ԽՈՒՑԵՐԻ
ՄԷՋ
Անարդարութի՛ւն
խուզարկութեան
ժամանակ։
Անթոյլատրելի
ապօրինութիւն
ձերբակալումների
գործում։
Սակայն
դա
վերջաբանը
չէ։
Ահա
ե՛ւ
բանտային
խուցը։
Ներքին,
անմատչելի
աշխարհը,
ուր
ո՛չ
աչք
կարող
է
թափանցել,
եւ
ո՛չ
ձայն
կը
հասնի։
Ու
այդ
«անկօնդրօլ»
թագաւորութեան
մէջ
է,
որ
ամենից
շատ
երես
է
առնում
ոստիկանական
բռնապետութիւնը
տանջանքը,
որի
գերին
է,
այսքան
տարիներից
ի
վեր
ռուսական
բանտը։
«Բոլոր
միջոցները
թոյլատրելի
են»
–
այդ
էր
հրամանը
ոստիկանական-քննիչին։
Ու
այդ
ոճիր-ապօրինութիւնը
նպատակ
ունէր
սարսափ
գձել
կալանաւորների
վրայ,
երկիւղի
ազդեցութեան
ներքոյ՝
դաւեր
ստեղծել
եւ
այդպէսով
մեծացնել
«քաղաքական
գործը»։
«Հայ
կալանաւորները
Նօվօչէրկասկի
եւ
Րօստովի
մէջ,
–
գրում
է
բանտարկեալներից
մէկը
–
շրջապատված
են
բացառիկ
պայմաններով։
Սխալ
է
եւ
սուտ՝
ասել
թէ
Ռուսաստանում
չկայ
բանտային
տանջանք։
Ո՛չ։
Նա
կայ։
25-30
հոգի
պառկեցնում
են
մի
խուցի
մէջ,
որ
հազիւ
6-7
հոգի
պիտի
առնէր։
Մահճակալներ
չկան։
Անկողին
չեն
տալիս,
արգիլում
են
բերել
տալ,
եւ
իրաւազուրկ
բնակիչները
պառկում
են
գետնի
վրայ,
հազիւ
մի
ծածկոց
ունեն,
կեղտոտ՝
ինչպէս
կեղտը
ինքը։
Կերակուր
չեն
տալիս,
նոյնիսկ
կալանաւորի
հաշւով։
Օրական
մի
կտոր
հաց
եւ
ջուր։
Արգիլված
է
կարդալ
գրելը։
Յարաբերութիւն
դրսի
աշխարհի
հետ
–
ո՛չ
մի
կարպ։
Եթէ
բժշկի
ցուցմունքով
մէկին
թոյլատրվի
մի
անգամ
դրսից
ստանալ
մի
հաց,
մի
քանի
եփած
ձու,
մի
արկղ
ծխախոտ,
կիսում
են
հացը,
կոտրում
են
ձուն,
եւ
բանում
արկղը՝
տեսնելու
թէ
արդեօք
մէջը
թղթի
կտոր
չէ
թագցված...
։
Խուցերի
մէջ
ցուրտ,
գարշահոտութիւն,
յուսաբեկ
մերկութիւն։
Պահապանները
անդրդուելի
են,
ինչպէս
ապառաժ,
դաժան՝
ինչպէս
չարութիւնը,
եւ
սպառնական՝
ինչպէս
շանթ...
։
Լաց
լինել
չենք
կարող
–
ամաչում
ենք։
Գոռալ
չենք
կարող
–
արգիլւած
է։
Ի՛նչ
անենք։
Պատերը
շատ
են
հաստ,
երկաթները՝
ամուր։
Աշխարհը՝
հեռու
մեզանից։
Ի՛նչ
անենք,
–
սպասում
ենք»։
Առողջապահական
ո՛չ
մի
նախազգուշութիւն
կամ
հոգածութիւն։
Քանի
մի
հիւանդներ
աղերսեցին
իրանց
համար
վառարան
վառել,
տաք
հագուստ
թոյլատրել
–
մերժեցին,
բժշկական
ձեւականութիւնների
համար
քանի
մի
ամիս
սպասել
տալուց
յետոյ։
Շատերը
հիւանդացան։
1910
Թւին
Րօստօվը
ամբողջ
վարակւած
էր
խօլերայով,
եւ
նահանգլի
այս
ու
այն
կողմերում
«հպատակները»
մեռնում
էին
ճանճերի
նման։
–
Համաճարակի
լուրը
հասաւ
կալանաւորներին,
եւ
բանտի
մէջ
տիրեց
սեւ
սոսկումն։
Դժւապ
չէ
երեւակայել
կացութիւնը
մարդոց,
որոնք
իրանց
զգում
են
համաճարակի
շղթայի
մէջ,
առանց
կարենալ
օդ
ունենալ,
բժիշկ
կանչել,
եւ
կամ
հակավարակիչ
ոեւէ
միջոց
ստեղծել։
Յուսահատ
եւ
աղերսագին՝
բանտարկեալները
բողոքեցին
այդ
ողբերգական
կացութեան
դէմ։
–
Ի՜նչ
պիտի
լինի,
կրկնում
էին
ամէն
կողմից,
եթէ
համաճարակը
վարակէ
եւ
բանտը։
Կարեւորութիւն
տւող
չեղաւ։
Եւ
բանտարկեալները
իրանց
ծնողների
ու
սիրելիների
հետ
մնացին
այն
ճնշիչ
համոզման
մէջ,
որ
քննիչ
Լիժին,
միացած
ոստիկանութեանը,
դիտմամբ
է
անում
այս
բոլորը,
որպէսզի
կերլի
լինի
«անպատասխանատու
չարիքի»
միջոցով
վերացնել
մէջտեղից
«քաղաքական
չարիքը»
–
կեանքը
կալանաւորների։
Ի՜նչ
հաւաոր
համոզումն...
։
Մեծ
երեւակայութիւն
է՞
պէտք,
միթէ,
պատկերացնելու
համար,
թէ
ինչ
օրեր
եւ
գիշերներ
էին
անցկացնում
երկաթեայ
պատուհանների
յետեւը
ճզմւած
մարդիկ,
այն
ահարկու
օրերին,
երբ
խօլերան
նոյնքան
իրական
էր
բաց
նահանգի
մէջ,
որքան
պահարպանի
սուրը՝
փակ
բանտի
ներսը...
։
Յաջորդ
տարին
հանդէս
եկաւ
մի
այլ
աւեր։
1911-ի
Յունվարի
սկզբներին,
Նօվօչէրկասկի
բանտի
մէջ
երեւցաւ
տիֆ
հիւանդութիւնը,
որ
հետզհետէ
սպառնական
չափերի
հասաւ։
Թիւրիմացութեամբ
«բանտ»
կոչւող
այդ
նախնական
զնդանը,
շինւած
է
առառաւելն
270
մարդու
համար,
ուր
սակայն
այդ
ժամանակ
բանտարկեալների
թիւը
հասնում
էր
850-ի։
Այս
պարագան
միացած
առողջապահական
պայմանների
բացակայութեանը,
բնականաբար
պիտի
զարկ
տար
տիֆ
ի
համաճարակին,
եւ
իրօք
Մարտ
ամսին
այդ
հիւանդութիւնից
բռնւողների
թիւը
100ից
անցաւ,
իսկ
մեռնողների
թիւը՝
Յունւար
1-13
քսանի
հասաւ։
Մարտի
սկզբին
բանտ
այցելեց
բժշկական
տեսուչը։
Խօսք
տանք
այդ
պաշտօնական
անձին։
«Բանտի
խուցերը
հնար
եղածին
աւելի
լեցւած
են
կալանաւորներով։
Օդը
հեղձուցիչ
է
եւ
գարշահոտ։
Խուցերի
մէջ
օր
ու
գիշեր
դրւած
են
պարաշա
կոչւող
փայտէ
տակառներ,
կալանաւորների
բնական
պէտքերի
համար,
այդ
տակառները
էլ
աւելի
անտանելի
են
դարձնում՝
առանց
այդ
էլ
ախտաւոր
մթնոլորտը։
Տակառների
մօտ
դրւած
են
փայտէ
ամաններ,
որոնցից
բանտարկեալները
առնում
են
իրանց
խմելու
ջուրը։
Բանտարկեալների
սպիտակէղենը
խիստ
աղտոտ
են,
–
երեք
շաբաթը
մի
անգամ
հազիւ
են
փոխում։
Յունւար
11-ին
բանտային
բժիշկը
գրած
է
եղել
բանտի
կառավարիչին՝
թէ
բանտարկեալների
մէջ
տիֆ
է
ծագել։
Բայց
կառավարիչը
հիմնւելով
նահանգապետ
Թաուպէի
հրահանգի
վրա,
արգիլեց
բժիշկին՝
հիւանդութեան
մասին
որեւէ
բան
հաղորդել
բժշկական
վարչութեան։
Այդ
է
պատճառը,
որ
բանտային
հաշւետւութեան
մէջ՝
տիֆ
ի
մասին
խօսք
անգամ
չըկար,
եւ
դրա
փոխարէն
ասւած
էր՝
թէ
կալանաւորները
հիւանդացեր
են
տենդով։
Չը
նայելով
բանտային
բժիշկների
մշտական
պնդումներին,
թէ
անհրաժեշտ
է
պէտք
եղած
տեղեկութիւնները
հաղորդել
առողջական
վարչութեան՝
տիֆ
ի
մասին,
բանտի
վարչութիւնը
դիտմամբ
եւ
յամառաբար
ծածկել
է
համաճարակի
գոյութիւնը»։
Այդ
ոճրային
«գաղտնապահութիւնը»
սոսկում
պատճառեց
Նօվօչէրկասկի
բանտի
մէջ
փակւած
հայերի
ծնողների
ու
ազգականների,
որոնք
Մարտ
24-ին,
Դատական
Մինիսդրին
ուղարկեցին
հետեւեալ
հեռագիրը,
«Նօվօչէրկասկի
բանտի
մէջ
այս
պահուս
տիֆի
սոսկալի
համաճարակ
է
տիրում.
հարիւրից
աւելի
կալանաւորներ
հիւանդ
են,
ինչպէս
նաեւ
բանտի
կառավարիչի
երեք
օգնականները,
6
գրագիր,
10
վերակացու,
բանտի
բժիշկը
եւ
իր
երկու
օգնականները։
Մահացութիւնը
մեծ
համեմատութեան
է
հասել։
Վերակացուներից
երկուքը
արդէն
մեռել
են։
Առողջապահական
պայմանները
բանտի
մէջ
անտանելի
են։
Բանտը
շինւած
է
250
մարդու
համար,
մինչդեռ
այս
պահուս
այնտեղ
800-ից
աւելի
կալանաւորներ
կան։
Բանտային
շէնքը
գտնւում
է
քաղաքի
ամենացած
տեղը,
ուր
անպակաս
է
տենդը։
Խուցերի
յատակները
ասֆալթից
են
շինւած։
«Դաշնակցութեան
Գործով»
ամբաստանւող
հայերը
երրորդ
եւ
չորրորդ
տարին
է
որ
բանտն
են
գտնւում։
Բոլորին
առողջութիւնն
էլ
խիստ
խախտւած
է։
Շատերը
ծանր
հիւանդ
են
–
թոքախտով,
ոսկրացաւով,
նէօրասթէնիով,
աչքացաւով։
Մի
քանի
հոգի
լուսնոտ
են
գարձել։
Երկու
հոգի
էլ
խլացել
բանտի
մէջ։
Այժմ
էլ
բոլորը
ենթակայ
են
տիֆի
վտանգին,
եւ
հասկանալի
է
որ՝
երկար
բանտարկութիւնից
քայքայւած՝
չպիտի
կարողանան
դիմանալ
այդ
սարսափելի
հիւանդութեանը։
Այս
բոլորը
նկատի
ունենալով
խնդրում
ենք
ձերդ
Գերազանցութիւնից՝
ազատ
արձակել
բանտարկեալները
կամ
փոքրիկ
գրաւականներով
եւ
կամ
երաշխաւորութեամբ,
որովհետեւ
իրանց
ընտանիքները
նիւթապէս
քայքայւած
լինելով,
հնարաւորութիւն
չունեն
մեծ
գումարներ
տալու։
«Դաշնակցութեան
Գործի»
նախնական
քննութիւնը
արդէն
աւարտած
է։
Բանտարկեալների
ընտանիքները
գրեթէ
խելակորոյս
են
դարձել
այն
սոսկալի
վտանգի
հանդէպ՝
որին
ենթակայ
են
իրանց
մերձաւորները»
[1]
։
Մինսդրից
ոչ
մի
պատասխան…։
Սակայն
այդ՝
լոկ
բնական
սարսափն
էր,
իսկ
բռնապետութեան
գործակալները
դրանով
բաւականացող
չեն
–
նրանք
նախանձելի
եռանդով
«բնականին»
կցում
են
եւ
արհեստականը։
Ու
ահա
գելարանը,
մտրակներ,
փոկեր,
տանջանքի
այլեւայլ
ձեւեր…։
Բայց
թող
փաստերը
իրանք
խօսեն։
Բագւի
բանտի
մէջ
էր։
Քննիչի
գործակալները
ուզում
էին
անպատճառ
գաղտնիքներ
իմանալ,
ասել
տալ
կալանաւորին,
Ղ.
Մ.
կարեւոր
բաներ,
որ
գոյութիւն
չունէին։
Երիտասարդը
դիմադրում
էր
յամառօրէն,
ազնւութեամբ։
Եկաւ
«բարձրից»
հրամանը.
–
խեղճի
գանգը
առան
գործիքի
մէջ
եւ
սկսեցին
սեղմել,
ա՛յնքան,
որ
ուշաթափւեց։
Եւ
նոյնը
վերսկսւեց
քանի
մը
անգամ,
կրկնելով
ահաւոր
խօսքը
«մինչեւ
որ
չասես,
մեր
ձեռլից
չես
ազատւիր...
։
Մի
այլ
բանտում,
Թիֆլիս,
բանտարկեալը,
Կ.
Տ.
Մ.
երկու
շաբաթ
շարունակ
ենթարկւեց
սպանիչ
ծեծի,
փոկերով։
Քանի՜
քանի
անգամ
նրա
մարմինը
կապտեց,
ծածկւեց
ուռոյցքներով
–
սակայն
տանջողները
չէին
դադրում,
եւ
խոստովանութիւն
էին
պահանջում...
։
Րօստսվի
բանտը
վկայ
եղաւ
աւելի
ծանր
տեսարանների։
–
Ահա
կալանաւորներից
մէկը,
իրաւաբան
Մետնիկեան,
ամիսներ
ու
ամիսներ
բողոքեց
իր
անմղեութեան
մասին,
դատ
խնդրեց,
քննութիւն
պահանջեց,
սակայն
դատի
տեղ՝
նրան
ցոյց
տւին
մտրակը,
քննութեան
տեղ՝
նրա
երեսին
գոչեցին
«տանջանքի»
ահռելի
անուններ,
ու
անբախտ
կալանաւորը
յուսահատ
ու
ահաբեկ,
խելագարութեան
հասաւ...
։
Ճչում
է
նա,
յուսահատ
խօսքերով
իր
վիշտն
է
երգում
սակայն
այլեւս
նայող,
հասկացող
չկայ։
–
Խելագար
է,
ասում
էին
ամէնքն
ու
անցնում։
Խելագար
է
եւ
հարեւանը
–
ուժակորոյս
մի
ծերունի,
նիհար՝
ինչպէս
կմախք,
եւ
թշւառ՝
ինչպէս
վիշտը։
Գերեզմանի
պահապան
էր
նա
եւ
շիրիմի
աշխարհից
դէնը
աշխարհ
չէր
ճանաչում։
Նրան
էլ
բռնեցին,
–
իր
մեղքը
չը
գիտէ։
Նրան
ճզմեցին
խուցի
մէջ
–
պատճառը
չը
գիտէ։
Նրան
փոկերին
հարւածի
տակ
տանջեցին։
–
Ինչու,
Աստւած
գիտէ։
Եղունգներով
պատերը
քերեց,
պոռաց,
գոռաց,
ճչաց
ու
ճչոցով՝
խելքը
կորցրեց։
Ու
այժմ,
երս
արտասուքի
ծիծաղով՝
ազատութիւն
է
պահանջում,
պահապանը
ցոյց
է
տալս
մտրակը
–
չէ՞
է
որ
խելագար
է…։
Ահա
եւ
մի
այլ
զոհ։
Քահանայ
է
նա,
Տէր
Նիկողայոս
Սողոմոնեան,
Գանձակի
Աղջաղալա
գիւղից։
Բռնեցին,
փակեցին,
տանջեցին,
ու
վշտահար
հայրը
մեռաւ
առանց
իմանալու
իր
յանցանքը։
Մահւան
տագնապի
մէջ,
խեղճ
քահանան
մրմունջով
ու
տնքոցով
հասկացրեց
սենեկակից
բանտարկեալներին,
տանջանքի
այդ
ակամայ
վկաներին,
որ
մեռնում
է.
–
ճչաց,
օդ
խնդրեց,
իր
կնոջ
անունը
արտասանեց,
ուզեց
վերջին
համբոյրը
տալ
իր
զաւակներին…։
Եւ
նրա
վեց
մանկահաս
զաւակներկ,
որ
հօր
փոխարէն
դիակ
ստացան,
երբէք
չիմացան,
ու
չպիտի
իմանան
թէ
ինչու
բռնւեց
իրանց
հայրը,
եւ
ինչու
մեռաւ
օտարութեան
մէջ,
բանտի
խուցերում…։
Երկու
մահ
Երեւանի
բանտի
մէջ
–
զոհերը
Եգիպտացի
երկու
երիտասարդներ։
Ու
մեռան,
հարցնելով
օդին
յառած
մարող
աջքերով,
«ինչո՞ւ
համար»։
Իսկ
վլատիկավկազի
բանտին
մէջ
հոգեվարքի
տանջանքին
ենթակայ
կալանաւորը,
վերջին
ոյժը
հաւաքեց
եւ
այս
խօսքերը
արտասանեց՝
«գիտեմ
պիտի
մեռնեմ,
բայց
գէթ
յանցանքս
իմանամ
ու
այնպէս
մեռնեմ…»։
Մեռաւ
նա,
մեռան
ուրիշները,
հարցը
շրթունքներին,
եւ
դեռ
քանիները
պիտի
մեռնին
նոյն
հարցով…։
Ու
մնացողները,
դժբախտ
ականատեսներն
ու
վկաները
այդ
գերբնական
ողբերգութեան,
ի
տես
բանտից
դուրս
տարւող
դիակների,
վախը
սրտի
մէջ,
եւ
ոխը՝
գլխի
մէջ,
–
մրմնջում
են
յուսահատօրէն։
–«Գուցէ
վաղն
ալ
մեր
դիակները
տանեն։
Բայց
ինչո՞ւ
համար…»։
Ու
մի
օր
տարան
դիակը…։
…
Բանտի
դարպասի
մօտն
էր։
Ահագին
բազմութիւնը
փեթակւած
առաւօտից
իվեր,
սպասում
էր։
Ով
ասես
չկար,
Գիւղացի
ծերունի
քահանան,
որ
եկած
էր
որդուն
տեսնելու.
հեռւից
ոտքով
քալած
գեղջկուհին,
որ
8
ամսից
ի
վեր
զաւակի
երեսը
չէր
վայելել.
Ուսանողը,
որ
հազիւ
թոյլատւութիւն
էր
ստացել
եղբօրը
այցի
գնալ.
ազգականներ
ու
ծնողներ
–
բոլորն
էլ
վշտոտ,
յոգնած,
արիւնակէզ
եւ
տանջալից,
բոլորի
սիրտն
էլ
աչքերն
էլ,
ուշք
ու
միտքն
էլ
կապւած
այդ
դժգոյն
քարերին,
որոնք
բանտի
պատն
են
կազմում,
ու
բոլորի
կրծքի
տակ
մի
իղձ
միայն
–
տեսնել,
գէթ
մի
անգամ,
գէթ
մի
վայրկեան,
սիրական
կալանաւորը
ու
լսել
նրա
շրթունքներից
մի
ձայն,
մի
յուսատու
խօսք…։
Ահա
դարպասը
բացւեց։
Սրտատրոփ
բազմութիւնը
շարժւեց,
ինչպէս
փոթորկւած
ալիք,
ու
իսկոյն՝
կայծակնահարի
նման՝
յետ
խաղաց.
–
Դարպասի
մէջ
դագաղ
երեւաց…։
Բազմութիւնը
քարացաւ։
Ու
երբ
քահանայի
հրամանով,
բաց
դագաղը
վար
դրին
կրօնական
աղօթք
ասելու,
բոլոր
աչքերը
դարձան
դէպի
նա…։
Ո՞վ
էր
նա…։
–
Բալա՛ս!
ճչաց
մի
կին։
Բառ
չէր
այդ,
այլ
անմարդկային
մի
ճիչ,
որ
շանթեց
բոլորը,
եւ
պառաւ
մայրը
նետւեց
դէպի
դագաղը,
ինչպէս
կայծակ։
Ոսկրացած
բազուկներով
դագաղը
գրկած,
նա
իր
դէմքը
խրեց
սառած
դէմքի
մէջ,
ապա
գլուխը
վեր
առած՝
նայեց
մարդոց,
նայեց
երկինք,
ու
նորից
խրվեց
զաւակի
դէմքի
մէջ,
որ
ինքը
վիշտն
էր,
անհուն
եւ
անսահման...
–
Բալա՜ս։
. . . . . . . . . .
Եկած
էր
բալան
վայելելու,
Ու
միայն
դիակը
տեսաւ...
։
[1]
Այդ
գուժկան
հեռագրի
առիթով
Պետերպուրգի
մամուլի
մի
օրգան
«Րէչ»
լրագիրը
հրատարակեց
հետևեալը.
–
«Բանտարկեալների
վիճակը
իսկապէս
զարհուրելի
և
ուղղակի
յուսահատական
է։
Առանց
սոսկումի
չէ
կարելի
երևակայել՝
որ
երկարատև
բանտարկութիւնից
հիւանդ
և
հիւծւած
այդ
անձերը
փակւած
են
վարակւած
և
մինչև
բերանը
լեփ
լեցուն
բանտի
մէջ։
յիսուն
հոգի
խծկւած
են
մի
խուցի
մէջ,
և
բոլորին
են
պառկցնում
սառ
յատակի
վրայ։
խուցի
մէկ
անկիւնը,
ուր
գտնւում
են
հաշտարխանցի
հայերը,
կոչւում
է
«Սև
Քաղաք»։
Ցերեկը
նոյնիսկ
այնքան
մութ
է,
որ
իրար
ճանաչելու
համար՝
բանտարկեալները
ստիպւած
են
լուցկի
վառել։
Ձմռան
առաւօտները
այս
խուցի
մէջ
գտնւողներից
շատերը
ուշաթափւում
էին։
Հայերի
մեծամասնութիւնը
բանտ
մտաւ
առողջ
վիճակի
մէջ,
իսկ
այժմ
շատերը
ընդմիշտ
կորցրել
են
իրանց
առողջութիւնը։
Եւ
այբ
դեռ
պատիժը
չէ,
այլ
միայն
«
նախնական
բանտարկութիւն
»ը,
որ
գործադրվում
է
մինչև
իսկական
դատավարութիւնը,
մինչև
իսկական
դատավճիռը,
որ
յաճախ
անպարտութեամբ
է
վերջանում։
այս
ոչ
այլ
ինչ
է,
եթէ
ոչ
մահափորձ
այն
մարդոց
դէմ,
որոնց
յանցանքը
տակաւին
հաստատւած
չէ.
սա
«նախնական»
միջոց
չէ,
այլ
ամենասոսկալի
տանջանք,
նոյն
մահապատիժը,
բայց
աւելի
դանդաղ,
ուստի
և
աւելի
վատթար»։