Յիշատակարան (1683 թ. Փետրուար)

Հեղինակ

Բաժին

Թեմա

Փետրվար, 1683 թ.

Սոյն բնագրի հրատարակութեան համար հիմք ենք առնում Երեւանի Պետ. Մատենադարանի N 4618 ձեռագիրը, էջ 173ա-175ա (=Ա օրինակ): Իսկ համեմատութեան համար օգտագործում ենք երկու տպագիր օրինակներ, որոնք թէեւ միեւնոյն աղբիւրից են հրատարակուել, բայց ունեն մի քանի տարբեր ընթերցումներ: Այդ օրինակներն են`

ա) Արարատ, Թիֆլիս, Ա տարի, 1850/51, էջ 99-101 (=Բ օրինակ) [սրանից կատարուած է հետագայում Орбели И. А. Описание Версаля в армянской записи 1683 года. - Известия Российской академии истории материальной “ культуры”, Том I, N 33, 8 февраля 1921. ]

բ) Յառաջ, Փարիզ, 7 հոկտ. 1934 թ., N 2619 (=Գ օրինակ):

Մեր հիմնական` Ա օրինակի որոշ աղաւաղումներ եւ լեզուական բացայայտ անկանոնութիւններ ներկայացնող կէտերը մենք ուղղում ենք ըստ Բ եւ Գ օրինակների եւ այդպիսի դէպքերում Ա օրինակի ընթերցումներն իջեցնում ենք տարընթերցուածների մէջ՝ միաժամանակ եւ ինչ-ինչ մասեր լրացնելով ըստ Բ եւ Գ օրինակների: Այսպիսով մենք տալիս ենք ե՛ւ կանոնաւորուած բնագիր, ե՛ւ միաժամանակ պահում ենք մեր հիմնական օրինակի հանուած ընթերցումները տարընթերցուածների շարքում: Իսկ Բ եւ Գ օրինակների տարընթերցուածներից նշում ենք միայն կարեւորները: Բնագրում փակագծերով տրուած յաւելումները մեր կողմից են:

Էլեկտրոնային հրատարակութեան հիմքում ընկած է Յակոբ Անասեանի կազմած քննական բնագիրը, տե՛ս Յ. Ս. ԱՆԱՍԵԱՆ. XVII դարի ազատագրական շարժումներն Արեւմտեան Հայաստանում, Երեւան, 1961, էջ 315-319: