Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ամէն գարնան ծաղկունք բացուեր հաւասար,
Գուլում կէլմազ, նա կօնտարուր պիր խապար,
Միայն պուլպուլ դիմաց վարդին էր անճար.
Աղլար պուլպուլ ղլար զարի ֆիրղանլար, ֆիրղանլար:

Նուաստացայ, պուլպուլ ասէ, ես միայն,
Քի գուլումի կօրմատըմ գօզումիլան,
Անմխիթար կեանքս անցուցի ես ունայն.
Աղլար պուլպուլ ղլար զարի ֆիրղանլար, ֆիրղանլար:

Դժվար եւ խիստ բազում ցաւոց հանդիպայ,
Գուլում եօխտր տակտի ղահրիսինայ,
Նայ խիստ լալուն իմ արտասուս արիւն դառնայ.
Աղլար պուլպուլ ղլար զարի ֆիրղանլար, ֆիրղանլար:

Րամեալ ծաղկունք զուարճանան ընդ իրար,
Սաւտուճակըմ կօրամատըմ, օլտմ պեմար,
Հազար փշին ծառայ լինիմ վարդին համար,
Աղլար պուլպուլ ղլար զարի ֆիրղանլար, ֆիրղանլար:

Է', Անդրէաս Արծակեցի խեւ, տխմար,
Նակահ կելուր հախ էլչիսի պէխապար,
Դարձիր մեղաց, փութով արա քեզի ճար,
Քի հախ օզտի էտաջախտուր պու տիւան,
Աղլար պուլպուլ ղլար զարի ֆիրղանլար, ֆիրղանլար: