Ջաւախք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՒԱՏՔ   ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ, ՍՐԲԵՐ ԵՒ ԿՐՕՆԱԿԱՆ ԳՐՈՒԱԾՆԵՐ.

Ախալքալաքի հայ ժողովուրդը հաւատում է, թէ երկնքի եօթներորդ «ղաթի վրայ մէ օսկէ աթոռմ է դրած», որի վրայ նստած է սպիտակահեր  Հայր Աստուծոյ, աջ կողմը Յիսուս Քրիստոս, գլխի վերեւ Սուրբ Հոգին։ Սրանց առջեւ կանգնած է մարմնով Ս. Գրիգոր Լուսաւորիչը։

Ժողովուրդը հաւատում է, որ տիեզերքը ամբողջապէս կառավարւում է Երրորդութեան անհասանելի կամքով եւ որ առանց նրա նախորոշման մի տերեւ անգամ վայր չի ընկնում։

Տալով Երրորդութեանը գերագոյն կատարելութեան եւ իշխանութեան տիպար, նա Նրա էութեան մասին բնաւ չի մտածում, եւ երբ մինը  խիզախում է հարցնել նրան այդ մասին, նա պատմելով հետեւեալ դէպքը, համոզում է երբէք չմտածել Երրորդութեան էութեան մասին։

Ասում են, թէ Յակովբ պատրիարքի ժամանակ տասեր կու հայրապետներ հաւաքուեցան  եւ խորհուրդ արին, թէ Երրորդութիւնն ինչ է ու ի՞նչով եղաւ։ Երկար մտածեցին, վիճեցին, վերջապէս  չկարողացան մի եզրակացութեան հասնել։ Յակովբ պատրիարքը տեսնելով որ դրանք ոչ մի հետեւանքի չեկան, ցանկացաւ ինքը միայնակ քննել եւ իմանալ։ Այս պատճառով կղզիացաւ մի ծովի ափ, խիտ եղեգնուտի մէջ եւ 12 օր նստած առանց ջրի ու հացի՝ մտածում էր։

Յանկարծ սթափուեց եւ տեսաւ, որ մի թռչուն ծովից կըտցով ջուրն առնում, բերում եզի ոտից յառաջացած փոսի մէջն է ածում, զարմացաւ եւ չգիտեր՝ թէ ինչ է անում խըմում է, թէ խաղում։

Այդ ժամանակ թռչունը  Աստուծու հրամանով լեզու ելաւ ու ասաց նրան. «Ինչ ես զարմանում, ես կարող եմ այս ծովի ջուրը հաւքեցնել այս փոսի մէջ, բայց դու չես կարող Երրորդութեան Էութիւնը  գլխիտ մէջ հաւքեցնել, լաւ է այլ եւս չմտածես»։

Նա էլ վերջ տուեց ու Երրորդութեան մասին այլ եւս չմտածեց, այլ մաքուր սրտով հաւատաց ու պաշտեց։

Ընդհանրապէս կանանց դասը սիրում է Ս. Աստուածածնին, որին եւ աղօթում է ծննդաբերութեան, հիւանդութեան եւ վշտի ժամանակ, ամենց աւելի սրան եւ խոստանում մատաղներ եւ սրա տոնին բազմաթիւ ուխտաւորնե գնում են Վարձիա՝ Վերափոխման տաճարը, Աղէքսանդրապօլ՝ «Եօթվիրաց» պատկերը ուխտ անելու։

Սա Ենովք եւ Եղիա մարգարէների հետ բնակում է մարմնով երկնքում բոլորովին զատ միւս սրբերից, որոնք մնում են արդարների կայանի վերին յարկում։

Ս. Աստուածածնայ մասին պատմում են, թէ քառասուն կոյսերի հետ սարերում ծաղիկ քաղում եւ ճգնում էր։ Երբ թեշիկ էին մանում, միայն սրա մանած սեւ թելի միջից զանազան գոյնի թելեր էին դուրս գալիս, որից գուշակում էին թէ սա է լինելու Աստուածամայրը։ Երբ ամառն անցկացաւ կոյսերն իջան սարից եւ զանազան գրաւականներով պահ տըրուեցան առաքինի մարդկանց։ Յովսէփն էլ իւր ուրագը բերեց դրեց ու տարաւ Մարիամ Ս. Կոյսին ձմեռը պահելու։

Մի անգամ երբ Մամիամ Ս. Կոյսը գնում էր աղբիւր ջուր բերելու՝ հրեշտակն երեւեցաւ նրան եւ աւետիք տուեց, թէ նրանից ծնուելու է աշխարհի  Փրկիչը։ Մարիամ Ս. Կոյսը իւր հնազանդութիւնը ցոյց տալու համար՝ հէնց վերադարձին բաթաթը վերցրեց  դրեց փորին, որ յղի երեւայ։

Միւս սրբերից ամենից աւելի ժողովրդականութիւն ունի Ս. Կարապետը, որի պասը մինչեւ 7 տարի պահողներ կան եւ որի «դուռը»։ Գլակայ վանքը, ամէն տարի ուխտ են գնում։ Թէ որչափ մեծ նշանակութիւն է տալիս ժողովուրդը Ս. Կարապետի պասին, երեւում է հետեւեալ  աւանդութիւնից։

Մարիամ Ս. Կոյսը  7 տարի շարունակ պահում է Ս. Կարապետի ծոմն ու պասը։ Հրեշտակը գալիս սրա հոգին առնում, գնում է։ Ճանապարհին սա տեսնում է իւր մօրը, որի ծծերը երկու օձ ծծում են, անցնում են պատահում է հօրը, մինչի կոկորդը աւագի մէջ թաղուած։ Ս. Կոյսը հարցնում է հրեշտակին իւր ծնողների չարչարանքի պատճառը  եւ նա պատասխանում է, թէ մայրը երկու երեխայ է խեղդել, իսկ հայրը  կնոջը շատ նեղութիւն է տուել։ Ս. Կոյսը խնդրում է հրեշտակից ազատել գոնէ մօրը։ Հրեշտակը  սըլանում է երկինք եւ Հայր Աստծուց պատասխան բերում, թէ Ս. Կարապետի պասը պահէ՝ մայրը տանջանքից կազատի։ Ս. Կոյսը համաձայնում է, նորից կենդանանում, գալիս աշխարհ եւ 3 տարի էլ պաս պահելով ազատում մօրը տանջանքից։

Առաքելներից Մատթէոսի մասին պատմում են, թէ գնաց մարդակերների մէջ քարոզելու՝ բռնեցին բանդարկեցին։ Աստծու հրամանով Փիլիպպոս առաքեալն էլ ուղարկուեցաւ միեւնոյն երկիրը։ Երբ սա եւս ծաղրեց նրանց կուռքը թէ այս խրտվիլակն ինչ է, ոսկիները շարել էք գլխին, երկրպագութիւն էք տալիս, սրան էլ բանդարկեցին։ Սակայն դուռը փակելուց յետոյ սա գերբնական զօրութեամբ դուրս ելաւ եւ դռանը կանգնեց։ Բոլորը զարմացան, տեսաւ բաւական աղքատներ շարուել են կռատան շուրջը, հարցրեց թէ ինչի են սպասում։ Աղքատները  պատասխանեցին թէ քաղցած են, թէ սուրբ ես կշտացրու, գնանք։ Փիլիպպոս առաքեալը գաւազանը  տնկեց, թզենի դառաւ, թուզ հասաւ եւ այդ աղքատները կերան կշտացան։ Թագաւորը երբ լսեց այդ հրաշքն եկաւ տեսնելու թզենին։ Փիլիպպոս յանդիմանեց սրան եւ ասաց թէ՝ հրամայիր ջախջախել այդ կուռքը, ապա թէ ոչ կը հրամայեմ բերանից  ջուր բղխել եւ խեղդել բոլորիդ։ Թագաւորը չհաւատաց եւ Փիլիպպոս  առաքեալը ցոյց տուեց իւր հրաշքը կռքի բերանից ջուր բղխաց եւ ծածկեց ամբողջ քաղաքը մինչի մարդկանց  կոկորդը, այս ժամանակ  բոլորը աղաչեցին Փիլիպպոս առաքեալին ազատել իրենց եւ մկրտել։ Փիլիպպոս ջուրը դադարացրեց, կործանեց կուռքը  եւ մկրտեց բոլոր բնակիչներին  «հայ-քրիստոնեայ»։ Առաքեալներից  միայն սա չնահատակուեց, ուստի եւ չկարողացաւ մտնել արքայութիւն եւ կանգնած մնաց դռանը, մինչեւ  որ 11 առաքեալները 32 պատարագ մատուցին եւ ընդունեցին նրան ներս։

Ս. Ստեփաննոս Նախավկայի համար եւս պատմում են. Տիառնընդառաջին, երբ բազմաթիւ կանայք երեխաները գըրկերը շտապում էին դիմաւորելու Աստուածամայրը եւ աղջիկներն իրաւունք չունէին մասնակցելու, մի օրիորդ գնում է մի քար գոգնոցի մէջ եւ վազում դէպի Ս. Կոյսը։ Սրան մօտենալիս յանկարծ լացի ձայն է լսում եւ նայում, տեսնում է գրկում քարը երեխայ դարձած ։

Ժողովրդի շատ քիչ մասին է ծանօթ հին եւ նոր կտակարանի բովանդակութիւնը, այն էլ փոփոխուած եւ աւանդութեան կերպարանք ստացած։

Կրօնական գրուածներից ամենից սիրելին, Աւետարանից յետոյ, Նարեկացու աղօթագիրքն է, հիւանդը խնդրում է գլխին Նարեկ կարդալ բժշկելու համար, ծննդկանը  բարձի տակ Նարեկ է գնում՝ չարերին հալածելու համար գրագէտ ծերունիները Նարեկ են կարդում՝ հոգիները փրկելու համար իմաստութեան տենչացողները 90 անգամ կարդում են նրա Ղ. երորդ գլուխը իմաստութիւն ստանալու համար. երկնային կեանքով յափշտակուողները քառասուն անգամ կարդում են նրա Բարեբանեալը», երկինք համբառնալու համար. բայց եթէ չկարողանան անընդհատ 40 անգամ կարդալ՝ կը խելագարուին։

ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԵՒ ՈԳԻՆԵՐ, ԲԱՐԻ ԵՒ ՉԱՐ.

Ջաւախքի Հայ ժողովուրդը հաւատում է, թէ Աստուած ստեղծել է իննը դաս հրեշտակ, - մարդակերպ, թեւաւոր, աներեւոյթ, բարի էակներ, որոնց պաշտամունքն էր փառաբանել Երրորդութիւնը եւ կատարել նրա հրամանները։ Սակայն այս իննը դասից երկուսն ամբարտաւանացել են եւ ցանկացել Աստուած դառնալ։ Տէրը անիծել է նրանց եւ սրանք երեք օր շարունակ կարկտի պէս երկնքից վայր են թափուել։ Եօթը դաս հրեշտակները խնդրել են ողոմիլ եւ «Տէր ողորմեա» են ասել, իսկ մարդիկ զարհուրած «Կեցո՛, Տէր» աղաղակել։

Այս երկու դասը վայր թափուելիս երեք դասի են բաժանուել. մին՝ Պեղծէոն՝ որ մնացել է երկնքի եւ երկրի միջեւ, միւսը Սաթայէլ, որ իջել է երկրիս վրայ եւ երրորդը Լէկէոն, որ անցել է անդունդը։ Աստուած տնօրինել է, որ այս վայր թափուած հրեշտակի»ների տեղը լցնեն բարի մարդկանց հոգիները, ուստի եւ այս հալածուած հրեշտակների երեք դասերն էլ մարդկանց սաստիկ թշնամացել են եւ ամէն կերպ աշխատում են մոլորեցնել նրանց։ Սաթայէլը «բաց աչքով»-ակնյայտնի է խափում մարդկանց ու գրում գործած մեղքերը։ Լէկէոնը չար երազներով ու տեսիլքներով է մոլորեցնում, իսկ Պեղծէոնը ուղղակի կտրում է հոգիների ճանապարհը եւ եթէ «բարութեան ձեռագիր» չունին, քաշում տանում է դժոխք, սատանաների եւ մեղաւորների կայանը, ուր ոսկի աթոռի վրայ նստած է Լէկէոնը։

Ժողովուրդն այս վայր թափուած երեք դաս չար հրեշտակներին կոչում է սատանայ եւ պատկերացնում է նրանց մարդակերպ, թեւաւոր, բոլորովին սեւ, մազով ծածկուած, երկար ագիով եւ կրունկները դէպի առաջ ուղղուած, ոմանք էլ մի կամ երկու երջիւրով։

Սրանք երկու սեռի են եւ որդեծնութեամբ աճում ու բազմանում են, միայն երբէք չեն մեռնում։ Տղայաբերութեան ժամանակ յաճախ մարդ դայեակ են խափում տանում, որին եւ վարձատրում են սոխի կամ սխտորի կպէճով ու հալուայով։ Սոխի կամ սխտորի կպէճները միւս օրը ոսկի դրամներ են դառնում, եթէ միայն ստացողն անարգելով վայր չէ թափել։

Երկու սեռի սատանաներն եւս մերկ են, միայն կանայք սիրում են հագնել կապել, ուստի եւ յաճախ ծածկաբար տանում հագնում են նորահարսերի չխաչակնքուած կամ մէջը նշխարք չդրած հանդերձներն եւ նորից բերում տեղը դնում։ Սատանաներն առաւելապէս բնակում են ջրաղացներում, ձիթեհանքներում, գոմերում, այրերում եւ անմարդաբնակ տեղերում։

Սրանք կերակրւում են գլխաւորապէս հալուայով, խաւիծով եւ ծննդկանի փայծաղով։ Խաւիծ եփելու համար դնում են կրակին մի կաթսայ եւ շուրջը պտտուելով ասում. «Չքին եղն ու ալուրը մէջը, չքին եղն ու ալուրը մէջը»։ Կաթսան լցւում է ունեցող, բայց չունիմ ասողների իւղով ու ալիւրով, որը եւ եփում ուտում են։ Բայց նրանք աւելի մարդկանց եփածին են վազում եւ ուր էլ որ խաւիծ եփեն, սրանք գլխին կանգնած են։ Եւ որպէսզի համեղ մասն իրենց մնայ՝ նրանք տակն են պահում իւղը եւ թոյլ չեն տալիս «դուս տալու», այսինքն երեսը տարածուելու, սպասելով որ դըգալը վայր դնեն, իրենք վերցնեն ուտեն։ Մարդիկ էլ այդ իմանալով՝ առանց դըգալը վայր դնելու՝ մի սուտ են խօսում, օր. դուրսը սաստիկ կռիւ կայ, սատանաները խաբւում վազում են դուրս, այս ժամանակ իւղը դուրս է տալիս եւ մարդիկ վերցնում ուտում են։

Սատանաները սաստիկ սիրում են պարել եւ շատ անգամ «դաւուլ զուռնա» անողներին խափում տանում են մի ընդարձակ այր կամ ջրաղաց եւ կամ մի այլ տեղ, ածել են տալիս եւ մինչեւ աքաղաղի առաւօտեան կանչը պարում։ Սիրում են նաեւ ձի հեծնել եւ շատ անգամ հեծնում են ու գոմի մի ծայրից միւսը քշում, մինչեւ որ ձին արիւն քրտինք մտած նուազում կանգնում է։ Նրանք շփում են ձիերը եւ բաշը գեղեցիկ հիւսում։

Մարդկանց խափելու եւ մոլորեցնելու համար սատանաները շատ անգամ կերպարանափոխւում են եւ երեւում են մարդու, մազի, սեւ շան եւ այլ կերպարանքով։ Մարդիկ էլ երբեմն յաջողացնում են սրանց բռնել, - ձիու վրայի կուպր են քսում եւ սատանան հեծած միջոցին կպչում մնում է վրան, կամ երեւացած միջոցին յանկարծ վրայ են վազում եւ բռնում։ Եւ երբ մի ասեղ շուլուլում են նրա կրծքին, նա այլ եւս չի կարողանում հեռանալ այդ տնից։ Բռնողներն երկար ծառայեցնում են նրանց, միայն ինչ որ հրամայում են, նրա հակառակն են կատարում, դրա համար էլ ծառայեցնողները ցանկացածի հակառակն են ասում։

Բռնուած սատանան ծառայում է մինչեւ այն ժամանակ, երբ մի երեխայի կամ մի չգիտեցող անձի հանել է տալիս կրծքից ասեղը։ Այս ժամանակ սա անիծում է այդ տան ամբողջ ազգատոհմը եւ անհետանում։

Սատանաների մասին շատ նախապաշարմունքներ կան այսպէս՝ յորանջելիս բերանը խաչակնքում են, որ սատանան փորը չմտնի։ Անօխթին-գիշերը-ջուր չեն թափում, որովհետեւ այդ ժամանակ սատանաները զբօսնում են, կարող է նրանց վրայ թափուիլ։ Գիշերը փայտով գետնին չեն խփում, որ մի գուցէ չարերի ձագերին դիպչի եւ նրանց մայրը անիծէ։

Գիշերը գլխաբաց դուրս չեն գնում, որ չարերը չխփեն։ Մութ տեղը ջուր չեն խմում, որ սատանաները մէջը չմտնեն։

Գիշերը հոսող ջրից չեն խմում, որ սատանաները չխփեն։ Թոնրի շուրթը ջուր չեն թափում, որ սատանաների ոտներին չլցուի։

Կորցրած իրը պտրտելիս կարծում են, թէ սատանան վերան նստել թաքցրել է, ուզում են խափել վերկացնել, ուստի եւ ասում են.

Սատանայ, սատանայ

Պոչիտ տակը բանմ՝ կայ,

Կէսն ինծի՜,

Կէսը քեզի՜։

Սատանաների մասին բազմաթիւ պատմութիւններ կան, որոնցից միքանիսն առաջ ենք բերում այնպէս՝ ինչպէս պատմել են.

Ա.

Մէ գիշերմ՝ սատանաները գուգան դայեկիմ՝ ձէն կուտան թը ֆիլան աղի կնիկը ցաւ է, քալէ տղան առ։ Ասիկ գելլէ կերթայ։ Կերթան մէ մաղարամ մտնին կը։ Մէ կնիկմ պառկած գլլի, դայեկը տըղան կառնէ, կըսէ ջոր բերէք  լողացնեմ։  Ան սհաթին տաք վ»ջուր բերեն կը, լըլէ կը տաշտը, լողացնէ կը փաթթէ դնէ կը տղոցկնին կուշտը։ Աս վախթը բիրտան պարկապզուկի ձէն  գիմանայ, կաշէ օր Աթոն պարկապզուկը բերնին թրեր շալկէ կը, սատանաներն  ա հարս, թաքուոր հետները, պար բռներ խաղան կը։ Աս օր տեսնի կը, դողը բըռնէ կը, կըսէ. «Ալ բան չունիմ, թողէք էրթամ»։ Բերեն Բերեն էազմ սոխի կպէճ կու տան ճամփեն կը։ Դայեկը տուն օր հասնի կը, ինքն իրեն կըսէ կը թը՝ ֆողը գլխներուն, սոխի կպէճն ա բան է, օր տուին, կըսէ ու թափէ կը, կերթայ գըյնի քնի կը։

Ուստա Աթօն չալէ ու չալէ կը։ Մէմ ա կաշէ օր սատանոց հագած հալուըները իրեն դրկցներուն հալւրներում շատ լման է, ուսուլով մէմէ կտոր կառէ դընէ կը ջէբը։ Խօրոզ խօսուն սատանէքը ասոր թապախմ հալուայ, էրկու օսկի կուտան ճամփեն կը. գուգայ քիտ կը։ Դայեկը առաւօտուն գելլէ, հալվներն օր հագնի կը, գօտկին միջեն էրըու օսկի վար գըյնի կը, հասկընայ կ՚օր սոխի կպէճներէն է, վազզէ կը դուս, կպէճները փնտռէ կը չի գտնի, սատանէքը էկած տարած գըլլին։ Քոռ փոշման կէրթայ որ հաց էնէ, իրիկուայ դրած ջուրը հանէ կը, տեսնի կ՚օր գունտ արուն կայ մէջը։ Վայ, կըսէ, իրիկունն օր սատանէքը ջուր բերին տղան լողացնելու, աս ջուրն  է էղէ։

Աթօն ա զարթնի կաշէ օր՝ հալուան կողքը դրած է, հըմը օսկիքը չկան։ Կռռած կտորտանքը կառնէ կերթայ դրկցներուն տները, կըսէ մէմ ձեր հալվըները բերէք։ Բերեն կը կաշէ օր կշտներէն կտռած է։

  Կտորները դնէ կը քովերը, լաւ բռնեն կը։ Կըսէ իրիկունս սատանէքը ձեր հալվըները տարեր հագեր հարսնիք էին գնացէ, ինչի՞ հանելում Յիսուս ու Քրիստոս չէք ըսէ օր սատանէքը չտանին։

Բ.

Մէ շիգերմ ռանջպրին մէկը չոլ տեղմ պառկի կը։ Կէս գիշերին  զարթի կ՚աշէ օր՝ սատանէքը թոփ էղան մէ մենծ գազանմ դրին ու «Չքինեղն ու ալուրը մէջը, չքին եղն ու ալուրը մէջը» ըսին հալուայ էփէեցին։ Էփեցին պրծան, նստան օր ուտեն, մէմ ա մէկը ատ ռանջպըրի տեսաւ, ընկերներուն ըսաց թը՝ ինի ռանջպարը կաշէ մեղք է, քիչմ հայլուայ ա անոր տանք։ Էրկու մենծ աման լըլեն, բերեն ռանջպըրին առաջը դնեն կը։ Ռանջպարը կուտէ կու ամնները խաչակնքէ՝ կըսէ Քրիստոսու խաչը վրադ ըլլի։ Սատանէքը հալուան կուտեն պըրծնին, գելլեն դաւուլ զուռնով պար խաղան կը, խորոզ խօսուն ամնները ժողուեն կ՚օր էրթան, էրկուսը գուգան օր ռանջպըրին տարած ամնները տանին։ Գուգան տեսնին կ՚օր ամններու չորս բոլորը փուշը պատեր է, չեն մօտենայ թողնեն քաշուին կը։ Հիմի ատ ամնները դնեն կը տղոցկնի բարձի տակ, օր չարը չդիպչի։

Գ.

Մէ օրմ մէ մարդմ ինչղ գլլի գիշերը չոլը մնայ կը, կերթայ մէ մաղարիմ բերան պառկի՝ չպուխը լըլէ քաշէ կը։ Չպուխը լըլէ՝ դարդկէ կը, մէմ ա մէ ձէնմ գուգայ, անկաճ կէնէ, տեսնի կ՚օր սատանի քանիմ տղայ գուլան ու կըսեն կը թը՝ անօթի էնք, անօթի էնք։ Ատոնց մարն ա քովերը նստեր՝ գուզէ օր քնցընէ։

-Քիչմ ա կեցիք, կըսէ մարը, քէհու կնիկը տղոցկան է, ցաւն օր բռնէ՝ կերթամ ջիգեարը բերեմ, քէապապ կէնեմ կուտեք։

Տղաքը քիչմ վախըտ ձէները կտրեն կը, ետեւ կէնա զռոցը դնեն կը։

-Միք լայ, միք լայ, կըսէ մարը, էլէք դուք կրակ էրէք, քեհու կնկան ցաւը բռներ է, էրթամ ջիգեարը բերեմ քէապապ էնենք։

«Ջիգեարն օր բերես խեղճը չի մեռնի», կըսեն տղաքը։

-Իհ, կըսէ կը մարը, ետեւ քէապըպի մոխիրը տանիմ քթին դէմ կուտամ սաղնայ կը։

Մարը գելլէ կերթայ, տաքն ա բերեն կրակ կէնեն։ Քիչըմ կանցնի՝ մարը գուգայ կը, մէ ջիգեարմ ա ձեռը, բերէ քէապապ կէնէ, տղոցը կուտեցնէ, պառկեցնէ կը։ Ինքն ա քովերը էրկկնայ կը։ Տղաքն օր տեսնին կը օր մարը կնքուարտէ կը, կըսեն. «Ան կնիկը հիմի մեռաւ, մոխիրը չպիտի՞ տանիս լաւնայ»։

-Գլոխքար մեռաւ, կըսէ մարը, մէմ՛ ա վեվ պիտի տեղէն վեր էլլէ։

Աս մարթն օր աս բիտտուն բաները իմանայ կը, սիրտը կտրտ կը, ալ սատանի մատանի չի աշէ, բիրտան ներս մտնի կ՚ու, մէ բուռմ՚ մոխիր բռէ փախի կը։ Գուգայ քէհենց տուն, կաշէ օր խեղճ տղոցկնին պատնքներ, գլխուն վերեւը նստեր շիւան կէնեն կը։ «Կեցիք», կըսէ ու բռով մոխիրը քթին դէմ կուտայ։ Մեռելն օ սահաթ էլլէ նստի կը։

Ալ ի՜նչ ուրախութեն։

Դ.

Մէ օրմ՚ Իչի լուսենց Մոսիկը չոլը մնայ կը, քռչիմ բերան նստի հանգչի կը։ Մէմ՚ ա կաշէ որ էրկու սատանայ կայներ իրար հետ խօսին կը։ Ասոր շունչը կտռի կը, անկճները կախէ անկաճ կէնէ, օր մէկը մէկալին կըսէ կը թը՝ Վարթէ Գիւլանկենց հարսը տղոցկան է, գընը ջիգեարը բէ ուտենք։

-Թըո՜ւ, դու չըսացտան էրկու անգամ գնացի, հըմը ի՞նչ էնեմ օր առջի անգամը խորոզը խօսաց, մէկալին ա անտէր կատուն տղոցկնին վրայ պառկէր էր։

«Ատպէս է օրա՝ գընը մազ էզի, ընկի խաւիծին մէջ՝ կուլ գընը, կառէ փէ։

-Ատ լա՛ւ ըսիր, կըսէ մէկալն ու ղայպ կանցնի։

Աս Մոսիկը սրտոտ մարդ գլլի, վա՛յ, կըսէ, դուք խեղճ հարսին սպանելու մի՛տք ունիք, կէցիք տեսէք ձեզի ի՞նչ օրի կը ցկեմ, կըսէ ինքն իրեն ու գելլէ դուզ կերթայ Վարդէ Գիւլանկենց տունը։Կաշէ օր հարսը տղոցկան պառկեր է, կէսուրն ա խաւիծ է՛ էրէ, օր տղոցկնին ուտեցնէ։ Մօտենայ կը կտեսուրին, կըսէ. «Քաջան, քիչմ՚ դու էնթին կեցի, խաւիծը ես էփեմ»։

Կեսուրը թը՝ ինչի՞ իմ էփածիս չե՞ս հաւնի։

-Հաւնիմ, չհաւնիմ, աս խաւիծը ես պիտի էփեմ, կըսէ կ՚ու քալէ թաւան կառնէ կեսուրի ձեռքէն, լաւմ՝ կէփէ, գտլով կ՚առնէ, լաւմ՚ կաշէ՝ կուտայ տղոցկընին։ Քանիմ՚ գդալ կուտայ, մէմ՚ ա ղոճա մազմ՚ կը գտնի, կառնէ ու քէօզ կրակի մէչը կը ցկէ։ Ցկելը կիմանայ, մէմ՚ ա անպէս ճվճվոցն գըյնի օր աս խեղճ մարդը էրկու անկճով խլնայ կը։

Ե.

Մէ կուզ ջաղջպանմ՚, օրուանմ մէկը մէննակ մնայ կը ջրաղացկը։ Քնելու օր գըլլի, կաշէ օր սատանէքը դաւուլ զուռնան առաջ խառներ գուգան կը։ Գուգան ու ատոր ջաղջին օրթան պար բռնեն թռչին կը։ Քիչմ՚ կանցնի, ատոնցէն մէկը գուգայ աս ջախջպանին ձեռքէն քաշէ պարը տանի կը։ Աս խեղճը չարասըզ մտնի կը պարն ու տորտոզայ կը։ Սատանէքը կաշեն օր ասիկ կուզ ունի, խնդան կը վրան ու ձէները ցկեն կանդեն կը։

Կուզը կըզին,

Կուզմ՚ ա կզին,

Կուզէ կուզ։

Ասիկա միամտութենով անոնց հետ կանչէ կը։

Կուզը կըզին,

Կուզմ՚ ա կըզին,

Կուզէ կուզ։

Խորոզ խօսուն պարէն օր գլլեն, կըսեն. «Աս լաւ մարդ է, իրեն արատը վրան չառաւ, էկէք ասոր կուզը վերցնենք։ Կըսեն ու կուզը վերցնեն գելլեն կերթան կը։

Առաւօտուն ասիկ մութէմութ գէլլէ վազզէ կը դրկից ջախջպնին քովը, նախլ կէնէ թը իրիկունը սատանէքը էկան կուզը վերուցին։

«Ատ լաւ բախտի էս տիրացէ, կըսէ մէկալ ջախջըպանը, օր ինքն ա քիչմ՚ կուզեան է էղէ, հըմը ափսոս օր կուզտ քոքէն հետ չեն հանէ, Աստուածտ սիրես, թող իրիկունս ա ես պառկիմ ջաղացքտ, րէալքիմ՚ իմ կուզս ա վերցնեն։

-Լաւ, կըսէ պառկի։

Իրիկուընէ աս ջախջըպանը գուգայ ասոր ջաղացքը րէաքլայէկը։ Րէաքլայէ, րէաքլայէ, հոգին գելլէ։ Գեջտան գէջ սատանէքը գուգան, ջաղջին օրթան պարը ղուռմիշ կէնեն։ Քիչմ՚ ետեւ ասոր ա  կառնեն պարը թռչին ու կանդեն կը.

Կուզը կըզին,

Կուզմ՚ ա կըզին,

Կուզէ կուզ։

Աս ջախջըպանս ա միտքը թրեր է օր կուզը քոքէն հետ վերցնել տայ, ճուայ կը.

Կուզը կըզին,

Կուզմ՚ ա կըզին

Կուզմ՚ ա աւել

Կուզէ կուզ։

Խատանաների փռթկունը պրծնի կը, «կուզմ՚ ա աւելի գուզէ», կըսեն, ու բերեն առաջի վերցուցած կուզը ասոր մէջքին դնեն կը։ Ասիկ գըլի էրկու ղաթ։ Ծափ զարնեն, խնդան կը վրէն ու թողնեն կերթան։

Առաւօտուն ասիկ քիթը կախ գելլէ կերթայ առաջի ջախջըպնին գանգատ կէնէ գլխուն էկածը։

-Ի՞նչ էնեմ, կըսէ առջի ջաղջըպանը, ինծի ասպէս ըրին, քեզի ա ատպէս։

Զ.

Կուռնաշէտ Մուսիկենք տեսնին կ՚օր գիշերները իրենց ձիուն եալը ղայիմ հուսեն կը. գիմանան օր սատանէքը գուգան ձին հեծնին գոմին մէչը քշեն կը։ Բերեն սեւ ձութ քաշեն կը ձիուն վրան։ Սատանան գուգայ հեծնի կպնի կը ձիուն։ Սապախտան գուգան օր ձին արուն քրտինք է մտեր. սատանամ՚ ա վրան նստեր է։ Մախաթմ՚ բերեն շուլուլեն կը միսը, տաք ջուրը լըլեն կը ձիուն վրան, սատանան վրայէն պըրծըցնեն կը։ Օխթը տարի իշու պէս դատեցնեն կը։ Օխթը տարին օր թըմըմի կը, սատանան մէ պզտի աղջկանմ՝ աղաչէ կը թը մէմ՚ իսի մախաթը դեօքսէս հանէ, ան ա չգիտութենէն հանէ կը։ Օ սահաթ սատանան գուգայ կայնի կը օդին գլոխն ու կանիծէ թը ձեր տունը դէքը պակսի չըլլի, ու ղայպ կ՚անցնի։ Տէյմ՚ օր հիմի անոնց տնէն ղէքը անպակաս է, ինչքան իստկեն չի իստըկի։

Է.

Պապիս հարը ինչղ գլիի, մէ օրմ՚ սատանամ՚ բռնէ կը, ասեղը դէօշը շուլուլէ կը տուն, օխթը  տարի բանեցընէ կը, հըմը ինչ որ կըսեն, անիկ թէարսը, կէնէ, կըսեն, գընը թեղմ ջուր բէ, կերթայ էազմ ուշանայ, դարտակ գուգայ կը, կըսեն, մի էրթայ հաց բերէ, կերթայ թէզմ բերէ կը։ Օխթը տարին օր թըմըմի կը, աս սատանան պզտի աղջկանմ կըսէ կը թը՝ ինչ գըլլի, իսի ասեղը հանես։ Աս ա չգիտութենէն հանէ կը։ Օսահաթ կըսէ կը թը ձեր ամեներուն մէ կուշտը խոռ (պակաս) ըլլի, ես ա ձեր թորամին (սերունդ) թաթուլա ըլլիմ, կըսէ կու պաթմիչ  գըլի, տէյմ օր հիմի ա մեր ամըններուն մէ պռունկը կսառի կը։

- Հազար մեր տունը հէչ կճուճ սաղ չի մնայ։ Իմ պապս ա մէ սատանամ է բռնէ, կէնա օխտը տարի դատեցըրեր է, եփ օր ազատուեր է՝ անիծեր է թը տունը սաղ կճուճ չմնայ։ Ու տէյ օր հիմի մէ պուտուկմ սաղ չէ մնացէ։

Ը.

Մէ օրմ ջախջըպանը ջաղացը մէննակ կը մնայ։ Մէննակ կը մնայ, մէմ ա տեսնի կ՚օր մէ սատանամ էկաւ դիւմ գիւղ առաջը կայանաւ։ Ջախջըպանը վախեցաւ  յետ փախաւ, սատանան ա յետ փախաւ ու տնազն էկաւ։ Ետեւ հարցուց թը անունդ ինչ է։

«Ես ընծի, ըսաց ջաղջըպանը քու անունդ ինչ է։

-Ես ընծի, ըսաց սատանան։

Ջախջպանը տեսաւ օր սատանան իրեն տնազը կէնէ, վերուց ձէթն ու վրան գլոխը ձեթոտեց։  Սատանան ա վերուց ձէթն ու խելառ լամա շրջեց իրեն գլխուն։ Փարա չէր տուեր օր սիրտը ցաիւր։ Ետեւ ջախջպանը  վերուց կրակն ու մօտեցուց օտվներուն։ Սատանան ա օսահաթ խլեց կրակն ու օտվներուն չմօտեցուց։ կրակն առաւ, ու բոցը տուեց ջանը։ Սատանան հիմի վեր վեր կը թռչի ու ին՞չ կը ճուայ, ձէնը սաղ աշխարք բռներ է։ Ատոր ձէնէն սատանէքը թափան ու հարցնեն կը թը վեվ էրաւ։ -Ես ընծի, կըսէ սատանան, ու պատէ պատ կը զարկուի։

«Դու քեզի օրա տէ գընը քաշէ, կըսեն սատանէքն ու թողնեն քաշուին  կը։

Թ.

Ջաղացն օր հնարեն կը, չախչախ չեն գիտնայ կախէ բռով ցորեն պիտի լըլեն հըլուլիկն, որ տղայ։ Մէ օրմ ինչղ գլլի, ջախջըպանը կըսէ կը թը, տղէք էսօր ջաղացը անպէս լաւ ալուր աղաց օր։ Ատ վախթն ու սատանան դուռը գլլի վոտքը անկէ կըսէ. «Մըկըր չախ չախ կախեցիք»։ Օսահաթ սահտանի վոտքի լման չախչախմ շինեն կախեն կը, ջաղացքը ֆռըլ դառնայ կը։

Ժ.

Ինչղ գլլի փուխարայիմ մէկը սատանայիմ էաչքը մտնի կը։ Ասիկ վերցնէ ատ ախքտին ոսկիմ՝ կուտայ կը, ու կըսէ կը թը՝ առ տար մանտռէ, քելի հմար խարջէ, հըմը մէ փարամ քեսիտ տակը թող, ան ալի կը լցուի։ Ախքատը կառնէ կը ոսկին, տանի սառաֆին բողմիշ կէնէ, մէ փարէմ ցկէ քեսին տակը, մնացածը խարճէ կը։ Քիչմ կանցնի, կաշէ որ քիսան ոսկով լիքն է։ Ալ ատոր քէֆին քէֆ չի հասնի, ղոնախանէք կը շինէ, կուտէ խմէ քէֆին կաշէ։ Սատանան գուգայ ատոր կըսէ կը թը՝ ատ քու փարաներէտ դրկցներուտ ա տու, թող անոնք ա քեզի պէս հարստնան, ուտեն խմեն քէֆ էնեն, սալթ քուր ու ախպեր ջոկեն։ Ատոր ա ջանին միննաթ, իրենէն ի՞նչ կերթայ, կանչէ կը դրկիցներուն, լաւամարթի գլլի, ամէնքին մէ մէ ոսկի կուտայ ու սորվեցնէ կը, թը՝ մէ մէ փարա քիսաներուտ մէջ թողէք, որ կէնա լցուի։ Անոնք ա կուրախանան, ասոր հետ ախպար գլլին, կուտեն խմեն քեֆերուն կաշեն, ալ պասն ի՞նչ է, ժամն ի՞նչ է։

Ըշտը իսի ֆարմասոններն ա օր կան ի՞նչ է, ատոնց ջնսէն էն, վար անցնին բիլաքիմ, աշխարհը մունտըռեցին։

ԺԱ [1]

Ֆուխարայութենը քիչմ սխմեր էր, տունը քանիմ ջուալ կորկոտ ունէի, բարձայ ձիուն, տարայ Ախալցխա որ ծախեմ։ Տարայ Ախալցխա, ձին քաշեցի խանը, կորկոտը տարայ մէյտանը, կամաց կամաց ծախեցի, կոտմ էրկուս մնաց։ Աս էրկու կոտի հմար տէյ իրիկուն բէաքլայեցի միւշտարի չեկաւ, որ ծախէի, սապախտան մութումութ էլլէի գայի։ Աշեցի օր միւշտարի չի գայ, նստայ կորկոտին վրան ու ձեռքս դրի չեանկիս քիչմ՚ կնքուարտեցի։ Դադրած հարբած մարդ, թէզմ քունս տանի քնիմ։ Մէմ՚ ա մէ սեւ մազմ ձէն տուեց ինծի, ըսաց. «Ի՞նչ ես իստեղ քնէ»։ Զարթնայ աշեցի օր էփէի գիշեր է անցէ, աստեղրն էլեր էն, մարդ մուրդ քաշուեր է իրեն տունը։

«Իտիկ ինչ է, հարցուց առաջս կայնած մարդը։

-Հէ՜չ, ըսի կորկոտ էի բերէ ծախելու, քիչմ՚ մնացեր է, չծախուաւ որ էլլէի էրթայի։

«Է՜ ի՞նչ գուզես, չեղաւ, չեղաւ, ատ ա ես առնեմ խլըսիս, ըսեց։

-Ի՞նչ կուտաս տու, ըսի, Աստծուն յայտնի է օր կոտը մանէթիմ՚ էմ ծախէ։

«Լաւ, ըսաց մարթը, շալկէ էրթանք, տունը մօտիկ է, դարտկէ՝ փարէքն առ գընը։

Էլայ կորկոտը շալկեցի, ընկայ ատոր էտըթին գնացի։ Գնացինք էլանք ռապատը, ղայըստըններուն մէջ մէ մաղարամ՚ մտանք, աշեմ իրեք հատ արծըթէ մաշալլաներ վառին կ՚ու արեւի պէս լուս կուտան։ Մաղարին մէջ մարդ չկար։ Իստեղ քիչմ՚ նստէ, ըսաց մարդը, այմի աղան գուգայ փարէքտ կուտայ»։ Կորկոտը դրի վար, քարիմ՚ վրայ նստայ։ Քիչմ՚ անցաւ՝ մէմ՚ ա դաւուլ զուռնի ձէն էկաւ, էս լաւ է, ըսի, ըլլի օր հարսնիք ըլլի, զաթի անօթի էմ, լաւմ՚ կշտանամ կը։ Մէմ՚ ա հարս, աղջիկ, տղայ խաղլէն էկան, «բարով կորկոտ ախպար» ըսին ու մէ մէ բուռ առան բերնները ցկին։ նոր օր, ըսի, խէրը գտայ, մէ մէ բուռ առնելլէն բիտտուն պտի նաղդեն։ Ղորթ ա օր, ասոնք կորկոտս իստակ իստակեցին, էլան ձեռք ձեռքի բռնեցին ու թռան։ Ետեւ նստան օր հաց ուտեն, ինծի հետ էկող մարդը մէ մենծ լանգեառիմ՝ փլաւ լցեց բերեց ինծի օր ուտեմ։ Անօթի, փորս վեց վեց կէնէ, վրայ ընկայ օր ուտեմ։ Չանչս կըզարնեմ տանիմ կը բերանս, կաշեմ բան չկայ, փորս բան չի էրթայ, ըլլի օր, ըսի, քունս գլոխս է, չեմ կրնը ուտէ, աչքերս սրբեցի, գեառգիւլէամիշ էգայ, աշեցի օր փլաֆը ալի անպէս գլխած առաջս է։ Աւուճմ՚ զարկի տարայ բերանս, ծամեմ կը, կենա բերանս բան չկայ։ Աշեմ անոնք հաւար հաւար կուտեն։ Ալ ամօթուս ձէն չհանեցի։ Մէ քիչմ անցաւ ան մարթը լէանգեառովմ թիրիթ բերեց։ Ըսի աս լաւ է, մսերը  կտոր կառնեմ կռծեմ կը, բեալքի բերանս բանմ մտնի։ Առայ մսի կտորը, տարայ բերանս, ծամեմ կը, առկէքս իրար կը դիպչի, ցորեն հատիւ չափ բան ա փորս չի էրթայ։ Չարասըզ բերանս սրբեցի, անօթի ծառաւ  յետ քաշուայ։ Անոնք կերան խմեցին, էլան քիչմ ա թռան, ու քաշուան գնացին։ Մարդը կէնա էկաւ, ըսաց. «Գիշերս ֆոս հանգստի, սապախտան ել, փարաներտ առ գընը»։ Լա՜վ, ըսի։ Բերեց մի բմբլէ մինտարմ ցկեց օր մէջքէս հետ, եօրդանն ա իստա՜կ, փափուկ։ Ու՜ֆ, ըսի ասպէս գողնքի մէջ հեչ չեմ պառկէ։ Թեզմ շորերս հանեցի չնփ չպլխցայ, ընկայ գողինքը։ Գողինք ընկնելիս իմացայ, կողքս էկաւ քարին, տէյմ օր հիմի ա ցաւի կը։ Էլայ աչքերս սրբեցի, հալվըներ հաքայ, քարին վրան կուչ էկայ ու տէյմօր լուս նէա ուն, նէա արթուն մնացի։

Սապախտան աշեմ ան մարդը կէնա էկաւ. «Քալէ, ախպար, ըսաց, քալէ փարաներա  առ գընը»։ Էլայ օր էրթամ ըսեց. Ասպէս  գընը, ղասապխանի առաչը մէ սեւ չունմ կայ, քեզի օր տեսնի, քուչուկլեամիչ գլլի, գըյնի առաչտ կերթայ, անոր էտըթիէն գընը, ան քեզի աղային քովը տանի կը, աղան քու փարէքտ կուտայ։

Գլոխտ ուտէ փարաներտ ըստ մտքիս մէչը, ձեզէն  վեվ է խեր տեսէ օր հոգիս առնեմ ասոնց ճանկէն փախչիմ ազատիմ։ Լաւ, ըսի ատոր, կերթամ։ Էլայ դուս, ճամփաս ղասապխանի կողմն էր, ըսի, ատամ հիմի, անցնինք ղասապխանի առջէն աշենք ի՞նչ գլլի։ Էկայ ղասապխանի քովը, աշեմ մէ սեւ ղաղարմ վազեց ոտվիցս փաթթըւաւ։ Թռաւ վրէս, քուչուկլեամիշ էղաւ, ետեւ ա առաչս ընկաւ ու գնաց։ Միտքս փոխուաւ, ըսի տեսնինք վերջը ի՞նչ պիտի ըլլի, ընկայ ատոր ետեւն ու գնացի։ Գնացի, գնացի, մէմ՚ ա տեսնիմ մաղարեցէմ՚ մէ մազոտ մարդմ, կրունկները առաչը, դուս էլաւ, ըսաց. «ի՞նչքան պիտի հասնի քեզի»։ Ըսի, «էրկու մանէթ»։ Հանեց էրկու մանէթս տուեց։ Փարաներն առայ, դառցայ հարցուցի թը աս շունը ի՞նչ շուն է։

-Ատ շունը, ըսաց, հարամ ու շառ բերող է, կայնի կը ղասապխանի առաչը, թէակար ղասապը խափեց, աւել փարայ առաւ, ատ փարան վերցնէ փերեէ կը ինծի, թէակար միս առնողը խափեց, աւել միս առաւ, ան յաւել առածը կառնէ գուգայ կը։

ԺԲ.

Դամուրչուն մէկը սահաթ գլոխ «նալլաթ քեզի սատանայ, նալլաթ քեզի սատանայ» կըսէ կը։ Սատանի հերսը գելլէ, մարդու ղպալով գուգայ ասոր դիւքանը՝ կըսէ.

«Ամի ջան, ինծի աշկերտ չե։ս վերցնէ։ - Ինչի՞ չէ, ղուրպան արի, կըսէ ուստան։ Ասիկ ատոր քովը աշկերտ կը մտնի, նստի կը մէ քեօշամ, կառնէ չաքիւճը ձեռքը, թըխկ-թըխկ բան շինէ կը։ Օրմ էրկուս կանցնի, ասիկ իրեն ընկերին խրատ կուտայ կ՚օր գայ, էրկուսով մէ դեաքմ՚ խաղան աս ուստին գլխուն։ Աս սատանան փիր էխտիարի ղպալով գուգայ մտնի կը ասոր խանութը, կըսէ. «Աստե՞ղ ջահիլցնեն կը մարդու»։

-Ի՞նչ կըսէ ուստան, մարդն ա ջահիլցնեն, նոսըրցուցե՞ր ես, ի՞նչ է։

- «Ինչի՞, ինչի՞ կըսէ աշկերտը, ես ֆոս չե՞մ, ես ջահիլցնեմ կը։ Ուստի խելքը հէչ տեղ չի էնէ, հըմը շատ օր կը զօռեն, կըսէ, ի՞նչ կէնես էրէ։ Ասիկ դռվիքն ախել կուտայ, կրակը թեզցնէ կը, բերէ էխտիարին ձեռքը վոտքը կապէ դնէ կը օճախը. քթոցմ՚ գործլի ա լըլէ կը գլխուն, կըսէ ուստին. «Անցի փքսին էտեւը փչէ»։ Ուստան փուքսը փչէ կը ու էրկնցած կաշէ թը խելռտուկը ի՞նչ կէնէ։ Կաշէ օր էխտիարը վառաւ մոխիր կռռաւ, մէմ՚ ա քեօղին միչէն մէ ջահիլ տղամ՚ թռաւ կայնաւ օճխին գլոխը։ Ուստան զարզնդի կը։ Սաղ աշխարհ ձէնձնուի կը թը ֆիլան ղամիւրչուն խանութը փիր էխտիարներուն ջահելցնեն կը։ Աս օր ձէնձնուի կը, մէ թոդջարմ՚ (մեծ վաճառական) բառնայ կը ձիանը ոսկի արծաթ, գուգայ ատոր խանթին առաչը գիչնի, կըսէ. «Ուստա, իմացեր էմ օր դուն էխտիարներուն գեանջրցընես կը, տիա աշխրքի ոսկին էմ փերէ քեզի, որ ինծի ա գեանջրցընես։

-Լաւ, կըսէ ուստան, մարդիկտ թող էրթան, էգուց գան քեզի առնեն էրթան։

Աս թուդջարը ոսկու բեռները վար թափել կուտայ, մարդոցը ճամփէ կ՚ու նես գուգայ։ Նես գուգայ, աշկերտը կըսէ ուստին թը՚ սաղ աշխարքը խօսի կը թը մարիֆէաթը աշկերտինն է, ասոր ա դուն գեանջրցու, թող տեսնին օր քու ձեռքէտ ա բանմ՚ գուգայ։

-Լաւ հըմը, կըսէ ուստան, ձեռքէս ղորթ չի գայ։

«Ի՞նչ է օր, վոտքը ձեռքը կապէ դիր օճախը, քթոցմ՚ գործելի ա լից գլխուն, ես ա փուքսը կը փչեմ, քիչմ՚ պիտի ճուայ բոռայ, գեանջրնայ էրթայ»։ Ասոր խելքը պառկի կը, բերէ թուդջարին վոտքն ուձեռքը ամուր կապէ ցկէ կը օճաքը, քթոցմ՚ գործելի ա լըլէ կը գլխուն, ինքն ա կայնի կը գլխուն վերիթին։ Աշկերտը կանցնի փքսին եարթին ու ի՜նչ կը փչէ, բոցը էրկինք գելնէ։ Խեղճ էխտիարը ճուայ բոռայ, շատ չապալամիշ գլլի, խիւլասա վառի մոխիր կը կառի։

Ուստան կաշէ օր էխտիարը մոխիր կռռաւ, շուարի մնայ կը։ Ծօ՜ աս ի՞նչ էղաւ, կըսէ ու ծնկներուն կը զարնէ։

Աշկերտը խնտըլէն գուգայ առաջ, կըսէ, «Էղա՜ւ, էղաւ, դուն ինչ էնես, շատ էխտիար էր, կրակին չդիմացաւ»։

Ուստան օր շատ տրորուի կը, աշկերտն անոր ումուտ կուտայ թը՝ դարդ մի՛ էնէ, ես քեզի պրծցնեմ կը, մէմ՚ ա բիրտան ղայպ կանցնի։ Ուստան մոլկրի մնայ կը։ Մութեմութանց մարդիկը գուգան կըսեն. «Ո՞ւր է մեր աղան, գեանջըրցուցի՞ր»։ Ուստան կարկըմելէն կըսէ կը թը ձեր աղան փիր էխտիար էր, կրակին չդիմացաւ, վառաւ։

Վա՜յ, կըսեն, մեր աղային գեանջրցնելու տեղ սըպանեցի՞ր։

Ատոր բռնեն տանին կը թաքաւորին, գանգատ։ Թաքաւորը սլեստի կ՚էնէ, դիմանայ, հրամայէ կ՚օր ատոր տանին կախեն։ Տանին կ՚օր կախեն, չուանը ցըկեն կը բուկը, էն է օր պիտի խեղդեն, սատանայ աշկերտը քառսուն ջուխտ չարուխ ումուդին ցկած բիրտան անկուի կը առաջը։ Ուստան օր ատոր տեսնի կը. «Պրծցնէի՜ր պիտի, Աստծո՜ւ, խաթե՜ր, օգնէ, կըսէ։

- Իստեղ աշէ, իստեղ, կըսէ սատանան, քառսուն ջուխտ չարուխ էմ մաշէ օր քեզի իտտեղ էմ հանէ, ալ ի՞նչ պրծըցնել։

* * *

Ամէն մի երեխայ ունի մի պահապան հրեշտակ, որ թեւերը պարզած կանգնում է մանկան սնարին եւ ձեռքի կարմիր խնձորով զբաղեցնում նրան։ Սա պահպանում է նրան չարից, կտրում է նրա եղունգները, երբ երկարում են։ Իսկ երբ երեխան փոքր ինչ մեծանում է, այնպէս որ կարողանում է մօրը լաւ ճանաչել, պահապան հրեշտակը խաղում է նրա հետ, մնաս բարով ասում եւ սաւառնում երկինք։

Իւրաքանչիւր մարդու երկու ուսերին վրայ եւս կանգնած են մի մի հրեշտակ։ Նրանցից մինը՝ որ կանգնած է աջ ուսին, բարի է եւ գրում է ձեռքի մատենում այդ մարդու գործած բարի գործերը, իսկ ձախ ուսին կանգնածը՝ չար է եւ գրում է նրա չար գործերը։ Վերջին դատաստանին այս երկու մատեանները միմեանց հետ համեմատելու են եւ որն որ գերակշռեց, այն կողմին պատկանելու է մարդը։ Ժողովուրդը հաւատում է եւ տան պահապան հրեշտակին, որ բնակում է ալիւրի ամբարի վրայ։ Կան եւ տաք հացի բարի հրեշտակներ, որոնք հաց թխած ձիջոցին սաւառնում են թոնրի շուրջը եւ եթէ մինը նեղացնէ հացթուխին, սրանք խփում են նրան։ Կայ եւ թթխմորի օգի, որ թթխմորը վերուցած եւ խաչակնքած միջոցին եօթն անգամ Երուսաղէմ է գնում, լուս գերեզմանը համբուրում եւ վերադառնում։ Երեկոյին, երբ տան պահապան հրեշտակը գալիս է, սա է բաց անում դուռը եւ ընդունում նրան։ Սրա մասին մի կին պատմում էր.

Թաժայ հարս էմ, կերսանցս տունը խմոր կը շաղւեմ, շաղւեցի շաղւեցի, ձունն իմ գլխուս, ի՞նչ գիտեմ թը թթխըմորը գլխանց պիտի վերցւի։ Մէմ՚ ա աշեմ կեսուրս էկաւ քովս, ըսաց. «Ըխչի, թթխմորը խաչակնքեցի՛ր»։ Գլխով էրի թը՝ հըլը չեմ վերուցէ։ - Վո՜յ, ֆողը գլխուս, էրաւ կեսուրս ու կարմիր կարմրաւ, ըխչի, ըսաց, քու մէրտ, ձունս գլխուն, քեզի հէ՞չ բան չէ սորվեցուցէ։ Չիտե՞ս օր թթխըմորը գլխանց պիտի վերնայ, խաչակնքուի, վար դրուի, օր՝ էրթայ քէարվընին հասնի, մէկալ թթխմորներուն հետ օխթը ժում երուսաղէմ էրթայ, լուս գերեզմանը համբուրէ։ Ախր ասքան օր ուշացուցիր, չէ՞ օր հիմի կերթայ յետ գալողներուն մեզնէն գանգատ կէնէ թը՝ անքան թաթակիչ էմ կէրէ՝ օր թեւերս կոռռեր է։ Իրիկուան ա օր տան պահապան հրեշտակը գայ դուռը ծեծէ, թը՝ թթխմոր, դուռը բաց, չպիտի բանայ, ըսէ պիտի թը՝ անքան թաթակիչ էմ կերէ, օր թերեւս կոռռեր է, չեմ կրնը տեղէս էլլէ։

* * *

Բացի հրեշտակներից ժողովուրդը հաւատում է եւ այլ ոգիների, որոնցից գլխաւորն է ջրային ոգին, ջրի աղջիկ կամ փերի ղզին [2] ։ Թէ որպիսի կերպարանքով է ներկայացնում նրան ժողովուրդը՝ հետեւում է հետեւեալ պատմութիւնից.

«Գարունքին մալ կարծէի, մէմ՚ ա աշեմ մէ պոյով պուսով, բռնտիկ աղջիկմ՚ էկէր մալի քովը կայներ է։ Ըխչի, ինչ գուզես, ըսի, ձէն չհանեց։ Կաշեմ, լուսն էրեսէն կաթէ կը։ Մատօ՜, ճուացի ընկերիս, արի իսի աղջկան բռնենք։ Աղջիկն օր աս իմացաւ, թողեց ու փախաւ։ Ես ընկայ ետեւը, ան կերթայ, ես ետեւէն, աստից անտեղ հեռու չի ըլլի ինծէն, գիտես, տիրացու ջան, իսպէս կէնեմ թը բռնեմ (վրայ էր ընկնում) չեմ կրնայ, կենա առաջ կանցնի։ Էաղմ տեղ տասը ետեւէն վազեցի. մեր Ալէքն ա մալը գուգար, տեսաւ օր մէ աղջկանմ՚ ետեւէն վազզեմ կը, ճուաց. «Ատիկ փերի ղզի գըլլի, Յիսոս Քրիստոս ըսէ»։ Աս ըսելուն պէս աղջիկը ղայպն անցաւ, հըմը ատ թերմշի աղջիկը անպէս սիրուն էր օր՝ բռնէի, ալ հացն ընչուս էր պէտք, ջուրն ընչուս։ Պոյով, պուսով, շէկ շէկ մազերը տէյ օտվիքը, ուսերու վրայով բաց ցկած։ Գիտե՞ս, տիրացու, հալաւ չունիր, գլխուն մազերը ծածկեր էին սաղ գեօվտան։ Պիճիլի թութլիկ օտվիքը օր գետին չէ՞ր դնէ, գիտես թը կանանչ կը բունիր տեղը։ Թշերը կարմիր՝ մէկ մէկ խնձոր, ունքերը կամար, աչքերը խոշոր, բերանը պզտիկ, պռկները վարդի թեր, գիտեմ թը Աստուած բան չէր ունեցէ, ղալամն առեր ատոր նշխեր էր»։

Երեւակայելով փերու ղզուն որպէս գեղեցկութեան կատարելապիտ, ժողովուրդը նրան մարդկանցից սերած եւ Աստուածութիւնից անիծուած է համարում։ Ահա՛ այն պատմութիւնները, որով ժողովուրդը բացադրում է նրանց ծագումը

Ա.

Քրիստոս որ տասանորդ ժողուեր կը, շատերը լաւ տղոցն ու աղջիկներին պահէին կը, օր տասնցէն տասանորդ չտան։ Օր ժողուեց պրծաւ, տեսաւ օր բիտտուն դարձըւորներ էն, հասկըցաւ թը բան յուր տեղն է, պահեր էն, դարձաւ ըսաց թը՝ ալ չկա՞յ։ Ըսին թը՝ չէ, չիք դառնայ։ Թը կայ, չիք դնռնայ, ըսաց Քրինստոսը, Օսահաթ ատ պահվըտածները չիք դառնան, աներեւութացան։ Տէյմ՚ օր հիմի ատոնք կան, կուտեն խմեն, աճին բազմանան կը. եփ օր ա սրտերն ուզէ, մարդոց էրեւին կը։

Բ.

Ասսու հրամանով օր Նոյը տապանը մտաւ, Աստուած հրամայեց օր տապանի մէջը սուրբ մնան։ Էղաւ օր Նոյի Քամ տղան սուրբ չմնաց, ատորէն էղան մէ տղամ՚ ու աղջիկմ։ Եփ օր ջուրը քաշուաւ, Աստուած տապանի դուռը բացեց, բիտտուն մէկ մէկ դուս էլան, հըմը ատ էրկու տղին ամօթներուն նեսը թողին։ Աստուած դուռը կայնած էր, հարցուց թը ալ մարդ չմնա՞ց։ - Չիք,, ըսին։ - Թէ կան, չիք դառնան, ըսաց Աստուած։

Ան սհաթին ատ ախպարն ու քուրը աներեւութացան։ Ատ փերի ղզերին օր կան հիմի ատոնց տղաքն էն։ Ատոնք իսկ մարդու պէս էն, հըմը ուզենան կէրեւան, ուզենան, ուզենան չեն էրեւնայ»։

Փերի ղզիներին բնակում են գետերի մէջ, որտեղից շատ անգամ դուրս են գալիս նստում գետի ափին, ժայռերի կամ մօտակայ մի աղբիւրի քարի վրայ եւ ոսկէ սանրով սանրում իրենց շէկիկ, մինչեւ ոտները հասնող մազերը։ Սրանք շատ անգամ երեւում են երիտասարդներին եւ նրանց հետ սիրւում։ Մի քանիսն էլ կանացի հանդերձով գնում են գիւղ եւ առանց յայտնելու թէ փերի ղզի են, ապրում են մի երիտասարդի հետ, որից եւ ունենում են որդիներ։

Այս կէտերի մասին պատմում են հետեւեալ դէպքերը.

Ա.

Օվայ Թաւթայ գեղէն մէ տղամ՚ մէ օրմ՚ Գիմգիմու ձորով էրթցած վախտը էրկու լսի կտոր աղջիկ գուգան, ձեռէն բռնեն կ՚ու քաշեն տանին կը ջրին տակը մէ լաւ օդամ՚։ Տանին կը ատ ղարդըրուն օդան, նստեցնեն կը, հալուայ, գաթայ, թիւրլի թիւրլի եմակներ հրամցընեն կը, հետը եարանութեն կէնեն։ Տղան հասկնայ կ՚օր ատոնք փերի ղզի էն, դողը բռնէ կը։ Նստի գուլայ, աղաչէ կ՚օր իրեն թողնեն էրթայ տուն։ Ատոնք չեն թողնէ, մէ սաղ շաբաթմ՚ գուրգուրանքով, զոռով ատոր պահեն կը ատտեղ։ Վերջը տեսնին կ՚օր տղան զաֆթ չիլլի, գուզէ օր էրթայ, կըսեն. «Էրթաս օրա, փարի ետ գուգա՞ս»։ Անիկ խօսք կուտայ օր քանիմ՚ օրէն դառնայ գայ։ Ատ փերի ղզիները բերեն էազմ՝ արծթէ կոճկներ, ջաւահիր, ոսկի կուտան կը ատոր, ջրէն դուս կը հանեն ու ճամբու կը դնեն։ Տղան աթալ թափայ տուն գըյնի, պատմէ կը թը փերի ղզիները Գիմդիմու ձորը իրեն բռնեցին տարան իրենց օդան, շաբաթմ՚ պահեցին, վերջն օր ինքը շատ լացեց, աղաչեց, թողին օր էրթայ, քանիմ՚ օրէն ալի գայ։ Քովի արծըթէ կոճկները, ջաւահիրն ու ոսկիներն ա ցըցընէ կը ու կըսէ կը թը անոնք տուին։ Սաղ գեղը ձէնձնուի կը ատ բանը. ամենքն ա գուգան փերի ղզիներուն տուածներն տեսնին կը։ Տղին ա լաւմ՚ մուղաթ կենան կ՚օր փերի ղզիները կենա չտանին։ Ամիսմ՚ էրկուս կանցնի չի անցնի, աս տղան խելըռի կը։ Սաղ էրկու տարի խելառ պըտըտի, ջրերու ղրաղը նստի կանդէ կը։ Մէ օրմ՚ ա բիրտան գըյնի ջուրը խեղդիկը։

Բ.

Մէ ըռունտ տղամ պսակուի կը, սաղ տարիմ կնկանը հետ հետ սիրով ապրին կը։ Հնձի վախթը կերթան իրար հետ հնձգն կը արտը՝ Շոգն օր կը զօռէ՝ գիչնին գեօլը իրար հետ լողնան կը։ Քիչմ յողնան կը  չեն լողնայ, բիրտան կնիկը ջրի միջէն ղայպ կանցնի։ Կնիկ ասթին, կնիկ անթին՝ կնիկ չկայ։ Մարդը գուգայ Քեօսայ տէրտէրին քովը Վեց հազարեանը աչել կուտայ։ Քեօսայ տէրտէրը կըսէ կը թը՝ տարիմ  քովս բադիհաւա ծառայէ՝ կնիկտ գտնիմ։ Ատիկ կնկանը  սիրուն սաղ տարիմ առանց մէ քոռ կապէկիմ ծառայէ կը։ Տարին օր թըմըմի կը, տէրտէրը ատոր գիրմ կուտայ ու կըսէ կը թէ՝ առ աս գիրը մութումութ գընը Չօպանի կարմնջին  վրայ կայնի, գիրը էրկու մատիտ արան բռնէ, փերի ղզիքը գուգան կ՚անցնին, ան վերջինը քուկտ է. գիրկը տղամ կայ, խլէ տղան ջուրը ցկէ ու իրեն առ գընը։ Ատպէս ա կէնէ։ Մութմութ կերթայ Չօպնի կարմնջին վրայ գիրը էրկու մատի արան բռնէ կայնի կը։ Փերի ղզիքը գուգան կանցնին։ Ան վերջը մէկմ գուգայ գիրկն ա տղամ։ Ատ մարթը ճանչէ կը ատոր, վազզէ տղան խլէ ջուրթ ցկէ կու իրեն կառնէ կերթայ։

Գ.

Գիւմուրդա գեղը Վարթան անունով մէ աղքատ մարդմ գլլի։ Ատոնք մէ պզտի արտմ կունենան, ամէն օր կերթայ արտը պառկի կ՚օր մուղաթ ըլլի։ Մէ օրմ ա պառկէր է, կաշէ օր էրկու փերի ղզի էկան քովը պըպըզան։ Մենծը վերուց ըսաց թը՝ այսի աղջիկս քեզի կուտամ, ինչ ա օր պակասութեն ունիս բերեմ կը, իրար հետ ապրէք, հըմը մարդու չըսես, թէակար ըսես՝ ոչ հոգիտ Աստծուն տաս, ոչ մարմինտ հողին, տէյմ օր ես ձեռքս կրծքիտ դնեմ։ Ասիկ ռազի գլլի, փերու ղզուն սիրէ կը։ Ինչ ա օր սիրտը գուզէ, ատոր մարը բերէ կը։ Ղազմ վախտ ատոնք սիրով ապրին կը, իրեք տղայ ա կունենան։ Մէ օրմ ա Վարթանին կնիկը էրթիկը աղուն փռէ կը տեքերկնկանն ա կանչէ կ՚օր թնդրին ջուրը հանէ։ Ատ վախթը Վարթանն ու փերի ղզին նեսը սիրուին կէղէ։ Տեքերկնիկը նես չի էրթայ թը՝ մարդ ու կնիկ էն նեսը, կնիկը ա էրթեցէն ձէներ գիմանայ՝ գիտենայ կը թը մարթը տեքերկնկանը սիրէ կը։ Գուգայ մարդուն կառիէ ձեռք անպէս թուք ու մրէ կ՚օր՝ շունն ուտէ կը կատղի։ Մարդու հոգուն կը հասնի՝ կըսէ կը թը՝ չէ, չէ, չէ գլխէտ բաներ դուս մի տայ, տեքերկնիկտ չէր քովինս- փերի ղզի էր։- Թը ինչղ։ Ասպէս ասպէս բան արտը պառկած էի մարը բերեց տուեց ինծի, խօսք ա տուեց օր սրտէս անցածը բերէ, Կնիկը հանդրտի կը, հըմը աշէ օր խեղճ մարդը մրէն էլաւ մրջուրն ընկաւ։ Փերի ղզին ալ հեչ քովը չեկաւ, ինքն սկսեց բարակ մանել, գողինք ընկաւ, հիմի նէա կը մեռնի, նէա կը լաւնայ։ Մարդը հասկըցաւ օր փերու անէծքը բռներ է, աղաչանք պաղատանք կէնէ օր փերուն սիրտը կակղնայ, գայ քովը։ Խիւլասա փերու ղզին ընկերտանքը զօռէն  կը թը՝ մեղք է, գընը քովը։ Ասիկ կառնէ իրեն իրեք տղաքը, գուգայ ասոր քովը նստի, ձեռքը դնէ կը սրտին։ Մարդը օ սահաթ հանգէ կը»։

Ժողովուրդը երւեակայում է եւ տղամարդ փերիներ որոնք սովորաբար ամուսնանում են փերի ղզիների հետ։ Սակայն սրանցից մի քանիսը բացառութիւն կազմելով՝ մարդկանց հանդերձներով գալիս են գիւղ  ամուսնանում մի գեղեցիկ աղջկայ հետ եւ միասին ապրում։ Կանայք հաւատարիմ են լինում նրանց, քանի որ չգիտեն թէ նրանք փերի են, բայց երբ իմանում են՝ ամէն կերպ աշխատում են սպանել նրանց, այրելով թոնրի մէջ։

Այս մասին եւս կայ հետեւեալ պատմութիւնը։ Վախտովմ մէ լուսնի կտոր աղջիկմ ջուրը  էրթցած վախտը ամէն անգամ տենի կը մէ ըռնտիը տղամ աղբրի քարին նստած։ Մէմ էրկուս, ասոնք իրար վրայ սէր կապեն կը։ Իրենք  տարի սէր քաշելէն ետեւ պսակուին կը։ Գիշերը եփ օր տղան ձեռքը աղջկայ վրան կը դնէ աղջկայ ջանը դող գելլէ. գիտես թը փշերը ծակծկեն կը։ Մէ օրմ ա տղան լողանալու գլլի, աղջիկը դռան  ծակէն կաշէ։ Կաշէ մէմ ա տեսնի կ՚օր տղան բիրտան օձ դառաւ, օլրուաւ, բաթաթ կտռաւ։ ԼողաԼողացաւ, լողացաւ կենայ  նորէն մարդ դառաւ։ Աղջիկը վախենայ, վազզէ դրկցի կնկանը պատմէ կը։ Ան ա կըսէ կը թը՝ կայ չկայ ասիկ փերի է, կրնաս նէ՝ ցկէ թնդիր վառէ, թըչը՝ քեզի ազատում չկայ։ Աղջիկը գուգայ տուն, մէկալ օրը հաց էփած տեղը եարանութենով մարդուն կանչէ կը քովը, մէմ ա մէ հացմ՝ կուտ ցկէ կու մարդուն կըսէ թը կախուի հանէ։ Ան միամիտ կախուի կը թնդիր թը չը՝ ասիկ օտվներէն բռնէ շրջէ կը թնդիր ու խոնչան կուրզէ կը բերնին, ինքն ա թողնէ փախչի կը։ Քիչմ էտն գուգան կաշեն օր փերին վառեր մոխիր է կռռէ։

Փերի ղզիների մասին պատմւում է նաեւ հեքիաթների մէջ, ուր տուում է թէ նրանք երեւում են որպէս մի անպիտան գորտ, հաստ գաւազան (կոպալ) ափսէ եւ այլն։ Մի առ ժամանակ սրանք այս կերպարանքով մնում են եւ փորձում  թէ նախազգալով  յարգում են իրենց եւ այդ գրութեան մէջ։ Եւ երբ փոքր ինչ յարգանք են վայելում, ծածկաբար մարդու կերպարանք են ընդունում, տունը աւելում, մաքրում, կերակուրն եփում եւ ապա նորից կերպարանափոխւում ու պահմտնում։ Այսպէս նրանք շարունակում են, մինչեւ որ մարդիկ զարմացած դարան են մտնում եւ նրանց բռնում։

* * *

Ջաւախքի [3] հայ հասերն ու կանայք երեքշաբթի լոյս չորեքշաբթի, հինգշաբթի լոյս ուրբաթ եւ շաբաթ լոյս կիրակի երեկոյեան ժամասացութիւնից յետ այլ եւս չեն աշխատում եւ առագաստ չեն մտնում ի պատիւ։ Չորեքմուտք, Ուրբթմուտք եւ կիրակմուտք ոգիների, որոնց նրանք ծննդաբարութեան պաշտպան են համարում։ Սրանցից երկուսը՝ Չորեքմուտքն ու Ուրբաթմուտքը կոյս քոյրեր են, իսկ Կիրակմուտք կամ Հիշտէկը սրանց երիտասարդ եղբայրը։

Ծնդաբերութեան ժամանակ սրանք գնում են ծննդկանի մօտ, Կիրակմուտքը նստում է դռան յետեւը, եւ կատարում քոյրերի պատուէրները-դուռը փակ պահել, ջուր հաւկիթ բերել եւ այլն, իսկ երկու քոյրերը կատարում են մանկաբարձուհու պաշտօն, լողացնում, բալուլում են երեխային, ձուաձեղ են եփում ծննդկանի  համար եւ այլն։ Երբեմն  էլ զանազան շնորհքներ  են պարգեւում նորածնին։ Իսկ եթէ նորահարսերը չեն պատւում նրանց՝ այդ երեկոները սուրբ պահելով, նրանք ոչ միայն ծննդաբերութեան միջոցին չեն օգնում, այլեւ վրէժխնդիր  են լինում, երբեմն սպանելով, երբեմն էլ արատաւորելով նորածնին։

Սրանց մասին պատմում են հետեւեալները։

Ա.

Հարսին  մէկը վիրա (միշտ) Չորեքմուտք, Ուրբթմուտք, Կիրակմուտք պահէ կէղէ։ Ատոր կեսուրը հէչ ռազի չի ըլլի, ու վիրա վրան առտըռայ կը, հըմը ինչ կէնես օր՝ հարսը հաւտին ղայիմ գլլի, կեսուրին անկաճ չի էնէ։ Պառկելու օրերն օր գուգայ, կեսուրը միտքը դնէ կ՚օր ատ հարսէն վրէժն առնէ։ Հարսին ցաւն օր բռնէ կը, դուռը կախէ վրան կըսէ. «Տիա ես կերթամ, թող քու Չորեքմուտքա, Ուրբթմուտքա ազատէ քեզի։ Պառաւը դուռը կախէ, գելլէ հերթիկէն  կաշէ։ Կաշէ տեսնի կ՚օր ահրսը ձեռքերը վեր վերուց «Ա՜խ Չորեքմուտք, Ուրբթմուտք, Կիրակմուտք, դուք իմտըտիս հասնիք, թըշը ատ պտուէն խէր չկայ, ըսաց։ Մէմ՚ ա էրկու հարս, մէ տղամարդմ՚ ներս կը մտնին։ Տղամարդը կայնի կը դռան առաջը խզմաթ կէնէ, էրկու հարսը ասոր տղան կառնեն, լողացնեն, բալուլեն, պակեցընեն կը։ Պառկեցընեն կ՚օրա, կուզեն օր էրթան, հարսը էրկնուց գետին շնորհակալ գլլի ատոնցէն ու կաղաչէ կը թը ամէն ջաֆան քաշեցիք, անունն ա դրէք։

Չորեքմուտը կըսէ.

«Ասոր անունը թող ըլլի Ասատուր.

- Աստուածատուր, կըսէ Ուրբթմուտքը։

- «Ինչ օր ուզէ՝ Աստուած կատարէ, վրայ կը բերէ Կիրակմուտքը։ Ատոնք գելլէն կերթան։ Կեսուրն օր ատոնք տեսնի կը, ինքը իրան կուտէ։ Ուրիշները տարով մեծնան կը, ասիկ օրով մեծնայ կը, խիւլեասա աս պառաւը ալ չի համբերէ, մէ գիշերմ՚ գելլէ, ատ տղին գողնայ կ՚ու տանի մէշան ցկէ կը վար, օր գիլանը գան ուտեն։ Չորեքմուտքը, Ուրբաթմուտքը ու Կիրակմուտքը ատ տեսնին կը, կերթան չոպնին սիւրուն քշեն կը դիպա ատ տղան։ Տղան օր տեսնի կը օչխրները՝ կերթայ մէկին բռնէ ծծէ կը։ Չոպանը գուգայ տեսնի կը ատ տղին, հարցնէ կը թը՝ վեվ էս, վեվ չես, հարտ մարտ վեվ էն։ Անիկ բանմ՚ չի կրնը ըսէ, խեղճը մատմ՚ անասուն, ի՞նչ գիտէ հարը վեվ է։ Խիւլեասա ատ չոպանը կառնէ ատ տղեն քովը, իրեն տղայ կէնէ։

«Անունտ ի՞նչ է, հարցնէ կը մէ օրմ՚։

Ասատուր,

Աստուածատուր,

Ինչ օր ուզէ,

Աստուած կատարէ,

կըսէ տղան։ Լաւ, կըսէ չոպանը, ատպէս է օրա՝ սիւրում օչխար ուզէ։ Տղան գուզէ, մէմ՚ ա կաշեն ղորթ օր սիւրում օչխար դիպա իրանց գուգայ։ Չոպանը ուրախութենէն քիչ մնայ կը թը խելքը թռցընէ։ Օչխարը նես չերածտան՝ մէմ՚ ա կըսէ տղին.

Ասատուր,

Աստուածատուր,

Ինչ օր ուզէ՝

Աստուած կատարէ,

Պուտուկմ՚ ա ոսկի ուզէ։

Տղան գուզէ։ Մէմ՚ ա դռան առաջը պուտուկով ոսկին դրուի կը։ Աս չոպանը արթղ դեովլաթ կը կապէ։ Մէ օրմ՚ աս տղան ինքն իրեն մտօրուի կը, թը աս ինչ օր գուզեմ՝ Աստուած կատարէ կը, արի խնդրեմ Աստծմէն օր մօրս ու հօրս գտնիմ։ Խօսքը հըլը բերնէն չելած՝ աչքը բանայ կ՚օր հօրն ու մօր օրթան նստեր է։ Հայրն ու մարը փաթթուին կը ատոր, ուրախութեններէն չեն գիտնայ թը ինչ էնեն։

Ասատուր,

Աստուածատուր,

Ինչ օր ուզէ՝

Աստուած կատարէ,

կըսէ մարը, խնդրէ Աստծմէն, օր աս պատէն ջաւահիր չռռայ, աս պատէն օսկի վազզէ, քեզի գողցող կորցընողն ա՝ վեվ է օրա՝ տրաքի, կտոր կտոր ըլլի։ Տղան խնդրէ կը։ Խնդրէ կը չի խնդրէ, մէմ՚ ա կաշեն օր մէ պատմէն ջաւահիր չռռաց, մէկալէն օսկի վազզեց, կեսուրն ա մէկալ օտան բիրտան տրաքաւ ու կտոր կտոր էղաւ ընկաւ վայր։

Բ.

Մէ ծանդռոտք հարսմ՚ գլլի, մէ օրմ՚ տունը մէննակ օր մնա կը, բիրտան ցաւը բռնէ կը։ Կնիկը գուլայ Աստծուն կաղաչէ կը թը՝ հըճըպ ինչըղ պիտի ըլլի հալս, մարդմ՚ բիլա չկայ քովս։ Մէմ՚ ա կաշէ օր քովը էրկու կնիկմարդ էն կայնէ, մէ տղամարդմ՚ ա դռան յետեւը նստեր է։ Աս էրկու կնիկմարդը հարցնեն կը ասոր թը՝ ինչի՞ գուլաս, ի՞նչ է էղէ։ Հարսն ա կըսէ կը թը՝ ըշտը տեսնիր կը, ցաւս բռներ է՝ քովս ա մարդ չկայ։ - Դարդ մի էնէ, ձագօ ջան, Աստծու ողորմութենը մեծ է, կըսեն, բարով ազատուիս կը։ Ետեւ տղան աշխարհ գուգայ, ասոնք տղան կառնեն, լողացնեն, կաղեն, բալուլեն, դնեն կը տղոցկնի կուշտը, վրան խաչակնքեն, մէ խաչ նշխարքմ՚ ա դնեն կը բարձին քովը։ Ետեւ կերթան եղով հաւկիթ կեփեն, բերեն կ՚օր ուտեցնեն տղոցկնին, ասիկ կըսէ կը թը՝ քուրս, ձեր օտացը մեռնիմ, Աստուած ձեզի ղրկեց, դուք վե՞վ էք։

-Ես, կըսէ ատոնցէն մէկը, Չորեքմուտքն էմ, ասիկ Ուրբթմուտքն է, ինի դռան ետեւ նստողն ա Կիրակմուտքն է, դուն օր մեր իրիկւըները գործ չէիր էնէ ու սուրբ մնայիր կը (առագաստ չէիր մտնում) մենք ա քու իմտըտիտ հասանք։

Գ.

Հարսին մէկն ա Չորեքմուտք, Ուրբթմուտք ու Հիշտէք հէչ չի պահէ էղէ։ Գլլի օր ատիկ տղոցկան պառկի կը. թէ՞ օր չարը տղոցկնին հակառակ է, գուգայ կը դուռը թը չը՝ վախթէ դուս խորոզը կանչէ կը։ Ատոնք ա ինծի պէս խելացի՝ բռնեն խորոզը մորթեն կը։ Չարը նես կը մտնի, մազ գլլի, գըյնի հարսին շարբթին մէջը։ Հարսը խմէ կը շարբաթը թը չը՝ խելքը կանցնի՝ սահաթմ էտեւ հանգէ կը։ Մէակար իսա ատ թերմաշ չարը օր մազի ղպալ կուլ կերթայ, փորին մէջ կէնա սատանայ կը դառնայ, հարսին ջիգեարը կուտէ։

Դ.

Մէ հարսմ՚ ա ալի ատոր պէս Չորեքմուտքը, Ուրբթմուտքը ու Կիրակմուտքը չի պահէ էղէ։ Տղոցկան օր պառկի կը, տղան բալուլեն օրոցկը դնեն կը, քիչմ՚ ետեւ կերթան կաշեն օր՝ տղան մորթած է, արունը օլուղի պէս վազզէ կը։ Տղոցկանը ծնկին կը զարնէ, մազերը կը փետէ, թը վա՜յ ձունը գլխուս, աս ի՜նչ էղաւ, աս վեվ անուշ պալաս արուն լուիկ էրաւ։

Ատ վախթը էրկու կնիկմարդ ու մէ տղամարդմ էրեւան կը աչիցը, կըսեն կը թը՝ մենք Չորեքմուտք, Ուրբթմուտք ու կիրակմուտքն էնք, դու օր մեր պատիւը չէիր պահէ, մենք ալ քու ազատ ատ օրը ցկինք։

* * *

Ժողովուրդը հաւատում է եւ մի կանի հրեղէն ոգիների, որոնց Ալ է կոչում։

Կանայք պատմում են.

«Աստուած օր Աթամին ստեղծեց, անոր ընկեր ա ալին ստեղծեց։ Ասիկ հերղէն էր, մէ աչքանի։ Աթամ մարմնեղէն, ալը հրեղէն, հէչ իրարու չէին սազէ, ատոր հմար ա Աթամը հէչ չէր սիրէ ալին։ Աստուած տեսաւ օր ալը չկրցաւ ընկերութեն էնէ Աթամին հետ, Եւային ստեղծեց։ Ատ վախտվանից ալը գիւշման ընկաւ Եւայի ու անոր ջնսին»։

Ալքերը կանանց վնասում են գլխաւորապէս տղայաբերութեան ժամանակ, երբ մտնում են նրանց փորը եւ նրանց ու նրանց որդիների փայծաղներն ուտում, որով եւ սպանում են նրանց։ Կանայք հալածում են սրանց Յիսուս Քրիստոսի անունը տալով։

Այս մասին պատմում են։

«Քրիստոս էրթցած վախտը մէ ճվճըվոցմ կիմանայ, մոտենայ կաշէ օր՝ ալ է, բռնէ կըսէ կը թը՝ Դուք ինչի՞ մանիք կը ծննդկանների փորը, անոնց ու տղոց ջիգեարը կուտէք։ Ալը վոտքը  գըյնի կաղաչէ կը թը՝ խնայէ՝ մէմ ա չէմ էնէ։ Քրիստոսը չի օղորմանայ։ Ասոր մարը  գուգայ աղաչէ կը թը՝ իմ մենծ տղիս բաց թող, ուր օր քու անունա տան մենք վոտք չը դնենք։ Վատ օր կաղաչէ, Քրիստոս ա թողնէ կը։

* * *

Գլխաւորապէս հեքիաթների մէջ ժողովուրդը պատմում է դեւերի [4] մասին, որոնք վիթխարի արարածներ են մինչեւ եօթն գլխանի։ Սրանք վերին աստիճանի ուժեղ են, այնպէս որ ահագին ժայռեր վերցնում եւ շատ հեռու են ձգում։ Սըրանց միմեանց հետ կռուիլը ժողովուրդը նկարագրում է իբր ահագին սարեր միմեանցից հեռանում եւ վրայ վազելով իրար են բաղխւում։

Կին դեւին պատկերացնում է նա որպէս մի ահագին բլուր, աջ ծիծը ձախ ուսին ձգած, ձախը աջին,, մի փթից աւելի արճիճ բերանը ձգած այնպէս չըթչըթացնելով ծամում է, որ ձայնը «օխտը սարի ետեւ լուում է»։ Ձեռին էլ բռնած մանում է մի թեշիկ, որի գունտը ջրաղացի մի ահագին քար է, իսկ պոչը մի մեծ գերան։ Չնայելով իրենց սարսափելի ուժին ու հասակին, նրանք շատ միամիտ, պարծենկոտ եւ յիմար են։ Միայն բռնութեամբ հակուած են չարութեան եւ աշխատում են մարդկանց վնաս հասուցանել։

Նրանք բնակում են գետնափոր մեծ եւ ընդարձակ այե»րերում, սաղարթախիտ անտառների քարանձաւներում, անմահութեան ջրի աւազանի մօտ, ոսկէ խնձորների այգիների եւ այլն։

Նրանց բնակարանները լի են ոսկով, արծաթով, անբաւ հարստութեամբ, թանգագին քարերով։ Նրանց գոմերում կապուած են հրեղէն ձիեր, որոնք մի ակնթարթում կանցնեն ամբողջ աշխարհը։ Դեւերը թէեւ թշնամի են մարդկային սեռին, ուտում են նրանց միսը, սակայն սիրում են գեղեցիկ աղջիկներին եւ շատ անգամ փախցնում են նրանց եւ տանում իրենց այրերը, միասին ապրում։ Կնութեան առած աղջկայ սիրտը գրաւելու համար նրանք ամէն ջանք թափում են, գտնում բերում են նրանց, ո՛չ միայն ամէն բարիք, զարդեր, հարստութիւն, այլեւ ոսկէ կատու եւ մուկ, որոնք միմեանց յետեւից անդադրում վազում են, ոսկէ քեարկէահ, որի մօտ ոսկէ մի աղուէս ու սկունդ միմեանց հետ խաղում են, ոսկէ առիւծ եւ վագր, որ միմեանց հետ կռւում են՝ նրանց զբաղեցնելու համար։

Մարդիկ շատ անգամ ընդհարւում են նրանց հետ։ Քաջ երիտասարդներն աներկիւղ մտնում են նրանց բնակարանները եւ գրաւելով կանանց սիրտը, ճարպկութեամբ եւ իմաստութեամբ խփում, մի հարուածով սպանում են դեւին, որ կիսամեռ ձայն է տալիս. «Եթէ քաջ ես՝ մի անգամ էլ խփիր»։ Իսկ իմաստուն երիտասարդը պատասխանում է. «Մօրիցս մի անգամ եմ եղել, մէկն էլ հերիք է»։ Բայց եթէ սխալուի եւ հարուածը կրկնէ՝ դեւը կը կենդանանայ եւ նորից կը կռուի հետը։

Մի քանի դեւեր էլ, մարդկանցից վախենալով՝ իրենց հոգին ճնճղուկի նմանութեամբ դնում են մի արկղի մէջ եւ տանում սեւ ու ճերմակ ծովերի մէջ պահում, իրենք անհոգի ման գալիս, որ չսպանուին։

Թողնելով հեքիաթների մէջ պատմելու դեւերի մասին, այստեղ առաջ եմ բերում մի կնոջ կռիւ դեւի հետ իւր ամուսնու մահուան վրէժխնդրութեան համար. «Օխթը գլխանի դեւին մէկը ինչղ գլլի մէ տղիմ յետըթին գըյնի, սըպանէ կը։ Ասոր նշանածը շատ գուլայ էրէրայ կը, կաշէ կ՚օր ատով բան չի ըլլի, ղըլըղը փոխէ՝ տղամարդու ղըլըխ կը մտնի, հեծնի կը քեահլան ձիմ՚ ու մզրախը կառնէ ձեռքը, կերթայ օր դեւին գտնի վրէժը առնէ։ Էազմ կերթայ, ճամփան էրկու հարամի ռաստ գուգան։ Ատոնք գուզեն օր ասոր վրայ տան, հըմը ասիկ օր մզրախը չի խաղցնէ, ու ատոնցէն մէկին ճակտին դնէ՝ տեղն ու տեղը կը մնայ։ Մէկալը ձեռք ու վոտք գըյնի, չիտէ հոգին վեր ծակը դնէ օր փրկէ։ Ասիկ կառնէ ատոր հետը՝ կերթայ։ Կերթան օխթը գլխանի ղոնախանիմ՚ հասնին կը։ Ատ կնիկը կըսէ հարամուն թը՝ ձիանը աստեղ բռնէ կեցի, ես կերթամ անոր հետ կռուիմ, թէակէտը անոր ալթ էրի, ինթիխամս (վրէժ) առայ, մէ օֆմ՚ կէնեմ, կեցի, թըչը՝ թող ու փախի, գլոխտ պրծու։ Կաշեն օր ատ դեւին ղոնախանան հէչ մէ կողմէմ՚ դուռ չունի, մէննակ վերը մէ փանճիրամ՚ կայ։ Թաժայ հարսը կըսէ հարամուն թը՝ առ իսի մխերը զարկ պատին օր բռնեմ վեր էլլեմ։ Ան ա ղոճա քարմ, կառնէ՝ զարնէ զարնէ՝ մէ մըխմ՚ բիլա չի կրնայ զարնէ։ Հարսը կառնէ մխերը, ձեռքովը զարնէ ու վեր գելլէ։ Վեր գելլէ՝ փանճիրեցէն մտնի կը նես. կաշէ՝ դեւը նստեր է, քաշէ կը թուրն ու ատոր օրթայի գլխուն օր չի զարնէ, արունը չայի պէս չռռայ կը, գլոխը գլորի, փանճիրեցէն վար գըյնի կը։ Հարսը կայնի անպէս մէ օֆմ՚ քաշէ կ՚օր, սաղ աշխարհքը ձէն կուտայ։ Գիչնի վար, կըսէ հարամուն թը՝ առ գլոխն էրթանք։ Հարամին կաշխատի, կաշխատի, տեղէն բիլա չի կրնայ  վերցընէ։ Հարսը դեւին անկճները կը կառէ, ցկէ կը հապիկան, կերթան։ Կերթան ատոր մարթուն գերեզմանին քովը, գերեզմանը բանան կը։ Հարսը կըսէ հարամուն թը՝ աւուր դատաստընին պարտըկան մնաս՝ թէակէար ինծի աստեղ չթաղես։ Տիա ձիս, դեւին խազնան, իմ դեովլաթս քեզի փեշքեաշ, կըսէ ու թուրը տնկէ կը գերեզմնին մէջը՝ գըյնի վրան, փաթաթուի կը մարդուն ու մեռնի կը հարամին հողը վրաները կուտայ։

ԱՇԽԱՐՀԱԾՆՈՒԹԻՒՆ, ՀԱՒԱՏԱԼԻՔ՝ ՏԱՐՐԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՐԵՒՈՅԹՆԵՐԻ ԵՒ ԲՆՈՒԹԵԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Աշխարհի, նախամարդոց, ազգերի, լեզուների ծագման մասին Ախալքալաքի Հայ ժողովուրդը գիտէ միայն Ս. Գրքի պատմածը։ Միայն սրա վերայ աւելացնում է, թէ՝ երբ Աստուած բաժանեց երկինքն ու երկիրը՝ ջրի մի մասն երկնքում մնաց, մնացածը կազմեցին հետեւեալ չորս գետերը՝ Մուրատ չայ (Եփրատ), Քուռ (Կուր), Արազ, (Արաքս) եւ Սեւ ջուր։

Երկինքը եօթը «ղաթ» - շերտ է. առաջին շերտն ամպ է, միւսները ջուր։ Երկնքի ծայրը եւ վերջը ովկիանի վրայ է դրուած։ Երկնային մարմիններից արեւն ու լուսինը քոյր եւ եղբայր են։ Մի անգամ քոյրը, արեւը՝ ասել է եղբօրը. «Ես  գիշերը կը վախենամ ման գալուց, իսկ ցերեկը կամաչեմ, երբ ինձ նայեն»։ Այն ժամանակ եղբայրը տուել է քրոջը մի թոփ ասեղ եւ ասել. «Դու ցերեկը ման եկ, եւ եթէ քեզ նայեն՝ ասեղները ցցիր նայողի աչքերը, իսկ ես գիշերը ման կը գան»։ Մի ուրիշ աւանդութիւն ասում է, թէ արեւն աղջիկ, լուսինը մանդէ, երբ իրար պատահում են, լուսնի խելքը անցնում, խաւարում է։ Լուսնի ճիտն էլ մի արիւնոտ տիկ կայ, սա էլ երբեմն տիկը ձգում է արեւի վզին, որից նա է խաւարում։

Արեւն ամէն օր ծագում եւ երեկոյեան մայր է մտնում, գնում մօր ովկիանի մէջ հանգստանում է, առաւօտ նորից ծագելու եւ պտտուելու աշխարհիս շուրջը։ Արեւը մայր մտնելուց յետոյ գետինը խաչուած են համարում, դրա համար էլ չեն փորում։ Երկնքի անհամար աստղերից իւրաքանչիւրը պատկանում է մի մարդու եւ երբ սրա վախճանը հասնում է՝ աստղը վայր է ընկնում։ Սրանց մէջ կան եւ պոչով - գիսաւոր - աստղեր, որոնց երեւալը պատերազմ լինելու կամ թագաւոր մեռնելու նշան է համարւում։

Բոլոր աստղերն երկու տեսակ են լինում, բարի եւ չար։ Բարի աստղի տակ ծնածը՝ երջանիկ, չարինը դժբաղդ է լինում։ Աստղերը կարող են զօրութիւն, իմաստութիւն տալ մարդկանց։ Գիւմիւրդեցի մի հովիւ մրսում է, տանում են տուն, ճանապարհին մի քարի փոսի մէջ հաւաքուած ջրից խմում է։ Գիշերը երազում յատնում են թէ դու սրբացար, որովհետեւ խմեցիր այն ջուրը, որի մէջ զարկել էր աստղը։ Միեւնոյն ժամանակ արգելում են նրան ամուսնանալ։ Սա ժամակոչ է դառնում եւ ամէն ինչ գուշակում է։ Մինչեւ իսկ պառկում է գերեզմանների մօտ եւ իմանում, թէ ննջեցեալները քրիստոնե՞այ են եղած թէ կռապաշտ։ Աստղերի մէջ երեւում է Սանամօր իզը, ժամանակով սանամէրը կնքաւորի մարագից յարդ է գողացել, բայց գոգնոցը ծակ լինելով, թափուել է եւ «իզը» - հետքը - մնացել երկնքում։

Մի այլ աւանդութիւն ասում է, թէ սանամէրը լոկ անցել է կնքաւորի երդիկից եւ որովհետեւ սա մեծ մեղք է համարւում, այդ պատճառով նրա հետքը դրոշմուել է երկնքում։

Մի ուրիշ աւանդութիւն էլ յարդագողի ճանապարհին երկնքի պատառքը» կամ կար է անուանում։ Իբր Ջրհեղեղի ժամանակ պատառուել եւ այդտեղից ջուրը թափուել է երկիր։ Ծիածանի մասին էլ պատմում են, թէ դա Աստծու գօտին է։ Գաբրիէլ եւ Միքայէլ հրեշտակապետները տանում Աստծու մէջքը կապում, ցոյց են տալիս մեզ, թէ տեսէ՛ք, «Ասսու ողորմութիւնը ձեզնէն չէ պաքսէ», յետոյ դարձեալ քանդում պահում են։ Այս պատճառով եւ՝ ծիածանը տեսնելիս՝ խաչակնքւում են, շնորհակալ լինելով Աստուածանից նրա+ ողորմութեան համար։ Բայց այդ գեղեցիկ լուսալիր երկնքից երբեմն ցայտում է «Ասսու կրակը» - կայծակ - չար մարդկանց խփելու։ Այդ գեղեցիկ երկնքի վերայով քառաձի կառքը նստած ճեմում է Եղիա մարգարէն, որի կառքի անիւներից յառաջանում է (ամպի) գոռոց եւ մտրակի զարկից՝ կայծակ։ Այդ ընդարձակ երկնքի վերայ հրեշտակները «ջիլիթ» են խաղում եւ ձեռքերի ջիլիթներով խփում սատանաներին։ Սրանք էլ ազատուելու նպատակով մարդկանց մօտ են վազում, նրանց թեւի տակ մտնում։ Եւ եթէ մարդը խաչ չը հանէ երեսին, որ սատանաները հեռանան իրենից, հրեշտակները կը խփեն թէ սատանային եւ թէ մարդուն։

Այս պատճառով էլ կայծակի ժամանակ շարունակ խաչակնքուելով ծառի, դէզի, սայլի, քարի տակ են մտնում, իբր, պաշտպանուելու։

Կայծակից, ժողովրդեան խօսքերով, կեծակից։ Ասսու կրակից, յառաջացած հրդեհը մեղաց պատուհաս եւ ուժից բարձր համարելով չեն աշխատում հանգցնել։ Կայծակը մի կիզացեալ երկաթ է, հրեշտակների ձեռքի ջիլիթը, որ երկնքից ընկնում, մտնում է գետնի մէջ։ Եթէ այս երկաթը գտնեն եւ դրանից թուր շինեն, այս ժամանակ այդ կայծակի թուրն ոչ միայն մի փարտելով հազար մարդ կը սպանէ, ամէն ինչ, քար, երկաթ, մետաղ կը կտրէ, այլ եւ խփած միջոցին ինքն իրեն կ՚երկարի եւ կը հասնի նպատակին։ Եթէ նրան հոգեւարք հիւանդի մօտ դնեն, նրա զօրութիւնով կառողջանայ նա։ Կայծակի կարապետող փայլակն էլ ովկիանի միջի Լէկէօն ձկան կրծքի փայլն է։ Հողագունտը, ժողովրդի կարծիքով, մի կլոր բան է, մի կարմիր եզի եղջիւրին անշարժ կանգնած։ Եզի մօտ կայ եւ մի ճանճ, երբ սա Աստուծոյ հրամանով մեր մեղաց համար կանգնում է եզի պնչին, եզը շարժում է գլուխը, որից եւ երկրաշարժ է լինում։ Երբեմն էլ երկիրը ծակւում է եւ քամին մտնում մէջը, որից եւ ժաժ է գալիս։

Գիւղացու կեանքը սերտ կապուածէ հողի հետ, որովհետեւ նրանից է ստանում իւր սնունդն ու ապրուստը։ Ուստի եւ սաստիկ սիրում են հողը։ «Արզրում, հողիտ ու ջրիտ մեռնիմ, ասում են նրանք, պիտի ըլլի՞ օր մէ օրմ՚ գամ՝ հողտ լիզեմ»։ «Քոռ աշեմ այգի գետնին», երդւում են նրանք։

Շատ հիւանդներ պանդխտութեան մէջ իրենց գիւղի ջրից բերել են տալիս եւ խմում։ Ժողովրդի կարծիքով Եղիայի չորս կողմը չորս օգնական են նստուած, որոնք սրա հրամանով ամպերը ուռեցնում են «թուլուխների» նման, վայր իջեցնում, որ ծովից ջուր  խմէ, յետոյ բարձրացնում, որ անձրեւ է։ Հովիւ Մարտիրոսն ուզում էր հաւատացնել, թէ ինքը տեսել է որ ամպն իջել Փարուանայ լճի վրայ ջուր խմել, բարձրացել Ս. Յովհաննէս վանքի վերայ անձրեւել է։ Քամին ժողովրդի կարծիքով յառաջացել է Նոյ նահապետի աղջիկների սրնգից։ Ոմանք էլ ասում են, թէ չորս հրեշտակ, կանգնած աշխարհիս չորս կողմը, փչում են, որից եւ առաջանում է քամի։

Մամին գիւղացիների համար անհրաժեշտ մի բան է։ Աւանդութիւնն ասում է, թէ մինը թագաւորից գնել է քամին. թեզի ժամանակ բոլոր գիւղացիները հաւաքուել են թագաւորի մօտ եւ մեծ գին տալով, աղաչելով յետ են գնել, որովհետեւ առանց քամու նրանք չեն կարող թեզ անել-ցորենը յարդից մաքրել։ Եթէ երկու քամի միմեանց հակառակ փչելով ոլորապտոյտ վեր են բարձրացնում թեթեւ իրեր, կոչւում են սատանայի քամի։ Փոքրիկ թաթառներ, որ երբեմն գոյանում են Ախալքալաքի լճերի վրայ, կոչւում են ուշապ։ Ժողովրդի կարծիքով ուշապը մի սարսափելի վիշապ է, որ շրթաներով կապուած է երկնքից, գլուխը վեր, պոչը վայր։ Սա գոյանում է եղնիկից։ Երբ եղնիկը ծնում է, մայրը թողնում մի ժամուայ ճանապարհ փախչում է. ըւշապները իջնում, սրան երկինք են քաշում, ուր մեծանալով նա էլ է դառնում ուշապ, իսկ եթէ չիջան, երեք ժամից յետոյ սա վեր է ելնում, կանգնում, այս ժամանակ մայրը տեսնում, գալիս պահում է։

«Անցեալ տարի Խանչալուի լճի վրայ իջաւ. նախ ամպերի միջից ցոյց տուեց զարհուրելի գլուխը, ապա պոչը վայր պարզեց եւ ցեխը ջրին խառնեց։ Եթէ սրա շղթաները արձակուին, սա կը կործանէ աշխարհը, իսկ եթէ գլուխը վայր կախուի՝ կը կործանուի աշխարհը։ Արձագանքի մասին ժողովուրդը հետեալ կարծիքն ունի, կան սարեր, որոնց մէջը ջրով լիքն է, ահա դրանք են  ձայն հանում։

ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹԻՒՆ, ԿԱԽԱՐԴՆԵՐ ԵՒ ԿԱԽԱՐԴՈՒԹԻՒՆ.

Ժողովուրդը հաւատում է, թէ եթէ մինը կարողանայ «Ասսու-գօտու» - ծիածանի- տակից անցնել՝ մանչ է աղջիկ, առջիկ է մանչ կը դառնայ։ Իսկ եթէ իւր արմունկը համբուրէ՝ ծիտ կը դառնայ կը թռչի։ Բայց կան կախարդներ, որոնք ձեռքի գաւազանով խփում են մարդկանց, եւ նրանք զանազան կենդանիների, օրինակ, էշ, գայլ, թռչուն եւ այլն կերպարանափոխում։ Նոյն գաւազանի հարուածով էլ կերպարանափոխուածներին մարդ դարձնում։ Կախարդութիւնն առաւելապէս վերագրում են կանանց, եւ սրանց մէջ մասնաւորապէս պառաւներին։ «Պոչւոր պառւըները» թէեւ ՚ի ծնէ պոչ են ունենում, սակայն մեծանալիս միայն զարգանում է սրանց պոչը, որով եւ ստանում են կախարդական շնորհք։ Սրանք հեծնում են խնոցին, օձը մտրակ անում, եւ երկնքի «օխտը ղաթից» թռչում, գնում ուր որ կուզեն։ Սրանք գործում են առաւելապէս սիրային յարաբերութիւնների մէջ. - գրաւել մինի սէրը դէպի միւսը, փախցնել անմատչելի սիրուհին եւ այլն։ Ժողովուրդը համակրութեամբ չի վերաբերւում դէպի պոչւոր պառաւները, եւ երբ մի կին միւսին ուզում է նախատել, «պոչւոր» է անուանում նրան։ Որպէսզի կինը այլ եւս կախարդութիւն-պոչւորութիւն-չանի, բռնում նրա պոչը կտրում են։ Սրանց մի շնորհքն էլ այն է, որ կարող են աներեւութապէս շրջել։

Սրանց մասին բացի հեխիաթների մէջ պատմածը, պատմում են եւ հետեւեալ աւանդութիւնները.

Գանձացի Սպերցոնց Աննան ասում էր. Սպեր էինք օրա ձմրան մէ գիշերմ՚ վախտէ դուս դուս էլայ, տեսնիմ, մեր էրթիկը մէ կարասմ՚ է դրած։ Աս ի՞նչ պիտի ըլլի, ըսի ու դողդողալէն մօտեցայ՝ օր աշեմ մէջը ի՞նչ կայ։ Մէջն աշեցի թը չը՝ ոտաց ձէնմ՚ էկաւ, ան սհաթին վախէս մտայ կարասն ու կզկթայ. մէմ՚ ա աշեմ,, մէ պառաւմ՚ էկաւ ու հեծաւ կարասը։ Կարասը հեծաւ թը չը՝ թռաւ։ Կերթայ, ես ա մէջն էմ, քիչ կը մնայ թը լեղիս պատռի։ Գնացինք, գնացինք, մէմ՚ ա մէ չայիր չիման տեղմ՚ կայնաւ կարասը։ Պառաւը կարսէն իջաւ, աշեմ մէ ղոճա օձմ՚ ղամչի է էրէ։ Ասիկ իջաւ գնաց։ Ան օր գնաց, ես ա կարսէն էլայ, ասթին անթին աշեցի, տեսնիմ, պաղ, պաղչայ, հեռուն ղոճայ քաղաքմ՚։ Էլայ գնացի պաղչան, քիչմ՚ կանանչ քաղեցի, պաղպնչուն ա հարցուցի թը աս քաղքին անունն ինչ է, ըսաց Մըսըր։ Կանանչն առայ կէնա գնացի մտայ կարասը։ Քիչմ՚ անցաւ, պառաւն էկաւ. սխլամիշ էրի տեսայ օր՝ իսի մեր Շողեր անան է։ Էկաւ հեծաւ կարասը, օձը կէնայ ղամչիլամիշ էրաւ, կարասը թռաւ, դեաղխըվանմ՚ մէջ մեզի բերեց իջուց մեր էրթիկը։ Շողեր անան թէզմ իջաւ ու վազեց տուն։ Ես ա կաննչններս դաստեալեամիշ էրի, գնացի տուն, էրկանս կանչեցի քէօշէմ՚ պատմեցի թը՝ ասպէս, ասպէս բան էղաւ, Շողեր ապրլան պոչւոր է։ Ատ օրն ա Շողերին մարթը մերն էր. մարթս մէկ մէկ ըսաց անոր թը՝ Շողեր ապլան կարասը հեծեր, օձը ղամչի էրեր տէյմ՚ օր Մըսըր գնացեր էկեր է։ Անիկ հէչ չհաւտաց։ Ատ  վախթը ես կաննչները ցցուցի ու ըսի թը՝ ահան, տեսէք, ձմեռ հատաղայ իսի կաննչները ինծի վեվ կուտայ, ես կարասը մըտայ, անոր հետ գնացիփերի։ Աս օր տեսաւ՝ մարդուս հետ գնացին բռնեցին Շողեր ապլային, օլի տուին, (չուանով ոլորել) տաք տաք ջուրը գլխէն վար լցին։ Լըլելն իմացան, օսահաթ պոչը դուս էլաւ, թէզմ՝ դանկով կտրեցին։ Ան էղաւ, աս էղաւ, ալ հէչ չը հեծաւ կարասն ու աշխարհք չափեց [5] ։

Մի ուրիշ հարս էլ պատմում էր. Մայիսի վեցն օր գիլլիր, կեսուրս վիրա տղոցը, բաղի ա ինծի ղրկեր կը մէրին, օր երթանք խորոզ չը խօսած մասրէնի գտնինք բերէնք։ Հոգիքս դուրս գուքար կը սաղ օրը ժուռ գալէն, կըռնայի՞նք չբերէ։ Օխտն օր գլլիր՝ սապախտան մութը մութ կեսուրս գելլեր՝ ակիշը կապեր կը էտեւը, գելլեր էրթիկը, հերթոց բոլորը ակիշով իրեք ճիզ կը քաշեր, օխտը հատ ա քար նշան կէնէր թը՝ իսիկ ինծի, իսիկ ինի հարսիս, ու ատ ճզերու բոլորը շարեր կը։ Մասրէնիներն ա կառներ հերթոց, դռան ծակերու առաջը զարկեր կը, օր պոչւոր պառւըները չգան նես մտնին, եղի ու պանրի ախրին քար ցկէն։ Մէ տարիմ՚ ա ինծի էին ղրկէ մասրի, գնացի՝ չգտայ, ատ տարին պոչւոր պառաւը աներեւոթապէս նախրին կարմիր կովիմ՚ վրայ նստած, էկեր հերթեցէն մտեր, եղէն պանրէն գողցեր էր։ Կովերն ա կթէր, լցեր կարասը տարեր էր։ Հարսի, հըլը մասրենին անոր հմար է, օր պոչւոր պառաւն օր գայ՝ միսը խրի, հըպը ատ ճիզն ու քարե՞րն ինչի՞ հմար էն։ Ճիզը, տիրացու ջան, թըլըսումն է, ան ճզի միջէն չի կրնը անցնի, ան քարերն ա՝ բաղդ փորձուկ է, մէկալ օրը կերթայինք վերցնէինք կը, վերիս քարի տկէն օր ո»մրջմուկ էլլեր. անիկ ան տարին բախտաւոր գլլիր։

Թէեւ այժմ ամբողջ գաւառիս մէջ «պոչւոր» մականունով պառաւ չկայ, սակայն բազմաթիւ են դրանց մասին պատմուող աւանդութիւններն ու առասպելները, մանաւանդ հեքիաթների մէջ։ Ժողովրդեան կարծիքով պոչւոր պառաւները գործում են չարերի թելադրութեամբ, դրա համար էլ համակրութիւն չեն վայելում։ Այն ինչ կան ուրիշ կախարդներ, ինչպիսիք են օր. եղնգի աշող, նետ դնող, գարի ցկող, փիլթա թափող, թիզ չափող եւ այլն, որոնք այդ շնորհքը սրբերից են առել եւ գործում են սրբերի ներշնչմամբ, այս պատճառով էլ բաւական յարգանք են վայելում։ Այսպիսիները գրեթէ տարածուած են ամէն գիւղ եւ միշտ գործ ունին։

Սրանցից նշանաւորներն հետեւեալներն են.

ԵՂՆԳԻ ԱՇԵԼ.

Ախալքալաքի ամբողջ գաւառի Հայ գիւղացիներն Ս. Յարութեան երեկոյին ծնած երեխային եղնգի աշելով կորուստը գտնելու շնորհք են վերագրում։

Երբ ծնում է երեխան, ծնողներն իսկոյն մի գառ են մատղում եւ նրա աջ թիակը շորերի մէջ փաթաթած պահում են։ Երբ երեխան 10-11 տարեկան է լինում, մայրը եւ բարեկամները պատմում են նրան ինչ շնորհքի տէր լինելը, եւ հաւատացնում, թէ այս ինչ երազի հիման վերայ այդ շնորհքը տուել է Մայր Աստուածածինը կամ Ս. Կարապետը եւ կամ մի ուրիշ սուրբ։ Ապա տալիս են նրան մատղած գառի թիակը, ցոյց տալիս երեխայի աջ բոյթըի եղունգը եւ ասում. «Նայիր մէջը բան կերեւայ, այս ինչ բանը կորեր է, տեղը ըսա» եւ այլն։ Երեխան նայում եւ մի բան է ասում, բոլորն որպէս պատգամ են ընդունում նրա խօսքը։ Այսպիսով նա դառնում է եղնգի աշող։ Կորուստ ունեղոցներն գալիս են մօտը եւ ասում. «Կորուստ ունիմ, գտի»։ Սա նայում է եղնգին։ Ժողովրդի կարծիքով զանազան իրեր գալիս անցնում են եղնգի միջով, վերջապէս կորուստն է երեւում եւ կանգնում եղնգի մէջ տեղը։ Ապա գալիս է գողը, գողացածը ձեռին, նաեւ այնտեղը, ուր որ դրուած է եղել կամ այժմ պահուած է կորուստը։ Եղնգի աշողը նայելով եղնգին՝ կենդրոնացնում է իւր միտքը եւ կորուստի տիրոջը կորուստին վերաբերեալ մթին հարցեր տալուց յետոյ, մի եզրակացութեան գալիս եւ կամ նախազգում եւ մի բան է ասում։ Եթէ մի բան չի կարողանում ասել, պատճառ է բռնում, թէ երեկոյ է, կամ օրն ամպ է, չի երեւում, այս ինչ օրը արի, եւ մինչեւ այդ օրը, հարց ուփորձ անում, մի բան ասում է։ Աշելուց յետոյ կամ առաջ ստանում է մի քանի կոպէկ կամ մի քանի ձու։

Առհասարակ բոլոր եղնգի աշողները վախենում են գողերից, որոնց ով լինելը իբր իրենց յայտնում են ժողովրդին։ Յաճախ, մանաւանդ անչափահաս ժամանակ, գիշերները երազում տեսնում են նրանց սրերով իրենց վերայ յարձակուելիս։ Երկիւղը պատում է դրանց, ուստի եւ անկողնից վեր թռչելով վազում, «մօրերու ծոցն» են մտնում։

Բայց քանի գնում երկիւղը նուազում եւ միայն խիղճն է սկսում տանջել, որ շատ անգամ սրան կամ նրան իզուր տեղը գող են բռնել։ Եւ շատերը չափահաս ժամանակ դադարում են եղնգի աշելուց, ուստի հինայ են դնում եղնգին, պատճառելով թէ հինան այլ եւս ցոյց չի տալիս։

ԳԱՐԻ ՑԿԵԼ.

Գարի ցկելում հռչակ է ստացած Սուլդացի Հեղնար պառաւը։ Սրանով նա գտնում է կորուստը։ Ցկելիս վերցնում է 7 զոյգ գարի եւ մի ցորեն։ Գարիներից մինի ծայրը կտրում է եւ նշանակում թէ սա շէմքն է, մի ուրիշի ծայրը ցեխոտում, դա էլ կորուստը, միւս հատիկ

ները մարդիկ են նշանակում, իսկ ցորենը՝ բաղդ, դէովլաթ։ Ապա դաստակը պատում է շորով, մի հայր մեր շշնջում, հատիկներն բուռն ածում, միւս դաստակով ծածկում եւ երեք անգամ շարժելուց յետ, վրայի դաստակը վերցնում է եւ հատիկների դիրքից գուշակութիւններ անում։

Եթէ կորուստը բաղդի, ցորենի մօտ լինի, կը գտնուի, եթէ շէմքի մօտ լինի, տան մէջ է, դարձեալ կը գտնուի։ Իսկ եթէ մի կամ մի քանի գարու մօտ լինի, մի կամ մի քանի մարդկանց մօտ է, եւ այլն։ Այս շնորհքն եւս մի որ եւ է սուրբ պիտի տայ։ Սուլդացի Հեղնարին տուել է Ս. Աստուածածինն ու Ս. Կարապետը «էրածով», այդ պատճառով էլ ամէն անգամ ցկելիս՝ յիշում է դրանց անունը։

ՆԵՏ ԴՆԵԼ.

Ախալքալաքի գաւառում բաւական նետ դնողներ կան, որոնք բոլորն էլ, իրենց ասութեամբ, մի որ եւ է սրբից են ստացել այդ շնորհքը։ Սրանց գործիքներն են՝ մի մեծ մեխ, որ քահանային օրհնել են տուել եւ մի ալրմաղ։ Ալրմաղի շրջանակի (ղասնաղ) պռկին մեխի հաստութեան ծակ է արած։ Երբ նետ դնել տուողներ են լինում, սա վերցնում է մեխը, «հայր մեր» ասելով անցնում մաղի շրջանակի ծակի մէջ, ապա երկու ցուցամատով բռնում մեխից եւ ալրմաղը վեր բարձրացնում - «գետնից կտրում» - եւ «Ս. Սարգիս կամ Ս. Գէորգ (շնորհք տուող սրբի անունը), դու սուտ չհանե՜ս» ասում։ Յետոյ արդէն նետ դնել տուողին ցուցամատը դնել է տալիս մաղի շրջանակի վերայ եւ բարձր ձայնով կամ մտքին ասում. «Ս. Յակո՜բ, անընանտ մեռնիմ, քեզնէ՞ն է. Ս. Կարապետ, օխտն անուանտ ղուրբան, քեզնէ՞ն է», այսպէս զանազան սրբերի անուններ է տալիս, մինչեւ որ մաղը պտտւում է։ Մաղը պտտուելիս, որ սրբի անունն որ տուել էր՝ այն սրբիցն է հիւանդութիւնը, ուստի եւ նետ դնողն ապաշխարանք էդնում. «Գնը դուռը, մատաղ էրէ», կամ «Օխտը դեղ մուրա մոմ վառէ՝ պրծնիս կը»։ Ընդունելով նետ դնողի խօսքը որպէս պատգամ, առանց այլ եւ այլութեան կատարում են։

ՓԻԼԹԱ ԹԱՓԵԼ.

Ժողովրդեան կարծիքով շատ հիւանդութիւնները յառաջանում են զանազան սրբերից, նայելով, թէ որի՛ պասը չեն պահել կամ որի՞ն բարկացրել են. իրենց խօսքերով՝ բոլոր հիւանդութիւնները «մեղաց պատուհաս են», որ չեն վերջանայ մինչեւ չապաշխարեն, այսինքն այդ պատուհասը տուող սրբի «սիրտը չառնեն», մատաղով, բոկոտն ուխտագնացութեամբ, մոմ վառելով եւ այլն։ Բայց նախ եւ առաջ պիտի գտնել թէ հիւանդութիւնն ո՞ր սրբիցն է, որովհետեւ եթէ նա «չողորմանայ, միւս սրբերը իրենց ընկերի խաթեր՝ տէրը չեն ըլլի»։ Իմանալու համար թէ հիւանդութիւնն որ սրբից է՝ «Փիլթա են թափել տալիս»։

Այս բանում հռչակ է ստացել Դիլիսկացի Բադալի կինը որ այժմ բնակում է Գանձա, սա բնիկ եւ ոչ գաղթականներից է եւ սովորել է փիլթա թափելն իւր մօրից, որը եւ իւր հերթին սովորել է իւր մօրից։ Սա իմ ներկայութեամբ բամբակից երեք հատ փիլթա շինեց - մի մատի հաստութեան եւ մի թիզ երկարութեան ոլորած պատրոյկ - եւ փաթաթեց ջահրի իլիկին - բարակ երկաթէ ճաղ-ապա խաչակնքելով փիլթան՝ երկուս ծալեց, իլիկը կոխեց ծալի մէջ եւ երկու ծայրը միասին իլիկի վրայ փաթաթեց։ Յետոյ նշանակեց թէ սա Աստուածածնից, սա Ս. Կարապետից, սա էլ Ս. Գէորգիցն է եւ դրեց կիսով չափ ջուր լցրած քարղանի վերայ, այնպէս որ ջուրը յհասաւ փիլթաներին։ Մի ուրիշ քարղան էլ գլխիվայր ծածկեց փիլթաների վերայ։ Քառորդ ժամից վերցրեց քարղանը եւ փիլթաները բացեց։ Ս. Աստուածածնի փիլթան երկու ծայրից բռնած արձակելիս իլիկը միջից դուրս եկաւ, միւսներինը մնաց մէջը։ Կինը բացատրեց թէ հիւանդութիւնը Ս. Աստուածածնից է եւ առողջանալու համար պէտք է գնաս Գիւմրի Եօթըվէրքին ուխտ։ Եթէ առաջին անգամ երեք փիլթաներից ոչ մինը չարձակուի, կրկնում է գործողութիւնը, ուրիշ սրբերի անուններ նշանակելով։ Ես շատ խնդրեցի, որ ծածուկ բացատրէ  ինձ դրա գաղտնիքը, սակայն նա ինձ անհաւատ կոչէց եւ պնդեց թէ սրբերի զօրութեամբ է իլիկը փիլթի միջից դուրս գալիս։

Ես առայ փիլթան եւ երկար փորձեցի, մինչեւ որ գտայ գաղտնիքը, երկու ծայելիս՝ փիլթայի մի ծայրը կարճ է անում, այնպէս որ իլիկի վրայ փաթաթելիս՝ իլիկը կարճ ծայրից դուրս է գալիս։

ՍՆՈՏԻԱՊԱՇԱՐՄՈՒՆՔ

ԲՈՅՍԵՐ.

Ժողովուրդը հաւատում է թէ. եթէ շաղկամը այնպէս կպճէն որ կպէճը մի ամբողջ կտոր լինի եւ դնեն բարձի տակ, միւս օրը ոսկի կը դառնայ։

Հացի համար ջուր տաքացնելիս խաչակնքում են, որ սատանան վերան չլուացուի.

Հացը գետին գցելը մեղք է, որովհետեւ թոնիր ընկել, մաքրուել մկրտուել է։

Մազած ալիւրի վերայ խաչ են քաշում, որ չարը չմօտենայ։

Սոխի կպէճները կրակի մէջ չեն ձգում որ սխըլմոտները չանիծեն։

Կենդանիներ.

Եթէ կատուն հիւանդի վերայ պառկի, կասեն հոգեառ հրեշտակը եկել է. հիւանդը պիտի մեռնի։ Բայց որովհետեւ կատուն արգելում է հոգեառ հրեշտակին հիւանդի հոգին առնելու՝ մահը հեշտացնելու համար կատուն հեռացնում են հիւանդի մոտից։

Սեւ աղուէսին հրացանով խփելիս ականջները բուրդ են կոխում, որպէս զի աղուէսի ձայնը չլսեն, ապա թէ ոչ՝ կը մեռնին։

Սեւ կատու չեն պահում, սատանի եղբայր համարելով նրան։

Կովի գլխին ջուր են ածում, որ կանաչի կապած կաթը բացուի։ Կնքահայր չեղողը հաւ չի մորթում, որ թուրքի մորթ չլինի։

Կիրակի օրը հաւը թուխս չեն դնում, որ ձագերը կաղ չլինեն։

Մորթած հաւի քուռնիթները (փորում եղած փոքրիկ հաւկիթները) անպակաս չեն ուտում, որ հարսանիքի գիշերը չդեղնին։

Եթէ շունը ոռնայ, տնեցիներից մին կը մեռնի, ուստի ոռնալիս ծեծում են, որ այլ ես չոռնայ։

Եթէ մալը- եղջիւրաւոր կենդանիներ- փռշտան՝ թիփի կը լինի.

Եթէ եզները վերեւ նայեն եւ հոտմատն՝ անձրեւ կը գայ։

Արեւով անձրեւ գալիս, ասում են եղնիկները կը ծնին։

Կենդանիները ծնելիս սանդերքը բերընքովայր են դնում, որ կենդանու դոլը վայր թափի։

Կովի կաթը չնուազելու համար, սկզբներում կթած կաթը դուրս չեն գալիս։

Թռչուններ.

Եթէ  աքաղաղաը կամ հաւր անժամանակ կանդէ՝ կասեն հոգեւառ հրեռտակն եի տեսել, տանեցիներից մինը պիտի մեռնի, ուստի եւ մորթում են դրանք։

Մարտի 9-ին արագիլը (լակլակը) վերադառնում է իւր համար պատրաստուած բունը։ Եթէ նրա կտցում մի կտոր լինի, դա նշանակում է, որ պատերազմ, կոտորած է լինելու, իսկ եթէ հացաբոյս՝ հացահատիկների եւ պտուղների առատութիւն։

Հաւը թուխս դնելիս թուխս դնողը եափուզի ծայրը իւր գլխին է ձգում, որ ձագը «փումփուլլի» լինի. իսկ եթէ հանդերձի փէշը վեր ցկէ «կուտուզ» կը լինի։

Եթէ հաւն անժամանակ կանչէ՝ հանում նրան տան երդիկից վայր են ցկում, եթէ դէպի թոնիրը գնայ, վատ նշան է, մորթում են իսկ եթէ դէպի դուռը գնայ, լաւ է, կուտ են տալիս։

Դեղ.

Մոլոքորից [6] առողջանալու  համար, մերկանում փաթաթւում են  մէզարի (այծի մայերից հիւսուածք) մէջ եւ երեք անգամ գընում գլորւում 4-7 անգամ ամուսնացող մարդու կամ կնոջ տան կտրում։

Եթէ երեխայի բերանը փրփրում է, կնքահայրը  իւր թաշկինակը կամ կոշիկի ծայրը քսում է երեխայի բերանին, որ փրփուրը անցնի առողջանայ։

Երաշտ ժամանակ իրիցկնկայ  բաթաթը (հացառ) գողանում ջըրհորն են ձգում, որ անձրեւ գայ եւ կամ իրիցկնկանը ձգում են ջուրը եւ ջուր ածում վերան։

Նոյն նպատակով կանաչը տղամարդկանց գլխարկ ծածկում, հարորի են լծւում եւ գետն՝ ընթացքին հակառակ վարում։ Սրանց քշում է իրիցկինը։

Երաշտ ժամանակ երեխաները մի ձողի վերայ անց են կացնում մի ցախաւել, վերան ցկում են եափու» եւ այդ չամչախաթունը երկու հոգի դռնէ դուռ ման ածելով՝ երգում են.

Պուրպատիկն էկեր է,

Շալէ շապիկ հագեր է,

Կեմէ գօտիկ կապեր է,

Կարմիր կովէն եղ կուզէ,

Սեւ հաւէն հաւկիթ կուզէ։

Տնեցիք ամաններով ջուր պատրաստելով հարցնում են.

«Էրթըկէն կուզէ՞ք, թէ դռնէն» եթէ «դռնէն» ասացին՝ երթիկից են ջուր ածում պուրպատիկի եւ տղոց վերայ, իսկ եթէ «էրթկէն»՝ դռնից։ Մինեւնոյն ժամանակ մի հաւկիթ են տալիս։

Անասուններն եթէ սանճու լինին, ծառզարդարի ճիւղով զարնում են, անցնում է։

Կատաղած մարդու գլխին, եթէ 40 օրում չկարողացան բժշկել, մայրը մոխիր է մաղում, որ մեռնի։

Օձի շապիկը «փափախի»-գտակի-մէջ կարում են, որ գլխացաւ չպատահի։

Արեւը մայր մտնելուց յետոյ մակարթ դուրս չեն տալիս, որ մածունը մակրթուի։

Ցանքի ժամանակ կրակ դուրս չեն տալիս՝ որ ցանքը լաւ լինի։

Գորտնուկից առողջանալու համար գորտնուկի համարով գարի կամ աղօթում ցանում են, կամ մեռելի պատանքի մէջ լցնում։ Գարու չորանալու հետ, չորանում է եւ գորտնուկը։

«Մայիսոցին»-մայիսին-սանդերք դուրս չեն տալիս՝ որ գառները չքամոտին, նոյնպէս եւ խնոցին, որ կարագը քիչ չլինի։

Մայիսի եօթին, գիշերը, խորոզխօսուն-հաւախօսին-լողանում են, որ ջուրը տանի ցաւ ու չոռը։

Կարկուտ գալիս՝ աղ են վերեւ գցում, որ կարկուտը անձրեւի փոխուի։

Տան բարաքաթ.

Տան բարաքաթը պահելու համար՝

Թթխմորը դուրս չեն տալիս։

Մի բան ծախելիս կամ փոխ տալիս, նրա մի մասը կտրում պահում են։

Աղքատին ամբողջ հաց չեն տալիս։

Երեկոյին տունը չեն աւելում, Եւ եթէ ստիպուած լինի աւելելու՝ աւելի ծայրը ճրագի վրայ միքիչ վառում են։

Գիշերը հացի սփռոցը դուրսը թափ չեն տալիս։

Աղբը գիշերը դուրս չեն ածում։

Նոյն նպատակով անձրեւի ջրով լուանում են ոտները թոնրի մէջ կախուած։

Կրակի վրայ ջուր չեն ածում, որ օճախը չմարի-տունը չաւիրուի։

Մայիսին 10 աթար են շինում եւ պատերին կպցնում, որ աթրի բարաքաթը աւելանայ։

Տան բարաքաթը չպակասելու համար՝ գիշերը կրակ դուրս չեն տալիս։

Բարաքաթը աւելացնելու համար ինչ որ վերցնում են, ասում են. Աստըծու խաչը վրադ»։

Պատի երեսին ջուր չեն սրսկում, որ չաղքատանան։

Տան մեծը մեռնելիս ոտը լուանում, ջուրն ածում են սնուացքը, որ տան բարաքաթը մնայ։

Հացը չթանգանալու համար կացինը ուսը դուրս չեն գնում։

Հիւր.

Հիւր կը գայ, երբ քիթ ու բերանը քոր գայ։

Երբ հաց եփելիս, գունտը, կամ հաց ուտելիս պատառը ձեռքից վայր ընկնի։

Երբ կատուն լուացուի։

Երբ երեխան ոտների միջով նայէ։

Երբ աչքը պաղի։

Երբ ուսը խաղայ։

Երբ գոգնոցի կապը քանդուի։

+Երբ վառած մոմի ծայրին բարակ շիւղեր մնան։

Երդ դըգալը ձեռքից վայր ընկնի՝ տղամարդ հիւր կը գայ։

Երբ բապուճը ոտքից ելնէ՝ կնիկմարդ հիւր կը գայ։

Երբ «թերթերունքը բեռ վերցնեն»-թերթեւանունքը ճպռոտին հիւր կը գայ, իւր հետ բեռներ բերելով։

Երբ դունչը կեռայ՝ միրքաւոր հիւր կը գայ։

Երբ հերդիկից շունը ներս նայէ՝ շան երես (թուրք) հիւր կը գայ եւ այն էլ այն կողմից՝ դէպի որ կողմը որ դառնայ շունը։

Հիւրին շուտ հեռացնելու համար նրա ոտնամանների վերայ աղ են ցանում, կամ ծածուկ ալիւր են ցանում գլխին։

Հիւրը սեղանի վերայ անձեռոցիկը չի ծալում, որ ուշ-ուշ չգայ։

Ճանապարհորդ.

Եթէ մինի ոտը քոր գայ՝ ճանապարհ կերթայ։

Ճանապարհորդը շուտով վերադառնալու համար՝ ճամբու պաշարից հաց են գողանում։

Ետեւից ջուր են սրսկում։

Բաղանիս են գնում։

Տուն չեն աւելում՝ մինչեւ նրա մի գետ անցնիլը։

Գուշակելու համար թէ ճանապարհորդը ուշ թէ շուտ կըգայ՝ երեխային քորել են տալիս իւր գլուխը, եթէ հեռու քորեց, ուշ կըգայ, իսկ եթէ մօտիկ՝ շուտ։

Որպէս զի ճանապարհորդը չվերադառնայ՝ յետեւից պուտուկ են ջարդում։

Ճանապարհորդի բարձը կամ շորերը վերցնում են իրենց տեղից, որ դժգոհ չհեռանայ։

Մազ.

Մազն երկարելու համար Մայիսի 7-ին եթէ անձրեւ գայ՝ հերարձակ կանգնում են անձրեւի տակ։

Նոյն նպատակով բաղանիսում գողանում են երկար մազեր ունեցողի ջրից եւ իրենց գլխին ածում։

Եւ կամ՝ երկար մազեր ունեցողի մազերն անզգալի կերպով աջ ձեռքով բռնում եւ երեք անգամ տակից անցնում են։

Եթէ երեխաներն աղջիկների մազերին ձեռք տան, մազերը կը թափին։

Մազերը երկարելու համար ուտում են ճիլ պանիր կամ մսի ճիլ։

Աղջիկներն ու կանայք այր մարդկանց գլխարկ չեն ծածկում, որպէս զի մազերը չթափին։

Կտրած մազերը վայր չեն թափում, որ գլխները չցաւի։

Ատամ.

Գորտ տեսնելիս պռունկները սեղմում են, որպէս զի գորտերը ատամները չհամրեն, ապա թէ ոչ՝ շուտով կը թափին։

Եղունգ.

Կտրած եղունգը թոնրի շուրթը թաղում են եւ ասում.

«Եղունկ, դու ֆոս կէցի,

Ադամ, դու վկայ կէցի։

Որպէս զի վերջին դատաստանի օրը գան իրենց գտնին։

Բամբասանք.

Եթէ ականջը կանչէ, այդ նշանակում է, որ իրեն բամբասում են.

Եթէ թոնրի մէջ հացը ծակի՝ «չար բերան կը բացուի»-նոր բամբասող կ՚երեւի։

Յաջողութիւն եւ անյաջողութիւն.

Եթէ աջ աչքը խաղայ, գործը կ՚աջողի, իսկ եթէ ձախը խաղայ, չի յաջողիլ։

Եթէ «ջուխտ (զոյգ) սապռ գայ», խէր (յաջող) է, եթէ «թաք» (կենտ) - ձախ, անյաջող։

Եթէ աջ բուռը քոր գայ, փող կը մսխէ, իսկ եթէ ձախ բուռը քոր գայ՝ կ՚ստանայ։

Եթէ մէջքը կեռայ՝ գործը կը յաջողի։

Փռնչալիս խաչակնքում են երեսը՝ որ գործը յաջող գնայ։

ԲԱՂԴԻ ԵՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ. ԵՐԱԶ, ՏԵՍԻԼՔ ԵՒ ԹՈՎՉՈՒԹԻՒՆ.

Ախալքալաքի գիւղացի Հայ ժողովուրդը սաստիկ հաւատում է բաղդին եւ ճակատագրին։ - «Թէակէաը ղսմէաթ է (բաղդ) գլլի ու գլլի. ճակտի գիրն էտ է, ինչ գուզես էրէ», ասում է նա խորին համոզմամբ եւ այս երկու գաղափարն անշարժութեան մէջ է պահում նրան։ Ամէն մարդ ունի իւր ղսմէաթը, որովհետեւ նախ քան իրեն ստեղծուիլը, նրա ղսմէաթնէ ստեղծւում։

Պատմում են, թէ Մովսէս մարգարէն խնդրել է Աստծուց մի բան էլ ինքն ստեղծել եւ ստեղծել է օթիզը անասունների դեքից։ Իսկոյն սրանք թափուել են Մովսիսի վերայ որ վախենալով բացականչել է, թէ սա ինչ բան է, ես ստեղծեցի, ինձ վերայ թափան։

-Թող առաջ ղսմէաթն ստեղծէիր եւ ապա իրենց, խրատում է Աստուած, որ իրենց ղսմէաթը ապրէին։

Միեւնոյն ժամանակ լիովին հաւատում են թէ, եթէ ղսմէաթ է՝ ուր է ուր չէ՝ կը գայ կը գտնի իրեն, եթէ մինչեւ անգամ ինքը խոյս էլ տայ նրանից, իսկ եթէ ղսմէաթ չէ՝ հազար էլ յետեւն ընկնի, ոչինչ չի կարող շահել։

Ժողովրդեան կարծիքով ղսմէաթը կամ դովլէաթը մի երիտասարդ է, ղըռ ձիաւոր։

Մի անգամ սա գնում ծեծում է Գոմ գիւղի Մկրտիչ Սարգսեանի դուռը։ Սա հարցնում է թէ ո՞վ է։

-Քու ղսմէաթդ եմ, պատասխանում է ղսմէաթը։

-Հրամմէ նէս, հրաւիրում է Մկրտիչը։

-Օր գամ ինծի ինչղ պիտի պահես, հարցնում է ղսմէաթը։

-Կուտեմ, խմեմ, քեֆիս կաշեմ, պատասխանում է Մկրտիչը։

«Չէ, ասում է, ես քու քովդ չեմ կրաը կենայ»։

Քշում, գնում է սրա միւս եղբայր Կարապետի մօտ, ծեծում է դուռը եւ երբ միեւնոյն հարցերը սրան եւս առաջարկում է, սա պատասխանում է. «Դնեմ կը սնտուկ ղայիմ կողպեմ կը, նէտ կուտեմ, նէտ կը խմեմ, սալթ երեսիտ սէյր կէնեմ»։

-Հա՜, ասում է ղսմէաթը, ես քու քովդ կը բնակըռիմ։

Այնուհետեւ նա սկսում է հարստութիւն դիզել։ Շատերը պատմում էին.

«Մարթուն մէկը չոպանութեն կէնէ էղէ, սաղ տարին արուն քրտինք կը մտնի, իրեք սոմառ հաց անճաղ կ՚աշխատի, իրեն ընտանին կը պահէ։ Կնիկը վիրա կըսէ կը ատոր, թը իրեք սոմառ հացով ի՞նչ ապրուստ գլլի, գնը ժամ, Ասսու փէշը բռնէ, բեալքի մէ դուռմ՚ բանայ։ Ասիկ մռթմռթայ կը կնկայ վրայ թը՝ տէյմ՚ օր հիմի էլի ցամաք հաց կար ուտելու, հիմի գործս թողնեմ ժամերն ընկնիմ՝ տեսնիմ ի՞նչ պիտի ուտես։ Չարասըզ գելլէ կերթայ ժամ։ Ժամէն օր գելլեն, մէ մարթմ՚ ասոր կըսէ կը թը՝ արի գնը ոչխարներուս աշէ, համրէ տես թամա՞մ է՝ քելի մէ սոմառմ՚ ցորեն կուտամ։ Ասիկ վազզէ կը տուն կնկան հարցնէ կը թը՝ էրթա՞մ. կնիկը կըսէ. ինչի՞ չես էրթայ, ատտից յա՞ւէլ պիտի տան, աշխըրքին բանն է։ Աս չոպանը գուգայ օր էրթայ՝ մարդը կըսէ. «Չէ՛, ախպար, ութը կոտ կուտամ, աւել չաժէ»։ Ասիկ կէնայ գուգայ տուն կնկանը հարցնէ կը թը էրթա՞յ։ Կնիկը կըսէ «Սոմառմ՚ օր չի տայ՝ թող ութը կոտ ըլլի, ատ ա քիչ բան չէ»։ Ասիկ ետ կը դառնայ օր էրթայ, մարդը կըսէ կը. «Ջուխտըմ՚ չարուխէն աւելի չեմ տայ, գուզես գընը՝ գուզես մի՛ էրթայ»։ Ասիկ կէնայ գուգայ կնկանը կը հարցնէ։ Կնիկը կըսէ թը՝ «Գլոխքար, թող ջուխտըմ՚ չարուխ ըլլի, ոտվիքտ էլ է կը ծածկէ»։ Ասիկ գելլէ, կերթայ, կերթայ կաշէ կը օր սիւրուն մէ չայիր չիման տեղմ՚ կարծէ՝ մէ ջահիլ տղամ՚ ալ մուղաթ կէնայ կը։

-Ախպար, դուն վո՞վ էս օր աս մարթուն ոչխրտանքը մուղաթ կէնաս կը, կըսէ, անիկ ինծի ղրկեց, օր գամ ես մուղաթ կենամ։

«Ես անոր դովլեաթն էմ, կըսէ տղան։

-Դու օր անոր դովլեաթն էս, իմ դովլեաթս ո՞ւր է, հարցնէ կը աս չոպանը։

-Տիա՜ անտեղ ծառին տակ քներ է, կըսէ կը դովլեաթը։

Ասիկ գելլէ կերթայ, տեսնի կը օր ղորթ ծառիմ՝ տակ ջահիլ տղամ՝ քնած է. կըսէ, կայ չկայ ասիկ իմ դովլեաթս է, չոքի կը առաջը գուլայ, աղաչէ կը թը, նթխերս կտրեր է, ո՞ւր էս անտէր անտիրական թողէ, ընկեր քնէ։ Դովլեաթը կը զարթնի՝ կըսէ. «ի՞նչ գուզես»։ Թը՝ աւուր հացի կարոտ էնք մնացէ՝ մէ ճարմ՚ էրէ։ Դովլեաթը հանէ մէ ձեռքը մէ փարամ՚ կը բռնէ, մէկալին տասսը փարայ, կըսէ. «Ասոնցէն մէկն առ գնը»։ Չոպանը մտածէ կը թը՝ տասն օր առնէ, մէկալ անգամ էրէս չպտի ունենայ բան ուզելու, մէ ճարան կ՚առնէ։

«Ագահութեն օր չէրիր, մէ փարան առար, հետդ գուգամ՚, կըսէ դովլեաթը։ Չոպանը գելլէ գուգայ. գուգայ տեսնի կը օր էրկու տղայ ճամփին օրթան ծեծկըվին կը։ Կերթայ քովերը գիմանայ օր մէ քարմ՚ էն գտէ, անոր հմար զարկուին կը՝ թէ վերն առնէ։ Հանէ ան մէ փարան կուտայ ատոնց կառնէ քարը, ցկէ կը ջէպը։ Գուգայ գտնի ոչխըրի տիրոջը կըսէ կը թը՝ գնացի տեսնիմ մէ ջահիլ տղամ՚ մուղաթ կենայ կը, հարցուցի իմացայ օր քու դովլեաթդ է էղած էղէ, ալ ինչի՞ ինծի ղրկեցիր, անիկ մուղաթ կէնայ կը։ Ասիկ չափէ մէկէն երեք սոմառ ցորեն կուտայ կը ասոր։ Աս մարդը ուրախ, ուրախ կերթայ տուն, ցորենը լըլէ կը ամբարը, քարն ա հանէ թնէ կը թէարաքը։ Գիշեր օր գըլլի, կաշեն օր քարը լուս կուտայ կը։

Մէ գիշերմ ա բազրկեանի մէկը բեռները թափէ, գուզէ օր կրակ էնէ։ Կաշէ հեռուն մէ լուսմ՚ կերեւայ, գուգայ օր մէ անթեղմ՚ ուզէ։ Գուգայ գիւղ աս չոպանին տունը, նես կը մտնի, կաշէ օր մէ քարմ՚ թէարաքը լսի մէջ կը վառի, օ սահաթ հասկընայ կը օր անգին քար է։ Մէկէն ի մէկ կըսէ կը թը տասսը հազար օսկի կուտամ ատ քարին, կուտա՞ք։

Անոնք ա լեզուին կը կապեն։ Ասիկ օսկիքը կը համրէ, կառնէ քարը կերթայ։ Հըմը չոպնին կնկանը աչքը կը խմէ, թեզմ՚ քաղաքը ծախէ կը ատ անգին քարը, օսկիքը կը բառնայ, դառնայ գուգայ կը կենայ աս չոպնին տունն, օր մէ հնարքովմ՚ կնկանը փախցնէ, փարոցն ա, թը կրնը, տէր ըլլի։ Գուքայ գիչնի, նըստին ղոնուշմիչ գլլին, աս բազրկեանը գուզէ օր չոպնին վեարամ բերել տայ, վերցնէ կըսէ կը թը՝ անխելք, տասսը հազար էսկու առած քարտ, տանըհիգ հազարի ծախեցի։

-Անխելքը դու ես, կըսէ կը չոպանը, ես մէ փարիմ էի առէ, տասսը հազարի ծախեցի։ Բազրկեանը աս օր գիմանայ՝ օ սահաթ վարամ կը բերէ, մեռնի կը։ Ասոր աշխրքին մալը, դովլեաթը մնայ կը չոպնին։ Արթղ ասոնք անտից յէտեւ իրենց դովլեաթէն ձեռք չեն վերցնէ վիրա, ժամ կերթան ու անոր հմար աղօթք կինէն»։

Ղսմէաթը տուն հրաւիրելու համար՝ դեկտեմբերի 31-ին աղջիկները հեծնում են ակիշը եւ այս ու այն կողմ վազում ասելով. «Բաղդ, սարն էս, ձորն էս, էկէ»։

Նոր տարու օրն էլ տան պառաւը դնում է սալի մէջ «տարին»- (մի մեծ խմորեղէն), վերան մեղր լցնում եւ գաւազանը քոթքոթացնելով, դուրս գնում, դառնում դէպի արեւելք եւ ասում. «Դովլէա՜թ, սարն էս, ձորն էս՝ արի տուն»։

Երեկոյին զանկերը խփելիս ծալքի դռները բաց են անում, որպէսզի դովլէաթի դռներն էլ բաց լինի։

Վառած հաց են ուտում որ դովլէաթւոր լինի։

Ինչպէս ասացի, ժողովուրդը սաստիկ հաւատում է ճակատագրին, իբր Աստուածութիւնը մարդը դեռ չծնած, գրել է նրա ճակատին նրա ամբողջ կեանքը, որից խոտորելու ոչ մի հնար չկայ։ Ճակատի վերայ երեւացող կարերը նա համարում է ճակտի գիր եւ լռելեան հպատակում իւր վիճակին. «Ճակտիս աս էր գրած, ի՞նչ էնէմ»։

Ժատմում են թէ մի վարժապետ մայիսի 7-ին իւր աշակերտներին զբօսնելու է տարել։ Յանկարծ գլորած քարը դիպել է մի երեխայի եւ սպանել։ Երբ սրա ծնողները պահանջել են վարժապետից իրենց որդին, սա աղաչել է Աստծուն, որի հրամանով, սպանուած երեխան կենդանացել է եւ ասել ծնողներին, թէ ի՞նչ էք ուզում ուսուցչից, որ կողմը փախայ, քարը ետեւիցս եկաւ, իմ ճակատագիրս էլ այդ էր։

Ժողովուրդը սաստիկ հաւատում է եւ երազներին։ Նրա կարծիքով Աստուածութիւնը, սրբերը, իրենց կամքը յայտնում են մարդկանց երազների մէջ, երբեմն իրենք իսկական եւ երբեմն սպիտակամորուս ծերունիների միջոցով

Երազների միջոցով մինչեւ անգամ սիրահարւում են։ Ոչ միայն հաւատում, եւ սպասում են որ Ս. սարգսին աղի կլիկ ուտելուց յետոյ, «Ղսմէաթ էղած աղջիկը կամ տղան գայ ջուր տայ, այլ եւ ուրիշ ժամանակ աղջիկ եւ տղայ երազներում տեսնում են միմեանց եւ «փութա» են տալիս. փոխարինում են մատանիները, երդւում միմեանց գտնել եւ ամուսնանալ։

Այնուհետեւ երիտասարդը երգելով օր.

Կանչնենք, Օխտն ախպար, ինծի իմտատ գայ,

Աստուածածնայ շնորհքով եարս ինծի տայ,

Շրջում է գիւղից գիւղ, գաւառից գաւառ, ամէն տեղ ազատ մտնում, աղջիկներին տեսնում, որ փութա տուող  աղջկան գտնի, իսկ աղջիկը յայտնելով իրեն ծնողներին իրեն փութա տալը՝ հրաժարւում է ամուսնանալ, մինչեւ «ղսմաթ» եղած նշանածը չգայ իրեն չգտնի։ Ժողովուրդը շատ համակրանքով է վերաբերւում դէպի փութա տուածները, եւ միջոց է տալիս նրանց միմեանց գտնելու։ Այսպէս աղջկան չեն ստիպում ամուսնանալ  եւ թոյլ են տալիս գնալ տեսնելու օտարական ճամբորդին եւ կամ ում նա՝ կը ցանկայ, իսկ սիրուհուն փնտրող երիտասարդին ամէն տեղ ընդունում եւ հիւրասիրում են։

Երազների միջոցով ստանում են եւ իմաստութիւն՝ շընորհք եւ օտար լեզուով խօսելու ընդունակութիւն։

Պատմում են թէ Յակովբ պատրիարքը  շատ բթամիտ եւ անունս  մարդ է եղել մի օր մնացել է մայր եկեղեցու մէջ եւ աղօթելուց յետոյ քնել։ Մայր Աստուածածինը երազում տուել է նրան բաժակը ըմպելու, որով եւ նա իմաստութիւն է ստացել։

Բոլոր նետ դնողները, դարի ցկողները, փիլթա թափողները եւ այլն, հաւատացնում են թէ երազում երեւացել է իրենց այս ինչ սուրբը կամ Մայր Աստուածածինը եւ իրաւունք է տուել իրենց այս ինչ թովչութեամբ պարապելու։

Գանձացի Աթոյենց Մինասն երեխայութեան ժամանակ, երբ վրաց մի գիւղում ծառայում էր, վրացերէն չէր հասկանում, ուստի եւ սխալմունքներ էր գործում եւ թակւում։ Մի օր եւս այդպիսի պատճառով թողել էր ծառայութիւնը, փախել, մտել եկեղեցին, որ այնտեղ ծածուկ գիշերի եւ առաւօտ փախչի գայ տուն։ Գիշերն երազում տեսնում է Ս. Կարապետին, որ ասում է իրեն «Մի վախենա՛, օղուլ մի վախենա, առ իսի կորէկը կէ, լեզուն սորվիս կը»։ Սա առնում երեք  բուռ կորէկ ուտում է, առաւօտ զարթնում է տեսնում որ կարող է վրացերէն վարժ խօսել եւ հասկանալ։ Գնում է գիւղ եւ շարունակում իւր ծառայութիւնը։

Թէեւ գիւղերում րեզահանութեամբ պարապողներ այժմ չկան, բայց զանազան պառաւներ հռչակ են ստացած երազներ բացատրելում եւ շատերը, մանաւանդ հարսերը, դիմում են իրենց տեսած երազները բացատրելու։ Պետք է ասել եւ այն, որ այս գաւառի թէ տղամարդիկ եւ թէ կանայք, մանաւանդ պառաւները, յաճախ երազ են տեսնում եւ առաւօտ զարթելիս առաջին բանն երազը պատմել ու բացատրելն է լինում։ Ոմանք էլ հպարտանում են թէ իրենց երազը «չատալ» է, նոյն օրը կը կատարուի։

Երազահաններ ժողովրդի ձեռքերին չկան, որովհետեւ շատերը կարդալ չգիտեն, միայն տիրացուների եւ քահանաներից ոմանք գործ են անում «Հաւախօս» կոչուած երազացոյցը։ Իսկ ինքը ժողովուրդը բացատրում է երազը իւր փորձերի վերայ հիմնուած։ Այսպէս, օրինակ, եթէ երազում հաց տեսնեն՝ դա «դովլեաթ», հարստութիւն է նշանակում, ջուր՝ բարութիւն, ատամ քաշել՝ ազգականի մահը, մահը՝ երկար կեանք, փողը ցաւ, եւ այլն։

Ժողովրդի, մանաւանդ կանանց նախազգացումն էլ բաւական զարգացած է, եւ մեծ հաւատ են ընծայում դրան. «Հոգիս վկայէ կը», «Հոգին Սուրբ տուն տուեց». ասում են նրանք։ Ժողովուրդը հաւատում է եւ՛ տեսիլքի, իբր մարմինն անշարժ մնում է, իսկ հոգին գնում, թափառում դրախտ, դժոխք եւ այլ տեղեր, ապա նորից վերադառնում իւր տեղը։

Այս մասին մի Բզաւետցի պատմում էր.

«Ողորմած հոգի դամիւրջի Դիվինն ինչ է, այսի մեր Պօղոսին հարը, ատոր հետ վախտովմ՚ աւի (որսի) կերթայինք կը, օրմ՚ ա, ինչղ էղաւ Ապուլու դեօշին ըռնտիկ էղնիկմ՚ զարկինք։ Գնացինք թը բռնենք, աշեցինք օր ղայպ անցաւ, իսթին, ինթին ընկանք, հոգիքս էլաւ ժուռ գալէն, բանմ՚ ա չգտանք։ Էլանք քոռ փոշման էկանք տուն։ Քանիմ՚ օր անցաւ, մէմ՚ ա մէ օրմ՚ էաքսընա ատ Դիվինը հիւանդացաւ, քսան չորս սհաթ մեռածի պէս ընկաւ, սալթ սիրտը տքտըքար կը։ Վախեցանք թը մեռնի կը։ Մէկալ օրը բիրտան-բիրա էլաւ նստաւ, արթղ խնդլներուս էղանք։ Հարցուցինք, ախպա՛ր, ատ ի՞նչ էղաւ քեզի, քիչ մնաց թէ տալմա էնէինք, հակիտի իսի տղաքը քիւլլի ջուր կռռեցան։

-Անա թը, ախպար, հէչ մէմ՚ չէք հարցնէ թէ ի՞նչ էղաւ։ «Ի՞նչ»։

-Ը՜, մեղայ քեզի Աստուած, (խաչակնքում է)։

«Է՜, ախպար, ի՞նչ է, մէմ՚ պատմէ տեսնինք»։

-Ի՞նչ պատմեմ, պատմըւի՞ կը օր պատմեմ։

«Ախր ի՞նչ է էղէ, հոգիներս մի հանէ, է՛»։

-Էրէկ չի առջի օրն օր մառալը կպուցինք ի՞նչ է, ըշտը ինծի տարան անտեղ, չորս բոլորս աշեմ տեսնիմ օր մէ ղօճա բաղմ՚, չայիր չիման։ Դիպա արեւելք աշեմ օր մէ մարթմ՚ օսկի աթոռքին վրայ նստեր է. ճերմակ միրուք։ Ինծի տեսաւ թը չը՝ դարցաւ ըսաց թը՝ իմ մարալս զարնող աւճին դո՞ւն էս։ Ես ա չվախեցայ, շիմշիտակ ըստ թը՝ ես էմ։ Անիկ աչքերը խոլրտեց, ըսաց թը՝ այտի կճուճները տեսնիս կը՞, ձեռքըտ մէմ՚ մէջը կոխէ, աշէ ի՞նչ կայ։ Աշեցի էազմ՚ կճուճ, իսպէս սրո՜վ շարած էր, ձեռքս մէջերը կոխեցի, աշեմ մէ քանիսը լիքն էն թեփով, մէ քանիսը կիսատ, մէկին ա տակը բուռմ՚ է մնացէ, գիտե՞ս, ըսաց, ատոնք օր կան՝ մարթուս էօմրն (կեանք) էն, ում թէփն օր պարպի, ան մեռնի կը, այտի մէ բուռմ՚ մնացածը քուկըտ է, տարիմ՚ էտեւ պարպի կը, ինչի քիչմ՚ ա հոգիտ միտքտ չես բէրէ, ու կերթաս ուրիշին թիւանք կը նետես։ Աս օր ըսաց, սարսմբեցայ, բիրտան յետ զարթայ։ Հէչ մէկս ա չհաւատացինք, հըմը ի՞նչ էնէս օր, տարին պըտըտեց էկաւ, ան օրը մարդն ա աւանդեց։ Ատով հաւտըցինք օր մարալին ընկած տեղը սուրբ է։ Հիմի մենծ տէրտէրին հարսն ա օր քանի քեատակ ընկնի, անտեղ լուս տեսնի կը։ Մենք ա անմեն տարի գարունը ուխտ կերթանք կը ֆոն, մեռնիմ սուրբ զօրութեանը, շատ զօրաւոր է»։

Կան եւ այնպիսի մարդիկ եւ առաւելապէս կանայք, որոնք յաճախակի են տեսիլք տեսնում, այսպիսիներին կոչում  են քեադակ ընկնողներ։ Սրանց րենց համարում են մի սրբի «ղուլ» եւ միայն նրա - իրենց աղայի - կամքն են իմանում եւ յայտնում ժողովրդեան։ Այսպէս Բզաւէտ գիւղի քահանայի հարսը իրենց տան սրբի «Օխտն-ախպօր» ղուլն է։ Շաբաթը մի կամ մի քանի անգամ, առաւելապէս շաբաթ երեկոներին, սրբի առջեւ աղօթելիս, սկսում է դողդողալ, յանկարծակի ընկնում է սրբի առաջ, ոտներն ու ձեռքերն խփում գետնին, բերանից փրփուր արձակում, գոչում եւ անզգայացած մնում։ Գիւղացիներն, որ երկիւղած եւ զգացուած կանգնում են մօտը, հանում 10 կոպէկից մինչեւ մի րուբլի ձգում են նրա ապսէի մէջ եւ ձեռը դնելով այդ կնոջ վերայ հարցնում, թէ աղադ այս ինչ հիւանդի, գործի եւ այլն մասին ի՞նչ կը հրամայէ։ Սա էլ մի որեւ է բան, յաճախ բոլորովին անկապ եւ անիմաստ, ասում է։ Մի քանի գիւղերում էլ քաղաքի սրիկաները սաստիկ ծեծել են սրանց քեադեակ ընկած միջոցին, որոնք ծեծին չդիմանալով վերկացել փախել են։ Ժողովուրդը հաւատում է եւ «խորթլախների», իբր անհաւատների ննջեցեալները գիշերները գերեզմանից մարմնով դուրս են գալիս եւ ընդունելով առաւելապէս շան եւ այլ կենդանիների կերպարանք շրջում են։ Սրանք յաճախ հետեւում են գերեզմանների մօտով անցնողներին եւ թէպէտ վնաս չեն հասցնում նրանց, սակայն երբ հետները գնում են տուն, առաւօտեան դիակ են դառնում ու ձգւում տան մէջ։ Այսպիսի դէպքերում բահով կըտրում են «խորթլախի» գլուխը եւ բանալով տան մէջ մի նոր անցք, այդտեղից  են հանում դիակը ու տանում թաղում, որ այլ եւս «խորթլամիշ» չլինի։

Երբեմն էլ Աստուած պատժում է կանանց նրանց մարդագայլ դարձնելով։ Երբ դրանք մի մութ գիշեր իրենց երեխաներին քնեցնելուց  յետոյ, դուրս են գալիս, երկնքից գայլի մորթի է ընկնում նրանց վրայ եւ նրանք գայլ են դառնում, գնում նախ իրենց, եւ ապա հարեւանների երեխաներին ուտում։ Նրանց առաջ, ասում են, ամէն փակուած դուռ բացւում է եւ նրանք ամենայն ճարպկութեամբ անցնելով ամէն մի դժուարանցանելի տեղից, քանդում են երեխաների բալուլոցները եւ տանում երեխաներին ուտելու, եւ կամ բաց են անում նոր գերեզմանները եւ մեռելներեն   ուտում։ Ոչ մի զէնքով չի կարելի նրանց սպանել կամ վիրաւորել։

Այսպէս՝ միայն գիշերները մարդագայլ, իսկ ցերեկները՝ նախկին կինն դառնալով, սրանք եօթն տարի տանջւում են եւ երբ եօթերորդ տարին լրանում է, գայլի մորթին թռչում է նրանց վրայից եւ նրանք այլ եւս մարդագայլ չեն դառնում։ Ասում են, թէ եթէ կարողանան դրանց մորթին գտնել եւ վառել. նրանք այլ եւս մարդագայլ չեն դառնայ սակայն նրանք այդ չեն ցանկանում եւ լուսադէմին տանում մորթիները մի ապահով տեղ պահում են։

ՊԱՍԵՐԸ, ՈՒԽՏ, ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ

Ժողովուրդը համարեա հաւատի էական մասը պաս պահելն է համարում, նրա համոզմամբ  պաս չպահողը Հայ քրիստոնեայ չէ, ֆառմասոն է (բողոքական)։ Ամենամեծ մեղքը նրանց կարծիքով, պաս ուտելն է, աւանդութիւնը ասում է, թէ մի հարս քահանային իւր արած գողութիւնները, շնութիւնը եւ այլ շատ մեղքեր հեշտութեամբ խոստովանելուց յետոյ՝ դժուարացել է մի մեղքը խոստովանելու։ Վերջը քահայի յորդորով ստիպմամբ  միայն խոստովանել է, թէ մի չորեքշաբթի որ սխալմամբ իւղի բերանին գրած հացից մի կտոր կերել է։ Սակայն հետզհետէ այս հաւատը թուլանում է, որովհետեւ քաղաքացիները  գիւղերում բացարձակ լուծում են պասը եւ ծիծաղում գիւղացիների վերայ, որ պաս են պահում։ Միեւնոյն ժամանակ շատերն էլ վիճում են գիւղացիների հետ եւ աշխատում ապացուցանել թէ պաս ուտելը մեղք չէ։

Ոչ միայն պասերը առանց այլեւայլութեան պահում են, այլ եւ շատ պաս օրեր ծոմ էլ են մնում։ Օրինակ, Սուրբ Սարգսին, մինչեւ երեկոյ կամ ամբողջ 5 օր, մեծ պասին մինչեւ ճաշու ժամասացութիւնը եւ այլն։ Դեռ շատերն էլ կամաւոր պաս են պահում եւ այս առաւելապէս հիւանդի առողջութեան կամ մի նպատակի հասնելու յուսով։ Կամաւոր  պասերն «ոտք» են կոչում, օր. Սուրբ Աստուածածնայ «ոտքն» եմ բռնէ, նշանակում է Սուրբ Աստուածածնայ պասից զատ մի շաբաթ առաջ էլ կամաւոր  պաս եմ բռնել։ Առաւելապէս պահում են հետեւեալ կամաւոր պասերը ա. 9 դաս հրեշտակաց բ. Խորթրթողին Ս. Գէորգի ոտքը գ. Խ. Յակոբայ ոտքը (Սրբակոբ) գ. Հրեշտակապետաց ոտք։ Համբարձումի ուրբաթ օրից մինչեւ վարդավառի կիրակին, բացի շաբաթ եւ կիրակի օրերը։ Կաաւոր պասերը պահելուց յետոյ նոյն սրբին ուխտ են դնում։

Ուխտն անելն ու ուխտագնացութիւնը սաստիկ զարգացած է Ախալքալաքի  գաւառում։

Հիւանդի ամենազօրաւոր  դեղը, սիրահարի ամենազօրաւոր միջնորդը, թշուառների մխիթարիչն ու լոյսը՝ ուխտն ու ուխտագնացութիւնն է։ Մի հիւանդ կամ առաւելապէս նրա մայրն  ուխտում է բոբիկ  գնալ սրբի դուռը, մի գառ կամ ոչք»խար մատաղ անել, մոմ վառել, միւսն ուխտում է բոկոտըն կամ չոքած եօթը գիւղ, կամ մի գիւղի 7 դուռ մուրալ խունկ, մոմ եւ այլ իրեր եւ տանել այս ինչ սրբի դուռը, մի ուրիշն էլ ուխտում է ճակատի ոսկիներից  կարել մի կամ մի քանիսը եւ սրբի գանձանակը ձգել եւ այլն։

Ախալաքալաքի գաւառում ուխտատեղիները չափից դուրս շատ են, գրեթէ ամէն մի գեղեցիկ լերան գագաթ, ամէն մի ջրառատ, սիզաւէտ դաշտ, ուխտատեղի է, որոնց գերին գալիս է գարունը, ամառը եւ աշունը, զբօսնելու ամենալաւ միջոցներին։ Յիշենք ամենագլխաւոր  ուխատատեղիները։

 

 

Ուխտատեղիների անունները

Ուր գտնուիլն ու ինչ լինելը

Ուխտագնացութեան օրը եւ արդեանց ում պատկանելը

1

Ս. Գրիգոր Աւետռան

Կուռնաշէթ գիւղի եկեղեցում [մի ձեռագիր, հին աւետարան]

Աստուածածնին. արդիւնքը պատկանում է Ախալքալաքի Հայոց դպրոցին

2

Ս. Յովհաննէս

Գանձայի մօտ մի լերան գագաթին

Համբարձման

3

Ս. Գէորգ

Սուլդայում, Սրբի սարի վրայ, հասարակ մի խաչարձան է

Աշխարհամատրան կիւրակին

4

Ս. Գէորգ կամ Օղլան վերայ

Կարծախում, Գէօգդաղի լանջին, ժայռերի միջեւ. ուխտ են գնում ամուլ կանայք

Աստուածածնայ եւ Վարդավառի երկուշաբթի օրերը

5

Ճգնաւորի վանքը

Աշալքալաքի ձորում, գետի ափին, փոքրիկ մատուռ է

Մայիսի 7-ին

6

Տաւշան թափի սուրբը

Աշալքալաք, Տաւշան-թափա բլրի գագաթին

Ս. Գէորգի տօնին

7

Լուսաւորիչ

Վաչիանի մօտ՝ Լուսաւորիչ կոչուած լերան լանջին

Կիրակի օրեր

8

Խոսպիու սուրբը

Խոսպիայի լերան վերայ

Խուլգումա գնալիս

9

Ս. Թէոդորոս

Թաքչայի ձորակում, աւերակ մատուռ

Գարնան կիրակի օրեր

10

Ս. Խաչատուր

Ապուլու լանջին

Կիւրակի օրեր

11

Ս. Յակոբ

Դադէշում, խաչարձան

Կիւրակի օրեր

12

Գ. Գէորգ

Գոմ գիւղում, խաչի սարի վերայ խաչարձան

Կիւրակի օրեր

13

Ս. Մինաս

Արագովայում, բլրակի վերայ մի խաչարձան

Զատկին

14

Ս. Սարգիս

Արագովայում, բերդի պարսպի մէջ

Կիւրակի օրեր

15

Աղքատ սուրբ

  Փոքր Արագեալում

Կիւրակի օրեր

16

Օխտն Ախպար

Բզաւէտ, քահանայի տանը 7 աւետարան, քահանայի հարսը քեադէակ է ընկնում

Կիւրակի օրեր, շահւում է քահանան

17

Փոքրիկ Աւետռան

Դիլիֆ. քահանայի տանը, մի տպած, փոքրադիր, աւետարան

Կիւրակի օրեր, շահւում է քահանան

18

Ս. Աւետռան

Ճանճղա, մի գիւղացու տանը

Կիւրակի օրեր. շահւում է տանտէրը

19

Աւետարաններ

Օլաւէրա, քահանայի տանը, Մ. Արագեալ, մի գիւղացու տանը

 

20

Խաչարձաններ

Բզաւէտում, մին գիւղի արեւելեան կողմը, արտերի մէջ, միւս Աբուլի ճանապարհին

Կիւրակի օրերը եւ Աբուլ գնալիս

21

Ս. Յովհաննէս. Ծմինդա Իօաննէ

Բարալէթից արեւելահիւսիս, 2 վերստ հեռաւորութեամբ Ղարաուլ թափի հանդէպ. 6 վերշոկ հաստութեան, 4 արշին երկարութեան քառանկիւնի քար՝ քարէ երկու պատուանդանների վրայ գրուած, ծայրին քարէ խաչ։ Պարսպապատ է։

Համբարձման. թէեւ Վրացոց ձեռին է եւ օգտւում է Բարալէթու վրաց եկեղեցին, սակայն հայերի խուռն բազմութիւն թէ Բարալէթից եւ թէ շրջակայ գիւղերից ուխտ են գալիս։

22

Սիրկ աւերակի մատուռ

Սիրկ աւերակ գիւղում գետի ափին փոքրիկ մատուռ է, դրան մօտ դրուած է մի խաչքար, որի վրայ քանդակուած է երկու մարդ՝ ձեռներնին մի խաչ բռնած։

Կիւրակի օրեր

23

Ս. Ստեփաննոս

Բարալէթ գիւղում

Կիւրակի օրեր

 

Այս բոլոր ուխտատեղիներից  ամենից հռչակաւորն է Կուռնաշէթու Ս. Գրիգոր Աւետարանը, Վարզիու Ս. Աստուածածինը, Գանձայի Ս. Յովհաննէսը։ Սրանց տօներին գրեթէ բոլոր գիւղերից հեռուները նախընթաց մօտիկները նոյն օրը, սայլերով ձիով, փուրգունով եւ հետի փաթվում են ուխտատեցին։ Առաջին բանը, մի տան մէջ տեղաւորուելուց կամ մի վրան խփելուց եւ կամ մի սայլ վրան դարձնելուց յետոյ, լինում է գնալ սուրբը համբուրել, եւ եթէ իրենց հետ բերել են թիթեղեայ սիրտ, ձեռք օրօրոց  եւ այլն, կախել խաչից կամ աւետարանից։ Յետոյ արդէն զբօսնում, խումբ խումբ երգում պարում են։ Այս ու այն կալի միջից առուակի ափից հնչւում է դաւուլ զուռնի ձայնը աղջիկների երգը, տղամարդկանց հռհռոցն ու բարձր բարձր խոսկացութիւնը երեխաների խաղի աղմուկը։

Ուշ, գիշեր անցած, քնում եւ առաւօտ շատ վաղ վեր են կենում բոլոր ուխտաւորները, մեծերը գառները մատաղում  իսկ միւսները եկեղեցի են գնում։ Այս տեղ եկեղեցու շուրջը, մանաւանդ առաջն ու ճանապարհի երկու կողմը քաղաքի մրգավաճառները դարսել են ամենայն տեսակ մրգեր, կաղին, քիշմիշ, լետպլեապու, տրուկ, իվազ, խուրմայ, արեւածաղիկ, դդմի կուտ եւ ժամանակի թաց մրգեր, տանձ խնձոր, դեղձ եւ այլն։ Միւս կողմից դարսուած են գլխու եազմաներ, թաշկինակներ, հասարակ սանրեր, կամ մատանիներ, փոփոլներ, քոշեր եւ այլն։

Այն կողմը հեռւում մի շինութեան մէջ մի գինեվաճառ էլ գինի, օղի է բերել ու դարսել։

Սրանցից իւրաքանչիւրը ժամերգութիւնից դեռ առաջ ձայնը ձգել եւ փառաբանում է։

-Ա՜յ լաւ քիշմիշը, շատը գնաց, քիչը մնաց հա՜։

-Իվազի լաւը, իվազի՜….

- Իստեղ, իստեղ էկէք, Լուսաւորչի գառներ (աղջիկներ)։

- Պարպա՜ւ, պարապաւ խնձորի լաւը պարպաւ։

Սրանց միջից, աչքերը մրգերին յառած, անցնում են ուխտաւորներն, այս ու այն բանն առնելով, Եկեղեցու կամ սրբի դռան առջեւ մատաղ կտրողները մատաղներն են կտրում, այդ գիւղի երիտասարդներն էլ դոխեր են ծախում, որ առնեն մատաղ անեն։ Շա՜տ արժան, զոյգը 5-10 կոպէկ։ Մի քանիսն  առնում են աղաւնիներ եւ եկեղեցու  դրան առաջ  մորթում  ուրիշներ էլ, բայց շատ քչեր բաց թողնում, որ թռչեն։

Ժողովուրդը լցւում է եկեղեցին կամ եթէ եկեղեցի չը կայ հաւաքում սրբի շուրջը, ուր քահանան պատարագում է կամ ժամ ասում։ Եկեղեցում քիչ աղօթելուց եւ մոմեր վառելուց յետոյ դուրս են գալիս եւ քէֆին, ուրախութեանն նայում։ Եկեղեցում մնում են ծերերն ու պառաւները, մէկ էլ նրանք, որոնք մի առանձին սպառելիք ունին սրբից եւ ուզում են իրենց աղօթքով եւ լացով նրա սիրտը գութ ձգել։ Այս ու այն կողմ վառվում են կրակներ եւ մատաղի կաթսաները վերան դնւում, ժամկոչն էլ այս մատաղից այն մատաղն է վազում եւ գառի ոտն ու գլուխը, մորթին առնում, որ յօգուտ սրբի վաճառեն։ Պատահում է, ինչպէս օր. Կուռնաշէթում, որ մատաղներից սրբի հասանելիքը նախապէս վաճառում են գտակ կարողներին։ Սրանք գալիս իրենք հաւաքում են եւ այն ոչ թէ խնդրելով՝ այլ պահանջելով, որովհետեւ նախապէս գնել են։ Շատ անգամ մատաղ անողը տեսնելով գնողի կոպտութիւնը չի ուզում տալ մորթին, որից եւ կռիւ, անբաւականութիւն է առաջանում։

Երբ ժամերգութիւնը վերջանում է եւ ժողովուրդը համբուրում է սուրբը եւ խաչհամբոյր ձգում, որի գլխին քահանան կամ ում որ պիտի հասնի, օր. դպրոցի հոգաբարձութիւնը, կանգնած հսկում է, ցրւում է մատաղ ուտելու։ Քահանան շտապում է մի մատաղից միւսը հասնել եւ օրհնել ու լաւ պատառներից ճաշակել։

Հաց ուտելուց յետոյ արդէն ուխտաւորները մի քանի խմբերի են բաժանւում. բկլատները, աղջիկ թէ մանչ, կին թէ տղամարդ, գնում շրջապատում են մրգերի սեղանները, մի քիչ բան առնում, եւ հետէն ուտում, հետէն ծակ ծակ նայում բախտաւոր գնորդների գնած մրգերին։ Մի ուրիշ խումբ էլ շրջապատում է փիանկոն. խա մի կլորակ սեղան է, շուրջը միմեանցից մի վերշոկ հեռաւորութեամբ երկու վերշոկաչափ ձողեր ձողեր ցցած եւ սրանց միջեւ զանազան էժանագին իրեր գրած, որ մի քանի կանֆէտ մի փոքրիկ հայելի, ծխախոտ դանակ, գիւղացու մատանիներ, քթախոտ թաշկինակ եւ այլն։ Սեղանի տակ պատում է մի ձող սլաքով որի ծայրը քուում է սեղանի ձողերին։ Հանողը վճարում է երկու կոպէկ, մի շարժումով պատեցնում է ձողը, որտեղ որ կանգնի սլաքը՝ այնտեղ գրուածն ստանում է, բայց յաճախ պատահում է, որ սլաքը դատարկ տեղի վերայ է կանգնում։ Հարկաւոր է կանգնել եւ գիտել թէ ի՞նչ է արտայտում նրանց երեսն, երբ տարւում կամ տանում են։

Մի քիչ հեռու փչւում է տիկը եւ մի մասնաւոր խումբ քէֆ անում ու պարում։

Մի ընդարձակ տեղ էլ հնչւում է դաւուլ զուռնան եւ տղամարդիկ ու կանայք, երիտասարդներ  եւ աղջիկներ միմեանց ձեռք բռնած աշխոյժով պարում են։ Պարի ջուրջը եւ մէջը, հաւաքուել եւ երեխաների, ծերերի, պառաւների խումբը եւ կանգնած նայում եւ այս այնքան մօտից, որ շատ անգամ չիպչում են պարողներին։

Երիտասարդների եւ աղջիկների խմբեր բաժանուելով ընդհանուր պարից, կամ առաւելապէս ընդհանուր պարի ընդհատման ժամանակ պար են բռնում եւ երգելով պարում, նախ մինը մայնակ երգում է երգի մի տողը յետոյ միւսները խմբովին կրկնում են այդ- «կառնեն»։

Երբ ձանձրանում են պարից, որ այնուամենայնիւ շատ երկար է տեւում, ընդհատում են եւ սկսում գօտեմարտ։ Գիւղական տանուտէրը, դատաւորները, գլաւան, որոնք եկած են իբր կարգ պահելու, բաց են անում մի ընդարձակ ասպարէզ, եւ երկու յայտնի ճարպիկ երիտասարդներ բերում գօտեմարտելու։ Սրանք մինչի մէջքը մերկանում են եւ ոտաբոբիկ մի երկու շրջան անում միմեանց հանդէպ եւ ապա կըպչում։ Ժողովուրդը քանի գնում, մօտենում է սրանց եւ գրեթէ տեղ չի տալիս ազատ շարժուելու, գիւղական պաշտօնական անձինք  էլ մտրակներով խփում են հանդիսականներին՝ գօտեմարտոողներին ասպարէզ տալու, որոնք ահագին աղմուկով եւ միմեանց հրհրելով յետ եւ փախչում ու նորից գալիս գօտեմարտողների բերանը մտնում, եւ այս՝ գլխաւորապէս այն նպատակով, որ եթէ տեսնեն՝ թէ իրենց գօտեմարտիկը թուլանում է եւ պիտի ընկնի, վրայ թափին բաժանեն եւ յաղթութիւնը  անորոշ թողնելով թէ իրենց եւ թէ իրենց գօտեմարտիկի անունը չկոտրեն։ Պատահում է, որ երբ յաղթուողի կուսակիցները վրայ են թափւում բաժանելու, յաղթողի  կուսակիցներն  էլ վրայ են թափւում նրանց յետ մղելու, որ ն»իրենց գօտեմարտիկը յաղթանակով դուրս գայ ասպարիզից։ Այստեղ ընդհարւում են երկու կուսակցութիւնները եկ ծագում է կռիւ, պաշտօնական անձինք շահուելով դէպքից՝ մտրակի տակ են առնում ատած անձերին եւ տուր թէ կըտաս ընկնում են ժողովրդի յետեւից  եւ ոտների խփելով հեռացնում ցրւում, սակայն սրանով մի սարսափելի իրարանցում են ցկում ժողովուրդը միմեանց հրհրելով, ճուալով, բոռբոռալով այս ու այն կողմն է վազում։

Վերջապէս գոտեմարտը մի քանի անգամ կրկնելուց յետոյ վերջանում է։ Քիչ հանգստից յետոյ սկուում է ձիարշաւը, ջիլիթ։ Երիտասարդներ, տղամարդիկ ձի նստած շրջան են անում ընդարձաւ ասպարիզի վրայ, որի շուրջը խռնուել կանգնել է ժողովուրդը։ Քշում, չափեն ընկնում միմեանց յետեւից եւ ձեռքի ջիլիթը քցում, խփում մինին եւ յետ դառնում փախչում ասպարիզի ծայրը. ծերջինս ջիլիթը ձգած միջոցին իւր ջիլիթն դէմ է բռնում եւ եթէ կարող է՝ խփում, յետ մղում, յետոյ ինքն է նրա ետեւից ընկնում եւ խփում նրան իւր ջիլիթով մինչեւ առաջնի ասպարիզի ծայր հասնելը։ Այս տեղիս ջիլիթւորները պաշտպանում են իրենց սիրելիներին եւ ընկնում չը սիրածների ետեւից։ Ժողովուրդը կանգնած գովում է ճարպիկներին եւ ծիծաղում անշնորհքների վրայ։ Գիւղական պաշտօնական անձինքն էլ մտրակներով խփում են ժողովրդին եւ ասպարիզից հեռացնում։

Հետաքրքիր է այս ժամանակ մտնել աղջիկների, հարսների խմբերի մէջ եւ լսել թէ նրանք ինչպիսի գովասանք են թափում ջիլիթում, գօտեմարտում յաղթութեամբ դուրս եղ»կողի վերայ։ «Այդիկ իմ սերեկանս է», պարծենում է մէկը։ - Ա՜յ ֆողը, դուն ա ինչ էս օր անիկ քեզի առնէ, խշտում է միւսը սրան։ «Դուն շա՜տ լամ՚ էս, մարտի չարչիպա»։

Բայց դուք նայեցէք, թէ ինչ հպարտութեամբ անցնում է յաղթութիւն տանողը աղջիկների եւ հարսերի մօտով։ Շատերը սէրը գրաւում է նա հէնց այդ օրը։ Տանուտէրը, գիւղական դատաւորը հազիւ ջիլիթի եւ գօտեմարտի աղմուկներից ազատուած՝ ուզում են քիչ նստել հանգստանալ, մէկ էլ գալիս են գիւղացիները եւ հին գանգատների մասին խօսում կամ մի նոր գանգատ անում։ Գլաւան հրամայում է գրագրին գրել մի հրաման, անում է մի անօրինութիւն եւ վերջացնում։ Մինչեւ այս, մինչ այն արեւն արդէն խոնարհում է եւ ուխտաւորները կամաց կամաց քաշւում են իրենց տեղերը։



[1]            Պատմողը Սաթխացի Ծաղկար Մկոյ ծերունին էր։

[2]            Այս յօդուածը տպուել է «La Revue des Tradiotions Populaire»-ի 1895 թ. N 1 երես 1-9։

[3]            Տպուել է «La Revue des Tradiotions Populaires»-ի 1895 թ. N

[4]            Տպուել է «La Revue des Tradiotions Populaires»-ի 1895 թ. N 3 եր. 1-6։

[5]            Տպուել է «La Revue des Tradiotions Populaires»-ի 1895 թ. N

[6]            Մարմնի վերայ բշտիկներ են գոյանում եւ սաստիկ քոր գալիս եւ մի տեղ քորելիս բշտում է միւս տեղը։