ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ. ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա. Պատմութեան եւ Թղթի ամբողջական տեքստեր

 

1793 Ղազարայ Փարպեցւոյ արարեալ Պատմագրութիւն… ութածալ, 317 էջ: 318–320 էջերում՝ «Ցուցակ երեւելի իրաց եւ գործոց»:

            Հրատարակութեան հիմք է ծառայել 1774 թ. Էջմիածնում Սիմէոն կաթողիկոսի պատուերով գրուած ձեռագիրը (Մատենադարան, թիւ 1891): Վերջինս ընդօրինակուած է 1672 թ. մայր ձեռագրից: Հրատարակութեան նկարագրութիւնն ու «Բան առ վերծանօղս» առաջաբանի վերահրատարակութիւնը տե՛ս  Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սուվարեան, Հայ գիրքը 1512–1800 թուականներին: Երեւան, 1988, էջ 671–673:

1807 Վերատպուած է 1793 թ. հրատարակութիւնը: Նկարագրութիւնը բացակայում է Հ. Դաւթեանի «Հայ գիրքը 1800–1850 թուականներին» (Երեւան, 1967) գրքում:

1853 Ղազարայ Փարպեցւոյ Թուղթ առ Վահան տէր Մամիկոնէից, հրատարակեց՝ Մկրտիչ Էմին, Մոսկուա, ութածալ, 68 էջ: Առաջաբանը վերատպուած է՝ Արշալոյս Արարատեան (1859), էջք 592–95: Թղթի բնագիրն ըստ 1829 թ. Էջմիածնում «Մսեր Զմիւռնացու եւ Յովհ. Շահխաթունեանի ընդօրինակուած կրկին ձեռագրերի:

            Փարպեցու Պատմութեան բոլոր հետագա հրատարակութիւնները բովանդակում են նաեւ Թուղթը:

1873 Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, [հրատարակեաց Հ. Ղեւոնդ Ալիշան], Վենետիկ: Ազդ եւ «Առաջաբան տպագրին յամի 1793» առանց իջահամարի, էջք 1–559՝ Պատմութիւն, էջք 56–613՝ Թուղթ, 614–639՝ Ցանկ անուանց: Ղ. Ալիշանը բնագիրը ներկայացրել է երեք դրուագով եւ հարիւր գլխաբաժանումով:

1891 Կրկնուած է նախորդ հրատարակութեան տիտղոսաթերթը, ութածալ, երրորդ տպագրութիւն, Վենետիկ: Ե–ԺԷ էջերում կրկնուած է երկրորդ տպագրութեան (1873) առաջաբանը: Պատմութիւնը՝ էջք 1–630, Թուղթը՝ 634–691, Ցանկ անուանց՝ 692–719:

1904 Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան աշխատութեամբ Գ. Տէր-Մկրտչեան եւ Ստ. Մալխասեան, «Պատմագիրք Հայոց» մատենաշարով, հատոր առաջին, գիրք չորրորդ (Թիֆլիս): Առաջաբան՝ էջք Ա–ԺԶ, Պատմութիւն՝ էջք 1–182, Թուղթ185–204, Ցանկ յատուկ անուանց՝ էջք 205–211: Երկու էջ «Ցանկ վկայութեանց ի Ս. Գրոց» եւ մեկ էջ՝ նկատուած վրիպակներ: Քննական հրատարակութիւն է, Ղ. Ալիշանի հետեւողութեամբ երեք դրուագով եւ գլխաբաժանով: Հիմնուած է 1672 եւ 1774 թուականներին ընդօրինակուած ձեռագրերի եւ Մատենադարանի թիւ 4803 պատառիկի ու Վենետիկեան նախորդ հրատարակութիւնների վրայ: Հրատարակութեան կապակցութեամբ տե՛ս «Հանդէս Ամսօրեայ» (1904), էջք 8–9, Բ. Սարգիսեան (1905), Ն. Բիւզանդացի (1911), տե՛ս  նաեւ Ա. Մեյէի դիտողութիւնները (1967, հրատ. Մ. Մինասեան), ապա եւ՝ Սանսպեոր (1974): Սա ակներեւօրէն միակ գիտական հրատարակութիւնն է, որ պէտք է օգտագործուի պատառիկների համադրութեամբ:

1907 Նախորդի տիտղոսաթերթը նոյնութեամբ, «Ղուկասեան մատենաշար», Բ, Թիֆլիս: Պատմութիւնը՝ էջք 5–402, Թուղթը՝ 405–440, Ցանկեր՝ 437–458, կրկնում է 1904 թ. քննական հրատարակութիւնը, բայց առանց առաջաբանի եւ տարընթերցումների:

1917 Կ. Թումանովը յիշատակում է Քեմբրիջի միջանադարեան պատմութեան, 2-րդ հրատ., հատ. IV, մասն Ա (Քեմբրիջ, 1966), էջ 987, հաւանաբար 1907 թ. տարբերակի մէկ այլ հրատարակութիւն:

1933 Նոյնն է 1873 եւ 1904 թուականների հրատարակութիւնների խորագրերի հետ: Չորրորդ հրատարակութիւն ի ձեռն Հ. Գրիգոր Սարգսեանի, Վենետիկ, «Ընտիր մատենագիրք» մատենաշար: «Ընթերցողաց» ծանուցումին նախորդում է վրիպակների ուղղումը, Պատմութիւնը՝ էջք 1–554, Թուղթը՝ էջք 597–649, Ցանկ անուանց՝ էջ 650–675: Հրատարակութիւնը չունի քննական ծանօթութիւններ, բայց հարուստ է փաստական սրբագրութիւններով:

1972 Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, համաբարբառ, կազմեց՝ Յ. Ա. Յովհաննիսեան: Երեւան:

1973 Ղազարայ Փարպեցւոյ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, համաբարբառ, կազմեց՝ Յ. Ա. Հովհաննիսեան, Երեւան:

1975 Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց, համաբարբառ (բնագրային, գիրք I, Ա-Ժ), կազմեց՝ Ա. Ս. Մարգարեան: Երեւան:

1978 Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց, համաբարբառ (բնագրային, գիրք II, Ի-Յ, գիրք III, Ն-Օ), կազմեց՝ Ա. Ս. Մարգարեան:

1979 Ղազար Փարպեցի: Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1904: Մանրաֆիշային վերահրատարակութիւն, երեք ֆիշով, Switzerland.

1982 Ղազար Փարպեցի Հայոց պատմութիւն, Թուղթ Վահան Մամիկոնեանին: Աշխարհաբար թարգմանութիւնը եւ ծանօթագրութիւնները Բագրատ Ուլուբաբեանի: Երեւան, «Ուսանողի գրադարան» մատենաշար: Դարձերեսի էջը (verso) վերարտադրում է 1904 թ. գիտական բնագիրը, սակայն առանց բնագրական վկայակոչումների:

1985 Lazar Parpeci History of the Armenians adn the Letter to Vahan Mamikonean. 1904 թ. հրատարակութեան նմանահանութիւն, որին կցուած է Տիգրան Գույումճեանի ներածութիւնն ու կազմած մատենագիտութիւնը, N. Y. Caravan Books