Վէրք Հայաստանի Ողբ Հայրենասիրի

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

1

Լե՛ռ քարափի վրայ ցից գլուխը բարձրացընում, թամաշայ ա անում հանդարտ, հազար գլխանի դեւի պէս, Երեւանու հազար տարեկան քաւթառ, պառաւած, չորս կողմը խանդակով կապած, բրջերով ղայիմացրած, սուր-սուր ատամները գլխին շարած, հինգ գազաչափ հաստ պարսպով երկու տակ բռնած, մէկ ոտը Կոնդումը, մէկ ոտը Դամուրբուլաղի գլխին դրած, մէկ բերանը հիւսիս, մէկը հարաւ բաց արած, չորացած գլուխը երկինքը ցցած, լեն փէշերը երկրումը փռած, անամօթ երեսը կոկած, սվաղած, հազար բնով, հազար փանջարայ աչքերը դես ու դէն չռած, ջուխտ չանգերով Զանգվի քարօտ, զարհուրելի, սեւադէմ ձորը խտտած, դօշին կպցրած` անմազ, անլեզու, մարդակէր բերդը ու դեղնած երեսը հեռու տեղից ծածկում, ագահ աչքերը գետնին քցում, ու միամիտ տեսնողին դհա շուտով խաբի, դհա հեշտ իր ծոցը քաշի ու բիրադի, անձէն, անսաս կուլ տայ, փչացնի:

Պարսիկ նրան շինեց` խորամանկ, խաբեբայ, թէ օսմանցի նրա հիմքը գրեց` կատաղի, անհաշտ, ո՛չ գիր կայ, ո՛չ թարեղ: Նրա պատմութիւնը խաւարի միջումն ա, մարդ ուղիղ չի՛ գիտի, չի՛ լսել. բայց հազարաւոր ժամանակաւ` անահ, անվախ, պինդ երեսը լիրբ գազանի պէս դէմ տված, որքան թօփի, թօփխանի գիւլլէք էլ նրա կոշտ քամակին, նրա կակող դօշին, նրա բաց գլխին դիպան, ոչի՛նչ չի՛ ազդեց, քեար չարեց: Կորցրած թեւերն էլ ետ սաղացրած, ջարդած ոսկորներն էլ ետ պնդացրած` գլուխը վեր քաշեց, էլ ետ շունչ առաւ, վեր կացաւ, կանգնեց, ուսերը դզեց, ոլորեց, սարքեց ու էլ ետ հարբայ գալով, հաթաթայ տալով, իր գլուխը քորողի, իր շվաքի հետ խաղացողի թողութեան, փոքրոգութեան, անզօրութեան ու յիմար յանդգնութեան վրայ ծաղր անելով, ծիծաղելով, ծափ տալով պպին կանգնեց, մատը ցցեց էս հողաշէն, այլ ո՛չ քարաշէն բերդը ու խենեշ դիմոք, իր կոտրած ոտները Զանգվի բերանը խցկելով` մնաց տեղը նստած, Զանգվի, որ գիշեր ցերեկ անքուն, անղարար, գժված, կատաղած` նրա բաց դօշին, նրա անիրաւ սրտին իր պլոկած ջրի անբերան թրովը, քարի ուրագովը վեր հատում, զարկում ա, բայց տեսնելով, թէ չի՛ կարում, ջիգր հանիլ, վրէժն առնիլ նրան քանդիլ, գոռալով, գանգատելով, կական բառնալով, քիչ-քիչ ձէնը փորը քցում ու մունջ-մունջ երեսը կալնում, Զանգիբասարի ծոցն ա մտնում ու յոյսը կտրած, սիրտը կոտրած` տխուր դես ու դէն ցրվում, ցնորվում ու հազար բարի, հազար պտուղ ու արդիւնք տալով, բաշխելով ճամփեն մոլորում, կորչում ու չի՛ կարում իր սիրուն քուորն էլա` Արազին, մէկ խաբար տանի, չունքի Երեւանու թամարզու, կարօտ բնակիչքը նրա ճամփեն բռնում, նրան սիրով խտտում, իրանց մէջը, իրանց հանդն են տանում, որ նրա սուրբ, կաթնահամ ջրովը իրանց էրված սիրտը հովացնեն, իրանց դառը քրտինքը նրանով լվանան ու նրա տված պտղովը իրանց գլուխը պահեն:

 

Երեւանու բերդն, Հայաստանու հողն, որ հազար տարուց հետ սկսած` դառել էր գողի ու աւազակի բնակարան... Է՛ն հողը, է՛ն հիանալի աշխարհը, ուրտեղ որ դրախտն էր եդեմական, ուր որ աստուած, բոլոր աշխարհը ջրհեղեղովը երբ որ կործանեց, հայոց սուրբ Մասսա սարը միայն արժան տեսաւ, որ Նոյեան տապանը նստի, ու Հայոց երկրիցը էլ ետ մարդիկ բազմանան ու ուրիշ երկրներ էլ շինութիւն քցեն: Է՛ն սուրբ հողը, ուր որ անպարտելին Հայկ` անաստուած Բէլայ չար մտքին չհաւանելով, իր ընտանիքը, իր քաջ, պատվական զօրքը հաւաքեց, Էկաւ ու Հայաստանի զարմանալի սարերի, սիրուն դաշտերի տեսոյն մայիլ մնացած, Զանգվի դրախտանման ձորը, Զանգվի փրփրադէզ, անահ ջուրը, Երասխի մարմանդ ծոցը, Մասսայ ու Ալագեազի երկնանման գլուխը. Սեւանայ ծաղկափթիթ ձորերն ու սարերը տեսնելով` իր մզրախը ցցեց ու իր սուրբ անունովը Հայաստան կանչեց ու Բէլայ անհոգի մարմինը իր նետ ու աղեղին մատաղ արեց: Է՛ն սուրբ տեղը, ուր որ Շամիրամ` աշխարհ տիրելով, ոչի՛նչ տեղ Էն պատկերը չճարեց, որը որ իր սիրտն ուզում էր, ու մեր հրեշտականման Արայի սիրուն երեսին կարօտ` զօրք ժողովեց, Էկաւ, որ թէ նրա սուրբ սիրտը լալով, սիրով չգրաւի, զօռով նրան գերի անի, որ բալքի նրա սուրբ շունչը իր երեսին դիպչի, ու մեռած ժամանակն էլ նրա մարմինը առաջին դրած` գիշեր-ցերեկ սուգ էր անում, որ կամ նա կենդանանայ, կամ ինքը նրա ոտի տակին հոգին տայ: է՛ն աշխարհը, ուր որ Զարմայր` Աքքիլէսի հետ Հեկտորի դէհն ուզեցաւ պահի, Պարոյր` Արբակի հետ Սարդանաբաղին էրեց, Տիգրան` Կիւրոսի հետ Աժդահակայ հոգին առաւ, Վահէ Դարէհ Կոդոմանի հետ Ալեքսանդրի ճամփէն ուզեցաւ բռնի, Վաղարշակ Պարթեւն` իր եղբայր Արշակայ ոտը իր երկրիցը կտրեց ու Հայաստանին կարգ տվեց նախարարներ հաստատեց, Տիգրան` արքայ արքայից, Ասորոց աշխարհն իր ձեռի տակը բերեց ու կարթագինացոց հսկային Աննիբալ զօրապետին, իր մօտ հրաւիրեց: «է՛ն աշխարհէ, ուր որ քաջայաղթն Տրդատ` Հռովմ իր քաջութիւնովը ու իմաստութիւնովը զարմացնելեն յետոյ, էկաւ, իր հայրենական հողին տիրեց ու ալանաց, պարսից շունչն ու ոտը կտրեց. ուր որ որդին աստուծոյ երեւեցաւ ու սուրբ Լուսաւորչու` Իջման տեղի կերպը լուսով չափ տվեց: է՛ն տեղը, որ Վարդան Մամիկոնեան, Վահան` ընտիր եղբայր նորա, անօրինակ քաջութեամբ, որ աշխարհ դեռ չի տեսել, իրանց օրէնքն ու սուրբ եկեղեցու պատիւը արընով գնեցին: է՛ն տեղը, որ Վռամշապուհ բոլոր աշխարհի լուսաւորութիւնն ու իմաստութիւնը իր կողմը քաշեց, իր աշխարհը բերեց: է՛ն ընտիր աշխարհը, ուր Ռուբինեանք, Բագրատունեանք` իրանց` հազար թշնամու ձեռի անտէր մնացած Հայրենիքը (վաթանը) էլ ետ գերեզմանից հանեցին, էլ ետ նո՛ր հոգի տվին: է՛ն օրհնեալ հողը, ուր ասորիք, պարսիկք, յօնք, ալանացիք, մակեդոնացիք, հռովմայեցիք, արաբք, օսմանցիք ջրհեղեղի պէս վրայ էկան, հարիւրաւոր ազգ ու աշխարհ ոտնակոխ արին, ջնջեցին, սրբեցին, թրի, կրակի մատաղ արին, ուրտեղ որ սար չի՛ մնացել, որ արին չտեսնի, քար չի՛ մնացել, որ մարդ տակով չանի, ու հարիր մեր հարեւան ազգեր էնպէս են հողի հետ հաւասարվել, կորել, որ էսօր ո՛չ նրանց շունչը կայ, ո՛չ անունը, բայց սուրբ Հայոց ազգը, անյաղթելի Հայկայ որդիքը իրանց կեանքը, թագաւորութիւնը, մեծութիւնը, փառքը, իշխանութիւնը, զօրքը կորցնելեն ետեւ որ տեսան, թէ է՛ս աշխարհակործան ջրհեղեղին, է՛ս գազան ազգերին, որ մէկը միւսի ոտիցը ճոլոլակ` ուր որ կամենում էին գնալ, Եւրոպա թէ Ասիա, Հայոց հողովը պէտք է անց էին կացել, չե՛ն կարող դիմանալ, աչքըները երկինքը քցեցին, գլխըները գոգները դրին ու հազար թրի տակից, հազար կրակի միջից սիրտ-սրտի տված, հոգի-հոգու կպցրած, մինչեւ էսօր էլ իրա՛նց գլուխը, իրա՛նց սուրբ հաւատը, իրա՛նց սուրբ օրէնքը է՛ն վեյանձնութիւնովը պահպանեցին, որի օրինակը աշխարքում ո՛չ էլել ա, ո՛չ կըլի, է՛ն աշխարհը, է՛ն անօրինակ ազգն էր էս վէրքին ժամանակը, շունչը բերանը հասած` աչքը երկինքը կթել, որ ռուսաց հզօր արծիւը գայ ու իրանց հողն ու զաւակը իր թեւի տակովն անի: Քսան տարու միջում լուսաւորեալ, քրիստոնեայ, խաչապաշտ եւրոպացոց ոտը ողորմելի Ամերիկա էնպէս քանդեց, ջնջեց, հողի հետ հաւասարեց, որ հինգ-վեց միլիոն ազգերիցը էսօր հազար հոգի էլ չեն մնացել, էն էլ սար ու ձոր ընկած` վայրենի գազանների պէս են իրանց սեւ օրը լալիս ու կոտորվում, բաս ի՞նչ անէր հայոց խեղճ ազգը, որ Նոյեան գէսը, վեց հազար տարի, ո՛չ թէ քրիստոնէի կամ լուսաւորեալ ազգի, այլ հեթանոսի, կռապաշտի, մահմեդականի, անօրէնի ձեռին էր աչքը բաց անում, նրանց հետ քեալլա տալիս ու շատին, շատ անգամ, իր ոտի տակը քցում, բայց կարո՞ղ է վարդը ծովի միջում զօրանալ, մանիշակը` կրակի առաջին դիմանալ. Կարո՞ղ է կարող ցորենի հասկը է՛ն կայծակին ու կարկտին համբերիլ, որ մեր ազգը իր թշնամուն համբերել էր եա դիմացել:

Հայոց ազգ, Հայո՛ց ազգ, ձեր ջանին մեռնիմ, Հայո՛ց ազգ, քո հողին մատաղ, Հայո՛ց աշխարհ. Էն ո՞ր կաթը դուք ծծեցիք, է՛ն ո՞ր մէջքը ձեզ բերեց, է՛ն ո՞ր ձեռը ձեզ գրկեց, է՛ն ո՜ր բերանը ձեզ օրհնեց, որ դուք է՛ս հոգին ունենաք, է՛ս սիրտը ձեր միջումն ըլի, է՛ս հրաշքը դուք աշխարքին ցոյց տաք: է՛ն ի՞նչ աչք պէտք է ըլի, որ քոռանայ, ձեզ չտեսնի, ձեր ղադրը չիմանայ. է՛ն ի՞նչ բերան պէտք է ըլի, որ կապվի, ձեր փառքը չգովի, ձեր անունը չպաշտի. Է՛ն ի՞նչ քարացած սիրտ պէտք է ըլի, որ ձեզ չսիրի, ձեզ իր հոգին մատաղ չտայ: Օրհնեցէ՛ք ռսի ոտը, ջան-ջանի տուէ՛ք, իրար սիրեցէ՛ք, դուք է՛ն աշխարքի ծնունդն էք, է՛ն ազգի զաւակը, որ աշխարհ ամենայն զարմացրել են ու կը զարմացնեն: Դո՛ւք, դո՛ւք իրար պահեցէ՛ք, ինչպէս ձեր նախնիքը, դո՛ւք իրար թասիբ քաշեցէ՛ք, ձեր նախնիքը միտք բերէ՛ք, ձեր հողն ու ազգը պաշտեցէ՛ք, ես ետ եմ դառնում էլի իմ պատմութիւնն անեմ, բայց աչքս ճամփի ա, անկաջս` ձէնի, ձեր ջանին ղուրբան, չթողա՛ք, որ էս մուրազը հետս գերեզմանս տանիմ, ու հողումն մարմինս քրքրվի, երկնքումը հոգիս տանջվի, երբ իմանամ, թէ ձեր սէրը պակսել ա, ձեր բարեկամութիւնը ցամաքել:

Գնա՛նք Երեւանու բերդը, օրը մթնում ա, խաւարը բռնում, աչքերս սեւանում, սիրտս տրորվում, ու ինչ տեղ որ ծնել եմ, է՛ն հողն էլ ա աչքիս փուշ դառել, սրտիս` դանակ: Ղուշն իր բունը սիրում ա, ես իմ հողը ատում. փնովում, չունքի լսած ու տեսած բաներս կրակ են դառել, սիրտս էրում, փոթոթում, չունքի Երեւանայ բերդի հողի ու ջրի շատ փայը, հէ՛նց բռնիր, հայի արընով ա շաղախած, ինչպէ՞ս անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ, որ սիրտս հովանայ, եա մեռնիմ, պրծնիմ, ու էս դարդերը ինձ սաղ-սաղ չուտեն, չսպանեն:

Երեւանու բե՛րդն, Երեւանու բե՛րդն, ուր որ, քանի Հայոց թագաւորութիւնը իր աշխարքիցը ձեռք վերցրեց, ու քրիստոնէութիւնը դառաւ Հայոց ազգի յոյսն ու ապաւէնը, ու երկնից արքայութիւնը, ու պարսիկ, օսմանցիք հռովմայեցոց գլուխը Եւրոպա ուտելով, յունաց ազգը Էնտեղ տանջելով, ասորոց, բաբիլոնացոցը` Ասիա վերջացնելով, թուրըները սրած, կատաղած ասլան-ղափլանի պէս, մէկն էս դհից, միւսն` Էն, մեր ազգի արնին էին ծարաւել, որ իրանց անկուշտ վարին մատաղ անեն, ու մէկը ծամում էր, միւսին տալիս, միւսը արինը խմում, մէկի չանգը քցում, մնացել էր հարիր յիսուն տարուց յառաջ օսմանցոց ձեռին, որ Նադր շահը դուս Էկաւ ու Հնդստան, Արաբստան ոտի տակը տալուց ետեւ երեսը ետ դարձրեց Երեւանու վրայ: Սար ու ձոր նրան գլուխ էին վեր բերում, մէկ բուռը հողը ու լենաշալվար օսմանցին ո՞վ էր, որ աոաջին դիմանայ: Հէնց Մուրադ թափի գլխին, Քանաքռուց մի քիչ բարձր, նրա չադրի ծերն էրեւաց, ղաջար Հասան Ալի խանը օսմանցվին ընչանք Ղարս մին քշեց, ու կտրիճ զօրապետը Էնքան թուրն ածել, օսմանցվի գլուխ էր թռցրել եա ուս վեր բերել, որ ձեռը փետացել էր, թուրը գուլացել, ու ինչ ժամանակ ետ դառաւ ու Նադր շահի չադրի առաջին որ մզրախը չշպրտեց, մզրախը դողալով գետնումը ցցվեց, բայց քաջի արած տղամարդկութիւնը շահի աչքումը տնկվեց, ու պատվի, փառքի փոխանակ` ողորմելի խանի աչքերը իսկոյն հանել տվեց, որ արեգակի աոաջին լուսինը չերեւի, ու իրան անունը չկոտրվի: Էս կոյր ողորմելին էր, որ օսմանցվից յետոյ Երեւանու խանութիւնը ստացաւ, ու էլի պարսից անիծած ոտը մեր աշխարհը մտաւ: Սրանից յետոյ իր ախպեր Յուսէին Ալի խանն սկսեց նստիլ, որ էնքա՛ն աջիզ, խեղճ էր, մինչեւ վրաց Հերակլ թագաւորն Էկաւ վրէն, ջարդեց ու 3000 թուման էլ հարկ դրեց ուսին: Սրա որդի Մահմադ խանն էլ որ նստեց, Աղա Մահմադ խանն, որ աւելի անունն Ախտայ շահ էին կանչում, դուս Էկաւ, Նադրի պէս սար ու ձոր ջարդելով` ինքը դէպի Ղարաբաղ ու Թիֆլիզ երըմիշ էլաւ, իր ախպեր Ալի Ղուլի խանին Երեւանու վրայ ղրկեց: Բայց մինչեւ Թիֆլիզու գերին Երեւան չհասաւ, Մահմադ խանը երկրի խալխը գլխին, բերդումը թօփ արած` իր ջիլաւը թշնամու ձեռը չի տվեց, որ Երեւանու բերդի չորս կողմը կտրել, նստել էր, բայց կռիւ չէ՛ր տալիս, չունքի խանն ասում էր.

Երբ Թիֆլիզ կառնիք, ես ձերն եմ ու ձերը:

Թիֆլիզ առան, էրեցին, եսրի տուտը Երեւան հասաւ թէ չէ, խանի մէջքը կոտրվեցաւ: Ալի Ղուլի խանը մտաւ բերդը, Մահմադ խանին ղոնաղ արեց ու, հացի վրայ հէնց, ոտն ու ձեռը կապիլ տվեց ու Պարսկաստան ուղարկեց:

Պատմում են, թէ բոլոր խաների միջին սրանից լաւը չէ՛ր նստել: Մէկ քանի օր որ անց ա կենում, մէկ գիշեր յանկարծ մելիք Աբրահամին կանչիլ ա տալիս: Ողորմելու արինը ջուր ա դառնում, բայց հէնց կուշտն ա գալիս, սրան բարկացած հարցնում ա, թէ ինքը լսել ա, որ հայերը առանց զանգակի ժամ չեն գնալ, ինչպէ՞ս ա, որ զանգակի ձէն չի լսում: Մելիքը որ դողալով չի՛ ասում, թէ նրա ահու չե՛ն տալիս, իսկոյն բարկանում, հրամայում ա, որ գնայ, հայերին ասի, թէ նա էկել ա, որ խալխին պահի, նրանց տիրութիւն անի, նրանց ցաւին հասնի ու ո՛չ նրանց նեղացնի: Ու էս արժանայիշատակ խանն ա, որ խալխի խարջը, կոոը բաշխում, շատ ումուդ, շաֆաղաթ ա տալիս, բայց թուրը երկար չի՛ կտրում: Ախպորը որ Դարաբաղումը Սադըղ խանը չի՛ սպանում, Երեւանու հայ, թուրք բերդը բռնում, սրան զօռով դուրս են անում, որ ղաջարի անունը իրանց վրայ չըլի, էնպէս որ ողորմելին հազար մուննաթով ու աղաչանքով, բռանց ա գլուխը պրծացնում ու էլ ետ իր երկիրը քաշվում: Փոքր վախտ սրանից յետոյ Մակվայ խանն ա գալիս, Երեւան նստում, չունքի որ Մահմադ խանի ազգականն ա ըլում: Ֆաթ Ալի շահը որ նստում ա, Մահմադ Խանը շահի մօրը մէջ ա քցում, մինչեւ 10 000 թուման Երեւանու փող ռուշվաթ (կաշառ) խոստանում ու էլ ետ գալիս, իր տեղը բոնում:

 

Էս միջումն ա ըլում, որ Նախչվանու քոռ Քեալբալի խանը Ղարսայ վրայ կռիւ ա դուս գնում, փաշին ջարդում, երկիրը ոտնատակ տալիս, ու ռուսն էլ նոր Փամբակ առած Էնտեղ մէկ մայոր ա ըլում, աւելի անունը Ղարայ (սեւ): Խանը ետ դառնալիս ուզում ա, որ Փամբակ էլ մէկ ատամին խփի, ու որ լսում չի՛ թէ Ղարայ մայորը մէկ քանի հարիր մարդից աւելի ոչի՛նչ չունի, հրամայում ա, որ գնան, նրան սաղ-սաղ բռնեն: Բայց ռսի սալդաթի ու թօփի հունարը դեռ չեն տեսած ըլում ողորմելիքը: Իրեք-չորս անգամ Էնքան ղոնշունը վրայ է տալիս, բայց տեսնելով, թէ ռուսը պատի պէս կանգնած` գիւլլից էլ չի երես ետ դարձնում, փոխանը կատու ընկած ձիու գլուխը շուռ ա տալիս ու իր հողը գալիս:

էլի էս միջոցումն ա ըլում, որ անիրաւ Մահմադ խանը շահի հետ խօսքը մին ա անում ու քաջայաղթ Ցիցիանովին խաբնով իր մօտ ա կանչում, որ բերդը ռսին տայ: 3000 մարդով որ նա Երեւան չի՛ մտնում ու տեսնում, իր խորամանկ պարսիկը կամեցել ա նրան ականաթի մէջ քցի, մտնում ա թուշ Երեւանու մեչիդը, ու իրէք ամիս էս քաջ հսկայն, առանց հացի, առանց օգնութեան, Էն շոգ ժամանակին, որ մարդի գլխին կրակ ա վեր թափում, Էն թանկութիւնն ա ըլում, որ աղի լիտրը մէկ մանէթով ճարվելիս չի՛ ըլում, ու շահն էլ անթիւ, անհամար զօրքով գալիս, սար ու ձոր բռնում ա, ու ռսի ղոնշունի շատն էլ որը սովն ա սպանում, որը շոգը, ու հայերն են ըլում հաց տուողը, ռսի քոմակը, մանաւանդ կենդանի նահատակ Յովհաննէս եպիսկոպոսը, որ Էջմիածնայ ամբարները դարտակում ա, որ բալքի թէ էնպէս բան ըլի, որ ռուսն Երեւան մնայ, բայց աստուծոյ հրամանը չի՛ ըլում, Ցիցիանովը էնքան գազանի ռխից իր մէկ բուոը ղոնշունը ու հայերին հաւաքում, էն վախտն ա քաղաքը մտնում, որ սաղ Վրաստանը, Կավկազը դռնմիշ էլած` մէկ-մէկու ուտելիս են ըլում: Մինչեւ Ղազախ ղզլբաշի ղոնշունը նրա աղաքն ու քամակը բռնած` կռվելով գալիս են, բայց էլի գլխըները քորելով ետ են դառնում, ու Ցիցիանովի ոտն ու երկրի խաղաղութիւնը մէկ ա ըլում, էնքան անուն ա ունեցել էս քաջ հսկայն: Հալվաբարու հայերը որ կան, Էն ժամանակն են իրանց երկիրը թողում, քոչում ու որը մելիք Աբրահամի, որը Յովհաննէս ուզբաշու ձեռի տակին` գալիս, քաղաքը մտնում: Ռուսը որ ետ ա դաոնում, Մահմադ խանին բռնում, Պարսկաստան են տանում, ու նրա տեղը Թաւաքեալ խանն ա գալիս, նստում, որ Գուդովիչի հետ կռիւ ա տալիս: Սրան էլ փոխում են, Յուսէին խան սարդարը ու իր ախպեր Հասան խանն են Երեւան ղրկում, որ մէկ քանի տարվան միջումը Ղարս, Բայազիդ, Արզրում ոտի տակ տվին ու օսմանցվին կատու էին շինել: Կարելի ա, թէ Երեւան Էնպէս բարի, ազնիւ, խալխի ցաւին հասնող, աշխարհաշէն մարդ չէ՛ր տեսել, ինչպէս որ սարդարն էր. բայց ինչքան նա բարեսիրտ էր, էնքան չար, գազան, դժոխք էր նրա ախպերը, որ ոտը փոխելիս` սար ու ձոր դողում էին: Նրա համար հօ մարդի, հօ սոխի գլուխը, բոլորը մէկ էր:

էս էր, որ աստուած գլխին բարկացաւ, էլածն էլ ձեռիցը խլեց ու խեղճ հայերի էրված, խորովված սիրտը անջախ մի անջախ հովացրեց, ուէսօր խաչն ա նրանց պահում, ու ո՛չ Ալու փանջեն նրանց սասանացնում:

Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտաւ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց: Քանի որ մեր բերնումը շունչ կայ, պէտք է գիշեր-ցերեկ մեր քաշած օրերը մտքըներս բերենք ու ռսի երեսը տեսնելիս` երեսներիս խաչ հանենք, աստծուն փառք տանք, որ մեր աղօթքը լսեց, մեզ ռուս թագաւորի հզօր, աստուածահաստատ ձեռի տակը բերեց: Բայց թէ մինչեւ էս բախտին հասնիլը ի՞նչ օր ենք քաշել, ի՞նչ գիւլլէք ա դիպել մեր խեղճ ազգի գլխին, ի՞նչ թրեր ա նրանց լերդն ու թոքը կերել, էրել, նրանց արինը վեր ածել քանի՜, քանի՜ անգամ են քոչել տնըհան, տեղըհան էլել, քանի՜, քանի՜ իշխանք` որը կրակով, որը փետի տակին, իրանց հոգին տվել, ով ուզում ա իմանալ, հետս գայ, գնա՛նք էլ ետ Երեւան: Թո՛ղ լսողը չի՛ իմանայ, թէ ես Երեւանու ծնունդ ըլելով` նրա հողի ու ջրի սէրն ա էնքան սիրտս քաշում, տանում. չէ՛, գիտէ աստուած: Երեխայ եմ էլել, որ էնտեղանց դուս եմ էկել, ամա էսօր էլ, որ մտածում եմ, թէ Զանգվի կարմնջի վրովը եա բազարի մեյդանովն անց կենալիս ինչպէս էր իմ լուսահոգի հէրը ինձ ոտով-ձեռով անում, չունքի լեզուով խօսալն էլ ղազաբի էր բերում, որ թեզ անց կենանք, մեզ թուրք չտեսնի, որ մտածում եմ, թէ քանի՜, քանի՜ անգամ, հէնց մեր այգումը, եա մենք ենք ղզլբաշ եարալու արել, եա նրանք մեզ, ջանս վրես սրսռում ա, միսս վեր թափում: Դեռ ռսին չտեսած` մէկ էլ մտնինք Երեւան, չունքի մեր հայրենիքն ա, մեր նախնիքն են էնտեղ կացել, տիրել, մեռել, թաղվել, էն ժամանակը կիմանանք ռսի ղադրը ու մեր բախտաւորութեան գինը, ով ուզում ա` գայ:

 

2

Երեւանու բե՛րդն, Երեւանու բե՛րդն, ա՜խ, որ առաւօտը բացվելիս նրա էն լաչար գլուխը մարդի աչքով չէ՛ր ընկնում, հէնց իմանաս, թէ դժոխքն ա իր բերանը բաց անում, ատամները ղրճտացնում ու իր ապականեալ, թունաւոր, դառը շունչը չորս կողմը փրփրալով փչում, ցրվում, փռնչացնում, որ կարէնայ իր հոտած աղքների կերած, լափած արդար ջանը մարսի, էլի չանգերը ղուբարայ քցի, էլի հազար անմեղ, արդար հոգի անծամ կուլ տայ, իր անկուշտ փորին մատաղ անի: Արեգակը մտնելիս հօ, հէնց իմանաս, թէ Սադայելի որդիքն ու զաւակները, նրա զօրքն ու զօրապետներն ըլին իրանց դիւական խաղը խաղում, իրանց դժոխային քէֆն անում, ու բրջերի գլխին մէկ կտրած գլուխ էստեղ էին ոտի տակ տալիս, մէկ անգլուխ լաշ էնտեղ էին կտոր-կտոր անում, վրէն թքում, ծափ տալիս, ծիծաղում, հրհռում, քրքռում ու թրով, մզրախով եա փետով մէկ մեռած մարմին էս կողմն, էն կողմն գլորում, քացի տալիս ու ներքեւ քցում: Ճաշվայ ժամանակին, հէնց իմանաս, մէկ կրակի սար ըլեր էնտեղ կանգնած` փոր, ծոց տաք քուքուրթով, բոցով լիքը, ծխում, բորբոքում էր, որ բիրդանբիր ճռնչայ, բացվի, տրաքի ու ինչ կայ, չի՛ կայ, տակովն անի, լափի: Ամէն մէկ բուրջը, ամէն մէկ բադանը ոսկորով, շամդաքով եա անմեղ դութսաղներով լիքը, քած խոզի պէս, հէնց իմանաս, ծանրացել, փորըներն էլ չէին կարում քաշել, էնպէս ուռել էին, որ բիրադի ճաքին, պատռին, կտոր-կտոր ըլին:

Մեչդների ոսկեվարաղ գլխըներին արեգակի շողքը դիպչելիս, պլպըլալիս, հէնց իմանաս, էն իրանց միջի անսիրտ նամազ անողների անխղճմտանք հոգու շնչովը փքված` ուզում ըլէին աստծուն փառաբանութիւն, աղօթք անելու տեղը, որ երկրին խաղաղութիւն, դինջութիւն տայ, սոդոմական կրակն ըլէին ուզում երկնքիցը վեր ածիլ տան, որ սար, ձոր էրեն, խորովեն, տակով անեն: Հայի թշնամի մոլլեն, որ գիշեր-ցերեկ ուզում էր, որ եա քրիստոնէութեան անունը վերանայ, եա Հայ ազգի, մինարէն որ չէ՛ր նի ըլում, որ ազան տայ, ու իրան հաւատացեալ ժողովուրդքը գան, իրանց իմամներին, իրանց Ալուն, Մուրթուզալուն աղօթք անեն, որ էն դինումը դժողքի փայ չըլին, ձեռն անկաջին որ չէ՛ր դնում ու ծվում, հէնց իմանաս, հայի համար սադայելեան փողն ըլի փչում, որ իրանց գլուխը լան, չունքի շատ անգամ էր պատահում, որ մէկ խեղճ, անճար գեղըցի հայ, որ բազարն էր գալիս էս հադաղին, որ իր առըտուրն անի, մէկ քանի շահի ձեռք քցի, որ տանի, իր քիւլֆաթներին պահի, է՛ն տեղն էին քցում, էնքա՛ն էին ոտին, գլխին վեր հատում, որ հացն էլ էր մոռանում, էկած ճամփեն էլ, իր օղլուշաղն էլ չունքի բեղաֆիլ մէկ թուրքի շորի դիպած, մուռտառած էր ըլում:

Աշխարքի գլխին, հէնց գիտես, կրակ պէտք էր վեր գար, էնպէ՛ս էր ամէն մարդ սասանահարվում, սարսափում, որ իր գլուխը պահի, բալի տակ չընկնի: Ի՞նչ ասեմ, ի՞նչ պատմեմ. կըլի, որ ի՛սկ սադայելեան փողն ու դատաստանի օրը էնքան սարսափելի չըլին, չունքի աստուծոյ ողորմութեան յոյսը էլի կայ, ինչքան էս օրերը, որ րիգունը գալիս` մարդ չէ՛ր իմանում թէ երաբ առաւօտը կը հասնի՞, լիսը բացվելիս` ումուդ չունէ՛ր, թէ սաղ-սալամաթ, մթանն աչքը խփի՞, էնպէս ահում, դողում էին երկրի խալխը:

Երեւանու բերդը՛, Երեւանու բերդը՛, ա՜խ, աչքս դուս գայ, քանի՜, քանի՜ ողորմելի հայի միս ա կերել, քանի՜, քանի՜ անմեղ հոգի` տարիքներով չարչարվելուց, տանջվելուց, կենդանի նահատակ ըլելուց, կրակի, բոցի, երկաթէ շամփրի, թոխմախի, կրակած քարփջի տանելուց, համբերելուց ետը կամ թօփի գիւլլի հետ ա թռել, հազար կտոր էլել, կամ տարաղաջի (կախաղանի) վրայ ա գոռալով, երկինք, երկիր աղաչելով, իր միսն իր ատամներովը կրծելով, աչքերը դուս տրաքելով, ղովում, ղարդաշ, իրաւորի, ազգականի, իր որդոց, զաւակաց ձէնը լսելով, տրորվելով, փոթոթվելով` հոգին աւանդել, երկինքը գնացել, որ պրծնի էս դառն աշխարքիցը՛, էն կատաղի գազանների ձեռիցը: Քանի՜, քանի՜ ջահել երիտասարդ` մէկ սաղ օջախի մեն մենակ որդի, մէկ աղքատ, չքաւոր տան սին, մխիթարութիւն, մէկ տասը գլուխ քիւլֆաթի տէր ու ապաւէն, իր ծաղկած, դալար հասակին, իր ըմբրի ու արեւի նոր բաց էլած ժամանակին կամ սաղ-սաղ քերթվել ա, կամ իր պատվական գլուխը գառան պէս թրին դէմ արել, որ երկնքումը իր ջահէլութեան մուրազն առնի, վայելի, չունքի երկիրը նրա անարատ արնին էր ծարաւ, որ շուտով խմի ու բալքի կշտանայ:

 

3

Սիրելի՛ կարղացող, իմ աչքի՛ լոյս հայ, էս քո հաւատակիցքն ու հայրենակիցքն են, որ ես ասում եմ ու էրվում, քեզ հետ մէկ աւազանից ծնվել, քեզ հետ մէկ մեռոնով օծվել, մէկ խաչով կնքվել, երա՜բ, որ լսում ես, սիրտդ ի՞նչ ա ասում, ջիգեարդ` ի՞նչ: Գիտեմ, որ ասում կըլիս մտքումըդ` էսպէս օրը գնայ, ո՛չ ետ գայ, քո թշնամին էս կրակի մէջը չընկնի: Գիտեմ, որ սիրտդ էրվում, խորովվում կըլի, ու ուզում ես, որ էս անիրաւ ազգի երեսին էլ մտիկ չանես, նրան տեսնելիս` գլուխդ առնիս, կորչիս, բայց հաւատացի՛ր ինձ, մեղաւորը նրանք չեն, մենք ենք: Մենք որ իրար թասիբ քաշենք, իրար քոմակ անենք, իրար պայծառացնենք, շէնացնենք, ծովն էլ տեղիցը վեր կենայ, մեզ տակով չի՛ կարալ անել, ինչ թէ օսմանցին եա պարսիկը: Մեզ ամենաբարի արարիչը է՛ն հոգին, է՛ն խելքը, է՛ն շնորհքը չի՛ տվել, որ նամարդի մուհտաճ մնանք: Աստուած հիմիկ մեզ լիս ա բաց արել, ռուսաց թրին սարերը չե՛ն դիմանալ, որ ջանք անենք, մէկզմէկու սիրենք, մեր լեզուն, մեր եկեղեցին Էնպէս ղայիմ բռնենք, ինչպէս մեր երջանիկ նախնիքը, հաւատացի՛ր ինձ, աստուած էլ կը սիրի մեզ, մարդ էլ:

Լաւ չի՛ սկսած բանը թողալ ու Էսպէս քարոզ ասիլ, ես էլ գիտեմ, ամա սիրտս չի՛ դիմանում, ի՞նչ անեմ: էլի մեր գեղըցոնց ասածն ա միտքս գալիս: Խալխի մեղքը չի՛, որ ճամփից դուս են Էկել, իրար մոռացել, մեզ նման կարդացողի ոտները պէտք է ծառիցը կապած, ամսով սոված պահած: Ախր թէ շատ առնողիցը շատ կը պահանջեն, բաս դատաստանի օրը ի՞նչ ջուղաբ կը տան ինձ նման գրի սեւն ու սպիտակն իմացողները, որ էլ ուրիշ բան չենք ֆիքր անում, հէնց ուզում ենք` լաւ ուտենք, լաւ խմենք, քեահլան ձիու վրայ նստինք, չալ-չալ մանէթները ջէբըներումս չխկչխկացնելով, ձեռըներիս դողդողալով, խաղացնելով ման գանք, քէֆ ու մարաքեայ անենք: Շինած արաղ կոնծիլը, Կախէթու գինին անոշ-անոշ խմիլը, կառեթով, դրօշկով փառաւոր, ուռած-ուռած ման գալը, զառ, ղումաշ հաքնիլ-մաշիլը, նօքար-բեքարի` ձեռին ջուր ածիլը, երեսի հով տալը, տաք եօրղանի տակին, փափուկ դօշակի միջում շնթռիլն ու թաւալ տալը, ոտ ու գլոխ զարդարիլը մեզ թէ դժոխքը չտանին, դրախտը ըսկի չե՛ն տանիլ, հարկիզ: էդ երեխեքն էլ գիտեն, կասես ինձ, բայց ի՞նչ անես, բանը գիտենալը չի՛ բանն անիլն ա: Ես ինձ վրայ եմ ասում, թո՛ղ ուրըշի սիրտը չնեղանայ: Ընչանք փողը չեմ առնում, ո՛չ գիրք եմ տալիս, ո՛չ աշակերտ կարդացնում: Լազգին ու թուրքի մոլլեքը էնպէս չեն անում, անփող են իրանց ազգի երեխեքը կարդացնում, էլի աստուած նրանց ռզղը հասցնում ա: Հէնց մե՞զ պտի սոված սպանի: Ամէն մեչըդի հայաթում, գեղ տեղարենքն էլ, մէկ մեծ վարժատուն կայ, ուրտեղ երկու-երէք լեզու են սովրում, մեր եկեղեցըքանց հայաթներումը լագլագն էլ բուն չի՛ դնիլ, բաս ի՞նչ կըլի, որ ազգի սիրտն էլ քիչ-քիչ չի՛ հովանալ:

Ով թուր չի՛ առել ձեռքը, թրի ղադրն ի՞նչ կիմանայ, ով թվանք չի՛ քցել իր օրումը, ֆորս ինչպէ՞ս կարայ անիլ: Քրդին հազար տարի ասա՛, թէ հնդուհաւի միսը, ղաբլու փլաւը հիանալի կերակուր ա, տօ՛, որ նա իր օրումը նրանց համը չի՛ առել, իր սոխն ու մածունը, թանն ու ճաթը կը թողայ, քո ասածի՞ն անկաջ կանի, խելքդ ի՞նչ ա կտրում: Ասենք` ես չասեմ, սաքի դու չե՛ս գիտել, որ երեխի ընչանք ատամները դուս չի՛ գան կոշտ բան չի՛ պէտք է տվա՞ծ: Դու ուզում ես անհիմքը տուն շինիլ, կրակ չի՛ վառած` հաց թխիլ. մմի ծերը թողել ես, մատդ ես կրակին դէմ անում. առանց պատրուգի ուզում ես ճրագուն ինքն իրան քեզ լիս տա՞յ: Կացինը, դնում ես ծառի քօքին, դու քնում եա ձեռներդ խաչում, ղրաղին կանգնում ծառն ինքն իրան քեզ ցախ կը դառնա՞յ, խելքդ ո՞ւր ա: Խմորն առանց թխտըմորի չի՛ գալ, չի՛, նհախ տեղը ոտներդ գետնին մի՛ ծեծիր: Անբանացնիլ թուրը կը ժանգոտի. նամ տեղի ցորենը կը բորբոսի: Անվարիլ հողը թէ ցանեցիր, ղուրդ ու ղուշ կուտի սերմդ: Առաջ մէկ վարի՛ր, հիմքը քցի՛ր, մէկ ազգի աչքը բաց արա՛, դուզ ճամփեն որն ա, Էն ճամփովը տա՛ր, սար ու ձոր մի՛ քցիլ, դու նրան քո սէրը ցոյց տո՛ւր, տեսնիմ, թէ նա քեզ չի՞ սիրիլ: Ուրըշները մեզ բամբասում են, հերիք չի՛, մենք էլ ենք մեր ոտիցը մեզ ու մեզ ճոլոլակ ըլում, էստով հօ բան չի՞ դառնալ: Հայոց ազգի ջանին ղուրբան, մէկ նրա երեխին ուսումն տո՛ւր, նրա էն լուսաթաթախ հոգին կրթի՛ր, կրթիլ եմ ասում, թուղթ խաղալ, ֆրանցուզերեն խօսիլ, անգիր բերան անիլ, գլխիցը դուս տալ չեմ ասում, ու շարական, փոխ եա շիլափլաւ ուտիլ սովորցնիլ, որ մեզ էս տեղն ա քցել, տեսնիմ, թէ ջան կը տա՞յ քեզ, թէ չէ՛:

Մինչեւ գարունքը չգայ, ծառը չի՛ ծաղկիլ, առանց ամառի պտուղ չի՛ հասնիլ, դու ուզում ես, որ ձմեռվան էն սաստիկ ցուրտ, սառած ժամանակին վարդի հոտ առնիս քո բաղումը, հասած պտուղ քաղես քո բաղչումը, էդ էլա՞ծ բան ա կամ կըլի ըսկի՞: Պինդ ոսկորն էլ, որ շատ ծալած մնում ա, թմբրում ա, ճում ա ընկնում, երկու օր որ թեք ես ընկնում, քամակդ ցաւում ա, ոտներդ ման գալիս բէզարում. Տօ՛, ախր հազար տարի ա էս բեռը մեզ վրայ, էս բխովը մեր ոտումն ա էլել, ախր որ ասում ես` վազի՛ր, բաս ի՞նչ կանեմ, որ գլխիս վրայ վեր չեմ ընկնիլ: Շաբթով սոված մարդին մի՞ս կուտացնեն, ցուրտը տարած տեղը կրակի՞ն դէմ կանէն: Անձողի հոտը դիպած գլուխը ձնումը՞ կը դնեն, թէ՞ կրակումը: Խեղճ ազգի հոգին մինչեւ էսօր քաղել են, հազար տարվայ եարայ ունի սրտումը, որ դեռ չի՛ սաղացել: էնքան դառն արտասունք ա կուլ տվել, որ ո՛չ աչքումը լիս կայ, ո՛չ բերնումը համ, ո՛չ սրտումը եղ. դու հէնց ուզում ես որ էստոնք մէկ սհաթումն անց կենայ, ինչպէ՞ս կըլի: Տօ՛, որ մէկ գերեզմանատան համար, մէկ դարտակ ողորմի տալու խաթէր քո ազգի պատվական իշխանքը` պարոն Զաւրովն, Խէրեդինովը, Դաւիթ Թամամշովը, Մովսէս Տէր-գրիգորովը, հազար մանէթներով կը խարջեն, իրանք իրանց` տեղ կը բաշեն, ժամ կը շինեն, խալխը ինքն իրան կերթայ, իրան հացովը մշակութիւն կանի անփող, բաս խելքդ ի՞նչ տեղ ա, էսպէս ընտիր իշխանքը, էսպէս բարեսիրտ ազգը վարժատուն շինելուց, մէկզմէկու օգնելուց կփախչի՞ն, որ մէկ համն առնին: Ջուրը դարիդուս չի՛ գնալ, սիրելի՛, չի՛: Ճամփեն գտի՛ր, առուն սրբի՛ր, քար ու քոլ դէն ածա՛յ, տեսնիմ, թէ ջուրն ինքն իրան կը գա՞յ, թէ չէ՛: Բանը երկարացաւ, լսողը չի՛ նեղանայ, էլի գնա՛նք մեր դժոխքը:

Հերի՛ք ա, հերիք, ասող կըլի ինձ, ձե՛ռք վերցրու էդ դժոխքիցը, ի՞նչ էլաւ քեզ: Ա՜խ, ինչպէս ձեռք վերցնեմ, բաս ո՞ւր թողանք մեր ազգի էն սիրուն-սիրուն, լուսաշաղախ աղջըկերքը, բաս մէկ ողորմի էլա չի՛ պէտք է ասե՞նք, որ երեսների վրայ, քարի, աւազի, փշի, տատասկի վրով` մազըներիցը բռնած, քարքաշան անելով, գլխըներին խփելով, մէջքըներին ղամշելով, շատ անգամ փորըների վրայ պար գալով, քացի տալով, թրեւելով, թուր քաշելով, տրորելով, թվանքի ոռքով, լաբչընի նալչով տալով եա կխչորելով, ձեռըները կապած, ոտըները բխոված` շատ անգամ հարիր վերստ տեղից, հերնըմերն ետեւներիցը ընկած, քիր, ախպեր` բոբիկ ոտով եա գլխաբաց, քեռի, փեսայ, ազգական` դօշըները ծեծելով, մազըները պոկելով, հող ու քար գլխըներին տալով, ինչպէս մէկ սուրու գառն ու մերը կորցրած ոչխար, տանում էին, բերդն ածում, որ իրանց արդար իմամներին փայ շինեն, հարսնացնեն, թուրքացնեն: Շատը հէնց տանն էր հոգին տալիս, շատը ճամփին, հօրն ու մօր աչքի առաջին, էն կեանքը գնում, ուր ցաւ, ուր վիշտ էլ չկայ: Շատի սիրտն էլ որ մի քիչ պինդ էր ըլում, ընչանք ա, բերդն էր հասնում, հաջի, մօլլայ, քեալբալայի, սուխտայ, խան, բէկ, ախունդ, սէիդ վրայ էին թափում, որ եա խաբնով հաւատից հանեն, եա պատժով, բայց տեսնելով, որ նրանք ո՛չ փառքից են խաբվում, ո՛չ պատժից վախում, ո՛չ խանզադութեան թամահ անում, ո՛չ մահից ահ քաշում ու ուզում էին` Քրիստոսի հարսնանալ, կոյս գնալ աշխարքիցս, որ հրեշտակաց դասը դասակվին, իրանց սուրբ հաւատը չէին ուրանում, պատիժ, պատուհաս, սուր, հուր, բոց, կրակ, սով, մահ, մէկն էլա աչքըները չէին բերում, որի ոսկեթել գլուխն էին հորնըմօրը տալիս, որի լուսաթաթախ լաշը, որի ձեռն ու ոտը: Աղջիկ, ու էսքան սի՞րտ… քար ըլեր` կը պատռէր: Աստուած նրանց հոգին լուսաւորի:

 

4

էս սիրտը, է՛ս հաւատը, է՛ս հոգին, է՛ս սէրն ունէր Հայ ազգը, որ թշնամու, գազանի ձեռի, երկիր, աշխարհ, ազատութիւն, թագաւորութիւն, իշխանութիւն, մեծութիւն, բոլոր, բոլոր կորցրեց, իր հաւատին մատաղ տվեց, աղքատութիւն, նօքարութիւն, գերութիւն, ղարիբութիւն, տանջանք, չարչարանք, սով, մահ յանձն առաւ, որ իր սուրբ եկեղեցին, իր լիս լուսաւորչադաւան օրէնքը ամուր, հաստատ ու անխախտ պահի: է՛ս ա հսկայութիւն, սրտապնդութիւն, մեծահոգութիւն, քաջութիւն, կամաց հաստատութիւն, հոգու կարողութիւն ու զօրութիւն, որ աշխարքիս վրայ, ջրհեղեղիցը դեսը, մէկ ազգ էլա մինչեւ Էսօր չի՛ կարաց ու չի՛ էլ կարող ցոյց տալ: Սար ըլեր` փուլ կը գար, երկաթ ըլեր` կը հալչէր, կը մաշուէր, ծով ըլեր` կը պակսէր, կը ցամաքէր, բայց աստուածասէր Հայ ազգը մինչեւ Էսօր գերօրինակ հսկայութեամբ տարաւ բոլոր ու իր անունը պահեց: Թողա՞նք էն խեղճ, քոթրոմած, աչքից, ձեռից, ոտից ընկած, էն սիրուն տղամարդ երիտասարդ հայերը, որ էսօր էլ Երեւանումը, որը ջուխտ, աչքով քոռացաւ` ա՜խ, ո՜խ քաշելով մաշված ա իր հարսի, օղլուշաղի երեսին մտիկ տալիս, որը ո՛չ գդալով ա հաց կարում ուտիլ, ո՛չ ձեռով, ուրիշը պէտք է, երեխի պէս, թիքեն բերանը դնի, չունքի ո՛չ պռօշներ ունի, ձեռներն էլ ուսաբերնիցն են կտրել, որը քոթրոմացել, անդամալոյծ ա դառել, սելով են ման ածում, որը քիթ չունի, որը լեզու, սրտըներն ուզում ա տրաքի, որ ուրիշը խօսում, խնդում ա, երեխեքը լալիս եա ծիծաղում են, բալքի թէ մէկ ազար, մէկ մուրազ ունի սրտումը, լալի (մունջ) պէս, մանուկ օրօրոցկանի պէս ոտին-գլխին պէտք է անի, որ միտքը հասկանան, բայց ինքն ուրիշին ո՛չ մէկ չոռ ա կարում ասիլ, ո՛չ մէկ ջան: Քանդվի՛ էսպէս տէրութիւնը, հաստատ մնայ Ռսի թագաւորութիւնը, որ մեր ազգն ու աշխարքը գերութիւնից ազատեց, իր բարեգութ ձեռի տակը բերեց ու հօր պէս մեզ խնամում, պահպանում ա: էն ի՞նչ լեզու, էն ի՞նչ աչք պէտք է ըլի, որ ամէն մէկ երկինքը տեսնելիս փառք չտայ աստծոյ, երեսը գետինը չքսի ու մեր ամէնողորմած կայսերը կեանք, առողջութիւն, զօրութիւն, նրա արքայազն որդոցը ու զաւակացը` կենդանութիւն, բարեբախտութիւն, ու հզօր տէրութեանը` հաստատութիւն, պայծառութիւն, մշտական տեւողութիւն չխնդրի, չաղաչի: էսքան բաները լսեցիր, սիրելի՛ կարդացող, բաս ինչպէ՞ս չի սիրտդ վառվիլ, որ դու է՛ն ազգի որդին ես, որ էսքան տանջանք քեզ համար քաշեց, ինքը նահատակվեց, քո կաթդ ու արինդ ուրիշ ազգի հետ չխառնեց: էնպէս կարծում ես քի՞չ բան ա, հազար տարով էս օրը քաշիլ, էլի ազգ պահիլ, որդի մեծացնիլ, անուն, լեզու, հաւատ ունենա՞լ: Ա՜խ, էս միտքը անողը էլ ի՞նչ սիրտ պէտք է ունենայ, որ իր լեզուն, իր ազգը չսիրի: Ասենք` բլբիւլի լեզուն քաղցր ա, վերու հաւին (խոխոբին), սիրամարգին աստուած գեղեցիկ գոյն, սիրուն թեւեր ու բմբուլ ա տվել: Ասենք` վարդը շատ գովելի ա, բաս ընչի՞ չի մանիշակը իր ռանգը, իր հոտը նրան տալիս: Միթէ՞ վարդին տեսնողը մանիշակին չի՛ սիրիլ: Սարի անհօտ ծաղիկն էլ իրան տեղը, իրան փառքը վարդի հետ չի՛ փոխիլ: Միթէ՞ բլբիւլի լսողը կանարեյկին էլ չի՛ պէտք է պահի: Ամէն բան իր գինն ունի, շաքարեղէնը քաղցր ա, ամա հացի տեղը ե՞րբ կը բռնի: Շամպանսկի գինին անոշ ամա ի՞նչ անես, որ մեր երկրումը չի՛ դուս գալիս, մեզ թանկ է նստում: Ասենք` ջաւահիրը, ալմազը շատ ջուհար ունի, շատ մեծ գին, ի՞նչ անես, որ նրանով տուն շինիլ չի՛ կարելի, ամէն մարդի ձեռք չի՛ ընկնում: Ասենք` հարեւանդ հարուստ ա, օրը տասը տեսակ կերակուր ա ուտում, ձեռդ որ չի՛ հասնի, պէտք է որ քո հացն է՞լ դէն քցես:

Ա՛խ, լեզուն, լեզուն, լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի: Մէկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հաւատը: Լեզուդ փոխի՛ր, հաւատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թէ ո՞ր ազգիցն ես: Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մօր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ: Մեր կաթն էլ որ ծախենք, առնող չի՛ ըլիլ: Մեր աչքը որ հանենք, ուրշին տանք, ուրիշը կարելի՞ ա դնել տեղը: Մեր օրօրոցի վրայ մեր լեզուով մեզ նանիկ ասեցին, է՛ն էլ ա մեր միտքը չի՛ պէտք է ընկնի՞: Ասենք` նոր ապրանք շատ ես առել, հինը պէտք է դէ՞ն ածած: Էն վայրենի ազգերն էլ իրանց սոպռ լեզուն աշխարքի հետ չե՛ն փոխիլ: Հոյ լսել ես շատ անգամ մուզիկի ձէն, ասա՛, քո սազն ու բայաթի՞ն ա քեզ դիր գալիս, թէ՞ Էն: Էնպէս մարդ կայ` տասը-տասնըհինգ լեզու գիտի, ամա նա իր լեզուն միշտ ամենիցը լաւ աշի, իր ազգի հետ խօսալիս ամօթ ա համարում կամ ուրիշ լեզուով իր միտքն ասի, կամ ուրիշ բառ հետը խառնի: Խառնի՛ր քո սիրեկան խաշի հետ ձուկը, շաքար, կանֆետ (շաքարեղէն), չամիչ, չիր, խիզիլալայ, տե՛ս, ի՞նչ համ կունենայ: Ախր որ ասեմ ես` փրոքուլիւաթսայ արի, սքուչնայ եմ, օփիժաթսայ էլա, փրոշենի տվի, սանեաթիէ շատ ունիմ, գլուխս քրուժիթսայ էլաւ, փեզչեսթնի մարդ ա, րազփոյնիք ա, եափեթնիք օքմին ես, գնանք քուփաթսայ ըլինք, սոփրանիեմէն եմ գալիս, փրոիգրաթսայ արին, ճամփին ֆսէթքի ութոփնոյ ա, շատ խլափոթ սլուչիթսայ չի՛ ըլում եւ այլն: Աչքի՛ս լիս, մի մտածի՛ր, թէ լսողն ի՞նչ կասի: Իսկ գիտուն, լուսաւորեալ մարդը նա է, որ ամէն լեզու, քանի կարայ, իստակ խօսայ: Դու քո լեզուն որ իստակ խօսաս, ի՞նչ վնաս ունի, հէնց գիտում ես խելքդ ձեռիցդ կառնե՞ն, թէ՞ սովորած իմաստութիւնդ ջուրը կը թափի, կամ թէ չէ, տէրութեան սիրտն ես ուզում շահի՞լ: Բարեխնամ տէրութիւնը ե՞րբ կուզի, որ մարդ իրան լեզուն կտրի, իր ազգիցը հեռանայ: Բաս էլ ո՞ւր են էսքան վարձատուն շինում, վարժապետ պահում, աստիճան, պատիւ տալիս: Ֆրանցուզ, նեմեց, ինգլիզ որ քո լեզուն սիրում, գովում են, քանի՞ պատիկ դու էլ պէտք է սիրես ու գովես: Քեզանից չեմ նեղանում, աչքի՛ լոյս, մեր բախտիցը ժամանակն էնպէս ծռվել էր մինչեւ հիմա, որ մարդ իր գլուխը չէ՛ր կարում պահիլ, ո՞ւր մնայ` լեզվի դարդը քաշիլ: էս ա պատճառը, որ մեր նոր լեզվի կէսը թուրքի ու պարսից բառ ա: Բայց սրա դեղն էլ հեշտ ա, քիչ-քիչ կարելի ա իստակել, երբ որ ազգը ուսումն առնի ու իր լեզվի բառերը քիչ-քիչ հասկանայ: էս էլ հերիք ա, որ թուրքի լեզուն, որ իրանք թուրքերը չեն գրում, միմիայն խօսում են, ու մեզանից որքան բռի են ու կոպիտ, բայց էլի էնքան ա, նրանց լեզվի համն ընկել մեր ազգի բերանը, որ խաղ, հեքաթ, առակ թուրքերէն են ասում, իրանց լեզուն թողում, պատճա՞ռ. չունքի սովորութիւն ա ընկել: Ազգին անհաւատ են կանչում, լեզուն սիրում, զարմանալու չէ՞: Ախր ո՞վ ա լսել, թէ ծծմոր կաթը մօր կաթիցը լաւ ըլի: էսքան խառը լեզվի հետ դու էլ որ քո իրօքուլիւաթսան, մրոքուլիւաթսան ես խառնում, ախր դրանից ի՞նչ համ դուս կը գայ: Էլ աւետարան, գիրք, ժամասացութիւն ի՞նչ կը հասկանաս:

Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արեւին ղուրբա՛ն. տասը լեզու սովորեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատը ղայիմ բռնեցէ՛ք: Մէկ դարտակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարէնայ սովորիլ: Բաս չէ՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրէք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը յաւիտեանս յաւիտենից մնայ անմահ: Ինչ կուզէ ֆրանցուզերէն, նեմեցերէն գիտենանք, մենք չենք կարող էնպէս բան գրիլ որ նրանց միջումն անուն ունենայ, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն` ուրիշ, մէկ էլ որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիւ կայ, ո՛չ հեսաբ: Ռուսաց լեզուն մեր տէրութեանն ա, պէտք է ամէնից առաւել համարինք, յետոյ մեր լեզուն ձեռք բերենք: Բաս ձեր սիրտը չի՞ ուզիլ, որ դուք էլ ոտանաւոր գրէք, ձեր միտքը, ձեր խորհուրդը յայտնէք, որ այլազգք իմանան, թէ մեր միջումն էլ ա էլել երեւելի գրող, ու մեր լեզուն դհա աւելի սիրե՞ն: Աստուած կեանք տայ էն ծնողացը, որի որդիքն ինձ մօտ են: Նրանց առաջին խնդիրն միշտ էն ա էլել, որ նրանց որդիքը հայերէն լաւ գիտենան: Գերեզմանն էլ որ մտնիմ, նրանց էս սուրբ խօսքը մտքիցս չի՛ գնալ:

Ընչանք Երեւան գնալը մէկ քանի ամիս ժամանակ ունէի, էնդուր համար էսպէս ճամփես ծռեցի: Ձմեռն անց ա կացել, ամառն էկել, վա ՜յ նրան, որ էս շոգին գնայ էնտեղ: Ես պէտք է գնամ, ո՞վ կուզի` հետս գայ:

5

Ճաշվայ շոքն անց էր կացել: Սար ու ձոր գլխըներն էլ ետ բարձրացնում էին, որ փոքր շունչ առնին: Արեգակը Մասսա քամակիցը հանդարտ աչքը բաց էր արել, մունջ-մունջ Երեւանու բերդին մտիկ էր տալիս ու էն ա, ուզում էր, որ կամաց-կամաց մեր մտնի: Թանձր խաւարը, սեւ դումանը էկել, բոլոր դաշտերի, ձորերի երեսը բռնել, օդը ծանրացրել, կալել էր: Ղուշը տեղիցը չէր ուզում ժաժ գայ, հաւը բնիցը գլուխը հանի: Ամէն տեղից ոտքը խաղաղվել, ամէն տեղից ձէնըձոր լռվել, պապանձվել, փասափուսեն քաշվել էր: Ջուր ջրողը առվի վրայ էր թեք ընկել` քնած մնացել, վար ու ցանք անողը` հանդումը, բաղմանչին իր ծառի տակին, շվաքումը քուն մտել, դինջացել: Մարդ, ինս, ջինս` գեղերումը էլ չէին երեւում: Բազի կոնդի (բլուր) ծերից, բազի սարի դօշից, բազի ճամփում, չօլում մէկ սեւ մազի չափ ղարալթու սեւին էր տալիս, ձիու քամակիցը դես ու դէն թեքվում, երեսի՛ քամակի վրայ շուռ գալիս, էլ ետ գլուխը դզում, օրզանգուն ու ղանթարղեն ժաժ տալիս, ձիուն քացի տալիս եա ղամշով խփում, որ ոտները մի քիչ եգին փոխի, թեզ տեղ հասնի: Բազին էլ ձեռն անկաջի քօքին դրած` տխուր, բարակ ձէնով մէկ բայաթի էր քօքել, քթի տակին, ձիու ջիլաւը գլխին քցած` ինքն իրան բզզում, գնում էր, որ տուն հասնի ու իր բէզարած, ջարդված ջանը կամ մէկ շվաքի տակի դինջացնի եա իր տան դուռը, իր օղլուշաղի երեսը, քանի որ դեռ մութը վրայ չէ՛ր հասել, տեսնի, ու սիրտը բաց ըլի: Հօտաղներն (մեխրէ) էլ իրանց գութանի տաւարը բաց էին թողել, լուծը ետ արել ու մէկ քոլգի տակի գութանը մէկ կողմը, եզըները` միւս, ջրերի ղրաղին վեր էին թափել, քաղցր քուն մտել: Նախիրը մէկ դզում, ոչխարի սուրուն` միւս, շվաք տեղը նստել, չանեն չանի էին քսում, փընչացնում, արոճ անում: Չօբանն էլ գլուխը մէկ քարի վրայ դրած նղղել, աչքը կպցրել էր, որ շոգը քաշվածին պէս վեր կենայ, սուրուն իրիկնահովին մէկ լաւ խոտաւէտ տեղ տանի, արածացնի: Օյաղ շների մէկը է՛ս ցցի վրայ, մէկը միւ՛ս թափի ծերին, եա չօբանի ոտի տակին, գլուխը դրել, նօթերը կիտել, մարաղ էր մտել, որ թէ գող, գել կամ գազան սիրտ անի, մօտենայ, բիրդանբիր վրայ թռչի, թիքա-թիքայ անի, իր տիրոնջ ոչխարները պահի: Մէկ կանաչ խոտ, մէկ դալար թուփ կամ մէկ ծաղիկ մէկ տեղ էլա չէր երեւում, որ մարդ հոտն առնի կամ երեսին մտիկ տայ, սիրտը բացվի ու ճամփի երկարութիւնը մոռանայ, կամ շոգի ձեռիցն էրված, խորոված ջանին հովութիւն տայ, էնպէս էր սար ու ձոր, դաշտ ու հանդ չորացել, խանձվել, պապանձվել: Միմիայն խոտերի չօփերն ու քոլերի սուր-սուր ծերերն էին էստեղ-էնտեղ ցից-ցից գլուխ բարձրացրել, տխուր, տրտում մոլորված, պաշարված կանգնել, մնացել: Սեւ-սեւ ջանդաքակեր ագռաւները եա վախլուկ տուլաշներն էին հէնց մենակ մնացել, որ էստեղ-էնտեղ, մէկ քարափի ծերի եա մէկ բրջի գլխի, եա թէ չէ, մէկ ճամփի միջում, իրար գլխի հաւաքվել էին, նստել կամ պտիտ էին գալիս, իրար կտցահարում, իրար թեւերից քաշում, որ մէկի, գտած որսը ձեռիցը խլեն, փայ անեն, իրանց ձագերին էլ տան կամ հետըները տանին: Օձ, կարիճ, խլէզ, բզէզ ու ինչ կերպ ջանավար ասես` մորէխ մժեղ, մեյդան էին բաց արել: Որը մէկ քոլի տակիցը, որը մէկ քարափի բաշիցը, որը խոտերի միջին, կամաց-կամաց ժաժ գալով, պոչ ու գլուխը իրանց քաշելով կամ ծլունգ ըլելով, էլ ետ տազ անելով կամ գետնի ապառաժի վրայ սողալով, փշտացնելով, շվացնելով, փշշացնելով, ծվալով ծղրտալով` ոտն էին էլել, ուզում էին իրանց արեւի ձէնն ածեն: Որն էլ իր բնի առաջին արեւկող անելով` գլխըները հանել, մունջ-մունջ անկաջ էին դրել սուր-սուր աչքըները ցցել, պելացել, շլացել` էս կողմն, էն կողմն մտիկ էին տալիս, որ ոտքը խաղաղվելիս դուս գան, մի քիչ շունչ քաշեն իրանց քէֆն անեն, իրանց ռզղը ճանկեն, էլ ետ իրանց բունը մտնին, էլ ետ գնան, քնին, դինջանան:

Բազի պատածակի արանքից կամ քարի ծերից էլ մէկ նաչար բայղուշ (բու)` գլուխը խոր վեր թողած, քիթ ու պռունկ կիտած, ծանրացած, գետնին նայում էր, իր սեւ օրը լաց ըլում: Հաւի թշնամի ուրուրն էլ (ձերեն) թեւերը փռած, չանգերը սրելով, բաց ու խուփ անելով, կտուցը սրբելով կամ դօշը քուջուջելով, երկնքի տակին գլուխը դօշի տակին քաշ քցած` սուր աչքերը էս դեհն, էն դեհն էր քցում, պտտում, հազրվում, որ բիրդանբիր, ական թօթափել վեր վազի, մէկ լղպոր ճտի գլխի, որ իր մօր թեւերի տակին կամ մօր գլուխը քորելով, թեւը քաշելով, ծվծվալով, կտկտալով կամ կտուց-կտցի տալով, մօր կրխալուն, ծվալուն անկաջ դնելով սուս-փուս նստում էին իրար հետ կամ քուջուջ էին անում, կամ մէկ խեղճ, անճար լորի քամակի խփի ու ճվճվացնելով, ծղրտացնելով` վեր քաշի, քրքրի, թեբռի ու իր ագահ փորին մատաղ անի: Ահա՛ գեղեցիկ, անզոյգ օրինակ անսիրտ, բարբարոս Պարսից` ժանդ բռնակալաց, մաշողաց ազգի, երկրի Հայկայ զաւակաց:

էսպէս մեռել, լռվել էր բնութիւնը, ու մէկ շփլթու էլա մէկ տեղից չէր լսվում: Միմիայն հեռու տեղից մէկ բարակ քամի բազի-բազի վախտ փչում, ծառերի տերեւները սլլացնում, ժաժ էր քցում ու գոլ-գոլ` մարդի երեսին, բերնին ձեռը նազուկ քսում, շուտով անց էր կենում ու փշերի, խոտերի, քարափների, ձորերի մէջը մտնում: Ինչպէս ծխի մէջը խրված` հեռու տեղից դաշտի գեղերը, հանդերը, փոսերը մթնած, լռված, ինչպէս սեւ ամպի կտորներ կամ էրված, խանձված տեղեր, էս տեղից, էն տեղից, սեւին էին տալիս ու խառնիխուռն երեւում: Արազը, ինչպէս մէկ նետ օձ կամ էրծաթի գօտի, արեւմտեան կողմիցը, ձորերի միջիցը իր սուր, լուսափայլ ճակատն ու գլուխը բաց էր արել ու մրմունջ, հանդարտ, լուռ գալիս, Մասսա փէշին մի քիչ թեւով խփում էր, շփում ու էլի ծուռն աչքով նայելով, նրան հաթաթայ տալով, ձէնըձոր անելով, գլուխը պտտելով` գնում. Զանգվին ու Գառնու գետն իր ծոցն առնում ու խաղալով, խայտալով, վռվռալով հեռանում քվերտանց հետ ու պռունկ-պռնկի, դօշ-դոշի, քամակ-քամակի տված, իրար գլխի, երեսի ձեռըները քսելով, փաղաքշելով, հանաք անելով, աչքըները խփում, նղղում ու Շարուրի դուզ ծոցումը ծեծված, ջարդված` քուն մտնում: էս տխուր մեյդանի չորեքշուրջը, աչքդ որ բաց չես անում, մէկ էլ էն ես տեսնում, որ բազի վախտ երկինքն ամպակալած` ուզում ա, որ սար ու ձոր ոտնատակ տայ, Ալագեազայ, Մասսայ ու միւս սարերի գլխին բամբաչի, պոկի, նրանց գետնի, խցկի, որ համարձակում են իրանց գագաթը էնպէս բարձր վեր քաշել, որ բոլոր ամպերը վերեւը ոտի բռնելու տեղ չունենալով` իրանց երկինք մորիցը խռոված, վեր են գալիս ու նրանց գլխին քուլա-քուլայ դիզվում ու էնպէս իրար վրայ նստում, որ շատը տեղ չունենալով` միւսներին քռիչ ա տալիս, բօթբոթում, դուս ա քցում ու նրանց տեղը բռնում: էս հադաղին էր, որ մէկ սեւ ղարալթու բարակ օձի պէս կամաց-կամաց գլուխը դուս քաշելով, դզվելով, աջ ու ձախ ծանր «ծանր» մտիկ տալով, մէկ բարձր մինարեթի ծերի պտիտ տալով, քնահարամ մարդի պէս ձեռը ուսուլով բարձրացրեց, անկաջին դրեց, գլուխը քամակի վրայ թեքեց ու ճլերք ընկած հիւանդի պէս սկսեց ձէնը ծոր քցել եւ, ինչպէս մէկ խոր ձորից, կանչել. Ալլահու՜-ալաքբա՜-րո՜ւ՜... (բարձրելոյն աստուծոյ):

Էս ձէնը դուս էկաւ թէ չէ, հէնց իմանաս, մէկ ամպ տրաքեց, ու ձէնի տուտը հազար կտոր ըլելով, գետինը ժաժ տալով, սար ու ձոր իրարոցով քցելով` քարափների, էրերի արանքներովն անց կացաւ ու քիչ-քիչ ձգվելով` բարակացաւ, խզվեցաւ, կտրվեցաւ: Ինչպէս մէկ բունը քանդված մեղրաճանճի թաբուն, էնպէս դուս թափեցան ուղղափառ մահմեդականքը. Որն իր դուքանիցը, որը բաղիցը, ձորիցը, որը քնաթաթախ, որը սովու աչքը կուլ գնացած, ձէնը փորն ընկած, ռանգը սփրթնած, ունքեր, նօթեր կիտած, գլուխը կախ քցած, որը մէկ աւթաֆայ ձեռին, փէշերը վեր քաշած, գօտիկը խրած, խորասանու սեւ մորթի երկար գդակը ունքերին քաշած, միջի վրայ կոտրած, թուխ ճալվերը (քոչորը) երկու տակ` անկաջների էս կողմն, էն կողմն ոլորած, քցած, գլուխը պլոկած, կլեկած, վեր արած, վիզն ու բուկը կեղտով, քրտնքով սեւացած, կոշտացած, տարթի պէս բասմա ընկած, երկար, բարակ միրուքը հինայ դրած, սեւացրած, կոկած, մէկ սեւ կամ մուգ կանաչ լեն բորանի ֆարաջայ` անեախայ, անկոճակ, ուսերին քցած, փէշերը ղայիմ բռնած, երկուտակ կապի, չիթ արխալուղի բադանները (չաքերը) բդիցը մինչեւ ոտը ճղած, անթիւ դուգմեքով (կոճակ) թեւ, դօշ իրար հետ սխ, պինդ կոճակած, կպցրած, շապկի բահաձեւ, սիպտակ եախեն, ինչպէս մէկ ղաշղայ եզան ճակատի խալ, թամուզ դուս թողած, բկին կպցրած, որը թիրմայ շալի կամ սիպտակ կտաւի մէկ բեռը գօտիկ, ինչպէս մէկ մարգի (կը վալի) թումբ կամ մէկ բոչքի կապ մէջքովն ոլորած, պիրկ կապած, մէկ ոսկորագլուխ, ծուռը խանչալ կամ մէկ հաստ, սրած կոլոլ թուղթ թեք մէջը խրած, կապած, մէկ ջվալի ղդար, բերանը բաց արած, ղրաղները սիպտակ դերձանով մանր-մանր կտրած, լեն, կարմիր ղասաբ կամ մուգ մաւի սադա փոխանն ու շորերի փէշերը գաբերին (լուլայ) տալով, քարերին խփելով, հող ու թօզ սրբելով, քամու առաջին, ոտների արանքին դես ու դէն ծալվելով, բացվելով, ֆռֆռալով, ոտները կապ քցելով, գորտի բերանի նման սաղրի քօշերը` ծերը նեղ, բերանը լեն, ճոթռած, կրունկը սուր, բարձր, երկաթով նալչած, ոտի տակին քստքստացնելով, ծլփծլփացնելով, չալ, ճիտը կարճ, բրդի հաստ գիւլբեքանց հետ, սեւ, բաց-բաց գաբերի հետ հանաք անելով, խաղալով, կրնկին ծեծելով, թօզ, աւազ գետնիցը հաւաքելով, անոշ-անոշ կուլ տալով, դուս ածելով, էլի հատիկ-հատիկ բերանը քցելով, չարազ անելով, ոտների տակը ծակելով, բզելով: Որը մէկ փալան սիպտակ կտաւէ չալմա (գլխի փաթաթան) գլխին փաթաթած, որը մէկ շիլայ թասակ անկաջները պրծացրած, որը մէկ ոչխարի քոսոտ փոստ կատարին կպցրած, որը մէկ գելի քուրք ուսերին քցած, որը մէկ իծի եափնջի` կտրատված, քրքրված, բուրդ ու մազը գըզգըզած, դուս դառած, ճոլոլակ կախ էլած, հազար տեղից ճղված, ճոթռած, հազար թելով, ղազլով շուլալած, կարկատած, տոպրակի պէս ծակած, շլնքովը քցած, չաթվի կտորով բողազի տակին պինդ ղայիմացրած, չարմխած, գոմշի կամ եզան տրխըները հաքին, զանգալները կամ մաշված պաճուճները վրէն, երեսին ու միրքին հազար տարվայ կեղտ, աղբ տարթ դառած, նստած` թարաքեամայ, եա ղարփափախ, մէկ չաթու ճտին, մէկ մոթալ փափախ գլխին, տոպրակն էլ հօ եափունջին էր, դուս թափել, գնում են:

Մե՛ր տղայ, չծիծաղաս, լաւ չեն ասիլ, ամօթ ա. կարելի ա մէկ քացախած ճամփորդի քէֆին դիպչի, տրտինգ անի, փալանը շուռ տայ, յետոյ տուրուդմբոց քո գլխին գայ: Տե՛ս, ես իմ պարտքիցը դուս էկայ, կուզես ծիծաղի, կուզես պա՛ր արի, չունքի հանաք-մասխարութիւն չի՛ էսքան հրաշք տեսնիլ, աչք ու բերան բռնիլ, ոչի՛նչ չասիլ կամ սուս ու փուս կշտովն անց կենալ: Հմիկ դու գիտես: էսպէս, ինչպէս տեսանք, մեր ուղղափառ, աստուածապաշտ, նամազասէր, այլ ո՛չ քրիստոնասէր մոլլեքը, ախունդները, հաջի, թաջիր, արախլու, ղզլբաշ թարաքեամայ, ղարափափախ, մսկլլու, չօբան, քուրդ, պարսիկ, բէկ, խան սարից ձորից, տանից, հանդից, գեղերից, եայլաղից, բազարից, առից, տրից, ինչ ունին-չունին, վեր ածած` գութանը հանդումը, ոչխարը սարումը, տաւարը նախրումը, ջուր, վար, ցանք տեղնուտեղը երեսի վրայ թողած, ինչպէս մէկ թունդ կռվի ժամանակի, իրար գլխով դիպչելով` Երեւան էին թափում: Մէկը ուղտի վրայ նստած` տմբտմբալով, մէկը իշի քամակին բազմած` չո՜շ, չո՜շ ասելով, մէկը եաբուի վրայ ուռած` դա՜հ, դա՜հ անելով, մէկը գոմշի մէջքին` հա՛ տպռու՜ կանչելով, մէկը եզան պոչի տակին` հո՜յ, հո՜յ ձէն տալով, մէկը ղաթրի ուսին` բզելով, ը՜մ, երի՜ գոռալով, մէկը արաբում, մէկը քեջաւում` հազար տեսակ ձէնով իր ուլախին քշելով. որը քեահլան ձիու վրայ նստած, եարաղ-ասպաբը կապած, զարդարված, թվանքն ուսին դրած` ծվծվացնելով, օրզանգուն զնգզնգացնելով, որը ոչխարի, իծի սուրուն առաջին, որը մէկ գառն ուսին քցած, որը մէկ գիլի պարկ վզաքոքին կապած եա թվանքը միջովն անցկացրած, որը մէկ արջի մորթի շուռ տված, հաքած, մե՛ր տղայ, տե՛ս ու քէ՛ֆ արա, էս թամաշեն թանկ աժի, որը գոմշի կաշի, որն իծի մորթի, որը մէկ շան թուլայ եդեւին քցած, որը մէկ առըխ թազի ձիու կողքին կապած, որը մէկ գոմփոռ շուն սելի ականը թոկած` Էնքան վազել, հեթեթացել էին էս խեղճ գազանքը, որ լեզուըները մէկ գազ կախ էր ընկել, աչքըները դուս պրծել: Որի արաբումն խնոցի, օրօրոց, աման-չաման, ամա բոլորը դարտակ. որն իր լակոտը քամակին ղազլով կամ փալասով կապած, չունքի շատի հաքին Էնքան շոր չի կայ, որ երկու աբասով առնես, Էն էլ կեղտով, ծխով սեւացած, մուր դառած: Որի սելումն կամ ծոցումն մէկ կտոր, հազար տարվան, ժանգոտած, բորբոսնած, քարացած ճաթ (այսինքն` կորեկի հաց), որը քթոցով եա քաղալագով` հաւ, ճիւ, ձագ, թուխսը, ձագեր, ճուտեր, չալ-չալ վառկըներ մէջն արած:

Հիմիկ ով մարդ ա, չծիծաղի, բարաքեալլայ կասեմ, չունքի էս լաւ, հնազանդ անասունքն ու թռչունքը իրանց տիրոջ տվածը կամելով էլ ետ տալ, հեսաբը դրստիլ` գոգ ասես թէ ջէբ, խուրջին, սուփրայ, աման, մարթաբայ, միրուք, երես էլ չէին խնայում, չունքի տէրերի շատը շոգի ձեռիցը անոշ-անոշ քնած ա սելումը ու երազ ա տեսնում:

էսպէս` մէկի ձեռին ղամշի, միւսի` դագանակ. մէկի ուսին մանգաղ կամ երկար ձողի` չադրի համար, մէկի գդկի արանքումն ղազիլ ու մախաթ կամ թալսման կարած, սուրբ մոլլի բաշխած. որը մէկ ֆորթի թոկ, որը մէկ շան բհիր, որը մէկ ձիու նօխտայ, որը ձիու կամ իշի փալանը, քամակին դրած, շատ տեղ խեղճ հայերի կալն ու դէզը տաղըթմիշ անելով, կամ ձին խլելով, կամ բաղը քանդելով, խոռը վեր ածելով, բաշը ցրվելով, տնքալով, ճրրալով, ննջելով, բուղուրմիշ ըլելով, բայաթի ասելով, խաղ կանչելով, քեալլէի զլելով, մինչեւ գազանների քէֆն էլ բաց էլաւ. որը վնգվնգում էր, որը տրլնգում, որը բղղում, որը խրխնջում, անջախ մի անջախ մէկ ջրի ղրաղ հասան, հէնց էշը զռաց, շունը մռռաց, փառք յաւիտեանս ամէն, մօլլայ Մասրադնի առակը տեղն էկաւ, մեր ուխտաւորքն էլ վեր էկան, որ ոտ ու ձեռք լվանան, յետոյ մտնին Երեւան, չունքի էսօր նրանց Մհառլամն էր:

Ալլա-հո՜ւ՜, բս-մլլա՜՜հ... ըլ ռահ-մա՜ն... ըլ ռա-հի՜մ... չախսէ-վախսէ՛ ... Հասա՜ն, Հու՜... սեյն, աղա՜մ... վա՜... Եա՛ Ալի՜... չախսէ-վախսէ՛ ...

Հերի՛ք ա, հերի՛ք, նամազ հօ չի՛ պիտի անենք, ինձ ասող կըլի: Ո՞վ ա ասում, թէ նամազ անենք, միտքս Էն էր, որ ցոյց տամ, թէ մեր դրացի պարսիկքը ինչպէս են սկսում իրանց աղօթքը:

Հմիկ գնանք Երեւան, որ Մհառլամը տեսնինք, ի՞նչ կասես. Էս ձէնը ձորը Էնտեղանց ա գալիս, էս սաս ու մարաքեն Էնտեղ ա. ամա ծածուկ պէտք է մտնինք, չունքի ինչ ունինք չունինք կառնին, մեզ էլ եզըդի կը շինեն, որ իմամներին սպանեցին, Էստուր համար էսօր որտեղ որ մէկ հայ ձեռք են քցում, ոտն ու ձեռը կապում են, լաւ շորեր հաքցնում, ձի, եարաղ, ասպաբ տալիս, ընչանք որ սուգ ու շիւանն անց կենայ, Հասան Յուսեյնի կարգը կատարեն, կտակը կարդան, յետոյ վա՜յ քո օրին, արեւին, շորերդ հանում են ու ոտիդ-գլխիդ տալով դուս խռկում, հետ ածում: Ո՞վ կարայ խօսալ, տէրութիւնն իրանցն ա:

Սվանգուլի խանը, եա Ջաֆար խանը, իմ փիրս ա, իմ տէրս, իմ աղէն, մէկ երեւանցի հայ ասում ա քեզ, գնանք նրանց տունը ու էնտեղանց գնանք, թամաշ անենք:

Ի՞նչ անես, մարդի փիրն աստուած ա, ու իր տղամարդութիւնը, ամա սրանք փետի տակին են մեծացել, էսպէս որ չասեն, բանը բան չի՛ դառնալ: էս անգամ էլ մեր երեւանցու խօսքին անկաջ անենք ու գնանք, որ էս հանդէսը տեսնինք, թէ չէ ժամանակն անց կը կենայ: Աչքդ սառչի ո՛չ. Սրտիդ ու բերնիդ հուպ տո՛ւր, որ չծիծաղիս, թէ չէ գլուխդ կը կտրեն, աղիքդ վեր կածեն: Քուչէք, փողոց, մեյդան, բազար, հայաթ, կտուր` մարդի ձեռիցը ղլվլում են: էս ոչի՛նչ. կարելի ա քէֆ են անում. դու ո՛չ մեռնիս. սեւ ըլի էնպէս քէֆը, իրանց սպանում են. մէկը դօշին ա խփում, մէկը գլխին վեր հատում, մինը բողազը դուս ճոթռում, միւսը միրուքն ու մազերը պռճոկում, սուգ անում, ոտ ու գլուխ քարերին ծեծում, վա՜յ, հարա՜յ, տալիս, գոոում, բղաւում, է՛ս պատին, է՛ն պատին քոռի պէս գլուխը խփում: Ախր ընչի՞ ընչի. էս ի՞նչ խաբար ա, դատաստանի օրը հօ չի՛ հասել, ո՞վ ա սրանց տունը քանդել: Հլա համբերի՛ր մի քիչ, քո ցաւը տանիմ, տոհաչութիւն ի՞նչ հարկաւոր ա, լոբի հօ չե՞ս կերել. մի քիչ ձէնդ փորդ արա՛, յետոյ կիմանաս: Գնա՛նք մեչիդը, մեր երեւանցին մեզ ձեռաց չի՛ թողալ, մի՛ վախենար:

Վա՜յ քո տղիս տղայ, էս ի՞նչ բան ա. տօ՛, մի մտիկ արա՛, տօ՛, է՛յ, քե՞զ չեմ ասում, շլնքիցդ հօ ջաղացքար չի՛ կապած: էս մարդը գժվե՞լ ա, է՛ս ինչ մարաքեայ ա: Կա՛ց, կա՛ց, մի մտիկ անենք, յետոյ քանի զօրութիւնն իմանանք, մեզ ով ա հետ ածում, կրակ չի՛ վառվել հօ ոտըներիս տակին, մի քիչ համբերենք:

Մէկ հաստափոր թուրք մէկ ղաբայ միրուք, վրէն իծի քուրք, բալքի արջի ա, հլա քննելու վախտը չի՛, երեսը եղ քսած, մատները հինայ դրած, կեղտոտ շորերով, վզին հօ, աստուած ո՛չ շհանց տայ, տարով ջրի երեսը չի՛ տեսել, մէկ եքայ ձողի ջուխտ ձեռով ղայիմ բռնած, կոթը դօշին կպցրած, գլխին Ալու փանջեն (ձեռը) ցցած, լալով, սգալով, իրան կտրատելով, պատմութիւն, նաղլ անելով, մէկ սուրու խալխ հետը, ի միասին գլխըներին թակելով, նամազ անելով, չախսէ-վախսէ՛ ձէն տալով, թօզ, թօփրաղ կուլ տալով, շորըները վեր քաշած` կտմըներն առել, ղռերն են ընկել ու ուզում են մինչեւ Մեքքայ մէկ գնան: Բանն էս ա, որ մեր բարեպաշտ ուխտաւորը էնպէ՛ս ա կրակվել, Էշխ ընկել ու եա ոտը քարին դէմ անում, եա գլուխը ետ քաշում, եա դօշը դէմ տալիս, քամակի վրայ ծռվում, ձգվում, ոլորվում ու դէմն էլ վազում ու Ալու զօրութիւնն ու հրաշքը գովում, որ տեսնողը հէնց կիմանայ, թէ թոկ են դրել վիզն ու քաշում: Բայց ո՞վ չի գիտի, որ անիրաւ չար սատանէն հէնց բարեպաշտ ուխտաւորների ճամփին ա թօզ ու դուման անում, աչքըները հող ածում:

Չրխ՛կ, թրխկ՛…

Մեր տղայ, հեռու կանգնի՛ր, մեր ուխտաւորը մուրազին հասաւ, սատանէն քոռանայ, աչքդ հօ ձէնով չի՛ ընկել ա՜յ տնաշէն: Տօ՛, մի մտիկ արա՛, տե՛ս, ինչպէ՞ս ա նա պատի տակին արինը սրբում, գլուխը կապում, է՜: Ախր պատի հետ հանաք անիլ` ո՞վ ա լսել: Դու էլ գլուխդ խփիր պատին, թէ կարաս, տեսնիմ, արին դուս կը գա՞յ, թէ՞ մէկ անկաջ էլ կաւելանայ:

Տօ՛, էս փոսիցն ո՞վ ա ձէն տալիս, բղղում, հարա՜յ, մադա՜թ անում, որ խալխը դէն կենան, ետ քաշվին: Տուն քանդվե՞ց, էս ի՞նչ խաբար ա: Տուն քանդվե՞ց... Տօ՛, բաս տունը, որ լեզու չունի, էրդիկ է՞լ չունի, որ քոռըքոռ գնացողի հախիցը գայ: Տան դարդը թողանք, քանդվեց, է՛լ կը շինեն. բանն էս ա, որ մէկ ուխտաւոր էլ մէկ հօրից ա իր սեւ օրը լաց ըլում: Անջախ մի անջախ խալխը ետ քաշվեցին. հաւատը սուրբ ա, աղօթքը` զօրաւոր, ո՛վ չհաւատայ, նա մնայ պարտաւոր, էլի մեր աղօթքի պարկը տեղիցը վեր կացաւ թէ չէ, ոտն ու գլուխը դզում, սրբում ա ու տնքալով, հազալով, ճրրալով, մրրալով, անկաջները թափեթափ տալով, ուսերը քաշելով` չուլ ու փալասը հաւաքում, քափ ու քրտինք` երեսը, փրփուրը բերանը կոխած, աբեն մէկ կողմը, չալմեն միւսը ցխակոլոլ ընկած, տլոտ քօշերը չխպչխպացնելով, ծլփծլփացնելով, ծլունգ ըլելով` իր կոտրած ձողին էլ ետ պաչում, սրբում ու էն հալին էլ ետ ճամփայ ընկնում:

Քո տունը չքանդվի, էս ի՞նչ անսիրտ մարդիկ են, տօ՛. գլուխ առնի՛նք, կորչի՛նք: Տօ՛, մէկ ֆորթ որ ցխումը խրվում ա, պոչիցն էլա բռնում, քաշում են, որ հանեն, մեր համշարիքը բոլորեշուրջ կանգնել, փառք են տալիս աստուծոյ, որ իրանց կարդացողը էս փաոքին հասաւ, էս դինումը պատժվեց, որ էն դինումը պսակվի: Խաչը տէրը զօրաւոր կանի, բան չի՛ կայ. մօտանաս ո՛չ, թէ չէ մեծ թիքեդ անկաջդ կը մնայ: Իր հաւատին պինդ մարդը գլխին քար էլ աղա, հէնց կիմանայ, թէ դափ ու զուոնայ ես ածում: Քո քիսիցն ի՞նչ ա գնում, որ գլուխ են ջարդում, դու քո գլխի դարդը քաշի՛ր. Վա՜յ նրան, որ գլուխը հաստ ա, ծուծը` բարակ:

Տօ՛, ճանճերն էլ են էսօր գժվել, կատաղել, էսպէս հրա՞շք կըլի: Շները հօ, էլ ճամփայ չեն տալիս, ընչի՞. ոսկո՛ր կայ, ոսկո՛ր, խանի՛ խարաբ: Ճզվզոցն ընկել ա դուքան, բազար: Խորովածի, խաշլամի, փլաւի, սանգակի (հաց) հոտը աշխարհ ա բռնել: Հլա մէկ մտիկ արա՛, քո աստուածը կը սիրես, էս սիպտակամիրուք ծերերն էլ չեն ամաչում, որ իրանց տունը թողել են ու էս մեյդանումը որը սանգակն ա մէկ կտոր խորոված միջին դուրում արել, մշրում, որը շերեփով ա փորի կամքը կատարում, որն էլ մէկ թիքայ ջիլ միս, կիսաեփ, էնպէս ատամի տակն ա քցել, ծամում, ծամլամորում, եղը շորերին քսում, դմակը` միրքին. փորը նեքսեւիցն ա ձէն տալիս, ղլվլացնում, բողազը մէկ կողմիցն ա իր գլուխը լալիս, բաց ու խուփ ըլում, աչքերումը հօ, էլ լիս չի՛ մնաց, ամա նա հէնց զոօ ա անում ու թիքեն դարիւեր բօթում: Աստուած բարի ճանապարհ տայ՛ թէ կերթայ նեքսեւ. ես գիտեմ, թէ ո՛ր էշը նախրումը կը զռայ: Տօ՛, զռաց էլ, պրծաւ էլ: Մհառլամ-բայրամը կերան, գնա՛նք, էս թամաշեն ուրիշ օր էլ կտեսնինք: Ձիուդ ղամշի՛ր, ղոջա՛յ բաբա, ալլա՛հ սախլասն: Տօ՛, նա իր փորի դարդն ա քաշում, քո ի՞նչ բանդ ա, գնա՛նք, նա քո դնչիդ չի՛ մռռալ, գնա՛նք:

Մեչդի մէջը մտնիլ կարելի չի՛, մարդի միս են ուտում, պէտք է մօտիկ տների կամ մոլլեքանց օթախների կտրներիցը, խալխի հետ խառնվիլ ու հեռըւանց թամաշ անել: Լաւ սիրտ պէտք է, որ դիմանայ, լաւ աչք, որ տեսնի ու լաց չըլի: Մեչդի աղօթարանի առաջին մեծ բազմութիւն կայ թօփ էլած. թէ՛ նրանք, թէ՛ միւսները էնպէս են լալիս ու դօշըներին վեր հատում, որ հէնց իմանաս, թէ Յուսեյնի նահատակութեան օրը է՛ս ա, որ էս ա: Ախունդը մէկ բարձր աթոռի վրայ բազմել, մոլլեքը իր չորս կողմը բռնած` էնպէ՛ս ա Ալու, Մահմադի ու Ալու որդի Հասան-յուսեյնի պատմութիւնն անում, լալիս, իրան կտրատում, որ քարերն էլ ձէն են տալիս, մղկտում: Նրա առաջին մէկ քանի ջահել աղջըկերք` մազըները ցրված, խճճած, կէսն երեսներին, կէսը դօշըներին քցած, մէկ ղրաղում կուչ են էկել ու իրանց մօր հետ սուգ են անում: Մէկ քանի ջահել տղայ էլ աղիողորմ ձէնով իրանց խեղճ հօր մահվան սուգն են ետ ասում: Մէկ քանի ձիաւոր էլ` թուրըները հանած, պլոկած, ձի չափ քցում, նրանց վրայ վազում, որ նրանց սպանեն: Սրանք էլ եզըդեքանց օրինակն են, որ վրայ պրծած գալիս են, որ իրանց խալիֆի հրամանը կատարեն: Ձիու վրայ նստած` դես ու դէն են վազում ու կամենում են որպէս թէ Յուսեյնի ընտանիքը կամ սուրը քաշեն, կամ եսիր անեն: Բոլորն էլ խօսում են, բոլորն էլ էնպէ՛ս կենդանի իրանց խաղը խաղում, որ տեսնողը հէնց կիմանայ, թէ հէնց է՛ս օր ա Յուսեյնը մեռել: Օրինակի խաթէր, մէկ քանի խօսք էստեղ գրենք, որ կարդացողն իմանայ, թէ ինչպէ՞ս են մեր համշարիքն իրանց սուգն ասում:

 

ՄՀԱՌԼԱՄԻ ՍՈԻԳԸ

Առաջին բօթաբեր

Աչքըս խաւարի, լեզուս կարկամի,
Ոտներս կոտրուէր, ա՜խ, ջանըս դուս գար,
Որ սկի նաչարս ձեզ մօտ չգայի
Ու ձեզ չտայի էս դառը խաբար:
էլ ի՞նչ էք մնացել էստեղ լուռ նստած,
Ձեր արեւն յանգաւ, ձեր աստղը թռաւ.
Ճար ունիք` տեսէ՛ք, ի՞նչ էք շվարած,
Թեւ առէ՛ք, թռէ՛ք, թշնամին հասաւ:
Էզիդ խալիֆեն Դամասկոսի մէջ
Չի՛ ուզում գլուխ տայ մեր սուրբ իմամին.
Զօրքն Էկաւ անթիւ, չորս կողմներս բռնեց,
Կրակ է, տալիս մեզ չար հարամին:
Մեր քաջ արաբի ագգի էս եաղին
Շլինքը ծռեց, հրէս մօտացաւ.
Մեր զօրքի տուտը Հալեբ հասցրին,
Իմամ Յուսէինն ղրղու չանգն ընկաւ:

երկրորդ գուժկան

Հարա՜յ, մադա՜թ, վա՜յ թուր խփի սրտիս.
Ամա՜ն, Ֆաթմայ ջան, քո գլխիդ ղուրբան.
Հասան, Հուսէյն վա՜յ, վա՜յ իմ արեւիս,
Հասան, Հուսէյն վա՜յ... վա՜յ... վա՜յ, վա՜յ, ա՜խ, ջան:
Աչքըս դուս գայ, վա՜յ... խանում ջան, վա՜յ...
Երեսիդ մեռնիմ, օ՜խ... ըմբրիդ ղուրբան, ա՜խ...
Երկի՛նք, քանդվիք, վա՜յ... մեր գլուխը տարան, վա՜յ...
Գլխիդ ճարը տե՛ս, ա՜խ... իմամին տարա՛ն,
աստուած ջան...
Վա՜յ, ես քոռանամ, վա՜յ... վա՜յ, ջանս դուս
գայ, վա՜յ...
Վա՜յ, օրս խաւարի, վա՜յ... վա՜յ, գետին,
Պատռվի՛ր, վա՜յ…
Վա՜յ... ամա՜ն... մադա՜թ... հարա՜յ... ջան, ղուրբան...

Մերն ու դստերքը

Մերը

Ա՜խ, ի՞նչ էք ասում, էդ ի՞նչ էք պատմում,
Կրակ էք բերել, որ օջախս էրէք.
Լռվի էդ լեզուն, չորանայ բերնումն.
Տունըս քանդեցին, ջիւա՛ն երեխէք:
Հող ըլի գլխիս, ըմբրիս, արեւիս.
Վա՜յ, իմ անցկացրած, իմ սեւ օրերիս.
Վա՜յ, ես ի՞նչ կանեմ, ո՞ր ջուրն ես ընկնիմ,
Ու՞մ դռանը մնամ, ո՞ւմ ձեռին նայիմ.
Եարադանդ խռով, իմ բա՛խտ անիրաւ.
Ոտս ընչի՛ չկոտրվեց, էս ի՞նչ եմ լսում.
Ա՛խ, իմ ծուխս հատաւ, օրս խաւարեցաւ,
Ինձ ո՞վ անիծեց էս դառն աշխարքումն:
Քո սուրբ իմամի նամազիդ ղուրբան, վա՜յ...
Քո Ալու փանջի գլխին ես մատաղ, ամա՜ն...
Արդար պատկերիդ, ա՜խ, ես մեռնիմ, ջան…
Ջանս քեզ ղուրբան, աղա ջան...
Երեսս ոտիդ տակ փիանդազ, մադա՜թ...
Եթմներիդ գլխովն պտիտ կը տամ, աղա՛ ջան...
Հասան, Հուսէյն` իմ սա՛ր, իմ գլուխ, ա՜խ...
Սրանց ի՞նչ ջուղաբ տամ, ջա՛նմ ջան, վա՜յ...
Ախր էս ի՞նչ բերիր Էսօր մեր գլխին, ազի՛զ ջա՜ն...
Կրակ ածեցիր մեր սրտին, ջանին, թառլա՛ն ջան...
Ի՞նչ կըլէր, մէկ ձէնդ էլա լսէի, ա՜խ...
Ի՞նչ կըլէր, մէկ երեսս երեսիդ դնէի,
ա՜յ իմ օրս խաւարի:
Ի՞նչ կըլէր, հոգիս ոտիդ տակին`
Քո հոտն առնէի, շունչս փչէի:
Այ իմ երկնքի հրեշտակ, իմամի որդի,
Երկրի թագաւոր, աստուծո՛յ սիրելի.
Մէկ թեւդ երկնքումն, մէկ թեւդ գետնում,
Սարերն էին թրիդ առաջին դողում:

Արարած աշխարհ ոտի տակ տվիր,
Բիւր ջամհաթ, օլքեայ ձեռիդ տակը բերիր.
Ոտդ փոխելիս` դող էին ընկնում
Սարերն ու իրանց գլուխն քեզ ցածացնում:
Ծով, գետ ու ցամաք երբ քո ձէնն առան,
Իրանց ոտովն, ա՜խ, քո դուռը էկան:
Աչքդ քցելիս` ամպերն Էն սհաթին
Թեւ էին առնում, գոռում, սասանում.
Ոտդ թափ տալիս` գետինն իր տակին
Լերդը պատռում էր, սասանած մնում:
Արեգակն իրա գլուխը քեզ տվեց,
Լուսինն իր մազերն ոտիդ տակն փռեց,
Երկինքն քեզ համար ծոցը բաց արեց,
Ամպերով տարաւ ու մեզ որբ թողեց:
Էլ ո՞վ աշխարհիս տէրութիւն կանի,
Էլ ո՞ւմ շվաքի տակին կը հովանան:
Քիւլ աշխարհ, ջամհաթ քեզ կը կարօտի,
Քո ձեռն էր պահում, Էդ ձեռիդ ղուրբան:
Քեաբ ու Մեքէն մեր գլխները ծեծում,
Ծով, ցամաք, աշխարհ քո սուգն են անում,
Հող տալիս գլխին, հիմիկ էրվում են,
Անունդ յիշելիս` մաշվում, տոչորվում:
Քո եթմների պէտք է ձեռը բռնած`
Գլուխս առնիմ, կորչիմ, ես խեղդվիմ.
Անտէր մնացինք` սրտըներս մեռած,
Էս դառն աշխարքումն էլ ի՞նչ օր կտեսնիմ:
Իմ տէ՛ր, թագաւոր, լուսին, արեգակ,
Իմ գլխի դու թագ, իմ հոգուոյս ճրագ.
Ամէնն փչացան, բայղուշս մնացի,
Որ իր սեւ օրը, ա՜խ, միշտ լաց ըլի:
Թէ թուր կոխեմ սիրտս, սրանց ո՞վ պահի.
Թէ լերդս ճոթռեմ, սրանք ի՞նչ անեն.
Ո՞վ սօսնց կաթ կը տայ, ո՞վ կը մեծացնի,
Թէ ծծերս էլ կտրեմ, սրանք ո՞ւր կորչին:

Աչքս լալուցը քոռացաւ, մաշվեց,
Շատ սգալուցը ջիգեարս խորովվեց.
Ա՜խ, ի՞նչ կըլէր, որ մէկ երեսդ տեսնէի,
Յետոյ հազար թուր սիրտըս խրէի:
Ընկէ՛ք իմ գլխիս, սարեր ու ձորեր,
Ինձ տակով արէ՛ք, կերէ՛ք, մաշեցէ՛ք.
Թո՛ղ ես մեռնէի, չմնայի անտէր:
Ջա՛ն, դո՛ւս արի, ջա՛ն, դժոխք, ինձ կերէ՛ք;
Անհեր իմ եթիմ դստե՛րք, խղճալի,
Ձեզ ո՞վ էլ դօշին, գոգումն կը դնի,
Ա՜խ, ո՞վ էլ սիրով, ձեր խաթրն առնելով.
Ձեր դարդը կը քաշի` ղուրբան ասելով:
Ու՞ր ա Էն աչքը, որ ձեզ տեսնում էր,
Խնդում, զմայլում, ձեզանով փարվում.
Ու՞ր, ա՜խ, էն ձեռքը, որ ձեզ գգվում էր,
Համբուրում, սիրում, ձեզ մխիթարում:
Ձեր ծովն յաւիտեան ցամաքեցաւ, վա՜յ...
Շլինքը ծուռը, ձեզ դարդավարամ
Թողեց ու գնաց, ձեռք վեր առաւ, վա՜յ...
Ու՞ր ա ձեր հէրը, ո՞ւր էլ նրան ման գամ:
Սիրտս եարալու, կրակ է ընկել,
Ու՞ր ա ձեր տէրը, քա՛ղցր բալէք ջան.
Թախտը փուլ էկաւ, ո՞ւր կտեսնիք էլ,
Որ քաղցր լեզուով ձեզ մէկ բարով տան:
Հուսէյն աղամ ջա՛ն, ջանս քեզ ղուրբան.
Մեր տունը քանդեցիր, մեր սիրտն էրեցիր.
Ո՞վ մեզ ճար կանի, գլխովդ տամ ման,
Ու՞մ դուռը գնանք, մեզ էլ տանէի՜ր...

Աղջկերք (դստերք)

Աթա՛մ, անա՛մ, վա՜յ... բաբա՛մ, ջա՛նմ, վա՜յ...
Հերներս ո՞ւր ա, վա՜յ... նա ե՞րբ կը գայ, վա՜յ...
Ու՞ր է գնացել, վա՜յ... էլ ետ չի՛ զալ, վա՜յ...
Աթա՛մ, ջա՛նմ, վա՜յ... նանա՛մ, գեօ՛զմ, վա՜յ...
Ա՜խ, լաց մի՛ ըլիլ, վա՜յ... Աչքիդ մեռնիմ, վա՜յ...
Մեզ տա՛ր, ջուրն ածի՛ր, մեզ եսիր տո՛ւր, վա՜յ...
Րիգունը կը գայ, օրը կը բացվի,
Մեր դուռն բաց անող, ա՜խ, էլ ո՞վ կըլի,
Մեզ բարով տուող, ա՜խ, էլ ո՞վ կըլի:
Բաբա՛ ջան, վա՜յ... աղա՛ ջան, վա՜յ, վա՜յ...
Անա՛յ ջան, վա՜յ... գեօ՛զմ, ջա՛նմ վա՜յ...
Մեր ադէն, խալիֆեն էլ չի՜ գա՜լ...
Մեզ բարով, ա՜խ, սիրով էլ չի՜ տա՜լ...
Մեզանից խռովել ա, ձեռք վերցրե՜լ...
Մեր երեսն, մեր տունը չի՜ տեսնիլ...
Ախր ո՞ւր գնաց նա, մէկ բան էլ չասեց...
Ախր ի՞նչ արինք, որ մեզ դէն քցեց:
Մեր աչքը հանէիր, ախր ի՞նչ կըլէր,
Մեզ սաղ մորթէիր, քեզ ո՞վ բան կասէր.
Ղրղի ու ագռաւ թո՛ղ մեր միսն ուտէր.
Մեզ սուր քաշէին, մեզ կրակ քցէին:
Ախր ի՞նչ կըլէր, դու Էն չար մարդին
Մեզ տայիր, որ, ա՜խ, տարաւ մեր աղին.
Բաս նա էլ չի՞ գալ, մեզ աչքից քցի՞լ,
Բաս նա մեր դարդը իմանալ չուզի՞լ,
Բաս որ լաց ըլինք, սիրտը չի՞ ցաւիլ,
Մեռած վեր ընկնինք, չի՞ գալ, մեզ օգնիլ,
Մեզ եսիր տանին, չի՞ պրծացնիլ:

Որդիքը, աղջկերքը ի միասին

Ախր ի՞նչ արինք նրան, որ Էսպէս խռովեց,
Ընչո՞վ կոտրեցինք սիրտն, որ մեզ թողեց.
Էլի որ վազինք, ետեւիցը հասնինք,
Ոտի տակն ընկնինք, սուրութմիշ ըլինք,
Փէշը համբուրենք, ոտները լիզենք,
Ծնկներն խտտենք, լանք ու վեր ընկնինք,
Ասենք` կմեռնինք, թէ տուն չգաս, մեր շլինքն
Կտրի՛, դուս ճոթռի՛, էլ տուն մի՛ ղրկի,
Էստեղ սպանի՛, մեր հոգին հանի,
Քեզ մատաղ կըլինք, ոտիդ հող կը դառնանք,
Մեզ մի՛ կորցնի, գլխովդ ման տանք:
Բաս նրա սիրտը, ա՜խ, գութ չի՞ ընկնիլ.
Բաս մեր սուգն ու լացն նրան քեա՞ր չանիլ:
Կասենք` հետդ տա՛ր, ուր որ գնում ես.
Մերներս մեռաւ, բաս դու ցաւում չե՞ս.
Բաս ետ չի՞ դառնալ, սիրտը չի՞ ցաւիլ,
Բաս մեզ չի՞ խտտիլ, հողից վեր քաշի՞լ,
Երեսներս սրբի՞լ, աչքներս պաչի՞լ,
Գոգին նստացնի՞լ, դօշին կպցնիե՞լ,
Ղանդ ու շաքար տալ, գուրգուրի՞լ, ասի՞լ.
«գլխովդ ման տամ, երեսիդ մեռնիմ,
Էլ մի՛ լաց ըլիլ, քո չարը տանիմ.
Աղէն նօքարդ ա, քեզ ղուրբան ըլիմ,
Սիրտը քեզ կուտայ, անումիդ ղուրբան.
Դուք որ լաց էք ըլում, ձեզ մատա՛ղ գնամ,
Աչքս փուշ ա ցցվում, ձեր փուշն աչքս ըլիէ:
Բաս մեզ աղէն էլ չի՞ գալ... վա՜յ...
Բաս մեզ բարով էլ չի՞ տալ... վա՜յ...
Բաս ձէն տալիս` ջա՞ն չասիլ... վա՜յ...
Մեռնում ըլինք, լաց չի՞ ըլիլ... վա՜յ...
Սոված ըլինք, դա՞րդ չանիլ... վա՜յ...
Անումը տանք, տուն չի՞ գալ... վա՜յ...
Հետը վազինք, ետ չի՞ գալ... ա՜խ...
Բաս մեր աղէն ո՞վ կրլի... ա՜խ...
Բաս մեր տունը ո՞վ կը պահի... ա՜խ...
Ո՞վ մեր դարդին դարման կըլի… ա՜խ...
Մեր հաւարին ո՞վ կը հասնի... ա՜խ...
Մեզ որ տանին, ո՞վ կը փրկի... վա՜յ...
Չէ՛, մեր աղէն բարի ա,
Դուս ա գնացել, տուն կը գայ...
Նրա ջիգեարն ազիզ ա,
Նրա սիրտը մեզ վրայ ա:
Նա մեզ աչքից աւելի
Ուզում, սիրում, պաշտում ա.
Նա մեզ անտէր չի՛ թողայ,
Մի՛ դարդ անիր, ջան անա՛յ.
Քո ցաւը տանինք, ա՜խ, անա՛յ,
Մեզ մի՛ սպանիր, մատաղ գնամ.
Մեզ տա՛ր, թաղի՛ր, քեզ ղուրբան,
Ա՜խ, անայ ջան, շա՛նմ ջան:
Մենք ո՞ւր կորչինք, ազի՛զ ջան,
Ու՞մ ասենք` լաց մի՛ ըլիլ.
Քեզ ղուրբան, հողդ ըլինք,
Երեսիդ մենք մեռնինք:
Ձենդ թո՛ղ չլսենք,
Լացդ չտեսնինք,
Քեզ տխուր չիմանանք,
Քեզ դարդոտ չգտնինք:
Ջուրն ածի՛ր, մեզ խեղդի՛ր.
Սուրը քաշի՛ր, մեզ սպանի՛ր.
Առաջ մեզ քո ձեռովն
Հողը դի՛ր, դու պրծի՛ր,
Յետոյ դու մեր կշտին,
Մեզ վրայ լաց ըլի՛ր:
Անա՛յ ջան, վա՜յ... հրէս էկան, վա՜յ...
Մեզ կտանին, կը սպանե՛ն... վա՜յ...

Տարէ՛ք, տարէ՛ք, անա՛յ ջան, բաբա՛ ջան, բա՛ջմ ջան, ղովո՛ւմ ջան... ալլա՜հ, ալլա՜հ... վա՜յ... ա՜խ... վա՜խ... մեռա՜յ... հասի՛ր, հասի՛ր… հարա՜յ... դա՜տ... բեդա՜տ... վա՜յ... վա՜յ... հը-հա՜՜, հը-հա՜՜. Հը-հը՜՜, հը-հը՜՜, հո՜յ... հը՜... հու՜...

Սասն քեա՛ս, վե՛ր ջանն, իմա՛մ ուշաղի, սանն նա՞ հադդն վար քի դհա ուզըն բիզդան դոնդարիսան, աղլիրսան, բաղրիրսան. Դո՛ւրն, դո՛ւրն, գեդա՜խ (Ձենդ կտրի՛ր, ջանդ տո՛ւր, իմամի՛ որդի, քո ի՞նչ հադդն ա, որ էլի երեսդ մեզանից քաշում ես, լալիս ես, ձէն տալիս):

6

Հէնց էն ա, սուգը պրծնելով էր, որ բեղաֆիլ թամաշաչոց աչքը մէկ կողմով ընկաւ, ու ամէնն էլ սկսեցին փսփսալ, իրար երեսի մտիկ անիլ: Ուչթափալարի (երեք սարի) գլխին յանկարծ մէկ քանի ղարալթու երեւացին, որ ո՛չ արախլվի (պարսիկ) նման էին, ո՛չ հասարակ ճամփորդի: Հէնց իմանայիր, թէ նրանք զու են բռնել, որ գան Երեւան, չափմիշ անեն, տանին: Ձին քշելիս` սուր գդակների ծերերը բռանց էին երեւում: էնպէս գիտես, թէ ամէն մէկի գլխից մէկ մեծ մահրամայ կապած, ծերը մախսուս բաց թողած ըլի, որ քամու հետ խաղայ, ու ամէն մէկը մէկ աժդհի նման էին աչքի առաջը գալիս, էնպէս էր քամին նրանց ծոցը մտել, շորերը ետ տարել, ու չափ քցելիս` ձիու վրիցը դես ու դէն տանում, ֆռռացնում: էն էլ էր լաւ պարզ երեւում, որ էս էկողները ո՛չ թվանք ունէին, ո՛չ թուր, ո՛չ ջիրիդ: Հէնց ձիանը բաց էին թողել ու իրար ետեւից դարիւեր, դարիդուս իրանց քէֆին քշում: Տեսնողը մնում էր սառած, թէ ինչպէ՞ս են նրանք սիրտ անում, էն սուր սարերի ծերիցը դարիւեր էնպէս չափ քցում, որ մարդ ոտով էլ չի՛ կարող վազիլ, էնպէս դիբ ա էն սարերը: Փոքր ժամանակից յետոյ բոլորն էլ գիւմ էլան ու ընկան Դալմեքանց ձորերի, բաղերի մէջը: Ամէնն էլ ուզում էին իմանալ, թէ էս զարմանալի ճամփորդները ո՞վ պէտք է ըլէին: Կարծեմ, որ մինչեւ չասեմ, դու էլ չե՛ս իմանալ: Մեր երկրացոնց աչքը էնպէս սուր ա, որ շատ հեռու տեղից ղարալթուն իր շարժմունքիցն են ճանաչում, բայց էս միջոցին, հէնց բռնի՛ր, բոլորի աչքերն էլ կապվել էին: Ո՞վ ա գիտում, բալքի թէ շատ էին լաց էլել:

Կէս սհաթ չքաշեց, Գեօռխանէքանց կողմիցը վեղարների սուր-սուր ծերերը ափաշկարայ ցոյց տվին, որ Էն Ուչթափալարի ղօչաղ ձի խաղացողները մեր սուրբ Աթոռից Էկող եպիսկոպոս-վարդապետներն էին, որ էսպէս հանդիսաւոր օրերը միշտ պէտք է գային, լաւ-լաւ փէշքաշներ բերէին, որ Երեւանի սարդարի, խաների խաթրը առնեն, տօնըները շնորհաւօրէն ու իրանց ծառայութիւնը ցոյց տան, որ նրանց աչքը մեր ազգի ու մեր աշխարքի վրայ քաղցր ըլլի: Իրանք էլ ղորդ ա, խալաթ էին ստանում, էնպէս ետ գնում, ամա մէկին տասը քթըներիցը, ջանըներիցը հանում էին, յետոյ, ու շատ անգամ շաբթով, էրկու-իրէք հարիր մարդով գնում էջմիածին, նստում, քէֆ անում, վարդապետներին մզում, քամում, էնպէս դուս գալիս: Ցաւն էս ա, որ սարդարը կամ Հասան խանը գալիս` բոլոր միաբանքը պէտք է խաչով, խաչվառով, զանգակ տալով, շարական ասելով առաջ գնային ու նրանց տուն տանէին:

Քեահլան ձիանոնց վրայ նստած մեր փառահեղ հոգեւորականքը` փոքրաւոր, տիրացու, թվանքչի ետեւներին քցած, մէկի ձեռին գաւազանը բարձր բռնած, միւսները` որը առաջ էր վազում, որ ճամփայ բաց անի, տեղ պատրաստի, որը աչքը իր մեծաւորի աչքին քցած` մտիկ էր անում, որ նա աչքը թերթելիս իսկոյն հրամանը կատարի: Կոնդի, Շհարի տէրտէրներն էլ, որ տիրացըւերով, խաչով, խաչվառով դուս էին էկել ու սաղ օրը բերդի մօտին չորացել, սպասում էին, որ նրանց առօք-փառօք տուն բերեն, էնքան ահ ու դող էին քաշել անց կենող անհաւատների ձեռիցը, որ թուքըները բերնըներումը սառել էր: Ամէն անց կենող մէկ բան էր ասում. որը մատներն էր իրար վրայ խաչաձեւ դնում, ափեղցփեղ գլխիցը դուս տալիս, բերանը հոտացնում, որը շարականի յանգով բան էր ասում, մռռում, տէրտէրների վրայ ծիծաղում, որը դունչը ծռում, ձէն տալիս.

Քեշիշ, բելայ ի՞շ (տէրտէրն ու էսպէս գո՞րծ):

Բազի թաջիր ու ախունդ էլ անց կենալիս հօ, աստուա՛ծ ազատի, աչքերը առաջը քցած, նօթերը կիտած` էնպէս մէկ խորթ ձեւով տակնըհանց նրանց վրայ քիթ ու պռունկը հաւաքում, խոժոռած, քափը բերանը կոխած` մտիկ էր տալիս, որ թէ ձեռին ճար ըլեր, կուզեր, որ հէնց է՛ն րոպէին նրանց արինը ծծի, սաղ-սաղ ուտի: էս էր, որ հէնց էսօր էլ Երեւանումը, շատ եկեղեցու սրբերի` որի աչքերն ա հանած, որի բերանն ա քերած, որի կէս երեսը պոկած, շատ եկեղեցու գլուխը քանդած, դռներն ու սեղանը խարաբայ, շատի միջում ոչխարի տարթը մէկ գազ բարձրացել, բեմ ու դուռը ծածկել ա, ամէն ծունր դնողի եա մէջը մտնողի հոգին էրվում, խորովվում ա, որ միտք ա անում, թէ որ անշունչ պատկերների, քարերի գլխին է՛ս օյինն են բերել տե՛ս թէ կենդանի քրիստոնէից հալը ի՞նչ կըլէր: Անտէր երկրի, անօգնական ազգի կամ անճար մարդի ցաւն ո՞վ կը քաշի, թէ ինքը չքաշի:

Եպիսկոպոսին տեսան թէ չէ, խեղճ տէրտէրները դողդողալով` ամէնը մէկ պուճախից դուս եկան, շուրջառները քցեցին, տիրացուքը շապիկը հագան, խաչվառները բարձրացրին, գդակները վերցրին, խոր-խոր գլուխ տվին, եպիսկոպոսն էլ մէկ ծանր-ծանր խաչակնքեց ու յետոյ, առօք-փառօք, շարական ասելով, երեսները դէպի Անապատը շուռ տվին, ուրտեղ որ Երեւանու առաջնորդը նստում ա: Հայոց միջումը, ինչպէս որ յայտնի ա, ամէն տեղ էս սովորութիւնը կայ, որ նվիրակին եա եպիսկոպոսին էսպէս պատուով ներս տանին: Շատ անգամ խալխն էլ ա առաջները դուս գալիս, փէշերը, ջը համբուրում, օրհնութիւն առնում ու էսպէս ճամփից էկած, բէզարած, էկողին մէկ քանի վախտ էլ քաղաքիցը դուս կանգնացնում, որ, ինչ ա, իր մուրազն առնի, բայց, փառք աստուծոյ, որ էսպէս անկարգ սովորութիւնները հմիկ քիչ-քիչ վերանում են, ու էլ էկողին չեն ինջմիշ անում:

Մեր եպիսկոպոսունքն էլ խոր հոգոց քաշելով` մէկ աչքըները քցեցին մեչըդի կողմն ա անսաս գնացին Անապատը, ուր քէդխուդէքը, իշխանք էկան, հաւաքվեցան, ձեռըները համբուրեցին` գդակները վեր կալած, օթախը ներս գնացին. մէկ քանի աղքատ-ուղքուտ էլ տէրտէրների ու թվանքչոց հետ մնացին դռանը, ու փիլոնները կռնատակներին զրից էին անում, իրանց աղի հրամանին սպասում: Եպիսկոպոսունքը հէնց ներս մտան, չաքմեքները հանեցին, շորըները փոխեցին, վեղարների ծերը ետ քաշեցին, խալըչի վրայ նստեցին, բարձին թինկը տվին, իշխանաց որը երեւելիքն էին, էս կողմն, էն կողմը պատի տակին չոքեցին, վարդապետ, տիրացու, փոքրաւոր` աչքըները իրանց աղի աչքին քցած, ձեռըները դօշներին, առաջին կանգնած` իշխանների համար եա արաղ էին բերում, եա մազայ թաւազայ անում: Ամէնի աչքն էլ էկողների բերնի վրայ էր, նրանք եռալիս իրանք էլ բարձր ու ցածր էին անում, նրանք երեսները շրջելիս` իրանք էլ հետըները շրջում, մէկ բառով` էնքան էր իշխանաց պատիւ տալը ու եպիսկոպոսաց ահարկութիւնը, որ հէնց կիմանայիր, թէ նրանց հոգին սրանց ձեռին ա:

Հլա գալուստդ շնհաւոր, հա՛յր սուրբ, մեր գլխին, մեր երեսին. աստուած ձեզ մեր գլխիցը չի՛ պակսացնի: Մեր աչքը հէնց միշտ ձեր ճամփին ա. աստուած մեր սուրբ Աթոռը ղադմի հաստատ ու պայծառ պահի, սկսեց իշխանների մէկը գլուխ տալով ու տեղը դրստելով` բերանը բաց անիլ: Ծառայ եմ աջիդ, ինչպէ՞ս ա մեր հոգեւոր տիրոնջ քէֆը, ջանը սա՞ղ ա, դամաղը չա՞ղ ա, լաւ դռի ա, թէ ոտից-ձեռից ընկել ա: Աստուած նրան իր թախտին հաստատ պահի, նրա սուրբ աղօթքը մեր գլխիցը անպակաս ըլի՛. քանի որ նրա շունչը կայ, աստուած մեր ռզղը միշտ կը հասցնի: Մէկ Աթոռ ունինք, մէկ Հոգեւոր տէր, էլ հօ ուրիշ բան էս աշխարքումը չունի՞նք: Գիշեր-ցերեկ մեր խնդիրքն է՛ն ա, որ աստուած մեր Աթոռը շէն ու պայծառ պահի, մեր հոգեւոր տիրոնջ կեանքը երկար անի: Ինչ ունինք` ձերն ա. մեր որդիքն էլ, տեղն ընկած տեղը, ձեր ուղուրին կը ծախենք, թա՛ք ըլի` ձեր աչքը մեզ վրայ քաղցր ըլի:

Օրհնեալ լինիք, աստուած ձեր հաւատն օրհնի, աստուած Հայոց ազգը միշտ շէն ու պայծառ պահի, պատասխանեց եպիսկոպոսը, դուք որ կաք, Լուսաւորիչ պապի գառներն էք, հալբաթ որ ձեր եղը պէտք է ուտենք, ձեր կաթը` կթենք, ձեր բուրդը` խուզենք, շոր կարէնք, թէ չէ հօ` մերն ա, էն սեւ քարը, ո՛չ թուր ունինք, որ չափմիշ անենք, ո՛չ իշխանութիւն, որ զօռով խլենք: Ինչ որ կը տաք, մենք էլ պէտք է աչքըներս խփենք, ձեռըներս դէմ անենք, էն առնինք, ձեզ օրհնող ըլինք, ընդով եօլայ գնանք: Վաճառականութիւն ասես թէ ռաչպարութիւն, ջուլհակութիւն թէ բաղմանչութիւն, դուք էլ գիտէք, որ մեր ձէոիցը չի՛ գալ: Սեւագլխի փիրն իրան խռով ըլի, ընչի՞ ա պէտքը էս աշխարքումս, օղլուշաղի երես չի՛ տեսնում, մարդամէջ չի՛ դուս գալիս, ի՞նչ ա մեր կեանքը, մենք հօ մարդի կարգում չենք: Դուք մե՞զ կը տաք` աստուած էլ ձեզ կը տայ, մենք էլ մեր մեղաւոր բերնովը աստուած կաղաղակենք գիշեր-ցերեկ, որ դուք միշտ բախտաւոր ըլիք, ձեր մինը հազար ըլի, ու որդով, զաւակով ծաղկիք, ծլիք, զօրանաք:

 

Հա՛յր սուրբ, գլխիդ ղուրբան, քո ոտի հողն եմ, լաւ ես հրամանք անում, ամա ի՞նչ անես, որ ընչանք բանը բանին ա հասնում, դանակն ոսկորին դէմ ա ըլում, էլ հանիլ չի՛ կարելի, էն դհիցը քեօնդալանայ մէկը ձէն տվեց ու փափախը դզեց: Մենք էլ լաւ գիտենք, որ խաչն էլ ա մերը, աւետարանն էլ, մենք էլ գիտենք, որ տասներկու խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխն հայն ա, հայի ժամի արարողութիւնն ու շարականը, հայի մեռոնն ու Հաւատամքը մէկ ազգ էլա չունի, ամա էս անօրէնքները մեզ հաւատից էլ են քցել, հալից էլ. մալ են տեսնում մեզանում, խլում են. աղջիկ են գտնում, քաշում են. մեզ կրակն են դրել, սաղ-սաղ էրում են, փոթոթում. թէ մէկ խօսք էլ ասում ես հօ, վա՜յ քո օրին, արեւին, գլխիդ էնքան բռնցքում են (մուշտում), որ աչքդ բուռդ ա ընկնում: Տունդ էլ որ քանդեն, ձէն չպէտք է տաս: Ախր որ մեր միսն էսպէս գազանի պէս ուտում են, սրա չարեն ի՞նչ կըլի: Տեղից վեր կենողը ոտը մեզ վրայ ա բարձրացնում: Չիլո՞ւմ, որ մէկ օր գնանք, ջուրը թափինք, պրծնինք: Ախր էս հօ օր չի՛, որ մենք քաշում ենք: Մնացել ենք եթմի պէս շլինքներս ծռած. սրա վերջն ախր ի՞նչ պէտք է ըլի, գիր չէ՞ք բաց արել, ի՞նչ ա ասում. էս աշխարքս քանի՞ տարի էլ պտի մնայ, վախտը հասել չի՞, որ մէկ Գաբրիէլեան փողը փչէր, աշխարքս հայլու պէս դզուէր, էնպէս, որ մէկ պստիկ ասեղ էլ մէկ օրվան ճամփից էրեւեր, աճուճ-պաճուճը, Եղիա մարգարէն գային, մարդիկ մէկ թզի չափ դառնային, մեր սուրբ էջմիածինը ու Երուսաղէմը մնային, մեր ազգը զօրանար, էս անհաւատ անօրէնքները մի կորչէին, ջնջուէին, ու մենք սկսէինք երկնքի ու երկրի փառքը վայելիլ, ինչպէս որ հրեշտակը երազումը մեր սուրբ Լուսաւորչին պատմել ա: Մենք էլ ասողից ենք լսել, հօ մեր գլխիցը՞ չենք ասում: Ախր աթադան, բաբադան էսպէս ենք իմացել, թէ աստուած պետականը որ մեր սուրը Լուսաւորչուն էնքան չարչարեց, տասնըչորս տանջանք տալ տվեց, տասնըչորս տարի Խոր Վիրապումը, ծառայ եմ նրա սուրբ զօրութիւնին (ասեց ու երեսին խաչ հանեց), պահեց, մե՛ր խաթէր էնպէս արաւ, որ մեր ազգն էլ տանջվի, չարչարվի, էլ էս աշխարքին թամահ չանի, որ աստուծոյ մօտ պարզերես գտնվի ու երկնային թագաւորութիւնը վայելի: Ա՜խ, ի՞նչ կըլէր, որ էս օրը մի շուտով գար, մեր աչքն էլ մի լիս տեսնէր, երկրի թագաւորութիւնը մեր ընչի՞ն ա պէտքը. երկնքումը պտի մեր աստղը բանի, որ ամէն ազգ էլ տեսնին ու մեզ էրնակ տան: Մեր գլխին` թագ, իրանցը բաց տեսնին ու ամաչին, փոշմանին, որ երկրիս մեծութեանը էնքան եսիր էին էլել: Տէրտէրն «երնէ էլ են գիր բաց անում, ղորդ ա, ամա շատը իրանցից են ասում, նրանց ասածը ո՞վ մէկ չվանի կը դնի. սուրբ Աթոռն էնտեղ էլած տեղը մենք նրա՞նց մուննաթը պտի ընկնինք: Մէկ ջուղաբ տո՛ւր, է՜, աջի՛դ ղուրբան գնամ, ձեր ոտը շատ գիտի, քանց մեր գլուխը: Մենք որ կանք` սարի հայվանի պէս առաւօտները վեր ենք կենում, էրեսներս լվանում, խաչ հանում, մէկ քանի խօսք էլ գլխըներիցս դուս տալիս ու գնում մեր բանը: Գիրն էլ ա ձեր ձեռին, գրի բալանիքն էլ: Ձեր մէկ մազը աշխարքի բարեբար բան գիտի: Ասում են, թէ ընչանք աշխարքս չվերջանայ, մեր ազգին ո՛չ թագաւորութիւն կըլի, ո՛չ թախտ, հէնց էսպէս պտի չարչարվինք` մենք դատենք, ուրիշներն ուտեն: Ղորդն ու սուտն աստուած գիտի, պարտական մնայ ասողն էլ, գրողն էլ: Ասում ա` մէկ գիժ մէկ կարաս կոտրեց, հարիր խելօք վրայ թափեցին, չկարացին սաղացնիլ: Բանն ընկել ա բերնեբերան, ասածդ հօ չե՛ս կարալ ետ ուտիլ: Մեր պապերիցը մեր անկաջն ա ընկել, մեզանից մեր որդիքը կիմանան: Վա՜յ հախին, վա՜յ նհախին: Լաւ արիններս էլ եռ ա գալիս, լաւ սիրտ էլ ունինք, տղամարդութիւն էլ, որ մեր դուշմանի հախիցը վեր գանք: Մէկ հայ, տեղն ընկած վախտը, լաւ տասը թուրքի էլ տակն ա դնում ու միսըները բերանները տալիս: Ղորդ ա, նրանք պաս չեն պահում, միշտ եղ ու կարագ ուտում, ու մենք շատ վախտ, շաբթով, ամսով, հէնց ցամաք հացով ու խոտով, բանջարով ենք եօլայ գնում, ամա, ղուրբան ըլիմ մեր սուրբ մեռոնի ու Լուսաւորչի լիս հաւատին, նրանց զօրութիւնը շա՜տ, շա՜տ ա: Փի՛ր ըլին մեր սրբերն ու մեր ամենափրկիչ սուրբ Գեղարդը. մէկ բան ըլելիս եա ղոնշուն դուս գնալիս` մեր մի հայը մէկ դագանակով էլ շատ անգամ տասը թուրքի գլուխը կը ջարդի, մէկ մատով որ խփի, տեղնուտեղը բանհոգի կըլին, հայի փիրն ու սոյը աստուա՛ծ օրհնի: Ամա ի՞նչ անենք, մեզ հրաման չկայ թուր բանացնել: Քրիստոս ինքը Պետրոսի ձեռիցը թուրն առաւ, որ հայ քրիստոնէն էլ թուր չի՛ վերցնի: Քրիստոնէի թուրը աղօթքն ա, ժամը, պատարագը, պասը, ծոմը, ողորմութիւն տալը: Ասիլը հեշտ ա, անիլը` դժար: Թող ժամ, պատարագն էլ ըլին, ո՞վ ասում` չըլի «նէ լեզուն քրքրվի ասողի, ամա թրի ու թվանքի փիրն օրհնած ա, թէկուզ բողազս էլ դուս կտրեն, ես դրուստն եմ ասում: Թուր որ չունիս` գլուխդ կտրում են, օղլուշաղդ քաշում, կերածդ հարամ անում, դատածդ խլում, քեզ էլ եսիր անում, աշխարքն Էսպէս ա, ի՞նչ կարաս անիլ: Տո՛ւր Էն աջը, որ բռնի Էն խաչը: Աղօթքն իր տեղը, թուրն` իրը: Աստուած ղշին, հայվանին էլ եա՛ չանգ ա տվել, եա՛ պոզ, եա՛ ատամ, որ չանգռի, հարու տայ, կծի, իր գլուխը պահի: Ես մեղայ աստծու: Սիրտս էրվում ա, Էնդուր համար եմ ասում, թէ չէ` ինձ նման շատերն էկել, ա՜խ, վա՜խ քաշել, իրանց սեւ օրը լաց էլել ու էլ ետ ա՜խ, վա՛խ քաշելով` հողը մտել, ես էլ նրանց մէկը. թէ մենակ իմ դարդն ըլիմ քաշում, թո՛ղ աչքս հանեն: Թողութիւն արա՛, ծառայ եմ սուրբ աջիդ, գիտում եմ, որ դուք էլ կցաւիք, Էնդուր համար եմ ասում, թէ չէ` մէկ պուճախ էլ ե՛ս կը ճարեմ, որ միջումը ձգվիմ. մէկ բուռը հող էլ հալբաթ կըլի, որ մէկ օր, աչքս խփելիս, երեսիս քցեն:

Լաւ՛ ես հրամայում, լաւ՛, աղա՛ Պետրոս, պատասխանեց սրբազանը, ամա ի՞նչ անես, որ մենք Քրիստոսի ծառեն ենք եւ ո՛չ աշխարքի: Երկնքի որդին ենք եւ ո՛չ երկրի: Քրիստոս Տէրն մեր, սիրելի՛ք (երեսներին խաչակնքեցին), երկնի եւ երկրի արարիչը, եթէ կամենար, որ իր սուրբ տնօրէնութիւնը հեշտութեամբ անց կենար, ու ինքը չչարչարուէր, չխաչուէր, էլ չէ՛ր գալ էս փուչ աշխարքը ու մարմին առնիլ որ մեզ ազատի: Մէկ որ հրամայել էր, ամէն բանը թամամ կըլէր: Ամա չէ՛, Ադամայ մեղքը մնացել էր մեր վրայ. մինչեւ էն մեղքը չջնջուէր, դժոխքը չքանդուէր, մեզ ազատութիւն չէ՛ր ըլիլ: Մենք սուրբ աւետարանի աշակերտն ենք, սուրբ աւազանի` որդիքը. էդպէս մտքերը չար սատան են ա ձեր սիրտն ածում, որ գիշեր-ցերեկ մեր շվաքի ետեւիցը ման ա գալիս: Ինքն` Տէրն մեր, էկաւ մեր մէջը, խոնարհեցաւ, մեր մարմինն ու արինը առաւ, մեր խաթէր խաչվեցաւ, մեռաւ, թաղվեցաւ, որ մեզ, մեզ օրինակ ըլի, թէ ով կամենում ա երկնային փառացը, Քրիստոսի սուրբ արքայութեանը արժանանայ, ընչանք չխաչվի, չչարչարվի, չտանջվի, իր գլուխը մահու չտայ, աստուծոյ սուրբ տեսուն չի՛ կարող արժանանալ:

Աւետարանն ինքն ա ասում, «որ ո՛չ առնու զխաչ եւ ո՛չ եկեսցէ, զկնի, որ ո՛չ թողցէ զհայր, զմայր, զկին, զօրդիս եւ ո՛չ եկեսցէ զկնի իմ, նա չէ՛ ինձ արժանի եւ թէ` եարիցեն ագգ եազգի վերայ եւ թագաւորութին ի թագաւորութէան վերայ, նեղեսցեն, տանջեսցեն, հալածեսցեն զձեզ վասն իմ, այլ դուք ուրախ լերո՛ւք, զի վարձք ձեր բազում են յերկինս, եւ մազ մի ի գլխոյ ձերմէ ո՛չ կորիցէ առանց հօր իմոյ` որ յերկինս է: Այսպէս հալածեցին զմարգարէս` որք առաջ քան զձեզ էինէ եւ այլն: Տեսէ՛ք, սիրելի՛ք, էս էլ աւետարանի խօսքը. ինչ գրվածն ա, պտի կատարենք: Առաքեալք, մարգարէք, մարտիրոսք էսպէս արին, իրանց արինը թափեցին, ինչպէս ամէն օր լսում, կարդում ենք, որ այժմ աստուծոյ աջակողմեան դասումը նստած` իրանց վարձքն ստացել, փառաւորվել, երկնային ուրախութիւնը վայելում են, մենք մէկ սհաթի հետ յաւիտենական կեանքը պտի փոխե՞նք: էդ ո՞ր գիժը կանի: «փառք աշխարհիս, իբրեւ զծաղիկ խոտոյ, այսօր է եւ ի վաղիւն ցամաքիէ: Մեզ պէս մեղաւոր, անարժան մարդիկը պէտք է աստծուն ընդիմանա՞նք: էդպէս սարսափելի, չար միտքը ձեր սրտըներովն էլ չի՛ պտի անց կենայ, ո՞ւր մնայ` բերան բերէք եա լեզուով էլ ասէք: Ինչ աստուծոյ կամքն ա, էն պտի ըլի: Պօղոս Առաքեալը չի՞ ասում, թէ «հնազանդ լերուք թագաւորաց, զի՛յ Աստուծոյ են կարգեալէ: Պրծա՛նք, գնա՛ց: Ով այլ տեսակ կը մտածի, անհաւատ ա ու դժոխքի բաժին, մեր պարտականութիւնն ա, որ ասենք, ձերը` որ լսէք: Չէ՛ք լսիլ, պարտականը դուք մնաք:

 

Բաս թէ իմանաք` մե՛ր գլուխն ի՞նչ են բերում էս հվատի թշնամիքը, էն ժամանակը դուք ձերը կը մոռանաք: Ամէն մէկ բէկ, մէկ խան սուրբ Աթոռը գալիս` մեզ կրակն ա դնում, էրում, շամփրի պէս պտտում: Ո՛չ հաց ու ջուրն ա նրանց փորը կշտացնում, ո՛չ պատիւն ու փէշքաշները նրանց աչքը բռնում: Շաբթով նստում են մեզ վրայ. ինչ որ ուզում են, տալիս ենք, էլի ռազի չե՛ն ըլում: Սարդարն ու Հասան խանը գալիս հօ, երկինքը մեր գլխին փուլ ա գալիս, աշխարքն աշխարքով դիպչում. էլ շունը տէրը չի՛ ճանաչում, էնքան գել են մեր գլխին թօփ ըլում: Քչիցը քչիցը, ամէն մէկ գալիս, չորս-հինգ հարիր մարդ ետեւիցն ընկած` տուն են թափում, ո՞ւմ առաջը բռնես: Խան, բէկ, ծառայ, մեհտար, աշչի, ղուշչի, ղայլանչի, էրկու էնքան էլ ձի, ջորի, ուղտ, բարգ, բարխանա հետըները քցած` գալիս են, մտնում վանքը. դէ արի՛, նրանց կառավարի՛: Ինչ օր որ նրանց ոտքը մեզ մօտ պէտք է մտնի, հացըներս էլ ա հարամ ըլում, ժամըներս էլ: Սաղ օրը եա ժամի ծերին, եա ճամփի մէջտեղը, շոգում, անձրեւում, թօզում պտի կանգնինք, մտիկ տանք, որ նրանք գան: Իրէք չորս եպիսկոպոս պտին առաջը գնալ: Բոլոր միաբանութիւնը դուս ա գալիս, մէկ վերստաչափ. տեղ էլ գլխաբաց, խաչով, խաչվառով, շուրջառով, բուրվառով, խնկով, մմով առաջ գնում ու շարական ասելով, վազելով, ձիանոնց առաջին քափ ու քրտինքները կոխած` նրանց ներս բերում: Շատ անգամ, վանքի դուռը մտնելիս, պէտք է զառ ճոթից, ղումաշից, Խասից փիանդազ քցած, որ էս անօրէնների ոտը խէրով ըլի, մէկ վնաս մեզ չհասնի, թէ չէ ամէնիս էլ կը կոտորէն: Փիանդազը ֆառաշների փայն ա, դէ արի՛, նրանց սիրտը շահի՛: էսպէս` գալիս են, վանքը լցվում: Վեհարան, խցէր, Ղազարապատ` էլ տեղ չի՛ մնում, որ միջումը կուչ գանք: Հլա սարդարի, խաների սիրտը փէշքաշներով, փողով ենք առնում, ու կաթողիկոս, եպիսկոպոս գիշեր-ցերեկ գլխըներովը պտիտ գալիս: Ամա ինչ որ մեր խեղճ միաբանի ու նօքարների գլխին ա գալիս, քո դուշմանդ չտեսնի: Փետի, թրի առաջ արած, սաղ օրը ուշունց տալով, ծեծելով` հազար մէկ բան են ուզում: Եա ձիանոնց տեղն ու խոռակը լաւ չի՛, եա իրանց սրտի ուզածը բանի պէտքը չի՛: Մեր ձիանքն էլ են դուս անում, տաւարն էլ: Խոզերին հօ, վա՜յ նրանց օրին, որտեղ որ տեսնում են, թրատում, միջիցը կէս են անում, ախր խոզի թշնամի են, բաս ի՞նչ կըլի: Մեր թխած հացը, էփած կերակուրը, մորթած միսը, ձեռը տված զատը հարամ ա ու հարամ: Իրանք են ամբարը մտնում, մառանը ընկնում, դռները կոտրատում, ու ինչ սիրտըներն ուզում ա, շատ փայը շաղ տալով, ոտի տակ քցելով, կոտրելով, ջարդելով, փչացնելով` իրանց ձեռովը դուս բերում, ուզածները շինում, էլի մեր եախիցը կպչում:

Էսպէս` մոյդայ ասես, ղարաչի, քեամանչի, սազանդար, սաղ գիշերը որը պար ա գալիս, որը ֆալ բաց անում, որը բերնին զոօ տալիս, որը գլխին, որ էս անիրաւի սիրտը շահի: Գինի խմիլն էլ հօ, նո՛ր են սովորել, էլ ի՞նչն ա պակաս: Աստուած ո՛չ շհանց տայ, մենք էլ ձեռըներս դօշըներիս սաղ գիշերը նրանց առաջին եա պէտք է չոքինք, եա կանգնինք, որ քէֆըները թամամ ըլի: Շատ անգամ վարդապետ էլ ա թրատվում, եարալու ըլում: էսպէս` ընչանք մենք նրանց մեր հասարիցը դուս ենք տանում, մերը մեզ ա հասնում:

Ախր մեզ որ է՛ս են անում, ձեզ ի՞նչ կանեն: Պտի համբերենք, համբերութիւնը կեանք ա: Կարելի ա, որ մէկ օր աստուծոյ ողորմութեան դուռը բացվի, եա Էն ա, բոլորս էլ կը կոտորվինք, կը փչանանք ու Աստուծոյ սուրբ տեսութեանը կարժանանանք, կամ թէ չէ` մէկ ճար կըլի մեզ: Քրիստոնէն սրով չի՛ պէտք է իր բանը եօլայ տանի, նրա թուրը իր համբերութիւնն ու հաւատն ա: էսպէս արեց մեր էն էշ գեղըցի, յիմար Աղասին էլ, որ մէկ աղջկայ խաթէր սուր քաշեց, ու խեղճ քանաքռցիք էնքան ջառըմայ տվին, ու նրա հալեւոր հէրը ու գեղի քէդխուդէքը էս ա, հինգ տարի ա, բանտումը քոթկումը չորանում, մաշվում են, ու աստուած գիտի, թէ վերջըները, ի՞նչ կըլի: Ո՛չ մելիք Սհակի, ո՛չ կաթողիկոսի մունաթը մէկ օգնութիւն չարին: Ինքն էլ գժի պէս ընկել ա սարեսար, չափմիշ անում, ճամփայ կըտրում ու իր թշվառ օրը Էսպէս անց կացնում: Ո՞վ ա գիտում, թէ ո՞ր քարի վրայ գլուխը վեր կը դնի ու ի՞նչ տեղ շներոց-գիլերոց կըլի: Լաւն է՞ն չի, որ մարդ գլուխն իրան քաշի ու տաղ անի: Չ՛Է, չէ՛ սիրելի՛ք. քանի կարանք, մեր գլուխը պահե՛նք. «հաէ՛ կասեն, «հաէ՛ ասենք, «չէէ՛ կասեն, «չէէ՛ ասենք, կասեն` նստի՛ր, նստի՛նք, վե՛ր կաց` վե՛ր կենանք, մինչեւ, տեսնի՛նք, թէ բանն ի՞նչ տեղ կը հասնի: Ասում են, թէ ռսներն էկել, Ապարան են հասել, ո՞վ ա խաբար. բալքի նրանցից մէկ ումուդ ըլի, աստոծոյ բանն անքննելի ա: Աստուած նրանց թուրը կտրուկ անի. թէ մէկ նրանց ոտը մեր հողը կը մտնի, էն ժամանակը թո՛ղ մեզ էլ տանին, մատաղ անեն: Շտապիլ հարկաւոր չի՛: Ցիցիանովն ու Գդովիչը Երեւան չառան, բալքի թէ աստուած չէ՛ր կամեցել, որ մեզ էլի փորձի: Շատը տարել ենք, քչին էլ համբերենք, տեսնի՛նք. վերջըներս ի՞նչ կըլի: Ամա էլի եմ ասում` քրիստոնէն թրի կոթն էլ ձեռ չի՛ պէտք առնի, կարճ, որ քար էլ աղան գլխին: Իրիկնաժամի զանգակը տվին, գնա՛ նք ժամ, աղօթք անե՛նք, հլա շատ կը խօսանք: Ա՛յ տղայ, վեղարս տո՛ւր, մաշիկս դի՛ր, ժամիցը ետը գիշերն` երկար, մենք` պարապ, էնքան խօսանք, որ քուններդ տանի:

Աստուած բարի ճամփայ տա՛յ, հա՛յր սուրբ, էդ բերանդ լիս դառնայ. Էդպէ՛ս պէտք է քարոզել խալխին: Աշխարքումը կենալը ի՞նչ լազաթ ունի, անապատը՛ պէտք է գնացած, անապատը՛, որ աստուած երկնքիցն ուրախանայ, երկիրս քիչ-քիչ քանդվի, սատանէն ճաքի, տրաքի, հրեշտակները մեզ շուտով տանին, մեր փառքին հասցնեն: Ազգն ի՞նչ ա, աշխարքն` ի՞նչ: Բոլոր սուտ բան ա: Ամէն մարդ իր հոգու ճամփեն պտի գտնի: Քանի կարաս` օր առաջ թադարեքդ տե՛ս, որ ետ չընկնիս:

Տիրացուն իսկոյն վեղարը տվեց, ֆարաջէն հաքցրեց, վարդապետը մաշիկը դրստեց, առաջը դրեց, իշխանքը գլխըները տմբացնելով, քուրք ու աբա ուսըներին քաշելով, գդակները դզելով ետ կանգնեցին, ու սրբազանը դուս էկաւ: Նրանք էլ ետեւիցը մէկ-մէկ ճամփայ ընկան, քօշըները հաքան, որ դռանը թողել էին. մէկ սարկաւագ փիլոնը վերցրեց, մէկ վարդապետ գաւազանը, ու դռանը ձեռը տվեց, տէրտէրները հօ, փիլոնները ուսըներին, դռանը Էնքան կանգնել, վրվրթացել դողացել էին, որ դատաստանի օրն էլ Էն մահվան քրտինքը չեն տեսնիլ: Եպիսկոպոսը դուս Էկաւ թէ չէ, երկու կարգ դառան, փիլոնները քցեցին ու եպիսկոպոսին հանդիսով, տիրացու, սարկաւագ, վարդապետ, իշխան, թվանքչի քամակիցն ընկած` տարան ժամը: Ներս մտնելիս` տիրացուն հողաթափը առաջը դրեց, սարկաւագը փիլոնը քցեց, մէկ տէրտէր էլ մէկ խալիչայ ծալած, ձեռին բռնած` հէնց եպիսկոպոսը ժամը մտաւ, սեղանի առաջը հասաւ, մէկ քանի խաչ հանեց երեսին, մէկ խոր գլուխ տվեց, խալիչեն բաց արեց, ետ կանգնեցաւ. եպիսկոպոսը մէկ քանի խօսք իր մտքումն ասեց, սուրբ սեղանին գլուխ, երկրպագութիւն տվեց ու փառահեղ կերպով գնաց, ձախու դասումը, իր աթոռումը բազմեց, ժամն օրհնեց, Հայր մերն ասեց, ժամը կանգնեց:

7

ժամը դեռ կէս չէ՛ր էլել` հարայ-հրոցն աշխարքս բռնեց. սար ու ձոր իրարոցով ընկան: Թուրք, սարվազ, արախլու եկեղեցին լցվեցին. ժամ ասողների ձէնը փորըներումը մնաց: էլ մեծի, պստկի չի՛ մտիկ արին, ով ոտումը յարաքաթ ունէր ու ջանումը` ղվաթ, դուս թռաւ, գլուխն առաւ, կորաւ, ով` չէ, տեղնուտեղը մնաց քարացած, սառած: Գլուխ ասես, որ պատռվում էր, ատամ ասես, որ ջարդվում էր: Անիրաւ արախլուն ո՛չ ժամի էր խնայում, ո՛չ մարդի. թվանքի ոռթով ամէն մէկին մէկ պատի կպցրին, վրայ թռան, եկեղեցու ինչ զարդ, զինզինաթ, խաչ, աւետարան կար, դես ու դէն դաղթմիշ արին, շուրջառ, բուրվառ, ինչ տեղ մէկ էրծաթի նշան էր երեւում, բոլոր քանդում, ջախըբուրդ էին անում, վերցնում, ոտի տակ տալիս: Մէկ քանիսն էլ եկեղեցու դուռն ու շեմը բռնեցին, որ դուս գնացողին ձեռք քցեն, թալանեն: Էսպէս` ում վրայ մէկ նոր շոր էլ որ տեսան, հանեցին, զաւթեցին: Ինչ կնանոնց հալն էր, աստուած ո՛չ շհանց տայ. երեսի ոսկի ասես, ձէոի մատանիք, դօշի շարք ու քորոց, զառ մինթանայ (լեհին), դիբայ արխալուղ, սամուր քուրք, ինչ կար չկար. բռնցքելով, ոտի տակ տալով էին հաքըներիցը հանում: Ծերունի եպիսկոպոսը մէջ ընկաւ, որ մէկ քոմակ անի, բռնեցին, կռները կապեցին. Տէրտէր «ներէն էկան, ամէն մէկին մէկ պատի զարկեցին, ու ով կար չկար, ոչխարի պէս թրի առաջն արած դուս քշեցին, հետ ածեցին:

Լացի, սգի ձէնը երկինքն էր հասել, բայց էս անողորմ ազգի համար, հէնց իմանաս, քեամանչի, սազի ձէն ըլեր: Եկեղեցուցը դուս Էկան թէ չէ՛, աչքդ ո՛չ տեսնի էն օրը: Մհառլամի ձէնն էլ էր կտրվել, Հասան-յուսեյնինն էլ. սար ու ձոր ոտն էր առել, փախչում էր, աչք առել, լալիս էր: Ձորագեղի ու Կոնդի քուչէքումը որ ասեղ քցէիր, գետինը չէ՛ր հասնիլ. էնքան արախլու, ղարափափախ, քուրդ, սարվազ էին լցվել, որ գետինը սեւացել էր: Բերդի չորս կողմն է՛լ տեղ չկար, դուքան էր, որ թարաշ էին տալիս. տուն էր, որ թալանում, կրակ տալիս ու տանտիրոնջը չիփչիփլախ, իր ողորմելի օղլուշաղի ձեռը բռնած, դառ ու դարտակ դուս խռկում, թրի, թվանքի առաջն անում: Ով շուտով մէկ բան տեսել, թաղել էր, եա հացի, ալրի ջվալում մէկ բան թաքցրել, էն մնաց իրան: Քուչէքանց միջին երեխեքանց, հարսների ու աղջկերանց ձէնը քարերը մղկտացնում էր, լացացնում: Շատը ձիու ոտի տակին էր հոգին տալիս, շատը ահիցն ու դողիցն էր լեղապատառ ըլում. շատին երեսի վրայ էին քաշ տալիս, որին մազերիցն էին ձիու ետեւիցը սարաթմիշ անում, քարեքար տալիս: էն օրը գնայ, ո՛չ ետ գայ, ինչ Երեւանի հալն էր:

Շատ հէր, շատ տղամարդ կամ հանդումն էր, կամ բաղումը, կամ ուրիշ տեղ գնացել ու չիմացել, թէ ի՞նչ կրակ ա գալու իր տան ու աշխարքի վրայ: Նորագեղի դուզն ու կարմնջի ճամփեն, Կուզեռան դօշը ձիաւորներով խլխլում էր: Մէկի տեղակ հազարն էին դուս թափել, որ գնան, խեղճ գեղցոնց էլ էս դառն աւետիքը տան: Ղուշը գլխըներովն անց կենալիս` վեր էին քցում, թեբռում, պլոկում, մարդ չէ՛ր կարում տեղիցը եռայ: էսպէս` որը ունեւոր էր ու ջահել, շոր ու փալաս, բարգ ու բարխանա շալակները տվին, տարան, բերդն ածեցին, որը հալեւոր էր ու աղքատ, օրվան հացի կարօտ` ծեծելով, ջարդելով տանից դուս արին, որ հէնց էն սհաթին տունը, տեղը թողան, երըմիշ ըլին, որ գնան, գնան միւս գեղցոնց հետ խառնվին, որ քոչեն, չունքի ղալաբանդլղ էր, ռուսը գալիս էր: Երանի՜ նրան, որ մէկ սել ձի, կով, եզը կամ մէկ էշ էլա ունէր: էնքան կարացին, որ մէկ քանի կարպետ, խալիչայ, եօրղան, դօշակ, աման, մի քիչ ալիր եա չալթուկ հետըները վերցրին, որ անձրեւի ու արեւի տակին, սովի ձէոիցը չմեռնին: Բայց քաղաքումը շատը ո՛չ գրաստ ունէր, ո՛չ մարդ, սել հօ, սկի լսված չի՛: Անիրաւ թշնամին էնքան ժամանակ էլա չէ՛ր տալիս, որ էստոնք էլա վերցնեն: Ինչ ուտելիք կար` ձուկն ասես, եղ, պանիր, հաց, գինի, տան բոլոր տարվան թադարեքը, կամ ջարդում էին, դէն ածում, կամ էրում, ջուրը քցում, տնները կրակ տալիս, փետումիս անում, որ շուտով ճամփայ ընկնին, քոչին: Եկեղեցքանց, տների, ջաղացների դռները մնացին կրնկների վրայ բաց կանգնած: Տանող-տանողի՛ էր, քաշող-քաշողի, շունը տէր չէ՛ր ճանաչում, հէրը որդուն ուրացել էր: էս սարսափելի ձեւովն ընկան գէջդանգէջ ճամփայ. օձերը ծնեցին, քարերը պատռվեցին, քոչը երմիշ էլաւ:

Շատ ողորմելի, երկու հոգիս մեր կինարմատ` շունչը բերնին դէմ առած, մէկ քոռփայ ծծին ունէր բռնած, մէկը` քամակին կապած, որի էլ ձեռիցը բռնած` հազար տեղ չոքում, հոգին ուզում էր տայ ու իր սեւ սհաթիցը պրծնի: Չէ՛ր գիտում` ի՞ր գլուխը լաց ըլի, թէ ողորմելի երեխեքանց ձէն կտրի, որ սոված, ծարաւ, շոգի ձեռիցը թուլացած, ոտները եարալու-փարալու, չունքի շատը բոբիկ էր գնում, իրանց մօր ծնկներովն էին փաթաթվում, ճտովն ընկնում, որ իրանց կտոր հաց եա մէկ պուտ ջուր հասցնի: Շատ հէր` երեխեն ուսին եա շալակի, խալիչայ, խուրջին քամակին, դէմը գնում, դէմը լալիս, հէնց որ ուզում էր մի քիչ նստի, շունչ քաշի, թրի ոռքն եա թվանքի լուլեն էին աչքը բուռը քցում, որ տեղիցը վեր կենայ, վազի, որ ետ չմնայ: Որի հէրն էր մերձիմահ` տանը մնացել ընկած, որի հարսը կամ կնիկը, կամ պառկած ծննդկանը, կամ ծծկեր երեխեն` օրօրոցումը: Տեսնողի սիրտը կրակ էր ընկնում, բայց անողորմ ղզլբաշի թուրն ու արինաթաթախ ձեռը ո՛չ հէր էր հարցնում, ո՛չ հիւանդ, ո՛չ ծեր, ո՛չ տղայ, ո՛չ մեր, ո՛չ աղջիկ: Որին քարով էին սպանում, որին թրով, որի ոտիցը քաշում, ջուրը քցում, որին բանհոգի անում, որ մնացողները ձեռք վերցնեն, գնան: Անբան, հայվան շները շատ էին ցաւում, կսկծում էս դառն, սոսկալի տեսարանի վրայ, քանց բանական մարդիկը: Ա՜խ, ո՞վ կարայ է՛ն ողբը, է՛ն կսկիծը, է՛ն սուգն ու արտասունքը պատմիլ ինչ որ էս ողորմելի խալխը վեր էին ածում ու քաշում: Մարդի սիրտ պատռվում ա, բայց երկինք-գետինք մէկ փուլ էլ չէին գալիս, որ նրանց տակով անեն, մէկ չէին էլա ճաքում, սիրտըները բաց անում, որ նրանց կուլ տան, պրծացնեն:

Ինչ որ գեղցոնց հալն էր, աստուած հեռու տանի: Շատի տաւարը հանդումը մնաց, մալը` չօլումը, ոչխարը` սարումը: Ում ձեռը հասաւ, էնքան արեց, արաբեն լծեց, երեխեքը մէջն ածեց, մէկ քանի փալաս-փուլուս էլ վրէն քցեց ու լալով, աղի արտասնքով ճամփայ ընկաւ: Տուն, տեղ, բաղ, մասիլ` մնացին աստուծոյ ապով: Որդին հօրն ուրացել էր, բայց էլի էս օրհնած գեղըցիքն էին, որ ճամփի կիսին բազի քաղաքացու երեխայ, բարգ, օղլուշաղ իրանց սելումն էին դնում, կամ նրանց հիւանդներին տիրութիւն անում, չունքի լաւ-օսալ, էլի գրաստ, ուտելիք, տաւար սրանք ունէին, նրանց ո՞վ կը տար, ու ինչքան ձեռըներիցը գալիս էր, քոմակ էին անում նրանց:

Շատ ողորմելի հէրնըմէր, հէնց ճամփին, մէկ սովամահ, ծծկեր երեխայ` էրկու-իրէք օր ձեռըներին պահում, ուզում էին, որ մէկ էնպէս տե՛ղ հողի տակովն անեն, որ բալքի թէ գազան չդիպչի, ու իրանք` էլի ետ գան, իրանց ջրատար մեռելի ոսկորները հանեն ու տանին իրանց հետ, ժամով, պատարագով թաղեն: Բայց որ ճարըները կտրվում էր գլխըներին կրակ էին վառում, էրեխեն կամ ջուրն էին քցում, կամ մէկ քարի տակ դնում, իրանք էլ վրէն էրվում, խորովվում ու միւս օրը լալով, կիսամահ ճամփայ ընկնում: Շատ յղի մեր հէնց ճանապարհին կամ մեռած էր ծնում իր ինն ամիս դառը ցաւով արգանդումը պահած, հասցրած մանուկը, կամ թէ չէ, սաղ էլ որ ըլում էր, մերը բարուրում, ուզում էր, որ կամ ինքն էլ հետը մեռնի, կամ մանուկը չթողայ, տանի, բայց ա՜խ, անաստուած ղզլբաշի թրի բերանը կամ երկսին էլ ի միասին էր, կտրատում, կամ բարուրը մօր ձեռիցն առնում կամ` սպանում, կամ ջուրը քցում, կամ քարին տալիս, փչացնում:

Շատ հալեւոր կամ ոտից-ձեռից ընկած պառաւ, որ էլ չէին կարում ոտը ոտի առաջ դնեն ու կիսաշունչ մէկ քարի տակի նստում էին, որ բալքի թէ գազանք գան, նրանց կտրատեն, ուտեն, որ գլխըները բաց չէին անում, լալիս, մղկտում ու իրանց որդոցը օրհնում, բարի ճամփայ, բարով մնայ ասում ու ձեռաց գնում, եա արախլվի ոտներն ընկնում, աղաչում, պաղատում, որ իրանց էնտեղ թողայ, հէնց խօսքը բերնըներումն էին թրախորով ըլում` ո՛չ որդու ձէն լսում, ո՛չ թոռի երես տեսնում ու թամարզու աչքը խփում: Շատ որդի` իր հալեւոր հօրնըմօր, շատ փեսայ` իր նշանածի կամ նորահարսի, շատ ախպեր իր քուոր, աներ-զոքանչի հալը տեսնելով, որ էլ ջան չունին, որ տեղըներիցը շարժին, իրանք էլ կիսաջան` էլած ղվաթներն էլ որ ատամների տակը չէին առնում ու իրանց անգին բեռը շալակում, որ եա իրանք էլ մեռնին, եա նրանց չթողան, մէկ էլ էն էին տեսնում, որ քամակները թեթեւացաւ, ու իրանց քաղցր, ազիզ բեռան արինը շլընքներով շոռալով ծոր ընկաւ, գետինը ժաժ էկաւ, իրանց գլխըները աչք ու լիս, ուշ ու միտք կորցրեց, դժժաց: Շատի բախտն էնքան բանում էր, որ թուրը իրան էլ էր զօռը ցոյց տալիս, իր սիրելու հետ տանում, պրծացնում: Բայց ա՛խ, իրանք, ղորդ ա, պրծնում էին, բաս իրանց քոռփայ մանուկների, էրեխեքանց ցաւն ու հոգսը ո՞վ պէտք էր քաշէր, ո՞վ նրանց մէկ պուտ ջուր, մէկ կտոր հաց տար, սովից, մահից ազատէր: Վա՜յ նրանց օրին, եա անիրաւ արախլուն էր նրանց զաւթում, եա սովը իր ճանկը քցում:

Բոբիկ ոտները քարերն էին ճղում, բաց գլխըները` արեգակը էրում, փոթոթում: Շատ մօր երեխեն գրկիցը խլում էին ու կտոր-կտոր անում, որ երգին գնայ: Ո՞վ. երկինքը` աչքը բաց, հանդարտ մտիկ էր տալիս, երկիրը` բերանը փակ, անկաջ էր դնում. ում տալիս էին էնպէս անմեղ քոռփին, դէն էր քցում, մէկ բուռը հողի էլա արժան չէ՛ր տեսնում: Վա՜յ նրան, որ կամ սելի ակն էր կոտրվում եա ձին սովի ձեռիցը բէզարում, կամ գրաստը ծարաւի, շոգի ձեռիցը թուլանում, վեր ընկնում. կամ տիրոնջն էլ անասունի հետ էին սպանում, կամ սել, մանր երեխէք միջումը վեր ընկած եա քնած թողում ու տիրոնջը թրածեծ անելով առաջ քշում, հետ ածում. Շատը, զօրդ ա, վազում, գնում էր, չունքի ջանն ազիզ ա, բայց շատը գլուխը դնում սելի վրայ, աղաչանք էր անում, որ կտրեն, մեռնի, պրծնի ու իր ողորմելի զաւակները չօլումը չթողայ:

Ա՜խ, ո՞ր մէկն ասեմ, սիրտս արին ա դառնում, ձեռներս դող ընկնում, աչքերս սեւանում: Երանի՜ նրան, որ էսպէս բան ո՛չ տեսել, լսել ա, ո՛չ էլ կը տեսնի, կը լսի, բայց մեր ողորմելի ազգը հազար անգամ ա տեսել, լսել, քաշել: Քար չկայ մեր երկրումը, քոլ չկայ, որ Հայի արնով ներկած չըլի: Դո՛ւ էլ սրանց հետ գնացիր, սիրելի՛ եղբայր իմ Մոսի, իմ գառնուկ ախպեր: Ա՜խ, հէնց մանուկ երեսիդ էի կարօտ, էն էլ չտեսայ: Մօրս ծոցին, իրէք տարեկան, սովը քեզ տարաւ, էդ լիս երեսիդ ղուրբան: Գերեզմանդ ի՞նչ տեղ ա, չգիտեմ, բայց երկնքումն էլա երաբ մի ցեղ կտեսնի՞մ, մի ճտովդ կընկնի՞մ, ա՜յ քո անմեղ ջանին մեռնիմ:

Ա՜խ, սիրելի՛ հայ, էս բաները լսելիս, ինչ ունիս-չունիս տո՛ւր, որ քո ազգը քիչ-քիչ մէկ լաւ օր քաշի: Սրանք են, որ դռնեդուռ ման են գալիս, ողորմութիւն խնդրում, որ գնան, իրանց գերիքն ազատեն, որ էս դառն ժամանակին Բայազիդ կամ Ղարս ծախել են, որ միւսներին պահեն: Որդուդ նայի՛ր, աստծուն փառք տո՛ւր, որ քո առաջին խնդալով, խայտալով խաղում են: Ա՜խ, քո դուռն էկողի ցաւն իմացի՛ր, մի՛ երեսդ դարձնի՛ր: Սրանք տանից, տեղից ընկած, որդուց, օղլուշաղից զրկված, սոված, ծարաւ` քե՛զ են ապաւինել: Մի՛ ասիր, թէ թամբալ են, բանից փախչում են, սրանց ամէն մէկի սրտումը հազար թուր կայ ցցված:

Սրանց ուտելիքն էր խոտը, ծառերի կճեպը, թուփը ու իրանց սատկած տաւարի ջամդաքը, չունքի մորթիլ չէ՛ր կարելի էսպէս ժամանակին: Մէկ արտ ռաստ գալիս կամ մէկ խարաբայ գեղ տեսնելիս` հէնց իմանում էին, թէ դրախտն են գնում, չունքի լաւօսալ, էլի մէկ բուռը ցորեն եա մէկ պտղունց գարի ճարում էին ու հէնց էնպէս բովում, աղանձում, հատիկ անում, աղը հօ ղհաթ էր: Էսպէս էին քոչում մեր խեղճ, ողորմելի խալխը. չունքի ղզլբաշն իմացել էր, կամ ինքն էր ուզում ռսի հետ կռիւ բաց անի, ուզում էր, որ թէ երկիրն առնեն, խալխն էլա չի՛ կորցնի, որ տանին Թեհրան, իրանց ծաոայ շինեն` եա թուրքացնեն, եա հողի հետ հաւասար անեն:

Ա՜խ, հոգիս դուս ա գալիս, ընչի՞ հին դարդերս էլի նորոգեցի, ընչի՞ էս բանին ձեռք տվի:

Էսպէս տասը-տասնըհինգ օր քաշեց, որ Երեւանու էլլիգը կէսվէկէս էլած, ծեծված, ջարդված, կոտորված` որը քրդի, որը ղարափափախի ձեռը եսիր գնացած` կէսը Ղարսայ հողը մտաւ, կէսն էլ Մասսայ սարի էն կողմն անցկացաւ, Բայազիդ գնաց, բայց ո՞ւմ մօտ, ո՞ւմ տունը, աստուած ո՛չ գիտէ: էջմիածնայ միաբանքն էլ ցրվեցան: Առաջին եպիսկոպոսքը` Եփրեմ, Բարսեղ, Յովհաննէս` այժմեան կաթողիկոսը ու այլք, վանքի զարդն առան, էկան բերդը: Հինգ-վեց օր էլ է՛ս քաշեց, ընչանք թուրքի մհասիլը նրանց կը ցրուէր: Գրքատուն, ամբար` որը դարտակեցին, որը փակեցին: էրկու [հարիւր] ջանիցը հինգն էլա չմնացին, որ սուրբ տաճարին ու աթոռին պահպանութիւն անեն, էն էլ ծերացած, ոտից-ձեռից ընկած հաբեղայ, վարդապետ էին, որ լաւ համարեցին իրանց չոր գլուխը էնտե՛ղ վեր դնեն, ուրտեղ որ էնքան տարի ծառայութիւն էին արել, քանց աշխարքէ աշխարք ընկնին կամ ճամփին մեռնին:

Բազի խեղճ մարդ էլ էսքա՛ն հեռու տեղիցն ու էնքա՛ն վտանկաւոր ճամփերով` գլուխը փէշն էր դնում, օղլուշաղն ուրշի եա աստծուն պահ տալիս, ետ դառնում, գալիս, որ համ իր բաղերին ու հանդին, համ իր հարեւանների մլքին օրոն անի, ջրի, պահի, որ չի՛ չորանան: էս խեղճերն էլ ցերեկը փշերի տակին, քոլերի միջումն եա քարափներումն էին տափ կացած, ու գիշերը` մութը գետինն առնելիս, ոտ ու շփլթու կտրվելիս, մահվան դողով ու քրտնքով դուս էին գալիս, իրանց բաղերը, հանդերը ջրում, իրանք էստեղ հալվում, մաշվում ա՜խ ու վա՜խ քաշելով, իրանց ողորմելի օղլուշաղն` էն ղարիբ երկրներումը: Շատը հէնց իմանալով, թէ ոտը խաղաղվել ա, որ դուս չէին գալիս, իսկոյն հարամին բկին չոքում, գլուխը կտրում, հոգին առնում էր: Գլուխը դառել էր մէկ սոխի գլուխ, ինչպէս որ ասում են: Սար ու ձոր հարամով, գողով, աւազակով լցվել էին. ղուշը երկնքիցը վեր էին բերում: Օդը ապականվել էր ջամդաքի հոտով, ու հարամի ղշերը, որ աշխարքի տակիցն ասես, թռել, էստեղ էին հաւաքվել, որ իրանց փորը կշտացնեն: Ջուր ասես` մարդ էր բերում, քամի ասես` մարդահոտ, քար չկար, որ արինաթաթախ չըլէր էլած: Երկինքը պելացել, մտիկ էր անում, որ տեսնի, թէ ինչքա՞ն չարութիւն մարդ կարայ անիլ, որ էնըգեօրայ նրա պատիժը տայ:

8

Էս ժամանակին էր, յունսի…ին 1825-ին, որ արինակեր Հասան խանը` սարդարի փոքր ախպերը, որ հազար անմեղ գլուխ կերել, հազար տուն քանդել, քաղաք, գեղ աւերել, Ղարս ու Բայազիդ հինգ-վեց անգամ ոտի տակ տվել, Արզրումայ սարասկեարին խղճացրել` աշխարհ ձեռին զվիրն էր բերել, ոտը բարձրացրեց, որ գնայ, Պետերբուրգն էլ առնի, աւերի, Թիֆլիզու սիրուն օղլուշաղը իրան գազան զօրացը մատաղ անի, հրամայեց Նաղի խանին, որ իր ղարափափախները ու մսկլուն վերցնի, գնայ, Դազախու բերանը բռնի. Քրդերի գլխաւոր Օքիւզ աղին էլ ղրկեց Ղարսայ սնըռը, ու ինքը իր սարվազներովը, ղոնշունովը գնաց Ապարան, որ Փամբակու վրովը, ֆռսանդ ճարածին պէս, ոուսի սահմանը անց կենայ: Բերդերը բոլոր ղայիմացրին, Երեւանումն ու Սարդարաբադումը, որքան հարկաւոր էր, զօրք ու ջաբախանայ թողին ու մնացածը հետըները վերցրին:

Ո՛վ էս սհաթը Երեւան էր մտել, հէնց կիմանար, թէ ջրհեղեղը նոր ա էկել աշխարհս քանդել: Ապարան դառել էր մարդի ղասաբխանայ: Օր չէ՛ր ըլում, որ սարից, չօլից մարդ չի՛ բռնեն ու Հասան խանի առաջը չբերեն: Ամէն գլուխ բերող նրա աջու ձեռն էր դառնում, փէշքաշի տուտը Ղարս էր հասել: Առանց մարդ սպանելու մէկ օր աչքը չէ՛ր կպցնում: Տեղիցը վեր կենալիս, նամազը պրծածին պէս, առաջին գործն էն էր, որ ջրատար, մոլորած եսըրների, որ էստեղ-էնտեղ ճանկում, բերում էին, կամ աչքըները հանի, քիթ ու պռունկը կտրի, կամ ոտն ու ձեռները կտրիլ տայ, կամ կտրատած ձեռները դաղած եղի պղնձի մէջը կոխիլ տայ, որ արինը կտրվի, կամ նրանց սաղ-սաղ փառչալամիշ անի: Նաղի խանի ու Օքիւզի ղօչաղ ծառեքը հրաշք էին գործում:

Բոլոր Ղազախ-Բոռչալու դոնմիշ էր էլել, շատ էսիր սրանք էին բըռնում իրանց միջիցը ու ղզլբաշի ձեռը տալիս: Ճամփայ ասես, վելադութիւն ասես` սրանք էին անում ու թշնամուն կամ իրանց մէջը բերում, կամ իրանք խեղճ հայերի տունն ու տեղը թալանում: Շատ անգամ էն մարդի, որի հետ որ աթադան, բաբադան, մուղարար, տարերով նստել, վեր էին կացել, հացը կերել, հարեւանութիւն արել, գալիս էին ափաշկարայ, օրը ճաշին տունը կտրում, ունեցած չունեցածը վերցնում ու հետն էլ ասում, որ`

 

Մենք տանինք լաւ ա, քանց թշնամին, մենք ձեր դօստն ենք, մենք ուտենք ձեր մալը, թէ չէ՛ թշնամին կը գայ, կը տանի:

Էսքա՛ն բանն անց էր կացել, խորամանկ պարսիկքը իրանց բան էնպէս էին գողի պէս սկսել, որ մեր կողմը ոչի՛նչ խաբար չկար: էսպէս անօրէնութիւն շա՜տ էր պատահում: Շատ տարի, Ղարսայ կամ Բայազդու վրայ, գնալիս, էս օրը հազիր էր: Ապարանը ամէն տարի էր դուս գալիս սարդարը իր ղոնշունովը, իրէք ամիս մնում, Փամբակու մեծաւորին փէշքաշ ուղարկում, իր մօտ հրաւիրում ու հազար օրթումով հաւատացնում, թէ ռուսը քանց նրան էլ մեծ բարեկամ չունի: էս էր պատճաոը, որ Փամբկու իշխող մեծաւոր իշխանն եւ զօրապետն` Սավարզամիրզայ, ոչի՛նչ կասկած չէ՛ր տանում: Ղորդ ա, էստեղ-էնտեղ տաւար, եսիր տանում էին, ամա էս բարի սովորութիւնը էսօր էլ ունին մեր պատվական դրացի Ղազախ-բոռչալուն: էսօր էլ են մարդ սպանում, թալնում, կոտորում, նրանց բան ու գործն է՛ս ա միշտ: էստուր համար զարմանք չի՛, որ ո՛չ ոք մէկ չար բան չէ՛ր մտածում, թէ Երեւանը քոչում էր. նրանք հաւատացնում էին, թէ սարդարը ուզում ա գնայ Արզրումու վրայ: Ղալաբանթլղ հազար անգամ էր պատահել, էս նոր բան չէ՛ր, ու նրանց աղալարները էնպէս էին Սավարզամիրզի սիրտը ձեռք քցել, որ ինչպէս ուզում էին, էնպէս էին շուռ տալիս: Բազի հայ էլ, որ Երեւանիցը, իր բարեկամներիցը գիր էր ստանում ու գիտէր, թէ բանի զօրութիւնն ի՞նչ ա, ձէն հանելիս` Ղարաքիլիսումը վրէն ծիծաղում, ռխին խփում էին ու վախլուկ հայ կանչում: Աղալարները մեծաւորի դուռն ու շեմը էնպէս էին բռնել, որ մէկ հայի չէին էլ թողում, որ շունչն էլա հանի:

էլի Փամբակու հայերը պարսից խորամանկութիւնը լաւ իմանալով եւ իրանց քաշած դառն օրերը միտք բերելով` ամէն տեղ պատրաստութիւն էին տեսել: Համամլու, Պարնի գեղը, Գիւմրի, որը բերդ ունէր, պատերը շինել, մէջն էին մտել. Խլղարաքիլիսեն բերդ ու էր չունենալով` սելեր ու գութան իրար վրայ էր դրել, սանգար կապել. ունեցած-չունեցած էնտեղ «էինէ ղայիմացրել, գեղարենքն էլ իրանց մէջ առել, ինչ հին ժամանակից թուր, թվանք ունէին, հաւաքել, տղամարդիկը գիշեր-ցերեկ ասպաբաւորած` օղլուշաղը էնտեղ էին հաւաքել, տաւարը բերդի տակն արել, որովհետեւ նրանց մեծ հարստութիւնը տաւարն ա, գիշեր-ցերեկ ղարաւուլ էին քաշում, հանդն էլ բազմութիւնով էին գնում, ճամփեքը համարեա՛ թէ փակվել էին. շատ գիշեր, շատ վախտ էլ Քրիստոսի խօսքին չէի՛ն մտիկ անում, մէկ թուրք աչքը թեքելիս, գլուխը հետն էր թեքվում, չունքի եայլաղի ժամանակն էլ էր:

Թուրքերը լաւ էին իմանում, թէ էշը որտե՞ղ ա կորել, ու ինչ տեղ ուզում էին, որ իրանց գազանութիւնը բանացնեն, իրանց արինը իրանց սիրտն էր թափում, չունքի, թէ քիչ, թէ շատ, էլի Փամբակու, Լոռվայ, Ղարաբաղու, Մշու, Բայազդի հայերը սարում, չօլում մեծանալով, շատ տէրտէրի ու ժամի ձէն չլսելով` մինչեւ էսօր էլ իրանց սոպռութեան հետ էն քաջ տղամարդութեան հոգին էլ ունին, որը որ ունեցել են մեր անյաղթելի նախնիքը, ու տեղն ընկած վախտը է՛լ աւետարանի ու վարդապետի խօսք նրանց չէ՛ր վախացնում, թէ որ արին վեր ածեն, դժոխքը կերթան, ու մատը բարձրացնողի սաղ ձեռն էին բերանը կոխում, հաւ թռցնողի` գլուխը թռցնում: էս էր պատճառը, որ թուրքերը էսօր էլ էս ձորերովը անց կենալիս` էնքան քարափի լեռ քարիցը չեն վախենում ու գետի կատաղութիւնիցը, որքան քարափների բերնիցը, որդիանց որ քաջ լոռըցոնց թվանքի գիւլլեն, կամ մէկ լդրանի թուրը անցկենողի գլուխը սոխի պէս էին թռցնում ու իրանց թշնամու մարմինը իրանց ձորերին մատաղ անում:

Մենակ դսեղեցի Մեհրաբեան-Թումանեան Յովակիմի անունը քարերը սասանացնում էին: Սարերի, ձորերի միջում մեծացած` գազանի ու յարամու արինը թափելով էր նրա ոսկորները հաստացել: Երկու տղամարդ նրա մէջքը չէին կարող խտտել. հինգ մարդ նրա մէկ ձեռը չէին կարող ոլորել. նրա գլուխը մէկ օր չէր ցաւել: Կերածը մեղր ու կարագ էր, հագածը` շալ, կոխածը` ծաղիկ ու չիման, աղբրների վրայ, մեշի միջումն էր նա օրօրոցումը աչք բաց արել: Նրան ի՞նչ կը դիմանար: Աժդհա՛յ, ու ո՛չ տղամարդ: Չորս գազ ու կէս բոյն էր, գազ ու կէս` թիկունքի լենութիւնը, դօշը` ապառաժի պէս հաստ, ամէն մէկ ձեռը` մէկ սնի ղդար, ամէն մէկ ոտքը` մեղ կաղնու ճուղքը, շլինքը` մէկ ծառի քօքի հաստութիւնով, երեսը մազն էկել, կոխել, երկու թիզ ճակատի տակին սեւ-սեւ ունքերն էնպէ՛ս էին բռնել ու նրա արծվի աչքերն ու քիթը կոխել, ինչպէս կարկտախառ ամպը` գիշերվան աստղերը: Քիթ ու պռունկն էնպէս էին մազի միջումը կորել, ինչպէս մէկ ապառաժ քար` ջանջալի թփի միջումն: Ութ ախպեր ունէր, մէկը քանց մէկը աժդահայ, ամէն մէկը հինգ-վեց որդի ունէին, շատի չէ թէ հարսանիքն էին մենակ նրանք տեսել, թոռներն էլ մեծացել առաջներին խաղում, սարն էին գնում: Վաթսուն ջանից աւելի հոգի` հարս, փեսայ, թոռը, ծուռը, առաւօտը նրանց տանիցը դուս էին գալիս, րիգունը մթանը` նրանց օճորքի տակին քնում, ու նրանց հարիւր տարեկան հէր Մեհրաբը դեռ երէկվան երեխի պէս բեղերն օլորում, միրուքը սանդրում, փափախը կոտրում, նրանց հետ պար գալիս` պար գալի, խաղալիս` խաղում, սազ ածելիս` շատ անգամ ինքը սազը ձեռներիցը խլում, ածում, խաղ ասում, քսան տարեկանի պէս ձիու վրայ նստում, ասպաբը քցում, ու սարերում, ձորերում, չադրի տակին` պարզիկայ գիշերը որդուոցը իրան արած քաջութիւնները, լոռըցոնց տղամարդութիւնը, հին-հին բաներից, լազգուց, թուրքից հազար բաներ պատմում ու նրանց էլ ասում, որ քնած վախտին էլ` թուրը ու թվանքը բարձի տակին, ոտը գերեզմանումը` թուրը եա կողքին քաշ, եա պատանի հետ պէտք է հողը տարած, որ անբան քարն էլ իմանայ, թէ ո՞վ ա իրան տակին թաղած:

Էն Յովակիմը, որ մէկ օր լեղանալիս մէջիցը յանկարծ որ տասնըհինգ լազգի չե՛ն դուս գալիս, ինքն էլ կամաց-կամաց ջրիցն ա դուս գալիս որպէս թէ նրանց բանի տեղ չի՛ քցում, սկսում ա շորերը հաքնիլ: Լազգիքը սովորաբար մարդ չեն սպանիլ, սաղ-սաղ կը բռնեն, որ տանին, ծախեն: Հէնց որ մօտանում են, ձէն ա տալիս էս աժդհեն, որ կանգնին, ու ասում, որ տղամարդկութիւնն էն չի՛, որ տասնըհինգ մարդ մէկի վրայ թափին, բռնեն. թէ սիրտ ունին, իրանք մէկ կողմը կանգնին, ու ինքը մեն մենակ` միւս, թէ որ յաղթեն, թո՛ղ էն ժամանակը բռնեն, տանին: Լազգիքն էլ իրանը գլուխը էնքան ցած չհամարելով` համաձայնում են: Ասլան Յովակիմը թվանքը քցիլն ու առաջի մարդին սպանիլը մէկ ա անում: էս ղզղուն վախտը էլ գիւլլի չիմտի՛կ անում, թուրը հանում ա, մէջըներն ընկնում. թշնամին երեսը ետ ա շուռ տալիս: Տասնըչորսին էստեղ-էնտեղ, որը թրով, որը փշտովով սպանում, աղցան ա անում: Վերջին տասնըհինգերորդն էլ որ էսրի պէս չոքում, գլուխը դէմ չի անում քաջին, նա թեւիցը բռնում, վեր ա կացնում ու ասում.

Քեզ քո կեանքը կը բաշխեմ, որ գնաս ձեր երկիրն ու ձեր քաջ ազգին պատմես, որ իմանան, թէ մենակ իրանք չի թուր խփիլ գիտեն, թէ Լոռու Դսեղ գեղումը էսպէս, ինձ նման հազարաւորները կան, որ թէ ուզենան, ձեր երկիրը ոտի տակ կը տան, կը ջնջեն: Ամա՛ հայ քրիստոնէին մեղք ա էսպէս բանը, մեր օրէնքը չի՛ հրամայում:

է՛ս Յովակիմը, է՛ս Լոոու ձորերի աստուածը, է՛ս սարերի արծիւը, է՛ս մեշեքանց ասլանը մենակ հերիք էր, որ մէկ քարի քամակից ձէն տալիս կամ մէկ չօլում ռաստ գալիս` հարիւր թուրքի լեղին ջուր կտրի, աչքերը սեւանայ: էն սեւացած, արեւի, անձրեւի տակի մուր դառած ունքերի տակիցը որ աչքը չէ՛ր ընկնում մարդի երեսի, էնպէս էր իմանում, թէ կայծակն ա խփում, ու սար ու ձոր սեւանում էր գլխին, գետինը պտտում, ու ինքը քար դառած մնում աոաջին կանգնած: Քանի՜, քանի՜ էսպէս ղօչաղ տղերք քամակին քցած, գիշեր-ցերեկ, էս ահագին հսկայն վիշապի պէս պտտում ու Լոռվայ ձորերումը ու սարերի գլխին ղուշը երկնքիցը վեր էր բերում ու ձիաւորի ոտի իզը բռնած` ձորեձոր ընկնում, ֆորսի քամակիցը հասնում ու տասը ձիաւորով հարիւր ձիաւորի մէջը ճղում, ջախըբուրդ անում ու էլի, թուրքերի օբեքանց միջովն անց կենալիս, մէկն էլա չէ՛ր սիրտ անում, որ աչքն էլա խէթի: Ինչպէս ինքն էր մեծացել, էնպէս էլ իր բոլոր ընկերքը, ամէն մէկ տան հինգ-վեց տղամարդ կար, զարթնէ մեծն ու պստիկը, ու սարի չայիր-չիմանը, ծաղիկն, աղբիւրը, ձորի քարն ու էրն էին նրանց ջանը, նրանց հոգին, նրանց կեանքը:

Տաք եօրղան-դօշակում, բուխարու առաջի, շկոլում կամ եկեղեցում չէին մեծացել, որ նրանց սիրտ կամ ահ ունենայ, կամ թուլութիւն: Շատ անգամ, անձրեւ, կարկուտ գալիս էլ, նրանք չօլումը կամ սարումը, քնած տեղը գլուխ չէին բարձրացնում, որ քունը չփախչի: Նրանց բուխարին, նրանց փեչը իրանց տան մէջտեղն էր, ուրտեղ որ երկու-իրէք ահագին ծառ իրար վրայ քցած` առաւօտից մինչեւ մութը էրվում ա, ու իրանք էլ դռները բաց, շատ անգամ շապկանց, գլխաբաց, կրակի չորս կողմը կըտրում, խմորը գունդ են անում, միջումը թխում, միս են խորովում, հաց էն ուտում ու իրանց ձորերի պատմութիւնն անում, ու որդին հօր ճտովն, ախպերը քուորը խտտած` անմեղ գառի պէս բոլորեշուրջը վեր թափում, քնում: Մէկ ղալմաղալ ընկնելիս` իրանց ապրանքը, օղլուշաղը տանում էին էնպէս քարափների, էրերի մէջ պահում, որ ղուշը սիրտ չէր անիլ մօտ գայ: Հազար գազ բարձր, սուր քարափների դօշին, որ մարդ մտիկ անելիս աչքը սեւանում էր, սրանք էնպէս էին ման գալիս, էնպէս էին էս քարափի ծերիցը օձի պէս էն քարափի ծերին թռչում, որ հեռըւանց տեսնողն էլ մնում էր քար դառած, աչքերը կալնում էր ու դուզ գետնի վրայ չէր կարում ահիցը կանգնիլ, նստում: Տաւար, ոչխար, իլխի` մեշեքն էին քշում, ու իրանք, թվանքները ուսըներին, սար ու ձոր ոտի տակ տալիս:

Ա՜խ, ի՞նչ տեղ են կենում, որ էսպէս չանեն, էս սիրտը չունենան: Վարժատան չէին` մեռած բառով, անհոգի շնչով, թոյլ լեզուով լսել, թէ Հայք էլ վաղ թագաւորութիւն ունէին, որ կամ չհաւատային, կամ քունները վարպետի անսիրտ պատմութեան վրայ տանէր: Ամէն քար նրանց համար գիրք ա, ամէն ապառաժ` նրանց համար պատմութիւն, ամէն հին բերդ, քանդված մատուռ կամ եկեղեցի, որ սար ու ձոր լիքն են էստեղ, նրանց համար կենդանի վարժապետ: Ամէն գերեզման, ամէն արձան` նրանց համար կենդանի վկայ ու պատմագիր: Լոռվայ անառիկ բերդը, Սանահնայ եւ Հախպատի վանքերի պատերը, տաճարները, սրահները` նրանց համար վարժատուն: Իրանք, ղորդ ա, կարդալ չեն գիտիլ, ամա սրտներումը երկաթի պէս ա գրված, թէ էս է՛ն սուրբ հողերն են, է՛ն սուրբ դաշտերն են, ուր մեծն Շահն-շահ Աշոտ Բագրատունի, Սմբատ..., Զաքարէ Սպասալար, Արղութեանց-երկայնաբազուկ նախնիք, Յովհան Օձնեցի իմաստասէր, Յովհան Երզնկացի` արծվի պէս խոյանային, առիւծի պէս մռնչային ու հրեղէն սերովբէի ու քերովբէի պէս թուրը ձեռ առած` երկրումս Օմարի, հոնաց, Ջինգիզ խանի, Թամուրլանգի հոգին քաղէին, երկնքումը իրանց համար անմահութեան բրաբիոն, անթառամ պսակ պատրաստէին:

Նրանց ծնկները` սրանց գերեզմանի վրայ չօքում,
Նրանց երեսը սրանց սուրբ հողին ա քսվում.
Նրանց ոտը սրանց երեսին ա կանգնում.
Նրանց արտասունքը սրանց հողի հետ ա խառնվում:
Նրանց սերմը` սրանց հողիցն դուս գալիս, իրանց պահում:
Նրանց տան հիմքը` սրանց գերեզմանի վրայ շինած:
Նրանց մեռելը` սրանց միջումը պառկած:
Քնից են վեր կենում, սրանց գերեզմանը տեսնում,
Թէ՛ քուն են մտնում, սրանց երազում տեսնում,
Թէ՛ օրթում ուտում, նրանց անունը տալիս,
Թէ՛ ճամփայ գնում, նրանց աղօթքն յիշում,
Թէ՛ կռիւ անում, նրանց յիշում, հաշտվում:
Ո՛վ սուրբ լերինք, ձորք, Հախպատ, Սանահին.
Ձեր սուրբ դաշտերումը, սարերի գլխին
Հազար արձաններ անմռունչ կանգնին,
Կենդանի լեզուով` խեղճ անցաւորին
Կանգնացնեն, ասեն, էլ լռվին կրկին.
«լա՛ց քո տարաբախտ արեւդ ու օրերդ,
Լա՛ց քո խեղճ գլուխը, բա՛ց էդ ձէոներդ.
Տո՛ւր հոգիդ անտէր, ողորմելի հայ,
էլ ո՞ւր ես գնում, գլխիդ չտալիս վա՜յ:
Կա՛ց, մեռի՛ր էստեղ, թո՛ղ քո ոսկերքն էլ
էս սուրբ հողումը կարէնաս թաղել,
Որ մարմինդ էլա էս աշխարքումը,
Քո թագաւորաց հետ ու միջումը
էստեղ դինջանայ, չունքիքոյ աչքը
Կարօտ մնաց, տեսնի քո ազգի փառքը:
Նրանց սուրբ հողն էլա թո՛ղ երեսդ ծածկի
Նրանց կոխած թուփը քո գլխիդ ծաղկիէ:
Թողէ՛ք, սրբազան նախնիք մեր հզօր,
Ձեր սուրբ երեսին զոհ լինիմ մէկ օր.
Ա՜խ, շունչս քաշելիս կրակ է դուս գալիս,
Աչքս խփելիս, բերանս բանալիս
Ա՜խ ու ո՜խն ա լաց ամպի պէս խառնվում,
Էրում, խորովում, օրս խաւարացնում:
Ա՜խ, ի՞նչ օգուտ, որ սիրտս ա իմանում,
Աչքս չի՛ տեսնում, հոգիս մխիթարվում.
Ընչի՞ ձեր թեւի տակին չծնեցի,
Ընչի՞ ձեր շունչը ես էլ չլսեցի,
Որ վեհ Շահն-շահն կամ Մեծն Սմբատ
Ինձ էլ ասէր, թէ` «որդի հարազատ,
Տե՛ս, է՛ս հողումը ես քեզ պահեցի,
Տէ ս, է՛ս հողումը քեզ մեծացրի.
Շունչդ տո՛ւր, հոգի՛դ, բա՛յց քո հայրենիք
Մի՛ տար թշնամեաց, ու անաշխարհիկ
Ընկնիլ սարեսար, լինիլ չարաչար,
Ծառայ օտարաց կամ գերի անճարէ:
Փակի՛ր երեսդ, աստուածասէր հա՛յ.
Վա՜յ մեր խեղճ օրին, մեր արեւին վա՜յ.
Ամպել ա երկինքը, կայծակին տալիս,
Սար ու ձոր գոռում, հառաչում, լալիս:
Էլ ի՞նչ ես կանգել ձեռդ ծոցումդ,
Մնացել շվարած` շունչդ բերնումդ:
Փախի՛ր, ա՜խ, գլուխդ ա՛ռ, կորի՛, որ պրծնիս,
Էս հեղեղին դու ինչպէ՞ս դէմ կընկնիս.
Ա՜խ, ինչպէ՞ս էսօր դու գլուխ բարձրացրիր,
Բարի՛ արեգակ, երեսդ հանեցիր.
Ա՜խ, ինչպէ՞ս սիրուն աչքդ չխփեցիր,
Ու էդպէս հանդարտ էկար, կանգնեցիր,
Որ վկայ լինիս անիրաւ գործքի,
Որ լիս տաս խաւար, անողորմ սրտի
Ու խեղճ հայերի արինն ու ջանը,
էրված տան ծուխը, փակված բերանը,
Կտրատված լաշը, սուգ ու շիւանը
Լսես, տեսնիս, գնաս էլ ետ քո բանը:
Անողո՛րմ երկինք, ինչպէ՞ս դուք թողիք.
Ու՞ր ձեր ամպը, կայծակն էսօր պահեցիք.
Չարի սուրը տեսած` դուք պապանձվեցիք,
Ու փուլ չի՛ էկաք, ձեր տակով չարիք:
Ապառա՛ժ գետին, անկո՛ւշտ հողի փոր,
Հէնց անմե՞ղ արին կուզէիր էսօր.
Հէնց անշո՛ւնչ մեռել ծոցդ կտանիս,
Ծնողաց սուգ, շիւան ոչի՛նչ համարիս:
Աչքերդ կը խփես, բերանդ կը բանաս,
Թշվա՛ռ դու գազան, որ ո՛չ կշտանաս:
Ի՞նչ կըլէր էսօր մէկ գութ շարժէիր,
Անմեղի լացն, սուգն դու մէկ լսէիր,
Քո չար որդիքը հրով խրատէիր,
Բարի որդիքդ սիրով պահէիր,
Քեզ քանդողի դու տունը քանդէիր,
Քեզ շինողի դու տունը շինէիր,
Ու հազար անմեղ հոգի գառնի պէս
Սրի չտայիր, խնամէիր մօր պէս:
Ետ դա՛ռ, անցաւոր, ա՜խ, ո՞ւր ես գնում,
Միթէ՞ արեան ծովն առաջիդ չտեսնում.
Քո խեղճ ազգի ջանն առաջիդ ընկած,
Արինաշաղախ հողումը քցած`
Մանուկն մօր սրտին, հարսը փեսային,
Որդին հօր դօշին, աղջիկն մօր ծծին,
Կաթը բերնումը, ձեռը նրա ծոցին,
Արիւն, արտասուք, մազ ու հող, երես`
Իրար շաղախված, հնձած ծաղկի պէս,
Քուչայ, ճանապարհ բռնել են, փակել,
Քար ու դաշտ ու հող արնով լվացել,
Քեզ ձէն են տալիս, թէ որ անց կենաս,
Խլղարաքիլսեն մտնես կամ դուս գաս,
Աչքդ մէկ գետնին քցի՛ր ու ասա՛,
Աղլուխն ա՛ռ ձեռդ, սրբի՛ր ու մէկ լա՛.
Չոքի՛ր Էն հողի, է՛ն դաշտի վրայ,
Նայի՛ր երկինքը ու լա՛ց, սուգ արա՛,
Յիշի՛ր նրանց հոգին, պահի՛ր քո մտքում.
Թէ մէկ ազգ իրան, որ էս աշխարքում
Չի՛ պահի, թշնամուն ինքը գերի կըլի,
Աստուած էլ նրան աչքից կըքցի:

9

Տղե՛րք, օյաղ կացէք, թվանքներդ հազրեցէք, երեխէք, օղլուշաղ բերէ՛ք, մեր տունն ածեցէ՛ք, ասեց Խլղարաքիլիսի իշխան պարոն աղա Սարգիսը, փառք աստուծոյ, տունս հացով լիքն ա, գոմէշներս` կթի. ինչ ունիմ ձերն ա. ձեր տաւարն էլ, որքան կարէք, գեղին մօտացրէ՛ք. Սիրտըներդ պինդ պահեցէ՛ք, քանի իմ ծուխս չի՛ կտրվել, ու շունչս բերնումս, ջանս ձեր ուղուրին դրած ա: Մենք քրդերի ու օսմանլվի հետ ենք քեալլա տվել, էս անսիրտ աջամն ի՞նչ ա, որ մեր առաջին դիմանայ: Երկինքն էլ որ թռչին, տեղվէտեղ կրակ դառնան, մեր մազին չե՛ն կարող դիպչիլ: Մեր ոսկորները Ղարսայ սարերումն ա պնդացել, սրանք ո՞վ են, որ մեզ դէմ կենան: Թո՛ղ մեզ բարութ ու թվանք չտան, մեր տղամարդութիւնը մեզ համար բարութ էլ ա, պարիսպ էլ: Լաւ նայեցէ՛ք, որ սելերը ղայիմ ըլին: Մէկ դաստէդ գնայ գեղի էն կողմը, մէկ` էս կողմը. թէ կարաք, մեծ ու պստիկ խառը կանգնեցէ՛ք, որ թշնամին հէնց իմանայ, թէ մենք շատվոր ենք, ու սիրտ չի՛ անի, մօտանայ: Ես իմ դաստովը ճամփի առաջը կը կտրեմ. առաջի դուս էկողի ճակատը էս գիւլլին ղուրբան կանեմ, որ հրէս քցում եմ:

Ղորդ ա, շատ օր մտիկ արինք, չէկան, ամա էս գիշեր ինձ սուրբ Սարգիսն երեւաց, ծաոայ եմ նրա սուրբ զօրութիւնին, ու ինձ ասեց, որ մեր գլխի թադարեքը տեսնինք: Սուրբ Սարգսի անունը տուէ՛ք, աղօթք արէ՛ք, հրէս աղօթարանը, որտեղ որ ա, կը բացվի: Նրանք մեր ազգի արինը շատ են վեր ածել մէկ օր էլ մենք նրանց արինը վեր ածենք: Հայ չե՞նք, հայի արարչին մեռնիմ, նրա ամէն մէկը մէկ սարի բարեբար ա: էլ վախտ մէ՛ք կորցնիլ. կապրինք, էլի մեր հողումը, մեր օղլուշաղի հետ կը խնդանք, կմեռնինք, էլի մեր ննջեցելոց հողի վրայ արին կը թափենք: Վարդանայ թոռները չե՞նք, Տրդատայ արինը չի՞ մեր սրտումը, Տիգրանի շունչը չի՞ մեր բերնումը: Սար ըլեր` կը հալչէր, էլի մենք` հայերս չե՞նք, որ ամէն տեղ անուն ունինք, մեր հաւատը ամէն տեղ գոված ա. Մեռնի՛մ ձեր արեւին, Էնպէս մէկ քաջութիւն անենք Էսօր, որ աշխարհ ամենայն իմանայ: Դէ՛, էլէ՛ք, Սմբա՛տ, Աշո՛տ, Տիգրա՛ն, էլէ՛ք, ձեր խոքուն (հոգուն) ղուրբան, տեսնիմ, թէ ինչպէ՞ս էսօր ձեր անունի լայաղ ձեր հունարը նշանց կը տաք: էդպէս անուն ունեցողը, սար ըլի առաջին, պտի վրովը թռչի. ծով ըլի, պտի ոտնակոխ տայ, ո՞ւր մնայ էս քեամալսզ, թուլ աջամը, որ ո՛չ հոգի ունի, ո՛չ հաւատ, ո՛չ օրէնք: Մէկ մարդ որ մեռոն չունենայ ճակատին, նրանում ի՞նչ զօրութիւն կըլի: Մեր ձեռը որ թուլանայ, աստուծոյ հրեշտակը, սուրբ Լուսաւորչու բարեխօսութիւնը մեզ քոմակ կըլին, էնքա՛ն ա մեր հաւատի զօրութիւնը:

Տէրտէ՛ր ջան, վեր կա՛ց, ամէնին էլ սրբութիւն տո՛ւր. դրա զօրութիւնին ղուրբան. մեռնի՛նք, հոգու փրկութիւն ա, ապրի՛նք` մարմնի առողջութիւն: Խոստովանութեան վախտը չի՛. աստուած ինքը գիտի, որ մեր սիրտն արդար ա: Թէ մեռնիմ, ինձ թաղեցէ՛ք, իմ հոգուս հացը տուէ՛ք ու էս ջիւան որդուս պահեցէ՛ք: Հինգ որդի ունիմ, իրէք` ախպեր, վեց-օխտը` ախպոր զաւակներ, հարսն ու թոռը, ամա իմ աչքի լիսը սա ա էլել: Ամէնից աւելի սրան եմ ուզել, սիրել: Ա՜խ, թէ գիտենաք` սա ի՞նչ ցեղից ա:

Վա՜յ, ի՞նչ ասեցի, դուք լաւ գիտէք: Սա մեր քաջ նահատակի` Վարդան Մամիկոնեանի արնիցն ա: Երեխայ էր, որ հերնըմերը մեռան, ես սրան վեր առայ, ինձ որդի շինեցի, ու ինձ որդուց աւելի համ տվեց: Ջուրը որ քցէի, կընկնէր. կրակը քցէի, երեսը ետ չէ՛ր դարձնիլ: Տեսնո՞ւմ էք է՛ս լեն ճակատը, է՛ս պարթեւ բոյը, է՛ս արծվի աչքերը, է՛ս գեղեցիկ պատկերը. լսե՞լ էք սրա անուշ լեզուն: Եկեղեցին մտնելիս, հէնց իմանաս, հրեշտակ ա մտնում մեր մէջը, դուս գալիս, հէնց բռնես` արեգակ ա ծագում: Ա՜խ, ամէն մէկ սրան մտիկ տալիս, ամէն մէկ սրա ձէնը լսելիս` Էնպէս եմ իմացել, թէ սուրբ Վարդանն ա առաջիս կանգնած: Տէրտէ՛ր ջան, սրան օրհնի՛ր, ձեռդ դի՛ր գլխին. Ո՞վ ա խաբար, աղօթարանը բացվում ա արնով լցված. սրտովս դառը մտքէր շատ ա անց կենում, ամա մեր հաւատը զօրաւոր ա:

Վարդի՛կ ջան, արեւի՛դ մեռնիմ. քանի շունչս վրես ա, արի՛, մէկ քեզ համբուրեմ, արի՛, էդ սուրբ երեսիդ ղուրբան ըլիմ: Թէ հողն էլ մտնիմ, էդ արդար ձեռովդ իմ աչքս խփի՛ր իմ հողը դո՛ւ քցիր, իմ մեծ որդին դո՛ւ ըլի՛ր, իմ տեղը դո՛ւ բռնիր, իմ տունը դո՛ւ հովվիր: Քանի ոտդ իմ շեմումն ըլի, իմ տունը կը ծաղկի, քարերն էլ ինձ պտուղ կը տան: Արի՛, երեսիդ մեռնիմ, իմ երկրո՛րդ Վարդան, իմ ազի՛զ Վարդան. գերեզմանումն էլ որ ըլիմ, որ դու գաս, երեսս կոխես, հէնց կիմանամ հրեշտակ ա թեւերն վրես փռել: Արի՛, արի՛, երեսս ոտիդ տակը, բալքի թէ է՛ս ձէոը, որ հիմիկ քեզ խտտում ա, է՛ս աչքը, որ սուրբ երեսդ տեսնում, է՛ս լեզուն, որ հետդ խօսում, էսօր բոլորն էլ լռվին, ու մարմինս քո աոաջին անշունչ, անլեզու ընկած ըլի: Լաս` ես չլսեմ, սգաս` ես չտեսնիմ, չիմանամ: Վարդանի՛ աստուած, Վահանի՛ աստուած, ո՛վ սուրբ Լուսաւորիչ. թէ էս ծերացած գլուխը էլ ջեր օր չի՛ պտի տեսնի, թո՛ղ սրա ոտի տակին մեռնիմ: Թէ էս հալեւոր աչքը էլ արեգակի լիս չի՛ պտի տեսնի, ա՜խ, աստուած, քո հողն եմ ու մոխիրը, թո՛ղ սրա ձեռն իմ երեսիս մէկ բուոը հող քցի:

Վարդա՛ն ջան, արեւիդ մեռնիմ, մի՛ լար, քո արտասունքը սիրտս էրում, խորովում ա: Մի՛ լար, էդ քո հրեշտակի աչքերիդ ղուրբան: Քո սուրբ պապի օրհնութիւնը մեզ վրայ ա, սրբի՛ր աչքերդ: Մկամ քեզ որ օրհնեմ, ես պտի մեռնի՞մ. քեզ ո՞ր օրը չե՛մ օրհնել, ո՞ր օրը չե՛մ գովել ու երեսդ երեսիս, աչքերս երկինքը քցել, քեզ ումբր ու արեւ խնդրել: Արի՛, որդեա՜կ իմ. արի՛, հոգի՛ իմ. իմ տան սին, իմ կենաց գաւազան, իմ օրհնութիւնը հօր օրհնութիւն ա: Հօր ձէնն աստուած թեզ կը լսի: Արի՛, քեզ օրհնեմ. , վախտը հասել ա, գնա՛յ մօրդ մօտը, միւս տղերքանցս սիրտն աո՛յ, քեզ պահի՛ր: Աստուած էս ձէոը, որ մինչեւ էսօր մէկի մազի չի դիպել, չի թուլացնիլ: Դուք ինձ համար աղօթք արէ՛ք ձեր արդար բերնովը: էս քաջ տղերքանց ջանն ըլի սաղ. արծիւը երկնքիցը վեր կը բերենք:

Տէրտէ՛ր ջան, Պահպանիչդ ասա՛, աւետարանը կարդա՛յ, մէկ կարճ աղօթք անե՛նք, աստուծոյ էս սուրբ երկնքի տակին, բալքի թէ դհա շուտով մեր ձէնը առ աստուած հասնի: Երեխէ՛ք, չոքեցէ՛ք, ծունր դրէ՛ք, ձեր` էս սհաթի ամէն մի շունչը Աբէլեան պատարագի պէս երկինքը կը վերանայ. հանեցէ՛ք թրըներդ, թո՛ղ տէր հայրն օրհնի:

 

Տան կտրներին, հայաթի միջին,
Դաշտի երեսին, հողի բաց դօշին,
Երկնից առաջին, աստղերի տակին
Նրանք չոքեցին, նրանք կանգնեցին:
Էրեխանց ձէնը, տղայոց լացը,
Ծնողաց սուգը, նրանց մաղթանքը
Իրար հետ խառը երկինքն վերացան:
Հէրը որդին օրհնէր, մերը զաւակն յանձնէր:
Մութն ու խաւարը քիչ-քիչ հեռանար,
Լիսն ու արեւը ծանր մօտանար:
Երկիրը նրանց արաասունքը սրբեց,
Երկինքը նրանց աղօթքը լսեց.
Ուրախ երեսոք տեղից վեր կացան.
Տէրտէրի ձեռը, խաչն, աւետարան
Ճակատին դրին նրանք, համբուրեցին.
Ձեռ-ձեռի տված` իրար սիրտ դրին,
Աչքները սիրով երկինքը քցեցին.
Թէ մահ էլ, թէ կեանք նրանց հանդիպին,
Իրար հետ ապրին, իրար հետ մեռնին,
Իրար հետ արին թափեն ու կռվին,
Իրար հետ թաղվին, իրար հետ պսակվին:
Ահ ու տխրութիւն էլ չէ՛ր երեւում.
Երեսն արեւ` լիս դառած փայլում,
Արինն սրտիցը կրակի պէս վառվում,
Հոգին մարմնիցը ձէն տալիս, ասում.
«էլ մի՛ կորցնէք դուք ձեր ժամանակն,
Գրվեց երկնքումը ձեր սուրբ յիշատակն:
Սար ու ձոր հրէն ոտն են վերցրել,
Գալիս ձեզ վրայ` ոտնատակ անել,
Բայց ձեր քաջութիւնն, երկնից զօրութիւնն
Կարէն աշխարքումս թողալ ձեր անունն.
Թէ սէրն ու հաւատն, հայրենեաց նախանձն
Որքան զօրաւոր են ու շնորհապանծ,
Որ մինն հազարին կարայ խորտակիլ,
Երկուսը բիւրին` կոտրիլ, նվաճիլէ:
Ձեն տվին միմեանց, սիրտ տվին միմեանց,
Օրհնութիւն առան, գնացին ի բաց:
Բայց անմեղ Վարդանն մինչեւ էն վախտը,
Շլինքը ծուռը, աչքերը գետնին`
Մէկ հօրը նայելով, մէկ լացը սրբելով,
Մէկ ա՜խ քաշելով, մէկ սիրտը բռնելով,
Խալխին նայելով, սուգը կուլ տալով,
Երկնքին աղօթքը, երկրին արտասունքը
Տալով, հանելով` մէկ ձեռը թրին,
Միւսը հօր ուսին, հօր ճտովն ընկած`
Լար ու մղկտար` աչքերը լցրած:
«անուշ իմ դու հա՛յր, անգին բարերա՛ր,
Իմ կենաց տուո՛ղ, իմ հոգուս դու ճա՛ր.
Մկամ տո՞ւնն կարայ իմ ոտը փակել,
Մկամ չե՞մ կարայ իմ աչքը կապել:
Միթէ՞ էս արինն ինձ դո՞ւ չե՛ս տվել,
Միթէ՞ էս ջանը ինձ դո՞ւ չե՛ս բաշխել.
Կարէ՞ն դինջանալ, ինձ հանդարտ թողալ:
Բանտումն էլ ըլիմ` ոտս բխովումն,
Մահն իմ առաջիս, սուրն իմ դօշումս,
էլ քեզ կուզեմ, որ ես իմ հոգիս տամ,
Քո՛ ոտիդ տակին մեռնիմ, հող դառնամ,
Որ ես քո կողքումն, ա՜խ, չըլիմ կանգնած,
Իմ կեանքը քեզ չտամ, հոգիս քեզ առաջ,
Յետոյ քո ոտը երեսս կոխի,
Յետոյ բերանդ իմ հոգիս օրհնի:
Ա՜խ, հա՛յր իմ, հա՛յր իմ. քո ըմբրիդ մեռնիմ,
Աոանց քեզ մէկ օր թո՛ղ ես լիս չտեսնիմ.
Մեռնիմ` ինձ թաղի՛ր. ապրիմ` ինձ պահի՛ր,
Ինձտա՛ր քո հետը, ինձ մի՛ սպանիր:
Տե՛ս, էս սուրը, որ ձեռիս բռնած եմ,
Առանց թշնամու իմ սիրտս կը խրեմ.
Մինչեւ քո աչքի, քո տան առաջին
Հարիր թշնամի քեզ մատաղ չըլին.
Մինչեւ էս ձեռը քեզ գիւլլա քցողին`
Հաւի պէս չմորթի քո ոտիդ տակին.
Մինչեւ էս թուրը հարիր թրաւորի
Շլինքն առաջին կամ ձիու փորի
Տակին չջարդի, էլ ո՞ւր ես ծնայ.
Իմ կերած հացը քթովս չի՞ դուս գայ:
Չէ՛, հա՛յր իմ, հա՛յր իմ, քեզ մատա՛ղ ըլիմ,
Ինձ էլ տա՛ր հետդ, որ ես էլ կռվիմ:
Աշխարք իմանայ, թէ քաջ Վարդանի
Ցեղն ու բոլոր ագգն` անմահ, անվանի,
Հայրենեաց սիրուն, հաւատի խաթէր
Պատրաստ են զոհ տալ իրանց կեանքն, օրեր»:

 

Սելաւն վրայ պրծաւ, գլուխդ պահի՛ր, Վա՛րդ ջան. տուտը բաց էլաւ, մնաս բարով, ղուրբա՛ն:

 

«Ինձ ո՛չ սելաւի, ո՛չ թրի, թվանքի,
Ո՛չ ամպի կայծակ, ո՛չ ֆրթնայ ծովի
Չե՛ն կարող յաղթել, քեզանից խլել:
Տե՛ս, սֆթայ Էկողն ի՛մ ֆորսս պտի ըլիլ.
Թէ սելի տակիցն չե՛ս ուզում` կռվիմ,
Դուս կը գամ դաշտը, մենակ կը կանգնիմ,
Կընկնիմ նրանց մէջը կեծակի նման,
Դաղըթմիշ կանեմ, ինձ կը տամ դուրբան:
Եա՛ արագահաս զինաւոր Սարգիս,
Քեզ եմ կանչել, դու ղվաթ տո՛ւր ձեռիսէ,
Ասեց պատանին` Վարդիկն Հայկազուն,
Ոտը վեր քաշեց թվանքի ու իսկոյն
Ական թօթափել` թշնամու գլուխն
Ձիու ճտովն ընկաւ, լիսը բացվեցաւ:
Կամեցաւ երկինքն` ամպերն հաւաքի,
Որ էս դառն վիճակն բնաւ չտեսնի,
Բայց արեգակի լիսն, քամու թեւն
Առան, տարան նրանց սարերի ետեւն,
Որ տեսնին Հայոց քաջութեան հանդէսն,
Թշնամու յաղթվիլն ու նրանց սեւ երեսն:
Ինպէս կատաղի գազան` Հասան խանն
Թափի տակիցը դուս պրծաւ, հասաւ.
Շորագեալի դօշն մթնեց, սեւացաւ.
Խլղարաքիլիսեն մխումը կորաւ.
Հէնց բռնես, երկինքն յանկարծ փուլ էկաւ,
Ամպ ու կայծակով քանդեց սար ու ձոր.
էսպէս էր նրանց խեղճ հալը էսօր:
Տաւարն մէկ կողմից քշեցին, տարան,
Գեղը մէկ կողմից կրակ տվին, առան:
Ինչպէս մէկ կաթիլ գարնան անձրեւի`
Սաստիկ մրրկի, քամու ձեռ ընկնի,
Կամ մէկ անմեղ գառը հարիր գազանի
Ռաստ գայ ու մնայ կանգնած նրանց միջի,
էնպէս մնացին չորս կողմը պատած.
Վերեւն` երկինքը, ներքեւն` հողը սառած:
Բայց քաջ Հայկազունք սիրտ-սրտի տվին,
Վարդանն մէջ արած` իրար կանչեցին.
«մեռնի՛նք թո՛ղ էսօր մենք էլ միասին,
Որ սուրբ Վարդանի հասնինք, ա՜խ, փառքին:
Ընկե՛րք, մի՛ վախիք, դուք ղօչաղ կացէ՛ք,
Քամակ-քամակի տուէ՛ք, միացէ՛ք,
Թո՛ղ մէկ հող, մէկ սուր փրթի, մեզ թաղի,
Մինչեւ ետին մարդն, մէկն էլա չփախչի»:

Արեգակը կրակ դառած` Ալագեազի կողմիցը բարձրացաւ. աչքերը սրել երկրի մէջն էր ուզում մտնի, քարերը ճոթռի, որ պարզ տեսնի մեր ազգի քաջայաղթութիւնն ու տղամարդութիւնը: Ամպերի գլխին բոց էր վեր ածում, որ չհամարձակին նրա երեսը կալնին ու իրանց տեղը տազ արած մնան: Սար ու ձոր սիրտ ու գլուխ բաց էին արել ու իրանց խոնարհութիւնը, իրանց ծառայութիւնը ցոյց տալիս: Բայց խլղարաքիսեն է՛ն խաւարն էր բռնել, է՛ն շամանդաղն էր պատել, որ աչքը իր առաջը բռանց էր տեսնում: Թվանքի ձէնը, թշնամու գոռոցը, ձիանոնց խրխինջը, տաւարի բառանչը, գետնի թօզը ու դումանը Շորագեալու դաշտը բռնել, կապել էին: Քրիստոսի խաչի ու Ալու փանջի հոգին ոչի՛նչ օր էնպէս իրար չէին դիպել, ինչպէս էս սհաթը:

Հարիւր անգամ պարսից սեւագունդ զօրքը զու արին, երիշ քաշեցին, ամէն անգամ էլ հարիւրով կոտորվեցան, իրանք իրանց լաշերի վրովը, էլի ետ փախան, շունչ առան, էլ կրկին Էկան, էլ կրկին մէկ բուռը խալխի թվանքի համն առան, էլի ամօթով ետ դարձան: Ո՛չ Նազի խանն էր կարում իր հունարը ցոյց տալ, ո՛չ Օքիւզ աղէն, ո՛չ Սվանղուլի խանը: Ղազախ, քուրդ սարվազ` ինչ տղամարդութիւն ունէին, թափեցին, ո՛չ նիզամով կարացին, ո՛չ երշով մէկ քանի հողագործի տուն առնեն: Որտեղ մօտանում էին, տան դռներիցը, սելի արանքներիցը թվանքները էնպէս էին ճռռում, որ շատ պարսիկ իր ընկերին էր ոտնատակ տալիս: Տաւա՛ր, ոչխա՛ր գնացին. արտերի կրակի բոցը եւ ծուխն երկինքն էր հասել:

Հասան խանը հուսակտուր սկսեց Սահակ աղին ղրկել, որ նրանց սիրով յորդորի, գան, նրան գլուխ վեր բերեն, ռսիցը դռնմիշ ըլին, իրան հնազանդին, նա նրանց մազին չէր դիպչիլ: Բայց Սահակ աղէն` էս երեւանցուոց փրկիչը, որ օրը հարիր մարդի գլուխ պրծացնում, գազանի ձեռիցը իր ազգին խլում, պահում էր, օրը հարիր աղքատ հայի դարդին հասնում ու թուրքիցն ազատում էր, ի՞նչ սրտով պէտք էր նրանց խրատ տայ, որ աստուած թողան, սատանին հնազանդին: Բայց հրամանը ծանր էր. չանէր, հազար հայի սարվազ ու ձիաւոր, որ ղոնշունումն էին, մէկ րոպէումը սուրը կը քաշէին: Աղլուխը աչքին դրած` մօտացաւ էս պաշտելի իշխանը: Նա չէր արտասվում, թէ գան, հնազանդին, նա լաց էր ըլում, թէ իրանց գլխի ճարը տեսնին ու գազանի ձեռը չընկնին: Հէնց հայի ղոնշունը մօտացաւ, Սահակ աղէն` նրանց գլխին, հէնց բերանը բաց արեց, որ խօսի, ո՛չ թէ նրանց դարձնի, այլ խրատ տայ ու մխիթարի, հարիր թվանքի բերանը ցցվեց.

Գնա՛յ, աջամի հայ, էդ երեսիդ միռոնին ենք խաթր անում, թէ չէ վաղուց ձեր արինը մեր հողը կը ներկէր, վաղուց ձեր հոգին մեզ ղուրբան կըլէր: Լուսաւորչուն գնացէ՛ք, խունկ ու մոմ վառեցէ՛ք, որ ձեզ սաղ-սաղ ետ ենք դարձնում: Մենք աջամի հացը չե՛նք կերել, աջամի ձեռի տակին չե՛նք մեծացել, որ նօքար դառնանք: Դուք մեր թրի հունարը լաւ գիտէք, դուք ղրաղ կացէ՛ք, ձեր ի՞նչ գործն ա. թո՛ղ մեր թշնամին մեր աոաջը գայ, սիրտ ունի, մօտանայ, սովորել ա գողի պէս գեղեր քանդի, տաւար հետ ածի. թէ կտրիճ ա, թո՛ղ իր հունարը ցոյց տայ: Մենք հազար մարդ չենք ըլիլ, ձեր ղոնշունը քսան հազարից էլ աւելի ա. քանի շունչ ունինք, մեր հողն ու օղլուշաղը ձեզ չե՛նք տալ, ե՛տ դառ:

Ինչպէս մէկ կատաղած ղափլան (վագր), էս բանը որ լսեց Հասան խանն, հրամայեց զօրացը, որ թրի, թվանքի մտիկ չանեն, եա՛ Էն օրը մեռնին, եա՛ իրանց ամօթը ծածկեն, եա՛ Խլղարաքիլիսեն տակնոււեր անեն, եա՛ իրանք տակովն ըլին: Ինքը թուրը հանած` ուզում էր, որ նրանց առաջին գնայ ու առաջին թուրը ինքը խփի, սելի սանգարը ինքը կոտրի աւալի եսրի գլուխն ինքը թռցնի, Օքիւզ աղէն մէկ կողմից, Նաղի խանը միւսից` հազար մուննաթով նրան կակղացրին, որ իր անօրէն կենացը խնայի, իր գլխի պատիւը չի՛ կորցնի, ինքը չադրումը նստի, սարիցը նայի, տեսնի, թէ ի՞նչ հրաշք կը գործեն նրա ծառեքը. երբ իրանք կմեռնին, Էն ժամանակը թո՛ղ գայ, որ նրանց արնի ջաոմեն հանի: Խնդրները կատարվեցաւ. երկաթի երեսը մի քիչ դինջացրեց, քոսայ միրուքը սղալեց ու քաւթառ քոսի աչքերը դես ու դէն քցելով, անատամ չանեքը իրար խփելով` նօթերը կիտեց, ղայլանը քաշեց, որ քիթ ու պռունկը դեռ ծխով լիքը` իր դժոխքի բերանը բաց արեց, որ ինչ հայի ձիաւոր ու սարվազ կան, առաջ քցեն, իրանք ետեւիցը գնան, որ սրանք կոտորվին, նրանց բարութը հատնի, որն էլ իրանք ետեւիցը սպանեն, թէ իրան հաւատակցին ղիմիշ անի ու երըմիշ չըլի. կամ թէ խլղարաքիլիսեցիք իրանց դաւանակիցը տեսնելով` թուլանան, թվանք չի քցեն, որ եդոյ իրանք յանկարծ վրայ թափին, սելերը դաղըթմիշ անեն ու նրանց ապաւինողներին կամ սրով ջարդեն, կամ սաղսա՛ղ կրակը դնեն, էրեն:

 

Հասան խանը մէկ քանի ձիաւորով նի էլաւ սարը, դուրբինը առաւ ձեռքը, մէկ քարի վրայ պըպզեց ու ձէոով արեց: Օքիւզ աղէն իր քրդերովը, Նաղի խանը իր ղազախներովը` աջ ու ձախ բռնած, Սվանղուլի խանը իր սարվաղներովը, Ջաֆար խանը` սարդարի մեծացրած փէշղսմաթը (փոքրաւորը), իր ղոնշունովը, հայերին, ինչպէս մէկ սուրու ոչխար, մէջ արած` ծեծելով, ջարդելով սկսեցին առաջ խաղալ: Քաջածաղիկ պատանին Վարդան, որ հինգ սհաթումը քառասնից աւելի մարդ կամ սպանել էր, կամ եարալու արել, որ արծվի պէս էս կտրից էն կտուրն էր ընկնում ու որին բարութ, որին սիրտ տալիս, մխիթարում, լեղապատառ վազեց, հօր անկաջը մտաւ ու լացակրկնած, մազերը պոկելով հօրը ցոյց տվեց, ճտովն ընկաւ, երեսը համբուրեց, ոտները պաչեց, որ չունքի մէկ օր պէտք է մեռնէին, թո՛ղ էսօր մեռնէին, սել ու տուն կրակ տային, օղլուշաղներն էրէին ու իրանք ընկնէին թշնամու մէջը, որ որտեղ թուրը կոտրուէր, բարութը հատնէր, իրանք էլ էնտեղ նահատակուէին, որ իրանց ազգի վրայ ո՛չ թուր քաշեն, ո՛չ թվանք քցեն:

Ամէն մարդ իր գլխի տէրն ա, գոռաց էս անսիրտ հալեւէորը էնպէս, որ աչքերիցը կրակ էր վեր թափում, ընչի՞ են էսքան խղճացել, որ իրանց թուրը իրանց սիրտն են կոխում: Մարդ որ իր տանը, իր աշխարքին մուղայիթ չի՛ կենայ, իր հողի ղադրը չգիտենայ, մեռնի մէկ օր առաջ լաւ՛ ա, քանց սաղ մնայ. հողն էլա հօ կը դինջանա՞յ: Նրանք էն վախտը կըլին մեր ազգը` հայ Քրիստոնեայ, որ թէ էս սհաթին դոնմիշ կըլին ու համ իրանց կազատեն, համ մեզ քոմակ կանէն: Գլխիցս ձեռք վերցրո՛ւ, դու դեռ ջահել ես. հալա մեծացի՛ր, եդոյ ինձ խրատ տո՛ւր: Աշխարքը դեռ փակ ա քո աչքին:

Հա՛յր, հա յր, նրանք ի՞նչ մեղաւոր են, գլխիդ մեռնիմ, Էդ սիրտը մի՛ ունենար, մեր ազգին խեղճ արի. Թո՛ղ մենք մեռնինք, նրանք ապրին: Մեր օղլուշաղը մեր մօտին ա, նրանցի աչքը` ճամփի, մի՛ անիլ:

Ձեռք վերցրո՛ւ, ասում եմ, հրէս Էկան: Տղե՛րք, էլ մէ՛ք մտիկ անիլ:

Աղա՛, ձեր ազգն ենք, աղա՛, քո արեւի սադաղին, ամէն մէկս տասը, քսան գլուխ քիւլֆաթ տանը վեր ածած` թողել, էկել ենք. թրով են բերել, մենք չէինք գալիս: Աղա՛, գլխիդ ղուրբան, տեսնո՞ւմ ես, որ մեզ զօռով կրակն են ածում, եա՛ բաց արէ՛ք ձեր սանգարը, որ մենք էլ ձեր մէջը գանք, ձեզ հետ թուր տանք, մեր օղլուշաղի տէրն էլ աստուած, եա՛ թող հայի թրով մենք չմեռնինք: Մեզ մորթի՛ր, գլխիդ մեռնիմ, չէ՞, մենք էլ քո ազգն ենք, մէկ աւազանում ծնված, մէկ խաչի պաշտող: Մեզ ջուրն ածի՛ր, խեղդի՛ր, մեզ մի՛ սպանիր, մեր դառն օրը մեզ հերիք ա: Մեր փրկիչն էսօր դու դա՛ռ: Թուր էլ ունինք, թվանք էլ, ամա հազար թուր` մեր գլխին սրած, հազար գազան` չորս կողմներս բռնած: Ի՞նչ անենք, ո՞ր ջուրն ընկնինք:

Ամպերն սկսեցին սարերիցը գոռալով բարձրանալ, երկինքը երեսը ետ բարձացրեց. արեգակը աչքը խփեց: Արին էին ուզում հայոց հսկայքը պրծացնիլ, իրանց ազգի արինը պէտք է թափէին, հազար մարդ էին ուզում պահպանիլ, հինգ հազար ջիւան տղերք սրախորով անիլ, տասը հազար մանր երեխայ` մեծ, պստիկ, անհեր, անաախպեր թողալ: Մէկ գեղ էին ուզում շինիլ, մէկ սաղ աշխարհ քանդիլ: Իրանք բոլոր մեռնէին, ետի եկողները կասէին, թէ թշնամին նրանց կոտորեց, բայց թէ իրանք իրանց ազգի վրայ սուր քաշէին, հազար բերան ազգէ-ազգս պէտք է նրանց անիծէր, թէ հայը հայի տունը քանդեց, հայը հային կոտորեց: Տղամարդութիւն էին ջանք անում ճարեն, ամօթք, նախատինք պէտք է նրանց յաւիտեանս յաւիտենից մնար: Շատ էլ ուզեց, որ աղայ Սարգիսը աչքին, սրտին հուպ տայ, բայց արինը ետ դառաւ, արտասունքն էկաւ, լցվեց, կրակը յանգաւ, դող ու սրսուռ ընկաւ ջանը: Առաջին էր նայում` իր ազգն էր լալիս, ետեւն էր նայում` գեղը վա՜յ տալիս, երեխեն գոռում, օղլուշաղը մեռնում.

էկա՛ն, էկա՛ն, վա՜յ մեր օրին:

Բայց ո՛չ երեխեքանց սուգը, ո՛չ կնանոնց լացը, ո՛չ մահն ու կեանքը էլ նրանց աչքը չէկան: Երկնային հրեշտակն` անմահութեան պսակը ձեռին, էկաւ, նրանց վրայ կանգնեց, նրանց ձէն տվեց.

Հազար ու բիլոն ձեր ազգիցը էս օրը քաշեցին, թէ ազդ էք ուզում պահիլ, ահա՛, ձեր առաջին. մեռէ՛ք նրանց ուղուրին, որ քանի աշխարհս կայ, ձեր անունն յիշվի, թէ դուք ձեր ազգի արինը լաւ համարեցիք, քանց ձեր իսկ կեանքը, քանց ձեր որդիքը: էյ ի՞նչ էք կանգնել, կրակ տուէ ք, տուն, օղլուշաղ էրեցէ՛ք ու վրայ թափեցէ՛ք:

Կրակ տուէ՛ք, տուն, օղլուշաղ էրեցէ՛ք, վրայ թափեցէ՛ք. Տղե՛րք, երեխէ՛ք, մնա՛ք բարով, ամպեր, թափեցէ՛ք, երկինք, գոռացէ՛ք. Հողե՛ր, դաշտե՛ր, ձորե՛ր, սարե՛ր` սուգ արէ՛ք, վկայ կացէ՛ք: Ով անց կենայ էստեղ, ասեցէ՛ք, թէ մենք մեր ազգի համար մեզ մատաղ արինք, մեզ գերի տվինք, սուրը քաշվեցինք: Սելաւ ըլեր, մեզ տանիլ չէ՛ր. դժոխք ըլեր, մեզ մօտանայ կարող չէ՛ր. երկիրը բացուէր, մեզ կուլ տալ կարող չէ՛ր. սաղ Պարսկաստան պոկ գար, մեր մէկ մազը թեքիլ չէ՛ր. Հասան խան, քո ամէն մէկ թիքեդ հազար սատանի ձեռ ընկնի՛, քո ջիդէն սրտումդ ցցվի՛: Որդիք, բալայ, օղուլ, չողուլ, ղովում, ղարդաշ` էլ սուգ մէ՛ք անիլ: Մեր տները թո՛ղ մեզ գերեզման ըլին, մեր արինը` մեզ մեռլաջուր, մեր հողը` մեզ պատան, մեր ձէնը` մեզ ժամ, պատարագ: Սուրբդ Վարդան քաջ նահատակ, դո՛ւ տուր մեզ պսակն:

Խոտի դէզերի կրակն ու բոցը,
Խեղճ օղլուշաղի հարայ հրոցը,
Դարմանի ծուխը, կալերի մուխը
Ամպի պէս ելին, օրը խաւարացրին:
Գեղի չորս կողմը առաւ ալաւը,
Տների մէջը ծով դարձաւ լացը.
էլ ո՛չ հէր կարաց որդուն համբուրի,
էլ ո՛չ մեր կարաց տղին մէկ տեսնի:
Հարսի սրտումը իր սէրը մեռաւ,
Փեսի բերնումը լեզուն չորացաւ.
Քիրն ուզեց ախպորն ջան էլա ասի,
Ախպերն` քուորը իր խտիտն առնի:
Մեր ու խեղճ հարսներ` իրանց երեխեքն,
Տդերք, ծերունիք իրանց սուրն ու զէնքն
Դօշին կպցրին, երկինքն նայեցին,
Աչքները խփեցին ու ա՜խ քաշեցին:
Մէկը դուոը փակեց, որ կրակումն էրվի,
Մէկն աչքը խփեց, որ ցաւ չտեսնի:
Տղերքը գեղիցը դուս թռան դաշտը.
Տանըցիք փախան, որ ընկնին կրակը,
էլ լաց չէ՛ր գալիս նրանց կարօտ աչքը,
Նրանց բուրջ, բադան մնաց երկինքը:
«տունը քանդեցին տանըցոնց գլխին,
Սելը քանդեցին, վրայ թափեցինէ,
Ձայն տվեց Վարդանն` հզօր պատանին,
Աշոտն քաջասիրտ, Մուշեղ Արծրունին,
Մէկն Նաղի խանի, մէկն Օքիւզ աղի,
Մէկն Ջաֆար խանի քամակը բռնեցին.
Երկուսն հրեշտակի պէս թռան, գնացին:
Բայց սուրն Վարդանի` Օքիւզ աժդհին,
Որ սաղ առիւծին թէ խփէր գլխին,
Իսկոյն կը սատկէր, կը ճապաղէր գետնին,
Միջիցն երկու կէս արեց էն սհաթին.
Կէսն ձիու էս կողմը քաշ էլաւ,
Կէսն միւս կողմին դիպաւ ու կպաւ:
Իսկոյն սարիցը ամպը տրաքեց,
Երկինքը բաց էլաւ, թէ հողը պատռվեց`
Քսա՛ն ձիաւորով հսկայն Աղասի
Ղարսի սարերիցն թռած, իր ղշի
Ձիու ականջումն մտած` վեր էկաւ
Քրդի շորերով, սարին վրայ պրծաւ:
Գազան Հասան խան նրանց քուրդ կարծելով`
Հէնց որ մօտացան, ընկաւ քարերով:
Փէշղսմաթքեարի, խանի, բեկերի
Գլխըներն, ինչպէս մէկ անջան ծտի,
Թռան առաջները, ձիանոնց տակերը:
Ձարամու գլխին ջուր, կրակ մաղվեց.
Ձին էլ տիրոջ վրայ ոտը բարձրացրեց.
Գիւմբրու դզիցը ռսի բալաբան,
Քաջ սալդաթների դաստեն, կապիտանն
Արծվի պէս հասան, թշնամուն մէջ առան:
Թօփը մէկ կողմիցն, թուրը միւսիցն,
Մինը առաջիցն, մինը ետեւիցն
Հնձեցին թշվառ թշնամու զօրքը,
Ջարդեցին, բերին էլ թօփի կողքը:
Արինը ծովի պէս գնում էր, կանգնում,
Հայերն լաշերի վրով անց կենում.
Նոր հոգի առած` իրանց տունն ընկան,
Հէր ու մեր, որդի դօշ-դօշի կպան.
Հարսն ու փեսայի ջուր դառած ա՛չքը,
Երկինքն վերացած հոգին ու կեանքը
Էլ աշխարհ Էկան, էլ իրար քթան,
Իրար գրկեցին, իրար մոռացան,
Իրար ձեռք տվին, բայց դեռ չիմացան`
Երկնքո՞ւմն են, թէ՞ աշխարքիս վրայ,
Երազո՞ւմ, քնա՞ծ, թէ՞ աչքները բաց:
Հազար անգամ էն սուրբ հողին, գետնին
Ընկան, համբուրեցին ու ծունր դրեցին,
Աղօթք, պաղատանք աստծուն մատուցին:
Սար ու ձոր նրանց վրայ խնդային.
Դէզերի բոցը դառաւ չրաղդան.
Որդի ու ծնող իրար ճտով ընկան.
Ինչ որ ունէին` առան ու էկան.
Որ թօփի տակին, սալդաթի մօտին
Հաւաքվին, որ էլ վնաս չտեսնին,
Մինչեւ թշնամիքն գնան ու կորչին:
Բայց էս հադաղին քաջն Աղասին`
Հազար աչք ուզեց, որ տեսնի նրան,
Գիւմ էլաւ իսպառ, կորաւ նա անձայն:

Արեգակը դեռ երկնքի մէջտեղը չհասած ուզում էր, որ կրակ վեր ածի, սար ու ձոր խորովի: Հիւսիսային կողմիցը մէկ մթնած, սեւակոլոլ ամպ, երկնքի երեսը ջարդելով, վազում էր, որ նրա առաջը բռնի: Ալագեազի քլխիցը մէկ դառնաշունչ բորեազ վեր կացաւ ու քար ու հող իրար գլխի տալով` էկաւ, Խլղարաքիլիսի վրայ դահիճի պէս բռնեց: Արինակեր Հասան խանը, որ էսօր աւելի իր ձիուն, քանց իր քաջութեան յունարովը գլուխը պրծացրեց, կատաղած գազանի պէս հոգին բերանն առած որ ետ չի՛ մտիկ արեց, աստուած ո՛չ շհանց տայ. զօրքը ամէն մէկը սար ու ձոր ընկած, շատի ձիանն` որը լկամը կոտրած, որի թամքը փորի տակին, որն էլ իր տէրը Էնքան էր գլխի վրայ քաշ տվել, քարեքար տվել, որ գլուխ, երես ջարդվել, կոտրատվել, ոտներն էին օրզանգվումը մնացել ոլորված, կախ ընկած, կամ կէս մարմինը ջախըբուրդ էլել, սիրտն ու թոքը արինքամ էլել, փորիցը դուս թափել, ու խրտնած ձին, քանի ոտներին էր դիպչում, էնքա՛ն խրխնջում, սար ու ձոր ընկնում:

Ղուլ ու նօքար Աղասու թրին էին ղուրբան էլել, որ էս միջոցումը Ղարսայ սարերի վրայ մէկ քանի ղօչաղ քրդստանցի հայ ետեւն էր քցել ու արծվի պէս, որտեղ մէկ ֆորս ճանկում էր, ական թօթափել վրայ էր հասնում, ցրվում, փարա-փարայ անում: Հարիր տեղ նրան ղզլբաշի ղոնշունը` Մաստարայ, Ղօշավանքի դզերումն, ռաստ էին բերել, հինգ հարիր մարդով վրայ տվել ու քառասունով, յիսունով ջարդվել, էլ ետ դառել: Սուդագեան մէկ օր Նաղի խանին` էս ահագին գազանին, որ հարիւր մարդզի չէ՛ր ասիլ, թէ աստուած ա ստեղծել, է՛ն տեղը քցեց, որ իր մարդկերանցովը մէկ բարձր թափից վեր ընկաւ ու ղզլբաշի հողը մտաւ, որ պըրծաւ, թէ չէ՛ Աղասու ձեռին պէտք է իր բոլոր սպանած անմեղ հայերի արնի ջառըմեն տար: Բայց Աղասու արածները թողանք ուրիշ ժամանակի ու գնանք մեր բանը:

Հասան խանը որ աչքը չի՛ բարձրացրեց ու Աղասուն` ձիու անկաջը մտած, ետեւիցը քշելիս տեսաւ, ոտն ու ձեռքը թուլացան. ուզում էր ձին բաց թողի ու քարափնուէր, Արփաչայի ձորն ընկնի, ուզում էր, որ ինքը իր թուրը իր սիրտը խրի, որ չասեն, թէ Հասան խանին սպանեցին, քարին իր գլուխը մատաղ տայ, քանց մէկ ռհաթ հայի, որ հազարներով հէնց էն տեղարենքն էր սուրը քաշել, տանով, տեղով էրել, գերի արել. բայց էլի ոաշդի սիրտը ոչի՛նչ տեղ էնքան ղայիմ չի՛ ըլիլ, որքան ետին սհաթումը, կեանք ու մահ կռվելիս: Մէկ չարէք վերստաչափ տեղ էր մնացել, որ շունչը քամուն տայ, հէնց էն ա, թուր, ասպաբ ուզում էր, որ ետ անի, ձին բաց թողայ, մէկ քարի տակ չոքի ու բալքի իր թշնամուն գիւլլով էլա վախացնի կամ սպանի, վախտն անց էր կացել: Հսկայն Աղասի թուրը սրտին դէմ արեց.

Վե՛ր քցի թուր ու թվանք ձեռիցդ, որ էս սհաթիս փառչալամիշ կանեմ: Դու էստեղ չի՛ պէտք է սատկիս, հայակեր շո՛ւն, իմ թուրն ափսո՛ս ա, որ քեզ պէս թշվառ ճիճուն սպանի, չէ՛, ամօթ ա իմ տղամարդութեանը, որ քեզ քարի տակի կամ չօլումն սատկացնեմ, որ ղշերը ջամդաքդ ուտեն, քարերն ու հողը քո մուռտառ արինդ ծծեն, ու լսողը Էնպէս կարծի, թէ կռվումը մեռար. Է՛դ անիրաւ լաշդ չի՛ գտնի, մեռած հողիդ վրայ էլ չի՛ թքի, ու ամէն անց կենող մէկ քար չի՛ վրեդ քցի ու գեօռիդ ուշունց տայ, թէ քո անաստուած ոսկերքն են Էնտեղ հող դառել: Հլա քանի Երեւան չե՛ն առել, քեզ հետս շան պէս քաշ կը տամ, սարեսար կը քցեմ: Ճանճը սպանիլ ի՞նչ տղամարդութիւն ա: Հլա շատ օր պէտք է հայի հաց, խոզի միս ուտես, հայի մեծահոգութիւնը ու մարդասիրութիւնը տեսնիս, որ նեղ օրվան ղադրը իմանաս, իմանա՛ս, թէ տնաքանդութիւնը, մարդասպանութիւնը ի՞նչ զատ ա, իմանա՛ս, թէ Քրիստոսի օրէնքն որքա՞ն սուրբ ա, ու կամ մեր խաչին ղուլ դառնաս, մեր հաւատը պաշտես, որ հոգուդ փրկութիւն ըլի, եա թէ չէ, որ էդ արինաթաթախ ձեռներովդ, էդ սատանի փայ հոգուովդ ուզենաս ձեր ջհանդամը գնալ, քեզ էն հայերին տամ, որի որդիքը կոտորել, տները քանդել, աչքերը քոռացրել [էս], որ միսդ` ղիմա-ղիմայ, արինդ շանը տան ու գլուխդ գեղէգեղ, աշխարքէ-աշխարհ ման ածեն, առաջիդ մատաղ մորթէն աստծու համար, չունքի մատաղի ու մարդի արնի էդքան ծարաւ էր քո հարամ սիրտը, որ բալքի թէ իմ խեղճ ազգի սիրտը հովանայ: Հազար-հազար գլուխ ես կըտրել, Ղարս ու Բայազիդ քանդել, աւերել, ափսոս չի՞ էդ ղօչ գլուխդ քարի տակի մնայ: Չէ՛, չէ՛, Հասան շուն, հայի սիրտը մեծ ա. քեզ վրայ պէտք է գեօռ շինած, քար կաղնացրած, անունդ ա պատմութիւնդ վրէն գրած, որ մեր որդիքն էլ քո տղամարդութիւնն իմանան ու ձեզ պէս շան ձեռին գերի չընկնին, ձե՛զ գերի անեն, ձե՛զ կոտորէն, ձե՛ր հողին հանեն: էս էն քարերն են, որ ոտնատակ էիր տալիս ու հազար գերի վրներովը տանում կամ սպանում, որ հմիկ ոտդ բռնել են, քեզ ուզում են կուլ տան, քեզանից վրէժ պահանջէն. բայց ես չե՛մ տալ, ես քո արինը էդպէս էժան չե՛մ ծախիլ, էդ թանկ ջանդ ինչպէ՞ս շուտով վարթարաֆ կանեմ. հլա ինձ շատ պէտք է տեսնիս, որ արածներդ միտքդ բերես, դու ամաչես, որ հայի ղուլ ես դառել. ես ուրախանամ, որ քեզ լաւութիւն կարողացայ անիլ ու մէկ քանի ժամանակ էլ կեանքդ երկարացրի: Երեսիդ խաչ հանի՛ր, երեսդ մեր աղօթարանը դարձրո՛ւ, դու մեր անտէր հայերին շատ ես քո քեաբի կողմը դարձրել ու շլինքը կտրել. էսօր էլ դու մեր աղօթարանը ճանաչի՛ր. մերիցը արեգակն ա դուս գալիս, մեր դաշտերը ծաղկացնում, ձերիցը տաք քամի գալիս, հանդերը էրում, չորացնում: Չոքի՛ր, Հասա՛ն խան. տէրտէր չե՛մ, ամա գետը մօտիկ ա, ջուրը կը քաշեմ, Հասան անունդ կը դնենք Օհան: Մեր պասը դեռ չե՛ս պահել, չունքի միս ուտելու սովոր ես: ՜Օ, մեր սրբութիւնը, որ էնքան ոտի տակ ես տվել, թէ որ աստուած տայ, համն առնիս, էն ժամանակը է՛դ սեւ երեսդ կը սպիտակի, է՛դ գիլի աչքերդ գառնի կը դառնայ, է՛դ հոտած բերանդ կը դառնայ աստուծոյ տաճար: Մինչեւ մեր Քրիստոսին չպաշտես, մեր սրբերի առաջին հազար անգամ չչոքես, մեր մեռոնը երեսիդ չքսվի, մեր տէրտէրի ձեռը չպաչես, Աստուած երկնքիցը ձէն տայ, քեզ չէ՛ թէ բաց թողամ, փառչա-փառչայ կանեմ, էդ փիս հոգիդ սատանեքանցը կը տամ: Շո՛ւտ, չոքի՛ր, չոքի՛ր, թէ չէ, տեսնո՞ւմ ես թուրը, գլուխդ սոխի պէս կը թռցնե՛մ, չոքի՛ր...

Քար ըլեր` կը պատռուէր էս խօսքերիցը, ի՞նչ թէ Հասան խանը` աշխարքի տէրը, երկրի քանդողը: Ամէն բանը տարաւ համբերութեամբ, ձէն չի՛ հանեց: Քուրդ ասէր, օսմանցի ասէր նրան էս խօսքերը, ե՞րբ էնքան կը ցաւէր. հայից էսպէս թուք եւ մուր ստանայ, որ մինչեւ էն օրը խո՛տ, ա՛ղբ էր համարո՞ւմ: Հայը նրա հաւատը ոտի տակ տա՞յ: Արինը կոխեց աչքերը, մեռած հոգին, հէնց գիտես, նոր շունչ առաւ. ատամները ղըրճըտացրեց, աչքերը կայծակին տալով տեղիցը վեր թռաւ ու կատաղածի պէս ղամեն հանեց, վրայ պրծաւ.

Հայի շուն, դո՞ւ մնացիր Հասան խանի վրայ ոտք բարձրացնես, դո՞ւ մնացիր ձեր հոտած հաւատի լափն իմ գլխին ածես, գեօռդ պատըռվի, Հասան խան, հողը գլխիդ, էս ի՞նչ ես լսում: Գլխիդ փափախը քամին տանի, քոռանայիր, ո՛չ լսէիր, էս ի՞նչ իմացար: Հազար-հազար մարդի փոր վեր ածես, մէկ հայի կտորի առաջին էսպէս կո՞ւչ գա՞ս. էլ ո՞ւր եմ ուզում աշխարհներ առնեմ, որ էս խօսքը պէտք է լսէի: Ընչի՞ չի՛ պէտք է ես հայ-օլանի քօքը կտրէի, որ ձեր անհաւատ հոգին երկրի վրայ էլ չըլէր, ասաց ու կատաղութեամբ ղամեն էնպէս Աղասու վրայ շպրտեց, որ թէ ձին չէ՛ր խրտնել, ու Աղասին գլուխը կռացրել, ղամեն սրտի մէջտեղը պէտք է ցցուէր:

Աղասին քարիցը կը կարծէր, նրանից չէ՛ր կարծիլ էս բանը:

Խա՛ն, կատաղած գիլի կերած մսի համը դեռ ատամների տակը կըլի, արինակե՛ր գազան. էդպէս հօ չե՞ն խփիլ կամ գողի պէս վրայ պրծնի՞լ: Ձեռս ափսո՛ս ա, որ քեզ դիպչի, գազանին գազանով պէտք է պատժած: Խա՛ն, հլա ձիուս հունարը տե՛ս, յետոյ կիմանաս, թէ ի՛նչ թուր ա վրեդ խաղում, ասաց հսկայն ու ձիուն ղամշեց:

Կատաղած ձին` բերանը փրփուրը լիքը, առաջին ոտները որ չի՛ բարձրացրեց ու թռաւ, Հասան խանի լեղին ջուր կտրեց, բայց բախտը բանեց. ձին որ թռաւ, նա մնաց մէջտեղը անվնաս: Մինչեւ Աղասին ձիու ջիլաւը կը քաշէր ու ետ կը դառնար, Հասան խանը հոգի առաւ, փշտովը հանեց, ձիու ճակատը ետ դարձնիլը ու փշտովի տրաքիլը մէկ էլաւ: Հայվանը փռնչաց, երկու քթիցը արինը պրծաւ, առաջի ոտների վրայ էնպէս չոքեց ու գետնին դիպաւ, որ Աղասու ոտի մատները օրզանգվին կպաւ, աչքը կեծակին տվեց, սեւացաւ, արինը սրտումը թան դառաւ: Մինչեւ Աղսին ոտը օրզանգվիցը կը հանէր, մինչեւ ձեռը թրին կը հասնէր ու ձիու տակիցը կը բարձրանար, ասլան Հասան խան վրայ հասաւ, երկու լտրանոց թուրը շողաց. քար ու ձոր սկսեցին, էն ա, էլ իրանց գլուխը լալ ասլան Աղասին գլուխը որ սաստիկ թափ չի՛ տվեց, էլ ետ փոքր արինը տաքացաւ, մէկ ոտը օրզանգվումը, ձախու ձեռը թրին ղուրբան տալով, թշնամու դէմը բռնելով, աջու ձէոը որ Հասան խանի գլխովը չի՛ պտտեց, քաքուլի կամ միրքի մազի տեղ չանեն ընկաւ ձեռքը, մատները բերնումը, բիթը բողազի տակին` չանին որ հուպ չտվեց, էն թաք-թաք հին ատամներն էլ, որ էստեղ-էնտեղ երեւում էին, ճռռացին, իրար կպան ու փշուր-փշուր էլան. գլուխը հաւի գլխի պէս պտտելով` էնպէս սաստիկ ոլորեց, որ բոլոր տամարները ճռճռացին, ու Երեւանու աստուծոյ գլուխը Աղասու մէկ ոտի տակին մնաց, փորը` միւս, ու էսպէս կաղնած վրէն, ինչպէս սուրբ Գեւորգ իր վիշապի գլխին, սկսեց մեր հսկայն մուշամբեն հանիլ, որ միշտ հետը ման էր ածում, դէմն ատամով ու աջու ձեռով եարեն կապիլ, ղեմը էլ հաւատի քարոզը կարդալ.

Հայի ձեռի դու չե՛ս արժան, ոտը համբուրի՛ր, հայակե՛ր գազան: Հայի արնի ծարաւ էիր, դէ՛, կշտացի՛ր, անհոգի՛, ասաց ու մինչեւ կուռը կը կապէր, արինն էնպէս էր վեր ածում, որ խանի աչքին ու բերնին թափի: Քեզ ասում եմ` մինչեւ հայ չի՛ դառնաս, մինչեւ երեսիդ խաչ չի հանես, չե՛ս պրծնիլ, չե՛ս, ի՞նչ ես մտածում, ես էսօր Լուսաւորիչը պէտք է դառնամ:

Բայց ա՜խ, երանի թէ հաւատը էսքան չըլէր մեր Աղասուն մոլորացրել, ու վիշապն ընկել էր ձեռքը, տար, վարթարաֆ անէր: Սատանէն իր պոչը մի բանում չխառնի, մինչեւ դու խաչը կը հանես, նա իրան բանը կը հոգայ: Հէնց եարեն կապեց, պրծաւ մեր կտրիճը ու ձեռը շարժեց, որ արինը էլ ետ իր տեղը գնայ, ու ուզում էր, որ թշնամու չար ձեռները կապի ու էնպէս նրան հաւատ բերի, աչքը որ բարձրացրեց, աստուած ո՛չ շհանց տայ. իր ընկերտիքը, ամէն մէկը մէկ սարի ծերից թռած` էկան, վրայ հասան:

Աղասի՛ ջան, գլխիդ ճարը տե՛ս, քեզ ման գալով հոգիքս թռաւ, ախր ո՞ւր մնացիր. Հասան խանը նոր ղոնշուն ա հաւաքել, գալիս ա: Խլղարաքիլիսեն էլ ետ կոխեցին. Բոռչալվի թուրքերը կապիտանին գլխից հանեցին, թէ ղզլբաշը Գիւմրու բերդը կառնի, թօփ ու թօփխանայ յետներն առան, ետ դառան. ջրատար, ողորմելի խալխը մնաց չօլումը, ոչխարի պէս սառած, ոտը ո՛չ առաջ կարաց փոխել, ո՛չ ետը. որը ձի ունէր, էլ ո՛չ բարեկամի մտիկ արեց, ո՛չ ազգականի, վեր էլաւ, փախաւ Գիւմրի. Մնացածները, աստուած ո՛չ շհանց տայ, իրար ճտով ընկած` մնացին գառն ու ոչխարի պէս բղղալով կանգնած: Ին՛չ նրանց հալն ա, աստուած ո՛չ նշանց տայ. սար ու ձոր սուգ են անում, լալիս:

Ձեր տունը չքանդվի, ի՞նչ էք ասում` Հասան խան: Տասը Հասան խան հօ չկա՞յ աշխարքումս. հրէս, ոտիս տակին ընկած, հոգին տալիս ա. երազ է՞ք պատմում, թէ՞ գինովացել էք: Հասա՛ն խան, Հասան խան. Տօ՛, հրէս գլուխը ճտի պէս ձեռումս, դուք ինձ պառաւի հեքաթ է՞ք ասում: Ամօ՛թ ձեր փափախներին, տօ՛, մէկ մտիկ արէ՛ք, է՜ : Ո՞վ կհաւատար ապա, թէ Էն ահագին ասլանը մէկ գառի ոտի տակի ըլի. որ աչքըները չի առաւ նրա զարհուրելի կերպարանքին, արինն աչքըները կոխեց. բոլորն էլ թուր հանեցին, որ նրան թիքա-թիքայ անեն. էլի մեր խաչապաշտ Հսկայն իր սազն ածեց.

Ո՛վ իմ գլուխը կը սիրի, թուրը էլ «ետէ տեղը դնի. Էդ ոչի՛նչ տղամարդութիւն չի՛ չօլումը մէկ ուլ մորթել: Թողէ՛ք, հալա սրան մէկ հաւատ բերենք, եդոյ ի՞նչ ուզում ա ամէն մարդ, թո՛ղ Էն անի:

Տօ՛, տո՛ւր, գլուխը ջնջի՛ր, դրա հոգին աստուած առնի, դրա ամէն մէկ շունչը եաղու ա. օձը քանի շուտ սպանես, Էնքան քո խէրդ ա: Դա էլ օ՞ր պտի տեսնի: Չէ՛, դրա օրը պտի խաւարի, դրա գլխին քար ընկնի: Քարը քցի՛ր գլխին, դրա արինը մեր վզին: Տօ՛, մեր ազգի տունը քանդողին էլ րոպէ պէտք է կեա՞նք տված, շունչը բերնումը թողա՞ծ. սպանի՛ր, ասում ենք, թէ չէ քեզ էլ հետը կը սպանե՛նք:

Ինձ սպանեցէ՛ք, սրան ձեռը մէք տալ: Թո՛ղ սրա մահը մէկ քանի մարդ էլա տեսնի, որ սրտները հովանայ, է՜:

Էս խօսք ու զրուցումն էին, որ բիրդանբիր ձիաւորի տուտը նրանց վրայ բաց էլաւ: Ընկերքը վրայ թափեցին, որ անօրէնի թօզը քամուն տան. անփորձ Աղասին, որ մինչեւ էն օրը նհախ տեղը մէկ արին չէ՛ր վեր ածել, նրանց դէն արեց, խանին քաշեց մէկ քարափի գլուխ, ինքը գլխին կանգնեց, խանի ձեռները կապած` ոչխարի պէս առաջին վեր դրեց, ընկերներին հրամայեց, որ ձիանը ձորն անեն ու թվանքները հազրած` ձորի բերնումը կանգնին, ու իրէք գազաչափ խանիցը հեռու կանգնած, դօշը քարափին դէմ տված` էնքան մնաց, որ ձիաւորների տուտը մէկ թվանքի մանգզիլ էկաւ, մօտացաւ:

Գլխըներդ ոտիս տակին ա, ա՛յ թուրքեր, ձեր ճակատը` գիւլլիս առաջին, քսան ինձ նման իգիթ (ղօչաղ) տղերք` քամակիս. ամէն մէկս մինչեւ ձեզանից քսանը չսպանենք, մինչեւ մեր բարութը չհատնի, կրակ դառնաք, մեզ չէ՛ք կարալ մօտանալ: Հինգ սհաթ ա ձեր հոգին, ձեր գլուխը իմ ձեռիս ա էլել. էն Հասան խանը, որ սարեր էր դողացնում, ոտիս տակին ընկած, սրան նայեցէ՛ք, ձեր սեւ օրը լաց էլէ՛ք: Խա՛ն, հրամայի՛ր որ Խլղարաքիլիսեն ազատեն, կեանքդ էլ ազատ ա, թէ չէ՛ հաւի պէս կը մորթեմ. իմ ձեռի հունարը դու լաւ փորձեցիր: Մարդ ղրկի՛ր, որ ղոնշունդ ետ դառնայ, թէ չէ՛ քարափիցը վեր կը քցեմ, հազար թիքայ կըլիս: Ինչքան որ ըլի` մէկ հողում ենք մեծացել: Խա՛ն, կռիւ ունիս, դուշմանիդ հետ արա՛, խեղճ հայերը քեզ ի՞նչ են արել: էն ժամանակը քեզ խան կասեմ, թէ որ էս տղամարդութիւնն անես: Մեծութիւն ունիս, բանացրո՛ւ:

 

Ջանն ազիզ ա. Հասան խանի նամազն էլ էս էր, որ մէկ պրծնի. հազար արախլու ու թուրք սպանէին նրանք, ի՞նչ հաջաթ: Իրան դարդը քաշելով` իսկոյն հրաման տվեց, որ մէկ քանի ձիաւոր հասնին, ղոնշունը ետ քաշիլ տան, մինչեւ ինքն էլ գայ: Բայց դեռ կիսաճամփի` Աղասու սիրտը գնաց. քաջ հսկայն չէ՛ր իմացել, թէ մհլամը եարի վրայ կը դնեն: Կտրած տեղը մնացել էր բոշ. արինը թեւերովը գնացել, ջանը բռնել էր. արեգակի շոգը մէկ կողմիցը, սովածութիւնը` միւս, արինն էլ հօ, հէնց բռնի, ցամաքվել էր. էն հադաղին, որ զօրքը ետ դառան, ու նա էլ սկսեց կրկին Հասան խանին հաւատ բերի, քիչ-քիչ աչքերը շաղվեցաւ, գլուխը պտըտեց, ուզեց, որ մէկ գլուխը բարձրացնի, տեղիցը վեր կենայ ու ընկերներին իր գլխի էկածը պատմի, թուլացաւ, քամակի վրայ վեր ընկաւ, աչքերը խփեց, մէկ բարակ ախից աւելի էլ ոչինչ չկարաց ասիլ: Սար ու ձոր ձէն տվին: Աղասու անունը որ տվին, քարափները զարզանդեցին: Ողորմելի ընկերքը քար ու հող գլխըներին տալով որ վրայ չի թափեցին ու հարայ տվին, ձէնն ընկաւ ձիաւորների անկաջը: Լացի, սգի ձէնը որ իմացան, հէնց գիտես, արեգակը նոր ծագեց, ական թօթափել թեւ առած` ետ դառան. էլ ո՞ւմ գլխումն էր մնացել խելք: Թշնամին էն ա, մէկ թվանքի մանգզիլ մօտացել էր, հարիր տեղից թվանքները բաց էլաւ: Աղասին աչքը բաց արեց կամաց, ա՜խ քաշեց ու ձեռով իշարաթ արեց, որ ձորը թափին: Ընկերքը իմացան նրա մտիքը, ուսըներին դրին իրանց թանկագին բեռը ու ձորը թափեցին:

Հէնց ոտն ու ձեռ բաց էլած որ տեսաւ իրան, արիւնակեր Հասան խանը թուրը աւալ ինքը ձեռն առաւ. մինչեւ ղոնշունը ձորի բերանը կը հասնէր, Աղասու ընկերքը Անի քաղաքի բուրջը մտան ու Էնտեղ, ուր հարիւրաւոր եկեղեցի, հազարաւոր տներ, քօշք ու սարէք դիմացի սարերին ամաչացնում, վախացնում էին, ուր, ըստ ասութեան ոամկին, այնքան էր հարստութիւն եւ ճոխութիւն, մինչ մէկ հովիւ տեսնելով մէկ զատկի, թէ կնիկը եկեղեցումը տեղ չէ՛ր ճարել, էս պատճառով մէկ ահագին տաճար շինեց, ու մէկ անսիրտ վանքականի խաթէր աստուած հայոց վերջին կենաց ճրագը փչեց, թագաւորաց թախտը կործանեց, իրանց սրոյ, հրօ գերի արաւ: Ա՜խ անմեղ սնապաշտութիւն, թագաւորաց հաբեղայից մատաղ տվինք, որ Էստեղ ընկա՛նք, է՜: Ու Էն հիանալի աւերակքը, եկեղեցիքը թողեց մեզ սգոյ եւ լացի տեղեր: Էս բրջերի ծոցն էր, Էն սրբոց աղօթքը ու մեր թագաւորաց` Գագկի... երկնային հոգին, որ Աղասուն պահեցին:

 

Մինչեւ նրան հինգ ընկերքը խտտած` գետնի տակի ճամփովը գետի ղրաղը հանեցին, մինչեւ ընկերտանց հինգը թաքուն էս կողմից, հինգը` էն անց կացան, որ ձորից, սարից ձէն տան, հարայ-հրոց անեն, միւս հինգը բրջի ծակերիցը քսան աւել մարդ սպանեցին: Նրանք լաւ գիտէին, թէ հէնց Էսօր էլ թուրք, քուրդ, հայ` ո՛չ ոք սիրտ չի անում Անու միջովն անց կենայ, որովհետեւ կարծում են, թէ մէջը քաջքերով լիքն ա, որովհետեւ աստուած մէկ անգամ անիծեց. Էս իրանց պատճառ շինեցին. առաջուց էլ Էնտեղ էին նրանք շատ քրդի ու թուրքի միսը խորովել ու ամէն ծակ ու խոռ էնպէս իմացել, որ սատանէն նրանց չէ՛ր գտնիլ. մէկ կողմից ղզլբաշի սնապաշտութիւնը գիտելով` որ ձորից, բրջից, սարից թվանքները չճռռացին, հայերը չգոռացին, ձորերը, խուլ-խուլ էրերը, խոր-խոր եկեղեցիքը, մատուռները նրանց ձէնը ետ չի՛ կրկնեցին, Հասան խանի շլինքը թեքվեց, Էնպէս կարծեց, թէ հազար մեռել, հազար հրեշտակ, հազար սատանայ ոտն են առել, գալիս են: էլ ձէն չկարաց հանիլ. խելագարի պէս ձեռով արեց, ինքը թռաւ, իրան դաստեն` քամակին: Երե՛ք չորս վերստ հեռացած որ մէկ քանիսը էլ ետ սիրտըները պնդացրին, որ մէկ տեսնին, թէ ախր էս դիւանը որտեղա՞նց դուս Էկան, ո՞ւր մնացին, գալի՞ս են, թէ չէ՛, մէկ չօբան, աստուծոյ ողորմութիւնիցը որ մինչեւ հիմա մէկ եկեղեցում դողալով ջանն իրան էր հասել, ոտը խաղաղված տեսնելով` իծանը, սէիզները դուս արեց, որ շուտով գնայ, ձորը թափի ու թշնամու ձեռք չընկնի, սատանի պատկեր սէիզների գլուխը որ չտեսան պարսիկքը, որ իրանց սատանեքը միշտ իծին են նմանութիւն տալիս, հէնց իմացան, թէ Սադայելի բոլոր զօրքը աշխարհ են եկել, իրար գլխով ընկան, թօզն աչքըներն առաւ. ամէն մէկ ձիու ոտը փոխելիս, հէնց իմանում էին, որ հմիկ, որտի որ ա, գլխըները կերթայ. Էսպէս` որ աչքըները բաց չարին, աստուած ո՛չ մեր թշնամու առաջը բերի, իրանց դժոխքի սկսաւ բաց ըլիլ, իրանց զօրքն սկսաւ Խլղարաքիլիսեն մտնիլ, որ երեք սհաթվան ճամփայ ա Էստեղանց. քեաբի առաջին էնպէս հաւատով չէին չոքիլ, որ էստեղ չոքեցին, նամազներն արին, ձեռըները լվացին, միրքըները սանդրեցին, չունքի ճաշը հասել էր. թրըները սրբեցին, Ալուն իրանց շնորհակալութիւնն արին, քեաբին` իրանց երկրպագութիւնը, ու թամուզ ձեռներով, մուռտառ սրտով վեր կացան, որ իրանց աստուծոյ տված մատաղը կտրեն, տօն կատարեն, որ ջաննաթի դուռը շուտով բաց ըլի նրանց առաջին:

Բոլոր տիեզերք, հորիզոնք երկնից, գագաթք լերանց, սահանք բարձանց սկսեցին տապալիլ. թխպագին, արջնաթոյր, սեւաթեւ ամպն, որ բարձրացել էր, հասաւ արեգակի մօտ ու արեան ծովի պէս առաջ փոքր ժամանակ կարմրատակեցաւ, ապա կուտակվելով, ծալվելով` էնպէս այլագունեցաւ, սեւացաւ, մինչեւ հեռու տեղից տեսնողք էլ էն օրը էնպէս էին կարծել, որ մէկ տեղ աշխարհ ա կործանվում, օրը դառաւ գիշեր: Հաւ, ճիւ, թռչուն, անասուն` վաղուց փախել, քարափների արանքը, մեշեքանց ծոցն, էրերի պուճախն էին մտել ու դողալով հեթեթում, հեթեթալով շունչ քաշում:

Խլղարաքիլիսոյ խոտերի, արտերի բոցը քամին քշելով` տարել էր, մեշեքն էր քցել, դուզ, չօլ, ղռ, քոլ, եաւշան, թուփ, խուփ, ծղնօտ, տերեւ, ծառ, ինչպէս ամառվան գիշերը կրակ տված չօլ, սարերը աստղեր էին շինել, ձորերը` երկինք, որ պարզիկայ վախտը ամէն գիշեր մեր գլխին էրվում են: Կատաղի քամին բոցին առաջն արած որ չէր ղամշում ու քացի տալիս, հէնց իմանում էր մարդ, թէ Շորագեալու դաշտը հրեղէն ծով ա դարձել, ու կրակի, բոցի ֆրթնէն (ալիքը) քուքուրթ, կայծակ ածում դաշտերի գլխին: Խուլ ձորերը, խոր էրերը բողազները ետ ճոթռած որ կուլ տված քամին էլ ետ չէին քշում, տալիս քարափների ճակատին, քարերը, ծառերը ուզում էին անկաջները կալնին, ոտ առնին, փախչին, ու նրանց գողի ու զրնգոցի ձէնի մէկ տուտը երկինքն էր հասել, ամպերն իրարոցով տալիս, միւսը գետնի գլուխը, մէջքը, ոսկորները ջարդելով` անդունդը խրվում ու հազար տեղ գոռալով, ջարդվելով գնում, կոչում, լռվում, պապանձվում: Կայծակի ամէն մէկ ճամբարակը, ճոպանը, ինչպէս մէկ հրեղէն սուր, որ երկինքը չէ՛ր ճղում, ամպերի մէջքը կոտրում ու Ալագեազի, Մասսայ, Դվալու գլխին, թափին տալիս, ուզում էին, որ էս ահագին երկրի գլխըները, իրանց աչք-ձորերը տակուվեր անեն, քոռացնեն, իրար սպանեն ու սաղ-սաղ անդունդը խրվին, բաթմիշ ըլին: Ամպերը օխտը գլխանի վիշապի նման, երկնքիցը ճոլոլակ էլած, որ բերանը չէին բաց անում, խփում, ուզում էին, որ սաղ երկինքը կում անեն, ծամեն, փշուր փշուր անեն ու էլ ետ հազար թիքայ արած` ածեն անիրաւ մարդի գլխին, որ ո՛չ երկնքիցն ա պատկառում, ո՛չ աստուածանից վախենում, ո՛չ ջուր իրան օրինակ առնում, ո՛չ հողից մէկ խրատ վերցնում, ո՛չ իր խեղճ հոգու ներքին ձէնը լսում, որ գիշեր-ցերեկ լալով, արտասվելով, քնած թէ արթուն, ձէն են տալիս, գոռում.

Երկնքի արեգակի պէս, երկրի հողի պէս, դու, աստուծոյ պատկեր, բարի կա՛ց, բարութիւն արա՛, քեզ պահի՛ր, լաւութիւն արա՛, աստծուն նմանի՛ր, ընկերդ պահպանի՛ր, աստուծոյ աշխարքը շինի՛ր, նրա ձեռագործը մի քանդի՛ր, որ դու էլ մնաս շէն, դու էլ չի՛ քանդվիս, հողին չի՛ հաւասարվիս:

Երկինք, երկիր, սար, ձոր` անկաջ, աչք խփել, լալիս, սուգ էին անում, դօշներին ծեծում, գլխներին տալիս, երեսները պոկում, պռճոկում, ամպք ուզում էին Խլղարաքիլիսեն վերեւ քաշեն, անդունդք` իրանց ծոցը քաշեն, պահեն. քար ու հող իրար կտրատում, սպանում էին, բայց աստուծոյ պատկեր մարդը` աչքը բաց, անկաջը սրած, կռները վեր քաշած, կայծակի թուրը ի՛ր գլխին էր խփում, նա իր թուրը` ողորմելի խչղարաքիլիսցուոց գլխին: Ամպի կարկուտն ի՛ր դօշին էր վեր հատում, որ աստուածանից վախենայ, նա իր թվանքի կարկուտը անճար հայերի էրեխեքանց, անմեղ մանկանց, նորահաս հարսների գլխին էր վեր ածում: Երկիրն իրա՛ն էր ուզում քարի, հողի տակով անի, նա մեր ազգի ողորմելի ջիւան որդիքն էր արեան ծովումը խեղդում, ջախըբուրդ անում: Սարերն ուզում էին պարսից գլխին թափին, խո՛ր տանին, նրանք մեր անտէր խալխի տուն, տեղ կրակում, իրանց սրի բերնով ղիմա-ղիմայ տալիս:

Ա՜խ, սիրտս կտրատվում ա. լեզուն ի՞նչ ա, որ բառով կարողանայ էն սարսափելի տեսարանը պատմիլ, որ լսողը կամ կարդացողը իմանայ, թէ իր խեղճ աւազանի քիր ու ախպերը ի՜նչ հալումն էին էս սհաթին, ի՞նչ էին քաշում, ի՞նչ էին տեսնում, ո՞ւմ առաջին, ո՞ւմ ձեռին, ո՞ր աշխարքում, ո՞ր հողում: Ա՜խ, շլինքդ չկոտրի, Աղասի՛, ա՛խ, ո՞ւր էիր էս սհաթին: Թագաւո՛րք Հայոց, որ Անու միջումը անուշ քնած, ձեր որդիքը յարամու ձեռին` դուք մէկ գլուխ չի՛ բարձրացրիք, որ նրանց հաւարին հասնիք, է՛ն որդիքը, որ մէկ սհաթից առաջ աշխարք զարմացրին իրանց քաջութեամբը, երկիրը սասանացրին իրանց տղամարդութեամբը ու, ինչպէս դուք, հսկայաբար պահպանեցին իրանց աշխարհը, ձեր հողը, ձեր հայրենիքը, ու դո՛ւք, անգութք, թողիք նրանց էսպէս փորձանքի միջում, թշնամու թրի առաջին:

11

Բայց վա՜յ ինձ, ո՞ւր հասայ, ո՞ւր տարաւ ինձ իմ կսկիծը, իմ էրված սիրտը: Լեզուս չի՛, որ խօսում ա, հոգիս ա, որ զգում ա, ազգիս արինը առաջիս թափում, իմ հայրենիքն առաջիս քանդվում, իմ սիրելի ախպոր աղի արտասունքը ու դառը սուգը` սիրտս էրում, խորովում: Ինչպէ՞ս բերնիս հուպ տամ. արինս քթովս ա դուս գալիս, աչքս կայծակին տալիս, ջանս էլ տամ, էլի իմ թանկագին ազգի արինն ու ոսկերքը Շորագեալու հողումը չորացած կարելի ա, թէ մէկ մարդի չէրեւէր, մէկ մարդ չիմանար, թէ ես էլ էստեղ պէտք է զոհ ըլէի, չիմանայի, չտեսնէի, չլայի ու աղի արտասնքով չխնդրէի, ով Խլղարաքիլիսու պատմութիւնը կարդայ, ինչ աստուածասէր հայ նրանց տարաբախտութիւնն իմանայ, գլուխը պահի, նրանց հոգին յիշի, իր հոգին ու մարմինը էլ թշնամու ձեռք չտա՛յ, չտա՛յ. ջուրն ընկնի, կրակումն էրվի, բայց իր եախեն պարսից ձեռը չի՛ քցի, չի՛ քցի. գլուխը ծախի, իր ազգի դարդին հասնի, իրան գերի չանի՛, չանի՛: Ա՜խ, երաբ ասածս տե՞ղ կը հասնի, թէ՞ հետս գերեզմանը կերթայ, ու հողումն էլ ոսկերքս կը մաշի, կը տանջի, դրախտն ինձ դժոխք կը շինի, գերեզմանն` ինձ գեհեան (քուրայ):

Էրեխէ՛ք, ձեր ջանին մեռնիմ, ձե՛զ եմ ասում իմ դարդը, ձեզ հմար եմ գրում, ձեր երեսին ղուրբան, հողումն էլ ըլիմ, էկէ՛ք, վրես կանգնեցէ՛ք, թէ ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը ձեզ վնաս տայ, անիծեցէ՛ք ինձ, թէ օգուտ` օրհնեցէ՛ք ու լսեցէ՛ք ձեր ընկերների լացն ու սուգը, նրանց հորնըմոր կսկիծն, ու ձեր հորնըմոր ծոցում դինջ հանգստանալիս` ասածներս մտքըներդ բերէ՛ք: Խլղարաքիլիսեցոց անմեղ երեխեքանց ձէնը քանի անկաջներդ ընկնի, փառք տուէ՛ք աստուծուն, որ էնպէս երկնքի տակի ծնվեցի՛ք, որ ձեր աչքը էսպէս բան չտեսաւ, նրանց ծոցումը մեծացաք, նրանց կաթովն ապրեցիք ու նրանց արինը չխմեցիք, նրանց դօշի վրայ քնեցիք ու չմորթվեցիք, նրանց կռան վրայ խաղացիք ու ո՛չ նրանց մեռած, կտրատված, թիքա-թիքայ արած, արինաթաթախ լաշի վրայ ընկաք ու լալով, արտասնքով նրանց արինը չծծեցիք: Կենդանի մօր փորից դուս էկաք, նրանց սէրը վայելեցիք ու ո՛չ թէ նրանց ճղած , փորը դուք կենդանի մտաք, ու ձեր գլուխն էլ նրանց սրտումը արինաթաթախ ցցվեց: Բարձի վրէն, եօրղան-դօշակի տակին նրանց խտտեցիք, խնդացիք ու ո՛չ հողի միջումը, քարերի վրայ, նրանց արնումը թաւալ տալով` ձեր արինն էլ հետը խառնեցիք:

Ա՛խ, մի՛ լաք, մի՛ նախատէք ինձ, որ ես ձեր առաջին դժոխք եմ բաց անում. իմ սիրտս էլ որ դժոխքումն էրվի, էսքան չե՛մ կսկծալ, չե՛մ մորմոքվիլ, չեմ տանջվիլ, ինչպէս Խլղարաքիլիսու պատմութիւնը միտքս բերելիս: Չբարկանա՛ք ինձ վրայ, չասէ՛ք, թէ երազ եմ պատմում. Հազարից մէկը չե՛մ ասում, որովհետեւ ձեռքս թուլանում ա, աչքս սեւանում: Իմ լեզուս ի՞նչ ա, հարցրէ՛ք Էնտեղ ըլողներին, նրանք հազարապատիկ լաւ կասեն, թէ ինչպէ՛ս էին անողորմ պարսիկքը մօր փորը ճղում, երեխեն հանում, թիքա-թիքայ անում, առաջ ոտները կտրում, յետոյ` ձեռները ապա մզրախի, թրի ծերը հանած նրա մղկտալուն, թրպրտալուն երկար ժամանակ մտիկ տալիս, իրանց դժոխային քէֆն անում, ասում, լսում, խնդում, ծիծաղում ու յետոյ, ա՜խ, յետոյ, էնպէս անմեղ քոռփին հորնըմօրը տալիս, կամ նրանց գլուխն էլ սրանցի հետ մատաղ անում:

Թողէ՛ք, թողէ՛ք անց կենա՛նք, հերիք ա. բայց ի՞նչ անեմ, հէնց գիտեմ` Էսօր ա Սահակ աղէն առաջիս կանգնել, աղլուխը աչքին դրել, աղաչանք անում, որ Հասան խանի սիրտը ռահմ ընկնի, էսօր են հայ սարվազներին են երեխեքանցը տալիս, որ նրանք բռնեն, իրանք փառչալամիշ անեն, էսօր են տասը պարսիկք Վարդանի քիր ու ախպերը, հերնըմերը առաջիս սաղ-սաղ քերթում, կաշիները հանում, ոտ ու ձեռ քարով, թոխմախով ջարդում, քացով երեսներին տալիս, ու Վարդանը` էս հրաշագեղ պատանին, ձեռները կապած, էս երկնային հրեշտակը նրանց վրայ կանգնած, ոտն ա կամենում շարժի, ճոպանը չի՛ թողում. ձեռն ա ուզում մէկ բանի հասցնի, չվանն ա ղայիմ, թրի առաջն ա ուզում ընկնի, թուրքը չի՛ թողում, սիրտը պատռում ա, ձէն չի՛ կարում հանի, չունքի նրա հասակի ջահէլ տղայ, աղջիկ հաւաքել, ձեռ, ոտ, բերան կապել, տանում են, որ իրանց դնին մատաղ անեն: Ողորմելի պատանին ուզում ա, որ մէկ ետ էլ մտիկ տայ, իր ծնողաց սուրբ արինը ու կտրատված լաշը մի տեսնի, փափագն առնի, մէկ կաթ արին էլա վրէն քսի, մէկ բուռը հող էլա ծոցը կամ ջէբը դնի, որ յիշատակ մնայ, մէկ համբուրի էլա ու ետին բարովն ասի, մէկ չոքի էլա, նրանց օրհնութիւնն առնի, բայց ա՜խ, ա՜խ, հարիր սուր գլխին, պլոկած, աչքերը կապած` իր ընկերների հետ քշում են, անկաջները` փակ, որ նրանց ձէնն էլա իմանան, բերանները` կապած, որ իրար հետ, խօսին. ձիու երըմիշ ըլելուցն են իմանում, որ շարժում են, բայց չգիտեն` ո՞ւր. Դժոխքը՞, թէ դրախտը. դժոխքը՛, սիրելի, դժոխքը՛. սրանց տանում են, որ թուրքացնեն, իրանց դնին մատաղ անեն:

Ետ դաոնա՛նք, պրծա՛նք, հազար ծեր ու պառաւ, հազար տղայ ու աղջիկ, մանուկ, ծծկեր իրար վրայ փրթած` վաղուց ձէնըները կտրեցին, երկնային քունը մտան: Ժահահոտութիւնը քիչ-քիչ սկսում ա բարձրանալ, հարաւի չոր քամին` փչում. ամպերն էլ ետ սարերի գլխըներին հաւաքվեցան, նրանց աղաղակը աստուած չիմացաւ: Արեգակը վազում ա արեւմուտը հասնի, ղզլբաշը` Ապարան քաշվում. Խլղարաքիլիսեցոց հոգիքը` ո՞ւր. դրախտը, արդարը դժոխքը ե՞րբ կերթայ: Խլղարաքիլիսեն էրվեց, ամպերը քաշվեցին, սարերը դինջացան, հարիր տասը տասնըհինգ տարեկան տղայ, աղջիկ Հասան խանի օրդուն մտան: Ղոնշունը նաղրախանէն ածելով, պար գալով ետ ա դառել. դահիճքը իրանց թրերն են հազրում, մոլլեքը իրանց լեզվները սրում, որ Քրիստոսի որդիքը Ալուն մատաղ անեն: Վա՜յ, վա՜յ, Հայոց ազգ ջան, է՞ս օրին էիր դու արժան:

Իրիկունը որ գայ, ա՜խ, գել, արջ, սարերի գազանները պտի գան, ձեր, կացած տեղը իրանց ուրախութիւնն անեն: էլ ո՞վ կը լսի մօր ձէն, հօր աղօթք, երեխի խաղ ու ծիծաղ, ժամի ու զանգակի ձէն ձեր լաշերի վրէն: Գազաններին կը մնայ բոլոր մեյդանը, նրանք պէտք է էս գիշեր մարաքեայ անեն էստեղ: Գնա՛նք, գնա՛նք, միսս սրսռում ա. Օ՜հ, ո՞վ սիրտ կանի մօտանայ, բաս էրեխեքանց ճարն ի՞նչ կըլի. նրանք կերթան Հասան խանի օրդուն, լաց կըլին, ջան ասող չի ըլի. կէրվին, կմորմոքվին, մէկ ցաւող չի՛ ըլիլ: Ամէն մէկը մէկ խանի կամ արախլվի ձեռի` հաւի պէս կը ծվայ կամ լեղապատառ կըլի, կամ սուրը իր դօշը կը խրի, իրան կը սպանի, կամ տանջանքին չդիմանալով` կը թուրքանայ. ո՞վ, լսողը ինչպէս չպտի սարսափիլ:

Տեսնի՛նք, ո՞ւր գնացին էս անմեղ գառները: Մեր բախտիցը, թէ տարաբախտութիւնիցը, մութը գետինն առել ա, էլ մեզ մարդ չի՛ տեսնիլ, որ եսիր անի:

 

Մթնագիշերը քեզ մէկ ղարալթու ա երեւում, գլուխը ցից, պատերը քանդված, հազար կայծակի ու երկրաշարժութեան երեսը դէմ տված, դռներն ու փանջարեքը խարաբայ, խորան ու սեղան աւերակ` կանգնել ա տխուր եկեղեցին Ապարանու: Ուր հազար գող ու աւազակ աղօթքի ու պատարագի տեղ անմեղ հայերի որդիքը ձէոըները կապած, բերան ու աչք խուփ, իրանց չար կատաղութեանը պատարագ արին: Ուր հայոց թագաւորքը, իշխանքը ու պայազատքը Ապարանի բիւրատեսակ ծաղկների հոտը, էն պատվական աղբրների համն առնելով` իրանց ամառվան օրերը հովացնում, իրանց հովացած, զովացած սիրտը աստուածային սիրովը վառում, իրանց սուրբ սրտի աղօթքն ու մաղթանքը ծաղկների հոտի հետ խառը, թռչնոց ձէնի հետ հաւասար, մէկ բերնով` իրիկուն, առաւօտ երկինքն էին ուղարկում: Ուր էս սհաթին էլ մէկ ահագին չորս ջաղացի ջուր մէկ քանդված բլրի տակից, ուրտեղ որ Վաղարշակայ, Տիգրանայ, Տրդատայ ապարանքն էին, երկրի երեսը ճոթռելով, Ալագեազի սրտիցը, գետնի տակովը ճանապարհ բաց անելով` բերանը փրփրով լիքը, աչքերը խոժոռած, դուս ա պրծնում կատաղած, որ իրան պսակողների երեսը տեսնի, նրանց սիրտը հովացնի, քնելիս, զարթնելիս` երկնային ցօղը նրանց երեսիցը գողանայ, իր ցօղը նրանց վրայ թափի, բայց, ա՜խ, գլուխը քանդված տեսնելով, վրի շինած ապարանը` բրիշակ, եկեղեցին` աւերակ, չորս կողմը նրանց հմքի, սեղանի քարերը արինաթաթախ, մամռապատ, փշրված ընկած, բերանը կրկին բաց ա անում, որ արտասունքը կուլ տայ, էլ ետ իր փորը տանի, բլրի չորս կողմը պտտում, ոլորվում, խոտ ու ծաղիկ պռճոկում, սուս, մունջ` իր ձէնը փորը քաշում, աչքը խփում. ջուրը հողի, քարերի տակին ցրվում, էլ ետ գետինը մտնում, ու կէս փայը առու դառած` գնում Երեւանու դաշտը, որ նրա էրված, խորովված սիրտը հովացնի էլա, Ապարանու սուգը, տարաբախտութիւնը էջմիածնին, Վաղարշապատին, Արմաւրին, Երասխին, Մասսին պատմի ու նրա սեւ ջրի դառը արտասունքը իր հետ խառնի, որ Արարատի սրտիցն ու աչքիցն, ահագին գետի պէս, լուռ, հանդարտ դուս ա գալիս, Արարատեան դաշտի քանդված, աւերած երեսը տեսնում, վրըները սուգ անում ու քիթ ու պռունկ աղի արտասնքով լիքը, տխուր երեսը անհոգի ղամշով ծածկած, քամու առաջին, թշնամու ձեռին ծալվելով, չոքելով կանգնելով միւս սարերի աչքի ջուրը, որ էստեղ էկել, ծովացել, կանգնել են, ղամշի ու իլղունի միջումը կորել, վերցնի, գնայ, Խոր Վիրապայ, Արտաշատայ դզովն անց կենայ, ու տրտում Երասխի հետ Զանգին ու Գառնու գետն էլ մէջ անեն, որոց մինը Սեւանայ աչքիցն ա կաթում, միւսը սուրբ Գեղարդայ սրտիցը բղխում, երեսները կալնին ու սուգ անելով, գոռալով, Նոյեան, Նախիջեւանի, Մարանդի գերեզմանի, Նարեկայ վանքի, Սիւնեաց դաշտերի սրտները հովացնելով, աչքըները սրբելով` գնան, Քուռն էլ մէջ անեն, իրանց արտասունքը նրանի հետ խառնեն ու տանին, Կասպից ծովի սիրտըն ածեն, նրա աղի ջրումը կորչին, պարսից նաւերը ջախըբուրդ անեն, ոուսաց նաւերը իրանց քամակի վրայ տանին ու բերեն, որ ճամփին չյուսահատվին, չբեզարին ու էն իրանց բարի ոտը մեր աշխարհիցը չկտրի, որ բալքի մեր հայրենիքը նրանց արծվի թեւերի տակին զօրանայ, մեծանայ, դարդերը մոռանայ ու էլ ետ իր առաջին փառքին հասնի: է՛ս եկեղեցումը, է՛ս քարերի տակին ու աղբրի մօտին, քոլումը կուչ գա՛նք, որ մեզ չբռնեն: Գիշերն էս ա, հասել ա, օրդուն` մեզանից մօտիկ, ու թուրք ազգը ցերեկն էլ էս կողմերովը չի՛ անց կենում, որովհետեւ Քրիստոսի թշնամի ա, ու անկաջ դնենք գիլանոնց ոռնալուն, պարսից գոռալուն, հայոց լալուն ու սգալուն ու էն անմեղ էրեխեքանց էրվելուն, ծեծվելուն, մղկտալուն, չունքի Էստե՛ղ պէտք է նրանց աչք ու բերան բաց անեն, որ նրանց գարշելի երեսը տեսնին, իրանց ծնողաց երեսը, իրանց քաղցր հօր տունը մոռանան ու նրանց արինաթաթախ չանգերումը` իրանք մրմնջան, նրանք փրփնջան. իրանք մղկտան, սրանք վխկտան. իրանք գլուխ ու երես ծեծէն, խորովվին, սրանք միրուք ու ճալուէր սղալեն ու փառաւորվին. իրանք հերնըմեր, քիր ու ախպեր ձէն տալով` ղօշըները ետ ճոթռեն, նվաղին, սրանք իրանց իմամ Յուսեյնի անունը յիշելով` եա ծոցըները ուզենան նրանց առնեն, եա դանակները, թրերը սրելով նրանց սրտըներին դէմ անեն, որ լռվին:

 

Ա՜խ, չէ՛, չէ՛. անկաջդ կա՛լ, սիրելի՛, մարդի միսը սրսռում ա, գլխին կրակ վառվում: Աստղերը դուս են էկել, պելացել, ցաւակից լուսինը տխուր, դառնավարամ` հէնց աչքը Ապարանի երեսին առաւ թէ չէ, էլ ետ չոքըչոք արեւմուտն ա փախչում, որ անկաջները կալնի, էս ողբալի աղաղակը չլսի. երկիրն իր սեւ սգի շորը հաքաւ, աչքերը խփեց, որ էս դառը տեսարանը չտեսնի, միմիայն անսիրտ, անգութ սարերը սիրտ ու բերան բաց արած` չար հրեշտակ քամու ձեռովը խաբար են իմանում, խաբար տալիս, ծիծաղելիս` ծիծաղում, հրհռալիս` հրհռում, հառաչելիս հառաչում, գոռալիս` գոռում, լալիս` լաց ըլում, ու մէկ րոպէում հազար տեսակ ձէն իրար հետ խառնում, ու մէկն էլա իրանք չիմանում:

Նանի՛ ջան... ջանի՛ ջան.. ախպե՛ր ջան... աստուած ջան... բաբա՛ ջան, հոգի՛ ջան... վա՜յ, վա՜յ... վա՜յ մեր սեւ օրին, արեւին, վա՜յ մեր ջրատար գլխին: Ա՜խ, ի՞նչ կըլէր` ձեր ձեռովը մեզ ջուրն ածէի՛ք, ի՞նչ կըլէր` մեզ չէի՛ք ծնել, ընչի՞ չի՛ մեզ էլ ձեր սրտի վրայ մատաղ արին, ընչի՞ չի՛ մեզ էլ ղիմա-ղիմայ տվին. էս ո՞ւր են հասցրել մեզ, էս ո՞ւր բերել, գետինը չի՛ պատռվում, մեզ ներս տանում. երկնքի աչքը քոռացել, մեզ չի՛ տեսնում: Ա՜խ, ո՞ւմ ծոցից զրկվեցինք, ո՞ւմ ձեռն ընկանք: Ա՜խ, տէր աստուած, ընչի՞ մեզ էսպէս պատժեցիր. քեզ ի՞նչ էինք արել, որ մեր աչքը էսպէս հանեցիր. ո՞ւմ մէկ վնաս տվինք, որ մեր գլխին քար քցեցիր: Մեր հորնըմօրը, մեր քիր ու ախպերը մատաղ արիր, ախր մեզ էլ նրանց հետ տանէիր, ի՞նչ կըլէր:

Մութն էկել ա, գետինն առել, նանի՜ ջան, սար ու ձոր խաւարել, փակվել, մենք մերը կորցրած հաւի ճտերի պէս ընկել ենք չօլ ու դուզ. ո՛չ աչքըներս ա քուն գալիս, ո՛չ սրտըներս` ղարար, ա՜խ քաշելիս` կրակ ա դուս գալիս լերդըներիցս. ո՞ւմ երեսին մտիկ անենք, որ մեր սուգը տեսնի, ո՞ւմ ճտովն ընկնինք, որ մեր արտասունքը սրբի. ո՞ւմ մօտ գնանք, որ մեզ գոգն առնի, մեր սիրտը մխիթարի, մեր դարդն իմանայ: Քարերը անկաջ չունին, որ մեր ձէնը լսեն, սարերը սիրտ չունին, որ մեզ վրայ ցաւին, երկինքը` հեռու, որ մեզ քաշի, տանի, երկիրը թուր չունի՛ որ մեզ էլ փրթի, կոտորի, ո՞ւմ ասենք մեր դարդը, ա՜խ, ո՞ւմ: Ընչի՞ մեզ աշխարհ բերիք, ընչի՞ մեզ կաթը տվիք, պահեցիք. դուք շուտով պրծաք, երկինքը գնացիք, մեզ` որբերիս, էս փո՛ւչ աշխարքի վրայ թողիք, որ դհա աւելի տանջվինք, դհա աւելի չարչարվինք. ձեր կարօտը մէկ կողմից քաշենք, մաշվինք, մեր ցաւը միւս կողմից սրտըներս անենք, էրվինք, փոթոթվինք:

Ձեռըներս կապած, գլխըներս բաց, երկնքի տակին, Ապարանու չօլումը` ձեզ ենք կանչում, ձեզ ենք ուզում, ձեր անունը տալիս, ձեր խաթէր լալիս, ա՛յ մեր ազիզ ծնողք. երկնքո՞ւմն ա ձեր հոգին, թողէ՛ք, մէկ սհաթ գայ, վրըներս պտիտ տայ. երկրո՞ւմս ա դեռ, մեր աչքին մի երեւի, հասրաթներս առնինք ու յետոյ, ա՛խ, յետոյ մեր հոգին էլ ձեր հոգուն տանք. ձեզ հետ թռչինք, ձեզ հետ միանանք, դժոխք թէ դրախտ, միասին տեսնինք. ուր որ ըլիք, առանց ձեզ չմնանք, ա՜խ, ի՞նչ կըլի, ի՞նչ... Ա՜խ, ինչպէ՞ս չի մեր սիրտը պատռվում, մեր ջանը էրվում, մեր բերնիցը կրակ դուս գալիս, մեզ խորովում. ինչպէ՞ս ա մեր լեզուն խօսում, ու չի՛ քրքրվում. մեր աչքը տեսնում ու չի դուս տրաքում, մեր շունչը դուս գալիս ա չի կտրվում, մեր արինը եռում ու չի՛ ցամաքում, մեր անկաջը լսում ու չի քառանում, մեր ոտները փոխվում ու չի մեր տակին փշրվում, խուրդուխաշ ըլում. էս ի՞ նչ օր ա, որ մենք քաշում ենք:

 

Նանի՛ ջան, ախպե՛ր ջան, բաբի՛ ջան, վա՜յ, վա՜յ... է՞ս օրվան համար մեզ օրօրոց դրիք, է՞ս օրվան համար մեզ սրից, ջրից ազատեցիք, մեր ցաւին դարման արիք, մեզ ջան ասելով, մեր աչքը սրբելով, գոգըներդ առնելով, դօշըներիդ կպցընելով, քրտինք թափելով, անքուն մնալով, սար ու ձոր ընկնելով մեզ ապրուստ ճարեցիք, ձեր կեանքը խաւարացրիք, մեզ ծաղկացրիք, դուք թառամեցիք, մեզ դալարացրիք, ձեր ումբրը չորացրիք, մեզ տանը քուն դրիք. դուք հանդում, չօլում, արեւի, անձրեւի տակի ջանըհան էլաք, որ մենք զօրանանք, աչքըներիդ լիսը սպիտակացրիք, որ մենք մեծանանք, հասնինք, ձեզ քօմակ ըլինք. է՞ս ա մեր քոմակ ըլիլը, է՞ս էր ձեր մուրազը: Էստո՞ւր համար աստծուն` լիսը բաց ըլելիս, մութը մթնելիս, գիշեր-ցերեկ աղօթք էիք անում, որ մեր ոտին քար չդիպչի, մեր մատը փուշ չըլի, մեր գլխին կարկուտ, արեւ չխփի. մեզ իր աչքի առաջին, իր թեւի տակին ցաւից, չոռից ազատի, որ մենք բարի զաւակ ըլինք. Քրիստոսի խաչի ղուլ դառնանք, աւետարանի` ծառայ, եկեղեցու` հող, ազգի պարծանք, աշխարքի` շէնութիւն: Ա՜խ, ո՞ւր էս սհաթը աստուծոյ անկաջը, որ ձեր արդար ձէնն մէկ էլա չլսեց, ձեր հազար մուրազի մէկն էլա չկատարեց ու մեզ էսպէս քարին տվեց, ու մեր հոգին էլա չի՛ առնում, որ պրծնինք, ա՜խ, կորչինք էս անօրէն աշխարքիցը:

Սրբութիւն էիք առնում` մեզ հետըներդ տալ տալիս, ժամ էիք գնում` մեր ձեռը մոմ տալիս. զատիկ էր գալիս, ջրօրհնէք ըլելիս, կիրակու ժամին, սուրբ պատարագին` մեզ խտիտ անում կամ ձեռով տանում, քար, աւետարան, սեղանի, բեմի, խաչի, պատկերի առաջին, սրբերի ոտի տակին, գիրքը կարդալիս, սկին դուս գալիս` մեզ տէրտէրի ոտը քցում, խաչի առաջը դնում, մեզ համբուրիլ տալիս, դուք էլ համբուրում, աղաչանք, անում, որ սուրբ աւազանի, մեռոնի շնորհքը մեզ վրայ մնայ. ջուրն ընկնինք, մեզ պահի, կրակն ընկնինք, մեզ պրծացնի, մեզ զօրացնի, որ Էսօր է՞ս կրակումը, է՞ս բոցումը էրվինք, տանջվինք, մեր ձէնը չիմանա՞ք, մաշվինք, փչանանք, մեր սուգը չանէ՞ք, թրով մեզ կտրատեն, մեզ դուք չազատէ՞ք:

Ո՜վ արարիչ, մեր հոգու տուող աստուած, ինչպէս մեզ ստեղծեցիր, էլ ետ մեզ սպանի՛ր. ինչպէս կեանք տվիր, էլ ետ դու խլի՛ր. հող էինք քեզ մօտ, էլ ետ հող շինի՛ր. շունչ տվիր` ապրինք. էլի շունչդ ետ ուզի՛ր: Ի՞նչ ենք անում մենք էլ փառքն ու կեանքը, մեզ ի՞նչ հարկաւոր` երկիր, աշխարքը: Մեր չունենաս, լա` դու լաց ըլելիս, հէր չունենաս, գայ` դու կսկծալիս, քիրդ մօտիդ չըլի` դու սուգ անելիս, ախպերդ ձէնդ չլսի` սիրտդ պատըռվելիս: Ո՜վ մեր արարիչ, մեր տէ՛ր ու մեր հէ՛ր. հերնըմերըներս տարար, մեզ էլ տանէիր, քիր, ախպեր առար, մեզ էլ սպանէիր. էլ չենք ուզում քո սէրն ու խնամքը, էլ չենք խնդրում, որ պահես մեր կեանքը, հրեղէն սերովբէդ թո՛ղ մեզ սպանի, բոցեղէն քերովբէդ թո՛ղ մեզ էրի, խորովի, մեզ ղրախտը մի՛ տանիր, դժոխքը ուղարկի՛ր. հրեշտակի մի՛ տար, սատանէն թո՛ղ գար. մեր ծնողքը մի տեսնէինք, թող դեւը մեզ կո՛ւլ տար. նրանց սէրն առնէինք, նրանց տեսնէինք. մեր հոգին տայինք, նրանցն ստանայինք ու էս դառն օրը հե՛չ չտեսնէինք, ա՜խ, չտեսնէինք: Էսքան մեծամեծ մարդիկ` խաներ, բէկեր, աղէք, ֆառաշ, մօլլայ, ախունդ, էս ի՞նչ են էստեղ կանգնել, հաւաքվել, չե՞ս ուզում դու էլ մի աչքդ քցես, նայե՞ս: Հայ սարվազները աչք ու բերան կալել, փափախով են անում, որ հեռանանք, մօտ չգնանք: Սաքի մօտ էլ գնացիր, ի՞նչ օգուտ. միսդ ջանումդ կը մաշվի, կը քրքրվի: Ետ դա՛ռ, ես քեզ կասեմ: Քսան-երեսուն էրեխայ փարչալամիշ արին: Մոլլի թոյնը քեար չարեց, չեն թուրքանում, պտի մատաղ ըլին: Դահիճը մէկը-մէկի ետեւիցը շախկայ տալով կոտորում ա: Վարդանը` էս թագաւորածին պատանին, երեսը լուսափայլել, հրեշտակի պէս կանգնել ա, ո՛չ Հասան խանի պարգեւին ա մտիկ տալիս, ո՛չ ոսկուն, մարգարտին, ո՛չ ալվան-ալվան շորերին, ձիուն, եարաղին, ո՛չ մոլլեքանց խրատին, ո՛յ չ հայերի աղաչանքին, ո՛չ թշնամու ահ տալուն, ո՛չ թրին, սրին, վառած կրակին, տաքացրած շամփրին, որ պտի միսը կոխեն, ո՛չ քարփջին, որ պտի ոտների արանքը դնեն, ո՛չ քեալփաթնին, որ հէնց, էն ա, բարձրացնում են, որ միսը քաղեն, ո՛չ կրակած պղնձին, որ պտի գլխին դնեն, սարի պէս դօշը դէմ ա տվել, ո՛չ պատժիցը վախում, ո՛չ պատվիցը խաբվում, իրան կսկիծը մոռացել, ընկերներին էլ ձէն ա տալիս, սիրտ դնում:

Էս է՛ն անիրաւ թուրն ա, սիրելի՛ք, որ մեր հօրնըմօր սիրտը էսօր մեր առաջին դուս ճոթռեց: Էս է՛ն անաստուած ձեռներն են, որ էսօր մեր մանուկ, ծծկեր քիր ու ախպոր մարմինը թիքայ-թիքայ արին, կտրատեցին: Էս է՛ն անողորմ ազգն ա, որ մեր նաչար ազգի արինը մինչեւ էսօր խմել ու խմում ա. էլ ի՞նչ ենք կանգնել սրանց միջին ա սրանց գարշելի երեսին նայում: Ձեր ջանին մեռնիմ, երեխէ՛ք ջան. մենք ո՞ւմ որդիքն ենք, որ թրից վախենանք, ո՞ւմ զաւակներն ենք, որ կրակը մեզ թուլացնի: Մեր ծնողք ու ախպերները չէի՞ն, որ էրեկ էնպէս քաջութեամբ մեռան, որ արարած աշխարքը զարմացաւ ու հուրն յաւիտենական պտի զարմանայ:

Մտի՛կ արէք, ձեր երեսի՛ն ղուրբան, Էն պայծառ երկնքին. Էնտե՛ղ, էնտե՛ղ են մեր սիրելիքը, մեր ազիզ բարեկամքն ու ազգականքը մեզ սպասում: Մի՛տք արէք` թէ գլխըներդ ցաւի, ո՞վ պէտք է ձեզ մէկ ջան ասի. հիւանդ ըլիք, ո՞ւմ կռան վրայ պէտք է քնիք. լաք, ո՞վ ձեր արտասունքը կը սրբի. մեռնիք, ո՞վ ձեզ կը թաղի: Մեր սո՛ւրբ լեզուն պէտք է հարամ լեզվի հետ փոխե՞նք. մեր սո՛ւրբ պատագարն ու ժամը թողանք, ազանի ձէնին անկաջ դնե՛նք, մեր սո՛ւրբ մեռոնը մոռանանք, մեր խաչ, աւետարանը մտքից հանենք, Ալուն, ղուռանին հետեւի՞նք: Մտի՛կ արէք սրանց էս դժոխք, ժանդ, մրրած, կեղտոտ երեսին, դժոխքը սրանից լաւ կըլի՞. սրանց աչքերիցը կրա՞կ չի վեր թափում: Վա՜յ մեր գլխին ու արեւին, էնքան պէտք է խղճանանք, որ մեր հորնըմօրը սպանողներին, մեր ժամն ու աշխարքը քանդողներին նօքար դառնա՞նք: Ա՜խ, թէ էս փուչ փառքիցը խաբվինք, էս անպիտան պատժիցը վախենանք ու մեր սուրբ հաւատն ուրանանք, որ մեռնինք, ի՞նչ երեսով պէտք է գնանք մեր ծնողաց մօտը, ի՞նչ աչքով պէտք է նրանց նայենք: Ասենք, թէ էս աշխարքումը նրանցից զրկվեցանք, բաս չէ՞ք ուզիլ, որ երկնքումն էլա նրանց հետ միանանք, նրանց երեսը տեսնինք, նրանց սէրը վայելենք:

Չէ՛, չէ՛, մեռնի՛նք միասին, երթա՛նք միասին, հասնի՛նք մեր ծնողաց փառքին, պսակին: Երկինքն մեզ համար է իր սիրտը բացել հրեշտակք մեր գլխի թեւները փռել. նահատակք, կուսանք, սուրբք եւ մարտիրոսք մեզ ձե՛ն են տալիս, մեզ կանչում ամոք: Նրա՛նց մօտ գնանք, նրանց սիրուն մեռնինք, մեր մարմինը տանք, որ հոգով ծաղկինք: Ձեզ մօտ ենք գալիս, ծնո՛ղք սիրելիք, ձեր տեսուն կարօտ` դուք մի՛շտ պաշտելիք. ձեր արդար կաթը, ձեր սուրբ խրատը մենք ե՞րբ կը մոռանանք, որ մտնինք կրակը:

Արի՛, երկնային հրեշտա՛կդ լուսեղէն,
Տա՛ր մեր աղաչանքն աստծուն էս կողմեն:
Բարո՛վ մնաք դուք` լերի՛նք, հո՛ղ, աշխարհ,
Բարո՛վ կացէք դուք` ծառք ու ձո՛րք, անտա՛ռ:
Մենք չէինք արժան ձեր սուրբ երեսին,
Մեր ոտն անիրաւ դիպաւ ձեր դօշին:
Քանի՞ցս ձեր պտուղն, ձեր համն ու հոտը,
Ձեր շվաքի տակին, ձեր ծաղիկն, խոտը
Մենք հարամ ձեռով քաղեցինք, առանք:
Կոխեցինք ձեր սուրբ երեսն ու դօշը,
Ձեր ղադրն ու խաթրը մենք բնաւ չիմացանք:
Աղբրի գլխին, առվի ղրաղին,
Սիրելեաց միջին, ծնողաց գոգին
Սէր վայելեցինք, մեր օրն անց կացրինք:
Աստղերն մեր գլխին քաղցր ծիծաղեցին,
Լուսին, արեգակ իրանց լիսը տվի՛ն.
Թռչունք երգելով, ծաղիկք հոտ տալով
Մեզ քնացրին, մեզ զարթեցրին.
Բայց, ա՜խ, անիրաւ մեր ձեռն, երեսը
Քնով ծածկեցինք, ձեզ մտիկ չարինք:
Քո սուրբ հողին, մեր քա՛ղցր Հայրենիք,
Ծունր չդրինք, մենք չպաշտեցինք,
Սիրուն վաթանին մենք կեանք չտվինք,
Մեզ մատաղ չարինք, մենք չսիրեցինք:
Թշնամուն հիմիկ մենք եսիր դառանք.
Թէ որ ուզենան էլ, որ տան մեզ կեանք,
Էլ չի՛ հարկաւոր, դո՛ւ ա՛ռ մեր հոգին,
Ո՜վ բարի հրեշտակ, որ կաս մեր գլխին:
Մնացէ՛ք բարով, հողեր ու դաշտեր,
Ա՜խ, թո՛ղ վայելեն ձեր սէրն ուրիշներ.
Վարդանի աչքը, էս մանկանց ոտքը
էլ ձեզ չե՛ն տեսնիլ, ձեր վրէն շրջիլ,
Ձեր հոտովն զմայլիլ, ձեր գրկովն փարվիլ:
Ո՛չ հօր ոտ կը գայ մեր գերեզմանը,
Ո՛չ մօր արտասունք կը թափի մեր տանը.
Ո՛չ ժամ, պատարագ, ո՛չ խունկ կամ բաժակ
Մեր հոգուն տուող կըլի մէկ ժամանակ:
Ո՛չ քիր ու ախպեր կը գան մեր քովը,
Ո՛չ մէկ անց կենող կըլի մեր մօտովը.
Մեր ծնողաց մարմինը մեր գեղի չօլումն,
Մեր փուչ ոսկորներն էս օտար հանդումն`
Չեն միմեանց տեսնիլ, իրար հետ թաղվիլ.
Նրանք գազանի, մենք գիլի, ղշի
Փայ կըլինք, մեզ վրայ մէկ ասող չի ըլիլ.
«աստուած ձեր հողին միշտ լուսաւորի,
Իր սուրբ երեսին արժանի անիէ:
Կըլի, որ դուք մէկ էլ ետ հոտ տալիս,
Գարունքը գալիս, դաշտերն ծաղկելիս`
Մեր երեսին էլ ծաղկիք, կանաչիք,
Մեր հողիցն էլ դուք դուս գաք, զարդարվիք,
Ձեր ցօղն մեզ վրայ թափէք, հովացնէք,
Ձեր հովն մեր դօշին փչէք, զովացնէք,
Ձեր պարզ ջրի հետ մեր արինը խառնէք,
Մեր տված շունչը առնիք ու պահէք,
Ձեր քաղցր հոտի հետ երկինքն ուղարկէք;
Ա՜խ, թէ մէկ ճամփորդ էս կողմովն անցնի,
Ձեր միջին վեր գայ ու Էստեղ քնի,
Ձեր հոտն առնելիս, ձեր ջուրը խմելիս,
Բալքի թէ հոգին իմանայ, ասի,
Միտքը բերի, թէ էս է՛ն դաշտերն են,
Որ էսօր մեր չար թշնամու ծառեն
Ուզում ա, որ մեզ խաչին մատաղ տայ,
Մեր ջանը խլի, մեզ անի ղիմայ:
Ի՞նչ կըլէր, ա՜խ, որ մէկ օրհնած հողում,
Մեր ազգուտակի, սիրելեաց միջումն
Մեր հոգին տայինք, նրանց խառնըւէինք:

Ա՜խ, խա՛չ զօրաւոր, քո հրաշքիդ ղուրբան.
Մինչեւ ե՞րբ մեր ազգն, աշխարհն Հայկական
Էսպէս կը տանջվի, էսպէս կը մաշվի,
Էսպէս կը քանդվի, էսպէս կը խաշվի:
Խա՛չ, քեզ պաշտողին ընչի՞ չես պահում,
Խա՛չ, քեզ բռնողին ընչի՞ սպանում.
Քեզ անարգողին էսպէս ղվաթ տալիս,
Քեզ պարսաւողի սիրտը ո՛չ խրվիս:
Ա՜խ, տէ՛ր իմ աստուած, թէ մենք առաջիդ
Մեղաւոր էինք, որ պատվիրանիդ
Չհնազանդեցանք, անիրաւ էինք,
Մեզ սպանէիր, ընչի՞ մեզ թողիր.
Մեր խեղճ ծնողացը թրի տակ տվիր.
Մեզ կրակ տվին, ընչի՞ չէրեցիր:
Թողիր, որ էսպէս տանջվենք չարաչար
Անհեր ու անտէր, անմեր, անհաւար
Մնանք էս չօլումն, գազանաց միջումն,
Մեր լաշը թռչնոց, մեր արինը հողին
Մատաղ տանք, մեր ջանն դնենք էս գետին:
Մնացէ՛ք բարով, ա՜յ մեր խեղճ ազգ Հայ,
Էյ մի՛ լաք, ողբաք, ցաւիք մեզ վրայ:
Սրբեցէ՛ք աչքներդ, տեսէ՛ք մեր հալը,
էլ ի՞նչ օգուտ մեզ մեզ սուգն ու լալը:
Թուրը գլխներիս, մահն առաջներիս,
Կրակն էրելիս, շամփուրն ծակելիս,
Բոցն խորովելիս, մեր հոգին տալիս.
Մեր կէսն փոթոթված, կէսն անձող դառած,
Մեր ոտներն մոխիր, շնչերս կրակված.
Մէկ ձեռը կտրած, միւսը քերթած,
Պդինձն գլխըներիս, քարփիչն ոտներումս,
Սրտներումս արին, արտասունքն աչքումս.
Ո՛չ երկինքն փուլ գայ, ո՛չ հրեշտակ տեսնի,
Ո՛չ դահիճն ցաւի, ո՛չ երկիրն ճղվի:
Դուք ո՞ւր էք լալիս, որ մենք չենք լալիս.
Դուք ո՞ւր մղկտում, որ մենք չենք խնդրում:
Պահեցէ՛ք ձեր սուգն սեւ օրի համար.
Ձե՛զ վրայ լաց էլէ՛ք ու տեսէ՛ք ձեր ճար:
Մենք մեր ծնողաց հետ կը միանանք,
էսօր նրանց տեսուն մենք կարժանանանք.
Էս դառն աշխարքիցս կը հանգստանանք,
Դրախտը կերթանք ու միշտ կը խնդանք:

Բայց վա՜յ ձեր օրին, ձեր օղլուշաղին,
Թէ դուք կենդանի կանգնիք, ձեր աչքով
Տեսնիք սիրելեաց տանջանքն` մղկտալով.
Ձեռներդ խաչած` ձեր դօշը ծեծելով,
Հող տաք ձեր գլխին, թաղէք ձեր որդին.
Ձեր սիրտը հանողին, կեանքը քանդողին
Եսիր դառնաք ու էլի չպրծնիք, էլի միշտ տանջվիք
Ու ձեր հողի վրայ դուք մատաղ ըլիք,
Ձեր աշխարքումը էսպէս դուք մաշվիք
Ու դեռ սիրտ չանէք, դուք չմիաբանիք,
Մէկ օր էս սուր, թուրն, էս կրակն ու բոցը,
էս պղինձն, շամփուրն, էս վառ հնոցը
Դուք ձեր թշնամուն միշտ հազիր չպահէք,
Նրան դուք չէրէք, նրան չկոտորէք,
Ձեր ազգն, աշխարքը դուք ազատ չանէք
Ու էսպէս թշվառ, տարաբախտ մնաք:
Մնա՛ք դուք բարով, տարէ՛ք ձեր որդոցն
Մեր կարօտ սէրը, մեր ազիզ բարովն.
Պատմեցէ՛ք նրանց մեր խեղճ օրերը,
Թո՛ղ պահեն նրանք իրանց գլխըները.
է՛ս օրին չհասնին, է՛ս ցաւը չտեսնին,
Տա՛ն իրանց կեանքը ու պահեն աշխարքը.
Մնա՛ք բարո՜վ, բարո՜վ...

Վա՜յ... վա՜յ... ա՜խ... նանի՛ ջան... բաբի՛ ջան... Աստուած, քե՛զ ղուրբան... ամա՜ն... ամա՜ն... ամա՜ն... Մեռա՜նք… էրվեցի՜նք... խորով վեցի՜նք... ամա՜ն... վա՜յ... Հրէս պրծա՜նք, հրէս էկա՜նք. Ո՜վ Վարդան նահատակ, սուրբ ծնողք, ձեր զաւակք գալիս են, մօտ էկէք. Կեանք տվին, մահ առան, ձեզ չթողին, ձեր հաւատն, ձեր սուրբ խաչն չուրացան: Թրի բերնին, վառ կրակին, տանջանքին դիմացան:

«Փշրեցէ՛ք, ջարդեցէ՛ք, ոտն ու ձեռ կը տրեցէ՛ք,
Առաջ փորն, յետոյ գլուխն էրեցէ՛ք, շամփրեցէ՛ք,
Մատները հաղըհան, ձեռները կաշըհան
Արէ՛ք, մէջքն կրակին դէմ արէ՛ք, խանձեցէ՛ք,
Կտրած ձեռն, ոտն ու մատն եղումը դաղեցէ՛ք,
Ով շուտով սպանի, իր գլուխը կը թռչի:
Ուսուլով ու եաւաշ կամ կաշին հանեցէ՛ք,
Կամ գլուխը քերթեցէ՛ք, կամ աչքերն փորեցէ՛ք:
Թո՛ղ ոտներն էրվելիս` աչքը տեսնի, սիրտն էրվի.
Թո՛ղ ձեռներն կտրելիս` բալքի թէ ահ ընկնի,
Սիրտները ու դարձ գան, մեր հաւատն ընդունին,
Խաչը թողան, ղուռանին գլուխ տան, մերն ըլինէ:
Հասան խանն անիրաւ` էս հրամանն ասելով,
Կրակին էր տալիս սուրբ մանկանցն` տանջելով:
Բայց արդարքն, վաղուց էր, տվել էին սուրբ հոգին,
Սուրբ արեան պատարագն նվիրել երկնքին:
Ողջակէզ, անուշ հոտն բարձրացել առ վերինն.
Սեւ ամպերն հեռացան, երկնային լիսն իջաւ,
Նրանց մարմինն ամփոփեց, պատեց, բարձրացաւ:
Ու յանկարծ` սոսկալի վերեւիցը ձէն էկաւ.
«հասան խա՛ն, դու գազա՛ն, անօրէ՛ն, դիւակա՛ն.
Բա՛ց չար սիրտդ, կա՛ց, կանգնի՛ր, որ ինձ տաս պատասխան:
Ո՛չ գետինն քեզ կը պահի, ո՛չ անդունդն քեզ կը քաշի,
Ո՛չ դժոխք թուլ կը տան, ո՛չ գեհեանն սոսկալի.
Կենդանի դու պէտք է քրքրվիս ու տանջվիս,
Մինչեւ էդ անմեղաց սուրբ արինն վճարես:
Թէ շանթ քեզ հանդիպի, թէ կայծակ քեզ էրի,
Իմացի՛ր, որ ե՛ս եմ, որ քեզ տամ տանջանքի.
Երերեա՛լ մնասցես, տատանեա՛լ մաշեսցիս,
Փուշ, տատասկ քեզ պատի՛, թէ հողն էլ դու մտնիս»:

Հանգիստ ու խաղաղ մնա՛ք, սիրելի՛ք,
Մինչեւ օրն վերջին, լիսն գեղեցիկ.
Անմե՛ղ երեխէք, արդա՛ր դուք հոգիք:
Քանի Ապարան տեսնիմ, անց կենամ,
Քանի շունչս առնիմ, ձեր անունը տամ.
Ա՛խ, իմ ազգի դուք հրեշտա՛կ, սո՛ւրբ որդիք,
Որ էդպէս կանուխ դուք թառամեցիք:
Երբ երեսս հողին, ծնկներս չոքած,
Աչքս ծով դառած, սիրտս արնով լցված`
Ընկնիմ, ա՜խ, գլուխս բաց ձեր առաջի,
Համբուրեմ ձեր հողն, մնամ վրայ գետնի.
Քաղեմ ձեր ծաղիկն, յիշեմ ձեր հոգին.
Ո՜վ սուրբ հոգիք ջան, երկնային բեմին,
Աստուծոյ ատենին, սրբոց խորանին
Տարէ՛ք իմ խնդիրս, տարէ՛ք արտասունքս,
Որ մեր խեղճ ազգը, մեր սուրբ աշխարքը,
Որ ձեզ պէս մատաղ տվեց աստծուն,
էլ չի՛ աւերվի, չմնանք գերի,
Սրի մատաղ ու եսիր թշնամուն,
Անտէր ու անճար, անտեղ ու անտուն:

 

ՎԱԽՃԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻՆