Է.
Մարդը,
լինելով
հանդերձ
Աստուծոյ
ստեղծագործութեան
կեդրոնը,
իսկապէս
մի
թոյլ
էակ
է,
կազմուած
երկու
հակառակ
մասերից՝
մարմնից
ու
հոգուց։
Փրկութեան
ձգտելով՝
նա
շարունակ
ներքին
պայքարի
մէջ
է
եւ
չգիտէ,
թէ
որի
կամքը
կատարի,
մարմնի՞
թէ
հոգու։
Այս
երկուութիւն
է
ահա,
որ
դառնում
է
նրա
համար
տանջանքի
պատճառ։
Պէտք
էր
մեռցնել
մարմինն
եւ
ուրանալ
աշխարհը
եւ
ամեն
ինչ
նիւթական,
որովհետեւ
հին
քրիստոնէական
հայեցքով
մարմին
եւ
հոգի,
աշխարհի
կեանք
եւ
հանդերձեալ
կեանք
իբրեւ
երկու
հակառակ
եւ
անհաշտ
բաներ
կանգնած
էին
դէմ
ու
դէմ։
Մարմինը
զօրանար,
հոգին
էլ
թուլանում,
եւ
ընդհակառակը։
Մէկն,
երկիրն,
ունայնութիւն
էր
ու
տառապանք.
միւսը,
երկինքը,
իսկական
բարիք
եւ
անդորրութիւն։
Եւ
ահա
ծնւում
է
մեր
բանաստեղծութեան
մէջ
զօրեղ
քնարերգութիւնը
աշխարհի
ունայնութեան
եւ
իրական
կեանքի
ոչնչութեան
եւ
մարդու
թուլութեան
մասին։
Տարր
ժամանակիս
յանէից,
Անցեալն
անյայտ
է
ապառնին
կարծողական,
Ե՛ս
անհամբեր
եւ
բնութիւն
թերահաւատ,
Ոտք
անհաստատք
եւ
միտք
ցնդեալք,
Կիրք
հարկաւորք
եւ
բարք
անժուժկալք,
Մարմին
մեղսամակարգ
Եւ
յօժարութիւն
երկրասէր,
Դիմամարտութիւն
տնկնկից
Եւ
խառնութիւն
ներհակական,
Բնակութիւն
կաւեղէն
Եւ
անձրեւք
ու
ուժգնակիք,
Կարիք
անթուելիք
եւ
պատահարք
ամենագրաւք,
Միտք
չարախնամք
եւ
տենչմունք
բարիատեացք,
Կեանք
առօրեայք
եւ
զմբաղք
սակաւաւորք,
Խարմունք
յիմարութեան
եւ
խաղալիք
տղայականք.
Աշխատութիւնք
ընդունայնք
Եւ
վգայելմունք
երազականք,
Համբարք
ոչնչից
եւ
պահեստք
հողմոց,
Նմանութիւնք
ստուերաց
եւ
կերպարանք
ծիծաղելիք։
Բան.
ԾԵ .
եր.
141.
Ահա՛
թէ
ինչ
է
իրական
կեանքը
եւ
մարդը։
Բայց
այդ
չէ
միայն,
մարդկային
կենքը
եւ
զզուելի
ու
գարշելի
է
եւ
չունի
ոչ
մի
լաւ
բան
իր
մէջ,
«ընտանիք
թշնամիք,
հարազատք
հակառակք,
եւ
որդիք
դաւաճանողք
»
են։
Սիրտս
նանրախորհուրդ,
բերանս
չարախօս.
Ակնս
յայրատատես,
ականջս
վրիպալուր.
Ձեռնս
մահաձիգ,
երիկամունքս
անփորձ.
Ոտնս
մոլորաշաւիղ,
ընթացքս
աներկիւղ.
Հետք
խոտորնակ,
շունչք
ծխախառն,
գնացք
խաւարային.
Գոյութիւն
լերդի
վիմական,
Խորհուրդ
ծորեալ,
կամք
անկայուն.
Չար
անփոփոխ,
բարեմասնութիւն
սասանեալ.
Անձն
տարագիր,
աւանդ
վաճառեալ…
Բան
ԾԶ.
եր .
142
հտ.
Եւ
այսպէս
ու
աւելի
վատթար
են
ամեն
բան
եւ
ամենքը,
ամեն
պարապմունքի
եւ
ամեն
դասակարգի
մարդիկ։
Աշխարհի
յոռետեսութիւնը
սոսկալի
է,
ոչ
մի
լաւ
բան
չի
տեսնում
նա
կեանքի
մէջ։
Բայց
սարսռալին
այն
է,
որ
թէպէտ
աշխարհն
ու
կեանքն
այսպիսի
են,
բայց
մարդս
կազմուած
լինելով
մարմնից,
ինչքան
էլ
ճիգ
է
թափում,
չի
կարողանում
ուրանալ
այդ
մարմինը
եւ
միանալ
Աստուծուն։
Եւ
արդ,
վասն
զի
ի
ձեռն
մեծիդ
Եւ
ամենահնար
Արուեստաւորիդ,
Իմս
եղանութեան
Տեառն
եւ
Աստուծոյ,
Իբր
ի
քրայս
ընտրութեան
փութոյ
քոյ
սիրոյ՝
Հանապազ
եռամ
եւ
ոչ
երբեք
պարզիմ.
Միշտ
խառնիմ
զուգիլ
եւ
ոչ
եւս
միանամ.
Ահա
զո՛ւր
Արծաթագործդ
երկնաւոր
իմ
ճարտարապետ
Ի
սնոտիս
վաստակեալ
առ
իս
աշխատիս…
Եւ
չարութիւնս
իմ
ոչ
հայեցաւ.
Զոր
ինձէն
մոլեալ
չարաչար՝
Իբր
զխելագար
դիւաբախ
իմն
ողորմելի
Յանդգնեալ
անկարգս
խօսիմ՝
Զիմս
զպարտիսս
աճեցուցանել,
Քան
հաշտութեան
հնարս
ինձ
այսու
կազմել։
Բան
ԿԹ .
եր.
177
Դրա
պատճառն
այն
է,
որ
մարդը
հոգուց
եւ
մարմնից
կազմուած
լինելով
հանդերձ՝
միաժամանակ
խաղալիք
է
երկու
ներհակ
ուժերի
մէջ։
Աստուած
եւ
հրեշտակները
ձգտում
են
նրան
բարձրացընել,
իսկ
սատանան
իր
լեգէոններով
նրան
յետ
է
քաշում։
Աշխարհում
ու
մարմնի
վրայ
իշխում
է
սատանան,
որ
ամենայն
հրապոյրներ
ստեղծելով
մարդուս
փորձութեան
մէջ
է
ձգտում
շարունակ։
Եւ
մարդն
ահա
իր
անձնիշխանութեամբ
գտնւում
է
մի
տրագիեական,
միշտ
յուզալից
վիճակի
մէջ։
Նա
ցանկանում
է
Աստուծու
կամքը
կատարել,
որպէս
զի
բարձրանայ
ու
վեր
խոյանայ.
բայց
ծնուած
րոպէից
ժառանգաբար
արդէն
բերում
է
իր
հետ
մեղքը.
բացի
այդ՝
նրա
ազատ
կամքը
թոյլ
է
ամեն
վայրկեան
սատանան
դրդում
է
նրան
մեղանչել,
եւ
նա
մեղանչում
է
ու
գլորւում
ցած։
Արդարեւ,
շատ
դժուար
է
որոշել,
թէ
Նարեկացին
մեղք
ասելով
ինչ
է
հասկանում,
նա
իբրեւ
մի
սուրբ,
արդար
մարդ,
իսկապէս
չգիտէ,
թէ
ինչ
է
մեղքը,
որի
մասին
եւ
սովորաբար
տարտամ,
անորոշ
բառերով
է
անցնում։
Բայց
նա
ամենից
առաջ
միստիկ
կրօնաւոր
է,
ուրեմն
աշխարհի
կեանքից
հրաժարուած
մարդ.
ուստի
նրա
համար
ամենայն
ինչ
աշխարհային՝
մեղք
է։
Աշխարհային
«անկայուն
»
կեանքը,
սակայն
մի
«պատրողական
գինի
»
է,
որ
գրաւում
յիմարացնում
է
«երկրածին
մարդուն
»,
եւ
մարդ,
խելագարուած,
չի
կարողանում
չմտածել,
չզբաղուել
դրանով.
«Մոլորեցայ
անառակ
ընթացիւք
ի
միտս
վայրենիս,
յանդգնեցայ
շրթամբք
խօսից
ի
բանս
երկրաւորս.
զակատեցայ
անկասելի
ի
պատկառելեացն
գործոց»։
«Գիրկս
ածի
կենցաղոյս
սիրոյ
եւ
ի
Քեզ
թիկունս
փոխանակ
դիմաց
դարձուցի…,
զանարատ
հոգիս
մարմնոյս
փափկութեամբ
յաւէտ
վտտեցի…
Յաղօթարանն
վայրի
ընդ
պատաղմունս
այսր
կենցաղոյս
շրջանակեցայ,
ոչ
կացուցի
յոտին
գերիվար
մտացս
երասնաւ
բանին
»։
Այսպէս
ամենամեծ
իրական
մեղքն
այն
է,
որ
նա
չի
կարողանում
աշխարհից
իր
միտքը
կտրել
եւ
իր
մարմինը
ոչնչացնել.
«Յեգիպտոս
միշտ
ունիսզսրտիդ
զդարձն»։
Մի
անգամ
որ
այդ
մեղքը
կայ՝
մնացած
ամենը
երկրորդական
է։
Որովհետեւ,
իսկապէս
ի՞նչ
հարկաւոր
է,
թէ
նա
ինչ
մեղք
ունի
իր
սրտի
վրայ
ծանրացած
բաւան
է,
որ
նա
այդ
մեղքը
մրտի
բոլոր
խորութեամբ
զգում
է,
եւ
այդ
մեղքը
րա
վրայ
լեռնացած
է
եւ
երկնային
բարձրութիւնից
միշտ
ցած
է
գլորում
նրան,
եւ
ինքը
ճնշւում
է
նրա
բեռան
տակ։
Ուստի
բուռն
սաստկութեամբ
նկարագրում
է
նա
աւելի
մեղքի
զգացումը,
մեղաւոր
մարդուն,
քան
մեղքը։
Նա
տառապում
է
մեղքի
հետեւանքներով,
ինչպիսի
մեղք
էլ
լինի,
նա
ունի
իր
ոչնչութեան,
անկեալ
գրութեան
զգացումը,
զգում
է
իրեն
հոգով
ջախջախուած
ինչպէս
մի
խորտակուած
նաւ
կեանքի
ծովում։
Եւ
այն
գիտակցութիւնը
թէ
իր
ամեն
մի
քայլը
մեղք
է
եւ
թէ
ի
կորուստ
տանող
մեղքերը
անչափ
բազմազան
են
եւ
աւելի
քան
ծովափի
աւագը,
-այդ
է
ահա
որ
փշաքաղում
է
նրան
եւ
ծփում,
մրրկում
է
նրա
էութիւնը.
«Զի
թէպէտ
եւ
յոյժ
բազում
են
մանունքն
ի
յափունս
ջրոյն
համահաւաքեալը,
այլ
ուրոյնք
եւ
առանձնականք
ի
ծննդոց
աճելութենէ
իսկ
մեղանք,
իմոյս
յանցանց
անթիւք,
զորս
անհնար
է
առնուլ
ի
միտ։
Ոմն
եւ
ծնունդք
իւր,
ոմն
եւ
շառաւիղք
իւր,
ոմն
եւ
բիծք
իւր,
ոմն
եւ
արկածք
իւր,
ոմն
եւ
փուշը
իւր,
ոմն
եւ
արմատք
իւր,
ոմն
եւ
հաստուածք
իւր»…(Բան
Զ.
եր.
15-16)։
Մեղքի
հետեւանքների
այս
սոսկումն
իսկապէս
խորտակում,
ջախջախում
է
նրան։
Այդ
մեծ
թուարկութիւնն
հենց
ըստ
ինքեան
խորտակող
է
եւ
սարսռալից.
մարդ
շնչասպառ
է
լինում
կարդալիս,
կարծես,
մեղքերի
ճնշումից։
Նրանք
անչափ
ու
անսահման
են
եւ
նրանց
ծնունդն
եւ
հետեւանքն
աւելի
եւս
զարհուրելի,
նրա
երեւակայութիւնն
ստեղծում
է
միշտ
նորանոր
մեղանչական
ահարկու
գրութիւններ,
որոնք
հալածում
են
նրան։
Նա
մի
րոպէ
հոգու
անդորրութիւն
չունի,
որովհետեւ
Սատանան,
հեշտածին
մեղքի
ստեղծողն,
իր
բիւրաւոր
լեգէոններով,
աներեւոյթ
կանգնած
է
միշտ
նրա
մոտ։
Բանսարկուն
իր
ձեռքին
ունի
նետ
ու
սլաքներ,
որոնցով
գաղտնի
վիրաւորում
ու
խոցում
է
նրան,
կամ
իբրեւ
ընդդիմարտ
կռուող
վրայ
դիմելով
պատերազմ
է
հանում,
կամ
սատակման
ու
մահու
կապով
փակում
է,
կամ
ձգում
տղմասիկ
գրի
մէջ,
վհի
ու
զնդանի
մէջ,
մեղաց
երկաթներով
շղթայելով։
Երբեմն
նա
իբրեւ
խաբող
հաճութիւններ
է
բերում
ու
մեղաց
մուրհակներ
առնում
մարդուց
եւ
«բժժանօք
յուռթից
»
կախարդել
խորամանկում,
կամ
բանաստեղծի
շուրջը
մառախուղով
պտտում ,,
որի
մէջ
նա
դէպի
կորուստն
է
ընթանում,
կամ
դիւական
տենդ
ու
ջերմ
բերում
մարդուս,
մահացու
թոյն
լցնում
նրա
մէջ։
նա
մերթ
մարդու
համար
հաղբ
ու
որոգայթ
է
պատրաստում
իբրեւ
որսող
եւ
պատրելով
վհի
մէջ
ձգում
նրան,
մերթ
մարդու
վրայ
լուծ
է
դնում
եւ
սայլի
լծում
նրան,
կամ
իբրեւ
խածոտող
գազան
ժանիք
է
ցոյց
տալիս
երբեմն
էլ
աղուական
խածմունք
ազդում
հոգուն,
այսինքն
հեշտասիրական
գրգիռ
յարուցանելով
կործանում
է
մարդուն,
մոխրի
ու
տղմի
մէջ
թաւալեցնում,
իսկ
ինքը
հեռու
կանգնած
քրքջում
է
նրա
վրայ։
Սատանայի
ահն,
ինչպէս
եւ
մեր
այժմեան
հաւատալիքների
մէջ,
աւելի
մեծ
է
գիշերը,
երբ
թանձրամած
խաւարը
բռնում
է
աշխարհը
եւ
մեր
Հսկողը
գիշերային
հսկումից
յետոյ,
վաստակած
բազմածուփ
աշխատանքից,
կարճ
ժամանակով
պէտք
է
իր
խըշտեակը
մտնի։
Սատանայի
գործունէութիւնն
եռանդուն
է
խաւարի
մէջ,
որ
նրա
իշխանութիւնն
է
եւ
ունի
իր
առանձին
արհաւիրքներ։
Նա
իր
գնդերով
պաշարում
է
աղօթողին,
որ
վտանգաւոր
գրութեան
մէջ
է,
լցուած
«անբերելի
ծանրութեամբ
»
նա
զարհուրում
է
«ի
ցնորից
եկամուտ
պղտորութեանց»,
«ի
տխրական
անրջոց
»։
Նա
բազմատխուր
տարտմութեան
մէջ
վախենում
է,
որ
մի
գուցէ
չարը
մի
նոր
գիւտ
անէ
եւ
իր
քնած
տեղը
իր
«մեռօրինակ
դադարման
»
ժամանակ
մի
նոր
փորձանքի
մէջ
ձգէ
իրեն
«աներեւոյթ
մտածութեամբ
»
բասրելի
կրքով,
պատկառելի
դիպուածներով ,
-
Այսինքն
հին
Դրուժայի
գիշերախաբութեամբ։
Եւ
բանաստեղծն
ամենամեծ
հոգացողութեամբ
խնդրում
է
Աստուծուն,
որ
պահէ
իրեն
այդ
վտանգից,
որ
Աստուած
իր
խօսքով
սրբէ
նրա
պատսպարանը,
հրեշտակները
գնդերով
մարգարէները
կտակարանով,
առաքեալներն
աւետարանով
պահապան
կանգնեն
իրեն։
Իբրեւ
չարահալած
է
ամենից
առաջ
խաչը,
որ
պիտի
պահէ
նրան,
լինի
նրա
երգերի
պահանարան,
դրուի
տան
շեմքին,
որ
սատանան
չկարողանայ
նրես
մտնել։
Սենեակի
մուտքն
ու
շեմքը
երգը,
առաստաղը,
իր
անկողինը,
իր
անձն
ու
սիրտը,
զգայարանները,
բոլորն
առանձին
առանձին
հոգացողութիւն
են
պահանջում։
Աստուած
պիտի
ուղարկէ
իր
զուարթունների
գընդերը,
որոնք
պիտի
կռուեն
ընդդէմ
դեւերի
դասերին,
որպէս
զի
ինքը
ինչպէս
անվնաս
պառկում
է
քնելու,
այնպէս
էլ
անվնաս
զարթնի։
Այս
աղօթքները
սատանայի
դէմ
(տես
առանձնապէս
Բանք
ԺԲ
եր.
28
ՁԴ
եր.
224
հտ.
Ղ.
եր .
234
ՂԱ.
237)
ունին
մի
տեսակ
«կապքի
»
աղօթքների
բնաւորութիւն,
որ
ցարդ
տարածուած
են
մեր
ժողովրդի
մէջ,
երկուսի
մէջ
էլ
չարահալած
միջոցներն
են՝
խաչը,
երկաթ,
քացախ
ելն։
Անպայման
դրանք
մասամբ
ժողովրդական
հաւատալիքից
են
ծագում ,
բայց
իրենք
եւս
շատ
աւելի
ուղղել
են
մեր
ժողովրդական
հաւատքի
վրայ։