Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Շիրակ եւ Բասեն.
      
       1 Ղարսայ բերդը պլել է.
       Իմ եարս մէջը քնել է.
       Ձէն տուն ձէնս չառաւ,
       Մագար ինձէն ջորեր է,
       2 Տեղ եմ գցել փոնթ կը տայ
       Բարձի տակէն հոտ կգայ
       Մեռնեմ դաստայ քոնքուլիդ,
       Մէջէն խնկի հոտ կգայ.
       3 Իմ եարն եկաւ ու գնաց,
       Սարին դէմ առաւ մնաց.
       Սրտով իլղար (հաճութիւն) չտուեց
       Սրտիս դարդ եղաւ մնաց։
       4. Երդիկներ բուն եմ դրել,
       Հօրս մօրս քուն եմ դրել,
       Աղջիկ եարիս հաւասից,
       Ամեն բան տուն եմ գրել։
       5. Աղջի, գնա կալը տե՛ս,
       Պաղ աղբիւրն սալը տես
       Պաղ աղբըրէն ջուր խմէ
       Արի սրտիս հալը տես,
       6. Ջաղցի դռները տաշած են,
       Ունքերը ղալմով քաշած է,
       Ղալամն ինչ է, թուղթն ինչ է
       Լուսնի լուսով նախշած են։
       7. Աղջի, կապէ քո ոսկին,
       Ականջ մի մօրդ խօսքին,
       Գլուխս վիր գլխիդ դէմ
       Նահլատ տուր հօրդ ազգին։
       8. Բոստան եմ ցանէ համեմ,
       Խուրմա տուէք որ ծամեմ,
       Խուրման առայ ու պահի,
       Կարօտ եարիս կը տանեմ։
       9. Չադիր եմ զարկել դարին,
       Վադա եմ կարի տարին,
       Ինձի տուէք էն աղջիկ
       Թքաշէմ ախ ու զարիկ…
       10. Ջրի եկար ու գտցիր
       Սիրուն երեսդ չբացիր.
       Խեւ աչքերով, վառ թշով
       Ինձ էրէցիր, վառեցիր։
       11. Բոստան եմ ցանած բազուկ,
       Իմ եարն էր քեզմէն նազուկ,
       Թէ որ էնոր չէք ճանչէ,
       Թեւին ունի բիլազուկ (ապարանջան)
       12. Ծառ մը ունիմ ծիրանի,
       Քամին տերեւ կը տանի
       Տերեւ ինձմէն արի տար
       Իմ եարոջս մատանի։
       13. Դալուբաբէն ամպել է,
       Շէկ եարը ձին թամքել է.
       Հեծի ջրիթ խաղցել է՝
       Անձրեւ էկի թացուել է։
       14. Կրակն արա մահանայ,
       Արի մեր տուն ու գնայ.
       Մէ գամ էլ վրա աշէ՝
       Դունիան քեզի չի մնայ։
       15. Ղաշղա քուռակ հեծեր եմ
       Արազին մօտեցեր եմ,
       Արազ, Արազ խան Արազ,
       Խաներու սուլթան Արազ։
       16. Կողբայ քարերն աղի է,
       Մազերդ շաջբաղի է,
       Կողբայ միջի մադանը
       Իմ եար քեզի բագանը։
       17. Ծառի տակը կեցել եմ
       Անթարիս լուացել եմ.
       Ծառի տակը երկու ղոչ.
       Մինը փնչէր, մինը ոչ։
       18. Աղջի անունդ Մահի,
       Ճակատդ բոլոր շահի,
       Թէ որ ինձի կը հաւնիս,
       Աստուած աղբերդ պահի։
       19. Այ տղայ եզնարած ես,
       Դու ջանէդ բեզարած ես,
       Քու հերուայ բլբիւլ լեզուդ,
       Էս տարի լալ է դառի։
       20. Նախրգնին ուռի ծառ
       Խնձոր գցեմ արի տար
       Ուրբաթ, շաբաթ, քեզ մոհլաթ
       Գալ կիրակի արի տար։
       21. Գնացի չայ վլածք
       Տաշտը կոտրաւ ջուրը գնաց
       Ջուրն առայ ելայ դարը
       Չգտայ իմ ֆիդան եարը։
       22. Աղջի շամա ծծերգ,
       Թողնես բանամ ծծերդ,
       Ինքն իրեն խշխշում է
       Սպիտակ քալամ ծծերդ
       23. Գնա՛ գնա՛ հետիդ եմ
       Ալ խնձոր եմ, գօտիդ եմ
       Ինձի էստեղ չթողնես,
       Ուր տեղ էրթաս մօտիդ եմ։
       24. Ջրի միջի ջրախոտ
       Անուշ կգայ եարոտ հոտ,
       Տեղ մը երթաս՝ թէզ դառի,
       Սիրտս կեղնի արիւնոտ։
       25. Բասմա չափար մի կոխի,
       Խօսքը իմս է, մի վախի,
       Որտեղ երթաս կուզեմ քեզ,
       Կուած խօսքդ մի փոխի։
       26. Ջուրը կապել եմ առւուներ,
       Գրող տանի պառւըներ,
       Դրանք ի՞նչ բանի պէտք են՝
       Աստուած պահի աղջիկներ։
       27. Վարդ եմ քաղի մազերով
       Վեր եմ դրել շաղերով.
       Հրէս եկաւ իմ եարը,
       Ալ ձին տակին խաղալով։
       28. Դուն ելել ես կերթաս բեր *)
       Ոչ բէրն եղնի, ոչ բէրատէր.
       Խէր չտեսնի քո հէրն ու մէր՝
       Ինձի չանէր էս դարդին տէր.
       29. Կանգնել ես բախայ բախայ
       Սեւ չուխա կարմիր եախա,
       Քանի դու հեռու մնաս,
       Իմ կեանքս ախ ու վախ ա,
       30. Ծառի տակը դալդա է,
       Քանի կանգնես՝ ֆայդա է.
       Ծառի տակը փորել եմ,
       Ոսկիքս մէջը հորել եմ։
       31. Ջուրը կապէ ագէստան,
       Աստուած պահէ գեադեաստան,
       Գնա, եայլէն արտ ունիս,
       Հազար ու մի դարդ ունիս
       32. Սիւն ու գերան բար պիտէր,
       Սրտով սիրով եար պիտէր,
       Թուխ փուշին *) վզիս կապող
       Շէկ ու կարմիր եար պիտէր։
       33. Արխալուղդ կարել եմ,
       Դօշիդ կօճակ շարել եմ.
       Արխալուղ բոյիդ կիսուն
       Կոճակները հարիւր յիսուն։
       34. Այս գիշեր ես դուրս ելայ,
       Լուսինն անուշ կըցոլայ,
       Կցոլայ հալուայ սարին,
       Կկաթէ մառմառ քարին։
       35. Լուսինն էր Բագին ոլոր,
       Համ խորոտիկ, համ բոլոր,
       Լուսնիակ կամար կամար,
       Ես մեռնիմ քեզի համար։
       36. Կանանչ կանանչ կանչեցէք,
       Կանանչ մէյդան բացեցէք,
       Հարսն ու աղջիկ դուրս կգան,
       Պար ու սէյրան բացեցէք։
       37. Հաւը թռաւ թառն ելաւ,
       Իմ բանս դաւով ելաւ,
       Սաբաբի որդին մեռնէր
       Դուշմանի սրտով ելաւ։
       38. Աս գիշեր լուսնեակ գիշեր,
       Սեւ աչքեր կարմիր թշեր,
       Աղջիկ ապրի աղբերդ,
       Դաստուր **) տուր գամ էս գիշեր
       39. Մուղնայ ջուրը սառն է,
       Մուղնի երթողն իմ եարն է.
       Երթայ իր մուրազն առնէ,
       Դառնայ իր սարածն առնէ։
       40. Մատիդ մատնիք մաւի է,
       Աղջի էդ ի՞նչ դաւի է.
       Սրն ի՞նչ է սաւդէն ի՞նչ է,
       Էս պարի ղայդէն ի՞նչ է.
       41. Կաղզուանի ձորէն եմ,
       Մեծ բաղի խնձորէն եմ,
       Դիար դիար կորել եմ՝
       Եարոջմէնէն ջորեր եմ։
       42. Աղջի անունդ Շուշան,
       Արի երթանք սուրբ Նշան,
       Թէ որ ինձի խօսք կը տաս՝
       Մատանիս տամ քեզ նշան.
       43. Կողբայ քարը ղօշա է,
       Միջի մարդը բօշա է,
       Մաշիք տուէք դուրս ելնեմ,
       Ինձի չասեն բոշա է։
       44 Ղօշա վանքի ղշերը,
       Մեր քեաբռբի շշելը,
       Չիթ ալաջայ քո բընդեր,
       Ինձ երեցին քո գնդեր։
       45 Կանանչ արտի քեանարը,
       Ո՞վ է տեսել իմ եարը,
       Արտի քեանարը կանաչ է,
       Իմ եարը քեզ ճանանչ է։
       46 Գինի գինդստան,
       Եար մը ունիմ հնդստան,
       Մանր հընլի շարող էր,
       Թաւդայ շապիկ կարող էր
       47 Մաճկալը կայնէ մաճին,
       Ոսկէ գնդեր անկջին,
       Խաբար տարէք զոքանչին,
       Որ գայ մեռնի կտրճին։
       48 Մեր դրան սուրու գազեր
       Իմ եարոջ շէկիկ մազեր,
       Իմ եարոջ գեօշի ալը՝
       Ինչ կենեմ դունիէի մալը։
       49 Ես աղջիկ եմ ալլու եմ,
       Նշանլու եմ, բեալլու եմ,
       Երբ որ գացի ան տունը,
       Ամենիցն էլ բալլու եմ։
       50 Գերի եղայ աչքերուդ,
       Կամարակապ ընքերուդ,
       Էսէնց անգութ սիրտ ունիս
       Որ չես ճանչնայ ընկերիդ։
       51 Իմ եարը հանդին տեսայ
       Ջրերի բանդին տեսայ,
       Օրդակ պիտէր, բադ պիտէր,
       Ջրերի գլխին բանդ պիտէր։
       52 Առուղ առու եմ թափել,
       Քառսուն կաքաւ եմ բռնել,
       Քառսուն կաքաւ միատեղ
       Եարիս փեշքաշ եմ ղրկել։
       53 Խմել եմ խաչ եմ եղի,
       Սիրուդ սարխոշ եմ եղի,
       Հնդստանու բերէք հունդ,
       Իմ եարիս բերէք տուն
       54 Աղջի մազերդ իլվանի,
       Քամին թել թել կը տանի,
       Էդ քո շող շոգ երեսդ
       Շուտով հոգիս կհանի։
       55. Արտերն ամեն բիար է,
       Իմ եար թաժա խիար է,
       Արտերն ամեն խճերով՝
       Իմ եարը նաշխուն բճերով (գուլպա)։
       56. Ջուր չէր ջրիլ ծառները,
       Գիր չէր գրի ձեռները,
       Խաբար տարէք Նազօին,
       Անուշ պահէ գառները։
       57. Տարին տասներկու ամիս
       Խնձորն է թոռմի գօտիս,
       Մեաշկա բալուլ մեռնէի
       Եա՛ր քո մտքէն չելնէի։
       58. Էս օր մութ ու լուս կենէ,
       Տանտր եկէր դուրս կենէ,
       Ով որ չիգայ իդա պար՝
       Մեռնի իւր եար, կտրի ճար։
       59. Արեւն առի փռուել է,
       Ալ ֆաս գլխին ծռուել է,
       Ով որ առնի իմ սիրած՝
       Թագը գլխէն չվելած։
       60. Արի երթանք մեր վանքը,
       Դու քանդեր ես իմ կեանքը,
       Թէ որ խօսքս չը լսես,
       Վերջս կեղնի թուանքը։
       61. Սարեկները եկել են,
       Բերդի բոլոր բռնել են,
       Բերդի բոլոր ծիլ ունիմ՝
       Ալ աբրեշում թել ունիմ։
       62. Արփաչայի հանդերը,
       Ջուրը քանդի բանդերը
       Անտէր մնան փոշտերը՝
       Եր ու իւրդս քանդել է,
       63. Այ արխումը, արխումը,
       Դու կայնել ես չարխումը,
       Գլուխս գլխիդ ղուրբան,
       Ջան մարդ կայնի խալխումը։
       64. Ջաղացս ման եմ տուի,
       Սիրել եմ ջան եմ տուի,
       Ջաղացի քարեր մանրատաշ,
       Սիրտս եղաւ հալ ու մաշ։
       65. Էս օր արեւ պատել է,
       Իմ եարն ինձի ատել է,
       Եար, կանչէ, ձէնիդ մեռնեմ,
       Մերս ինձ ազատե՛լ է։
       66. Աղբիւր բացի ջուրն անուշ,
       Ծաղներու հոտն անուշ,
       Բոբոջիս թալին թազա
       Աղջի, իմ եարը քեզ մազա։
       67. Ջուրը կիջնէր էի սարէն,
       Կթափթփէր էն քարէն,
       Չէ սաղցնել սրտիս եարէն,
       Որ դարձար քո իլղարէն։
       68. Երկանքս աղի վերայ,
       Շամամս թաղի վերայ,
       Կարմիր վարդ, ալ ծաղիկ,
       Մանիշակ մաղի վերայ։
       69. Արխալուղդ կարել եմ,
       Կոճկըները շարել եմ,
       Շան տղայ, գնա՛ կորի,
       Մեզնից լաւը ճարել եմ։
       70. Արեւն արի կամփընոց
       Կանփի թուփը երեսնոց,
       Թոն (անձրեւ) եկել է թռջել է,
       Մանդէ կոճակ, գամ քո ծոց։
       Ղազախի Ուզունթալայ գիւղում։
       71. Ա տղայ, քեզ ջրումը սէր ընկայ,
       Քարով տուիր վեր ընկայ,
       Աչքս որ աչքիդ կպաւ,
       Օխտը կոճակ մեր ընկայ,
       72. Բազումս կայ մի նռնի.
       Բարձ պիիէք աղէն կռնի,
       Աղայ գլխիդ, արեւիդ մատաղ,
       Իմ եարի խօսքը բռնի
       73. Քոլերսը վել հանդեր ա.
       Թուանքդ լիքը բանդեր ա,
       Ա տղա գնա՛, շուտ արի,
       Քիթը կալած անդէր ա։
       74. Գեանջայ քամին կեալիս ա,
       Դուռը շողշող տալիս ա,
       Աղջի, վեր կաց, դուռը բաց
       Գլխիդ տէրը գալիս ա։
       75. Այ տղայ, տղայ, ետ գնա՛,
       Առաջովդ գետ գնայ,
       Շիրվանի քամին փչի,
       Գեանջու շալդ ետ գնայ։
       76. Հիւն եմ ուզում, հիւն բերէք,
       Դաղստանայ ձիւն բերէք,
       Էլս, գիւնս թամամ ա,
       Ղարիբ ղուշս տուն բերէք։
       77. Մեր տան քամակը գարի,
       Աստուած տայ նանիս բարի,
       Որ սրտիս ուզածի պէս
       Ինձ ուզեց նզլու եարի։
       78. Ջղացիս դուռը փու ա,
       Քար կգցեմ կխօսայ
       Աստուած սիրող բան չասի,
       Ջան աղջիկ ա, ափսոս ա։
       79. Այ տղայ, դու ային տղայ,
       Քեանքիւլդ գալին տղայ,
       Ես քեզ որ տեղ սիրեցի,
       Հերանցս կալին, տղայ։
       80. Թող իմ եարս եար ըլի,
       Դարդիցս խաբարդար ըլի,
       Թեկուզ որ սիրուն չըլի,
       Խօսքերը շաքար բար ըլի։
       81. Հաց եմ թխել գաթացու,
       Իմ եարը մելիքացու,
       Մելեք սարերը շուռ գայ,
       Բարով իմ եարը տուն գայ։
       82. Ալիր եմ աղել կեարի ա,
       Իմ եարս սաֆարի ա,
       Եար, քու սաֆարին մատաղ
       Խօսքերդ շաքարի ա։
       83. Դու նստել ես գերանին,
       Ոսկէ շվին բերանին
       Ոսկէ ղայթան եմ կեօրծել,
       Դնեմ ջրիդ բերանին։
       84. Գութանս ոռքերումը,
       Իմ եարս ձեռքերումը,
       Գլուխս ղուրբան կտամ,
       Մի մանգաղ շոքերումը։
       85. Շիրուայ գդալ Շիրվանի,
       Քամին տայ թել թել տանի
       Իմ եարը սարում ձորում,
       Իմ քունը ո՞նց կտանի։
       86. Մտիկ արէք էն ղազին,
       Պտպտուրիկ բողազին,
       Հողն էն հօրն ու մօր գլխին,
       Աղջիկ տուաւ չօլմազին։
       87. Այ հեւայ հեւայ սիրտս,
       Ծիրանի թել ու սիրտս
       Ախ, ի՞նչ քեզ, նանի,
       Բաց անեմ սեւ ա սիրտս։
       88. Կաղնել ես սըռի հովին,
       Քամին տայգեօշիդ մովին։
       Էռնակ ծոցիդ քնողին
       Շամամ ծծերդ բռնողին։
       89. Գիւղում գիւղում գիլասար,
       Բուրդ եմ մանել հաւասար,
       Էռնակ կտամէն օրին,
       Որ եկար հետս խօսար։
       90. Մեր բաղումը կանանչի,
       Շէ կայ շեւի նման չի
       Հարսն ու աղջիկ շատ տեսայ՝
       Մինն իմ եարի նման չի։
       91. Ղասումը, հայ Ղասումը,
       Կարմիր գինին թասումը,
       Կէէրքը ե՞րբ կկոտորուեն
       Ծարդիվերի պասումը։
       92. Ղասումը, հա՜յ Ղասումը,
       Կարմիր գինին թասումը
       Աղջիկերքը ե՞րբ կտաքանան
       Վարդիվերի պասումը։