Միքայել Նալբանդյանի կյանքի տարեգրությունը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԵՐԱԴԱՐՁ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
1862 մայիսի 25-26— 1862 հուլիսի 24 

1862 

Մայիսի 25–ին կամ 26–ին. Նալբանդյանը վերադառնում է Պետերբուրգ

ԵԼԺ, III, 346

[Մայիսի 26–հունիսի 24], Պետերբուրգ. Գրում է «Նկատողություն» հոդվածը՝ Վարդան պատմիչի «Պատմության» վենետիկյան հրատարակության առթիվ

ԵԼԺ, III, 219-228

Մայիսի 29. Ցարը հավանություն է տալիս Գոլովնինի զեկուցագրին՝ Գերցենի ազդեցության դեմ պայքարելու միջոցառումների մասին

А. И. Герцен, Полное собрание сочинений, XV,, 427

Մայիսի 31. Պետերբուրգի Միտնինսկայա հրապարակում հայտարարվում է հեղափոխական-դեմոկրատ Վ. Օբրուչեւի դատավճիռը՝ երեք տարով տաժանակիր աշխատանքների եւ այնուհետեւ ընդմիշտ Սիբիր աքսորելու մասին

«Государственные преступление в XIX веке», 112.

Նույն օրը, Պետերբուրգ. Նամակ Հ. Աբգարյանին. ցավակցություն է հայտնում նրա որդու (?) մահվան առթիվ: Չի պահպանվել

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123/94:

Հունիսի 1, Պետերբուրգ. Նալբանդյանը տեսակցում է Ի. Ս. Տուրգենեւի հետ եւ տալիս է նրան 300 ռ. ՝ Բակունինի կնոջը Իրկուտսկից Տվե/210/րի նահանգը փոխադրելու համար. այդ մասին Տուրգենեւը Նալբանդյանին տալիս է ստացական

ЦГИАМ, ф. ОППС, 1862, д. 51, л. 261.

Հունիսի 4(16). -Բակունինի նամակը Նալբանդյանին. խնդրում է շտապեցնել իր կնոջն Իրկուտսկից Տվերի նահանգը եւ ապա Լոնդոն տեղափոխելու գործը. ցանկություն է հայտնում, որ կնոջը Լոնդոն ուղեկցի Նալբանդյանը: Գրում է, որ արդեն ստացել է «Երկրագործության» օրի նակները եւ չորս օրից կուղարկի երկու օրինակ: Նամակից երեւում է, որ Օգարեւը նույնպես մասնակցել է «Երկրագործությունը» Ռուսաստան փոխադրելու գործին. «Կոստերովը [Օգարեւը] նույնպես հանձն առավ մի քանի օրինակ ուղարկել Ձեզ»: «Աչքի լույսի պես պահպանեցեք Պյոտր Ալեքսանդրովիչ Չուրիկովին Նալբանդյանին], նա ոսկի մարդ է», ավելացնում է Բակունինը, ակնարկելով, որ Նալբանդյանը զգուշանա ոստիկանության հետապնդումներից

М. Лемке, Очерки освободительного движения, 129-131.

Նույն օրը. Բակունինը եղբոր կնոջը՝ Ն. Ս. Բակունինային ուղղած նամակում Նալբանդյանի մասին գրում է. «Դու լա՛վ ծանոթացիր Նալբանդովի հետ, փայփայի՛ր նրան: Նա ոսկի մարդ է՝ ամբողջովին հոգի եւ ամբողջովին նվիրվածություն: Հենց առաջին րոպեից, կարծում եմ, կսիրես նրան: Ի. Ս. Տուրգենեւն, ահա, օրինակի համար, ուրիշ բան է: նա նույնպես շատ բարի է, բայց՝ աստված էլ գիտե, որ ինքն աստված է: Նա [Տուրգենեւը] ե՛ւ խելացի է, ե՛ւ սիրալիր, բայց չի մոռանում իրեն. չունի այն սուրբ պարզությունը, որ ունի Նալբանդովը, որը գրավում է ո՛չ թե խելքով, այլ սրտով, թեկուզ, իհարկե, որպես իսկական հայ, շատ խորամանկ է, երբ անհրաժեշտ է: Իմ նամակը նրան փոստով մի՛ ուղար կիր, ավելի լավ է քեզ մոտ պահիր, կամ՝ ո՛չ, ավելի լավ է հանձնի՛ր Տուրգենեւին, եւ կամ կարգադրիր հանձնել հենց Պետերբուրգում պ. Խաֆաֆովին՝ На Васильевском острове, в Биржевом переулке, в доме Меняема, под N 46, Պյոտր Ալեքսանդրովիչ Չուրիկովին: [Նալբանդյանին հանձնելու համար»

М. Лемке, Очерки освободительного движения, 124-125.

Հունիսի 13–ից մինչեւ հուլիսի 7. Ցարական գաղտնի գործակալների տվյալներով, Նեկրասովի, Սերնո-Սոլովեւիչի եւ ուրիշների թվում, Չերնի/211/շեւսկու մոտ եղել է «նորերից» նաեւ Բալանդինը, որ ենթադրվում է, թե Նալբանդյանն է

  «Սովետական գրականություն եւ արվեստ», 1952, N 6:

Հունիսի 19. Ցարի հրամանով ութ ամսով դադարեցվում է «Սովրեմեննիկի» հրատարակությունը

М. Лемке, Очерки освободительного движения, 22.

Մինչեւ հունիսի 20. «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության տպագրված օրինակներն ստացվում են Պոլսում

  «Մեղու», 1862, N 165, 137— 140

Հունիսի 20. «Մեղուն» տպագրում է «Ով այսօր հող չունի, վաղը հաց չունի» խմբագրական հոդվածը, գրված «Երկրագործության» որոշակի ազդեցությամբ: Նշելով, որ արդեն նյութական կյանքի թշվառությունները, աղքատությունը, իրենց ողբալի հետեւանքներով, «բա խում են ազգի դուռը», եւ, ժողովրդի տնտեսական կյանքի պայմանները բարելավելու հարցն առաջադրելով, հոդվածի հեղինակը . Սվաճյանը) գրում է. «Ո՛չ միայն ուսմամբք կեցցե մարդ, այլ միանգամայն եւ հացիվ: Այս համոզմամբ է, որ ճշմարիտ հայու մը [նկատի ունի Նալբանդյանին] ըսածին նման, ով որ այսօր հող չունի, վաղը հաց` չունի ըսելով, նույնը մինչեւ մեր վերջին շունչը պիտի կրկն եմք, ապահով ըլլալով մեր էությանը չափ, թե հասարակ ժողովրդի մը համար ուղղակի, եւ մնացած մասի համար անուղղակի, բայց եւ այնպես անհրաժեշտ, ինչպես որ ջուրը ձուկին համար, միակ աղբյուր ապրուստի եւ հարստության՝ երկրագործությունն է, քան զի, երբ որ ազգ մը կազմող անհատներուն մեծագույն մասը երկրագործությամբ եւ առհասարակ գյուղական տնտեսությամբ կպարապի, այն ժամանակ այն ազգի ընդհանրությունը հարուստ եւ ապահովյալ է, որովհետեւ անոր հիմը բնականապես դրված է եւ բնության վրա»: «... Ազգին հիմը երկրիս մակերեւույթի վրա դրված է, եւ օդին մեջ կախված չէ»: «... Երկրագործությունը միայն պիտի փոխել մեր թշվառության, կարոտության եւ աղքատության շապի կը»: «Հողը գործելու եւ արդյունավորելու իրավունքն անկողոպտելի իրավունք մ՚է», հայտարարում է հոդվածագիրը:

Այնուհետեւ, Սվաճյանն առաջարկում է հիմնել երկրագործական ընկերություն

Նույն տեղը:

/212/ Նույն օրը, Պետերբուրգ. Նալբանդյանը գրում է «Հայտարարություն»՝ Հայաստանի քարտեզի տպագրության մասին

ԵԼԺ, II, 290-294

Նույն օրը, Պետերբուրգ. Նամակ Ան. Սուլթանշահին. հայտնելով Հայաստանի քարտեզը տպագրելու իր ծրագրի մասին, Նալբանդյանը խնդրում է եռանդուն կերպով աջակցել բաժանորդագլության գործին

  ԵԼԺ, IV, 124–125:

Հունիսի 22. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» հինգերորդ (մայիսի) ամսատետրակը

  Նալբանդյանի գրչին է պատկանում՝ 

«Հայտարարություն», Հայաստանի պատմական քարտեզի տպագրության հանգամանքների, քարտեզի բնույթի եւ բաժանորդագրության պայմանների մասին (էջ 235-240)

Հունիսի 23 (հուլիսի 5). Պ. Ա. Վետոշնիկովի միջոցով Բակունինը Նալբանդյանին է ուղարկում եւս 10 օրինակ «Երկրագործությունից»: Նալբանդյանին ուղղած նամակում նա հայտնում է, որ դրանով ուղար կած կլինի ընդամենը 14 օրինակ, եւ որ, եթե Նալբանդյանը ցանկանա, էլի կուղարկի

М. Лемке, Очерки освободительного движения, 27-28

Հունիսի 24 (հուլիսի 6). Ն. Պ. Օգարեւի եւ Ա. Ի. Գերցենի նամակը  Ն. Ա. Սերնո-Սոլովեւիչին: Գերցենը, տեղյակ լինելով, որ ցարական կառավարությունը պատրաստվում է փակել «Սովրեմեննիկը», պատ վաստակամություն է հայտնում այն հրատարակել Լոնդոնում կամ Ժնեւում՝ Չերնիշեւսկու հետ միասին: Նամակում ջերմ խոսքեր կան Նար բանդյանի մասին. «N-ը ոսկի հոգի ունի. նվիրված է անշահախնդիր, նվիրված է միամտորեն՝ սրբության հասնող չափով», գրում է Օգարեւը:

  «Կարծեմ խոսքը մեր այստեղի արեւելյան բարեկամի մասին է, ավելացնում է Գերցենը: Բարեւեցեք նրան. նա գերազնվագույն մարդ է: ասացեք նրան, որ մենք հիշում ու սիրում ենք իրեն»: Պ. Ա. Վետոշնիկովի ձերբակալության ժամանակ նամակն ընկավ. ոստիկանության ձեռքը

А. И. Герце, Полное собрание сочинений, XV, 219-220

/213  / [Հունիսի 24 կամ 25]. Նալբանդյանը Պետերբուրգից մեկնում է Մոսկվա

ЦГИАМ, ф. ОППС, 1862, д. 50, л. 41.

[Հունիսի 24 կամ 25]. Հասնում է Մոսկվա

Նույն տեղը:

Հուլիսի 2. Մոսկվայից մեկնում է Նոր Նախիջեւան

  ЦГИАМ, ф., III отд.,   I эксп. 1862, д. 230, ч. 76, л. 9.
ԵԼԺ, IV, 315--316:

Հուլիսի 3. Ձերբակալվում է Դ. Ի. Պիսարեւը՝ ցարական կառավարությանը Գերցենի մերկացումներից պաշտպանող Շեդո-Ֆեռոտիի գրքույկի դեմ գրած հոդվածի համար: «Կյանքի ամեն մի արտահայտությունը ճնշող մեր կառավարության գործողությունների մեջ, գրում է  Պիսարեւը, նկատելի է մի նոր գիծ՝ ճիզվիտի վախլուկ ստորություն: Շարունակելով աքսորել, գլխատել, տանջել, գնդակահարել, նա գործադրում է թաքուն, ստոր, բայց իրեն միանգամայն վայել միջոցներ այնտեղ, ուր կոպիտ բռնությամբ ոչինչ չի կարելի անել»

М. Н. Гернет, История царской тюрьмы, 246–247.

Հուլիսի 7. Պետերբուրգում ձերբակալվում է Ն. Գ. Չերնիշեւսկին եւ բանտարկվում Պետրոպավլովյան բերդի Ալեքսեեւյան ռազելինում: Չերնիշեւսկու ձերբակալությունը մեծ հուզմունք է առաջացնում ռուս հասարակության, հատկապես երիտասարդության դեմոկրատական լայն շրջաններում: Պետերբուրգի Վասիլեւսկայա իգական գիմնազիայի աշակերտուհի Լյուբով Կովեդյաեւան ցարին ուղղած նամակում գրում է. «Կյանքն ինձ համար արժեք չունի եւ նրանից զրկվելն ինձ համար չի լինի մի առանձին պատիժ, դրա համար առաջարկում եմ ձեզ՝ բանտարկեցե՛ք ինձ մի այնպիսի խցում, ուր ես հազիվ կարողանամ շարժվել. հյուծեցե՛ք ինձ քաղցից, վերջապես, զրկեցե՛ք ինձ իմ միակ մխիթարությունից՝ գրքերից, վարվեցե՛ք ինձ հետ ինչպես կամենաք, միայն թե փրկեցե՛ք, փրկեցե՛ք Չերնիշեւսկուն»

М. Н. Гернет, История царской тюрьмы, 259.

Նույն օրը. Լոնդոնի ռուս պրոպագանդիստների՝ Գերցենի, Օգարեւի եւ ընկ. հետ ունեցած կապերի համար ձերբակալվում եւ Պետրոպավ լովյան բերդն է ուղարկվում Ն. Ա. Սերնո-Սոլովեւիչը

М. Лемке, Очерки освободительного движения, 39-40

/214  / Նույն օրը. Նալբանդյանին Պետերբուրգում չգտնելով, ցարական կառավարությունը նրան ձերբակալելու գործը հանձնարարում է գյուղացիական ապստամբությունները գազանորեն ճնշելու մեջ հռչակված, «նորին մեծության շքախմբի» գեներալ Դրենյակինին

Նույն տեղը:

Նույն օրը գիշերվա ժ. 3. III բաժանմունքի պետ Պոտապովը ժանդարմների շեֆ Դոլգորուկովին հայտնելով Չերնիշեւսկու, Սերնո-Սոլովեվիչի եւ Վետոշնիկովի ձերբակալության մասին, գրում է. «Բոլորն ուղղակի Ալեքսեեւյան Ռավելինեն ուղարկված... Խաֆաֆովը նույնպես ձերբակալված է, բայց նրա մոտ ոչ միայն կասկածելի, այլեւ նույնիսկ տարակուսելի ոչինչ վճռականապես չի գտնված. նամակը նրան է հասցեագրված եղել՝ Նախիջեւանի իր հայրենակից Նաբալդինին [Նալբանդյանին՝ հանձնելու համար, որին, ինչպես նաեւ Բելոզերսկուն՝ Սամարայում եւ Ժուկովսկիներին՝ Ուֆայում, ձերբակալելու մասին կարգադրություն արված է: Դրենյակինը մեկնում է վաղը»:

  «Процесс Н. Г. Чернишевского», 41-42

Հուլիսի 9. III բաժանմունքը Լոնդոնի պրոպագանդիստների (Գերցենի, Օգարեւի եւ ընկ. ) Հետ հարաբերություններ ունենալու մեջ մեղավորվողների՝ Ն. Ա. Սերնո-Սոլովեւիչի, Մ. Նալբանդյանի եւ մյուսների գործը հանձնում է ցարի կողմից նշանակված քննիչ-հանձնաժողովին՝ իշխան Ա. Ֆ. Գոլիցինի նախագահությամբ

М. Лемке, «Очерки освободительного движения», 40

Հուլիսի 10, երեկոյան. Նալբանդյանը հասնում է Նոր Նախիջեւան. նրա բարեկամներն ու համախոհները ջերմ ընդունելություն են կազմակերպում, եւ ինչպես վկայում է ժամանակակիցներից մեկը՝ «կառքերով ու ձիերով նրան ընդառաջ են գնում եւ օվսաննաներով քաղաք ընդունում... »

«Ծիածան», 1865, N 2, 45 

Հուլիսի 11. Գեներալ Դրենյակինը Եկատերինոսլավի նահանգա պետին հեռագրով կարգադրում է՝ Նալբանդյանին ձերբակալել եւ երկու ժանդարմի ուղեկցությամբ ուղարկել III բաժանմունք

ԵԼԺ, IV, 316։

Հուլիսի 12. Եկատերինոսլավի գեներալ-նահանգապետ Ռինդինը /215/ կարգադրում է նահանգի ժանդարմական խմբի պետ Պոտասովիչին՝ մեկնել Նոր Նախիջեւան, ձերբակալել Նալբանդյանին՝ նախապես խու զարկելով եւ բռնագրավելով նրա մոտ գտնված բոլոր թղթերը, եւ ապա երկու ժանդարմի ուղեկցությամբ տանել Եկատերինոսլավ։ 

  ԵԼԺ, IV, 317:

Հուլիսի 13, Նոր Նախիջեւան. Նալբանդյանը պաշտոնական գրությամբ քաղաքագլուխ Կ. Հայրապետյանին խնդրում է հասարակական ժողով հրավիրել՝ հնդկահայ կտակների գործի մասին հաշվետվություն տալու համար

ԵԼԺ, IV, 126

Հուլիսի 14, առավոտյան, Նոր Նախիջեւան. Եկատերինոսլավի ժանդարմական խմբի պետ Բաբկո Պոտապովիչը երկու ժանդարմի ուղեկցությամբ խուզարկում է Նալբանդյանների բնակարանը, բռնագրավում է բազմաթիվ թղթեր, թերթեր, լուսանկարներ, հայերեն եւ ռուսերեն զանազան նամակներ եւ ձերբակալելով Նալբանդյանին՝ տանում է Եկատերինոսլավ

ЦГИАМ, ОППС, 1862, д. 51, л. 226.
ԵԼԺ, IV, 317

Նալբանդյանի ձերբակալությունը մեծ հուզմունք է առաջացնում Նոր Նախիջեւանի հասարակության մեջ

«Արշալույս Արարատյան», 1862, MP 684

[Հուլիսի 14-20]. «Մեղվի» թղթակիցը Սիմֆերոպոլից Հ. Սվաճյանին գրած նամակում հայտնում է Նալբանդյանի ձերբակալության լուրը

«Մեղու», 1862, N 172

Հուլիսի 15, առավոտյան ժ. 9. Եկատերինոսլավի գեներալ-նահանգապետ Ռինդինը հեռագրում է Պետերբուրգ, III բաժանմունքի պետ Պոտապովին, որ Նալբանդյանը ձերբակալված է

  ԵԼԺ, IV, 316։ 

Հուլիսի 15]. Նալբանդյանի ձերբակալության լուրը յուրահատուկ արձագանք է գտնում ռեակցիոներների բանակում: Այդ մասին Ղ. Աղայանն իր հիշողություններում գրում է. «Միակ մարդը [Նալբանդյանը], որ դրանց [Այվազովսկու, Գալֆայանի, Խալիբյանի եւ ընկ. ) մաղձը /216  / խառնում էր ստեպ, բռնվեց հենց մեր այնտեղ [Թեոդոսիայում] եղած ժամանակ. է՛լ դրանց քեֆին քեֆ չէր հասնիլ: Տեսնելու էր, թե ինչքա՜ն ուրախացան, ի՞նչ խնճույք սարքեցին, երբ Խալիբյանից հեռագիր ստացվեց, թե՝ «բռնվեցավ մեր թշնամին»

Ղ. Աղայան, Երկեր, III, 41

Հուլիսի 16. «Բարձրագույնս հաստատված» քննիչ-հանձնաժողովը արտաքին գործերի մինիստրության թարգման Ասկարխանովին է հանձնում Վետոշնիկովի մոտ գտնված եւ Նալբանդյանին հասցեագրված «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը (չիմանալով, որ Սիմեոն Մանիկյանն ինքը Միքայել Նալբանդյանն է)՝ քաղվածքներ կատարելու եւ իր եզրակացության հետ միասին հանձնաժո ղովին ներկայացնելու համար:  

  ЦГИАМ, ф.,. ОППС, 1862, д. 50, лл. 396-398.
  ԵԼԺ, IV, 357-358:

Հուլիսի 18, Ժ. 2. Գեներալ Ռինդինը ձեռագրում է Պետերբուրգ՝ III բաժանմունքի պետ Պոտապովին, որ Նալբանդյանն իր թղթերի հետ միասին գտնվում է Մոսկվայի նահանգապետի տրամադրության տակ՝ Պետերբուրգ տարվելու համար: Նա 

  ЦГИАМ, ф., III отд.,   I эксп., 1862, д. 230, ч. 76, л. 13.
ԵԼԺ, IV, 317

Հուլիսի 20. Իզմիրի «Ծաղիկը» «Հյուսիսափայլն» արգելելու վերաբերյալ էջմիածնի Սինոդի որոշմանն անդրադառնալով, բողոքում է «Մասիսի» դեմ, որ սա «Հյուսիսափայլը» նույնացնում է Չամուռճյանի ռեակցիոն-ճիզվիտական «Զոհալ» ամսագրի հետ. «... Երկու թերթերուն սկզբանցը մեջ, գրում է «Ծաղիկը», անհուն վեհ մը կնշմարենք: «Զոհալի» սկզբունքն էր ճիզվիթություն եւ դիտավորությունը՝ ազգը ի պապականություն հրավիրել: «Հյուսիսափայլի» սկզբունքն է՝ խորհելու, խոսելու եւ հրատարակելու ազատություն, եւ նպատակն է՝ կրոնական վերանորոգություն: Այս ազատությունը քանի որ ամեն ազատություններու աղբյուրը եւ նվիրականն է, եւ քանի որ յուր նպատա կըն է ճշմարտություն մը խոսիլ, կրոնական իշխանությունը անոր այս իրավունքը չկրնար բռնաբարել»: Այնուհետեւ, «Ծաղիկն». շտապում է հայտարարել, որ ինքը «Հյուսիսափայլի» կրոնական հոդվածները ո՛չ պաշտպանում է եւ ո՛չ էլ պաշտպանելու միտում ունի. ավելին, նա գտնում է, որ՝ «Հյուսիսափայլի» պահանջածը, եթե եկեղեցիին հիմը /217  / [հիմքը] պիտի դղրդե, եթե վտանգավոր մոլորություն մը պիտի հաստատե, ան ատեն հրատարակածը ճշմարտություն մը չէ, եւ հետեւաբար արժանի է դատապարտության (ընդգծումը «Ծաղիկինն» է)»: Ըստ էության, պաշտպանելով Նազարյանի լիբերալ վերանորոգչական ծրագիրը, «Ծաղիկը վճռականորեն դատապարտում էր Նալբանդյանի՝ «եկեղեցիին հիմը դղրդող», հեղափոխական-դեմոկրատական «վտանգավոր» սկզբունքները

«Ծաղիկ», 1862, N: 39, 324–325 

Հուլիսի 22, Կալկաթա. Թովմաս Մելքումյանի եւ Ս. Ս. Ստեփանոս յանի նամակը Նալբանդյանին. հայտնելով տեղի հոգեւորականների միջեւ եղած երկպառակությունները, նամակագիրները գրում են. «Իրավի, Ձեր հրամանքդ շատ գեղեցիկ եք գրել Ձեր «Երկու տողին» մեջն, էջ 22. «Ո՞րտեղ մի գայթակղություն, որի պատճառը չէր եկեղեցական, ո՞րտեղ հարստահարություն, որի հերոսը չէր եկեղեցական, որտեղ խռովություն, որի խմորը չէր եկեղեցական»

  ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., 123/102

Հուլիսի 24. Մոսկվայի օբեր-պոլիցմեյստերը զեկուցում է III բա ժանմունքի պետին, որ Նալբանդյանն իր թղթերով, երկու ժանդարմնի հսկողությամբ, բերված է Մոսկվա եւ ըստ «բարձրագույն հրամանի», ուղարկվում է Պետերբուրգ

ЦГИАМ, ф., III отд.,   I эксп., 1862, 1. 230, ч. 76, л. 9