Դրուագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՐԵՄԻԱ ՉԵԼԵԲԻ ՔՅՈՄՈՒՐՃՅԱՆ

XVII դարի արևմտահայ ազգային-Հասարակական կյանքում, հատկապես Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի հայկական համայնքներում աչքի ընկնող դեր է կատարել ժամանակի ամենաեռանդուն հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան և գրող Երեմիա Չելեբի Քյոմուրճյանը: Նա ծնվել է Կ. Պոլսում 1637 թ, քահանայի ընտանիքում, մահացել է 1695 թ: Նրա ուսումնառության մասին որոշակի ոչինչ հայտնի չէ, գիտենք միայն, որ սկզբնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Ս. Սարգիս եկեղեցում Հովհաննես քահանայի մոտ, ուր և 14 տարեկանից եղել է դպիր և սարկավագ: Հետագայում 18-19 տարեկան հասակում, հակառակ հոր ցանկության, որն որոշել էր նրան էլ հոգևորական դարձնել, նա վերջնականապես հրաժարվում է սքեմից և ողջ կյանքում մնում աշխարհական:

Հակառակ Ն. Ակինյանի այն կարծիքին, Թե իբր Քյոմուրճյանն իր ուժերը տկար է համարել եկեղեցական գործին նվիրվելու համար, Վ. Թորգոմյանն ու Լեոն հանգել են, մեր կարծիքով, ճիշտ եզրակացության: Ելնելով Քյոմուրճյանի  մատենագրական ժառանգությունից, Վ. Թորգոմյանը գրել է, թե նա վաղ հասակից ականատես լիլելով ժամանակի եկեղեցականների պորտաբույծ, զեխ կյանքին, նրանց «ամուլ կենցաղին» ու  «ազգակործան », «վատթար» գործերին, չի ցանկացել «ասպարեզակից» լինել նրանց, մանավանդ, որ նրա խելահասության տարիները համընկել են Էջմիածնի, Երուսաղեմի, Սսի և Կ. Պոլսի աթոռների շուրջը մղվող շահադիտական պայքարին:

Լեոն էլ նշում է, թե  «նա չուզեց մտնել հոգևորականության շարքերը, և այս, անշուշտ, այն պատճառով, որ նա պատվազգաց մարդ էր, իսկ այն ժամանակվա հայ հոգևորականությունը, մանավանդ Կ. Պոլսում այնքան արատավորված ու փչացած էր, այնքան զրկված բարոյական զսպանակներից, որ կազմում էր հայ ազգի մեծագույն դժբախտություններից մեկը: Երեմիան չէր կարող ապրել կղերական այդ խեղդող մթնոլորտում... Թէ՛ իր և թէ՛ հասարակաց Հավատը փրկելու համար՝ նա շատ փորձեր արավ կռվելու հոգևորականության ախտերի դեմ և այս կռվի ասպարեզում նա խիստ հայտնի դարձավ իբրև հասարակական գործիչ»:

Երեմիայի մատենագրական ժառանգությունը վկայում է, որ նա եղել է ժամանակի ամենազարգացած մարդանցից մեկը: Ճիշտ է նկատել Վ. Թորգոմյանը, որ Երեմիան ստացել է անձկամիտ կղերականության ազդեցությունից ազատ դաստիարակություն ևս:

Կրոնական գիտելիքներից բացի Քյոմուճյանը սովորել է եկեղեցական երաժշտություն, տիրապետել է արևելյան և արևմտյան մի քանի լեզուների, գրել է կրոնական, պատմական, աշխարհագրական, քարտեզագրական բազմաթիվ աշխատություններ, գրական ստեղծագործություններ, նամակներ, ուղերձներ, ողբեր ու գանձեր:

Բացի այդ, նա Հայերենից Թուրքերեն է Թարգմանել «Նոր կտակարանը», «Հին կտակարանի» որոշ մասեր, Դավթի սաղմոսները, Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքը և այլ աղոթքներ ու քարոզներ:

Քյոմուրճյանը Թուրքերեն է թարգմանել նաև իր գրած «Հայոց Պատմությունը», որի բնագիրը չի պահպանվել: Թարգմանությունը, ինչպես գրում է Մ. Չամչյանը, նա կատարել է Թուրք «գրագետների խնդրանքով»: Հ. Սահակյանը գտնում է, որ նա օգտվելով առիթից նպատակ է ունեցել Թուրք մտավորականությունը ծանոթացնել Հայոց պատմության ամենածաղկուն դարաշրջանների՝ Արշակունիների, Բագրատունիների և Կիլիկյան Հայկական Թագավորությունների հետ, ընդգծել Հայաստանի երբեմնի հզորությունը: Այս կապակցությամբ Մ. Չամչյանը գրում է «Թարգմանեաց եւ ի խնդրոյ գրագիտացն տաճկաց ի  լեզուն նոցա զպատմութիւն Խորենացւոյն քաղուածով, ընդ նմին եւ զհամառօտ տեղեկութիւն ինչ ի վերայ Բագրատունեաց եւ Ռուբինեանց»:

Մ. Չամչյանը Թվարկելով Քյոմուրճյանի աշխատությունները նշում է նաև, որ «Գրեաց եւ ի խնդրոյ դեսպանին ալամանաց ի վերայ աշխարհաց պարսից, Հնդկաց եւ անատոլիոյ, եւ ընդարձակ եւս ի վերայ Հայաստանու... » նույն Մ. Զամչյանի վկայությամբ Քյոմուրճյանը «Թարգմանեաց եւ բազում ինչ ի յունաց եւ ի լատինացւոց ի Հայս»:

Նրա ստեղծագործություններից օգտվել են ու նրա մասին գրել Մ. Չամչյանը, Ղ. Ինճիճյանը, Տ. Պալյանը, Գ. Զարբհանալյանը, Ղ. Ալիշանը, Մ. Մաղաք-Թեոփիլյանցը, Հ, Թորոսյանը, Լեոն, Ս. Երեմյանը, Գ. Մրմրյանը, Ա. Չոբանյանը, Ն. Ակինյանը, Վ. Թորգոմյանը, Մ. Նշանյանը, Աշ. Հովհաննիսյանը, Հ. Սահակյանը և ուրիշներ:

Կրոնական գիտելիքների ձեռք բերման գործում Քյոմուրճյանին մեծապես օգնել են ժամանակի նշանավոր Հոգևոր գործիչներ Եղիազար Այնթափցին և Մարտիրոս Ղրիմեցին: Նրա  խնամակալներն են եղել սկզբում մեծահարուստ քեռին՝ Մահտեսի Ամբակումը, որի մահից հետո՝ ավելի մեծահարուստ Աբրահամ (Ապրո) Չելեբին, երկուսն էլ պոլսահայ գաղութի նշանավոր դեմքերից էին: Ապրելով ու դաստիարակվելով նրանց տներում, երիտասարդ Երեմիան հաճախ է հանդիպել ժամանակի հայ և այլազգի մի շարք նշանավոր ու բարձրաստիճան հոգևոր ու աշխարհիկ գործիչների: Նրանց միջավայրում, դեռ պատանի հասակից, Երեմիան ականատես է դարձել բազմաթիվ գործարքների ու միջամուխ եղել եկեղեցական-քաղաքական խնդիրներին:

Քյոմուրճյանի հասարակական գործունեությունն սկսվել է 1660-ական թվականներից և տևել է մինչև 1680-ական թվականները: Նա նշանակվել է Կ. Պոլսի պատրիարք Մարտիրոս Ղրիմեցու նոտար և պատրիարքության խորհրդական:

Այդ գործունեության ժամանակաշրջանը արևմտահայության համար թերևս ամենից ծանրն ու մղձավանջայինն է եղել: Այն ընդգրել է Երուսաղեմի և Էջմիածնի կաթողիկոսական աթոռների շուրջը ծավալված 20-ամյա համառ պայքարի ժամանակահատվածը: Երուսաղեմի պատրիարք Եղիազար Այնթափցին, օգտագործելով արևմտահայ բարձրաստիճան հոգևորականության և առևտրավաշխառուական կապիտալի ներկայացուցիչների՝ խոջաների որոշ մասի դժգոհությունն Էջմիածնի համըդհանուր կաթողիկոսությունից, նպատակադրվել էր արևմտահայ եկեղեցին անջատլ Էջմիածնից և ստեղծել հակաթոռ կաթողիկոսություն: Քյոմուրճյանն Այնթափցու այդ պառակտիչ գործունեության մեջ տեսնում էր իր պատրանքների խորտակումը, քանի որ ըստ նրա, հակաթոռ կաթողիկոսությունը կնպաստեր Հայ ժողովրդի արևելյան ու արևմտյան հատվածների մասնատմանը և դրանով դյուրին կդարձներ Օսմանյան կայսրության ձուլարարական քաղաքականության իրականացումը:

Այս կապակցությամբ Լեոն գրում է. «Երեմիա Չելեպին Կ. Պոլսում մի ամբողջ շարժում ստեղծեց, ինքն անցավ նրա գլուխը, որպեսզի կարողանա ետ կանգնեցնել սանձարձակ հոգևորականին (իմա՝ Այնթափցուն- Լ. Բ) իր վնասակար ձեռնարկությունից»: Սակայն Երեմիայի ջանքերն արդյունք չեն տալիս: 1664թ. Այնթափցուն հաջողվում է մեծագին ընծաներով կաշառել Օսմանյան կայսրության արքունիքի պաշտոնյաներին ու դառնալ հակաթոռ կաթողիկոս: Այդ իրողությունը չափազանց զայրացրել է Քյոմուրճյանին: Ելնելով ազգի համընդհանուր շահերից նա պաշտպանել է Հակոբ Ջուղայեցուն, ցույց է տվել, որ այդ պայքարի հիմքում դրված են եղել անձնական շահադիտական ակնակալություններ և դատապարտել է բոլոր նրանց: Հ. Սահակյանը նկատում է, որ Հակոբ Կաթողիկոսի մահվան առթիվ գրած ողբում, այլաբանորեն վերլուծելով հակաթոռ կաթողիկոսության դեմ Մարտիրոսի մղած պայքարի հանգամանքները, Քյոմուրճյանը ցույց է տալիս, որ Հակոբ Ջուղայեցուն խանգարել է ոչ միայն Եղիազարը այլև ինքը՝ Մարտիրոսը:

 

Ոմն ձախմէ զչարէալ և սատան կանգնեալ,

Ի գլուխ մխեցեալ.

Ոմն յաջմէ ձախեալ, բարեկամեցեալ,

Գլխոյս զվնաս բերեալ:

 

Նույն ողբում նա սուր ու մերկացնող բառերով շեշտել է Եղիազարի և Մարտիրոսի անձնական շահադիտական նկատառումները.

Նախանձու մոլեալ, ընդ միմեանս բախեալ,

զԳլուխս պատճառ եդեալ,

Ընդ փառս նկըրտեալ, ընդ պատառս ագահեալ

զԳլուխս զիջուցեալ:

 

Քյոմուրճյանը խիստ քննադատել ու մերկացրել է և բոլոր նրանց, որոնք երկու կաթողիկոսների հակամարտությունը խաղաղեցնելու պատրվակով, աշխատել են իրականացնել իրենց փառամոլական ձգտումները:

Իր «Տարեգրական պատմություն» մեջ Քյոմուրճյանը գրել է. «Ոմանք յաւուրս յայսորիկ մտին ի մեջ երկուց կաթողիկոսացն իբր ղի խաղաղացուսցեն և զի չէր անկեղծաբար, այլ կաթողիկոսացն իբր զի խաղաղացուսցեն և զի չէր անկեղծաբար, այլ փառամոլութեամբ և տգիտաբար և ևս զանուն իւրեանց վերիվերոյ բարձրացուցանել կամէին, եթէ գերագոյն ցուցեալքն ոչ կարացին զհունս խռովութեանց գտանել, մեք մեզէն գտցուք արելով:

Պռօսօպրախտ բանիւք և սնոտիասպաս պարծանօք զմեծաբանութիւնս խօսէին ուր և երթային, և այլ աշխարհ գրեալ ծանուցանէին: Եւ ահա այսոքիկ են ազգիս Հայոց իբրու արժանիս յիշատակի՝արարք և խելք հանճարոյ և ի գիտութիւն յոտից մինչը ցգլուխ»:

Այնուհետև դատապարտելով եկեղեցական վերնախավի ու նրանց գործակալների՝ նվիրակների չարաշումներն ու գռփողականությունը Քյոմուրճյանը ծադրանքով գրում է. «Մեք կոյր, մեք խուլ, մեք համր մինչև ցայսօր անարժան և նա լայեղ առ ի տեսանել և ի լսել և ի խօսել, մեք մուֆլիս (աղքատացած, սնանկացաց-Լ. Բ), նոքա խօճէքի, մեք ռամիկ և ռամկածին և պարտատէր. նոքա բառացի հարուստ և ազնուորդի և շահարար շինարար»:

Վերը նշված ողբում նա մեծ զայրույթով է գրում նաև ժամանակի մեծահարուստերի, առանձանպես Հակոբ Ջուղայեցու վարկատու ագուլեցի և ջահկեցի խօջաների մասին, որոնք անընդհատ նեղում էին նրան և իրենց պարտքերն էին պահանջում: Դրանք էին Միրզան, Խոսրովը, Աստվածատուրը և Պնեաթը, որոնց մասին և գրում է.

Փասքուսաց դիմեալ, որք խորամանկեալ

զՍուրբ միշտ նենգեալ.

Բժիշկ իբր ցուցեալ, զդեղս միշտ մատուցեալ,

Սուրբս ապուշ մնացեալ, միամիտ վարեալ,

զարտաքնոցն չգիտեալ.

 

Ազգիս բողոքեալ, զդատաստան խնդրեալ,

զոչինչ շահեցնեալ...

.... Բռնի աստ բերեալ, միշտ դաւաճանեալ,

Դատ դուռ մատնեալ.

Զհամարս պահանջեալ, զտոկոսս յարաբարդեալ

Ցեցքն ես զօրացեալ, զոսկերս միշտ ծըծեալ

Մինչ յուղեղն հասեալ:

Քյոմուրճյանն անարգանքի սյունին է գամել հատկապես մեծ հարստությունների տեր Անտոն Չելեբին. ցույց  տվել նրա նենգությունն ու ամբարտավանությունը. «Քանզի եօթն չարիք ծրարեալ էին ի սիրտ նորա և դարանակալ էր աղքատաց և տնանկաց և պարզամտաց ձգել յորոգայթ իւր խոնարհեցուցանել ընդ լծով ձեռին իւրոյ, որպէս և զքեզ արար», 1676թ. Քյոմուրճյանը գրել է Եղիազար Այնթափցուն և շեշտել, »ևս առաւել քոյդ օրինակաւ տիրել ի վերայ տնանկաց, տառապեցուցանել յորսանս իւր յամբարտաւանիլն և յանգոսնիլն իւրում»: Իր «Օրագրութիւն»-ում էլ նրա մահը համարել է «ապստամբելոյն Աստուծոյ բարձումն ի միջոյ և վաղափուլ կործանումն ամբարտակին»:

Աշ. Հովհաննիսյանը նշում է, Թէ «Ազգի և եկեղեցու համար ստեղծված կացությունից Քյոմուրճյանը ելք չէր որոնում պայքարող կողմերից որևէ մեկի հաղթության մեջ: Չէր կամենում նա նաև այդ ժամանակ հանդես եկած մի երրորդ խմբակցության, բախվող հոսանքների արանքում խուսանավող Սարգիս Թոխատեցի վարդապետի խմբակցության հաղթությունը, - «Կաթոլիկ և հերձուածող Ֆռէնկ և Հայ աշխատաօր»-այս բառերով է բնորոշում Երեմիան այդ խմբակցության մարդկանց: «Թող որ աղճատին ի լեզուս այլազգեաց և կատարածն ո՞վ գիտէ թէ ու՞ր նկատելոց և դադելոց, որոյ եղև առիթ Սարգիս ոմն Թոխատեցի, մեր զմեր ցաւն ունէաք, և այդ զսկիզբն երկանց կասկածեալ, շուարեալ մնացաք, մէկն օրհնեց, մէկն անիծեց, մէկն այն այն եկաւ հաւատէն հանեց»:

Աշ. Հովհաննիսյանը նկատում է, որ Քյոմուրճյանը չէր առաջնորդվում տարամերժության զգացմունքով, այլ կամենում էր սոսկ նշավակել հայ գործիչներից ոմանց օտարահաճությունը: «Ոմանցդ սիրելեաց յայնտի է, - գրել է նա, - որ ժամանակս կենաց մերոց ընդ այլազգիս տրամաբանութեամբ անցուցեալ եմ մինչև ցայսօր, ըստ մարդկութեան ասեմ, զի ոչ ևս քննեմ զդաւանունքս նորա այսօր, այլ գրեմ թէ զինչ է եկեղեցւոյ մերում պակասութիւն և եկեղեցականց և կարգաւորաց մերոց և Հայրապետացն»

Միանգամայն իրավացի է Հ. Սահակյանը, որ Քյոմուրճյանի հասարակական գործունեությունը կարող է ճիշտ գնահատվել միայն այն դեպքում, երբ պարզ լինեն այդ գործունեության դրդապատճառները, այն սկզբունքները, որոնցով պայմանավորվել է նրա այս կամ այն քայլը, որ Քյոմուրճյանի աշխարհայցքը պարզելուն ամենից առաջ, և թերևս ամենից լավ, օգնում են հենց նրա ստեղծագործությունները, հատկապես պատմական-հասարակական բնույթի երկերը: Այդ իմաստով, որպես կարևոր աղբյուրներ Սահակյանը նշում է պատմագրի «Պատմութիւն Համառօտ Դճ տարւոյ Օսմանցոց Թագաւորացն», «Տարեգրական պատմություն» երկերը, «օրագրությունը», ինչպես նաև մի շարք նամակները, ուղերձներն ու գանձերը:

Ըստ Հ. Սահակյանի, Քյոմուրճյանի աշխարհայացքի ձևավորման, կազմավորման գործում առաջին և ամենաուժգին ազդակը հանդիսացել են թուրքական տիրապետության տակ ապրող հայության ծանր վիճակն ու ազգային ինքնության կորստի վտանգը, որը և պայմանավորվել է նրա աշխարհայացքի ամենահիմնական գիծը՝ հակապետական դիրքորոշումը:

Ժամանակագրական առումով Քյումուրճյանի պատմական երկերից առաջինը «Պատմութիւն Համառոտ ԴՃ տարւոյ օսմանցոց թագաւորացն» աշխատություն է: Նրանում տրված է Օսմանյան կայսրության 400 տարվա պատմությունը, սկսած հիմնադրման օրից մինչև պատմագրի ապրած օրերը, գրված չափածո: Երկում շարադրված է օսմանյան սուլթանների ու կարևոր իրադարձությունների պատմությունը, նկարագրված են կայսրության վարած պատերազմները Արևմուտքում և Արևելքում, թուրքերի մարտական տեխնիկան: Երկը արժեքավոր ու արժանահավատ նյութ է պարունակում XVI-XVII դարերում Թուրքիայում գոյություն ունեցող վարչակարգի. հարկային սիստեմի, սուլթանների վարած ներքին ու արտաքին քաղաքականության, կայսրոթյունում ապրող ժողովրդների՝ բուլղարների, հույների, հրեաների, ալբանացիների, արաբների ու հատկապես արևմտահայության քաղաքական ու սոցիալական ծանր դրության, աղքատության և ժողովուրդների ազատագրական ընդվզումների փորձերի մասին, ինչպես նաև պետական ապարտի, պալատական հեղաշրջումների, արքունիքում և պաշտոնեության շրջաններում տիրող արատավոր բարքերի, չարաշահումների, կաշառակերության մասին: Առանձնապես ընդգծված ձևով է տրված XVI-XVII դարերում պարբերաբար կրկնվող զինվորական խռովությունների ու տվել կայսրության քաղաքական, սոցիալ-տնտեսական ու պետական ամբողջ սիստեմի ճգնաժամային վիճակը:

Քյոմուրճյանը ընդգված ձևով ցույց է տվել կայսրության ներքին քաղաքականության, արտաքին պատերազմների, ազգային ու կրոնական հալածանքների, ձուլարարական նպատակադրումների ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների աղետալի ու կործանարար հետևանքները նվաճված ժողովուրդների այդ թվում և առանձնապես հայ ժողովրդի համար: Ի դեպ նրա համակրանքը ամբողջապես, անկախ ազգային պատկանելիության ու դավանանքի, աշխատավոր ժողովրդի, հասարակության ստորին խավերի կողմնէ եղել: Իր « Պատմութիւն համառօտ ԴՃ տարւոյ.... » աշխատության մեջ նա բերել է մի գավառի թուրք գյուղացիների գանգատը սսուլթանին, ուր ասված է.

«Օճաղ աղայք զոր տիրէին.

Ընդ արքունեացն և նուաճեալ,

Ռամիկք ի շատ հարկուց խողեալ

Եվ զսիաւուշն ընդ իւրեանս առեալ,

Եվ մուծին առ թագաւորն,

Ասեն վեզիրդ զմեզ վշտացուցեալ,

Աղայից բանիւք շարքի,

Եվ առ համայնս անիրաւեալ:

Նկարագրելով սուլթանների որսատեղերից մեկում որսը դեպի որսորդները և շները քշելու համար վարձված աղքատներին մեծ հումանիստ Քյոմուրճյանը զայրույթով գրում է.

«Զգիշեր և զցերեկ մնացեալ՝

Մարդիկքն որ անդ են հաւաքման

Իւրեանց ստեղծօղին յայտնի

 

սոցիալական երևույթները, ավելի ընդգծել երկրում  տիրող սոցիալական անհավասարությունը, ավելացրել է հատվածներ, որոնցում նկարագրված են զորքի ու ժողովրդի ապստամբությունները: ց

Ասվեց, որ Քյումուրճյանը գրել է «Հայող պատմություն «, որի բնագիրը մեզ չի հասել: Այդ երկի մասին միակ տեղեկությունը Հաղորդել է Մ. Չամչյանը: 1960 թ. Ա. Տեր-Ղևոնդյանն իր «Երեմիա Չելեպին որպես Մունաջջիմ Բաշիի աղբյուրներից մեկը» հոդվածում բանասիրական մանրազնին ուսումնասիրության միջոցով ապացուցել է, որ արաբ պատմագիր Մունաջջիմ Բաշիի «Ջամի ադ-դուվալ» (Տիեզերական պատմություն) երկի մեջ «Հայոց պատմություն» է եղել:

Քյոմուրճյանի գրած պատմական երկերից մեզ է հասել նաև «Ստամպօլոյ պատմությունը» չափածո ածխատությունը: Այն իսկական իմաստով պատմություն չէ, այլ, Կ. Պոլսի դարբասների «դռների», նրանց մոտ եղած պալատների, շենքերի, շուկաների, նավամատույցների, արհեստանոցների, պարտեզների ինչպես նաև քաղաքի պարիսպներից դուրս տարածվող քաղաքամերձ շրջաննեռի նկարագրությունն է գեղարվեստական որոշ զեղումներով:

Հ. Սահակյանը ճիշտ է նկատում, որ «Առաջին հայացքից թվում թե այդ նկարագրություններն այսօր ոչ մի պատմական նշանակություն չեն կարող ունենալ , բայղ երբ խորամուխ ենք լինում երկի բովանդակություն մեջ, տեսնում ենք, որքան նյութ է տալիս այն XVII դարի ոչ միայն  Կ. Պոլսի, այլև առհասարակ Թուրքիայի պատմության Համար:

Քյոմուրճյանը, մասնավորապես արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Թուրքիայի արտաքին ու ներքին առևտրի, ներմուծվող ու արտահանվող ապրանքների, զարգացած արհեստների, արհեստագործական արտադրանքի որակի, առևտրականների ու արհեստավորների կենցաղի մասին: Ոչ պակաս արժեքավոր են նաև Կ. Պոլսի քաղաքամերձ գյուղերի նկարագրություն կապակցությամբ հաղորդած տեղեկությունները գյուղատնտեսության զանազան ճյուղերի՝անասնապահության, բանջարաբուծության, այգեգործության վիչակի մասին. Պատմագիրը հարուստ տեղեկություններ է տալիս նաև Կ. Պոլսի էթնիկական կազմի ը բնակչության տարբեր ազգերի ու խավերի կենցաղի մասին և եյլն: Չափազանց արժեքավոր են հատկապես Քյոմուրճյանի տվյալները

 

Թէ զինչ վիշտ ի ցրտոյն կըրման:
Կըզկզեալ, կըծկեալ, կոճղ անկեալ
Ի սառնէն որք չոր փայտ դարձան,
Ի վերայ քայլ էր դիպէր`
Թագաւորն անփոյթ արշաւման:
Ասեն ի ցրտոյն սառեալք`
Անճարակ մնային աստ մեռան»:

 

Հ. Սահակյանը ճիշտ է նկատում, որ Քյոմուրճյանը սոցիալական անհավանասարության փաստեր է տեսել նաև հայ ժողովրդի կյանքում: Նկարագրելով 1537 թ. Անատոլիայում կատարած հայ երեխաների մանկաժողովը նա գրել է.

«... Թէպէտ մեծատունք շատ ոսկւով,
Զորդիսն հազիւեան զերծացուցեալ,
Վայ աղքատաց դառն արտասուաց,
Միամօր մարք աղէխարշեալ,
Զի ուր հասնի տանջեն զբնակիչս,
Յողբոց նոցա ոչոք խնայեալ»:

 

Իրավացի է Հ. Սահակյանը, երբ գրում է, թե Քյոմուրճյանը կարողացել է հասնել այնպիսի եզրահանգումների, որոնք այսօր զարմացնում են իրենց համարձակությամբ, սոցիալական հարաբերությունների բացահայտման խորությամբ: Նկարագրելով 1592 թ. Թուրքական բանակում ծագած ապստապմբությունը, պատմագիրը բացահայտել է դրա շարժառիթները, ընդգծել է կայսրության պաշտոնյաների և զոռբաների կատարած շահատակությունները, ավերածություններն ու կողուպուտը, որոնք մեծ դժգոհություն են առաջ բերել շարքային զինվորների մեջ և նրանք ապստամբել են նրանց դեմ: Քյոմուրճյանը ճշտորեն վեր է հանում նաև ապստամբության պարտության պատճառները, ցույց է տալիս, թե վտանգի պահին ինչպես են միավորվում իշխող դասերը և ներքին հակամարտությունները մոռացած` ելնում են ապստամբ ժողովրդի դեմ:
  1695 թ. Քյոմուրճյանը համառոտել է վերը նշված իր «Պատմաթյունը» այն խորագրել է «Թագաւորութեան օսմանցւոց համառոտիւ պատմութիւն»: Նրանում ավելի բացահայտորեն է դրսևորել իր հակապետական դիրքորոշումը, ատելությունը կայսրության, նրա գահակալնրի ու վեզիրների նկատմամբ, ավելի որոշակի է մեկնաբանել ու վերլուծել

 

XVII դարի արևմտահայ գաղութի, նրա ներքին կյանքի, հայերի զբաղմունքի, կրած ազգային ու կրոնական հալածանքների մասին: Հայերին վերաբերվող հատվածներում նա առիթ բաց չի թողնում անարգանքի սյունին գամելու հոգևորականությանը, նրանց կենցաղային այլանդակությունների, արատավոր բարքերի, այլասերման, հարբեցուղության, խարդախությունների համար: Պատմագիրը չի խնայել նաև հայ մեծահարուստներին, վեր է հանել ու նշանակել նրանց հակահայրենասիրական գործունեությանը:

Քյոմուրճյանի գրչին է պատկանում նաև «Տարեգրական պատմությունը»-ը: Այն չի հրատարակված:

Այդ «Պատմության» որպես նյութ ծառայել է պատմագրի «Օրագրությունը», որն ընդգրկել է 1648-1662 թվականների իրադարձությունները: Այն բացահայտում է լայն հետաքրքրությունների տեր այդ մարդու ջերմ հայրենասերի դիմապատկերը: Քյոմուրճյանը ապրել է իր ժողովրդի ու ժամանակի հետաքրքրություններով, այդ պատճառով էլ նրա «Օրագրությունը» աչքի է ընկնում բովանդակություն զարմանալի հարստությամբ: 1648-1662 թթ. ընթացքում Թուրքիայում կատարված կարևորագույն դեպքերի, հայկական գաղութների ազգային-հասարակական ու եկեղեցական գործերի ուշագրավ նկարագարությունները, սուլթանների, պետական ու եկեղեցական գործիչների բնութագրությունները, կենցաղային վառ ուրվանկարները Երեմիա Չելեբիի այդ աշխատութոյանը տալիս են մեծ արժեք, նրա համար բացառիկ տեղ ապահովելով հայ գրականության առավել նշանավոր հուշարձանների շարքում: «Պատմությունը» բաժանված է երեք մասի: Առաջինում տրված է Կոստանդնուպոլսում տեղի ունեցած տարերային աղետների նկարագրությունը երկրորդում` կենտրոնական ու հարավ-արևելյան Եվրոպայի երկրների դեմ Թուրքիայի մղած պատերազմների պատմությունը: Այդ մասում գրված է նաև կայսրության ներքին կյանքի նկարագրությունը: Երրորդ մասում` Հայոց եկեղեցում պատմությունը, մասնավորապես, հոգևորականության տարբեր խմբավորումների պայքարը պատրիարքական աթոռի համար: Այստեղ, նույնպես, նա խիստ զայրույթով է խոսում այդ պայքարի մասին. «Եւ բորբոքէին ամբոխեալք ընդ միմիեանս, - գրում է Քյոմուրճյանը - թէ ես եղեց աթոռակալ և միաւսն, թէ ես եղեց երեսփոխան: Որպէս գերեզման բացէր կոկորդ նոցա: Եւ զայսքան արդիւնս և զհասս եկեղեցեաց անիրաւաբար յափշտակեալ անխտրաբար ուտէին: Եւ չքավորք և տնանկք ի քաղցութենէ մեռանէին»:

Քյոմուրճյանը քաջ գիտակցում էր, որ այդ պայքարից տուժում էին առանց այն էլ ծանր վիճակի մեջ գտնվող չքավորներն ու տնակները` աշխատավոր ժողովուրդը: 1690 թ. Եղիազար կաթողիկոսին գրած բողոքնաս ակում կարդում ենք. « Եկեսցուք ի խնդիր մեր, զոր ի գլուխ գրոյս այսորիկ ծանուցաք, թէ ոչ ի ժամանակիս իշխան մարգարե, այլ հոգևոր տէրդ ի հեռի եւ ոչ ոք ծանուցանէ… չեղեալ անկարգութիւնս որ վերասացաւ վասն եկեղեցւոյ եւ վասն եպիսկոպոսութեան եւ վասն ուրբ Երուսաղեմի վիճակին մերոյ: Ապա զայս ուր դիցուք աստանոր եկեալ հասեալ հեռ և նախանձ եւ վրդովմունք իմէջ հայոց, յորոց պատճառէ եւ գայթակղութիւն բազմաց... »:

   Ճիշտ է նկատում Հ. Սահակյանը, որ Քյոմուրճյանը խարազանում է եկեղեցու հայրերին` տեսնելով, որ նրանք իրենց վարքագծով խաթարում են կրոնի և եկեղեցու հեղինակությունը: Որ նրա քննադատությունը բխում էր հոգևորականությանն անբասիր տեսնոլւ ցանկությունից: Որդուն` Գրիգորին գրած նամակներից մեկում նա զայրույթով բացականչում է «Զինչ մեղադրեսցուք ռամկացս, որոց քարոզիչք են մախանօք փառաց և ագահութեան ախտիւք և այլովք մոլեալք»:

Եղիազար կաթողիկոսին ուղղված վերը բերված նամակի վերջում նա ցավով գրում է «ճշգրտատիպ պատկերն է այն ատենի ազգային գործերու շատ տխուր վիճակին, որչափ դառն վիշտն մըն է զոր Երեմիա զգացած է այդ առթիւ, եւ ինչ արդար բողոքի սոտառուչ ձայն մ’է, զոր կը թռցունէ նա մինչեւ Էջմիածին»:

Վ. Թորգոմյանը միանգամայն ճիշտ նշում է, թե «Յուզումներով, յոգնութիւններով լի կեանք մըն էր, զոր մինչեւ այդ թուականը (1960- Լ. Բ. ) վարած էր Երեմիա Չէլէպի, զարմանալի է նա արդարեւ: Ինչ գործոն կեանք անոր կեանքը. Երեմիա ո՛չ միայն կաթողիլոսի, պատրիարքի անվերջ կռիւներու մէջ շարունակ հաշտութեան կապ ըլլալու կաշխատի, ո՛չ միայն մայրենի եկեղեցւոյն հզօր ախոյան մը կանգնելով, անոր անբարեկարգ պաշտօնեաները դէպ ի ուղղութեան ճամբան բերելու ջանադիր կըլլայ դրամով, ճամբորդութիւններով, խօսքով եւ գրչով, այլ եւ իր բազմազբաղութեան մէջ ժամանակ կը գտնէ իր Ազգին մտաւոր զարգացման համար ալ անվհատ վաստակելու, եւ ասոր մէջ իսկ է անոր մեծութիւնը»: Շարունակելով իր միտքը, Վ. Թորգոմյանը գրում է. «Ականատես ըլլալով ազգային տխուր կացութեան, իրաւամբ կը տեներ անշուշտ, թէ անոր պատճառը, բուն արմատն, ոչ այլ ինչ էր, բայց եթէ տիգութեան ախտը, տգիտութիւնը որուն խօսուն արձաններն էին շատ քիչ բացառութեամբ, այն ատեի բոլոր պատրիարքներն ու եպիսկոպոսներն իրենց ամենակերպ վատթար արարքներով, ահա այս ախտին դեմ կուզէ Երեմիա դարման տանելու փութալ»:

Քյոմուրճյանը, ինչպես և XVIl դարի աառաջադեմ մտածողերը, ազգայի ինքնությունը, պահպանելու ամենահիմնական միջոցներից մեկը համարել են տգիտության դեմ պայքարելը, ժողովրդի ինքնագիտակցության բարձրացումը և ընդգծել են այդ գործում լուսավորության, մայրենի լեզվով գիր ու գրականության տարածման, դպրոցների ստեղծման ու ուժեղացման անհրաժեշտությունը: Քյոմուրճյանը հիացմունքով է խոսում Փիլիպպոս կաթողիկոսի ուսումնակրթական բնագավառում ձեռնարկած միջոցառումների մասին: Ջուղայեցու նվիրված «Ողբում» գրում է.


«Դպրատունք բացեալ, մարզարանք բանեալ,

Աշակերտք վարժեալ,
Դասատունք հաստեալ, վարժապետք

Յարգեալ, տէլէտք ճոխացեալ,
Իմաստք յառաջեալ, գիտութիւնք աճեալ,
Ըզշնորհս որ ձըրեալ»:

 

Ըստ Քյոմուրճյանի, կարևոր ոչ այնքան գիտելիքների կուտակումն է, որքան այդ գիտելիքները ժողովրդի շահերին ծառայեցնելը. «... զի ղայրաթ իմն ջատագովութիւն հայոց ի մէջ բերել փութասցեն, զայդքան զոր դու ծրարեալ ունիս ստացեալ, լինէր թէ դպրատուն դասատուն իմն բանաւոր բանն ընթանայր յառաջ արդեամբք` երանի էր», գրել է իր նամակներից մեկում:

Իրավացի է Հ. Սահակյանը, որ նշում է, թե հայերի ինքնությունը պահպանելու գործում Քյոմուրճյանն ու նրա նման մտածողները, չափազանց կարևոր են համարել նաև հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագների փառաբանումն ու հիացական վերապատմումը: Որ մասամբ հենց այդ նպատակով է գրված Քյոմուճյանի  «Համառօտ Հարցմունք և պատասխանիք» աշխատությունը, որտեղ քրիստոնեությունը վերաբերող հարցերից հետո, շոշափված են այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են հայոց պատմությանն ու մշակույթին: Այսպես, հարցնում է, թե ո՞վ է սահմանել հայոց գիրը, ո՞վքեր են եղել Մեսրոպի աշակերտները, ո՞վքեր են հորինել շարականները, ո՞վքեր են մեր տաղասացները, որոնք են մեր պատմագիրները և այլն:

Հետագա հարցերն ամբողջությամբ վերաբերում են հայոց պատմությանը: Այդ հարցերով ու պատասխաններով, ընդգծում է Սահակյանը, հեղինակը մի հիմնական նպատակ է հետապնդել. Թուրքիայում ապրող և իրենց ազգային սովորությունները, լեզուն, պատմությունը, մշակույթը աստիճանաբար մոռացող հայերի մեջ թարմացնել հայրենասիրական պատկերացումները, հիշեցնել Հայաստանի երբեմնի հզորությունը, ուժեղացնել ազգային արժանապատվության զգացումը, ինչպես նաև սրել ատելությունը բռնապետության դեմ: Նույն այս նպատակին է ծառայել նաև «Հայոց պատմությունը»:

Աշ. Հովհաննիսյանը նկատում է, թե «Լինելով գիտության և գրչի մարդ` Քյոմուրճյանը մի պահ գրքի և դպրոցի մեջ որոնեց տգիտության մեջ թավալող ազգի և եկեղեցու փրկությունը»:

Լուսավորության և գրականությա տարածման գործում տպարանների դերի գիտակցմամբ է թելադրված Քյոմուրճյանի կողմից 1676 թ. Կ. Պոլսում հիմնադրած տպարանը, որը Աբգար Թոխատեցու տպարանից հետո երկրորդն էր: Այդ տպարանը, սակայն երկար չգոյատևեց և չնշանավորվեց քիչ թե շատ կարևոր գործերով: Նույն ճակատագրին արժանացան նաև պատմագրի դպրոցական ջանքերը: Այդ կապակցությամբ նա ցավով գրում է.

«Մեզ ոչ մէդրէսէի պիտոյք`
Քանզի մերս որ խափանեցան,
Ցաւ զայլոց դիտել`
Անգլուխ այզգ մեր և անիշխան»:

 

Վերջին խոսքերը հուշում են մեզ, - գրում է Աշ. Հովհաննիսյանը, - թե ինչի մեջ էր նշմարվում Քեոմյուրճյանը հայերի դժբախտության արմատը, և մենք դեռ առիթ պիտի ունենանք տեսնելու, թե ստեղծված դրություից ուր էր փրկություն խարիսխ ձգում XVII դարի արևմտահայ խոհուն այս գրող ու հրապարակախոսը»:

   Քյոմուրճյանը եկեղեցու միասնականության, լեզվի ու կրոնի պահպանման, լուսավորության տարածման համար պայքարը դիտում էր որպես կարևորագույն միջոց ժողովրդի ինքնագիտակցությունը բարձրացնելու և կայսրության ձուլարական քաղաքականությունը դիմակայելու գործում: Նա միաժամանակ գիտակցում էր, որ այդ պայքարով հնարավոր չէ իր ժողովրդին փրկել վերջնական կորստից: Այդ փրկությունը նա տեսնում էր Հակոբ Ջուղայեցու ազատագրական ծրագիրը իրականացնելու ուղղությամբ ծավալած գործունեության մեջ և նա Ջուղայեցու ամենաակտիվ համախոհներից էր ու գործակիցը:

Երբ 1679 թ. Ջուղայեցի գլխավորած պատվիրակությունը ժամանում է Կ. Պոլիս, Քյոմուրճյանը և նրա մի քանի հետևորդները հասկացնել են տալիս, որ վտանգավոր է բանակցել արևմտյան պետությունների և հատկապես պապական եկեղեցու հետ` թիկունքում ունենալով ազգային երկփեղկված իրականությունը և մասնավորապես Եղիազար Այնթափեցու գլխավորած ընդդիմությունը: Քյոմուրճյանի խորհրդով որոշվում է Հռոմ ուղևորվելուց առաջ պատվիրակությունը հանդիպում ունենա Եղիազարի հետ: Սակայն ինչ ինչ պատճառներով հանդիպումը տեղի չունեցավ և պատվիրակության ուղևորությունը խափանվեց: Ջուղայեցին էլ 1680 թ. Կ. Պոլսում կնքեց իր մահկանացուն:

Աշ. Հովհաննիսյանը խոսելով Քյոմուրճյանի մասին` իբրև Ջուղայեցու համակիրներից մեկը, գրում է «Սակայն նա ի վիճակի չգտնվեց արգասավորելու քնադատական իր հայացքները որ որևէ ծրագրով. Նախագծել հայ ազատագրական շարժման համար նոր մի ճանապարհ, մատնանշելով հայ ժողովրդին նրա երազած Ավետյաց երկրի ապահով ուղին: Առայժմ Քեոմյուրճյանը ևս ոտք էր դնում խաբուսիկ այն արահետի վրա, որով իրենից առաջ ապարդյուն քայլել էին բազմաթիվ ուրիշները»:

Այնուհետև Աշ. Հովհաննիսյանը մեջբերում է ձեռագրերից մեկնում իր կողմից հայտանաբերած Քյոմուրճյանի` մինչև այդ անծանոթ էջեր: «Այդ էջերը, - գրում է Հովհաննիսյանը, - պարզում են, թե պատմական ինչ իրադարձությունների տպավորություն տակ էր գործում այդ պահին գրողը: Քեոմյուճյանն անդրադառնում է այն պարտություններին, որ կրում էր Թուրքիան եվրոպական բանակների և նավատորմիղի հարվածներից: «Օսմանցիք, - գրում է նա, - որ զԱնատօլի և զՌումելի, Պոնտոս ծով ու մինչ յԵգիպտոս տիրէին իշխեալ զամս իբրև ԴՃ (400) միշտ գերելով և կոտորելով և տիրելով վիչայաց արդ զամս Գ (3) է աստանօր, զի ինքեանք հալածեցան, կոտորեցան, գերեցան ու կողոպտեցան և վէնեժացիք և Նէմեցք զբազում յաղթութին արարեալ ի ծով և ի ցամաք` առին զվիճակս օսմանցոց երկրի, որք ընդ սահմանօք իւրեանց` մեծաւ յաջողութեամբ: Ընդ որս ամենայն թագաւորութիւնք աշխարհի զարմանան, մանաւանդ թէ և ինքեանք սքանչանան, կարծելով թէ օգնողն իւրեանց մեհմետն է, կարապետ Նեռինն: Որոց ոչ միայն զօրք և զօրագլուխք իսպառ ջնջեցան, այլևս մեծամեծ փաշայք և պէկլերպեկիք ի սուր և ի սով գերութեամբ մաշեցան ու կարծի թէ յետին թշուառութիւնն սոցա նշանք են զարմանալիտկարութեանց սոցա և վառիլն յաջոցութեամբ և քաջութեամբ քրիստոնէից, զորոց պատմութիւնս գրեալ իսկ եմք ժամանկիս ականատեսութեամբ: Բայց աստ յիշեցուցանեմ զհարկատուացս նեղութիւն, քան յառաջն առաւել, որպէս թէ նման շան կատաղելոյ: Յագեցելոց ի ճոխութիւնս ի ճոխութիւնս և ի հարստութիւնս իւրեանց յասւելուին գոռոզութեամբ և անիրաւութեամբ և զրպարտութեամբ ագահութեան ախտից: Իսկ յորժամ տկարացան որպէս զքաղցեալ շունս և զգայլ առաւելան խորամանկութեամբ և զրկելով իդարանի և յայտնի, յանապատս, և ի շէնս, և ի ճաապարհի: Փրկագործն Քրիստոս, որ ազատեաց զմեզ ի դժոխոց և ի Բելիարայ բռնութենէ, ազատեսցէ զհաւատացեալս իւր յերևելի թշնամեաց մերոց նենգութեանցն մահմետական սնոտի ազգաց թերօրինականաց գարշելեաց»:

«Այս տողերի մեջ, - շարունակում է իր միտքը Հովհաննիսյանը, - Քեոմյուրճյանը հայտնվում է, որպես թուրք բռնատիրության դատապարտող և ռայայի ազատագրման ջերմ ախոյան: Ակներև է, որ նրա ակնկալությունները շաղկապվում էին Թուրքիայի կրած պարտությունների հետ: Նրա մյուս գրվածքներում հանդպիպում ենք մի շարք էջերի` ուղղված եվրոպական պետություններին, որոնցից փրկություն էր սպասում հայ ժողովրդի համար»:

Այդ նպատակով Քյոմուրճյանը 1679 թ. Գրեց Լեհաստանի թագաոր Յան Սոբեսկուն ուղղված ներբող: Այնտեղ նա մեծարում էր թագավորին որպես քրիստոնյա ժողովուրդներին սիրողի ու ազատարարի:

«Սիրող, խնամող, դաստիարակող
Հայր և դատաւոր, տէր և թագաւոր…
Ապստամբողաց թշնամեաց յաղթօղ…
Եղեռնագործից աստօղ և տանջօղ,
Դատօղ և սպանօղ, արդար թագաւոր…
Քաւիչ և ազատիչ, փրկիչ թագաւոր»:

 

Աշ. Հովհաննիսյանը գրում է, թե 1687 թ. Քյոմուրճյանը գրել է «Ուղերձ համառոտ առ Լուդովիկոս ԺԴ թագավոր Գաղիոյ, ի պատեհառիթ գահակալութեան նորին… ի դեսպանութեան Պ. Ժէրարդէնի, որ բնակէր ի Ղալաթիա»: Այդ ուղերձը, ինչպես և 1682 թ. Քեոմյուրճյանի «Պատարանք իւրոյ ժամանակին» քերթվածքը անտիպ են ցարդ և մեզ ծանոթ` միայն վերնագրերով: Բայց չենք սխալվի, եթե պնդենք, որ նշանավոր գորղն իր կյանքի այդ ժամանակաշրջանում դիմուղղվում էր դեպի Հակոբ Ջուղայեցու բռնած ճանապարհը: Հիրավի տակավին այդ կաթողիկոսի մահվան առթիվ գրված իր «Ողբի» մեջ անգոսնելով նրա հակառակորդներին, Քեոմյուրճյանը բևեռում էր ազգի միտքը տեսիլներով սալարկված հին հուսակայանի վրա:

«Երգս ողբոց արժան.
Երգս կականական ողորմ ողբանական,
Ազգիս Արամեա, տանս Թորգոմական, ցեղիս Աբեթեան,
Ողոբս Մովսիսական, ըստ ֆիլիսօֆիան, սրբոյ Խորենեան,
Ողբս Կոզեռնեան սրբոյն Յոհանեան:
Աւաղ եղկական,
Անէծք Ներսիսեան,
Ցեղին Պահլաւեան լուսաւորչական,
Ըստ Սահակայ տեսլեան,
Մարգարէութեան հոգովն ազգական,

Իսկոյն լրացան

Բանքն զոր խօսեցան և կատարեցան.
Երկուց գաւազանն,
Թագաւորականն, հայրապետական:

Ազգին Արշակեան
Պայծառ թագքն բարձան և նուաստացան,
Սրբոյ Գրիգորեան
Լուսաւորչական աղօտեալ շիջան:
Օտար ազգք յարեան
Ի մէզ բռնացան, մեք ծառայական.
Աշխարհ մեր առան,
Զվաստակս մեր կերան մեզ ակն յանդիման:
Բարի աղօթիւք Սուրբ Հայրապետիս
Տէր այց արա տառապեալ ազգիս,
Աղաչեմք, լուր տէր»:

 

Բերելով «Ողբից» այս հատվածը Աշ. Հովհաննիսյանը նկատում է, թե «Քեոմյուրճյանի «Ողբը» ազդարարում է այն խոհերը, որոնք կապվում էին Հակոբ Ջուղայեցու անպսակ ակնկալությունների հետ: Այն ընթացք էր տալիս, այն հույզերին, որոնցով գերեզման էին իջեցնում մեռած կաթողիկոսին նրա գլխավորած քաղաքական ձեռնարկի կուսակիցները:

Ինչպես ասվեց, Երեմիա Չելեբի Քյոմուրճյանի պատմագրական ժառանգությունը չափազանց կարևոր աղբյուր է XVII դարի Թուրքիայի, նրա հայկական գաղութերի, Արևելյան Եվրոպայի երկրների և ընդհանրապես Մերձավոր Արևելքի պետությունների պատմության ուսումնասիրության համար և ընդհանրապես այդ դարի արևելագիտության համար: