Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Իմում բնութեան հաւանելով սիրեցի,
Զայդ սրտամաշ ամենաբախտ, ափսո~ս ինձ,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի.
Եւ նա ընդ իս կայ իբր օտար, ափսո~ս ինձ,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի:

Յարկի իմում քանիցս անգամ կոչեցի,
Ի վերայ իմ որպէս զարքայ պատուեցի,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի.
Ի ճանապարհս նորա շատ ինչք վատնեցի,
Աշխատանս իմ ընդ վայր կորեաւ, ափսո~ս ինձ,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի:

Ունիմ հնար զցերեկն անցուցանելոյ,
Իսկ ի գիշեր ոչ դադարիմ ի լալոյ,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի.
Միշտ որոնեմ վայրենիք ինձ երթալոյ
Զի չկայ երբէք զիս հոգացող, ափսո~ս ինձ,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի:

Վճարեալ նա հատոյց եղուկ զկեանս իմ,
Կարօտ սիրոյն, աւա~ղ, խօցեաց զսիրտս իմ,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի.
Փախեցայց յինէն, զերկիւղն մերժեաց զամօթ իմ,
Ծաղր ամենայն մարդկան արար, ափսո~ս ինձ,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի:

Ամէն մազի նորա երգ նոր գովեստից,
Ըստ արժանւոյն շինեալ արտասուալից
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի.
Հոգալով, հոգալով եղէ ցաւալից,
Անկայ ի դրունս բժշկաց, ափսո~ս ինձ.
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի:

Նմա չէ փոյթ ամենեւին արդարեւ
Եւ ոչ մտաւ ածէ զծառայս զինչ եղեւ,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի,
Զի յաղեղէ նորա շատ խոց կայ զինեւ
Եւ թողեալ է զիս ամայի, ափսո~ս ինձ,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի:

Ի անցս նորա մոլեալ ես տարուբերիմ,
Մխիթարիմ յորժամ առցէ զողջոյն իմ,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի,
Այնօր մինչեւ ցերեկոյ աջողիմ,
Երբ հեռանամ աջողակէս, ափսո~ս ինձ,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի:

Սիրողք սիրեցելւոյս ինձ հակառակեն,
Միշտ խրատելով յինէն հովացուցեն,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի,
Եւ իսկ ինքեան չասեմ, թէ զոր ինչ առնեն,
Նոքա այնպէս եւ ես այսպէս, ափսո~ս ինձ.
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի:

Ես եմ նման որպէս հիւսեան տապարի,
Որ շինէ զտուն եւ ինքն դուրս անկանի,
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի,
Ի մարդկանէ ես լաւութիւն ասեմ, ափսո~ս ինձ.
Եղբայրք ետ զնա ինձ հարենաւանդ գիտացի: