Ժամանակագրութիւն (Գրիգոր Կամախեցու խմբագրած)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/13ա/ Թվին հայոց ՆԿԷ (1018) զարթեաւ աստուածասաստ բարկութիւնն, եւ ելին ազգն Թուրքաց ի վերայ քրիստոնէից եւ կոտորեցին անխընայ ի Վասպուրական, աւուրս Սէնեքարիմայ: Եւ Սէնեքարիմ նեղեալ ի յայլազգացն եւ ետ զաշխարհն իւր ի Վասիլ թագաւորն Յունաց եւ ինքն եկեալ ի Սեբաստիայ Ե (5) որդովն, որ է` Դաւիթ, Ատոմ, Կոստանդին, Վէստ, Ապուսահլ:

Թվին հայոց ՆԿԸ (1019) արձակումն սատանային, Ռ (1000) ամն լցեալ եղեն, եւ ահաւոր նշանք եղեալ բազում, զի երկինքն հերձաւ յարեւելից յարեւմուտս, եւ լոյսն ի վայր հոսեցաւ, եւ եղեւ խաւար, երեւեցաւ աստեղք եւ ձայնք ահաւորք:

[Ի] ջրհեղեղին ի հայոց թվական` ՐՉԺ (5710) ամ է: ՅԱբրահամէն ի հայոց թվական ՍՉԿԲ (2762) ամ է: Ի Մովսէսէ ի հայոց թվական` ՌՇԿԹ (1569) ամ է: Ի ծնընդենէն Քրիստոսի մինչեւ ի Նիկիու սուրբ ժողովն` ՅԻԲ (322) ամ է: Եւ ի հայոց թվականին Ժ (561) կարգեցաւ հինգ հարիւրակն, որով ուղղեցաւ Զատիկն:

Թվին ԾԲ (603) Քաղրդա շրթունքն է գլուխ Իսմայելացոց:

Թվին Կ (611) երեւեցաւ Մահմետն:

Թվին ԿԲ (613) բաժանեցան Վրացիքն ի միաբանութենէ Հայոց:

Թվին ՀԲ (623) զԱր•էշ էառ Թուրքն:

Թվին Ձ (631) տիրեցին Ապուպաքը, Օմարն, Օսմանն ամս ԼԲ (32):

Թվին ՇԱ (1052) տէր Պետրոս կաթուղիկոսն եբեր զկենաց փայտն ի Պօնտոս, ի ժամանակս Վասիլ թագաւորին. արար ջրօրհնէք եւ գետն արգիլաւ ի յետս ժամ մի: Եւ անտի գնաց տէր Պէտրոսն ի Կոստանդնուպօլիս, կացեալ անդ Դ (4) ամ. եւ անտի եկեալ ի Սեբաստիայ, առ որդիսն Սենէքարիմայ, ի Սեբաստիայ վախ•անի:

Թվին ՇԶ (1057) տէր Խաչիկ կաթուղիկոսն, որ էր քոյր որդի տէր Պետրոս կաթուղիկոսին, թագաւորն Ստամպօլայ` Տուկիծ անուն տարեալ ի մօտն զտէր Խաչիկն, էարկ ի բանտն Գ (3) ամ, եւ պահանջէր ի նմանէ զգանձս տէր Պետրոս կաթուղիկոսին:

Թվին ՇԺԳ (1064) բարձան թագաւորութիւնքն յԱնոյ, որ էր վերջին թագաւորն Յովանէս:

Թվին ՇԽԵ (1096) Ֆռանդ էառ զԵրուսաղէմ:

Թվին ՇԾ (1101) ոչ վառեցաւ լոյսն յԵրուսաղէմ յաւուր շաբաթու, այլ ի կիրակի յինն ժամն: Ծռազատիկ արին ամենայն ազգն, Հայք եւ Ասորիք ուղիղ կացին:

Թվին ՈԺԷ (1168) ահագին շարժ եղեւ յԷրզնկան` ԺԲՌ (12000) մարդ մեռաւ:

Թվին ՈԻԵ (1176) թագաւորն Երուսաղէմի եհար զՍահալատին սուլտան ի դուռն Երուսաղէմի, որ եկեալ ՃԽՌ (140000) հոգով` առնուլ զԵրուսաղէմ:

/13բ/ Թվին ՈՁԵ (1236) շարժ էղեւ յԷրզնկան. եկեղեցի մի փլաւ:

Թվին ՈՂԱ (1242) Պաչօն էառ զԿարնոյ քաղաք, Հռոմք` զԵզնկան:

Թվին ՉԳ (1254) շարժ եղեւ յԷրզնկան: Ի սոյն ամի Արղօն համարեաց զաշխարհն եւ եդ հարկ ի վերայ ամենայն գլխոյ:

Թվին ՉԹ (1260) սուլթանն Մսրայ կոտորեաց զօրս Թաթարին, որ [էր] գլխաւորն [Ք]իթբուզան:

Թվին ՉԺԳ (1264) Շահպատինն տարաւ զՎարդան վարդապետին ի մօտն Հուլայուն խանին. բազում բան իմաստութեան հարցումն արարին եւ մեծաւ պատուով պատուեց զվարդապետն:

Թվին ՉԺԷ (1268) շարժ եղեւ յԷրզնկան, ի յօր կիրակէին` ԺԵՌ (15000) մարդ մեռաւ:

Եւ ի սոյն ամի մոլորեցան Ժ (10) ազգք քրիստոնեա Զատիկն:

Թվին ՉԼ (1281) շարժ եղեւ յԷրզնկան, Աստուած պահեց, որ ոչ փլաւ:

Թվին ՉԼԶ (1287) մայիս ամսոյ ահագին շարժ եղեւ յԷրզնկան, բազում անգամ մարդ մեռաւ, որ զթիւն Աստուած միայն գիտէ:

Թվին ՉԼԹ (1290) սաստիկ շարժ եղեւ յԷրզնկան, Աստուած պահեց, որ ոչ փլաւ:

Թվին ՉՂԴ (1345) շարժ եղեւ յԷրզնկան շատ երերաց, զերթ նաւն ի մէջ ծովուն, Աստուած պահեց, որ ոչ փլաւ:

Թվին ՊԻԳ (1374) դեկտեմբեր Ը (8), օրն ուրբաթ, շարժ եղեւ յԷրզնկան, եկաց ժամ մի, կարծեցին թէ ոչ շարժի, կրկին շարժեցաւ, պարիսպն փլաւ:

Թվին ՊԼԳ (1384) Բուրհանղատին սպան զտէրն Սեփաստիու, զՍտեփանոս եպիսկոպոս նահատակեաց եւ զՔառասնից վանքն քակեաց:

Թվին ՊԼԶ (1387) ելաւ Լանկ Թամուրն բազում զօրօք ի Սմրղնտայ, եկեալ աւիրեաց զՍեբաստիայ եւ գնաց ի Յանկուրիայ, զխոնթքարին [եղբայրն] Իլտուրում Պայազիտն եդիր ի ղաֆաղն:

Թվին ՊՂ (1441) այրեցին ըզԽտրշայն ի Մարզւան: Զ•էրմակ գօտին վերուցին:

Թվին ՋԷ (1458) շարժ եղեւ յԷրզնկան` ԼԲՌ (32000) մարդ մեռաւ:

Թվին ՋԺ (1461) Չիթախն եկեալ էառ զՏրապիզոն:

Թվին ՋԺԸ (1469) մահ անկաւ յաշխարհս, Նաղաշ վարդապետն զողբն ասաց:

Թուին ՋԼԱ (1482) մեռաւ սուլթան Մահմատն եւ նստաւ Պայազիտն: Եւ շարժ եղեւ յԷրզնկան. ԼՌ (30000) հոգի ներքեւ հողին մնաց:

Թվին ՋԿԲ (1513) սուլթան Սէլիմն սպան զհայրն իւր Պայազիտն եւ ինքն նստաւ:

Թվին ՋՀԵ (1526) սուլթան Սուլէմանն գնաց էառ զթախտն Ունկռուզաց, որ է Պուտուն:

Թվին ՋՀԶ (1527) Տաւռիլու Հոռոմն գլուխ քաշեց. Հուսէ[ի]ն փաշան ի վերայ գնաց զՀոռոմն ջարդեց եւ գերեաց:

Թվին ՋՀԷ (1528) Աթ/14ա/մա•այ խայիֆան ելաւ:

Թվին ՋՁԴ (1535) ի Շնքուռու գեղէն էրէց մի այրեցին:

Թվին ՋՁԵ (1536) զԽօ•[ա] Կօկ•ան նահատակեցին ի Սեբաստիայ:

Թվին ՋՁԸ (1539) ծռազատիկ արարին:

Թվին ՋՂԷ (1548) Ալխասն երեկ [եւ] հանեց տարաւ զխոնթքարն ի Թարւէզ, ի վերայ եղբօրն, որ աւիրեց զԹարւէզ, իսկ տէրն Թարվիզու շահ Թամազն եկեալ աւիրեց զԽնուս, զԲասէն, զԱրզրում, զԴերջանն, զԿեղի, զԲաբերթ, զԷրզնկան, զՍպեր:

Թվին ՋՂԹ (1550) յԱրզուրում քաղաք ազատի որդիքն մէկ գիշերն Հ (70) հոգի ջարդեցին եւ մեծ աղէտ եղեւ:

Թվին ՌԶ (1557) Կեղեցի Ղուկաս վարդապետն զՀայոց տօմարն ի յոտք հանեց:

Թվին ՌԶ (1557) որդիք խօնթքարին կռուեցան ի Ղօնիայ. Սէլիմն զՊայազիտն փախուց մինչեւ յԱրզրում. եւ նա գնաց ի շահն Գ (3) որդովն, անդ սպանին զնա:

Թվին ՌԺԵ (1566) սուլթան Սուլէմանն գնաց ի վերայ Փէջայ եւ անդ մեռաւ:

Թվին ՌԺԹ (1570) աղչկան բուզն եղեն յԷղնկան:

Թվին ՌԺԶ (1567) նստաւ սուլթան Սէլիմն:

Թվին ՌԶ (1557) առին զԿիպրոս:

Թվին ՌԻԴ (1575) մեռաւ Սէլիմն եւ նստաւ սուլթան Մուրատն:

Թվին ՌԻԵ (1576) ագեւոր աստեղ ելաւ:

Ահագին շարժ եղեւ յԷրզնկան նոյեմբերի Ե (5), ի մէջ գիշերի, մարդ ի շէն չկարաց պառկել Դ (4) ամիս եւ ապա դադարեցաւ:

Թվին ՌԺԶ (1567) ագեւոր աստղ ելաւ:

Թվին ՌԼ (1581) գօտին ի գլխնոյն առին, սուլթան Մուրատն էր:

Թվին ՌԼԳ (1584) շարժ եղեւ յԷրզնկան յունիսի ԺԷ (17), սուրբ Լուսաւորչի երկուշաբաթին, Գ (3) ժամն: Յանկարծակի դողումն եղեւ, քաղաքն առհասարակ փլաւ, ԺԵՌ (15000) այր ու կին մեռաւ, ԵՌ (5000) այլ ի ներքեւ հողոյն մնաց, կիսամահ հանեցին, որն ապրեցաւ, որն մեռաւ, որն շահատ մնաց:

Թվին ՌԼԴ (1585) Օսման փաշան առաւ զՇրւան եւ զԹարվէզ:

Թվին ՌԼԹ (1590) Քուրթն գլուխ քաշեց եկեալ յԷզնկան:

Թվին ՌԽԱ (1592) Սեւաստու տա•իկն չարացաւ էառ զսուրբ Լուսաւորիչ եկեղեցին:

Թվին ՌԽԳ (1594) մեռաւ սուլթան Մուրատն:

Թվին ՌԾ (1601) շահ Ապազն էառ զԹարւէզ:

Թվին ՌԾԱ (1602) սուլթան Մահմատն մեռաւ եւ նստաւ սուլթան /14բ/ Ահմատն:

Թվին ՌԿԵ (1616) Ուռուսն էառ զՏրապիզօն:

Թվին ՌԿԷ (1618) աստղ ելաւ, որպէս կէռ թուր, եւ մէկ այլ պոչով աստղ, որ գլուխն յարեւելք էր, եւ պոչն յարեւմուտս կու հասնէր:

Ի սոյն ամի մահն անկաւ. ՃԽ (140) տղայ մեռաւ ի Գումիշխան մէկ օրն:

Եւ ի սոյն ամի մեռաւ սուլթան Ահմատն եւ նստաւ եղբայրն սուլթան Մուստաֆան եւ գրին զսուլթան Ահմատի որդին զսուլթան Օսմանն:

Թվին [Ռ]ԿԹ (1620) սուլթան Օսմանն ի վերայ Լէհին գնաց եւ ոչ կարաց առնուլ: Եւ դարձաեալ յորժամ թագաւորն ի վերայ Լ[էհ]ին էր, ի կողմն հիւսիսոյ երկինք վարռեցաւ, որպէս թէ արեգակն ի յամպն վազէ ի ծագել ժամուն այրի, նոյնպէս եղեւ:

Ի սոյն ամի սուլթան Օսմանն դարձեալ գնաց յԸստամպօլ իւր ասքարովն, ղուլն չարացաւ թէ մեզ հանց թագաւոր պիտոյ չէ, զարկին սպանեցին զթագաւորն:

Թվին ՌՀԱ (1622) նստաւ սուլթան Մուստաֆան, յետոյ կրկին մազուլ արին զսուլթան Մուստաֆան:

Թվին ՌՀԲ (1623) նստաւ սուլթան Մուրատն: Ի սոյն ամի Ապաղա փաշան ելեալ յԱրզրում:

Թվին ՌՀԴ (1625) Ուռուզն եկեալ զՏրապիզոնու բերթն առաւ, ապրիէլի ԺԳ (13), օրն կիրակի, կեցաւ Դ (4) օր եւ ապա գնաց ՄԽ (240) ղայեղ էր. ՌՇ (1500) Ուռուս մեռաւ:

Եւ ի սոյն ամի վրացի Մովրովն ջարդեց զՂայչխայ խանն, զՂասախ խանն, շատ ղզլպաշ, որ իսկի չի մնաց, Գ (3) անգամ: Դարձեալ ի սոյն ամի Հաւըզ Ահմատ փաշայն վազիր եղաւ, գնաց ի վերայ Բաղդատայ, ԲՃ (200) հազար ասքարով նստաւ ոչ կարաց առնուլ, ասքարին կէսն ջարդեցաւ, եւ կէսն փախստական դարձեալ եկան:

Թվին ՌՀԶ (1627) Խալիլ փաշայն վտզիր եղաւ, եկեալ ի Յարզրում, Ապազայ փաշային վերայ, Ապազայն գլուխ քաշեց, ղենկիչարիք ջարդեց, Բ (2) փաշայ այլ ի դուրս սպանեց, Դ (4) փաշայ այլ բռնեց ի բերդն տարաւ զդուռն փակեց. նստաւ Բ (2) ամիս եւ կէս: Խալիլ փաշայն Է (7) նաղմ բանալ երետ, յետքն չի կարաց առնուլ եւ աւուր եւ կիսոյ •ամբաք զթօփերն վայր ձըգեց: Ապազան ի յետեւն վազեց Ձ (80) ղաթար ուղտ, Կ (60) ղաթար ջորի առեց, ամէն բեռնով, շատ մարդ բռնեց, շատք այլ /15ա/ ջարդեց, վազիրն գնաց ի Թօղաթ:

Թվին ՌՀ–Է (1628) Խօսրով փաշայն վազիր եղաւ եկեալ ի վերայ Արզրումու, ԺԷ (17) օրն ՌՇԳ (1503) թօփ կպուց Գ (3) դիմաց, Մովրովն ի հետ, փլուց զպարիսպն, բռնեց զԱպազա փաշայն, առ գնաց Ըստ[ա]մբօլ:

Թվին ՌԻԴ (1575) առաջին սուլթան Մուրատն նստաւ թագաւոր յՍտամբօլ:

Թվին ՌԽԴ (1595) որդի նորա սուլթան Մուհամատն նստաւ թագաւոր:

Թվին ՌԽ (1591) Գըզիր օղլին ելաւ Ճալալի, Քուրթ ազգաւ:

Թվին ՌԽԶ (1597) Խարա Եազի•ին ելաւ Ճալալի:

Թվին ՌԽԷ (1598) ներքինի Ճահվար փաշայն ելաւ Ճալալի, նստաւ ի Թարվէզ:

Թվին ՌԾԳ (1604) սուլթան Ահմատն նստաւ թագաւոր:

Թվին ՌԾԴ (1605) գայլքն զօրացան յԱնատօլի:

Թվին ՌԾԵ (1606) Ճանփօլատ օղլին ելաւ Ճալալի ի Քիլիսու:

Թվին ՌԾԸ (1609) Մուրատ փաշան սուրկուն արար:

Թվին ՌԿԱ (1612) Մուրատ փաշան մեռաւ ի Յամիթ եւ էառ զվազիրութիւնն Նասուֆ փաշան:

Թվին ՌԿԶ (1617) սուլթան Մուստաֆան նստաւ թագաւոր` Բ (2) ամիս:

Թվին ՌԿԶ (1617), այլ դարձեալ ի նոյն ամն, փոխեցին զնա եւ նստուցին զսուլթան Օսմանն թագաւոր:

Թվին ՌԿԹ (1620) սուլթան Օսմանն գնաց ի պատերազմ, ի վերայ Լէհայ, զոր Հօթուն ասեն:

Թվին ՌՀ (1621) ծովն պաղեցաւ յունվար ամսոյ ԺԴ (14), որ մարդ շրջէր ի վերայ:

Թվին ՌՀԱ (1622) առաջին սուլթան Մուստաֆան նստաւ թագաւոր խելագար խելօք:

Թվին ՌՀԱ (1622) տղա ժողովեցին յԱնատօլու:

Թվին ՌՀԳ (1624) սուլթան Մուրատն նստաւ թագաւոր, քաչ եւ արի, սեպտեմբեր ամսոյ:

Թվին ՌՀԵ (1626) Գ (3) ոսկի խարա• ելաւ Հայոց:

Թվին ՌՀԶ (1627) Խոսրով փաշան զԱպազան երեր յԱրզրումայ:

Թվին ՌՀԹ (1630) զԽոսրով փաշան սպանանել ետ թագաւորն Մուրթուզա փաշային ի Թօղաթ:

Թվին ՌՁԳ (1634) օգոստոս ամսոյ զԱպազան սպան թագաւորն:

Թվին ՌՁԳ (1634) սուլթան Մուրատն ի Լէհայ վերայ պատերազմ գնաց եւ հնազանդեալ դարձուցին:

Թվին ՌՁԳ (1634) Հոռոմք ծռազատիկ արարին:

Թվին ՌՁԲ (1633) յօգոստոս ամսոյ մեծ եասեախ արար թագաւորն պիղծ թութունին եւ ղահւինին փակեց:

Թվին /15բ/ ՌՁԴ (1635) զՀուսէն էֆէնտին` Մուֆտին սպան թագաւորն:

Թվին ՌՁԴ (1635) զԻմամ Օղլին բերեալ Ստամպօլ սպան թագաւորն եւ զԷլէզ փաշայն ի նոյն ամն:

Թվին ՌՁԴ (1635) մարտ ամսոյն գնաց թագաւորն ի պատերազմ յԵրեւանու վերայ եւ եհաս մինչեւ ի Թարվէզ:

Թվին ՌՁԴ (1635) մայիսի ԺԴ (14), օրն չորեքշաբթի, սուրկուն արար թագաւորն` Հայոց եւ Հոռոմոց եւ Տա•կաց:

Թվին ՌՁԷ (1638) ապրիէլի ԻԸ (28), օրն շաբաթ, նոյն սուլթան Մուրատն գնաց ի վերայ Բաղդատայ ի պատերազմ. եւ գնացեալ եհաս ի Պաղտատ: Ի նոյն ամն, ի նոյեմբերի Զ (6) եւ ծեծեաց զպասիսպն ԼԸ (38) օր մեծաւ զօրութեամբ եւ ի դեկտեմբեր ԺԴ (14), օրն ուրբաթ, էառ զքաղաքն:

Թվին ՌՁԸ (1639) յունիս Բ (2) հոգոյ Գալըստեան կիրակին դարձաւ եմուտ յաթոռադիր քաղաքն իւր` ի Ստամպօլ մեծաւ զօրօք:

Թվին ՌՁԸ (1639) դեկտեմբերի ԻԸ (28) Մուստաֆայ փաշան վազիրն դարձեալ ի պատերազմէն Բաղդատու եմուտ յՍտամբօլ:

Թվին ՌՁԹ (1640) սուրբ Սարգսի շաբաթուն մեռաւ սուլթան Մուրատն. եւ նստաւ ի տեղի նորա թագաւոր եղբայրն իւր սուլթան Իբրահիմն: