31.
ՊԱՏԵՐԱԶՄ
ԹԵ
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Այժմյան
քաղաքական
անորոշ
դրության
ժամանակ
անկարելի
է
ուրիշ
բանի
վրա
մտածել
եւ
գրել,
բացի
քաղաքական
անցքերի
վրա:
Ամեն
տեղից
լսում
ես
նույն
հարցերը,
որոնք
միշտ
անպատասխան
են
մնում՝
պատերազմ
կլինի՞
թե
ոչ…
Վերջին
հեռագիրները
քաղաքական
աշխարհի
ավելի
խաղաղ
տրամադրություն
են
ցույց
տալիս:
Բայց
փողերի
կուրսը,
որ
քաղաքական
տրամադրության
ամենաճիշտ
ջերմաչափ
է,
դեռեւս
շատ
ընկած
է,
հույս
ունենանք
որ
այդ
ջերմաչափը
շուտով
կբարձրանա:
Մեր
կարծիքով
Ռուսաստանին
հարկավոր
է
խաղաղությունը,
որպեսզի
կանգնեցրած
առուտուրը,
դադարեցրած
արդյունագործու-
թյունը
կրկին
իրանց
առաջվա
ընթացքը
եւ
զարգացումը
ստանային:
Ռուսաստանը
թեեւ
հաղթող
է
դուրս
եկել
ծանր
պատերազմից,
բայց
այդ
պատերազմը
չափից
դուրս
լարել
է
ամբողջ
երկրի
տնտեսական
ուժերը:
Այժմ
հարկավոր
է
տեւողական
հանգստությունը
ժամանակավորապես
խանգարված
տնտեսական
հավասարակշռությունը
նորից
վերականգնեցնելու
համար:
Մեր
թուրքաբնակ
եղբայրակիցների,
Թուրքիայի
հայերի
համար,
նույնպես
ցանկալի
է,
որ
հաստատվի
խաղաղությունը:
Այն
մարդկային
իրավունքները,
որոնց
ձգտում
են
թուրքաբնակ
հայերը,
ավելի
հեշտ
կերպով
կարող
են
ձեռք
բերված
լինել
խաղաղության
ժամանակ,
քան
թե
պատերազմի
ժամանակ:
Հայերը
ոչինչ
շահ
չունեն
պատերազմից,
այնինչ
եթե
ընդհանուր
եվրոպական
կոնգրես
կկայանա,
հայերը
կարող
են
ներկայացնել
կոնգրեսին
մասնակցող
մեծ
պետություններին
իրանց
արդար
պահանջները
եւ
հույս
ունենալ,
որ
նրանց
ձայնը
վերջապես
կլսվի,
որ
նրանց
իրավացի
պահանջները
կշարժեն
վերջապես
Եվրոպայի
մարդասեր
զգացմունքը:
Քաղաքական
այժմյան
անորոշ
դրություն
է
գուցե
պատճառը,
որ
Թուրքիայի,
մանավանդ
Կ.
Պոլսի
հայերը
այն
եռանդով
չեն
գործում,
որով
իսկապես
պետք
է
գործեին
իրանց
դրությունը
ապահովելու
համար,
այն
օգուտը
չեն
քաղում
Թուրքիայի
այժմյան
աննախանձելի
դրութենից,
որ
կարող
էին
քաղել,
եթե
ճշմարիտ
հասկացող
եւ
ճարպիկ
ժողովրդական
առաջնորդներ
ունենային:
Թուրքիան
հաղթված,
ընկած,
ջարդված
է,
նորա
բոլոր
հպատակ
ազգերը
ձայն
են
բարձրացնում
իրանց
ազգային
եւ
մարդկային
իրավունքները
պահանջելու
համար,
իսկ
հայերը,
որոնք
վայելում
են
Թուրքիայում
մի
հայտնի
քաղաքական
իրավունք,
մի՞թե
այդ
իրանց
իրավունքներից
ավելի
մեծ
օգուտ
չեն
կարող
քաղել,
քան
թե
թուրքաբնակ
մյուս
ազգությունները:
Առաջին
քայլը,
որ
Թուրքիայի
հայերը
կարող
էին
անել
իրանց
երկրի
ինքնավարությանը
հասնելու
համար,
բացի
իրանց
պատգամավորներին
Եվրոպայի
այլեւայլ
մայրաքաղաքները
ուղարկելուց,
այն
պետք
է
լիներ,
ինչպես
մենք
շատ
անգամ
կրկնել
ենք,
որ
Թուրքիայի
հայերը
տեղափոխեին
իրանց
Կ.
Պոլսի
ազգային
ժողովը
Հայաստանի
հողի
վրա:
Թուրքիայի
այժմյան
դրության
մեջ
նոքա
այդ
շատ
հեշտ
կերպով
կարող
էին
անել:
Մի՞թե
Թուրքիայի
հայերը
մինչեւ
այժմ
այնքան
միամիտ
են,
որ
ձգտելով
դեպի
իրանց
հայրենիքի
նահանգական
ինքնավարությունը,
նոքա
կարծում
են,
որ
իրանց
տեղական
գործերը,
իրանց
երկիրը,
պետք
է
շարունակեն
Կ.
Պոլսից
կառավարել:
«Մշակ»,
1878,
№
63
32.
ԻՆՉ
ԷՐ
«ՄՇԱԿԸ»
ԵՎ
ԻՆՉ
Է
ԱՅԺՄ
«Մշակի»
թշնամիների
բերանից
լսվում
է
շատ
անգամ
հետեւյալ
խոսքը.
«Այդ
լրագրից
ոչինչ
չկա
ռուսաց
լրագիրների
մեջ
արտատպելու
համար,
այդ
լրագիրը
շատ
քիչ
իրական
նյութ
է
պարունակում
իր
մեջ.
փաստերի
կողմից
շատ
աղքատ,
նա
միայն
դատողություններով
լի
է
եւ
ավելի
կարող
է
համարվել
իրան
խմբագրի
անձնական
օրգան,
քան
թե
հասարակական
թերթ…»:
Արդյոք
ուղի՞ղ
է
այդ
խոսքը:
«Մշակի»
վերջին
տարիներին
վերաբերել
այդ
տեսակ
դատողությունը
ուրիշ
բան
չէ,
եթե
ոչ
կատարյալ
կողմնապահություն
եւ
կույր
թշնամություն:
Վերջին
տարիները
«Մշակ»
լրագիրը
ներկայացնում
է
հարուստ
նյութեր
թե՛
իր
ներքին,
թե՛
արտաքին
բաժիններում
եւ
թե՛
բանասիրական
բաժնում:
Նա
բազմակողմանի
եւ
նյութավոր
առաջնորդող
հոդվածներ
էլ
ուներ
եւ
այդ
բանով
պարտական
էր
լրագրի
մյուս
մասերի
հարուստ
եւ
բազմակողմանի
նյութերին:
Վերջին
տարիների
ներքին,
բայց
մանավանդ
արտասահմանյան
թղթակցությունները
«Մշակի»
մեջ
կարող
կլինեին
պատվավոր
տեղ
բռնել
մինչեւ
անգամ
ռուսաց
մայրաքաղաքների
թերթերի
էջերի
մեջ:
Այն
րոպեից,
երբ
«Մշակը»
ամենօրյա
դարձավ,
ավելի
էլ
բազմացան
նրա
մեջ
դրական
փաստերով
լի
Ռուսաստանի
թե՛
եվրոպական
մասից,
թե՛
Կովկասից
ստացվող
նյութավոր,
փաստերով
լի
թղթակցությունները:
Ամենալավ
ապացույց
մեր
ասածի
ճշմարտու-
թյան
կարող
է
լինել
այդ
տարվա
ներքին
լուրերի
բաժնի
հարստությունը
եւ
բազմակողմանիությունը:
Իսկ
ինչ
վերաբերում
է
«Մշակի»
գոյության
առաջին
երկու,
երեք
տարիներին,
գուցե
մասամբ
արդար
է
մեր
լրագրի
վերաբերու-
թյամբ
մեր
թշնամիների
մեղադրանքը:
Բայց
դա
էլ
իր
հարգելի
եւ
դրական
պատճառներն
ունի:
Երբ
մենք
սկսեցինք
հրատարակել
մեր
թերթը,
լրագրություն
ասած
բանը,
այդ
բառի
բուն
նշանակությամբ,
չտեսնված
բան
էր
հայերի
մեջ:
Հասարակական
խնդիրները
քնած
դրության
մեջ
էին,
նրանց
զարթեցնելու,
քննելու
եւ
ձեւակերպելու
համար
հարկավոր
էր
մի
դիտող
աչք:
Այդ
բավական
չէ.
հարկավոր
էր
կրթել,
պատրաստել
գրողներին,
աշխատակիցներին:
Հայը
դեռեւս
անսովոր
էր
դիտել
իրան
շրջապատող
կյանքի
եւ
երեւույթների
հասարակական
կողմը
եւ
այդ
երեւույթների
նշանակությունը:
«Մշակը»
մի
ամբողջ
ուսումնարան
էր
շատերի
համար:
Գրողները
հետզհետե
պատրաստվեցին,
կրթվեցան:
Այդ
է
գուցե
պատճառը,
որ
«Մշակը»
երկար
ժամանակ,
իր
գոյության
առաջին
տարիները
կրում
էր
իր
վրա
իրան
խմբագրի
կամ
խմբագրության
մի
քանի
անդամների
անձնական
օրգանի
գույնը:
Այն
ժամանակ
հարկավոր
էր
արվեստական
կերպով
խնդիրներ
հարուցանել…
Այժմ
մենք
այդ
միջոցների
մեջ
էլ
հարկավորություն
չունենք:
Ալժմ
մեր
ներքին
կյանքը
լի
է
ինքնուրույն
խնդիրներով,
որոնք
իրանք
են
ծնվում,
հարուցվում
եւ
ձեւ
ստանում:
Եթե
մի
ժամանակ
«Մշակը»
անձնական
օրգան
էր,
նա
վաղուց
է
արդեն
որ
հասարակական
օրգան
է
դարձել,
եւ
մենք
հավատացած
ենք,
որ
քանի
գնում
է,
նա
հետզհետե
հասարակական
ուժ
է
դառնում:
«Մշակ»,
1878,
№
67
33.
ԹՈՒՐՔԻԱՅԻ
ՀԱՅԵՐԻ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Թուրքիայի
հայերի
պահանջները
զանազանվում
են
Թուրքիայի
մյուս
քրիստոնյա
ազգերի
պահանջներից
նորանով,
որ
հայերը
Թուրքիայից
կատարյալ
անկախություն
չեն
պահանջում,
այլ
միայն
խնդրում
են
մտցնել
Հայաստանում
վարչական
ինքնավարություն:
Հայերի
պահանջները
շատ
համեստ
եւ
խոհեմ
են:
Հայոց
դելեգատները
ներկայացրին
կոնգրեսին
մի
հիշատակագիր,
որի
բովանդակության
հետ
կաշխատենք
մանրամասնաբար
ծանոթացնել
մեր
ընթերցողներին:
Այժմ
հիշատակագիրը
շատ
լավ
ընդունելություն
գտավ
կոնգրեսում:
Գերմանական
մամուլը
միաձայն
խոստովանում
է,
թե
հայերի
պահանջները
շատ
չափավոր
են:
Այժմ,
եթե
Հայաստանը
կդառնա
ներքին,
կառավարչական
ավտոնոմիա
ունեցող
թուրքաց
մի
նահանգ,
եթե
հայերից
ստացվող
հարկերի
մեծ
մասը
կմնա
նույն
իսկ
հայոց
երկրում
եւ
կգործածվի
երկրի
բարեկարգության
եւ
ճանապարհների
շինելու
վրա,
ցանկալի
է,
որ
նախ
եւ
առաջ
օրինավոր
ճանապարհները
շինվեն
երկրի
խորքերում,
որոնց
միջոցով
Հայաստանի
հետ
ընկած
եւ
հայերով
բավական
խիտ
կերպով
բնակեցրած
տեղեր,
ինչպես
Վան,
Մուշ
եւ
այլն,
հարակցու-
թյուն
ունենային
երկրի
սահմանների
եւ
ծովի
հետ:
Այդպիսով
հայ
երկրագործ
եւ
արդյունաբերող
դասը
ուժ
կստանար,
նյութապես
կապահովեր
իր
դրությունը
եւ
կկարողանար
պատրաստ
լինել
մրցել
օտարազգի
արդյունաբերողների
հետ:
Իսկ
եթե
նախքան
շինվեին
ճանապարհները
Հայաստանի
ներսում,
որոնց
միջոցով
կհեշտանար
երկրի
արդյունահանությունը,
սկզբից
անգլիացիների
ջանքերով
շինվեին
երկրի
սահմաններից
եւ
ծովի
ափերից
երկաթուղիներ,
անգլիացիները
իրանց
ձեռքը
կգցեին
երկրի
ամբողջ
արդյունաբերությունը,
կխեղդեին
հայ
արդյունաբերող
ամբոխի
նյութական
դրությունը,
միամիտ
եւ
անփորձ
հայը
կընկներ
անգլիացիների
ձեռքը
եւ
նրանց
ձեռքում
տնտեսական
կողմից
ստրուկ
կդառնար:
Տնտեսական
ստրկությունը
ամենասարսափելի
ստրկությունն
է:
Որքան
էլ
Թուրքիայի
հայը
անգլիացիներին
բարեկամ
համարեր,
այնուամենայնիվ,
լավ
է
եթե
նախապես
հասկանա,
որ
պետք
է
շատ
զգուշանա
այդ
տեսակ
բարեկամներից:
Ռուսներից
հետո,
որոնց
ձեռքով
հարուցվեցավ
հայոց
խնդիրը,
անգլիացիները
արեւմտյան
Եվրոպայի
երկրներից
ամենից
շատ
նպաստեցին
հայոց
խնդրի
աջողվելուն,
ամենից
շատ
իրանց
հայի
բարեկամ
ցույց
տվեցին…
Բայց
չպետք
է
մոռանալ,
որ
նյութական
եւ
տնտեսական
գործերում
բարեկամություն
ասած
բանը
անգլիացիներին
անհասկանալի
մի
բան
է:
«Մշակ»,
1878,
№
108
34.
ԴԱՍԻՑ
ՕԳՈՒՏ
ՔԱՂԵՆՔ
Վերջին
երկու
տարվա
ընթացքում
հայերը
իրանց
մասին
լսել
տվեցին
ամբողջ
աշխարհին:
Ծնվեցավ
մինչեւ
անգամ
հայոց
խնդիրը…
Երկու
տարին
վայրկյան
է
մի
ազգի
կյանքի
համար,
մանավանդ
մի
այնպիսի
հնադարյան
ազգության
համար,
ինչպես
հայերն
են:
Ազգերը
պատրաստվում
են
քաղաքական
կյանքի
համար
տասը
տարիների,
հարյուր
տարիների
ընթացքում,
ձգտում
են,
ջանքեր
են
անում
այս
կամ
այն
հետեւանքին
հասնելու,
շատ
անգամ
արած
ջանքերը
անաջող
են
լինում,
բայց
կյանք
եւ
բնավորություն
ունեցող
ազգերը
րոպեական
անաջողութենից
չպետք
է
վհատվեն…
Ամեն
մի
անաջողության
վրա
ապագա
ունեցող
ազգերը
պետք
է
նայեն
ինչպես
մի
դասի
վրա,
որի
դառն
փորձից
պետք
է
օգուտ
քաղեն
անցյալում
իրանց
բռնած
սխալ
ընթացքը
ուղղելու
համար:
Վերջին
երկու
տարվա
մեջ
հայերը,
այո՛,
լավ
աշխատեցին:
Այդ
պետք
է
խոստովանել:
Բայց
այդ
երկու
տարուց
առաջ
ի՞նչ
արին
նրանք
այդ
ճգնաժամին
պատրաստվելու
համար…
Ոչինչ,
կամ
գրեթե
ոչինչ:
Մոտ
քսան
տարի
է,
որ
Թուրքիայի
հայերը
վայելում
են
սահմանադրություն:
Արդյոք
օգուտ
քաղեցի՞ն
նրանք
այդ
սահմանադրութենից:
Նրանք
կարող
էին
տեղափոխել
իրանց
ազգային
ժողովը
Թուրքիայի
մայրաքաղաքից
Հայաստանի
հողի
վրա:
Նրանք
այդ
չարեցին:
Նրանք
պետք
է
աշխատեին
կազմել
իրանց
սեփական
միլիցիա
քուրդերի
եւ
չերկեզների
դեմ
իրանց
պատիվը
եւ
կայքերը
պաշտպանելու
համար:
Նրանք
այդ
չարեցին:
Նրանց
հոգեւորականությունը
պետք
է
աշխատեր
գրավել
դեպի
հայոց
դպրոցները
հայերին
բարեկամ
թափառական
ցեղերի,
եզիդ
քուրդերի,
ասորեցիների
եւ
այլ
ցեղերի
նոր
սերունդը:
Նրանք
այդ
չարեցին,
պիղծ
եւ
անարժան
համարելով
այլազգիների
երեխաներին
հայոց
հոգեւոր
դպրոցների
մեջ
ընդունված
լինելու
համար:
Տարիներով
մենք
ոչինչ
չենք
արել
եւ
պահանջում
ենք,
որ
երկու
տարվա
մեջ,
մի
խումբ
երիտասարդների
եւ
երկու-երեք
լուսավորված
հոգեւորականների
ջանքերով,
որոնց
գործունեությանը
շատերը
մինչեւ
անգամ
աշխատում
էին
վնասել,
ազգը
հասներ
նույն
աջող
հետեւանքներին,
որոնց
հասան
սլավյան
ցեղերը
հարյուր
տարվա
ջանքերով,
աշխատանքով
եւ
անթիվ
զոհաբերություններով:
Այն
հետեւանքներն
էլ,
որոնց
մենք
հասանք
երկու
տարվա
ընթացքում,
պետք
է
հրաշալի
համարվեն…
Գոհ
լինենք
այն
հետեւանքներով,
որոնց
հասանք,
աշխատենք
օգուտ
քաղել
ձեռք
բերված
իրավունքներից,
աշխատենք
այդ
իրավունքները
իրագործելու
ժամանակ,
որքան
հնարավոր
է
լայնացնել,
ընդարձակել
նրանց,
բայց
մանավանդ
աշխատենք
օգուտ
քաղել
մեզ
տված
դառն
դասից
եւ
այսուհետեւ
գործենք
բոլորովին
այլ
կերպով,
քան
թե
մինչեւ
այժմ
գործում
էինք:
Հայի
նպատակը
պետք
է
այսուհետեւ
լինի՝
զարգացնել
իր
բոլոր
ազգային
ուժերը
մայրենի
հողի
վրա,
մտցնել
իր
ազգի
մեջ
եվրոպական
լուսավորություն,
աշխատել
բարվոքել
իր
ժողովրդի
տնտեսական
դրությունը
եւ
ամեն
միջոցներով
դեպի
իրան
գրավել
իրան
շրջապատող
վայրենի
բարեկամական
ցեղերը,
մտցնել
նրանց
մեջ
քաղաքակրթությունը,
իսկ
թշնամի
թափառական
ցեղերի
դեմ
զենքը
ձեռին
պաշտպանվել:
Ահա
այն
նախագիծը,
որին
Թուրքիայի
հայերը
վաղուց
արդեն
պետք
է
հետեւեին:
«Մշակ»,
1878,
№
115
35.
ԱՅԴ
ԱՆՀՐԱԺԵՇՏ
ԷՐ
Մի
ազգ
կարող
է
ունենալ
ամենաերեւելի
գրողներ,
կարող
է
ծնած
լինել
ամբողջ
աշխարհում
նշանակություն
ստացած
գրականություն,
կարող
է
նշանավոր
պատմական,
փիլիսոփայական
գրվածներ
ունենալ,
կարող
է
արդյունաբերած
լինել
աշխարհահռչակ
բանաստեղծների,
բայց
մի
ազգի
հասարակական
եւ
քաղաքական
վերածնունդը
միշտ
սկիզբ
է
առնում
գրականական
այն
ձեւից,
որ
անվանում
են
ինքնաքննություն:
Ճշմարիտ
է,
ազգերի
բարոյական
եւ
մտավոր
կրթության
գործի
համար
ամենից
շատ
արել
են
այնպիսի
մարդիկ,
ինչպես
Շեքսպիր,
Գյոթե,
Շիլլեր,
Բայրոն,
Լեսինգ
եւ
ուրիշներ,
բայց
ազգերի
հասարակական
եւ
մանավանդ
քաղաքական
կյանքի
վերածնության
վրա
գլխավորապես
ներգործություն
են
ունեցել
անխնա
ինքնաքննության
մեթոդին
հետեւող
գրողները,
հասարակական
ախտերի
անխնա
մտրակողները…
Բախտավոր
է
Ֆրանսիան,
որ
ունեցել
է
Վոլտերին,
բայց
եւ
Գերմանիան
ունեցել
է
իր
Հայնեին
եւ
Բյորնեին…
Վերջապես
եւ
Ռուսաստանի
հասարակական
վերածնությունը
սկսվում
է
ոչ
թե
հանճարեղ
Պուշկինից
կամ
բայրոնական
Լերմոնտովից,
բայց
մտրակող
Գոգոլից:
Այն
րոպեից,
երբ
մի
ազգի
գրականության
մեջ
սկսում
է
հայտնվել
անխնա
ինքնաքննություն,
կարելի
է
հաստատ
ասել,
որ
այն
ազգի
համար
սկսվում
է
մի
նոր
դարագլուխ…
Սաստիկ,
անխնա
ինքնաքննությունը
անհրաժեշտ
է
ամեն
ազգի
պատմական
կյանքի
համար:
Բայց
արդյոք
կդիմանա
այս
կամ
այն
ազգը
ոչինչ
չխնայող
ինքնաքննության
հարվածներին
կամ
կոչնչանա
այդ
հարվածների
տակ,
այդ
ուրիշ
հարց
է:
Ինքնաքննությունը
ամեն
ազգի
գոյության
համար
մի
տեսակ
փորձաքար
է…
Նշանավոր
է,
որ
հայոց
խնդրի
հարուցվելուց
մի
քանի
տարի
առաջ
հայտնվեցավ
եւ
հայոց
գրականության
մեջ
ձգտում
դեպի
անխնա
ինքնաքննություն:
Դա
ժամանակի
նշանն
էր,
դա
ազգի
բարոյական
անգիտակցական
պահանջի
արտահայտությունն
էր:
Անխնա
ինքնաքննիչ
ուղղությունը
մի
ազգի
գրականության
մեջ,
կարելի
է
առանց
սխալվելու
կարապետ
համարել
ազգի
հասարակական
վերածնության
եւ
բարոյական
զարթման:
Եթե
մեր
ազգը
ունի
կյանք
եւ
ապագա,
թո՛ղ
գրականությունը
շարունակի
այդ
ուղղությանը
հետեւելու:
«Մշակ»,
1878,
№
123
36.
ՈՒՄ
ԿՈՂՄԸ
ՊԱՀԵՆՔ
Անգլիան
աշխարհիս
ամենալուսավորված
երկիր
է,
աղաղակում
են
տգետները:
Աստված
չանի
այդպես
լուսավորված
լինել,
ինչպես
Անգլիան
է,
ասում
ենք
մենք:
Իսկական
լուսավորությունը
պետք
է
հիմնվի
նյութական
եւ
մտավոր
հավասարության
ձգտման
վրա:
Իսկ
ոչ
մի
երկրում
այդ
կողմից
չէ
տիրապետում
այնքան
սարսափելի
անարդարություն,
որքան
ազատ
Բրիտանիայում:
Անգլիայի
ամբողջ
հողերը
պատկանում
են
հարուստ
լորդերի
մի
փոքրիկ
խմբին,
իսկ
ժողովուրդը
զրկված
է
հողի
սեփականութենից:
Ոչ
մի
երկրում
չկան
այնպիսի
հարստություններ,
ինչպես
Անգլիայում,
բայց
ուրիշ
կողմից
ոչ
մի
երկրում
չեք
պատահի
մի
ավելի
սարսափելի
աղքատության,
քան
թե
Անգլիայի
ստորին
դասի,
ամբոխի
մեջ:
Լուսավորությունը
տարածված
է
Անգլիայում
ավելի
քան
որեւէ
ուրիշ
եվրոպական
երկրում,
բայց
այդ
լուսավորությունը
գլխավորապես
բարձր
եւ
մասամբ
միջին
դասի
սեփականություն
է,
իսկ
ստորին
դասը,
ամբոխը,
միլիոնավոր
մշակ
դասակարգը
անասելի
տգիտու-
թյան
մեջն
է
մնում…
Մեծ
Բրիտանիայի
հողի
վրա
բնակվող
հազարավոր
մարդիկ
ոչ
թե
միայն
գրագետ
չեն,
բայց,
ինչպես
հայտնվում
է
վիճակագրութենից,
չունեն
ոչինչ
տեղեկություն
Աստծո
գաղափարի
վրա,
ոչինչ
հասկացողություն
չունեն
իրանց
հայրենիքի
աշխարհագրական
դրության
եւ
քաղաքական
կազմակերպության
վրա:
Հարուստ,
լուսավորված,
ազատ
Անգլիան
ունի
բազմաթիվ
պարիաներ,
որոնք
ապրում
են
չքավորության,
կատարյալ
տգիտության,
սարսափելի
կեղտի
եւ
վայրենության
մեջ…
Անգլիան
ժառանգական
լորդերի
եւ
հարստահարող,
վաճառական
բուրժուաների
հանրապետություն
է
հին
Աթենքի
պես,
որ
պարծենում
էր
իր
ազատությամբ,
բայց
ուներ
եւ
ստրուկներ:
Անգլիան,
այո՛,
լուսավորված
երկիր
է,
բայց
նա
մի
տեսակ
եվրոպական
Չինաստան
է,
որ
հասած
լինելով
զարգացման
մի
հայտնի
կետին,
քարացել
է
իր
զարգացման
մեջ
եւ
այլեւս
ընդունակ
չէ
որեւէ
առաջադիմություն
անելու:
Տնտեսական
սարսափելի
անհավասարության,
մտավոր
զարգացման
անհավասարության
եւ
հարստահարող
սակավամասնության
երկրի
մեջ
տիրապետելու
կողմից
Անգլիան
գտնվում
է
դեռ
այն
դրության
մեջ,
որի
մեջ
գտնվում
էր
Ֆրանսիան
իր
մեծ
հեղափոխութենից
առաջ:
Ոչ
մի
տեղ
չկա
այնքան
հարստություն
եւ
ուսում,
որքան
Անգլիայում,
այն
է
տոհմական
եւ
փողի
արիստոկրատիայի
մեջ,
բայց
ոչ
մի
երկրում
չկա
այնպիսի
զզվելի
չքավորություն,
վայրենի
տգիտություն,
նյութական
թշվառություն,
որքան
անգլիական
ստորին
դասակարգերի,
ամբոխի
մեջ:
Անգլիային
վաղ
թե
ուշ
սպառնում
է
սարսափելի
արյունահեղ
հեղափոխություն:
Նա
լավ
հասկացել
է
եւ
այդ
սպառնող
շարժմանը
առաջն
առնելու
համար,
նա
իրան
նպատակ
է
դրել
գրավել
նոր
երկրներ
Ասիայում,
Ամերիկայում,
Ավստրալիայում
եւ
ամեն
տեղ,
որպեսզի
իր
չքավոր
դասակարգերի
գաղթականությամբ
կարողանա
ազատվել
այդ
թշվառներից,
բնակեցնել
նրանց
հայրենիքից
հեռու
եւ
այսպիսով
առաջն
առնել
սպառնող
հեղափոխությանը…
Իսկ
դորա
համար
Անգլիային
հարկավոր
են
հարուստ,
բայց
ամայի
երկրներ,
բնակեցրած
վայրենի
թափառական
ցեղերով,
եւ
նրա
օգուտներին
հակառակ
է,
երբ
նոր
գրավված
երկրում
նա
հանդիպում
է
առողջ,
քաղաքակրթությանը
ընդունակ
մի
ազգի…
Այդ
տեսակ
ազգությանը
նա
պետք
է
աշխատի
ոչնչացնել,
որպեսզի
նրա
հողերի
վրա
բնակեցնի
իր
ազատ
երկրի
վայրենի
պրոլետարիատը,
անհող,
չքավոր,
թշվառ
անգլիացի
պարիաներին:
Այժմ
հասկանում
եք,
թե
ի՞նչ
նպատակով
Անգլիան
աշխատել
է
իր
ձեռքը
գցել
Փոքր
Ասիան
եւ
Հայաստանը
եւ
թե
ի՞նչ
վտանգ
է
սպառնում
Հայաստանին,
եթե
հայերը
գաղթեն
իրանց
երկրից
ու
ասպարեզը
թողնեն
անգլիացիներին:
Այժմ,
ինքն
իրան
մի
հարց
է
առաջարկվում՝
ու՞մ
կողմը
պահեն
Թուրքիայի
հայերը.
լուսավորված
Անգլիայի՞,
թե՞
անիշխանական
Թուրքիայի:
«Մշակ»,
1878,
№
142
37.
ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Թուրքիայի
հայերի
մեջ,
ինչպես
գիտե
արդեն
մեր
ընթերցողը,
ձգտում
կա
գաղթել
իրանց
հայրենիքից:
Ի՞նչ
են
այդ
գաղթականու-
թյան
պատճառները:
Պատճառներ
շատ
կան:
Նախ
երկյուղ,
որ
քուրդերը
եւ
թուրքերը,
հենց
որ
ռուսաց
զորքերը
կհեռանան,
կրկին
կսկսեն
գործել
առաջվա
բարբարոսությունները:
Երկրորդ
պատճառը
տնտեսական
աննախանձելի
դրությունն
է
ժողովրդի
մեջ,
որ
գլխավորապես
հետեւանք
է
պատերազմի:
Երրորդ
եւ
ամենազորեղ
պատճառը
այն
է,
որ,
ինչպես
մեզ
հաղորդում
են
թղթակիցները,
հայոց
հարուստները
եւ
հոգեւորականները
դրդում
են
ժողովուրդը
դեպի
գաղթականությունը,
մեծացնելով
գյուղական
ժողովրդի
աչքերում
սպառնացող
վտանգը,
սարսափեցնելով
միամիտ
հային՝
նրա
վիճակի
մի
մութ
ապագա
ցույց
տալով:
Ի՞նչ
է
աղաների
եւ
հոգեւորականների
նպատակը:
Ասենք,
թե
նրանք
գիտակցաբար
չեն
ձգտում
ազգը
կորցնելու,
բայց
անգիտակցաբար
նրանք
հասնելու
են
նույն
հետեւանքին:
Նրանց
նպատակն
է
ազատվել
թուրքաց
տիրապետութենից,
ապահովել
իրանց
անձը.
նրանք
եսական
զգացմունքից
շարժված
են
գործում,
իսկ
ժողովրդի
բազմության,
գյուղական
ամբոխի
վրա
նրանք
չեն
էլ
մտածում:
Նրան
ի՜նչ
փույթ,
որ
Հայաստանում
էլ
հայ
չի
մնա,
որ
ամբողջ
ազգը
կգաղթե
իր
հայրենիքից…
Մեր
ամբողջ
պատմության
մեջ
եւ
մարդկային
ամբողջ
պատմության
մեջ
հարուստները
եւ
հոգեւորականները
հասարակության
այն
դասակարգն
էին
կազմում
միշտ,
որի
համար
հայրենիքը
երկրորդական
բան
է,
իսկ
գլխավորը
նրանց
համար
անձնական
նյութական
ապահովությունն
է:
Եվ
ճշմարիտ՝
ո՛չ
հարուստը,
ո՛չ
էլ
հոգեւորականը
կապված
չեն
հողի
հետ:
Հարուստը
ուր
որ
գնա
միշտ
ապահով
դրու-
թյան
մեջ
կլինի
իր
շարժական
կայքերի
շնորհով:
Հայոց
ազգը
կործանեց
վաճառականությունը:
Հոգեւորականն
էլ
ուր
որ
գնա,
իր
հետ
ծուխ
կունենա,
նրան
հարկավոր
չէ
հող,
հայրենիք.
նրան
ապրելու
համար
բավական
է
եկեղեցի
եւ
ծուխ,
թեեւ
այդ
լինի
օտար
մի
երկրում:
Միայն
բուն
ժողովուրդը,
գյուղական
եւ
արվեստավոր
ամբոխը
կապված
է
իր
հայրենիքի
հետ՝
մինը
հողի
պատճառով,
մյուսը
օրական
աշխատանքի
պատճառով:
Ժամանակ
է
այդ
ճշմարտությունը
հասկանալու,
ժամանակ
է
մի
զորեղ
ժողովրդական
ուժ
կազմելու՝
աղաների
եւ
հոգեւորականների
նպատակներին
ընդդիմադրելու
եւ
գաղթականության
ոգին,
որ
այդքան
դարեր
կործանեց
Հայաստանը,
զսպելու
նպատակով:
«Մշակ»,
1878,
№
148
38.
ԶԵՅԹՈՒՆԻ
ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն
երեք
տարի
է
լրանում,
որ
Թուրքիան
անընդհատ
անիշխանության
պատկեր
է
ներկայացնում:
Թուրքաց
պետության
բոլոր
նահանգներում
ապստամբությունները
հետզհետե
հայտնվում
են:
Միայն
հայերը
հնազանդ
էին
մնում
թուրքաց
տերությանը:
Նրանք
կարծում
էին,
որ
համբերությամբ
կրելով
Բ.
Դռան
լուծը,
կստանան
իրանց
հավատարմության
վարձատրությունը:
Բայց
այդպես
չէր
մտածում
ինքն՝
թուրքաց
տերությունը.
տեսնելով
հայերի
հլու
հնազանդությունը՝
Թուրքիան
սկսեց
ավելի
էլ
ճնշել
հայերին,
սկսեց
ավելի
էլ
մեծ
հարկեր
պահանջել
հայ
ժողովրդից,
ավելի
էլ
հարստահարել
հայոց
թե՛
գյուղական
եւ
թե՛
քաղաքային
ազգաբնակությունը:
Բեռլինի
կոնգրեսը
գրեթե
նույն
մարդասիրական
աչքով
նայեց
թուրքահպատակ
քրիստոնյա
ազգությունների
վրա:
Այն
ազգերը,
որոնք
զենքը
ձեռքին
ապստամբվեցան
տերության
դեմ,
եվրոպական
դիպլոմատիան
շնորհեց
նրանց
այս
կամ
այն
մարդկային
իրավունքը,
իսկ
հայոց
ազգը
ոչինչ
չստացավ,
որովհետեւ
հնազանդ
է
մնացել
տերությանը:
Եթե
հայերը
չապստամբվեցան,
ասում
էին
եվրոպացի
դիպլոմատները,
նշանակում
է
թե
գոհ
են
թուրքաց
տերութենից,
ուրեմն
հայերին
կարելի
է
անտես
առնել,
նրանց
հարկավոր
չէ
շնորհել
մարդկային
իրավունքները:
Ահա
եվրոպական
դիպլոմատիայի
բարոյական
փիլիսոփայությունը՝
ով
որ
չէ
ապստամբվում,
նա
գոյության
իրավունք
չունի,
նույնիսկ
նրա
գոյությունն
էլ
կարելի
է
հերքել…
Հայերը
այդ
շատ
ուշ
հասկացան
եւ
այժմ
միայն,
երբ
պատերազմը
վերջացավ,
ապստամբվում
են
թուրքաց
տերության
անտանելի
լծի
դեմ,
միայն
այժմ
այն
համոզմունքին
հասնելով,
որ
հավատարմությունը
դեպի
այնպիսի
տերության,
ինչպես
մոնղոլական
Թուրքիան
է,
ոչ
թե
միայն
չէ
վարձատրվում,
բայց
եւ
չէ
գնահատվում
անգամ:
Զեյթունի
ապստամբությունը
հետզհետե
սաստկանում
է,
եւ
ինչպես
հաղորդում
է
գերմանական
“Polit.
Corresp.
”
լրագիրը,
զեյթունցի
ապստամբների
թիվը
հասնում
է
այժմ
հարյուր
հազարի:
Նրանց
հետ
միացել
են
եւ
մահմեդական
լեռնաբնակները:
Բեռլինի
կոնգրեսը
հաստատեց
ամբողջ
աշխարհի
առջեւ,
որ
բարոյականությունը
եւ
քաղաքականությունը
երկու
ջոկ,
միմյանցից
տարբեր
հասկացողություններ
են:
Անգլիան
հերքում
էր
հայոց
ազգության
գոյությունն
անգամ,
իսկ
այժմ,
երբ
Թուրքիայի
հայերը
ապստամբվում
են,
լուսավորված
Անգլիան
ստիպված
կլինի
ճանաչել
հայերի
գոյությունը:
Ինչպես
երեւում
է
տասիններորդ
դարի
քաղաքական
բարոյականությունը
այս
է՝
«Ես
ապստամբվում
եմ,
ուրեմն
ես
կամ»:
Հայերը
ուշ
հասկացան
այդ
ճշմարտությունը,
բայց
ասված
է՝
լավ
է
ուշ,
քան
թե
երբեք:
«Մշակ»,
1878,
№
165
39.
ԱԶԳԻ
ԳՈՅՈՒԹՅԱՆ
ՀԻՄՔԸ
Ամեն
ազգի
գոյության
հիմքը
հողն
է:
Ուրեմն
ամեն
ազգի
հասարակական
գլխավոր
ուժը
երկրագործությունն
է:
Մի
ազգ,
որ
հետզհետե
կորցնում
է
իր
երկրագործական
դասը,
նա
անհետանալու
է
որպես
ազգություն
աշխարհի
երեսից:
Ահա
այս
է
պատճառը,
որ
մենք
հայերս
պետք
է
մեր
ամբողջ
ուժերը
գործ
դնենք
մեր
երկրագործական
դասը
պահպանելու
համար:
Այդ
բավական
չէ.
մենք
պետք
է
աշխատենք
նոր,
ժամանակակից
կազմակերպություն
տալ
այդ
դասակարգին,
նոր,
կատարելագործված
ձեւեր
մտցնել
մեր
երկրագործ
դասի
աշխատանքի
մեջ,
պետք
է
մեր
երկրագործական
դասի
գոյությանը
նոր
ուժ
տանք:
Այդ
պատճառով
պետք
է
աշխատենք
հիմնել
ամեն
տեղ
երկրագործական
ընկերություններ,
որոնք
նպաստելու
են
հայ
երկրագործ
դասի
մտավոր
զարգացմանը,
ջանալու
են
բարվոքել
երկրագործի
նյութական
դրությունը,
օգնելու
են
նրան
գործ
դնել
իր
արհեստին
եվրոպական
ամենանոր,
կատարելագործված
միջոցներ:
Հարկավոր
է
աշխատել
հիմնել
փոխատու
ընկերություններ,
որոնք
գումարներ
փոխ
տալու
են
երկրագործին
փոքր
տոկոսներով,
պետք
է
իրագործել
երկրագործական
ընդհանուր
դրամարկղներ,
որոնց
գումարներով
հարկավոր
է
բերել
տալ
կատարելագործված
երկրագործական
մեքենաներ
եւ
այլն…
Բացի
սորանից
անհրաժեշտ
կլիներ
իրագործել
մեր
գյուղերում
կամ
քաղաքներում
երկրագործական
սկզբնական
դպրոցներ,
կամ
գոնե
մեր
եղած
դպրոցներում
մտցնել
երկրագործական
ուսումը:
Իսկ
ինչ
դրության
մեջն
է
մեր
այժմյան
երկրագործությունը,
ինչ
վիճակի
մեջն
է
մեր
այժմյան
երկրագործ
դասը,
ինչ
հիմքերի
վրա
է
կայանում
մեր
երկրի
երկրագործական
արվեստը,
ինչ
ավանդություններ,
սովորություններ
են
տիրապետում,
ինչ
լավ
եւ
վատ
միջոցներ
են
գործ
դրվում
այդ
դասակարգի
պարապմունքների
մեջ,
ինչ
ձեւով
վարում
են
գետինը,
ցանում
են,
հնձում
կամ
կալսում
են,
ինչ
ձեւով
ջրում
են
արտերը,
ինչ
միջոցներ
է
գործ
դնում
ժողովուրդը
ջուր
գտնելու,
աղբյուրներից
օգտվելու,
կամ
հորեր
փորելու
համար,
-
այդ
բոլորն
էլ
պետք
է
ուսումնասիրեն
երկրագործական
ընկերությունները:
Ահա
մի
նոր,
թեեւ
կարճ
կերպով
գրած
պրոգրամ,
որ
հանձնում
ենք
կրկին
մեր
լրագրի
թղթակիցների
դիտողությանը:
Հրավիրում
ենք
այդ
բոլոր
անհրաժեշտ
առարկաների
վրա
մեր
թղթակիցների
ուշադրությունը:
«Մշակ»,
1878,
№
176
40.
ԳՈՅՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՐ
ԿՌԻՎԸ
Երկու
համար
սրանից
առաջ
վերջացրինք
Մելիքզադեի
կազմած
հոդվածի
տպագրությունը
գոյության
համար
կռվի
մասին:
Այդ
հոդվածը
թեեւ
շատերին
գուցե
ծանր
կերեւա,
բայց
այնուամենայնիվ
նա
ամեն
կողմից
ուշադրության
արժանի
է
եւ
այժմ,
երբ
նրա
տպագրությունը
վերջացել
է,
մենք
հրավիրում
ենք
մեր
ընթերցողներին
ուշադրությամբ
կարդալ
այդ
հոդվածը
սկզբից
մինչեւ
վերջը:
Այդ
հոդվածը
մեծ
նշանակություն
ունի
Թուրքիայի
հայերի
քաղաքական
եւ
հասարակական
դրության
վերաբերությամբ:
Մարդկային
ցեղերը
իրանց
գոյության
համար
կռվի
մեջ
հետեւում
են
նույն
օրենքներին,
որին
հետեւում
են
բնության
այլ
կենդանիները
եւ
բույսերը:
Զորեղ
տեսակները
հաղթող
են
հանդիսանում
թույլերի
վրա,
հետզհետե
հետ
են
մղում
նրանց
իրանց
նախնական
դիրքից
եւ
վերջապես
կլանում
կամ
կատարելապես
ոչնչացնում
են
թույլերին:
Եթե
մենք
ասենք
առհասարակ,
որ
փոքր
ազգությունները
եւ
ցեղերը
պետք
է
կուլ
գնան
մեծ
ցեղերի
եւ
ազգությունների
մեջ,
թեորիայի
մեջ
այդ
գաղափարը
գուցե
ուղիղ
կլինի,
բայց
գործնականության
մեջ
այդ
միտքը
շատ
անգամ
սխալ
է
հայտնվում:
Այդ
միտքը
սխալ
է,
ասում
ենք,
գործնականության
մեջ
այն
պատճառով,
որ
մեծ
ցեղ,
կամ
մեծ
ազգ
չէ
նշանակում
զորեղ:
Շատ
անգամ
ազգությունը
կամ
փոքր
ցեղը
իր
գոյության
համար
կռվելով,
վերջիվերջո
ավելի
զորեղ
է
հանդիսանում,
քան
թե
մեծ
ցեղը,
մեծ
ազգությունը,
որովհետեւ
ուժը
միմիայն
ընդարձակության
մեջ
չէ
բովանդակվում,
այլ
գլխավորապես
մտավոր
կարողության
մեջ:
Մենք
բոլորովին
համաձայն
ենք
Բոկլի
այն
մտքի
հետ,
որ
բարոյականությունը,
համեմատելով
մտավոր
ուժի
հետ,
երկրորդական
դեր
է
խաղում
մարդկության
առաջադիմության
մեջ
եւ
ցեղերի
իրանց
գոյության
համար
կռվի
մեջ:
Այո՛,
շատ
դիպվածների
մեջ
հաղթող
են
հանդիսանում
ամենաանբարոյական
ազգերը:
Առհասարակ
ուժ
ասելով,
բացի
մտավոր
ուժից,
պետք
է
հասկանալ
եւ
ֆիզիկական
ուժ:
Սկզբից
զինվորական
զորեղ
ազգերը
միշտ
հաղթող
են
հանդիսանում
թույլ,
աշխատասեր,
խաղաղ,
հեզաբարո,
անզեն
ազգերից:
Բայց
եթե
զինվորական
ազգը
ծայրահեղության
մեջ
է
ընկնում,
արհամարհելով
մտավոր
ուժի
ձեռք
բերելը,
հետեւում
է
միմիայն
աշխարհակալություններին,
նա
ժամանակով
թուլանում
է
եւ
հետզհետե
սկսում
է
ենթարկվել
մտավոր
ուժ
ունեցող
թույլ
ազգությանը:
Բայց
այդ
չէ
նշանակում,
որ
մի
մտավոր
կերպով
զարգացած
ազգ,
որ
ցանկանում
է
իր
գոյության
համար
կռվել,
իր
բոլոր
հույսը
պետք
է
դնի
միմիայն
իր
մտավոր
ուժի
վրա…
Ունենալով
իր
դիմաց
ֆիզիկապես
զարգացած,
զորեղ
զինվորական
մի
ախոյան,
թույլ,
բայց
մտավորապես
զարգացած
ազգությունը
պետք
է
աշխատի
իր
ձեռքը
գցել
եւ
ֆիզիկական
ուժը,
զենքը,
որպեսզի
կարողանա
պաշտպանել
իր
անձը
զորեղի
կոպիտ,
բռնի
հարձակումներից:
Մտավոր
ուժի
շնորհով
կարելի
է
հաղթել
միայն
հետզհետե,
անընդհատ,
տոկուն
աշխատանքով,
բայց
մի
հայտնի
ժամանակում
բռնի
ուժին
դիմադրել
մտավոր
ուժը
անհնարին
է:
Թուրքիայի
հայերը,
այո,
պետք
է
ամեն
միջոցներով
աշխատեն
զարգացնել
իրանց
ուսումնարանները,
լրագրությունը,
ընկերությունները,
լայնացնել
իրանց
մտավոր
շրջանը,
լուսավորություն
տարածեն
ոչ
թե
միայն
իրանց
հայրենակիցների
մեջ,
բայց
եւ
իրանց
շրջապատող
վայրենի
ցեղերի
մեջ,
բայց
այդ
բոլորը
բավական
չէ
մի
ազգին
իր
գոյության
համար
կռվի
մեջ
հաղթող
հանդիսանալու
համար…
Հարկավոր
է
եւ
ֆիզիկական
ուժ
ձեռք
բերել,
հարկավոր
է
ընտելանալ
ոչ
թե
ուրիշների
վրա
արշավել,
ոչ
թե
ապստամբություններ
անել,
բայց
զենքը
ձեռին
պաշտպանվել
ուրիշների
բռնի
հարձակումների
դեմ:
Այն
ազգությունը,
որ
բացի
շարունակ
առաջադեմ,
ժամանակի
պահանջներին
հարմարվող
մտավոր
ուժից
կունենա
մի
հայտնի
չափով
եւ
ֆիզիկական
ուժ,
զինվորական
ոգով
էլ
զարգացած
կլինի,
այդ
տեսակ
ազգությունը
ուրիշ
ցեղերի
հետ
իր
գոյության
համար
կռվի
մեջ
միշտ
հաղթող
կհադիսանա:
«Մշակ»,
1878,
№
193