* 
   
    * 
   
    *
  
 
   
    Զոհրապի 
   
    ստեղծագործական 
   
    ժառանգությունը 
   
    վերլուծության 
   
    է 
   
    ենթարկել 
   
    գրականագետ 
   
    Արսեն 
   
    Տերտերյանը 
   
    «Զոհրապի 
   
    արվեստը» 
   
    ուսումնասիրության 
   
    մեջ:
  
 
   
    Նա 
   
    Զոհրապին 
   
    համարում 
   
    է 
   
    հայ 
   
    դասական 
   
    գրականության 
   
    նշանավոր 
   
    դեմքերից, 
   
    «նովելի 
   
    ժանրի 
   
    սահմաններում 
   
    - 
   
    մի 
   
    չգերազանցված 
   
    վարպետ»
    
     [1]:
  
 
   
    Զոհրապի 
   
    «գործադրած» 
   
    գրական 
   
    ուղղության 
   
    վերաբերյալ 
   
    Ա. 
   
    Տերտերյանը 
   
    նշում 
   
    է, 
   
    «Անշուշտ 
   
    նա 
   
    (Զոհրապը՝ 
   
    Մ.
   
    Գ.
   
    ) 
   
    սինթետիկական 
   
    ռեալիզմի 
   
    (ընդգծումը 
   
    հեղինակինն 
   
    է՝
  
 
   
    Մ.
   
    Գ.
   
    ) 
   
    ներկայացուցիչ 
   
    է, 
   
    մի 
   
    ռեալիզմ, 
   
    որ 
   
    չի 
   
    խորշում 
   
    մյուս 
   
    գրական 
   
    ուղղությունների 
   
    առողջ, 
   
    մնայուն, 
   
    արժեքավոր 
   
    տարրերը 
   
    յուրացնելուց»
    
     [2]:
  
 
   
    Նկատի 
   
    ունենալով 
   
    Զոհրապի 
   
    խոսքի 
   
    ուժը, 
   
    ընթերցողի 
   
    երեւակայությունը 
   
    խթանելու 
   
    նրա 
   
    կարողությունը՝ 
   
    գիտնականը 
   
    հավաստում 
   
    է, 
   
    «Եթե 
   
    բարձր 
   
    ձայնով 
   
    կարդում 
   
    ենք 
   
    նրա 
   
    որեւէ 
   
    երկը, 
   
    լավագույն 
   
    տաղաչափական 
   
    գրվածքից 
   
    ստացած 
   
    հաճույքն 
   
    ենք 
   
    վերապրում: 
   
    …. 
   
    Զոհրապը 
   
    հայ 
   
    պրոզայի 
   
    բանաստեղծն 
   
    է 
   
    (ընդգծումը 
   
    հեղինակինն 
   
    է՝ 
   
    Մ.
   
    Գ.
   
    )»
    
     [3]:
  
 
   
    Տերտերյանը 
   
    մատնանշում 
   
    է 
   
    այն 
   
    հանգամանքը, 
   
    որ 
   
    Զոհրապն 
   
    ընթերցողին 
   
    շարունակ 
   
    առաջ 
   
    է 
   
    մղում, 
   
    դրդում 
   
    լուծելու 
   
    իր 
   
    «գեղարվեստական 
   
    ռեբուսները», 
   
    երեւակայությամբ 
   
    ամբողջացնելու 
   
    ստվերագծերով 
   
    նշմարած 
   
    դեմքերը 
   
    եւ 
   
    լրացնելու 
   
    կիսատ 
   
    թողածը:
  
 
   
    Գրականագետը 
   
    վկայում 
   
    է, 
   
    որ 
   
    Զոհրապի 
   
    «առաջավոր 
   
    արվեստը» 
   
    ինքնանպատակ, 
   
    ինքնաբավ 
   
    արժեք 
   
    չէ, 
   
    որ 
   
    նա
  
 
   
    «արվեստը 
   
    արվեստի 
   
    համար» 
   
    ուսմունքի 
   
    կողմնակիցը 
   
    չէ 
   
    եւ 
   
    գրել 
   
    է 
   
    ոչ 
   
    միայն 
   
    անձնական 
   
    հաճույքի, 
   
    այլեւ 
   
    հանրային 
   
    պարտականություն 
   
    կատարելու 
   
    համար:
  
 
   
    «Զոհրապի 
   
    բոլոր 
   
    գրական 
   
    վաստակների 
   
    մեջ 
   
    ամենամեծ 
   
    վաստակը 
   
    - 
   
    գրական 
   
    ռեալիզմն 
   
    է»
    
     [4],
   
    - 
   
    գրում 
   
    է 
   
    Արսեն 
   
    Տերտերյանը:
  
 
   
    Ըստ 
   
    գրականագետի՝ 
   
    Զոհրապը 
   
    ոչ 
   
    միայն 
   
    ստեղծագործում 
   
    է 
   
    եւ 
   
    հիանում 
   
    իր 
   
    ստեղծագործությամբ, 
   
    այլեւ 
   
    ուրիշներին 
   
    եւս 
   
    ցույց 
   
    տալիս, 
   
    բացատրում:
  
 
   
    Հետազոտողը 
   
    բացատրության 
   
    ձեւ 
   
    է 
   
    համարում 
   
    Զոհրապի 
   
    կողմից 
   
    հատուկ 
   
    խոսուն 
   
    վերնագրերի 
   
    ներքո 
   
    երկերը 
   
    խմբավորելը, 
   
    որի 
   
    նպատակն 
   
    է 
   
    «ընթերցողին 
   
    գլխի 
   
    գցել 
   
    իր 
   
    փիլիսոփայական 
   
    եւ 
   
    գեղարվեստական 
   
    ընդհանրացումները»:
  
 
   
    Նովելաշարերի՝ 
   
    հեղինակի 
   
    կողմից 
   
    ընտրված 
   
    վերնագրերին 
   
    փորձում 
   
    է 
   
    բացատրություն 
   
    տալ 
   
    նաեւ 
   
    Տերտերյանը. 
   
    «Այդ 
   
    խոսուն 
   
    վերնագրերը 
   
    եւ 
   
    դրանց 
   
    տակ 
   
    համախմբված 
   
    նովելները 
   
    մեզ 
   
    համար 
   
    պարզապես 
   
    ցուցնում 
   
    են 
   
    Զոհրապի 
   
    ռեալիստական 
   
    ըմբռնումները, 
   
    եւ, 
   
    որ 
   
    ավելի 
   
    կարեւոր 
   
    է 
   
    տվյալ 
   
    դեպքում, 
   
    նրա 
   
    բացահայտ 
   
    ձգտումը՝ 
   
    ռեալիզմի 
   
    սահմաններն 
   
    ընդարձակելու, 
   
    այդ 
   
    գրական 
   
    ուղղության 
   
    մեջ 
   
    ավելի 
   
    շատ 
   
    կենսական 
   
    բովանդակություն 
   
    մտցնելու, 
   
    քան 
   
    դա 
   
    եղել 
   
    է 
   
    մինչեւ 
   
    հեղինակի 
   
    հանդես 
   
    գալը 
   
    իբրեւ 
   
    նովելիստ 
   
    եւ 
   
    արվեստագետ»
    
     [5]:
  
 
   
    «Կեանքը 
   
    ինչպէս 
   
    որ 
   
    է» 
   
    նովելաշարը 
   
    գրականագետին 
   
    հնարավորություն 
   
    է 
   
    տալիս 
   
    պարզելու, 
   
    «թե 
   
    որքա՜ն 
   
    լայն 
   
    է 
   
    հեղինակի 
   
    կյանքի 
   
    ճանաչողության 
   
    մասշտաբը, 
   
    եւ 
   
    թե 
   
    որքա՜ն 
   
    հարուստ 
   
    է 
   
    նրա 
   
    գեղարվեստական 
   
    նկարագիրը»
    
     [6]:
  
 
   
    Տերտերյանի 
   
    դիտարկմամբ՝ 
   
    կյանքի 
   
    առօրյա, 
   
    տիպական, 
   
    ռեալ 
   
    դեմքերի 
   
    ու 
   
    դեպքերի 
   
    կողքին 
   
    Զոհրապը 
   
    գծագրում 
   
    է 
   
    նաեւ 
   
    «արտասովորը», 
   
    «արտակարգը», 
   
    «արտակենտրոնը», 
   
    որոնք 
   
    դարձյալ 
   
    կյանք 
   
    են 
   
    եւ 
   
    գուցե 
   
    ավելի 
   
    հետաքրքական, 
   
    քան 
   
    «սովորականը», 
   
    «առօրյան», 
   
    «ծամծմվածը»:
  
 
   
    Հենց 
   
    այս 
   
    հանգամանքն 
   
    էլ 
   
    գիտնականը 
   
    համարում 
   
    է 
   
    Զոհրապի 
   
    ռեալիզմի 
   
    առանձնահատկություններից 
   
    մեկը, 
   
    իսկ 
   
    մյուսի 
   
    դրսեւորումը 
   
    տեսնում 
   
    է 
   
    «Լուռ 
   
    ցավեր» 
   
    ժողովածուի 
   
    մեջ:
  
 
   
    «Սրի 
   
    եւ 
   
    մենամարտության 
   
    դրաման 
   
    տեղի 
   
    է 
   
    տալիս 
   
    հոգեբանական 
   
    դրամային՝ 
   
    ստեղծելով 
   
    Զոհրապի 
   
    նովելների 
   
    շարքում 
   
    մի 
   
    նոր 
   
    սեռ: 
   
    ….
   
    Զոհրապը 
   
    մարդու 
   
    ցավը 
   
    ոչ 
   
    այնքան 
   
    դրսից, 
   
    որքան 
   
    ներսից 
   
    ստացված 
   
    վերքի 
   
    մեջ 
   
    է 
   
    տեսնում: 
   
    Այդ 
   
    ներքին 
   
    դրաման, 
   
    այդ 
   
    ներքին 
   
    տվայտանքը 
   
    շատ 
   
    ավելի 
   
    անտանելի 
   
    է, 
   
    քան 
   
    սրի 
   
    հարվածը»
    
     [7],
   
    - 
   
    գրում 
   
    է 
   
    գրականագետը:
  
 
   
    Ըստ 
   
    Տերտերյանի՝ 
   
    Զոհրապը 
   
    ջանացել 
   
    է 
   
    «կյանքի 
   
    փիլիսոփայությունը 
   
    գերագույն 
   
    բանաստեղծական 
   
    աստիճանին 
   
    հասցնել»:
  
 
   
    Նրա 
   
    բնորոշմամբ՝ 
   
    Զոհրապն 
   
    իր 
   
    ռեալիզմը 
   
    հարստացրել 
   
    է 
   
    «մի 
   
    կողմից՝ 
   
    ռոմանտիզմի 
   
    եւ 
   
    մյուս 
   
    կողմից՝ 
   
    նատուրալիզմի 
   
    տարրերով»: 
   
    «Ռոմանտիկական 
   
    հոգեբանական 
   
    աբստրակցիայի 
   
    հետ 
   
    միասին 
   
    Զոհրապի 
   
    մոտ 
   
    կա 
   
    նաեւ 
   
    նատուրալիստական 
   
    բիոլոգիզմը»
    
     [8]:
  
 
   
    Ըստ 
   
    գրականագետի՝ 
   
    այդ 
   
    դեպքերում, 
   
    որոնք 
   
    որակ 
   
    չեն 
   
    կազմում, 
   
    առկա 
   
    է 
   
    ժառանգականության 
   
    գերագնահատումը 
   
    (Զոլայի 
   
    «փորձարարական 
   
    վեպի» 
   
    սկզբունքների 
   
    համաձայն) 
   
    եւ 
   
    «բացակայում 
   
    է 
   
    ռեալիզմի 
   
    ընդհանրացնելու 
   
    ուժը, 
   
    մասնակի 
   
    ֆակտի 
   
    մեջ 
   
    սոցիալական 
   
    իմաստը 
   
    նշելու 
   
    կարողությունը»
    
     [9]:
  
 
   
    Տերտերյանը 
   
    Զոհրապի 
   
    ռեալիզմի 
   
    նվաճումներից 
   
    է 
   
    համարում 
   
    «հոգեբանական 
   
    ներքնատեսությունը», 
   
    որը 
   
    «զանազանում 
   
    է 
   
    այդ 
   
    ռեալիզմը 
   
    էմպիրիկ 
   
    փաստագրությունից»:
  
 
   
    Գրականագետը 
   
    բարձր 
   
    է 
   
    գնահատում 
   
    Զոհրապի 
   
    «տիպական 
   
    արվեստը», 
   
    «Զոհրապը 
   
    վարպետ 
   
    է 
   
    իր 
   
    տիպերը 
   
    տիպական 
   
    հանգամանքների 
   
    մեջ 
   
    դրսեւորելու, 
   
    կոնկրետացնելու 
   
    կարողությամբ»
    
     [10]:
  
 
   
    Այդ 
   
    արվեստի 
   
    առանձնահատկություններից 
   
    մեկն 
   
    էլ 
   
    պատկերումն 
   
    է 
   
    «որոշ 
   
    արտասովոր 
   
    հոգիների, 
   
    որոնք, 
   
    եզակի 
   
    լինելուց 
   
    ազատվելով, 
   
    դարձել 
   
    են 
   
    բնորոշ 
   
    եւ 
   
    հատկանշական 
   
    տվյալ 
   
    հասարակարգի 
   
    համար»
    
     [11]:
  
 
   
    Զոհրապի 
   
    աշխարհայցքի 
   
    վերաբերյալ 
   
    Տերտերյանը 
   
    նշում 
   
    է. 
   
    «Արհամարհանք 
   
    տածելով 
   
    դեպի 
   
    բուրժուազիան, 
   
    նա 
   
    երբեմն 
   
    չի 
   
    կարողանում 
   
    բարձրանալ 
   
    բուրժուական 
   
    հայեցողության 
   
    սահմանափակությունից»
    
     [12]:
  
 
   
    Ըստ 
   
    նրա՝ 
   
    Զոհրապն 
   
    իր 
   
    հերոսներին 
   
    իրավիճակից 
   
    ելք, 
   
    սոցիալական 
   
    հեռանկարներ 
   
    ցույց 
   
    չի 
   
    տալիս:
  
 
   
    Այդուհանդերձ, 
   
    գրականագետը 
   
    պնդում 
   
    է, 
   
    որ 
   
    ընդհանուր 
   
    առմամբ 
   
    Զոհրապի 
   
    «առաջավոր 
   
    արվեստն 
   
    ընդգրկվում 
   
    է 
   
    նույնքան 
   
    առաջավոր 
   
    մի 
   
    մտահայեցողությամբ 
   
    … 
   
    Նրա 
   
    արվեստը 
   
    ռեալիզմի 
   
    տեսությունը 
   
    պաշտպանելով՝ 
   
    հեռու 
   
    է 
   
    եղել 
   
    տկլոր 
   
    օբյեկտիվիզմից»
    
     [13]:
  
 
   
    Գրականագետն 
   
    օրինակելի 
   
    է 
   
    համարում 
   
    Զոհրապի 
   
    վարպետությունը, 
   
    գրելակերպը, 
   
    «նրա 
   
    ողջ 
   
    էսթետիկան»
    
     [14]:
  
 
   
    Ակներեւ 
   
    է, 
   
    որ 
   
    զոհրապագիտությունն 
   
    այս 
   
    շրջանում 
   
    բավարարվել 
   
    է՝ 
   
    ներկայացնելով 
   
    ու 
   
    վերապատմելով 
   
    Զոհրապի 
   
    ստեղծագործությունների 
   
    թեմատիկան 
   
    (հատկապես 
   
    հրապակագրության 
   
    պարագայում) 
   
    եւ 
   
    հեղինակի 
   
    ըմբռնումներին, 
   
    աշխարհայացքին 
   
    պատճառակցվող 
   
    իրողությունը 
   
    վերագրել 
   
    է 
   
    խառնվածքին:
  
 
   
    Գեղագիտական 
   
    խնդիրները 
   
    քննվում 
   
    են 
   
    իրապաշտական 
   
    այլազան 
   
    ըմբռնումների, 
   
    լուսավորական 
   
    դիդակտիկայի 
   
    կամ 
   
    չհաղթահարված 
   
    ռոմանտիզմի 
   
    պատկերացումների 
   
    տեսանկյունից:
  
 
   
    Զոհրապագիտությունը 
   
    չի 
   
    խուսափել 
   
    ժամանակաշրջանին 
   
    բնորոշ 
   
    ծայրահեղացված, 
   
    բացարձակեցված 
   
    սոցիոլոգիական 
   
    մոտեցումների 
   
    դրսեւորումից: 
   
    Ճշմարտությանը 
   
    մոտ 
   
    են 
   
    Զոլայի 
   
    եւ 
   
    բնապաշտ 
   
    դպրոցի 
   
    հետ 
   
    զուգահեռներ 
   
    անցկացնող 
   
    հեղինակները, 
   
    որոնց 
   
    դատողություններն 
   
    ավարտվում 
   
    են 
   
    միայն 
   
    հայտարարություններով:
  
 
  
  
   
  
    
   
      
       [1]      
      
       Ա. 
      
       Տերտերյան, 
     
      Երկեր, 
     
      Ե., 
     
      1980, 
     
      էջ 
     
      248:
    
   
   
  
    
   
      
       [2]      
      
       Ա. 
      
       Տերտերյան, 
     
      նշված 
     
      գիրքը, 
     
      էջ 
     
      248:
    
   
   
  
    
   
      
       [3]      
     
      Նույն 
     
      տեղում, 
     
      էջ 
     
      249։
    
   
   
  
    
   
      
       [4]      
     
      Նույն 
     
      տեղում, 
     
      էջ 
     
      250։
    
   
   
  
    
   
      
       [5]      
      
       Ա. 
      
       Տերտերյան, 
     
      նշված 
     
      գիրքը, 
     
      էջ 
     
      251:
    
   
   
  
   
  
    
   
      
       [7]      
      
       Ա. 
      
       Տերտերյան, 
     
      նշված 
     
      գիրքը, 
     
      էջ 
     
      253:
    
   
   
  
    
   
      
       [8]      
     
      Նույն 
     
      տեղում, 
     
      էջ 
     
      257:
    
   
   
  
   
  
    
   
      
       [10]    
     
      Նույն 
     
      տեղում, 
     
      էջ 
     
      258:
    
   
   
  
    
   
      
       [11]    
      
       Ա. 
      
       Տերտերյան, 
     
      նշված 
     
      գիրքը, 
     
      էջ 
     
      259:
    
   
   
  
    
   
      
       [12]    
     
      Նույն 
     
      տեղում, 
     
      էջ 
     
      284:
    
   
   
  
    
   
      
       [13]    
     
      Նույն 
     
      տեղում, 
     
      էջ 
     
      285:
    
   
   
  
    
   
      
       [14]    
     
      Նույն 
     
      տեղում, 
     
      էջ 
     
      285: