Ժամանակագրութիւն (Գրիգոր Կամախեցու խմբագրած)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/128բ/ Թուին ՌԽԳ (1594) մեռաւ սուլթան Մուրատն եւ թագաւորեաց սուլթան Մահեմէտն յունվարի ԺԶ (16), օրն ուրբաթ:

Թուին ՌԼԱ (1582) սուլթան Մուրատն սունէթի հարսանիք արաւ Կ (60) օր, որդոյն` սուլթան Մոհեմէտին ի Յաթ մէյտանն: Այնմ ժամանակին պատրիարքն Թումա եպիսկոպոս էր, քահանաիւք գնաց ի հարսանիքն:

Թուին ՌԻԹ (1580) հոկտեմբերի Ժ (10) զՄուհէմէտ փաշան մէկ խեւ սպահի մի ի տիվանին մէջն սպան:

Թուին ՌԻԳ (1574) մեծ իշիմ ետ Աստուած Թուրքին` առին զՄիթանին երկիրն եւ զՊագռէշ:

Թուին ՌԻԶ (1577) Խարա Մուստաֆա փաշան գնաց գերեցուց զԵրեւան. եւ ՌԻԷ (1027) գերիք եկին ամենայն աշխարհ. եւ Ըստամբօլ շատ գերիք եկին հայէր` այր եւ կին:

Թուին ՌԼԳ (1584) տարին նահանջ էր, տանուտէրն կարի•ն էր, գիր տարուն վէւն էր սէն բանեցաւ, յապրիլի ԺԹ (19) Զատիկ եղեւ, այն տարին Ֆռանգն իմէնէ զատեցաւ, մարտի ԻԲ (22) Զատիկ արին, թէ յապրիլի Ա (1) է Հայոց հսապն. նոցա գիրն ինին էր, որ յապրիլի մէկն էր:

Թուին ՌՃԺԳ (1664) դե[կ]տէմբեր ամսուն ագեւոր աստղ մի ելաւ մինչեւ Լ (30) օր:

Թվին ՌՃԹ (1660) յուլիսի ԺԵ (15), օրն շաբաթ, Թ (9) սահաթին բռընկեցաւ Այազմա խափուն, այրեցաւ մինչեւ երկուշաբթի •աշք. Ըստմբօլ բովանդակ չարսու եւ զանչարսուն, Զնդանին դուռն. սուլթան Սուլէյմանաւն, Սառա•խանան, Վլանկա, պիթուն չաք մինչեւ յԵթէմէզ-թէքէն, Աթ-պազարն, Ախ-սարան մինչեւ ի Տաւութ /127ա/ փաշան. այս ամենայն պատուհասս, որ գիր արկելու չէ, եկն ի վերայ Ըստամբօլսոյ, վասն ծովացեալ մեղաց մերոց, անհամար մարդ այրեցաւ եւ բազում եկեղեցիք Հայոց եւ Հռոմոց եւ բազում անհամար մզկիթ այրեցան, որ այլ այսպէս հուր այրաց ոչ էր եղեալ :