ԳԼՈՒԽ
ԱՌԱՋԻՆ
1
Բարիկենդան
էր:
Ձինն
էկել,
դիզվել,
սար
ու
ձոր
բռնել
էր:
Պարզըկայ
գիշերը
էնպէ՛ս
էր
գետինը
սառցրել,
որ
ամէն
մէկ
ոտը
կոխելիս
հազար
տեղից
տրաքտրաքում,
ճռճռում,
ճքճքում
էր
ու
մարդի
ջանը
սրսռացնում,
ձեն
տալիս:
Ամէն
մէկ
ծառի
ճղքներից,
ամէն
մէկ
տան
բաշից
հազար
տեսակ
սառցի
լուլայ,
հազար
տեսակ
ձնի
քուլայ
կախ
էր
էլել
ու
բիզ-բիզ
իրար
վրայ
սառել:
Հէնց
գիտես`
սար
ու
ձոր
կամ
նո՛ր
էր
ծաղկել,
կամ
նո՛ր
ծերացել,
մահվան
դուռն
ընկել`
շունչն
էր
մնացել,
որ
տայ
ու
աշխարքիս
բարով
մնայ
ասի:
Ղուշ,
գազան,
անասուն,
սողուն`
որը
փետացել,
էստեղ-էնտեղ
վեր
էր
ընկել,
որն
էլ
վաղուց,
ամսով
առաջ
բունը
մտել,
ձենը
կտրել,
պաշարը
վայելում,
գարնան
գալուն
սպասում:
Գետերի,
առուըների
երեսները
սառիցը
մէկ
գազ
էկել,
հաստացել,
իրար
վրայ
դիզվել,
էնպէս
էր
ջրի,
աղբրի
բերնին
հուպ
տվել,
որ
մօտըներին
կանգնողը
միմիայն
նրանց
խուլ
ձենն
էր
լսում,
որ
սառցի
տակին
տխուր,
տրտում
քլքլում
էր
ու
էլ
ետ
էստեղ-էնտեղ
կամաց-կամաց
ձենը
կտրում,
պապանձվում,
սառչում:
Արեգակը
էս
առաւօտ
որ
գլուխը
քնի
տեղիցը
ու
աղօթարանիցը
չի՛
բարձրացրեց
ու
աչքը
աշխարքի
վրայ
քցեց,
շողքը
սարերի
գագաթին,
դաշտերի
գլխին
էնպէ՛ս
էր
պէծին
տալիս,
պսպղում,
փայլում
ու
սառցի,
ձնի
հետ
խաղում,
ծիծաղում,
կանաչ
ու
կարմրին
տալիս,
որ
հէնց
իմանաս,
թէ
ալմազ,
զմռութ,
եախութ
ու
հազար
տեսակ-տեսակ
անգին
քարեր
ըլէին
դաշտերի,
սարերի
գլխին,
երեսին,
դօշին
փռած:
Սարերի
սառը
բուքը,
ձորերի
դառնաշունչ
քամին
էնպէ՛ս
էր
մեյդան
բաց
արել,
գոռում,
փչում,
հոսան
անում,
ձնի
թեփը
իրար
գլխով
տալիս,
որ
ճամփորդի
քիթ
ու
պռունկը
կպցնում,
ճաքացնում,
երեսը
պատռում,
գլխին,
երեսին
հազար
անգամ
խփում,
աչք
ու
բերան
լցնում,
շատին
կամ
ձորերն
էր
քցում,
խեղդում,
կամ
ձնումը
թաղում,
շունչը
կտրում,
կամ
ոտ
ու
գլուխ
փետացրած`
ճամփից
խռկում,
սար
ու
չօլ
քցում,
խեղդում
կամ
քարեքար
տալիս:
Էսպէս
մէկ
խիստ
ձմեռվան
օրի
լիսն
ու
մութը
որ
բաժանվեցաւ,
ու
աղօթարանը
բաց
էլաւ,
քանաքռցիք
քնից
վեր
կացան,
տան
երդիկները
բաց
արին,
երեսները
լվացին,
մէկ-երկու
խաչ
հանեցին,
բարի
լիս
ասացին
իրար,
երեխեքը
ծածկեցին,
ու
ամէն
մարդ
սկսեց
գնալ
իր
բանը:
Մեծ
մարդիկը
միրքըները
սանդրելով,
պառաւ
կնանիքը
չարսաւը
կռնատակների
տակին`
կամաց-կամաց
տանիցը
դուս
էլան
ու
տէրողորմեա
քաշելով,
Հայր
մեր
ասելով,
Հրաժարիմքը
կամ
Հաւատով
խոստովանիմը
քթըների
տակին
փնթփնթացնելով,
իրար
ողջոյն
տալով,
շատը
իր
տակը
քցելու
շորը
կամ
մորթին
ձեռին
բռնած,
քիթ-քթի
տված`
գնացին
ժամ,
դուռը
պաչեցին,
էն
վախտին
վրայ
հասան,
որ
տէրտէրը
դեռ
չէ՛ր
էկել,
ժամկոչին
ասեցին,
որ
զանգակը
քաշի,
ու
իրանք
մէկ-քանի
ծունր
դնելուցը
յետոյ`
մարդիկը
սեղանի
առաջին
կամ
տների
տակին,
կնանիքը
ետի
դասումը
իրանց
համար
իրար
մօտ
շորը
փռեցին,
չոքեցին,
գլուխ-գլխի
դրին
ու
սկսեցին
զրից
անիլ,
իրանց
գեղի
ու
տների
բանը
պատմիլ,
իրար
հալ
հարցնիլ,
մինչեւ
տէրտէրն
էկաւ,
ճրագները,
կանթեղները
վառեցին,
որտեղ
ձէթ
չկար,
մղդսին
ածեց,
տէրտէրի
փիլոնը
քցեց,
ու
ընչանք
միւս
ընկերն
ու
տիրացուքը
կը
գային,
նա
էլ
մէկ-քանի
ծունր
դրեց,
չոքեց,
սաղմոս
ասաց,
աղօթք
արեց,
էկողներին
լաւ
վարաւուրդ
արեց,
որի
քէֆը
հարցրեց,
որի
հետ
էլ
էնքան
զրից
արեց
կամ
աչքերը
ճմբռեց,
մինչեւ
խալխը
մի
քիչ
շատացաւ,
ընկերն
էկաւ,
Հրաժարիմքն
ասեցին
գդակը
գլխներին,
երեսները
դէպի
Արեւմուտը
դարձրին,
ու
յետոյ
էլ
ետ
շուռ
էկան,
Հաւատամքն
ու
Մեղէն
սկսեցին,
զանգակն
մէկ
անգամ
էլ
քաշեցին,
որտեղ
զանգակ
չկար,
ժամհարը
գնաց,
կտրների,
աղբսների
վրայ
ձեն
տվեց,
ու
ժամն
սկսեց
կանգնիլ:
Տէրտէր,
տիրացու
ժամն
էին
ասում,
ժողովուրդը
ծունր
դնում,
խաչ
հանում
կամ
չոքում,
նստում,
ու
աշխատասէր,
ժիր
մղդսին
եա
ճրագի
ծերը
կտրում,
եա
կանթեղներին
լիս
տալիս,
եա
թէ
չէ`
միրուքը
քորելով,
կոնդալ
գլուխը
տրորելով,
արշտոտալով
դուրս
ու
տուն
էր
անում,
բուրվառ
շինում,
կամ
էրեխեքանց
գլխին
խփում,
որ
հանդարտ
կենան,
ղալմաղալ
չանեն,
դես
ու
դէն
չվազին:
Բազի
անգամ
էլ
բռնօթու
ղութին
ջիբիցը
կամ
ծոցիցը
հանում,
թափ
տալիս,
ինքը
քաշում,
փռշտում,
երեսին
խաչ
հանում
եա
սատանին
անիծում
ու
քէդխուդեքանցը
թաւազայ
անում,
պատիւ
տալիս
ու
էլ
ետ
ծանր-ծանր
գալիս,
իր
տեղը
կանգնում
կամ
տէրտէրի
հրամանը
կատարում:
Ջահել
տան
տղերքն
էլ
ամառվան
պէս
խոտ
հնձելու,
կալ
կալսելու,
բաղ
փորելու,
էտելու,
թաղելու,
դարման
կրելու
դարդ
չունենալով`
ճմլկոտալով,
աչքները
ճմռեցին
ու
քնահարամ
մտան
գոմը,
որ
տաւարին,
ձիանոնցը
խոտ
տան,
տակըները
սրբեն,
ջուրը
տանին,
ձիանը
թիմարեն
ու
հետը
խաղ
ասելով
էլ
ետ
կապեն
ու
գնան
տուն:
Հարգեւոր
հարսերը`
ասղարոյր
գիւլաբաթնի
օշմաղը
մինչեւ
քթըների
կէսը
խոր
քցած,
քօղ
ու
լաչակի
ծերը
աչքերի
տակը
խոր
քաշած,
որ
էլ
երեսները
չէր
երեւում,
մէկ
դարայի
կամ
ղադաք
մինթանայ
հաքըներին,
մովի
կամ
կտաւի
շապկով
զարդարած,
մէկ
մեծ
գօտկով
մէջքները
չորս
տակ,
հինգ
տակ
կապած`
ղշի
պէս
կուփ-կուփ
վեր
թռան,
երեսներին
մի
քիչ
ջուր
քսեցին,
փէշով
սրբեցին,
ու
որն
սկսեց
տունն
աւելել,
որը
դուռը
սրբիլ,
որն
էլ
չախմախին
տվեց,
կրակ
արեց,
որ
թունդիրը
վառի
ու
տան
թադարեքը
տեսնի,
պղնձները
վրէն
դնի
ու
կերակուրները
էփի,
հազիր
անի:
Տան
ջահել
աղջկերքն
էլ
գլխըները
սանդրեցին,
մազըները
յուսած,
քամակներին
քցած,
կարմրագագաթ
պոպոզ
մորթէ
գդակները
գլխըներին,
անկաջները
կապեցին,
դաստամալն
ուսըներին
քցեցին,
կուժը
վրէն
դրին,
բերանը
կալան
ու
գնացին,
որ
տան
համար
ջուր
բերեն,
ու
երկար
ժամանակ
ջրի
վրայ
իրար
հետ
զրից
տալուցը
ետը`
էլ
ետ
իրար
հետ
խօսալով,
ծիծաղելով
մէկն
իրանց
տունը
գնաց,
միւսն`
իրանց:
Արեգակի
շողքն
ընկաւ
տուն.
բորեազը
մէկ
կողմից
էր
շվացնում,
բզզում,
հոսանը
միւս
կողմից
ֆստացնում,
փստացնում,
վզվզում,
ձինը
փանջարեքովը
ու
երդկովը
ներս
ածում,
աչք
ու
անկաջ
լցնում,
ու
էրեխեքն
էլ
քնաթաթախ
վեր
կացած,
թունդրի
չորս
կողմովը
բոլորված,
շարված,
ու
դեռ
անլվայ`
ոտըները
քարին,
գետնին
էին
ծեծում,
մորըները
խփում,
որ
հաց
առնին,
ուտեն:
Աթարի
սեւ,
թանձր
ծուխը
դուռն
ու
երդիկը
կալել,
տունը
մխի
ծով
էր
շինել,
էնպէս
որ
մարդի
աչքը
առաջը
չէ՛ր
կարում
ջոկի:
Էրեխեքանց
սուգ
ու
շիւանը
գլուխ
էր
տանում,
քեալլա
ծակում:
Որն
օրօրոցումն
էր
լալիս,
որը
դեռ
եօրղանի
տակին,
աչք
ու
բերան
ծխով
լիքը`
գոռում,
հարայ
տալիս,
որն
էլ
տված
հացովը
հերիք
չէր,
էլի
ժնգժնգում,
ուզում
էր,
որ
էլի
տան,
որ
ձենը
կտրի:
Խեղճ
տանտիկինը
հօ,
չէ՛ր
իմանում,
թէ
ձեռը
որի՛
բերնին
դնի,
որի՛
աչքը
կշտացնի,
ու
իր
բերանն
ու
աչքը
հօ,
բաց
ու
խուփ
անելով
մեռել
էր,
հէնց
բռնի՛ր:
Էնքա՛ն
ծուխ
էր
կուլ
տվել,
բռնօթի
քաշել,
փռշտացել,
հազացել,
որ
սիրտն
էկել
էր,
բողազին
դէմ
առել:
Էնքա՛ն
աչքերը
տրորել
էր
ու
աղի
արտասունք
թափել,
որ
աչքի
լիսը
թռել
էր:
Էնքա՛ն
կուզէկուզ,
հաւկրի
պէս
ման
էր
էկել,
պուճախե-պուճախ
ընկել,
որ
էլ
մէջքը
չէ՛ր
կարում
քաշիլ:
Թունդիրն
էլ
քանի
կենում
էր,
թէժանում
էր:
Պղնձները
ղլթղլթալով
եփ
էին
գալիս,
ինքն
էլ
թունդրի
չորս
կողմը
դուբարայ
աւել
քսեց,
սրբեց,
կերակրների
համը
տեսաւ,
աղ
քցեց
ու
մտիկ
էր
անում,
որ
ժամաւորը
տուն
գայ:
Աստուծոյ
ողորմութիւնը
հասաւ.
ծուխը
ետ
քաշվեցաւ.
քամին
ետ
առաւ,
ջրի
գնացողները
էկան,
տղերքն
էլ
հաւաքվեցան.
արեգակը
մէկ
ջիդաբոյ
էկաւ,
բարձրացաւ,
բայց
դեռ
Ողորմի
աստծու
ձեն
չլսած,
ժամաւորները
չէկած`
ո՞վ
էր
կարող,
որ
բերանը
նշխարք
դնի:
Առաւօտայ
սհաթի
ութը
դեռ
չէ՛ր
ըլիլ,
էս
որ
ասում
եմ:
―
Էհ,
ժամ
չի՛
դառաւ
մեր
գլխին,
մէկ
իշի
հարսանիք
դառաւ,
տօ,
—
սկսեց
տանուտէր
Օհանեսի
մեծ
տղայ
Աղասին
բերանը
բաց
անիլ
ու
ինքն
իրան
թոնթորալ,
բարկանալ,
որ
իր
բոզ
ձին
թամքել,
հազիր
էր
արել,
որ
էսօր
դուս
գնայ,
ջիրիդ
խաղայ
ու
ուզում
էր,
մոնց
որ
ըլի,
մէկ
փոքր
նհար
անի,
ձիու
քամակն
ընկնի
ու
գնայ,
իր
թայդաշ
(տոլ)
տղերքանց
հետ
իր
քէֆն
արամիշ
անի:
—
Տօ՛,
ձեր
տունը
չքանդվի,
ախր
ի՞նչ
խաբար
ա
էսքան
պոչը
ձգել,
երկարացնել:
Մէկ-էրկու
ծունր
դի՛ր,
երեսիդ
մէկ-քանի
խաչ
հանի՛ր,
պրծանք,
գնաց.
ժամի
դուռը
պաչ
արա՛,
էլ
ետ
արի՛,
քո
բանդ
տե՛ս:
Ի՞նչ
ա,
էսպէս
օրն
էլ
ժամի
տուտը
բռնիլ,
երկա՜ր
մտիկ
անիլ,
որ
հա
կա՛ց
ու
բերանդ
բաց
ու
խուփ
արա՛,
թէ
Օրհնեալ
եղերուքն
ասեն,
որ
բերանդ
հացի
համ
տեսնի:
Խաչը
գիտենայ,
էս
հալեւորներն
ու
պառաւները
քանի
մեծանում
են,
խելքըներն
էլ
հետըները
կորցնում:
Կուզես
բարկացիր,
կուզես
սառը
ջուր
խմի՛ր,
որ
մեռնիս
էլ,
էնքան
պէտք
է
մտիկ
անես,
որ
ժամաւորները
գան,
Ողորմի
աստուած
ասեն,
որ
բալքի
թէ
աչքդ
մի
բան
տեսնի:
Մարդի
աչքը
ջուր
ա
կտրում,
լերդը
չորանում:
Էսօր
էլ
հօ
մատաղ
չե՞ն
մորթել
ու
ժամի
դռանը
բաժանում,
որ
հա
թէ
մտիկ
էլ
անես,
էլի
աչքդ
մի
բան
տեսնի,
բերանդ
մսի
համ,
քիթդ
մսի
հոտ
առնի:
Տէրտէրների
գլուխն
էլ
հօ
էսօր
լաւ
տաքացած`
ի՞նչ
են
մտիկ
անում,
թէ
գելը
ոչխարը
տարաւ:
Էլ
տուտը
չե՛ն
կտրում,
լաւ-օսալ
մի
քիչ
ոտը
բարձրացնում,
որ
աղունը
շուտով
վեր
գայ,
ամէն
մարդ
իր
տուն
գնայ:
Էլ
չե՛ն
միտք
անում,
թէ
էսօր
ի՞նչ
օր
ա:
Էս
կարգ
դնողին
ի՞նչ
ասեմ.
նրա
հօրն
ողորմի,
ինքը
հացի
տեղ
խոտ
կըլի
կերած,
բա՜ս...
Փորս
վեց-վեց
անում,
ղլվլոց
ա
ընկել,
էլի
հա
կա՛ց
ու
գլխիդ
վա՜յ
տու՛ր,
թէ
ժամը
պէտք
է
արձակվի,
որ
փորիդ
արքայութիւն
ըլի:
—
Տօ՛,
խանի՛
խարաբ,
ի՞նչ
էլաւ
քեզ.
մի
քիչ
որ
համբերես,
լեզուդ
քեզ
անես,
լաւ
չըլի՞լ.
ի՞նչ
ես
առաւօտ-առաւօտ
էլ
բերնիդ
կապը
կտրել,
հօ
կրակ
չի՞
ընկել
փորդ
ու
քեզ
էրում,
խորովում,
—
ասեց
մերը
բարկանալով,
—
հօ
աշխարքը
տարան
ո՛չ,
դու
մնացիր:
Մենք
ջա՞ն
չունինք,
մեզ
աստուած
չի՞
ստեղծել,
հողիցը՞
դուս
էկանք:
Պա'-պա',
պա-պա՛…
էս
ժամանակիս
տղերքը
հէնց
սալթ
գժվել,
կապովի
են
դառել:
Ո՛չ
մեծի
պատիւն
են
ճանաչում,
ո՛չ
հաւատի
գինը,
ո՛չ
ժամի,
աղօթքի
զօրութիւնը:
Էս
ա,
որ
աստուած
մեր
գլխին
բարկացել,
ամէն
կողմից
մեզանից
զուլումը
պակաս
չի
ըլում,
է՜:
Ամէնն
էլ
իրանց
ձին
են
քշում:
Էրեկվան
երեխեն
էլ
դեռ
ոտը
չի
էլած`
ոտն
ա
բարձրացնում,
հօ
աստուած
չի՛
վերցնիլ:
Վեր
կացար
տեղիցդ,
տօ՛,
մէկ
հլա
աստծուն
փառք
տու՛ր,
երեսիդ
խաչ
հանիր,
հոգիդ
միտքդ
բե՛ր
ու
ետոյ
ուզածդ
արա՛,
է՜.
հօ
ճաքեցիր
ո՛չ:
Տա՜,
տա՜,
տա...
Աստուած
ազատի
էս
ժամանակվայ
երեխեքանց
ձեռիցը.
որ
թողաս,
աշխարք
կը
քանդեն:
Լաւ
ա,
որ
Աստուած
էսպէս
անօրէն
բանին
համբերում
ա,
ես
ըլիմ,
չե՛մ
համբերիլ:
Աղասին
հնազանդ
որդի
էր:
Ղորդ
ա,
մօրը
ոչի՛նչ
չասեց,
լռվեց,
բայց
ասածը
մէկ
անկաջովը
մտաւ,
միւսովը
դուրս
էլաւ:
Ոտի
տակին
կրակ
էր
վառվում.
սիրտն
ուզում
էր
բերնովը
դուս
գայ:
Գեղումը
մեծացած
ռամիկ
տղայ`
հազարից
մէկ
անգամ
ժամի
երես
չէ՛ր
տեսել,
մեղի
ձեն
չէ՛ր
լսել,
կողքերն
ու
գլուխը
չօլում,
սարում
հաստացրել:
Մէկ
զատկին,
մէկ
էլ
ջրօրհնէքին,
սատանի
աչքը
քոռ,
ղորդ
ա,
զանգակի
ու
պատարագի
ձեն
իմանում
էր,
բայց
վա՜յ
էն
իմանալուն.
ո՛չ
սրտին
էր
քեար
անում,
ո՛չ
ջանին:
Նրա
համար
ժամն
ու
գիլի
հարսանիքը
մէկ
էր.
ո՛չ
բառն
էր
իմանում,
ո՛չ
զօրութիւնը.
ծունր
դնելիս
կամ
չոքելիս
էլ
մէջքն
ու
ոտներն
էին
ցաւում.
ծալապատիկ
նստում
էր,
բէզարում
էր,
ոտի
վրայ
կանգնում
էր,
չէ՛ր
կարում
համբերի:
Շատ
անգամ
ճարը
կտրում
էր,
դուս
էր
գալիս
ժամի
հայաթը,
մէկ
գերեզմանաքարի
վրայ
նստում,
մէկ
կուշտ
քնում,
էլ
ետ
ներս
մտնում:
Շատ
անգամ
էն
վախտին
էր
ժամ
գնում,
որ
ամէն
բանը
կերել
պրծել,
Օրհնեալ
եղերուքն
էին
ասում:
Ոչի՛նչ.
մէկ-էրկու
խաչ
էր
հանում
երեսին,
ժամի
դուռը
պաչում,
ետ
դառնում:
Սաքի
մենք
էնպէ՞ս
չենք
անում,
կոպիտ
գեղըցու
վրայ
ի՞նչ
ենք
զարմանում
կամ
ծիծաղում:
Գրի
սեւն
ու
սպիտակը
հօ,
էսպէս
տեղը,
տէրտէրներն
էլ
բռանց
էին
ջոկում.
աւետարան
կարդալիս
հազար
անգամ
եա
չեշմակը
(գեօզլուկը)
դզում,
եա
տիրացուի,
մղդսու
վրայ
բարկանում,
եա
գրակալը
դօշըներին
քաշում,
եա
գլուխ,
երես
գրքի
միջումը
կորցնում,
մէկ
պստիկ
մոմ
էլ
ձեռներն
առնում,
եա
մոնթի
գլխին
խփում,
որ
մոմը
դուզ
բռնի:
Շատ
անգամ
էլ,
որդիանց
որդի,
մէկ
փիս,
անմարս,
դժար,
ատամ,
գլուխ
կոտրող
բառ
էլ
որ
չէր
ռաստ
գալիս,
հէնց
գիտես,
թէ
սատանի
թամքը
կորաւ.
շատ
կռանալուցը,
մոմը
մօտ
բռնելուցը
եա
գիրքն
էր
էրվում,
եա
նրա
միրուքը:
Ամա
էսպէս
բառեր
վարաւուրդ
էին
արել,
մօտանալիս
կամ
գլխովն
էին
պտտում,
կամ
մէկ
գիրն
ասում,
միւսը
կուլ
տալիս.
եա
թէ
չէ՛
սխ
կարդալու
տեղ
սոխ
կամ
սխտոր
ասում,
ղս
ասելու
տեղ
ղսրախ,
ու
ժամ
օրհնողն
էլ
եա
չոռ
էր
ասում,
եա
չէ՛
լսում:
Մէկ
գիր
պակաս
ժամանակին
հօ,
աստուած
հեռու
տանի.
ժամ
ու
ժողովուրդ,
տէրտէր,
տիրացու
իրար
գլխով
էին
դիպչում.
ամէն
բերնից
էնպէս
մէկ
խօսք
էր
դուս
գալիս,
որ
զուռնի
փոխանակ
դափ
էին
ածում,
մմի
տեղ
ցխաւելը
եա
քշոցը
կարդացողի
ձեռը
տալիս,
տպողին
օրհնում,
կազմողին
գովում
ու
գեջդանգեջ,
պրծնելիս,
աստծուն
էնքան
իրանց
հոգու
համար
շնորհակալութիւն
չանում,
որքան
գրքից,
աւետարանից
ազատվելու
խաթէր:
Թէ
մէկ
վարդապետ
էլ
պատահում
էր
էսպէս
վախտը,
աստուած
հեռու
տանի,
էշը
մնում
էր
ցխումը
խրված,
կարդացողի
ոտն
ու
ձեռը
դող
էր
ընկնում,
լեզուն
կապվում:
Չէ՛
զարմանալու.
ի՞նչ
անեն
խեղճերը,
գեղերումը
վարժատուն
չունին,
քաղաքներումը`
օրինաւոր
վարժապետ,
ու
շատի
փորում,
հինգ
օր
ման
գաս,
մէկ
այբի
կտոր
չե՛ս
գտնիլ:
Է՛ն
էլ
շատ
ա,
որ
իրանց
ջուրը
ջրամանիցը
հանում
են,
իրանց
բանը
եօլայ
տանում,
ժամի
կարգը
կատարում:
Ամէնս
էլ
լաւ
գիտենք,
թէ
ո՞ւմ
մեղքն
ա,
ամա
հիմիկ
խօսալու
վախտը
չի,
յետոյ
կասեմ.
ի՞նչ
ասեմ,
իմացողն
իմացաւ
ու
անկաջի
տակն
էլ
բալքի
թէ
քորեց.
բայց
անկաջի
տակը
քորելով
փոր
չի՛
կշտանալ,
լաւ
է
մէկ
օր
առաջ
իր
բանը
կարգին
բռնիլ
ու
չասիլ`
էքուց,
էքուց:
Էքուց
էլ
էս
օրվանից
ա,
ընչանք
էգուց-էլօր
կը
քցենք
մեր
բանը,
գելը
սուրուն
կը
տանի.
ով
անկաջ
ունի,
լսի,
թէ
չէ
ոտը
քարին
կառնի:
Մեր
Աղասին,
բացի
սրանից,
ղորդ
ա,
տարին
իրեք-չորս
անգամ
սրբութիւն
էլ
էր
առնում,
խոստովանվում,
պաս
ու
ծում
պահում,
զատկի
մատաղին
ընկեր
ըլում,
խունկ
ու
մոմ
վառում,
իր
մեղքը
բոլոր
տէրտէրի
վիզը
կապում,
ինքը
բերանը
սրբում,
ձեռները
լվանում,
ղրաղ
կանգնում,
բայց
էս
պարտքիցը
պրծածին
պէս,
քրդի
ասածին
պէս`
«էլմը
զէն
կիկոն
էր,
էլմը
զէն
կիկոն»:
Էլ
էն
ջուրը,
էլ
էն
ջաղացը,
ո՛չ
ղուղն
էր
բան
մտնում,
ոչ
բերանը
լազաթ
առնում:
Շատ
անգամ
ժամի
ճամփէն
էլ
էր
մտքիցը
քցում,
խունկն
ու
մոմն
էլ:
Էս
մէկ
ադաթ
էր.
աչքը
բաց
էր
արել,
էնպէս
էր
տեսել,
թէ
հինգ
նաւակատեացը
միս
չպէտք
էր
կերած,
ժամ
գնացած,
ծում
պահած,
սրբութիւն
առած,
պատարագ
արած,
հոգոյ
հաց
տված,
գերեզմաններն
օրհնած.
ուրիշներն
անում
էին,
ինքն
էլ
էնպէս
էր
անում,
աղքատաց
կերակրում,
շատ
անգամ
քահանայ,
խալխ
կանչում
ու
իրանց
ննջեցելոց
հոգիքը
յիշում:
Բոլոր,
բոլոր
հիանալի
սովորութիւններ
էին,
աննման
օրէնք,
սուրբ
աստուածապաշտութիւն
եւ
մարդասիրութիւն:
Աստուած
տայ,
ամէն
ազգ
էս
բարեգործութիւնները
ունենան,
որ
մեր
ընտիր
հայերն
ունին,
ամա
Աղասու
ջիգրը
հէնց
էնդուր
վրայ
էր
շատ
անգամ
գալիս,
որ
ինչ
անում
էին,
խելքումը
չէին
նստացնում,
թէ
բանի
զօրութիւնն
ի՞նչ
ա:
Հանդն
էր
դուս
գալիս`
իր
մասիլն
ու
պտուղը,
դաշտերի
ծառն
ու
ծաղիկը,
երկնքի
պայծառ
արեգակի,
լուսնի,
աստղերի
լիսը
տեսնելիս
նրա
հոգին
վերանում
էր,
խելքը
թռչում,
շատ
անգամ
աչքերը
ծով
դառած`
տեղն
ու
տեղը
մնում
կանգնած.
հէնց
իմանում
էր,
թէ
իրան
դրախտը
տարան:
Ձեռները
քցում,
գլուխը
բաց
անում,
երեսը
մէկ
երկինքը,
մէկ
երկրի
վրայ
քցում,
հոգոց
հանում
ու
ցանկանում
էր,
որ
ձեն
տայ:
—
Ա՜խ,
ո՞վ
ես
դու,
ո՞վ,
եարադանիդ
ղուրբան,
աստուած,
որ
էսքան
բարիքը
ստեղծել
ես
մեզ
համար:
Ա՜խ,
ընչի՞
չե՛ս
քո
սուրբ
երեսը
մէկ
օր
մեզ
ցոյց
տալիս,
որ
ոտներդ
ընկնինք,
մեր
սիրտը,
մեր
հոգին
քեզ
մատաղ
տանք:
Թէ
ասեմ`
երկիրն
ա
մենակ
գեղեցիկ,
հազար
ծաղկներով,
բուսով
զարդարած,
բաս
երկինքը
ու՛ր
թողամ,
որ
ցերեկը
ինձ
լիս
ա
տալիս,
հանդիս
պտուղը
հասցնում,
գիշերը
մութն
իմ
աչքիցս
հեռացնում
ու
էնպէս,
չադրի
պէս
գլխիս
վրայ
կանգնած`
անձրեւ,
արեւ
տալիս,
որ
ես
ապրիմ,
որդիքս
պահպանեմ,
աշխարքի
պէտքը
գամ,
որ
եռնելիս
էլ
գան
հողիս
վրայ,
ինձ
մէկ
դարտակ
ողորմի
ասեն:
Ա՜խ,
երկնային
թագաւոր
աստուած,
քանի
աչքս
բաց
եմ
անում,
էս
քո
արարածը
տեսնում,
սիրտս
կրակ
է
դառնում,
աչքս`
ծով,
բերանս
լռվում,
մնում
եմ
տաքացած,
ջեռուցած,
բայց
ա՜խ,
ո՛չ
էս
կրակն
ա
ինձ
էրում,
ո՛չ
էս
ջուրն
ինձ
խեղդում:
Աչքս
մոլորված`
էս
թփից
էն
թուփ,
էս
սարից
էն
սարն
ա
ընկնում,
ծառի
տակին
ասես,
սարի
գլխին
ասես`
մտիկ
անելով
աչքս
շաղվում,
ջուր
ա
կտրում:
Հէնց
գիտես`
մէկ
ձէն,
մէկ
թեւ,
մէկ
աներեւոյթ
հոգի,
տերեւները
խշշալիս,
ղուշը
թռչելիս,
աղբիւրը
քչքչալիս,
բիւլբիւլը
երգելիս,
հովը
փչելիս,
շաղը
երեսիս
թափելիս,
ամպը
գոռալիս,
անձրեւը
գալիս
ինձ
ձեն
ըլի
տալիս,
ինձ
ձեռով
ըլի
անում,
ինձ
վրայ
խնդում,
թէ
վայելի՛ր,
էստոնք,
հողածին
մարդ,
բարի
կա՛ց,
բարութիւն
արա,
Արարչիդ
մեծութիւնը
ու
խնամքը
ճանաչի՛ր,
ծառի
պէս
պտուղ
տու՛ր,
ծաղկի
պէս`
հոտ,
սարի
պէս`
աղբիւր,
դաշտի
պէս`
մասիլ,
երկրի
պէս`
հաց,
երկնքի
պէս`
լիս.
վայելի՛ր
աստուծոյ
բարութիւնը,
ուրըշին
էլ
փայ
տու՛ր.
աղքատ
տեսնելիս`
կերցրու՛,
կշտացրու՛,
ղուշը
վրովդ
անց
կենալիս`
կանչի՛ր,
կուտ
տու՛ր.
դու
առատ
ձեռք
ունեցիր,
որ
առատ
առնիս
ու
բախտաւոր
ըլիս:
Ա՜խ,
բոլոր
կանեմ,
կեանքս
ուզեն,
չե՛մ
խնայիլ,
բայց
ի՞նչ
կըլի,
որ,
տէ՛ր
իմ
եւ
աստուած
ջան,
էս
հոգին
մէկ
օր
էլա
մի
ինձ
երեւի,
որ
էսպէս
կարօտ
չմնամ,
չէրվիմ,
չմաշվիմ
նրա
աննման
սիրովը:
Երազումն
էլա
որ
մէկ
նրա
պատկերը
տեսնէի,
սրտումս
դարդ
չէր
մնալ,
էսքան
չէի
հասրաթ
ըլիլ
ու
տանջվիլ:
Թէ
դու
ես
նրան
ուղարկում,
ո՜վ
տէր
իմ
եւ
Արարիչ,
ինչի՞
չես
հրամայում,
որ
մէկ
օր,
մէկ
օր,
ա՜խ,
մէկ
րոպէ
էլա,
մէկ
աչքս
բաց
ու
խուփ
անելիս
էլա,
նա
մի
աչքովս
ընկնի,
նրան
տեսնիմ,
սիրտս
հովանայ
ու
էլի
նրա
ասածն
անեմ.
բերնիս
թիքէն
հանեմ,
ուրըշին
ուտացնեմ,
հաքիս
շորը
հանեմ,
ուրըշի
լաշը
ծածկեմ,
որ
հորնըմօրս
սիրտն
էլ
ուրախանայ,
ասեն,
թէ
«աստուած
իրանց
բարի
զաւակ
ա
պարգեւել,
որ
իրանց
խրատը
գետինը
չի՛
քցում,
իրանց
բարի
ճամփին
ա
հետեւում,
իրանց
ասածն
անում»:
Հանդը
դուս
գալիս`
մեր
բիրտ
Աղասին
էսպէս
էր
մտածում,
ու
սիրտն
էրվում,
ժամիցը
գալիս`
փառք
էր
տալիս
աստուծոյ,
որ
շուտ
արձակվեցաւ,
ինքը
տուն
էկաւ,
որ
մի
քիչ
դինջանայ
ու
գնայ
հանդը,
որ
էլի
սիրտը
բացվի,
էլի
էն
հիանալի
ձէնը
լսի
ու
իր
բանն
անի:
Շատ
անգամ
բարկացած`
գալիս
էր,
տան
պուճախումը
կամ
քուրսու
տակին
ոտները
փռում,
տրտնջում,
թոնթորում,
գանգատ
անում,
որ
ժամումը,
խոստովանվէլիս,
էնպէս
բաներից
էին
խաբար
առել,
նրա
սիրտը
վիրաւորել,
որ
նրա
մտքովը
ամենեւին
երազումն
էլ
չէին
անց
կացել:
—
Ախպե՛ր,
արածիս
հլա
մէկ
ճար
արա՛,
յետոյ
ուրիշ
բաներից
հարցըրու,
է՜,
—
ասում
էր
շատ
անգամ
նեղանալով:
—
Հէնց
քանի
ասում
ես,
էլի
երկու
սհաթ
չօքացնում,
գլուխդ
տանում
են,
թէ`
ասա՛,
ասա՛:
Ախր
որ
չեմ
արել,
ի՞նչ
ասեմ,
ի՞նչ:
Էնպէս
բան
արա՛,
որ
սիրտս
մի
քիչ
հովանայ
եա
տաքանայ,
շատ
խօսալուց
ի՞նչ
կշահվիս:
Ասենք,
թէ
խաթր
եմ
անում,
լիս
չե՛մ
ընկնում,
հէնց
պէտք
է
ամէն
բան
բերանդ
գալիս
խօսի՞ս:
Սիրտս
սրսռում
ա
էդ
հարցրած
բաներիցդ,
քար
ըլի,
էդ
խօսքերը
չի՛
տանիլ:
Ախր
ինչպէ՞ս
են
աստուծոյ
սուրբ
տաճարումը
էնպէս
բաներից
խաբար
առնում,
որ
չօլումը
չի՛
պէտք
է
խօսացած,
բալքի
թէ
քամին
իմանայ,
տանի,
ուրըշի
անկաջ
քցի.
տանը
չի՛
պէտք
է
ասած,
որ
չըլիմ
չիմանամ,
պատերը
զարզանդին:
Ես
իմ
կարճ
խելքովս
էնպէս
եմ
իմանում,
որ
մարդ
խոստովանվելիս
ինքը
պէտք
է
իր
մեղքի
վատութիւնը,
իր
արած
չարութիւնը
միտք
անի,
փոշմանի,
զղջայ,
աստծուն
խնդրի,
որ
իրան
թողութիւն
տայ,
որ
էլ
չանի.
կարողութիւն
տայ,
որ
իր
ճամփիցը
չհեռանայ,
բարի
ըլի,
թէ
չէ`
զօռ
անելով,
մարդի
վրայ
բեռը
դնելով,
անկաջը
էսպէս
բաներով
լցնելով,
սրտիցը
ոչի՛նչ
խաբար
չառնելով
ի՞նչ
կընկնի
մարդի
ձեռքը.
ոչինչ:
Հինգ
օր
էլ
գլուխդ
քարեքար
տուր,
տարով
ծում
պահի,
որ
սիրտդ
թամուզ
չի՛,
ի՞նչ
օգուտ:
Թէ
ինձ
վատութիւն
ես
արել,
պէտք
է
սրտով
իմանաս,
ինքդ
փոշմանես,
թէ
չէ
ուրըշի
ասելով
դու
հօ
քո
ուզածը
ու
քո
խորհուրդը
չե՛ս
թողալ:
Տէրտէրի
առաջին
չոքելիս,
մեղայ
տալիս
էնպէս
պէտք
է
վեր
կենաս,
որ
խղճմտանքդ
դինջ
ըլի,
նրա
ասածը
գլխումդ
մտնի,
թէ
չէ`
սիրտդ
լիքը
գնացիր,
լիքը
վեր
կացար,
ի՞նչ
օգուտ:
Խաթաբալա
ա,
էլի՛.
մէկ
որ
եախեդ
ձեռ
ա
ընկնում,
էլ
չեն
ուզում,
թէ
պոկեն:
Հաղորդութեան
օրը
որ
գալիս
ա,
աստուած
գիտենայ,
ջանս
դող
ա
ընկնում:
Ինչ
աման-չաման
կայ,
լվանում
եմ,
ղուղս
մզում,
քամում,
բէինս
քանդում,
որ
տեսնիմ,
թէ
ի՞նչ
եմ
արել,
որ
ես
ինքս
ասեմ
ու
հարցնիլ
չտամ:
Տուն
չեմ
կտրել,
մարդ
չե՛մ
սպանել,
ուրըշի
հացը
ձեռիցը
չե՛մ
խլել,
աստծուն
իրան
այան
ա.
գողութիւն,
չարութիւն,
անառակութիւն
մտքովս
էլ
չի՛
անց
կենում,
էնքան
արեւի,
անձրեւի
տակին
չոքըչոք
եմ
անում:
Առաւօտը
գնում
եմ
հանդը,
րիգունը
գալիս,
մէկ
մարդի
ծուռը
աչքով
չեմ
մտիկ
տալիս,
էլ
մեղքս
ո՞րն
ա,
որ
հէնց
գլխըներս
տանում
են,
թէ`
հա՛,
ասա,
հա՛,
ասա՛:
Ես
լաւ
գիտեմ`
մեղքի
պարկն
ո՞վ
ա,
իրանցից
պէտք
է
հեսաբ
պահանջել.
մեզ
վրայ
են
բեռը
բարձում,
մեզ
մեղաւոր
շինում:
Ղորդ
են
ասել,
թէ
շատ
կարթացողի
ծուծը
բարակ
կըլի,
գլխումը
խելք
չի՛
ըլիլ
կամ
թէ
չէ
կը
թուրքանայ:
Աշխարքս
կարթացողիցն
ա
շինվել,
կարթացողիցն
էլ
պիտի
քանդվի:
Իմ
դուշմանս
նրանց
ձեռը
չընկնի,
սաղ-սաղ
կուտեն
մարդի:
Ինչ
ասես`
նրանցից
դուս
ա
գալիս:
Աւետարանը
իրանք
են
կարդում,
ժամ
ու
պատարագ
իրանք
անում,
մեզ
ասում,
թէ
մեր
ասածն
արէք,
մեր
գործքին
մէք
նայիլ:
Ախր
ինչպէ՞ս
չնայեմ,
հօ
քոռ
չեմ,
փառք
աստծու:
Ինչ
ճամփով
որ
դու
գնում
ես,
ես
էլ
էն
ճամփովը
պէտք
է
հետդ
գամ.
տօ՛,
դու
դուզ
գնա՛յ,
որ
ես
էլ
դուզ
գնամ,
է՜.
զօռի
բան
չի՛
հօ:
Տօ՛,
դու
խեցգետնի
պէս
ծուռն
ես
եռում,
ինձանից
պահանջում
ես,
թէ
ծուռը
մի՛
գնար:
Առաջ
դու
արա՛,
եդոյ
ինձ
խրատ
տո՛ւր,
է՜:
Ես
էլ
գիտեմ,
որ
աստուած
փիս
բանը
չի
սիրիլ.
ես
որ
հող
տեղովս
ատում
եմ,
նա
ինչպէ՞ս
կընդունի:
Թէ
բան
ունիս,
է՛ն
ասա,
էդով
քարվան
չի՛
կտրվիլ:
Նստում
են
երկա՜ր,
զուռնալամայ
խօսում,
հազար
բանի
անուն
տալիս,
հազար
հրաշք
պատմում,
մէջը
փուչ,
օխտը
հատիկ,
ոչ
աղ
կայ,
ո՛չ
համեմ:
Քրիստոս
գիտենայ,
իմ
ծառիցւ
ու
դաշտիցը
շատ
բան
եմ
սովրում,
քանց
սրանցից:
Տօ՛,
փող
էլ
ուզես`
կը
տամ,
չունենամ,
գլուխս
կը
ծախեմ,
քեզ
կը
պահեմ,
թաք
ըլի
էնպէս
բան
ասես,
որ
խելքումս
մտնի,
իմ
հաւարին
հասնիս,
էն
ժամանակը
հոգիս
ուզես,
քեզ
թասիր
չե՛մ
անիլ,
չե՛մ:
Ամէնը
հօ
ամէնը,
իլահիմ
մեր
Տէր
Մարկոսը,
որ
առաւօտից
մինչ
րիգուն`
փիլոնն
ուսին
քցած,
–
փոխանը
վեր
քաշելով,
հողաթափը
ծըփծրըփացնելով
կամ
քօշերը
քստքստացնելով,
քուցին-քուցին
անելով,
մէկ
դագանակ
ձեռին,
լոնդի
տէրողորմէն
շխշխկացնելով,
քուչէքը
չափելով,
մէկ
մեռել
կամ
կնունք,
շիլափլաւ
կամ
մատաղ
պատահելիս`
մէկ
էլ
էն
ես
տեսնում,
որ
հազալով,
փռշտալով,
ոտին-գլխին
անելով,
դռները
ջարդելով,
կոտրատելով,
–
ափալ-թափալ
ներս
ընկաւ,
հոգէառ
հրեշտակի
պէս
էկաւ,
թունդրի
ղրաղը
կտրեց,
իրան-իրան
նստեց,
արաղ,
մազայ
ուզեց,
ու
հէնց
իմանաս,
թէ
մեռելի
կէս
հոգին
ինքն
ա
ուզում
հանի:
Դեռ
պատանը
չկարած,
չլվացրած,
շուտով
թաղումէլէքն
ու
կողոպուտն
ա
ուզում.
աստուած
հօ
չի՛
վերցնի:
Տօ՛,
մէկ
արի՛,
ձեռս
բռնի՛ր,
հօր
պէս
ինձ
սիրտ
դի՛ր,
ինձ
անուշ
լեզվով
մխիթարի՛,
ետոյ
հոգիս
էլ
հետը
հանի,
է՜.
թէ
որ
չտամ,
պատժի
գամ:
Մէկ
հացկերոյթ
բլելիս`
սուփրի
գլխին
ինքն
ա
նստում,
հինգ
մարդի
ղդար
հաց
ուտում,
տկի
հոտն
առնելիս`
փորը
ղլվլոց
ընկնում:
Տօ՛
քո
տունը
չքանդվի,
քո
տունը,
հօ
սոված
չմեռա՞ր,
ա՛յ
խանի
խարաբ,
ի՞նչ
էլաւ
քեզ.
մարդի
փորը
հօ
դժոխք
չի՞,
որ
իրան
ուտի:
Սար
ու
ձոր`
տէրտէրի
փոր.
ի՞նչ
ղորդ
են
ասել,
է՜:
Բերնին
ղուրբան,
ով
էս
խօսքն
ասել
ա:
Աւետարանի
կողքումը
պէտք
է
գրած,
որ
սրանք
կարդան
ու
իմանան:
Քիչ
ա
մնացել,
որ
մեզ
սաղ-սաղ
ուտեն:
Երեխեքներս
չօբան
դառած
ման
են
գալիս,
նրանց
դարդը
չեն
քաշում,
որ
մէկ
այբ-բեն
էլա,
մէկ
ճզի-բզի
սովորցնեն,
հէնց
իրանց
ֆիքրն
են
քաշում:
Էդպէս
հօ
չի՞
ըլիլ:
Ղորդ
ա,
կարդալ-մարթալ
չե՛մ
գիտում.
էշ
կերել
եմ,
էշ
մենծացել:
Ես
ի՞նչ
գիտեմ`
տէրտէրն
ի՞նչ
ա,
ժամն`
ինչ:
Էդպէս
բաները
էս
հաստ
գլխումը,
հազար
տարի
էլ
ասեմ,
մեռնիմ,
կտրիմ,
ոտներս
քարեքար
տամ,
տուն
չի՛
գնալ,
տու՛ն:
Պարտականը
նա
ըլի,
որ
ինձ
կարդալ
չի
սովորցրել,
ամա
բանը
մենակ
կարդալումը
չի՛:
Ինչ
կուզէ
ասեն,
ես
իմ
կոպիտ
գլխովը
էնպէս
եմ
կարծում.
նհախ
տեղը`
դատած
մալը
ուտիլը
ու
դարտակ
քնիլը
հարամ
ա:
Մարդ
պէտք
է
ինքն
էլ
աշխատի,
որ
կերածը
հալալ
ըլի:
Էս
լսողն
էնպէս
կիմանայ,
թէ
մեր
Աղասին
մէկ
սարսաղ,
անհոգի,
անաստուած,
իր
հաւատն
ուրացած
մարդ
պէտք
է
ըլէր,
որ
մեր
ողորմելի
կարդացողներին
էսպէս
քարկոծում,
պախարակում
էր
ու
էլ
միտք
չէ՛ր
անում,
թէ
նրա՛նք
են
Քրիստոսի
կենարար
մարմինն
ու
արինը
ճաշակում,
ծառայ
եմ
նրանց
սուրբ
զօրութեանը:
Նրա՛նք
են
մեր
հոգու
տէրը,
մեր
մեղքը
սրբող-մաքրողը:
Նրա՛նց
է
տված
երկնքի
ու
երկրի
իշխանութիւնը,
որ
արքայութեան
դուռը
մեզ
համար
բանան
կամ
փակեն:
Նրանք
որ
չըլին,
մեր
հոգին
դժոխքումը
հուրն-յաւիտենական
իսրի
պուճախումը
հա՛
կտանջվէր,
հա՛
կտանջվէր
ու
սատանէքանց
փայ
կըլէր:
Մազէ
կարմնջովը
անց
կենալիս`
տեղը
թէ
նրանք
մեր
ձեռը
չի
բռնեն,
անդունդը
կթափվինք,
ու
ամէն
մէկ
մեր
թիքէն
հազար
սատանի
ճանկը
կընկնէր:
Ինչ
ուզում
ես`
խօսի՛ր,
արա՛,
ձեռդ
ո՞վ
[ա]
բռնում,
ամէն
մարդ
իր
գլխի
տէրն
ա,
ամա
էսպէս
բանի
վրայ
խօսողի
ատամները
պէտք
է
ջարդած,
որ
խելքը
գլուխը
գայ:
Ի՞նչ
անես,
էշ
գեղըցի
ըլելով`
գլուխը
հաստ,
ծուծը
բարակ,
անտաշ,
կոպիտ,
ո՛չ
վարպետ
էր
տեսել,
ո՛չ
վարժատուն,
ձիու
տակը
սրբելուցը,
մաջը
բռնելուցը,
հանդը
վարելուցը
ու
կատեպանութիւնից
աւելի
ոչի՛նչ
բան
չէր
գիտում:
Ախր
մէկ
մարգ
որ
անլվայ
հաց
ուտի,
ամսըներով
չոլումն
ու
գօմումն
իր
օրն
անց
կացնի,
նրանից
էլ
ի՞նչ
հարցնես,
ի՞նչ
բեդամաղ
ըլիս.
նրա
ասածը
ո՞վ
չվանի
կը
դնի:
Թէկուզ
գեղըցին,
թէկուզ
եաբանի
հայվանը,
մի
հեսաբ
ա:
Մէկ
մարդ
որ
խաչ
հանելիս
չիմանայ,
թէ
ձեռը
առաջ
դօշի՞ն
պէտք
է
դրած,
թէ՞
ճակատին,
աջո՞ւ
կողմը,
թէ՞
ձախու,
սաղ
տարին
հինգ
անգամ
ժամի
երես
տեսնի,
էլ
ո՞վ
նրա
դնչին
մտիկ
կը
տայ:
Կըլի
որ
նրա
բոլոր
անբաւականութեան
պատճառը
բարիկենդանն
էր
ու
ժամի
երկարիլը:
Բալքի
միտք
էր
անում,
թէ
իր
թայդաշ
տղերքը
էն
սհաթին
ձի
ու
ասպաբ
հազրած`
դուս
ըլին
էկած,
ու
ինքը
ետ
մնայ:
Բալքի
թէ
հէնց
էստո՛ւր
համար
էր
նա
էնքան
դատ-բեդատ
անում,
տրտնջում,
բերանը
աւերում,
հոգին
ապականում.
թէ
չէ
նրա
ձենը
մինչեւ
է՛ն
օրը
իր
հէրնըմէրն
էլ
չէին
լսել:
Էս
պատճառով
կարելի
ա
նրա
գիժ
խօսքերը
մոռանալ,
նրան
ներել
ու
էսպէս
ափեղցփեղ,
հայվարայ
խօսողի
բերանը
ցխել,
որ
իր
չափը
ճանաչի:
Ուրեմն`
լսողը
թո՛ղ
չբարկանայ
ու
իսկոյն
ձեռք
բարձրացնի,
որ
Աղասու
բերնին
խփի:
Էսպէս
չար
լեզու
ուրիշ
մարդիկ
էլ
ունին,
բայց
Աղասու
բարի
խասիաթը,
բարի
սիրտն
ու
հոգին
քիչը
կունենան:
Էս
հասակը
հասել
էր,
քսան
տարին
անց
կացել,
նա
դեռ
հօրնըմօր
առաջին
էնպէս
էր,
ինչպէս
մէկ
անմեղ
գառը:
Մէկ
օր
նրանց
խօսքիցը
չէ՛ր
դուս
էկել.
մէկ
օր
նրա
բերնիցը
մէկ
թթու
խօսք
չէ՛ր
լսված.
աչքը
նրանց
աչքին
առնելիս`
նա
նրանց
միտքը
իսկոյն
իմանում
ու
գլուխը
մահու
էր
տալիս,
որ
նրանց
կամքը
կատարի:
Գեղըցիքը
բոլոր
նրա
արեւովն
էին
խնդում,
նրա
գլխովն
օրթում
ուտում:
Ամէնի
աչքը
նրա
վրայ
է,
նրան
էր
գովում,
նրան
էր
օրհնում:
Մէկին
մէկ
փորձանք
դիպչելիս
կամ
մէկ
դարդ
ունենալիս
նա
իր
գլուխը
ետ
էր
դնում,
նրա
մուրազին
հասնում:
Բերնի
թիքեն
հանում
էր,
ուրըշին
ուտացնում:
Էնքան
իր
ապրանքին,
իր
հանդին
ու
մալին
չէ՛ր
մուղայիթ,
որքան
իր
հարեւանների:
Տանուտէրի
տղէն
էր,
աղքատի
ու
նաչարի
ընկեր:
Որբ
էր
նրա
դուռը
գալիս`
սուփրէն
էր
բաց
անում
կամ
քիսէն.
ում
գութան
չունէր,
իրանցը
բան
տալիս.
ում
եզն
ու
հօտաղ
չունէր,
իրանցն
ուղարկում.
ում
փող
չունէր,
որ
մշակ
բռնի,
իգին
էտի,
փորի
եա
թաղի
կամ
թաղը
ետ
տայ,
ինքն
էր
առաջ
ընկնում,
գեղի
տղերքը
հաւաքում
ու
գնում
նրա
բանն`
առանց
կանչելու,
առանց
խնդրելու
անում,
ու
իգու
տէրը
մէջը
մտնելիս`
աչքը
մնում
սառած,
նրան
ումբր
ու
արեւ
խնդրում,
չունքի
թէ
մէկ
տարի
վազն
անթաղ
մնայ
մեր
աշխարքումն,
իսպառ
կը
չորանայ:
―
Շատ
հէրնըմէր
երանի
էին
տալիս
նրա
հօրն
ու
մօրը,
որ
էնպէս
բարի
զաւակ
ունէին:
Ինչ
տեղ
մէկ
մէջլիս
կամ
մէկ
սուփրայ
էր
բաց
բլում,
նա
էր
նրանց
գլուխը,
ուրախութիւնը
ու
քէֆ
շհանց
տվողը:
Նրա
սուրահի
բոյը,
նրա
թուխ-թուխ
աչքերը,
նրա
ղալամով
քաշած
ունքերը,
նրա
աննման,
գեղեցիկ
պատկերը,
նրա
անուշ
լեզուն,
քաղցր
ձենը,
նրա
լեն
թիկունքը,
բարձր
ճակատը
ու
ոսկեթել
ճալվերը
մարդի
խելք
էին
տանում.
տեսնողը
մաթ
էր
մնում,
չէ՛ր
կշտանում:
Սազը
ձեռն
առածին
պէս`
քարին,
փետին
շունչ,
հոգի,
լեզու
էր
տալիս:
Ղորդ
ա,
արեւն
երեսն
էրել,
գունը
փախցրել
էր,
ամա
ծիծաղելիս
որ
աչք
ու
ունքը
չէ՛ր
բաց
անում,
հէնց
իմանաս`
վարդ
է
բաց
ըլում,
երեսիցը
լիս
վեր
թափում:
Նրա
թվանքի
գիւլլէն
դարտակ
չէ՛ր
անց
կենալ:
Սիրտն
էնքան
բարի
էր,
որ
նհախ
տեղը
ղուշ
էլ
չէր
սպանիլ.
մռջիմը
չէ՛ր
կոխիլ,
ամա
հարամի
թշնամու
ձեռին
տապակվելով
գիշեր-ցերեկ,
որ
թէ
էնպէս
էր
պատահում,
որ
թուրքերն
էկել
էին,
բաղը
լցվել,
կամ
իրան
սպանիլ,
կամ
իր
հարեւանին,
էն
ժամանակը
երկնքումն
ըլէր,
վեր
կը
գար,
գեղի
էն
կողմիցը
ձեն
տային,
իսկոյն
ական
թօթափել
հազիր
էր,
ու
թէ
բառով
բանը
չէ՛ր
վերջանում,
էն
ժամանակը
նա
իրան
թրի,
թվանքի
ու
կռան
հունարը
էնպէս
էր
ցոյց
տալիս,
որ
թշնամին
մնում
էր
կատու
դառած
կամ
նրա
ձեռին,
հնձանի
տաքարին
ղուրբան
ըլում,
որ
թաղում,
ծածկում
էին,
չունքի
հազար
անգամ
էին
փորձել,
վարավուրդ
արել,
թէ
մինչեւ
տաճկին
չծեծես,
քեզ
բարեկամ
չի՛
դառնալ:
Էնքան
ղվաթով
էր,
որ
ձեռը
մէկ
տղամարդի
գօտիկը
որ
չէ՛ր
քցում,
հաւի
ճուտի
պէս
բարձրացնում,
գլխի
ծերն
էր
հանում,
պտիտ
տալիս,
էլ
ետ
վեր
բերում:
Ձին
նի
ըլէլիս
որ
ձեռը
չէր
բարձրացնում,
ասլան
ձին
կզանում
էր
ու
մէջքը
դէմ
անում:
Հինգ
մարդ
վրայ
թափէին,
բռանց
ձեռը
կոլորէին:
Գոմշի
կամ
եզան
բողազը
մէկ
թուր
խփելով
էնպէ՛ս
դուս
կտրում,
որ
թրի
ծերը
գետինն
էր
խրվում:
Շատ
անգամ
քսան
հարամի
հէնց
ոռքով
էր
հետ
ածում:
Թուրքերը
նրա
անունը
լսելիս
լեղապատառ
ըլում:
Շատ
անգամ,
կռիւ
քցած
վախտը,
հէնց
նրա
ձենն
իմանում
թէ
չէ,
ճանճի
պէս
ցրվում,
դես
ու
դէն
էին
կորչում,
գիւմ
ըլում:
Աւելի
անունը
Ասլան
բալասի
էին
դրել:
Զեռներն
էլ
կապած
որ
հարամու,
թուլու
մէջ
բաց
թողէիր,
կարող
էր,
որ
իր
գլուխը
պրծացնէր:
Բայց
էսքա՛ն
զարմանալի
յատկութիւնները
ունենալով`
էլի
երեխի
հետ
երեխայ
էր,
մեծի
հետ`
մեծ:
Խանի,
շահի
առաջի
էնպէս
էր
կանգնում,
ջուղաբ
տալիս,
որ,
հէնց
իմանաս,
թագաւորի
որդի
ըլի:
Ծիծաղն
ու
խընդութիւնը
նրա
երեսիցը
պակաս
չէ՛ր
հարկիզ.
էնքա՛ն
պարզ
էր
նրա
սիրտը,
էնքա՛ն
հանգիստ`
նրա
խղճմտանքը,
էնքա՛ն
արդար`
նրա
հոգին:
նրա
ամէն
մէկ
խօսքը
անգին
ջաւահիր
էր:
Շատ
մօր
աչք
մնացել
էր
կարօտ,
որ
նրան
իր
փեսայ
շինի,
նրա
գլխովը
պտիտ
գայ:
Ջահել
աղջկերքը,
նրա
ձենը
կամ
անունը
լսելիս,
ուզում
էին,
որ
հոգիները
տան:
Շատ
անգամ,
ջրի
ճամփին
կամ
տան
կտրներին
կանգնած
տեղը,
որ
Աղասուն
անց
կենալիս
չէին
տեսնում,
էնպէս
էին
կարծում,
թէ
հրեշտակ
է
անց
կենում,
մնում
էին
քար
դառած,
մայիլ
էլած:
Նրա
ձենը
լսելիս,
նրա
բոյը
տեսնելիս,
սիրտըները
կրակ
էր
ընկնում,
խելքըները
գնում.
ուզում
էին
իրանց
հոգին
հանեն,
նրան
տան:
Ջանգիւլում
ասելիս
կամ
ֆալ
քցելիս
կամ
թիզ
բաց
անելիս
ամէնն
էլ
իրանց
մտքումը
նրան
էին
դնում,
երազում
նրան
տեսնում,
վեր
կենում`
նրա
սիրուն
ա՜խ,
ո՜խ
քաշում:
Նրա
ձեռի
խնձորը
կամ
վարդը
որ
մէկի
ձեռն
էր
ընկնում,
որ
փտում
էլ
էր
կամ
չորանում,
էլի
նա
ծոցիցը
չէ՛ր
հեռացնում,
քնելիս`
բարձին
դնում,
զարթնելիս`
դօշին,
երեսին
կամ
քթին:
Մէկ
տեղ
ղոնաղ
ըլելիս,
հազար
տեղից`
պատի
արանքից,
դռի
շեմից,
տան
պուճախից,
հէնց
նրան
էին
մտիկ
տալիս,
ու
շատը
ուզում
էր,
թէ
հէնց
էն
սհաթը
եա
Աղասու
ձեռը
նրա
ձեռին
դիպչի
կամ
շունչը`
շնչին,
եա
թուրը
սիրտը
մտնի,
որ
շուտով
նրա
արեւին
մատաղ
ըլի,
որ
Աղասին
նրան
թաղի,
Աղասու
սիրտը
նրա
համար
մրմնջայ,
Աղասու
աչքը
նրա
վրայ
լա,
բայց
ա՜խ,
Աղասին
վաղուց
էր
իր
մուրազին
հասել
ու
նրանց
մուրազը
փորըներումը
թողել:
Սաղ
գեղը
էնքա՛ն
էր
նրա
սիրովը
վառվել,
որ
մինչեւ
նրա
վրայ
խաղ
էլ
էին
հանել`
իրանք
ասում,
էրեխեքանցը
սովորցնում:
Աղասի
ջա՛ն,
գլխիդ
ղուրբան,
Դու
ես
մեր
թաղն
ու
պարծանքը.
Աշխարքս
որ
բոլոր
ման
գան,
Ո՞վ
կլի
հատդ,
դու
մեր
կեանքը:
Գլխովդ
միշտ
պտիտ
կըգանք,
Ա՛ռ
մեր
հոգին,
դու
մեր
հրեշտակ.
Թէ
թաղես
էլ
մեզ,
ձեն
կը
տա՞նք,
Էլ
քեզ
կօրհնենք,
քեզ
ղուրբան
գնանք:
Երկնքին
դու
լիս
ես
տալիս,
Ծաղկերին`
հոտ,
համ
ու
հոգի.
Դաշտ,
սար
ու
ձոր
քեզ
տեսնելիս`
Գլուխ
վեր
բերում
քո
առաջի:
Բիւլբիւլն
մեռած`
սազիդ
ձէնին,
Վարդն
թոռոմած`
սէրդ
յիշելիս,
Ա՛խ
են
քաշում,
տալիս
գլխին,
Վա՜յ
են
ասում`
դու
մտիկ
չտալիս:
Քանի
սաղ
ենք,
քեզ
ըլինք
ղուրբան,
Քո
շվաքիդ
տակին
մնանք.
Ա՜խ,
թէ
մեռնինք,
մեր
գերեզման
Էլ
գաս,
կոխես,
որ
դինջանանք:
Թագաւորներ
հասրաթդ
քաշեն,
Որ
ունենան
քեզ
պէս
որդի.
Քո
անունը
երբ
լսում
են,
Թոզ
են
դառնում
քո
թշնամիք:
Արեգակն
իր
լիսն
երեսիդ,
Ամպերն
իրանց
թեւերը
փռած`
Քեզ
են
նայում,
որ
արեւիդ
Ղուրբան
ըլինք,
մնում
կանգնած:
Տանիցը
որ
դուս
ես
գալիս`
Ամէնիս
աչքն
վրէդ
մայիլ.
Քաղցր
լեզուդ
մենք
լսելիս`
Ոտիդ
տակին
ուզում
մեռնիլ:
Ղալամով
աչքերդ
ա
քաշած,
Սուրահի
բոյդ
մէկ
չինարի.
Աշխարքի
աչքն
քո
վրէն
մեռած,
Աղասի
ջա՛ն,
մեզ
մօտ
արի:
Բայց,
ինչ
կուզէ
որ
անէր,
Աղասին
իրանց
տանն
էնպէս
էր,
ինչպէս
մէկ
հարսը:
Ղորդ
ա,
մի
քիչ
ոտին-գլխին
արեց,
ամա
էն
էլ
բարիկենդանի
հունարն
էր:
Շիրախանի
բալանիքն
ասես
թէ
մառանի,
մօր
ջիբումն
էր:
Սա
էլ
հօ
էնպէս
կապ
էր
ընկել,
պպին
կանգնել,
թէ
ընչանք
ժամը
դուս
չի
գայ,
նրան,
որ
մեռնի
էլ,
մէկ
կաթը
ջուր
չի
տալ:
Աղասու
նշանածն
էլ
լաւ
ոտին-գլխին
էր
անում,
ամա
ի՞նչ
անէր
ջրատարը,
ձեռիցը
մէկ
բան
չէ՛ր
գալիս:
Անաստուած
կեսուրը
ո՛չ
մէկի
դնչին
էլ
չէ՛ր
նայում,
չէ՛ր
մռում:
Ամէն
բանը
իր
ձեռովն
էր
հազիր
արել
արաղ,
գինի,
հաւ,
ձու,
ոչխարի
միս,
բայց,
ժամը
չարձակված,
վա՜յ
նրան,
որ
էստոնց
կշտովն
անց
կենար
կամ
մատը
դնէր
վրէն:
Էս
միջոցումը
գոմի
սաքուն
էլ
սկսեցին
թամուզ
սարքել,
խալիչայ
փռել,
բուխարին
վառել,
դուրսն
ու
տունն
աւելել,
չունքի
որ
գեղի
քեդխուդեքը
էսօր
էստեղ
էին
կանչած,
ու
էսպէս
կարգով`
օրը
մէկ
քեդխուդի
տան,
ինչպէս
որ
միշտ
սովորութիւն
ա,
իրանց
բարիկենդանը
պէտք
է
անցկացնէին:
Աղասու
մարդը
վաղուց
կտրիցը
նայում
էր,
որ
տեսնի,
թէ
ե՞րբ
ժամը
դուս
կը
գայ:
Հէնց
կնանոնց
սպիտակ
չարսաւը
տեսաւ
թէ
չէ,
նօքարը
ափալ-թափալ
տուն
ընկաւ
ու
նրան
աչքալիս
տվեց:
Էլի
մերը
իր
ձին
քշեց,
իր
ասածն
արեց
ու
Աղասուն
չթողաց,
որ
տեղից
էնքան
ժաժ
գայ,
մինչեւ
Սառախաթուն
տատը
տուն
չէկաւ,
Սաղմոսն
ու
չարսաւը
չծալեց
ու
ամէնին
հաւասարական
Ողորմի
Աստուած
չասեց,
նշխարք
չբաժանեց:
—
Աստուած
ձեր
գլխին
խռով
չկենայ,
էսօր
դուք
հօ
հոգիս
հանեցիք,
իմը
ինձ
հասցրիք,
—
ասեց
Աղասին
քթի
տակին,
մէկ
կտոր
նշխարք
բերանը
քցեց
ու
ընչանք
ղոնաղները
տուն
կը
գային,
փասա-փուսէն
հաւաքեց,
դուս
թռաւ,
ծլկեցաւ:
Անիրաւ
ձին
էլ,
հէնց
իմանաս,
իրան
փառք
էր
համարում,
որ
էնպէս
նստող
ունէր
վրէն:
Ոտն
օրզանգուին
առաւ
թէ
չէ,
մէջքը
կռացրեց
ու
սկսեց
գլուխը
խաղացնիլ,
ոտները
գետնին
խփիլ
նալներին
կրակ
տալ,
խրխնջալ,
փռնչալ
ու
թեւ
առնիլ,
ոտները
գետնիցը
կըրիլ:
Աղասու
ընկերքն
էլ
մէկ
տեղ
թօփ
էին
էլել,
ամէն
բանը
հազիր
արել,
իրանց
մեծին
սպասում
ու
դեռ
չէին
համարձակում,
որ
իրանց
քէֆն
սկսեն,
չունքի
պատվելի
քէդխուդէքը
եկեղեցուց
դուս
էկած`
գեղամիջումը
կանգնել,
զրից
էին
անում,
իրանց
հոգսը
հոգում:
—
Մէկ
կորչում
էլ
չե՛ն
էս
անատամ
հալեւորները,
էս
ծերերը,
որ
մենք
դինջանանք,
մեր
քէֆին
նայինք,
―
ասաց
մէկը`
ատամները
կըրճտացնելով,
բարկանալով:
—
Իրանք
ջանից
ընկել
են,
իրանց
ջահէլութիւնը
մոռացել,
ու
չե՛ն
էլ
ուզում,
որ
մենք
էլա
մեր
օ՛րը
քաշենք:
Բայց
տանուտէր
Օհանեսը
էփված,
փորձված
մարդ
ըլելով,
միրուք
ու
մազեր
հազար
բանում
սպիտակացրած,
հազար
չաթուչվան
կտրած`
ծանր,
ուռած
կանգնել,
գզրին
թամբահ
էր
անում,
որ
թուրք
պատահելիս
տանի,
մէկ
տեղ
ղոնաղ
տայ,
էն
շանը
լաւ
մտիկ
անի,
որ
մարդի
չկծի,
ու
տէրտէրն
էլ
մէջըները
քցած
քիչ-քիչ
երիշ
արին,
տուն
գնացին:
Հէնց
նրանք
հեռացան,
մեր
ղօչաղ
տղերքանց
աստղը
դուս
էկաւ:
2
—
Քէդխուդէքը
գալիս
են,
տօ՛,
տե՛ղ
արէք,
ղրա՛ղ
կացէք,
ճամփա՛յ
բաց
արէք,
—
ձեն
տվեց
գզիր
Կոտանը`
մէկ
աչքը
քոռ,
դունչը
ծուռը,
էնպէս
որ
միրքի
կէս
փայը
մնացել
էր
երեսի
վրայ
ցից
էլած,
խճճված,
կէս
փայն
էլ
բողազին,
չանին
կպել,
չորացել,
էնքան
խօսացել
էր
ու
հարայ
տվել:
Թագաւորն
էլ
էնպէս
ուռած-ուռած
իր
քօշք
ու
սարէն
(պալատը)
չէ՛ր
մտնիլ,
ինչպէս
մեր
գեղի
իշխանքը`
իրանց
տաք
գոմը,
թէեւ
շատի
հաքին
էնքան
շոր
չկար,
որ
էրկու
մանէթի
գին
ունենայ:
Որը
մէկ
տասը
տարվան
կտրատված,
քրքրված
հին
եափունջում
կոլոլված,
որը
մէկ
հազար
տեղ
կարկատած,
մաշված
քրգի
աբա
էնպէս
էր
ուսերին
քաշել,
որ,
ղորդ
ա,
բերանն
ու
միրուքը
ծածկած
ունէր,
բայց
գօտկի
տակիցը
դենը,
գլուխդ
ապրի՛,
պատռտված
քոբաչի
չուխի
ծլանկները
(կտորները)
հազար
տեղից
էնպէս
էին
ճոլոլակ
էլած
ու
քամու
ձեռին
եսիր
մնացել,
որ
փչելիս`
ուզում
էր,
թէ
իրանց
էլ
հետը
տանի:
Գլխըներին
հօ,
էնպէս
գիտես,
թէ
ամէն
մէկը
մէկ
սաղ
ոչխար
ըլեր
դրած:
Էն
որ
մի
քիչ
չաղ
էր
ու
եղալի
(հարուստ),
ոտն
ու
գլուխը
էլի
մի
քիչ
քօք
էր
ու,
աստծու
տվածիցը,
շորի
հոտ
էր
գալիս
վրըներիցը:
Սրանց
ամէն
բանն
էլ
կարգին
էր.
լաբչինը`
թազայ,
մուգ
մաւի
ղադաք
փոխանի
ղրաղները`
ասղարուր,
մաւի
քոբաչի
շալ
չուխայ
կամ
եզդու
ղադաք
կապայ,
սիպտակ
կտաւէ
կամ
շալի
գոտիկ.
շապկըների
եախէն`
որինը
մով,
որինը՝
քաթան.
արխալղները,
ղորդ
ա,
կարկատած
էր,
ամա
շատ
որ
ըլէր,
մէկ
տասը-քսան
տեղ,
աւելի
չէ՛,
էն
էլ
ռանգ-ռանգ
կտորներով`
որը
կարմիր,
որը
դեղին,
որը
զոլ-զոլ,
էնպէս
որ
շատի
արխալուղը
հեռըվանց,
հէնց
իմանաս,
չալ
ղաջարի
ըլէր
կամ
չալ
կատվի
պոչ:
Ամենիցը
գլուխը
նրանց
բօրանի
քուրքն
էր.
երեսը`
կարմիր
ներկած,
ինչպէս
մէկ
թուրքի
հինայ
դրած
ղաբայ
միրուք.
երեսք
չունէր,
ջանումն
էլ
բաց
տեղ
չէ՛ր
մնում,
բոլոր
ծածկում
էր:
Փէշերը
ու
նեղ
թեւերը
իշի
նօխտի
պէս
ուսըներիցը
կախ
ընկած`
գետինն
էին
հասնում
ու
դիպած
տեղը
թամուզ
աւելում,
հայլի
շինում,
ամէն
մէկ
քուրք
մէկ
թզաչափ
մազ
ունէր,
բայց,
ա՜խ,
շատ
արեւի
ու
անձրեւի
ձեռիցը
է՛ն
հալն
էր
ընկել,
ներկն
ու
երեսի
ջուրը
գնացել,
որ,
հէնց
գիտես,
քոսոտ
ձիու
սաղրի
ըլէր:
Շատի
վրայ
տասը
տարվան
թոզ
ու
կեղտ
կար:
Շատի
ուսերն
ու
քամակը
էնպէս
էր
ծակվել,
բուրդն
ու
մազը
դուս
թափել,
որ
տեսնողը
հէնց
կիմանար,
թէ
գարունքվան
բրդըհան
էլած
ուղտի
կաշի
ըլեր:
Բազընի
փափախի
մորթին
էլ
հօ,
էնպէս
էր
չալ
ընկել,
ու
ծերիցը
բուրդը
դուս
թափել,
որ
մէկ
բարակ
քամի
կամ
հով
փչելիս
էլ`
ամէն
մէկ
մազը
թեւ
էր
առնում
ու
գլխըներին
պար
գալիս:
Բայց
էլի
էնպէս
մարգի
քէֆը
գալիս
էր
տեսնելով,
թէ
ինչպէս
տանուտէրն
ու
քէդխուդէքանց
շատը
գդակները
կոտրել,
աջու
ականջի
վրայ
թեքել,
իրանց
հինգ
ոչխարանի
քուրքը
քէֆով
մէկ
էս
ուսին
էին
քաշում,
մէկ
էն,
ու
բազի
անգամ
գլխըները
էլ
հետը
տրմբացնում
էին,
որ
գդակները
գիժութիւն
չանեն,
իրանց
չափը
ճանաչեն
ու
դուզ
կանգնին:
Բազի
անգամ
էլ
իրար
բնօթի
թաւազայ
անելով
կամ
մէկը
ձեռը
միւսի
գօտիկը
կամ
ճտքովը
քցած`
իրանց
էրեխութիւնը
միտքըներն
էին
բերել
ու
շախայ
անում,
իրար
բոթբոթում,
շվացնում,
զռթկացնում,
փռթկացնում,
ճռթկացնում,
մռթկացնում
ու
բազի
վախտ
էլ
հրհռում,
քրքռում,
բրբռում,
դրդռում.
շատը
հօ
ծիծաղու
մէջքի
իլիկը
կոտըրվել
էր,
էնպէս
որ
ժամիցը
ընչանք
տուն
կը
գային,
հէնց
բռնի՛ր,
տարի
քաշեց,
էնքան
էին
էստեղ-էնտեղ
կանգնել
ու
զրից
արել:
Ղորդ
ա,
ասացի,
որ
շատի
հաքին
տրեխ
էր,
գիւլբայ
էլ
չունէր,
որ
ոտը
ծածկէր,
շատի
չուխի
վրայ
հարիր
կարկատան
կար,
շատի
ձեռների,
երեսի,
միրքի
վրայ
տասը
տարվան
աղբ,
կեղտ,
թոզ
ու
մազ
կար,
շատը
բերնումը
երկու
հատիկ
ատամ
էլա
չունէր,
էնքան
ծերացել
էր,
ամա
ի՞նչ
կանէս,
որ
տունն
ու
շիրախանէն
հազար
բարութիւնով
լիքը`
տրաքում
էին,
ու
աստուծոյ
հոգի
կար
միջըներում,
մէկ
օձի
ձուն
էր
պակաս
նրանց
տանիցը:
Գինին`
կարասներով
շարած,
ամբարը`
հացով
լիքը,
կթի
կովն
ու
գոմէշները`
ֆորթ
ու
ձագը
տակըներին,
գոմումը
կապած,
քեահլան
ձին`
թավլումը,
գութանը`
դռանը
լծած,
մառանը`
եմիշով,
կախանով,
տանձ
ու
խնձորով
խլթխլթում,
եւ
մտնողին
հոտը
տեղն
ու
տեղը
բռնում,
շշմացնում
էր:
Նորահարսն
ու
փեսէն
կամ
մէկ
ազիզ
ղոնաղ
որ
գլուխը
բարձին
չէր
դնում
էս
անմահական
բարութեան
մէջը,
էնպէս
իմանում
էր,
թէ
դրախտումն
ա
աչքը
խփում
կամ
բաց
անում:
Որը
երկու,
որը
իրէք
բաղ
ունէր,
նօքար,
հոտաղ`
դռանը
հազիր,
ու
տան
ներսն
ու
պուճախը
դրմբում
էր:
Կարասներով
կողակ,
կճճներով
պանիր
ու
ղաւուրմայ,
աքաշներով
զոխ,
բոխ,
ողորմակոթ,
բղղներով
եղ
ու
կարաք,
մոթալներով
պանիր,
—
ծո՜վ,
ի՞նչ
տուն:
Տասը
ղոնաղ
որ
էն
սհաթը
նրա
դռանը
վեր
գային,
սաղ
ամիս
ուտէին,
խմէին,
կոտրէին,
ջարդէին,
փչացնէին,
նրա
տան
խէրն
ու
բարաքեաթը
հա՛
կար,
հա՛
կար,
ու
եաբանի
եադն
էլ
նրանց
դռնովը
անց
կէնար,
իրանք
թեւիցը
կը
քաշէին,
տուն
կը
կանչէին,
որ
նրանց
սուփրի
համն
առնի
ու
էնպէս
ճամփայ
ընկնի:
Շատ
անգամ
եկեղեցումը
որ
մէկ
ղարիբ
օքմին
կը
տեսնէին,
Սուրբ
սուրբն
ասածին
պէս
շատը
կերթար,
եկեղեցու
դուռը
կը
կալնէր,
որ
սֆթայ
ինքը
նրան
իր
տունը
տանի,
ու
շատ
անգամ,
երբ
ուզողը
շատ
կըլէր,
խօսքըմին
կանէին,
որ
մէկ-երկու
շաբաթ
նրան
իրանց
միջումը
պահեն,
նրան
քէֆ
շհանց
տան,
ու
բոլորն
ի
միասին,
մէկ
օր
սրա
տանը,
մէկ
օր`
նրա,
ուրախութիւն
անեն,
ղարըբի
սիրտն
առնեն:
Շատը
սուրուով
ոչխար
էլ
էին
պահում:
Էնպէս
մարդ
կար,
որ
տարէնը
երկու
հարիր,
իրէք
հարիր
լիտր
տանձ,
խնձոր,
ծիրան
ծախում
էր
ու
մէկ
էնքան
էլ
աղքատի
ու
ճամփորթի
ուտացնում,
եա
գեղապետի
հմար
պահում,
որ
սարի
աղքատ
խալխը`
թուրք,
հայ,
չունքի
բաղ
չունին,
մէկ
հիւանդ
պատահելիս`
գան,
տանին,
ու
իրանց
թամարզու
նաչարի
աչքը
դռանը
չմնայ,
չունքի
մեր
աշխարքումը
ինչ
հիւանդ
էլ
որ
ըլի,
նրա
առաջին
ու
վերջին
դեղը
պտուղն
ա:
Պտուղ
որ
չըլի,
ոչինչ
բան
նրան
չի՛
փրկիլ,
ու
լեզուն
բերնումը
կը
չորանայ,
եա
հասրաթ
կը
մեռնի:
Ամէն
մարդ
իր
բաժակի
գինին
ալհադայ
ունէր
պահած,
որ
համ
իր
եկեղեցուն
էր
տալիս,
համ
էլ
գեղըցոնցը`
բաժանում,
ուրտեղ
բաղ
չկար,
որ
նրա
ննջեցելոց
հոգին
յիշեն:
Ամէն
նաւակատեաց՝
ոչխար
ասես,
կով
ասես`
մորթում,
մատաղ
անում,
ժամ,
պատարագ
անիլ
տալիս,
ժամոց
բաժանում
ու
տանով-տեղով
գնում,
իրանց
սիրելեաց
գերեզմանն
երբ
օրհնիլ
էին
տալիս
ու
աղքատներին
կշտացնում:
Մէկ
փարի
բան
բազարիցը
տուն
չէ՛ր
գալ,
բացի
իրանց
հաքնելու
շորիցը.
էն
էլ`
կտաւ,
շապկացու,
չուխացու,
շատը
հարսներն
ու
աղջկերքն
էին
նրանց
համար
մանում,
գործում
կարում:
Նրանց
կնանոնցը
որ
մտիկ
տայիր,
խելքդ
կերթար.
խասի
ու
ղումաշի
միջում
կորած
էին.
բերնըներիցը
կտրում
էին,
օղլուշաղի
ոտն
ու
գլnւխը
թամուզ
պահում.
տղամարդը
շատ
օրը
հանդումն
ա
ըլում,
ի՞նչ
հաջաթ.
կինարմատը
միշտ
պէտք
է
աբուռով
հաքնի,
աբուռով
մաշի:
Մէկը-մէկի
ջգրու,
շատ
անգամ,
իրանց
օղլուշաղին
էնպէս
էին
ծաղկում,
զարդարում,
ինչպէս
գարնան
վարդը:
Սաղրի
մաշիկ,
կարմիր
ծուղէք,
ղասաբ,
ղրաղները
գիւլաբաթնով
արած
փոխան,
ալ
դար
այի
մինթանայ
(քաթիբայ),
զառ
լաչակ,
ղալամքար
արխալուղ,
սամուր
քուրք,
արծաթէ
կոճակներ
ու
բիլազիգ,
քարգահարուր
օշմաղ,
ճլպինդ,
տօտեր,
շապկի
եախայ,
ոսկէ
քամար,
եախութ
մատանիք,
քահրըբար
եա
մարջան
ճտի
շարք`
շատի
միջումը
ոսկիք,
մանէթ,
աբասի
ծակած,
անցկացրած.
դօշի
քորոց,
ականջի
օղ`
որը
ոսկի,
որը
մարգարիտ.
մինթանի
ղրաղները`
շատինը
մարգարտաշար:
Շատի
մազերումը
ու
գլխին
հինգ
թումանի
զարդ
ու
զարդարանք
կար:
Շատի
ճակատին
շարքով
եալդուզ
ոսկի
շարած:
Ամէն
մէկի
կնիկն
ու
աղջիկը,
հէնց
իմանաս,
խանզադայ
ու
բէկզադայ
ըլէր:
Շատը
չորս-հինգ
հարսն
ունէր
տանը,
որ
մէկ
տեղը
ցաւելիս`
ուզում
էին
գլխովը
պտիտ
գան
ու
ոտները
ջուր
անեն,
խմեն:
Գլուխն
ու
քամակը
դէմ
անելիս`
հարսներն
ու
աղջկերքը
իրար
հետ
բաս
էին
մտնում,
որ
իրանք
քօրէն
կամ
քութութեն:
Տրխըները
կամ
լաբչըները
հանելիս`
ձեռն
էր,
որ
բան
էր
ընկնում.
որը
ոտն
էր
ճմռում,
որը
ջուրն
էր
տաքացնում,
որը
բերում,
որ
ոտն
ու
գլուխը
լվանայ,
որը
թեւերը
վեր
քաշած`
ձեռին
ջուր
էր
ածում,
որը
մահրամէն
տալիս,
որը
թեւն
էր
քաշում,
որը
շորերը
դասում,
որը
տեղը
քցում,
քնացնում:
Քնած
վախտին
էլ
ե՞րբ
կարէր
մէկ
ճանճ,
որ
նրա
մօտովն
անց
կենայ
կամ
երեսին
նստի,
էնքան
աչքաբաց
էին
հարսն
ու
աղջկերքը:
Մէկ
ղօնաղ
պատահածին
պէս
էս
պատիւը
ղօնաղինն
էր,
ե՞րբ
կարէին
նրանք
բաց
աչքով
նրա
երեսին
մտիկ
տալ:
Մէկ
բան
ուզելիս`
ոտի
տեղ
գլխի
վրայ
էին
գնում,
որ
նրա
ասածն
անեն
ու
ձեռըները
դօշըներին
դրած`
աչքը
կթած
ունէին,
որ
տեսնեն,
թէ
իրանց
տէրը
կամ
ղօնաղը
ի՞նչ
կը
հրամայի,
որ
կատարեն:
Կէսուրը
կամ
կէսառը
մէկ
աչքը
քցէլիս`
ուզում
էին,
որ
տեղնուտեղը
հալչին,
էնքան
հնազանդ
էին:
—
Բա՛խտ,
բախտ
էս
ա.
փողի
բարաքեաթին
էլ
նալլաթ,
նրա
կտրողին
էլ,
—
շատ
անգամ
ասում
էին
գեղըցիք
ու
գլխըները
ժաժ
տալիս,
—
ուտիլ
չի՛
կարելի,
հաքնիլ
չի՛
կարելի:
Էսօր
ջէբը
լցնես,
էգուց
պէտք
է
մատդ
լպստես:
Ո՛չ
գիշերը
քունդ
ա
տանում,
ո՛չ
ցերեկը`
ղարարդ:
Փորացաւ
ընկածի
պէս`
մարդ
չի՛
իմանում,
թէ
թիքէն
ո՞ր
կողմովն
ա
կուլ
գնում:
Փողը
որ
կայ,
ժանգ
ա,
ձեռի
կեղտ.
էսօր
կայ,
էգուց
աստուծով
մխիթարիս:
Մեռնիս`
պէտք
է
շներոց-գիլերոց
ըլի:
Թէկուզ
փողի
համն
առած,
թէկուզ
իր
միսը
կերած,
հեսաբը
մէկ
ա:
Սարդարն
էլ
ա
մեր
դուռը
գալիս,
փողատէրն
էլ:
Տաշտումը
հաց
ունենամ,
կարասումը`
գինի,
ջվալումն`
ալիր,
հէրն
անիծած,
որ
չիփ-չփլախ
էլ
ըլիմ,
դարդ
անեմ:
Օջախս
լիքը
ըլի,
տանս`
բարաքեաթ,
որդիքս`
սաղ-սալամաթ,
թո՛ղ
օրը
հազար
մարդ
մտնի,
հազար
մարդ
դուս
գայ,
ինչ
եմ
հոգում.
հացն
աստծուն
ա,
ես
էլ
հետը.
ո՞վ
հասնի,
թո՛ղ
ուտի:
Տէրին
փառք,
տեղը
հլա
շատ
կայ.
տղերքըս
սաղ
ըլին,
ջանս
ապրի՛:
Աստուած
իր
ստեղծած
բանդի
ռզղը
ինչպէ՞ս
կը
կտրի:
Գդակս
ծուռը
կը
դնեմ,
քէֆս
արամիշ
կանեմ.
ո՛վ
թամբալ
ա,
թո՛ղ
նա
դարդ
անի:
Չէ՛,
չէ՛,
փողի
սիքէն
ճանաչողը
ո՛չ
հոգի
ունի,
ո՛չ
հաւատ:
Փող`
հող,
մին
ա:
Զարգար
Պ.
որ
շատ
փող
ունի,
հէնց
էն
ա,
ինձանից
մէկ
թիզ
բարձրացել
ու
լաւ
ա
ապրո՞ւմ:
Նրա
քոռ
աչքը
գիտենայ:
Շատ
ֆիքր
անելուցը
երեսի
կաշին
գնացել,
չօփ
ա
դառել,
քամակն
էկել,
փորին
դէմ
առել,
ատամները
ցից-ցից
մնացել,
աչքերը
կուլ
գնացել.
մէկ
որ
փչես,
հազար
տեղ
գունդ
ու
կծիկ
կըլի,
մէկ
որ
քթին
հուպ
տաս,
հոգին
էն
սհաթը
կը
տայ:
Տարէնը
որ
հազար
շուն,
գել,
թուրք,
հայ,
աղքատ,
ղարիբ,
ղուրբաթ
հացս
չուտեն,
տանս
չքնեն,
գինիս
չխմեն,
իմ
աչքը
հեչ
քո՞ւն
կը
գայ:
Գեօռս
էլ
որ
քանդեն,
ձեն
չե՛մ
տալ:
Իգուս
մասըլի
տուտը
Թեհրան,
Ստամբօլ
ա
հասել:
Ու՞մ
հաղդն
ա,
որ
մէկին
չէ՛
ասի:
Ինչ
ուտում
են,
չեն
ուտում,
էնպէս
ասած
ունիմ,
որ
հաբգայ,
խուրջին
էլ
լցնեն,
որ
տանեն
իրանց
տունը:
Իր
տնկած
ծառի
տակին
քնիլը,
իր
բհամ
բերած
պտուղն
ուտիլը
աշխարք
արժի:
Նոր
չե՛մ
հաքնիլ,
հին
կը
հաքնեմ,
ձեռս
ո՞վ
ա
բռնում,
ո՞վ
ա
գլխիս
ծեծում,
թէ
զառ
ու
ղումաշ
հաքիր:
Ե՞ս
չեմ
իմ
գլխիս
տէրը:
Քաղաքը
որ
մտնում
եմ,
հէնց
իմանաս,
թէ
աշխարք
սով
ա
ընկել.
էլ
ո՛չ
խէր
կայ,
ո՛չ
բարաքեաթ:
Հացն
ու
ջուրն
էլ
որ
փողով
ըլին
ծախում
ու
առնում,
էլ
ո՞ւմ
դուռը
գնաս,
ո՞ւմ
ձեռդ
դէմ
անես:
Բազի
վախտ
էլ
տեսել
եմ,
որ
դուքաններումը
կիտուկ-կիտուկ
մանէթները,
ոսկին
ածած,
ամէն
մէկ
փող
համարելիս,
էնպէս
գիտես,
թէ
փողատիրոնջ
հոգին
հետն
ա
դուս
գալիս,
էնպէս
են
սրթսրթում
իրանց
խազինի
վրայ:
Հէնց
իմանաս,
թէ
առաջներիցը
թեւ
կառնի,
կը
թռչի:
Մէկ
ձեռդ
դէմ
արա՛,
շան
որդի
ըլիմ,
ո՛չ
մէկ
բուռ
հողի
արժանանամ,
թէ
սուտ
ըլիմ
ասում,
աստուած,
երկինք,
գետինք,
ծով,
ցամաք`
մէկ
ծեղ
էլ
չեն
տալ,
որ
աչքդ
կոխես:
Թու՜հ,
մարդ
իրան
հոգին
պէտք
է
ծախի,
որ
փողի
թամահ
անի:
Հազար
տարի
էլ
որ
քո
ազիզ
սիրելու
դռանն
էլ
շլինքդ
ծռես,
կանգնիս,
սովու
մեռնիս,
հազար
տարի
անօթի
փորով
զկռտաս,
մէկն
էլա
քեզ
տուն
չի՛
կանչիլ,
մէկ
սառը
ջուր
խմացնիլ:
Էն
մարդն
էլ,
որ
քո
տանը
կերել,
խմել,
ամսով,
տարով
քո
աղ
ու
հացի
վրայ
ա
էլել,
աչքը
աչքիդ
առնելիս,
հէնց
գիտես,
թէ
գիւլլով
խփեցին:
Ետեւն
ա
քեզ
դէմ
անում
ու
աչքը
քամակը
քցում:
Տօ՛,
փողդ
էլ
ջհանդամը
գնայ,
դու
էլ,
տօ՛,
ղուռումսա՛ղ.
ասենք
թէ
աչքդ
ա
քոռացել,
ինձ
չես
ուզում,
որ
ճանաչես
կամ
սուփրիդ
ղրաղը
նշանց
տաս,
տօ՛,
գլխիդ
քար
ընկնի,
ինչ
կերել
ես`
քթովգ
դուս
գայ,
խնդրել
եմ
Աստուածանից`
զահրըմար
ըլի,
էն
դինումը
առաջդ
գայ,
աչքերդ
բռնի,
տօ՛,
մէկ
բարով,
աստուծոյ
բարին
է՞լ
ա
գլխիցդ
ղհաթ
էլել,
որ
դունչդ
ցցում
ես
ու
ետ
փախչում:
Մէկ
բարի
լիս,
բարի
օր
էլա
տու՛ր,
է՜,
հօ
բերնիցդ
քրեհ
չե՞ն
ուզում,
ի՞նչ
ես
քարացել,
էդ
էլ
հօ
փողով
չի՛,
ա՜յ
փողակեր`
հողակեր:
Ասենք,
թէ
չուխէս
մահուդ
չի՛,
հին,
մաշված,
բրդից
ա,
քոնը`
նոր,
կանաչ
մահուդ,
ձեռիցդ
հօ
չե՞մ
խլում:
Քեզ
պէս
հազար
մահդամարդ
իմ
էս
աղքատ
չուխիս
ղուրբան
ըլի,
որ
առանց
ղոնաղի
հաց
չի
ուտում:
Թէ
մէկ
օր
էլ
ճանկս
կընկնի՛ս,
ես
գիտեմ,
թէ
ձիուդ
գլուխը
դուորը
շուռ
կը
տամ.
հլա
սաբր
արա,
հալբաթ
էլի
քամին
կը
պտտի,
քեզ
մեր
դէհը
կը
քցի.
էն
ժամանակը
աչքդ
բարին
տեսնի:
Ճոթ
առնելիս
հօ
շատն
ուզում
ա,
մէկ-երկու
շահի
փող
ենք
դատել,
էն
էլ
նա
խլի:
Է՜յ
գիտի
Ժամանակ,
հա՛.
ո՞վ
էր
տեսել
կամ
լսել
աւալի
սֆթայ
էսպէս
բաներ.
գառն
ու
գելն
ի
միասին
արածում
էին,
հըմիկ
կովը
վեր
են
քաշում,
որ
տեսնեն,
թէ
տակին
երաբ
ֆորթ
կա՞յ,
թէ
չէ:
Սատկած
ձիու
նալնի
են
ման
գալիս,
էլ
ո՞ւմ
ասես
դարդդ:
Հէրը
որդին
չի՛
ճանաչում,
որդին`
հօրը,
ախպերն`
ախպօրը,
լաւ
ա,
որ
քարը
քարի
վրայ
կանգնած
մնում
ա:
Մարդ
ինքը
պէտք
է
լաւութիւն
անի,
որ
Աստուած
էլ
նրա
բանն
յաջողի:
Էլի
Աստուած
օրհնի՛
մեր
հողը,
մեր
ջուրը.
էլի
թէ
հոգի
կայ,
հաւատ,
մեզանում
ա:
Ուտե՛նք,
խմե՛նք,
քէֆ
անե՛նք,
իրար
թասիբ
քաշե՛նք,
իրար
արեւով
խնդա՛նք,
մէկ
օր
կը
մեռնենք,
որ
ողորմի
չտան,
գեօռբէգեօռ
հօ
չե՞ն
անիլ:
Մարդ
ինչ
անի,
է՛ն
իր
առաջը
կը
գայ:
Լաւութիւն
կանէս`
լաւութիւն
կտեսնիս,
վատութիւն
կանէս`
վատութիւն:
Հարիր
տարի
կըլի,
որ
լուսահոգի
Ապովը
մեռել
ա,
էլի
նրա
ողորմին
հա՛
կայ,
հա՛
կայ:
Թուրք
ու
հայ
նրա
գերեզմանովն
են
օրթում
ուտում:
Ճամփի
վրի
մենծ
իգու
անունը
Հնդաստան
ա
հասել.
էն
ջադդահ
բաղը
իր
ձեռովը
տնկեց,
որ
անց
կենողը
գնայ,
նրա
բարութիւնը
վայելի:
Չորս
կատեպան
ամէն
առաւօտ,
ինչ
պտուղ
ծառիցը
վեր
էր
ընկնում,
հաւաքում,
քթոցներով
տանում
էին,
ճամփին
դնում
ու
անց
կենողի
ջէբն
ու
խուրջինը
լցնում:
Էն
մէշայ
իգուցը
մէկ
պտուղ,
մէկ
թաս
գինի
իրանց
տանը
չէին
բանացնիլ,
ջոկ
կը
պահէին
ու
աղքատ
գեղըցոնցը
կը
բաժանէին:
Ի՞նչ
պէտք
է
տանինք
էս
փուչ
աշխարքիցը.
դարտակ
էկել
ենք,
դարտակ
կէրթանք:
Սաքի
որ
շատ
էլ
մալ,
դօվլաթ
ունեցայ,
աշխարքի
տէր
էլ
դառայ,
հօ
էլի
պտի
հողը
մտնիմ:
Իմն
ա
մի
բուռը
հողը,
մէկ
գազ
կտաւը:
Լաւ
ըլիմ`
լաւ
կասեն,
վատ
ըլիմ`
վատ:
—
Տէրտէր
ջան,
քո
ոտի
հողն
եմ,
դրո՞ւստ
եմ
ասում,
թէ
ծուռը:
Գրի
սեւն
ու
սպիտակը
չե՛մ
գիտում,
ամա
ես
իմ
կարճ
խելքովը
էսպէս
եմ
աշխարքի
բանը
քննում:
Ով
չի
ուզում,
իր
քէֆն
ա,
ամէն
մարդ
իր
գլխի
տէրն
ա:
Քէֆ
սանն,
քեանդ
քեօխվանն
(Քէֆը
քոնը,
գեղը՝
տանուտէրինը):
Թուրքն
անիծած
ա,
խօսքն`
օրհնած:
–
Ի՞նչ
կասես,
տանուտէ՛ր,
թէ
սուտ
եմ
ասում,
բերնիս
խփի՛ր,
անկաջս
քաշի՛.
դու
գիտես,
որ
քո
չոռը
ինձ
համար
ջան
ա,
քո
մէկ
մազը
արարած
աշխարքի
հետ
չեմ
փոխիլ:
Թէ
ճշմարիտը
չե՛մ
ասում,
ասա՛.
«գլուխդ
քարին
ես
տալիս»:
Ես
էլ
ձենս
կը
կտրեմ:
Ղորդ
ա,
վարպետի
ու
վարդապետի
մօտ
չեմ
մեծացել,
ամա
իմ
ողորմածիկ,
լուսահոգի
հէրը
տասը
վարդապետի
խելք
ունէր
գլխին:
Ինչ
որ
խօսում
էր,
հէնց
իմանաս,
աւետարանի
կողքին
գրած
ըլի:
Սաղ
Աստուածաշունչը
փորումն
ունէր:
Մէկ
խօսք
խօսալիս`
հազար
վկայութիւն
էր
բերում:
Ժամագիրքը,
Շարականը,
Սաղմոսն
ու
Այսմաւուրքը
հօ
ջրի
պէս
գիտէր:
Հարիր
փիլիսոփայ,
վարդապետ,
տէրտէր
հաւաքուէր,
բերանները
կը
ցխէր,
ճամփու
կը
դնէր:
Աշխարքի
էն
դինիցն
էր
խաբար
տալիս:
Մէկ
ժողովքարար
մեր
գեղը
գալիս
պէտք
է
տափ
կենար,
որ
նրա
ձեռը
չընկնի,
թէ
չէ՛,
Աստուած
ազատի,
հոգին
կը
հանէր,
միսը
բերանը
կը
տար,
շատ
անգամ
չէ՛ր
իմանալ,
թէ
էկած
ճամփեն
ո՛րն
ա:
Էս
հմիկ
որ
լաւ-օսալ
գլխիցս
դուս
եմ
տալիս,
նրա
հունարն
ա,
թէ
չէ՛
ես
ո՞վ
եմ,
որ
ինչ
գիտենամ:
Բանը
է՛ն
չէ,
որ
մարդ,
ծէգը
տալիս,
գնայ
ժամը,
մէկ-երկու
ծունդր
դնի,
դուս
գայ,
մի
քիչ
գրին
մտիկ
անի,
արշտոտայ,
քունը
տանի,
կակող
բարձի
վրայ,
ղոյթուքի
եօրղան-դօշակում
երկար
ձգվի,
ուտի,
խմի,
քէֆ
անի,
փորն
ու
գլուխը
հաստացնի
ու
գայ,
մեր
ջանին
ընկնի,
թէ
ինչ
որ
զատել
էք,
էն
էլ
մեզ
տվէք,
որ
տանինք,
լաւ
ուտենք,
լաւ
հաքնինք,
լաւ
մաշենք,
ձեզ
համար
աղօթք
անենք:
Ախպե՛ր,
բաբա՛,
ջա՛նմ,
գեօ՛զմ.
աղօթք
ունիս,
քեզ
համար
պահի՛,
քեզ
համար
արա՛:
Ի՞նչ
ես
տվել,
որ
մեզանից
չե՛ս
կարում
ետ
առնիլ:
Ըսկի
որ
չըլի,
կասեմ.
«Աստուած,
քեզ
համար
մէկ
պասորթ
կանեմ»:
Աստուած
բերնին
չի՛
նայում,
սրտին
ա
մըտիկ
տալիս:
Մէկ
հաս
ու
չհաս
պատահելիս
հօ
ուզում
են,
թէ
մեր
տունը
քանդեն:
Տօ՛,
թէ
տուտը
կարճ
ա,
չի՛
հասնիլ,
փո՞ղն
ա
երկարացնում:
Բերաններս
խփել
ենք,
ինչ
որ
ասում
են,
անկաջ
ենք
անում:
Ասենք`
մենք
չենք
խօսում,
բաս
աստուած
վերեւիցը
չի՞
նայում:
Էս
ի՞նչ
բան
ա,
թէ
փլաւը
ես
ուտեմ,
քո
գլխին
դմփեմ.
մածունը
ես
լպստեմ,
քեզ
գող
կատու
կանչեմ:
Ասենք,
թէ
կարգաւոր
են,
խաթրներիցը
անց
չենք
կենում,
չենք
ուզում,
որ
անէծքի
պատճառ
դառնանք,
չունքի
սեւագլխի
անէծքը
քարին
որ
դիպչի,
քարը
կը
պատռի.
իրանք
էլ
մի
քիչ
պէտք
է
իրանց
չափը
ճանաչեն:
Սեւանու
ճգնաւորներն
են
լաւ
կարգաւոր,
ի՞նչ
խօսք
ունիմ,
բաժակի,
մսի
համ
չեն
տեսնում,
հաքածները
բուրդ
ա
ու
շալ,
չոր
գետն
ի
վրայ
են
քնում,
երեսներիցը
լիս
ա
վեր
թափում.
տաս`
էլի
կօրհնեն,
չտաս`
էլի
կօրհնեն:
Մօտը
մտած
ժամանակը
Աստուծոյ
բան
են
խօսում.
կընկայ
երես
տեսնելիս
հօ,
երկու
վերստ
ճամփայ
հեռու
են
փախչում:
Չէ
թէ
կնկանից,
գինուց,
փողից,
ձիուց,
էլ
ի՛նչ
գիտեմ,
ինչ
բանից
խաբար
տալիս:
Քեահլան
ձիու
վրայ
իրանք
են
նստում,
խաս
ու
ղումաշ
իրանց
հաքին
ա,
ղաբլու
փլաւ
ու
հազար
տեսակ
անոշ
կերակրներ,
խմիչք
իրանք
գործածում,
բանըդ
կուշտն
ընկած
վախտը
ուզում
են,
թէ
գլուխդ
վեր
բերեն.
էս
ո՛չ
Քրիստոս
ա
արել,
ո՛չ
Մահմեդ:
Տօ՛,
հէնց
փող
պէտք
է
տամ,
որ
հոգիս
դրախտը
գնա՞յ:
Տօ՛,
որ
գործքըս
լաւ
չըլի,
ես
անօրէն
ըլիմ,
աստուած
նրանց
խօսքովը
իմ
հոգուս
պէտք
Է
թողութիւն
տա՞յ:
Տօ,
աստուած
փողն
ի՞նչ
<ա>
անում,
նրա
եարադանին
ղուրբան:
Փողն
աղքատին
պէտք
է
տված:
Դէն
քցես`
լաւ
ա,
քանց
էն
մարդին
տաս,
որ
քեզ
մէկ
շնորհակալութիւն
էլա
չասի:
Հազար
օր
նրանց
տանդ
պահի՛,
պատիւ
տու՛ր,
մէկ
որ
ոտդ
մօտըներն
ա
ընկնում,
մէկ
սառը
ջրի
էլ
լայաղ
չե՛ն
տեսնում:
Էս
հօ
Աստուած
չի՛
վերցնի:
Մեզանից
առնում
են,
իրանց
բարեկամներին
ու
ազգականներին
շէնացնում,
ետոյ
մեզ
վրայ
էլ
մեծ-մեծ
խօսում:
Ասենք,
թէ
ամէն
բանի
վրայ
լիս
չե՛նք
ընկնում,
մեր
աբուռը
պահում
ենք,
որդի,
երեխայ
իշի
պէս
մենծանում
են,
նրանց
հոգսը
չե՛ն
քաշում,
վարժատուն
չե՛ն
բաց
անում,
չե՛ն
կարդացնում,
հէնց
ուզում
են,
թէ
մեր
դատածը
խլեն:
Մի
գնա
մեչիդը,
ամէն
մի
մօլլայ,
էն
անհաւատ
տեղըներովը,
քառսուն-յիսուն
մեծ,
պստիկ
գլխին
հաւաքել,
առաւօտից
մինչեւ
մութը
ուսումն
ա
տալիս,
իր
մասաբի
բանը
սովորցնում.
մերոնք
հէնց
իրանց
քէֆն
են
արամիշ
անում:
Որի՞
արածն
Աստծուն
դիր
կը
գայ,
ձեզ
եմ
հարցնում:
Ասում
էլ
ես,
աղաչանք
անում,
անկաջըւեր
են
անում.
մեր
որդիքն
էլ
մեզ
նման
էշ
ուտում,
էշ
մենծանում.
չենք
գիտում,
թէ
մենք
սովորցնենք,
գիտացողն
էլ
անկաջը
կալել
ա,
ո՞ւմ
ասես:
Թէ
սուտ
եմ
ասում,
ա՜յ
ջամըհաթ,
մատըներդ
կոխեցէ՛ք,
աչքս
հանեցէ՛ք,
թէ
չէ`
ախր
մեր
ազգը
որ
խեղճ
ա
մնացել,
թրի,
կրակի
եսիր,
բոլորի
պատճառն
էս
ա,
որ
մեզ
մէկ
ասող
չի՛
ըլում,
թէ
մենք
ո՞վ
ենք,
մեր
հաւատն
ի՞նչ
ա,
ընչի՞
համար
ենք
էկել
աշխարհ․
քոռ
գալիս
ենք,
քոռ
գնում:
Հա՛,
լաւ,
հաւն
էլ
ա
օրը
հարիր
անգամ,
ջուր
խմելիս
կամ
կուտ
ուտելիս,
գլուխը
ցածացնում,
բարձրացնում,
էստով
ի՞նչ
կը
դառնայ:
Ո՞վ
չի՛
գիտի,
թէ
երկնքումն
Աստուած
կայ,
մեզ
համար`
դատաստան:
Ամա
պէտք
է
իմանանք
էլ,
թէ
երկրումը
ի՞նչ
պէտք
է
անենք,
որ
էս
դատաստանի
տակը
չընկնինք,
է՜:
Ախպե՛ր
էսպէս
չի՞,
դուք
ասեցե՛ք․
ես
մեղայ,
գլուխս
քարը:
Տօ՛,
ետին
թուրքն
էլ
ախր
Ղուռանի
շատ
փայը
անգիր
գիտի,
ես
մէկ
Հայր
մեր
չեմ
գիտում,
ախր
ի՞նչ
իմանամ,
թէ
հոգիս
ո՞ւր
կերթայ,
մարմինս`
ո՞ւր.
ախր
իմ
խեղճ
երեխէքն
ինձանից
ինչ
պէտք
է
սովորին:
Շատ
բան
ասիլ
չի՛
ըլում:
Չի՛
ըլիլ
որ
մարդ
իր
մատը
իր
աչքը
կոխի,
իր
ձեռով
իր
գլխին
եա
երեսին
թակի,
ամա
ի՞նչ
անեմ,
սիրտս
պատռում
ա,
որ
մեր
ողորմ
հլութիւնը
միտքս
եմ
բերում:
Թո՛ղ
ինձ
կարդացնեն,
որդուս
ուսումն
տան,
մեզ
ճամփայ
շհանց
տան,
ճամփից,
հաւատից
չհանեն,
սատանի
փայ
ըլիմ,
մէկ
բուռը
հողի,
մէկ
գազ
կտաւի,
ժամ,
պատարագի`
հասրաթ,
թէ
աչքս
ուզեն,
չհանեմ,
իրանց
տամ.
որդիս
ուզեն,
չմորթեմ,
մատաղ
անեմ:
—
Ի՞նչ
ասեցիր,
հերիք
ա,
խնամի
Յարութիւն,
––
ասեց
տանուտէրը,
—
ո՞ւմ
ասես,
ո՞ւմ.
հազար
շուն,
հազար
գել
կայ,
որ
ո՛չ
գիր
գիտեն,
ո՛չ
գրի
զօրութիւն.
մեր
աստղը
մէկ
անգամ
թեքվել
ա.
էսպէս
էկել
ենք,
էսպէս
կերթանք.
ամէն
մէկ
խօսքդ
մէկ
ջավահիր
աժի,
ամա
ո՞ւմ
ասես:
Գիլի
գլխին
աւետարան
կարդացին,
ասեց`
շուտ
արէք,
սուրուն
գնաց:
Բիլանայ
բիր,
բիլմիանայ
բին.
թուրքն
ա
ասել
(իմացողին
մէկ,
չիմացողին
հազար),
ո՞ւմ
գլուխը
ծեծենք,
ո՞վ
կուզի,
որ
իր
աչքը
քոռ
ըլի,
ամա
որ
ասածդ
տեղ
չի՛
հասնում,
ի՞նչ
ես
գլուխդ
ցաւացնում,
բերանդ
ափսո՛ս
չի՞.
քարին
որ,
հլա
Աստուած
սիրես,
տասը
տարի
քարոզ
էլ
ասես,
քեա՞ր
կանի:
Աստուած
մեր
հօրնըմօր
հոգին
լուսաւորի՛,
որ
եկեղեցու
դուռն
ու
ճամփեն
էլա
սովորցրել
են,
թէ
չէ
հէնց
եաբանի
հայվանի
պէս
պտի
մենծանայինք:
Էդպէս
բանի
վրայ
տարով
էլ
որ
խօսաս,
տուտը
չի՛
հատնիլ.
գնա՛նք
տուն,
ու
ինչ
որ
Աստուած
տվել
ա,
վայելենք,
մեր
հօրնըմօր
ողորմաթասը
խմենք,
հալբաթ
Աստուած
մէկ
օր
իր
ողորմութեան
դուռը
բաց
կանի,
էսպէս
հօ
չի՞
մնալ:
Գնա՛նք,
գնա՛նք,
թէ
չէ
շուտով
մենծ
պասը
կըգայ.
էն
վախտը
վա՜յ
քո
օրին`
հա՛,
կա՛ց
ու
թթու
կե՛ր,
գազար
կրծի՛ր
ու
բերնիդ
ու
փորիդ
հուպ
տու՛ր:
Բարիկենդան
ա,
մեր
քէֆն
անենք
հլա.
ինչ
Աստծու
կամքն
ա,
է՛ն
ըլի:
Փողատէրն
էլ
իր
համար
կենայ,
վարդապետն
էլ.
լաւութիւն
չեն
անում,
իրանք
գիտեն,
նրանց
մեղքը
հօ
մեզանից
չե՞ն
հարցնիլ,
չե՞ն
ուզիլ.
ո՞վ
ա
գիտում,
թէ
էգուց
գլխըներիս
ի՞նչ
կըգայ.
մարդի
միս
են
ուտում,
արինը
խմում,
ո՞վ
ճար
ունի,
իր
գլխին
ա
անում.
մերն
էլ`
աստուած,
էսպէս
չե՛նք
մնալ.
փիս
բանը,
փիս
ճամփէն
էսօր
ա,
էգուց
լիս
կընկնի,
ու
էն
ժամանակը
շատ
մեր
լաց
կըլի:
Ճամփէն
որ
ուղիղ
ըլի,
ինչքան
երկար
էլ
ըլի,
գնա՛յ,
դուզ
ճամփից
մի՛
դուս
գալ.
թէ
չէ,
որ
սարերով,
չօլերով
ընկար,
բանդ
բօշ
ա,
գլխիդ
փորձանք
շատ
կը
գայ:
Եօլդան
չխանն
գեօզի
չխար
(ճամփից
դուս
էկողի
աչքը
դուս
կը
գայ):
Գնա՛նք,
գնա՛նք
տուն,
տեսնենք,
մեր
խանումը
ի՞նչ
ա
հազիր
արել,
խեղճը
սաղ
գիշերը
աչքը
չի՛
կպցրել
ու
հէնց
չարխի
պէս
գլխի
վրայ
պտիտ
էկել,
դես
ու
դէն
ընկել:
—
Աղբաթը
խէր
ըլի
մեր
տանդրոնջ,
թէ
նա
չէ՛ր
էլել,
էս
մարդը
մեր
գլուխը
հէնց
սալթ
կը
տանէր,
—
էն
կողմիցը
մէկը
բեղերն
ոլորելով,
քիթը
վեր
քաշելով,
իշտահով
կում
անելով,
հազալով,
գլուխը
տմբացնելով
ձեն
տվեց:
—
Հինգ
սհաթ
ա,
ժամը
դուս
ա
էկել.
ագռաւներն
էլ
որդիանց
որ
էլաւ,
հմիկ
մէկ
կտոր
միս
եա
աղպ,
եա
ուրիշ
զատ
քթած,
կերած
կըլին.
փորըներս
ղլվլում
ա,
անկաջներս
դժժում.
ցուրտը
մէկ
դհիցը
գափըներս
տանում,
սովը
մէկ
դհից
զօռ
անում,
սա
հէնց
իր
խօսքի
տուտը
բռնել
ա
ու
ոտը
վեր
կալած
ջաղացի
պէս
դանը
վրայ
ածել,
գլխիցը
դուս
տալիս:
Քիչ
էր
մնացել,
որ
ասէի`
քարվանը
գնաց.
պոչդ
կարճացրու,
դնգի
ոտը
ցածրացրու՛,
բերնիդ
կապը
կապի՛ր,
լեղուգ
քնացրո՛ւ.
ու
քամի
ունիս,
տա՛ր,
ձեր
տանը
փչիր.
էս
քամին
մեզ
հերիք
ա,
որ
ոտնուձեռ
սառցնում,
փետացնում
ա:
Կրակ,
պատուհաս
ա,
էլի.
զրից
ունիս,
տա՛ր,
ձեր
քուրսու
տակին
արա՛,
որ
լսողի
քունը
տանի.
ի՞նչ
ես
չարչու
մասալէքդ
բաց
արել,
գլխըներս
տանում:
Մենք
էլ
լաւ
գիտենք,
թէ
կորած
էշը
ո՞ր
գոմումն
ա
կապած,
ամա
ի՞նչ
անես,
որ
մօտանողի
շլինքը
կոտրում
են,
իշի
ոտն
ու
գլուխը
խուզում.
որ
տէրը
տեսնելիս
զռում
էլ
ա,
ասում
են,
թէ
քոնը
չի՛,
ո՞ւմ
գլուխը
կտրես:
Վաղի
մասալէն
չըլի,
թէ`
Ուղտին
հարցրին.
ընչի՞
ա
շլինքդ
ծուռը,
—
ասեց.
ի՞նչ
տեղս
ա
դուզ,
որ
շլինքս
ծուռը
չըլի:
Մեր
բանն
էս
ա
դառել,
ասելով
ո՞ւմ
կապի
կը
բերես.
առաջ
լուծն
ու
կամըդ
պատրաստի՛ր,
կալդ
շինի՛ր,
դէզդ
դիզի՛ր,
եդոյ
գիժ
մոզու
անկաջիցը
բռնիր,
է՜.
հօ
հազար
անգամ
տեսել
ես,
որ
կամն
առնում
ա,
չօլերն
ընկնում,
էլ
ի՞նչ
ես
նհախ
տեղը
բերանդ
ցաւացնում,
մեզ
էլ
հացից
քցում:
Ցանք
անողը
առաջ
պէտք
է
գետինը
վարի,
փափկացնի,
եդոյ
սերմն
ածի,
թէ
չէ
էլածն
էլ
ղուրդ
ու
ղուշ
կուտի,
կը
մնաս
գլուխդ
քորելով,
մատդ
լպստելով:
Մեղրաճանճին
մուխ
տու՛ր,
որ
փախչի,
թէ
չէ
երեսդ
ես
դէմ
անում,
հալբաթ
որ
կը
կծի,
եարալու
կանի:
Ամէն
մարդ
հէնց
իր
ձին
ա
քշում,
էլ
առաջը
մտիկ
չի՛
անում,
թէ
ո՞վ
ա
կանգնած:
Ճրագը
իրան
տակին
ա
լիս
տալիս.
աշխարքը`
դմակ,
մարդը`
դանակ.
ո՞վ
ա
հարցնում:
Բարդին
կռացնես,
քեզ
վրայ
կընկնի,
գլուխդ
կը
ջարդի:
Ուրագն
իր
դեհն
ա
տաշում,
ծառն
իր
տակին
շվաք
անում:
Ջուրն
իր
ձկանը
պահում,
հաւն
իր
ճուտին
մուղայիթ
կենում.
սաքի
որ
ամպի
պէս
էլ
գոռաս,
լսողն
ո՞վ
ա:
Դեղ
ունիս,
քո
գլխին
արա՛.
եղ
ունիս,
ձեր
բղղումը
պահի՛ր:
Ինչ
կուզես`
արա՛
եա
ասա՛,
ջուրն
իր
ճամփէն
կը
քթնի:
Հէնց
դու
կը
մնաս
միջումը
փսամարդի:
Դրուստը
խօսողի
փափախը
ծակ
կըլի,
չե՞ս
լսել:
Ով
ասես`
գլխին
կը
խփի
ու
բուրդը
քամուն
կը
տայ:
Ի՞նչ
բանդ
ա,
փորդ
հօ
բերնիցդ
բարձր
չի՛:
Շունչդ
փորիցդ
ա
դուս
գալի՛ս,
պահի՛ր,
տազ
արա՛.
քեզ
ո՞վ
ա
ասում,
թէ
արի,
մեր
կալը
չափի՛ր,
որ
չանաղդ
քեզ
ու
քեզ
դէմ
ես
անում:
Թէ
մէկ
բան
էլ
գիտես,
ձեր
տան
պատերին
էլ
մաւա
մի՛
գնալ,
հողին
էլ
մի՛
ասիլ.
ձէն
կըտան,
դու
կը
մնաս
միջումը
մեղաւոր:
Ախր
ի՞նչ
անես,
որ
լսող
չկայ.
հօ
չե՞ս
կարող
քեզ
սպանիլ:
Հոտաղ
կերել
եմ,
հոտաղ
մենծացել,
պարտական
մնայ,
որ
ինձ
մէկ
լաւ
ճամփայ
ցոյց
չի
տվեց,
ո՞ւմ
գլուխը
կտրես
եա՛
աչքը
հանես:
Ղիամաթումը
սառչում
ենք,
սա
հէնց
ի՛ր
զուռնէն
ա
փչում.
տօ՛,
զուռնէն
է՛ն
տեղ
փչիր,
որ
պար
էկող
էլ
ըլի,
է՜,
աղբաթի
խէր.
թէ
չէ՛,
էս
չօլումը
որ
փչում
ես,
քեզ
ո՞վ
շաբաշ
կը
տայ,
ո՞վ
բարաքեալլայ
կասի:
Տանուտէ՛ր,
տունդ
շնորհաւոր:
Խնամի
Յարութիւ՛ն,
ասածս
սարին,
քարին
դիպչի,
քամին
տանի.
համեցէ՛ք,
խռովել
ես,
սառը
ջուր
խմի՛ր,
սիրտդ
հովանայ,
համեցէ՛ք,
քո
գլուխը
որ
կայ,
սար
ա.
անձեւ,
ձին,
կարկուտ,
կայծակ
թո՛ղ
դիպչի
էլ,
գայ
էլ,
ի՞նչ
վէճդ
ա:
Մենք
էլ
լաւ
գիտենք,
որ
դրուստն
ես
ասում,
ամա
ի՞նչ
անես,
որ
գեղըցու
խօսքը
չվանի
չե՛ն
դնում,
քաղաքացին
էլ
տեղը
տաքացրել,
տազ
արել,
իր
չայը
խմում,
ու՛մ
դարդն
ա,
թէ
քարը
քարի
վրայ
չի
կան
գնիլ.
ամէն
մարդ
իր
գդակն
ա
դզում,
իր
գլուխը
քորում.
բերանդ
բաց
անելիս`
հող
են
ածում,
աչքդ
բաց
անելիս
թոզ.
շունը
տէրը
չի՛
ճանաչում,
ո՞ւմ
ասես,
ո՞ւմ:
Կուտ
ունիս,
քո
հաւի
առաջն
ածի՛ր.
դան
ունիս,
քո
ջաղացը
տա՛ր:
Դու
էլ,
թէ
ձեռիցդ
գալիս
ա,
դանակդ
սրի՛ր,
մէկ
կողմիցը
վրայ
թռի՛ր.
աշխարքս
թալան-թալան
ա,
նամարդը
իշի
փալան
ա:
Հա
կա՛ց
ու
քէֆ
արա՛:
Բարիկենդան
օրեր
ա,
խելքըներս
կորել
ա,
եդոյ
ես
կը
գամ,
առաջ
դու
գնա՛յ:
3
Անջախ
մի
անջախ
իրար
բոթբոթելով,
համեցէք
անելով.
կռնից,
թեւից
քաշելով
տուն
ընկան:
Օրհնեալ
է
Աստուած,
փառք
յաւիտեանս
չամիչ.
սրտըներն
ընկաւ
տեղը,
մատըներն
ընկաւ
եղը.
աքլորին
բարձեցին
գեղը
ու
կուզըկուզ
անելով`
մտան
տաք
տեղը:
Նամարդ
ըլի,
ով
չասի`
Աստուած
վերջը
խէր
անի:
Արի՛,
հմիկ
գօմի
դռանը
կանգնի՛նք
ու
մեր
քէդխուդէքանց
քէֆին
թամաշ
անե՛նք:
Բայց
ի՞նչ
անես,
որ
չե՛ն
թողում:
Հազար
եադ
ու
այլազգի
էլ
որ
ըլիս,
սրանց
սովորութիւնն
էնպէս
ա,
որ
առանց
քեզ
թիքայ
չեն
բերանները
ղնիլ.
չգնաս`
կխռովին,
ու
ամէն
մարդ
իր
տունը
կերթայ.
գնա՛նք,
ի՞նչ
կայ
որ,
հօ
մեզ
չե՞ն
ուտիլ:
Տարով
մէջըներումը
մնաս,
քեզ
տնետուն
ման
կածեն,
քէֆ
շհանց
կը
տան:
Բարիկենդան
օրը
հօ,
որ
քարվան
մտնի
գեղը,
ճամփից
ետ
կը
դարձնեն.
քեզ
էլ
կպահեն,
նօքարներիդ
էլ,
ձիանոնցդ
էլ,
իրանք
քո
հոգսը
կը
հոգան,
քեզ
քնից,
տեղից
չեն
ժաժ
տալ,
էնքան
ղօնաղասէր
են:
Հա՛յ
դէ,
ջու՛ր
տու՛,
քշի՛,
ձիդ
ներս
քաշի՛.
մտնինք
գոմը,
տեսնինք
համը,
ուտենք
փլաւը,
մարսենք
չլաւը.
ամա
աղլուխդ
դի՛ր
քթիդ,
որ
հոտը
չդիպչի
սրտիդ:
Լսեցի՞ր,
նստեցի՞ր,
չէ՞.
կանգնի՛ր,
իմացի՛ր,
բանը
բանի
նման
չի՛.
ա՛ռ
քեզ
տրաքոց:
Շփոթ
ու
խաշիլ
ա,
որ
հմիկ
իրար
կը
խառնվի:
Թէ
ճար
ունիս,
փէշդ
ձեռիդ
պահի՛ր,
գդակդ`
գլխիդ,
թէ
չէ՛,
գլխաբաց
որ
դուս
գաս,
խարփուխ
կընկնիս,
թէ
ասածս
չանես,
պարտական
ըլիս:
Գոմի
սաքուն
էնպէս
էր
տաքացել,
ինչպէս
համամ:
Աթարի
կրակի
մարմանդ
գոլը
մէկ
կողմից,
եզի,
կովի,
ձիու
հոտը`
միւսիցը,
մարդի
քեալլա
էին
ծակում:
Փորները`
սոված,
գլխըները`
դարտակ,
ձեռք
ու
ոտք`
մրսած,
գոմի
ծանրացած
բուղն
ու
կրակի
սեւ
ծուխն
էլ
որ
քթըներին
չդիպաւ,
մաղձ
ու
աղիք
իրար
գլխով
տվեց:
Որը
բերնին
էր
հուպ
տալիս,
որը
աչքին,
որը
փորին,
որը
քթին,
որն
էլ
թութուն
էր
քաշում,
որ
բալքի
թէ
էն
զահրմար
հոտը
մի
քիչ
կտրվի:
Որը
փռշտում
էր,
որը
հազում,
որն
էլ
էնպէս
էր
զկռտում,
որ
սիրտ
ու
թոք
հետը
դուս
էին
գալիս:
Ամէն
մէկ
քիթ
նաղրախանայ
էր
դառել,
ամէն
մէկ
բողազ`
ղօռոտոտոյ,
ամէն
մէկ
փոր`
դափ
ու
դարեայ:
Հազալիս
երես
ու
միրուք
էր,
որ
ներկվում
էր:
Փռշտալիս,
հէնց
գիտես,
անձրեւ
էր
գալիս․
քթի
ցէլթուկը
ինչ
տեղ
ասես
հասնում
էր․
երես,
բերան,
աչք,
ունք
էլ
չէր
ասում,
թէ
Աստուած
ա
ստեղծել:
Շատը
աղլուխ
չունենալով`
կամ
փէշով
էր
սրբում
քիթը,
կամ
ձեռը
պատին
քսում,
կամ
թէ
չէ
քիթն
էնպէ՛ս
էր
սաստիկ
վեր
քաշում,
որ
մէկ
բուռը
ծուխ
ասես,
բուղ
ասես,
գոմի
հոտ
ասես,
թօզ
ասես`
քուլա-քուլայ
բարձրանում,
բէին
էին
համբարձվում:
Էս
միջոցումը
խեղճ
տանդրոջ
կնիկն
էլ
փէշերը
վեր
քաշելով,
քիթը
սրբելով`
գլուխը
քարը
չի
տվեց,
ուզեցաւ,
որ
ներս
մտնի
ու
ղոնաղներին
բարի
լիս
ասի
ու
գալըները
շնորհաւորի:
Հազի,
փռշտոցի
ձէնը
լսելով`
քաղաքավարութիւն
բանացրեց,
գոմի
դուռը
բաց
արեց,
որ
մի
քիչ
հոտն
ու
ծուխը
դուս
գնայ:
Բայց
երանի,
թէ
ձեռը
կոտրըվել
էր,
չէ՛ր
բաց
արել:
Հէնց
դռան
ճռռոցն
իմացան
թէ
չէ,
աշխարքն
իրար
գլխով
դիպաւ,
ու
որն
անգդակ,
որն
քուրքը
քաշ
տալով,
աչք
ու
քիթ
բռնած`
էնպէս
քօռըքօռ
հէնց
ուզեցան,
որ
դուս
թռչին,
երեսները
մի
քիչ
հովին
տան,
էլ
չկարողացան
առաջներին
մտիկ
անիլ,
չունքի
տունը
ծուխը
խաւարացրել
էր,
բուղը
ամպի
պէս
կալել․
իրար
գլխով
ընկան․
հէնց
իմացան,
թէ
քամին
դուռը
բաց
արեց,
ու
մեր
խեղճ
տանդրոչ
կնկայ
ջանը
իրան
հասցրին,
ոտի
տակ
տվին:
Հարայ
հրոցը
որ
իմացան,
ետ
դարձան․
աչքդ
բարին
տեսնի․
չէին
իմանում`
ծիծաղա՞ն,
թէ
սուգ
անեն,
եա
վրայ
հասնին,
քօմակ
անեն․
չունքի
տանդրոչ
խաթունը
էնպէս
էր
ծանրագոգոթ
խրվել
գոմի
կպրէ
կարասումը,
որ
էլ
ո՛չ
քիթ,
ո՛չ
երես,
ո՛չ
լաչակ,
ո՛չ
մինթանայ
(դերիայ)․
դարտակ
տեղ
չէր
մնացել,
բոլոր
ռուսվայ
էր
էլել
վարդահոտումը:
Էս
ղալմաղալումը
ողորմելին
հէնց
իմացաւ,
թէ
ձեռները
թամուզ
են,
հէնց
մատները
բերանը
տարաւ,
որ
օշմաղը
մի
քիչ
բաց
անի
ու
շունչը
քաշի,
քո
դուշմանի
գլուխը
չի՛
գայ,
ինչ
նրա
գլուխն
էկաւ․
մէկ
դուրում
տաք-տաք,
կովի
էր
թէ
գոմշի,
չգիտեմ,
մազայ
էլ
էս
վախտը
բերանն
ընկաւ
ու
սրբութիւն,
խաչ,
աւետարան
աչքիցն
ընկաւ:
Էլ
թուք
ասես,
վատ
խօսք
ասես`
նա
էր,
որ
կվաթաթախ
բերնով
տալիս
էր
ու
ասում:
Ծանրագլուխ
տանուտէրը
ընչանք
հմիկ
էնպէս
էր
իմ
անում,
թէ
ֆորթերն
են
կապըները
կտրել,
իրար
գլխով
ընկել,
ու
տանտիկինն
ուզում
էր,
որ
տուն
անի.
աչքը
ցցեց
դռան
մէջը
թէ
չէ,
տունը
գլխիս
փուլ
էկաւ:
Մերու
արջի
պէս
բղղալով,
ճղղալով,
Էստուր-էնդուր
գլխին
բամբաչելով
որ
վրայ
չի՛
հասաւ,
որ
իր
խաթունին
էս
դժոխքիցն
ազատի,
սատանի
աչքը
քոռանայ,
քուրքն
ընկաւ
ոտի
տակը,
գլխի
վրայ
որ
մաղալաղ
չտվեց`
շրը՛փ,
չը՛խպ,
ինչ
նա
տեսաւ,
քո
դուշմանի
գլխին
չգայ.
երեսի
վրայ
էնպէս
խրվեց
էս
կը
վի
մեղրի
կճուճումը,
որ
աչք,
ունք,
բերան,
քիթ,
միրուք
էնպէս
ներկվեցին,
որ
հազար
ուստայ
քիսաքսող
էլ
որ
էլել
էր,
էնպէս
ադաթին,
լազաթին`
հինայ
չէ՛ր
կարող
իր
օրումը
քսիլ:
Դարդիմանդ
տանտիկինը
մարդի
խայտառակութիւնը
տեսաւ
թէ
չէ,
իր
ցաւը
մոռացաւ
ու
տեղիցը
ժաժ
էկաւ,
որ
իր
հալեւորին
մի
քիչ
քօմակ
անի.
հալեւորն
էլ
հէնց
է՛ն
էր
ուզում,
որ
գլուխը
էս
անոշ
բարձիցը
բարձրացնի
ու
իր
խաթունի՜ն
էս
ռուսվայութիւնիցը
ազատի,
ձեռըները
իրար
չի
հասան,
քամակ-քամակի
դիպաւ.
ա՛ռ
քեզ
տրաքոց.
էլ
ետ
դուբարայ
իրանց
վարդահոտի
մէջը
էնպէս
խրվեցան,
որ
երկու
լուծ
գոմէշը
անջախ
կարող
էր
նրանց
էստեղանց
հանի:
—
Տօ՛,
ջրատա՛ր,
տօ՛,
գլուխդ
հողեմ,
ախր
ի՞նչ
բանըդ
էր
կտրվել,
որ
դու
էլ
էկար,
էստեղ
ընկար:
Ես
քիչ
ռուսվայ
էլայ,
դու
էլ
ուզեցար,
որ
հետս
ընկեր
դառնա՞ս:
Էս
հօ
խուրմայ
չէ՛ր,
որ
մենակ
ուտէի,
քեզ
չտայի,
ի՞նչ
էր
սիրտդ
պատռում:
Կրեմ
էդ
գլուխդ,
որ
դու
ես:
Էդ
հունարիդ
տէրն
ես,
որ
մէկ
էշ
բզիլ
չե՛ս
իմանում:
ժամն
էլ
գլխիդ
խռով
կենա՛յ,
պատարագն
էլ,
հացն
էլ,
սուփրէն
էլ,
բարիկենդանն
էլ,
պասն
էլ:
Մենք
մեր
բարիկենդանն
արինք,
հըմիկ
որ
ջհանդամը
գնում
են,
թո՛ղ
գնան
դրանք:
Սրանց
ոտը
պէտք
է
կոտրվէր,
որ
մեր
շեմը
չէին
կոխել:
Էս
ի՞նչ
բան
էր,
որ
մեր
գլուխն
էկաւ.
գեղի,
աշխարքի
միջում
խայտառակ
էլանք:
Մերը
մեզ
հասաւ:
Թէ
մենք,
թէ
մեր
գզիր
Կոտանը:
Ով
ասես,
մեզ
վրայ
պտի
բերանը
բաց
անի:
—
Տօ՛,
քաւթառ
իմանսզ,
իմ
ցաւս
հէրիք
չի՛,
դու
էլ
մէկ
կողմիցն
ես
միսս
ծամում:
Ի՞նչ
ես
բերնիդ
կապը
կտրել
ու
լեզուդ
քեզ
չես
անում:
Ձէնըդ
կտրի՛,
թէ
չէ
էնպէ՛ս
քացի
կը
տամ,
որ
ատամներդ
փորդ
կը
թափի:
Սաղ
օրը
աթար
ես
թխում,
էսօր
էլ
համն
ա՛ռ,
էլ
ի՞նչ
ես
գլուխս
տանում:
Որ
չէիր
գոթրոմացել,
թէզ
վեր
էիր
կացել,
հօ
հմիկ
էրկուսս
էլ
պրծած
կըլէինք:
Կնիկարմատն
ու
ձուն
մէկ
օրինակի
են,
հէնց
ձեռն
ես
տալիս
թէ
չէ,
էն
սհաթը
փխլվում
են:
Շատ
կնգայ
թամահ
անողին
ի՞նչ
ասեմ,
հազար
խօսք
ա
բերանս
գալիս,
ետ
գնում:
Տէ՛ր
Աստուած,
քեզ
մեղայ.
խաթա
բալա՛յ
ա
էլի:
Կրակն
ընկանք,
տօ՛:
Փասա-փուսէդ
քաշի՛ր,
վե՛ր
կաց,
կորի՛ր,
էլ
երեսս
չի՛
գաս:
Էս
խօսքումը
ղօնաղներն,
էն
ա,
էնքան
ծիծաղել
էին,
որ
սիրտըներն
էկել,
բօղազներին
դէմ
էր
ընկել,
ու
շատի
ոտները
դաբաղի
աշ
դրած
կաշի
էր
դառել:
Ախր
ո՞վ
տեսնի
էսպէս
լազաթի
թամաշայ
ու
աչքը
կալնի
ու
չծիծաղի:
Լաւ
իրանք
էլ
չէին
ուզում,
ամա,
նալլաթ
չար
սատանին,
բանն
էնպէս
էր
վրայ
էկել:
Ինչեւիցէ,
փոր
ու
բերան
բռնած`
էլ
ետ
մօտ
էկան,
որ
իրանց
տանդրոջ
հաւարին
հասնին:
Սա
էլ
քթի
տակին
փնթփնթալով,
ոտ
ու
ձեռ
հինաթաթախ`
վեր
կացաւ
ու
դէպի
իրան
տեղը
երըմիշ
էլաւ:
Էսքան
թամաշէն
ու
նաղլը
անց
էր
կացել,
դեռ
գզիր
Կոտանը
ոչի՛նչ
բանից
խաբարութիւն
չունէր:
Էս
հարայ-հրոցը
որ
ընկաւ`
«հա՜յ,
ջուր
բերէ՛ք,
հա՜յ,
քօմակ
արէ՛ք,
տանուտէրն
ու
տանտիկինը
խեղդվեցին»,
―
հէնց
իմացաւ
թէ
չէ,
էնպէս
կարծեց,
թէ
մուխն
ա
նրանց
զօռ
արել,
վրայ
վազեց
ղօչաղ-ղոչաղ,
բրդի
կծկի
պէս,
մէկ
կճուճ
խտտեց
կը
ժի
տեղ
ու
խալխին`
«հա՜յ,
ձեր
հէրը,
հա՜յ
ձեր
մերը»
ասելով,
միսն
ատամի
տակին,
ափալ-թափալ
ներս
պրծաւ
ու
հէնց
էն
սհաթին
վրայ
հասաւ,
որ
տանուտէրը
երես-մերես
սրբել,
միրուքը
լվացել,
ուզում
էր,
որ
բերանն
էլ
թամուզացնի,
չունքի
ատամների
տակին
էլ
մէկ
քանի
անոշ
թիքայ
մնացել
էին:
Շատ
փայը
հօ,
բարկացած
ժամանակը
կուլ
էր
գնացել,
էստուր
համար
էր
բողազը
ճոթռում,
հազում,
ջուր
կում
անում,
ամա
ձեռը
ոչի՛նչ
չէր
ընկնում,
հազալ-մազալու
վախտը
անց
էր
կացել:
Սոված
փոր,
ծեր
մարդ,
դարտակ
գլուխ
ու
էնպէս
խնկահոտ,
մեղրահամ,
ի՞նչ
լազաթ
կը
տայ,
իմացողը
թո՛ղ
իմանայ:
Էլ
ի՞նչ
ասեմ:
Էստուր
համար
էր
մեր
պարոն
տանուտէրը
կատաղած
արջի
պէս
փորը
բռնել,
պտիտ
գալիս:
—
Վա՜յ,
իմ
աչքս
դուս
գայ,
տանուտէ՛ր
ջան,
վա՜յ,
ես
դժոխքի
փայ
ըլիմ,
վա՜յ,
վա՜յ,
վա՜յ,
էդ
ի՞նչ
ա
քո
հալը,
գլխիդ
մեռնիմ,
մկամ
քո
Կոտանը
մեռել,
կորել
ա,
որ
դու
էդ
օրն
ես
ընկել,
—
ասեց
խեղճ
գզիրն
ու
աչքը
կեռացրած,
մէկ
դհի
վրայ
թեքված`
վրայ
թռաւ,
որ
նրա
գլուխը
լայ,
նրա
ցաւին
մէկ
դարման
անի:
Հէնց
քիչ
էր
մնացել,
որ
տանուտէրը
սիլէն
ետ
քաշի
ու
նրա
մէկ
քոռ
աչքն
էլ
դզի,
ատամները
փորն
ածի,
որ
իր
տէրն
էնպէս
թողել,
իր
քէֆի
եդեւիցն
էր
ընկել,
դովթալաբ
գզիրը
էլ
սիլամիլին
մտիկ
չտվեց,
ղաստ
արեց,
որ
իր
ծուռը
դզի,
աղի
խաթրն
առնի,
ու
էրկու
ձեռով
որ
կճուճը
շուռ
չտվեց
տանդրոչ
գլխին,
աստուած
ազատի,
ինչ
նրան
հանդիպեց:
Մէկ
եքայ
կճուճ,
հինգ
տարվայ
թթու,
թանձր,
պճպճուն
բազկաթանը
էնպէս
նրան
ողողեց,
որ
ջրհեղեղի
օրն
էլ
էնպէս
ալեկոծում,
էնպէս
զուլում
չէ՛ր
էլած,
չէ՛ր
տեսնված
եա
լսված:
Տանուտէրը
հօ
տանուտէրը,
քոռ
գզրի
սիրտը
ջուր
կապվեցաւ:
Բազկաթանի
հոտը
էնպէս
քեալլին
դիպաւ,
որ
տասը
գազ
ծուլ
էլաւ
ու
գող
շան
պէս
վրվրթալով,
սրսրթալով,
հէթէթալով
ետ
թռաւ
գոմի
պուճախն
ու
մնաց
քար
կտրած,
սառած:
Մէկ
մկան
բունը
որ
հազար
թումանի
տվել
էին,
կառնէր,
մէջը
կը
մտնէր,
որ
իր
սեւ
օրը
լա
ու
տանդրոչ
ձեռիցը
պրծնի:
Քու
դուշմանի
գլուխը
չի
գայ,
ինչ
նրա
հալն
էր․
տանդրոչը
հօ,
աստուած
ո՛չ
շհանց
տայ,
ընչանք
թաքրար
ջուր
կը
բերէին,
իրանն
իրան
հասաւ:
Միրուք,
բերան,
քամակ,
ծոց,
քուրք-մուրք`
հոտած
բազկաթանի
մէջը
չխչխպում,
ծլծլում
էին:
Ջէբ,
լաբչին`
բոլոր
լցվել
էին,
տուտը
պճեղն
էր
հասել:
Քամակը
քոր
էր
ընկել,
աչքերը
մրմնջում
էին․
թէ
ուզում
էլ
էր,
որ
ժաժ
գայ
չէ,
փոխանն
էնպէս
էր
լցվել
բազկաթանով,
որ
փաչէքը
իրար
դիպչելիս
դափի,
զուռնի
ձէն
էին
հանում,
չփչփում:
Էս
շան
հալին
էլի
գոռում,
զռում,
հարայ
էր
տալիս,
ձէռները
դէս
ու
դէն
քցում,
որ
գզրին
ճանկի
ու
սպանի:
Քոռ
հաւի
պէս
մնացել
էր
պատի
տակին
կանգնած,
ամա
էլի
հէնց
է՛ն
էր
ձէն
տալիս․
—
Թողէ՛ք,
թողէ՛ք,
դրա
քոռ
աչքն
անիծած,
թողէ՛ք,
դրան
սպանեմ,
շնսատակ
անեմ,
դա՞
էր
մնացել,
որ
իմ
գլխիս
օյին
գա՞յ:
Դրան
է՛ն
օրը
քցեմ,
որ
մեծ
թիքէն
անկաջը
մնայ:
Ընչանք
ջուր
կը
բերէին,
ամէնին
իրանցը
իրանց
էր
հասել․
շատը
նվաղել,
քամակի
վրայ
վեր
էր
ընկել:
Էլ
ի՞նչ
կանէին
իրար
երեսի
ալիր
փչիլ
եա
մածուն
քսիլ,
որ
շատ
անգամ,
ուրախ
վախտներն,
անում
էին:
Էս
բաւական
ալիր
էլ
էր,
մածուն
էլ:
Էս
ղալմաղալումը
տանդրոչ
կնիկը
ճրրալով,
թոնթորալով
դուս
էր
գնացել,
որ
իր
գլուխը
լայ,
իր
մեղքիցը
ազատվի:
Խալխը
անդրոջ
բնութիւնը
լաւ
գիտելով,
որ
բարկացած
ժամ
տնակին
հրեշտակ
էլ
ձեռն
ընկնէր,
չէ՛ր
խնայիլ,
ո՞ւր
մնաց
գզիր
Կոտանը,
տէրտէրին
աչքով
արին,
որ
նա,
քանի
աչքը
բաց
չի՛
արել,
մուննաթ
անի,
որ
բալքի
խղճին
մէկ
ճար
ըլի,
ու
էլ
ետ
գզրին
բերեն,
տանդրոչ
ձեռը
պաչիլ
տան:
Հէնց
իմանում
էին,
թէ
կարգաւորի
պատիւն
էլա
կը
պահի:
—
Բարիկենդան
օրեր
ա,
խնամի
Օհանես,
խելքըներս
կորել
ա,
տնաշէ՛ն,
—
բերանը
բաց
արեց
ծանրագոգոթ
մեր
փառաւոր
տէրտէրը,
որ
իր
կարգի
պատիւը
ճանաչելով`
ուզում
էր,
որ
բալքի
հաշտութիւն
քցի
միջները
ու
էրկուսին
էլ
բարըշացնի:
–
Աշխարք
ա,
էդպէ՛ս
կըլի․
հօ
աղջիկ
չե՛ս,
որ
խանդ
ու
վարաղդ
գնա․
հօ
շուշայ
չես,
որ
կոտրվէիր,
խանի՛
խարաբ․
մոմ
չե՛ս,
որ
հալչիս․
մի
քիչ
սիրտդ
լե՛ն
պահի,
ի՞նչ
էլաւ
քեզ:
Քրիստոս
իր
սուրբ
աւետարանի
միջումը
գրում
ա,
ամէնիդ
մուրազն
էլ
տայ,
թէ`
երանի՛
խաղաղարարաց,
կամ
թէ`
Թշնամուդ
գլխին
կրակ
կածես,
թէ
որ
նրան
սի՛․․․
ռը՜․․․
ղռ․․՜․
րե՜ս․․․
Վա՜յ
քո
հէրն
էլ
անիծած,
քո
մեռոն
քսողինն
էլ,
քո
օխտը
պորտին
նալլաթ,
քեզ
բարի
օր
ասողին,
բարի
լիս
տվողի
շլինքը
հախ
միսն
տէրը
կոտրի,
էս
ի՞նչ
ա
իմ
հալը,
–
տէրտէրը
բուխարուց
ձէն
տվեց`
գլուխը
քորելով,
միրուքը
թափ
տալով:
―
Էս
ի՞նչ
անիծած
մարդի
ռաստ
էկանք
էսօր,
տօ՛,
հէնց
ամէն
բանն
էլ
թարս
ա
գալիս:
Հարամ
ըլի
է՛ն
հացն
էլ,
է՛ն
ջուրն
էլ,
խաթա-բալի
մէջ
ընկանք,
էլի՛:
Էս
ի՞նչ
կրակ
ա,
որ
մեզ
էրում
ա:
Իրաւ
որ
ողորմելի
կարգաւորը
կրակի
մէջ
էր
ընկել:
Չունքի
ինչ
սհաթի
որ
նա
մօտացաւ,
որ
տանդրոչ
սիրտն
առնի,
էլ
չէ՛ր
մտածում,
թէ
նրա
արինն
ու
հէրսը
աչք
ու
միտք
կալել,
քոռացրել
էին:
Անաստուած
տանուտէրը
էնպէս
մէկ
սաստիկ
դուռթմայ
(մուշտի)
տվեց
էս
քո
խեղճ
տէրտէրի
դօշին,
որ
փիլոնը
մի
տեղ
ընկաւ,
գդակը`
մի,
ու
ինքն
էլ
չօքըչօք
անելով`
գլուխն
էնպէս
բուխարու
աթարի
կրակի
մէջն
ընկաւ,
որ
երես-մերես
բոլոր
խանձվեցաւ:
Խեղճի
բերանը
մրով,
մոխրով
լցվել
էր,
միրքի
կէսը
հօ,
կէս
տարի
անջախ
դուս
կը
գար,
էնպէս
էր
քօքիցը
խանձվել,
պլոկվել:
Էստեղանց
էր
է՛ն
քաղցր
օրհնութիւնը
տալիս,
որ
մէկ
դուռթմի
էլա
ինքը
չի՛
դիմացաւ
ու
ուզում
էր,
որ
մեր
խեղճ
թանակոլոլ,
մեղրաթաթախ,
վարդահոտ
տանուտէրին
ճամփու
բերի:
—
Ժամում
գլխըներս
տանում
են,
հերիք
չի՛,
գոմումն
էլ
են
ուզում
իշխանութիւն
բանացնեն,
ախր
ինչպէ՞ս
մարդ
համբերի,
—
վրայ
բերեց
տանուտէրը:
—
Ձեր
օրհնողին
ի՞նչ
ասեմ․
նալլաթ
չար
սատանին,
բերանս
ի՞նչ
ա
գալիս,
ետ
գնում:
Էլի
երկար
էսպէս
քթի
տակին
մռթմռթում
էր
տանուտէրը,
որ
գզրին
փախցրին,
պահեցին:
Աստուած
բարի
ճամփայ
տայ,
որ
էնպէս
ղալաթ
բան
միւս
անգամ
չբռնի՛,
եւ
մեր
գրի
սեւ
ու
սպիտակը
ճանաչողներին
էլ
խելք,
իմաստութիւն
տայ,
որ
էսպէս
տեղը
իրանց
պատիւը
չկորցնեն:
4
Տանուտէրը
գէջդանգէջ
աչքը
բաց
արեց,
դուռն
ու
պուճախն
ընկաւ,
որ
իր
սիրտը
մի
քիչ
հովացնի,
բայց
գզիրը
թռել
էր:
Քէդխուդէքը
մէկ
կողմից,
կնիկը
միւս
կողմիցը
թօփ
էլան,
տանդրոջ
սիրտն
առան,
տէրտէրին
էլ
բարշացրին,
տանդրոչն
էլ,
գզիրն
էլ
էկաւ,
չօքըչօք
ոտներն
ընկաւ,
մեղայ
ասեց,
ձեռը
պաչեց,
մէկ
թաս
արաղ
էլ
կոնծեց․
ծուխն
էլ
քիչ-քիչ
պակսեց,
բուղն
էլ,
ամէն
բան
սկսեց
իր
կարգն
ընկնիլ:
Տէրտէրը
«պահպանիչն»
ասեց,
քեդխուդի
մէկը`
«եւ
եւս
խաղաղութիւնը»,
տանտիկինը
«ամեն»
ձէն
տվեց,
տանուտէրը`
«Մեղայ
Աստուծոյ»,
«Հայր
սուրբ,
զքեզ
ունիմ
միջնորդը»
ու
վերջապէս
արաղ-մազէն
էլ
որ
տուն
չբերին,
ամէնի
սիրտն
էլ
տեղն
ընկաւ:
Ինչ
անց
էր
կացել,
քամուն
տվին,
խունկ
ծխեցին,
երդիկ
ու
դուռը
բաց
արին,
հոտը-մոտը
քաշվեցաւ,
կատարները
տաքացաւ,
ու
մեր
պարոն
քէդխուդէքը
հացի
նստեցին,
սուփրէն
քաշեցին․
մէկ
գլխին
տէրտէրը
բազմեց,
միւս
գլխին`
տանուտէրը,
մէկելներն
էլ
պատի
տակին
էնպէս
սրով
բազմեցին
ու
ոտըները
ծալեցին,
որ
սուփրի
մէջը
էկող-գնացողի,
անց
ու
դարձ
անողի
համար
բաց
էր
մնացել:
Նօքարը
որ
արաղը
չածեց,
աւալի
սֆթայ
տէրտէրին
դէմ
արեց․
սա
էլ
խաչակնքեց,
օրհնեց,
տվողին
խմացրեց,
որ
մեր
գզիրն
էր,
ու
եդոյ
ինքն
առաւ
թասը
ձեռը
օրհնութեան
տուտը
սկսեց:
—
Աստուած
աշխարքիս
խաղաղութիւն,
թագաւորաց
հաշտութիւն,
քրիստոնէից
ազատութիւն
տա՛յ:
Ընչանք
մեռնինք
ո՛չ,
որ
մէկ
օր
էլ
էսպէս`
էլով,
գիւնով,
ռուսի
ձեռի
տակին
նստինք,
քէֆ
անենք:
—
Ամէ՛ն,
ամէ՛ն,
—
ձէն
տվին
ամէնն
էլ:
—
Տունդ
շէ՛ն
կենայ,
տունդ,
տանուտէ՛ր,
որդիքդ
ապրի՛ն:
Աստուած
օջախդ
հաստատ
պահի՛,
նամարդի
մուհդաջ
չանի՛․
մեր
գլխի
թագն
ես,
մեր
աչքի
ծաղիկը,
Հայր
Աբրահամի
օրհնութիւնը
քեզ
վրայ,
Սիմէոն
ծերունի
պէս
քո
ըմբրի
խէրը
տեսնիս:
Քեզ
ծուռը
մտիկ
անողի
աչքը
քոռանայ,
ո՛ւմ
սրտումը
մէկ
խէթ
կայ,
աստուած
բարին
կատարի՛:
Ինչ
էլաւ`
աստուած
վերջը
բարի
անի՛,
քաշած
զահմաթդ
ապաշխարանք
համարի՛․
էսօր`
քեզ,
էգուց`
մեզ.
մենք
էլ
քո
ջրերն
ընկանք:
Ով
խռով
ա,
սառը
ջուր
խմի՛:
Իմ
գլխիս
ջաղաց
էլ
աղան,
թաք
ըլի
տեղս
տաք
ըլի,
ձեռիս`
թաս,
սիրտս`
ուրախ:
Տօ՛,
քէֆ
արէ՛ք,
տօ՛,
դուշմանի
աչքը
հանեցէ՛ք:
Շնորհաւոր
բարիկենդան․
Աստուած
զատկին
էլ
մեզ
արժանի
անի․
քանի
կարանք,
մեր
օրը
վայելենք,
էգուց
ո՛չ
էլոր
մեծ
պասը
ոտները
երդկիցը
ճոլոլակ
կանի,
հա
կա՛ց
ու
բազկաթթու
կե՛ր:
Հաւասարական
սաղ
ըլի՛ք,
ուրա՛խ:
Տէր
Աստուած,
քեզ
փառք․
մեր
երեսը
քո
ոտիդ
տակը:
Քո
ստեղծվածն
ենք,
մեզ
չի՛
կորցնես:
Տէ՛ր
աստուած,
դու
մեր
Ռուս
թագաւորի
սիրտը
ռահմ
քցես,
որ
գայ,
մեզ
ազատի․
ընչանք
մահ
մի՛
տար
մեզ,
մինչեւ
նրանց
երեսը
տեսնինք:
Կենդանութիւն,
—
ասեց
ու
արաղի
թասը
շպռտեց:
—
Կենդանի
մնաս,
սա՛ղ
ըլիս․
կարգիդ`
հաստատ,
տէրտէ՛ր
ջան․
անո՛շ,
խմածդ
անո՛շ,
հէնց
իմացանք`
մե՛ր
սրտովը
գնաց,
–
ձէն
տվին
ամէնն
էլ,
ու
մէկը
մէկ
թիքայ
պանիր,
միւսը
մէկ
թիքայ
խորոված
եա
խաշլամայ,
լօշում
փաթաթած,
թաւազայ
արին:
Տէրտէրն
էլ
առաջ
ձեռը
տվողի
բթի
վրայ
դրեց,
թիքէն
առաւ,
բերնին,
ճակատին
դրեց,
«հա՜յ,
ձեռդ
ապրի,
հա՜յ,
զօրանաս»
ասելով,
ձգվելով,
օրհնելով,
գովելով`
թիքէն
ծամեց,
կուլ
տվեց
ու
ինքը
միւսների
օրհնանքին
անկաջ
դրեց,
անո՜շ
ասեց:
Էսպէս`
արաղի
թասն
սկսեց
պտիտ
գալ,
ձեռնէձեռ
ընկնիլ
ու
ամէն
մէկի
ձեռին
մէկ
սհաթ
տանջվիլ,
չխմողին
տանջիլ,
չունքի
ամէնն
էլ
մէկ
եքայ
պարկ
օրհնութիւն
բերնըներումը
հազիր
ունին,
ու
ում
լեզվումը
մի
քիչ
հունար
կայ,
սուփրի
ու
գինու
կամ
արաղի
թասի
վրայ
ա
փորձում:
Բայց
ամէնի
խօսքի
տուտն
է՛ս
էր․
—
Օրհնեա՛
ի
Տէր,
աստուած
կարգիդ
հաստատ
պահի՛:
Քո
աղօթքը
մեր
գլխիցն
անպակա՛ս
ըլի:
Տանուտէ՛ր,
սաղ
ըլիս․
տանուտէր,
քո
շվաքը
մեզ
վրայ
ղայիմ-ղադըմի
ըլի:
Միրզա՛մ,
աստուած
որդիքդ
պահի՛:
Աւետի՛ք,
քո
որդու
կարմիրը
կապե՛նք:
Խնամի՛,
աչքի
լիս
ես,
Աստուած
քեզ
մէկ
ղօչ
որդի
տա՛յ:
Հաւասարական
սաղ
ըլի՛ք,
ուրա՛խ:
Տէ՛ր
աստուած,
վերջըներս
բարի
անես:
Կենդանութիւն:
Էսպէս`
ամէն
մէկ
խմող
ամէնին
ջոկ-ջոկ
մէկ
բան
պտի
ասէր
ու
էն
էլ
ամէն
թասի
վրայ:
Թէկուզ
քսա՛ն
թաս
էլ
մէկ
մարդ
խմի,
քսա՛ն
մարդ
էլ
նստած,
ամէն
թաս
խմելուն
ամէնին
էլ
յատուկ-յատուկ
մէկ
բան
որ
չասի,
թասը
կուլ
չի
գնալ,
բկումը
կը
մնայ:
Շատն
էլ
թասը
մէկ
սհաթ
քիմի
ձեռին
բռնում
ա,
որ
վրէն
մի
տաղ
եա
մի
խաղ
ասեն
ու
իրան
անունի
շարականը
վրայ
բերեն:
Յայտնի
բան
ա,
որ
տէրտէրից
եա
տիրացուից
գիւման
շարական
ասող`
գեղ
տեղն
ո՞վ
կայ:
Ամա
սրանք
էլ
խեղճ
շարականի
բուրդը
շատ
անգամ
էնպէս
են
գզում,
որ
աստուած
հեռու
տանի:
Լսողը
մինչեւ
Երուսաղէմ
մին
կը
փախչի:
Բայց
ի՞նչ
կանէս,
բախտըներիցը
հազար
շուն
կայ,
հազար
գել,
որ
ո՛չ
գիր
գիտեն,
ո՛չ
գրի
զօրութիւն:
Լաւն
էլ
էս
ա,
շատ
գլուխ
չի՛
ցաւիլ:
Մեր
երկրումը
առաջ
ձեռըները
լվանում,
սրբում
(էն
էլ
նստած
տեղն
ա
նօքարը`
փէշկիրն
ուսին,
աւթաֆայ
լագանը
ձեռին,
ամէն
մէկի
առաջին
կռանում
եա
չօքում,
ձեռին
ջուր
ածում),
եդոյ
են
սուփրէն
քաշում,
աղամանը,
պանրամանը,
ձկնամանը
մէջտեղը
շարում,
ապա
հացը
քաշում,
ամէնի
առաջին
կիտում,
բազի
վախտ
կանաչի
էլ
ա
ըլում:
Գդալ,
չանգալ-դանակի
ոտը
դեռ
մեր
աշխարքը
չի
մտել:
Մատներն
էլած
տեղը
ի՞նչ
հարկաւոր
ա
չանգալ-դանակ:
Կերակրներն
էլ
մէկ
սինով
(պոթնոս)
ներս
են
բերում,
ու
մէկ
նօքար
փէշն
ու
թեւերը
վեր
քաշած,
ուսին
քցած,
կուզըկուզ
անելով`
երկուսի
առաջին
մէկ
աման
ա
դնում:
Հացից
ետը
էլի
ջրով
որ
ձեռք
ու
բերան
չողողեն,
չլվանան,
կերածը
հարամ
կըլի:
Գդակ
վերցնիլ
սեղանի
վրայ
եա
գլուխ
տալ
ադաթ
չի՛:
Երկրի
ծէսն
էսպէս
ա,
Եւրոպա
չի,
որ
կովը
վեր
քաշեն,
տեսնեն`
տակին
հորթ
կայ,
թէ`
չէ:
Հէնց
մի
քիչ
աղի
կողակ
ու
պանիր
որ
անոշ
չարին,
գելը
կատաղեցաւ:
―
Տօ՛,
լերդս
կպաւ,
է՜,
բերանս
հօ
ցամաքեցաւ,
էդ
զահրըմարը
մի
ածա՛յ,
որ
տեսնինք`
ի՞նչ
համ
ունի,
է՜,
ա՜յ
տնաշէն:
Կողակի
թիքէն
հրէս
բկիս
դէմ
ա
ընկել,
ի՞նչ
էլաւ
ձեզ,
մեզ
հօ
սպանելու
չէ՞ք
բերել
էստեղ,
—
ձէն
տվին
էս
տեղանց,
էն
տեղանց
քէդխուդէքը,
որ
գինին
շուտով
ածեն:
Լսողը
չիմանայ,
թէ
հայաստանցիք
ուրիշ
ազգերի
նման,
հէնց
էն
ա,
գինի
տեսնելիս,
ուզում
են
հոգիքը
տան
կամ,
ինչպէս
բազի
Կաւկասեան
սարը
դեռ
չտեսած
մարդ,
գինու
ռումբին
որ
տեսնում
են,
երեսներին
խաչ
են
հանում
կամ
շիրախանումը
քնում,
կամ
թուր
ու
սերթուկ
գրաւ
դնում,
կամ
թէ
չէ`
ցխում,
ձնում
վեր
ընկնում,
երազ
տեսնում,
դելը
տալիս:
Աստուած
մի՛
արասցէ,
էս
պակասութիւնը
չունին,
նրանք
էս
շնորհքիցն
ու
մարիֆաթիցն
վաղուց
են
ձեռք
լվացել,
որովհետեւ
աշխարհ
չեն
տեսել,
ու
էշ
կերել,
էշ
մենծացել,
ո՛չ
բարոյականութեան
ձէն
լսել,
ո՛չ
կրօնագիտութեան,
որ
գինու
գինը
լաւ
իմանան
ու
երկու
թաս
խմելիս
ոտ
ու
գլուխ
կորցնեն
ու
սիրահարված`
երկինքը
համբառնան:
Չէ՛,
չէ՛,
նրանք
շատ
բռի
են
ու
էլած-չէլածը
չեն
տալիս
խմիչքի,
ամա
տեղն
ընկած
վախտը,
գինու
տիրոջ
ջանին
մուննաթ,
էնքան
են
խմում,
որ
երեսները
վարդ
ա
դառնում,
գլխըները`
նաղրախանայ,
լեզվըները`
բլբլի,
սիրտները`
ասլանի
եւ
ո՛չ
խոզի,
չունքի
մէկ
հայ
չես
տեսնիլ
քո
օրումը
հարբած,
ցխումը
թաւալ
տալիս,
թէկուզ
հինգ
թունգի
էլ
խմի:
Մաշալա՜յ,
տղեն
սրան
կասեմ,
ա՜յ
թէ
մարդ
ա,
ուրիշն
էլ
էս
բանը
կանի:
Հաց
քցող
տղէն
էրկու
ստաքանանոց
տոլուն
էլի
տէրտէրին
դէմ
արեց․
նա
էլ
օրհնութիւնը
տվեց
ու
ճամփու
քցեց:
Ետոյ
մէկելներին
տվեց․
էսպէս`
բոլոր
հացի
ժամանակը
մէկն
էլա
ինքը
չէ՛ր
ածում
իր
գինին․
էս
նօքարի
ու
ղուլուղ
անողի
գործն
ա,
որ
քսան
մարդ
էլ
որ
ըլին,
հէնց
մէկ
թասից
պտի
խմեն,
էնպէս
որ,
ընչանք
թասը
պտիտ
կը
գայ
ու
վերջին
մարդին
կը
հասնի,
սրա
բողազն
ա
ցամաքում,
վերի
նստողի`
թուքը:
Կենաց-մենաց
խմիլն
Երեւանումն
էնքան
ադաթ
չի,
ամա
մարդ
իր
լեզվի
հունարը
ձեռաց
պէտք
է
չթողայ,
ամէն
թասի
վրայ
մէկ
խօսք
ասի․
ինչ
կըլի`
ըըլի,
հաջաթ
չի․
բէինդ
տաքացած
ժամանակը
ինչ
կուզես,
ասա՛,
վատ
խօսք
էլ
որ
ասես,
լաւի
տեղ
անց
կը
կենայ:
Սովորական
կերակրներն
էլ
մեր
երկրի
սրանք
են`
բոզբաշ
կամ
քուֆթայ,
կամ
խաշ,
տոլմայ,
խորոված
կամ
խաշած
ձուկը,
գառան
մսով
փլաւ,
խաշած
հաւ
ու
ոչխարի
խորոված,
որ
հէնց
էնտեղ
եւեթ
բուխարումը
խորովում
ու
շատ
անգամ
շամփրով,
տաք-տաք
իրար
թաւազայ
անում:
Բազի
անգամ
էլ
տօլուչին
պէտք
է
բերանը
բաց
անի,
որ
մէկ
թիքայ
խորոված
իրանց
ձեռովը
բերանը
դնեն
կամ
մէկ
թաս
գինի
կոնծիլ
տան:
Էսպէս`
մէկ
քանի
տոլու
մաքրազարդեցին
թէ
չէ,
քէֆըները
չաղացաւ,
դամաղները
տաքացաւ,
շունը
տէրը
կորցրեց:
Կրչոնց
Վիրապն
էլ
հօ
էնտեղ
էր,
էլ
ի՞նչն
էր
պակաս,
սազը
կողքին
հազիր
ուներ․
անկաջ
պտեր,
որ
նրա
ձէնին
հայիլ-մայիլ
մնար:
Հէնց
ջուրն
իր
ճամփէն
քթաւ
թէ
չէ,
սա
էլ
իր
սազը
քօքեց,
ճնգճնգացրեց․
հա՛
կաց
ու
քէֆ
արա՛:
Պատերը
դրմբում
էին,
գետինը
զընգզընգում,
օճորքը
տեղըհան
ըլում,
նրա
ձէնը
մարգի
քեալլին
ցցվում:
Էնպէս
զօռբայ
ձէն
ունէր
Վիրապը,
որ
հինգ
սհաթվայ
ճամփից
լսվում
էր․
—
Փիր
օլսան,
փի՛ր․
ջանմ
սան,
ջանմ․
ի՞նչ
կըլէր,
որ
քո
մերն
քեզ
նման
մէկ
հինգն
էլ
էր
բերել,
որ
աշխարքի
միջումը
մի
հատ
չըլէիր:
Ասա՛,
բերանիդ
ղուրբան,
ասա՛․
բերանդ
ապրի,
ըմբրով
կշտանաս,
—
հազար
տեղից
ձէն
էին
տալիս
մեր
պարոն
քէդխուդէքը`
գլխըները
տրմբացնելով,
անոշ-անոշ
զկռտալով:
Շատի
բերնի
ջուրը
հետը
գնում
էր:
Շատ
անգամ,
քէֆը
քօք
ժամանակին,
տէրտէրն
էլ
ի՛ր
ձէնի
հունարն
էր
ուզում
նշանց
տայ,
ու
կամ
Վիրապի
հետ
էր
բաս
մտնում,
գոռում,
կամ
թէ
չէ
«երեւեցաւ
խնկաբերիցն»
ասում,
խալխի
թասըները
վեր
դնիլ
տալիս,
կամ
ձեռընէրին
բանդ
անում․
ամա
էնպէս
մէկ
մխոտ,
ճոթռած,
ճղլանի,
քացախած
ձէնով,
որ
մարդի
գլուխը
տեզիցը
պոկ
էր
գալիս:
Քէդխուդէքը
հօ,
մաջալ
չէին
տալիս․
ինչ
բերանները
գալիս
էր,
հէնց
է՛ն
էին
քեօնդալանայ
ասում,
զռում,
էնպէս,
որ
խեղճ
սազանդարի
ասածը
բերնումը
հարամ
էր
ըլում:
Ամէնը
հօ
ամէնը,
իլլահիմ
մեր
մեղրաբերան
տանուտէրը․
անատամ
ռեխը
որ
բաց
չէ՛ր
անում,
պատերը
դողում
էին,
կատվըները
մլաւում,
հաւերը
բակումը
իրանց
տիրոջ
ձէնը
լսելով`
շարքով
կանգնում,
կռկռում
եա
կչկչում:
Ֆորթ,
եզը,
ձի,
տաւար
ուզում
էին,
որ
ուրախութիւնիցը
կապըները
կտրեն:
Էշը
զռում
էր,
գոմէշը
տրլնգում,
էծը
մկկում,
կովը
բառանչում,
ֆորթը
բղաւում,
որը
