Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՑՈՒՑԱԿ

1. Երեւանի պատմության հիմնական տարեթվերը (1500-1800 թթ. )

1502 թ. Պարսկաստանի Շահ-Իսմայիլը գրավում է Երեւանը։

1514 թ. Սուլթան Սելիմը գրավում է Երեւանը։

1534 թ. Սողթան Սուլեյմանը գրավում է Երեւանը։

1555 թ. Սուլթան Սուլեյմանը գրավում է Երեւանը։ Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ որի երկու պետությունների միջեւ սահմանային գիծն անցնում էր Հայկական Պար, Կոտուրի եւ Զագրոշի լեռնաշղթաներով։

1579-1580 թթ. Թուրքական զորավոր Մուստաֆա Լալա փաշան գրավում է Երեւանը։

1580-1581 թթ. Երեւանում բռնկվում է սով։

1581 թ. Դեկտեմբերի 9-12-ը Երեւանում եղել է անգլիացի վաճառական ճանապարհորդ Ջոն Նյուբերին՝ Թավրիզից Թոքատ գնալիս։

1581-1582 թթ. Թուրքական զորավար Ֆահրադ փաշան գրավում է Երեւանը։

1582-1583 թթ. Թուրքական Ֆահրադ փաշան կառուցել է տալիս Երեւանի՝ մինչեւ XIX դ. վերջերը պահպանված բերդը։

1590 թ. Ժամանակավոր հաշտություն է կնքվում Շահ-Աբաս I-ի եւ թուրքական Ֆահրադ փաշայի միջեւ։

1604 թ. —Օգոստոս, Շահ-Աբաս I-ը գրավում է Երեւանը։ Աշուն, թուրքական Ջղալօղլի Սինան փաշայի արշավանքը դեպի Երեւան։

Աշուն, Շահ-Աբաս I-ի հրամանով Արարատյան երկրից եւ շրջակայքի գավառներից տասնյակ հազարավոր հայ բնակիչներ են բռնագաղթեցվում դեպի Պարսկաստանի խորքերը։

1605 թ. Ժամանակավոր հաշտություն է կնքվում պարսիկների եւ թուրքերի միջեւ։

1605-1607 թթ. Ջալալիներն ասպատակություններ են կատարում Հայաստանում եւ հարեւան երկրներում։

1606-1609 թթ. Հայաստանում եւ հարեւան շրջաններում բռնկվել է ահռելի սով, որը խլել է մարդկային բազմաթիվ զոհեր։

1616-1617 թթ. Օքուզ Ահմադի ու Խալիլ փաշայի արշավանքը եւ Երեւանի պաշարումը երկուս ու կես ամիս տեւողությամբ։

1620-ական թթ. սկիզբ Մովսես Սյունեցի վարդապետը (հետագայում՝ հայոց կաթողիկոս ) Երեւանում կառուցում է ս. Անանիա վանքը եւ դրան կից Սյունիքի Մեծ Անապատի բարձրագույն դպրոցի օրինակով հիմնում ուսումնարան։

1630-ական թթ. առաջին կես. Երեւանում եղել է Եվրոպական ճանապարհորդ Ադամ Օլեարին։

1635 թ. Թուրքական սուլթան Մուրադ Դ-ն գրավում է Երեւանը։

1636 թ. Պարսկաստանի Շահ-Սեֆին գրավում է Երեւանը

1639 թ. Մայիսի 17, Իրաքի սահմանագլխին գտնվող Զեհաբ կամ Զոհաբ գյուղի մոտ Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ կնքվում է հաշտության պայմանագիր, որով ավարտվում են թուրք-պարսկական երկարատեւ պատերազմները. դրանք նորից բռնկվեցին 1639 թ. հաշտության դաշինքից 80 տարի անց՝ XVIII դարի 20-ական թվականների սկզբներին։

1642 թ. Երեւանում երեւացել է մորեխ։

1652-1653 թթ. Մոծակ մականունով Խոջա Գրիգորը Գետառից խմելու ջուր է բերում Կաթողիկե եկեղեցու բակը եւ դրա շրջակայքի թաղամասերը։

1655 թ. —1604 թվականին Պարսկաստան քշված երեւանցիներին Շահ-Աբաս II-ի հրամանով Սպահանից հանում են եւ բնակեցնում քաղաքից դուրս՝ Նոր Ջուղա թաղամասի մոտակայքում։ Երեւանում եղել է ֆրանսիացի ճանապարհորդ Տավերնիեն։

1659-1663 թթ. Պարսկաստան բռնագաղթեցված երեւանցիները Սպահանի մոտ, իրենց Նոր Երեւան թաղում կառուցում են ս. Ամենափրկիչ հոյակապ եկեղեցին։

1664 թ. Կառուցում են Գետառի՝ մինչեւ այժմ կանգուն կամուրջը՝ քաղաքի հյուսիսային կողմում։

1673 թ. Երեւանում եղել է ֆրանսիացի վաճառական-ճանապարհորդ Ժ. Շարդենը։

1679 թ. Հունիսի 4, Երեւանում եւ շրջակայքում տեղի է ունենում աղետաբեր երկրաշարժ, որի հետեւանքով քաղաքը մեծապես ավերվում է ու վերածվում փլատակների։

1681 թ. Երեւանում բռնկվում է սով։

1692 թ. Երեւանում երեւացել է մորեխ։

1713 թ. Երեւանում երեւացել է մորեխ, որը մեծ վնաս է պատճառել քաղաքի այգիներին ու ցանքսերին։

Երեւանում բռնկվել է սով։

1722 թ. Թուրքիան պատերազմ է սկսում Պարսկաստանի դեմ։ Սկսվում է Պետրոս I-ի պարսկական արշավանքը։

1724 թ. Երեւանի հերոսական պաշտպանությունը թուրքական զավթիչներից։

Եղվարդի դաշտում տեղի է ունենում ճակատամարտ Յալղուզ Հասանի ու Ղոչ Ալիի գլխավորած թուրքական ջոկատի եւ Երեւանի Միհրալի-խանի զորքերի միջեւ։

Հունիսի 7, ամբողջ օրը տեւած այրունահեղ ճակատամարտից հետո թուրքական ստվարաթիվ բանակին հաջողվում է կոտրել քաղաքի հայ հերոս պաշտպանների դիմադրությունը եւ գրավել Երեւանը։

1729 թ. Փետրվարի 13, Ռեշտ քաղաքում Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքվում է առեւտրական պայմանագիր, որը մեծ նշանակություն է ունեցել նաեւ Երեւանի համար։

1735 թ. Տեղի է ունենում Եղվարդի ճակատամարտը, որտեղ Թահմազ-Ղուլի խանը թուրքերի նկատմամբ տանում է փայլուն հաղթանակ։

Սեպտեմբերի 22, Թահմազ-Ղուլի խանը (հետագայում՝ Պարսից շահ Նադիր-շահ անունով) գրավում է Երեւանը։

1760 թ. Հուսեին-Ալի խանը կառուցում է Գյոյ-ջամին։

1765 թ. Վրաց Հերակլ II թագավորի արշավանքը դեպի Երեւան։

1769 թ. Վրաց Հերակլ II թագավորի արշավանքը դեպի Երեւան։

1779 թ. Վրաց Հերակլ II թագավորի արշավանքը դեպի Երեւան եւ Երեւանի խանության ավերումը։

1793 թ. Տեր-Գրիգորյան եղբայրները Գետառից ագուգաներով խմելու ջուր են բերում Կոնդի ս. Հովհաննես եկեղեցու բակը եւ այդտեղից բաշխում շրջակայքի թաղերին։

1795 թ. Աղա-Մամեդ խանը արշավում է դեպի Անդրկովկաս եւ ավերում երկիրը։

1796 թ. Ռուսական զորքի արշավանքը դեպի Անդրկովկաս։

Եկատերինա II-ին փոխարինած Պավել I-ի հրամանով նոյեմբերին դադարեցվում է Պարսկաստանի հետ սկսված այդ պատերազմը։

1798 թ. Կառուցվել է Երեւանի խաների՝ մինչեւ XIX դ. վերջերը պահպանված պալատը։

2. Երեւանի բեյլերբեյները (պարսկական խաներն ու թուրքական փաշաները)
Մինչ կիսանկախության շրջան

Ռեւան խան, նշանակված Շահ-իսմայիլի կողմից ..... XVI դարի սկիզբ

Յաղուբ-բեկ .... հիշատակված 1557 թվականին

Շահ-ղուլի խան . . » 558 թվականին

Թոխմախ Մահմուդ խան . . . 1575-1583 թթ.

Ջղալօղլի Յուսուֆ փաշա . . . 1580-ական թվականներ

Խդըր կամ Խզըր բեյլերբեյ .... 1590-ական թվականների վերջեր

Շերիֆ Մահմադ փաշա . . . XVII դ. սկիզբ

Ամիրգունա-խան .... 1604-1625 թթ.

Աբաս-Ղուլի խան, Ամիրգունա-խանի որդին .... 1620-ական թվականների երկրորդ կես

Թահմազ-Ղուլի խան, Ամիրգունա-խանի որդին .... 1620-ական թթ. վերջեր եւ 30-ական թթ. առաջին կես

Մուրթուզա փաշա ..... 1630-ական թթ. կես

Քյալբ-Ալի խան .... 1636-1639 թթ.

Ջաղաթա-Քյոթուկ, Մահմուդ խան 1630-ական թվականների վերջ եւ 40-ական թվականներ։

Խոսրով խան, հավատափոխ վրացի ..... 1648-1653 թթ. Մահմադ-Ղուլի խան .... 1654-1655 թթ.

Նաջաֆ-Ղուլի Մահմեդ խան (Փլավթյոքան) .... 1656-1657 թթ.

Ղազախ-խան, Նաջաֆ-Ղուլի որդին . . . հիշատակվում է 1657 թվականին

Աբսա-խան, Ամիրգունա խանի ծերունի որդին .... հիշատակվում է 1663 թվականին

Աբաս-Ղուլի . . . հիշատակվում է 1669 թվականին

Սաֆի խան, ազգով լեզգի ..... հիշատակված 1669 թվականին

Սարուխան, խանի տեղապահ հիշատակված 1669 թվականին

Սեֆի-Ղուլի խան, Ատրպատականի կուսակալ Ռոստոմ խանի որդին .... 1670-1678 թթ.

Չալ-խան, հավատափոխ վրացի .... 1679 —1688

Մուրթուզա-Ղուլի խան, Նախիջեւանի խանի որդին .... 1688-1690 թթ.

Մահմադ-Ղուլի խան . . . 1690-1693 թթ.

Ֆարզալի խան, Ամիրգունա խանի թոռը ..... հիշատակվում է 1700 թ.

Զոհրա-խան .... XVIII դ. սկիզբ

Ալլահ–Ղուլի խան .... հիշատակվում է 1709 թվականին

Մեհրալի խան ..... 1719-1724 թթ.

Ռաջափ փաշա. . . . . 1725-1727 թթ. ?

Իբրահիմ փաշա ..... 1727 թ. ?

Մուստաֆա փաշա ..... հիշատակվում է 1728 թվականին

Դեֆդերդար-Ալի փաշա .... հիշատակվում է 1734 թվականին

Հաջի-Հուսեին փաշա Տերենտացի .... հիշատակված 1735 թվականին

Կիսանկախության շրջան

Հասան-Ալի խան (Ղաջար) ..... հիշատակվում է 1735 թվականին

Մահմադ–Ղուլի Մուսաբեկյան (Սյունեցի) .... ժամանակը անորոշ

Փիր-Մահմադ խան ..... ժամանակը անորոշ

Խլիլ-խան Յոզբեկ . . . . . 1750-ական թթ. սկիզբ

Հուսեին-Ալի-խան .... 1762-1783

Ղուլամ-Ալի խան ..... 1780-ական թվականների երկրորդ կես

Մահմադ խան .... 1780-ական թթ. վերջեր

Ալի-Ղուլի խան .... հիշատակվում է 1794 թվականին

Մահմադ խան (երկրորդ անգամ) .... 1796 —1801 թթ.