Միքայել Նալբանդյանի կյանքի տարեգրությունը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌԱՋԱԲԱՆ

/9/ Միքայել Նալբանդյանը հայ հասարակական մտքի զարգացման նա խամարքսիստական շրջանի ամենամեծ դեմքն է եւ սոցիալ-դեմոկրատիայի նախորդը մեր իրականության մեջ: Նա կանգնած է 60-ական թվականների ռուս մեծ հեղափոխական-դեմոկրատների կողքին, որոնց պատմական դերն ու նշանակությունը բարձր գնահատելով, Վ. Ի. Լենի նը նշում էր, թե որքան մենք ավելի ենք հեռանում նրանց ապրած ժա մանակաշրջանից, «այնքան ավելի է պարզվում մեզ համար նրանց մեծությունը» [1]:

Հայ հասարակական-քաղաքական միտքը բարձրացնելով ռուս հեղափոխական-դեմոկրատների պայծառ համաստեղության՝ Բելինսկու, Գերցենի, Չերնիշեւսկու, Դոբրոլյուբովի գաղափարների մակարդակին, Նալբանդյանը նշանավորեց մի ամբողջ դարաշրջան Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ

Լինելով իր ժամանակի հայ իրականության ամենաառաջավոր, ամենալուսամիտ դեմքը, նա տեսավ, որ Ռուսաստանի հետ իրենց բախտը կապված բոլոր ժողովուրդների թվում նաեւ հայ ժողովուրդը սո ցիալական եւ ազգային ճնշումներից կազատագրվի միայն ռուսական հեղափոխության հաղթանակի շնորհիվ: «Ռուսիո ազատությունը, մարգարեաբար կանխատեսում էր նա, ընդհանուր մարդկության վերաբերմամբ մեծ խորհուրդ ունի»:

Զինակցելով Չերնիշեւսկուն, Գերցենին, Օգարեւին, Նալբանդյանն անվեհեր ու անձնվեր պայքար մղեց ճորտատիրության եւ ցարիզմի դեմ՝ հանուն համառուսական դեմոկրատական հեղափոխության: Իր ամբողջ տաղանդն ու էրուդիցիան նա ծառայեցրեց այդ մեծ նպատակին

  /10/ Հարստահարվող ժողովրդի իրավունքների պաշտպանությունը Նալ բանդյանը դարձրեց իր կյանքի եւ գործունեության «բուն խորհուրդը եւ նպատակը»: Ժողովրդի լուսավորության, նրա ազատագրության գաղափարներով են տոգորված հայ մեծ հեղափոխական-դեմոկրատի երկերը՝ անկախ նրանց ժանրից ու բնույթից. գեղարվեստական արձակ եւ բանաս տեղծություն, հրապարակախոսական հոդված եւ պամֆլետ, փիլիսոփայական-տնտեսագիտական տրակտատ եւ գրաքննադատություն, - գաղափարական զենքի այս բոլոր տեսակներով, իրեն հատուկ կրքով ու ավյունով, Նալբանդյանը բարձրացնում էր ժամանակի առաջնակարգ, կենսական կարեւորություն ունեցող հարցերը՝ ձգտելով ժողովրդին պատրաստել իրականության հեղափոխական վերափոխման գործի համար

Այդ հիմնական նպատակից ելնելով, Նալբանդյանը գրականության եւ արվեստի հարցերում հետեւողականորեն պաշտպանում եւ իր գեղարվեստական ստեղծագործություններում կիրառում էր ռեալիզմի սկզբունքը: Գեղեցիկը կյանքն է, եւ գրականության, ինչպես եւ առհասարակ արվեստի չափանիշը՝ կյանքի նկատմամբ նրանց ունեցած հարաբերությունն է։ մերկացնել, ցույց տալ ցարական-ճորտատիրական իրականության այլանդակությունները՝ ահա Նալբանդյանի առաջադրած ռեալիզմի խնդիրը: Բելինսկու եւ Չերնիշեւսկու գեղագիտական սկզբունքները կիրա ռելով հայ իրականության մեջ, Նալբանդյանը նշում էր, որ գրողը, ար վեստագետը չպետք է կանգ առնի այդտեղ. նա պետք է դատավճիռ կարդա իրականության այլանդակ երեւույթների նկատմամբ, բարձրացնի Ժողովրդական մասսաների ակտիվությունը, նրանց հասարակական գիտակցությունը

Ժխտելով արեւմտաեվրոպական իդեալիստական-մետաֆիզիկական փիլիսոփայությունը, Կանտի, Շելլինգի, Ֆիխտեի հայացքները, Նալ բանդյանը հայ հասարակական միտքը կողմնորոշում էր դեպի մատերիալիզմը, որը հանդիսանում էր ռուս մեծ հեղափոխական-դեմոկրատների քաղաքական ծրագրի տեսական հիմքը: Կանգնելով մատերիալիզմի դիրքերում, մատերիայի եւ գաղափարի փոխհարաբերության հարցում առաջնությունը տալով մատերիային, Նալբանդյանը շարժումն ու պայ քարը տեսնում էր ոչ միայն բնության մեջ, այլեւ այդ համարում էր, հասարակական զարգացման բովանդակությունը: «Գործունեությունը, գրում էր նա, շարժողության հետեւանք է, եւ առանց շարժողության չկա՝ գործունեություն: Ուր չկա գործունեություն, ասել է չկա շարժողություն, իսկ ուր շարժողություն չկա, այնտեղ կյանք չկա, այնտեղ թագավորում է /11/  մահը»: Հենվելով մատերիալիստական այս սկզբունքների վրա, Նալբանդյանը մերկացնում էր հայ լիբերալներին, որոնք, ճգնելով սվաղել սոցիալական հակասությունները, հաշտություն ու համակերպություն էին քարոզում: Նալբանդյանն այդ համարում էր վնասակար ու կործա նարար, նշելով, որ պայքարի ու շարժման մեջ է նորի, առաջավորի հաղթանակը ծնի՝ իր դարն ապրած ֆեոդալական-ճորտատիրական կարգերի նկատմամբ

Նալբանդյանը բացառիկ ուժով ու սրությամբ մերկացրել է արեւմտյան բուրժուական պետությունների գաղութային քաղաքականությունը, որ այդ պետությունները, «քաղաքակրթություն» տարածելու անվան տակ, վարում էին ժողովուրդների նկատմամբ, ստրկության լու ծը դնելով նրանց ուսերին, բարբարոսական ճնշման ու կեղեքման են բարկելով նրանց: Հետեւողականորեն արծարծելով ժողովուրդների բա րեկամության գաղափարը, Նալբանդյանը հատկապես ընդգծում էր ռուս ժողովրդի պատմական դերը մյուս ժողովուրդների ազատագրության եւ զարգացման գործում: «... Ոչ միայն ինքը՝ ռուսը կուզե իր ազատությու նը, այլ կքարոզե, թե՝ Լեհաստան, Ֆինլանդիա, Փոքր Ռուսիա (15 միլիոն ժողովուրդ), Կովկաս, Վրաստան եւ Հայաստան պետք է որ ազատ եւ անկախ ըլլան... »:

Հսկայական է Նալբանդյանի դերը հայ գրականության եւ հասարակական մտքի հետագա զարգացման գործում: Մեր դասական գրակա նության լավագույն ներկայացուցիչները՝ Աղայան, Պռոշյան, Պարոնյան, Թումանյան, Հակոբյան, Չարենց, այս կամ այն չափով կրել են Նալբանդյանի բարերար ազդեցությունը: Առաջավոր, դեմոկրատական երիտասարդության համար նա եղել է ժողովրդին անձնվիրաբար ծառայելու լավագույն օրինակ, նրա անունը ներշնչել է ակնածանք ու հպարտություն:

Իր պայծառատես խորաթափանց հայացքով Նալբանդյանը տեսավ հարազատ ժողովրդի լուսավոր գալիքը՝ իրենից «հարյուր տարի հետո գալոց օրերը»: Նա լի էր անսասան հավատով, որ ապագան պատկանե լու է ճշմարտության եւ ազատության զինվորներին, որ գալիք սերունդ ներն ըստ արժանվույն պիտի գնահատեն նրանց սխրագործությունը: «

Ճշմարտության զինվորների եւ նոցա առաջնորդի անունները, գրում էր նա,

վառվռուն աստղերի նման փայլելու են մշտնջենավոր ժամանակով, գալոց հայկական սերունդի աչքի առաջեւ, նորա ժամանակակից պատմության հորիզոնի վերա»։ 

/12/ Ժողովրդի ազատագրության համար կատարած իր մեծ սխրագործությամբ, վսեմ գաղափարներով ու ազնիվ տենչերով տոգորված իր ստեղծագործություններով Նալբանդյանը հարազատ է մեզ, նա մեր ժամանակակիցն է

Նալբանդյանի կարճատեւ, բայց հարուստ ու մեծիմաստ կյանքը մեր պատմական անցյալի ամենապայծառ եւ ուսանելի էջերից մեկն է

` 

* * * 

Գրողի կյանքի եւ գործունեության տարեգրությունը՝ նրա բազմակողմանի ուսումնասիրության փաստական հիմքն է հանդիսանում: Ան տարակույս, առանց այդ հիմքի՝ առանց փաստերի կուտակման ու ճիշտ ման, անհնարին է տվյալ գրողի կամ գործչի կյանքի եւ ստեղծագործու թյան գիտական ուսումնասիրությունը

«Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրությունը» այս ժանրի առաջին փորձն է սովետահայ գրականագիտության մեջ: Մեր աշխատանքի ընթացքում ղեկավարվել ենք սովետական ռուս գրականա գիտության մեջ այս ժանրի ստեղծած լավագույն տրադիցիաներով, աչքի առաջ ունենալով հատկապես Բելինսկու, Գերցենի, Չերնիշեւսկու եւ Դոբրոլյուբովի տարեգրությունները

Ի՞նչ աղբյուրներից ենք քաղել «Տարեգրության փաստերը: Առաջին աղբյուրը, բնականաբար,

Նալբանդյանի երկերն են եղել,

երկեր բառի տակ հասկանալով Նալբանդյանի ստեղծագործական մտքի բոլոր արդյունքները՝ հրապարակախոսական հոդված, գեղարվեստական արձակ, բանաստեղծություն, նամակ, պաշտոնական գրություն եւ այլն: Բացի այն, որ այդ երկերն իրենց գրության եւ տպագրության ժամանակով նշվել են համապատասխան տեղում՝ ժամանակագրական կարգով, այլեւ օգտագործվել են կենսագրական-փաստական այն բոլոր տվյալները, որ պարունակում են դրանք: Ըստ հնարավորին օգտագործելով Նալբանդյանի երկերում եղած ինքնակենսագրական փաստերը եւ նույնիսկ ակնարկները (намек), վերապահությամբ ենք վերաբերվել Կոմս Էմմանուելի «Հիշատակարանին», նկատի ունենալով այդ երկի ժանրային առանձնահատկությունները: Ընդարձակորեն օգտագործել ենք Նալբանդյանի օրագրային նյութերը («Ծոցատետրի նկատողությունները»՝ «Մատյան գնացած թղթերի», «Ճանապարհորդությանս ընթացքը» եւ Բերդի հիշատակարանը), որոնք բացառիկ կարեւոր նշանակություն ունեն նրա  /13/ կյանքի վերջին տարիների (1859–1865) ուսումնասիրության համար: Ի դեպ, պետք է նկատել, որ Նալբանդյանի «Հին տարիների հիշատակարանը» («Իմ տեսածն ու լսածը»), ինչպես եւ ճանապարհորդության օրագիրն առայժմ կորած են համարվում, որոնք հսկայական փաստական նյութ կարող էին տալ նրա կենսագրության համար

Երկրորդ հիմնական աղբյուրը եղել է թե՛ Նալբանդյանի ժամանա կակից (50 60-ական թվականների, եւ թե՛ հետագա տարիների պարբերական մամուլը, «Տարեգրության» մեջ նշված է ո՛չ միայն այն, թե Նալբանդյանի տվյալ երկը ե՞րբ, ո՞րտեղ (ո՞ր ամսագրում, շաբաթաթերթում, թերթում) է առաջին անգամ լույս տեսել կամ արտատպվել (իր կենդանության օրով), այլեւ ժամանակի պարբերական մամուլում տպագրված այն բոլոր փաստերը, որոնք այս կամ այն չափով առնչվում են Նալբանդյանի կյանքի եւ գործունեության հետ՝ նրա երկերի մասին եղած գրախոսականները, հիշատակությունները, արձագանքները, ակնարկները, նրան նվիրված բանաստեղծությունները, նրա դեմ գրված հոդվածներն ու պամֆլետները, նրա երկերից, այս կամ այն առիթով, բերված քաղվածքներն ու ասույթները եւ այլն: Հետագա տարիների պարբերական մամուլից օգտագործված են այն բոլոր նյութերը, որոնք ունեն կենսագրական-պատմական ռեալ արժեք ու նշանակություն, ինչպես եւ հավելվածում նշված են Նալբանդյանի հետմահու հրատարակությունները մամուլում

Նկատի ունենալով, որ Նալբանդյանի երկերի մեծ մասի գրության ճիշտ ժամանակը անհայտ է, նրանց առաջին տպագրությունը պարբերական մամուլում եւ առանձին հրատարակությամբ նշել ենք գրաքննության թույլտվության թվականով, որն ավելի մոտ է տվյալ երկի գրության ժամանակին:

«Տարեգրության» համար երրորդ հիմնական աղբյուրը եղել են տպագրված եւ անտիպ արխիվային փաստաթղթերը: Ուսումնասիրելով մեզ մատչելի բոլոր արխիվները, օգտագործել ենք այն բոլոր վավերագրերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են Նալբանդյանի կյանքի եւ ստեղծագործության հետ՝ Նալբանդյանի բարեկամների եւ թշնամիների նամակագրությունները, պաշտոնական հիմնարկների գրագրությունները, մամուլի արխիվները, Սինոդի օրագրությունները եւ այլն

«Տարեգրության» համար որպես աղբյուր ծառայել են նաեւ, որոշ չափով, ժամանակակիցների, դժբախտաբար, սակավաթիվ եւ սակա/14/վախոս,

հիշողությունները. առաջին հերթին նկատի ենք ունեցել Ղ. Աղայանի, Պ. Պռոշյանի, Ն. Տուչկովա-0գարեւայի, ինչպես նաեւ Նալբանդյանի ուսուցիչ Գաբրիել Պատկանյանի հիշողությունները

«Տարեգրության» մեջ նշված են նաեւ ժամանակի հասարակական եւ քաղաքական կարեւորագույն այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք այս կամ այն չափով կապված են հայ մեծ հեղափոխական դեմոկրատի կյանքի եւ գործունեության հետ, կամ իրենց արտացոլումն են գտել նրա ստեղծագործության մեջ (գյուղացիական ապստամբությունները եւ «ռեֆորմը», ուսանողական հուզումները, քաղաքական պրո ցեսները, Զեյթունի ապստամբությունը եւ այլն)։

Գալով «Տարեգրության» նյութի շարադրման եւ մատուցման սկզբունքներին, ձգտել ենք հեռու մնալ տվյալ ժանրի համար, որոշ իմաս տով, անխուսափելի չոր փաստագրությունից: Չենք բավականացնել մի այն փաստերը հիշատակելով. աշխատել ենք, որքան հնարավոր է եղել, բացահայտել դրանց իմաստը, որ առաջին հայացքից թվացել է աննշան: Փաստաթղթերի հակիրճ բովանդակությունը վերարտադրելու հետ միաժամանակ, բացահայտել ենք հազիվ նշմարելի ակնարկները, ընդգծել այն մոմենտները, որոնք, ըստ էության, կապվում են Նալբանդյանի հասարակական-քաղաքական գործունեության, նրա մղած պայքարի խնդիրների հետ: Փաստաթղթերի առավել ցայտուն եւ բնորոշ տեղերը բերել ենք քաղվածաբար, եղած գրաբար տեքստերը վերածելով աշխարհաբարի: Քաղվածքներ կատարել ենք հատկապես Նալբանդյանի նամակներից, երկերից եւ կենսագրական-պատմական հավաստի այլ աղ բյուրներից: Անհրաժեշտ ենք համարել ժամանակագրական կարգով, իրենց տեղում, նշել նաեւ Նալբանդյանի այն նամակները, որոնց գրության ժամանակը, տեղը եւ հասցեատերը հայտնի են, բայց որոնք մեզ չեն հասել

Աշխատել ենք, որ «Տարեգրության» մեջ նշված յուրաքանչյուր տվյալ փաստարկված լինի. այդ նպատակով, ամեն անգամ ցույց ենք տվել այն աղբյուրը, որտեղից վերցված է տվյալ փաստը եւ որի վրա հենվելով՝ արված է այս կամ այն եզրակացությունը: Բոլոր դեպքերում ղեկավարվել ենք «Տարեգրության» ժանրի համար պարտադիր՝ ճշգրիտ վավերականության սկզբունքով: Տեղ-տեղ պահանջվող անհրաժեշտ բացատրություններն ու լրացումները, այլեւ հավանական կռահումներն ու եզրակացությունները տվել ենք «Լրացումներ եւ ծանոթագրություններ» բաժնում

/15/ Սովետական գրականագետների վերջին հետազոտությունների արդյունքների հիման վրա, բնականաբար, վերանայել եւ ճշտել ենք Նալբանդյանի կյանքի եւ գործունեության որոշ փաստեր եւ այդ առթիվ հարկ եղած բացատրությունները տվել ենք նույնպես «Լրացումներ եւ ծանոթագրություններ» բաժնում

«Տարեգրության» բոլոր փաստերը նշել ենք հին տոմարով, իսկ երբ փաստաթուղթը (Նալբանդյանի արտասահմանից գրած նամակներն ու  գրությունները) թվագրված է հին եւ նոր տոմարով զուգահեռաբար, վարվել ենք նույն կերպ. երբ փաստաթղթում ամսաթիվը նշված է նոր տոմարով, վերջինս առնելով փակագծերի մեջ, դրել ենք հին տոմարը՝ ժամանակագրության ընդհանուր կարգը չխախտելու համար

Այն դեպքերում, երբ տվյալ փաստի կամ փաստաթղթի ամիսը հայտնի է, իսկ ամսաթիվը՝ ոչ, ղեկավարվելով մեր ունեցած հավանական տվյալներով, դրել ենք նույն ամսի սկզբում, կեսում կամ վերջում: Նույն կերպ ենք վարվել, երբ տարին է հայտնի, իսկ ամիսը՝ ոչ: Կողմնակի տվյալներով որոշված ժամանակը՝ տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես եւ տարվա եղանակը, դրել ենք ուղղանկյուն փակագծերի մեջ: Նույնպիսի փակագծերում են դրված քաղվածքի կամ փաստաթղթի տեքստում մեր հակիրճ լրացումները, բացատրություններն ու նշումները

«Հավելվածում», Նալբանդյանի երկերի մատենագիտության հետ, տվել ենք նաեւ նրա՝ դեռեւս անհայտ կամ կորած երկերի եւ նամակների ցանկը, նկատի ունենալով, որ այն գեթ մասամբ կհեշտացնի բանասի րական հետագա պրպտումների գործը:



[1]     Լենին, Երկեր, 4-րդ հրատ., հ. 17, էջ 139։