Խորէն արքեպ. Գալֆայեանը եւ Նալբանդեանի Աղցմիքը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ Գ.

Մենք ասացինք, որ Խորէն Գալֆայեանն իւր գրական կեանքի բոլոր ընթացքում Վիկտոր Հիւգոյի եւ գելխաւորապէս Լամարտինի հետեւողը եւ խոնարհ աշակերտն եղաւ, Արդ, ո՞վ էր Լամարտինը, ի՞նչ ուղղութեան էր հետեւում եւ ինչ ազդեցութիւն ունեցաւ նա իւր հայ աշակերտի վերայ։

Ալֆոնս. Մարի-Լուի-Դէ Լամարտինը Ֆրանսիայի բեղմնաոր հեղինակներից եւ աշխարհռչակ բանաստեղծներից մեկն էր։ Նա ծնուել էր 1790 թուի Դեկտեմբերի 21-ին Մակոնում, նորա ընտանիքը թէեւ. իշխանական ծագումն չուներ, բայց Ֆրանսիայի պատուաւոր, հին, հարուստ տոհմերից մէկն էր։ Նորա պապը 1789 թուին բնակութիւն էր հաստատել Մակոնում, ձեռք էր բերել բազմաթիւ կալուածներ եւ փարթամ կեանք էր սկսել վարել շրջապատելով իւր ընտանիքը իշխանական տոհմերին վայել կեանքի յարմարութիւններով, խնամքով ու զգացողութեամբ: Երեք որդի ու երեք աղջիկ է ունեցել նա։ Աղջիկները մտել են կուսանոց, որդիներից անդրանիկը չի ամուսնացել երկրորդը հոգեւոր կոչման է նուիրել իրան, մնացել է կրտսերը, մեր բանաստեղծի հայրը, որ ամուսնացել է Օրլեանի արքայազնի տան եւ կալուածքի կառավարչի դստեր օրիորդ Ալիսա Դերուայի հետ։ Մեծ-յեղափոխութիւնն ուրիշ շատ ազնուական ընտանիքների հետ միասին հարուածել է եւ այդ ընտանիքը, բանտարկութեան ենթարկելով նոլա բոլոր անդամներին, բացի բանաստեղծի մօրից եւ ապագայ բանաստեղծից, որ այն ժամանակը փոքրիկ, օրօրոցի երեխայ է եղել թէպէտ այդ բանտարկութիւնն երկարատեւ, չի եղել, որովհետեւ նշանաւոր Րոբեսպիերի անկումը շուտով ազատել է բանտարկեալներին կապանքներից եւ վերադարձրել է նոցա իւրեանց տոհմական պարկի տակ, բայց դորանից յետոյ բանաստեղծի պապը եւ տատը շատ չեն ապրել, նոքա դորանից մի քանի տարի յետոյ մեռել են, թողնելով իւրեանց զաւակներին ահագին կարողութիւն: Կալուածները բաժանուել են ժառանգների մէջ եւ բանաստեղծի հօրն ընկել է Միլիյ կալուածքը, որի վերայ նորա հայրը ժամանակի ընթացքում աւելացրել է եւ մօտը գտնուած Saint-Point կալուածքը, որտեղ եւ Լամարտինը քաշուած ապրում է եղել իւր ծերութեան ու ընկած ժամանակները, որտեղ եւ նա 1869 թուի Փետրուարի 28-ին մեռել ու թաղուել է։

Փոքրիկ Լամարտինը, որ անդրանիկը եւ միակ արու զաւակն է եղել իւր ծնողների, իւր մանկութեան օրերն անցնում է իւր հայրենի յարկի տակ, շրջապատուած է իւր վերին աստիճանի բարոյական նուրբ զգացմունքներով օժտուած մօր խնամքով ու հոգատարութեամբ եւ խաղալով իւր հինգ քոյրերի հետ: Տաս տարեկան հասակում նորան հօրեղբայրների ցանկութեամբ տալիս են Լիոնի պանսիոններից մէկը, յետոյ հանելով այնտեղից, ուղարկում են Բէլլէի կոլեժը, որ հիմնել էին ճիզուիտները եւ որոնք ստիպում էին իւրեանց աշակերտներին եւ բոլոր շրջապատողներին կոչել իրանց «Հաւատքի հայրեր»։ Այդտեղ նա մնում է չորս տարի եւ 17 տարեկան հասակում յաջողութեամբ աւարտելով իւր փոքրածաւալ ուսման ընթացքը, վերադառնում է տուն, չիմանալով, թէ կեանքի որ ասպարեզն ընտրէ, ինչ գործի նուիրէ իրան, ինչով զբաղուի։ Նորա հօրեղբայրները, որոնց պատկանում էր տոհմական կարողութեան մեծ մասը եւ որ, ի հարկէ, իւրեանց մահից յետոյ պէտք է այդ բոլորը թողնէին նորան եւ այդ պատճառով էլ հէնց իրանց իրաւունք էին համարում խառնուելու նորա ուսման գործին եւ ղեկավարելու նորա առաջին քայլերը կեանքում, արգելում են նորան ծառայութեան մտնել եւ ծառայել Բոնապարտին, նոքա այն աւանդապատ արքայականներից էին, որոնք ամբողջ հինգ տարի սպասում, չէին կորցնում իւրեանց յոյսերը, որ շուտով կանցնեն յեղափոխութեան ժամանակները եւ նորից կը վերահաստատուեն նախկին կարգերը։

Ամբողջ չորս տարի նա մնում է անգործ Մակոնում եւ Միլիյում եւ այդ բոլոր ժամանակը նա նուիրում է ընթերցանութեան, որով եւ նա կամենում է լրացնել մի կողմից իւր ուսման պակասը, միւս կողմից էլ լցնել իւր պարապ ժամանակը։ Նա թէեւ կարդում է անկարգ, անսիստեմ, ինչ որ ընկնում է ձեռքը, բայց արդէն այդ ժամանակները հէնց նորա կարդացած այդ գրքերի ազդեցության ներքոյ որոշում է նոր ուղղութիւնը, պարզւում են նորա հակումները, նորա ճաշակը եւ դրւում է նորա ապագայ գրական ստեղծագործութեան հիմնաքարը։ Կրօնական գրքերից եւ կարդում է Աստուածաշունչը, հին դասական հեղինակներից Վիրգիլիոսը, Օվրատիոսը, Տիբուլլոսը, Պրոկերպիոսը, նոր հեղինակներից. Օսսիանը, Արիոստօն եւ Տասսօն, ֆրանսիական հեղինակներից. Մոլիերը, Բուալոն եւ մանաւանդ Վոլտերը, Ժան Ժակ-Րուսսոն, Ստալը, Շատոբրիանը, միով բանիւ այն բոլոր հեղինակները, որոնք ԺԸ դարի մտաւոր կեանքի պարագլուխներն էին եւ որոնց մտքի համագումար ոյժով առաջ էր եկել եւ յեղափոխութիւնը։ Բաղդաւոր աստղի տակ էր ծնուել Լամարտինը, բարեկեցիկ ընտանիք, որ անկարօտ կերպով, կարելի է ասել, շքեղութեամբ եւ աւելիքով լրացնում էր նորա կեանքի բոլոր պէտքերը, սիրող, նուրբ զգացմունքներով, զարգացած, կիրթ ճաշակով մայր, որ տուել էր իւր որդուն իւր այդ ներքին բոլոր յատկութիւնները, եւ, որ գլխաւորն է, բարեպատեհ դարագլուխ, յաջող  ժամանակներ ապա այն գործօն ոյժերը, որոնք յառաջ են բերում ստեղծագործող Լամարտինին ՝

Ֆրանսիական մեծ յեղափոխութեան եւ դորան անմիջապէս յաջորդող տարիներն էին։ Եւրոպայում ապրող մարդկութեան գոյութեան եւ կեանքի ու կեցութեան գլխաւոր արգելառիթ պայմանները, որոնք մինչեւ այդ ժամանակները արգելք էին լինում յառաջդիմութեան եւ կապում, կաշկանդում էին մարդկութեան ձեռքերը, քանդուել, փլատակուել, վերանորոգուել եւ յեղաշրջուել էին դէպի լաւը։ Քաղաքական բոռնութեան, իշխանութեան կամայականութեան տեղ բռնել էր ազատութիւնը, կրօնական խաւարամտութեան, պապական բռնակալութեան փոխարինել էր մտքի, խղճի եւ համոզմունքի համարձակ արտայայտութիւնը, տոհմական ազնուականութեան նիւթական եւ բարոյական սոիրապետութիւնը տեղի էր տուել բուն ժողովրդի ողջ աշխատանքի, բնական կարողութիւնների եւ մտաւոր ընդունակութիւնների առաջ, իսկ այդ բոլորը միասին յառաջ էին բերել մտաւոր յառաջադիմութիւն, լուսաւորութիւն ամենաընդարձակ հոսանքներով, մի խօսքով ամուր հիմք էր բռնել եւ սկսել ծաղկել, բարգաւաճել ու յառաջ գնալ այն եւրոպական քաղաքակրթութիւնը, այն եւրոպական կուլտուրան, որ այժմ ընդհանրութեան է պատկանում, որով այժմ պարծենում է բոլոր մարդկութիւնը։

Ֆրանսիական այդ մեծ յեղափոխութիւնը թէեւ սկսուելով Ֆրանսիայում, սահմանափակուած չէր մնացել միայն Ֆրանսիայում, թէեւ այդ մեծ շարժման հոսանքները դուրս գալով Ֆրանսիայի սահմաններից զանազան շառաւիղներով տարածուել էին Եւրոպայի զանազան կողմերը եւ ամեն տեղ սփռել իւրեանց ազդեցութիւնը, բայց բնականապէս նա ամենամեծ զարկը եւ ցնցումը տուել էր բուն Ֆրանսիային։ Այդտեղ ամեն բան տակն ու վերայ էր եղել եւ հինը հիմնայատակ եղել, քայքայուել ու լուծուել Լիւդուիկոսների բռնակալական իշխանութիւնն անդարձ կերպով վերջացել էր, պապականութեան եւ հոգեւորականութեան ազդեցութիւնը թուլացել, իշխանութիւնը ջախջախուել, դպրոցներն ու գիտութիւնն աշխարհականացել եւ դուրս եկել եկեղեցու խնամակալութեան տակից, ազնուականութիւնը տարրալուծուել եւ նորա մեծամեծ կալուածները մաս մաս բաժանուել եւ երկրի հարստութեան հետ միասին ընդհանուր սեփականութիւն դարձել, ժողովուրդն առաջ եկել եւ բուրժուազիան կամ, ինչպես ասում էին Կիլիկեցիք, «բուրջէս»-ը մեծ նշանակութիւն ստացել, պալատական գրականութիւնը, լեզուի չորութիւնն ու ցամաքութիւնը, գրական երկերի անբովանդակութիւնը, գրելու ձեւի ու եղանակի փքուած-ուռածութիւնը, արուեստականութիւնը եւ հին դասականի նմանողութիւնը, միով բանիւ կեղծ-կլասիքական ուղղութիւնը տեղի էր տուել ժողովրդական գրականութեան, հոգու, սրտի եւ զգացմունքի գրականութեան առաջ, ռոմանտիք կոչուած ուղղութեան առաջ։ Ճիշդ է, յեղափոխութեան տաքութեան, սուր բնաւորութեան ժամանակներն երկար չեն տեւում եւ նոցա շուտով յաջորդում է Ռեստաւրասիօնը, որի հետեւանքը լինում է մի տեսակ ռէակսիօն յեղափոխական կարգերի դէմ, բայց այդ ռեստաւրասիօնը կամ վերականգնումը իւր ընդդիմադարձութեան հետ միասին չպէտք է հասկանալ վատ մտքով, հին կարգերին վերադառնալու, յետադիմելու մտքով, ոչ, այլ յեղափոխական չափազանցութիւնները, անհարթութիւնները յարդարելու, չափաւորելու մտքով։ Յեղափոխութիւնն այնպիսի զարկ էր տուել, այնպիսի ջախջախիչ կերպով կործանել էր հինը, որ այլեւս խօսք չէր կարող լինել հնի նոյն ձեւով վերականգնման մասին. նոյն իսկ ռեստարասիօնի եւ ռէակսիօնի պարագլուխները, որոնք բոլորեքեան եւս մեծացել, սնուել էին յեղափոխութեան ուսմունքով, տոգորուած էին յեղափոխական գաղափարներով, չէին կամենում, չէին կարող այլ եւս հին կեանքով ապրել, հին եղանակով կառավարուել, հին ռեժիմով ղեկավարուել։ Թագավորական իշխանութիւնը վերահաստատուեց, բայց այդ արդէն Լիւդուիկոսների այն թագաւորութիւնը չէր, որ կարողանան ամենքին իրան գերի դարձնել, ամենքին ճնշել եւ մինչեւ անգամ հպատակների հոգու, սրտի եւ մտածութիւնների վերայ թագաւորել. եկեղեցու սրբութիւնը նորից իւր արժանաոր տեղը բռնեց, բայց այդ արդէն նախկին պապական հոգի, միտք եւ ամեն լուսավոր գաղափար կաշկանդող կաթոլիկ եկեղեցին չէր, մի խոսքով յեղափոխութեան առաջ բերած գլխաւոր, էական հիմունքը, սկզբունքը հաստատ մնացին եւ միայն փոխուեցին մանրամասնութիւնները, ոչ էականները, արտաքին ձեւերը:

Պատահականութիւնը, բաղդի բերմունքը, թէ ժամանակակից հանգամանքների գաղափարների, ձգտումների համագումարը այդ ժամանակները յառաջ են բերում մի շարք ընդունակ, քանքարաւոր հեղինակները, որոնք իւրեանց մտքի կորովով, գրչի ոյժով ընդհանրացնում, մարմին եւ արիւն են դարձնում ժողովրդի մէջ չափաւորուած ձեւով յեղափոխութեան գլխաւոր սկզբունքները: Ինչ ասել կուզի, որ դոցա ազդեցութիւնը գլխաւորապէս զգալի է լինում գրականութեան զարգացման վերայ, որ սկսում է արագ ու հսկայական քայլերով աոաջ գնալ եւ համաշխարհական հռչակ ստանալ։ Քայքայում են կեղծ-կլասիքական ուղղութեան վերջին բեկորները եւ ռոմանտիզմը հետզհետէ այնքան առաջ է գնում ու զարգանում, որ երեսնական թուականներին արդէն իշխող ուղղութիւն է դառնում Ֆրանսիայում գրականութեան մէջ: Մտքի ու գաղափարի այդ քանքարաոր պարագլուխների շարքը բաղկանում է Վիկտօր Հիւգօյից, կոմս Ալֆրեդ դէ-Վինյեից, Ալֆրեդ-դէ Միւսէից, Թէոփիլոս Գոտիից եւ միւսներից։ Այդ նշանաոր մարդկանց շարքից էր եւ Ալֆոնս Լամարտինը։

Ի՞նչ էր ռոմանտիզմը եւ ի՞նչով էր տարբերուում նա կեղծ դասական ուղղութիւնից: Ռոմանտիզմը գրական ուղղութեան այն տեսակն է, որի մէջ գերիշխող դեր է կատարում քնարերգութիւնը, որ իւր հերթով ոչ այլ ինչ է, եթէ ոչ անհատականութեան արտայայտութիւնը։ Անհատականութիւնն էլ արտայայտում է ոչ թէ այն գաղափարներում, որոնք գոյանում են մեր գիտակցութեան մէջ, այլ որ ստեղծագործում, առաջ է գալիս մեր զգացմունքի, մեր հոգու, ու սրտի ելեւէջների մէջ։ Այդպիսի, այսինքն մեր հոգու ու սրտի մէջ երեւան եկած անհատականութիւնն արտայայտուում Է կամ մեր զգայարանների մեջ, կամ սիրոյ, յոյսի, ատելութեան, թախիծի, յուսահատութեան եւ մելամաղձութեան ձեւով: Մեր զգայարաններից մի քանիսն այնպիսի նիւթ են տալիս մեզ, որ նորանից մեր գիտակցութեան մէջ մտապատկեր է գոյանում արտաքին աշխարհի կամ տիեզերքի մասին, միւսները այդ նիւթը չեն մատակարարում մեզ։ Ռոմանտիք հեղինակներն իւրեանց երկերում նկարագրում են կամ պատկերացնում են գլխաւորապէս միայն մարդուս ներքին զգացմունքները եւ. բնութիւնից ստացած տպաորութիւնները, միւս բոլորը, ինչպես, օրինակի համար, հոտոտելիքի, ճաշակելիքի եւ առ հասարակ մարդուս մկանունքին վերաբերեալ զգայարանների պատկերացումը, նոքա թողնում են յաջորդ գրական ուղղութեան ներկայացուցիչներին - նատուրալիստներին, որոնք սկսում են իշխող դեր խաղալ Ֆրանսիայում միայն վաթuնական թուականներից: Ռոմանտիքների քնարերգութիւնը սանտիմենտալ բնաւորութիւն ունի եւ հարուստ կամ առատ է նկարչականութեամբ:

Ռոմանտիզմը տարբերւում է դասականից գլխաւորապէս նորանով, որ չի ընդունում այն կանոնները, որոնք մի տեսակ սրբագործուած օրենքների դեր էին կատարում դասականութեան մէջ. Դասականը պահանջում էր, նախ, որ գրական երկերի զանազան տեսակները, որոնք միմեանց հետ ոչ մի կապ, ոչ մի ընդհանուր աղերս չունէին, ճշդիւ սահմանուեն. երկրորդ, նա պահանջում էր, որ գրական երկերի ամեն մի տեսակի օրէնքները, որոնք ձեւի կամ տիպի միատեսակութիւնը գերադասում էին բնաորութիւնների բազմատեսակութիւնից, հաստատ կերպով որոշուած լինեն եւ, վերջապէս, երրորդ, նա պահանջում էր ճաշակի պայմանականութիւն, որ սահմանափակում էր հեղինակի իւր գրուածքի համար թէ ազատօրէն նիւթ ընտրելու եւ թէ իւր այդ ընտրած նիւթն արտահայտելու համար զանազան միջոցներ ու եղանակները որոնելու եւ գտնելու կամքն ու ձգտումը:

Ռոմանտիզմն այդ բոլորը ոչնչացնում է։ Ճիշդ է, նա դասականի այդ կանոններն ոչնչացնելով, մի տեսակ խառնիխուռն, քաոտիքական դրութիւն է մտցնում գրականութեան մէջ, բայց այդ լինում է միայն սկզբում, յետոյ հետզհետէ ամեն բան որոշուում, սիստեմի է բերուում, նոր, որոշ կարգ ու կանոնի եւ օրէնքների տակ է դրւում, Նա ստեղծում է քնարերգական բանաստեղծութիւնը, նկարչականութիւն է մտցնում գրական զանազան տեսակ երկերի մէջ եւ, որ գլխաւորն է, նա ոչնչացնում է դասական գրականութեան մէջ այնքան մեծ նշանակութիւն ունեցող ձեւի ու ոճի յեւտեւից ընկնելը, որ մի տեսակ բովքի միջից անցնելով ամեն մի ոգեւորութիւն, զրկում էր նորան ինքնուրոյնութիւնից կամ, լաւ է ասել, ինքնատիպ առանձնայատկութիւնից.   նա ոչնչացնում է արուեստականութիւնը, մեռած ձեւերը, քարացած կանոնները, գրելու ու մտածելու սառած, կեանք ու կենդանութիւն կորցրած եղանակները, ճաշակի պայմանականութիւնը, միով բանիւ նա գրականութիւնը տանում է չոր վերացականութիւնից, տալիս է նորան հոգի, կեանք եւ մեծ ծաւալով բանաստեղծական աւիւն. նա ներմուծում է գրականութեան մէջ գեղարուեստականութիւնը եւ, ընդհակառակը, դուրս է ձգում նորա միջից մեքենականութիւնը, շինծուութիւնը։ [1]

Դասականութեան եւ ռօմանտիզմի մաքառման գործում մեծ դեր է խաղում նամանաւանդ լեզուն, որ իբրեւ մտքի արտոյայտութեան գործիք մեծ խորհուրդ ունէր ռոմանտիզմի ներկայացուցիչների համար։ Խորտակելով դասականութեան մէջ ընդունուած բոլոր գլխաւոր կանոնները եւ նոցա տեղը նորը դնելով, դորա հետ միասին պէտք էր մշակել եւ նոր լեզու, որ հնարաւոր լինէր արտայայտել եւ նոր ստեղծած ձեւերը։ Այդ պատճառով էլ ահա վերոյիշեալ հեղինակները, որոնք, ինչպես ասացինք, նոր ուղղութեան պարագլուխն էին, իւրեանց բոլոր ուշադրութիւնը դարձնում են լեզուի վերայ եւ աշխատում են տանել նորան այն անձուկ պայմանական շրջանից, որի մէջ զետեղել, փակել էին նորան դասականները: Ընդհանուր ոյժի, եռանդուն աշխատանքի եւ աչքի ընկնող տաղանդի եւ ընդունակութեան առաջ կամաց-կամաց տեղի է տալիս դասականութեան եւ այդ վերջին ամենակարեւոր պատուարը։ Լեզուն վերակազմւում ու վերանորոգւում է: Հետզհետէ եւ աստիճանաբար անհետանում են գրական ասպարիզից դասական երկերի մեջ ընդունուած խօսքերի ստոր եւ բարձր, ազնիւ ու, անազնիւ բաժանումը։ Ընդունում է, որ լեզուի մէջ բոլոր խօսքերն էլ հաւասար են, բոլորն էլ ազնիւ. ու բարձր են եւ հեղինակն անխտիր բոլորն էլ իր ցանկութեամբ կարող է գործածել իւր է գրուածքի մէջ, դորա հետ միասին անհետանում են այլաբանութիւնների եւ պատկերական ոճերի սովորական դարձած առատ գործածութիւնը, որոնք մթնեցնում, աղաւաղում էին գրուածքի միտքը։ Աշխատանք է գործ դրւում, որ երկի մէջ խօսքերը, ոճերը եւ դարձուածները համապատասխանեն ճիշդ այն առարկաներին, որոնց մասին խօսում է հեղինակը, արտայայտեն ճիշդ այն մտապատկերները, այն գաղափարները, որ հեղինակն ուզում է արտայայտել: Բացի այս բոլորից, ջանք է լինում հարստացնելու լեզուի բառարանը, որ դասականները վերին աստիճանի աղքատացրել էին, հանելով գործածութիւնից ստոր եւ անազնիւ համարուած ոճերը, խօսքերը եւ դարձուածները: Ռոմանտիքներն ամենայն առատութ եամբ ընդունում են լեզուի մէջ բազմաթիւ ժողովրդական բառեր, ամենեւին հոգ չտանելով, թէ այս մէկը վայելուչ է, այն մէկն ոչ, այս պատշաճ է, այն անպատշաճ, այս մէկն ազնիւ է, այն մէկը գռեհիկ. ինչպես անում էին դասականները, միայն որ այդ բառերը ճշդիւ արտայայտէին այն, ինչ որ նոքա ցանկանում էին ասել։ Լեզուի վերանորոգուելու, հարստանալու եւ գեղեցկանալու հետ միասին վերանորոգում, գեղեցկանում է եւ ոտանաւորը։ Ոտանաւորի բազմաթիւ չափերի հետ միասին, որ ռոմանտիքները վերանորոգում են կամ նոր ի նորոյ կազմակերպում ու գործածութեան մեջ են մտցնում, նոքա նամանաւանդ ընդունում են ու սկսում գործածել «աղէքսանդրեան» կոչուած ութոտնեան ոտանաւորի չափը։

ԹԷ լեզուի եւ թէ ոտանաորի վերակազմութեան ու վերանորոգութ եան գործում, սակայն ռոմանտիզմի ներկայացուցիչ ու պարագլուխ թեղինակները համահաւասար կերպով մեծ դեր չեն կատարում։ Արդարութիւնը պահանջում է ասել, որ այդ ասպարիզում առաջնակարգ դեր են խաղում Վիկտոր Հիգօն եւ Գոտիէն, իսկ Լամարտինը եւ միւսները միայն հետեւում են նոցա, երկրորդական դեր են կատարում, Լամարտինը արդէն շատ անհոգ էր, շատ անտարբեր էր դէպի իւր գրուածների լեզուն, շատ քիչ ուշադրութիւն էր դարձնում իւր լեզուի մաքրու թեան, գեղեցկութեան, իւր ոճի ու դարձուածների կանոնաւորութեան վերայ, շատ սակաւ ժամանակ էր նուիրում իւր գրուածները կոկելու, ուղղելու կարեւոր գործին, որ այդ ասպարիզում կարողանար առաջնակարգ դեր կատարել։

Ի՞նչ առանձնայատկութեան տէր էր Լամարտինն իբրեւ բանաստեղծ, իբրեւ հեղինակ եւ ի՞նչով էր առհասարակ նա տարբերում իւր ժամանակակիցներից։

Լամարտինը նախ եւ առաջ իւր սրտի, իւր էութեան մէջ թաքցնում էր մի անչափ մեծաքանակ վիշտ եւ թախիծ, բայց նորա այդ թախիծը Շատոբրիանի եւ միւսների Թախիծի նման կծու եւ դառը չէր. նորտ այդ վիշտն ու թախիծն անցնելով նորա մեղմ, նուրբ կանացի հոգու ելեւէջներից, պատկանում ու ստանում էր այն գեղեցկութիւնը, գրչականութիւնը, որ բռնում է նորա երկերն ընթերցողների սրտի ու հոգու ամենանուրբ թելերից: Հոգու այդ յատկութիւնը նա ժառանգել էր իւր մօրից եւ զարգացրել իւր մանկական եւ պատանեկական կեանքի սարք ու կարգի մէջ, իրան շրջապատող ընտատներ կան հանգամանքների մէջ իւր քոյրերի ազդեցութեան ներքոյ, քոյրերի, որոնք, ինչպէս էր ասացինք, նորա միակ խաղընկերն են եղել Լամարտինն իւր գրական գործունէութեան ասպարիզում շատ բեղմնաոր է եղել: Նա, բացի բանաստեղծութիւններից, գրել է եւ ուրիշ ամեն տեսակ գրուածներ՝ պատմութիւններ, կենսագրութիւններ, ճանապարհորդութիւններ եւ այլն, բայց նա տիրապէս բանաստեղծ է եղել եւ մեծ բանաստեղծ եւ իւր այդ բանաստեղծական յատկութիւնը պահպանել է եւ իւր բանաստեղծութեան հետ ոչ մի կապ չունեցող գրուածներում։ Նորա պատմական գրուածքներն այդպիսի գրուած բնե րին յատուկ դատողութիւնների եւ պատմավստոստերի լուսաբանութեան լրջութիւնը չունին. նորա ճանապարհորդական տպաւորութիւնները, նկարագրութիւնները զուրկ են պատմական, աշխարհագրական եւ տեղագրական ճշդութիւնից, եւ այլն եւ այլն,

Լամարտինի մեծութիւնն իբ րեւ եւ անաստեղծ ի պէտք է որոնել այն անարուեստականութեան, այն բնականութեան մէջ, որ միայն նորան յատուկ է. նա չի երգել իւր զուարճութեան, իւր քէֆի համար, բանաստեղծութիւնը նորա գործը, Նորա profession de foi-ն չի եղել. նա երգել է, որովհետեւ այդ նորա հոգու պահանջն է եղել, նոր սրտի հառաչանքն է եղել: Նորա բանաստեղծութիւնը, ճիշդ է, մի փոքր մշուշապատ է, մի տեսակ անյայտ, անորոշ բնաւորութիւն ունի, բայց այդ մշուշը, այդ մէգն ու մառախուղը, որոնք ստուերապատում են նորա ներկայացրած բնութեան տեսարանների, կուսական գեղեցկութեան, հոգու պէսպէս արտայայտութիւնների պատկերները, այնքան թափանցիկ, այնքան շղարշանման են, որ բոլորովին չեն մթնեցնում նոցա, այլ ընդհակառակը, պատկերները շատ գրավիչ - կերպով արտացոլում են նոցա, այսինքն այդ մշուշի ու մէգի միջից եւ դորանով, իւրեանց այդ աղօտութեամբ աւելի եւս հրապուրում, յափշտակում են մեր սիրտն ու հոգին։ Այդ անորոշութիւնը, այդ մթութիւնը, որ մենք տեսնում ենք նորա բանաստեղծութեան մէջ, նռաջ է գալիս հէնց այն հանգամանքից, որ նա արտայայտում է մի մեծաքանակ, մի զօրեղ զգացմունք, առանց դատողութեան եւ առանց փաստերի։ Նա մտածող, նա պատմաբան, նա հետազօտող չէ. նա զուտ, մաքուր բանաստեղծ ութ եան ներկայացուցիչ է միայն։

Լամարտինի բանաստեղծութեան այդ հիմնական մոտիւը, նորա հոգու տրամադրութեան այդ էական հանգամանքը գլխաւորապէս երեւան է գալիս նորա երկու գրուածքում Premières meditations եւ Les harmonies, որոնք, նախ, նորա բանաստեղծական գրուածքների մէջ առաջնակարգ տեղ են բռնում, երկրորդ, շատ կարեւոր են մեզ հայերիս համար, որովհետեւ Խորէն Գալֆայեանն ամենից աւելի բանաստեղծի այդ երկերն է սիրել, այդ երկերն է թարգմանել, այդ երկերի ազդեցութեան ներքոյ է հեղինակել իւր ինքնուրոյն բանաստեղծութիւններից շատերը։

Premières meditations-ը, որ իր ամբողջութեամբ լոյս է տեսել տպագրութեամբ 1820 թուին, սկզբից եղել է միայն մի փոքրիկ հատորիկ, բաղկացած 26 կտոր բանաստեղծութիւններից, յետոյ արդէա նա հաստացել ու ստուարացել է, երբ 1823 թուին հրատարակուել է նորա շարունակութիւնը կամ լրացուցիչ մասը «Nouvelles Meditations» խորագրով։ Սակայն սկզբից ՝ հրատարակուածներ, եղել եւ միշտ մնացել են ամենաընտիրները, իսկ յետոյ հրատարակուածները թէեւ ունեցել են իւրեանց մէջ մի քանի ընտիր կտորներ, բայց երբեք չեն կարողացել համեմատուել առաջինների հետ, հասնել առաջիններին։ Meditationsը զգացմունքի մի ամբողջ հեղեղ է, քնարերգութեան բանաստեղծութեն մի ամբողջ ծովակ, վսեմ, գեղեցիկ, թախծալից։ Այդ բանաստեղծութիւնների մէջ չի կարելի գտնել մեկը, որի մէջ հէնց մի որոշ դաշտանկար պատկերացրած լինի կամ մի ճիշդ, ստոյգ փաստ հաղորդուած լինի, այնքան դոքա անորոշ, մշուշապատ եւ անյայտ են։ Առնենք, օրինակի համար, «Le lac» խորհրդածութիւնը, որ ամենաընտիրներից մեկն է համարում: Ի՞նչ է սատկերացրած նորա մէջ մի նաւակ եւ երկու մարդ, բայց թէ ո՞յք են դոքա, ուր են գնում, ոչինչ յայտնի չէ։ Մենք դորա մէջ, բացի բանաստեղծի անհուն զգացմունքից, ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք իմանում։ Այսպես են նորա բոլոր խորհրդածութիւնները. նոքա իսկապէս բովանդակութիւն չունի, ամեն բան նորա մէջ շղարշանման մէգով է պատած, ամեն բան նոցա մէջ, ինչոր միայն վերաբերում է իրականութեան, գոյության արտաքին ձեւերին եւ հանգամանքներին, աներեւութանում է եւ մնում է միայն իւր, բանաստեղծ ի հոգու հառաչանքը։ Եւ զարմանալին այն է, որ Լամարտինը կարողանում է միմիայն եւ միմիայն խօսքերով հաստատել իւր եւ իւր անծանօթ ընթերցողի մէջ այն մտերմական կապը, այն միմեանց լռութեամբ հասկանալու երեւոյթը, որ լինում է միայն երկու միմեանց շատ մօտ, շատ ծանօթ անձանց մէջ:

Les harmonies կոչուած երգերը, որոնք առաջին անգամ լույս են տեսել 1830 թուին, զուտ կրօնական բանաստեղծութիւններ են, որովհետեւ. նոցա մէջ ամ են մի տեղ կրկնում է Աստուծոյ անունը, ամեն տեղ կրօնական խորհրդածութիւններ են լինում։ Սակայն այդ կրօնական խորհրդածութիւնները, ինչպես երեւում է, ամեն տեղ հասարապէս չեն ոգեւորել բանաստեղծին։ Երբ եմն այդ խորհրդածութիւնները քաղել են նորա գրչից ամենաընտիր ոտանաւորները, երբեմն էլ նո քա ձգել են նորան ձանձրալի միակերպութեան մէջ եւ, փոխանակ զգացմունքի տաքութեան եւ մտքի հակիրճ, կենդանի արտայայտութ եան, ոռաջ են բերել երկարաբանութ իւն ու խօսքերի կուտակումն, այնպես որ կարելի է ասել, թէ բոլոր դաշնակները միասին առած կազմում են մի ամբողջութիւն կամ հաւաքածու, որի մէջ: միջակ, չյաջողուած եւ շատ լաջողուած բանաստեղծ ութիւնները խառնուած են միմե անց հետ, յաջորդում են միմեանց: Թէեւ ինքը Լամարտինը 50 դաշնակներից ընտիր է համարել միայն 15-ը, բայց այդ, ի հարկէ համեստութիւն է. նոցա մէջ ընտիրները, անկասկած, աւելի բազմաթիւ են, քան թէ ոչ ընտիրները եւ, որ գլխաւորն է, այդ ընտիրների մէջ կան այնպիսիները, որոնք իւրեանց մէջ պարունակում են նոր, արտաքոյ կարգի գեղեցկութիւններ, որ եւ առիթ է տուել շատերին նորա յարգողներից դաշնակները գերադասել նորա միւս բանաստեղծութիւններից։ Նոցա, այդ ընտիր դաշնակների ոճը պարզ է եւ գեղեցիկ, իսկ նոցա ոճի այդ գեղեցկութեան ու պարզութեան համապատասխանում է նոցա մէջ եւ ամենայն պարզութեամբ, բնականութեամբ եւ անարուեստականութեամբ արտայայտուած զգացմունքին

Թէեւ Լամարտինն իբրեւ գրող այնքան հպարտ բնաւորութիւն է ունեցել, որ չի սիրում եղել մի ուրիշին հետեւել, մէկին աշակերտ գրուել, թէեւ նա ինքն իրեն ռոմանտիք չի համարել եւ հեռու է պաչում եղել իրան դասականների եւ ռոմանտիքների պայքարներից, թէեւ, վերջապես, նորա հայեացքները քաղաքականապէս եւ կրօնապէս աւելի պահպանողական են եղել, քան թէ իր ժամանակակից հեղինակների, այնուամենայնիւ նա չի կարողացել իրան ազատ պահել, չենթարկուել ժամանակի հոգուն, իրան շրջապատող գրական գործիչների ազդեցութեան. նա կարդալով Հիւգօյի երկերը, ազդուելով ռոմտիտիքներից, իւր ներքին աշխարհով, իւր հոգու էութեամբ էլ պատկանելով ռոմանտիքների շարքին, անգիտակցաբար ռոմանտիք ուղղութեամբ գրուածներ է արտադրել, որով եւ ակամայ մասնակցել է դասականութեան եւ ռոմանտիզմի մրցողութեան եւ օգնել է վերջինին յաղթութիւնը տանելու: Դաշնակները հէնց նորա գրուածների այն տեսակին են պատկանում, որի մէջ պարզ երեւում է ռոմանտիզմը Հիւգօյի կոլորիտով։ Կարդանք, օրինակի համար, դաշնակներից «Եհովան», «Կաղնին» եւ «Մարդկութիւնը», եւ մեզ բոլորովին ակնյայտ կլինի այդ ռոմանտիզմը, այդ, եթէ կարելի է այսպէս ասել, հիւգօյականութիւնը:

Կրօնական տարրի առատութիւնն այդ գրուածքում պետք է մեկնել, նախ, Լամարտինի ընտանեկան եւ դպրոցական դաստիարակութեամբ, որ զուտ կրօնական բնաւորութիւն է ունեցել, կրօնական, որ ժամանակի ընթացքում թէեւ շատ փորձանքների է հանդիպել, բայց իսպառ երբեք չի անհետացել նորա սրտից, երկրորդ, նորա ցանկութեամբ տալու նոցա ձեռքը, որոնց սրտից յեղափոխութիւնն իսպառ չէր ջնջել ճշմարիտ Աստուծոյ երկրպագութիւնը, առարկայի վսեմութեան համապատասխան մի կրօնական բանաստեղծութեան գիրք: Բացի այդ երկու գրուածքից, մեզ համար նշանակութիւն ունի Լամարտինի եւ մի արձակ գրուածքը –«Արեւելքի ճանապարհորդութիւնը », որովհետեւ նա իւր դէպի արեւելք կատարած ճանապարհորդութեան ժամանակ պատահել է, յարաբերութիւն է ունեցել եւ Հայերի հետ, որոնք ամեն տեղ սիրով ընդունել ու պատուել են նորան: Նա այդ ճանապարհորդութիւնն արել է 1832 թուին. նա նաւ է մտել Մարսելի նաւահանգստում եւ անցել է Մալտայից, այցելել է Աթէնքը, Բէյրութը, Լիբանանը, Գալիլիան, Երուսաղէմը, Դամասկոսը, Մեռեալ-ծովը, տնօրինական տեղերը, Բալբէկի աւերակները եւ Պօլսի ու Դանուբի վերայով 1833 թուին վերադարձել է Մակոն։

«Արեւելեան ճանապարհորդութիւնը» թէեւ իւր հաղորդած տեղեկութիւնների ճշտութեան տեսակետից նշանակութիւն չունի, թէեւ նա լցուած է ճանապարհորդութեան հետ ոչ մի կապ չունեցող աւելորդաբանութեամբ եւ թէեւ նա իւր ժամանակակիցներին ծանօթացնում է աւելի իւր, Լամարտինի, քան թէ արեւելքի հետ, այնուամենայնիւ շատ հետաքրքրական է, նորա մէջ Լամարտինը մեծ ոգեւորութեամբ, իրան յատուկ բանաստեղծական աւիւնով, կենդանի, աշխոյժ, սահուն ոճով պատմում է իր անձնական տպաւորութիւնները, մտածմունքները, իւր հայեացքները, ամեն բանի վերայ նայելով իւր անձնական տեսակետից, բոլոր իւր տեսածներն ու լսածները յարմարեցնելով իւր տրամադրութեան, իւր հասկացողութեան եւ ամեն բան իւր մէջ մշակելով, բիւրեղացնելով եւ այնպէս արդէն ներկայացնելով իր ընթերցողներին, Դա իսկապէս ճանապարհորդութիւն էլ չէ, այլ իւր, Լամարտինի անձնական դատողութիւնները, փիլիսոփայութիւններն իւր դէպի արեւելք կատարած ճանապարհորդութեան առթիւ։

Որ իւր ճանապարհորդութեան ժամանակ Լամարտինը պատահել է հայերի, լաւ ընդունելութիւն է գտել նոցանից եւ լաւ տպաւորութիւն է ստացել, լաւ գաղափար է կազմել ընդհանրապէս նոցա մասին, այդ երեւում է նորա այն երկու նամակից, որ Խորէն Գալֆայեանը զետեղել է իւր դաշնակների թարգմանութեան սկզբում։ «Pendant mes voyages en Orient, ասում է նա այդ մասին իւր երկրորդ նամակում, j'ai été requ par les Arméniens comme un hôte et comme un frère»:

Նորա այդ լաւ տպաւորութիւնը, այդ լաւ գաղափարը հայերի վերաբերմամբ աւելի եւս զօրացել է Պարիզում, երբ նա ծանոթացել է Մուրատեան եւ Հայկազեան դպրոցների ղեկավարների՝ Ս. Թէոդորեանի, Գ. Այվազեանի եւ Ամբրոսիոս ու Խորէն Գալֆայեանների հետ եւ սկսել է յաճախել այդ երկու հայկական դպրոցները, ներկայ գտնուելով դպրոցական հանդէսներին, անձամբ որոշուած պարգեւները բաժանելով առաջադէմ աշակերտներին, անձամբ խրախուսելով եւ մինչեւ իսկ ճառեր արտասանելով եւ, գովաբանելով հայերի յառաջադիմութեան ձգտումները եւ հէնց այդ ծանօթութեան, այդ յարաբերութեան վերայ է ակնարկում նա, երբ իւր առաջին նամակում ասում է իւր բարեկամ Խորէն Գալֆայեանին. Mes relations fréquentes avec l'Orient m'ont inspiré un grand respect pour la nation Arméniene et sourtout pour la religion la probité et la poésie de ces popoulations plus rapprochées que nous du berceau et des lumières du monde primitif. [2]



[1]     Ռոմանտիզմի եւ Լամարտինի մասին տե՛ս, История французской литературы XIX вѣка, г. Лансона, проф. Ecole Normale въ Парижѣ. Переводь съ французскаго подъ П. О. Морозова, էջ   93-98 եւ 77-84.

[2]     Լամարտինի մասին առանձին տե՛ս "Иллюстрированная исторія новѣйшей французской литературы А. Пти-де-Жюльвилля. Переводъ съ французскаго подъ редакціей Ю. B. Bеceловскaro", էջ 200 —267, Գլուխ V.