Հեղինակ

Բաժին

Թեմա

1 Ընդ այսոսիկ [1] հանդերձ աստուծով եւ առաջիկայ

ՊՐԱԿՔ Դ

2 Եւ զի մասն իմաստասիրութեան զհաւաքականն յարդարեցին [2] ստոյիկեանքն ի ձեռն երկուց ձեռնարկութեանցս, զորս եւ կործանեցաք։ 3 Իսկ եթէ որպէս գործի յարդարեն [3] արիստոտէլականքն, այսպիսուս պիտանացեալք [4] բանում [5]. եթէ մասն է ասեն հաւաքականն իմաստասիրութեան, վասն զի եւ այլ արհեստք պիտանանան բ[ա]նական հնարում, բաժանելով, զինքեանս, եւ սահմանելով եւ ապացուցելով [6]. նաեւ ձեռնայինքն հաւաքաբանեն. որգոն՝ շինողականն հաւաքաբանէ, եթէ յորժամ հանդերձեալ է ուղղորդ յարուցանել զորմն [7], պարտ է հիմունս արկանել։ 4 Արդ՝ եթէ առաջինն ամենայն իրաւք, ապա ի հարկէ ուրեմն եւ երկրորդն. եւ աթոռ՝ եթէ հանդերձեալ է զնիստն ճահաւոր ունել՝ պարտ է նմա այսպիսի ինչ ունել զձեւն՝ հաւաքաբանէ հիւսն։ 5 Տրպագոյն [8] ապա ուրեմն իմաստասիրութիւն եւ [9] քան զձեռին արհեստք [10], որ քաւ եւ մի լիցի. որովհետեւ եւ մասնում նորա, այս ինքն կատարման պիտանանան եւ այլ արհեստք, քանզի է ընդհանուր։ 6 Եթէ երկու արհեստ գոլով, եւ միւսն պիտանանայ միւսոյն կատարման, որպէս գործւոյ [11], յոռի գոլ ասի այն՝ որում պիտանանայն, քանզի [12] յոռի ասի գոլ սանձարարականն քան զձիականն։

7 Առ որս ասեն ոմանք ի մերոցն, եթէ ըստ ձեր բանումդ՝ յոռի ուրեմն [13] է եւ երկնային անձն քան զմարդկայինսն, քանզի երկնային անձն բացակատարեաց զմեր մարմինս, որում որպէս գործւոյ [14] պիտանանայ մեր հոգիս։ 8 Առ որս ասելի է, թէ երկնային անձն ոչ միայն զմեր մարմինս բացակատարեաց, այլ եւ զանբանիցն եւ զտնկոցն։ 9 Իսկ սանձարարականն՝ սանձս միայն առնէ, այլ եւ ոչ գոյն, եւ որ պիտանանայն սանձաց [15] զձիականն։

10 Բայց առնեն եւ այլ [16] ձեռնարկութիւն այսպիսի. եթէ ոչ է մասն իմաստասիրութեան բանականս, որպէս ցուցանեմք։ 11 Իսկ եթէ մասն ոչ՝ հարկ է գործի գոլ. արդ մասն ոչ կարէ գոլ. վասն զի մասունք ի բաց բարձեալք՝ եւ զբոլորս ի բաց բառնան. բայց ապացոյց էր եւ յառաջ քան զգրել [17] Վերլուծականացն առ ի յԱրիստոտելէ, քանզի էր ապացոյց եւ բնութիւն իրողութեան։ 12 Եւ զայսոսիկ արիստոտէլականքն։

13 Իսկ պղատոնականքն յարդարեն [18], [19] եթէ է մասն, եւ է գործի. եւ զի գործի է՝ բաւականանան [20] արիստոտէլականացն ձեռնարկութիւնք [21] ։ 14 Բայց եթէ ո՞րպէս մասն, յարդարեն ինքեանք. քանզի ոչ բաւականանան [22] ստոյիկեանցն ձեռնարկութիւնքն [23]. վասն զի այնոքիկ կործանեցան։ 15 Բայց ձեռնարկեն այսպէս, եթէ մասն է իմաստասիրութեան հաւաքաբանութիւնս [24], քանզի հաւաքաբանութիւն գիտութիւն է բոլոր գոյից. զի գիտութիւն ամենայն գոյից մասն [25] իմաստասիրութեան է [26]. քանզի ոչ է բոլոր իմաստասիրութիւն. քանզի բոլոր իմաստասիրութիւն պէտս ունի եւ բարեկենդանութեան։ 16 Եւ զի մասն իմաստասիրութեան է հաւաքաբանութիւն, գիտէ [27] եւ Պղատոն յիւրում տրամաբանականին ի պէտս առեալ զհաւաքաբանութիւն, զոր եւ Ցանկ ուսմանց անուանեաց ի բազում տեղիս։ 17 Իսկ ցանկ մասն է՝ որոյ եւ ցանկն գոյ. եւ զի մասն է, դարձեալ յայտ արար յիւրում շարադրութեանն, յորում ասելով, եթէ Կրթեա զքեզ յինքեան [28] կոչեցելովն առ ի բազմաց թախանձութիւն [29], մինչ տակաւին եւս նորագոյնդ ես, ապա թէ ոչ՝ փախիցէ ի քէն։ 18 Ճշմարիտ թախանձութիւն կոչեցեալ զբացագանչութիւն իրացն, իսկ կրթութիւն զգիտութիւն գոյիցն. քանզի երկակի ասի գոլ ապացուցականն. քանզի մին ի նոյնս իսկ յիրողութեանցն բնութեան [30] ասի գոլ. որգոն՝ անձն ինքնաշարժ, ինքնաշարժն մշտաշարժ, մշտաշարժն անմահ։ 19 Իսկ միւսն յորոշմունս, այս ինքն՝ ի նկատմունս միայն եւ ի կիտմունս [31]. որգոն՝ յերկուց ստորասութեանց՝ [32] ստորասական գոյ ժողովեալն. այս ի [33] բանս միայն է, իսկ այն եւ յիրողութիւնս [34]. քանզի միայն Արիստոտէլ ոչ հեղգացաւ բացակապտել [35] զհնարս բանից ի նոցունց իսկ յիրողութեանց, եւ կիտակս, այս ինքն է կանոնս առնել։ 20 Առ որս Պղատոն ասաց, եթէ Արհեստիկ արարեր զիմաստասիրութիւն։

21 Արդ վասն այնոցիկ [36], որք [37] յիրողութիւնսն են ապացոյցք, ձայնակիցք գոն Արիստոտէլ եւ Պղատոն. իսկ որք ի կիտակս գոն, վասն այնոցիկ տարաձայնք են [38]. քանզի [ոչ] էին [39] կիտակք եւ հնարք հաւաքաբանութեան ի ժամանակս Պղատոնի. եւ թէպէտ ոչ էին հնարք յաւուրս Պղատոնի, սակայն ոչ եթէ զանցանէր ինչ ինքն Պղատոն յիւր յինն [40] տրամաբանութիւնսն։ 22 Քանզի առաքինիքն եւ մեծքն բնութեամբ՝ ոչ ունին պէտս կիտաց, այլ գեր ի վերոյ քան զնոսա ներգործեն, եւ ինքեանք լինին կիտակք յետնոցայցն։ 23 Քանզի ոչ կալաւ պէտս Պղատոն ապացուցականումն Արիստոտէլի, այլ Արիստոտէլ Պղատոնումն, զի առցէ ի նմանէ սերմանիս. ոչ պիտացաւ [41] եւ Հոմերոս յաղագս [42] քերթողականումն Արիստոտէլի, այլ Արիստոտէլ Հոմերոսում [43]. ոչ պիտացաւ եւ Դիմոսթէնէս վիճաբանութեանց Հերմոգինի, այլ Հերմոգինէս նմա։

24 Բայց տարակուսեն՝ եթէ զիա՞րդ պղատոնականքն զբանականս եւ մասն եւ գործի նոյն իրաց ասեն կարաւղ գոլ, զի թէպէտ եւ ձեռն՝ եւ մասն եւ գործի, այլ մասն ամենայն մարմնոյ է, իսկ գործի՝ ներանձնաւորին. քանզի մեռելոյ ձեռն, թէպէտ եւ մասն է բոլոր մարմնոյն, այլ գործի ոչ է. քանզի տալոյ եւ առնելոյ գործի է. եւ կուժն՝ եւ մասն է եւ գործի, այլ ոչ նոյն իրի. այլ ամանն գործի է պարունակեցելոցն [44], իսկ կժաւոր ջուր՝ մասն է այլոյ ջրոյ։ 25 Առ որս եթէ ասիցեն պղատոնականքն, եթէ եւ ոչ մեք ասեմք նոյն իրաց գործի եւ մասն զբանականն, այլ կամ նոյնում այլ եւ այլ, եւ կամ զնոյնն այլում եւ այլում մասն եւ գործի, որպէս զձեռն. քանզի շնչաւորին գործի, իսկ մարմնոյն մասն եւ կամ նոյնում գոլ այլ եւ այլ՝ եւ գործի եւ մասն. քանզի իմաստասիրութեան [45] բանականս [46] եւ գործի եւ մասն. քանզի բնութիւն իրողութեանց գոլ ապացոյց՝ մասն է իմաստասիրութեան, իսկ ի կիտակսն՝ գործի։



[1]    BE չիք հանդերձ աստուծով

[2]    A յարադրեցին

[3]    A յարադրեն

[4]    A պիտացեալք

[5]    E բազում փխ բանում

[6]    BDF ապացուցանելով

[7]    BDF զորմէ փխ զորմն, E զորում

[8]    A տիպագոյն է

[9]    C եւ ապա

[10]   D արուեստք

[11]   BC գործոյ

[12]   A Որպէս զի փխ քանզի

[13]   E որումն

[14]   BC գործոյ

[15]   A սանձիցն

[16]   C այլ եւ այլ

[17]   F զգրիլ

[18]   A յարադրեն

[19]   C եթէ մասն եւ թէ գործի

[20]   F բաւական

[21]   A ձեռնարկութեան, CDE ձեռնարկութեանց

[22]   BF բաւական

[23]   CDF ձեռնարկութեանց

[24]   CD իմաստասիրութիւն հաւաքաբանութեան

[25]   A չիք մասն

[26]   A իմաստասիրութիւն է

[27]   CD դիտէ

[28]   A զինքեան, DE ինքեան

[29]   BF ճշմարտաթախանձութիւն

[30]   CF յիրողութիւնսն բնութիւն

[31]   D եւ ի նկատմունս, E եւ ի տիկմունս, F տողատակում նշուած է՝ Միւս օրինակ՝ դիտմունս

[32]   BCF ստորասականագոյն եւ ժողովեալն

[33]   CDE չիք ի

[34]   E իրողութիւնս

[35]   A բացակատարել

[36]   ABC այնորիկ

[37]   ABC չիք որք

[38]   BDE տարաձայնք են

[39]   A ոչ էին

[40]   A չիք յինն

[41]   E ոչ պիտոյացաւ

[42]   ACE զյաղագս

[43]   AB Հոմերոնում

[44]   A պարունակելոյն

[45]   E իմաստասիրութիւն

[46]   E չիք բանականս