Ի
հատուցումն
իմոց
չարեաց,
Զորս
եղկելի
անձն
իմ
գործեաց.
Տէր
իմ
արդար
զի
զքեզ
մատնեաց,
Ահե՛ղ
ծով,
ես
պանդուխտ
եմ,
զքեզ
աղաչեմ`
ինձ
ողորմեա՛:
Սուտ
կենցաղոյս
ես
խաբեցայ,
Եկեալ
ի
ձեռս
քո
անկայ,
Այս
մի
անգամս
սխալեցայ,
Ահե՛ղ
ծով,
ես
պանդուխտ
եմ,
զքեզ
աղաչեմ`
ինձ
ողորմեա՛:
Ի
գոչմանէդ
քո
ահագին,
Ոսկերքս
որպէս
զմոմ
հալին,
Եւ
զգայութիւնքս
խափանին,
Ահե՛ղ
ծով,
ես
պանդուխտ
եմ,
զքեզ
աղաչեմ`
ինձ
ողորմեա՛:
Միթէ
զաստուածդ
ոչ
ճանաչես,
Թէպէտ
զաշխարհս
պատեալ
ես,
Բայց
նա
ոչ
էից
արար
զքեզ,
Ահե՛ղ
ծով,
ես
պանդուխտ
եմ,
զքեզ
աղաչեմ`
ինձ
ողորմեա՛:
Է՞ր
վասն
այդքան
դու
կատաղիս,
Մի՞թէ
եւ
զիս
կլանել
կամիս,
Ինեւ
եւս
դու
ոչ
յագիս,
Ահե՛ղ
ծով,
ես
պանդուխտ
եմ,
զքեզ
աղաչեմ`
ինձ
ողորմեա՛:
Ո՛վ
ծով,
զարարիչդ
քո
յիշեա՛,
Զի
արարած
ես
դու
նորա,
Ես
քո
ստեղծողին
եմ
ծառայ,
Ահե՛ղ
ծով,
ես
պանդուխտ
եմ,
զքեզ
աղաչեմ`
ինձ
ողորմեա՛:
Նման
Յովնանու
ինձ
արա՛,
Հան
ի
փորոյդ
եւ
ազատեա՛,
Թէպէտ
ես
չեմ
նման
նմա,
Ահե՛ղ
ծով,
ես
պանդուխտ
եմ,
զքեզ
աղաչեմ`
ինձ
ողորմեա՛:
Է՛
քեզ
հրաման
իմ
ստեղծօղէն,
Զիս
արձակես,
հանցես
ի
քէն,
Թէ
ոչ`
բողոք
բառնամ
ի
քէն,
Ահե՛ղ
ծով,
ես
պանդուխտ
եմ,
զքեզ
աղաչեմ`
ինձ
ողորմեա՛: