Ժամանակագրութիւն (Գրիգոր Կամախեցու խմբագրած)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/21բ/ Թվին ՌԽԳ (1594) մեռաւ սուլթան Մուրատն եւ նստաւ սուլթան Մուհամատն:

Թվին ՌԽԷ (1598) մայիս ամսոյ խաւարեցօ արեգակն: Ի նոյն ամին շարժ եղաւ Ամասիայ եւ Չուռում եւ շատ շինուածոց տապալումն եղեւ մինչ ի Դ (4) ամիսն, ապայ դադարեցաւ:

Թվին ՌԽԴ (1595)-ն մահ անասնոցն եղեւ սաստիկ:

Թվին ՌԾԲ (1603) մեծ շահ Ապազն զԵրեւան էառ:

ՌԾԴ (1605)-ին Գ[ա]նձ[ա]կ էառ:

ՌԿԳ (1614)-ին` Վր[ա]ց տունս:

ՌԿԴ (1615)-ին Մավրաւն ապստ[ամբ]եց:

ՌՀԸ (1629)-ին շահն մեռաւ:

ՌՁԱ (1632)-ին Դաւութ խ[ա]ն ապստ[ա]մբեց:

ՌՁԴ (1635)-ին սուլթան Մուրատ Երեւ[ա]ն եկն:

ՌՂԲ (1643)-ի փոքր շ[ա]հ-Ապ[ազ]ն թ[ա]գ[աւո]րեց:

ՌՃԳ (1654)-ին արեգակն խաւարեցաւ:

ՌՃԺԷ (1668)-ին շ[ա]րժ եղեւ եւ Շ[ա]մ[ա]խի խոր գնաց:

ՌՃԺԹ (1670)-ին շ[ա]հ-Սուլէյման թագաւորեաց:

Թուին ՌՃԻԸ (1679) Երեւանայ շարժն: