(տողատակ
Բ-ի
տարընթերցվածները)
Թվին
ՌԽԳ
(1594)
մեռաւ
սուլթան
Մուրատն
եւ
/224բ/
նստաւ
որդի
նորա
սուլթան
Մահմատն,
որ
է
այժմ
ի
մերումս
ժամանակի,
որ
կատաղի
եւ
մոլեգին
է
դարձէր,
գրէ,
թէ
չկա
թագաւոր
միայն
ժանդ
անուան
է
ի
վերայ
ներքոյ
անկեալ
երկրին:
Դատաստանն
բարձաւ
եւ
ոչ
կայ
քննութիւն
եւ
իրաւունս
զրկելոց.
դարձեր
էն
իբրեւ
ձկունս
մեծամեծս,
որ
զփոքունս
կլանեն,
ընդ
ասացելոյն
Ամբակումայ:
Թուի
թէ
լցեալ
է
չափ
մեղաց
դոցա,
զի
կարի
շփոթեալք
են
զմիմեամբք
ելանելովն
աշխարհի
եւ
կալնեն
զմիմեանս
առանց
օտար
թշնամեաց,
այլ
թշնամիք
են
առն
ընտանիք
իւրեանց,
ամենայն
ի
թոյլ
տայլոն
Աստուծոյ
է,
վասն
անուղղագնացից
մերոց,
բազում
աշխարհք
անմարդ
դարձան
եւ
աւերակք
բազմացան
ամենայն
սրբոց
յայտնութիւնքն
կատարեցան
դեռեւս
կատարին
մի
ըստ
միոջէ,
չի
գիտեմք
թէ
աւարտն
զինչ
լինելոց
է: