Ուրուագծուելու է մի տարօրինակ զուգադիպութիւն, որը նոյնիսկ օրինաչափութիւն կարելի է համարել. հայերը կարծես թէ միշտ յայտնւում են Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանագծում, ուր էլ այն տեղաշարժուի պատմութեան ընթացքում:
Այս երեւոյթը ներկայացուելու է Կիլիկիայի հայկական թագաւորութեան, Կովկասի չերքէզահայերի, Պարսկաստանի Նոր Ջուղայի, Հնդկաստանի հայերի օրինակներով:
Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ գտնուելու «ձգտումն» առնչւում է նաեւ հայ սփիւռքի կազմաւորման գործընթացներին եւ կարող է օգտագործուել գոյապահպան նոր ռազմավարութիւններ ձեւաւորելու համար, յատկապէս հաշուի առնելով այն հանգամանքը, որ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ սահմանագիծը, կարծես թէ, պատրաստւում է նոր տեղաշարժի՝ հաւանաբար դարձեալ այնտեղ, ուր հայերն արդեն տեղափոխուել են՝ «կռահելով» այդ տեղաշարժը։
Տեսանյութը
***
Լեւոն Աբրահամեան
Ծնուել է 1947 թ. Երեւանում:
1970-ին աւարտել է Երեւանի պետ. համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1978-ին` Մոսկուայի Ն. Միկլուխո-Մակլայի անուան ազգագրութեան ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանելով Աւստրալիայի եւ Օվկիանիայի բնիկների մշակոյթին նուիրուած թեկնածուական ատենախօսութիւն:
1978-ից աշխատում է Հայաստանի ԳԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտում, 2005-ից ղեկավարում է ինստիտուտի արդիականութեան ազգաբանութեան բաժինը:
1990-ից տարբեր ազգագրականդասընթացներ է դասաւանդելԵրեւանի պետ. համալսարանի պատմութեան (հնագիտութեան եւ ազգագրութեան, մշակութաբանութեան ամբիոններ) եւ աստուածաբանութեան ֆակուլտետներում, ինչպէս նաեւ տարբեր տարիներին ԱՄՆ-ի Պիտսբուրգի, Կոլումբիայի, Կալիֆորնիայի (Բերքլիի եւ Լոս Անջելեսի) համալսարաններում:
2006 թ. ընտրուել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
***
Ռուդոլֆ Խաչատրեան
***
Ռուդոլֆ Խաչատրեան
Մեկնաբանություններ