ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. Հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

I

1870 թ. մայիսի 14-ի օրէնքը ճշտեց բարձր դասի (ազնուականների), վանքերի, եկեղեցիների եւ նրանց հողերի վրայ նստած գիւղացիների փոխյարաբերութիւնները։ Գիտենք, որ այդ օրէնքով ճորտական կարգերը չվերացան, այլ մեղմւեցին [1] ։ 1865 թ. օրէնքով սահմանադրւեց շինական հասարակութիւնը։ Օրէնքը գիւղական համայնքից ստեղծեց նեղ դասային կազմակերպութիւն եւ այն սպասաւոր կանգնեցրեց գանձարանային պահանջների։ Այդ օրէնքները խնամակալութեան ենթարկեցին մեր գիւղացուն, կաշկանդելով նրա տնտեսական, հետեւաբար եւ հասարակական զարգացման թափը։

80-ական թուականներին հաւաքած տեղեկութիւններով [2] հայ գիւղացիութիւնը Այսրկովկասի 6 նահանգներում (Երեւանի, Գանձակի, Կարսի, Թիֆլիսի, Բագուի եւ Բաթումի) տեղաւորւած էր թւով 1293 գիւղերում հետեւեալ ստորաբաժանումով՝ Երեւանի նահ. 464 գիւղ, Գանձակի նահ. 365 գ., Կարսի շրջան 80 գ., Թիֆլիսի նահ. 331 գ., Բագուի նահ. 46 գ., Բաթումի շրջան. 7 գիւղ։ Այդ գիւղերը բացառապէս հայաբնակ չէին։ Թիֆլիսի նահանգի հայ գիւղացիութիւնը շատ տեղերում ընդհանուր գիւղեր էր բռնում վրացիների հետ։ Միւս նահանգներում տեղ-տեղ հայի կողքին ապրում էր թուրքը կամ քուրդը։ Հայաբնակ 1293 գիւղերից բարձր դասին, վանքերին ու եկեղեցիներին պատկանում էր 467 գիւղ հետեւեալ ստորաբաժանումով ըստ նահանգների Երեւանի —119 գիւղ, Գանձակի 172 գ., Թիֆլիսի 157 գ., Բագուի 19 գ. ։ Աւելի հետաքրքրական պատկեր ունի վերջին կարգի գիւղերի ստորաբաժանումը ըստ գաւառների.

Երեւանի նահանգ

Երեւանի գաւառ

34 գիւղ

Երեւանի նահանգ

Նախիջեւանի գաւառ

51 գիւղ

Երեւանի նահանգ

Նոր-Բայազէդի գաւառ

4 գիւղ

Երեւանի նահանգ

Սուրմալուի գաւառ

7 գիւղ

Երեւանի նահանգ

Շարուր-Դարալ գաւառ

6 գիւղ

Երեւանի նահանգ

Էջմիածնի գաւառ

17 գիւղ

Գանձակի նահանգ

Գանձակի գաւառ

14 գիւղ

Գանձակի նահանգ

Արէշի գաւառ

7 գիւղ

Գանձակի նահանգ

Ջիբրայիլի գաւառ

19 գիւղ

Գանձակի նահանգ

Ջիւանշիրի գաւառ

18 գիւղ

Գանձակի նահանգ

Զանգեզուրի գաւառ

35 գիւղ

Գանձակի նահանգ

Ղազախի գաւառ

1 գիւղ

Գանձակի նահանգ

Նուխւայ գաւառ

8 գիւղ

Գանձակի նահանգ

Շուշւայ գաւառ

71 գիւղ

Թիֆլիսի նահանգ

Թիֆլիսի գաւառ

30 գիւղ

Թիֆլիսի նահանգ

Բորչալուի գաւառ

35 գիւղ

Թիֆլիսի նահանգ

Դուշէթի գաւառ

8 գիւղ

Թիֆլիսի նահանգ

Գորիի գաւառ

30 գիւղ

Թիֆլիսի նահանգ

Սղնախի գաւառ

12 գիւղ

Թիֆլիսի նահանգ

Թելաւի գաւառ

14 գիւղ

Թիֆլիսի նահանգ

Թիոնէթի գաւառ

2 գիւղ

Թիֆլիսի նահանգ

Ախալքալաքի գաւառ

19 գիւղ

Թիֆլիսի նահանգ

Ախալցխայի գաւառ

7 գիւղ

Բագուի նահանգ

Գէոքչայի գաւառ

5 գիւղ

Բագուի նահանգ

Շամախիի գաւառ

14 գիւղ

 

Ընդամենը

  467 գ. [3]

 

Այսպիսով դուրս է գալիս, որ հայաբնակ գիւղերի մի երրորդից աւելին (467-ը 1293-ի դիմաց) կամ 36% պատկանել է բարձր դասին, վանքերին եւ եկեղեցիներին։ Հայ գիւղաբնակչութիւնը 1886 թ. ընտանեկան ցուցակներով ընդհանրապէս հետեւեալ թիւն ունէր.

 

Ծուխ

Արական շ.

Իգական շ.

Երեւանի նահանգ

41357

178084

157530

Գանձակի նահանգ

30833

128392

107097

Կարսի շրջան

3903

16803

15253

Թիֆլիսի նահանգ

15790

65341

55869

Բագուի նահանգ

4212

14138

12060

Բաթումի շրջան

560

1480

1333

Ընդամենը՝

96655

404202

349142

 

Այս թիւը (404202 արական շունչ + 349142 իգական շունչ = 753344 շունչ) բացառապէս գիւղական դասին չէր պատկանում։ Նա իր մէջ ամփոփում էր նաեւ բարձր դասին (մելիքներ, բէկեր) եւ հոգեւորական տոհմերին, որոնք՝ գիւղաբնակ լինելով հանդերձ՝ բուն գիւղացիներից զանազանւում էին իրանց դասային արտօնեալ իրաւունքներով պետական հարկերի, տուրքերի եւ բնական պարտաւորութիւնների (կոռի) խնդիրներում։ Յատկապէս բարձր դասին, վանքերին ու եկեղեցիներին պատկանող գիւղերի բնակչութիւնը հաւասար էր 211524-ի եւ ըստ գաւառների դասաւորւում էր այսպէս։

 

 

Ծուխ

Ար.

Իգ.

Երեւանի նահանգ

 

 

 

Երեւանի գաւառ

2366

8327

6922

Նախիջեւանի գաւառ

3177

13641

10990

Նոր-Բայազէդի գաւառ

281

1213

976

Սուրմալուի գաւառ

695

2837

2425

Շարուր-Դարալ գաւառ

328

1304

1111

Էջմիածնի գաւառ

2062

7235

6598

Գանձակի նահանգ

 

 

 

Գանձակի գաւառ

737

3020

2666

Արէշի գաւառ

507

1451

1127

Ջիբրայէլի գաւառ

950

3867

3314

Ջիւանշիրի գաւառ

1062

4492

3845

Զանգեզուրի գաւառ

2855

12933

10490

Ղազախի գաւառ

18

117

98

Նուխւայ գաւառ

518

1581

1389

Շուշւայ գաւառ

5504

21524

17978

Թիֆլիսի նահանգ

 

 

 

Թիֆլիսի գաւառ

925

3261

2635

Բորչալուի գաւառ

1641

8195

6602

Դուշէթի գաւառ

369

1082

921

Գորիի գաւառ

1790

5206

4358

Սղնախի գաւառ

219

681

536

Թելաւի գաւառ

519

1391

1114

Թիոնէթի գաւառ

66

105

132

Ախալքալաքի գաւառ

1220

5895

5289

Ախալցխայի գաւառ

191

985

969

Բագուի նահանգ

 

 

 

Գէոքչայի գաւառ

402

1170

1061

Շամախիի գաւառ

1156

3478

2997

Ընդամենը՝

29558

114991

96533

 

Դժուար է հայ արտօնեալներին զատել այս բազմութիւնից, քանի որ ստոյգ վիճակագրութիւն չի կազմւած յատկապէս գիւղական վայրերի համար։ 1886 թ. ընտանեկան ցուցակները մատնանշում են Երեւանի, Գանձակի եւ Բագուի նահանգների համար մելիքներ 4776 (երկու սեռի), հոգեւորականներ 14104։ Թիֆլիսի ու Քութայիսի նահանգներում հոգեւորականներ մատնանշւած են 3596 հոգի, իսկ ազնուականները ցուցակագրւած են խառն միւս ազգերի այդ դասի ներկայացուցիչների հետ։ Այսպիսով մօտաւոր գաղափար կարելի է կազմել հայ հոգեւորականութեան մասին (14104+3596=17700), քանի որ այստեղ էլ բացակայում է Կարսի շրջանը, իսկ հայ բարձր դասի (մելիքներ, բէկեր եւ ազնուականներ) թիւը մնում է անյայտ։ Յամենայն դէպս այս տուեալներից կարելի է եզրակացնել այն, որ հայ գիւղացիութեան համարեա 30% (211524-ը 753344-ի դիմաց) ստուգապէս ապրել ու շնչել է մի հասարակական միջավայրում, որը գունաւորւել է մասնաւոր կալուածատիրական կարգերին համապատասխան պայմաններով։ Այդ պայմանները յայտնի են 1861 թ. փետրւարի 19-ի ճորտերի ազատագրումն յորջորջւած մեծադղորդ օրէնքից յետոյ։ Այն հայ ճորտերը, որոնք ապրում էին Վրաստանի սահմաններում, զրկւեցին իրանց հողերի մի մասից յօգուտ ազնուականների եւ դրւեցին ժամանակաւոր-պարտադիր վիճակում, որ նշանակում է թէ յետագայում յատուկ վճարներով ազնուականներից պիտի փրկագործէին իրանց սեփականութիւն մնացած հողաբաժինները։ Հայ-թրքական շրջանների (Հայաստանի ու Ադրբէյջանի) գիւղացիութիւնը հռչակւեց ժամանակաւոր-կախեալ վիճակում, ըստ որում 1870 թ. մայիսի 14-ի օրէնքը չվերացրեց ճորտութիւնը այդ երկրներում, այլ պահպանեց նրա մեղմացրած ձեւերը։ Ճորտական մնացորդներ կոչումով յայտնի այդ մեղմացրած ձեւերը պահպանում էին բնական բերքերի տասանորդը եւ դրամական տուրք յօգուտ բարձր դասի, չէին զատում վերջինիս եւ գիւղացիութեան ջուրը, արօտատեղին ու անտառը եւ վերջապէս առանց կալուածատիրոջ կամքն առնելու անհնարին էին դարձնում գիւղացիական հողաբաժնի փրկագործումը։

Ի՞նչպէս բաժանւեց հողը կալուածատէրերի եւ ժամանակաւոր-կախեալ գիւղացիութեան միջեւ։ 1870 թ. մայիսի 14-ի օրէնքը պահանջում էր, որ որոշ հողաբաժին զատւի յօգուտ գիւղացիների, սակայն միաժամանակ իրաւունք էր տալիս կալուածատիրոջ յարմար հողերի 1 / 3 - ը պահել իբրեւ անկապտելի սեփականութիւն։ Օրէնքի այս կէտը յօգուտ գիւղացիութեան չէր խմբագրւած։ Նրա կիրառումով հետեւեալ կերպով էին դասաւորւում կալուածատէրերի (հայ եւ թուրք) ու գիւղացիների (դարձեալ երկու ազգի) հողաբաժինները.

 

Նահանգ

Կալուածատէրերի հող

Գիւղացիների հող

Թիֆլիսի

9871½ դես.

113866 դես.

Երեւանի

18822½ դես.

101691 դես.

Բագուի

82039 դես.

96335 դես.

Գանձակի

314429½ դես.

317234 դես.

Ընդամենը՝

424982½ դես.

629126 [4] դես.

 

Բացի այս Թիֆլիսի նահանգում 36057 դես. արօտատեղի մնաց կալուածատէրերի եւ գիւղացիների ընդհանուր սեփականութեան վիճակում։ Վերը բերած թւերը ցոյց են տալիս, թէ յարմար հողերի 1 / 3 - ը չէ, որ իրան է պահել կալուածատիրական դասը, այլ աւելին։ Բագուի եւ Գանձակի նահանգներում նա ուղղակի հողը կիսել է գիւղացիութեան հետ։ Միւս կողմից պիտի նկատել, որ կալուածատիրական դասի հողային սեփականութիւնը շատ աւելի ընդարձակ է, քան ցոյց են տալիս վերի թւերը։ Նա ունեցել է հողաբաժիններ, որոնց վրայ բնակչութիւն չի եղել եւ այդ պատճառով չի ենթարկւել յատուկ ստուգման։ Գանձարանային պալատների տւեալները մատնանշում են տարբեր թւեր կալուածատիրական դասի եւ կալուածատիրական հողերի վրայ նստած գիւղացիների հողաբաժինների տարածութեան մասին։ Նրանք հետեւեալ պատկերն ունին.

Վայրը

Կալուածատիրական հողերի վրայ նստած գիւղացիների հողաբաժ. դես.

Կալուածատէրերի հողերի տարածութիւնը դեսեատին.

Թիֆլիսի նահանգ

 

 

Ախալքալաքի գաւառ

34953

44195

Ախալցխայի գաւառ

43204

74400

Բորչալուի գաւառ

17688

308233

Ընդամենը՝

95845

426628

Գանձակի նահանգ

 

 

Արէշի գաւառ

21040, 50

41999, 42

Ջիւանշիրի գաւառ

76486, 21

146369, 10

Զանգեզուրի գաւառ

73810, 47

68198, 45

Ղազախի գաւառ

63768

47168, 71

Ջիբրայէլի գաւառ

53680, 30

30626, 04

Նուխւայ գաւառ

8906, 25

49008, 17

Շուշւայ գաւառ

76487, 05

125760, 55

Գանձակի գաւառ

?

?

Ընդամենը՝

374178, 78

509130, 44

Երեւանի նահանգ

 

 

Ալէքսանդրոպոլի գաւառ

418, 79

Նոր-Բայազէդի գաւառ

6800, 90

10126, 60

Սուրմալուի գաւառ

50043, 18

6544, 92

Շարուր-Դարալ գաւառ

39989, 50

18026, 48

Երեւանի գաւառ

38225, 33

30489, 52

Էջմիածնի գաւառ

43849, 58

13867, 62

Նախիջեւանի գաւառ

?

?

Ընդամենը՝

178908, 58

79474, 73 [5]

     

Այս տուեալները տեղեկութիւններ չեն հաղորդում Գանձակի նահանգի համանուն գաւառի եւ Երեւանի նահանգի Նախիջեւանի գաւառի մասին, թէեւ այդ երկու գաւառները յայտնի են իբրեւ կալուածատէրերի ստուար բազմութիւն ունեցող։ Տեղեկութիւններն էլ տարբերւում են նախորդ աղբիւրի հաղորդածից։ Մի բան պարզ է, որ կալուածատիրական դասը 1870 թ. մայիսի 14-ի բարենորոգումից յետոյ իր ձեռքում պահել է հողային խոշոր ֆոնդ, այսինքն այն հաստատ պատուանդանը, որի վրայ խարսխւում է աւատատիրութիւնը։ Մի երրորդ աղբիւր հաղորդում է դարձեալ տարբեր տեղեկութիւններ արտօնեալ դասի հողային կարողութիւնների մասին։ Ըստ այդ աղբիւրի արտօնեալ դասը ունեցել է Թիֆլիսի նահանգ. 961502 դես. հող, Բագուի նահ. 246904 դես., Գանձակի նահ. 440798 դես. եւ Երեւանի նահ. 60126 դես. [6] ։ Այս թւերը թէեւ զանազանւում են առաջին երկու աղբիւրի տեղեկութիւններից, բայց նորից շեշտում են աւատատիրութեան հողային ոյժը։ Առհասարակ վերջին աղբիւրը սպառող տեղեկութիւններ է հաղորդում Այսրկովկասի հինգ նահանգների արտօնեալ եւ գիւղացի դասերի հողային սեփականութեան մասին, տեղեկութիւններ, որոնք մեծաւ մասամբ ժողոված են նախորդ դարի վերջին տասնամեակում։ Այդ տեղեկութիւնները հայաբնակ վայրերի համար հետեւեալն են.

(Տես Աղիւսակ N1)։

ԱՂԻՒՍԱԿ N1

Տեղեկութիւններ գիւղական բնակչութեան թւի եւ նրա օգտագործման մէջ եղող հողի քանակի մասին դասաւորութեամբ ըստ նահանգների եւ բնակչութեան կարգի

 

 

 

Նահանգ եւ գիւղա­ցիների կարգը

Գիւղական բնակչութեան թիւը

Հողի քանակը դեսեատինով

Միջին հաշւով

 

 

 

 

Սեփական

 

 

Ծխերի թիւը

Տղա­մարդ. թիւը

Չփրկա­գործ­ւած նադելային եւ օբրոկով օգտագ.

Փրկագ. նադե­լա­յին

Նադե­լից դուրս

Մի ծխին

Մի տղա­մար­դուն

ԹԻՖԼԻՍԻ ՆԱՀԱՆԳ

 

 

 

 

 

 

 

1. Պետակ. գիւղ. նստած գանձարա­նային հողի վրայ* [7]

47136

160262

857518

9758

17, 8

5, 2

2. Հողազուրկ*

558

1898

3. Ժամ. պարտ. գիւ­ղացիներ, որոնք չեն փրկա­գործել նադելը

(1864 թ. օր)** [8]

10467

42377

38847

3, 7

0, 9

4. Սեփակա­նատ. գիւղացիներ, որոնք փրկագործել են իրանց նադելը**

3768

15255

16416

4, 3

1, 7

5. Խիզան­ներ**

6361

25540

27654

4, 3

1, 1

6. Պետ. շինական., նստած կալուածա­տէրերի հողի վրայ (1870 թ. օր. )** (Առանց անտառի եւ արօտատեղ. )

7039

29819

61987

8, 7

2, 7

7. Գիւղացի սեփականա­տէրեր [9]

8363

99921

11, 9

Ընդամենը՝ [10]

75329

275151

975896

16447

9758

13, 3

3, 6

283514

1037833

116368

ԲԱԳՈՒԻ ՆԱՀԱՆԳ

 

 

 

 

 

 

 

1. Պետակ. շինականներ՝ նստած գանձար. հողի վր. *

62654

222385

978356

1115

16, 3

4, 6

2. Հողազուրկ*

1196

5681

3. Վաչ­կա­տուն*

4660

15600

125064

26, 8

4, 3

4. Պետակ. շինականներ՝ նստած կալուած. հողերի վրայ [11]

11364

40748

110315

9, 7

2, 7

Ընդամենը՝

80674

284414

1213735

1155

15, 05

4, 3

ԳԱՆՁԱԿԻ ՆԱՀԱՆԳ

 

 

 

 

 

 

 

1. Պետակ. շինականներ՝ նստած գանձար. հողի վր. *

48948

186918

846642

7964

18, 5

4, 8

2. Հողազուրկ*

538

2042

3. Վաչկա­տուն*

3208

11661

97610 եւ + 40000 որ օգտագործ­ւում է մաս­նաւոր ան­ձանց հետ միասին

30, 4

8, 3

4. Պետ. շինա­կաններ՝ նստած կա­լուած. հողի վր. [12]

47555

 

(24816)

124314

 

(65320)

317234

 

(207990)

6, 6

 

(8, 3)

2, 5

 

(3, 1)

Ընդամենը [13]

100249

324935

1261485

7964

12, 6

3, 9

ԵՐԵՒԱՆԻ ՆԱՀԱՆԳ

 

 

 

 

 

 

 

1. Պետակ. շինականներ՝ նստած գանձ.. հողի վր. *

51973

231649

777147

15, 3

3, 4

2. Հողազուրկ*

1209

5211

3. Վաչկա­տուն*

2652

11292

71932

27, 1

6, 3

4. Պետակ. շինականներ՝ նստած կալուած. հողի վր. [14]

11699

52855

98264

8, 3

1, 8

Ընդամենը՝

67533

301007

947343

14, 02

3, 4

 

Այս աղիւսակից չի կարելի ստուգապէս որոշել, թէ յատկապէս հողի ինչ քանակ ունին հայ պետական եւ ժամանակաւոր-կախեալ գիւղացիները։ Տեղեկութիւնները վերաբերում են անխտիր բոլոր ազգերի գիւղացիներին։ Անվիճելի փաստ է եղել միշտ, որ Այսրկովկասի տարբեր շրջանների, նոյն իսկ տարբեր ազգերի գիւղացիները ունեցել են տարբեր քանակի հող, որի տնտեսական արժէքը նոյնպէս տարբեր մեծութիւն է ունեցել։ Տափաստանի ջրարբի հողը, հարկա՛ւ, չի կարելի հաւասար նկատել լեռնադաշտերին։ Այնպէս, որ ասել, թէ Երեւանի նահանգում գիւղացի տղամարդը միջին հաշւով ունեցել է 3, 1 դեսեատին հող նշանակում է շատ աղօտ պատկեր տալ նրա տնտեսական ոյժի մասին։ Արարատեան դաշտում ջրարբի 3 դեսեատին հողը կարող է բաւարար նկատւել մի մարդու տնտեսական ունակութիւնների համար, այն ինչ նոյն չափը Աբարանում կամ Նոր-Բայազէդի շրջանում կիսամեռ գոյութեան յայտարար է։ Այսպիսով նահանգային տուեալները աղօտ պարզաբանութիւն են տալիս մեր գիւղացու հողային սեփականութեան մասին։ Աւելի արժէքաւոր են գաւառային տուեալները։ Տալիս ենք այդ տուեալները N2 աղիւսակով եւ յատկապէս այն գաւառների մասին, որոնք ըստ մեծի մասին կամ աչքի ընկնող հայ գիւղացիական բնակչութիւն ունին։


ԱՂԻՒՍԱԿ N 2

 

 

Նա­հանգ եւ գաւառ.

Պետ. գիւղացիներ՝ նստած գանձ. հողի վրայ

Հողազուրկ

Ժամ. պարտադիր գիւղացիներ՝ չփրկ. հողաբ.

Փրկագ. իրենց հողաբաժինը

Պետ. շինա­կաններ՝ նստած կա­լուած. հողի վրայ

 

Ծխերի թիւը

Արակ. թիւը

Չփրկագործ. նադել հողի քանակը դես.

Նադելից դուրս դես.

Մի ծխին

Մի արակ.

Ծխերի թիւը

Արակ. թիւը

Ծխերի թիւը

Արակ. թիւը

Չփրկագործ. նադել հողի քանակը դես.

Մի ծխին

Մի արակ.

Ծխերի թիւը

Արակ. թիւը

Փրկագործ. նադել հողի քանակը դես.

Մի ծխին

Մի արակ.

Ծխերի թիւը

Արակ. թիւը

Նրանց ձեռքին գտնւող հողտ քանակը

Մի ծխին

Մի արակ.

ԹԻՖԼԻՍԻ ՆԱՀԱՆԳ

 

Բորչալուի հետ միասին

 

Բորչա­լուի հետ միասին

                                               

 

Թիֆ­լիս գ.

6183

18230

92426

5476

14, 1

4, 6

69

177

1868

Տեղ. չկ.

8036

4, 5

179

914

5, 1

2428

8535

10571

4, 5

1, 2

Ախալք. գ.

4329

20440

90954

20, 9

4, 4

2

8

1757

8447

22884

13

2, 7

Ախալցխ. գ.

1679

7763

23226

13, 7

2, 9

13

60

2854

12837

18422

6, 7

1, 4

Բորչա­լուի գ.

5197

22866

112478

764

20, 1

4, 5

150

562

Թիֆլ. գաւ. հետ միասին

378

2453

6, 7

Տե՛ս Թիֆլիսի գաւառ


 

 

Հայ-թուրքական շրջանների գիւղացիների հողային իրաւունքները տարբերւում են վրացականից։ Մեզ մօտ գիւղացին օրէնքի մէջ «պետական շինական» է, լինի նա նստած գանձարանի թէ կալուածատիրոջ հողի վրայ։ Յիշենք եւ այն, որ Վրաստանում նախկին ճորտերը այսպէս թէ այնպէս ձեռնամուխ էին եղել փրկագործելու իրանց հողաբաժինները, մի բան, որ չկար Հայաստանում ու Ադրբէյջանում։ Միաժամանակ մենք ունէինք վաչկատուններ, վրացիները՝ խիզաններ։ Այս պատճառով մեր երկրների համար առանձին աղիւսակով ենք տալիս գաւառային հողի վերաբերեալ տեղեկութիւնները։


ԱՂԻՒՍԱԿ N3

Նա­հանգ եւ գաւառ.

Պետ. շինականներ՝ նստած գանձ. հողի վրայ

Հողազուրկ

Պետ. շինականներ՝ նստած կալուածատէրերի. հողի վրայ

Վաչկատուններ

 

Ծխերի թ.

Արակ. թ.

Չփրկագործ. գանձ. հողի քանակը դես.

Մի ծխին

Մի արակ.

Ծխերի թ.

Արակ. թ.

ծխերի թ.

Արակ. թիւը

Նրանց ձեռքին գտն. հողերի քանակը դես.

Մի ծխին

Մի արակ.

ծխերի թ.

Արակ. թ.

հողի քանակը

Մի ծխին

Մի արակ.

                                   

 

ԲԱԳՈՒԻ ՆԱՀԱՆԳ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գէոք­չայի գաւ.

6906

24253

118990

15, 4

4, 4

816

2478

2787

6117

30021

10, 7

4, 9

-

-

-

-

-

Շամա­խիի. գ.

9657

34312

222622

22, 1

6, 2

404

1164

2150

5912

26055

12, 1

4, 4

-

-

-

-

-

ԳԱՆՁԱԿԻ ՆԱՀԱՆԳ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գանձա­կի գաւ.

7179

27548

235785

32, 4

8, 4

80

364

3745

9966

59728

15, 8

6, 5

-

-

-

-

-

Արէշի գաւ.

4845

17163

89652

19, 5

5, 4

2911

6437

15819

5, 4

2, 4

250

643

Տեղեկ. չկան

 

 

Ջիբրա­յիլի գաւ.

2890

10244

17509

10, 7

2, 9

34

138

4823

16213

62888

13, 4

3, 8

1293

4501

-

-

-

Ջիւան­շիրի գաւ.

2556

9540

81805

31, 09

8, 5

75

283

8857

11220

33672

3, 8

3, 0

-

-

-

-

-

Զանգե­զուր. գաւ.

10328

36854

153830

14, 8

4, 1

8167

24592

41567

4, 7

1, 5

-

-

-

-

-

Ղազախի գաւ.

5466

26619

72831

12, 9

2, 6

153

633

8392

19152

45997

5, 5

2, 4

-

-

-

-

-

Նուխ­ւայ գաւ.

11379

40836

139419

12, 4

3, 4

173

526

1629

4484

9649

5, 9

2, 1

347

1242

Տեղեկ. չկան

 

 

Շուշւայ գաւ.

4305

18064

55811

18, 5

4, 5

23

98

9031

32250

47914

5, 2

1, 4

1318

5275

Տեղեկ չկան

 

 

Նահանգում

48948

186918

846642

18, 5

4, 8

538

2042

47555

124314

317234

6, 6

2, 5

3208

11661

97610

30, 4

8, 5

ԵՐԵՒԱՆԻ ՆԱՀԱՆԳ

 

 

 

 

 

 

 

-

 

 

 

 

 

 

 

 

 

Երեւանի գաւառ

8519

35512

95549

11, 6

2, 8

107

438

3601

16638

17763

4, 9

1, 07

555

2155

10406

18, 7

4, 8

Ալէքսանդր. գաւառ

12060

53618

193935

15, 8

3, 6

45

198

3534

15324

42198

11, 9

2, 7

-

-

-

-

-

Նախիջեւանի գաւառ

2992

10806

56898

18, 9

4, 5

418

1670

239

1194

3276

13, 7

2, 7

-

-

-

-

-

Նոր-Բայազ գաւառ

8719

43220

200530

22, 9

4, 7

6

30

1833

9069

16478

8, 9

1, 8

1372

5957

38358

20, 8

4, 7

Սուրմալուի գաւառ

5813

25308

46543

9, 5

2, 1

435

1980

1165

5380

8678

7, 4

1, 6

20

118

87

4, 4

1, 1

Շարուր-Գար.

5240

24831

99936

19, 4

4, 2

28

130

1327

5250

9871

7, 5

1, 9

705

3062

22900

32, 4

7, 4

Էջմիածնի գաւառ

8630

38354

85762

10, 1

2, 5

170

765

11699

52855

98264

8, 5

1, 8

2652

11292

71932

27, 1

6, 3

Նահանգում

53973

231649

777147

15, 5

3, 4

1209

5211

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

Գաւառների տուեալներով կարող ենք խելամուտ լինել, թէ ինչ քանակի հող է ունեցել հայ գիւղացին։ Եւ մենք տեսնում ենք, որ Գանձակի նահանգի հայաշատ Շուշւայ գաւառում պետական շինականը ունեցել է արականին 4, 5 դեսեատին, Զանգեզուրում 4, 1 դես. ։ Այդ նոյն գաւառներում ժամանակաւոր-կախեալ շինականը ունեցել է առաջին դէպքում 1, 4 դես., երկրորդ դէպքում 1, 3 դես. ։ Երեւանի նահանգի երեք հայաշատ գաւառներում հայ շինականի հողային կարողութիւնը դասաւորւել է այսպէս. Ալէքսանդրոպոլի գաւառում պետական շինականը ունեցել է արականին 3, 6 դես., Նոր-Բայազէդի գաւառում 4, 7 դես., իսկ Էջմիածնի գաւառում 2, 5 դես. ։ Ժամանակաւոր-կախեալ շինականը Նոր-Բայազէդի գ. ունեցել է արականին 2, 7 դես., Էջմիածնի գ. 1, 9 դես. ։ Այս տուեալների դիմաց առանց տատանւելու կարելի է ասել, թէ ե՛ւ պետական ե՛ւ ժամանակաւոր-կախեալ հայ շինականը չէին կարող հպարտանալ իրանց հողային սեփականութիւնով, մանաւանդ եթէ նկատի առնենք, որ նրանք տգէտ էին ընդհանրապէս եւ իրանց տնտեսութիւնն էլ հացահատիկների մշակումն եւ անասնապահութիւն տանում էին հնաւանդ, անարդիւնաւէտ եղանակով։ Բայց միայն սակաւահողութիւնը եւ տնտեսավարութեան հին ձեւը չէր, որ կորացնում էր հայ շինականի մէջքը։ Կային սոցիալական այլ չարիքներ, որոնց մասին անհրաժեշտ է երկարօրէն խօսել։



[1] Տես Առաջին հատոր, էջ 151-157։

[2] Сборн. Стат. данныхъ о землевл. и способахъ хоз. въ пяти губ. Закавк. Края.

[3] Այս աշխատութեան Առաջին հատորում կալուածատիրական եւ նման գիւղերի թիւը հաշւած է 380։ Սխալը տեղի է ունեցել գլխաւորապէս Թիֆլիսի եւ Երեւանի նահանգների տուեալների նկատմամբ։

[4] Сборникъ Ст. данныхъ о земл. и способ. хоз. въ пяти губ. Закавк. Края.

[5] Кавк. Календарь на 1907 г.

[6] Матерiалы по вопросу о разспространенiи дѣйствiй Крестьянскаго Поземельного Банка на Закавказскiй Край. Изд. Кр. Поз. Банка С. Петербургъ, 1904 г.

[7] * Տեղեկութիւնները վերցրւած են Երկ. եւ Պետ. Գոյքերի նախարարութեան ներկայացուցչի զեկուցումից (կազմւած 1895 թ. Այդ զեկուցումին հիմք են ծառայել այն տեղեկութիւնները, որոնք հաւաքւել են սկսած 1885 թւականից։

[8] ** Տեղեկութիւնները վերցրւած են հողային կանոնագրերից եւ 1894 թ. ժողոված տուեալներից։

[9] Ընդգծւած թւերը վերցրւած են Сборн. Стат. данн. о земл. и способ. хоз. вѣ 5-ти губ. Закавк. Края գրքից, իսկ միւսները վարչական հաստատութիւնների հաղորդած պաշտօնական տեղեկութիւններից։

[10] Ընդգծւած թւերը վերին գումարը չեն մուծած, այլ ներքին։

[11] Տեղեկութիւնները հաղորդւած են Բագուի նահանգապետութիւնից 1901 թ. նոյեմբերի 12-ին։

[12] Փակագծի տեղեկութիւնները հաղորդւած են Գանձակի նահանգապետութիւնից 1901 թ. նոյեմբերի 12-ին։ Նրանց մէջ չեն մուծած տեղեկութիւններ 99 գիւղերի մասին, ուր չեն կազմւած հողային կանոնագրեր (уставн. грамоты)։

[13] Այս գումարի մէջ չեն մուծած փակագծի տեղեկութիւնները։

[14] Տեղեկութիւնները վերցրւած են հողային կանոնագրերից։