1.
ԵՐԵԿ,
ԱՅՍՕՐ
ԵՎ
ԷԳՈՒՑ
Կար
ժամանակ,
երբ
մենք
Հայերս
բավականացնում
էինք
մեր
ազգային
փառասիրության
զգացմունքը,
հիշելով
մեր
փառավոր
անցյալը,
մեր
առասպելական
ավանդությունները…
Մեր
ազգի
վերաբերյալ
ուսումնասիրությանը
լրումն
էինք
տալիս
ժամանակ
առ
ժամանակ
կարդալով
կամ
թերթելով
մեր
հին
կյանքի
մասին
պատմական
հետազոտությունները:
Հասարակության
բարձր
դասին
պատկանող
անձից
(մարդ
թե
կին)
այսքան
էլ
չէր
պահանջվում…
Նորանից
պահանջվում
էր
միայն
մեր
հին
պատմութենից
քանի
մի
նշանավոր
անուններ
գիտենալ,
որ
նա
ժամանակ
առ
ժամանակ
ուրիշների
առաջ
անգիր
էր
ասում,
պահանջվում
էր,
որ
նա,
գուցե
լեզուն
էլ
չիմանալով,
տարվա
այնինչ
տոներին
եկեղեցի
գնար…
Նա
պարծենում
էր
իր
ազգի
պատմությամբ,
բայց
աշխատում
էր
իր
երեխաների
հետ
երբեք
մայրենի
լեզվով
չխոսել:
Նա
հպարտ
էր
իր
հայրենիքի
անցյալը
հիշելով,
բայց
հանցանք
էր
համարում
ժամանակակից
հայրենակիցներին
մտավոր
կամ
նյութական
որեւէ
օգնություն
հասցնելու…
Նա
ատում
էր
իր
հայրենակիցներին,
նոցա
մեջ
մեծ
պակասություններ
գտնելով,
եւ
իրան
բարոյապես
իր
հայրենակիցներից
բարձր
զգալով,
չէր
կամենում
մտածել
նոցա
այդ
պակասություններից
բժշկելու
միջոցների
վերա:
Ժողովուրդը
տգետ
եւ
մոլեռանդ
էր:
Նա
հայերեն
չգիտեր,
բայց
եկեղեցի
հաճախելով
ջերմեռանդ
աղոթում
էր:
Նա
հայ
էր
ասում
իրան,
բայց
կոպեկը
անգամ
խնայում
էր
իր
երեխայի
համար
հայերեն
մի
գիրք
առնելու:
Նա
ոչինչ
չէր
արդյունաբերում
հայության
համար,
չէր
հոգում
հայության
մասին,
բայց
վրդովված
հալածում
էր
այն
երիտասարդին,
որը
հեռանում
էր
հայության
ավանդություններից…
Նա
ախ
քաշելով
ամեն
օր
գանգատվում
էր
իր
հայրենակիցների
պակասությունների
վերա
«բայց
միեւնույն
ժամանակ
անզգույշ
եւ
վնասակար
անձ
էր
համարում
նորան,
ով
օրագրական
կամ
բեմական
գրվածումը
այդ
պակասությունները
ներկայացնում
էր…
Նա
անգոհ
էր
իր
դրությամբ,
բայց
անձնական
թշնամի
էր
համարում
նոցա,
որոնք
վերանորոգություն
էին
առաջարկում:
Երեկվա
օրը
անցավ:
Այսօր
ամեն
տեղ
սկսում
են
փոքրիշատե
հայերեն
սովորել:
Հիմնվում
են
տարրական
ուսումնարաններ,
ժողովուրդը
իր
երեխաները
ուսումնարան
է
ուղարկում,
բարձր
դասը
ուղարկում
էր
իր
որդիները
համալսարան…
Գրաբարը
եւ
հնության
հիշատակները
երկրորդական
դեր
են
խաղում,
այսօր
մենք
ունենք
կենդանի
լեզվով
գրած
օրագիրներ
եւ
գրքեր:
Ամեն
մի
հայ
երեւում
է
իբր
ազգասիրական
ոգով
վառված:
Մի
կողմից
երեւեցան
ազգասիրական
բանաստեղծություններ,
մյուս
կողմից
հայրենական
պատմութենից
առած
բեմական
գրվածներ:
Բարձր
ուսում
առած
երիտասարդները
չափազանց
բազմացան…
Ազգասիրական
ոգով
վառված,
նոքա
այնպիսի
ուսման
ճյուղ
են
ընտրում
իրանց
համար,
որ
առանց
ծանր
աշխատանքի
կարողանային
ապահովել
իրանց
ապրուստը:
Էլի
ինչ…
Մենք
վերջապես
սկսում
ենք
ըմբռնել
ժամանակի
պահանջմունքը,
սկսում
ենք
թե
մեր
ամեն
գրվածներում,
եւ
թե
բեմի
վերա
ցույց
տալ
ուրիշների
(մանավանդ
առեւտրական
դասի)
պակասությունները…
Մենք
հափշտակմամբ
հարձակվում
ենք
ծերերի
դեմ,
նոցա
միակողմանի
զարգացման,
հասարակական
անընդունակության
եւ
տգիտության
պատճառով:
Մենք
հասկացանք
մեր
դաստիարակության
թերությունները,
եւ
ամենքս
սկսեցինք
(գոնե
այսպես
ենք
կարծում)
մանկավարժությամբ
պարապել…
Բայց
էգուցվա
օրը
մոտենում
է:
Այն
երիտասարդները,
որոնք
բարձր
ուսում
ստանալուց
հետո
վերադարձան
իրանց
հայրենիքը,
որոնք
մեր
հնացած
հասարակության
մեջ
լուսավորության
ներկայացուցիչներն
են
համարվում,
կատարեցի՞ն
արդյոք
իրանց
պարտավորությունը:
Նոցա
դրոշակի
վերա
գրած
է
լուսավորություն
խոսքը,
բայց
դժբախտապես
մենք
պետք
է
խոստովանենք,
որ
նոցա
պակաս
է
լուսավորության
առաքելության
համար
ամենանշանավոր
գործիչ,
այն
է
աշխատանք:
Նոքա
քննադատում
էին
ժողովրդի
առեւտրական
դասը,
բայց
իրանց
գործունեությունը
եւ
վարմունքը
ոչ
ոք
մինչեւ
այժմ
չքննադատեց:
Նոքա
հարձակվում
էին
ծերերի
դեմ,
բայց
նոցանից
ոչ
մեկը
չմտածեց
որոշել
հասարակության
մեջ
նորերի
պարտավորությունները:
Ես
ասեցի,
XIX
դարի
լուսավորության
գլխավոր
գործիչը
աշխատանքն
է:
Այդ
գաղափարը
ժողովուրդը
չէ
ըմբռնում,
իսկ
լուսավորության
ներկայացուցիչները,
մեզ
մոտ,
օգուտ
քաղելով
նորա
տգիտութենից,
հավատացնում
են
նորան,
որ
լուսավորությունը
նոցա
համար
անմատչելի,
անըմբռնելի
գաղափար
է…
որ
իր
էությամբ
նա
վերացական
գաղափար
է,
իսկ
արտաքին
կյանքումը
նա
արտահայտվում
է
գեղեցիկ
հագուստով
եւ
թղթի
վերա
գրած
վկայագրով…
Ո՛չ,
ասում
եմ
ես
ժողովրդին,
լուսավորությունը
ուրիշ
բան
չէ,
եթե
ոչ
աշխատանք,
եւ
նոքա,
որոնք
լուսավորություն
են
քարոզում
քեզ,
բայց
իրանք
չեն
ընտելացել
աշխատանքին,
մեղավոր
են
իրանց
խղճմտանքի
առաջ…
Կգա
ժամանակը,
երբ
նոքա,
որոնք
պարտավորություններ
ունին,
բայց
չեն
կատարել
այդ
պարտավորությունները,
կենթարկվին
ապագա
սերունդի
հասարակական
դատաստանին:
Էգուցվա
օրը
պահանջում
է
փոքր
սերունդի
համար
տարրական
ուսում,
ժողովրդի
համար
ժողովրդական
գիտություն,
ուսում
առածների
համար
ճիշտ
գիտության
ծանոթություն,
հասարակության
համար
ճիշտ
գիտությունների
վերա
հիմնած
մտախոհության
եղանակ,
-
ամենի
համար՝
աշխատանք:
Էգուցվա
օրը
պահանջում
է
բարձր
ուսում
ստացածներից
ոչ
թե
միայն
ժողովրդի
ամեն
դասերի
կենսական
երեւույթների
խորը
քննադատություն,
այլեւ
իրանց
սեփական
անձի
խղճմտաբար
անխոնջ
անձնաքննություն:
Երեկ
մենք
կտակարանական
ազգ
էինք
Այսօր
մենք
ազգասերներ
ենք
Էգուց
մենք
պետք
է
աշխատողներ
դառնանք:
«Մշակ»,
1872,
№
1
2.
ԻՆՔՆԱԿՈՉ
ԽՄԲԱԳԻՐ
Մի
լրագրի
խմբագիր
լինել,
նշանակում
է
մի
հասարակական
պաշտոն
հանձն
առնել:
Բայց
մի
հասարակական
պաշտոն
հանձն
առնողը
պիտի
ծանոթ
լինի
հասարակությանը…
Հասարակությունը
պիտի
իմանա,
արդյոք
ընդունա՞կ
է
այս
կամ
այնինչ
անձը
մի
հասարակական
պաշտոն
վարելու:
Ամեն
հասարակական
պաշտոնները
հանձնվում
են
կամ
հասարակութենից,
կամ
մի
իշխանութենից
այնպիսի
անձերին,
որոնք
ընդունակ
են
համարվում
այն
պաշտոնները
վարելու:
Կամ
հասարակությունն
է
ընտրում
մի
մարդ,
կամ
իշխանու-
թյունն
է
նշանակում
մի
անձ:
Թե
առաջին
եւ
թե
երկրորդ
դեպքումը
մի
պաշտոն
հանձն
առնող
անձը
պիտի
հայտնի
լինի
որպես
ընդունակ
եւ
հարմար
պաշտոնակատար:
Ո՞վ
է
ընտրում
մի
լրագրի
խմբագրություն
կամ
նորան
նշանակում:
Ո՞վ
է
հանձնում
մի
մարդի
հասարակությունը
դաստիարակելու
իրավունքը…:
Ոչ
ոք:
Խմբագիրը
միշտ
ինքնակոչ
անձ
է,
ինքնակոչ
հասարակական
գործավոր,
հասարակության
ինքնակոչ
դաստիարակիչ:
Լավ
է,
եթե
խմբագիրը
արդեն
առաջ
հայտնի
է
եղել
հասարակությանը,
որպես
ընդունակ
գրող…:
Լավ
է,
եթե
խմբագրություն
կազմող
անդամները
հայտնվեցան
գրականության
որեւիցե
ճյուղի
մեջ:
Բայց
եթե
այդ
էլ
չկա…
ո՞վ
է
տալիս
հավանություն
ինքնակոչ
մարդիկներին
հասարակություն
դաստիարակելու
իրավունքն
իրանց
սեպհականացնելու…
Մեր
դարում
առաքյալներ
եւ
մարգարեներ
չկան:
Մեր
դարը
աշխատողների
դար
է:
Մարդիկ,
որոնք
հավատում
են
իրանց
բարձր
կոչմանը,
կամ
ինչպես
ասվում
է,
իրանց
գործունեության
մեջ
ուղեկից
են
համարում
իրանց
բարի
աստղը,
այդպիսի
մարդիկ
ծիծաղելի
են
թվում
տասնեւիններորդ
դարի
համար:
Այժմ
հարկավոր
են
մեզ
այնպիսի
մարդիկ,
որոնք
ոչ
թե
երկնային
ոգով
շնչավորված
գային
քարոզելու
խավարը
փարատելու
համար,
այլ
մշակներ,
որոնք
աշխատեին
հարմարելով
ժամանակակից
պահանջներին:
Ծիծաղելի
կլիներ
այն
մարդը,
որ
այն
նպատակով
սկսեր
հրատարակել
մի
լրագիր,
որ
դաստիարակի
ժողովուրդը:
Այդպիսի
մարդից
ես
կհարցնեի,
«Արդյոք
ո՞վ
է
իրավունք
տվել
քեզ
ժողովրդի
դաստիարակչի
պաշտոնը
սեպհականացնելու…»:
Հասարակության
դաստիարակությունը
մենք
ինքն
հասարակությունիցն
ենք
սպասում
եւ
ոչ
թե
մի
մասնավոր
մարդից:
Հասարակության
մեջ
կա
քնած
զորություն,
քնած
մտավոր
ուժեր,
քնած
հարստություն,
մտավոր,
անմշակ,
հում
նյութ…
Խմբագրի
գործունեությունը
հասարակական
ասպարիզում
պիտի
նման
լինի
բնագետի
գործունեությանը,
բնության
հարստու-
թյունների
հետազոտության
ասպարիզումը:
Բնագետը
հետազոտում
է
մի
երկիր:
Նա
սովորել
է
որոշել
բնական
պիտանի
արդյունքը
անպետք
արդյունքներից:
Նա
գիտե
դասավորել
իրանց
տեսակի
եւ
ձեւի
համապատասխան
թե
կենդանական,
թե
բուսական
կյանքի
երեւույթները:
Այսինչ
տեղը
հետազոտելով,
նա
մետալի
մի
նոր
տեսակ
է
գտնում,
այնինչ
հողի
հատկությունը
քննելով,
նա
վճռում
է,
թե
նա
հարմար
կլիներ
օգտավետ
բույսի
այսինչ
կամ
այնինչ
տեսակը
արդյունաբերելու:
Մի
ժայռի
կազմող
մասերը
քննելով
նա
հարուստ
եւ
թանկագին
հանքերի
հետք
է
նշմարում,
կամ
եզրափակում
է
հանքային
ջրերի,
աղբյուրի
ներկայութենից,
որ
շրջակայքներում
պիտի
գտնվին
այն
ջրերի
մեջ
լուծված
միներալի
հարուստ
խավերը…
Ինչպես
բնության
մեջ,
այնպես
եւ
հասարակության
մեջ
կա
քնած
զորություն,
քնած
հարստություն,
ինչպես
ասացի
մտավոր,
անմշակ,
հում
նյութ:
Գրագետից,
լրագրի
խմբագրից
պիտի
պահանջենք,
որ
նա
հետազոտի
հասարակական
հողը,
քննի
նորան
կազմող
մասերը,
զարթեցնի
քնած
մտավոր
զորությունը,
հարուցանի
մտավոր
հարուստ
հանքերի
արդյունաբերությունը…
Ամոթ
է
այն
խմբագրությանը
եւ
խմբագրին,
որ
երկար
ժամանակ
հրատարակելով
մի
պարբերական
գրված,
չկարողացավ
զարթեցնել
ընդունակություններ,
իր
չորս
կողմը
կազմել
տաղանդներ,
կրթել
գրողներ:
Ողորմելի
է
այն
օրագիրը,
որը
տասը
տարիից
ավելի
հրատարակվելով
չկարողացավ
հետազոտել
հասարակական
հողը
եւ
նորա
մտավոր
հանքերի
խորքից
յուրացնել
ինքնուրույն
արդյունքներ,
զարթեցնել
ինքնուրույնություն:
Ուրեմն
լրագիրը
պիտի
հետազոտիչ
լինի
գլխավորապես
եւ
ոչ
թե
դաստիարակիչ:
Շատ
անգամ
երեւելի
պարբերական
հրատարակությունների
հիմնողները
եղել
են
անհայտ
անձեր,
ծանր,
անհամ,
անոճ,
անմարսելի
գրողներ,
բայց
ընդունակություն
են
ունեցել
ճանաչել
մարդ,
ճանաչել
ծնվող
տաղանդ,
հետազոտել
հասարակության
մեջ
քնած
հարստություն,
շրջապատել
իրանց
ընդունակ
մարդիկներով,
ուղղություն
տալ
ամենքին,
հասկացնել
վերջապես
ամենքին
իրանց
ընդունակու-թյան
հարմարվող
գրականական
ստեղծվածի
ձեւը:
Աննշան
ոտանավորներ
ստեղծողին
խմբագիրը
դարձնում
էր
վիպասանական
ձեւին,
եւ
շատ
անգամ
նա,
որ
առաջ
անհայտ
էր
եւ
ազդեցություն
չուներ
ընթերցողի
վերա,
դառնում
էր
նշանավոր
ռոմանիստ…
Միջակ
արժողության
դրամաների,
կոմեդիաների
գրողը
դառնում
է,
ուրիշ
հանգամանքներին
եւ
շրջանին
պատահելով,
տաղանդավոր
ֆելիետոնիստ
կամ
քաղաքական
պարսավագրող
(պամֆլետիստ)
եւ
այլն:
Խմբագիրը
քարոզիչ
չէ…
քարոզիչների
դարը
անցավ,
խմբագիրը
աշխատող
է,
հասարակական
երեւույթների
հետազոտիչ
է:
Լրագիրը
պետք
է
արտահայտի
իր
մեջ
ժողովրդի
պահանջմունքը,
զարթեցնի
ընդունակությունները,
հարուցանի
տաղանդները,
ծնի
աշխատակիցները,
հրավիրի
մտավոր
գործունեության
մասնակցությանը
ազգի
մեջ
գտնվող
բոլոր
հոգեւոր
ուժը…
Լրագիրը
պիտի
կրթի
գրողները,
որոնք
ժամանակով
պիտի
դառնան
հասարակության
ամենօրյա
պահանջների
արտահայտու-
թյան
ներկայացուցիչները:
Խմբագիրը
պիտի
կազմի
խմբագրություն,
որտեղ
աշխատե
միացնել
մտավոր
ուժ…
որ
երբ
ինքը
կհեռանա,
կթողնե
ասպարեզը,
հասարակությունը
կարողանա
ասել,
թե
նորա
գործունեությունը
ապարդյուն
չմնաց,
որովհետեւ
նա
իրանից
հետո
մտավոր
զորք
թողեց,
որ
սկսած
ուղղությամբ
եւ
անընդհատ
աշխատանքով,
պիտի
շարունակե
լուսավորության
համար
պատերազմելու:
«Մշակ»,
1872,
№
3
3.
ՆՈՔԱ
Ես
շատ
անգամ
ինձ
հետագա
հարց
եմ
առաջարկում.
մի՞թե
նոքա
հասկանում
են
իրանց
տգիտությունը
եւ
կամենալով
իրանց
որդիներին
առավել
հիմնավոր
կրթություն
տալու,
ուղարկում
են
նոցա
զանազան
բարձր
ուսումնարաններ…
Մի՞թե
նոքա
տգիտության
վնասակար
հետեւանքները
կշռելուց
հետո,
կամենում
են
նոր
սերունդին
մի
այլ,
հիմնավոր
ուղղություն
տալու…
Մի՞թե
այդ
նոցա
համոզմունք
է:
Հարցը
ինքն
իրան
կպարզվի,
եթե
մենք
ուշադրություն
դարձնենք
նոցա
եւ
բարձր
ուսում
ստացած
նոցա
որդիների
մեջ
ընտանեկան
հարաբերությունների
վերա…
Բնական
է,
որ
մի
երիտասարդ,
օտար
երկիրներում
քանի
մի
տարի
է
անցել,
ուրեմն
իր
հասարակութենից
տարբեր
հասարակու-
թյան
է
պատահել,
իր
կյանքից
տարբեր
կենսական
հանգամանքներ
է
տեսել,
իր
հասարակությունը
տիրապետող
գաղափարներից
տարբեր
գաղափարներ
է
սեփականացրել,
-
բնական
է,
ասում
եմ,
որ
այն
երիտասարդը
իր
հայրենիքը
վերադառնալով
նոցա
նման
չմտածի,
չխոսի,
չվարվի…
Բայց
նոքա,
որոնք
մի
կողմից
չեն
խնայել
իրանց
նյութական
միջոցները
իրանց
որդուն
հիմնավոր
կրթություն
տալու
համար,
որոնք
ուրիշ
կողմից
կարծես
թե
զոհել
են
իրանց
մեջ
արմատացած
նախապաշարմունքը
իրանց
զավակին
օտար
(բողոքական
կամ
կաթոլիկ)
երկիրներ
ուղարկելով,
երբ
երկար
բացակայությունից
հետո
կրկին
պատահում
են
իրանց
որդուն,
սաստիկ
զարմանում
են,
շփոթվում
են,
բարկանում
են,
վրդովվում
են:
Ի՞նչ…
ես
քեզ
դաստիարակեցի,
ես
քեզ
կրթություն
տվեցի,
ասում
են
նոքա,
ես
քեզ
համար
չխնայեցի
իմ
դրամը,
ես
կարելի
է
զրկվեցա
իմ
անձի
համար
անհրաժեշտ
միջոցներից,
-
եւ
դու
համարձակվում
ես
իմ
պես
չմտածել,
իմ
պես
չխոսել,
աշխարհի
բոլոր
երեւույթների
վերա
ինձ
նման
հայացքներ
չունենալ…
Ես
քեզ
օտար
երկիրներ
ուղարկեցի
իմ
փողովս,
իսկ
դու
իմ
գաղափարները
չես
հավանում,
ինձ
հակառակում
ես…
Հարցը
պարզվում
է,
ասում
եմ…
Նոքա
կրթություն
են
տվել
իրանց
որդիներին,
օտար
երկիրներ
են
ուղարկել
նոցա,
բայց
կամենում
են,
որ
այնտեղ
ուսում
առած
երիտասարդի
ուղղությունը
դարձյալ
չտարբերվի
նոցա
հին
ուղղութենից:
Նոքա
առաջադեմ
երկիրներ
են
ուղարկել
երիտասարդին,
բայց
պահանջում
են,
որ
նա
վերադառնա
հետադեմ
ուղղությամբ:
Նոքա
իրանք
իրանց
որդիներին
ազատամիտ
հասարակական
շրջաններ
են
մտցրել,
բայց
զարմանում
են,
վրդովվում
են,
որ
երիտասարդը
ազատամիտ
է
դարձել:
Նոքա
կրթու-
թյուն
են
տվել
իրանց
որդուն,
բայց
զայրացած
են,
երբ
այդ
կրթության
եւ
իրանց
սեպհական
տգիտության
մեջ
տարբերություն
են
տեսնում:
Երբ
պատճառ
կա,
պիտի
հետեւանք
լինի:
Վեր
առնենք
մի
բնական
կամ
ֆիզիկական
երեւույթ,
վեր
առնենք,
օրինակ,
մի
տաքացած
երկաթի
կտոր…:
Այդ
երեւութի
մեջ
ի՞նչ
է
պատճառը
եւ
ի՞նչ
է
հետեւանքը:
Պատճառը
կրակ
է,
տաքություն
է:
Հետեւանքը
այն
է,
որ
երբ
տաքությունը,
կամ
տաքության
աղբյուրը,
կրակը,
անմիջական
հարաբերության
մեջ
կգտնվի
երկաթի
կտորի
հետ,
այդ
վերջինը
պիտի
տաքանա:
Ուրիշ
երեւույթ.
մի
քար
գլորվում
է
բլուրի
գագաթից
մինչեւ
նորա
ստորոտը:
Պատճառը
ի՞նչ
է,
հետեւանքը
ի՞նչ
է…
Քարին
տրվեցավ
մի
հարված
մարդի
ձեռքով,
-
այդ
պատճառն
է:
Հարվածի
հետեւանքն
այն
է,
որ
քարը
շարժվեցավ
եւ
կգլորվի
մինչեւ
որ
կպատահի
մի
արգելքի:
Ի՞նչ
պիտի
ասեինք
այն
մարդի
մասին,
որը
հարված
է
տալիս
քարին
եւ
զարմանում
է,
թե
քարը
գլորվեցավ,
որը
տաքացնում
է
երկաթը
եւ
զարմանում
է,
թե
նա
տաքացավ,
որը
տնկում
է
բույսը
եւ
զարմանում
է,
թե
նա
արմատանում
է,
բուսնում
է
եւ
պտուղներ
է
բերում,
որը
մի
կուժի
մեջ
ջուր
ածելուց
հետո,
զարմանում
է
թե
կուժը
ծանրացավ
եւ
այլն:
Ի՞նչ
կասեիք:
Այսպես
են
եւ
նոքա:
Նոքա
կամենում
են
պատճառ,
բայց
չեն
կամենում
հետեւանք…
Նոքա
պատճառում
են
մի
երեւույթ
եւ
իրանք
զարմանում
են,
վրդովվում
են,
երբ
տեսնում
են
իրանց
պատճառած
երեւույթի
հետեւանքը…
Նոքա
իրանք
հարված
են
տալիս
քարին
եւ
պահանջում
են,
որ
քարը
հարված
ստանալուց
հետո,
դարձյալ
անշարժ
մնա:
Նման
չե՞ն
նոքա
արդյոք
այն
երեխային,
որ
ինքը
գցում
է
գնդակը
եւ
հետո
լաց
է
լինում,
երբ
տեսնում
է,
թե
գնդակը
վազում
է,
փախչում
է
նորանից:
Նոքա
ուղարկում
են
իրանց
որդուն
օտար
երկիրներ
լուսավորություն
ստանալու
համար,
բայց
երբ
այդ
կատարած
իրողություն
է
դառնում,
այսինքն
երբ
որդին
լուսավորություն
ստանալուց
հետո
վերադառնում
է
իր
ընտանիքը,
նոքա
վրդովվում
են,
որ
երիտասարդը
լուսավորեցավ:
Նոքա
սկսում
են
հալածել
նորան,
աշխատում
են
ոչնչացնել
նորա
մեջ
ամեն
լուսավորյալ
միտք,
աշխատում
են
արհամարհանքով
խոսել
այն
երկրի,
այն
ուսումնարանի
մասին,
որտեղ
նա
կրթվեցավ,
այն
գիտնականների
մասին,
որոնց
երիտասարդը,
կարելի
է,
պարտական
է
իր
ամենավսեմ
գաղափարները:
Նոքա
աշխատում
են
երիտասարդին
արգելք
դնել
մտքերը
արտահայտելու,
հարձակվում
են
ամեն
նորա
հայտնած
առողջ
գաղափարի
վերա:
Նոքա
աշխատել
են
լուսավորություն
տալ
իրանց
որդիներին,
բայց
երբ
որ
սոքա
լուսավորվեցան,
նոքա
աշխատում
են
ոչնչացնել
երիտասարդի
մեջ
լուսավորության
արդյունքը:
Ուրեմն
ի՞նչ
նպատակով
նոքա
լուսավորություն
են
տալիս
երիտասարդին…
Արդյոք
առավել
հետեւաբար
չէ՞ին
վարվի
նոքա,
եթե
չուղարկեին
իրանց
որդիներին
օտար
երկիրներ,
այլ
անշարժ
ու
անկիրթ
թողնեին
նոցա
իրանց
քաղցր
հայրենիքումը…:
Արդյոք
ի՞նչ
է
եղել
նոցա
օտար
երկիրներ
ուղարկելու
շարժառիթը…
ի՞նչ…
փառասիրություն:
Իհարկե
ես
ուրիշների
առաջ
պիտի
ցուց
տամ,
թե
սիրում
եմ
լուսավորություն,
թե
ես
ազատամիտ
եմ,
թե
ես
համբերող
եմ,
թե
ես
գիտության
պատվող
եմ,
լուսավորության
բարեկամ
եմ,
առաջադեմ,
ժամանակակից
գաղափարների
պաշտպան
եմ
…
ուրեմն
ես
ուղարկում
եմ
որդիներին
թե՛
Ռուսաստան,
թե՛
արտասահման…
Իսկ
տան
մեջ
ոչ
ոք
չէ
տեսնում
ինձ…
ես
հարկավորություն
չունիմ
այն
երեւալ,
ինչ
որ
չեմ…
ես
կարող
եմ
բռնավոր,
անհամբերող
լինել,
հալածել
ամեն
առողջ
գաղափար,
ճնշել
ազնիվ
ձգտումներ,
հայհոյել
գիտություն,
վիրավորել
անհատություն,
ատել
նորություն…
Ոչ
ոք
չէ
տեսնում
ինձ,
երբ
ընտանիքիս
մեջ
հայտնվում
եմ…
Դուրսը
ես
ազատամիտ
եմ,
տանը՝
բռնավոր,
դուրսը
առաջադեմ
եմ,
տանը՝
հնամոլ,
դուրսը
ես
բողոքում
եմ
ըստ
սկզբին
ամեն
բռնավորության
դեմ,
տանը՝
ճնշում
եմ,
հալածում
եմ,
ոչնչացնում
եմ,
մեռցնում
եմ
ինձ
շրջապատող
կյանքը:
Դուրսը
ես
համբերող
եմ
դեպի
ամեն
մի
համոզմունք,
տանը՝
միակ
համոզմունքը,
որ
ճանաչում
եմ,
իմ
սեպհական
համոզմունքս
է…
Տանը
ոչ
ոք
չէ
տեսնում
մեզ…
ուրեմն
հալածենք,
ճնշենք,
բռնադատենք,
հայհոյենք,
անձնապաշտ
լինենք
մինչեւ
խելագարու-
թյուն,
հռոմեական
պապի
պես
տանք
մեր
ոտները
պաչ
անելու…
ամեն
անհատական
միտք
ոտնակոխ
անենք…
մեզ
ոչ
ոք
չէ
տեսնում,
մենք
տանն
ենք:
Կարծեմ
Սոկրատը
ասել
է.
«Ես
միայն
մի
բան
գիտեմ,
այն
է,
որ
ոչինչ
չգիտեմ»:
Ընդհակառակն,
նոքա
կարող
են
իրանց
հետագա
խոսքը
վերա
բերել.
«Ես
միայն
մի
բան
չգիտեմ,
-
այն
է,
որ
ոչինչ
չգիտեմ»:
Եվ
սա
միակ
պատճառն
է,
որ
տգետ
մարդը
միշտ
համոզված
է,
որ
նա
ամեն
բան
գիտե:
Եթե
նոցանից
մինի
ձեռքը
ընկնի
այդ
գրվածը,
նա
ի՞նչ
պիտի
ասե…
Դու
հերքեցիր
ամեն
բան,
կասե…
գոնե
պատվիր
մի
բան…
այն
է
անցյալը:
«Դուք
մեզանից
պահանջում
եք
պատիվ
դեպի
անցյալը,
-
պատասխանում
եմ
ես:
-
Շատ
գեղեցիկ:
Ուրեմն
տվեցեք
մեզ
իրավունք
ձեզանից
պահանջել
պատիվ
դեպի
ապագան
»:
Անցյալը
նոցա
էր
պատկանում,
նոքա
էին
կառավարում
հասարակությունը,
նոքա
էին
ուղղություն
տալիս
հասարակական
կարծիքին,
նոքա
էին
խաղում
գլխավոր
դեր,
նոքա
էին
գործող
անձինք…
Բայց
անցյալը
անցավ…
Ապագան
մեզ
է
պատկամում,
նոքա
ոչ
մի
միջոցով
չեն
կարող
հափշտակել
նորան
մեր
ձեռքերից:
Նա
մեզ
է
պատկանում:
Ինչ
որ
նոքա
էին,
մենք
ժամանակով
կլինենք:
Նոքա
պատիվ
են
պահանջում
իրանց
համար,
որովհետեւ
նոքա
անցյալ
են,
իսկ
մենք
պատիվ
ենք
պահանջում
մեզ
համար,
որովհետեւ
մենք
ապագա
ենք:
Ինչ
կամենան
ասեն,
ինչ
կամենան
անեն,
-
ապագան
մեզ
է
պատկանում:
Նոքա
մեր
ձեռքերից
չեն
կարող
խլել
նորան:
Նա
մեզ
է
պատկանում,
իր
բոլոր
առաջադեմ
ձգտումներով,
իր
իրավունքներով:
Այդ
իրավունքներից
մինը
պիտի
լինի
եւ
այն,
որ
մենք
նոցա
ամեն
արած
գործերը
պիտի
քննադատենք,
օգուտ
քաղելով
թե՛
նոցա
պակասություններից,
թե՛
արած
սխալներից,
որ
կարողանանք
նոցա
ենթարկելու
ապագա
սերունդների
հասարակական
դատաստանին:
«Մշակ»,
1872,
№
12
4.
ՄՏՐԱԿՈՎ
ՉԽՓԵՍ,
ԲԱՆ
ՉԻ
ԴՈՒՐՍ
ԳԱ
…
Երեւելի
անգլիացի
գիտնական
Ջոն
Ստյուարտ
Միլլը
ասում
է
իր
գրվածներից
մեկի
մեջ.
«Ոչ
թե
կենսական
միջոցների
հեշտությունը
ծնում
է
շարժում,
այլ
կյանքի
դժվարությունները,
կյանքի
մեջ
պատահող
արգելքները
առաջացնում
են
ինքնուրույնություն
եւ
հնարագիտություն…»:
Ինչ
որ
անձնականությունների
հետ
է
պատահում,
լինում
է
ամբողջ
հասարակությունների
հետ:
Եվրոպայի
քաղաքական
կյանքի
վերջին
տասը
տարվա
ընթացքը
այդ
ճշմարտության
շոշափելի
ապացույցն
է:
Ավստրիան
ամենաբռնավոր
երկիրներից
մեկն
էր
Եվրոպայում,
մինչեւ
1859
թվի
իտալական
պատերազմը
եւ
1866
թվի
պատերազմը
Պրուսիայի
հետ:
Իտալիայի
մի
մասը
կորցնելուց
հետո,
Պրուսիայից
մի
սաստիկ
հարված
ստանալուց
հետո,
նա
դառնում
է
ազատամիտ
երկիր,
դիմում
է
դաշնակցության
քաղաքական
ձեւին,
հայտնում
է
ընդհանուր
զինվորական
ծառայության
պարտավորություն,
հրատարակում
է
սահմանադրություն,
աշխատում
է
ազատել
եկեղեցին
պապական
ազդեցությունից:
Հարավային
Ամերիկան
համառությամբ
պաշտպանում
էր
ստրուկներին
պահելու
իրավունքը,
մինչեւ
որ
Հյուսիսային
Ամերիկայի
հետ
արյունահեղ
պատերազմի
մեջ
հաղթված
է
լինում
եւ
այնուհետեւ
հայտնում
է
նեգրերի
եւ
սպիտակների
մեջ
հավասարության
իրավունքը…
Որքան
ինքնահավան
էր
Ֆրանսիան
մինչեւ
վերջին
Պրուսիայի
պատերազմը:
Նա
իրան
անսխալական
էր
կարծում
քաղաքական
գործերի
մեջ,
իր
գիտությունը
ուրիշ
երկիրների
գիտութենից
գերազանց
էր
համարում,
իր
զորքը
անհաղթելի
էր
կարծում,
իր
զորապետներին
փորձված
եւ
զինվորական
արհեստի
մեջ
հմուտ
էր
համարում,
իր
ժողովրդական
ուսումնարանը
կատարյալ
էր
կարծում,
իր
գրականու-
թյան
մեջ
համառությամբ
սահմանափակվում
էր
միայն
իր
երկրի
երեւույթների
հետազոտությամբ,
ապարդյուն
եւ
ամոթ
համարելով
ուրիշ
երկիրների
գիտութենից
եւ
գրականութենից,
ուրիշ
ազգերի
փորձից
օգուտ
քաղելու…
Սարսափելի
հարված
ստանալով
պատերազմի
մեջ,
նա
հասկացավ
իր
թերությունները,
սկսեց
քննադատել
իրան,
հետազոտել
իր
թուլության
պատճառները,
սկսեց
ուսումնասիրել
ուրիշ
երկիրների
կյանքը,
գիտությունը,
արհեստը,
գրականությունը,
հասարակական
եւ
քաղաքական
կազմակերպությունը:
Ֆրանսիան
կամենում
է
այժմ
ուրիշ,
հարեւան
ազգերի
փորձից
(որոնց
նա
առաջ
արհամարհում
էր)
օգուտ
քաղել
…
Նա
կամենում
է
նմանել
նոցա,
սկսում
է
փոփոխություններ
մտցնել
իր
երկրի
մեջ,
կամենում
է
հայտնել
ընդհանուր
զինվորական
ծառայության
պարտավորությունը,
կամենում
է
մտցնել
պարտադիր
ուսում
ժողովրդի
մեջ…
Նա
հասարակապետություն
է
դառնում
սարսափելի
հարված
ստանալուց
հետո:
Ինչ
որ
պատահում
է
ամբողջ
ազգերի
հետ,
լինում
է
եւ
հասարակության
առանձին
դասերի
հետ:
Ինչպես
մի
տերություն
դառնում
է
առաջադեմ,
վերանորոգում
է
իրան,
ազատում
է
ստրուկներին,
երբ
պատերազմի
մեջ
հաղթված
է
լինում,
երբ
սաստիկ
հարված
է
ստանում,
այնպես
էլ
ժողովրդի
մի
ամբողջ
դաս
դառնում
է
ազատամիտ,
դիմում
է
անկախ
աշխատանքին,
երբ
կորցնում
է
իր
հնադարյան
իրավունքները:
Ֆրանսիայում
ուսում
առած
երիտասարդությունը
միշտ
ձգտում
է
պաշտոնական
ծառայությանը:
Ֆրանսիացու
բնավորության
մեջ
նշմարվում
է
սեր
դեպի
փառքը,
դեպի
պաշտոնական
պատիվը,
դեպի
պատվանշանները,
դեպի
հանգիստ
պաշտոնյայի
կյանքը,
որը
առանց
ծանր
աշխատանքի
կարող
է
ապահովել
նորա
ապրուստը:
Ֆրանսիացուն
հատկանիշ
է
նախապատվել
պաշտոնյային
տերութենից
նշանակված
հաստատ
վարձը,
քան
թե
անկախ
վաստակի
անհաստատ
արդյունքը…
Պատահել
է,
որ
տերությունը
արգելք
է
դրել
այսինչ
կամ
այնինչ
երիտասարդին,
պաշտոն
չէ
տվել
կամ
զրկել
է
նորան
պաշտոնից,
եւ
երիտասարդը
դառնում
էր
ազատամիտ,
դիմում
էր
անկախ
աշխատանքին
եւ
տերությանը
ընդդիմադրող
կուսակցությունն
էր
մտնում…
Պաշտոնական
դասը
ամեն
պետության
մեջ
հարկավոր
է,
անհրաժեշտ
է,
բայց
ներկայացրեք
ձեզ,
որ
երիտասարդության
բոլոր
թարմ
ուժը
դիմում
է
պաշտոնական
կյանքին:
Այդ
տեսակ
ուղղությունը
վնասակար
է
ամեն
տերությանը,
որովհետեւ
ամեն
լուսավորված
տերությունը
հասկանում
է,
թե
նորա
ուժը
կախված
է
ժողովրդի
ուժից:
Իսկ
ժողովրդի
ուժը
նվազվում
է,
երբ
բոլոր
նորա
թարմ
զորությունը
նվիրվում
է
եղած
դրությունը
պահպանել,
որ
է
պաշտոնյաների
գործը,
եւ
ոչ
թե
մտավոր
եւ
նյութական
արդյունքը
ծնել:
Որքան
ավելի
անկախ
աշխատանք
կլինի,
որքան
ավելի
թե՛
մտավոր,
թե՛
նյութական
արդյունքը
կծնվի,
-
այնքան
ավելի
հարուստ
կլինի
ազգը,
ուրեմն
եւ
տերությունը
ուժ
կստանա:
Այդ
հասկանալով
պատահում
է,
որ
տերությունները
սկսում
են
պակասեցնել
պաշտոնյաների
թիվը,
սկսում
են
դիտմամբ
արգելք
դնել
նոցա,
որոնք
ձգտում
են
միշտ
առանց
ծանր
աշխատանքի
ապահովել
իրանց
ապրուստը,
-
եւ
այն
ժամանակ
միայն,
այդ
բարոյական
հարվածի
ազդեցության
տակ,
ժողովրդի
թարմ
ուժը
նվիրում
է
իրան
մի
անկախ,
արդյունավոր
աշխատանքին:
Եթե
մենք
թողնելով
այդ
ընդհանուր
մտքերը,
մի
հայացք
կգցենք
մեր
հայ
կյանքի
ներքին
գործերի
վերա,
մենք
մի
նման
երեւույթի
կպատահենք:
Ամեն
բան
անշարժ
է
մեզանում.
մեր
օրագրությունը
ննջում
է
քաղցր
քնով,
ուսումը
հին,
փտած
մեթոդով
է
դաս
տրվում,
բարձր
ուսման
երիտասարդները
քանի
մի
տարի
է,
որ
վերադարձել
են
հայրենիքը,
բայց
չեն
մտածում
ժողովվել,
մի
խումբ
կազմել,
օրագիր
հրատարակել:
Մի
տարի
առաջ
հայտնում
են,
թե
խմբագրություն
են
կազմել,
բայց
ոչ
մի
տեղ
խթան
չունենալով,
կրկին
խմբագրությունը
քանդվում
է,
եւ
նոքա,
որոնք
խոստացել
են
ժողովրդին
լուսավորել,
իրանց
համար
հանգիստ
նստում
են
պանդոկներում
եւ
սկսում
են
թուղթ
խաղալ:
Ինձ
թվում
է,
թե
մի
տեսակ
մարդիկներից
հետագա
խոսքեր
եմ
լսում:
«Մենք
անշարժ
ենք,
մենք
հանգիստ
ենք,
որովհետեւ
մեզ
հանգիստ
են
թողնում:
Բայց
լինեք
խթան
մեզ
համար,
հարձակվեցեք
մեզ
վերա,
հայհոյեցեք
մեզ,
-
եւ
մենք
գործ
կշինենք:
Հայհոյեցեք
մեզ,
-
մենք
ուսումնարան
կհիմնենք,
հարձակվեցեք
մեր
պակասությունների
վերա,
-
եւ
մենք
խնբագրություն
կկազմենք,
եւ
լրագիր
կհրատարակենք»:
Մեր
հասարակության
մեջ
երկու
անշարժ
տարրեր
կան,
որոնք
պահանջում
են
խթան.
մեր
ծերերը
եւ
մեր
պառավ
երիտասարդությունը:
Ցավալի
է
խոստովանել,
որ
մարդկային
հասարակության
մեջ
կան
երեւույթներ,
որոնց
մեջ
շարժում
առաջացնել
կարելի
է
միայն
բարոյական
մտրակի
ազդեցությամբ:
Մի
հիմնարկություն
կա
միայն
աշխարհիս
երեսին,
որի
դեմ
անզոր
են
ամեն
տեսակ
բարոյական
մտրակները,
-
այդ
Հռոմի
անսխալական
պապի
իշխանությունն
է:
Աշխատենք
երբեք
չնմանել
նորան:
«Մշակ»,
1872,
№
16
5.
ՄԵՐ
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԱՊԱԳԱՆ
Եվրոպական
լուսավորությունը
անողորմ
ուժ
է:
Կամ
բոլորովին
չպետք
է
հետեւեք
նորան
եւ
համառությամբ
նորա
ոչ
մի
սկզբնական
միտք
չընդունեք,
կամ
եթե
առաջին
քայլ
արեցիք,
այլեւս
չեք
կարող
ետ
կանգնել
եւ
ընդդիմանալ
նորա
ընթացքի
զորությանը:
Այս
տարի
պիտի
ավարտվի
Փոթի-Թիֆլիս
երկաթուղու
գիծը:
Երբ
մի
երկրի
մեջ
կարողացավ
շինվել
երկաթուղու
մի
գիծ,
երկիրը
պիտի
բոլորովին
կերպարանափոխվի,
որովհետեւ
երկաթի
ճանապարհի
մի
գիծ
անհրաժեշտ
պահանջողություն
է
զարթեցնում
նույն
երկրի
մեջ
եւ
ուրիշ
ուղղություններով
երկաթուղիներ
շինելու:
Եվ
այդ
շատ
հասկանալի
է:
Երկաթուղին
ոչ
թե
միայն
երկրի
տնտեսական
դրության
վերա
ազդեցություն
ունի,
բայց
եւ
կրթողական
ազդեցություն
ունի
մարդի
հասարակական
կյանքի
վերա:
Մի
կողմից,
Թիֆլիսը
Կովկասի
տնտեսական
կենտրոնն
է,
որտեղ
բերվում
է
Կովկասի
հարավային
եւ
արեւելյան
գավառներից
բնական,
հում
արդյունքը,
որը
այդտեղից
տարվում
է
Փոթի
եւ
այնուհետեւ
վաճառահանվում
է
օտար
երկիրներ:
Երբ
Թիֆլիսից
մինչեւ
Սեւ
ծովը
ճանապարհի
միջոցները
հեշտացրած
կլինին
եւ
ավելի
շուտ
կարելի
կլինի
հում
արդյունքը
Փոթի
հասցնելու,
ուրեմն
կպահանջվի
եւ
միեւնույն
հում
արդյունքների
հարավից
եւ
արեւելքից
Թիֆլիսի
մեջ
ավելի
շուտ
եւ
հարմար
միջոցով
բերվելը…
Մյուս
կողմից
երկաթուղին
զարգացնելով
մայրաքաղաքի
հասարակական
կյանքը,
կաճեցնի
նորա
բնակիչների
թիվը,
կբազմացնի
բնակիչների
բնական
պահանջողությունները,
կպատճառի
օտարազգիների
առավել
հաճախ
երթեւեկությունը,
-
ուստի
կհարուցանի
առաջին
հարկավորության
նյութերի
շուտ
եւ
հարմար
բերվելը
կենտրոնի
մեջ:
Այն
ժամանակ
կզգացվի
որքան
անհարմար
են
այն
նահապետական
միջոցները,
որոնք
գործ
են
դնվում
մեզանում
ներքին
գավառներից
դեպի
Թիֆլիս
առաջին
հարկավորության
նյութերը
հասցնելու
համար:
Եվ
իսկույն
կհարուցվի
պահանջմունքը՝
երկաթուղու
մի
ճյուղ
շինել
դեպի
արեւելք,
մյուսը
դեպի
հարավ,
գուցե
երրորդը
դեպի
հյուսիս:
Անզարգացած
մարդին
եւ
նահապետական
հասարակությանը
հատուկ
է
չգնահատել
ժամանակը:
Եվրոպացին
ժամանակը
փող
է
համարում:
Մեր
հասարակությունը
չափից
դուրս
պաշտպանում
է
հին
սովորությունները,
ձեւերը,
ավանդությունները,
նախապաշարմունքները.
նա
անշարժ
է:
Նա
բավական
է
իր
դրությամբ,
մինչեւ
որ
խթան
չկա:
Բայց
երկրի
մեջ
առաջին
երկաթուղին
առաջին
խթան
կլինի
այդ
ինքնահավան
անշարժության
դեմ:
Մարդիկ
ավելի
շուտ
հարաբերություններ
կունենան
միմյանց
հետ,
ավելի
շուտ
պիտի
գործեն,
ապրանքների
փոխանակությունը
ավելի
արագ
կերպով
պիտի
կատարվի,
մարդիկ
ավելի
շուտ
պիտի
հանդիպեն
միմյանց,
ուստի
ավելի
շուտ
կփոխանակվեն
եւ
մտքերը…
Նոր
կենսական
պահանջները
կծնվեն,
նոցա
կատարելու
համար
նոր
ուժեր
կպահանջվեն:
Եթե
դուք
դարման
չտաք
այդ
նոր
կենսական
պահանջներին,
-
ուրիշները
կկատարեն
նոցա
ձեր
տեղը
եւ
ձեզանից
կխլեն
գործելու
միջոցները:
Եվ
այն
ժամանակ
դուք
այդ
բանը
կնկատեք
եւ
կասեք.
«Ավա՜ղ,
արդեն
ուշ
է»…
Երանի՜
թե
ես
սխալվեմ,
բայց
եթե
չեմ
սխալվի,
երկաթի
ճանապարհը,
շոգեկառքի
շվշվոցը
ոչ
թե
հաճելի
կլինի
ձեզ,
այլ
ատելի:
Նա
կդառնա
ձեզ
համար
ատելի,
ծաղրական
ձայն,
որը
եթե
կթարգմանվի
մարդկային
լեզվով,
հետեւյալ
միտքը
կունենա.
«Դուք
համառությամբ
մնացիք
ձեր
անշարժության
մեջ,
-
հիմի
ուշ
է,
ձեր
իշխանությունը
անցավ:
Դուք
համառությամբ
պաշտպանելով
սուրբ
անշարժությունը,
սրբապղծություն
համարեցիք
թե՛
եկեղեցու,
թե՛
հասարակության
մեջ
կենդանի
լեզվով
ամբոխի
հետ
խոսելու,
այլ
շարունակեցիք
մեռած
գրաբարը
ձեր
հասարակության
մեջ
գործածելու,
-
հիմի
դուք
պիտի
կորցնեք
ձեր
լեզուն:
Դուք
չկարողացաք
ազդել
ձեր
կանանց
վերա
կրթողական
կերպով,
ստրկացրիք
նոցա
եւ
չկրթեցիք
նոցա,
-
կինը
հափշտակվեցավ
ձեր
գրկից,
դուք
նորա
համակրությունը
կորցրիք:
Դուք
ձեր
որդիներին
կրթություն
տալուց
հետո
չուզեցիք
նոցա
ստացած
գիտութենից
օգուտ
քաղել
եւ
գործ
դնել
նոցա
հասարակության
ծառայությանը,
մինչեւ
30
եւ
40
տարեկան
հասակը
նոցա
տգետ
եւ
անփորձ
համարելով,
-
եւ
ձեր
ուսյալ
երիտասարդների
տեղը
օտարազգի
գիտնական
երիտասարդները
ձեր
երկրումը
գործ
կկատարեն:
Ձեր
երիտասարդության
մեծ
մասը
ձեր
անշարժությանը
ենթարկվելով,
եւ
չգիտենալով
ձեր
ամեն
բան
մեռցնող
ազդեցության
դեմ
բողոքել,
անցնում
էր
անգործության
եւ
թուղթ
խաղալու
մեջ
տարիները
օրերի
նման,
-
եւ
նոքա
պիտի
կորցնեն
բնական
իրավունքը
ազդեցություն
ունենալ
հասարակության
վերա:
Դուք
հափշտակվեցաք
առեւտրական
գործունեությամբ,
որին
համարեցիք
ամենից
հեշտ
միջոց
շուտով
հարստանալու,
արհամարհեցիք
երկրագործության
պարապմունքը,
արհամարհեցիք
առհասարակ
արդյունաբերությունը,
բավականացաք
միայն
առեւտրական
միջնորդությամբ:
Դուք
ձեր
արդար
եւ
անարդար
միջոցներով
հավաքած
հարստություններն
էլ
գործ
չդրիք
արվեստագործության,
երկրագործության,
տնտեսության
զարգացման
նպաստելուն,
չհիմնեցիք
գործարաններ,
չբովագործեցիք
երկրի
հանքերը,
չբարվոքեցիք
երկրագործությունը,
գինեգործությունը,
շերամապահությունը,
-
եւ
այդ
բոլորը
պիտի
կատարեն
ձեր
տեղը
օտարազգիները,
որովհետեւ
դուք
ուշացաք,
ինքնահավանությամբ
անդադար
կրկնելով
«դեռեւս
վաղ
է»:
Դուք
արդյունաբերությունը
արհամարհեցիք,
ընտելացած
չլինելով
աշխատանքին
եւ
խմբովին
դիմեցիք
ձեր
բոլոր
ուժը
գործ
դնելով
պաշտոնական
ծառայությանը,
-
եւ
դատապարտեցիք
ձեզ
ինքներդ
չծնել
նոր
մտավոր
կամ
նյութական
արդյունք,
այլ
միայն
եղած
դրու-
թյունը
պահպանել…
Ով
չէ
լսել,
որ
սորա
նման
երեւույթը
պատահել
է
Հնդկաստանի
հայերի
հետ:
Հնդկաստանի
բոլոր
առեւտուրը
հայերի
ձեռքումն
էր,
մինչեւ
որ
անգլիացիները
զետեղվեցան
Հնդկաստանի
մեջ,
բայց
չիմանալով
հետեւել
ժամանակի
պահանջմունքին,
ընդունակ
չլինելով
կրթության
նոր
ձեւերը
եւ
միջոցները
ընդունելու,
նոքա
խեղդվեցան
անգլիական
տիրապետության
լուսավոր
ազդեցության
տակ…
Երանի՜
թե
ես
սխալվեմ,
բայց
ինձ
թվում
է,
որ
առաջին
երկաթուղու
շվշվոցը
պիտի
ծաղրական
ձայնով
կանչի
կովկասյան
հայի
անշարժ
եւ
հին
հասարակության
ականջին՝
«դուք
լուսավորության
թշնամի
էիք,
այժմ
լուսավորությունը
ձեր
թշնամի
պիտի
դառնա…»:
«Մշակ»,
1872,
№
23
6.
ԹԱՏՐՈՆ
ՀԱՐԿԱՎՈ՞Ր
Է
ԹԵ
ՈՉ
Կամենում
եմ
սկսել
այս
հոդվածը
մի
շատ
տափակ
ճշմարտությունով:
Փորձեցեք
մի
12
տարեկան
երեխայի
վերացական
փիլիսոփայության
բովանդակություն
ունեցող
մի
գիրք
տալ,
եւ
նա
երեւի
ոչինչ
չի
հասկանա:
Բայց
պատրաստեցեք
նորան
ուրիշ
ավելի
հեշտ
եւ
մատչելի
ընթերցանության
միջոցով
հասկանալ
աստիճան
առ
աստիճան
վերացական,
ծանր
մտքերը,
եւ
դուք
ժամանակով
նորան
հասկանալի
կանեք
եւ
այն
փիլիսոփայական
գիրքը:
Փորձեցեք
երեխային,
իր
մայրենի
լեզու
չսովորեցրած,
հենց
սկզբից
օտար
լեզվով
ամեն
տարրական
առարկաները
անվանելու,
եւ
նա
մեծ
արգելք
եւ
նեղություն
կզգա
կանոնավոր
կերպով
մտավորապես
զարգանալու:
Բայց
շարժեցեք
նորա
հետաքրքրությունը
դեպի
մտավոր
գործունեություն
իր
մայրենի
լեզվի
միջոցով
եւ
ժամանակով
նա
ինքը
պահանջմունք
կզգա
օտար
լեզուներին
դիմել
իր
զարթեցրած
ուսումնասիրությանը
լրումն
տալու
համար:
Մի
երիտասարդ
մի
գիրք
է
կարդում
իր
մայրենի
լեզվով:
Նորա
մեջ
հարուցվում
են
նոր
մտքեր,
որոնց
լրում
տալու
համար
նորան
հարկավոր
է
դիմել
ուրիշ
գրքի:
Այս
երկրորդը
նմանապես
չէ
բավականացնում
նորա
ուսումնասիրությանը,
նորա
հորիզոնը
փոքր
առ
փոքր
լայնանում
է,
ընդարձակվում
է,
նա
դիմում
է
երրորդ,
չորրորդ
գրքին,
-
եւ
վերջապես
տեսնելով,
որ
նա
դարման
չէ
տալիս
նորա
բոլոր
պահանջներին,
նա
ստիպված
է
լինում
դիմել
օտարազգի
գրականությանը:
Ահա
մտավոր
զարգացման
համար
բնական
եւ
կանոնավոր
ընթացքը,
-
զարթեցնել
մարդի
մեջ
բնական
ձգտումն
աստիճանաբար
կրթվելու,
հետզհետե
եւ
ինքնաճանաչությամբ
առաջ
գնալու:
Փորձեցեք
մի
հայի
առաջ
ներկայացնել
տալ
բեմի
վրա
օտար
կյանքից
առնված
կամ
օտար
մի
ազգի
մեջ
ամենաերեւելի
համարված
դրաման,
եւ
դուք
կտեսնեք,
որ
նա
ոչինչ
չի
հասկանա,
եթե
դեռեւս
իր
մայրենի
լեզվով
բեմական
գրվածները
նա
չէ
գնահատում
կամ
անգամ
հասկանում…
Բայց
շարժեցեք
նորա
հետաքրքրությունը
շարունակ
ներկայացնելով
նորան
իր
մայրենի
լեզվով
այնպիսի
գրվածներ,
որք
առնված
են
իր
շրջանից,
ժողովրդական
կյանքից,
-
եւ
նա
իր
շրջանի
երեւույթներով
հետաքրքրվելուց
հետո,
փոքր
առ
փոքր
պահանջ
կզգա
ընդարձակել
իր
հորիզոնը
եւ
ապա
դիմել
եւ
օտար
երեւույթներին:
Թիֆլիսում
քանի
մի
տարի
է
սկսվեցավ
մեծ
կենտրոններին
կամ
մայրաքաղաքներին
նման
կյանքը.
իտալական
եւ
ռուսաց
թատրոն,
պարահանդեսներ,
կոնցերտներ,
զանազան
ժողովներ,
գիտնական
եւ
արհեստական
ընկերություններ,
գրականական
երեկոներ,
երաժշտական
ընկերություն,
հասարակական
դասախոսություններ
թե՛
ֆիզիոլոգիայի,
թե՛
հոգեբանության,
թե՛
ուրիշ
առարկաների
վրա…
եւ
այլն,
եւ
այլն:
Բայց
այս
բոլորը
մատչելի
չէ
ստորին
դասին
կամ
մինչեւ
անգամ
միջին
դասի
մեծ
մասին:
Ստորին
դասը
շարունակում
է
ազատ
ժամանակը
նվիրել
կամ
կռիվներին
(մուշտի
կռիվ),
կամ
զանազան
ուխտագնացություններին:
Միջին
դասը՝
թուղթ
խաղալուն,
կանայք՝
թուղթ
եւ
լոտո
խաղալուն,
գիտնականները
բամբասելուն
եւ
այլն…
Երեւակայենք
թե
ահա
ռուս
թատրոնում
ներկայացնում
են
Օստրովսկու
նշանավոր
մի
պիեսա:
Ռուս
կենսական
երեւույթները,
հասարակական
եւ
ընտանեկան
հարաբերությունները
թեեւ
Օստրովսկու
հանճարեղ
գրչով
են
ներկայացրած,
թեեւ
տաղանդավոր
հեղինակի
շնորհով
ամենօրյա
կենսական
երեւույթներից
դուրս
են
բերած
հասարակական
բարձր
գաղափարներ,
բայց
հայ-վրաց
հասարակության
բազմության
համար,
որ
դեռ
սովոր
չէ
իր
մայրենի
լեզվով
դատել
այդ
տեսակ
հասարակական
երեւույթների
վերա,
Օստրովսկու
երեւելի
գործքը
բոլորովին
կրթողական
նշանակություն
չունի:
Եվ
մեր
ժողովուրդը
չէ
գնում
այդ
տեսակ
ներկայացումներին,
այլ
գնում
է
գուցե
մի
փոքրիկ
խումբ
այն
պարոնների,
որք
եղած
են
քանի
մի
տարի
Ռուսաստանում:
Մնում
է
ի՞նչ.
որովհետեւ
մեր
հասարակությանը
դեռ
մատչելի
չէ
ոչ
ռուս
Օստրովսկու
հիանալի
գրվածները,
ոչ
ընդհանուր
մարդկային
նշանակություն
ունեցող
Շեքսպիրի
կամ
Շիլլերի
դրամաները,
մնում
է
ժողովրդին
դեպի
թատրոն
քաշելու
համար
գործ
դնել
հետագա
միջոցները.
ներկայացնել
Օֆենբախի
եւ
Սուպեի
պիեսաները,
զանազան
«Գեղեցիկ
Էլենները»
եւ
«Գալաթեաները»
ֆրանսիական
ճաշակով
գրված,
ինչպես
կասեր
մեր
աշխատակից
Չաքուչը՝
«խելոք
հիմարու-թյուններ»,
տկլոր
կուրծքերով,
ոտներով
ու
ձեռքերով
ներկայացնող,
պար
եկող,
իրանց
մեջ
պաչպչվող,
գայթակղեցուցիչ
դերասանուհիները,
-
ահա
միակ
միջոց,
որ
մենք
գտանք
մեր
ժողովրդին
գրավել
դեպի
թատրոն:
Բայց
այսպիսի
միջոց,
մենք
չենք
վախենում
ասել,
անկիրթ,
դեռ
իր
սեպհական,
ազգային
ինքնուրույն
բեմական
արհեստ
չունեցող
ժողովրդի
համար,
անբարոյական
է,
վերին
աստիճանի
վնասակար
եւ
անգամ
վտանգավոր…
Մնում
է
մեզ
գործ
դնել
այն
ճիշտ
մանկավարժական
եւ
զգույշ
մեթոդը
թատրոնի
վերաբերությամբ,
ինչպիսին
մենք
գործ
դրինք
եւ
երեխայի
աստիճանաբար
ընթերցասիրության
վերաբերությամբ:
Մեր
ժողովրդին
պիտի
գրավել
թատրոնի
միջոցով,
որ
նա
թողնի
մուշտի
կռիվները,
թղթախաղը
եւ
ուրիշ
այդ
տեսակ
պարապմունքը:
Բայց
պատրաստած
չլինելով,
նորան
չեն
գրավում
բեմական
արհեստի
ծանր
եւ
բարձր
գաղափարի
հասարակական
երեւույթները,
նորան
գրավում
են
հեշտասիրության
զգացմունք
զարգացնող
պիեսաները:
Հարկավոր
է
ամեն
միջոցներով
նպաստել
ժողովրդական,
ազգային
բեմական
արհեստի
զարգանալուն,
որ
մեր
հայ-վրաց
հասարակությունը
նախ
եւ
առաջ
գրավվելով
իր
սեփական
շրջանի
հասարակական
կյանքով,
այնքան
հետաքրքրվեր
առհասարակ
կենսական
գաղափարներով,
որ
ժամանակով
ազգային,
սեփական
մտավոր
կյանքի
արդյունքը
նորա
համար
նեղ
երեւալով,
նա
ակամա
ստիպված
լիներ
ընդարձակել
իր
մտավոր
հորիզոնը
եւ
դիմել
օտար
լեզուներով
գրված
եւ
օտար
կյանքից
առնված
բեմական
ստեղծվածներին:
Ահա
մտավոր
զարգացման
կանոնավոր
ընթացքը:
Սորան
հակառակ
ընթացքը
մենք
անբնական
եւ
վնասակար
ենք
համարում:
«Մշակ»,
1872,
№
31
7.
ՄԵՐ
ԱՄԵՆԱՄԵԾ
ԹՇՆԱՄԻՆԵՐԸ
Ներկայացրեք
ձեզ,
որ
ձեր
ծնողները
ամբողջ
օր
առավոտից
մինչեւ
գիշեր
կկրկնեն
ձեզ.
«Մեր
նախնիները
հարուստ
ու
երեւելի
էին,
նոցա
փառքին
չափ
ու
սահման
չկար,
նոցա
պատվում
էին
ամեն
տեղ,
պատիվ
էին
տալիս
ամենքը…»:
Երեխան
այդ
տեսակ
բաները
լսելով
կփքվի,
կհպարտանա,
բոլոր
իրան
շրջապատող
մարդիկների
վերա
արհամարհանքով
կնայե
…
Կորած
անցյալի
ցնորքների
ետեւից
ընկնելով,
նա
միջոց
չի
ունենա
ներկան
քննելու,
նա
չի
նկատի
իր
ներկայի
պակասությունները
ու
իր
դրության
թշվառությունը,
նա
կմեծանա
սարսափելի
ինքնահավանության
մեջ:
Հետեւանքը
կլինի՝
մտավոր
ու
բարոյական
անշարժություն:
Բայց
երեխան
կմեծանա,
կսկսե
փորձվել,
ուրիշներին
ճանաչել,
աշխարհի
հետ
հարաբերություններ
ունենալ
եւ
ակամա
ուշք
կդարձնե
եւ
իր
սեփական
դրության
վերա…
Այն
ժամանակ
նա
կսկսե
իր
դրությունը
ու
իր
անձը
քննության
տակ
գցել,
ու
հանկարծ
կնկատե
թե
ամբողջ
մանկությունը
ցնորքների
ետեւից
ընկնելով,
նա
հափշտակեցավ
երեւակայական
գաղափարներով:
Իրականությունը
նորան
ցույց
կտա
փոխանակ
իր
նախնիների
փառավոր
անցյալի
ու
իր
սեփական
անձի
հուսած
գեղեցիկ
ապագայի,
միմիայն
մի
թշվառ,
ողորմելի
ներկան…
Եվ
նա
ախ
քաշելով
կսկսե
մեղադրել
իր
ծնողներին:
Բայց
երբ
դարձյալ
հասակ
կառնե,
կհասկանա,
որ
ծնողները
մեղավոր
չեն
իրանք,
այլ
նա
կսկսե
քննել
իր
ազգի
հասարակական
կյանքը,
ընտանիքը,
նորա
ներկան,
կհետաքրքրվե
իմանալ
նորա
անցյալը,
կսկսե
ուսումնասիրել
նորա
պատմությունը:
Ինչ
որ
պատահել
է
այն
երեխայի
հետ,
մեր
ամբողջ
հայ
ազգի
հետ
էլ
պատահել
է:
Մեզ
ամեն
բան
վատ
կերպով
են
սովորեցրել,
բայց
մանավանդ
անպիտան
կերպով
սովորեցրել
են
մեզ
մեր
ազգային
պատմությունը:
Նա
մեզ
համար
դարձել
է
մեր
բարոյական
եւ
մտավոր
ներկա
դրության
համար
կորստյան
պատճառ:
Հափշտակվելով
անցյալով,
մենք
մեր
ներկա
դրությունն
էլ
անցյալի
չափով
ենք
չափել:
Մեզ
ասում
էին,
թե
հայը
քաջ
է
եղել,
եւ
մենք
չէինք
նկատում,
որ
արդյան
հայը
ստրկային
բնավորություն
ունե.
մեզ
պատմում
էին,
որ
հայը
միշտ
եղել
է
անձնանվեր,
եւ
մենք
չէինք
նկատում,
որ
այժմ
նա
պատրաստ
է,
ընդհակառակն,
իր
ամենամոտիկ
հայրենակցին
հարստահարել,
վնասել,
որ
նա
միայն
մի
բարոյական
ուղեկից
է
ճանաչում՝
վայելել
կյանքը,
որ
նորան
միայն
մի
ազնիվ
զգացմունք
է
հայտնի՝
եսությունը:
Մեզ
մեր
պատմությունը
թերի
կերպով
սովորեցնելով`
ամենամեծ
վնաս
բերեցին,
որովհետեւ
փքեցին
միայն
մեր
ինքնահավանու-
թյունը
եւ
ոչ
մի
քննական
հայացք
չգցեցին
պատմած
իրողությունների
վերա:
Եվ
երբ
մեզանից
մի
քանիսները
հանդգնեցան
քննել
մեր
ներկան,
երկար
ժամանակ
շատերը
չէին
ուզում
լսել,
եւ
փոխանակ
ամենափոքր
ուշադրության,
արհամարհական
խոսքերով
եւ
ատելությամբ
պատասխանեցին…
Բայց
ժամանակն
իրենն
արավ.
ինքնաքննությունը,
իր
սեփական
պակասությունների
մեղադրելը
քանի
գնում
է,
ավելի
ու
ավելի
տարածվում
է:
Այդ
ուղղությունը
միակ
երեւույթն
է,
որ
մեր
արդյան
հայերի
մեջ
մեզ
ուրախացնում
է,
բայց
այնուամենայնիվ,
կան
մարդիկ,
ամենաբարձր
ուսում
ստացածներից,
որք
բողոքում
են
այդ
ուրախացուցիչ
երեւույթի
դեմ…
Թո՛ղ
բողոքողները
լինեն
պառավները,
մենք
ոչինչ
չէինք
ունենա
ասելու.
նոցա
ներելի
է
մեռցնել
անձնաքննության
նշույլները
հասարակության
մեջ,
որովհետեւ
գլխավորապես
նոցա
է
դիպչում
խղճմտաբար
հասարակական
ինքնաքննությունը.
բայց
ներելի
չէ,
երբ
այդ
գովելի
ուղղության
դեմ
բողոքում
են
երիտասարդները:
Եվ
այդ
ուղղությունը
այժմ
նշմարվում
է
մեր
բոլոր
խղճմտաբար
գրված
գրականական
ստեղծվածների,
բոլոր
բեմական
պիեսաների
մեջ…
Հայը
ինքն
իրան
սկսել
է
մեղադրել
թե
գրականության
մեջ,
թե
բեմի
վերա:
«Դուք
միշտ
մեղադրում
եք,
ամեն
բան
վատ
կողմից
եք
ներկայացնում,
բոլորովին
հուսահատեցնում
եք
ընթերցողին,
-
ասում
էր
ինձ
մի
պարոն,
-
գոնե
մի
պայծառ
բան
ցույց
տվեցեք
մեզ
մեր
կյանքում…»:
-
Որ
պայծառ
երեւույթ
չկա,
պարոն,
ես
ի՞նչ
անեմ…
«Այն
ժամանակ
հնարեցեք,
բայց
մի
ցույց
տվեք
մեզ
միայն
մեր
վատ
կողմերը…»:
Իմ
պարոնը
դժբախտաբար
մի
պայծառ
բան
չնկատեց,
այն
է.
անողորմ
ինքնաքննությունը,
որ
մեր
այժմյան
հայերի
մեջ
միակ
ուրախացուցիչ
երեւույթն
է…
Եվ
պարոնը
պառավներից
չէր…
Իսկ
որքա՜ն
կան
իմ
պարոնին
նման
պարոններ
մեր
հասարակության
մեջ…
Սաստիկ,
անողորմ
անձնաքննությունը,
թե՛
գրականության,
թե՛
ուսումնարանի
մեջ,
թե՛
բեմի
վերա,
նշան
է,
որ
ազգը
ընդունակ
է
փոխվել,
հրաժարվել
իր
պակասություններից,
առաջադիմություն
անել:
Միայն
նոքա,
որք
ընդունակ
չեն
մազի
չափ
անգամ
փոխվելու,
ընդունակ
չեն
կատարելագործվելու,
միայն
նոքա
թշնամի
են
այդ
փրկարար
հասարակական
միջոցի՝
անձնաքննության:
Այդ
է
պատճառը,
որ
պառավները
այդքան
ատում
են
անձնաքննությունը:
Հերի՛ք
է,
մենք
բավական
երկար
ժամանակ
հետեւեցինք
նոցա
օրինակին
ու
խրատներին:
Վերջապես
պետք
է
հասկանանք,
որ
այն
հասարակությունը,
որ
հրաժարվում
է
ինքն
իրան
քննության
տակ
գցել,
նա
ինքն
իրան
դատապարտում
է
հավիտենական
անշարժության,
ուրեմն
հասարակական
մահվան:
Չմոռանանք
մի
բան,
որ
մինչեւ
այս
վերջին
ժամանակներս
մեր
ամենամեծ
թշնամիները՝
մենք
ինքներս
էինք:
«Մշակ»,
1872,
№
40
8.
ՄԵՐ
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԱՊԱԳԱՆ
Մեր
ամեն
մտածող
եւ
ցավակցող
մարդիկների
գանգատի
առիթը
լինում
է
այն,
որ
մեր
հայերի
գյուղական
ազգաբնակությունը,
չնայելով,
որ
հին
ժամանակներում
հայոց
ազգը
երկրագործական
ժողովուրդ
է
եղել,
սակավ
հակումն
ունե
դեպի
երկրագործությունը:
Ամեն
երեւույթը
իր
պատճառներն
ունե:
Անհերքելի
է
այն
իրողությունը,
որ
հայը
թե՛
Վրաստանում,
թե՛
Կովկասյան
հայոց
գավառներում,
թե՛
Թյուրքիայում,
երբ
կարողանում
է,
թողնում
է
գյուղը
ու
երկրագործական
պարապմունքը
եւ
դիմում
է
քաղաքներ…:
Եթե
նա
փոքր-ինչ
գումար
ունե,
նա
սկսում
է
մանրավաճառություն
անել,
եթե
չէ՝
մշակու-
թյուն,
համալություն:
Երկրի
կանոնավոր
մշակությունը,
երկրագործությունը
կորցնում
է
այդպես
իր
ամենաթարմ,
իր
ամենանշանավոր
ուժերը,
երկրից
խլվում
են
ամենաառողջ
եւ
զորեղ
բազուկները,
որովհետեւ
գյուղից
քաղաք
գաղթողները
լինում
են
իհարկե
մեծ
մասամբ
միջին
հասակի,
երիտասարդ
մարդիկ,
որք
ամենից
շատ
հարկավոր
են
հողի
մշակության
գործի
համար:
Բայց
ի՞նչ
է
սորա
պատճառը:
Մենք
ասեցինք
ամեն
մի
երեւույթը
ունե
իր
սկզբնապատճառը:
Նախքան
խոսենք
պատճառների
վերա,
որք
գուցե
շատ
բաղադրյալ
են,
գցենք
մի
հայացք
Եվրոպայի
երկու
երկիրների
վերա,
որք
երկրագործության
գործի
մեջ
երկու
ծայրահեղ
բեւեռներ
կարող
են
համարվել,
չնայելով
որ
երկուսն
էլ
տնտեսական
բարեկեցության
մեծ
աստիճանին
են
հասել:
Մենք
կամենում
ենք
խոսել
Անգլիայի
եւ
Շվեյցարիայի
մասին:
Երկու
երկիրներումն
երկրագործությունը
շատ
ծաղկյալ
դրության
մեջն
է,
միայն
թե
ճանապարհը,
որով
ընթացել
են
նրանք,
միմյանց
բոլորովին
հակառակ
է:
Անգլիայում
հողը
սեփականություն
է
մեծ
եւ
հարուստ
կալվածատերերի,
որք
իրանց
մեծ
գումարները
առանց
վտանգի
(րիսկ)
կարողանում
են
գործ
դնել
երկրագործության
դրությունը
բարելավացնելու,
հողը
վարելու
համար
անդադար
նոր
եւ
կատարելագործված
միջոցներ
մտցնելու,
նոր
մեքենաներ
եւ
գործիքներ
ընդունելու,
տնտեսական
երկրագործության
առաջադիմությանը
անընդհատ
հետեւելու,
երկրագործ
դասի
նյութական
պիտույքները
ժամանակ
առ
ժամանակ
դրամական
կերպով
լրացնելու,
նոցա
մեջ
ընկերակցությունների
կազմելուն
նպաստելու…
Մենք
չենք
խոսում
այն
բանի
վերա,
թե
այդ
դրությունը
պատճառ
է
լինում,
որ
երկրագործ
դասը
միշտ
կախված
է
մնում
մեծ
գումարատերերից,
որովհետեւ
իր
բարեկեցությամբ
նրանց
է
պարտական…
Շվեյցարիայում,
ընդհակառակն,
հողը
բաժանված
է
մեծ
մասամբ
փոքր
կտորների
վերա,
որոնց
տերերը
իրանք
գյուղացիք
են:
Բայց
ի՞նչ
է
բռնում
այդտեղ
մեծ
գումարների
(կապիտալների)
տեղը,
-
գյուղացիների
մեջ
ընկերակցությունները,
որոց
միջոցով
նմանապես
ձեռք
է
բերվում
մեծ
դրամագլուխ,
որ
գործ
է
դրվում
երկրագործու-
թյան
դրության
բարվոքելուն:
Մեր
հայերի
երկրագործ
դասի
մեջ
չկան
մեծ
կապիտալիստ
կալվածատերերը
ինչպես
Անգլիայում,
չկան
ուրիշ
կողմից
ինքնաօգնության
սկզբի
վերա
հիմնած
ընկերակցությունները,
ինչպես
Շվեյցարիայում:
Երբ
տարին
աջող
է,
երկրագործի
վիճակը
դեռ
տանելի
է,
իսկ
եթե
հասավ
երաշտային
տարին,
կամ
գյուղացին
անձնական
պատճառներով
չունի
միջոց
իր
արտերը
ցանելու,
այն
ժամանակ
նա
մի
ելք
ունե
իր
դառն
վիճակից
դուրս
գալու…
Պարտքով
առնել
մի
գումար,
որին
վճարում
է
ահագին
տոկոսներ:
Նա
պիտի
մեծ
տոկոսներ
վճարի
պարտքատիրոջ,
պիտի
ցանք
անի,
իր
արտերը
վարի,
պետք
է
արքունական
հարկ
տա
այդ
փոխ
առած
գումարից,
եւ
դարձյալ
ստիպված
է
նոր
պարտքեր
անել,
այնպես
որ
երբեք
չէ
դուրս
գալիս
իր
պարտքերից:
Չկա
մի
ընդհանուր
գանձարան,
որին
նա
կարողանար
դիմել
նեղ
նյութական
դրության
մեջ
փոքր
տոկոսներով
մի
գումար
փոխ
ուզելու:
Երկրագործական
գործիքները
նահապետական
դրության
մեջ
են,
եւ
նա
չունե
մի
կողմից
այնքան
հասկացողություն,
որ
ըմբռնի
կատարելագործված
մեքենաների
օգուտը,
իսկ
մյուս
կողմից,
եթե
հասկանար
էլ,
չունե
երբեք
պատրաստի
գումար
այդպիսիները
ձեռք
բերելու:
Լոկ
բարոյական
քարոզները,
թե
մեր
գյուղացի
ազգաբնակությունը
պիտի
լուսավորվի,
պիտի
առաջադիմություն
սիրե,
թողնի
իր
հնացած,
նահապետական
գործիքները
ու
մտցնի
նորերը,
պիտի
հավատարիմ
լինի
երկրագործության
պարապմունքին,
անզոր
են
գործին
օգնելու…
Մեզ
մոտ
չկա
անգլիական
ընդարձակ
տնտեսությունը
իր
մեծ
կապիտալներով,
չկա
ուրիշ
կողմից
շվեյցարական
նեղ
տնտեսության
պես
զարգացած
երկրագործությունը
գյուղական
համայնքի
եւ
ինքնաօգնության
սկզբի
վերա
հիմնած,
իր
ընկերակցություններով,
ընդհանուր
գանձարաններով,
գյուղական
բանկերով…
Երկրագործը,
իհարկե,
այդ
ամենը
չէ
հասկանում,
եւ
անօգուտ
կլիներ
նորան
այդ
քարոզել,
նա
մի
բան
է
զգում
միայն,
այն
է,
որ
նորան
պակաս
են
նյութական
միջոցները,
այդ
ամենակարող
գործիչը
ամեն
տնտեսության
մեջ,
նորան
պակաս
է
երկրագործությունը
առաջ
տանելու
համար
գյուղական
կրեդիտը:
Եվ
նա
անդադար
եւ
անդադար
գաղթում
է
քաղաքները,
թողնելով
ապարդյուն
երկրագործական
պարապմունքը,
հաշտվելով
մի
անբնական
հրեշավոր
զգացմունքի
հետ,
ընտանիքի
եւ
հայրենիքի
հավիտենական
կորուստը:
«Մշակ»,
1872,
№
43
9.
ԻՆՉ
ԵՆՔ
ԱՐԵԼ
ԵՎ
ԻՆՉ
ՊԵՏՔ
Է
ԱՆԵՆՔ
Երկու
միջոց
կա
դատողություն
անելու
համար.
մինը՝
սկսել
ընդհանուր
դատողություններից
եւ
ապա
անցնել
մասնավորին,
մյուսը՝
մասնավոր
տեղեկություններից
անցնել
ընդհանուրին:
Առաջին
ճանապարհը
հեշտ
է
եւ
ձեռնտու
այն
անձինքներին,
որք
ժամանակակից
ճիշտ
գիտության
հետ
ծանոթ
չեն…
Այդպես
են
արել
եւ
անում
են
բոլոր
քարոզիչները:
Հավաքել
ճիշտ
փաստերը,
միմյանց
հետ
համեմատել,
քննել,
նոր
եւ
անընդհատ
փորձերով
նրանց
վերաստուգել
եւ
ապա
դուրս
բերել
միջին
կարծիք,
ընդհանուր
միտք,
-
այդ
դժվար
է
եւ
մատչելի
չէ
ճիշտ
գիտութենից
զուրկ
մարդիկներին:
Ավելի
հեշտ
չէ՞
ոտների
տակ
հաստատ
հող
չունեցող,
անհիմն
դատողություններ
անել
եւ
վճռել
հարցերը`
բարոյականությունը
քարոզելով
մարդիկներին
ամեն
քայլի
վերա…
Մինչեւ
1872
թիվը
ամբողջ
հայ
լրագրությունը
քարոզում
էր
եւ
ոչ
թե
հետազոտում,
նա
չէր
հավաքում
ճիշտ
նյութերը,
այլ
շտապում
էր
վճռել
հարցերը
ինքնակամ
կերպով,
առանց
հիմնվելու
իրողությունների
վերա:
Նա
վարժապետություն
էր
անում,
բայց
նման
էր
այն
հնացած
եւ
այժմ
անպետք
վարժապետներին,
որք
երեխաներին,
դաս
տալու
ժամանակ,
ամենի
վերա
նայում
են
որպես
վերացական
էակների
վերա,
չեն
քննում
նախ
եւ
առաջ
երեխայի
բնավորությունը,
չեն
հարցնում
նորա
կարծիքը,
չեն
ծանոթանում
նորա
հետ
որպես
այն
էակի
հետ,
որի
վերա
պետք
է
ազդեն,
այլ
քարոզում
են,
դաստիարակում
են,
ուսուցանում
են
առանց
հետազոտելու
այն
տարրը,
որին
դաստիարակում
են…
Այդ
էր
անում
մեր
ամբողջ
հայ
օրագրությունը:
«Մշակը»
առաջինն
է
եղել,
որ
հայտնել
է,
թե
նա
անպայման
ուսուցչի
(մանավանդ
վատ
ուսուցչի)
դեր
չէ
կամենում
խաղալ,
այլ
կամենում
է
վարվել
հասարակության
հետ,
ինչպես
վարվում
է
բնագետը
բնության
հետ.
նա
կամենում
է
հետազոտել
հասարակության
մեջ
եղած,
բայց
անհայտ,
քնած
ուժերը,
կամենում
է
զարթեցնել
պահանջները,
հարուցանել
պիտույքները
եւ
դուրս
բերել
նոր
մարդիկներին:
Այդ
պատճառով
«Մշակը»
ունի
լայն,
ընդարձակ
շրջան,
որովհետեւ
ժողովրդին
լուսավորելու
համար
նա
պետք
է
դիմե
նույն
ժողովրդին,
ժողովրդական
մարդիկների
մեջ
իրանց
պահանջների
ինքնաճանաչու-
թյունը
զարթեցնելու
համար,
նա
պիտի
դիմե
ինքն
ժողովրդի
մարդիկներին…
«Մշակը»
հետազոտիչ
է
եւ
ոչ
դաստիարակիչ:
Եթե
«Մշակը»
իրեն
նպատակ
է
դրել
հարուցանել
կենդանի
հարցերը,
հարուցանել
կյանք
այն
ժողովրդի
մեջ,
որին
նա
համարում
է
կենդանի,
բայց
որի
կենսական
ուժերը
քնած
դրության
մեջ
են
գտնվում,
-
նա
հետ
չի
կանգնի
ոչ
մի
միջոցից
իր
նպատակին
հասնելու
համար,
ինչպես
քիմիկոսը,
որ
քանի
մի
միջոցները
փորձելուց
հետո
մի
քիմիական
նյութ
որոշելու
համար,
հետ
չի
կանգնում
նոր
ներգործիչ
միջոցները
գործ
դնելու,
որք
հավանական
եզրակացությամբ
պիտի
ազդեցություն
ունենան
քննվող
նյութի
որպիսությունը
որոշելու
համար…
Եթե,
օրինակ,
մի
հասարակության
մեջ
ամբողջ
մի
դաս,
մանավանդ
լուսավորված
դասը,
քնած
է,
անգործ
է,
չունի
իր
սեփական
ինիցիատիվը,
թշնամի
է
առաջադիմության,
խարդախություն
սիրող
է,
ոչ
թե
միայն
թերահավատությամբ
նայում
է
ամեն
նոր
ջանքերի
վերա,
իր
մայրենի
լեզվով
գրել
ու
խոսել
արհամարհում
է,
ամեն
րոպե
ու
ամեն
դեպքում
կրկնում
է՝
ոչինչ
չէ
կարելի
անել,
բայց
եւ
առանձին
զվարճություն
է
գտնում
ամեն
նոր,
լուսավոր
երեւույթը
անճանաչու-
թյամբ
խեղդելու,
այդ
տեսակ
դասի
հետ
ուրիշ
ի՞նչ
միջոց
կարելի
է
գործ
դնել,
եթե
ոչ
նորա
վերա
անողորմ
կերպով
հարձակվել,
նորան,
ինչպես
մենք
ասացինք,
մտրակել,
նրան
այդ
վնասակար
թմրութենից
հանելու
համար…
Մտրակով
չխփես,
բան
չի
դառնա:
Այդ
ուղղությունը,
այսինքն
քննադատական
բացասական
ուղղությունը,
միակ
միջոց
է
քնած
ուժերը
զարթեցնելու
համար:
Հին
սերունդի
դեմ
ընդհակառակն,
նորանից
ոչինչ
չսպասելով,
որովհետեւ
բնականապես
նրա
ժամանակը
անցած
համարելով,
մենք
չենք
հարձակվել,
այլ
աշխատել
ենք
միայն
մեզ
պաշտպանել
նրա՝
մեր
ջանքը
հերքող
հնացած
զորության
առջեւ…
Կա
մի
երրորդ
տարրը,
այն
է
ժողովուրդը,
որ
ծույլ
չէ,
աշխատասեր
է,
բայց
անգիտակցաբար
աշխատում
է
իր
երեսի
քրտինքով,
որովհետեւ
մի
կողմից
չգիտե
ինչպես
աշխատե,
իսկ
մյուս
կողմից
իր
բոլոր
աշխատանքից
ինքն
օգուտ
չէ
քաղում:
Այդ
տեսակ
տարրի
դեմ
անկարելի
է
հարձակվել,
որովհետեւ
նա
անում
է
բոլոր
ինչ
որ
նորանից
կախված
է,
ինչ
որ
ներում
է
նրա
նեղ
տնտեսական
դրությունը…
Այդ
տարրին
հարկավոր
է
օգնել…
բայց
ինչպե՞ս,
քարոզներո՞վ…
ո՛չ,
քարոզները
ուրիշներին,
այդ
գործի
մեջ
ավելի
վարժ
մարդիկներին
թողնելով,
մենք
փորձեցինք
եւ
պետք
է
շարունակենք
աշխատող
ամբոխին
օգնել,
դիմելով
նույն
ամբոխին,
որ
նա
իր
դրությունը
պարզի,
հաղորդելով
մեզ
իր
դրության
մասին
հում,
անմշակ
նյութերը,
թե՛
տնտեսական,
թե՛
բարոյական
կողմից:
Միեւնույն
ժամանակ,
լավ
գիտենալով,
որ
աշխատող
դասի
բարոյական
կողմը,
մտավոր
զարգացումը
անմիջապես
կախումն
ունի
նրա
տնտեսական
դրության
բարելավութենից,
մենք
միշտ
ուշադրու-
թյուն
էինք
դարձնում
եւ
պիտի
դարձնենք
գլխավորապես
տնտեսական
խնդիրների
վերա…
Ուրեմն
հին
սերունդը
մենք
համարում
ենք
անվնաս,
անցավոր
եւ
պետք
է
մեր
ձայնը
նրա
դեմ
բարձրացնենք
միայն
այն
րոպեներում,
երբ
ստիպված
կլինենք
մեր
անձը
պաշտպանել:
Նոր,
լուսավորված
սերունդը,
եթե
նա
չփոխվի
մտրակի
հարվածների
տակ,
մենք
պիտի
միշտ
համարենք
խավարասեր
եւ
նրա
գոյությունը
ամենավնասակար
արգելք
ժողովրդի
կանոնավոր
զարգացման
համար:
Ժողովուրդը,
ճշմարիտ
աշխատող
ամբոխը
մենք
պիտի
համարենք
մեր
գործունեության
համար
վերջնական
նպատակ,
եւ
նրա
տնտեսական
դրությունը՝
բարելավության
աղբյուր
ամբողջ
հայ
հասարակության
համար:
«Մշակ»,
1873,
№
1
10.
ՀԱՅՈՑ
ՕՐԱԳՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԸ
Մինչեւ
որ
ինքն
Հայոց
ժողովուրդը
քնած
էր
բարոյապես
եւ
մտավորապես,
անկարելի
էր
սպասել,
որ
ցրված
ազգի
այն
տեղերում,
ուր
որ
ավելի
բազմաթիվ
էր
հայ
տարրը,
ծագեր
մտավոր
կյանքը…:
Այն
տեղերը,
ուր
հայերը
խիտ
կերպով
էին
բնակվում,
ուր
նոքա
գաղթականներ
չէին,
այլ
բնիկներ,
այն
տեղերը
երկար
ժամանակ
զրկված
լինելով
օտար
տարրերի
հետ
անմիջական
հարաբերություններից,
դժվարությամբ
էին
զարգանում:
Հայ
գաղթականը,
ընդհակառակն,
պատահելով
օտար,
ավելի
լուսավորյալ
հասարակությանը,
ըմբռնելով
օտար
կրթությունը,
ինքն
զարթնում
էր,
զգում
էր
եւ
իր
անձնական
մտավոր
պիտույքը:
Այն
զգացմունքը
որ
քնած
էր
մնում
նահապետական
կյանքի
շրջանում,
զարթնում
էր
հարակցելով
օտար,
ժամանակակից
պահանջներին
ավելի
համապատասխան
կրթված
հասարակության
հետ…:
Այդ
է
պատճառ,
որ
հայի
մտավոր
կյանքի
ժամանակակից
նշույլները
չծագեցան
Երեւանում,
կամ
Վան
ծովի
եզերքին,
այլ
նրա
արդյան
գրականության
արդյունքը,
գրքերը,
լրագիրները
ու
օրագիրները
երեւեցան
Վենեցիայում,
Փարիզում,
Կ.
Պոլսում,
Պետերբուրգում,
Մոսկվայում,
Թեոդոսիայում
եւ
այլն…
Երբ
օտար
երկիրներում
հրատարակված
այդ
գրականության
միջոցով
փոքր
առ
փոքր
լուսավորվեցավ
եւ
մտավոր
կյանքի
ճաշակն
առավ
հայերի
այն
մասը,
որ
անշարժ
մնացած
էր
հայ
ազգութենից
բուն
բնակեցրած
տեղերում,
այն
ժամանակ
միայն
հարուցվեցավ
մտավոր
կյանքի
պահանջը
եւ
հայ
բազմամարդ
կենտրոնական
քաղաքներում:
Վենեցիայում
կամ
Մոսկվայում
հրատարակված
ամսագիրները,
միջնորդ
լինելով
միայն
եվրոպական
լուսավորության
եւ
հայերի
մեջ,
այո,
դաստիարակչի
պաշտոն
կարող
էին
կատարել
մեր
ժո-
ղովրդի
վերաբերությամբ,
բայց
հեռու
լինելով
մեր
ազգի
բուն
բնակեցրած
երկրից,
հետազոտել
չէին
կարող
նորա
կյանքի
պիտույքները:
Կովկասի
մայրաքաղաքում,
Թիֆլիսում
հրատարակվող
պարբերական
գրվածները
արդեն
երկրորդ
քայլ
են
դեպի
հայ
մտավոր
կյանքի
առաջադիմությունը:
Բայց
սորանով
չպիտի
բավականանանք,
չպետք
է
նայենք
Թիֆլիսի
կամ
Կ.
Պոլսի
օրագրության,
որպես
մեր
մտավոր
գործունեության
վերջին
խոսքի
վերա:
Պետք
է
մեր
բոլոր
ջանքը
գործ
դնենք
հայ
օրագրության
գործին
դարձյալ
մի
քայլ
անել
տալ…
Պետք
է
նպաստենք
այժմ,
երբ
հողը
պատրաստ
է
մտավոր
մշակության
համար,
որ
հայերից
բնակեցրած
գավառներում
էլ
ծագի
ինքնուրույն,
տեղական
մտավոր
կյանք:
Պետք
է
նպաստենք,
որ
գավառական
նշանավոր
կենտրոններում
հրատարակվին
տեղական
պարբերական
թերթերը:
Այդ
տեսակ
պարբերական
հրատարակությունները
բացի
տեղական
օգուտից,
բացի
այն,
որ
նրանք
կզարգացնեն
ընթերցանության
սերը
հայրենակիցների
մեջ,
նյութ
կներկայացնեն
Թիֆլիսի
կամ
Կ.
Պոլսի
լրագրությանը,
կկատարեն
շատ
դիպվածներում
գավառներից
ստացվող
թղթակցությունների
պաշտոնը,
տեղական
խնդիրների
առավել
մշակված
նյութեր
մեզ
առաջարկելով…
Մենք
ասեցինք՝
հողը
պատրաստ
է…
պարզենք
մեր
միտքը:
Վենեցիայում
կամ
Մոսկվայում
հրատարակված
ամսագիրները
մի
կողմից
ժողովրդի
հետ
անմիջական
կապ
չունենալով,
մյուս
կողմից
իրանց
տպագրված
նյութերին
նայելով,
չէին
ներկայացնում
մի
ներքին,
բարոյական
կապ,
հոդվածները
չունեին,
եւ
չէին
կարող
ունենալ
միմյանց
մեջ
կապ,
ամսագիրները
չունեին
մի
որոշ
ուղղություն…
Սոքա
զանազան,
միմյանց
անկապ
նյութերի
ժողովածուներ
էին,
որք
գուցե
ընտանեկան
ընթերցանության
համար
հետաքրքիր
նյութ
էին
առաջարկում,
բայց
չէին
կարող
հասնել
այն
նշանակության,
որին
պիտի
ձգտե
ամսագրի
գրականական
ձեւը,
այն
է՝
ուսումնասիրելով
ազգային
լրագրության
եւ
օրագրության
մեջ
ցրված
միմյանցից
անկապ,
հում
նյութերը,
միմյանց
մեջ
կապել,
դասավորել,
մշակել
եւ
նրանց
վրա
հիմնվելով,
ընդհանուր
տնտեսական,
ազգագրական,
ուսումնական
խնդիր
հարուցանել,
լրագրության
մեջ
բոլոր
զարթեցրած
հարցերից
ընդհանուր
տեսություն
անել:
Այդ
է
իսկ
ամսագրի
պաշտոնը,
այդ
է
ընդհանրապես
ընդունված
ֆրանսիական
revue
բառի
նշանակության
ճիշտ
թարգմանությունը-
տեսություն:
Որ
ամսագիրը
կարողանա
ինքնուրույն
նշանակությանը
հասնել,
նա
պիտի
հիմնվի
այն
ժամանակ,
երբ
կբազմանան
հայրենական
քաղաքական,
գրականական
եւ
մասնագիտական
օրագիրները
եւ
շաբաթաթերթերը:
Օրագրությունը
ամսագրի
վերաբերությամբ
միեւնույն
դեր
պիտի
խաղա,
ինչ
դեր
որ
խաղում
են
գավառական
թերթերը
կենտրոնական
թերթի
վերաբերությամբ,
կամ
նրանց
բացակայության
ժամանակ
լրացնում
են
գավառական
թղթակցությունները…
Մեր
կարծիքով
հայրենական
պարբերական
գրականությունը
զանազան
շրջանները
անցնելուց
հետո,
այնքան
պատրաստած
է
ազգի
մտավոր
հողը,
որ
մեզ
կներվի
հուսալ,
թե
կարճ
միջոցում
Վանի
եւ
Բագուի
պես
քաղաքների
մեջ
մտադրած
պարբերական
թերթերի
օրինակով,
կարողանան
մեր
գավառական
քաղաքներից
մի
քանիսը
ձեռք
տալ
տեղական
թերթերի
հրատարակությանը…
մեր
կարծիքով
Ալեքսանդրապոլ,
Շուշի,
Բագու,
առայժմ…
Եվ
որովհետեւ
այդ
դիտավորության
նշույլները
երեւեցան,
մենք
մեր
պարտավորությունը
կհամարենք
«Մշակի»
հաջորդ
համարներից
մինի
մեջ՝
առաջարկել
գավառներում
տեղական
հայոց
թերթ
հրատարակելու
ցանկացողներին,
մեր
կարծիքով
անհրաժեշտ
պրոգրամը:
«Մշակ»,
1873,
№
2