ֆշտացնում,
որը
փստացնում,
որը
վզզացնում,
որը
բզզացնում:
Միւս
բաները
չեմ
ասում,
ամօթ
ա:
Գարի,
դարման
կերած
տաւար,
յայտնի
բան
ա,
որ
ինչ
ասես,
նրանցից
դուս
կը
գար:
Խուլասայ,
ի՞նչ
գլուխ
ցաւացնեմ․
էսպէս
նաղրախանի
ու
մուզիկի
ձէն
շահի
դռանն
էլ
չէր
լսված:
Բայց
գինու
տակռին
դալար
մնայ:
Էս
թօփ
ու
թօփխանէն,
էս
զարբազանը
մէկին
էլայ
քեար
չէ՛ր
անում:
Շատի,
հէնց
բռնես,
քէֆը
գալիս
էր:
Բայց
ամէն
սհաթ
հօ
մէկ
չի՛
ըլիլ,
ու
ում
ուժն
ասես`
տէրտէրին
եա
գզրին
ա
յաղթում:
Սրանց
մէկը
էս
ալեկոծութեան
ժամանակին
հէնց
շարքեասէն
առաւ,
օրհնեց,
պրծաւ
ու
պռնկին
դրեց,
որ
մաքրազարդի
թէ
չէ,
էշն
էն
կողմիցը
էնպէս
մէկ
թունդ
տրաքացրեց,
որ
էլած-չէլած
խելքը
գլխիցը
թռաւ,
շշկլեց,
գինու
կէսը
կատիկը
թռաւ,
կէսը
միրքին
թափեցաւ,
ու
հէնց
ուզում
էր,
որ
թասն
էլա
չի՛
կոտրի,
ու
բեղաֆիլ
ձախու
ձեռը
որ
չի՛
վրայ
բերեց,
սատանի
աչքը
քոռանայ,
էնպէս
սաստիկ
խփեց
տանդրոչ
գլխին,
որ
փափախը
կրակի
վրայ
ծունդր
դրեց,
խորովածի
շամփուրը
վեր
քցեց,
տասը
հատիկ
ատամների
մէկն
էլ
բերնիցը
վազեց,
փորը
գնաց,
որ
գլուխը
պրծացնի:
Թէ
ուրիշ
վախտ
էր
էլել,
ես
գիտեմ,
թէ
տանուտէրը
ինչպէս
նրա
միրքի
մազերը
մին-մին
կը
պոկէր,
բերանը
կըտէր,
ամա
էս
սհաթին,
որ
քար
էլ
աղային
գլխին,
ձէն
չէ՛ր
տալ:
—
Լաւ
հարաքեաթ
ես
անում,
հա՛:
Է՜հ,
ի՞նչ
անենք․
բարիկենդան
օրեր
ա,
խելքըներս
կորել
ա,
դու
սաղ
ըլիս:
Ա՜յ
տղայ,
ածա՛յ,
լցրո՛ւ:
Վիրա՛պ
ջան,
մէկ
լաւ
զլի՛․
խմե՜նք,
քէ՛ֆ
անենք,
ո՞վ
ա
խաբար,
թէ
էգուց
գլխըներիս
ի՞նչ
ա
գալացուկ:
Գեօռն
չաթլասն,
տէրտէ՛ր
շան,
գեօռն․
էդ
չալ
միրուքդ
ուտեմ,
որ
մի
սիրտս
կշտանայ․
կե՛ր,
խմի՛ր,
քէ՛ֆ
արա,
―
ասում
էր
ու
տէրտէրի
ուսերին
լաւ
բաբաթ
վեր
հատում․
սա
էլ
պարտքի
տակին
չէ՛ր
մնում
ու
մէկի
տեղակ
հինգն
էլայ
ետ
տալիս:
Էսպէս`
դինջ,
տանստանու,
ինչպէս
հէր
ու
որդի,
քէֆ
էին
անում
մեր
պարոն
քէդխուդէքը,
հանաք
անում,
իրար
սիրտ
շահում
ու
հազար
բաբաթ
նաղլ,
մասալայ,
առակ,
շախայ
ասում,
անում,
լսողի
սիրտը
բանում,
իրանց
օրը
անց
կացնում:
Վաղուց
էին
կշտացել․
էլ
հօ
հաց
չէին
ուտում,
մազայ
էին
անում,
գինի
խմում․
բազինն
էլ
վեր
էր
կէնում,
պար
գալիս:
Տէրտէրը
մէկ
թաս
գինի
մէկին
դէմ
անելիս
հօ,
հազար
տեղ
գլխի
վրայ
կունդկի
էր
տալիս,
որ
նրա
սուրբ
ձեռիցը
բաժակն
առնի,
ձեռը
պաչի:
Էսպէս`
վախտին
էին
մտիկ
տալիս,
որ
դուս
գան,
գնան,
ջահել
տղէրքանց
ջիրիդին
թամաշայ
անեն:
5
Արեգակն
էկել,
երկնքի
մէջտեղը
բռնել
էր․
օրվան
փուշը
մի
քիչ
կոտրըվել,
տաքացել
էր:
Սար
ու
ձոր
արծաթի
պէս
փլփլում,
պլպլում
էին:
Էս
հադաղին
ով
որ
Քանաքեռ
մտնէր,
հէնց
կիմանար,
թէ
երկնքիցը
մէկ
աւետեաց
ձէն
ա
էկել,
աշխարքս
արքայութիւն
ա
դառել,
մարդի
աչքն
էլ
ցաւ,
կսկիծ
չի
պէտք
է
տեսնի,
եւ
Քանաքռու
խարաբէքն
էլ
էին
թեւ
առել,
ծափ
տալիս,
թէ
էլ
էնպէս
չեն
մնալ,
թէ
իրանց
մէջն
էլ
շունչ
կը
մտնի,
շէն
կընկնի,
էնքան
տղամարդ,
ջահել
տղերք,
էրեխէք
էին
տներիցը
դուս
էկել,
քուչէքումն
ու
կտրներին
քէֆ
անում:
Օտար
մարդը
հէնց
կիմանար,
թէ
էս
գեղըցիք
աշխարքի
տէրն
են․
ո՛չ
դարդ
ունեն,
ո՛չ
ղասաւաթ․
ամէն
մէկը
հազար
թումանի
տէր
են:
Ռհաթ
խալխը`
որը
ձեռնաբռնուկ
էին
արել,
պար
գալիս,
որը
բոլորեշուրջ
նստել,
քէֆ
էին
անում,
որը
խաղ
էր
ասում,
որը
գամ
քաշում:
Էստեղ
զուռնէն
էր
փչում,
էնտեղ
ճժալախտի
էին
խաղում,
միւս
տեղը
փահլեւաններն
էին
կոխ
պրծնում,
եա
ղարաչիքը
ֆալ
բաց
անում:
Մանր
տղերքն
էլ
եա
ձնաթօփի
էին
խաղում,
եա
աչքակապուկ,
եա
սալդաթի
պէս
կռվում:
Դաբխփի
(դհոլ),
զուռնի
ձէնն
ու
հարայ
հրոցը
աշխարք
էին
վեր
կալել:
Աղասին
էլ
քէֆն
արել,
պրծել,
իր
դաստէն
ետեւին
քցած`
էկաւ
մէկ
տասը
ձիաւորով,
գեղի
միջովն
անց
կացաւ,
որ
գնայ,
կալերի
դզումը,
ջաղացների
մօտին
իր
հունարը
նշանց
տայ,
ջիրիդ
խաղայ,
չունքի
գեղամիջին
էնպէս
դուզ
տեղ
չկայ:
Հէնց
իմանաս`
մէկ
թագաւորի
որդի
ա
գալիս:
Եարաղ-ասպաբը
կապած,
թվանքն
ուսին,
թուրը
կոխքիցը
կախ,
ջուխտ
փշտովն
ու
ղամէն
գօտկումը,
կանաչ
մով
շալվարը,
զառ
կապէն
հաքին,
գիւլբանգի
աղլուխը
ճտին․
նուղայի
թուխ
գդակը
գլխին
կոտրել,
աջու
անկաջի
վրայ
էր
քցել․
ոսկեթել
թուխ-թուխ
մազերը
ձախու
կողմիցը
քամու
հետ
խաղում`
եա
ազնիւ
երեսին
էր
դիպչում,
եա
բկի
տակովն
ընկնում:
Բեղերն
ապրշումի
պէս
ոլորել,
էնպէս
էր
թշի
վրովը
դուս
տարել,
որ
ամէն
մէկի
մէկ
ծերը
անկաջներին
էին
դիպչում:
Մտիկ
անողի
խելքը
գնում
էր:
Գեղըցիք
հէնց
նրան
տեսան
թէ
չէ,
ծափ
տվին,
պար
էկան,
ձէն-ձէնի
տվին
ու
սկսեցին
նրա
խաղն
ասիլ,
նրա
գովքն
ածիլ:
—
Աղասի՛
ջան,
գլխիդ
ղուրբան,
էս
թասը
խմե՛նք
քո
արեւսադաղին,
արեւիդ
մեռնիմ․
մեր
գլխիցը
ո՛չ
պակսիս․
գնա՛յ,
մենք
էլ
էս
ա,
կը
գանք,
—
ամէն
կողմից,
ձէն
տվին
ու
Աղասու
թասը
խմեցին:
Ազնիւ
երիտասարդն
էլ,
ով
որ
իրան
էսպէս
պատիւ
էր
տալիս,
գդակով
էր
անում,
քաղցր
երեսով
գլուխ
տալիս
ու
անց
կենում:
Հեռըվանց
երեւում
է,
թէ
ի՞նչ
ղիամաթ
էր
անում
իգիթըը:
Զիու
անկաջը
մտած`
էնպէ՜ս
էր
քաշում,
կրակին
տալիս,
որ,
հէնց
իմանաս,
թեւաւոր
ղուշ
ըլի:
Շատ
անգամ
ջրիդը
հեռու
տեղից
շպրտում,
ձին
չափ
էր
քցում,
ու
գետնիցը
ծուլ
ըլելիս`
ձիու
վրիցը
բռնում
էր,
էլ
ետ
քցում:
Շատ
անգամ
հէնց
էնպէս
դուզ
շպրտում
էր
ու
կրակի
պէս
ետեւիցը
հասնում,
կալնում,
էլ
ետ
ծուլ
անում:
Գետնին
վեր
ընկած
տեղիցն
էլ
էնպէս
էր
թամքի
միջիցը
կռանում,
բարձրացնում,
որ
ջիրիդն
առաջին
դողում
էր:
Ընկերտանց
վրայ
էլ
որ
վախտ-վախտ
ջիրիդ
չէ՛ր
քցում,
էնպէ՛ս
էր
նշանում,
որ
գդակների
ծերին
էր
դիպչում
կամ
գդակը
հետը
տանում,
որ
իմանան,
թէ
նա
նրանց
ղիմիշ
չի՛
անում:
Շատ
անգամ
թամքի
միջին
ջուխտ
ոտի
վրայ
կանգնում,
էնպէս
էր
ձին
չափ
քցում:
Աչք
պէտք
է
ըլէր,
որ
նրա
ռաշդութիւնը,
տղամարդութիւնը,
հունարը
տեսնէր
ու
զարմանար:
—
Ջանմ
սան,
ջանմ,
Աղասի՜.
մերդ
մէկ
հատ
ա
քեզանից
բերել,
հազար
տարի
անց
կենայ,
քեզ
նման
մէկն
էլա
չի՛
բհամ
տալ,
—
ասում
էին
թամաշաւորքն
ու
խնդում,
ուրախանում,
ծափ
տալիս:
Յանկարծ
էս
քէֆի
միջումը,
հէնց
բռնես,
մէկ
ամպ
տրաքեց,
երկիրը
շարժեց,
եա
թօփի,
թօփխանի
ձէն
էկաւ,
եա
երկինքը
փուլ
էկաւ:
—
Տարա՜ն…
տարա՜ն…
աստուածասէ՛րք,
մօտ
էկե՛ք…
քօմակ
արէ՛ք,
գլուխս
լացէ՛ք:
Տունս
կոխեցի՜ն,
օջախս
քանդեցի՜ն…
աչքիս
լիսը
հանում
ե՜ն,
սիրտս
դուս
են
ճոթռում,
տօ՛,
մէկ
հասէ՜ք,
ի՞նչ
կըլի:
Աստուա՛ծ,
երկի՛նք,
ծո՛վ,
ցամա՛ք…
Էս
ի՞նչ
կրակ
ա,
էս
ի՞նչ
զուլում
ա…
Վա՜յ,
օրս
ու
ումբրս
խաւարի,
էս
ի՞նչ
եմ
տեսնում:
Ձեր
թուրը
կոտրվի,
ձեր
էկած
ճամփէն,
փուշ
ու
տատասկ
դառնա…
Վա՜յ
իմ
ըմբրիս,
արեւիս…
ո՞ր
ջուրն
ընկնիմ,
ո՞ր
ջհանդամը
գնամ…
Գետինն
էլա
չի՛
պատռվում,
որ
ինձ
մէջը
տանի,
աչքս
հանի․
էլ
ի՞նչ
աչքով
իմ
սեւ
օրս
լաց
ըլիմ…
Էրեխիս
տարա՜ն…
քօմակ
արե՛ք…
Աստուա՛ծ,
եարադանդ
քօռանայ,
էս
ի՞նչ
կրակ
ա,
որ
մեր
գլխին
ես
ածում,
մեզ
էրում,
փոթոթում:
Ա՛ռ,
ա՛ռ
քո
տված
հոգին,
էլ
չի՛
հարկաւոր․
հոգի
չե՛ս
տվել,
կրակ
ես
տվել,
որ
էրվի,
ինքը
չիմանայ,
մեր
ջանը
փոթոթի…
Ամա՜ն…
հարա՜յ…
դա՜տ…
մադա՜թ…
Երկինք,
մէկ
փուլ
արի՛,
ինձ
տակովդ
արա՛,
ի՞նչ
կըլի…
Ձեր
փափախը
ձեր
գլխին
խռով
կենայ,
ի՞նչ
տղամարդիկ
էք,
տօ՛,
մէկ
ձեռն
էլա
հասցրէք,
է՜,
ի՞նչ
էք
քարացել,
փետացել:
Թագուհի՛
ջան,
գլխիդ
մատաղ
գնամ…
Թագուհի՛…
Անումիդ
մեռնիմ…
երեսս
ոտիդ
տակը․
Թագուհի՛
ջան…
էդ
չախմուր
աչքերիդ
ղուրբան
ըլիմ,
ազիզ
ջան:
Աչքիս
լսի
պէս
մեծացրի,
որ
է՞դ
տեղն
ընկնիս…
Թո՛ղ
ինձ
սպանեն…
էդ
թուրը
թո՛ղ
իմ
սիրտս
խրեն…
թո՛ղ
քո
ոտիդ
տակին
հոգիս
տամ…
թո՛ղ
ես
հողը
մտնիմ…
էն
վախտին
ուր
տանում
են
քեզ,
թո՛ղ
տանին:
Թո՛ղ
քո
նեղ
օրը
չտեսնիմ,
ո՞ր
դժոխքն
ուզում
ա,
թո՛ղ
ինձ
ներս
տանի…
Էս
կսկծալի
ձէնի
հետ
լաւ
պարզ
լսվում
էր,
որ
մէկ
տղամարդ
թուրքերէն
ասում,
հարբայ
էր
գալիս,
որ
ձէնը
կտրի:
——
Ձենդ
կտրի՛,
ղանջղ,
ղարաչի…
Հէնց
էս
սհաթին
փորդ
վեր
կածեմ․
ջինգեանութիւնն
ի՞նչ
պէտք
ա․
սարդարի
հրամանն
ա,
պէտք
է
ձեր
աղջիկը
քաշենք,
տանինք․
ի՞նչ
խօսք
ունիք,
ի՞նչ
կարողութիւն․
սարդարի
հրամանին
սարը
չի՛
դիմանալ,
դուք
ի՞նչ
կարաք
անիլ:
Խալխի
գլխին
ջուր
մաղվեցաւ:
Ամէնն
էլ
իմացան,
թէ
ի՞նչ
խաբար
ա:
Սարդարի
ֆառաշներն
(ծառայք)
էկել
էին,
որ
աղջիկ
քաշեն,
ո՞վ
հաղդ
ունէր,
որ
ծպտայ:
Բարիկենդանը
սուգ
դառաւ:
Երեխեքը
լալով,
դողալով
տուն
փախան․
կնանիքը
դռները
կողպեցին
ու
շիրախանի
կարասների
տակը
մտան,
կամ
վերնատներումը
տափ
կացան,
կամ
դարմանի
ու
խոտի
խրձերի
մէջը
մտան:
Գեղը,
հէնց
բռնես,
բիրադի
քանդվեցաւ:
Տղամարդկերանց
որը
որ
վախլուկ
էր,
գլուխն
առաւ,
կորաւ․
որը
որ
մի
քիչ
պինդ
սիրտ
ունէր,
զարզանդելով,
դողդողալով
մօտ
էկաւ,
չէ՛
թէ
օգնութիւն
անի,
չէ՛,
այլ
թէ
տեսնի,
ինչպէ՞ս
մարդիկ
են
էկողները,
ինչպէ՞ս
են
տանում
խեղճ
ջրատար
աղջկանը:
Ռանգ-մռանգները
թռած,
սփրթնած`
էկան
մեռելի
պես
ու
տան
բաշին
շարվեցան:
Շատի
լեզուն
բերնումը
շաղվել,
փետացել
էր:
Շատի
լերդն
ու
թոքը
ջուր
էր
կտրըվել:
Շատի
պռօշները
ահու
ճաքել`
արինը
շռռալով
գնում
էր:
Լաւ
ուզում
էին,
որ
քօմակ
անեն,
լաւ
ուզում
էին
իրանց
էլած-չէլածը
տան,
որ
խեղճերին
ազատեն,
բայց
ո՞ւմ
ձեռիցը
մէկ
բան
կը
գար:
Սարդարն
էր
հրամայել,
ո՞վ
էր
կարող,
որ
ձեռք
վրայ
բերի:
Թէ
մէկ
ծպտոն
էլ
հանել
էին,
էն
սհաթը
տուն,
տեղ
կրակ
կը
տային
ու
իրանց
էլ
թօփի
բերնին
կը
դնէին,
կը
քցէին:
Աստուած
ո՛չ
շհանց
տայ:
Անօրէնի
ձեռը
դուշմանս
չի՛
ընկնի:
Մարդ
ո՞ր
հողը
տայ
գլխին․
ինչ
ուզում
են,
է՛ն
են
անում:
Դատաստան
չկա՛յ,
իրաւունք
չկա՛յ,
ու
հայ
ազգն
էլ
էնքան
էսպէս
ցաւեր
տեսել
էր,
մէկ
օր
խօսքըմին
չէ՛ր
ըլում,
որ
իր
գլուխն
ազատի:
Աղջիկն
ասես`
քաշում
էին,
տղէն
ասես`
տանում,
շատ
անգամ
թուրքացնում,
հաւատից
հանում,
շատ
անգամ
էլ
գլուխը
կտրում,
էրում,
նահատակում:
Ո՛չ
տունն
էր
իրանը,
ո՛չ
մալը,
ո՛չ
ապրանքը,
ո՛չ
ջանը,
ո՛չ
օղլուշաղը:
Զարմանալուն
էս
ա,
որ
էսպէս
կրակի,
զուլումի
մէջը
էլի
նրանց
աչքը
ուրախութիւն,
նրանց
երեսը
ծիծաղ
էր
գալիս:
Էսպէս,
ինչպէս
ասեցի,
հարիր
մարդից
աւելի
վրայ
էին
թափել,
ձեռըները
ծոցըներումը
դրել
ու
պատի
ծերիցը
մտիկ
էին
տալիս:
Սուգ
ու
շիւանն
աշխարքն
առել
էր:
Ֆառաշները
կատաղել,
փրփրում
էին․
շատ
անգամ
թվանքները
դէմ
էին
անում,
որ
խալխին
խփէն,
վեր
քցեն,
որ
բալքի
ռադ
ըլին,
կորչին․
բայց
էլի
հուշտ
էլած
ոչխարի
պէս
ետ
էին
դառնում,
էլ
ետ`
ետ
փախչում,
էլ
ետ`
ետ
գալիս,
մտիկ
տալիս:
Ին՛չ
խեղճ,
ողորմելի
մերն
էր
անում,
Աստուած
հեռու
տանի․
քար
չէ՛ր
մնացել,
որ
գլխին
չի
խփի․
հող
չէ՛ր
մնացել,
որ
վրէն
չածի:
Ձագը
կորած
հաւի
պէս
մէկ
դէս
էր
վազում,
մէկ`
դէն,
մէկ
գլխին
տալիս,
մէկ`
ոտին:
Էնքա՛ն
էր
ծնկներին,
գլխին
խփել
հարայ
տվել,
լաց
էլել,
մազերը
պռճոկել,
երեսը
չանգռել,
կտրատել,
որ
էլ
ո՛չ
աչքումը
լիս
կար,
ո՛չ
ջանումը`
թաղաթ,
ո՛չ
բերնումը`
լեզու:
Էնպէս,
հէնց
ձէնը
փորն
ընկած,
շունչը
կտրված`
ոտին-գլխին
էր
անում,
ինքն
իրան
ջարդում,
գլուխը
քարեքար
տալիս,
եա
սուրութմիշ
ըլելով,
գետինը
լիզելով
ֆառաշների
ոտներն
ընկնում
եա
ձեռըները
բռնում,
որ
թուրը
խլի,
իր
սիրտը
խրի,
եա
թէ
չէ,
սրանք
էլ
որ
դօշին
չէին
խփում
եա
քացով
տալիս,
դէն
քցում,
ընկնում
էր
ջուխտ
ձեռով
աղջկայ
վրայ
եա
ճտովը
ու
էլ,
թէկուզ
քացով
էին
խփում
գլխին,
թէկուզ
դմբզով
(մուշտով),
թէկուզ
զամշով
եա
թվանքի
դուռթմով,
էլ
պոկ
չէ՛ր
գալիս,
էլ
չէ՛ր
իմանում:
Ուզում
էր,
որ
փորը
ճղի
ու
իր
հոգու
սիրելին
էլ
ետ
ներս
տանի:
—
Թագուհի՛
ջան,
էս
ի՞նչ
ա,
քո
հարսանիքի
պա՞րն
եմ
գալիս․
փեսէն
ո՞ւր
ա,
տէրտէրն
ընչի՞
համար
չի՛
գալիս:
Հինէն
ի՞նչ
տեղ
ա,
բերէ՛ք,
որ
աղջկանս
ձեռները
կարմրացնեմ:
Դափ
ու
զուռնէն
ընչի՞
չեն
ածում:
Ա՜յ
ղօնաղներ,
ի՞նչ
էք
էդպէս
պարապ,
կտրի
ծերին
կանգնած
մնացել,
ձեռըներդ
ծոցըներդ
դրել…
Ինձ
չէ՞ք
սիրում…
Պար
էկէ՛ք,
է՜…
հարսանքաւորն
էդպէս
բաշիբօշ
կը
կանգնի
ու
թամաշայ
կանի՞…
Խարջն
իմն
ա,
հօ
ձեր
քիսիցը
չի՛
գնում․
կերէ՛ք,
քէֆ
արէ՛ք,
իմ
որդուս
արեւն
օրհնեցէ՛ք:
Մէկ
աղջիկ
ունիմ,
որ
աչքիս
լսի
հետ
չե՛մ
փոխիլ,
նրա
խաթրն
էլա
չունի՞ք,
որ
մէկ
ուրախութիւն
անէք,
սիրտս
հովանայ:
Հա՞…
քնա՞ծ
եմ,
թէ՞
զարթուն,
թէ
գլուխս
վրէս
չի՛…
Բաժինքը
հազիր
ա…
Չէ՛,
չէ՛…
փեսէն
հօ
Թիֆլիզ
գնաց,
էսպէս
թեզ
չէ՛ր
կարալ
ետ
դառնալ…
Սրանք
ո՞ւր
են
էկել…
Թուրքը
հօ
հայի
հացը
չի՛
ուտիլ…
Հա՛,
հա՛,
հմիկ
իմացայ․
մեր
ճանանչներն
են,
էկել
են,
որ
երեխիս
հարսանքի
ուրախութիւնը
տեսնին…
Լաց
մի՛
ըլիլ,
երեսիդ
մեռնիմ…
Թագուհի՛
ջան,
ջանս
ու
հոգիս
քեզ
մատաղ․
քանի
որ
գլխիդ
սաղ
եմ,
ո՞վ
հադդ
ունի,
որ
քո
մէկ
մազին
դիպչի…
Մազերդ
ոսկեթել,
Թագուհի՛
ջան․
ունքերդ
վարաղով
քաշած,
որդի՛
ջան․
օրօրոցիդ
մատաղ
գնամ,
Թագուհի՛
ջան…
Վարդի
պէս
բաց
էլած,
մանիշակի
պէս
փընջված,
իմ
արեւ՛,
իմ
կեա՛նք,
իմ
թա՛գ
ու
պարծանք
որդի
ջան…
Աչքերդ
բա՛ց
արա,
աչքերիդ
ղուրբան
ըլիմ․
բերանդ
բա՛ց
արա,
էդ
աննման,
վարդահոտ
բերնիդ
մեռնիմ…
Քո
խեղճ,
պառաւ
մօրն
էդպէ՞ս
ես
սիրում…
էդպէ՞ս
ես
իմ
սիրտը
շահում…
Թէ
ամաչում
ես,
ասեմ,
որ
էս
կանգնողները
հեռանան:
Ա՜յ
մարդիկ,
հեռացէ՛ք,
կորէ՛ք,
իմ
աղջկայ
աչքին
մէ՛ք
երեւալ:
Բան
ու
գործ
չունի՞ք,
գնացէ՛ք
ձեր
տունը․
ի՞նչ
էք
էստեղ
կիտվել:
Ի՞նչ
անամօթ
մարդիկ
էք,
տօ՛,
ձեզ
չե՞մ
ասում,
քառացե՞լ
եք…
Արի՛,
գնա՛նք
բաղը,
Թագուհի՛
ջան,
անումիդ
մեռնիմ․
ծառերը
ծաղկել
են,
քո
ծաղիկ
երեսին
ղուրբա՛ն:
Դաշտերը
կանաչել
են,
քո
կանաչ
արեւին
մատաղ
գնամ:
Ուր
ենք
մնացել
էստեղ,
գնա՛նք,
տեսնի՛նք,
ուրախանա՛նք…
6
Ո՞ր
մէկն
ասեմ,
ո՞ր
մէկը
թողամ․
մարդի
սիրտ
կրակ
ա
ընկնում,
երբ
որ
խեղճ
մօր
արածն
ու
ասածը
միտքն
ա
բերում:
Ո՛վ
որդի
ա
մեծացրել,
նա
լաւ
կիմանայ
մօր
սիրտը,
տկար
լեզուն
ի՞նչ
կարայ
սրտի
ամէն
մէկ
կսկիծը,
ամէն
մէկ
եարէն
բառով
ետ
պատմիր:
Ողորմելի
մերը
էսպէս
խելքը
կորցրել,
չէր
իմանում,
թէ
ի՞նչ
էր
ասում,
ի՞նչ
էր
անում:
Թուրքերն
էլ,
որ
տասը
հատ
էին
թվով,
է՛ն
անօրէն
տեղըներովն
էլ,
ղորդ
ա,
բարկանում,
հարբայ
էին
գալիս,
ամա
մօր
էսպէս
մորմոքվիլը
տեսնելով`
սիրտըները
մի
քիչ
գութ
ընկաւ:
Իրանք
էլ
էին
գիտում,
որ
մօր
համար
հեշտ
չի
որդի
մեծացնիլ,
եդոյ
էսպէս
բիրադի
կորցնիլ:
Հաւն
իր
ձագը
կորցնելիս
կեանքը
հետը
տալիս
ա,
ո՞ւր
մնայ
բանական
մարդը․
իրանք
էլ
մնացել
էին
մոլորված,
ամա
սարդարի
հրամանն
էր,
չանէին,
չտանէին,
իրանց
գլուխը
կը
թռչէր
եա
աչքը
դուս
կը
գար:
Ճարըները
կտրվեց,
խօսքըմին
արին,
որ
մօրն
էլ
աղջկայ
հետ
տանին
բերդը,
սարդարի
դուռը,
իրանց
պարտքի
տակիցը
դուս
գան,
եդոյ
ինչ
կուզենան,
անեն:
Նօքարներին
հրամայեցին,
որ
ձիանները
թամքեն,
եարաղ-ասպաբ
քցեցին,
թուրըները
կապեցին
ու
կամաց-կամաց
մօտ
էկան,
որ
մօրն
էլ,
աղջկանն
էլ
վերցնեն,
տանին:
Թագուհի՛ն,
Թագուհի՛ն,
աշխարքի
աչք
Թագուհի՛ն,
երկնքի
տակին,
գետնի
երեսին
անթառամ
ծաղիկ
Թագուհի՛ն,
դրախտ,
մանիշակ,
անգին,
անհատ,
աննման
Թագուհի՛ն․
ի՞նչ
լեզու
պէտք
է
ըլի,
որ
նրա
գովասանութիւնը
պատմի,
ի՞նչ
աչք,
որ
նրա
տեսքն
ու
կերպարանքը
մէկ
բանի
նմանացնի:
Շարմաղ,
լուսաթաթախ
երեսը,
որ
արեգակի
պէս
լիս
էր
տալիս
ու
վարդի
պէս
փայլում,
դառել
էր
սպիտակ
քաթան,
սառել,
սփրթնել:
Էն
երկնանման
աչքերը,
որ
տեսնողի
հոգին
վառում,
կրակում
էին,
ընկել
էին
խոր,
փակվել,
կուլ
գնացել:
Թագուհի՛ն,
ջիւան
Թագուհի՛ն,
մօրը
մէկ
Թագուհի՛ն,
որ
հրեշտակի
նման
ում
որ
մէկ
մտիկ
էր
տալիս,
հոգին
անմահական
խնդութիւնով
լցվում
էր,
սառել,
փետացել,
անշունչ,
անլեզու
մնացել
էր
գետնի
վրայ
ընկած,
երեսը
երկինքը
քցած․
հէնց
գիտես,
թէ
էլ
էս
աշխարքումը
չի՛,
հրեշտակաց
մէջն
ա
համբարձել,
դրախտումն
ըլի
իր
անմեղութիւնը
վայելում:
Նրա
թուխ-թուխ
ունքերը,
նրա
չալ-չալ
աչքերը,
նրա
նռնահատ
թշերը,
նրա
բարակ-բարակ,
ղալամ
քաշած
պռօշները,
նրա
լուսեղէն
ճակատը,
նրա
մարմար,
նուրբ
քիթը,
նրա
բլբիւլի
լեզուն,
նրա
ոսկէ
ցնցուղ
բուկը`
բոլոր-բոլոր
սառել,
քարացել,
պապանձվել
էր:
Հէնց
հարամ
ձեռը
նրան
առաւ
թէ
չէ,
մէկ
ա՜խն
էր`
նրա
հոգին:
Քաշեց,
թուլացաւ,
իրանից
գնաց,
ու
մինչեւ
դռան
շեմը
կը
բերէին,
հաւի
պէս
մէկ
էլ
թրպրտաց,
ու
ձէնը
փորն
ընկաւ:
Շլինքը
ծռվել,
թուլացել,
գլուխը
շեմի
էս
կողմն
էր
մնացել
կախ
էլած,
մարմինը`
է՛ն
կողմն
ընկած:
Ոսկեթել
մազերի
կէսը
մնացել
էր
բարձր,
որ
նրա
անմեղ
երեսն
ու
դօշը
ծածկի,
կէսը
էնպէս
խճճված`
գետնի
վրայ
փռվել,
քաշ
էր
ընկել:
Նազուկ
ձեռների
մէկը
սրտի
վրայ
էր
թուլացած
ընկած,
միւսը`
հողի
վրայ,
չորացած
տարածված:
Դամարը
ցամաքել,
շունչը
կտրվել,
հոգին
երկինքն
էր
վերացել:
Բաս
ի՞նչ
կըլէր,
որ
էսպէս
չէ՛ր
էլել:
Մինչեւ
էն
հադաղը
նրա
անկաջը
մէկ
թթու
խօսք
չէ՛ր
լսել․
նրա
աչքը
մէկ
դառը
օր
չէ՛ր
տեսել,
նրա
երեսը
մէկ
կոշտ
զրից
չէ՛ր
էկել:
Վարդի
պէս
ծաղկել,
մանիշակի
պէս
մեծացել
էր:
Դեռ
ոտը
քարի
չէ՛ր
դիպել,
դեռ
մատը
մէկ
փուշ
չէ՛ր
մտել:
Տասնըհինգ
տարին
անց
էր
կացել,
դեռ
նրա
անմեղ
հոգին
աշխարքիցս
մէկ
բան
չէ՛ր
խաբար:
Նրա
ընկեր
աղջըկերքը
դռներին,
կտրներին
էին
ման
գալի
օր
անցկացնում,
նա
ծունկը
մօր
ծնկանը
կպցրած`
եա
կար
էր
անում,
եա
քարգահ,
եա
իրանց
տանն
ու
դռանն
էր
մտիկ
տալիս,
եա
իրանց
մալին,
ապրանքին
աչք
ածում:
Ղուշը
գլխի
վրովը
թռչելիս`
կարմրատակած,
շունչը
կտրած,
լեղապատառ
տուն
էր
ընկնում,
որ
իր
շվաքն
էլա
մէկ
օքմին
չտեսնի:
Մօր
մէկ
մատը
փուշ
ըլելիս
եա
մէկ
տեղը
ցաւելիս`
ուզում
էր
հոգին
հանի,
իրան
տայ.
