Ծո՛վ
աչք,
ամ
քանի՞
նայիս
խոլոռով,
Գաս
նստիս,
զաչերդ
ածես
խնճերով,
Երբ
որ
գաս
անցնիս,
ճեմես
նազերով,
Տանիս
զշունչս
ու
զխելքս
եւ
զհոգիս
ճորով:
Ծո՛վ
աչք,
զէտ
ճրագ
ի
յանց
եկեալ
եմ,
Քո
սաստիկ
սիրուդ
հիւանդացեալ
եմ,
Հէքիմ
ու
բժիշկ
զքեզ
լըւեալ
եմ,
Քո
առ
իս
գալուդ
խիստ
կարօտեալ
եմ:
Ծո՛վ
աչք,
թէ
սիրով
դու
զիս
կու
կամիս,
Կամ
ուզես
երթայ
հասրաթն
սրտիս,
Առ
ի
քո
բազկիդ
ներքեւն
դու
զիս,
Վարսովդ
սրբէ
զքրտինքն
ճակտիս:
Ծո՛վ
աչք,
ամ
քանի՞
գանկատ
այնես
դուն,
Արեկ,
որ
պագնեմ,
լուկ
երթանք
ի
տուն,
Սրտիս
մի՛
դպչիր`
աղբօրդ
արեւուն,
Թէ
չէ
կու
մեռնիմ
ի
քո
շատ
սիրուն:
Լուսին
՚ւ
արեգակն
առ
քեզ
եկեալ
են,
Սիրով
ի
վարսերդ
ի
վար
կախեալ
են,
Աստեղք
զքո
ճակատն
բոլորեալ
են,
Զէտ
հարբած
ի
քո
սէրդ
վառեալ
են:
Երեսդ
է
պայծառ,
ճակատդ
է
զէտ
սաթ,
Ակռադ
մարգարիտ,
շթունքդ
է
շարբաթ,
Տո՛ւր
պաք՚մ
երեսէդ,
գէմ
չէ
ղիամաթ,
Թէ
չէ
կու
մեռնիմ,
կու
մնամ
հասրաթ:
Երեսդ
կարմիր
քան
զխայծ
խնծոր,
Բերանդ
է
փոքրիկ,
դնչիկդ
է
բոլոր,
Դեղձան
մազդ
առեր
շլլիցդ
ոլոր,
Քո
սէրդ
է
արեր
զիս
շոլորեւմոլոր:
Երեսդ
վառի
քան
զկայծ
կարմիր,
Ինձ`
քո
ծառայիդ,
քիչ
մի
մօտեցիր,
Առնում
համբուրեմ,
դու
ի
լուր
կացիր,
Սրտով
կու
սիրեմ,
դու
հանց
իմացիր:
Երեսդ
է
կարմիր
քան
զնուռն
իլի,
Ուներդ
է
կամար,
աչուիդ
մուղալի,
Քո
տէրտէդ
բռնկեր
լերդիկս
ու
կերի,
Հարբած
եւ
մաճլուն
եմ,
քան
զհայտարի:
Ես
խեւ
եմ
դարձեր
ի
քո
շատ
սիրուդ,
Հալեր
ու
մաշեր
ի
քո
կարօտուդ,
Ինձ
ճարակ՚մ
արա
քո
խաս
արեւուդ,
Թէ
չէ
կու
մեռնիմ,
կրակ
է
հոգուդ:
Բարակ
նայելուդ
այլ
չեմ
դիմանար,
Սիրտս
կու
ճեղքեմ,
արունս
քեզ
հալալ,
Կամ
կերթամ
կընկնիմ
ես
ի
ծովն
ի
վար,
ինձ
ճարակ
մ՚արա
քո
հոգուդ
համար:
Կամ
Եւայ
ես
դու,
կամ
հարսն
Նոյի,
Կամ
Թամար
ես
դու
եւ
կամ
Բերսաբի,
Կամ
Ոլիմպիայ,
Հռութ
նազելի,
Քեզ
նման
չի
կայ
յազգս
հողածնի:
Կամ
Ասանեթ
ես,
կամ
Յուդիթ
ես
դու,
Կամ
Հեղինէ
ես,
կամ
Եսթեր
ես
դու,
Կամ
Փառանձեմ
ես,
կամ
Աշխեն
ես
դու,
Քեզ
նման
չկայ,
ո՞ւմ
նման
ես
դու:
Քեզ
նման
չկայ
ի
յորդիս
մարդկան,
Դու
պահր
ես
ծովուն,
աչերդ
է
մէստան,
Բոլորեալ
լուսին,
տեսդ
արեգական,
Երբ
ի
քեզ
նայիմ,
աչերս
ի
լոյս
գան:
Հա՛յ
իմ
աննման,
խիստ
աննման
ես,
Ոտից
մինչեւ
ի
գլուխդ
գովական
ես,
Զինչ
որ
կու
հագնիս,
նայ
կու
վայելես,
Կարօտ
մի՛
թողուր,
քո
ծերուկդ
եմ
ես:
Հասրաթ
մի՛
թողուր,
քո
ծառայն
եմ
ես,
Մահրում
մի՛
հաներ,
քո
գերին
եմ
ես,
Ինձ
դեղիկ՚մ
արա,
քո
հիւանդն
եմ
ես,
Ծերիս
ողորմեա,
հա՛յ
իմ
լուսերես:
Լուսին
քո
ծծերդ
է
ուխտախաչեր,
Խունկ
ու
մոմ
առեր
՚ւ
ի
ուխտ
եմ
եկեր,
Զձեռս
ի
վեր
կալեր,
աղօթք
եմ
արեր,
Շնորհքդ
է
հասեր,
ցաւս
է
փարատեր:
Քու
անուշ
լեզուէդ
ես
խեւ
եմ
դարձեր,
Խելքս
է
մոլորեր
ու
միտքս
է
կորեր,
Եմ
սարասիմայ
ու
քունս
է
հատեր,
Վախեմ,
թէ
լեռներ
ընկնիմ,
ի
սարեր:
Դու
ես
նոնոֆար,
ծաղիկ
ծովային,
Շուշան
վայրենի,
հոտ
պալասանին,
Անգին
մարգարիտ
ի
մէջ
սատաֆին,
Բոլորեալ
լուսին,
աստղ
առաւօտին:
Աչերս
է
կարօտ
քու
անուշ
տեսուդ,
Սիրտս
է
տարեկուս
քովանց
նստելուդ,
Մէկ
ափդ
երեսիդ,
գաղտուկ
նայելուդ,
Զլոյս
երեսդ
բաց,
ողորմէ
գերուդ:
Երբ
զքեզ
կու
տեսնում
սիրտս
կու
մարի,
Անկրակ
բռներ
լերդիկս
ու
կերի,
Շատ
ոք
ազատեր
են
զիւրեանց
գերին,
Մէկիկ
մի
խօսէ,
գերիդ
ազատի:
Ի՞նչ
խրատ
կու
տաս
ա՛յ
հոգու
հանող,
Լե՛ր
ինձ
դատաւոր,
ճարտար
ու
քննող,
Այլ
չունիմ
ճարակ
՚ւ
ոչ
եմ
համբերող,
Քո
սէրդ
է
ածեր
զիս
երկաթի
օղ:
Խիստ
այլ
մի՛
կենար
դու
յիսնէ
ի
փախ,
Որ
չի
մեռնիմ
գնամ,
հառաչես
՚ւ
ասես
ա~խ
Ես
խիստ
կու
գիտեմ
թ՚ուստից
ունիս
վախ,
Թող
երթայ
վառի
քան
զբարկ
քացախ:
Զետ
զսիրամարգ
կամկարագնաց
ես,
Գունզգուն
գեղով
պայծառացեալ
ես,
Կաքաւ
քաղցրաձայն,
հեռուստ
կու
ձայնես,
Կամ
արեկ
առ
զիս,
կամ
տար
զիս
առ
քեզ:
Խորասան
դու
հին
եւ
Հուրմուզ
Հնդին,
Մսրայ
Արապին
եւ
Պաղտատ
Պասրին,
Ստամպօլ
մեծին
եւ
Հռոմ
լատին,
Թէ
միաբանին,
չեն
քո
տեսուդ
գին:
Ա՛յ
իմ
աննման,
չի
կայ
քեզ
նման,
Ո՛չ
ի
Խորասան,
ո՛չ
ի
Հնդուստան,
Ո՛չ
ի
Ֆռանգստան,
ո՛չ
ի
Պարսկաստան,
Ո՛չ
ի
Շամաստան,
ո՛չ
ի
Հայաստան:
Մեր
տէրն
է
բազմեր
ի
բարձր
աթոռին,
Աջովն
յօրիներ
զպատկեր
քոյին,
Ձայնիդ
հաւասար
չէ
տուտի
ղումրին,
Երեսդ
է
կարմիր,
քան
զգոյն
վարդին:
Քեզի
կու
ձայնեմ,
դուստր
Ջամալայ,
Լուսատու
պատկեր
յազգէն
Արամայ,
Քաղցրահամ
աղբիւր
բղխեալ
յԱդինայ,
Ջուր
տուր
հիւանդիս,
որ
կենդանանայ: