ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Ներքին.
Ինչո՞ւ
ա՛յսքան
խստութիւն
եւ
ինչո՞ւ
համար
այս
անարգական
«կրճտոցը»
դէպի
մի
ժողովուրդ,
որ
թէեւ
ճզմված
Արեւելքի
Բռնապետարանների
ճանկերի
մէջ,
տարիներ
ու
տարիներ
եղած
է
առաջապահ-բարեկամ
Ռուսական
առաջխաղացման
եւ
լաւագոյն
պատնէշը
երկու
սահմանագծերի
վրայ,
ուր
Մահմէտական
բռնապետութիւնն
էր
թագաւորում։
Մեկնութիւնը
պէտք
է
որոնել
Հիւսիսի
մայրաքաղաքի
մէջ,
ուր
կենտրոնական
բռնութեան
բոլոր
գործակալների
հետ,
պետաւան
«անիմաստութեան»
գոհարներն
են
պահվում։
Երբ
համա-Ռուսաստանի
անբաղդ
յեղափոխութեան
հրդեհի
միջից՝
գահ
դուրս
եկաւ
անջախջախ,
Ցարի
կառավարութեան
առաջին
գործը
եղաւ
ո՛չ
թէ
ականջ
դնել
ժողովրդի
կրծքից
հնչող
ցաւոտ
կարիքներին
եւ
ընդառաջ
գնալ,
այլ
ընդհակառակը,
դիմել
խաբի
եւ
հալածանքի.
Խաբը
–
Դուման
է։
Իսկ
հալածանքը
–
դումայի
քօղի
տակ
ծնունդ
առած
ծով-բռնութիւնների
շրջանը,
որի
շատ
էջերը
նմանը
չունին
նոյնիսկ
պօբեդօնօսեվեան
տիրապետումի
օրերին,
Ալեքսանդր
III-ի
օրով։
Հալածանք
անհատների
դէմ
–
«յեղափոխական»
մեղադրանքով։
Հալածանք
ազգերի
դէմ
–
«անջատական»
կասկածով։
Բանտ,
աքսոր,
կախաղան
–
դա
եղաւ
միակ
միջոցը
մարելու
ազատական
շունչը,
եւ
Հիւսիսի
մէջ,
ուր
ա՛յնքան
յոյսեր
մարեցան,
եւ
Վօլգայի
ափերին,
որ
մեծագոյն
ոճիրների
անյոյզ
վկան
եղաւ,
եւ
Կովկասեան
լեռների
տակ,
ուր
երբեմն
հոգեշունչ
երգեր
յօրինվեցան
նվիրած
«Սպիտակ
թագաւորի»
գայիսօնին
եւ
Լեհական
քաղաքներում,
որի
ծով-վիշտը
դարեւոր
պատմութիւն
է
երգում...
։
Ֆինլանտիան,
ասպետական
ու
խաղաղ
Ֆինն
աշխարհը,
առաջին
հարւածներից
մէկը
ստացաւ։
Հակառակ
արքայական
դարեւոր
երդման
ու
խօստման,
Ֆինլանդա-սահմանադրութիւնը
փշրվեց
ու
ոտնակոխ
եղաւ
[1]
։
«Կայսրը
երդվել
էր
հաւատարիմ
լինել
Ֆինն
սահմանադրութեան,
այժմ
յետ
է
վերցնում
իր
երդումը»
–
ասաց
ցարի
առաջին
մինիստրը,
եւ
թաշկինակը
հանեց
ու
սրբեց
իր
երեսի
թուքը,
նետված
մաքուր
շրթունքներից...
Ապա
հերթը
եկաւ
Լեհաստանին։
Ո՛վ
չէ
յիշում
այն
անպատմական
տերրօրը,
որ
երեք
տարի
շարունակ
կրակեց
Լեհ
աշխարը
եւ
յաճախ
18636ը
մոռացութեան
տւեց,
եւ
մտցրեց
պատմութեան
մէջ
ոճիրներ,
որոնց
չէ
ճանաչել
ոչ
մի
ոստիկանութիւն։
Երկու
«ծայրերը»
լռութեան
դատապարտելուց
յետոյ՝
բռնապետութեան
օրվան
գործակալը,
Ստօլիպին,
արիւնոտ
ձեռքը
դրեց
ռուսական
կենտրոնի
վրայ
–
օջախը
յեղափոխութեան։
Ի՜նչ
անլուր
ոճիրներ։
Ռուսական
թարմ,
ըմբոստ
եւ
գաղափարապաշտ
երիտասարդութեան
ախերը,
փոթորիկները
լռեցին,
ու
նրան
արիւնով՝
հողը
կարմրեց։
Երբեմն
Պէտրօպավլօսկ
ունէր
–
որպիսի՜
պատիւ
–
միայն
Պետերբուրգը,
այժմ
մէն
մի
քաղաք
այդ
«պատւին»
է
արժանացած՝
կայսերական
սրբատառ
հրովարտակով։
Կար
ժամանակ,
որ
գնդակահարութիւնը
վերապահված
էր
պետական
բացառիկ
«յանցանքների»
համար,
այժմ
դա
սովորական
ձեւն
է
օրէնքի
գործադրութեան։
Երբեմն,
գէթ
կանայք
ազատ
էին
բանտային
սեւ
տանջանքներից,
իսկ
այժմ
կինն
էլ
յանձնված
է
կօզակին
եւ
կնուտին,
կօկարդին
եւ
շպօրին։
Կենտրօնը
«լռեցրված»
էր
եւ
Հրեաներին
տրված
հարկաւոր
«դասը»։
Եւ
այժմ,
Պետերբուրգը
իր
ցինիկ
աչքերը
դարձրեց՝
դէպի
Հարաւ,
դէպի
ստորոտը
Արարատի
ու
Կազբեկի,
ուրկից
ազատութեան
երգի
ձայնն
էր
հնչում,
եղբայրական
արձագանգը
Համա-ռուսական
յեղափոխական
Մեծ
Երգին։
Կօվկա՜ս.
–
գեղանի
օրրան
քաղաքական
սիրոյ
եւ
տաելութեան,
դարեւոր
թատերաբեմը
մահմէտական
ու
քրիստոնեայ
մեծ
բաղխումների,
ուր
բիբլիական
տապանի
պատմական
իջեւանը՝
Արարատը
այնքան
սպասեց,
բայց
դեռ
ազգերի
ազատութեան
երազը
չը
վայելեց...
։
Այդ
բազմալեզու
երկրի
[2]
համար
կառավարութիւնը
յատուկ
ծրագիր
մշակեց
–
անարգ
եւ
ոճրամիտ։
Նախ
որոշեց
բաժանել
Վրացիները
Հայերից,
ու
այդ
նենգ
նպատակով
խոստացաւ
Վրացի
ազնւականութեան,
որը
տարաբաղդաբար,
դեռ
բաւական
ազդեցութիւն
ունի
ժողովրդի
վրայ,
ամէն
տեսակ
«քաղաքական
բարիքներ»։
Եւ
երբ
Վրաց
հասարակութիւնը,
կրկնակի
ոգեւորված
այդ
«քնքշութիւններից»
նետվեց
կռւի
մէջ
եւ
Գուրիայում
փոքրիկ
շարժումն
սկսվեց,
յանուն
ազատութեան,
«բարեկամ»
եւ
«կրօնակից»
կառավարութիւնը
նետեց
դէպի
դժբաղդ
գաւառը
կօզակների
եւ
զօրքերի
ահաւոր
վաշտեր,
հրաման
տալով՝
«մարել
գուրիական
հանրապետութեան
շարժումը,
առանց
խնայելու
կեանք
ու
գոյք,
տուն
ու
շէնք»։
Եւ
կրակի
ու
աւերմունքի,
վառօդի
եւ
սրերի
մէջ
մահացրաց
փոքրիկ
գաւառի
փոքրիկ
շարժումը։
Աւերմունքին
յաջորդեց՝
աքսորը։
Ու
ամբողջ
Վրաստանը
սոսկումի
ախ
արձակեց
եւ
ցած
կախ
գցեց
ձեռքերը...