էլ
քար,
էլ
խոտ
չէր
մնում,
որ
նա
վրէն
չի՛
չոքի
ու
աստծու
ողորմութիւնը
խնդրի:
Աղքատ
տեսնելիս`
բերնի
թիքէն
հանում,
իրան
էր
տալիս,
որ
նրան
օրհնի,
նրանց
արեւշատութիւն
խնդրի:
Բաղն
էլ
է՛ն
ժամանակն
էր
գնում,
որ
լիսն
ու
մութը
դեռ
չէ՛ր
բաժանված
ըլում:
Բաղիցն
էլ
է՛ն
վախտն
էր
տուն
գալիս,
որ
մութը
գետինն
առած,
ոտը
քաշված,
խաղաղված
էր
ըլում:
Ով
ուզենար
նրան
տեսնի,
եա
ծառի,
եա
պատի
տակի
պէտք
էր
տափ
կենար,
որ
նրա
սուրբ
երեսը
տեսնէր,
նրա
աչքի
լսովը
հայիլ-մայիլ
մնար:
Ծաղկըներն
էլ,
հէնց
իմանաս,
նրա
ոտի
ձէնն
առնելիս`
ուրախանում,
ցնծում,
բացվում,
փչչում
էին:
Ղշերն
էլ
նրա
երեսը
տեսնելիս,
հէնց
բռնիր,
նո՛ր
հոգի
էին
առնում,
գլխըները
թեւըների
տակիցը
բարձրացնում,
ճխում,
ճչում,
ծլվըլում,
թեւերին
խփում,
ծափ
տալիս:
Ձեռը
գառան
գլուխը
քսելիս
եա
շփելիս,
հէնց
գիտես,
թէ
է՛ս
անմեղ
հայվանն
էլ
էր
իմանում,
որ
հրեշտակի
ձեռք
ա
իրան
դիպչում
եւ
ո՛չ
մարդի:
Մի
քիչ
մօտիցը
պակսելիս`
ձէնը
աշխարք
էր
վերցնում,
մարդի
սիրտ
էրում,
էնպէ՛ս
էր
բղղում,
քար
ու
քոլ
ընկնում:
Շատ
անգամ
նրա
փափուկ
ծնկան
վրայ
էր
քնում,
նրա
անուշահոտ,
ազիզ
ձեռիցն
էր
խոտ
ուտում:
Չայիր-չիմանի,
մանիշակի
վրայ,
վարդի,
թթենու
տակին
եա
քչքչան
առվի
մօտ
որ
բաղի
վախտ
քնած
չէր
ըլում,
հէնց
իմանաս,
երկնքիցը
լիս
ա
վեր
էկել,
ափնիքը
հայլի
դառել:
Էսպէս
քնած
վախտին
էր
ըլում,
որ
մէրը
ուսուլով
մօտանում
էր`
եա
երեսն
էրեսին
դնում,
եա
գլուխը
իր
գոգը
դնում,
եա
վրէն
շոր
քցում
ու
խաչակնքում,
որ
քունն
առնի,
դինջանայ,
եա
թէ
չէ,
որ
վախտը
գալիս
էր,
երեսին
հով
էր
տալիս,
նանիկ
էր
ասում,
որ
վեր
կենայ,
իրիկնահովը,
արեգակի
մեր
մտնիլը
տեսնի,
ու
միասին
պտուղ,
ծաղիկ
հաւաքեն,
գնան
տուն:
Շատ
անգամ
վարդի
փունջը
մէկ
ձեռին,
մանիշակինը`
մէկել,
աչքը
որ
չէ՛ր
բաց
անում,
հէնց
գիտես,
սար,
ձոր,
ծառ,
թուփ,
խոտ,
ծաղիկ
նրան
էին
մաթ
մնացել,
նրա
շունչն
ըլէին
ուզում,
որ
քաշեն,
ծծեն,
զօրանան,
դալարին:
Հովը
մազերի
վրայ
սլսլալիս,
երեսին
դիպչելիս
էլ
չէ՛ր
ուզում,
որ
առաջ
խաղայ
եա
ետ
գնայ,
հէնց
նրա
գլխո՛վն
էր
պտտում,
հէնց
նրա
մազերի՛
հետ
խաղում:
Վարդի
վրայ
երեսը
կռացնելիս,
ուզում
էր,
որ
բարձրանայ,
նրայ
շունչը
քաշի,
նրա
պատկերի
գունը
գողանայ,
որ
դհայ
աւելի
գեղեցիկ,
դհայ
անուշահոտ
երեւի:
Բլբիւլը
նրա
հոտն
առնելիս
իր
վարդը
մոռանում,
նրան
էր
գովում,
նրա
վրէն
էր
իր
սէրը
թափում,
նրա
հասրաթովն
էրվում,
խորովվում:
Շատ
անգամ,
ինքը
ձէն
հանելիս,
եա
ինքն
իրան
խաղ
ասելիս,
հէնց
իմանում
էր,
թէ
հրեշտակներն
են
իր
հետ
խօսում,
իրան
ձէն
տալիս
եա
ձէնը
քաշում:
Առաւօտեան
ցօղը,
իրիկվան
վերջի
լիսը`
մէկը
նրան
տեսնելիս
ցնծալով
վեր
էր
գալիս,
որ
նրա
սուրբ
երեսին
նստի,
մէկը
ցաւելով
երեսն
իրան
էր
քաշում,
աչքը
խփում,
որ
նա
շուտով
քուն
մտնի,
գիշերն
անց
կենայ,
որ
առաւօտն
էլի
գայ,
նրա
տեսութեան
արժանանայ,
նրա
լուսովը
հոգի
առնի
ու
զվարճանայ:
Քունը
նրա
աչքերին
էնպէ՛ս
էր
մօտանում,
ինչպէս
մէկ
սրբի`
երկնային
հրեշտակը:
Թեւերն
երեսին
փռում,
անմահական
երազով
նրան
գրկում,
գգվում,
արթնացնում,
էլ
ետ
իր
գիրկը
դնում:
Ա՜խ,
ո՞ր
մէկն
ասեմ․
նրա
ամէն
մէկ
շարժմունքը,
ամէն
մէկ
խօսքը,
ամէն
մէկ
մտիկ
տալը,
ամէն
մէկ
աչքի
ու
պռօշի
ժաժ
գալը
հրաշք
էր:
Էն
լուսակոլոլ
աչքերը,
էն
խնկան
ծաղիկ
շրթունքը
որ
չէ՛ր
բաց
անում,
մարդ
ուզում
էր
ո՛չ
ուտի,
ո՛չ
խմի,
հէնց
նրան
մտիկ
տայ,
նրա
սուրահի
բոյին
թամաշ
անի,
նրա
ոտի
տակին
հոգին
տայ,
նրա
ձեռիցն
իր
մահն
առնի՛:
Է՛ս
երկնային
հրեշտակը,
է՛ս
անմեղ
գառն
էր
էս
հադաղին
է՛ն
գազանների
ձեռին․
ի՞նչ
քարացած,
ապառաժ
սիրտ
պէտք
է
ըլի,
որ
նրան
տեսնելիս
կամ
նրա
պատմութիւնը
լսելիս
գլխին
կրակ
չի՛
վառվի:
Ո՞ր
մեր
էս
հադաղին
թուրը
չէ՛ր
առնիլ
ու
իր
ջիգեարը
ցցիլ:
Ո՞ր
հարեւան
կամ
անցվորական
նրա
էն
լուսեղէն
երեսին
նայելիս`
աչքին
չէ՛ր
հուպ
տալ,
որ
լացը
գեչ,
ու
սիրտը
հովանայ:
Ամա
մեր
գեղական
խեղճ
խալխը
էնքան
էսպէս
բաներ
տեսել
ու
լսել
էին,
որ
արտասունքներն
էլ
էր
ցամաքել,
աչքըների
լիսն
էլ
էր
հատել:
Հէնց
էն
ա,
ֆառաշները
տեսնելով,
որ
մեր
ու
աղջիկ
դարդի
ձեռիցը
նղղեցան
ու
էլ
ձէն,
շունչ
չէին
տալիս,
լաւ
համարեցին,
որ
էսպէս
թուլացած`
վերցնեն,
էրկուսին
էլ
տանին,
որ
էլ
շատ
ինջըմիշ
չըլին,
չչարչարվին:
Երկուսը
ձիու
վրայ
նստել,
էն
ա,
տեղ
էին
բաց
անում,
որ
մէկը
մօրը
խտտի,
միւսը
աղջկանը
առաջն
առնի
ու,
էն
ա,
խաթրջամ
էլած
միտք
էին
անում,
թէ
իրանց
բանը
լաւ
գլուխ
բերին,
մէկ
թուր
պսպղաց,
ֆառաշների
մէկի
գլուխը
գետն
ի
վրայ
ընկաւ
ու
սկսեց
ղլվլացնիլ,
բլբլացնիլ
ու
պար
գալ:
Դեռ
սա
ձէնը
չէ՛ր
կտրել,
որ
միւս
ընկերինն
էլ
սրա
հացը
կերաւ,
սրա
մօտ
գնաց:
—
Աղասի՛
ջան,
մեր
տունր
քանդեցիր:
Աղասի՛,
ձեռդ
քեզ
քաշի՛,
քո
խեղճ,
հալեւոր
հօրը
խնայի՛․
որդով,
տանով
տեղով
եսիր
կէրթանք․
մի՛
անիր,
մի՛
ըլիր,
ջա՛նմ,
գեօ՛զմ․
քո
ջիւան
ջանիդ
էլա
ղադր
արա՛,
տօ՛,
բեմուրվաթ:
Աստուած,
էս
ի՞նչ
զուլում
էր,
որ
մեր
գլխին
էկաւ:
Ո՜վ
զինաւոր
սուրբ
Գէորգ,
ո՜վ
սուրբ
Կարապետ,
դուք
մեզ
քօմակ
արէք:
Տղե՛րք,
կորէ՛ք,
կորէ՛ք,
որ
ձեր
իզն
ու
թօզը
ըստեղ
չէրեւայ:
Տօ՛,
մէկդ
ու
մէկդ
հասէ՛ք
տանդրոչ
մօտ,
անկաջաբռնուկ
տվէ՛ք,
ա՜յ
նրա
տունը
չքանդվի․
ինչ
քանդվեց․
գինին
գլխին
զահրըմար
ըլի․
աշխարքս
արինը
բռնել,
ծով
ա
դառել,
մեր
ախմախ
քէդխուդէքը
նստել,
քէֆ
են
անում․
ա՜յ
թէ
մարդ
են,
հա՛:
Տօ՛,
քէֆն
էլ
գլխըներին
խռով
կենայ,
խաչն
ու
աւետարանն
էլ:
Տնաքանդնե՛ր,
տօ՛,
մի
աշխարքի
դարդիցն
էլ
խաբար
առէ՛ք,
է՜,
ախր
ի՞նչ
էք
տան
չորս
պատը
ու
գինու
գաւն
ու
թասը
բռնել,
լակում,
տրաքում:
Տօ՛,
Վաթո՛յ,
հասի՛,
հասի՛,
վազի՛,
թեւ
ա՛ռ,
թռի՛․
մարաքէն
քանի
կենում
ա,
չաղանում
ա․
հէնց
էս
սհաթը
կը
գան,
մեզ
կտանին,
բերդը
կածեն:
Աղասի՛,
Աղասի՛,
քառանաս
ո՛չ,
Աղասի՛․
փախի՛ր,
փախի՛ր,
էգ
շներիցը
գլուխդ
ա՛ռ,
կորի՛ր,
էդ
ի՞նչ
արիր,
տնով
քանդված․
մեր
դուռը
շարեցիր,
մեր
տան
հիմքը
տակըվեր
արիր,
տօ՛,
բեմուրվա՛թ:
Բայց
թօփ
էլ
տրաքէր,
նաղրախանայ
էլ
ածէին,
Աղասին
չէ՛ր
իմանալ․
ղորդ
որ
քառացել
էր․
էլ
ո՛չ
անկաջն
էր
իրանը,
ո՛չ
ջանը,
ո՛չ
աչքը,
բայց
խելքն
ու
ձեռը
լաւ
իմանում
էին,
թէ
ի՞նչ
բանի
վրայ
են:
Արինը
աչքերը
կոխած`
ռաշիդ
երիտասարդը
հէնց
էսպէս
բանի
էր
ման
գալիս,
որ
իր
ձեռի
ղվաթը,
իր
թրի
հունարը
շհանց
տայ:
Ախր
էլ
ո՞ր
օրվան
համար
են
թուր
կապում:
Ջիրիդատեղիցը
վարաւուրդ
էր
արել,
որ
աշխարքն
իրարոցով
դիպաւ
ու
ձէնը
կտրեց:
—
Տղե՛րք,
էստում
մէկ
բան
կայ,
գնա՛նք,
մեր
բարիկենդանը
հարամ
էլաւ,
—
ասեց
ու
թռաւ:
Հէնց
տեսան
նրան
գալիս,
բնութիւնը
իմանալով`
հարիր
տեղից
ձէն
տվին,
ձեռով,
գդակով
արին,
որ
հեռանայ․
բայց
շունչը
բերնին
դէմ
էր
առել,
էնպէս
ձին
չափ
էր
քցել․
էլ
մաջալ
չէ՛ր
անում,
որ
տեսնի`
թվանքը
լիքն
ա
երա՞ր,
թէ
դարտակ:
Առիւծի
պէս
ներս
ընկաւ
հսկայ
երիտասարդը․
ճամփին
անկաջովն
էր
ընկել,
թէ
ի՞նչ
խաբար
ա:
Երկուսի
գլուխը
սրբելէն
ետեւ,
միւսներն
ուզեցան,
որ
թուր
հանեն,
բայց
քաջն
Աղասի
որ
բերանը
բաց
չի՛
արեց`
—
Դժոխքի՛
որդիք,
ձեզ
ո՞վ
ա
ղրկել
էստեղ,
ո՞ւմ
վրայ
էք
էդպէս
կատաղել:
Ասենք,
թէ
հայը
ձէն
չի՛
հանում,
պէտք
է
նրան
սաղ-սաղ
ուտէ՞ք:
Աչքըներիդ
լիսը
կը
թռցնեմ
էս
սհաթը,
կորէ՛ք,
թէ
չէ
ամէն
մէկդ
ճուտի
պէս
առաջիս
կը
թպրտայ:
Քանի
էս
կուռը
վրէս
ա,
դուք
էստեղանց
թել
չէ՛ք
կարող
դուս
տանիլ:
Որ
չասեց
ու
մէկի
էլ
ուսը
վեր
բերեց,
միւսի
աղիքը
վեր
ածեց,
էն
վեցը
տեսան,
որ
ճար
չկայ,
ձիանը
նի
էլան
ու
ընչանք
բերդը
մէկ
գնացին:
—
Արի՛,
երեսիդ
մեռնիմ,
Թագուհի՛
ջան,
աչքդ
բա՛ց
արա,
աչքերիդ
ղուրբան․
Աղասին
մեռած,
ոսկորները
փտած,
հող
դառած
պէտք
է
ըլէին,
որ
քո
սիրուն
մազին
մէկն
էլայ
մատով
տար:
Վա՜յ
իմ
աչքին,
իմ
արեւին,
ինչպէս
փետացել,
սառել
ա:
Թագուհի՛
ջան,
քո
ջանին
ղուրբան․
ա՛ռ,
հոգիս
ա՛ռ,
թո՛ղ
ես
մեռնիմ,
դու
կենդանացի՛ր
եւ
քո
խեղճ
մօր
սիրտը
մի՛
դուս
կտրիր,
մի
դուս
ճոթռիր,
երեսս
ոտիդ
տակը,
—
ասում
էր
քնքուշ
երիտասարդը,
լալիս,
գլխին
տալիս:
Արտասունքը
աչքերիցը
քուլա-քուլայ
էր
վեր
թափում:
Գնացին
ջուր
բերելու:
Նա
ձեռները
խաչել,
ինքն
էլ
փետացել,
մնացել
էր
կանգնած:
Մօտանար,
սիրտ
չէ՛ր
անում,
խտտել,
ձեռները
ճմռել,
անկաջումը
ձէն
տալ,
երեսին
ձեռը
խփել,
բոլո՛ր,
բոլոր
չէ՛ր
կարելի,
չունքի
Թագուհին
դեռ
կոյս
էր,
ուրիշ
մարդի
աղջիկ:
Մօրն
էր
մտիկ
անում,
մէրը
ձէն
չէր
տալիս․
դուրսն
էր
նայում,
սատկած
լաշերի
դժոխային
կերպարանքն
էին
աչքովն
ընկնում:
Էլ
ինս,
ջինս,
իսան,
ադամաորդի
չէր
երեւում,
ամէնն
էլ
փախել,
սարերով-ձորերով
էին
ընկել,
որ
իրանց
գլուխը
պրծացնեն:
Շների
վնգվնգալն
ու
եա
կոնձկոնձալը,
աքլորի
ու
հաւի
կռկռալը,
հէնց
իմանաս,
թէ
նրան
ասում
ըլէին
ցաւելով․
—
Ինչ
արի՛ր,
արի՛ր․
գլուխդ
ա՛ռ,
կորի՛․
գնա՛յ
Փամբակ,
Թիֆլիզ,
Ռսի
հողը:
Էս
երկրումը
քո
արեւը
մեր
մտաւ,
քո
օրը
խաւարեցաւ,
քո
ճրագը
յանգաւ:
Թօփի
բերանն
ա`
քո
ջանը:
Քանի
ոտքը
խաղաղ
ա,
քանի
ջիլաւդ
ձեռիդ
ա,
քանի
բերնումդ
շունչ
կայ,
ոտումդ`
թաղաթ,
փախի՛ր,
գլխիդ
ճարը
տե՛ս:
Մնաս
էլ,
ձեր
տունը
բոլոր
սուրը
կը
քաշեն,
գնաս
էլ`
էն
բաբաթ․
քեզ
էլա
ճա՛ր
արա:
Քո
հէրը
քեզանից
ղայրու
էլ
զաւակ
չունի․
նրա
օջախի
ծուխը
մի՛
կտրիր,
ձեռներդ
արնոտ
արիր․
սարդարի
ֆառաշներին
ես
սպանել,
այո՛,
անիրաւ՛,
մէկ
միտք
արա՛
է՛լ:
Դրանց
արինը
քեզանից
կուզեն․
դրանց
տէրերը
հիմիկ
կատաղել,
փրփրել,
իրանց
միսն
ուտում
կըլին,
ի՞նչ
ես
փետացել,
կանգնել․
էլ
ո՞ր
օրին
ես
մտիկ
տալիս:
Քեահլան
ձին`
տակիդ,
եարաղ-ասպաբը`
վրէդ․
մէկ
կտոր
հաց
որտե՞ղ
ըլի,
որ
չճարես:
7
Հէնց
իմանաս`
դժոխքն
առաջին
բաց
էր
էլել:
Հազար
գլխանի
դիւան
ատամներ
ղրճտացնում,
զարհուրելի
ձեւով
խնդում,
ծիծաղում,
ժընգժընգաոնում,
չանգերը
սրում,
հազրում,
բոցն
ու
կրակը
չաղ
ըլէին
անում,
որ
նրան
էրեն,
խորովեն,
կտրատեն,
թիքա-թիքայ
անեն,
իրանց
փայ
շինեն:
Հազար
կպրէ
կարաս,
հազար
օձ,
կարիճ`
բերանները
բաց,
նրան
ըլէին
սպասում,
որ
քրքրեն,
կուլ
տան,
մարսեն:
Դեռ
աչքը
էս
սարսափելի
քնիցը
չբաց
արած`
էնպէ՛ս
էր
երեւում
նրան,
թէ
սարդարի
ջալլաթները
(դահիճ)
կռները
վեր
քաշած,
արինն
աչքըները
կոխած,
թրերը
սրած`
գալի՛ս
էին,
որ
իրան
տանին:
Թօփչին
թօփն
էր
սրբում,
հազրում․
գիւլլաչին
գիւլլէն
ջոկում,
մօտ
բերում:
Հէր,
մեր,
ազգական,
էրլու,
անցվորական`
հեռու
տեղից
գոռում,
հարայ
ըլէին
տալիս,
գլխըներին,
ծնկներին
խփում,
ծեծվում,
ջարդվում,
իրան
անունը
տալիս
ու
սուգ
ըլէին
անում:
—
Աղասի՛
ջան,
մէկ
թուր
էլ
ի՛նձ
խփի,
ի՛նձ…
Վա՜յ
իմ
օրիս,
արեւիս,
վա՜յ…
Տունս
բրիշակ
էլաւ…
Բալայ
ջա՛ն…
հոգի
ջա՛ն…
իմ
երկի՛նք,
իմ
գետի՛նք…
իմ
հրէշտա՛կ…
վա՜յ…
ամա՜ն…
աչքս
դուս
էկա՛ւ…
պտուղս
խաւարեցաւ՛…
Թո՛ղ
քո
ձեռն
ինձ
սպանի…
որդի
ջան…
թո՛ղ
քո
ոտիդ
տակին
հոգիս
տամ…
ախպեր
ջա՛ն…
թո՛ղ
քո՛
ձեռիցը
մահս
առնիմ…
ջանը՛մ
ջան…
Սիպտակ
մազս
քեզ
փիանդազ,
Աղասի
ջան․
քանի
աչքումս
լիս
կայ,
քանի
բերնումս`
շունչ,
ոտդ
բերնիս
դի՛ր,
թուրդ
սիրտս
խրիր․
տո՛ւր
ինձ
մահ,
տո՛ւր,
թող
գնա՛մ,
կորչի՛մ,
յետոյ
ինչ
կուզես,
է՛ն
արա,
աչքիս
լիսը
հանի՛ր…
ի՛մ
երկնքի
բարեբար
որդի,
ի՛մ
սար…
ի՛մ
աստուած…
Էսպէ՛ս
էր
մէկ
ծեր
մարդ
ընկել
Աղասու
ոտքը,
գլուխը
գետնին
ծեծում,
մազերը
ճպռում
ու
վախտ-վախտ
Աղասու
ոտներովը
փաթաթվում:
Սիրելի՛
կարդացողք,
էլ
ի՞նչ
ասիլ
հարկաւոր
ա:
Դուք
էլ
իմանում
էք,
որ
էս
խեղճ,
տարաբախտ
հալեւորը
Աղասու
ողորմելի
հէրն
էր:
Հէնց
խաբար
տանողը
որ
լեղապատառ,
լեզուն
կպած
տուն
չընկաւ
ու
գլուխը
ծեծելով
ձէն
չի՛
տվեց`
—
Տօ՛,
ձեր
տունը
չքանդվի,
գեղը
կոխեցին,
տարան․
Աթոյենց
աղջիկը
քաշեցին․
Աղասին`
արնի
միջումը
ծլծլում,
ֆառաշները
կրակ
են
քցել,
խալխն
էրում:
Ինչպէս
որ
մէկ
ամպի
տրաքոց
կամ
սաստիկ
թօփի
ձէն
մէկ
ձորի
խփում,
քարափները
դղրդում,
թնդում,
մարգի
անկաջները
խլանում,
մի
քիչ
ժամանակ
շշմում
ա,
ու
գլուխդ
սկսում
ա
դժժալ,
պտիտ
գալ,
աչքերդ
սեւանում,
մութ
ու
խաւար
քեզ
կոխում,
խելքդ
թռչում,
մնում
ես
քարի
պէս
կանգնած,
ոտքդ
ու
ձեռքդ
թուլանում,
ջանդ
սրսռում,
լեզուդ
կպչում
ա,
էլ
չէ՛ս
իմանում,
թէ
ո՞ւր
ես`
երկրումը՞,
թէ
դժոխքումը,
—
է՛ս
յանգին
Աղասու
հօր
ոսկերքը
սարսափեցան,
է՛ս
յանգին
ուշ
ու
միտքը
թռաւ,
մնաց
սառած,
փետացած
ու
աչքերը
չռած`
քցեց
է՛ս
կողմն,
է՛ն
կողմը:
Ծերութիւնը
ջանն
առած`
մի
ոտը
հողի
երեսին,
միւսը
գերեզմանումը,
աշխարքի
վրայ
է՛ն
մէկ
պտուղն
ունէր,
է՛ն
մէկ
զաւակը:
Նրան
մտիկ
տալիս`
հէնց
իմանում
էր,
թէ
աշխարքի
թագաւորն
էլ
ա
ինքը,
շահն
էլ:
Նրան
ջիրիդ
խաղալիս
տեսնելիս`
հէնց
իմանում
էր,
թէ
ոտը
գետնիցը
կտրվել
ա,
թեւ
առել,
թռչում․
ծերութիւնն
էլ
էր
մոռանում,
մահն
էլ,
դժոխքն
էլ,
արքայութիւնն
էլ:
Էնպէ՛ս
էր
կարծում,
թէ
նո՛ր
ա
ծնվել,
ու
ուրախութիւնիցը
ճխում,
ճչում,
ոտին-գլխին
էր
անում
ու,
ինչպէս
ութ
տարեկան
երեխայ,
խնդում,
ծիծաղում:
Նրա
անունը
որ
տալիս
էին,
լերդի
ծերը
խաղում
էր,
սիրտն
ուզում
էր
պատռի:
Ամէն
մէկ
նրա
աչքերին
պաչ
անելիս,
ամէն
մէկ
նրան
խտիտն
առնելիս`
հէնց
գիտում
էր,
լիս
ա
վեր
գալիս
գլխին,
պատերը
վարդ
են
դառել,
դաշտ
ու
սար`
ծաղիկ:
նրա
ճակատին
մտիկ
տալիս,
նրա
բոյն
ու
սուրաթը
աչքովն
ընկնելիս`
նրա
համար
նոր
արեգակ
էր
բացվում,
ուզում
էր
սիրտը
ճղի
ու
նրան
մէջը
դնի:
Էն
հասակը
հասել
էր
նա,
նրան
մէկ
չոռ
չէ՛ր
ասել,
չէ՛ր
էլ
ասել,
թէ
աչքիդ
վերեւն
ունք
կայ,
եա
ծուխը
դէպի
քեզ:
Ջանն
էլ
որ
ուզէր,
չէ՛ր
խնայիլ
նրան․
հոգին
էլ
որ
հանէր,
ձէն
չէ՛ր
տալ
նրան․
գլուխը
պտի
ծախէր
ու
նրա
մուրազը
կատարէր:
Խանի,
բեկի
մօտ
գնալիս`
նա
իր
որդուն
էնպէս
էր
զարդարած
դուս
բերում,
որ
ամէնի
աչքը
մնում
էր
վրէն
սառած:
Սարդարն
էլ
էր
տեսել
նրա
տղի
կտրճութիւնը,
նրա
քաջութիւնն
ու
ձեռի
հունարը:
Շատ
անգամ,
ազիզ
օր
ըլելիս,
ինչքան
ջիրիդ
խաղացողներ
կային,
պատածակն
էր
կոխում,
հետ
ածում:
Փահլեւանները
հօ,
նրա
անունը
լսելիս,
զրզնդում,
դող
էին
ընկնում:
Նա
մեյդան
դուս
գալիս`
աշխարքի
բերանը
բաց
էր
անում:
Մէկն
էլա
սիրտ
չէ՛ր
անում,
որ
նրան
մօտենայ:
Բերդումը
շատ
անգամ,
հանաքըվեր,
ոչխարի
տեղ
եզ,
ուղտ
էին
բերում,
որ
բալքի
կարէնան
նրան
մէկ
օր
ամաչացնիլ,
շատ
անգամ
թուրը
փոխում
էին,
որ
բալքի
չի՛
կտրի,
ու
մնայ
ամօթով,
բայց
քաջ
երիտասարդը
մէկ
խփելով
եզան
կամ
ուղտի
գլուխը
է՛ս
կողմն
էր
թռչում,
լաշն`
է՛ն:
—
Հայի՛ֆ,
հայի՛ֆ,
որ
հայ
ես,
—
ասում
էր
սարդարը
շատ
անգամ,
գլուխը
պտտելով,
—
թէ
որ
թուրք
էիր
էլել,
խանութիւն
պէտք
էր
քեզ
տված:
Կռվի
միջումը,
էն
գիւլլի
ու
կրակի
թէժ
ժամանակին,
նետի
պէս
արձակվում,
ընկնում
էր
ղոնշունի
գիւռ
տեղը,
ասլանի
պէս
որին
էս
կողմը,
որին
էն
կողմը
քցում,
ջախըբուրդ,
թիքա-թիքայ
անում
ու
օսմանցվի
մազերիցը
բռնած,
քաշ-քաշ
անելով
հետը
սուրութմիշ
բերում,
սարդարի
առաջին
կանգնացնում:
—
Ասլա՛ն
Բալասի
(առիւծի
ճուտ),
—
սարդարը
ձէն
էր
տալիս
ու
ճակատին
պաչ
անում,
—
Ի՞նչ
կըլէր,
որ
քեզանից
մէկ
տասն
էլ
ունենայի․
քո
մօր
մէջքր
կոտրվի,
ընչի՞
չէր
քեզանից
մէկ
չորսն
էլ
բերում,
աֆարի՛մ,
բաբաքեալլա՛յ,
էրեսդ
պարզ
կենա՛յ,
քեզանից
շա՜տ
ունենամ:
Ֆորս
գնալիս`
առաջ
նրա
գիւլլէն
պէտք
է
վեր
քցէր:
Խաներ,
բէկեր
մնացել
էին
նրա
սուրաթի,
նրա
լէն
թիկունքի
վրայ
զարմացած,
հիացած:
Շատ
անգամ,
հանաքըվեր,
խօսք
էին
քցում,
թէ
որ
թուրքանայ,
բէկութիւն,
խանութիւն
կը
տան
նրան:
Մուլք
էին
խոստանում,
ռըհաթ,
մալ,
դօվլաթ,
աղջիկ
էին
ասում`
կտանք․
բայց
նա
է՛ն
կաթը
չէ՛ր
կերել,
որ
իր
սուրբ
հաւատն
ուրանայ,
փուչ
աշխարքիս
մալին,
դօվլաթին
թամահ
անի:
—
Իմ
ցամաք
հացը
լաւ
աշեմ
ինձ
համար,
քանց
ձեր
ղաբլու
փլաւը:
Իմ
տէրտէրի
մէկ
մուռտառ
մազը
հազար
ձեր
մոլլի
ու
ախունդի
հետ
չե՛մ
փոխիլ:
Գութան
վարեմ
իմ
հաւատովը,
ցանք
անեմ,
բահի
տամ
լաւ՛
ա,
քանց
խան,
բէկ
դառնամ,
աշխարքի
տէր
ըլիմ
ու
իմ
օրէնքն
ուրանամ:
Թուրը
սարդարն
էր
բաշխել,
թվանքը`
Ջաւաթ
խանը,
ձին`
Նաղի
խանը:
Նոր
էլ
Հայոց
սարվազի
նայիբութիւնը
նրան
էին
տվել:
Ա՜խ,
ո՞րն
ասեմ․
մէկ
Աղասի
էր,
մէկ
քիւլ
Երեւան․
ո՛վ
ասես`
նրա
անումովն
էր
օրթում
ուտում․
ո՛վ
ասես`
նրա
արեւովն
էր
խնդում,
նրա
գլխովն
էր
ուզում
պտիտ
գայ:
―
Էս
ո՞ւր
եմ…
քնա՞ծ
եմ,
զարթո՞ւն
եմ,
երազո՞ւմ
եմ․
օ՜հ,
օ՜հ,
օ՜հ…
արեան
ծովն
է՞ս
ա,
որ
ասում
են,
—
սկսեց
ողորմելի
ծերունին
էսպէս
իրան-իրան
խօսալ,
երբ
առաջի
տաքութիւնն
անց
կացաւ,
ու
թմբրութիւն
էկաւ
վրէն:
—
Դժոխքի
տարտարոսն
է՞ս
ա,
որ
պատմում
են…
Իսրի
պուճախն
է՞ն
ա…
Վա՜յ
ինձ,
վա՜յ
ինձ…
վա՜յ
ինձ…
Միսս
սրսռում
ա…
աչքս
խաւարում
ա…
չանգալ
ա,
որ
հազրում
են…
մանգաղ
ա,
որ
սրում…
շիշ
ա,
որ
կայծակին
ա
տալիս…
Աստուա՛ծ,
քո
փառքդ
շա՜տ…
էլ
ընչի՞
մեզ
ստեղծեցիր…
որ
էս
կրակի
մէջը
պէտք
է
էրէիր…
Երանի
նրան,
որ
մօր
փորիցը
դուս
չի՛
էկել…
Էս
ի՞նչ
եմ
տեսնում,
արարի՛չ
Աստուած…
Հրէ՛ն,
խորովում
են…
հրէ՛ն,
միսը
կտրատում
են…
Ամա՜ն…
ամա՜ն…
ամա՜ն…
Գլուխ
առէ՛ք,
կորե՛ք…
Շատ
գինի
խմողի
փորն
են
ճղում…
փիս
խօսողի,
բամբասողի,
խաբարբզանի…
տուն
քանդողի
լեզուն
են
բողազիցը
դուս
ճոթռում,
էրում,
տապակում…
Շատ
փող
սիրողի
ջանին
մանէթներ
ա,
որ
կրակիցը
հանում
են,
կպցնում…
Կաշառք
ուտողի
միսը
քալփաթնով
պոկում
են,
բերանն
են
տալիս…
Վատ
ճամփի
ման
էկողի,
գողի,
բոզի
գլխըներին
հալած
արճիճ
են
ածում…
տաքացրած
շամփրներ
սրտները
կոխում
ու
էրում,
փոթոթում…
Մէկ
տեղ
վնգվնգում
են,
մէկ
տեղ
թնգթնգում…
Մէկ
տեղ
վլվլում
են,
մէկ
տեղ
թլթլում…
Մէկի
էրեսիցը
քրտնքի
տեղ
կայծակ
ա
վեր
թափում…
մէկի
բերնիցը
կրակ,
բոց
ա
դուս
գալիս,
իրան
էրում…
Կայծակը
մէկ
կողմիցն
ա
խփում,
ամպը
միւս
տեղից
գոռում…
Երկինք,
աստղեր,
արեգակ,
լուսին`
կորել,
խաւարել
են…
Էնպէս
պատկերներ
են
առաջս
գալիս,
որ
մէկի
լեզուն
կրակած
թուր
ա,
միւսի
ձեռը`
օձ․
մէկի
աչքիցը
կրակ
ա
թափում,
մէկի
քթիցն
ծուխ
վեր
ըլում…
Աստուա՛ծ,
էս
ո՞ւր
տարան
ինձ…
էս
ով
բերեց
ինձ
էստեղ…
Աշխարքի
վերջը
հօ
չի՞
հասել…
էրեկ
չէ՞ր,
որ
էլով,
գիւնով
նստած`
քէֆ
էինք
անում…
Քօմակ
արէ՛ք,
օգտեցէ՛ք,
աստծու
խաթէր,
ի
սէրը՛
Քրիստոսի․
հրէս
գալիս
են,
որ
ինձ
էլ
տանին…
Աղասի՛
ջան,
ո՞ւր
ես․
էդ
ղօչաղ
ձեռդ
մի
հասցրու՛,
է՜,
անումի՛դ
մեռնիմ…
Էլ
քո
հօրը
ո՞ր
օրը
պէտք
է
քօմակ
անես…
Որդու
անումը
անկաջն
ընկաւ
թէ
չէ,
հէնց
բռնես`
կայծակը
խփեց,
ջանը
մէկ
թափ
տվեց,
սասանմիշ
էլաւ,
աչքը
բաց
արեց,
տեսաւ,
որ
բոլորը
մտաց
ցնորք
էր․
ո՛չ
դժոխք
կար,
ո՛չ
կրակ․
էլի
էն
սուփրէն
էր,
էլի
էն
հացը,
բայց
ղօնաղների
շատը
հեռացել,
տէրտէրը
աւետարանը
նրա
գլխին
էր
դրել,
աչքը
երկինքը
քցել,
սաղմոս
էր
ասում,
աղօթք
էր
անում,
վրէն
խաչ
հանում
ու
մարմանդ
արտասունքը
սրբում,
հեկեկում:
—
Տէրտէր
ջա՛ն,
դո՞ւ
ես․
ձեռդ
մի
տո՛ւր,
համբուրեմ,
աջի՛դ
մատաղ
գնամ:
Ուխա՜յ…
Սիրտս
հովացաւ,
ջանս
տեղն
ընկաւ․
հլայ
մէկ
քանի
տարի
էլ
ումուդ
ունիմ,
որ
քո
աղօթքովն
ապրիմ:
Էս
ի՞նչ
էր,
տո՛…
ուզում
էին
ինձ
սաղ-սաղ
դժոխքը
տանին…
Դեռ
Աղասուս
էրեսը
չպաչած,
դեռ
կնկանս
ու
հարսիս
օրհնութիւն
չտված
ո՞ւր
կէրթամ…
Տղերքն
ո՞ւր
են,
Վիրապն
ո՞ւր
ա,
խի՜ստ
էք
ձէնըներդ
կտրել,
հա՜յ
եասսարնե՛ր․
էլի
ֆռսանդ
են
ճարել,
ինձ
քնած
թողել,
իրանք
դուս
գնացել,
որ
եալլի
տան
(պար
գան):
Տեսնո՞ւմ
ես,
էն
հարամզադէքն
ի՞նչ
են
բերում
իմ
գլուխը՞:
Ասենք`
ծերացել
եմ,
ոտներս
չի՛
պար
գան,
հօ
մէկ
թեւերս
էլա
կը
բարձրացնե՞մ,
ծա՞փ
կը
տամ,
հետըները
քէ՞ֆ
կանեմ:
Ծերութեան
երեսին
նալլաթ․
ո՛վ
ասես`
ծերի
դնչին
էլ
չի՛
մտիկ
տալիս:
Գինի
ածա՛յ,
խմե՜նք,
տէրտէր
ջա՛ն:
Դժոխքն
էլ
քանդվի,
աշխարքն
էլ,
մենք,
քանի
աչքըներումս
լիս
կայ,
քէֆ
անենք:
Ծեր
մարդը,
ղորդ
ա,
ցաւի
էնքա՛ն
չի՛
դիմանալ,
չունքի
կենդանական
զօրութիւնը
հատած
է,
էլ
է՛ն
արինը,
էլ
է՛ն
սիրտը
չունի,
ամա
ցաւն
էլ
շուտով
կը
մոռանայ,
չունքի
ջիգեարն
էնքան
տաք
չի՛,
միտքն
էն
կարողութիւնը
չունի՛,
որ
բանը
երկար
պահի:
Առաջի
բոցն
որ
անց
կացաւ,
թմրութիւնիցը
զգաստացաւ,
էլ
մտքումը
բան
չէ՛ր
մնացել:
Հէնց
իմանում
էր,
թէ
գինու
զօրութիւնն
ա
նրան
յաղթել,
թուլացրել,
կրակի
տաքութիւնը
գլխին
դիպել,
քնացրել:
Աչքը
որ
բաց
չարեց,
էն
սարսափելի
երազն
էլ,
որ
տեսել
էր,
հէնց
իմանում
էր
ողորմելին,
թէ
նո՛ր
ա
էկել
աշխարք,
նո՛ր
ա
ծնել,
ուզում
էր,
որ
ինչ
ունի-չունի
տա՛յ,
թաք
ըլի
մէկ
քանի
տարի
էլ
ումբր
ունենայ,
աշխարքի
սէրը
վայելի:
Էնպէս,
ինչպէս
որ
մէկ
մարդ
մէկ
սարսափելի
երազ
տեսնի`
իրան
սպանում
ըլին,
թշնամիք
ըլին
չորս
կողմը
փակած,
որ
գլուխը
կտրեն,
ի՞նչ
սրտով
տեղիցը
վե՛ր
կը
թռչի
ու
էրեսին
խաչ
կը
հանի,
որ
էլի
իրանց
տանն
ա,
իր
եօրղան-դօշակի
միջին
պառկած,
է՛ս
յանգին
էր
հէնց
նրա
հալը:
Ուզում
էր,
որ
դուս
թռչի,
պատեր,
դռներ
լիզի,
հարս,
էրեխայ,
դօստ,
դուշման
դօշին
քաշի,
համբուրի,
սիրի,
հոգին
նրանց
տայ,
որ
քանի
էս
աշխարքումն
են,
իրար
հետ
լաւ
ապրին,
իրար
սիրեն,
աշխարքի
բարին
վայելեն,
որ
էլ
էն
աշխարքումը
մուրազները
պակաս
չմնայ,
էլ
աչքըները
էս
կողմը
չունենան:
Բաղ,
հանդ,
սար,
ձոր,
տուն,
ապրանք,
մալ,
դօվլաթ,
ծառ,
ծաղիկ`
որ
միտքն
էր
ընկնում,
որ
տեսնում
էր,
թէ
էլի
իր
ձեռին
են,
էլի
բաց
աչքով
նրանց
մտիկ
էր
տալիս,
էլի
նրանց
հոտն
ու
համն
էր
առնում,
ուզում
էր
որ
քարերն
էլ
լիզի
սրտի
սիրուն,
հողն
էլ:
Ուզում
էր
բոլորի
առաջին
չոքի,
ծունդր
դնի,
մատաղ
անի:
Իր
օրումը
էն
սրտով
ժամ
չէր
մտած,
իր
օրումը
էնպէս
ջերմեռանդ
աղօթք
չէ՛ր
արած,
էրեսին
էնպէս
հաւատով
խաչ
չէ՛ր
հանած,
տէրտէրի
ձեռն
էնպէս
տաք-տաք
չէր
համբուրած,
երկնքին,
գետնին,
աշխարքին
էնպէս
քաղցր
աչքով
չէ՛ր
մտիկ
տված,
էնպէս
հոգին
չէ՛ր
փառաւորված,
ինչպէս
էս
սհաթին:
Հէնց
գիտում
էր,
թէ
աշխարքս
դրախտ
ա,
մարդիկը
հրեշտակ
են,
էլ
մէկ
վատ
միտք,
մէկ
փիս
խորհուրդ
նրա
սրտումը
չէին
մնացել:
Էլ
ո՞վ
կը
տար
նրա
մտքումը
բարկութիւն,
չարութիւն,
նախանձ,
ատելութիւն,
չկամութիւն,
բախլութիւն․
բոլորը,
բոլորը
ջնջվել,
փչացել
էին:
Հիմիկ
էր
իմանում,
թէ
ժամ
գնալն
ի՞նչ
ա,
աղօթքն`
ընչի՞
համար,
պատարագի
զօրութիւնն`
ի՞նչ:
Արարի՛չ
իմ,
մարդ
որ
մտածի,
թէ
քանի՞
օր,
քանի՞
տարի
կեանք
ունինք,
թէ
աստուած
մեզ
ստեղծել
ա,
որ
օր
քաշենք,
իր
բարութիւնը
վայելենք,
թէ
մեր
աչքն
ա`
մէկ
բուռը
հողը,
մեր
տեղն
ա`
երկու
գազ
կամ
ոտնափոխ
գերեզմանը,
թէ
մեր
առաջին
էլ
կայ
էն
օրը,
որ
է՛ս
հիանալի
երկնքի
պայծառ
դէմը,
է՛ս
սիրուն
երկրի
ծաղկազարդ
սարերն
ու
ձորերը
մեր
աչքիցը
պէտք
է
փակվին,
խոր,
սառը,
մութը
գետնի
տակին
մսըներս`
որդունք,
ոսկորներս
փոշի
պէտք
է
դառնան,
ու
ո՞վ
ա
խաբար,
թէ
ո՞ր
աթրաֆի
տակն,
ո՞ր
երկրի
պուճախն
ընկնի,
էլի
ասում
եմ,
ու
աչքերիցս
արտասունքը
թափում
ա,
ջանս
փշաքաղ
ըլում:
Որ
մտածենք,
թէ
էս
անկաջը,
որ
չար
բանի
էնպէս
քաղցր
դէմ
ենք
անում,
մէկ
օր
պէտք
է
խլանայ,
է՛ս
աչքը,
որ
չի՛
ուզում,
թէ
ուրշի
աչքումն
էլ
փոքր
լիս
տեսնի,
մէկ
օր
պէտք
է
քոռանայ,
կիրանայ,
փչվի,
է՛ս
լեզուն,
որ
օձի
պէս
օրը
հազարին
կծում
ու
եաղու
ա
տալիս,
մէկ
օր
պէտք
է
պապանձվի,
չորանայ,
քըրքըրվի
ու
շրթունքի
կերակուր
դառնայ,
բա՛ս
էլ
չարութիւն
մեր
մտքովն
ա՞նց
կը
կենայ:
Բաս
չե՞նք
ուզենալ,
որ
ամէնին
պաշտենք,
պատվենք,
սրբի
տեղ
գլխներովը
պտիտ
գանք:
Աչքըներս
սովորել
ա,
սիրտըներս
սառել,
մտքըներս
քարացել:
Ժամ
որ
գնում
ենք,
հէնց
իմանում
ենք,
թէ,
էն
ա,
ամէն
բանից
պրծանք,
պարտքըներս
տվինք,
որ
մէկ
քանի
խաչ
հանեցինք
էրեսներիս,
մէկ
քանի
ծունդր
դրինք,
պատարագի
էրես
տեսանք,
պասըներս
բաց
արինք,
սրբութիւն
առանք:
Ինչ
ասում
են,
մեզ
համար
մեռած
ա,
մեզ
չի՛
ազդում,
չունքի
մեր
սրտի
բառը
չի՛,
մեր
լեզվի
խօսքը:
Ուրըշներն
ասում
են,
մենք
էլ
անկաջներս
կախ
արած,
աչքըներս
ցցած`
լսենք-չլսենք,
տեսնինք-չտեսնինք,
ե՞րբ
ա
մեր
սիրտը
մէկ
օր
վառվում,
որ
իմանանք,
թէ
էս
ի՞նչ
հրաշք
ա,
որ
աստուած
ամենաբարին
մեզ
համար
ստեղծել
ա,
մենք
ի՞նչ
ենք,
որ
մեր
ասած
գոհութիւնը,
փառաբանութիւնը,
ծունրը,
երկրպագութիւնը
աստծու
սուրբ
առաջին
ի՞նչ
ըլի:
Պէտք
է
մտածենք`
ո՞վ
ա
աղքատ,
որ
նրան
օգնենք․
ո՞վ
ա
հիւանդ,
որ
նրան
մխիթարենք․
ո՞ւմ
են
զրկում,
գնանք,
նրան
թափենք:
Ու՞մ
սիրտը
նեղացրինք,
գնանք,
էլ
ետ
հաշտվինք:
Թէ
սիրտըներս
մաղձով,
թունով,
հազար
մէկ
դառնութիւնով
լիքը
մտնում
ենք,
լիքը
դուս
գալիս,
էլ
ի՞նչ
օգուտ
մեզ:
Հէնց
պէտք
է
մեռնի՞նք,
որ
սիրտըներս
թամուզանա՞յ,
հէնց
պէտք
է
դժոխքի
էրեսը
տեսնի՞նք,
որ
աշխարքիս
համն
իմանա՞նք,
հէնց
պէտք
է
հողը՞
մտնինք,
որ
ձեռն
ածենք,
թէ,
երա՛բ,
մէկ
իսան
կը
քթնվի՞,
որ
էրեսը
տեսնինք,
լեզուըներս
նրանց
լեզվին
առնի,
ականջներս
նրանց
ձէնն
իմանա՞յ:
Ա՜խ,
մտածի՛ր,
թէ
որ
հնար
ըլեր`
մեռած
վախտդ
գերեզմանիդ
տակիցը
դուս
գայիր,
էլի
է՛ն
խելքը,
է՛ն
զօրութիւնն
ունենայիր,
որ
հիմիկ
ունիս,
չէի՞ր
ուզիլ
էն
մարդի
ոտը
համբուրիլ,
որ
գերեզմանիդ
մօտովն
անց
կացաւ:
Չէի՞ր
ուզիլ
էն
մարդին
խտտես,
արտասունքով
էրեսը
լվանաս,
էրեսն
էրեսիդ
կպցնես,
բերանը`
բերնին,
փարվիս,
էլ
դօշիցը
պոկ
չի՛
գաս,
որ
քեզ
մէկ
«աստուած
հոգին
լուսաւորի՛»
ասեց
կամ
գերեզմանիդ
վրէն
մոմ
վառեց:
Չէի՞ր
ուզիլ,
որ
է՛ն
հողն
էլ
ջուր
անես,
խմես,
որ
քո
սիրուն
աչքերդ
ծածկել
էր,
քո
ազնիւ
պատկերը
փչացրել,
քո
անոյշ
լեզուն,
քո
քաղցր
շունչը
բռնել,
պապանձացրել,
է՛ն
քարն
էլ
պաշտես,
որ
քեզ
ղայիմ
բռնած
ունէր:
Բաս
հըմիկ
ի՞նչ
ա
էլել,
որ
խելքդ`
վրեդ,
սիրտդ`
փորումդ,
միտքդ`
գլխիդ,
էդպէս
բաներ
չե՞ս
մտածում:
Ա՜խ,
սիրելի,
երանի
թէ
էս
սհաթին
իմ
սրտումը
ըլէիր
ու
իմանայիր,
թէ
ի՞նչ
ծով
ա
պտիտ
գալիս
սրտիս
միջումը:
Ձեր
էրեսներիցը
մէկ
օր
պէտք
է
զրկվիմ,
ձեր
քաղցր
լեզուն
ու
ձէնը
մէկ
օր
պէտք
է
չլսեմ,
ձեր
ազնիւ
երեսը
մէկ
օր
պէտք
է
չտեսնիմ,
հոգւոյս
սիրելի՛ք,
բարեկա՛մք,
սիրեկա՛նք,
դօ՛ստ,
ընկե՛րք,
իմ
բոլոր
պատկերակից
մարդիկ:
Դուք
ինձ
գերեզմանը
կը
դնէք,
դուք
իմ
հոգուս
ողորմի
կը
տաք,
դուք
իմ
էրեսիս
հող
կքցէք․
կըլի,
թէ
բազընի
սիրտը
մրմնջայ,
կըլի,
թէ
բազինն
էլ
մէկ
կաթ
արտասունքի
ինձ
արժանի
համարի․
բայց,
ա՜խ,
լեզուս
պապանձվում
ա,
որ
միտք
եմ
անում,
ձեռներս
թուլանում…
Ա՜խ,
մէկ
դարտակ
շնորհակալութիւն
էլայ
իմ
բերնիցը
չէ՛ք
կարող
լսիլ:
Էլ
ի՞նչ
եմ
անում
դժոխքը:
Քանց
էս
էլ
մեծ
դժոխք
ո՞ր
կըլի,
որ
ձեզանից
հեռանամ,
ձեր
խօսքը
չիմանամ,
ձեր
էրեսը
չտեսնիմ:
Էս
տեսակ
մտածմունք
էին
մեր
խեղճ
հալեւորի
ուշ
ու
միտքը
բռնել,
գրաւել:
Ուզում
էր
տէրտէրի
փէշերն
էլ
համբուրի․
էրեսին
էր
քսում,
աչքերին
էր
քսում,
նրա
ձեռը
իր
ծոցն
էր
տանում
եա
բերնին
էր
դնում
ու
հոտ
քաշում:
Նաչար
քահանէն
մնացել
էր
մաթալ․
թէ
աչքին
էր
հուպ
տալիս,
բերնիցն
ու
քթիցն
էր
ծուխ
դուս
գալիս․
թէ
ձեռը
բերնին
էր
դնում,
աչքերն
էին
իրանց
աղի
ծովը
բաց
թողում:
Ասէր,
ինչ
անց
էր
կացե՛լ…
վախում
էր,
թէ
ողորմելի
ծերը
գնայ,
էլ
ետ
չի՛
գայ․
թէ
չէ՛ր
ասում,
ինչպէ՞ս
կը
մնար
բանը
թաքուն,
աշխարքը
դմբդմբում
էր:
Բալքի
թէ
որդին
մեռնէր,
ու
հօր
աչքը
մնար
կարօտ,
որ
մէկ
էրեսն
էլայ
տեսնի:
Ի՞նչ
անէր,
աչքը
մնացել
էր
դռանը․
ինքը
ղիմիշ
չէ՛ր
անում,
որ
ջրատար
հալեւորի
էլած
հոգին
իր
ձեռին
դուս
գայ․
սիրտը
քրքրվում
էր,
աղքըները
կտրատվում
էին,
մնացել
էր
էրկու
սրի
արանքում․
դվորը
շարժում
էր,
իրան
էր
կտրում:
―
Օհանե՛ս
ջան,
որդի՛,
վե՛ր
կաց,
մի
քիչ
գնանք
դուս,
մա՛ն
գանք,
էրեսներիս
հով
դիպչի,
ինչ
ենք
տան
պուճախը
բռնել,
նստել:
Օրը
տաքացել
ա,
հաւէն
կոտրել․
գնա՛նք,
աստծու
էրեսն
էլ
մի
տեսնինք,
—
գէջդանգէջ
բերանը
բաց
արեց
էրվելով
աստուածահոգի
քահանէն
ու
տանուտէրի
գլխին,
միրքին
պաչ
անելով`
ուզում
էր
մէկ
մհանով
վեր
կացնի,
որ
բալքի
թէ
դուս
գնալիս`
ձէնն
անկաջն
ընկնի,
չիմանայ,
թէ
ի՞նչ
խաբար
ա,
ուրըշների
հետ
խառնվի,
գնայ,
իրան
աչքովը
տեսնի,
չունքի
որ
անկաջի
լսածն
ուրիշ
ա,
աչքի
տեսածն`
ուրիշ,
ու
քանի
ցաւը
հեռու
ա,
աւելի
ա
քեար
անում,
բայց
երբ
առաջներիս
ա,
մնում
ենք
թմբրած,
մինչեւ
եարէն
իրան-իրան
սկսում
ա
կամաց-կամաց
սզլթալ,
մրմնջալ
ու
եդոյ
սաղանալ:
―
Էս
մէկ
թասն
էլ
խմե՛նք,
տէրտէր
ջա՛ն,
եդոյ
ո՞ւր
տանում
ես,
տա՛ր
ինձ․
այսուհետեւ
քո
եսիրն
եմ,
քո
շունն
եմ․
որ
գլուխս
կոխես
էլ,
ձէն
չե՛մ
տալ:
Ախր
Աղասուն
էլ
էսօր,
սաղ
օրը
չե՛մ
տեսել․
առաւօտը
տանիցը
դուս
ա
գնացել,
չի՛
էկել․
բաս
նրա
ջիրիդ
խաղալը
չի՞
պէտք
է
տեսնիմ,
բաս
նրա
աչքերին
չի՞
պիտի
պաչ
անեմ:
Առանց
նրան
կէս
սհաթ
չե՛մ
կարալ
ապրիլ:
Գնա՛նք,
աչքի՛ս
վրայ,
կենդանութիւն,
աստուած
կարգիդ
հաստատ
պահի:
Հէնց
ասեց`
«աղասի՛
ջան,
գեօ՛զ
բալասի
(աչքի
որդի),
էս
խմում
եմ
քո
արեւսադաղին,
արեւի՛դ
մեռնիմ…»,
հէնց
բռնես`
մէկ
թօփի
գիւլլա
տրաքեց,
դուռն
ու
փանջարեն
ջախըբուրդ
արեց,
դուզ
ճակատի
մէջտեղ
դիպաւ,
ղուղն
ու
բէինը
տաղըթմիշ
արաւ,
էնպէ՛ս
քամակի
վրայ
գետնին
դիպայ
մաշված,
չորացած
հալեւորը
ու
մնաց
մորթած
ոչխարի
պէս
սուսը-սասը
կտրած,
ընկած
հէնց
է՛ն
սհաթին,
որ
վեր
էր
կացել,
գդակն
ուզում
էր
գլխին
դնի,
փետը
ձեռն
առնի,
որ
դուս
գնայ:
—
Աղասին
ո՞ւր
ա…
Աղա՛
ջան…
Աղասուն
տարա՛ն…
գլխի՛ս
տէր…
Աղա՛
ջան…
օջա՛խդ
խաւարացրի՛ն…
իմ
սա՛ր
ջան,
ի՛մ
գլուխ…
Աղա՛…
ղա…
ղա…
սի…
Աղասի՛,
Աղասի՛,
Աղասի՛,
Աղասի՛…
հրէս
էկա՜ն,
հրէս
տանու՜մ
են…
ձեռները
կապեցին…
ոտները
բխով
դրին…
վա՜յ…
վա՜յ…
վա՜յ…
աչքս
փորեցին…
ո՞ւմ
էի
մէկ
չոռ
ասել,
որ
առաջս
էկաւ…
Գնացէ՛ք,
հասէ՛ք,
էն
սուրահի
բոյին
մտիկ
արե՛ք…
Տեսէ՛ք,
ինչպէ՞ս
ա
ջիրիդ
խաղում…
Գալիս
եմ,
գալի՛ս,
Աղասի՛
ջան…
սաբր
արա՛,
որ
մէկ
չարսաւս
քցեմ,
գլուխս
կապեմ…
Տօ՛,
տնաքանդի
աղջիկ…
մէկ
ձեռներդ
էլա
բարձրացրո՛ւ…
ի՞նչ
ես
փետացել,
էդտեղ
կաղնել…
Վա՜յ…
վա՜յ…
վա՜յ…
ամա՜ն,
էրվեցի ,
խորովեցի՜…
Չորանա՛ք
դուք,
ա՜յ
ձեռներ…
Խաւարի՛ք
դուք,
ա՜յ
աչքեր…
Հարսի
ջան,
խաղա՛յ,
է՜:
Տօ՛,
մէկ
կռներդ
բարձրացրո՛ւ,
է՜հ.
Վարդիթե՛ր
ջան,
ի՛մ
մանիշակ,
ի՛մ
սմբուլ,
ի՛մ
ալվան
լալազա՛ր,
ի՛մ
խնկան
ծաղիկ…
աչքերի՛դ
մեռնիմ…
Էրեսի՛դ
մատաղ
գնամ…
ի՞նչ
ես
ձեռներդ
խաչել…
ի՞նչ
ես
քեզ
ջարդում…
սպանում…
Զանգուն
մօտիկ
ա,
մի
քիչ
կա՛ց,
Աղասուն
ճամփու
դնե՛նք…
Դեռ
նրա
հոգին
երկինքը
չի՜
հասած…
մենք
նրանից
առաջ
կէրթանք
էնտեղ:
Դարդ
մի՛
անիլ…
Անկաջ
արա՛,
մի
Աղասու
խաղն
ասեմ…
Աղասի՜
ջա՜ն,
գըլ…խի՛դ…
ղու՜ր…
բա՜ն…
Դու…
ես…
մեր…
թա՜գն…
ու…
պարծանքը՜…
Թա՜գն
է՜լ
գնա՜ց…
պարծա՜նքն
է՜լ…
Թու՜րն
է՜լ
գնա՜ց…
թվա՜նքն
է՜լ…
Տու՜նս
է՜լ
քանդվե՜ց…
պուճա՜խս
է՜լ…
Աչք՜ս
է՜լ
փորվե՜ց…
ումբրը՜ս
է՜լ:
Աղասի՜
ջան,
Աղասի՜…
Տօ՛,
ջրատա՜ր…
քանի՞
քնիս,
լաւ՜
ա,
լաւ՜…
Գնա՛…
որդուդ
տարա՛ն…
գնա՛յ,
ջուրն
ընկի…
մենք
էլ
էս
ա,
գալիս
ենք:
Էս
սհաթին
էր,
որ
ողորմելի
հէրը
տասն
անգամ
գնաց
է՛ն
դինէն,
էլի
ետ
էկաւ…
Քանի
որ
գլուխը
վեր
էր
քաշում,
հէնց
իմանաս,
էլի
թաքրար
խփում,
նրան
անդունդն
էին
տանում…
Ջահել,
քսան
տարեկան
հարսը
մէկ
կողմն
էր
գլուխը
ծեծում,
ջարդում,
մազերը
քրքրում,
իր
խեղճ
պառաւ
կնիկը`
միւս:
Էլ
հաքըներին
շոր
չէ՛ր
մնացել,
էլ
էրեսներին
սաղ
տեղ
չկար,
բոլոր
ճղել,
քրքրել
էին․
արինը
լաչակ,
օշմաղ,
ճակատ,
դօշ
շիլի
պէս
ներկել
էր:
Ինչ
պստի
հարսն
էր
անում,
աստուած
ո՛չ
շհանց
տայ:
Բարձր
ձէնով
լար`
ամօթ
էր…
Էս
պատճառով
սիրտը
դհա
աւելի
էր
էրվում,
խորովվում…
ուզում
էր
դօշը
պոկի,
գնայ,
բաշնըվեր
ընկնի…
Առաջին
խաբարն
որ
իմացել
էին,
նրանք
էլ
հէնց,
խելքը
թռցրածի
պէս,
հացատանը,
որը
մէկ
պուճախում
էր
անշունչ
մնացել,
որը
միւսումն:
Նրանց
տեսած
էրազներն
էլ
պակաս
սարսափելի
չէին…
Մօրը`
ջիրիդ
խաղալիս
էնպէս
էր
էրեւում,
թէ
Աղասու
ձին
բուդուրմիշ
էլաւ,
վեր
ընկաւ․
հէնց
էն
ա,
վրայ
վազեց,
որ
որդուն
խտտի,
վեր
թռաւ:
Հարսի
աչքին
երեւում
էր,
թէ
հարսանիք
էր,
հարամիք
վրայ
տվին,
Աղասին
մէկ
բոզ
ձիու
վրայ
նստած`
նրանց
առաջ
արեց,
թրով
ծեծելով`
թօզ
ու
դումանումը
կորաւ:
Իր
թայդաշ
հարսներն
ուզում
էին,
որ
իրան
բռնեն,
փէշը
թափ
տվեց,
ուզում
էր,
որ
նրա
ետեւիցը
կորչի,
երեսի
վրայ
վեր
ընկաւ,
աչքը
բաց
արեց,
տեսաւ,
որ
տունը
գլխին
պտտում
ա:
Անց
կացած
բաները
որ
միտքը
չէկաւ,
էնպէս
մէկ
ծվաց,
ծղրտաց,
որ
ձէնը
երկինքը
հասաւ,
պատերը
զրզնգացին:
Էս
ձէնի
վրայ
կեսուրն
էլ,
հէնց
բռնիր,
հինգ
գազ
ծուլ
էլաւ,
հէնց
բռնես,
մէկ
թուր
ջիգեարը
խրեցին․
հարայ
տալով,
մազերը
պոկելով`
հարսնի
կռնիցը
բռնեց,
դուս
թռաւ
ու
իր
կիսամեռ
մարդի
առաջին
թաւալ-թաւալ
էր
տալիս,
գետինը
պոկում,
գլխին
հող
ածում
ու
նոր
մորթած
հաւի
պէս,
որ
դեռ
քանի
արինը
տաք
ա,
ոտն
ու
էրեսը
քարերին
էր
ծեծում,
ինչպէս
որ
տեսանք:
Ա՛խ,
ես
չե՛մ
ուզում
բանը
երկարացնեմ,
թէ
չէ
նրանց
արածն
ու
ասածն
լսողի
սիրտը
կէրեն,
կը
փոթոթեն:
Էս
ձէնի
վրայ
էր,
ինչպէս
ասեցի,
որ
մեր
անբախտ
ծերունին
բիրադի
վե՛ր
թռաւ,
էլ
ո՛չ
գդակ,
էլ
ո՛չ
քուրք
հարցրեց,
տանիցը
բղղալով,
գլուխը
ծեծելով,
միրուքը
պոկելով
դուս
ընկաւ
ու
հոգին
բերնին
հասած`
գլորվելով,
տրորվելով
իր
որդու
ոտի
տակին
գետնին
դիպաւ
ու
թրպըրտում
էր:
Ընչանք
էն
տեղ
հասնիլը
հարիւր
տեղ
վեր
էր
ընկել,
հարիւր
տեղ
ոտն
ու
ճակատը
քարին
էր
առել,
գլխումն
ու
ջանումն
էլ
սաղ
տեղ
չէ՛ր
մնացել,
հազար
քարի
էր
դիպել
ու
եարալու-փարալու
էլել,
ձնի
նման
սիպտակ
միրուքը
արնի
մէջը
սառել,
չանին
էր
կպել,
ու
հմիկ
էլ
որդու
ոտները
լիզում
էր,
որ
մէկ
թուր
էլ
իրան
խփի,
որ
շուտով
էս
դառն
աշխարքիցս
պրծնի:
Վա՜յ
է՛ն
ազգին,
որ
աշխարքումս
անտէր
ա,
Վա՜յ
է՛ն
երկրին,
որ
թշնամու
գերի
ա,
Վա՜յ
է՛ն
խալխին,
որ
ինքն
իր
կեանքն,
աշխարքը
Չի՛
պահպանիլ
ու
յարամու
ձեռ
կը
տայ:
Ո՛վ
որ
սարեր
կէրթայ
իրան
ֆորսն
անի,
Ո՛վ
որ
կուզի
տեղը
նստած
մուլք
դատի,
Անտէր
ազգին
նրա
գիւլլեն
կը
դիպչի,
Անտէր
գլուխն
նրա
քիսեն
կը
լցնի:
Հաւատ,
օրէնք,
տուն,
ընտանիք,
սրբութիւն
Հողի,
քարի
հետ
կքսվին,
կը
փչանան,
Թէ
մէկ
ազգ
իր
ջիլաւն,
եախեն
թշնամուն
Իրան-իրան
կը
տայ,
կը
մնայ
անվաթան:
Կատաղած
ծովն
ի՞նչ
կը
հարցնի
լաց,
շիւան,
Նրա
ֆրթնէն
(ալիքը)
ո՛չ
սիրտ
ունի,
ո՛չ
հոգի
Թէ
ճար
ունիս,
մի՛
տար
նաւիդ
գլուխն
իրան,
Աչքդ
թեքեցիր`
ծովի
տակին
կը
բացվի:
Դառած
արջը`
փնչացնելով
դուս
պրծաւ,
Սարեր,
ձորեր
սասանում
են
ձէնիցը.
Անմե՛ղ
գառը,
ո՞ւր
ես
կանգնել
դու
անցաւ,
Քեզ
կը
քրքրի՛,
փախի՛ր
նրա
ձեռիցը:
Դաշտ
ու
գետին
դմբդմբում
են,
դղրդում,
Ամպի
գոռոցն
աշխարքն
իրար
գլխով
տալիս.
Անցուորակա՛ն,
ի՞նչ
ես
ճամփիդ
մղկտում,
Գնա՛յ
էլա
մէկ
քարի
տակ,
որ
պրծնիս:
Ա՜խ,
արեգա՛կ,
բարի՛
հրեշտակ,
մե՛ր
մտի,
Ի՞նչ
ես
կանգնել,
սիրուն
աչքերդ
բաց
արել.
Հայի
համար
որ
դուս
էլ
չգաս
դու
իսկի,
Դարդ
չի՛
անիլ:
Վաղուց
է
նրա
աստղը
թեքվել:
Թախտ,
ապարանք,
զէնք,
զարդարանք
փչացան,
Թագաւորներ,
իշխանք,
քաղաքք
հողը
մտան,
Էլ
ո՞վ
նրանց
էթիմներին
խեղճ
կը
գայ.
Մէկ
թշնամու
սրտումն
մըգամ
աստուած
կա՞յ:
Բազի՛
վախտ,
որ
մարդ
մէկ
քանդված
տեղի
Վրայ
կանգնում
ա
ու
ինքն
իր
մտքի
Հետ
ա
ընկնում
ա
անց
կացած
բաները
Ֆիքր
անում,
տխրում,
աչքերը,
էնպէս
գիտես,
թէ
է՛ն
անբան
քարերն
Մեզ
ասում
ըլին,
որ
մենք
մեր
օրերն
Լանք
ու
զգաստանանք,
չունքի
էս
աշխարհ
Չի՛
մնալ
մեզ
համար
ղադմի
մուղարար:
Հէնց
իմանաս,
թէ
լեզու
են
առել
Պատերն,
ուզում
են
մեզ
լալով
ասել.
«ա՜յ
ադամորդի,
տե՛ս,
քո
վերջն
է՛ս
ա.
էստե՛ղ
էլ
կային
նորահարս,
փեսայ,
էստե՛ղ
էլ
կային
ծնող,
երեխայ,
Հարուստ,
մեծատուն,
իշխան
համեշա:
Բայց
ո՞ւր
են
նրանք`
հողի
հաւասար.
Բայղուշն
ա
նստում
նրանց
գլխին
անճարէ:
Բայց
ա՜խ,
թէ
մէկ
տեղ
արին
ա
թափել,
Աշխարհ
կործանվել,
ազգեր
փչացել,
Գազան
բուն
դրել,
աւազակ
բնակել,
Մարդի
լերդն
ու
թոքն
կրակ
է
ընկնում,
Միսը
սրսռում,
աչքը
սեւանում:
էս
ցաւն
ա
հայի
սրտում
բհամ
գալիս,
Երեւանու
բերդն,
Զանգին
տեսնելիս: