Միքայել Նալբանդյանի կյանքի տարեգրությունը

Հեղինակ

Բաժին

Թեմա

«ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼԻ» ՇՐՋԱՆ
1857 դեկտեմբեր 14 - 1860 նոյեմբերի 13 

1857

Դեկտեմբերի 14. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» առաջին (հունվարի) ամսատետրակը:

Նալբանդյանի գրչին է պատկանում՝

Կրիտիկա. «Հանդես նոր հայախոսության», գործ Ստեփանոս վարդապետի Նազարյանց, Ա հատոր, Մոսկվա, 1857 (էջ 71-80):

[1855–1857]

Հետագայում, բանտում (1863) Նալբանդյանը ջերմությամբ է հիջում իր ուսանողական շրջանի մասին. «Հիշո՞ւմ ես անցյալը, երբ ջերմ ընկերական շրջանում գիշերներ էինք լուսացնում. ո՞ւր են այժմ մեր անատոմա- պաթոլոգիական եւ ֆիզիկո-բժշկական հավաքույթները, գրքերը, տետրակները, զրույցները, եւ որպես այդ բոլորի անհրաժեշտ ատրիբուտներ՝ շշերն ու բաժակները: Ճիշտ է ասում Շիլլերը, թե՝ «Կյանքի մայիսը մի անգամ է ծաղկում». անդառնալի են մեզ համար ավյունով ու հույսերով լի այն երջանիկ օրերը: Չնայած մեզանից յուրաքանչյուրի կյանքի պայմաններն ավելի քան սահմանափակ էին, բայց այն քաղցր բերկրանքն ավելի լայն պայմաններում այլեւս չենք տեսնի: Ուսանողի կյանքի պոեզիան բաղկացած է՝ ցանկացածի պես ապրելուն արգելակող միջոցների դեմ մղած պայքարից եւ իրական այն կյանքից, որ նա վարում է, չնայած սահմանափակ միջոցներին: Նա քչով բավականանում է, բայց այնուամենայնիվ, իր ուզածն է անում եւ ապրում է այնպես, ինչպես կցանկանար ապրել»:

ԵԼԺ, IV, 166:

1858

/86/ Փետրվարի 17. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» երկրորդ (փետրվարի) ամսատետրակը: Նալբանդյանի գրչին են պատկանում՝

1. «Դքսուհի դը Շեւրեոզ», Կլեմանս Ռոբերտի գործը, թարգմանություն (էջ 81-130)

/87/  2. «Վայր ընկնող աստղեր», Կոմս Էմմանուել ստորագրությամբ (էջ 130-133)

3. «Մահացուցակ», Գեորգ Գեղամյանի մահվան առթիվ (էջ 143-154)

4. [Դամբանական ճառ] (էջ 156-158):

Փետրվարի 18. Կարդում է դամբանական՝ Խ. Աբովյանի աշակերտ եւ իր համալսարանական ընկեր Գեորգ Գեղամյանի վաղաժամ մահվան  առթիվ

ԵԼԺ, 11, 158— 159

Փետրվարի 28. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Սովրեմեննիկի» 1858 թ. N 3-ը: Այդ համարում են տպագրված Հ. Հայնեի մի քանի բանաստեղծությունները՝ Մ. Միխայլովի թարգմանությամբ: Նալբանդյանը Հայնեի «Երազը» փոխադրել է Միխայլովի թարգմանությունից

Н. М. Чернышевская, Летопись жизни и деятельности 
Н. Г. Чернышевского, 153.

Մարտի առաջին կեսը. Ավարտվում է «Հյուսիսափայլի» առաջին (հունվարի) ամսատետրակի տպագրությունը

ԵԼԺ, IV, 48–49:

Մինչեւ մարտի 27. «Հյուսիսափայլի» առաջին (հունվարի) ամ սատետրակն ուղարկվում է բաժանորդներին

ԵԼԺ, IV, 48:

Մարտի 27, Մոսկվա. Նամակ Կ. Հայրապետյանին: Նալբանդյանը տեղեկացնում է, որ «Հյուսիսափայլի» առաջին ամսատետրակն արդեն ուղարկված է, իսկ երկրորդը կուղարկվի այս շաբաթ. ապրիլի մեջ կտպենք Մարտը եւ Ապրիլը, այնպես որ մայիսին կհավասարվինք»: Նալբանդյանը բացատրում է, որ այդ ուշացումն իրենց հանցանքը չէ, հավանաբար, ակնարկելով գրաքննության հարուցած խոչընդոտները: Այնուհետեւ հայտնում է, որ «Թափառական հրեայի» սոպագրությունը կավարտվի մինչեւ ապրիլի 10-ը, որից հետո կձեռնարկի իր մյուս աշ Խատության (հոդվնորեն՝ «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակի) տպագրության գործը. խնդրում է նյութական աջակցություն, որպեսզի ապրիլի 20-ից սկսի տպագրությունը

ԵԼԺ, IV, 43–49։ 

/88/ 

Նույն օրը. Նամակ Սաղաթել Քայալյանին՝ «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակի տպագրության գործին աջակցելու մասին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 49։

Մինչեւ մարտի 28. Ավարտվում է «Հյուսիսափայլի» երկրորդ (փե տըրվարի) ամսատետրակի տպագրությունը

«Հանդես գրականական եւ պատմական», VI, 1895, 116-118

Մարտի 28. Ստ. Նազարյանը Հովս. Իզմիրյանին գրած նամակում, նկարագրելով «Հյուսիսափայլի» տպագրության հետ կապված դժվարությունները, նշում է Մ. Նալբանդյանի «անձնանվեր ձեռնտվութենը» «Հյուսիսափայլին»: ՝ 

Նույն տեղը։ 

Նույն օրը. «Հյուսիսափայլի» բաժանորդների թիվը հասնում է մոտ 200-ի

Նույն տեղը:

Մարտի 29. Գ. վ. Այվազովսկին ներքին գործերի մինիստրին  /89/ հայտնելով, որ «բարձրագույնս» իրեն վստահված Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմի առաջնորդի պարտականություններին անցնելով, միաժամանակ իր պատրաստակամությունն է հայտնել կատարելու «Հոգեւոր գրաքննիչի» պարտավորությունները, եւ որ՝ իր կողմից ոչ մի արգելք չկա «Ճռաքաղի» հրատարակության համար, ավելացնում է

«Այս մասին հայտնելով ձերդ բարձր գերազանցությանը, պատիվ ունեմ ամենախոնարհաբար խնդրելու ձեզանից կարգադրություն՝ ար գելելու ընդհանրապես եւ ամենուրեք կրոնական հոդվածներ պարունակող նոր հրատարակվող գրքերի եւ գրական պարբերականների տպագրու թյունը, քանի դեռ այդպիսիները չեն նայվի իմ կողմից գրաքննական կարգով՝ ձերդ բարձր գերազանցության կարգադրության համաձայն»

Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 205, վ. 1300:

Ապրիլի 3. Մ. Մսերյանը Խ. Լազարյանին, բողոքելով «Հյուսիսափայլում» Նալբանդյանի մերկացումների դեմ, նշում է, որ նրա հոդվա ծում («Կրիտիկս. «Հանդես նոր հայախոսության») «մոլորված, հայազգի մոսկվացի սխոլաստիկը, որ հազիվ թե մի երկու բառ ծուռ ու սխium միմյանց մոտ շարել գիտե», ինքն է։ 

Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 207, վ. 1848
Հմմտ. ԵԼԺ, II, 143:

Ապրիլի 4. Գրաքննությունը տպագրության է թույլատրում Կլեմանս Ռոբերտի «Դքսուհի դը Շեւրեոզ» վիպակի՝ Նալբանդյանի թարգմանությունն առանձին գրքով: Նալբանդյանն իր այս թարգմանություն նը նվիրել է «Գեորգ Նազարյան Գեղամյանցի անմոռանալի հիշատակին»

«Քո անմոռանալի հիշատակին նվիրելով այս փոքրիկ աշխատությունը, կատարում` եմ միայն իմ պարտականությունը, գրում է Նալբանդյանը

Քո զգացող սիրով եւ պայծառ հոգին շատ անգամ զմայլել էր այս փոքրիկ գործի ընթերցանությամբ... Ընդունի՛ր, ուրեմն, իմ տխուր սրտի բխվածքը, ընդունի՛ր, ասում` եմ, այս նվիրաբերությունը, որի վերա դրոշմված է քո քաղցր անունը ո՛չ թանաքով, այլ քո եղբոր աչքի արտասուքով»

«Դքսուհի դը Շեւրոզ», Կլեմանս Ռոբերտի գործը,
Միքայել  Մ. Նալբանդյանցի աշխատությամբ, Մոսկվա, 1858:

Հրատարակելով այս վիպակի հայերեն թարգմանությունը, Նալբանդյանը նպատակ է ունեցել կաթոլիկ հոգեւորականության ռեակցիոն, ոճրագործ էության մ երկացումը: Այդ տեսակետից բնորոշ են վիպակի հերոսներից մեկի խոսքերն՝ ուղղված կարդինալ դը Ռիշելիեին. «Ժողովուրդն ատելու է ձեզ վերջապես... Ազգը պիտի հատուցանե ձեզ ատելություն եւ նզովք: Նույնիսկ պատմությունն արդարացնելու չէ ձեզ, եւ ապագայքը պատմելու են միայն ձեր արած չարագործությունքը»

Նույն տեղը, 45։ 

/90/ 

Մինչեւ ապրիլի 10. Ավարտվում է Է. Սյուի «Թափառական հրեան վեպի առաջին հատորի թարգմանության տպագրությունը

ԵԼԺ, IV, 49

«Թափառական հրեան» նվիրելով Ստ. Նազարյանին, Նալբանդյանը նրան ուղղած ձոնի մեջ գրել է. «Գիտեմ, որ սեփական է քո, ամենեցուն հայտնի եւ ամենների բերա նով վկայած համեստությանը՝ հեռի փախչել ամենայն արտաքին փառքից ու պատվից, հերիք համարելով քեզ քո սրտի խաղաղ ու պարզ երջանկությունը, բայց ես իմ փոքրիկ գործի ճակատը պսակելով քո միշտ գեղեցիկ անունով, կամեի միայն ընծայաբերել քեզ, գիշեր ու ցերեկ երկաթի դիմացկոտութենով, դառն հանգամանքների մեջ աշխատողիդ մեր նոր հայ մատենագրության վերա, որ Ռուսաստանի մեջ առաջին անգամ քեզանից զարկ ստացած, հառաջ է քայլում նույն ուղղութենով»

Ապրիլի 19. «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթի խմբագիր Ստե կան քահանա Մանդինյանը, անդրադառնալով Նալբանդյանի առաջին հոդվածին («Կրիտիկա. «Հանդես նոր հայախոսության» ), այն անվանում է «ամենահանդուգն գրվածք», բողոքելով, որ «Կրիտիկայի» հեղինակը «պարսավում է ազգին», իսկ «Հայոց գիտնականներին սխոլաստիկ» է անվանում

«Մեղու Հայաստանի», 1858, 9 16, 127

Ապրիլի 25. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» երրորդ եւ չորրորդ (մարտի եւ ապրիլի) ամսատետրակները:

Երրորդ ամսատետրակում Նալբանդյանի գրչին են պատկանում՝ 

1. «Աղքատ կին», Կոմս Էմմանուել ստորագրությամբ (էջ 186 188)

2. «Հայ մարդու հայրենիքը», Կոմս Էմմանուել . ստորագրությամբ

(էջ 188— 190)

3. «Աշխարհի կազմածը եւ նորա հրաշքները» (էջ 190— 216):

Չորրորդ ամսատետրակում՝ 

1. «Պրոպորցիա Րոսսի» Լուդովիկոս Դելատրի պատմությունը, թարգմանություն (էջ 250-263)

2. «Լուսին», Կոմս Էմմանուել ստորագրությամբ (էջ 264):

3. «Նամակ առ հրատարակողը» (էջ 334— 337):

4. Այս համարից Նալբանդյանը սկսում է տպագրել ժամանակի հուզող հարցերը շոշափող գրական-հրապարակախոսական իր ակնարկաշարը՝ «Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից» խորագրով (էջ 338— 344):

/91/ 

Ապրիլի 29. Նալբանդյանը գրում է «Նամակ առ հրատարակողը», որպես պատասխան «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթում իր դեմ եղած հարձակումների

«Հյուսիսափայլ», 1858, N 4, 334–337
Տե՛ս ապրիլի 19:

Ապրիլ (վերջեր). «Սովրեմեննիկում» (N 4) լույս է տեսնում Կ. Եզյանցի «Общие дела, занимающие Евтопу, о научном отношении Европы к Азии, об изучении   армянского языка, литературы и истории в Eвpoпe» խորագրով հոդվածը, որից օգտվել է Մ. Նալբանդյանը իր թեկնածուական դիսերտացիան գրելիս (լրացում խմբ. ):  

ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր» հաս. գիտ., 1963, N 1, 79-83:

Մայիս. Հայ բուրժուական եւ կղերա-պահպանողական հոսանքի ներկայացուցիչներից ոմանք, Պետերբուրգում բողոքելով «Հյուսիսափայլի» «վնասակար» ուղղության դեմ, Խ. Լազարյանին խնդրում են՝ «սանձահարել կամ բոլորովին դադարեցնել այն»

МОГИА, ф. Лаз. Института, д. 179, л. 185, л. 54-55.

Հունիսի 3. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» հինգերորդ (մայիսի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին են պատկանում՝

1. «Առօրյա աշխարհ», Կոմս Էմմանուել ստորագրությամբ (էջ 374-375):

2. «Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից» (էջ 376-386):

3. «Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարյանք» հոդվածաշարի առաջին հոդվածը (էջ 399–416):

4. «Կրիտիկա. Ժողովրդական լեզվով թարգմանված եւ տպված Ռոբինզոնի պատմությունը Գամառ-Քաթիպայի աշխատութենով, Ս. -Պետերբուրգ, 1857» (էջ 417-420):

Նույն համարում տպագրված է հայտարարություն Նալբանդյանի թարգմանությամբ Է. Սյուի «Թափառական հրեա» վեպի առաջին հատորի եւ Կլեմանս Ռոբերտի «Դքսուհի դը Շեւրեոզ» վիպակի լույս տեսնելու մասին:

Հունիսի 20. Գ. վ. Այվազովսկին Ստ. Նազարյանին ուղղած նամակում, շնորհակալություն հայտնելով «Հանդես նոր հայախոսության» երկրորդ հատորի եւ «Հյուսիսափայլի» ամսատետրակների համար /92/  գրում է, թե ամսագրի տարածման մեծագույն արգելք է հանդիսանում այն, որ նրա էջերում երբեմն «տարապայման համարձակախոսությամբ» քննադատվում են «ազգի» եւ վերջինիս կողմից առանձնապես հարգված անձնավորությունների թերությունները: Խորհուրդ է տալիս գեթ սկզբում զգույշ լինել

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 308:

Հուլիսի 7. Նալբանդյանը գրում է «Նամակ առ հրատարակողը», որ Սերովբե Խաչատուրյան Շահբեկ ստորագրությամբ տպագրվում է «Հյուսիսափայլի» 1858 թ. յոթերորդ ամսատետրակում, էջ 72-76

Հուլիսի 12. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» վեցերորդ (հունիսի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին են պատկանում՝

1. «Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարյանք». հոդված երկրորդ՝ Մխիթարյանք: Ա. Մխիթարյանց սկզբունքը: Բ. Մխիթարյանց բարոյականությունը: Գ. Մխիթարյանց մատենագրական գործունեությունը (էջ 456-485)։

2. «Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից»  (էջ 496-507)

Հուլիսի 14. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» յոթերորդ (հուլիսի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին են պատկանում՝

1. «Նամակ առ հրատարակողը», Սերովբե Խաչատուրյան Շահբեգ  ստորագրությամբ (էջ 72-76)

2. «Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից» (էջ 76-86)

«Հիշատակարանի» այս հատվածը Նալբանդյանը գրել է, հավանորեն, հուլիսի սկզբին մերձմոսկովյան մի ամառանոցում. «Ո՛վ «Հիշատակարան»... միթե մոռացա՞ր, որ քո մի հատվածը (տպած «Հյուսիսափայլ», հուլիս, 1858) գրեցի մի ամառանոցում, ուր մի քանի բարեկամ ով գնացել էինք օդ վայելելու: Գնացի՞ ես նոցա հետ ման գալու եւ բնության գեղեցիկ տեսարանքը վայելելու. ես չէի՞, որ այն ջերմ եղանակում, ծառի տակ, մի փայտյա, շինականի աթոռի վերա նստած լցնում էի քո էջերը»

ԵԼԺ, 1, 411

Հուլիսի 25. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» ութերորդ (օգոստոսի) ամսատետրակը

/93/  Նալբանդյանի գրչին է պատկանում՝ 

«Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից» (էջ 137-167):

[Օգոստոսի 12]. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» իններորդ (սեպտեմբերի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին են պատկանում՝

1. «Առաջարկություն», Կոմս Էմմանուել ստորագրությամբ (էջ 186-188):

2. «Թե ինչպես է երկրագունդի ներքին կազմակերպությունը», Ն.......... ստորագրությամբ (էջ 225-24):

3. «Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից» (էջ 242-248):

Օգոստոսի 21. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» տասներորդ (հոկտեմբերի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին են պատկանում՝

1. «Նկատողությունք» (էջ 298-311)

2. «Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից» (էջ 335-353):

Նույն համարում տպագրված է Ստ. Նազարյանի գրախոսությունը Է. Սյուի «Թափառական հրեա» վեպի առաջին հատորի՝ Նալբանդյանի թարգմանության մասին (315— 334)։ Այս գրախոսության շարունակությունը չի տպագրվել:

Օգոստոսի 30. «Մեղու Հայաստանի» լրագրում տպագրված «Նամակներում» Վահան Արամյանը (Զարմայր Մսերյան) առանձին կրքով խոսում է «անզգաստ եւ անհեռատես երիտասարդի» (Նալբանդյանի) «անխոհեմ գրվածքների» («Հիշատակարանի») դեմ, նշելով, որ այդտեղ «վարագուրված» ձեւով ծաղրված են Ներսես կաթողիկոսը եւ այլ եկեղեցական ու աշխարհական «արժանահարգ անձինք»

«Մեղու Հայաստանի», 1858, . 35, 278:
Հմմտ. Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 193, գ. 213:

Մինչեւ սեպտեմբերի 1. Նալբանդյանը հիվանդանում է, որ տեւում է տասն օր

ԵԼԺ, IV, 50:

Սեպտեմբերի 1, Մոսկվա, Նամակ Գ. Սալթիկյանին: Հայտնում է, որ նրա նամակներին չպատասխանելու պատճառն իր անդադար զբաղմունքներն էին, վերին աստիճանի թուլությունը եւ վերջին տասն օրվա  /94/  հիվանդությունը: Առանձին ուշադրություն է հրավիրում «Հյուսիսափայլի» յոթերորդ եւ ութերորդ ամսատետրակներում տպագրված Կոմս Էմմանուելի «Հիշատակարանի» վրա, ուր մերկացվում է կղերա-աղայական ռեակցիան՝ Խալիբյանը, Գ. վ. Այվազովսկին, Ս. եպ. Ջալալյանը եւ սրանց արբանյակները: Խնդրում է բացատրել չհասկացողներին, որ պեսզի մերկացումները նպատակին ծառայեն եւ ժողովուրդը ճանաչի իր թշնամիներին: Խոստանում է այսուհետեւ եւս շարունակել մերկացումները եւ թշնամիների «աղբաթը» խառնել: Տեղյակ լինելով «Հյուսիսափայլը» արգելելու ուղղությամբ ռեակցիոներների գործադրած դավադրություն ներին, գրում է, թե չպետք է թույլ տալ, որ «ճշմարտության թշնամի ներն» իրենց նպատակին հասնեն. ընդգծում է ռեակցիայի դեմ միասնական ուժերով գործելու անհրաժեշտությունը. «Պետք է ձեռք ձեռքի տալ եւ միաբան ուժով ջարդել խավար վիշապի գլուխը»: Հորդորում է աջակցել «Հյուսիսափայլի» բաժանորդների թիվն ավելացնելու գործին Ղրի մում եւ Նոր Նախիջեւանում: Հայտնում է «Հյուսիսափայլի» ծավալը մեծացնելու վերաբերյալ իրենց մտադրության մասին

ԵԼԺ, IV, 50-51:

Նույն օրը. Հ. Հայրապետյանին ուղղած նամակում նրա ուշադրությունը եւս հրավիրելով «Հյուսիսափայլի» յոթերորդ եւ ութերորդ ամսատետրակներում տպագրված «Հիշատակարանի» վրա, Նալբանդյանը խնդրում է՝ «չի հասկացողներուն հասկացնել բանի զորությունը, որ ճշմարտությունը ձայն ստանա այդ կորած եւ մոլորած քաղաքի [Նախիջեւանի] մեջ»: Վճռականություն է արտահայտում շարունակելու պայ Քարը գաղափարական հակառակորդների դեմ՝ մինչեւ նրանց ջախջախու մը: «Ազգի եւ ճշմարտության համար իմ կյանքը իմ աչքումը ոչինչ է եւ ամեն րոպե պատրաստ եմ զոհել, եւ այն օրից, երբ գրիչ վեր եմ առել ձեռքս, մինչեւ գերեզման ես պիտի պատերազմ եմ ստության եւ խավարի Հետ, եւ, որքան թույլ տան մեզ շրջապատած հանգամանքը, պիտի խոր տակեմ դավաճան վիշապի գլուխը»: Դրա գրավականը նա համարում է «Հյուսիսափայլում» տպագրվող իր հոդվածները: Կրկին անգամ ընդգը ծում է, որ ռեակցիայի միացյալ ուժերի դեմ պետք է պայքարել նույնպես միասնական ճակատով, եւ չպետք է թույլ տալ, որ «Հյուսիսափայլի» հրատարակությունը խափանելու իրենց թշնամիների հույսն իրականանա: Նալբանդյանը հորդորում է անձանձիր հետեւել, որ «կանգուն մնա մեր ընկերության (партия) դրոշակը»

ԵԼԺ, IV, 51–52

/95/ 

Սեպտեմբերի 13. «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթում Մովսես Իսահակյանը «Հյուսիսափայլի» հինգերորդ ամսատետրակի «Հիշատակարանի» առթիվ գրած հոդվածում («Պատասխանի կրիտիկային Շահ բեգի... ») նշելով, որ Շահբեգը նույն Կոմս Էմմանուելն է, իր պաշտպա նության տակ է առնում արժանահիշատակ մեծատուններին» եւ «սրբազ նագործ աբեղաներին. Նալբանդյանի սուր հարվածներից: Հոդվածագիրը ցավ է հայտնում, որ Շահբերգը «մեծատունների եւ հոգեւոր իշխանների սիրտը կարեւեր խոցում» է

«Մեղու Հայաստանի», 1858, N 37, 291-294:

Սեպտեմբերի 27. «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթում տպագրելով ներքին գործերի մինիստր Ս. Ս. Լանսկոյի գրությունը Խալիբյան դպրոցի կանոնադրությունը հաստատելու մասին, Ստ. Մանդինյանը քաջալերական խոսքեր է ասում Գ. Վ. Այվազովսկուն: Ակնարկելով Նալբանդյանին, նա գրում է. «Բանի տեղ մի՛ դնեք, թե հայոց աբեղայից անուսում են անվանում, մեծատուններին եւ հարուստներին՝ ագահ ու ժլատ եւ ազգին՝ մանուկ.. Այժմ, փառք աստծո, Հայաստանն ունի մեծ պաշտպան ազգի, եկեղեցվո եւ ուսման՝ աստվածազոր կայսրն ռուսաց, այդպիսի անձանց գրվածքը երբեք չի կոտրիլ ազգի սիրտը

Նոքա յուրյանց խորհրդի հառաջ գնալու արգելքը հոգեւորականու թյունն են ճանաչում, վասն որո միշտ անպատվությամբ են խոսում նորա վերա, որ ազգի սիրտը կտրեն մեզանից»

«Մեղու Հայաստանի», 1858, N 39, 307–308։

Սեպտեմբերի 30. Ստ. Նազարյանը Գ. Սուլթանյանին գրած նամակում հայտնում է, որ մտադրություն ունեն «ավելի փառավոր դիրքով տպել օրագիրը [«Հյուսիսափայլը»], ճոխացնել նորա բովանդակությունը եւ տեղ-տեղ պատկերազարդել, եթե բաժանորդների թիվն ավելանա»

«Նոր հոսանք», 1914, N 1, 130-133:

[Սեպտեմբեր]. Մ. Մսերյանը Մատթեոս կաթողիկոսին ուղղած նամակում մատնացույց անելով «Հյուսիսափայլի» չորրորդ, յոթերորդ եւ իններորդ ամսատետրակներում տպագրված Կոմս Էմմանուելի «Հիշատակարանները», բողոքում է, որ Նալբանդյանն իր գրվածքներում ոչ միայն ընդհանրապես նախատում է ազգն ու եկեղեցին, այլեւ «իր սրտի դառնության մաղձն անխնա թափում է եկեղեցական եւ աշխարհական «արժանամեծար» անձնավորությունների վերա, ինչպիսիք են Հ. Հոնանյանցը, Հ. Խալիբյանը, Ս. եպ. Ջալալյանը եւ ուրիշներ

/96/  Այս ամենը հայտնելով կաթողիկոսին, Մսերյանը խնդրում է գրել... (նամակի սեւագրության մեջ բաց է թողնված այն «բարձր աստիճանավորի» անունը, որին նկատի ուներ Մսերյանը), որպեսզի նա «սաստե» Նալբանդյանին, որովհետեւ վերջինս օրըստօրե ավելացնում է իր հանդգնությունը եւ չի դադարում «արժանավոր անձանց» դեմ այդպիսի հոդվածներ գրել

Առաջարկում է նույն «բարձրաստիճան» անձնավորության միջո ցով Նալբանդյանին անպատճառ հեռացնել քաղաքից (Մոսկվայից): Եվ եթե կաթողիկոսին չհաջողվի այդ, ապա, շարունակում է Մսերյանը՝ աշխատելով դիպչել կաթողիկոսի «թույլ տեղին», կարելի է համարել, թե մեր եկեղեցին «գլորման» վտանգի մեջ է: , 

Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 207, թ. 2129։ 

Հոկտեմբերի 9, Մոսկվա. Նալբանդյանի նամակը Մատթեոս (Գեորգ?) Վեհապետյանին: Խնդրում է հանձն առնել եւ կազմակերպել «Հյուսիսափայլի» բաժանորդագրության գործը նրան վստահված թեմի մեջ: Նշում է իր նոր հասցեն՝ На Никитской улице, в доме княгини Голицыной

ԵԼԺ, IV, 53

Հոկտեմբերի 11, Մոսկվա. Գրում է «Նամակ առ Հրատարակողը), որով մերկացնում է Հ. Խալիբյանին, որպես հասարակական գումարներ րը կողոպտողի. կոնկրետ օրինակից ելնելով, Նալբանդյանն ընդհանրա ցումներ է կատարում՝ դիմակազերծ անելով բուրժուազիային եւ վեր ջինիս պատվար ու հովանավոր հասարակարգը. «Իշխանություն կա՞ ձեռքումդ, հարո՞ւստ ես, ուրեմն ամենալավ, ամենապտվելի մարդը դու ես... զարկի՛ր, խեղդի՛ր, հալածի՛ր, ինչ կամիս արա՛, անդատա պարտ ես, որովհետեւ հարուստ կամ իշխան լինելով, արդեն քո կողմը գրավել էիր Հռովմի պապի անմեղանչականությունը: Քեզանից զարկ վողը, խեղդվողը եւ հալածվողն է մեղավոր եւ դատապարտելի. դու դեռ ազգասեր անուն եւս կժառանգես... »

Նալբանդյանը վստահություն է հայտնում, որ թեեւ «մի քանի պա յրոնների կողմից» պիտի բամբասվի, բայց շատերի սրտից լսելու է ձայնակցություն»

Նա խոստանում է «մի այլ ժամանակ, բոլորովին այլ հանգամանք ների մեջ... » փաստաթղթերով հիմնավորապես դիմակազերծ անել Ներ սես կաթողիկոսին, Խալիբյանին եւ մյուսներին. «Այո՛, մեք խոստանում  /97/  ենք այդ, եթե հաջողի մեզ տպագրական մամուլի տակ ձգել մի ժամանակ մեր տեսած ու լսածը, որ բովանդակում է յուր մեջ մեր ազգի ժամանակակից ճիշտ պատմությունը»

ԵԼԺ, 11, 265 273

Հոկտեմբերի 20. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» տասնմեկերորդ (նոյեմբերի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին են պատկանում՝

1. «Երազ», Կոմս Էմմանուել ստորագրությամբ (էջ 412-415):

2. «Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարյանք»: Հոդված երկրորդ՝ Դ. Մխիթարյանց մատենագրական գործունեության շարժառիթքը (էջ 416-427)

3. «Նամակ առ հրատարակողը» (էջ 428 438):

Մինչեւ հոկտեմբերի 25. Մ. Մսերյանը, նպատակ ունենալով Նալբանդյանի դեմ արեւմտահայ ռեակցիոներների հետ միասնական ճակատ կազմել, Ղուկաս Պալտազարյանին հայտնում է «Արշալույս Արարատյանի» դեմ Սերովբե Խաչատուրյան Շահբեգ ստորագրությամբ, «Հյուսիսափայլի» յոթերորդ ամսատետրակում տպագրված Նալբանդյանի «Նամակի» մասին

Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 205, վ. 1061:

Հոկտեմբերի 25. Դ. Պալտազարյանը Մ. Մսերյանին «աղաչում է Տույժ»՝ ուղարկել իրեն «Հյուսիսափայլի» այն ամսատետրակը, որտեղ տպագրված է «Արշալույս Արարատյանի» դեմ ուղղված նամակը . Խ. Շահբեգի «Նամակ առ հրատարակողը»): Գրում է, թե ինքը երբեք չի տեսել հիշյալ օրագիրը («Հյուսիսափայլը») եւ չգիտե՝ «հայերե՞ն է այն, թե ռուսերեն» (ակնարկում է, թերեւս, ռուս առաջավոր դեմոկրատական մտքի ազդեցության մասին). այնուհետեւ խնդրում է՝ «խորհրդաբար» տեղեկություններ հաղորդել «Սուրմակյանների», այսինքն՝ «Հյուսիսափայլի» աշխատակիցների մասին

Նույն տեղը:

Հոկտեմբերի 29. Ռ. Պատկանյանը Մ. Փանյանին գրած նամակում պատասխանելով, թե ինչո՛ւ իր «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմը չի հանձնել «Հյուսիսափայլին», դժգոհություն է հայտնում այդ ամսագրի «հեղինակների»՝ իր հանդեպ ունեցած մերժողական վերաբեր մունքի առթիվ: «Ես հատկաբար [հատկապես, այդ ծրագրի համար շատ /98/  բաներ էի աշխատել, գրում է նա, ի թիվս որոնց «Մեծն Նապոլեոնի պատմությունը»... բայց իմ առաջարկությունքն քաղաքավարությամբ հերքեցին... Նոքա չտպեցին իմ մի ոտանավորն... ունիմ եւ ուրիշ պատճառներ հեռանալու այդ օրագրի մասնակցութենեն»:

Ռ. Պատկանյանի դժգոհությունը, ըստ էության, Նալբանդյանից էր: Պատկանյանի եւ իր համոզմունքների մեջ տեսնելով սկզբունքային տարբերություն եւ գործադրելով իր ազդեցությունը «Հյուսիսափայլի» խմբագրական գործերում, նրա հրատարակության ա ռաջին երկու տարում Նալբանդյանն ինքն է եղել Ռ. Պատկանյանի՝ «Հյուսիսափայլի» համար ուղարկած երկերը մերժողի: Պատկանյանի նամակում հիշատակված ոտանավո րի մերժման հարցին անդրադառնալով իր «Հիշատակարանում», Նալբանդյանը գրում է. «Դարձյալ մի այլ նամակ ստացա պ. Գամառ-Քաթիպայից . -Պետերբուրգից), որ մեղադրում է ինձ, թե ինչո՛ւ համար նորա ուղարկած մի ոտանավորը չէ ընկել «Հյուսիսափայլի» մեջ, եւ թե ինչո՛ւ մի գրավոր տեղեկություն չեմ տվել նորան չտպվելու պատճառի մասին». խուսափելով ուղղակի պատասխանից եւ պատճառաբանելով, թե «իմ ձեռքում ոչինչ չկա», Նալբանդյանը գրում է. «Իսկ ինչ որ վերաբերվում է «Հիշատակարանիս», այո՛, այդ այլ բան է, այդտեղ ես իմ «Հիշատակարանի» անմիջական տերն եմ. միայն խնդրում եմ ամեն մի մարդուց, որ խնայեն իմ «Հիշատակարանը» եւ բան ուղարկելու ժամանակ, աշխատեն այնպիսի բան ուղարկել, որ ե՛ւ յուրյանց, ե՛ւ ինձ, եւ՛ պատվելի ընթերցողներին ժամանակի զուր կորուստ չլինի»

ԵԼԺ, 1, 394–395

Բնորոշ է, որ 1858 թ. մերժված «Մեծն Նապոլեոնի պատմությունը» տպագրվում է եւ «Հյուսիսափայլում» 1860-1861 թթ., երբ Նալբանդյանը հեռացել էր «Հյուսիսափայլի» խմբագրությունից

Հոկտեմբեր. Գ. Վ. Այվազովսկին Խ. Լազարյանին ուղղած նամա կում խնդրում է հայտնել Ստ. Նազարյանին, որ առաջիկայում «Հյուսիսափայլի» էջերում տեղ չտա «անբարեմիտ եւ անվայել» հոդվածների (նկատի ունի հատկապես Նալբանդյանի հոդվածները եւ «Հիշատակա րանը»), հակառակ դեպքում ստիպված կլինի գործել «օրինական ճա- նապարհով», ներքին գործերի մինիստրի ուշադրությունը դարձնելով այդ «անբարեմիտ եւ անվայել» հոդվածների վրա

МОГИА, ф. Лаз. института, д. 185, л. 54–55

Նոյեմբերի 12. Խ. Լազարյանը, Ն. Դ. Դելյանովին հայտնելով «Հյուսիսափայլում» տպագրված «անբարեմիտ եւ անվայել» հոդվածների առթիվ Գ. վ. Այվազովսկու բողոքի մասին, եւ իրավացի համարելով վեր ջինիս, գտնում է, որ նման «անվայելուչ» հոդվածները պատիվ չեն բերում հրատարակչին: Խ. Լազարյանը Դելյանովին հանձնարարում է սանհապաղ կանչել Ստ. Նազարյանին, այս մասին տեղեկացնել եւ զգուշաց/99/նել, որ եթե նրա ամսագրում 1սյuուհետեւ էլ կտպագրվեն այդպիսի հոդ վածներ, ապա ինքն ստիպված կլինի դիմել Լազարյան ճեմարանի գլխա վոր կառավարիչ գեներալ-ադյուտանտ իշխ. Ա. Ֆ. Օռլովին եւ հատկապես Կովկասյան կոմիտեի կառավարիչ, գաղտնի խորհրդական Վ. Պ. Բուտկովին՝ վճռական միջոցներ ձեռք առնելու համար: Եվ չնայած ինքը դեռեւս մայիս ամսին բողոքներ է ստացել «Հյուսիսափայլի» դեմ, բայց սպասել է, որ Նազարյանից անձամբ բացատրություն կլսի՝ հույս ունե նալով համոզել նրան՝ վերջ դնելու «ամոթալի երկպառակությանը»: Բայց այժմ Գ. վ. Այվազովսկու գրությունն ստիպում է իրեն այս գրավոր նկատողությունն անել, որովհետեւ այդ է պահանջում իր պաշտոնը եւ վերջինիս նկատմամբ ունեցած պատասխանատվությունը: Այնուհետեւ Խ. Լազարյանն անհրաժեշտ է համարում Նազարյանին զգուշացնել այն անախորժ եւ նույնիսկ վատթար հետեւանքներից, որ նրա համար կարող են առաջ գալ նրա «անթույլատրելի եւ ապօրինի» գործողություններից՝ «անվայելուչ» ամսագիրը («Հյուսիսափայլը») հրատարակելիս

Նույն տեղը:

Նոյեմբերի 26. Ստ. Նազարյանը Խ. Լազարյանի՝ նոյեմբերի 12-ի գրության առթիվ տված՝ իր պատասխանում, մի կողմ թողնելով Նալբանդյանի հոդվածների համար առաջադրված մեղադրանքները, բացատրություններ է տալիս՝ ելնելով իր սեփական համոզմունքներից: Նշելով, որ «ինքն այլ կերպ է մտածում, քան ուրիշները, եւ ուրիշներն էլ եմ տածում են այլապես, քան ինքը», Նազարյանն, է: սն: էության, ս:: մանազատվում է Նալբանդյանից, զգալ տալով, որ իր վրա չի վերցնում նրա հոդվածների պատասխանատվությունը: Հ Իր մասին եղած մեղադրանքները «բոլորովին անհիմն» համարելով, Նազարյանը բացատրում է, որ ինքը «միշտ հարգել է եւ հարգում է իր ազգի արժանավոր քահանաներին», հետեւապես իրեն չի կարելի է եղել, դրել ամբողջ հոգեւորականությանը քննադատելու մեջ: Այնուհետեւ, Ստո. Նազարյանը, համառոտակի կանգ առնելով «Հյուսիսափայլի» ամսատետրակների նյութերի վրա, նշում է, որ դրանց մեջ չի կարելի գտնել «չարամիտ» վերաբերմունք հայ հոգեւորականների նկատմամբ: Վերջում համոզմունք է Հայտնում, որ Խ. Լազարյանը «չի Հոժարի որեւէ միջոցի դիմել՝ դադարեցնելու միակ հայկական ամսագիրը»

«Գրական-գիտական ժողովածու», 1908, 57 60։ 

/100/ 

Մինչեւ նոյեմբերի 27. Բաժանորդներին է ուղարկվում «Հյուսիսափայլի» տասնմեկերորդ ամսատետրակը

ԵԼԺ, IV, 55

Նոյեմբերի 27, Մոսկվա. Կ. Հայրապետյանին հայտնելով, որ ար դեն ուղարկված է «Հյուսիսափայլի» տասնմեկերորդ համարը, Նայ բանդյանը նրա ուշադրությունն է հրավիրում այդ համարում տպազիր ված «Նամակ առ հրատարակողը» խորագիրը կրող իր հոդվածի վրա, որի մեջ նա մերկացնում էր Խալիբյանին, Գ. վ. Այվազովսկուն եւ սրանց արբանյակներին, որպես հասարակական գումարները կողոպտողների: Հայտնում է նաեւ, որ Գ. Վ. Այվազովսկին «Հյուսիսափայլի» մասին գանգատվել է Լազարյաններին, իսկ վերջիններս նամակով սպառնացել են, որ եթե ամսագիրը շարունակի այդ ուղղությունը, համապատասխան միջնորդություն կանեն՝ այն փակել տալու համար: Կռահելով իր հակառակորդների դավադրական ծրագրերը՝ «այժմ նոքա ամեն ջանք գործ պիտի դնեն, որ մենք ստորագրող չգտնելով, ընկնենք տարապայման նելության մեջ», Նալբանդյանը հորդորում է Կ. Հայրապետյանին եւ իր համակրողներին՝ ամեն ջանք գործ դնել, որ ինչքան կարելի է ավելանան «Հյուսիսափայլի» բաժանորդները. «Ստորագրողների բաժանորդների բազմությունը մեր համար, բացի նյութականից, ունի եւ բարոյական օգուտ, որովհետեւ կարող ենք ցույց տալ պարծանքով, թե ահա ազգը ընդունում է, եւ այլն, եւ այլն, եւ այն ժամանակ կպապանձվեն մեր թշնա միների բերանները»: Նալբանդյանը կոչ է անում «ջերմությամբ կպչել գործին»: Խոսելով «Հյուսիսափայլի» նշանակության մասին, Նալբանդյանը գրում է. «Հյուսիսափայլի» երեվիլը մեծ ազդեցություն գործեց ազգի վերա, շատ բաներ խոսեցավ օրագիրը, եւ շատ մարդիկ սկսեցին ուրիշ կերպ նայել բաների - վերա... »

ԵԼԺ, IV, 55–56

Նույն օրը. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» տասներկուերորդ (դեկտեմբերի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին է պատկանում՝ Ֆաբր դ'Օլիվիեի «Թալիսմաններ» վիպակի հայերեն թարգմանությունը (էջ 439-505): ։ 

Դեկտեմբերի 6. Խ. Լազարյանը, դժգոհ Ստ. Նազարյանի բացա տրություններից (տե՛ս նոյեմբերի 26), Ճեմարանի դիրեկտոր Ն. Դ. Դել/101/յանովին ուղղած գրության մեջ իր զայրույթն է հայտնում «Հյուսիսափայլի» տասնմեկերորդ ամսատետրակի առթիվ, որ անցավ ամենայն սահման՝ անվայելուչ եւ դատապարտելի երկու հոդվածով (ակնարկում է Նալբանդյանի հոդվածները), որոնք, անձնական վիրավորանքներից բացի, պարունակում են նույնիսկ ատելություն, թշնամություն եւ պարսավանք՝ ինչ որ օրենքը հետապնդում եւ դատի է ենթարկում: Լազարյանը հիշեցնում է, որ երբ հրատարակիչն իր բնավորության համառությամբ կամ ընկերակիցների ըմբոստությամբ թույլատրված սահմաններից դուրս է գալիս, ապա ամսագիրն արգելվում է եւ միաժամանակ տուգանքի է ենթարկվում։

Այնուհետեւ, հայտնելով, որ հիշյալ հոդվածների առթիվ լուսավո րության մինիստրությունում քննություն է կատարվում, սպառնում է, որ եթե հրատարակիչն ու նրա աշխատակիցները «չսանձեն» իրենց կրքերը, ապա ինքը ստիպված կլինի դիմել Լազարյան ճեմարանի գլխավոր կառավարչին եւ Կովկասյան կոմիտեի նախագահին, որպեսզի վերջ տրվի վնասակար բանակռվին, կամ թե՝ իսպառ արգելվի հայ ամսագրի («Հյուսիսափայլի») հրատարակությունը, որը ո՛չ միայն ո՛չ մի օգուտ չի տալիս, այլ, ընդհակառակը, ատելություն եւ երկպա ռակություն է սերմանում:

Խնդրելով այս բոլորին հայտնել «Հյուսիսափայլի» հրատարակչին, Խ. Լազարյանն ավելացնում է, որ իր նպատակն է նախազգուշացնել՝ նրա համար վատ հետեւանքներից

МОГИА, ф. Лаз. института, д. 185, л.. 61-64

Դեկտեմբերի 7. «Հյուսիսափայլի» տասնմեկերորդ ամսատետրա կում տպագրված Նալբանդյանի «Նամակ առ Հրատարակողը» հոդվածի առթիվ Գ. վ. Այվազովսկին լրտեսագիր է ուղարկում ներքին գործերի մինիստր Ս. Ս. Լանսկոյին, բողոքելով Նալբանդյանի սուր մերկացումների դեմ եւ պահանջելով՝ փակել «Հյուսիսափայլը», իսկ Նալբանդյանին սատժել «օրենքի ողջ խստությամբ»

«Հոգեւոր եւ մի քանի աշխարհիկ անձանց դեմ ուղղված նամակներն այդ ամսագրում նախ լույս էին տեսնում անանուն, իսկ հետո՝ Նալբանդյանի ստորագրությամբ: Այդ հոդվածներում հեղինակն ամենա անարժան ձեւով, թեեւ ո՛չ ուղղակի, այնուամենայնիվ, միանգամայն հասկանալի արտահայտություններով սեւացնում է հանգուցյալ Ներսես կաթողիկոսին, Թիֆլիսի ներկա թեմական առաջնորդին . եպ. Ջալալ/102/յանին), ինձ, Լազարյան ճեմարանի մի քանի պրոֆեսորների, տիտղոսավոր խորհրդական Խալիբյանին եւ ուրիշ շատերի, եւ արտահայտում է մեր կրոնի ու խստամբեր բարոյականության սկզբունքների՝ ոգուն հա կառակ մտքեր ու հասկացողություններ։

Եվ, վերջապես, նույն հեղինակը «Հյուսիսափայլի» խմբագրի անվամբ գրած եւ այդ ամսագրի 11-րդ, նոյեմբերյան գրքույկում տպված նամակում խիստ աղավաղված ու սխալ ձեւով վերապատմելով իմ կառա վարած թեմի եկեղեցական գումարների գործը, արդեն ուղղակիորեն վրդովեցուցիչ ու անպատկառ արտահայտություններով հարձակվում է հայերի մեջ այնքան հարգված հանգուցյալ կաթողիկոսի հիշատակի, իմ, պարոն Խալիբյանի եւ ուրիշ շատ անձնավորությունների վրա ու այդ գործի լուծումը պատկերում է ամենամռայլ եւ՝ կեղծ լուսաբանմամբ, բացա հայտորեն անբարեխղճության ստվեր գցելով այդ գործի ավարտմանը մասնակիցների վրա: Այդ նամակն ամբողջովին գրված է ժողովրդին խռովելու եւ իմ կառավարմանը հանձնված հոտի մեջ երկպառակություն, անհամաձայնություն սերմանելու ակնհայտ նպատակով»

«Այս հանգամանքը: , ավելացնում է վերջում Գ. վ. Այվազովսկին, ստիպեց ձերդ գերազանցության բարեացակամ ուշադրությանը ներ կայացնել այն ողջ վնասը, որն անհրաժեշտաբար կառաջանա «Հյուսիսափայլ» ամսագիրը հետագայում էլ հայերի մեջ տարածելուց՝ նրա այդպիսի հակակրոնական եւ ո՛չ բարոյական ուղղության պատճառով եւ ամենախոնարհաբար խնդրել՝ ըստ հնարավորին շուտ արգելել այդ հրատարակությունն իր ներկա ոգով՝ չարիքը հենց սկզբից կտրելու համար, իսկ վերոհիշյալ հոդվածի հեղինակ Նալբանդյանին, որն արդեն հայտնի է օտար դավանությունների դեպարտամենտում, որպես վնասակար ու անհանգիստ մարդ՝ ենթարկել արժանի պատժի, օրենքի ողջ խստությամբ»

ԵԼԺ, II, 428 429

Գ. վ. Այվազովսկու այս, ինչպես եւ այլ լրտեսագրերի մասին Նալբանդյանը տեղյակ էր. «Երկու տողում» այդ առթիվ նա գրում է. «... Արդեն նախընթաց տարիներում քանի անգամ ամբաստանվեցանք նորանից Ռուսի ներքին գործոց մինիստրի առաջեւ, որպես անկրոն, որպես անբարոյական, որպես ապստամբ եւ խռովեցուցիչ ժողովրդյան: Պ. Այվազովսկին առաջարկում է քաջափայլ մինիստրին, «Հյուսիսափայլ» վնասակար օրագիրը դադարեցնել եւ մեզ ձգել սաստիկ պատժի տակ, օրենքի բովանդակ խստությամբ: Գուցե պ. Այվազովսկին, հայրական հոգացողությամբ, պատրաստել էր մեզ ստեղի բնակության Ներչինսկ կամ Կրասնոյարսկ... մեր ջերմությունը մի փոքր բարեխառնելու համար Սիբիրի սառնամանիքը... (բուն առողջապահական խորհրդով)։ Պ. Այվազովսկին  /103/  չէ կարող ուրանալ այս իրողությունքը. ըստ որում երկար քննությունք եւ գրագրությունը եղան մինիստրերի եւ ցենզուրյան ժողովի մեջ, այլեւ առաջարկվեցան հարցմունքներ... »

ԵԼԺ, III, 31:

Դեկտեմբերի 10. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» 1859 թ. առաջին (հունվարի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին է պատկանում՝ 

«Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից»: Նոր տարի. Բեգզադեի նամակը. Տրովատորի բովանդակությունը. Բեգզադեի ազգաբանությունը. Հայկական թեստրոն Մոսկվայի մեջ. Սուրբ Մեսրոպի գերեզմանի այցելուի նամակը. Գամառ-Քաթիպայի պահանջողության պատասխանը (էջ 66 79):

Նույն համարում տպագրված է՝ «Մահացուցակ Աբրահամ Պողոսյանց փաստաբանի» (էջ 80 81), ստորագրված է Ստ. Նազարյանց, սակայն ամսագրի առաջին կիսամյակի նյութերի ցանկում նշված է որպես Նալբանդյանի հեղինակություն

Գ. Յ. Պախալյան ստորագրությամբ տպագրված է նաեւ Սենկովսկու «Անթար» վիպակի (էջ 15–41) եւ անանուն Հեղինակի «Մի զարմանալի պատմություն. Կարլոս տասնեւմիերորդի տեսիլը» պատմվածքի թարգմանությունները (էջ 60-65)։ Ենթադրվել է, որ Պախալյանը Մ. Նալբանդյանի ծածկանուններից է («Գրական թերթ», 1967, մարտի 24)։ Լրացում խմբ.:

Դեկտեմբերի 11. Ն. Դ. Դելյանովը Խ. Լազարյանի հանձնարարությամբ, Ստ. Նազարյանին հայտնում է, որ «Հյուսիսափայլում» տպա գրված (Նալբանդյանի) մի քանի հոդվածներ։ի առթիվ առաջացած բո ղոքներին կառավարությունը տեղյակ է եւ որ՝ լուսավորության մի նիստրությունում քննում են, թե ինչպե՞ս է պատահել, որ գրաքննությունը թույլատրել է նման հոդվածների տպագրությունը: Այնուհետեւ, Դելյանովը գրում է, թե Նազարյանի բացատրությունն ուղարկված է թեմական առաջնորդին . վ. Այվազովսկուն), որից եւ կախված է «Հյուսիսափայլը» շարունակելու կամ դադարեցնելու հարցի վճիռը, եւ եթե նա պահանջի, ապա Լազարյանն ստիպված կլինի բարձրագույն իշխանության միջոցով դադարեցնել ամսագրի հրատարակությունը: Ընդ որում, Լազարյանը ցանկություն է հայտնում, որպեսզի «Հյուսիսափայլն» առաջիկայում «արժանի լինի գիտնական հրատարակչին» եւ «էապես նպաստի հայ ազգի կրոնաբարոյական զարգացմանը, բայց  /104/  չունենա վնասակար հետեւանք իրավական տեսակետից իրեն՝ հրատարակչի, եւ բարոյական առումով՝ նրա հայրենակիցների համար»: ` 

МОГИА, ф. Лаз. института, д. 185, л. 59-60

Դեկտեմբերի 12. Գ. վ. Այվազովսկին Խալիբյանին հայտնում է «Հյուսիսափայլի» տասնմեկերորդ (նոյեմբերի) ամսատետրակում հրա տարակողին ուղղած նամակի առթիվ ներքին գործերի մինիստրին գրած լրտեսագրի մասին. «Վերջին տետրակ «Հիւսիսափայլին» եւ գրուածն Մուխալին (Նալբանդյանի), որ ի նմա (զոր ընկալա յերեկն), ստիպեաց զիս գրել այսօր իսկ ուղղակի գիր բողոքանաց առ մինիսթրն, եւ պահանջել՝ զի օրագիրն այն խափանեսցի ամենայն փութով իբրեւ վնասակար եկեղեցւոյ եւ ազգի, իսկ Մուխալն այն պատուհասեսցի ըստ օրինաց իբրեւ բանսարկու եւ խռովարար»

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։ 

Դեկտեմբերի 13. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Սովրեմեննիկի» 1858 թ. N 12-ը: Այդ համարում է տպագրված Ն, Գ. Չերնիշեւսկու «Критика философских предубеждений против общинного владения» հոդվածը, որից քաղվածքներ է կատարել Նալբանդյանը՝ իր «Հեգելը եւ նորա ժամանակը» փիլիսոփայական աշխա տությունը գրելիս

Նույն օրը. Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի առաջնորդական ատյանը Գ. վ. Այվազովսկու զեկուցման հիման վրա հրամանագրում է՝ քահանաներին խստիվ արգելել «Հյուսիսափայլ» «որումնական ծրագրին բաժանորդագրվելն ու նրա տարածմանը նպաստելը: «... Բոլոր ողջամիտներին հայտնի է, ասված է հրամանագրում, որ այդ օրագրի ընդհանուր ոգին եւ բազմաթիվ ասույթները մեծապես վնասակար են հայ եկեղեցու ուղղափառ դավանությանը եւ քրիստոնեության ուղիղ վարքին, եւ ատելություն են գրգռում Ներսես կաթողիկոսի, ինչպես եւ առհասարակ հոգեւորականների դեմ, առանձնապես Ռուսաստանը Հայոց թեմական առաջնորդների եւ պատվավոր իշխաններից ոմանց եւ ազգի բարերարների դեմ»: Ելնելով վերոհիշյալից, առաջնորդական ատյանը Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությանը հրամայում է՝ հրամանագիրն ստանալուն պես, քաղաքի քահանաներին հավաքել մի տեղ եւ ընթերցել «ի հանդիմանություն եւ ի կշտամբանս» նրանց, ովքեր հորդորիչ եւ պատ ճառ են հանդիսանում «որոմնացան» օրագիրը Նոր Նախիջեւան քաղա/106/քում տարածել, եւ «ի խրատ զգուշության» ուրիշներին, որպեսզի առաջիկայում որեւէ մեկն գործակից եւ օգնական չլինի նման «վնասակար ձեռնարկության»

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 1981, թ. 4

Մինչեւ դեկտեմբերի 19. Պետերբուրգում «Հյուսիսափայլի» համա կրողներից մի խումբ բողոքի նամակ են գրում Գ. Վ. Այվազովսկուն եւ ազդարարում, որ նա իզուր չձգտի «Հյուսիսափայլին» վնասել կամ այն խափանել տալ, քանի որ դա մեծ դժգոհություն կարող է առաջացնել ժողովրդի մեջ

ԵԼԺ, IV, 57:

Դեկտեմբերի 19, Մոսկվա, Նալբանդյանը Կ. Հայրապետյանին ուղղած նամակում հայտնում է, որ Գ. վ. Այվազովսկին լուսավորության մինիստրին գանգատվել է, թե «Հյուսիսափայլը» ժողովրդին ըմբոս տացնում է հոգեւորականության դեմ: Այդ առթիվ իրենք (Նալբանդյանը եւ Նազարյանը) բողոք են ներկայացրել էջմիածնի Սինոդին, որ Այվա զովսկին դուրս է գալիս իր՝ թեմական առաջնորդի իրավասության սահ մաններից: Ըստ էության այդ բողոքը գրել են արտաքնապես ցույց տալու համար, թե «Հյուսիսափայլի» (Նալբանդյանի) պայքարը ո՛չ թե ընդհանրապես հոգեւորականության, այլ առանձին հոգեւորականների դեմ է:

Նալբանդյանը հայտնում է նաեւ, որ լուսավորության մինիստրը բա ցատրություն է պահանջել գրաքննական կոմիտեից, թե նա ինչպես է թույլ տվել այդպիսի «դղրդեցուցիչ հոդված» («Հյուսիսափայլում»), իսկ իրենք գրաքննական կոմիտեին գրել են, թե՝ թող մինիստրը բարեհաճի ուղղակի իրենցից բացատրություն պահանջել:

Հայտնելով, որ Պետերբուրգում «Հյուսիսափայլի» համակրողներից մի խումբ նամակ են գրել Գ. Վ. Այվազովսկուն, զգուշացնելով նրան՝ իզուր չձգտել «Հյուսիսափայլին» վնասելու կամ այն խափանել iոալու, որովհետեւ դա մեծ դժգոհություն կարող է առաջացնել ժողովրդի մեջ, եւ նշելով, որ Լազարյանները, «որպես թշնամի ազգային լուսավորության», եթե կարողանան, ամեն կերպ կխափանեն «Հյուսիսափայլի» հրատա րակության գործը, Նալբանդյանը խորհուրդ է տալիս, որ պետերբուրգ ցիների օրինակին հետեւելով, նոր Նախիջեւանում համակրողների մի խումբ նամակով զգուշացնի Գ. վ. Այվազովսկուն: Նալբանդյանը նման բողոքներն իրենց համար նպաստավոր է համարում եւ նշում է, որ հա/107/կառակ իրենց թշնամիների ջանքերի, նրանց չի հաջողվի «Հյուսիսափայլը» խափանել տալ

Խնդրում է տեղեկացնել, թե ի՛նչ ազդեցություն գործեց իր «Նամակ առ Հրատարակողը»՝ տպագրված «Հյուսիսափայլի» տասնմեկերորդ ամսատետրակում: Հայտնում է, թե տասներկուերորդը շուտով կուղարկվի բաժանորդներին, եւ որ ինքն սպասում է Հնդկահայերի կտակների պատճեններին, որպեսզի հրատարակի «Հյուսիսափայլի» 1859 թ. առաջին համարում։ 

ԵԼԺ, IV, 57 58:

Դեկտեմբերի 24. Հ. Խալիբյանին ուղղած նամակում Գ. վ. Այվազովսկին գրում է, թե գրաքննությունը վերացնելու լուրը բոլորովին անհիմն է, ընդհակառակն, կարող է դարձյալ ուժեղանալ «Հանգուցյալ կայսրի (Նիկոլայ I-ի) ժամանակվա խստությունը, որովհետեւ, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանում շատերն ազատությունն ի չար են գործ դնում: «Բայց, ավելացնում է Այվազովսկին, գրաքննությունը կվե րացվի թե ոչ, մի բան հայտնի է, որ «չարալեզու» «Հյուսիսափայլն» այսուհետեւ լռելու է, ինչպես պաշտոնական գրություններով խնդրել եմ մինիստրից եւ Լազարյաններից»: Այնուհետեւ Այվազովսկին հայտնում է, թե Լազարյանները հույժ զայրացած են Նալբանդյանի եւ Նազարյանի դեմ, ինչպես երեւում է Խ. Լազարյանի՝ իրեն, Այվազովսկուն Ճեմարանի դիրեկտորին ուղղած նամակներից։ Դրանով էլ չբավականանալով, նա, Այվազովսկին, Նալբանդյանի դեմ պատրաստել է մի «զորավոր պատաս խան», որ տպագրելու է Թիֆլիսի եւ Պոլսի հայերեն թերթերում:

Գ. վ. Այվազովսկու այդ պատասխանը, մեզ անհայտ պատճառներով, չի տպագրվել

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։

Դեկտեմբերի 26. Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությունը, ստանալով առաջնորդական ատյանի հրամանագիրը՝ «Հյուսիսափայլ» «որոմնացան» ծրագրին բաժանորդագրվելն ու տարածման նպաստելն արգելելու մասին, քաղաքի բոլոր քահանաներին հրավիրում է ժողովի, ուր հրամանագրի ընթերցումից հետո, ներկաներից յուրաքանչյուրը ստորագրությամբ պարտավորվում է հնազանդվել

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 1891, թ. 3:

[Դեկտեմբեր]. Նալբանդյանի թշնամիները, «Խ. Ն. Տ. » ստորագրության տակ թաքնված, թունոտ ատելությամբ լի մի պասկվիլ են տա/108/րածում, որ վկայում է, թե որքան դիպուկ ու խորն էր խոցում Նալբանդյանն իր քաղաքական հակառակորդներին

Պասկվիլի հեղինակը հենց սկզբում մերկացնում է իր դասակարգային դեմքը, բոջ ղոքելով, որ Նալբանդյանի գրչի հարվածներից զերծ չեն մնացել «ո՛չ կաթողիկոս, ո՛: արքեպիսկոպոս, ո՛չ ուշիմ վարդապետք, ո՛չ Մխիթարյան վանաց գիտնական եւ ազգասեր միաբանք, ո՛չ իշխանք, եւ ո՛չ որեւիցե աստիճանի մարդիկ՝ մեծ եւ փոքր... »

Այնուհետեւ, Նալբանդյանի կյանքի առանձին դրվագներն ու Նոր Նախիջեւանի իրա դարձությունները պատմելով Խալիբյան- Այվազովսկի խմբակցության մեկնաբանությամբ, պասիվիլի հեղինակն անդրադառնում է Նալբանդյանի գրական-հրապարակախոսական գործունեությանը «Հյուսիսափայլի» էջերում: Ուշագրավ է, որ պասկվիլի հեղինակը Նալբանդյանին սահմանազատում է «Հյուսիսափայլի» «գիտնական խոհեմ հրատարակչից , վերջինիս համար «անպատվաբեր» համարելով ամսագրի տասնմեկերորդ համարում տպս» գրված «Նամակ առ հրատարակողը» հոդվածի նման երկերը եւ գտնելով, որ այսպիսի հոդվածները վնասում են հրատարակչին: «Իսկ եթե, շարունակում է նա, կողմնակի ձեվով զգուշացնելով Նազարյանին, գիտնական խոհեմ հրատարակիչը այսուհետեւ ալ թույլ տա քեզ այդօրինակ անճոռնի հոդվածներ տպել յուր ամսատետրին, ինքն գիտե»:

Գազազած ռեակցիոներն ավելի հեռուն է գնում, Նալբանդյանին սպառնալով բան տարկությամբ ու աքսորով. «Օր կուգա, որ դու այդ լեզվովդ կու բռնվիս, եւ քեզ կորստյան պատճառ կուլինի»: Ըստ երեւույթին, պասկվիլի հեղինակին ծանոթ էր Գ. վ. Այվազովսկու լրտեսագիրը, որով ներքին գործերի մինիստրին առաջարկում էր՝ պատժել Նալբանդյանին «օրենքի ամենայն խստությամբ»

Մատենադարան, Ձեռագրատուն, N 9137, թ. 16-21

[Դեկտեմբեր]. Խ. Լազարյանը բժ. Ս. Տեր-Ղուկասյանին ուղղած նամակում դատապարտում է Ստ. Նազարյանին, որ նա փոխանակ Մսերի (Մսերյան), Էմինի եւ ուրիշների նման «արժանավոր» աշխատա կիցներ ընտրելու, ընկերացել է «վնասակար Նալբանդյանին, որին փոխարքա Վորոնցովի, ներքին գործերի մինիստրության եւ ոստիկանու թյան միջոցով կաթողիկոս Ներսեսը պահանջել էր ուղարկել Էջմիածին՝ Սինոդի դատաստանին հանձնելու

Անտիպ երկեր, 329-330

[1858]

Նալբանդյանը գրում է «Ասվում է լսվելու համար» հոդվածը՝ հօգուտ աշխարհաբարի պաշտպանության

ԵԼԺ, II, 404–411։ 

Նալբանդյանը գրում է «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» սատիրան (փոխադրություն 0. Ի. Սենկովսկու «Большой выход ы са/109/таны» երկի), ուղղված ժամանակի հայ ռեակցիայի պարագլուխներ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի, Ս. եպ. Ջալալյանի, Գ. Վ. Այվազովսկու, Մ. Մսերյանի եւ ուրիշների դեմ: Գրված է եղել «Հյուսիսափայլի» համար, բայց խմբագրի (Ստ. Նազարյանի) կամ գրաքննության արգելքով չի տպագրվել ժամանակին

ԵԼԺ, I, 185-218

Ավարտվում է «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակի տպագրությունը: Լույս չի տեսել եւ տարածվել մեզ անհայտ պատճառով [1]

Նալբանդյանը «Սովրեմեննիկի» 1858 թ. տասներորդ (հոկտեմբերի) համարում տպագրված Ե. Կարնովիչի «Обзор сочинений Наполеона III, императора французов» հոդվածից թարգմանում է մի հատված, վերնագրելով «Լուդովիկոս-Նապոլեոն Բոնապարտե»

«Լումա», 1904, N 3, 122–127:
Հմմտ. Coвременник", 1858, No 10, октябрь, 655–660.

«Հյուսիսափայլում» Նալբանդյանի կատարած դերի եւ նրա երկերի՝ ժամանակակիցների վրա ունեցած հմայիչ ազդեցության մասին Պ. Պռոշյանը պատմում է. «... Ստեղծվում են երկու միմյանց հակառակ բանակներ, ներկայիս խոսքով՝ ազատամիտ եւ պահպանողա կան, այն ժամանակվան բառերով՝ օբսկուրանտ (խավարամիտ) եւ լուսավորյալ: Առաջին ների ներկայացուցիչն է հանդիսանում Մոսկվայում Լազարյան ճեմարանի ուսուցչապետ Ստեփանոս Նազարյանցը, ունենալով Նալբանդյանցի նման կրակոտ ու պերճախոս աշխա տակից: ՝ 

... Շնորհ ունենք Նազարյանցի նոր աշխատակից, ճարտարախոս եւ ճարտարամիտ թարմ երիտասարդից, որը թեպետ միանգամից չի կարողացել կոկել ու հարթել նոր խմբագրի հրատարակությամբ լույս ընծայվող «Հյուսիսափայլի» էջերում համառ օրագրապետի գրաբառա-աշխարհաբառ գերմանահոգի թարգմանական հոդվածների խոչ ու խութերը, բայց պարզ նկատվում է, որ «Նոր հայախոսության» հանդեսի Բ. հատորը ըստ կարի Նալբանդյանցի գրչի ներքո սրբագրվել է... Նազարյանցի գլխում մեխի նման ցցված էր յուր անհասկանալի նոր աշխարհաբառի գերազանցությունը: Նալբանդյանցը ... «Հյուսիսափայլում» իբրեւ յուր պատրոնին [Նազարյանին] հակադիր օրինակ տպագրում էր  /110/  պերճաբան լեզվով եւ քաղցր բարբառով յուր ժամանակի հրատապ խնդիրներին վերա բերյալ հոդվածները, տեղ՝ իսկական ստորագրությամբ, տեղ՝ ֆելիետոններով եւ օրագիրներով՝ Կոմս Էմմանուել եւ ուրիշ կեղծ անուններով: Գոհ էր Նալբանդյանցը. նա գիտեր, որ հինգ թերթանոց ամսաթերթերի միայն այն երեսներն են բացվում եւ կարդացվում, ինչ որ կրում է յուր սեփական ստորագրությունը, իսկ Նազարյանցը նույնպես գոհ էր, մտածելով, թե ինքը նոր հայախոսության հիմնադիրն է:

... «Հյուսիսափայլի» միայն վերջին երկու- երեք էջերի թերթերն էին բացվում եւ  Նալբանդյանցի՝ Կոմս Էմմանուել, Աբրահամ. Դիոսկորոսյան Բաբկենյանց եւ այլ կեղծանուն կրող գողտրիկ «Հիշատակարաններն» էին միմյանցից խլելով կարդացվում, իսկ ամսագրի մնացած բոլոր թերթերը, իրանց մեջ պարունակված Նազարյանցի անմարս թարգմանություններով եւ մի քանի մասնավոր անհասկանալի հոդվածներով, բնավ չէին կտրատվում... »

Պ. Պռոշյան, Հուշեր, 143, 146 –147, 152

«Ամսի սկզբին ամեն բաժանորդ անհամբերությամբ սպասում էր «Հյուսիսափայլի» նոր համարը դուրս գալուն, որ կարդա Կոմս Էմմանուելի (Նալբանդյանի) «Հիշատակարանը» կամ մյուս հոդվածները»

Մ. Տեր- Գրիգորյանց, Միքայել Նալբանդյանի համառոտ կենսագրությունը, Ղազար Փարպեցու գրած թուղթը, էջ XII

Ժամանակակիցների վկայությամբ «Հյուսիսափայլը», հատկապես Նալբանդյանի երկերը, մեծ հմայք ու ազդեցություն ունեին աշակերտների վրա, որի համար վերջիններս ենթարկվում էին հալածանքների:

«Մինչդեռ վարժապետները շարունակ կռիվ էին մղում «Հյուսիսափայլի» հայտնած ազատ մտքերի դեմ, նույն վարդապետների աշակերտները անհագ սիրով «Հյուսիսափայլ» Լին կարդում եւ նրա քարոզած ոգովը տոգորվում: Միշտ այդպես է. երկու թերթից ազատագույնն է ընտրում նոր սերունդը. արգելքը միայն ավելի է քաղցրացնում նրա բովանդակությունը: Իմ հիշած ժամանակ Ներսիսյան դպրոցի նորավարտ աշակերտները բոլորն էլ «Հյուսիսափայլին» էին համակրում եւ սրտատրոփ սպասում Կոմս Էմմանուելի գրվածներին»։ 

Ղ. Աղայան, Երկեր, 111, 198

Հովհաննես Քաթանյանը, վերակացու նշանակվելով Ներսիսյան դպրոցում, աշակերտների մեջ տարածում է «Հյուսիսափայլը», որը եւ դառնում է նրա հեռացման պատճառներից մեկը: Քաջբերունին (Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը) այդ մասին իր հիշողություններում պատմում է

«Հյուսիսափայլ»... Ներսիսյան դպրոցում... եպիսկոպոս Ջալալյանի, Թայիրյանի, Արզանյանի օրով... այդ ի՜նչ բան է, ի՜նչ հերձվածողություն...

Այսքանը բավական էր, որ Քաթանյանը ճանաչվեր ուղղակի վնասակար դպրոցի շահերին, մանավանդ, որ տեսուչ Արզանյանն էլ մյուս կողմից էր գոչում, թե վերակացու Նաթանյանը աշակերտներին գրավել է յուր կողմը, էլ տեսուչ չեն ճանաչում, ամեն կարգադրություն առանց տեսչի է լինում... Հոգաբարձու Թայիրյանը գոռում-գոչում էր գիշերօթիկ հասակավոր աշակերտների դեմ երես առ երես, թե... դուք ծածուկ կարդում եք Նազարյանցի նզովյալ օրագիրը»

/111/  Հովհ. Քաթանյանի հեռացման դեմ Ներսիսյան դպրոցի աշակերտները բողոքի ցույց են կազմակերպում. հետեւանքը լինում է այն, որ դպրոցի հոգաբարձու Թայիրյանը դիմում է ոստիկանությանը. աշակերտների մի մասը ծեծի է ենթարկվում, իսկ մի քանիսը ձերբակալվում են

«Ահա՛ թե որքան թանկ է արժենում «Հյուսիսափայլի» ընթերցումը Թիֆլիսում»

«Արարատ», 1917, N 2–3, 162–166

Գաղափարական-քաղաքական հակառակորդների դեմ ուղղված Նալբանդյանի հարվածները հասնում են իրենց նպատակին. Զոհրաբ Մարուքյանցը (Զարմայր Մսերյանը) խոստովանում է, որ Կոմսի (Նալբանդյանի) «մերձավորներից-խորհրդակիցներից մեկի օգնությամբ հասկացել է, թե «սխոլաստիկն ո՞վ է, երազի մեջ մագիստրոսն ո՛վ է. այն մարդն, որո վերա գրված է «Հայ մարդու հայրենիքը» վերնագրով ոտանավորն, ո՛վ է, թե Շամիլն ո՛վ է, թե Բեկզադեն ո՛վ է եւ այլն»:

Նշելով, որ «սոսկ

դարբնական անձնե հեռի է

կոմսականն», Մսերյանն ակնարկում է Նալբանդյանի սոցիալական-գաղափարական կապը ժողովրդի աշխատավորական խավերի հետ

Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 192, գ. 123

Ստ. Նազարյանը 1858 թ. Կովկասից մի շարք հոդվածներ է ստանում «Հյուսիսա փայլում» տպագրելու համար, բայց դրանցից ոչ մեկը չի տպագրում՝ խիստ քննադատական ոգու եւ մերկացնող բնույթի համար: «Շատերի մեջ, գրում է նա, բանախոսությունը ցուցանում էր ամենեւին մերկանդամ ճշմարտությունը, այլեւ վերաբերվում էր այնպիսի բարոյական ցավերի եւ ամոթալից հանգամանքների ազգի մեջ, որ անպատ շաճ էր դորանց հրատարակել գրով, մանավանդ, որ դոքա մի բարեկարգ տերության ցենզուրայի մեջ քննության տակ ընկնիլ եւս կարող չէին... Եվ ես անարժան lամարեցի lրապարակով երկրորդել այն բանը, ինչ որ ժողովուրդը օր հանապազ տեսանում է յուր աչքի առաջեւ, ուրեմն եւ շատ լավ տեղյակ էր դորան»

«Հյուսիսափայլ», 1859, N 7, 568:

«Այդ տարին, ասում է նրա [Նալբանդյանի] մոտ բարեկամներից մեկը (Հովհ. Բերբերյան), Նալբանդի (այսպես էին կոչում նրա մոտ բարեկամները, ամենալավ ժամանակներից մեկն էր: Նրա սրախոսությունների ու հանաքների վերջը չկար. ամեն տեղ մտնում-ելնում էր, ամեն տեղ հասնում, իսկ ամառվա վերջին օրերը նա պարապում էր միայն գրականությամբ. կարդում էր, գրում էր, պատրաստում էր հոդվածներ «Հյուսիսափայլի» համար: Սակայն նրա դեղնած երեսը, նրա բարի եւ խելոք աչքերը, որոնք միշտ մտածություն էին արտահայտում, ցույց էին տալիս, որ նրա առողջությունը լավ  չէ»

«Նոր-Դար», 1891, N 138

1859

Հունվարի 3. Խ. Լազարյանը Մ. Մսերյանին գրում է, թե կառավարությանն արդեն հայտնի են ամսագրի («Հյուսիսափայլի») հրատարակիչների անբարեմտության հետեւանքով առաջ եկած անախորժու/112/թյունները եւ այն չարակամ մարդկանց անունները (նկատի ունի առաջին հերթին Նալբանդյանին), որոնք երկպառակություն են սերմանում, եւ ոսրոնք դառնություն պատճառեցին նրան՝ Մսերյանին եւ հոգեւորական ներին: Այնուհետեւ Լազարյանն ավելացնում է, որ ինքն էլ նկատողու թյուն է արել, եւ որ՝ բարձրագույն իշխանությունը նրանց կսանձի

Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 206, վ. 1987

Հունվարի 24. Գ. վ. Այվազովսկին Հ. Խալիբյանին հայտնում է ներքին գործերի մինիստրին գրած իր լրտեսագրի արդյունքների մասին. մինիստրը, ստանալով իր բողոքը, հարկ եղածը գրել է լուսավորության մինիստրին, իսկ վերջինս բացատրություն է պահանջել, թե գրաքննիչ Բերոյանն ինչպես է համարձակվել նման բաներ թույլատրել տպագրու թյան: Վերջում Այվազովսկին հաստատ համոզմունք է արտահայտում, որ կառավարությունը չի լռի եւ չի թույլ տա, որ «վնասակար» «Հյուսիսափայլը» շարունակվի հրատարակվել

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։ 

Հունվարի 27, Մոսկվա. Նալբանդյանը ներկա է լինում Մոսկ վայի համալսարանի հայ ուսանողների կազմակերպած թատրոնական ներկայացմանը: - «Հյուսիսափայլի» առաջին (հունվարի) ամսատետրակում տպա գրված «Հիշատակարանում», խրախուսելով ուսանողների այդ նախա ձեռնությունը եւ նշելով թատրոնական բեմից ազգը դաստիարակելու կարեւորությունը, Նալբանդյանը խիստ քննադատության է ենթարկում կլասիցիզմի ոգով գրված Սարգիս Վանանդեցու «Արիստակես» ազգային-պատմական ողբերգությունը եւ դրվատում Ալադաթյանի «Վա՜յ իմ կորած հիսուն ոսկի» կենցաղային կոմեդիան, ցույց տալով հայ դրամատուրգիայի զարգացման ռեալիստական ուղին

ԵԼԺ, 1, 391-392

Հունվարի 28. Ներքին գործերի մինիստր Ս. Ս. Լանսկոյը, ստանալով Գ. վ. Այվազովսկու լրտեսագիրը՝ «Հյուսիսափայլը» դադարեցնելու եւ Նալբանդյանին «օրենքի ամբողջ խստությամբ պատժելու» մասին, լուսավորության մինիստրից խնդրում է հայտնել իր կարծիքը՝ համապատասխան կարգադրություն անելու համար: «Հոգեւորականության եւ մի քանի աշխարհիկ անձանց դեմ նրա («Հյուսիսափայլի») մեջ հոդվածներ սկսեցին երեւալ սկզբում անստորագիր, իսկ ապա Նալբանդ/113/յանցի ստորագրությամբ, գրում է նա: Այդ հոդվածներում հեղինակն ամենաանպատշաճ ձեւով, չնայած անուղղակի, սակայն միանգամայն հասկանալի արտահայտություններով, սեւացնում է հանգուցյալ կաթողիկոս Ներսեսին, Թիֆլիսի այժմյան թեմական առաջնորդ (?) Այվազովսկուն, Լազարյան ճեմարանի մի քանի պրոֆեսորների եւ շատ ուրիշ ների, հայտնելով կրոնի ոգուն եւ բարոյական սկզբունքներին հակառակ մտքեր եւ արտահայտություններ: Վերջապես, այդ հեղինակը «Հյուսիսափայլի» խմբագրին ուղղած նամակում՝ տպագրված այդ ամսագրի նոյեմբերի գրքում, ամենախեղաթյուրված եւ անճիշտ կերպով պատմելով Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմի եկեղեցական գումարների գործի ընթացքի մասին, արդեն ուղղակի վրդովեցուցիչ եւ անպատշաճ արտա հայտություններով հարձակվում է հայերի մեջ այնքան հարգված հան գուցյալ կաթողիկոսի, Այվազովսկու եւ ուրիշ անձանց վրա եւ այդ գործի ավարտը ներկայացնում է մռայլ եւ կեղծ լույսի տակ, բացահայտորեն անբարեխղճության ստվեր գցելով գործի ավարտման մասնակիցների վրա: Այդ ամբողջ նամակը գրված է ժողովրդին հուզելու, երկպառա կություն եւ տարաձայնություն սերմանելու ակնհայտնի նպատակով: ... Ըստ այդմ, վարդապետ Այվազովսկին, կանխելու համար այն չարի քը, որ կարող է առաջ գալ հայերի մեջ «Հյուսիսափայլ» ամսագիրն այսուհետեւ եւս տարածելուց՝ իր այդպիսի հակակրոնական եւ անբարոյական ուղղությամբ, միջնորդություն է հարուցում այդ օրգանն իր այժմյան ոգով դադարեցնելու մասին, իսկ նամակի հեղինակին՝ Նալբանդյանցին ենթարկելու արժանի պատժի՝ օրենքների ամբողջ խստությամբ»

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123|191
Հմմտ. ԵԼԺ, II, 428 429

Փետրվարի 18. Լուսավորության մինիստր Կովալեւսկին, Ս. Ս. Լանսկոյի հունվարի 28-ի գրության հիման վրա, Պետերբուրգի ուսումնական օկրուգի հոգաբարձուին խնդրում է «Հյուսիսափայլի» գրաքննիչ Բերոյանից բացատրություններ պահանջել

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 190

Նույն օրը. Գ. վ. Այվազովսկին, հենվելով Խ. Լազարյանից, ստացած տեղեկությունների վրա, Խալիբյանին հայտնում է, թե ոմանք Մոսկ/114/վայում եւ Պետերբուրգում ժողովրդին իրենց դեմ են գրգռում, եւ թե՛ դրա պատճառը Նալբանդյանն ու իր կողմնակիցներն են

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։

Մարտի 4. Պետերբուրգի գրաքննական գլխավոր կոմիտեի նախագահին գրած իր բացատրականում Նազարյանը հայտնում է, թե՝ «Ձեր պահանջած մյուս տեղեկությունները, ինչպես եւ իմ ամսագրում տպագրված մի քանի հոդվածների թարգմանությունները ձեզ կներկայացնի ներկայումս Պետերբուրգում գտնվող պ. Նալբանդյանցը, որպես ձեր կողմից նշված հոդվածների հեղինակ»

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 313

Մարտի 5. –Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» երկրորդ (փետրվարի) ամսատետրակը:

Նալբանդյանի գրչին է պատկանում՝ 

«Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից»: Հյուսիս. Շահբեգի գերությունը. Շամիլի խոսակցությունքը. Շահբեգի երազը. «Արեւմուտք» օրագիրը (էջ 148— 166)

Մարտի 7. «Մեղու Հայաստանի» լրագրում տպագրվում է Ստ. Պալասանյանի հոդվածը՝ «Հյուսիսափայլ» ծրագրին 11-րդ համարին մեջ տպված պ. Նալբանդյանցի նամակին վերադիտողությունք» խորագրով: Հոդվածագիրն անհրաժեշտ համարելով պատասխանել «ազնվական ու պատկառելի անձանց անվանը նախատինք բերող զրուցվածքներուն», ակնհայտորեն ցույց է տալիս Խալիբյան-Այվազովսկի բուրժուար-կղե րական խմբակցությանը պատկանելը: Նա իր պաշտպանության տակ առ նելով Խալիբյանին, Ս. եպ. Ջալալյանին, Գ. Վ. Այվազովսկուն, Հովհ. վ. Բեկնազարյանին՝ Նալբանդյանի մերկացումներից, գտնում է, որ «... Այս ամեն անձանց վերա ըսած խոսքերն արյան հանցավորությանց կարգի կանցնին, որ առավել քրեական դատաստանի քննության խնդիրներ են, քան թե օրագրական հատվածոց»:

Այնուհետեւ Պալասանյանը դատապարտում է «Հյուսիսափայլը», որ «արատավորեց իր թերթերը պ. Նս: լբանդյանցի նամակին նման գրվածքներով». նա անհրաժեշտ է համարում, որ Նալբանդյանի նման հեղինակները «մեկդի քաշվին» «Հյուսիսափայլից», հեղինակներ, որոնք «սարսափելի կիրքով մը լցված են անդադար մեկուն մեկալին դեմ, ուստի եւ անդադար խռովություն, վրդովմունք, գժտություն, տարա/115/ձայնություն կսերման են բերնով եւ գրչով... որոնք կջանան ժողովուրդը թշնամի ընել պատվավոր քաղաքացիներու դեմ »: : 

«Մեղու Հայաստանի», 1859, .: 10, 75. –80

Մարտի առաջին կեսը, Պետերբուրգ. Նալբանդյանը Պետերբուրգի գրաքննական գլխավոր կոմիտեին բացատրություններ է տալիս, ներ կայացնելով «Հյուսիսափայլում» տպագրված իր մի քանի հոդվածների ռուսերեն թարգմանությունները

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 313։ 

Հետագայում «Երկու տողում» այդ մասին նա գրում է, թե Գ. վ. Այվազովսկու «դանոսի» կապակցությամբ «... երկար քննությունը եւ գրագրությունը եղան մինիստրների եւ ցենզուրյան ժողովի մեջ, այլեւ առաջարկվեցան հարցմունքներ... »

ԵԼԺ, III, 31

Մինչեւ մարտի 16, Մոսկվա. Ծանր հիվանդանում է, որ տեւում

  է 18 օր

ԵԼԺ, IV, 59

Մինչեւ մարտի 16. Բաժանորդներին է ուղարկվում «Հյուսիսափայլի» առաջին համարը

ԵԼԺ, IV, 60

Մարտի 16, Մոսկվա. Նամակ Գրիգոր Սալթիկյանին: Հայտնում է, որ հիվանդացած է եղել եւ պառկել է 18 օր մեծ նեղության մեջ (փէտրվարի վերջը— մարտի առաջին կեսը) եւ այժմ լավացել է մի փոքր:

Խնդրում է 250 ռ., հիմնավոր պատճառը խոստանում է հաղորդել «էգուցվա» (մարտի 17-ի) պատվիրված նամակով: Այնուհետեւ հայտնում է արտասահման մեկնելու իր մտադրության մասին, պատճառաբանելով հիվանդությունը. «Ես իմ տկարության պատճառով, խորհրդով Վանավինսկուն եւ Գլեբովին, գնում եմ սահմանից դուրս, այս բանը հարկավոր է իմ կյանքը փրկելու համար... մանրամասնությունը այս բաների էգուցվա նամակիցս կիմանաք

Ես աստուծո հաջողելով մարտի 24-ին երեկոյան 6 1/2 ժամին դուրս կերթամ Մոսկվայից դեպի Վարշավա... »

Սալթիկյանին զգուշացնում է, որ եթե իր գնալու լուրը տարածվի Նախիջեւանում՝ ծնողներին հանգստացնի, թե ինքը ողջ եւ առողջ է եւ թե ուսանելու համար է արտասահման մեկնել. կրկին խստիվ զգուշացնում  /116/  է, որ առայժմ իր արտասահման գնալու մասին ոչ ոքի՝ «ոչ թշնամու եւ ոչ ամենամերձ բարեկամի» չհայտնի

ԵԼԺ, IV, 59–60։ 

Մարտի 17. Բաժանորդներին է ուղարկվում «Հյուսիսափայլի» երկրորդ ամսատետրակը

ԵԼԺ, IV, 60

Մարտի 20. Բաժանորդներին է ուղարկվում «Հյուսիսափայլի» երրորդ ամսատետրակը

Նույն տեղը։

Մինչեւ մարտի 24], Մոսկվա. Նալբանդյանը գրում է «Ո՜հ, սենյակ... » եւ «Անցած օրերի... » բանաստեղծությունները

Գրաքննության է ուղարկում «Ազգային ժառանգությունը» հոդվածը

ԵԼԺ, 1, 72–73, IV, 61

Մարտի 24, երեկոյան ժամը 6 1/2–ին. Նալբանդյանը մեկնում է արտասահման՝ Վարշավայի վրայով

ԵԼԺ, IV, 59։ 

Նույն օրը. Մ. Մսերյանն իր օրագրում նշում է. «Փախեաւ Նալբանդեանն ի Մոսկուայէ, թէ ուր՝ չէ յայտ), եւ ապա՝ «Ել Նալբանդեանի ի Մոսկուայէ եւ չուիլն դէպի Փարիզ»

Անտիպ երկեր, 368։ 

Մարտի 31. Հասնում է Վարշավա

ԵԼԺ, IV, 61

Նույն օրը, Վարշավա. Նամակ Գ. Սալթիկյանին: Հայտնում է իր մտադրությունը երկու օր Վարշավա մնալու մասին՝ Ստ. Պալասանյանի « Պ. Նալբանդյանցի նամակին վերա դիտողությունք» հոդվածի պատասխանը գրելու համար

ԵԼԺ, IV, 61– 62 

[Մարտի 31–ապրիլի 3... ], Վարշավա. Ծանոթանում է քաղաքին: Գրում է Ստ. Պալասանյանի պատասխանը: Չի պահպանվել

ԵԼԺ, 111, 26-27

Ապրիլի 3 (15), Վարշավա. Գրում է նամակներ հարազատներին /117/  Գ. Սալթիկյանին, Մ. Վեհապետյանին, Ս. Ալաջալյանին, Չեթուին (?, երկու նամակ): Այս նամակները չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 261

Ապրիլի 4. Պետերբուրգի գրաքննական կոմիտեի նախագահին ուղղած իր ընդարձակ բացատրականում Մ. Բերոյանը կտրականապես հերքում է Գ. վ. Այվազովսկու առաջադրած մեղադրանքները «Հյուսիսափայլի» դեմ, պնդելով, որ այդ ամսագրի հրատարակության սկզբից նրա մեջ չեն տպագրվել չարամիտ, կրոնի ոգուն հակառակ եւ կամ խստամբեր բարոյականությանն ընդդեմ հոդվածներ: Գալով «Հյուսիսափայլի» 1858 թ. 11-րդ ամսատետրակին, Բերոյանը պարտք է համարում Նալբանդյանի հոդվածները վերապատմել մանրամասնորեն, «որ հույժ կարեւոր է ցույց տալու համար գլխավոր պատճառը, թե ի՞նչն է դրդել Այվազովսկուն դուրս գալու ընդդեմ Նազարյանի ու Նալբանդյանի եւ նեղություն պատճառելու իշխանությանն իր անօգուտ գանգատով»:

Այնուհետեւ, թարգմանաբար մեջ բերելով Նալբանդյանի «Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարյանք» հոդվածաշարի երկրորդ հոդվածի 4-րդ գլխի վերջին երկու պարբերությունը (ԵԼԺ, II, 231), Բերոյանը նշում է, որ իրեն հայտնի չէ, թե Նալբանդյանն ո՛ւմ է նկատի ունեցել, գրելով Մխիթարյան միաբանության նախկին մի անդամի մասին, որն սկզբում պարսավելիս է եղել լուսավորչական հայերին, իսկ միաբանությունից Հեռանալուց հետո, հրաժարվել է իր ասածներից: «Ես, նկատում է Բերոյանը, որպես գրաքննական պարտականություն կատարող, քննում եւ ուշադրություն եմ դարձնում միայն նրա՛ վրա, ինչը որ ընդդեմ է կրոնին եւ կառավարությանը, եւ բնավ ինձ չեն վերաբերում զրողների ծածուկ մտքերը, որպիսիք գուշակելիս ես կարող եմ սխալվել»: Իսկ Նալբանդյանի «Նամակ առ Հրատարակողը» հոդվածի ռուսերեն ամբողջական թարգմանությունը Բերոյանը՝ հարկ է համարում կցել իր բացատրականին, որպեսզի կարելի լինի դատել, թե ի՛նչ ոգով է այն գրված: «Նալբանդյանն իր նկարագրության մեջ, շարունակում է Բերոյանը, շարադրում է միայն եկեղեցական գումարների գործը, ինչպես այն եղել է»: Գտնելով, որ Նալբանդյանն իրավացի է այդ հարցում, Բերոյանն աններելի է համարում Ներսես կաթողիկոսի ցուցաբերած անսահման վստահությունը Խալիբյանի նկատմամբ, որն ի չարը գոր ծադրեց այն: Բերոյանը նշում է, որ Նալբանդյանն այդ բոլորը նկարա/118/գրել է, առանց բնավ կպչելու հոգեւորականությանը եւ կրոնին, եւ այդ իմաստով ոչ մի պատճառ չկա նրան դատապարտելու:

Որպես եզրակացություն, Բերոյանը կրկնում է, որ «Նազարյանի ամսագրի մեջ մինչ այժմ տպագրված ընդհանրապես բոլոր հոդվածներում՝ անբարեմտության, անվայելչության եւ հակակրոնականության ստվերն իսկ չկա եւ ամեն ինչ համապատասխանում է գրաքննական կանոնագրքին»:

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 190:

Ապրիլի 15 (27), Բեռլին. Նալբանդյանը նամակներ է գրում Ստ. Նազարյանին, Զոտովին, Կորսակովին (?) եւ Չեթուին (?, երկու նամակ): Ուղարկում է հոդված «Հյուսիսափայլին»: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 261:

Մինչեւ ապրիլի 23, Փարիզ. Նալբանդյանը ծանոթանում է Ստ. Ոսկանի հետ: Գ. վ. Այվազովսկին 1859 թ. դեկտեմբերի 26-ին կոմս Սիվերսին (?) գրած ֆրանսերեն նամակում, Ստ. Ոսկանին դասելով Նալբանդյանի համախոհների կարգը, ի միջի այլոց, պատմում է նաեւ այդ հանդիպման մասին. «Թերթի («Արեւմուտքի») խմբագիրը, որ զմյուռնացի մի հայ երիտասարդ է, Փարիզում եւ Արեւելքում ծանոթ իր ռեւոլյուցիոն գաղափարներով, հունիսյան (1848) ռեւոլյուցիայի ժամանակ իր ձերբակալումով, իր խռովասեր նկարագրով, իր հակակրոնական եւ մանավանդ՝ հակառուս գաղափարներով, անցյալ ապրիլ ամսին Փարիզում բախտ ունեցավ հանդիպելու պարոն Նալբանդյանին, որը հաղորդեց իր ոչ նվազ կործանարար գաղափարները եւ ուրիշ փաստաթղթերի հետ նրան ներկայացրեց Խալիբյանի դեմ իր գրած եւ արդեն Նազարյանցի «Հյուսիսափայլում» հրատարակված այն հոդվածը, որի մասին ես պարտք էի համարել պաշտոնապես հայտնել մինիստրությանը, եւ որն արտատպվեց «Արեւմուտքում»: Պարոն Լազարյանն իր նամակներից մեկում ինձ արդեն հասկացրեց, որ այդ թերթը շրջում է Մոսկվայի եւ Պետերբուրգի հայերի ձեռքում»

Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթ, 10, վ. 361։

Ապրիլի 23 (մայիսի 5), Փարիզ. Նամակներ Ստ. Նազարյանին, Գ. Սալթիկյանին, հարազատներին (տուն), Տեր-Հարությունին (Գեոքչեյան ), Չեթուին (?) եւ Ռեդայեցին (?): Պահպանվել է միայն Գ. Սալթիկյանի նամակը

ԵԼԺ, IV, 261

/119/ 

Նույն օրը, Փարիզ. Նամակ Գ. Սալթիկյանին. հայտնում է իր մտադրությունը՝ «Հյուսիսափայլը» արգելվելու դեպքում այն փոխադրել արտասահման (որը եւ նրա ուղեւորության հիմնական նպատակն էր). «Չգիտեմ, թե ի՛նչ վիճակի մեջ է «Հյուսիսափայլը»... Ես հույս ունիմ, որ դուք, բոլոր մեր ճշմարտասեր եւ ազնվամիտ հայրենակիցք եւ բարեկամք, ինձ օգնական եւ ձեռնտու կլինի, եթե Մոսկվա փակվի «Հյուսիսափայլը», նորից ուրիշ տեղ... վերանորոգելու եւ բոլոր մեր գլխից եւ ձեր գլխից, այլեւ ազգի եւ եկեղեցու գլխից անցածները ճշմարտությամբ հրատարակելու համար: Հույս ունիմ եւ հույսս մեծ է. մի՞թե մեր ազգի մեջ մինչեւ այժմ եւս խավարը եւ սուտը պիտի հաղթանակե լույսի եւ ճշմարտության վերա: Մենք բոլոր բան հասկացողքս պարտական ենք ընդդեմ զինվորվել եւ ցույց տալ ժամանակով մեր ապագայից, որ ազգի համար անհոգ չենք եղել, որ ազգի թշնամիների հարձակմունքին դեմ ենք դրել մեր կուրծքը եւ ճակատը, որ ազգի օգտի համար զոհել ենք մեր հանգստությունը, հայրենիքը եւ այլն, եւ այլն»

ԵԼԺ, IV, 62— 63:

Ապրիլի 24 (մայիսի 6). Նալբանդյանը Փարիզից մեկնում է Լոնդոն

ԵԼԺ, IV, 62:

Ապրիլի 28 (մայիսի 10), Լոնդոն. Նամակներ Ստ. Նազարյանին, Ստանիսլավ Սաթինին, հարազատներին (տուն), Հովհ. Թյուսյուրյանցին

Սահակ Ալաջալյանին եւ Չեթուին (?): Չեն պահպանվել

ԵԼԺ, 19, 261

Ապրիլի 29 (մայիսի 11), Լոնդոն. Նալբանդյանը նամակ է գրում Մարիա Արսենեւնա Բոգդանովային: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 261։ 

Ապրիլ. Ռեակցիոն մամուլն ի դեմս «Ճռաքաղի», ակնհայտ թշնամանքով է ընդունում Նալբանդյանի քննադատությունը «Արիստակես» ողբերգության բեմադրության մասին

«Ճռաքաղ», 1859, N 4, 141-145

Մայիսի 3 (15), Լոնդոն. Նամակ Չեթուին (?): Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 262

/120/ 

Մայիսի 5 (17), Լոնդոն. Նամակ Անանիա Սուլթանշահին։ Չի պահպանվել

Նույն տեղը։

Մինչեւ մայիսի 11. Պետերբուրգի գրաքննական կոմիտեն մերժում է Նալբանդյանի պատասխան հոդվածը Ստ. Պալասանյանի դեմ:

Այդ առթիվ, Նազարյանը Աբել վ. Մխիթարյանին ուղղած նամակում, նրա մի հոդվածի կապակցությամբ, գրում է. «Ես սաստիկ տարակուսանք ունիմ այդ գրվածքի տպագրության թույլտվութենի մասին, պատճառ, մի նմանապիսի եւ շատ գեղեցիկ պատասխանատվություն պ. Նալբանդյանցի զրչից եւ կողմից ընդդեմ Պալասանյանին, այս օրերումս հետ դարձուց ինձ ցենսուրյան կոմիտետը, պահանջելով, որ ռուսերեն թարգմանած դորան ուղարկեի նորան. ըստ որում, այլապես կարող չէր ցենսուրյան կոմիտետը վճռել գրչագրի տպագրությունը: Ասել է, թե անկարելի էր մեզ պաշտպանել մեզ, երբ որ «մյուսները գազանաբար հարձակվում էին մեր վերա: Եվ Նալբանդյանցի գրվածը լինելով մի մեծապարունակ ճառ, համարյա թե հինգ թերթ տպած [տպագրական հինգ մամուլ]. անկարելի էր ինձ ձեռնամուխ լինել գործի ռուսերեն թարգմանությանը, որ պիտո էր հափշտակեր ձեռքիցս մի ամիս ժամանակ եւ ամենեւին խառնակեր իմ գործակատարու թյան ընթացքը: Հեղինակը լինելով այժմուս Թեմզի վերա Լոնդոնումը, հետ ուղարկեցի նորան յուր գրվածքը, խնդրելով տպել նորան «Արեւմուտք» ծրագրի մեջ, որ Փարիզումը հրատարակվում է պ. Ոսկանյանցի ձեռքով» («Մուրճ», 1902, N 5, 131-133 ): Իր մա յիսի 27 նամակում, ուղղված դարձյալ Ա. վ. Մխիթարյանին, Նազարյանը վերստին անդրադառնալով Նալբանդյանի հոդվածին, գրում է. «Հույս ունեմ, որ նա իր գեղեցիկ եւ զորավոր ճառը շուտով կտպե մի այլ տեղ, եւ մենք կկարդանք դորան ուրեւիցե տպագրած։ Այս բանը դրեցի Միքայելի հոգու վերա» («Մուրճ», 1902, N 5, 135): Նալբանդ յանի այս հոդվածը եւս չի պահպանվել

Մինչեւ մայիսի 11. Բաժանորդներին է ուղարկվում «Հյուսիսափայլի» չորրորդ (ապրիլի) ամսատետրակը

«Մուրճ», 1902, N 5, 131-132

Մայիսի 11 (23), Լոնդոն. Նամակ Ամբրոսիոս Գալֆայանին: Չի պահպանվել

ԵԼԺ, 19, 262:

Նույն օրը, Լոնդոն. Նամակ Ստ. Ոսկանին: [Հոդված?] «Արեւմուտքին»: Չի պահպանվել

Նույն տեղը:

Մայիսի 12 (24), Լոնդոն. Նամակ Ղեւոնդ Ալիշանին: Չի պահպանվել: ՝ 

Նույն տեղը։ 

/121/ 

Մայիսի 15. Ստ. Ոսկանը, ողջունելով «Հյուսիսափայլի» հրատարակությունը, գրում է. «Հյուսիսափայլ» անուն ամսատետր մ՚առինք Մոսկվայեն եւ բերկրալիր տեսանք, որ միտքի ազատության եւ լուսավորության տեսիլները ասպարեզ մ՚ունին Ռուսիայի ազգայիններու մեջ: Թե՛ տիպին մաքրությունը, թե՛ հոդվածներն ընտրությունը եւ թե՛ աշխարհաբար լեզվին ձեւը մեծ գովեստի արժանի կթվին մեզ եւ կփափագինք ի բոլոր սրտե, որ Թուրքիայի մեջ տարածվի այս հրատարակումը: ... Իզմիրի, Պոլսի եւ ուրիշ քաղաքներու հայերը պիտի ամնչնան տեսնելով, որ Հյուսիսեն կփայլի լույսը... »

«Արեւմուտք», 1859, N 10, 79

Մայիսի 18. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» հինգերորդ (մայիսի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին է պատկանում՝ 

«Ազգային ժառանգությունք» հոդվածը Նոր Նախիջեւան քաղաքին Հնդկահայերի թողած ժառանգության մասին. կից տրված են կտակների պատճենները (էջ 379 407)

Այս հոդվածով Նալբանդյանը հարուցում է Մասեհ Բաբաջանի կտակները ձեռք բերելու հարցը, առաջարկելով, որ Նոր Նախիջեւանի հասարակությունը մի «բանագետ եւ հարազատ մարդ ընտրե յուր միջից եւ ուղարկել նորան արեւելյան Հնդկաստան օրինավոր վերահասություն գործելու համար»: Գծելով ճանապարհորդության ուղեգիծը եւ որոշելով: մոտավոր ծախսերը, Նալբանդյանն անհրաժեշտ է համարում ձեռք բերված գումարները գործադրել «ազգի լուսավորության օգտին, հիմնելով «ազգային աշխարհական ուսում նարան, որի տերը լինելու էր ինքը անմիջապես ազգը, առանց դիմելու դեպի հոգեւոր մարդերի գործակցությունը»

ԵԼԺ, II, 277

Նույն համարում հրապարակվել է «Մունեջիմ բաշի» ղրիմյան առակը Գ. Յ. Պախալյան ստորագրությամբ (էջ 327-360), որ, ինչպես ենթադրվել է, Մ. Նալբանդյանի ծածկանուններից է

(«Էջեր հայ ժողովրդի պատմության եւ բանասիրության»,
ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1971, 228-253)։ Լրացում խմբ.: 

Մայիսի 18 (?). Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» ութերորդ (օգոստոսի) ամսատետրակը

Տե՛ս հուլիս

Մայիսի 20 (հունիսի 1), Լոնդոն. Նամակներ Ստ. Նազարյանին  /122/  եւ Սահակ Ալաջալյանին: Հոդված «Հյուսիսափայլին»՝ Կոմս Էմմանուել ստորագրությամբ: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 262:

Մայիսի 22 (հունիսի 3), Լոնդոն. Նամակներ Ստ. Նազարյանին եւ Մատթեոս Վեհապետյանին: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Մայիսի 27 (հունիսի 8), Բրյուսել Նամակներ Հովհ. Քյաթիպյանին եւ Սարգսին (? ): Երկու նամակ ուղարկում է Ստ. Ոսկանին տպելու Չեն պահպանվել

Նույն տեղը։ 

Նույն օրը. Ստ. Նազարյանը Ա. վ. Մխիթարյանին գրած նամակում հայտնում է, թե «Հյուսիսափայլի» հինգերորդ ամսատետրակն օրերս կուղարկվի բաժանորդներին, եւ թե ուշացման պատճառը Նալբանդյանի պատասխան-հոդվածն էր՝ գրված Պալասանյանի դեմ

«Մուրճ», 1902, N 5, 135

Մայիսի 30 (հունիսի 11), Էսսեն. Նամակներ Ստ. Նազարյանին, Սահակ Ալաջալյանին եւ Դրուցքոյին (?): Չեն պահպանվել: , 

ԵԼԺ, IV, 262

[Մինչեւ մայիսի 31]. Նալբանդյանը գրում է «Մանկության օրեր» բանաստեղծությունը

ԵԼԺ, 1, 96-97

Մայիսի 31, Էմս (Գերմանիա). -Գրում է «Ապոլոնին» բանաստեղ ծությունը

ԵԼԺ, 1, 92

Մայիս. «Ճռաքաղն» ակամա խոստովանում է «Հյուսիսափայլի» (Նալբանդյանի) հոդվածների ուժեղ ազդեցությունը ժողովրդի վրա. «... Մեր ժողովուրդեն շատերն (որպես աչոքս տեսած եմ եւ լսում եմ ) հույժ գայթակղվեցան «Հյուսիսափայլի» շնորհքով»: Որպես օրինակ Զ. Մսերյանը պատմում է, թե ինչպես շատերն իրեն մեղադրել են Խալիբյան ուսումնարանի մասին գրած հոդվածի համար, առարկելով, թե՝ «Հիմնադրի սեփական արդյամբքն շինված չէ... ինչպես բացահայտ դրված է «Հյուսիսափայլի» մեջ: Պարզ է, որ Մսերյանի դեմ վկայակո/123/չելով «Հյուսիսափայլը», «շատերը» նկատի են ունեցել Նալբանդյանի «Նամակ առ հրատարակողը», տպագրված «Հյուսիսափայլի» 1858 թ. 11-րդ ամսատետրակում

Այնուհետեւ Մսերյանը հիշեցնելով Նալբանդյանի մյուս հոդվածները, որոնք «կպչում են Ներսես կաթողիկոսի եւ ապա այլ անձանց պատվին», զգուշացնում է. «Չէ՛ պարալ ուրեմն (կրկնում եմ եւ ես) զայս բաներս անտես առնել՝ իբր չնչին իմն համարելով, ըստ որում փորձն իսկ շատ անգամ ցույց է տված, որ ի փոքր կայծե մեծաբոց հրդեհներ հառաջացած են... »

«Ճռաքաղ», 1859, N 5, 189

Հունիսի 1. Ստ. Ոսկանն «Արեւմուտքում» արտատպում է Նալբանդյանի «Նամակ առ հրատարակողը». «Հյուսիսափայլեն» առնելով հոս կդնենք երկար հոդված մը, որ մասնավոր ուշադրության արժանի է, եւ որ պ. Գ. Այվազովսքիին վարքին վրա նոր լույս մը կծավալե... Շնորհակալ ենք «Հյուսիսափայլեն», որ այս վկայությունը բերավ մեզ: Հուսանք, թե ուրիշ վկաներ եւս չպիտի պակսին»

«Արեւմուտք», 1859, 3: 11, 82-85

Հունիսի 9 (21), Էմս. Նամակներ Սահակ Ալաջալյանին եւ Սարգսին (?): Չեն պահպանվել։ 

ԵԼԺ, IV, 262:

Հունիսի առաջին կեսը, Զոդեն, Մայնի վրա, Ֆրանկֆուրտի մոտ. Նալբանդյանը գրում է «Իտալացի աղջկա երգ 1859 թվականից» բանաստեղծությունը

ԵԼԺ, 1, 93–95

Հունիսի առաջին կեսը, Ֆրանկֆուրտ Մայնի վրա. Նամակ Հովհ. Քյաթիպյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, 1y, 262 

Հունիսի 15. Ավարտվում է «Նամակ առ հրատարակողը» հոդվածի սրտատպությունն «Արեւմուտքում»

«Արեւմուտք», 1859, N 12, 90 92

Հունիսի 18 (30), Հոմբուրգ (Էսսեն). Նալբանդյանը վերսկսում է Կոմս Էմմանուելի «Հիշատակարանը», որ ընդհատվել էր ճանապարհոր/124/դության պատճառով («Հյուսիսափայլ», 1859, N: 8, օգոստոս, էջ 647 659)

ԵԼԺ, 1, 410— 421,

Հունիսի 26. Չերնիշեւսկին ժամանում է Լոնդոն՝ Գերցենի հետ տեսակցելու

А. И. Герцен, Полное собрание сочинений, , XXII, 300.

Հունիս. «Ճռաքաղը» Նալբանդյանի հայացքներն անհամատեղելի համարելով Նազարյանի ուղղությանը, զարմանք է հայտնում, որ «Հյուսիսափայլի» խմբագիրն իր ամսագրում տեղ է տալիս «այդպիսի» հոդ վածների (նկատի ունի Նալբանդյանի հոդվածները):

Հենվելով իր համախոհներից ոմանց կարծիքի վրա, Զ. Մսերյանը ցանկություն է հայտնում, որ «պ. Նազարյանն հօգուտ յուր եւ հօգուտ ազգին խոհեմաբար փոխե այսուհետեւ զյուր «Հյուսիսափայլի» այսօրի նակ խրտուցիչ եւ բազմաց գայթակղեցուցիչ եւ վշտացուցիչ ընթացքը... »

«Ճռաքաղ», 1859, N 6, 223-224:

Հուլիսի 4 (16), Փարիզ. Նամակներ Ստ. Նազարյանին եւ Սահակ Ալաջալյանին: «Հյուսիսափայլին» ուղարկում է «Մեռելահարցուկ» վեպի Ա–Զ գլուխները («Հյուսիսափայլ», 1859, N 8, օգոստոս, էջ 581-629): «Հիշատակարանի» ճանապարհորդական տպավորություններին նվիրված հատվածը («Հյուսիսափայլի» նույն N-ը, էջ 647-659) եւ հոդվածներ: Վերջիններս անհայտ են. թերեւս արգելվել են գրաքննության կողմից

ԵԼԺ, IV, 262:

Հուլիսի 7 (19). Վերադարձին լինում է Վարշավայում։ 

Նույն տեղը:

Նույն օրը,

Վարշավա. Նամակներ Հովհ. Թյուսյուզյանին, Ճանիկ Արամյանին, Սարգսին (?) եւ Մարկոսին(? ): Չեն պահպանվել։ 

Նույն տեղը:

Հուլիսի 8. Գ. Սալթիկյանին գրած նամակում Ստ. Նազարյանը Հայտնում է, որ Նալբանդյանից ստացել է «ուրախանբեր տեղեկությունք», որոնց հետ նա (Սալթիկյանը) կարող է ծանոթանալ Հայրապետյանի նամակից եւ գործել ըստ Նալբանդյանի խորհուրդների: Այնուհետեւ inեղեկացնում է, որ Նալբանդյանը շուտով կվերադառնա, եւ որ ոչինչ վտանգ («Հյուսիսափայլը» դադարեցնելու համար, այլեւս չկա

«Լումա», 1902, N 5, 210-201:

/125/

Հուլիսի 17. Լուսավորության մինիստրի օգնական Ն. Մուխանովը: Ս. Ս. Լանսկոյին ուղարկելով Նալբանդյանի «Նամակ առ Հրատարակողը» հոդվածի ռուսերեն թարգմանությունը, գտնում է, որ «Նալբանդյանի նամակը չպետք է թույլատրվեր տպագրության»: Ավելացնում է, որ հրամանագրել է գրաքննական կոմիտեին՝ հատուկ ուշադրություն, դարձնել «Հյուսիսափայլ» ամսագրին

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 1908 

Նույն օրը. Ն. Մուխանովը Բերոյանի բացատրականի առթիվ Պետերբուրգի ուսումնական մարզի հոգաբարձուի օգնականին հաղորդում է, որ տպագրության թույլատրված Նալբանդյանի նամակի հենց միայն: բովանդակությունը ցույց է տալիս, որ Բերոյանը գրաքննական կանոն ներից լուրջ շեղումներ է կատարում, եւ այդ նամակը ենթակա չէր սոպա գրության գրաքննության կանոնագրքի առաջին հոդվածի համաձայն, այդ պատճառով խնդրում է կարգադրել Բերոյանին՝ «Հյուսիսափայլում» տպագրվելու համար նախատեսված հոդվածները քննելիս խստորեն հետեւել գրաքննության որոշումներին

Նույն տեղը:

Հուլիս. «Հյուսիսափայլի» թղթակիցը հայտնում է, որ Թիֆլիսի հայ երիտասարդության կողմից «Հյուսիսափայլը» ջերմ ընդունելու թյուն է գտել. «... Քանի սիրով կարդում են քաղաքիս երիտասարդները ձեր «Հյուսիսափայլը». որքան սիրեցին, պատվեցին դորան, զարմացան եւ վառվեցան ի սեր հայրենյաց... 18 տետրակ ամսագրիդ քանի՜, քանի՞ նոր մտքեր բերեց հանձնեց մեզ... »

«Հյուսիսափայլ», 1859, N 7, 578

Հուլիս. «Ճռաքաղում» տպագրվում է «Մ. Իսահակյանցի պա սլասխանին Շահբեգի նկատողությանցը»: Հոդվածագիրը նշում է, որ Շահբեգը (Նալբանդյանը՝ «առհասարակ մեծատուններին վատա բանելու ճանապարհն է բռնել», որ «նա հրաժարվում է վարդապետներից, հրաժարվում է քահանաներից, առհասարակ հոգեւորականներից»

«Ճռաքաղ», 1859, N 7, հավելված, 1–12 

Հուլիս. Տպագրվում է «Հյուսիսափայլի» ութերորդ (օգոստոսի ամսատետրակը

Այդ համարից սկսվում է «Մեռելահարցուկ» վեպի տպագրությունը. զլուխներ՝ Ա— Զ (էջ 581— 629): Շարունակվում է «Հիշատակարանի»  /126/  տպագրությունը: «Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից»։ «Հիշատակարանի» խոսակցությունքը. Շահբեգի նամակը. Թիֆլիսու առաջնորդի «Ճանապարհորդության» երկրորդ հատորը. Փարիզյան ազգային դպրոցը. «Հրեշտակ Հայաստանի» նոր օրագիրը. Մուրադյան վարժարանի աղոթքը (էջ 647 659)

Իր ճանապարհորդական տպավորությունների մասին «Հիշատակարանում» Նալբանդյանը գրում է. «Երկար եւ անդադար ճանապարհորդությունքը Եվրոպայում, ամսօրյա ժամանակով դեգերվիլը հանքային ջրերում, տկարության կատաղաբար զայրանալը եւ սորանից պատճառված աննկարագրելի ֆիզիկական թուլությունը համարյա թե զրկել էին ինձ կարողութենից գրիչ ձեռք վեր առնուլ: Մյուս կողմից բյուր նորանոր տպավորությունք պատերազմ բանալով ուղեղիս մեջ, աշխատում էին յուրաքանչյուրքը առաջին տեղը բռնել «Հիշատակարանումս». բայց ես թողնում եմ նորանց, մինչեւ որ մի փոքր նստի նոցա ջերմությունը, որպեսզի սառն աչքով կարողանամ նկատել նորանց, մանավանդ որ այդ բաները համարյա թե հարակցություն չունին իմ նվիրական ազգային խնդիրների հետ: Ի՛նչ օգուտ ինձ Լոնդոնի հսկայական կերպարանքից, ի՞նչ օգուտ Փարիզի փառավոր եւ զեխ դեմքից, Բեռլինի եւ Գերմանիայի մտածող փիլիսոփայական պատկերից, մինչ նոցա հետ միասին աչքիս առաջեւ են գալիս ավերակ Հայաստանը, ցիր ու ցան ժողովուրդը, անդաստիարակ եւ նյութապաշտության հոգով գործնականապես տսշված ազգի զավակները, անխորհուրդ է տղայական փառասիրությամբ հիվանդ, միակողմանի, ուսում նական անվանված պարոնները, որ թիթեռնակի պես թրթռում են ճրագի չորս կողմով, երբ սա երեւում էր հայկական թանձր խավարով պատած խոնավ գետնափորի մեջ... 

Ամեն մի զվարճալի տեսարան, ամեն մի կրթված ու բարեկարգ սկզգ պատճառում էր իմ մեջ մի տրտում մտածություն, որ սիրելի չէ հայերին, ըստ որում ծա՛նր բան է անձնաքննությունը... մտածություն, դարձյալ մտածություն, անվե՛րջ մտածություն... _

... Շատ պատահեցա գեղեցիկ եւ պատվական հոգու տեր մարդերի, որոնք դարձան ինձ շատ լավ ծանոթք, բայց նոքա պարապում էին կամ յուրյանց ազգային գործերով , կամ ընդհանուր մարդկության գործերով: Օրերը եւ շաբաթները վազում էին ջրի պես, բայց եւ ո՛չ մի խոսք այն բաների համար, որոնց մասին խոսելու ծարավը խեղդում էր ինձ. խոսք, որ մոտ էր իմ սրտին եւ հոգուն, որ վաղուց արդեն դարձել էր իմ կյանքը, իմ հոգին, իմ արյունը եւ ուղեղը»

«Հյուսիսափայլ», 1859, N 8, 648–649:
ԵԼԺ, 1, 411–412

Օգոստոսի 19. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» իններորդ (սեպտեմբերի) ամսատետրակը: Շարունակվում է տպագրվել՝

1. «Մեռելահարցուկը», գլուխներ՝ Է-Թ (էջ 665-708):

2. «Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից»: Վերսայլ։–Փարիզի Մուրադյան եւ ազգային վարժարանքը. --Ա* բրոսիուս եւ Խորեն վարդապետք. Լամարթինի «Ներդաշնակությունքի» հայերեն. /127/  Ուրիշ գրքերի ձեռնարկությունք. Հ. Ղեւոնդ Ալիշանյանց (Նահապետ). Նորա «Նվագները» (Հայրունի). Գրիգոր վարդապետ Կապարատի Կարապետյան. «Ընծա». «Ընծայի ընդունելությունը». «Ընդունելու թյան» ընդդեմ մի թերթ. Կարապետ վարդապետ Շահնազարյանց. Հին հայ հեղինակների տպագրությունը՝ «Շար հայ մատենագրաց» ա նունով. Արամյան տպարան. «Փելիքս եւ Պավլինեն. Ազգային երի տասարդքը Փարիզի մեջ. «Արեւմուտք» կիսամսագիրը. Թյուրքիայում Հայ օրագրերի օրե օր շատանալու հայտարարությունքը. Ցենսոր  Թյուրքիայում տպելի գրքերի եւ օրագրերի վերա (էջ 725 750):

«Հիշատակարանի» այս հատվածում է առաջին անգամ տպագրվել - «Ազատություն» բանաստեղծությունը

Օգոստոս. «Հյուսիսափայլի» բաժանորդների թիվը հասնում է 350-ի

Կազմակերպվում է ամսագիրը Պոլիս առաքելու գործը

«Հյուսիսափայլ», 1859, N 8, 662

Սեպտեմբերի 28, Մոսկվա, Նամակներ Ճանիկ Արամյանին եւ Հովհ. Թյուսյուզյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 262:

[Հոկտեմբերի սկիզբը]. Բաժանորդներին է ուղարկվում «Հյուսիսափայլի» ութերորդ (օգոստոսի) ամսատետրակը

Գ. Սուլթանյանին գրած նամակում Ստ. Նազարյանը գանգատվում է, որ «Ցենզուրայի դանդաղությունը եւ անհոգությունը... շատ անգամ շաբաթներով ետ է ձգում արձակման տոմսակը»

ԳԱԹ, Նազարյանի ֆ., N: 50:, 

[Հոկտեմբերի 17]. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» տասներորդ (հոկտեմբերի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին են պատկանում՝ ՝ 

1. «Մեռելահարցուկ», գլուխ Ժ (էջ 753— 771):

2. «Նամակագրությունք», Ծատուր Պողոսյանց եւ Մարտիրոս Սառաֆյանց ստորագրությամբ, որ վերագրվում են Նալբանդյանին (էջ 808-821 )

Նույն համարում (էջ 774-805) տպագրված է Ան. Սուլթանշահի «Հայոց ազգի լուսավորիչքը» պիեսը, որ հեղինակը նվիրել է Նալբանդ/128/յանին. «Յուր պատվելի եղբոր Միքայել Ղազարյան Նալբանդյանցին սիրող եւ մեծարող սրտի անխարդախ նվեր»: Ինչպես վկայում է Սմբ. Շահազիզը, այս երկի ստեղծմանը մասնակից է եղել Նալբանդ յանը

Ս. Շահազիզյան, Ամառնային նամակներ, 195

Հոկտեմբերի 27, Մոսկվա. Նամակ Գ. Սալթիկյանին: Նալբանդյա նը հայտնում է իր նյութական ծանր վիճակի եւ «Հյուսիսափայլից» հե ռանալու որոշման մասին, որ հետեւանք էր, ըստ էության, իր եւ Նազար յանի միջեւ արդեն խորացող գաղափարական տարաձայնությունների: Հայտնում է, որ չնայած նյութական ծանր վիճակին, բարոյապես թու լացած չէ եւ կարող է շատ աշխատել: Նույն նամակում հայտնում է իր որոշումը Պետերբուրգ գնալու եւ կանդիդատական քննություն տալու մասին, «որպեսզի մի արժանավոր տեղ ծառայություն գտանելով, կա քողանա օրական ապրուստ ճարել եւ բժշկությունը շարունակել»: Նշում է. որ առողջ է եւ «տխրությունը իսպառ» փարատվել է

ԵԼԺ, IV, 63-65։ 

Նույն օրը, Մոսկվա. Նամակ Կ. Հայրապետյանին «Հյուսիսափայ լից» հեռանալու եւ իր մտադրությունների մասին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 65

Մինչեւ հոկտեմբերի վերջը, Մոսկվա. Գրում է «Կուտանք հազարը, կըլլա բազարը» երեք գործողությամբ կատակերգությունը (մնացել է միայն ձեռագրի անվանաթերթը, որի վրա բերված է Բուալոյի «Արվեստ քերթության» երկից մի քանի տող)

ԳԱԹ, Նալբանդյանի, վ. 6

[Հոկտեմբերի վերջը]. Մեկնում է Պետերբուրգ

Նոյեմբերի 1. «Արեւմուտքն» արտատպում է «Թափառական հրեայի» թարգմանության առաջաբանը: - 

«Արեւմուտք», 1859, N 21, 161— 163

Նոյեմբերի 2 (14). Նամակներ Հովհ. Քաթիպյանին, Ստ. Ոսկան յանին եւ Հովհ. Թյուլյուզյանին: Ստ. Ոսկանյանին ուղարկում է նաեւ իր «բողոքը» «Արեւմուտքի» հրատարակիչների անարդար վերաբերմունքի  /129/  դեմ, որի հետեւանքով «Արեւմուտքը» հետագայում փակվեց: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 263

Նույն օրը. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» տասնմեկերորդ (նոյեմբերի) ամսատետրակը:

Նալբանդյանի գրչին են պատկանում՝ 

1. «Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից»: Ներածություն. Բեկզադեի յոթն հրաշալիքը. Խառն լուրեր. Մի աբեղայի ֆանատիկոսություն (էջ 907-918)

2. Նամակներ, Մարտիրոս Սառաֆյանց եւ Ադոլֆ Բլումենթալ ստորագրությամբ, որ վերագրվում են Նալբանդյանին (էջ 902-906)

Նոյեմբերի 15. Ավարտվում է «Թափառական հրեայի» թարգմանության առաջաբանի արտատպությունը «Արեւմուտքում»

«Արեւմուտք», 1859, N 22, 169 172

Նոյեմբերի 18. Գ. Սալթիկյանին գրած նամակում Նալբանդյանը հայտնում է, որ կանդիդատական քննությունները տալու համար եկել է Պետերբուրգ. մայիսին քննությունները հանձնած կլինի, որից հետո մտադիր է Փարիզ մեկնել եւ այնտեղ երկու տարի մնալով, Փարիզի Ակադեմիայում բժշկության դոկտորի քննություն տալ: Դրա համար խնդրում է իր բարեկամների նյութական աջակցությունը: Հայտնում է, որ Փարիզում եղած ժամանակ թե՛ ֆրանսիացի, թե՛ հայ ազնիվ բարեկամներ է ձեռք բերել, ուսումնասիրել է Փարիզի հիվանդանոցը եւ Ակադեմիան

ԵԼԺ, IV, 65-66

[Նոյեմբեր]. Նալբանդյանը Մ. Վեհապետյանին է ուղարկում 326 «րինակ Էոժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի առաջին հատորի իր թարգմանությունից եւ Կլեմանս Ռոբերտի «Դքսուհի դը Շեւրեոզից» 71 օրինակ՝ Աստրախանում տարածելու համար:

Մ. Վեհապետյանի 1862 թ. նոյեմբերի 28-ին Հովհ. Բերբերյանին գրած նամակից պարզվում է, որ Նալբանդյանն այդ շրջանում դրամա կան միջոցներ չունենալով, գրել էր Վեհապետյանին եւ խնդրել գրքերի  /130/  դրամը հասցնել իրեն: Մ. Վեհապետյանը կատարել է Նալբանդյանի ցանկությունը

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 196, թ. 89 եւ 91

Մինչեւ դեկտեմբերի 15. Ստ. Ոսկանյանն ստանում է Նալբանդյանի բողոքը՝ «Արեւմուտքի» դեմ ռեակցիոներների սկսած հալածանքի կա պակցությամբ

«Արեւմուտք», 1859, N 24, 185-86։ 

Դեկտեմբերի 15. Նալբանդյանի բողոքի առթիվ Ստ. Ոսկանյանը՝ գրում է. «Արեւմուտքի» ճշմարիտ հիմնադիրները պարտք կհամարին իրենց հասարակության իմացնել, թե Ռուսիայեն երկու բողոքագիր ընդունած են ազատամիտ եւ ուսումնասեր ազգայիններն ստորագրյալ: Արգո ստորագրողք կբողոքեն «Արեւմուտքին» վրա Տաճկաստանի մեջ տարածված թշնամական լուրերուն դեմ: Կցավինք, որ չպիտի կրնանք աս բողոքագիրները հրատարակել, որովհետեւ «Արեւմուտքը» կդադարի աս օրվանե ետքը: Հոս մեր խորին շնորհակալությունը մատուցանե լով Ռուսիայի մեր ազատասեր ազգայիններուն, կիմացնենք, որ երբեք մոռանալու չենք իրենց մեզի տված քաջալերությունը եւ համակրու թյունը»

«Արեւմուտք», 1859, . M 24, 185— 186

Դեկտեմբերի 21. Բաժանորդներին են ուղարկվում «Հյուսիսափայլի» տասնմեկերորդ (նոյեմբերի) եւ տասներկուերորդ (դեկտեմբերի) ամսատետրակները

ԳԱԹ, Ս. Ալեքսանդրյանի ֆ., N 10բ

Դեկտեմբերի 26. Գ. Վ. Այվազովսկին կոմս Սիվերսին ուղղած նամակում նրա ուշադրությունն է հրավիրում Ստ. Ոսկանի հետ Նալբանդյանի ունեցած հանդիպման փաստի վրա

Տե՛ս մինչեւ ապրիլի 23:

1858–1859 

Հանդիպումներ է ունենում դերասանուհի Պ. Պ. Լեբեդեւայի հետ: Ռուս գրող Ա. Ն. Պլեշչեեւը այդ կապակցությամբ պատմում է. «Ես մի անգամ տեսել էի նրան (Լեբեդեւային) բեմի վրա, երբ որ նույնիսկ կայսրը ներկա էր Մեծ թատրոնում. մի ուրիշ անգամ էլ տեսել էի, երբ  /131/ այստեղ էր «Հյուսիսափայլի» աշխատակից Կոմս Էմմանուելը: Նա նստած էր պարտերում, ես՝ վերը: Կարծես այս րոպեիս էլ դռնչում (= դեռ հնչո՞ւմ) է ականջիս մեջ նրա ստվար ձայնը, որ որոշակի տարբերվելով մյուսներից, որոտում էր. Բրա՜վո, բրավո... »

Փ. Վ. Ա. Ն. Պլեշչեեւ (Հիշողություններ):
«Արձագանք», 1893, N 1301 

1860 

Հունվարի 14. Մ. Մսերյանը Մատթեւոս կաթողիկոսին բողոքագիր է ներկայացնում «Հյուսիսափայլում» տպագրվող Նալբանդյանի երկերի եւ առանձնապես «Մեռելահարցուկ» վեպի դեմ. նա բողոքում է, որ Նալբանդյանը «վարկաբեկում է» «նշանավոր անձանց», ինչպես, օրինակ՝ «ազնվատոհմ, մեծանուն վաճառական Հովհաննես Ստեփանյան Հովնանյանցին» (Մսերյանն, անշուշտ, նկատի ուներ «Հյուսիսափայլի» 1859 թ. տասներորդ ամսատետրակում տպագրված «Մեռելահարցուկ» վեպի 10-րդ (Ժ) գլուխը, որի մեջ, ի դեմս Հովնաթանյանցի, Նալբանդ յանն անողոք մերկացման էր ենթարկել հիշյալ վաճառականին): Մսերյանը նշում է, որ չնայած Նալբանդյանն այդ անձնավորություն ներին ծաղրի է ենթարկում կեղծանուններով, բայց բոլոր ընթերցողներն իմանում են, թե ո՛ւմ մասին է խոսքը: Բողոքագրի վերջում Մսերյանն ավելացնում է, թե Նալբանդյանի գրածներից առավել վշտացածները մտադիր են բողոքագրով դիմել կաթողիկոսին եւ խնդրել, որ նա որեւէ միջոցով կասեցնի «չարիքը», որից հետզհետե ազգի մեջ կարող են  սռաջանալ մեծամեծ երկպառակություններ, կռիվ եւ աղմուկ

Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 207, վ. 1930

Հունվարի 20. «Մեղուն» «Հյուսիսափայլի» 1859 թ. N 11-ից արտատպում է Կոմս Էմմանուելի «Հիշատակարանի» մի հատվածը՝ «Հիշատակարանիս» աչքերը բաց են... » բառերից մինչեւ «Մեր աչքի առաջեւ են հայոց ազգի համար սորանից հարյուր տարի հետո գալոց օրերը»

«Մեղու», 1860, N 86, 14–15
Հմմտ. «Հյուսիսափայլ», 1859, N 11, 907-900

Հունվարի 29. Գ. Վ. Այվազովսկին Հ. Խալիբյանին ուղղած նամակում հայտնելով, որ «Հյուսիսափայլը» դարձյալ իրենց ծաղրուծա/132/նակի է ենթարկել (նկատի ունի «Հյուսիսափայլի» 1859 թ. N 10-ում տպագրված՝ Նալբանդյանի մասնակցությամբ գրված Ան. Սուլթանշահի «Հայոց ազգի լուսավորիչքը»), գրում է, թե այդ մասին լուսավորության մինիստրը լսել է եւ օրերս փոխելու են Նալբանդյանի խորհրդակից գրաքննիչ Բերոյանին, իսկ Նազարյանին անելու են խիստ նկատողություն:

Նույն նամակում Այվազովսկին Խալիբյանին հորդորում է չհուսահատվել, հիշեցնելով, որ իրենց թիկունքին կանգնած է ցարական կալ ռավարությունը, քանի որ իրենց բոլոր ձեռնարկումները միայն մինիստ լից կախում ունեն

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ.: 

Մինչեւ փետրվարի 4. Նալբանդյանը նամակներ է գրում (թվով 16) զանազան անձնավորությունների: Հասցեատերերի անունները եւ նամակները չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 263

Փետրվարի 5. Նամակներ Ան. Սուլթանշահին, Վսնկային (Հովհ. Սահրատյան?) եւ Մ. Վեհապետյանին: Չեն պահպանվել

Նույն տեղը։ 

[Մինչեւ փետրվարի 8]. Ծրագրում է կատարել իր երկրորդ ճանապարհորդությունն արտասահման

ԵԼԺ, II, 315։ 

Փետրվարի 8. Նամակ Մատթեոս Չուխաճյանին Գ. Վ. Այվազովսկու «Վարդապետարանի» մասին: Դավանաբանական հարցերն առիթ ծառայեցնելով եւ օգտագործելով կաթողիկոսի եւ Այվազովսկու միջեւ եղած տարաձայնությունները, Նալբանդյանը մերկացնում է իր քաղաքական հակառակորդին որպես ցարական լրտեսի

ԵԼԺ, 11, 312–328:

Փետրվարի 9. Նամակ Կովայլսկուն: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 263:

[Փետրվարի 10].   Նամակ անհայտ անձնավորության: Չի պահպանվել

Նույն տեղը։ 

/133/ 

Փետրվարի 11. Գրում է փետրվարի 8-ին Մատթեոս Չուխաճյանին ուղղած իր նամակի երկրորդ վարիանտը՝ Գ. վ. Այվազովսկու «Վարդա պետարանի» մասին

ԵԼԺ, II, 312— 328

Փետրվարի 13. Գ. վ. Այվազովսկին Հ. Խալիբյանին հայտնում է, թե լուսավորության մինիսյորը մտադիր է անպատճառ փոխել «Հյուսիսափայլի» գրաքննիչ Բերոյանին

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։ 

Փետրվարի 15. Հ. Խալիբյանը, հիմնվելով Մոսկվայից եկողների հաղորդած լուրերի վրա, Գ. վ. Այվազովսկուն հայտնում է Նալբանդյանի եւ Նազարյանի սուր բախման մասին. գոհունակությամբ է նշում, որ նրանց միջեւ «ճեղք է բացվել». ցանկություն է հայտնում, որ «անիրա վության ցենզոր Բերոյանցին փոխեին»: Համաձայնելով Գ. վ. Այվազովսկու հետ, որ իրենք քաղաքական հակառակորդներից վախենալու հիմք չունեն, որովհետեւ իրենց գործերը կախված են մինիստրից եւ ոչ մեկ ուրիշից, Խալիբյանն իր կողմից ավելացնում է, թե իրենց հետ են «նախ՝ աստված» եւ ապա՝ «նորին կայսերական մեծությունը»

_Նույն տեղը:

Փետրվարի 16. Նալբանդյանը նամակ է գրում Կ. Հայրապետյանին եւ ուղարկում Գ. վ. Այվազովսկու «Միջակ վարդապետարան ուղղափառ Հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» գրքի առթիվ ն. թ. փետրվարի 11-ին Մատթեոս Չուխաճյանին գրած նամակի պատճենը: Կ. Հայրապետյանին ուղղած այս նամակը չի պահպանվել

ԵԼԺ, IV, 263

Փետրվարի 17. Նամակ Հայրապետյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Փետրվարի 18 (մարտի 1). «Կոլոկոլում» (N 64) լույս է տեսնում «Письмо из провинции» նամակը՝ Русский человек uտորագրությամբ: Նամակի հեղինակը, որ ենթադրվում է Չերնիշեւսկին կամ Դոբրոլյուբովը, քննադատելով Գերցենի լիբերալ տատանումները, նամակն ավարտում է հետեւյալ խոսքերով. «... Ո՛չ, մեր վիճակը սարսափելի է, անտանելի, միայն կացինը մեզ կարող է փրկել, եւ կացինից բացի ոչինչ չի օգնի: Այս միտքը, կարծեմ, արդեն հայտնել են ձեզ, եւ զարմանալիո/134/րեն այն ճիշտ է, ուրիշ փրկություն չկա: Դուք արիք ամեն բան, ինչ կարող էիք անել, որպեսզի օգնեք գործի խաղաղ լուծմանը. այժմ փոխեցեք տոնը, եւ թո՛ղ ձեր «Կոլոկոլը» ո՛չ թե մաղթանքի կոչի, այլ ահա զանգի՛: Կացնի՛ կոչեցեք Ռուսաստանը»

Н. Г. Чернышевский, Полное собрание сочинений,
VII, M., 1950, 1001-1004.

Փետրվարի 19. Նամակներ Ան. Սուլթանշահին եւ Հովհ. Բերբերյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 263:

Փետրվարի 21. Նամակներ իր քրոջ՝ Վառվառեի ամուսին Մարտիրոս Մյասնիկյանին եւ Կ. Հայրապետյանին: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Փետրվարի 24. Նամակ Ա. Սուլթանշահին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Փետրվարի 25. «Մեղու Հայաստանի» թերթում տպագրված իր նամակում Սկայորդին (Զարմայր Մսերյանը) Մոսկվայից հաղորդում է, որ «Հյուսիսափայլը» դեռեւս հրատարակված չէ եւ միտք եւս չունի հրատարակվելու: Նամակագիրը նշում է երկու պատճառ. նախ՝ բաժանորդներ չունենալը եւ ապա՝ Կոմս Էմմանուելի (Նալբանդյանի) եւ Նազարյանի պառակտումը. «Կոմս Էմմանուելն այսուհետեւ, չգիտեմ ինչ պատճառով, չէ կամենում գործակից լինել հրատարակչին» (Ստ. Նազարյանին), վերջում ավելացնելով՝ «գուցե այլ պատճառ լինի», նամա կագիրը, հավանաբար, ակնարկում է գրաքննության արգելքը

«Մեղու Հայաստանի», 1860, N 12, 93

Փետրվարի 26. Նամակ Մ. Վեհապետյանին: Չի պահպանվել:. 

ԵԼԺ, IV, 263

Փետրվարի 28. Նամակ Կ. Հայրապետյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Մարտի 9. Նամակ Ստ. Նազարյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Մարտի 10. Նամակ Կովայլսկուն՝ Փարիզ: Չի պահպանվել: ՝ 

Նույն տեղը:

/135/ 

Նույն օրը. Սկայորդին (Զարմայր Մսերյանը) Մոսկվայից «Մեղու Հայաստանի» լրագրին հաղորդում է, որ նվիրատվությունների շնորհիվ «Հյուսիսափայլը» շարունակում է հրատարակվել

«Մեղու Հայաստանի», 1860, N 14, 106:

Մարտի 15. –Նամակ Մովսես Ալամ խանյանին: Չի պահպանվել։ 

ԵԼԺ, IV, 263

Նույն օրը. Մ. Բուդաղյանի նամակը «Հյուսիսափայլին». հայտնում է, որ ի պատասխան լրագրի հրատարակության համար տված իր դիմու մի, «անցյալ ամսո (փետրվարի— Ա. Ի. ) 11-ին ցենզուրայի գլխավոր կառավարությունը, փոխանակ թույլտվության, թղթով հայտնեց ինձ, թե առանձին պատճառներն հորդորված լինելով, չկարե բավականություն տալ իմ խնդրույս» (Բուդաղյանի լրագիրը հրատարակվելու էր Պետերբուրգում)

«Հյուսիսափայլ», 1860, N 3, 243-244

Մարտի 16, Պետերբուրգ. –Նամակներ Կ. Հայրապետյանին, Դ. Գարագաշին, Կ. Ուստիմովիչին եւ իր եղբայր՝ Ղ. Նալբանդյանին: Չեն պահպանվել

Նույն տեղը։

Մարտի 19. Նամակ Սիմեոն Մուշեղյանին (?)։ Չի պահպանվել

Նույն տեղը։ 

Մարտի 21. Նամակներ Կ. Ուստիմովիչին, բանկային (Հովհ. Սահրատյան?) եւ Մ. Վեհապետյանին (2 նամակ): Չեն պահպանվել

Նույն տեղը:

Մարտի 22. Նամակ Կ. Հայրապետյանին Դը-Պետրովիչի (?) մա սին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 264

Մարտի 26. Ռեակցիոն-կղերական «Մեղու Հայաստանի» լրագրում «Հյուսիսափայլի» դեմ գրված հոդվածի հեղինակը (Հովսեփ Չերքեզյան) Հատկապես դժգոհում է Կոմս Էմմանուելի «Հիշատակարանում» կատար ված մերկացումների առթիվ (նկատի ունի «Հյուսիսափայլի» 1858 թ. N 7 եւ 8-ը). նշում է, որ Նալբանդյանը «աններելի եւ համարձակ արհամարհանքով» է խոսում Ս. եպ. Ջալալյանի, Ներսես Աշտարակեցու /136/  Գ. վ. Այվազովսկու, առհասարակ ամբողջ հոգեւորական դասի եւ «մեր Հայոց ազգի նշանավոր եւ երեւելի անձանց» մասին: Հոդվածագիրը դժգոհում է, որ Նալբանդյանը «Մեր հոգեւոր հովիվներին եւ ազգի առաջ: նորդներին կոչում է «սուտ ազգասերներ, օբսկուրանտներ, եզվիտներ, Մաքիավելու հոգով տոգորված կամ խմորված մարդիկներ, խաբեբաներ, խավարի զավակներ, հիմարներ, կամակոր տգետներ, ստության սպա սավորներ, խավարի զինվորներ, ճշմարտության հակառակորդներ, խավարասերներ եւ այլն, եւ այլն»

«Մեղու Հայաստանի», 1860, N 13, 100

Մարտի 27. Նամակ Կ. Հայրապետյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 264:

Մարտի 28. Նամակներ Կ. Ուստիմովիչին եւ Ստ. Նազարյանին: Չեն պահպանվել

Նույն տեղը։

Մարտի 29. Նամակներ Կ. Հայրապետյանին եւ իր եղբորը՝ Սերոբ Նալբանդյանին: Չեն պահպանվել

Նույն տեղը։ 

/137/

  Մարտի 30. Եղբոր՝ Լուսեղեն Նալբանդյանի գործի առթիվ նամակ է գրում Կ. Հայրապետյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 67

Նույն օրը. Նամակ եղբորը՝ Լուսեղեն Նալբանդյանին. գրում է, որ ամառն անպատճառ Նոր Նախիջեւանում կլինի, իսկ նրա (եղբոր) գործի մասին հայտնում է, թե գրել է Կ. Հայրապետյանին, որ վերջինս հոգա

Նույն տեղը:

Նույն օրը. Նամակներ եղբորը՝ Ղազարոս Նալբանդյանին եւ 4. Հայրապետյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 264:

Ապրիլի 4. Պետերբուրգի համալսարանի Արեւելյան ֆակուլտետի Հայ-վրաց-թաթարական բաժնում Նալբանդյանը քննություն է տալիս  պատմությունից

ԵԼԺ, IV , 276

Նույն օրը. Սկայորդին (Զարմայր Մսերյանը) Մոսկվայից «Մեղու Հայաստանի» լրագրին գրած իր նամակում, հիմնվելով «Հյուսիսփայլի» 1860 թ. առաջին ամսատետրակի խմբագրական «Ծանուցման» այն տողերի վրա, թե «Հյուսիսափայլի» բովանդակ ծանրությունը մնում է այժմ նորա (Ստ. Նազարյանի) վերա», եզրակացնում է, թե «Կոմս Էմմանուելը այսուհետեւ գործակից լինելու չէ պ. Նազարյանցին»: Ռեակցիոն մամուլը, ի դեմս «Մեղու Հայաստանի» լրագրի, առանձին գոհունակությամբ էր պնդում «Հյուսիսափայլից» Նալբանդյանի հե նանալու լուրը, արտահայտելով ամբողջ ռեակցիոն բանակի բուռն ցանկությունը՝ որքան հնարավոր է շուտ ազատվել Նալբանդյանի նման «վտանգավոր» Հակառակորդից: է Նույն նամակում Սկայորդին հայտնում է, որ Ան. Սուլթանշահի (Նալբանդյանի աշխատակցությամբ գրած) «Հայոց ազգի լուսավորիչքը» ինքնուրույն գործ չէ, այլ թարգմանված է «Coвременник»-ի 1859 թ. N: 8-ից . Մսերյանը սխալվել է. պետք է լինի՝ 1858, N 9)

«Մեղու Հայաստանի», 1860, N 17, 129 130

Ապրիլի 6. Նամակ Ստ. Նազարյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 264:

Նույն օրը. Գ. վ. Այվազովսկին, հիմնվելով Հովհ. Լազարյանի՝  /138/  իրեն գրած նամակի վրա, հայտնում է Խալիբյանին, թե «Հյուսիսա փայլը» դադարեցված է, եւ կառավարությունը չի թույլատրել հայերեն լեզվով նոր լրագիր հրատարակել:

Փաստը վկայում է, թե այդ ժամանակ որքան մեծ է եղել «Հյուսիսափայլը» փակվելու վտանգը, որ նրա հակառակորդները խոսում են դրա՝ իբրեւ արդեն կատարված վաստի մասին

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։

Ապրիլի 8. Նամակ Մալյում Հազարյանին՝ Պոլիս: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 264

Ապրիլի 10. Նամակ Մատթեոս Չուխաճյանին, որպես պատասխան վերջինիս՝ ն. թ. մարտի 13-ի կոնդակի:

ԵԼԺ, 11, 328–329։ 

Ապրիլի 11. Համալսարանում քննություն է տալիս ռուսաց լեզվից

ԵԼԺ, IV, 276:

Նույն օրը. Նամակ Կ. Ուստիմովիչին: Չի պահպանվել։ 

ԵԼԺ, IV, 264:

Ապրիլի 13. Նամակ Ստ. Նազարյանին: Չի պահպանվել

Նույն տեղը: Ապրիլի 14. –Նամակ Ստ. Նազարյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Ապրիլի 19. –Նամակ Ստ. Նազարյանին: Չի պահպանվել

Նույն տեղը։ 

Նույն օրը. -Նոր Նախիջեւանի քաղաքագլուխ Կ. Հայրապետյանի նամակը Նալբանդյանին. առաջարկում է նրան Հարություն Աճեմյանի Հետ մեկնել Կալկաթա՝ հնդկահայ կտակների գործով: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 68

Ապրիլի 20. –Նամակ Մելքոն Փանյանին՝ Հովհ. Պատկանյանի աշխատանքները (նկարները) տարածելու գործում նրան աջակցելու մասին

ԵԼԺ, IV, 67–68

Նույն օրը. Նամակ Ղազարոս Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 264

/139/ 

Ապրիլի 21. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» հինգերորդ (մայիսի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին է պատկանում՝ 

«Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից»։ Հասարակաբար խոսվածք ազգին վերաբերյալ։— Պարոն Շահբեգի եւ պ. Տիրատուրյանի նամակները. Վեհափառ կաթողիկոսի պատկերը (էջ 378-396)

ԵԼԺ, 1, 452— 467:

Ապրիլի 22. Համալսարանում քննություն է հանձնում հայոց լեզվից

ԵԼԺ, IV, 276:

Նույն օրը. Նամակներ (2) Մ. Վեհապետյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 264

Ապրիլի 26. Համալսարանում քննություն է տալիս աստվածա բանությունից

Նույն տեղը:

Ապրիլի 27. Նալբանդյանն ստանում է Կ. Հայրապետյանի ն. թ. ` ապրիլի 19-ի նամակը՝ հնդկահայերի թողած ժառանգության գործով Կալկաթա մեկնելու առաջարկությամբ

ԵԼԺ, IV, 68 

Ապրիլի 30. –Նալբանդյանն ի պատասխան Կ. Հայրապետյանի առաջարկության՝ հնդկահայ կտակների գործով Կալկաթա մեկնելու վե րաբերյալ, մանրամասն շարադրելով նման ճանապարհորդության եւ գործի հանգամանքները բոլոր կողմերից՝ առաջարկում է իր պայման ները

ԵԼԺ, IV, 68— 73

Նույն օրը. Մի այլ նամակ Կ. Հայրապետյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, 19, 264

Մայիսի 1. Նամակ Մելքոն Փանյանին: Նալբանդյանը խնդրում է իրեն ուղարկել 1857 թ. Պոլսում տպագրված աշխարհաբար Աստվածաշնչի մի օրինակը, որն իրեն շատ անհրաժեշտ է՝ «Հյուսիսափայլի» 1860 թ. N 1 եւ 2-ում արված դատողությունների առթիվ գրելու մի հոդված /140/  որի մեջ քննելու է մեր Աստվածաշունչի թերությունքը»: Նշում է Պետերբուրգի իր հասցեն՝ На Васильевском острове, в  I-ом в доме Меняева, в квартире под N 46

ԵԼԺ, IV, 74

Նույն օրը, Դորպատ. Ստ. Նազարյանը Սադա Ալեքսանդրյանին գրում է, թե «Հյուսիսափայլի» 1860 թ. N... 2 եւ 3-ի ուշացման պատճառը, ինչպես Պետերբուրգում իրեն հայտնել է Նալբանդյանը, փոստի անկանոն աշխատանքն է եղել. ապրիլի 14-ին գրաքննությանն ուղարկ ված համարներն ստացվել են միայն ապրիլի 24-ին

ԳԱԹ, Ս. Ալեքսանդրյանի ֆ., N 10բ

Մայիսի 3. Համալսարանում քննություն է տալիս վրաց լեզվից

ԵԼԺ, IV, 276

Մայիսի 5. –Համալսարանում քննություն է տալիս թուրքերենից

Նույն տեղը:

Նույն օրը. Նամակ Ստ. Նազարյանին, «ձեռագրով» (հոդված «Հյուսիսափայլի» համար): Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 264

Մայիսի 7. Ստ. Նազարյանը Աբել եպ. Մխիթարյանին ուղղած նամակում հայտնում է, որ «Հյուսիսափայլի» 1860 թ. N. N 1, 2 եւ 3-ն արդեն ուղարկված են բաժանորդներին, իսկ N 4-ը թեպետ տպագրված է, բայց գրաքննական կոմիտեից արձակման թույլտվություն դեռեւս չի ստացված

«Մուրճ», 1902, N 5, 143

Նույն օրը. «Մեղու Հայաստանի» լրագրում տպագրված նամակում «Հովհան Տիրանյան Աբրահամբեգյան» կեղծ անվան տակ թաքնված ռեակցիոն հրապարակախոսներից մեկը «Մեռելահարցուկ» վեպի եւ «Հիշատակարանի» մերկացումներից խոցված, Նալբանդյանին անվանում է «խռովարար», «չարաբարո», իսկ նրա երկերը՝ «խռովասեր գրվածքներ»: Նամակագիրը պատմում է, թե ինչպես Մոսկվայի վաճառականներից մեկը (ակնարկից երեւում է, որ դա Հովնաթանյանի նախատիպը հանդիսացող Հովհաննես Հովնանյանն է) Նալբանդյանի վեպը կարդալիս խիստ գազազում է, տեսնելով, որ «Հրատարակողը... խոստացած նպա/141/տակին անհարմար ու խռովասեր գրվածքներ է տպագրում յուր խռովա րար օգնականի [Նալբանդյանի] նենգավոր խորհուրդներին հետեւելով»

Նամակագիրը վերջում պատմելով «Հայոց ազգի լուսավորիչքը» դրվածքի բովանդակությունը, ավելացնում է, թե ինքը շատերից է լսել, որ դա գրված է Խալիբյան ուսումնարանի մասին

«Մեղու Հայաստանի», 1860, N 19, 149

Մայիսի` 13. Նամակներ Ստ. Նազարյանին եւ Հովհ. Բերբերյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, 19, 264։

Մայիսի 19. Նամակ Հովհ. Բերբերյանին: Չի պահպանվել

Նույն տեղը։

Մայիսի 20. Նամակ Ստ. Նազարյանին: Չի պահպանվել

Նույն տեղը։ 

Մայիսի 24. Գործադրության մեջ է մտնում արեւմտահայերի «ազգային սահմանադրությունը»

Սարուխան, Հայկական խնդիրն եւ ազգային սահմանադրությունը
Թյուրքիայում, Ա. հատոր, Թիֆլիս, 1912, 16:

Նույն օրը. Նամակ Ստ. Նազարյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 264

Մայիսի 30. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» վեցերորդ (հունիսի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին է պատկանում՝

«Հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրության թերթերից»: Պ. Չերքեզյանցի հայհոյությունքը. Պ. Խուդաբաշյանի գիրքը. պ. Բաբկենյանցի նամակը. Սկայորդու տարածած լուրերը. «Հյուսիսափայլը» եւ «Հիշատակարանս. Կ. Պոլսի հայոց եւ հունաց պատրիարքների փոփոխությունը (էջ 462 486 )

Հունիսի 1. Նամակներ Ստ. Նազարյանին եւ Կ. Հայրապետյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 264

Հունիսի 2. Նամակ Հովհ. Բերբերյանին: Չի պահպանվել

Նույն տեղը։ 

/142/ 

Հունիսի 3. Նամակ Ստ. Նազարյանին: Չի պահպանվել: Ուղարկում է նաեւ հերթական «Հիշատակարանը», որ տպագրվում է «Հյուսիսափայլի» 1860 թ. N 6-ում. դա «Հիշատակարանի» վերջին հատվածն է: Ճանապարհորդությունը, ապա բանտարկությունն ու աքսորը Նալբանդյանին հնարավորություն չտվին շարունակելու իր «Հիշատակարանը»

Նույն տեղը:

Հունիսի 6. Նամակ Ստ. Նազարյանին: Չի պահպանվել

Նույն տեղը։

[Մինչեւ հունիսի 7]. Նալբանդյանը գրում է «Об изучении армянского языка в Европе и научном значении армчнской литературы» դիսերտացիան եւ ներկայացնում է Պետերբուրգի համալսարանի Արեւելյան ֆակուլտետի դեկանին՝ կանդիդատի աստիճան  ստանալու համար

ԵԼԺ, 11, 330-345

Հունիսի 7. Պետերբուրգի համալսարանի Արեւելյան ֆակուլտետի դեկան Ա. Մուխլինսկու ստորագրությամբ Նալբանդյանին տրվում է վկայական, որ նա, որպես նույն համալսարանի Արեւելյան ֆակուլտետի Հայ-վրաց-թաթարական բաժնի կողմնակի (посторонный) ունկնդիր, այդ բաժնի ծրագրով քննություն է հանձնել եւ դիսերտացիա ներկա յացնելով, արժանացել է կանդիդատի աստիճանի

ԵԼԺ, IV, 313-314:

Հունիսի 8. Նամակներ Կ. Հայրապետյանին, Ղազարոս Նալբանդ յանին եւ Մ. Վեհապետյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 264:

Հունիսի 10. Նամակ Ստ. Նազարյանին: Չի պահպանվել

Նույն տեղը։

Հունիսի 15. Նալբանդյանը Պետերբուրգից մեկնում է: : 

ԵԼԺ, IV, 272:

Հունիսի 16. Հասնում է Մոսկվա

Նույն տեղը:

Նույն օրը. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» յոթերորդ (հուլիսի) ամսատետրակը

/143/  Նալբանդյանի գրչին է պատկանում՝ 

«Մանկության օրեր», Կոմս Էմմանուել ստորագրությամբ   (էջ 22-23)

Հունիսի 20. «Մեղուն» արտատպում է Կոմս Էմմանուելի «Հիշատակարանը»՝ «Հյուսիսափայլի» 1860 թ. N: 5-ից: . 

«Մեղու», 1860, N 101, 130-133

Նույն համարում «Մեղրի» խմբագրությունն իր ընթերցողներին հրավիրում է բաժանորդագրվել «Հյուսիսափայլին»՝ Ընթերցասիրաց ընկերության գրասենյակում (էջ 135 ): Նույն ծանուցումը կրկնվում է «Մեղրի» նաեւ հաջորդ համարներում

Հունիսի 25. Ռեակցիոն-կղերական մամուլն ի դեմս «Մեղու Հայաստանի» լրագրի, «Հյուսիսափայլի» հրատարակությունը դադարեց նելու պահանջ է դնում, համարելով այդ «հասարակության» (այսինքն՝, կղերա-աղայական դասի) համար նույնքան «օգտակար», որքան «մահը մի նշավակյալ չարագործ եւ նենգամիտ մարդո»

«Մեղու Հայաստանի», 1860, N 26, 2004

Հունիսի 27, Պետերբուրգ. Համալսարանի Արեւելյան լեզուների ֆակուլտետի դեկանը համալսարանի ռեկտորին զեկուցում է Նալբանդյանի «Об изучении армянского языка в Европе и научном значении армянской литературы» դիսերտացիայի մասին

Անտիպ երկեր, 287:

Նույն օրը. Նալբանդյանը Մոսկվայից մեկնում է Նոր Նախիջեւան

ԵԼԺ, IV, 272

Հուլիսի 6. Հասնում է Նոր Նախիջեւան

Նույն տեղը:

Հուլիսի 9. Գ. վ. Այվազովսկին Հ. Խալիբյանին գրում է, թե ՊՆ տերբուրգից իր ստացած տեղեկության համաձայն, Նալբանդյանը Նոր Նախիջեւան է մեկնել. այնուհետեւ հույս է հայտնում, որ Նախիջեվանում Նալբանդյանն «իրեն խելքին ու խոսքին ետեւող քիչ մարդ կգտնեն

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ.: 

/144/ 

Հուլիսի 15. Նոր Նախիջեւանի քաղաքագլուխ Կ. Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունենում հասարակական ժողով՝ նվիրված Հնդկահայ կտակների գործով Կալկաթա ուղարկելու համար պատվի լակներ ընտրելու հարցին: Ժողովն ընթանում է նալբանդյանականների եւ խալիբյանականների բուռն պայքարի մթնոլորտում: Նալբանդյանի թեկնածությունը հանդիպում է խալիբյանականների կատաղի դի մադրությանը: Այնուամենայնիվ, Նալբանդյանն ընտրվում է. նրան ընտրողները լինում են մեծ մասամբ քաղաքի արհեստավորության ներկայացուցիչները. «ռամիկները եւ ստորադաս ժողովուրդն ստո րագրեցին ընտրությունը, որոնք ո՛չ գիր գիտեն եւ ո՛չ գրի զորու թյունը (տե՛ս 1860, օգոստոսի 9): Որպես երկրորդ պատվիրակ, ընտրվում է սեւաստոպոլցի վաճառական Հարություն Աճեմյանը: Խա լիբյանականները ցանկանալով. Նալբանդյանի թեկնածությունը տապա լել, առաջարկում են պատվիրակների ընտրության մասին հայտնել թեմի առաջնորդ Գ. վ. Այվազովսկուն եւ ստանալ նրա համաձայնու թյունը, հավատացած լինելով, որ նա Նալբանդյանի թեկնածությունը չի հաստատելու: Սակայն նալբանդյանների ճնշման տակ ժողովն այդ առաջարկը մերժում է

Ե. Շահազիզ, Մի էջ Մ. Նալբանդյանի կենսագրությունից
«Տարազ», 1900, N 7, 98

Հուլիսի 18. Սկայորդին (Զարմայր Մսերյանը) Մոսկվայից «Մեղու Հայաստանի» լրագրին հաղորդում է. «Հյուսիսափայլի» վեցերորդ տետրակը դեռ չհրատարակված, ամենայն քունջերում խոսում էին նորա մեջ տպագրելի հոդվածոց վերա [«Հյուսիսափայլի» այդ համարում է տպագրված Կոմս Էմմանուելի վերջին «Հիշատակարանը»], որո վասն եւ նորա դուրս գալուն սպասում էին համարյա թե ամենեքյանք օրեօր, ժամե ի ժամ, րոպե ի րոպե»

«Մեղու» Հայաստանի», 1860, N 3, 252

Հուլիսի 19, Նոր Նախիջեւան. Նամակ Հ. Աճեմյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 264

Հուլիսի 26, Նոր Նախիջեւան. Նամակներ Դ. Խաֆաֆյանին եւ Խալիբյանին (?): Չեն պահպանվել։ 

Նույն տեղը։ 

/145/ 

[Օգոստոսի 5]. Խալիբյանականներից 10 հոգի Նոր Նախիջեւանի քաղաքային Մագիստրատ բողոք են ներկայացնում Նալբանդյանի ընտրության դեմ, բայց քաղաքագլուխ Կ. Հայրապետյանը խալիբյանականների այդ բողոքը թողնում է անհետեւանք

Ե. Շահազիզ, Մի էջ Մ. Նալբանդյանի կենսագրությունից,
«Տարազ», 1900, N 7, 98

Օգոստոսի 8, Նոր Նախիջեւան. –Քաղաքային Մագիստրատը հաստատում է Նոր Նախիջեւանի հասարակության կողմից, հնդկահայ կտակների գործի առթիվ, Նալբանդյանին տված լիակատար լիազորության վկայականը՝ «երեսփոխանական թուղթը»

ԵԼԺ, IV, 282— 283

Օգոստոսի 9. Հնդկահայ կտակների գործով Նալբանդյանի ընտ րությունը եւ նրա Կալկաթա մեկնելը խափանելու նպատակով Խալիբ յանը Մատթեոս կաթողիկոսին ուղղած նամակում Նալբանդյանին բնու թագրում է որպես «անկարգ եւ չար ճանապարհի» վրա կանգնած անձ նավորություն, որին, այդ պատճառով, հալածում էր դեռեւս Ներսես կա թողիկոսը. այնուհետեւ Խալիբյանը հայտնում է, թե Նալբանդյանի ընտրությանը դեմ էին «քաղաքի իշխաններից բազմաթիվ առաջադաս անձնավորությունների, թե նրա ընտրությունն ստորագրել են «ռամիկները եւ ստորադաս ժողովուրդը, որոնք ո՛չ գիր գիտեն եւ ո՛չ գրի զորությունը»

_ Ե. Շահազիզ, Դիվան Միքայել Նալբանդյանի, 357

Օգոստոսի 13, Նոր Նախիջեւան. Հ. Խալիբյանի յուրացրած հասարակական գումարների հարցի առթիվ Նոր Նախիջեւան քաղաքի եւ շրջակա գյուղերի բնակիչների կողմից ընտրված պատգամավորները պաշտոնական գրությամբ երեսփոխան են նշանակում Նալբանդյանին եւ լիազորում են նրան՝ կաթողիկոսի առաջ պաշտպանելու Նոր Նախիջեւանի հասարակության շահերն ընդդեմ Հ. Խալիբյանի եւ Գ. վ. Այվազովսկու

ԵԼԺ, IV, 75: Հմմտ. ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., . 170

Նույն օրը, Նոր Նախիջեւան. Նալբանդյանը Կ. Հայրապետյանից ստանալով հնդկահայ կտակներին վերաբերող փաստաթղթերը եւ հազար ռուբլի ճանապարհածախս՝ տալիս է ստացագիր («Ձեռնագիր»)։ 

ԵԼԺ, IV, 282–283:

/146/ 

Օգոստոսի 14, Նոր Նախիջեւան. Քաղաքագլուխ Կ. Հայրապետյանի անունից Նալբանդյանը գրություն է գրում Մատթեոս կաթողիկոսին: Շարադրելով Հնդկաստանի հայերի կողմից Նոր Նախիջեւանին արված կտակների հանգամանքները, եւ հայտնելով, որ հուլիսի 15-ին հասարա կական ժողովը մոտ երեք հարյուր հոգու մասնակցությամբ լիազոր-ներ է կայացուցիչներ է ընտրել Նալբանդյանին եւ Հարություն Աճեմյանին՝  հիշյալ կտակների գործով Կալկաթա մեկնելու համար, Հայրապետյանը խնդրում է հաստատել Մագիստրատի տված երեսփոխանական թուղթը: Կտակներից ստացված գումարը հասարակական գումարների հետ միասին (նկատի ունի Խալիբյանի յուրացումները) հնարավորություն կտան Նոր Նախիջեւանում կառուցել «նոր ավազան լուսավորության»՝ դպրոց

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 123/187, թ. 66։

Օգոստոսի 17. Նալբանդյանը Նոր Նախիջեւանից մեկնում է էջմիածին

ԵԼԺ, 111, 346։

Օգոստոսի 20. «Մեղուն» արտատպում է «Մանկության օրեր» բա նաստեղծությունը՝ «Հյուսիսափայլի» 1860 թ. N 6-ից: . , 

«Մեղու», 1860, N 107, 183:

Օգոստոսի 24. Նալբանդյանը հասնում է Թիֆլիս

ԵԼԺ, 111, 346

Օգոստոսի 24–սեպտեմբերի 3, Թիֆլիս. Նալբանդյանը հանդի պումներ է ունենում Ղազարոս Աղայանի, Միքայել Միանսարյանի, Պետրոս Սիմոնյանի եւ ուրիշների հետ: Ղ. Աղայանը Մ. Նալբանդյանի հետ ունեցած հանդիպման մասին գրում է. «Այս մարդուն [Նալբանդ յանին, առաջին անգամ ես տեսել էի Թիֆլիս, ուր եկել էր Էջմիածին գնալու համար: Այդ ժամանակ մենք հափշտակվեցանք նրա ճարտար հայախոսության վրա: Գրական լեզվով մենք դեռեւս թոթովում էինք: այդպես չէր Նալբանդյանցը. նրա լեզուն արդեն կազմակերպվել էր եւ խոսում էր այնպես, ինչպես որ գրվում էր»

Ղ. Աղայան, Երկեր, 111, 85։

Օգոստոսի 25. Ստ. Նազարյանը գրաքննական կոմիտեին հայտ նում է, որ Ռափայել Պատկանյանն իր կողմից նշանակված է «Հյուսի սափայլի» աշխատակից եւ խնդրում է այսուհետեւ նրանից ընդունել  /147/ «Հյուսիսափայլում» տպագրվելու համար գրաքննական կոմիտեներ կայացվող հոդվածները

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 316

Օգոստոսի 26, Թիֆլիս, Նամակներ Կ. Հայրապետյանին (երկու նամակ) եւ Ղ. Նալբանդյանին: Չեն պահպանվել

3 ԵԼԺ, IV, 265:

Նույն օրը. Գ. վ. Այվազովսկին Հ. Խալիբյանին հայտնում է, թե Նալբանդյանի մասին արդեն գրել է Էջմիածնի Սինոդի դատախազ Մի րաքյանին, գրելու է նաեւ բարձրագույն իշխանությանը, որպեսզի կան խրվեն Նալբանդյանի եւ նրա կողմնակիցների գործողությունները եւ թույլ չտրվի, որ նրանք հաղթեն

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։

Օգոստոսի 27, Թիֆլիս. Նամակ Մատթեոս Չուխաճյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, 19, 265:

Նույն օրը. Կովկասի փոխարքայի դիվանատանն ստանում է անձնագիր՝ արտասահման մեկնելու համար

ԵԼԺ, III, 382:

Նույն օրը. Գ. վ. Այվազովսկին Սինոդին ուղարկելով Պարսկաստանի եւ Հնդկաստանի թեմի առաջնորդ Թադեոս արքեպիսկոպոսի՝ իրեն ուղղած գրությունը, խնդրում է տալ նրան վավերացրած հավատարմագիր՝ Կատարինե Խոջամալյանի կտակը ձեռք բերելու համար: Ռեակցիոն-կղերական բանակը, Գ. վ. Այվազովսկու գլխավորությամբ, այդ պիսով աշխատում էր խանգարել Նալբանդյանին Հնդկահայ կտակների գործում եւ կանխելով նրան՝ կորզել հասարակապատկան գումարները

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1860, թ. 234–244:

Սեպտեմբերի 3, Թիֆլիս. Նամակ Կ. Հայրապետյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 265

Նույն օրը. Նալբանդյանը Թիֆլիսից մեկնում է Էջմիածին

ԵԼԺ, IV, 272:

Սեպտեմբերի 6. Հասնում է Էջմիածին

ԵԼԺ, IV, 75 

/148/

Նույն օրը. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյու սիսափայլի» տասնմեկերորդ (նոյեմբերի) ամսատետրակը

Նալբանդյանի գրչին է պատկանում՝

«Նամակ Կոմս Էմմանուելին», Սարգիս Տեր-Միքայելյան Վարշամյանց ստորագրությամբ (էջ 384— 396):

  Սեպտեմբերի 6 հոկտեմբերի 15. Նալբանդյանը լինում է Օշական գյուղում եւ գրում է «Օշական» բանաստեղծությունը (առաջին տպագրու թյունը՝ «Մեղու», 1860, N 117)

ԵԼԺ, 1, 98–99

Նույն օրերին. Էջմիածնի մատենադարանում զբաղվում է հայ պատ միչների երկերի ձեռագիր ընդօրինակությունների եւ, մասնավորապես, Ղազար Փարպեցու «Թղթի» ուսումնասիրությամբ, այդ առիթով հանդիպումներ ունենալով Դանիել Վարդապետի հետ (լրացում խմբ. )

ԵԼԺ, III, 249

Սեպտեմբերի 7, Էջմիածին. Մատթեոս կաթողիկոսին ներկայաց նելով Խալիբյանի յուրացրած գումարների գործը վարելու համար Նոր Նախիջեւանի հասարակության՝ իրեն տված հավատարմագիրը, Նալբանդ յանը պաշտոնական գրությամբ հայտնում է, որ պատրաստ է թե՛ գրա վոր եւ թե՛ բանավոր պարզաբանել գործը՝ հանուն ազգի իրավունքների պաշտպանության

ԵԼԺ, IV, 75

Սեպտեմբերի 8, Էջմիածին. Նամակ Հարություն Համասփյուռին: Չի պահպանվել: , 

ԵԼԺ, IV, 265:

Սեպտեմբերի 10. «Մեղուն» արտատպում է «Ազատություն» բանաստեղծությունը՝ «Հյուսիսափայլի» 1859 թ. N 9-ից

«Մեղու», 1880, N 109, 198–199:

Սեպտեմբերի 11, Էջմիածին. Նամակ Կ. Հայրապետյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 265։ 

Սեպտեմբերի 13. Նալբանդյանի հակառակորդներից ոմն Հա կոբ Սուրենյան Մատթեոս կաթողիկոսին հայտնում է, թե Նալբանդյանը  /149/  Նոր Նախիջեւանի քաղաքային Մագիստրատում, բազմության ներկայու թյամբ, «անվայել» խոսքեր է ասել կաթողիկոսի եւ թեմական առաջ նորդի . վ. Այվազովսկու) հասցեին

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրալտի ֆ. ։ 

Սեպտեմբերի 14, Էջմիածին. Նամակ Ստ. Նազարյանին: Չի պահ պանվել

ԵԼԺ, IV, 265

Սեպտեմբերի 19, Էջմիածին. Նամակներ Կ. Հայրապետյանին, Ղ. Նալբանդյանին, Պ. Սիմոնյանին, Հ. Քալանթարյանին: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Սեպտեմբերի 23. Սինոդը լսում է Նալբանդյանի՝ սեպտեմբերի 7-ի «Հայտարարությունը» Խալիբյանի յուրացրած հասարակական գումարների մասին: Հակառակ Նալբանդյանի ներկայացրած պերճախոս փաստերին, Սինոդն, ըստ էության, պաշտպանելով Խալիբյանին եւ Այվազովսկուն, որոշում է վերջինից «բացատրություն» պահանջել, նպատակ ունենալով այդպիսով ձգձգել գործի քննարկումը

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1860, թ. 132–146
Տե՛ս նաեւ հոկտեմբերի 10

Սեպտեմբերի 26, էջմիածին. Նամակներ Հ. Վարդազարյանին (?), Կ. Հայրապետյանին եւ Պ. Սիմոնյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 265

Հոկտեմբերի 10, Էջմիածին. Նոր Նախիջեւանի հասարակական ժո ղովի ներկայացուցիչներին ուղղած պաշտոնական գրությամբ Նալբանդ յանը հաղորդում է, որ Էջմիածին հասնելու հետեւյալ օրվանից կաթողիկոսի եւ Սինոդի առաջ հարուցել է Խալիբյանի յուրացրած գումարների Խնդիրը, սակայն, չնայած իր բերած փաստերին, Սինոդը բացահայտ էկերպով պաշտպանել է Խալիբյանին ու Այվազովսկուն եւ խնդիրը թողել առկախ: Նալբանդյանն ավելացնում է, որ եթե ինքն արտասահման մեկ նելու համար չշտապեր, կբողոքեր Սինոդի ապօրինի գործողությունների դեմ. նա հորդորում է հասարակական ժողովի ներկայացուցիչներին՝ շարունակել այդ գործը եւ չթողնել, որ ժողովրդական գումարները կոր/150/չեն, քանի որ այդ գումարներով պետք է բաց արվի ուրիշ դպրոցներից շատ բանով գերազանց մի ազգային դպրոց

ԵԼԺ, IV, 78-81

Նույն օրը. Կաթողիկոս Մատթեոս Չուխաճյանը հաստատում է Նոր Նախիջեւանի հասարակության ն. թ. հուլիսի 15-ի որոշումը՝ Նալբանդյանին եւ Հ. Աճեմյանին հնդկահայերի կտակների գործի լիազոր ներկայացուցիչներ ընտրելու մասին եւ այդ առթիվ նրանց տրված վկայականը՝ «երեսփոխանական թուղթը»

ԵԼԺ, IV, 76

Նույն օրը, Էջմիածին. Նալբանդյանը պաշտոնական գրությամբ հայտնում է Կ. Հայրապետյանին, որ կաթողիկոսը հաստատել է «երես փոխանական թուղթը», ինչպես եւ հուլիսի 15-ի հասարակական ժողովի եզրակացությունը՝ իրեն եւ Աճեմյանին երեսփոխաններ ընտրելու վերա բերյալ՝ հակառակ Խալիբյանի եւ Այվազովսկու կողմնակիցների գրության, որով նրանք կաթողիկոսին խնդրել էին չհաստատել այդ ընտրությունը: Այնուհետեւ հաղորդում է, որ երկու կամ երեք օրից մեկնելու է Թիֆլիս՝ Կովկասի փոխարքայից համապատասխան փաստաթղթեր ստանալու եւ «երեսփոխանական թուղթը» հաստատել տալու համար: Թիֆլիսում մի քանի օր մնալուց հետո, երբ ձեւակերպվեն փաստաթղթերը, կմեկնի Փոթի եւ այնտեղից շոգենավով՝ Կոստանդնուպոլիս

ԵԼԺ, 19, 76–77:

Հոկտեմբերի 11, Էջմիածին. Նամակ Կ. Հայրապետյանին: ՉԻ պահպանվել

ԵԼԺ, IV, 265:

Հոկտեմբերի 14, Էջմիածին. Մատթեոս կաթողիկոսի անունից Նալբանդյանը գրում է մի պաշտոնական գրություն (նախ հայերեն բնա գիրը եւ ապա դրա ռուսերեն թարգմանությունը) Կովկասի փոխարքա Ա. Ի. Բարյատինսկուն: Պարզաբանելով Հնդկաստանի հայերի՝ Նոր Նախիջեւան քաղաքին թողած կտակների հարցը, խնդրում է, որպեսզի փոխարքան համապատասխան բանակցություններ վարի՝ Կալկաթսայում Նալբանդյանին եւ Աճեմյանին Նոր Նախիջեւանի հասարակության լիա զոր-ներկայացուցիչներ ճանաչել տալու համար: Գրության վերջում հիշեցնում է, որ փոխարքան ընդառաջելով կաթողիկոսի միջնորդությանը, ո՛չ միայն «բարերարած» կլինի Նոր Նախիջեւանի հասարակու/151/թյանը, այլեւ նպաստած կլինի, որ մի նշանավոր գումար օտար պետու թյունից՝ Անգլիայից փոխադրվի Ռուսաստան

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123/187, 80:

[Հոկտեմբերի 1-15], Էջմիածին. Նալբանդյանն ականատես է լինում, թե ինչպես Էջմիածնի հոգեւորականները ծեծում են հայ մշակներին, երբ վերջիններս պահանջում են իրենց աշխատանքի վարձը

«Երկու տողում» Նալբանդյանն այդ մասին պատմում է. «... Մեք այդ ժպիրհ ընթացքը հոգեւորների նկատեցինք նաեւ Էջմիածնի մեջ (1860, հոկտեմբեր): Մի առավոտ, սենեկիս առաջեւը բարձրացած սաստիկ աղմուկից եւ աղաղակից ստիպված դուրս եկա պատճառն իմանալու համար: Ցավելով տեսա, որ երկու ծախսարար աբեղայք ծեծել են տալիս մի քանի հայ մշակներ, այն պատճառով, որ այդ մարդիկը առանց կերակրի մնալու պայմանով չկամեին աշխատիլ: Խեղճ եւ անպաշտպան հայերի մեջքին բավական վայտ իջուցանելուց հետո, երեւի թե այս հայկական ինկվիզիտորների կիրքը չէր նստել, որովհետեւ նոցանից մինը՝ Կարապետ անուն, անպատկառապես եւ միանգամայն կատա ղած ինքը սկսեց աքացի եւ բռնցի ջարդել արդեն գիշատվածներից մի խեղճ պատանի: Փիթը բերանը արյունաթաթավ, մազապուրծ փախավ դահիճի ձեռքից ողորմելի պատանին... »:

Նալբանդյանն իր խորին զայրույթն արտահայտելով այս դեպքի առթիվ, կրոնական ժողովից պահանջում է՝ «Սաստիկ պատվեր տալ բոլոր եկեղեցականներին, առանց աստիճանի եւ պաշտոնի խտրության, չհամարձակվիլ ձեռք վերցնել կամ գավազան բարձ րացնել հայոց ազգի զավակները գանակոծելու եւ գիշատելու համար (տե՛ս «Մեղու», N 127). այդ հոգեւորականություն չէ՛, այլ անարգ դահճություն»։ 

«Երկու տող», Փարիզ, 1861, 31
ԵԼԺ, III, 28

Հոկտեմբերի 15, երեկոյան ժ. 9. Նալբանդյանը Էջմիածնից մեկնում է Թիֆլիս

ԵԼԺ, IV, 272

Հոկտեմբերի 15-ի գիշերը, ժ. 11. Հասնում է Երեւան: Հաջորդ առավոտյան այցի է գնում Քանաքեռ եւ ապա շարունակում ճանապարհը դեպի Թիֆլիս

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., Վ. 123730:

Հոկտեմբերի 19. Հասնում է Թիֆլիս

ԵԼԺ, IV, 272:

[Հոկտեմբերի 19–ից հետո], Թիֆլիս. Նամակ Մ. Վեհապետյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 265

/152/

Հոկտեմբերի 21, Թիֆլիս. Նամակ Կ. Հայրապետյանին: Չի պահպանվել:

Նույն տեղը:

Նույն օրը, Թիֆլիս. Նամակ «Կռունկին» (?): Չի պահպանվել։

Նույն տեղը:

Հոկտեմբերի 22, Թիֆլիս. Նամակներ Մ. Չուխաճյանին, Ե. վ. Կարապետյանին, «քվաքեռներին» (? ), Գ. Վ. Տեր-Ստեփանյանին, Եղիազար եպիսկոպոսին, Մ. վ. Բաբամյանին, Հ. Քալանթարյանին: Չեն պահպանվել:

Նույն տեղը։

Նույն օրը, Թիֆլիս. Նամակ է գրում Երեւան, բժիշկ Ագոստինին (2): Չի պահպանվել:

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123/178։

Հոկտեմբերի 24, Թիֆլիս. Նամակ Մ. Սանասարյանին: Չի պահպանվել:

ԵԼԺ, IV, 265:

Հոկտեմբերի 26, Թիֆլիս. Նամակ Կ. Եզյանին: Չի պահպանվել:

Նույն տեղը։

Հոկտեմբերի 28, Թիֆլիս. Նամակ Կ. Հայրապետյանին. հայտնում է, որ փոխարքայի գրասենյակից անհրաժեշտ փաստաթղթերը կստանա երկու-երեք օրից, եւ կշտապի դուրս գալ Թիֆլիսից, որպեսզի Փոթիում լինի նոյեմբերի 8-ին, երբ շոգենավը մեկնում է Տրապիզոն: ՝

ԵԼԺ, IV, 81–82:

Նույն օրը, Թիֆլիս. Եվս երկու նամակ Կ. Հայրապետյանին: Չեն պահպանվել:

ԵԼԺ, IV, 265։

Նոյեմբերի 1, Թիֆլիս. Կովկասի փոխարքա Ա. Ի. Բարյատինսկին հաստատում է հնդկահայ կտակների գործի առթիվ Նոր Նախիջեւանի Հասարակության՝ Նալբանդյանին տված հավատարմագիրը («երեսփոխանական թուղթը») եւ պաշտոնական գրությամբ դիմում է Ռուսաստանի արտաքին գործերի մինիստրին, որ վերջինս հիշյալ խնդրի մասին սեղեկացնի Անգլիայի կառավարությանը:

ԵԼԺ, IV, 87:

/153/

Նույն օրը, երեկոյան. Նալբանդյանը, չսպասելով երկրորդ պատիրակ Հարություն Աճեմյանին, որի ուղեկցությունը կարող էր խան

  գարել արտասահմանի ճանապարհորդության հետ կապված իր քաղանական ծրագրերին, Թիֆլիսից շտապ մեկնում է Փոթի:

ԵԼԺ, IV, 90:

[Նոյեմբերի 1— 13]. Հակառակորդները հետապնդում են Նալբանդյանին, նպատակ ունենալով արտասահման մեկնելուց առաջ նրան ձերբակալել տալ: Տեղյակ լինելով թշնամիների դավերին, իր արտասահման մեկնելու ժամանակը Նալբանդյանը գաղտնի է պահում: Թիֆլիսում նա հայտարարում է, թե ինքը երեք օրից կրկին վերադառնալու է էջմիածին, այնինչ շտապ մեկնում է Փոթի: Իսկ այստեղ, երբ Հայրապետյանից տեղեկանում է, որ հետաքրքրվում են իր ո՛ւր լինելով, պատվիրում է պատասխանել, թե Նալբանդյանը Փոթիում չէ: Դ. վ. Այվազովսկին Խալիբյանին գրած նամակում պատմելով, թե իբր Նալբանդյանն այնքան է շտապել, որ Փոթիում, առանց այլեւս սպասելու շոգենավի, նստել է մի առագաստանավ եւ հապճեպ մեկնել Տրապիզոն, ավելացնում է. «Թուի թէ Նալպանտն երկնչի ի Սիպիրէ»:

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։

Նոյեմբերի 7. Նալբանդյանը հասնում է Փոթի, ուր մնում է մինչեւ նոյեմբերի 13-ը՝ սպասելով շոգենավի:

ԵԼԺ, III, 346, IV, 273:

Նոյեմբերի 9. Կ. Հայրապետյանի նամակը Նալբանդյանին. հայտնում է, որ ուղարկում է 600 ֆ. ստեռլինգ: Նամակը հասցեագրված է Կոստանդնուպոլսի ռուսական հյուպատոսարանի գրասենյակ:

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123, 99:

Նոյեմբերի 13. Նալբանդյանը Փոթիից մեկնում է Բաթում:

ԵԼԺ, IV, 273:



[1]     1966 թ. գտնվեց Նալբանդյանի այդ կորած երկը, որն առայժմ հայտնի միակ օրինակն է: Այն մի ժամանակ սեփականությունն էր գրավաճառ Պիմեն Զարդարյանի եւ հետո անցել էր կահիրեաբնակ Ֆրանգյուլ Խանճյանին, իսկ վերջինիս մահից հետո, ժառանգների ցանկությամբ՝ նվիրաբերվել է Սովետական Հայաստանին: Ներկայումս պահվում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, Նալբանդյանի գրադարանում: Բացի այդ, «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակը նախապատրաստվել է լուսատիպ նմանահանությամբ լույս ընծայելու համար Բեյրութում, 1965-ին, որից 3 օրինակ պահվում է Երեւանում, մասնավոր հավաքածուներում (մանրամասնությունները տե՛ս Մ. Նալբանդյան, «Մինին խոսք, մյուսին հարսն» Ն. Դարոնյանի առաջաբանը, Եր., 1971): Ծան. խմբ.: