Նամականի առ ընթերցասէր հայուհիս

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌ ՀԱՐԱԶԱՏ ՄՏԵՐՄՈՒԹԻՒՆԴ
ՊԱՐՈՆ Մ. ԱՄՊԱՐՃԵԱՆ

 

Կամիմ երգել զառաքինութւոյդ
Այլ չունիմ ձայն սիրական,
Իմ հագներից անզօր են հունչ
Զօնել ներբող քեզ արժան։

 

Այլ ի զուր ճիգ Օրփէոսի
Ոսկելարիցն ի դաշնակ,
Զառաքինւոյն վսեմ ձրից,
Արժան հիւսել զդրուակ։

 

Ի զուր ճգնի եւ Ապեզէս
Առնուլ զԱրփին ’ի նկար,
Մինչ ակներեւ փայլի յաւէտ
Աչաց սրտի բերկրարար։

 

Չէ այնքան ջինջ լոյս Արփային
Չեն Աստեղունք հրաշատես,
Նա՝ որ փայլի գեր քան զարփիս
Առաքինւոյն է հանդես,

 

Չէ շրջմոլիկ հուր խափուսիկ
Ծփեալ ի շող առ վայր ինչ,
Վսեմ հոգիք վեհ քան զԱրեւ
Միշտ ծածանին ոսկեջինջ։

 

Կացցեն անմահ անձնանուէր
Բարեսիրաց յիշատակ,
Յաւերժափայլ բոլորեսցին
Ոսկի դափնեայ մրցանակ։

 

Արդ՝ Մտերմոյդ քաղցր արգասիք
Պարտիմ պահել սրտիս խորշ,
Թափուր մտացս քեզ նուիրեմ
Զայս փունջ ծաղկանց անախորժ։

 

Մաղթեմ ի սիրտ անկեղծական
Կեալ Ձեզ ի շուք բարեփառ,
Քաղցրիկ հռչակ Բարեկամիդ
Կացցէ աեւ ինձ մխիթար։

Ե. Կ.