։
Հերթը
հասաւ
Հայերին։
Կովկասի
հայ
ժողովուրդը
վաղուց
արդէն
դարձած
էր
Պետերբուրգի
թշնամանքի
առարկան։
Կառավարչապետ
Գօլիցին,
տիպը
անսանձ
ռուսարարի,
թեթեւամիտ
եւ
ամբարտաւան,
կօզակաշունչ
եւ
բռնամիտ,
իբրեւ
կառավարչապետ
(1897-1904)
մի
բան
միայն
արեց
–
լարեց
ամբողջ
Կովկասը,
թշնամանք
սերմանեց
ազգերի
մէջ
եւ
Պետերսբուրգը
«կրակի
վրայ
նոր
իւղ
ածեց»։
Հայը՝
իբրեւ
շարժուն
եւ
ինքնուրոյն,
նրա
ատելութեան
յատուկ
առարկան
եղաւ։
Հարւած
հարւածի
յետեւից
իջեցնելով,
նա
յաջողեց
Պլէվէի
մշտապատրաստ
օգնութեամբ,
համոզել
կենտրօնի
կառավարութեան,
որ
հայոց
շարժումների
եւ
յեղափոխութեան
ղեկավարը
հայ
կղերն
է
եւ
հնոցը՝
հայոց
եկեղեցին
–
յիմարագոյն
միտք,
արժանի
իր
«Սամօդուր»
հեղինակին։
«Պէտք
է
խլել
եկեղեցու
հարստութիւնը՝
նրան
ուժաթափ
անելու
համար,
–
եզրակացութիւն
էր
այդ։
Ու
ահա
1903-ի
Յունիսի
12-ին
բարձրագոյն
հրաման
եկաւ՝
գրաւել
հայոց
եկեղեցու
կալւածներն
ու
գոյքերը
եւ
յանձնել
կառավարութեան»։
Ոչ
մի
բողոք
եւ
աղերսանք
–
ոչ
հայոց
կաթողիկոսինը,
ոչ
հայ
ժողովուրդինը,
չօգնեց։
Բռնապետը
մնաց
անդրդւելի։
Զօրք
կանչւեց
այդ
անարգ
կարգադրութիւնը
գործադրելու։
Կոտրեցին
դռները
անպաշտպան
եկեղեցիներին։
Նոյնիսկ
կրօնական
կենտրօնավայրի
մէջ,
Էջմիածին,
փշրեցին
վանքի
դրամարկղը։
Բանտերը
նետեցին
երէցփոխներ։
Հազիւ
քանի
մը
ամիս
անցած
սակայն
այդ
անակնկալ
վայրկեաններուն
դէմ
ծառաւ
ցասումը
եւ
ըմբոստութիւնը։
Եկեղեցիների
մամռապատ
բակերը
պատերազմի
դաշտի
վերածվեցան։
Արիւնը
հոսեց։
Դիակներ
դիզվեցին
աղօթատեղիների
շուրջ
եւ
դիմադրութեան
ոգին
սաւառնեց
հայ
երկրի
վրայ...
Բռնաւորը
ստիպվեց
զիջել։
Տարին
չը
լրացած
եկեղեցական
կալւածները
յետ
տրվեցան,
սակայն,
բռնապետութիւնը
չը
մոռացաւ
իր
պարտութիւնը,
մտքի
մէջ
խարսխեց
այս
փաստը։
«Ով
է
այս
ժողովուրդը,
որ
համարձակվում
է
ցարական
զօրքին
դիմադրել։
Պէտք
է
դաս
տալ
նրա»։
Եւ
յարմար
րոպէին
էին
սպասում։
Երկու
տարի
անցաւ։
Յեղափոխութեան
հուրը
պատել
էր
ռուսական
աշխարհը,
եւ
Ցարի
կառավարութիւնը
շտապեց
հայերը
չեզոքեցնել,
աւելին
արիւնաքամ
անել,
որպէսզի
Կովկասի
այդ
կարեւոր
ոյժը
անկարող
լինի
շարժվել
եւ
նպաստել
հանուր
յեղափոխութեան։
Եւ
այդ
նպատակով
յառաջ
քշվեց
դաւադրական
աղետաւոր
ծրագիրը,
–
ստեղծել
Հայ-Թաթարական
ընդհարում,
զինել
եւ
նետել
Թաթար
ամբոխը
Հայերի
դէմ,
եւ
այդպէսով
մի
կողմից
Մահմետական
ժողովուրդը
սիրաշահել
եւ
միւս
կողմից՝
հայ
տարրը
սանձել,
դնելով
նրան
ամբողջովին
ինքնապաշտպանութեան
դիրքի
վրայ,
անկարող
փոքրագոյն
մասն
անգամ
ունենալ
պետական
ընդհանուր
շարժման
մէջ։
Այդ
դիւական
ծրագիրը
պատրաստվեց
Պլէվէական
շունոչով
եւ
յանձնվեց
ոճրագործ
նախարարի
Կովկասեան
գործակալներին,
իրականացնելու
հրամանով։
Ու
ահա
մի
խաղաղ
օր,
նման
բոլոր
օրերին,
Բագու
քաղաքի
մէջ,
Թաթար
ժողովուրդը,
մահմէտական
շունչով
հրահրված,
առանց
պատճառի
եւ
առիթի,
յարձակում
գործեց
Հայոց
թաղի
եւ
փողոցներում
պտտող
հայերի
վրայ։
1905-ի
Փետրվար
6-ին
էր
այդ։
Ապշութիւնը
ընդհանուր
էր.
հակառակ
հայերի
դիմումներին,
թախանձանքին,
ոստիկանութիւնը
մնաց
անշարժ
եւ
անտարբեր։
Արիւնը
կանգնեցնելու
փոխարէն,
վերեւից
հրահանգւած
ոստիկանութիւնը,
ընդհակառակը
աւելի
դրդեց
մահմէտական
բէգերն
ու
ամբոխը,
եւ
ահա
կռւի
փողը
հնչեց
Անդրկովկասի
մէկ
ծայրից
մինչեւ
միւսը։
Բագուից
յետոյ
Երեւան,
Նախիջեւան,
Շուշի,
Գանձակ,
եղան
տխուր
թատերաբեմեր
աներեւակայելի
դժբաղդութեան։
Ու
դարձեալ
հոսեց
արիւնը։
Քաղաքները
բերդեր
դարձան։
Հրացանի
որոտը
գիւղեր
բռնեց։
Հրդեհը
թաղեր
լափեց։
Գերանդին
վար
ընկաւ
ձեռքերից,
որ
սրով
փոխարինվի։
Ու
ամէն
տեղ
աւերածը
գլուխ
բարձրացրեց
ահաւոր
թափով
[3]
։
Բայց
այս
անգամ
եւս
«գնդակը
վրիպեց»,
դարձեալ
մի
անգամ,
պատւաւոր
անձնւիրութեամբ,
ինքնապաշտպանների
շարքեր
կազմվեցին։
Մարտիկները
կողք
կողքի
կանգնեցան։
Աւելի
քան
15,
000
քաջեր,
դուրս
եկած
ժողովրդի
ծոցից,
դիմադրութեան
դրօշի
տակ
մտան
եւ
այդ
եղաւ
լաւագոյն
դասը՝
Թաթար
արշաւանքին։
Ոյժը
միացած
գաղափարին՝
կատարեց
խրատական
մեծ
դերը,
–
դաւադիր
կառավարութիւնը
«լեզուն
կծեց»,
ու
սեւ
ոյժերը,
որ
արեամբ
ու
արտասուքով
ուզեցան
ներկել
աշխատանքի
խաղաղ
վայրերը,
խրատվեցին,
կանգ
առան,
եղան
աւելի
հեզ՝
քան
մանուկը,
աւելի
քնքոյշ
քան
զեփիւռը։
Յեղափոխութեան
դասն
էր
այդ։
«Եղբայրասպան»
կռիւը
հազիւ
վերջացած,
շղթայված
լեզուները
բացւեցին,
եւ
նոյնիսկ
Թաթար
ժողովրդին
պատկանող
անձինք,
քաղաքացիական
առաքինութիւն
ունեցան
բարձրաձայն
ճշմարտութիւնը
ասել։
1906ի
Յունիս
10ին,
Գանձակի
նահանգապետ
Ալֆտան
գնաց
շրջագայելու
աւերված
գաւառները։
Երբ
հասաւ
Ղազախ
քաղաքը,
հրապարակի
վրայ
հաւաքված
հազարաւոր
բազմութեան
միջից
դուրս
եկաւ
մի
Թուրք
Բէգ,
եւ
դիմեց
Նահանգապետին,
այս
խօսքերով.
«Ձերդ
Գերազանցութիւն,
Տեսնում
էք
Խազախ
քաղաքը,
որ
7-8
ամիս
առաջ
շէն
էր
եւ
լիառատ,
իսկ
այժմ
քանդված
ու
աւերակ։
Այդ
աւերը
մենք,
Թուրքերս
չենք
արել,
այլ
հաշտարար
դատաւոր
Օրլով,
որ
ահա
կանգնած
է
ձեր
կողքին։
նա
մեզ
հանգիստ
չէր
տալիս
գիշեր
թէ
ցերեկ,
անդադար
դրդում,
ստիպում
էր
մեզ՝
կոտորել,
ջնջել
Հայերին
անխնայ,
անողորմ,
առանց
սեռի
եւ
հասակի
խտրութեան,
ասելով՝
թէ
կառավարութեան
ցանկութիւնն
է
այդ...
»։
Աւելի
խիստ
եւ
շանթող
լեզւով
խօսեց
մի
այլ
Թուրք,
պատգամաւոր
Զիաթխանով,
պետական
դումայի
նիստի
մէջ
1906
Յունիս
12ին։
Նա
ասաց.
«Կառաւորութեան
պաշտօնեաները
հրաշագեղ
Վրաստանը
աւերի
մատնեցին՝
զօրքի
ձեռքով,
իսկ
Մուսուլմաններին
եւ
Հայերին
իրար
դէմ
գրգռեցին,
ու
կռւեցրին։
Յայտարարաում
եմ
այս
ամբիոնից,
որ
Թաթարների
ու
Հայերի
մէջ
տնտեսական
հողի
վրայ
թշնամութիւն
չէ
եղել,
մենք
ապրում
էինք
իբր
բարի
դրացիներ
եւ
սիրում
էինք
միմիանց։
Զինված
ընդհարումներ
մենք
չենք
ունեցել,
եթէ
եղել
են
սպանութեան
դէպքեր,
նրանք
եղել
են
մասնակի
եւ
երբեք
այսպիսի
հսկայաւան
չափեր
չեն
առել։
Մեր
պաշտօնեաները
եւ
գէնէրալները
երեւան
հանեցին
իրանց
կատարեալ
սնանկութիւնը։
Արդէն
երկու
ամբողջ
տարի
է՝
մենք
լողում
ենք
Արեան
ծովում,
մինչեւ
մեր
ծնկները
քայլում
ենք
դիակների
միջով։
Թո՛ղ
հեռանան
նրանք,
թո՛ղ
կորչին,
բաւական
է,
որքան
զմայլվեցինք
այդ
հրդեհների
բոցով,
բաւական
է,
որքան
հրճւեցինք
ընկած
դիակների
տեսարաններով,
հերիք
է,
ինչքան
լսեցինք
թշուառ
մայրերի
ու
քոյրերի
ողբն
ու
հեծեծանքը...
»
Ի՜նչ
ծանր
դատավճիռ!
Կարմրե՞ց
արդեօք
կառավարութեան
պետը,
եւ
դողաց
արդեօք
նրա
ոճրագործ
ձեռքը՝
որով
ստորագրեր
էր
մահաբեր
հրամանները։
Ո՛չ։
Կատաղած
այդ
պարտութեամբ,
բռնապետութեան
մեծ
ժանտարմը
որոտաց.
–
Պէտք
է
փշրել
այդ
ոյժը,
պէտք
է
սանձել
այդ
յանդուգն
ժողովուրդը։
Եւ
այդ
եղաւ
երկրորդ
պատճառը
անարգ
վրէժի,
որ
առաջինին
միացած՝
սպառնաց
լինել
անխիղճ
եւ
անողոք…։
Արտաքին
Ներքին
պատճառներին,
1907-ից
սկսած
աւելացաւ
արտաքինը
–
քաղաքական
ուժգին
փոփխութեան
սահմանի
միւս
կողմը
–
Իրանի
մէջ,
եւ
Թիւրքիա։
Ազատութեան
եւ
Սահմանադրութեան
Ալիքը,
վերջապէս,
բաղխեց
Շահնշահի
ապարանքի
դռները։
Դարեւոր
քունով
մրափած
ժողովուրդը
սկսեց
շարժվել
եւ
Թէհրանի
միապետի
իշխանութեան
դէմ
ըմբոստներ
երեւացին,
դուրս
եկած
խոնարհ
ժողովրդի
կրծքից
եւ
ուղեղից։
Եւ
վրդովւած
այդ
անակնկալ
զարթումից
Իրանի
հողի
վրայ,
Պետերբուրգի
կառավարութիւնը
իրաւունք
համարեց
զօրք
մտցնել
Սալմաստ,
թաւրիզ
եւ
Ռաշտ,
գործակալներ
Թէհրան,
բաց
պահելու
իր
արշաւանքի
ճամբան
դէպի
Ատրպատական,
որու
վրայ
100
տարուց
ի
վեր
աչք
ունի
Մոսկովի
միապետութիւնը,
եւ
դրա
հետ
միասին
սանձ
դնելու
սահմանադրական
շարժման
պարագլուխների
բերանին
ու
կոչերին,
որոնց
արձագանգները
հրճվանքով
էին
ընդունվում
Կովկասեան
լեռնաշղթաների
միջավայրերում…։
Եւ
այն
տեղ
էլ,
Պարսկաստանի
մէջ,
ուր
բռնութեան
ճեղքվող
միջնաբերդից
ազատութեան
մեղեդին
է
հնչում,
երբեմն
հուժկու,
երբեմն
լալկան
Ցարի
հաւատարիմ
զօրքի
յաղթական
ճամբին,
Իրանի
որդոց
հետ,
կողք
կողքի,
Հայնէր
կանգնած,
դրօշը
ձեռքին,
կուրծքը
պատրաստ։
Ատրպատականի
հայութիւնը
թէեւ
փոքրաթիւ,
թէեւ
փոքր
ոյժ,
անարժան
համարեց
անմասն
մնալ,
եւ
իր
լուման
բերեց
սահմանադրական
բանակին։
Ու
Կովկասից
եկած
Մահմէտական
ու
Վրացի
ազատասէրի
հետ,
Հայ
յեղափոխականը
ոչ
թէ
միայն
համակրանք,
դրամ,
յոյս,
այլ
կեանք
եւ
արիւն
տւեց,
ու
իր
դիակով
պատուանդան
կառուցեց
սահմանադրութեան
գրաւիչ
կոթողին
համար։
Եւ
Թէհրանում
իսկ,
սահմանադիր
զօրախմբի
ղեկավարը,
յեղափոխական
մի
համեստ
գործիչ,
նոյնպէս
Հայ
է,
Եփրեմը,
որ
դէմ
է
դնում,
հայ
մարտիկների
օգնութեամբ,
յետադիմական
բանակին
եւ
օտար
խուժողին։
–
Դարձեա՜լ
Հայերը…։
Բացագանչում
է
վայրագ
կատաղութեամբ
Պետերբուրգի
բռնարանը,
լի
անծայր
ու
թունաւոր
ատելութեամբ,
«պէտք
է
ամբողջ
բունը
քանդել
եւ
անհետք
դարձնել»։
–
Այս
տեղ
էլ
Հայերն
են…
Զեկուցագրում
է
Կ.
Պօլսի
Ռուսական
դեսպանը,
ամօթահար
եւ
նախանձոտ,
որ
մինչ
Նէվայի
ափերին
դուման
դառնում
է
ստուէր
կօզակների
ձեռքի
մէջ,
Բօսֆորի
ափերում,
Երէկեան
Ամրոցը
Օսմանեան
Ներոնի,
1908ի
Յուլիսից
հնչում
է
երգը
Ազատութեան,
եւ
Եըլտըզը
գերի
է
արթնացող
ժողովրդի
ձեռքին…
Եըլտըզը
անձնատուր,
պարլամենտը
բաց,
խօսքը
ազատ,
ոճրագործը
բանտի
մէջ,
ու
այդ
բոլորի
կողքին՝
յոյսեր
եւ
աշխատանք
վաղվան
վերածնութեան
անունով,
–
ահա
իրողութիւնը,
որը
տանիլ
չէ
կարող
Ռուս
բորբոսնած
բիւրօկրասին,
մինչեւ
ոսկորի
ծուծը
միապետական
եւ
անձնիշխան։
Եւ
այդ
խելակորոյս
բիւրօկրասիի
գործակալները,
ոմանք
Պօլսում,
իբր
դեսպան,
ոմանք
փոքր
Ասիա
իբրեւ
հիւպատոսներ,
յամառօրէն
պնդում
են
թէ
Հայերն
են
որ
«տօն»
են
տալիս
նոր
րէժիմին
Պօլսի
մէջ,
Հայ
յեղափոխութիւնն
է,
որ
շաղկապեց
բոլոր
տարրերը,
եւ
տապալեց
արիւնոտ
բռնապետը,
եւ
մանաւանդ
տարածում
եւ
սփռում
է
Օսմանեան
կայսրութեան
մէջ,
հակառուսական
հոգի,
թշնամանք
ընդդէմ
Պետերբուրգեան
հովերի։
–Եւ
խմորված
այդ
ատելաշունչ
համոզմամբ
ցարական
գործակալները,
1909-ից
ի
վեր
չեն
խնայում
ջանք,
դրամ,
շքանշան,
դաւեր՝
հարուած
տալու
մանուկ
Սահմանադրութեան,
կռւեցնելու
Հայը
Թիւրքի
հետ,
ոտքի
կանգնեցնելու
տգէտ
Քուրտ
տարրը
Հայի
դէմ,
Սահմանադրութեան
դէմ։
Կովկաս
–
Հայը,
Պարսկաստան
–
Հայը,
Թիւրքիա
–
Հայը,
ահա
դիւանագիտական
զառանցանքը
Հիւսիսի
անճար
կառավարութեան,
որ
գրգռված
«անգոյ
փաստերից»,
ուզում
է
վրեժ
լուծել,
կործանել,
փոշի
դարձնել
ու
զնտանների
մէջ
ճզմել
Հայ
սիրտն
ու
Հայ
միտքը,
մարդիկ,
որոնք
մեղք
չունեն,
եւ
ոչ
էլ
պատասխանատուութիւն։
Որպի՜սի
փոփոխութիւն
դերերի!
Այժմ
Պօլսի
մէջ
է,
օրրանը
Համիտեան
Եղեռնի,
որ
հնչում
է
ձայնը
թոթովախօս
ազատութեան,
մինչ
Պուշկինի,
Գերցինի,
Տօլստօյի,
եւ
Կարաեվի
հայրենիքը,
թատերաբեմը
հերոսական
պայքարի,
դարձել
է
տանջարան,
ուր
բանտերը
այնքան
լի
են,
որքան
Տաճարները՝
տօն
օրերին։
Թիւրքիայում,
երեկւան
հայրենիքը
զնտանների
չը
կայ
քաղաքական
կալանաւոր,
իսկ
Ռուսաստանում
եւ
ոչ
մի
բանտ,
որ
ազատ
տեղ
ունենայ։
–
Երբեմն
Կովկասն
էր
ապաստանը
Թուրքահայ
փախստականի,
այժմ
Կովկասահայը
Պօլիս
եւ
Թիւրքիա
է
ապաստանում,
զերծ
մնալու
բանտից
եւ
տանջանքից,
աքսորից
ու
Սիբիրից։
Կար
ժամանակ,
որ
Պետերբուրգից
ու
Կովկասից
էր
հնչում
բողոքն
ու
նախատինքը
ընդդէմ
Օսմանեան
ներոնականութեան,
եւ
այժմ
Բիւզանդիոնն
է
դարձել
բողոքավայրը
ընդդէմ
այն
ոճիրին,
որ
տանջանք
է
Հային,
ամօթանք՝
Ռուսին,
հալածանք
Հայի
համար,
եւ
նախատինք
Ռուս
մտքի
եւ
Ռուս
անուան
համար։
Ապաբա՜ղդ
Ռուսաստան...
։
Վարկաբեկ
Թիւրքիա,
խաւար
Իրանը,
սահմանադրական,
տէր
պարլամէնտի,
Սուլթանն
ու
Շահը
աքսորված,
եւ
հսկայ
Ռուսաստանը
–
բռնարան,
լի
արիւնով
ու
կախաղաններով։
Ի՜նչ
անարգանք!
Ու
այդ
անարգանքի
վրէժն
էլ
«այլացեղ»
տարրերից
պէտք
է
լուծել...
Ահա
այդ
է
մեկնութիւնը։
Այդ
է
պատճառը
հակիրճ
գծերով։
[1]
ԾԱՆՕԹ.
Ցաւում
ենք,
որ
այս
գրքոյկի
ծաւալն
ու
ծրագիրը
թոյլ
չէ
տալիս,
գէթ
համառօտակի
ուրւագծել
այն
ոճիրն
ու
սոսկումները,
որոնց
թատերաբեմը
եղան
Ֆինլանտիա,
Լեհաստան
և
Ռուսաստանի
կենտրոնը։
[2]
Կովկասի
մէջ
ապրում
են
հետևեալ
ազգերն
ու
համայնքները.
–
Վրացի,
Հայ,
Ռուս,
Թաթար,
Յոյն,
քուրդ,
Թաթ,
Ասորի,
ուտե,
Լեգզի,
Յս,
Աւաի,
Լախ,
Կումուխցի,
Բօթլիխ,
Մեց,
Չէչէն,
Աբխազ,
Չէրքէզ,
Արազ,
Կարաչայցի,
Նօղայ,
Շալմուխ,
Գերմանացի,
Մօլտավացի
–
մօտ
10
միլիոն։
Այդ
տասը
միլիօնից
Անդրկովկասի
մէջ
ապրում
է
6
ու
կէս
միլիոն
ժողովուրդ
և
գլխաւոր
տարրերն
են՝
Վրացի,
Հայ
և
Թաթար։
[3]
1905-1906ին,
ե»կու
տարւայ
ընթացքում,
Հայ-Թաթարական
տխուր
ընդհարումների
պատճառով
վնասվեցին
ու
աւերվեցին
286
գիւղեր,
որնցից
128
հայաբնակ,
իսկ
158
թրքաբնակ։
Վնասված
ընտանիքների
թիւը՝
14,
760,
դրանից
7265
Հայ,
իսկ
7,
495
Թաթար։
Վնասված
քաղաքներն
են
Բագու,
Շուշի,
Գանձակ,
Երևան,
Հին-Նախ-Իջևան,
Ղազախ
և
Թիֆլիս։
Վնասւածների
թիւը՝
քաղաքների
մէջ,
նոյնպէս
ահագին
է։