Կլոդ ֊ Արմէն Մութաֆեան. «Կիլիկեան Հայաստան - պատմագրական սխալներ»

17.10.2013 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 
ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ԹՈՒԱՆՇԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ 

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է 

Կլոդ ֊ Արմէն Մութաֆեան. «Կիլիկեան Հայաստան - պատմագրական սխալներ»

Բաղրամեան պող. 40, ՀԱՀ, ՓԱ մասնաշէնք 1-ին յարկ, Ալեք Մանուկեան սրահ Հոկտեմբերի 17, ժամը 18:30

Հայկական Կիլիկիայի վերաբերեալ, առանց սկզբնաղբիւրներին անդրադառնալու բազմաթիւ սխալներ են շրջանառւում՝ տարածուելով մի հեղինակից միւսին։
Պատճառները տարբեր են։ 
Շատերը վերաբերում են ծագումնաբանութեանը եւ ազգակցական աստիճանները հաշուարկելիս սխալներ են թոյլ տալիս։ 
Սխալների մի մասն էլ յայտնի պատմաբանների հանդէպ ունեցած բացարձակ վստահութեան արդիւնքն է՝ ինչպէս օրինակ Չամչեանի, Ալիշանի, որոնք յաճախ չեն նշում իրենց աղբիւրը։ 
Առկայ է նաեւ այդ աղբիւրների ոչ բաւարար վերլուծական քննութիւնը, երբեմն էլ նրանց անվստահելիութիւնը։ 
Ի վերջոյ, նորերս հրատարակուած բազմաթիւ սկզբնաղբիւրներ հարցականի տակ են դնում նախկինում ընդունուած կարծիքները։ 
Նշուած սխալների մեծ մասն այժմ ճշգրտուած է, սակայն շատերն էլ կարօտ են առաւել լուրջ քննութեան։

Քլոդ Արմէն Մութաֆեանը ծնվել է 1942 թ.՝ 1915 թ. ցեղա սպա­ նությունից մազապուրծ ծնողների ընտանիքում։ Նա մաթեմատիկայի դասախօս է եւ պատմական գիտութիւնների դոկտոր։ ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ։ 
Կիլիկիայի Հայոց թագաւորութեան պատմութեան եւ մշակոյթի վերաբերեալ բազմաթիւ աշխատանքների հեղինակ է։ 
Երեք մեծ ցուցահանդէս է կազմակերպել. 
• «Կիլիկիայի հայոց թագավորութիւնը»՝ Սորբոնի մատուռ (1993), 
• «Հռոմ – Հայաստան»՝ Վատիկան, Սիքստինեան դահլիճ, 
• «Գրի մոգականութիւնը»՝ Մարսել (2007) 
2002 թ. Փարիզ 1 Պանթէոն Սորբոն համալսարանում պաշտպանել է թեզ՝ «Հայկական դիւանագիտութիւնը խաչակրաց արշաւանքների ժամանակաշրջանում» թեմայով։

Տեսանյութը


***
«Պարոն Վասակ է արքայ եղբայրն Հայոց՝ ստացող սուրբ աւետարանիս այս եւ աստուածապարգեւ զաւակք նորա Կոստանդին եւ Հեթում, զորս ի պարս սիրելեացն իւր ընկալցի Քրիստոս Աստուած հայցմամբ սուրբ ծնողին իւրոյ։Նաեւ զուղղող սորա զՅոհաննէս եպիսկոպոս եղբայր սորա եւ զմերսն յիշեցէք ի Քրիստոս»(Երուսաղէմի Հայոց պատրիարքարան, ձեռ. թիւ 2568, թ. 320)

***
Թորոս Ռոսլինի Աւետարանի կազմը

(տե՛ս Walters Manuscript W.539, http://www.flickr.com/photos/medmss/8467609405/in/photostream/)


***
ԿԻՒԼԷՍԷՐԵԱՆ ԲԱԲԳԷՆ Ա. ԱԹՈՌԱԿԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ,


Պատմութիւն կաթողիկոսաց Կիլիկիոյ (1441-էն մինչեւ մեր օրերը), Անթիլիաս, 1939 (Վերատպութիւն՝ 1990)։ 

(էլ-հրատարակութիւնը տե՛ս http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1449&captn=14745&wrpg=0&aupg=0)



***

***
«Արքայադուստր Ֆիմիի Աստուածաշունչ» 


(1270 թ., Սբ. Ղազարի ձեռագրատուն, ձեռ. թիւ 376/21, թ. 106v)։
 
***

***
ԿԱՐԷՆ ՄԱԹԵՒՈՍԵԱՆ, 


Հեթում պատմիչ կոռիկոսցին եւ նրա Ժամանակագրութիւնը, Երեւան, 2011 

(էլ-հրատարակութիւնը տե՛ս http://www.digilib.am/digilib/?menu&wrk=1573&wrpg=0&aupg=0

Շնորհակալութիւն Կարէն Մաթեւոսեանին գրքի շարուածքը տրամադրելու համար։



***



***
Երիտասարդք եւ Մութաֆեան



***
Աբրահամ Տէրեան, Անահիտ Օրդեան …

Մեկնաբանություններ