ՄԱՍՆ
ԱՌԱՋԻՆ
Ա.
Է՛նտեղ,
ուր
տեղի
ունեցաւ
կարմիր
օրերի
հրաշալի
անցքը,
էնտեղ
Հայաստանի
սիրտն
է
—
Վան։
—
Արեւելեան
կողմից
հովանաւորուած
Վարագա-Արծուի
սարի
կանաչապատ
ու
ծաղկապատ
չքնաղատես
գագաթներով։
Արեւմուտքից
եզերուած
Կապուտաչեայ
ծովակի-ծփան-ծփծփան
ջրերով։
Հիւսիսից
եւ
հարաւից
պահպանուած
գեղեցիկ
բլրաշարքերով,
կանանչ
ու
համասփիւռ
ծառաստանների
մէջ
խոխոջուն
աղբիւրներով,
քչքչան
առուներով,
փրփրան
գետակներով,
զար-զարդարուած,
գեղարուեստօրէն
պճնուած,
առօք-փառօք
նստել
է
Վանը՝
Հայաստանի
սիրտը,
այստեղ
դրախտ
է
այստեղ՝
բնութեան
այս
անզուգական
գեղեցկուհու
ծոցումը,
կեանքը,
մշտազուարթ,
երջանիկ
եւ
խաղաղ
պիտի
լինէր…։
Բ.
1895
թուին
էր…
Հայութիւնը
գտնւում
էր
ծանր
ու
պատմական
հազուադէպ
մի
շրջանի
մէջ.
մի
տարի
առաջ
Սասունի
քաջերը
աշխարհը
ցնցեցին
իրենց
անզուգական
կռուի
թնդիւնով,
աշխարհը
զարմացաւ
ստրկացած
հայի
զարթնումի
կորովի
կռուին,
լաց
եղաւ
Սասունի
կանանց
եղերական
վիճակին։
Թուրք
դարաւոր
բռնապետը
սոսկաց,
երբ
զգաց
իր
անզօրութիւնը
—
խեղդելու
հայկական
ըմբոստացումի
գոռ
ձայնը…
տեղի
տուեց,
զիջեց
ստորագրել
եւ
ընդունել
Մայիսեան
(11)
բարենորոգումների
հանրածանօթ
Ծրագիրը,
որ
չիրագործուեցաւ
շնորհիւ
սուլթան
Համիտի
եւ
իր
փոքր
եղբայր
սուլթան
Նիկօլայի։
Հայկական
հարցը
մեծ
անհանգստութիւն
էր
պատճառում
Բալթիկի
եւ
Բոսֆօրի
ափերին
կզկզած
թուրք
եւ
ռուս
սուլթաններին,
գիշերը
քուն
չկար,
ցերեկը
դադար,
պէտք
էր
ճար
գտնել,
պէտք
էր
միջոց`
այս
անհանգստութիւնից
ազատուելու
համար
եւ
երկու
սուլթան
եղբայրները
չդժուարացան
դրանում,
դարմանը
գտնուած
էր,
միջոցը
հեշտ
եւ
վճիռը
տրուած,
պէտք
էր
հայերին
կոտորելով
ջնջել…
Սուլթան
Նիկօլաի
կարգադրութեամբ
եւ
սուլթան
Համիդի
հրամանով
վճիռը
սկսուեց
գործադրուել
1895ի
Սեպտեմբերից:
Արքայական
հրամանը
արեան
ծով
դարձրեց
Պօլիս,
Տրապիզոն,
Կարին,
Սեբաստիա,
Ակն,
Խարբերդ,
Բաղէշ,
Էնկիւրի,
Եդեսիա,
Արաբկիր,
Թոքաթ
եւ
վերջապէս
Վասպուրականի
գաւառները,
բայց
Վանը`
հայութեան
այդ
զարկերակը,
թուրքի
աչքի
փուշը
դեռ
մնում
էր…
Դրութիւնը
կատարելապէս
փոխուեց…
Բարենորոգումների
երջանիկ
յոյսերով
օրօրուող
եւ
ուրախացող
թիւրքահայը
ցնցուեց,
սարսռեց
երբ
երազ
օրերի
փոխարէն
տեսաւ
արիւն
եւ
մահը…
մի
օր
առաջ
նա
օրհնում
էր
իր
յեղափոխական
զաւակներին,
Սասունի
քաջերին
ու
Մուրատին`
Մայիսեան
ծրագրի
ստորագրուելու,
Հայկական
խնդրի
առաջին
շղթան
փշրուելու
առթիւ.
այսօր
նա
անիծել
սկսեց`
նոյն
բերանով`
երէկւայ
իր
օրհնածներին,
ի՜նչ
հիասթափութիւն:
Երէկ
մենք
Վարագայ
պերճ
ու
բարձր
լանջի
վրայ,
աննման
Գեալիի
մէջ
երգ
ու
պարով,
նւագածու
խմբերով
ծրագրի
ընդունուելու
տօնն
էինք
կատարում,
հանդէսներով
ու
ցնծութեամբ
դիմաւորել
էինք
պատրաստւում
նոր
օրերին,
բայց
այսօր,
ահա՛
հասաւ
Պոլսի
կոտորածի
բօթը,
Տրապիզօնի
գոյժը,
Կարինի
ողբը,
եւ
այսպէս
շարունակաբար…
Երէկ
եւ
այսօր…
ի՜
նչ
անսահման
անջրպետ,
ի՜նչ
հակադրութիւն…
Այսպէս,
ահա,
մէկը
միւսի
յետեւից
յաջորդաբար,
մի
զարմանալի
արագութեամբ,
մեզ
հասնում
էին
հայաբնակ
բազմաթիւ
կեդրոնների
կոտորածների
սոսկալի
լուրերը,
95-ի
աշունը,
Հայաստանն
ու
Փոքր
Ասիան
եւ
նոյն
իսկ
Բոսֆորի
եւրոպական
ափերը,
ձիւնի
սպիտակ
սաւանի
փոխարէն
հայկական
արիւնի
կարմիր
սաւանով
ծածկւեցին,
ամենուրէք
մահ,
համատարած
ալան-թալան,
անտանելի
սարսափ
եւ
վերջապէս
սով
ու
գաղթականութիւն…
ու
երբ
դրութիւնը
ամենուրէք
այսպէս
ծանր
էր,
երբ
իւրաքանչիւր
հայաբնակ
վայր
դողում
էր
մահմետական
բռնապետութեան
եւ
նրա
հլու
մոլեռանդ
հետեւորդների
յօրինած
անտանելի
կացութեան
դէմ,
երբ
օսմանլին
ու
քուրդ,
գնչուն
ու
չէրքէզը
եւ
նման
գազաններ
արեան
ծարաւ,
ալան-թալանի
կարօտ`
զուլում
էին
տարածում,
երբ
բիրտ
կառավարութիւնը
առիթներ
էր
ստեղծում
կոտորածներ
սարքելու,
Վանը
անսասան
մնաց,
Վանը`
որ
թուրքի
սրտի
ցաւն
էր
տասնեակ
տարիներից
ի
վեր
սատանի
տօմարում
արձանագրւած,
Վանը`
որ
անտանելի
անհանգստութիւն
էր
պատճառում
Բոսֆորի
արքայ
գիշերապահին…
Գ.
Արդէն
աշուն
էր…
Վասպուրականի
գաւառներից
եւ
գիւղերից
սպանութեանց
եւ
աւար
աւերումի
բօթերը
թափւում
էին
Վան,
գաղթականների
եւ
փախստականների
ահագին,
բայց
ողորմելի
եւ
եղկելի
խմբերը
շարան
շարան
գալիս
էին
քաղաք,
սարսափը
աննկարագրելի
էր։
Ժողովուրդը
օրից
օր
դողսիրտ
սպասում
էր
կտրելու
օրւան,
—
այսօր
կը
կտրեն,
էգուց
կը
կտրեն,
այս
ահռելի
միտքն
էր
իւրաքանչիւր
հայի
հոգին
մաշողը,
սիրտ
կտրտող
էր
կտրելը…
իսկ
կառավարութիւնը
եւ
հայերին
կոտորելու
համար
յայտնապէս
կազմակերպւած
կոտորող
մասնաճիւղերը,
աւելի
անհանգիստ,
աւելի
մտատանջ
քան
հայերը,
չէին
համարձակւում
դեռ
գործի
սկսել.
մինչ
այլուր,
մի
ժամւան
մէջ,
վճռում
եւ
ամէն
ինչ
վերջացնում
էին
առանց
անհանգիստ
լինելու։
Այստեղ
գործը
ծանր
էր։
Անհանգիստ
եւ
վրդովուած
էր
Օսմանեան
կառավարութիւնը,
հեշտ
չէր
կոտորածի
սեւ
գործը
Վանում
սուս
ու
փուս
գլուխ
հանել,
հեշտ
չէր
Վանեցու
հետ
գլուխ
դնելը,
նա
գիտէր
որ
Վանում
յեղափոխական
ոյժ
կար,
ըմբոստացման
սուրբ
կռիւը
տալու
ուժեղ
բազուկներ
կային։
Տասնեակ
տարիների
ընթացքում
յեղափոխական
կարապետ
գործողների
է՛ն
կարող
եւ
անձնւէր
աշխատանքը
իր
բարերար
արդիւնքը
երեւան
հանեց։
Պատմական
ճշմարտութեան
դէմ
չմեղանչելու
համար
պէտք
է
խոստովանիլ
այստեղ,
որ
Վանը
իր
ամբողջ
յեղափոխական
պատրաստութեամբ,
իր
աննման
կարմիր
օրերով
պարտական
է
գլխաւորապէս
Հայրիկի
եւ
Մ.
Փորթուգալեանի
կորովի
գործունէութեանը
եւ
ապա
նրանց
սաների
—
Վանի
այդ
յեղափոխական
ռահվիրաներին։
Բայց
ցարդ
անծանօթ
մնացած
Աւետիսեանների,
Ագրիպասեանների,
Օտեանների,
Բաղէշցեանների,
Փանոսի,
Ղարաբէկի
եւ
նմանների
անձնուրաց
գործունէութեանը,
գուցէ
ուրիշ
անգամ
ինձ
հնար
լինի
վերադառնալ,
եւ
այդպիսով
տալ
Վանի
1880-96
շրջանի
անցքերի,
գործիչների
եւ
ժողովրդական
կեանքի
իրական
պատմութիւնը։
Այո՛,
յեղափոխական
քարոզը,
յեղափոխական
աննկուն
գործը
արդէն
պատկառելի
էր
Վանում,
այնքան
պատկառելի,
որի
առաջին
թափից
անգամ,
արդէն
ակնածում
էր
օսմանեան
կառավարութիւնը։
Մինչ
միամիտ
ժողովուրդը
ազատութեան
մօտալուտ
նախօրին
ցնծութեան
եւ
ուրախութեան
մէջ
մոռանում
էր
իր
իսկական
ծանր
դրութիւնը,
յեղափոխականը՝
նրա
պահապան
հրեշտակը,
գիտակ
օրւայ
կացութեան,
ամառւանից
ռազմական
պատրաստութեան
մէջ
էր,
յեղափոխական
զինակիր
խմբեր
մէկ-միւսի
յետեւից
Վան
էին
մտնում,
Աւետիսեան,
Մուշեղ,
Մարտիկ
եւ
այլ
կարող
կազմակերպող
—
մարտիկ
ղեկավարներ
գալիս
միանում
էին
արդէն
եղածներին։
Դ.
Գաւառներից
հասնող
թալանի,
արիւնի
եւ
կոտորածի
լուրերը,
կառավարութեան
առաջին
փորձերը
Վանի
արուարձանում,
ազդարար
նշաններն
էին…
Կառավարութիւնը
բացարձակապէս
վախենում
էր
կռւի
դուրս
գալուց,
Եըլդըզը
վրդովուած
էր,
իր
կառավարութեան
իսկական
բարեկամ
եւ
գիտակ
Վանի
կուսակալը՝
Նազըմ
փաշան
նոյնպէս
հակառակ
էր
կոտորածի,
իսկ
թուրք
ֆանատիկ
ամբոխը,
թէեւ
անհամբեր
սպասում
էր
իր
սիրելի
օրւան,
բայց
բառիս
բովանդակ
նշանակութեամբ
վախենում
էր,
ըստ
իր
առասպելական
կարծիքին,
Վանում
հաւաքուած
հազարաւոր
ֆէդայիների
անունից։
Սխալ
է
այն
կարծիքը
Վանի
կոտորածի
յետաձգման
մասին
իբր
թէ
վանեցիները
խելացի
եղան
եւ
առիթ
չտուին
գրգռելու
եւ
կոտորած
սկսելու։
Առիթներ
ստեղծել,
պատճառներ
հնարել
դժուար
չէր
օսմանցու
համար,
բայց
ժամանակը
չէր,
այդ
սխալ
կարծիք
կազմողները,
թող
երբէք
չը
մոռանան
իրականութիւնը
ա՛յն
փաստը
որ
Վանում
աւելի
շատ
եղան
առիթներ․
հայերը
աւելի
անզգոյշ,
յեղափոխականները
աւելի
յանդուգն
եղան,
բայց
կառավարութիւնը
երբէք
դրանք
առիթ
չհամարեց,
պատճառ
չը
բռնեց
կոտորած
սկսելու
եւ
իրեն
արդարացնելու
համար…
թող
փաստերը
խօսեն։
96-ի
աշնան,
Վանից
մէկ,
մէկ
ու
կէս
ժամ
հեռու
ընկած
Ֆարուխ,
Յսկի-Բակ,
Դարման-Գեղ
եւ
Կողպանց
գիւղերը
ենթարկուեցան
քրդական
յարձակման,
գիւղացիները
հաւար
բերին
քաղաք,
օր
ցերեկով,
յեղափոխական
երեք
կտրիճներ
—
Ղարաբէկ,
Սանօյի
Կարօն
եւ
Դրբէն
օգնութեան
հասան
թալանւող
գիւղերին,
մի
քանի
օր
աննման
ճարպիկութեամբ
կռւեցին
քրդերի
դէմ,
խլեցին
նրանցից
բոլոր
աւարը,
սպաննեցին
մի
քանի
տասնեակ
քիւրդերի։
Այս
տեղի
ունեցաւ
կառավարութեան
քթի
տակը,
նա
տեսաւ
այս,
բայց
աչքերը
փակեց,
ձայն
չտուեց։
Յեղափոխական
զինուորական
պահակ
խմբերը
շատ
անգամ
թուրք
գիշերապահների
հանդիպեցին,
վերջինները
ձայն
չտալուց
զատ
զինուորական
բարեւի
էին
կանգնում,
նոյն
իսկ
զինաթափ
լինում
մինչեւ
մերոնց
անցկենալը,
իսկ
մի
անգամ
մի
յանդուգն
թուրք
զինւոր
երբ
փորձեց
բռնել
մեր
տղերքից
մէկին,
խմբապետ
Մուշեղի
հրամանով
գնդակահար
գետին
գլորեցին
նրան,
հայաբնակ
(Արարուց)
թաղի
մէջ։
Կռիւն
սկսեց
հայերի
կողմից…
96ի
հոկտեմբերին
Վասպուրականում
տեղի
ունեցած
տխուր
անցքերի
լուրը
Սալմաստ
է
հասնում,
Արմէնական
եւ
Դրօշակեան
մի
քանի
տասնեակ
զինուորներ
օգնութեան
հասնելու
բուռն
ցանկութեամբ
Ներսէսի
եւ
Նիկօլի
առաջնորդութեամբ
շտապում
են
արիւնաներկ
Հայրենիք,
իրենց
արիւնն
էլ
սիրելիների
արիւնին
խառնելու,
ինչպէս
ասում
էր
նոյն
կտրիճներին
ընկերացող
անմահ
Ուստա
Փանոսը:
Կտրիճների
խումբը
բուք
բորանի,
ցուրտ
ու
սառի
մէջ
բարձր
սարերով,
անդնդախոր
ձորերով,
անհուն
դժուարութեամբ
հազիւ
Սարա
հասած,
բաց
դաշտում,
Էնգիզի
փոքրիկ
բլուրների
ստորոտում,
պաշարւում
են
մի
խումբ
կանոնաւոր
զինուորներով,
եւ
հազարաւոր
կատաղի
քիւրտերով,
սկսւում
է
ահեղ
կռիւը,
որ
մինչեւ
ուշ
գիշեր
սոսկալի
ուժգնութեամբ
շարունակւում
եւ
վերջանում
է
հայ
քաջերի
փառաւոր
յաղթութեամբ,
թշնամին
կորցնում
է
ութսունից
աւելի
մարդիկ
եւ
մի
քանի
նշանաւոր
քիւրտ
աղաներ,
մինչ
մերոնցից
միայն
երեք
զոհեր
են
լինում.
միւս
օրը
Բօղազքեասան
հայաբնակ
գիւղում,
դարձեալ
տեղի
է
ունենում
մի
աննման
կռիւ,
անզուգական`
մեր
յեղափոխական
պատմութեան
մէջ
—
միայն
տասն
եւ
մէկ
քաջեր,
Դաւիթ,
Զէյթունցի
Հաճին,
Նիկօլ,
Ներսէս,
Ուզուն
Խեչոն,
Ս.
Օտեանը
եւ
ընկերները,
մի
ախոռի
մէջ
պաշարւում
են
թշնամու
մի
կատաղի
խմբով,
որոնք
սկսում
են
երդիկներից
գնդակահարել
ախոռում
պատսպարւողներին,
երբ
անյաջող
է
անցնում
իրենց
այս
փորձը,
խոտի
եւ
փուշի
ահագին
դեզեր
են
կանգնեցնում
դրան
դէմը
եւ
կրակ
տալիս,
ծուխը
հետզհետէ
անտանելի
է
դառնում
եւ
սպառնում
խեղդամահ
անել
մեր
քաջերին,
երբ
սրանք
արդէն
պատրաստուած
են
լինում
մի
օրհասական
փորձ
սկսել,
—
հերոսները
միանգամից
անակնկալ
մի
թափով
ախոռի
դուռը
ջարդելով`
դուրս
են
սլանում
դժոխային
կրակի
հրեղէն
լեզուների
միջից,
եւ
որպէս
հրեղէն
ոգիներ
թափւում
թշնամու
վրայ,
կրակում
իրենց
մահասփիւռ
հրացանները,
որոնց
կենազրաւ
գնդակները
գետին
են
տապալում
Չնդի
ու
Շաւէշ
երկու
հրէշ
ցեղապետներ
եւ
հինգ
ուրիշ
քիւրտեր,
մնացած
հեծեալները
սարսափած
ջան-ֆէդաների
այս
մահաբեր
յարձակումից`
փախչում
են,
մեր
հերոսները
ցեղապետների
դիակները
կողոպտելուց
յետոյ
նստած
նրանց
ձիերի
վրայ,
սլանում
են
դէպի
Հաֆթա-դաղի
բարձունքը
ուր
դարձեալ
ենթարկւում
են
քրդերի
ստուարացած
եւ
կատաղած
վոհմակի
յարձակման,
բայց
քրտերը
բազմաթիւ
զոհեր
տալով
կորագլուխ
հեռանում
են,
բարձր
Հաւթա-դաղի
գլխին
թառած
դիւցազուն
քաջերին
անիծելով…:
Այս
բոլորը
տեղի
ունեցաւ
Վանից
միայն
տասն
ժամ
հեռաւորութեան
վրայ,
հայ
կտրիճների
Վան
մտնելը
շատ
լաւ
գիտցաւ
կառավարութիւնը
եւ
էլի
լռեց:
Այսպէս
օրից
օր,
երկուստեք,
միմիանցից
վախենալով
սպասւում
էր
անխուսափելի
ընդհարումը.
հայերն
զգուշութեան
համար
շաբաթներով
քաղաք
չէին
իջնում
եւ
շուկան
բաց
անում,
իսկ
խելացի
կուսակալը,
հայաբնակ
թաղերի
բոլոր
պահակախմբերը,
ոստիկան
թէ
զինուոր
հեռացնել
տուեց…:
Ե.
Ձմեռը
վրայ
հասաւ:
Եըլդըզը
եւ
նրա
հետ
կոտորածի
աւարառութեան
անօթութեամբ
տառապող
Վանի
թուրք
խմբակները
կոտորածի
պատասխանատուութեան
ծանրութիւնը,
հայկական
դիմադրութեան
սարսափը
եւ
այս
բոլորի
հետ
Նազըմին
հայերի
բարեկամ
կարծելու
գաղափարը,
նրա
անընդունակութիւնը
Վանի
հայերը
կոտորելու
գործում,
—
Յունւարի
ցրտերին
Վան
բերել
տուին
սուլթանի
սիրելի
թիկնապահներից
Սաադէդդին
փաշաին,
կարմիր
գազանի
կարմիր
սիրելին:
Այս
արնախումը
յանձն
էր
առել
կատարելու
այն
եղեռնը,
ղեկավարելու
այն
կռիւը,
որ
երկար
ժամանակ
չէին
կարողացել
անել
շատ
ուրիշները…:
Սաադէդդինն
էլ
շուար
մնաց,
նա
ուխտել
էր
Վան
հասնելուց
անմիջապէս
յետոյ
սեւ
կապել
տալ
վանեցի
հայուհիներին,
բայց
այժմ
երբ
Վան
հասաւ,
նա
էլ
սկսեց
պատկառել,
նա
էլ
ակնածեց
եւ
ակամայ,
աննկարագրելի
երկչոտութեամբ
գլուխ
խոնարհեց
յեղափոխական
ուժի
առաջ:
Սաադէդդինն
էլ
համոզուեց
խորհրդաւոր
եւ
անախորժ
ժամանակը
չէ-ի
անտանելի
իրականութեան,
պէտք
էր
պատրաստուել,
պէտք
էր
սպասել
յարմար
ժամանակի:
Մինչ
թուրք
կառավարութիւնը,
արնախումների
հռչակաւոր
Եըլդըզի
բռնապետը,
մահմետական
մոլեռանդ
ամբոխի
եւ
քրդական
կատաղի
ցեղերի
հետ
պատրաստւում
էր,
մինչ
հայ
յեղափոխական
վարիչները
աննման
եռանդով
եւ
փութկոտութեամբ
զինւորական
խմբեր
կազմակերպում
եւ
ռազմական
այլ
պատրաստութիւններ
տեսնելով
էին
զբաղուած,
եւ
վերջապէս
երբ
քաղքցին
այսօր-էգուց
սպասում
էր
սրտատրոփ,
կտրելու
մահահոտ
օրւան,
Վասպուրականի
ամէն
կողմերից,
հայ
թշուառ
շինականները,
ահագին
բազմութեամբ
քաղաք
էին
թափւում
պատսպար
ու
հաց
գտնելու…:
Զ.
Նկարագրել
գիւղերից
փախչող
գաղթականների
թշուառութիւնը
ես
չեմ
փորձում,
որովհետեւ
թէ՛
դժուար
է
եւ
թէ՛
դրա
համար
պէտք
է
մի
յատուկ
եղերերգութիւն
գրել:
—
Ահա՛
անբաղդ
գաղթականների
ստուար
խմբերը,
ահա՛
կողոպտուած
ու
թալանուած,
ջարդուած
ու
վիրաւոր,
մերկ
ու
ոտաբոպիկ
մայրերի,
հարսերի
եւ
աղջիկների
աչքերից
կախուած
արտասուքի
շիթերը,
որոնք
սիրելիների
ողբերգական
մահն
են
լալիս,
այդ
աչքերը,
այդ
դէմքերը
մի-մի
պատմական
գրքեր
են…
հայրեր
յուսակտուր
եւ
այլանդակուած,
երիտասարդները
վրէժի
բոցը
սրտերում,
այրւում-մրկւում
են
անճար-անզէն,
անօթի
ու
ցրտատար
փոքրիկների
լաց
կականը
ամբողջացնում
է
փախստական
գիւղականների
եղկելի
խմբերի
կատարեալ
թշուառութիւնը:
Լցուել
են
եկեղեցիների
բակերը,
ուսումնարանները,
բաղխում
են
քաղքցի
ախպօր
դռները,
մի
ապաստան,
մի
բրդիւճ
հաց
են
ուզում,
եւ
բացւում
են
դռները,
քաղքցին
հիւրասիրում
է
իր
շինական
ախպօրը:
Չնայելով
որ
վանեցին
ոչինչ
չէր
խնայում
իր
շինական
եղբօր
ցաւն
ամոքելու,
փորը
կշտացնելու
եւ
նրա
մերկութիւնը
ծածկելու
համար,
բայց
այդ
բոլոր
ջանքերը
անբաւական
էին
սարով
ցաւերը
թեթեւցնելու,
ծով
արտասուքը
ցամաքեցնելու
եւ
նրա
անհուն
թշուառութիւնը
մխիթարելու:
Նիւթական
ահագին
օգնութիւն
էր
հարկաւոր
եւ
այդ
բարեբաղդաբար
հասաւ:
Բողոքական
միսիոնարները,
իրենց
հիւանդանոցով,
գաղթականաց
ձրի
ու
թարմ
հաց
մատակարարող
փուռերով,
ընդարձակ
գործարանով,
ամոքում
եւ
պահպանում
էին
հայ
թշուառների
բազմութիւնը:
Ամերիկուհի
Մ.
Քըմպըլը
իր
մայրական
խանթակաթ
սիրով,
դժբաղդներին
եւ
վիրաւոր-հիւանդներին
փութահաս
օգնութեամբ,
յեղափոխական
վիրաւորներին
ձրի
քրոջ
սիրով
հասցրած
դեղօրայքով
եւ
իր
իսկ
ձեռքերի
գաղտագողի
բժշկութեամբ
մի
մարդասէր
եւ
գովելի
գործ
կատարեց,
որով
անմոռանալի
անուն,
անջինջ
յիշատակ
թողեց,
մի
անուն,
որ
միշտ
օրհնուի
պիտի
—
կեանք-սփոփանք
եւ
մխիթարանք
սփռեց,
մինչեւ
երեկոյ
անդադար,
երբէք
յոգնել
չգիտցող
Ամերիկուհին
շրջելով
հայոց
թաղերը
եւ
թշուառների
բնակարանները…
Այսպէս,
անսահման
թշուառութեան
մէջ,
կիսաքաղց,
կիսամերկ,
բայց
մշտական
ահ
ու
սարսափ
սրտերիս,
անցկացրինք
սեւ
ձմեռը
իր
սրտով
եւ
նեղութիւններով։
Մեր
մայրերն
անիծեցին
սեւ
ձմեռուան
եւ
ասին
—
էրթալդ
էլնի
եւ
գալդ
չելնի
սեւ
ձմեռ…
Է.
Եկաւ
գարունը։
Կատաղած
գազանը
—
Սաադէդդինը
դուրս
եկաւ
Վանից
եւ
սկսեց
շրջել
Վասպուրականի
քիւրտ
աշիրաթների
մէջ
հրահանգելու
եւ
խրախուսելու
վայրենի
քիւրտերը,
մօտալուտ
կոտորածը
անահ-աներկիւղ
առաջ
տանելու
համար,
միւս
կողմից
Վան
հաւաքուել
սկսեցին
կանոնաւոր
զօրքերի
բազմաթիւ
խմբեր,
որոնք
օր
ցերեկով,
կրուպպի
թնդանօթների
հետ
թափօրներ
տալ
սկսեցին
հայոց
փողոցներում,
մահ
ու
սարսափ
տարածելու
համար։
Կառավարութիւնը
կարգադրեց
հեռացնել
քաղաքից
բոլոր
գաղթականներին,
եւ
ամենախիստ
միջոցներ
ստեղծեց
այդ
միտքը
իրագործելու,
բայց
ապարդիւն
անցաւ։
Նենգ
օսմանլին
հեռացնել
էր
ուզում
գիւղացիներին,
քաղաքից
դուրս,
խուլ
անկիւններում,
իր
սեւ
գործը
աւելի
հեշտութեամբ
վերջացնելու
յուսով,
բացի
այդ,
նա
հաւատում
էր
որ
բոլոր
յեղափոխականները
գիւղացու
տարազ
են
կրում
եւ
այդ
միջոցով
ազատ
շրջում
են
քաղաքում։
Ծառերի
ծաղկելու,
դաշտերի
կանաչելու,
սարերի
զարդարուելու
եւ
բնութեան
փոյթեռանդ
զարգանալու
եւ
պճնելու
հետ,
օրից
օր
մերձենում
էր
սեւ
կոտորածի
սեւ
ուրուականը,
նա
այլեւս
անխուսափելիօրէն
մօտեցել
էր,
դրան
հաւատում
էին
ամէնքը։
Ահաւոր
օրերի
գալուստը,
կարմիր
օրերի
շուտափոյթ
հասնելը
սկսեց
անհանգիստ
անել
ե՛ւ
մեր
յեղափոխական
պետերին։
Վանի
ամենայայտնի
ռազմիկները
եւ
ղեկավարները
—
Գարեգին,
Ղարա-բէկ,
Ներսէս,
Դրբէն,
Ֆարհատ
եւ
ընկերներ
ձիաւոր
խմբով
Սալմաստ
գնացին
զէնք
փոխադրելու,
սահմանն
անցած,
նրանց
Խոյում
ձերբակալեց
Պարսից
կառավարութիւնը։
Նիկօլ,
Շատախցի
քաջ
Շէրօն
40-50
ընկերներով
նոյն
նպատակով
դարձեալ
Սալմաստ
մեկնեցան,
սահմանագլխում
—
Դէրէկի
վանքում
կռուելուց
յետոյ՝
նրանք
էլ
Սալմաստում
ձերբակալուեցին…
Սրանք
դժբաղդութիւններ
էին,
որոնք
ծանր
կորուստների
պատճառ
դարձան։
Սաադէդդինը
հասած
համարեց
ըղձալի
օրը,
—
գարուն
է,
սար
ու
դաշտ
բացուած,
քիւրտ
աշիրէթների
անմիջական
օգնութեան
հասնելը
հեշտ,
հայ
յեղափոխականների
ոյժը
թուլացած
կարեւոր
ընկերների
բացակայումով…
Ը.
Յունիսի
2-ին,
կիրակի,
Այգեստանի
Մեծ-Քէնդըրչի
թաղում
յեղափոխականների
հետ
ընդհարուելու
եւ
կոտորած
սկսելու
միակ
դիտումով,
կառավարութիւնը
բազմաթիւ
հեծեալ
զինուորներով
եւ
ոստիկաններով
պաշարեց
գիշերով
ամբողջ
թաղը
եւ
խուզարկեց
Տէրօենց-Վազգենենց
տունը,
ուր
իբր
թէ
վտանգաւոր
թղթեր
գտան,
ձերբակալեցին
Օր.
Զարուհի
Տէրօեանին
—
որն
մինչեւ
այսօր
էլ
հեծում
է
աքսորանքի
մէջ
—
նրա
մօրը
եւ
անապատական
երկու
աբեղաների…
Բայց
կառավարութիւնը
իր
իսկական
նպատակին
հասնել
չկարողացաւ։
Խուզարկութեան
օրը
նկատելի
էր
թուրքերի
անսովոր
անհանգստութիւնը
եւ
կատաղութիւնից
այլանդակուած
դէմքերը։
Այդ
գիշերը
տեղի
ունեցաւ
եւ
սաստիկ
հրացանաձգութիւն։
Շուկան
մի
ամբողջ
շաբաթ
փակ
էր։
Կառավարութիւնը
երբ
տեսաւ
իր
սկսած
փորձի
անյաջող
վիճակը՝
Կարադաղի,
այնպէս
էին
անւանում
թուրքերը
Մեծ
Քէնդրչիի
շրջանին,
—
եւ
իսկապէս
այս
թաղը
արժէր
այդ
անուան,
այստեղ
ծնան
ու
սնան
Վասպուրականի
ընտրելագոյն
զաւակները՝
Աւետիսեան
Մկրտիչ
եւ
Գրիգորիս,
Օտեան
Գէորգ
եւ
Սեդրակ,
Գարեգին,
Ուստա
Փանոս,
Փանոս
Թ.
Վազգէն
եւն.
եւն.
—
խուզարկութեան
անուան
տակ
սկսուած
կռիւը
թողեց
եւ
դիմեց
ամենավատթար
միջոցի…
Կիրակի՝
լոյս
երկուշաբթի
գիշերը.
Այգեստանի
արեւելեան
կողմ,
բաց
դաշտի
մէջ,
Վարագայ
աչքերի
առաջ
Ուրբաթ
Առուի
ափերի
վրայ
խմբուած
թուրք
զօրքը,
կէս
գիշերն
անցած
սկսեց
խմբական
անընդհատ
հրացանաձգութիւն
եւ
չարագուշակ
փողահարումը
մինչեւ
արշալոյսը։
Դա
սարսափելի
անցքերի
սկսուելու
ազդանշանն
էր։
Սկսուե՜ց
արդէն։
Թ.
ԿԱՐՄԻՐ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Առաւօտ
էր.
—
Յունիսեան
չքնաղատես
մի
օր,
արեւն
սկսեց
նազանի
հարսի
նման
բարձրանալ
Արծուի-Վարագայ
չքնաղ
սնարի
ամենաբարձր
կէտից՝
Գալիլիայից,
ջրից
բաժանուել
դժուար
էր
նրան,
բայց
իր
ոսկեհուռ
ճառագայթները
երկար
ժամանակ
գրկախառնուած
համբուրեցին
եւ
փայփայեցին
լերան
գագաթը,
սփոփեցին
նրան,
ապա
անթիւ
անհամար,
գունագեղ
եւ
փլփլուն
ցրուեցին
Վանի
ծառազարդ
եւ
կանաչածածկ
մակերեւոյթը,
դաշտերի
ծաղկազարդ
երեսը,
լեռների
ծաղկապսակ
լանջերը,
փայլեցնելու
ջրերի
անհանգիստ
ալեակները
եւ
կապուտ
ծովակի
փրփրան-արծաթաջրած
ալիքները։
Բնութիւնը
աննման
էր,
նրա
նկարի
ներդաշնակութիւնը,
գոյների
աննման
պէսպիսութիւնը՝
սքանչելի,
ամբողջութիւնը՝
չնաշխարհիկ,
երեւի
նա
չգիտէր
թէ
ինչեր
են
կատարուելու
մի
քանի
ժամ
յետոյ,
թէ
ինչ
հրէշաւոր,
ի՞նչ
հրէշաւոր
անցքերի
է
ականատես
լինելու,
ապա
թէ
ոչ,
նա
այդպէս
չէր
պճնուիլ,
որը
միայն
հեգնելու,
ծայրագոյն
ծաղրի
բնաւորութիւն
ունէր,
եթէ
գիտնա՜ր,
նա
սեւ
կը
կապէր։

Ես
այդ
ժամանակ
մեծ
Քէնդրչու
հրապարակից
անցնելիս,
տեսայ
զօրքերի
մի
ստուար
խումբ,
կատաղի
ու
փրփրած,
դժոխքից
նոր
դուրս
եկած
սատանաների
զարհուրելի
աչքերով,
թեւերի
վրայ
բարձր
պահած-ծածկւած
մի
դագաղ
տանում
էին,
դագաղում
ծածկուածը
իբր
թէ
գիշերուայ
կռուին
սպաննուած
յիսնապետի
մարմինն
էր,
որին
սպաննել
էին
Ուրբաթ-Առւում
հայ
յեղափոխականները…
Արդէն
հրահանգուած
զօրքերը
հանդիպած
հային
ծեծել
եւ
թալանել
սկսեցին,
կառավարական
պաշտօնեաներ,
դատաւորներ,
ոստիկանապետ
եւն.
եւն.
սկսեցին
գնալ
կռուի
վայրը
—
Ուրբաթ
Առուն,
քննութիւն
կատարելու…
մի
քանի
ժամից
աչքակապութիւնը
իր
ամբողջ
այլանդակութեամբ
երեւան
եկաւ,
քննութիւնը
աջող
վախճան
ունեցաւ,
կատարուածը
բացուեց
կառավարութեան
համար,
եւ
նա
արձակեց
պատժի
անմիջական
վճիռը։
Դէպքը
ըստ
կառավարական
յայտարարութեան
այսպէս
էր
եղել.
—
գիշերը
հայ
յեղ[ափոխական]ների
մի
խումբ
յարձակուել
էր
գիշերապահ
զօրքերի
վրայ
եւ
սկսել
կռուել,
կռուի
ընթացքում
թուրքերից
սպաննուել
է
մի
յիսնապետ
եւ
մի
ձի՝
հայերի
կողմից,
—
քննութիւնից
վերադարձող
հրէշները
ձերբակալեցին
անմիջապէս՝
Յ.
Պարթեւեանին
—
որը
ձիան
տէր
լինելու
սուտ
յանցանքով
ամբաստանւում
էր,
—
Թէրլէմէզեան
Կարապետին
եւ
Սօլախեան
Պօղոսին՝
իբրեւ
կռուին
մասնակցողների,
չարագործ
աւազակների
համախոհների։
Այս
երեք
դժբաղդները,
կռուի
ընթացքում,
արքայական
բանտից
—
Ակռբի
գիւղի
մօտ՝
Յանկոյսների
գետնաձորում
տարուելով՝
ամենասոսկալի
չարչարանքներով
սպաննուեցին
—
կիմա-կիմա
բրդեցին
անմեղների
մարմինը…։
Մի
կողմ,
Սաադէդդին
արիւնարբուի
համար,
պաշտօնապէս
կոտորածի
նախերգանքն
էր
կատարւում,
մի
այլ
տեղ,
թուրքերի
կեդրոնական
թաղերից՝
Նոր
Շէնում
եւ
Շամիրամայ
թաղում,
նշանաւոր
թուրքերի
տներում,
ինչպէս
հեծեալ
ոստիկանների
պետ
Թափուր
Աղասիի
եւ
պետական
հաշուակալ
Հէսաբ
էֆէնտիի,
հաւաքուած
մոլեռանդ
խուժանը,
կոմիտաջի
խմբերը
իրենց
առաջնորդներով
եւ
վերջապէս
Մօլլաներ,
ամբողջ
գիշեր
անքուն
խորհրդակցում
էին,
պատրաստւում՝
խմբերի
բաժանւում,
առաջին
յարձակման
տեղերը
որոշում,
զինւում
կառավարական
զէնքերով…։
Մէկ
ժամ
հազիւ
էր
անցել,
կեղծ
դագաղակիրների
հայկական
կոտորած
երգող
յուղարկաւորների
թափօրի
երեւալուց,
Խաչ-Փողոցի
եւ
Ս.
Յակոբի
թաղերում,
զինուորներից
անպատմելի
ծեծ
կերած
ջարդ
ու
փշուր
եղած
փախստական
հայերը
մեզ
բերեցին
թուրքերի
թաղերում
տեղի
ունեցած
արտասովոր
պատրաստութեանց
եւ
զինուած
խմբերի
ազատ
շրջման
մասին
զանազան
լուրեր։
Սարսափը
րոպէ
առ
րոպէ
սաստկանում
էր։
Հայերն
սկսեցին
իրենց
թաղերում
եղած
խանութներն
էլ
փակել
եւ
տները
քաշուել,
ուր
ոմանք
զբաղուած
էին
ինչ-որ
հնար
էր
պահել՝
աւար-թալանից
ազատելու
համար,
պահել
սկսեցին.
շատ
կանայք,
աղջիկներ
եւ
երեխաներ
քարեր,
աւազ
եւ
մոխիր
կուտել
սկսեցին
կտուրներում,
կռուի
ժամանակ
թշնամու
աչքերը
կուրացնելու
համար։
Կէս
օր
էր։
Յունիսեան
փառահեղ
արեւը,
կապոյտ
երկնակամարի
ամենաբարձր
կէտից,
կրակ
աչքերով,
բոցեղէն
ճառագայթներով,
կանգնել
անվրդով,
անթարթ
դիտում
էր…
Կեանք
չկար
հայոց
թաղերում,
երթեւեկը
իսպառ
դադարել
էր,
մինչ
թիւրքերի
մօտ,
Սաադէդդինի
լակոտները
մէկ
մէջիդից
միւսն
էին
շտապում
կրակ
կտրած,
հրահանգներ
տալիս,
զինուած
խմբեր
եւ
վերջապէս
ամէնքը
դիմում
էին
մէջիդ-ջամիները,
մարդկութեան
մեղք,
քաղաքակրթութեան
պատուհաս
մահմէտական
աղօթավայրերը.
այնտեղ
մոլեկրօն,
արեան
պապակ
մօլլաները,
քարոզ-խրախոյս
էին
կարդում
յանուն
երկնառաք
մարգարէ
Մահմէտի
եւ
նրա
Աստուածաշուք
փոխանորդ
սուլթան
Համիտի
եւ
վերջապէս
յանուն
իրենց
կրօնական
ըմբռնումների,
սրբագործուած
ալան-թալանի,
առանց
րոպէ
կորցնելու,
առանց
խնայելու,
առանց
վախենալու
յարձակուել
հայոց
թաղերի
վրայ
եւ
կոտորել,
նրանք
խոստանում
էին
Մահմէտի
եւ
նմանների
երեւակայութեան
ծնունդ
ջէննէթը,
եւ
Ֆաթմա
Զէյնաբների
հիւրի-փէրի
աղջիկներից
եօթանասունը
նրան՝
ո՛վ
որ
իր
պարտականութիւնը
սրբութեամբ
կկատարէր,
իբրեւ
հաւատացեալ
միւսլիւման,
մէկ
անհաւատի
փոխարէն
տասը
կ՚սպաննէր…
Վճռական
րոպէն
հասաւ,
մօլլաների
խրախուսանքը,
Սաադէդդինի
հրահանգը,
դուրս
բերեց
ջամիներից
զինուած
գազանների
հարիւրաւոր
խմբերը,
որոնցից
իւրաքանչիւրը
առաջնորդում
էր
մի
մօլլա,
բոլորովին
սպիտակ
հագած
եւ
թեւերը
մերկացրած,
ծպտուած
մի
հարիւրապետ
եւ
կամ
աւազակութիւնով,
մարդասպանութիւնով
հռչակուած
յայտնի
մի
սրիկայ
կառավարում
էր
խումբը,
իւրաքանչիւր
խմբին
հետեւում
էր
թալան-կողոպտող
խմբեր,
որոնց
մէջ
լինում
էին
կանայք,
զինուած
բահ-փէտատներով,
կացին-շշերով։
Մօլլան
խմբի
առաջ
ընկած
կարդում
կամ
երգում
էր
Ղուրանից,
մտքեր
ապականող
եւ
կաշկանդող
այդ
գրքից,
եւ
մէջ
ընդ
մէջ
ոռնում
բարձրաձայն։
Մահմադօ՜
սալաւաթօ՜
—
որին
մասնակցում
էր
ամբողջ
խումբը
սոսկալի
ժխորով։
Նշանը
տրուած
էր։
Գազանային
գոռում-գոչումներով
դուրս
թափուեցին
որջերից
բազմաթիւ
վոհմակներ,
առաջնորդ
մօլլաներ
ձեռքերնին
ականջնին
դրած՝
ոռնացին
առաջին
սալաւաթը,
մոլեկրօն
ամբոխը
որոտալից
թնդիւնով
արձագանքեց
Մահմադօ՜
սալաւաթօ՜,
հազարաւոր
հրացանների
միաժամանակ
պայթիւնը
պատասխանեց
առաջին
սալաւաթին,
—
Այգեստանի
արեւմտեան
մասը
ծածկուեց
սեւ
ծուխի
թանձր
ամպերով…
Առաջին
եւ
սոսկալի
յարձակումը
կրեցին
թուրք
թաղերով
շրջապատւած
փոքրաթիւ
հայ
թաղերը,
ուր
տեղի
ունեցան
սոսկալի
ոճիրներ։
Հրացանների
որոտումները
հետզհետէ
կը
բազմանային,
ծուխը
անթափանցելի
սիւներով,
լեռնանման
քուլաներով
երկինքն
էր
բարձրանում,
իր
սեւ
թեւերով
գրկում
ծառերի
կատարները
եւ
ամբողջ
շինութիւնները։
Այրւում
էին
թշուառ
եւ
անօգնական
հայերի
տները,
այրւում
ուսումնարաններ,
այրւում
եւ
եկեղեցիներ։
Արի՜ւն,
մա՜հ,
բոց
ու
կրա՜կ
ամէն
տեղ։
Ամբոխը
զայրագին
խուժեց,
ջարդ
ու
փշուր
եղան
դռները՝
կացինների
եւ
տապարների
ծանր
հարուածների
տակ.
անզէն
ու
սարսափահար
հայերը
սոսկումով
էին
դիմաւորում
իրենց
դահիճներին։
Կիները
ականատես
եղան
իրենց
տարաբաղդ
ամուսինների
խողխողմանը
եւ
արնախեղդ
լինելուն,
քոյրերը՝
իրենց
եղբայրների
գլխատմանը,
զաւակները՝
իրենց
հայրերի
ողջ
ողջ
այրմանը։
Մինչ
թշնամին
զբաղուած
էր
իր
եղեռնով,
մինչ
անպաշտպան
թաղերը
լափւում
էին
բոց
ու
կրակէն,
յարձակումներէն
ազատ
հայոց
կեդրոնական
թաղերի
հայերից
որը
թագ
է
կենում,
որը՝
փախչում,
որը՝
իր
երեխաները
աւելի
ամրաշէն
տներ
է
փոխադրում։
Իսկ
յեղափոխականները,
զէնք
կրողները
շիպ-շիւար
էին
մնացել,
անգիտակ
եւ
անտեղեակ
միւս
թաղերում
կատարուող
ոճիրներին,
ուզում
էին
հաւատալ
թէ
այս
բոլորը
կառավարութեան
կողմէն
սարքուած
մի
թակարդ
էր,
որով
նա,
իբր
թէ,
նպատակ
ունէր
այդպիսով
իրենց
թաքստոցներէն
դուրս
բերել
յեղափոխականներին,
իրենց
զէնք
ու
ռազմամթերքով
եւ
ապա
խուզարկութիւն
կատարելէ
յետոյ
սկսել
կոտորածը։
Թէեւ
հրաման
չտրուեց
Յեղափոխական
պետերի
կողմէն
անմիջապէս
զէնքի
դիմելու,
բայց
որոշուեց
կազմ
ու
պատրաստ
կենալ
եւ
հրամանի
սպասել։
Այդ
ժամանակ
երկու
հակառակ
պատկերներ
էին
գլորւում,
հայոց
կողմից
կանանց
լաց
ու
կոծ,
մանուկների
ճւճւոց,
համատարած
ախ
ու
վախ,
իսկ
թուրքերի
կողմից
հրացանների
պայթիւն։
Շամիրամայ
թաղի
եւ
Գնչուների
միացեալ
խմբերը
յարձակում
գործեցին
Հայկավանքի
վրայ։
Այնտեղ
հայերին
խողխողում
էին
դաշոյններով,
շշերով,
կացիններով…
Քառասուն
փարանոց
գնդակը
ափսոսում
էին
ասելով,
հայը
քառասուն
փարա
չարժէ,
բրդեցին
անպատմելի
տանջանքներով
երկու
հարիւր
իննսուն
մարդ,
որոնցից
երկուսը
քահանայ,
երեքը
կին
եւ
երեսուն
երեխաներ։
Հայկավանքում
լլկեցին
եւ
զօրով
տարան
բազմաթիւ
կանանց
ու
աղջիկների,
այրեցին
եկեղեցին
ու
ուսումնարանը,
եւ
բազմաթիւ
տներ
իսպառ
թալանեցին,
տներից
բացակայողները
եւ
մի
քանի
ազատուողները
ապաստանում
են
իրենց
հարեւան
Թէմուր
Զադէ
Ղալիբ
փաշայենց՝
ճիւաղ–հրէշի
տունը,
ուր
շաբաթ
օր
տեղի
ունեցաւ
եղեռնի
ամենասոսկալին…
Հայկավանքի
հարիւրաւոր
հայերից
միայն
մէկ
երիտասարդ
զէնք
կունենայ,
թուրքերի
յարձակման
ժամանակ,
մի
երկու
ժամ
յանդուգն
դիմադրութիւն
անելուց,
մի
քանի
թուրք
սպաննելէ
յետոյ,
ինքն
էլ,
երբ
փամփուշտները
պրծնում
են,
սպաննւում
է՝
կտոր–կտոր
լինելով
թշնամու
կացինի
տակ,
այս
քաջի
անունը
Պօղոս
էր…
Հայկավանքը
մոխրակոյտ
դարձաւ,
աւերակների
ու
փլատակների
ընդարձակ
տարածութիւն,
օսմանեան
սպանդանոց
եւ
խեղճ
հայերի
գերեզման։
Միեւնոյն
ժամին,
թշնամու
մի
այլ
խումբ
յարձակւում
է
Թօրօմանի
թաղի
անզէն
թուրք
դրացիների
բարեկամութեան
վստահ
հայերի
վրայ.
երեսուն
չորս
մարդ,
մի
քանիսը
կին
ու
ծծկեր
երեխաներ,
այս
թաղում
նախ
քան
այս
դէպքերը
իր
հայասիրութեամբ
գովուած
յայտնի
Ռէզիենք
հաւատաքննական
տանջանքներով
սպաննեցին
իրենց
տունն
ապաստանած
այս
հայերին,
մինչդեռ
ո՛չ
լաւ
անուն
ունեցող
Ճերմակ
օղլու
Եուսուֆը
իր
մօտ
ապաստանողներին
մինչեւ
վերջը
պաշտպանեց։
Այսպէս
եղաւ
եւ
ամէն
տեղ,
լաւ
կարծուած
թուրքերը
վատթար
դուրս
եկան,
վատերը՝
լաւ
եղան։
Հայկավանքի
եւ
Թօրօմանի
թաղի
վրայ
յարձակուողները
միացեալ
ուժով
դիմում
են
դէպի
բերդաքաղաքը,
ուր
ամբարուած
էր
հայերի
հարստութիւնը՝
շուկան
եւ
մի
քանի
հարիւր
տուն
հայ
նրանց
ախորժակն
էր
գրգռած,
այստեղ
նրանք
հանդիպում
են
զօրաւոր
ընդդիմադրութեան։
Հազարապետ
Էմին
բէկը,
մի
մարդասէր
Չէրքէզ,
Վանում
սիրելի
եւ
յայտնի
Չարքեազ
Բինբաշի
անունով,
իր
զօրքերով
արգիլում
է
նրանց
եւ
նոյն
իսկ
զէնքի
դիմում,
խուժանը
տեղի
է
տալիս,
փախչում
է։
Շնորհիւ
այս
հազարապետի
շուկան
եւ
քաղաքամիջի
հայերը
ազատ
մնացին
թշնամու
վայրագութիւններից։
Էմին
բէկը
ըմբոստացաւ
իր
թագաւորի
եւ
նրա
ներկայացուցիչ
Սաադէդդինի
դէմ,
գնդակահարեց
մի
քանի
զինուորների,
որոնք
ուզում
էին
ջարդել
շուկայի
դռները,
եւ
դրանով՝
նա
մի
մարդասէր
գործ
կատարեց։
Նոր-Շէնի
եւ
Փշի
Փողնի
հիւսիսային
կողմ,
Ակռբիի
բարբարոսների
մօտ,
Յանկոյսների
հեղեղատում,
հաւաքուել
են
մի
քանի
հազար
թիւրքեր,
եւ
լսում
Սաադէդդինի
հրահանգները,
նա՝
նստած
իր
ձին,
շրջապատուած
իր
անբաժան
թիկնապահներով,
իր
ամբողջ
խանդն
ու
եռանդը,
պերճախօսութիւնը
հրապարակ
է
հանել,
յորդորում
է,
խրախուսում
եւ
քարոզում
է
յանուն
Մահմէդի,
լսող
ամբոխը
գոռում
է
մա՜հ
անհաւատներին,
Փառք
Սուլթանին,
սալաւաթը
որոտում
է,
Զմզմաղարի
եւ
Ծրտոտ
քարի
անահ
ժայռերն
էլ
վախից
կրկնում
են
նրանց
աղաղակը։
Հազարաւոր
հրազէնները
միանգամից
գոռում
են,
գնդակները
վը՜զ,
վը՜զ,
վո՜ւ,
վո՜ւ
են
անում,
չարագուշակ
բուի
պէս
վայվայում
Ս.
Յակոբի
եւ
Չավուրմի
հայոց
գլխին
նրանց
սեւ
օրը
ողբում։
Անսպասելի
եւ
բուռն
յարձակումը
այլայլում
է
չորս
կողմից
գայլերով
շրջապատուած
խեղճերին,
ոչխարների
հոտը
ապաստանում
է
եկեղեցին,
կարծելով
թէ
թշնամին
չի
մօտենայ
Աստուծոյ
տանը,
նրան
խաթըր
կանէ։
Բայց
զո՜ւր,
գազանները
մտնում
են
եկեղեցին
եւ
այնտեղ
սրախողխող
անում
յիսուն
հայերի,
որոնցից
երկուսը
քահանայ,
կողոպտում
եկեղեցին
իր
զարդերից
եւ
սպասներից,
ապա
կրակի
կերակուր
անում,
մնացեալները
ապաստան
են
փնտռում
կաթօլիկ
վարդապետների
մօտ
եւ
Պարսից
հիւպատոսարանում։
Հիւպատոս
Միրզա-Հիւսէյին
Խանը
անխտիր
ընդունում,
տեղ
էր
տալիս
եւ
պաշտպանում
իր
մօտ
ապահովութիւն
որոնող
հայերին։
Կտրիճ
Թուրշեան
եղբայրները
—
մի
քանի
ժամ
դիմադրելուց
յետոյ
սպաննւում
են,
սպաննւում
է
եւ
քահանայ
Գրիգորը,
որի
զաւակները
մի
քանի
ժամ
քաջաբար
կռվում
են,
հարիւրաւոր
խուժանի
դէմ,
մէկ
հրացանով
եւ
մէկ
ատրճանակով։
Շանօյի-Դարի
հայերը
նոյն
վիճակին
են
ենթարկւում։
Անպաշտպան
թաղերում
իրենց
սխրագործութիւններով
քաջալերուած
թշնամին
առաջանում
է
դէպի
Շան-թաղը,
ուր
յանկարծակի
բերելով
յաջողեցան
միայն
մի
հիւանդ
մարդ
վիրաւորել
եւ
երկու
կին
սպաննել,
երբ
վրայ
հասան
կտրիճներ՝
Գարեգին
եւ
Սահակ
Փահրիզեաններ
եւ
Սանօյեան
եղբայրներ,
որոնք
անահ
նետւում
են
բաց
փողոցը
խուժանի
դէմ
ու
դէմ
ու
սկսում
գնդակներ
թափել
թշնամու
գլխին,
անարի
թշնամին
սոսկաց
իր
մի
քանի
դիակների
ի
տես՝
եւ
փախաւ։
Ս.
Յակոբի
եւ
Շանօյի-Դարի
կոտորածը
հարիւրէն
անցկացաւ։
Ժ.
Ռշտունեաց
երկրի
հոգէառ
Շաքըրը,
իր
հազարաւոր
հետեւորդներով
դիմում
է
Արարքի
շրջանի
վրայ,
մի
մաս
հայեր
պահպանւում
են
ռուսահպատակ
Կարսցեանների
տանը,
մէկ
մասը
փախչում
կեդրոնական
թաղերը,
իսկ
մի
մասն
էլ
դարձեալ
բարեկամ
թուրքերի
տունը
կեանք
խնդրում,
ուր
դարձեալ
բարբարոս
հիւրասիրողների
սրերին
են
զոհ
լինում։
Տաճիկ
խուժանը
մինչեւ
Ջզմաչոնց
տուն
հասնելը՝
անխնայ
կոտորում
եւ
կողոպտում
է,
սպաննում
են
հարիւր
յիսուն
մարդ,
ամէն
հասակէն
եւ
սեռէն
անխտիր։
Թշնամու
մինչ
այդ
րոպէն
անարգել
յառաջխաղացումը
արգիլում
է
Չզեան
քաջ
Արշակը
իր
եղբօր
հետ.
մէն
մինակ
կռւում
է
նա
ամբողջ
բանակի
դէմ,
թշնամիէն
տասնեակ
վատեր
վիրաւորում
եւ
սպաննում
է,
երբ
վիրաւորւում
է
եւ
իր
եղբայրը,
եւ
թշնամու
կրակը
լափում
տունը
եւ
նոյն
իսկ
իրենց
կեցած
սենեակն
էլ,
նա
դուրս
է
թռչում
կրակների
մէջէն,
դողում
է
թշնամին
—
իր
պինդ
շղթան
քանդում
եւ
հերոսին
ճամբայ
է
տալիս։
Կլոր-Դարում
ինքնապաշտպանութեան
են
դիմում
Բարաղամեան
եղբայրները
եւ
ի՛նչ
ասել
կուզի,
որ
լաւ
վախճանի
են
հասնում։
Օրը
երեկոյանում
էր։
Սանօեանների,
Փահրիզեանների
եւ
Բուռնութեանների
ընդդիմութիւնը
Յանկոյսներէն,
Արշակ
Չզեանինը՝
Արարքէն
յետ
մղեցին
—
փախցրին
թշնամու
գոռ
բանակները,
յարձակումները
դադրեցան։
Արեւն
լուռ
վկայ
այս
բոլորին,
ականատես
նախճիրներին,
խեղդուած,
այրուած
տների,
ուսումնարանների
եւ
եկեղեցիների
ծուխէն,
երեսը
ներկուած,
հեղուած
ծով
արիւնէն
բարձրացող
վարդագոյն
գոլորշիով,
փախչում
էր
սարսափահար,
հանգիստ,
մխիթարութիւն
գտնելու
իր
խանդակաթ
մօր
գրկումը,
կապուտ
ծովակ
—
փրփրան
ալիքների
արծաթ
վերմակի
տակ,
զով
հով
կոհակների
զղզղան
զեփիւռների
տակ։
Կոտորուած,
այրուած
ու
թալանուած
թաղերումը,
ողջ
մնացած
կանայք
ու
երեխաներ,
իրենց
սիրելիների
յօշոտուած,
այլանդակուած
դիակների
մօտ,
սարսռատար,
անհուն
ցաւով
համակուած,
վախենում
են
անգամ
լաց
լինելէ.
արտասուքը
քարացել
է,
աչքի
աղբիւրը
ցամաքել։
Լլկուել
են
շատ
կոյսեր,
տարուել
շատ
հարսեր,
—
օգնութեան
հասնող
չկայ,
դիակներ
իրենց
աչքերէն,
կամ
իրենց
դիակներէն
հեռացնող
չկայ.
բոց-հրդեհը
հանգցնող
չկայ,
էրուած
խանձուած
սրտին
մի
պուտ
ջուր
ածող
չկայ։
«Զուլումն
էկաւ
կրակ
թափեց
մեր
վերէն,
Տաճիկն
էկաւ
արիւն
առեց
մեր
սրտէն…»։
ԺԱ.
Գիշերը
իր
վրանի
սեւ
սիւները
կամաց
կամաց
հաստատելով
ծածկեց
երկիրը
իր
խաւարակուռ
թեւերով։
Գիշերուան
հետ
կեանք
եռալ
սկսեց
մեր
թաղերում,
երեւալ
սկսեցին
մեր
պահապան
հրեշտակ
զինուած
խմբերը,
որոնք
էլ
արձակ
համարձակ
շրջել
սկսեցին,
մի
նմանը
չտեսնուած
ոգեւորութիւն
տիրեց,
կանայք
պատանիներ
եւ
բոլորը
հետեւում
էին
զինուած
խմբերին՝
«Ձեզ
հետ
տարէք
զիմ
տղէն
Ձեզ
հետ
մեռնի,
Ձեզ
հետ
ապրի,
Ձեզի
մատաղ
զիմ
տղէն»։
Յեղափոխական
ընդհանուր
ժողով
տեղի
ունեցաւ
Մկրտիչ
Աւետիսեան
Թէրլէմէզենց
տունը։
Նախօրօք
տեղի
ունեցած
խորհրդակցութեանց
եւ
որոշմանց
համաձայն,
—
կատարուած
Արմէնական
Աւետիսեանի,
Հնչակեան
Մարտիկի
եւ
Դաշնակցական
Պէտօի
միաբան
գործունէութեամբ,
թողած
գաղափարների
տարբերութիւնը,
կուսակցական
անջատումը
նրանք
յանուն
տանջուածների,
յանուն
սուլթանական
դաժան
լծի
տակ
հեծողների,
եւ
վերջապէս
յանուն
անպաշտպան
հայրենակիցների
փրկութեան,
վճռեցին
դուրս
գալ
կռուելու
դաժան
դահճապետի
եւ
նրա
բիւրաւոր
զօրքերի
դէմ։
Երեք
կազմակերպութեանց
ներկայացուցիչները
կազմեցին
պատերազմական
ատեան,
համաձայն
համայն
կռւողների
միաբան
ընտրութեան։
Հինգ
հարիւրից
աւելի
փամփուշտաւոր
հրացան
կրող
զինուորները,
եւ
ապա
կրկին
չախմախլի,
ազալի
հրացաններ
եւ
ատրճանակներ
վերցնող
երիտասարդները,
կազմեցին
երեսուն
եւ
հինգ
խմբեր։
Զինուորական
ատեանի
կեդրոն
եւ
խորհրդավայր
որոշուեց
Աւետիսեանենց
տունը,
ուր
պիտի
մնար
եւ
պահեստի
խմբերի
գլխաւոր
ոյժը,
ռազմամթերքը։
Որոշուեցին
նոյնպէս
այլ
պահեստի
գնդերի
վայրերը,
օգնական
խմբերը,
լրտեսող
եւ
սուրհանդակ
խմբերը։
Թշնամու
դիրքերի
եւ
յարձակման
կէտերի
համաձայն,
մեր
անմիջական-դիմադրական
ուժերը
երեք
գլխաւոր
գծերի
վրայ
կեդրոնացան,
Այգեստանի
հիւսիսային
կողմը՝
Յանկոյսների
դիրքի
առաջին
եւ
ամենավտանգաւոր
պաշտպանութիւնը
յանձնուեց
յայտնի
քաջերի,
որոնց
պիտի
առաջնորդէր
Շահէն,
—
Չորթանեան
Ս.,
Արարքի
դիրքը՝
Ուզունի
(Ամիրխանեան
Օ.
)
հրամանատարութեան
տակ,
Այգեստանի
հարաւային
կողմէն
արեւմտեան
գծի
հայերի
թաղերը
թիւրքերէն
բաժնողը
—
Արարքէն
—
Խաչ
փողան
երկարող
փողոցի
դիրքեր՝
կեդրոնացած
Թիւթիւնջոնց
տանը՝
Մուշէղի
(Թանգարաջեան
Ի.
)
հրամանատարութեան
տակը։
Այս
երեք
գլխաւոր
դիրքերը
ունէին
իրենց
երկրորդական
եւ
երրորդական
բաժանումներ
էլ,
որոնք
բազմաթիւ
լինելու
համար
յիշատակել
աւելորդ
է։
Բացի
Աւետիսեանենց
տանը
եղած
գլխաւոր
պահեստի
գնդէն,
երկրորդական
պահեստի
գունդը
կեդրոնացած
էր
Մեծ
Քէնդրչու
վրայ
—
Կոնդուրաջոնց
տանը
Օտեան
Ս.
ի
հրամանի
տակ։

Այս
կարգադրութիւնների
լուրը
կայծակի
արագութեամբ
տարածուեց
հայկական
շրջաններում,
որը
առաջացրեց
ըղձալի
ոգեւորութիւն։
Շնորհիւ
Աւետիսեանի,
Մարտիկի
եւ
Պետօի
խելացի,
անձնուէր
գործունէութեան
ու
կարգադրութեան,
օրեր
շարունակուող
այս
առաջին
դիմադրական
եւ
պաշտպանողական
կռւում
պահուեց
օրինակելի
կարգապահութիւն,
որով
իրենք
յաղթական
եւ
անկորուստ,
իսկ
թշնամին
պարտուած
եւ
ծանր
կորուստներով
դուրս
եկան
անհաւասար
կռուից…
Բոլոր
կռւողների
հագի
տարազը
փոխուած
էր,
նրանցից
իւրաքանչիւրը
կրում
էր
սեւ
փափախ,
հագին
արխալուղ,
խմբապետները
գլխարկի,
իսկ
զինւորները
թեւի
վրայ
կարմիր
խաչ
նշան։
Դարաւոր
ստրուկը
զարթնել
էր,
Լէնկթիմուրների
եւ
նմանների
արշաւանքներ
տեսնողը,
նրանց
ամբողջ
սոսկումները,
կատաղութեան
թափը
տարող
Վանեցին
—
ոտքի
էր
կանգնել,
շնորհիւ
յեղափոխական
պրօպագանդի,
յեղափոխութիւնը
տուեց
իր
պտուղը,
որով
եւ
մի
փառաւոր
էջ
աւելացրեց
մեր
նորագոյն
պատմութեան
մէջ…։
Գիշերուայ
մթութեան
մէջ,
երբեմն
երբեմն
բարձրանում
էին
հրեղէն
լեզուներ
—պէծ
պէծ
կրակներ,
հրդեհուած
թաղերից…։
ԺԲ.
ԿԱՐՄԻՐ
ԵՐԵՔՇԱԲԹԻ
Այգեստանի
հիւսիսային
կողմը
Զմզմազարի
Ծրտոտ
քարի,
Ակըռբու,
հարս
ու
փեսի
եւ
սեւ
քռաի
ոտների
տակից
խիտ
ծառաստանների
եւ
անտառների
մէջ,
կարկաչուն
առուների
եւ
անհանգիստ
գետակի
հետ,
արեւելքից
արեւմուտք
ձգուած
բանաստեղծական
ձորակում,
նստել
է
Յանկոյսների
եկեղեցին
եւ
դպրոցը,
նրա
հանդէպ,
ձորակի
հակառակ
կողմում,
շարուած
են
Խէրանի,
Շան,
Շաղնի
եւ
Դարի-Գլխի
թաղերի
տները,
այստեղ
մենք
բռնել
էինք
վեց
դիրքերը,
ձորակի
վրայ,
երեք
դիրքեր
Նոր
Շէնի
հանդէպ,
Շահէն
խմբապետի
հետ
այստեղ
էին
եւ
Վահէն,
Զէյթունցի
հաջին,
Սանօեաններ,
Փահրիզեաններ,
Մհէրի
Տիգրան,
Հաֆթվանցի
Մարտիրոս
եւ
Զաքարը,
եւ
Աշճեան
Գէորգ
քաջ
կռուողները։
Առաւօտեան
վաղ,
Նոր-շէնի
կողմից
հազարաւոր
թիւրքեր,
սալաւաթի
սոսկալի
աղաղակներով,
գրոհ
տուին
Շան
թաղի
վրայ.
մեր
դիրքերից՝
միայն
մի
հրացանի
փողի
համար
բացուած
անցքերից,
որոտացին
մեր
հրացանները,
խուժանը
սարսափեց,
մի
երկու
տասնեակ
թուրքեր
գլորուեցին,
թշնամու
հազարաւոր
գնդակները
ոչ
մի
վնաս
չտուին
մեզ,
երբ
նա
սկսեց
աղիողորմ
ճիչերով
յետ-յետ
փախչիլ,
Զաքար-Մարտիրոս
դուրս
եկան
փողոց
եւ
ընկան
փախչող
խուժանի
յետեւից։
Որոտումներ
եւ
գոռում-գոչումներ
արձակող
խուժանը
էլ
չկար,
ընկածները
տակաւին
թպրտում
էին,
մի
քանի
ժամ
անցած
նրանց
կենդանի
բայց
վատոգի
ընկերները,
երկար
ձողերի
գլուխ
ամրացրած
երկաթէ
կեռերով,
քռ-քաշ
տալով
տարան
իրենց
դիակները։
Սա
առաջին
յաղթանակն
էր,
որի
աւետիսը
ընդունուեց
մեծ
ուրախութիւնով։
Որոտումներ
լսուել
սկսեցին
եւ
Արարուց
դիրքերից,
այնտեղ
կռիւը
աւելի
կատաղի
էր,
թշնամին
արեւի
առաջին
ճառագայթների
հետ,
Շաքըրը
իր
քրդերի,
բաշիբօզուկների
եւ
կանոնաւոր
զօրքերի
ծպտուած
խմբի
հետ,
միանգամից
թափուեցին
Արարուց
փաշի
եւ
նախրի
փողոցների
դիրքերի
վրայ,
խմբապետ
Ուզունի
հետ
կռուել
սկսեցին
եւ
Քօչար,
Տիգրան,
Տրդատ
եւ
Չզեան
Արշակը,
մոլեկրօն
մօլլաների
մոլեռանդ
հետեւորդները
արձակեցին
հրացանները
եւ
առաջացան,
բայց
մերոնց
գնդակները
վզվզացին,
թշնամին
վնգ-վնգաց,
ու
ահագին
ժխորով
յետ
փախաւ,
դարձեալ
քսանից
աւելի
դիակներ
թողնելով։
Արարուց
դիրքերն
էլ
յաղթանակը
տարել
էին։
Չաղլի
փողոցի
գլխին
—
փոլիս
Աբօենց
տան
դէմ
ու
դէմ
Թիւթիւնջոնց
դիրքը
կրեց
ծանր
յարձակում,
Յանկոյսներում
եւ
Արարքում
պարտուած-փախած
գազանները
իրենց
վրէժը
այստեղից
առնել
էին
ուզում,
բայց
զո՜ւր,
թշնամու
ձեռք
առած
բոլոր
միջոցները,
նրա
անընդհատ
յարձակումները
ոչինչի
ծառայեցին,
դարձեալ
պարտուած,
զոհերը
շալակած՝
յետ
ու
յետ
դարձան
Սաադէդդինին
պատմելու
իրենց…։
Թշնամու
յարձակումներին
արժանացան
եւ
Բնենց,
Սահակ-Բէյենց,
Սիւնաթջոնց,
Գէլոնց
եւ
Չաչալ-Միրզենց
երկրորդական
դիրքերը,
ուր
յաղթանակը
դարձեալ
մերոնք
են
տանում։
Այգեստանը
ազատ
է՜ր…
յաղթութեան
տօնը
տօնւում
էր,
«Կռուեցէք
տղերք»ը,
«Ի
զէն
հայեր»ը
եւ
«Մեր
հայրենիք»ը
որոտում
էին,
ծափի
եւ
կեցցէների
աղաղակների
հետ.
զինւորական
խմբերի
ազատ
երթեւեկումը
լցնում
էր
բոլոր
սրտերը
անսահման
ուրախութեամբ,
իսկ
որն
ամենից
քաջալերականն
էր՝
դա
Վանուհիների
բռնած
աննման
քաջալերական-խրախուսական
դիրքն
էր,
փողոցներում
ցնծագին
աղաղակներով,
սրտաբուղխ
օրհնէնքներով,
ընդ
առաջ
էին
գալիս
մեր
քաջերին,
համբուրում
եւ
օրհնում
նրանց.
այս
բոլորը
սքանչելի
էր…
մայրը
որդու
զէնքերն
էր
բերում,
քոյրը
եղբօր
թեւին
խաչ
նշան
կարում,
ամուսինը
սուրը
կապում
մէջքին,
է՛լ
ո՞վ
սիրտ
կանէր
կռուից
յետ
մնալ։
Պարտուած
թշնամին
ներքին
թաղերը
քաշուած,
ոռնում
էր
սալաւաթը,
արձակում
հրացանները,
ողբում
կորուստը,
կառավարութիւնը
յաջորդաբար
հաղորդում
էր
պարտութեան
լուրը,
զինուորական
այլ
շրջանների
փողի
անախորժ
ձայնի
հնչումով,
որը
լրացնում
էր
գազան
ամբոխի
յօրինած
դժոխային
երաժշտութեան
պակասը։
Կէս
օր
էր…
վառօդի
ծուխը
ամպի
փոքրիկ
քուլաների
վերածուած,
երկնքի
երեսը
կեղտոտել
էր
սեւ
սեւ
բծերով։
Պստիկ-քնդրչու
վրայ,
Դարբնենց
տան
մի
սենեակում,
մի
խումբ
մարդիկ
աշխատում
էին
համոզել
մի
երիտասարդ
վեղարաւորի,
որ
յետ
մնայ
իր
վտանգաւոր
մտադրութիւնից,
բայց
զուր,
«Ո՛չ,
ասում
էր
Վարդապետը,
անհնար
է,
թէկուզ
ինչ
որ
էլ
լինի,
պիտի
գնամ,
պիտի
բողոքեմ,
ամօթ
է
ինձ,
նախատինք
կկարդան
ինձ,
եթէ
օգնութեան
չհասնիմ
իմ
վտանգւած
հօտիս
—
եւ
կրակ
կտրած
վեղարաւորը
դուրս
գալով
ձի
է
նստում
եւ
մէնմինակ
ուղեւորւում
դէպի
քաղաք
—
կուսակալի
մօտ,
բայց
հազիւ
Խաչ
փողոցը
անցկացած,
զօրքերի
գնդակը
ցած
է
գլորում
ձիուց
հայ
վարդապետին,
իսկ
գազան
բաշիբօզուքները
կտոր
կտոր
են
անում
նրա
մարմինը
եւ
շներին
կերակուր
տալիս։
—
Այս
անձնուրացը,
հազուագիւտ
մեր
հոգեւորական
դասակարգումը,
Վարագայ
Արծւի
—
Արծւիկն
էր—
Դանիէլ
Վարդապետը։
Յաղթութիւններով
ուրախ,
կռիւներով
անվնաս
մենք
մթնացրինք
օրը,
թիւրքերից
կորուստը
հարիւրից
անցաւ։
Եկաւ
խաղաղ
գիշերը,
որի
անդորրութիւնը
վրդովում
էր
թշնամին
իւր
բիւրաւոր
հրացանների
որոտումներով
եւ
փողի
շարունակական
հնչումով։
Մենք
այսօր
ո՛չ
մի
զոհ
չտուինք
անհաւասար
կռւում։
ԺԳ.
ԿԱՐՄԻՐ
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Ամպաբնակ
Գալիլիաի
եւ
հսկայ
Աստղկայ
բերդի
գլխէն
աղօթարանը
ճողճղուել
սկսեց,
ոսկի
սկաւառակը
բարձրացաւ։
Անյաջողութիւններից
կատաղած
Սաադէդդինի
կարգադրութեամբ
եւ
Շաքըրի
հրամանատարութեամբ՝
ստուարացած
մի
բանակ
յարձակում
գործեց
ադամա-մթան
հետ
Արարուց
դիրքերի
վրայ,
կատաղի
ճակատամարտը
շարունակուեց
մի
քանի
ժամ,
մերոնց
դրութիւնը
ծանր
ու
վտանգաւոր
էր։
Մուշեղ
պահեստի
մի
գնդով
օգնութեան
հասաւ,
թշնամին
թէեւ
տալիս
էր
բազմաթիւ
զոհեր,
բայց
միեւնոյն
ժամանակ
առաջանալ
սկսեց,
մեր
քաջերը
այլեւս
համբերել
չկարողանալով
դուրս
եկան
դաշտը
եւ
գնդակներ
թափեցին
թշնամու
սեղմուած
շարքերի
վրայ,
որոնք
էլի
փախուստի
դիմեցին՝
բազմաթիւ
զոհեր
տալով,
մերոնցից
մէկը
վիրաւորուեց,
իսկ
մի
ուրիշը
զոհ
գնաց
մեր
ընկերներից
մէկի
գնդակին։
Թշնամին
դեռ
նոր
էր
հեռացել,
երբ
մեր
դիրքերի
հանդէպ
Գուռուպաշից
եկող
ճանապարհի
վրայ
շարժուել
սկսեց
թուրք
կողոպտող
խմբերի
մի
ահագին
կարաւան,
բեռնուած
հայ
գիւղերի
աւարով
ու
անասուններով։
Մուշեղի
հրամանով
մի
խումբ
յարձակուեց
նրանց
վրայ,
թուրքերը
անակնկալ
պատուհասից
դողահար,
աւարը
եւ
անասունները
թողած
հազիւ
խոյս
տուին,
հոգէառ
ֆէդայու
հոգէհան
գնդակների
կարկուտից։
Շաքըրի
բանակը
պարտուած
այիջողլու
արտումը,
յարձակւում
է
Թիւթիւնջեան
դիրքի
վրայ,
կռիւը
շարունակւում
է
ժամերով,
թշնամին
երբ
տեսնում
է
որ
չի
կարող
յաղթել,
դիմում
է
նենգ
միջոցի,
մի
հարիւրապետ
մի
քանի
զինուորներով
ուզում
է
դիրք
մտնել
կռիւը
դադարեցնելու
պատրւակով,
նա
մերկանում
է
զէնքերէն,
արձակում
պաշտօնական
սուրը՝
ընդունուելու
համար,
բայց
չի
աջողւում։
Թշնամին
դարձեալ
փախչում
է
դիակների
բեռներով…
Յանկոյսների
եւ
միւս
երկրորդական
դիրքերն
էլ
յետ
են
մղում
թշնամուն
մի
քանի
անգամ։
Օրը
մթնում
էր,
հայկական
ազատ
Այգեստանը
թնդացնում
էր
օդը
ռազմական
երգերով։
Անհանգիստ
էր
Սաադէդդինը,
որը
ո՞վ
գիտէ
ի՞նչ
հրէշաւոր
մտքերով
էր
տարուած,
ողբ
ու
կոծի
մէջ
էին
թուրքերը,
լալիս
էին
իրենց
հարիւրաւոր
սպաննուածների
արիւնշաղախ
դիակների
վրայ,
կապում
կապկպում
բազմաթիւ
վիրաւորուածների
վէրքերը,
ողբացող
թուրքերը,
եղերերգող
թրքուհիները
անիծում
էին
Սուլթանը
եւ
Սաադէդդինը,
որ
ուղարկում
են
իրենց
սիրելիներին
«ջան
ֆէդայու
գնդակին
կերակուր»
եւ
երգում
էին
սիրելու
մահը,
նոյն
իսկ
յանդիմանում
—
որ
նա
չի
լսել
իրեն
եւ
գնացել
կռուի…
«Չէ՞
քեզ
ասի
—
դու
մի՛
գնա
ֆէդայու
դէմ
կռուելու,
նրա
մօսինն
անխնայ,
կեանքիդ
թելն
է
կտրելու…»։
ԺԴ.
ԿԱՐՄԻՐ
ՀԻՆԳՇԱԲԹԻ
Թշնամին
յոգնել
էր…
է՛լ
մինակ
կռուել
չէր
կարողանում,
նրա
աչքը
ճամբին
էր,
նա
սպասում
էր
քիւրդ
աշիրների
գալուն։
Հինգշաբթի
առաւօտ,
Վարագի,
Զմզմազարի,
եւ
Ս.
Խաչի
լեռնալանջերը
սկսեցին
սեւին
տալ,
քրդական
հեծեալների
խմբերը
հեռաւոր
գաւառներից,
անսալով
կառավարական
հրաւէրին,
շտապում
էին
դէպի
Վան,
կոտորելու
եւ
կողոպտելու,
նրանց
քաղցը
դեռ
չէր
յագեցած
բազմաթիւ
գիւղերի
այրում-կոտորումով,
գալիս
էին
Խօջա-հարուստ
Վանն
էլ
այրել-աւերելու…
Մինչ
մենք
նորանոր
միջոցներ
էինք
որոնում
քրդական
հեծեալներին
էլ
դիմադրելու,
նրանց
զօրութիւնն
էլ
խորտակելու,
նրանց
երեւումով
խրախուսուած
խուժանը
յարձակում
գործեց
Շան
թաղի
վրայ
եւ
ըստ
սովորականին
էլի
յետ
փախաւ,
դիակները
փողոցի
մէջ
թաւալգլոր
թողած։
Այս
ժամանակ
մի
մօլլա,
մի
կերպ
ներս
մտնում
է
մի
հայ
տուն,
ուր
գտնելով
մի
անպաշտպան
հայ
աղջիկ,
զօրով
քարշ
է
տալիս
փողոց,
շալակն
առած
սկսում
է
փախչել
ու
իր
ընկերների
խմբին
մօտենալ,
դիրքերից
մէկումը
—
Զէյթունցի
հաջին
նկատում
է
այս,
«Մնաք
բարով
ընկերնե՜ր,
ես
գնում
եմ»
գոռում
է
ու
կայծակի
արագութեամբ
դուրս
սլանում,
արհամարհելով
թշնամու
բազմութիւնը
եւ
նրա
գնդակների
կարկուտի
հրեղէն
տարափը,
նա
յանդուգն
մօլլային
հասնելով
սուրը
նրա
պիղծ
կուրծքն
է
խրում
եւ
ազատելով
աղջկան՝
առած
գալիս
է,
միւս
կողմէն
թափւում
են
նրա
վրայ
թշնամու
գնդակներ,
որոնց
դէմ
կէս
ժամէն
էլ
աւելի
կռւում
է
եւ
ապա
յաղթական
վերադառնում
իր
դիրքը։
Քաջ
Զէյթունցու
գնդակները
գլորում
են
ոստիկան
մի
զինուորի
եւ
վիրաւորում
մի
երկրորդի։
Մեր
մնացեալ
դիրքերը
խաղաղ
էին,
խաղաղուեց
եւ՛
Շան
թաղը։
Կէս
օր
էր,
ես
Շան-թաղի
դիրքում
սպասում
էի
խմբապետի
կարգադրութեան,
այնտեղ
անձնուրացներէն
մի
քանիսը
նստած
փիլաւ
էին
ուտում.
«Դէ՛,
ընկեր
ջան,
արի՛
փիլաւ
ուտենք,
թուրքի
արիւնով
է,
արի
տե՛ս,
մեր
կռուի,
մեր
օրերի
պէս,
մեր
փիլաւն
էլ
կարմրին
է
տալիս,
մեր
քաջ
Տիգրանը
իր
սպաննած
թուրքի
արիւնից
մի
կուց
բերեց,
մեր
փիլաւի
վրա
ածեց
իւղի
տեղ»
ասաց
ընկեր
Տրդատը։
Ես
էլ
արօտ-կարօտ
մի
բիւրդիւջ
առի
կարմիր
փիլաւից։
Անգլիական
Կօնսիւլ
Ուիլիամը՝
Ամերիկեան
միսիօնար
Ռէյնօլդսը
այսօր
եռանդուն
գործունէութեան
մէջ
էին,
նրանք
հաւաքում
էին
Անգլիական
դրօշի
հովանու
տակ
երկուշաբթուան
կոտորածից
ազատուած,
կոտորւող
թաղերի
ազատուած
կանանց
ու
երեխաներին։
Կօնսիւլ
Ուիլիամը,
մի
ոտը
Սաադէդդինի
դրան,
միւսը
հայ
յեղափոխականների
մօտ,
աշխատում
էր
կռիւը
դադարեցնել։
Պատուելի
Ռէյնօլդսը,
կոտորուած
թաղերում
գործը
վերջացրած
ընկել
էր
մեր
ազատ
թաղերը
գուժկան-բօթաբերի
ձայնով
կանչում
էր
«Կանայք,
անզէն,
չկռւող
տղամարդիկ,
աղջիկներ
ու
երեխաներ
թող
շտապեն
մեր
տուն,
այնտեղ
նրանք
ազատ
կը
մնան
Անգլիական
դրօշի
տակ»։
Ինչո՞ւ,
—«Կառավարութիւնը
թնդանօթներով
ռմբակոծելու,
կործանելու
է
Վանը։
Եկէ՜ք
փախէք
մեզ
մօտ»։
Վերջինք
էր,
արեւմուտին
մերձ,
Մ.
Ուիլիամ
եւ
Պատուելի
Ռէյնօլդսը,
իրենց
մարդասիրական
գործը
վերջացրած,
եկան
մեզ
մօտ,
Շան
թաղի
գլխաւոր
դիրքի,
Շմաւոնենց
տան
դրան
առաջ
եւ
յայտնեցին
որ
կարեւոր
ասելիքներ
ունին
մեզ,
խմբապետ
Շահէնը
մի
քանի
զինւորների
ընկերակցութեամբ
դուրս
եկաւ.
Կօնսիւլը
սկսեց
խօսել
յանուն
Սաադէդդին
փաշայի,
եւ
ասաց
—
«Եթէ
դուք՝
ապստամբներդ
անմիջապէս
վար
չդնէք
ձեր
զէնքերը
եւ
ձեր
գլխաւորներին
չյանձնէք
կառավարութեան,
այն
ժամանակ
կառավարութիւնը
կրուպպի
թնդանօթներով
եւ
իր
զինուորական
ոյժով
հողին
հաւասար
կանէ
ամբողջ
Այգեստանը»,
միսիօնարը
աւելացրեց
—
«Ինչո՞ւ
էք
սպաննում,
ինչո՞ւ
էք
վերցրել
այդ
անիծեալ
հրացանները,
տուէք
կառավարութեան
դրանք,
վերցրէք
այդ
վտանգաւոր
փափախները
ձեր
գլխից,
ապաւինեցէք
սուլթանի
ողորմածութեան,
եւ
նա
ձեզ
կեանք
կը
պարգեւէ»,
դողդոջուն
ձայնով,
ամենակեղծաւոր
շեշտով
շարունակեց
նա
—
եթէ
մի
քանի
օր
էլ
շարունակէք
կռիւը,
Ռուսը
կգայ
եւ
կը
տիրապետէ
Հայաստանին,
ու
վերջին
խօսքերը
պարզաբանում
էին
արդէն
նրանց
յետին
մտքերը
—
նրանց
սրտացաւը
հայերի
կոտորուիլը
չէր,
այլ
Ռուսի
գալը։
Խմբապետ
Շահէնը
պատասխանեց
—
«Թէեւ
ես
պաշտօն
չունեմ
ձեզ
պատասխանելու,
այդ
իրաւունքը
վերապահուած
է
մեր
պատերազմական
բարձրագոյն
մարմնին,
բայց
կասեմ
ձեզ
պարոններ,
որ
այսօրուայ
մեր
կռիւը
ապստամբական
չէ,
այլ
պաշտպանողական»—։
Սաադէդդինի
պատուիրակները
ուղեւորուեցին
դէպի
թուրքերի
թաղը
—
Էմին
էֆէնտիենց
տունը,
ընկեր
անձնուէրներից
մէկը
կրակեց
հրացանը,
որը՝
դժբաղդաբար
նշանից
—
կօնսիւլից
—
վրիպեց,
եւ
վերջ
չտուեց
նրա
զզուելի
գոյութեան,
որը
ա՜յնքան
աղէտների,
ա՜յնքան
արիւնի
հեղինակների
մասնակից,
աջակից
եղաւ։
Պատուիրակները
այցելեցին
եւ
Թիւթիւնջոնց
դիրքը
եւ
առին
միեւնոյն
պատասխանը։
Պատերազմական
ատեանը
լսելով
այս
բոլորը,
տեսնելով
քաղաք
թափուող
քուրդերի
բազմութիւնը
եւ
նախազգալով
գալիք
մեծ
աղէտը,
կարգադրեց
կտրտել
թաղերի
բոլոր
ծառերը
եւ
թողնել
փողոցներում,
արգիլելու
ձիաւորների
մուտքը,
բոլորովին
հետեւակների
յառաջխաղացումը
դժուարացնելու
համար։
Սղոցները
գործել
եւ
կացինները
թխթխսալ
սկսեցին
հաստաբուն
ուռենիների
եւ
բարտենիների
վրայ.
երեկոյեան
ուշ
բոլոր
ծառերը
ջարդ
ու
կտուր
գետինն
էին
պառկել…։
ԺԵ.
Համեմատաբար
խաղաղ
ցերեկուան
յաջորդեց
մի
վրդովուած,
փոթորկոտ
ու
անմատչելի
գիշեր,
հողմը
անհնարին
ուժգնութեամբ
փչում
էր,
պատուհանների
ապակիները
չխչխկում,
ծառերի
կատարները,
կանաչ
տերեւները
սըրսըփում,
շինութիւնները
դողդողում,
ճթճթում
էին,
երկնակամարի
աչքերը
կուրացել
էին,
նա՝
սեպ-սեւ
հագած
լալիս
էր,
արցունքի
շիթերը
քամում
էր
երկրի
երեսը
ցողելու։
Սարսափելի
գիշեր
էր…
Ես
մեր
դիրքի
բարձր
կտուրին,
երեսի
վրայ
ընկած
հսկում
էի
—
հերթապահ
էի։
Հերի՛ք
չէր
այս
բոլորը,
հերի՛ք
չէր
այս
սարսափելի
երգը,
թշնամու
անընդհատ
փողհարումը
սուր
սլաքի
պէս
ցցւում
էր
ականջումս,
եւ
մի
անտանելի
սարսուռ
մտցնում
երակներիս
մէջ…
անօրինակ,
անպատմելի
գիշեր
էր։
Նոր-Շէնի
կողմէն,
յանկարծ,
հազարաւոր
հրացանների
գոռումը
լցրեց
օդը,
կտրեց
քամու
ձէնը,
գնդակներ
անթիւ,
անհամար,
վը՜զ-վը՜զ
անելով
գլխիս
վրայէն
անցնում
գնում
էին։
Հրացանների
կրակը,
անհուն
խաւարի
մէջէն,
խիտ
ծառաստանների
արանքէն,
մէկ-մէկ
հրդեհում
էին,
պէծին
տալիս,
վայրկենապէս
վարում
խաւարը,
ապա՝
չքանում,
կորչում
էին,
դարձեալ
լուսաւորում,
այսպէս
շարունակեց
երկար
ժամանակ,
ժամը
մահահոտ
էր։
Բայց
թշնամու
արածը
կատարեալ
յիմարութիւն
էր…
Անցան
ժամեր,
տիրեց
գերեզմանական
խաղաղ
լռութիւն։
Նստած
սենեակում,
ընկեր
զինուորների
հետ
գիշերն
ենք
անցկացնում,
մէկը
նստել
է,
միւսը՝
թեկնել,
երրորդը՝
երկարած
չոր
տախտակի
վրայ,
հրացանը
սիրելու
փոխարէն՝
գրկած։
Աղօտափայլ
լամբի
տխուր
լուսով
լուսաւորուած,
պսպղին
էին
տալիս
նրանց
կուրծքերը
ծածկող-զարդարող
փամփուշտները։
Ի՜նչ
գեղեցիկ,
ի՜նչ
հմայիչ
պատկեր։
ԺԶ.
ԿԱՐՄԻՐ
ՈՒՐԲԱԹ
Ուրբաթ
օրը
թուրքերը
ընդհանրապէս
խաղաղ
մնացին,
ամբողջ
օրը
նրանք
մէջիդներում
գրգռիչ
քարոզներ
լսելով
անցկացրին,
երբեմն
էլ
սալաւաթով
հսկայական
թափօրներ
կազմելով
իրենց
թաղերում։
Այսօր
Անգլիական
հիւպատոսը
իբրեւ
խաղաղարար-միջնորդ
մի
քանի
անգամ
տեսնուեց
մեր
բարձրագոյն
ժողովի
եւ
Սաադէդդինի
հետ,
երկու
կողմերի
համաձայնութեամբ
որոշուեց
մի
ժողով
գումարել,
բանակցելու
համար։
Ժողովը
որոշուեց
սկսել
կէս
օրէն
երկու
ժամ
անցած,
հայոց
կեդրոնական
թաղում։
Որոշուած
ժամին
հասան
—
հայոց
առաջնորդ
Վարդապետ
Բագրեւանդեանը,
կուսակալ
Նազըմի
հետ
մի
կառքում
նստած,
չորս
հեծեալ
ոստիկաններով,
Ֆրանսական
կառավարութեան
ներկայացուցիչ
Վարդապետ
Հայր
դը
Ֆրանսիս,
Պարսկական
հիւպատոս՝
Միրզա-Հիւսէյին
Խանը,
Ռուսաց
հիւպատոսի
թարգման
Կ.
Չիլինկարեան,
Անգլիական
հիւպատոս
Մստըր
Ուիլիամը,
Ամերիկեան
միսիօնար
բժիշկ
Ռէյնօլդսը,
Աւետիսեան,
Մարտիկ
եւ
Պետօն
քառասուն
թիկնապահ
զինուորներով։
Ժողով-բանակցութիւնները
սկսւում
են։
—
Անգլիական
հիւպատոսը
յայտնում
է
Սաադէդդինի
պաշտօնական
զեկոյցը
թէ՝
«Նկատելով
որ
հայերը,
իրենց
4-5
օրուայ
յանդուգն
դիմադրութեամբ,
միւսլիւմաններին
կոտորելով,
կառավարութեան
դէմ
զէնք
վերցնելով,
լոկ
ապստամբել
են
օսմանեան
կայսրութեան
դէմ.
կառավարութիւնը
այժմ
առաջարկում
է
զէնքերի
եւ
յեղափոխականների
յանձնումը
անյապաղ,
հակառակ
դէպքում
նա
թնդանօթներով
դուրս
կը
գայ
պատժելու
ապստամբներին։
Աւետիսեանը
պատասխանում
է.
—
Այսօր
մենք
ապստամբներ
չենք,
այդ
հաստատում
է
հէնց
մեր
կռիւը,
երկուշաբթի
օր
մենք
ոչ
մի
պաշտպանողական
միջոց
ձեռք
չառինք,
եւ
թողինք
որ
կառավարութիւնը
պաշտպանէ
Հայկավանք,
Ս.
Յակոբ
եւ
միւս
թաղերը,
խուժան-բաշիբօզուկների
աւեր-կոտորումնէրէն,
բայց
կառավարութիւնը
փոխանակ
դրան՝
զէնք,
ռազմամթերք
բաժանեց
դրանց,
եւ
իր
ծպտուած
պաշտօնեաներով
առաջնորդեց,
իր
զօրքերով
բազմացրեց
նրանց
շարքերը,
տեսնելով
այս՝
մենք
չուզեցինք
մեր
թշուառներին
վիճակակից
լինել,
եւ
անպաշտպաններին
թողնել
զոհուելու
կատաղիների
քմահաճոյքին,
մենք
վճռեցինք
դուրս
գալ՝
մեր
կեանքի
գնովը
պաշտպանելու
տանջուածների
կեանքը
—
որ
մեր
կեանքն
է,
ինքնապաշտպանութեան
իրաւունքը
կարծեմ
սրբագործուած
է,
պարոննե՛ր,
կրկնում
եմ,
մենք
այսօր
մղում
ենք
ինքնապաշտպան
կռիւ,
թող
կառավարութիւնը
դադարեցնէ
անզէն
ժողովրդի
կոտորումը,
թո՛ղ
արգիլէ
թալանումը,
տների,
դպրոցների
եւ
եկեղեցիների
այրումը,
դուք
էլ
վստահացրէք
մեզ,
երաշխաւորէք
կառավարութեան,
այն
ժամանակ
մենք
դուրս
կգանք
քաղաքէն,
եւ
եթէ
կուզէ
կառավարութիւնը,
եթէ
կռիւը
մեզ
հետ
է,
ապա
թող
դուրս
գայ
բաց
դաշտում,
ազատ
լեռներում…
Ֆրանսական,
Ռուսական
եւ
Պարսկական
ներկայացուցիչները
ասում
են
որ
իրենք
ականատես
են
եղել
անօգնական
եւ
անմեղ
հայերի
կոտորման,
որով
իրաւացի
են
գտնում
հայ
ինքնապաշտպանների
դիմադրութիւնը։
—
Բայց
եւ
այնպէս,
ասում
է
Անգլիական
հիւպատոսը
—
կառավարութիւնը
մեզ
հետ
բոլոր
օտարահպատակներին
հրաւիրել
է
բերդ
քաշուել,
կռիւը
շարունակուելու
դէպքում
կրուպպի
թնդանօթները
գործելու
են…
—
Ինչ
էլ
որ
լինի,
ես
դուրս
չեմ
գալ
քաղաքէն,
եւ
իմ
տէրութեան
դրօշակի
տակ
կը
մնամ,
նրա
հովանուն
ապաստանած
հազարաւոր
հայերի
հետ,
յայտնում
է
վրդովուած
Միրզա-Հիւսէյին
Խանը։
Խորհրդակցութիւնը
շարունակւում
է։
Անգլիական
հիւպատոսը
որ
թագուն
մտքերով
եւ
Սաադէդդինի
առաջարկութեամբ
էր
սարքել
ժողովը,
առաջարկում
է
հետեւեալ
պայմանները,
եւ
խոստանում
իր
Պօլսի
դեսպանի
միոջոցաւ
վեց
պետութիւնների
երաշխաւորութեամբ
ընդունել
տալ
Բ.
Դրան.
պայմանները
հետեւալներն
էին
—
Ա.
Հայ
հարիւր
յեղափոխականների
անձնատուր
լինելը,
Բ.
Բոլոր
զէնքերի
եւ
ռազմամթերքի
յանձնումն
կառավարութեան,
հիւպատոսների
ձեռամբ։
Կարծիքների
փոխանակութիւնը
շարունակւում
է
երկար,
պայմանները
քննութեան
են
առնւում,
վերջապէս
կռուող
կողմերի
ընդունելութեամբ
եւ
ներկաների
համաձայնութեամբ,
տրւում
են
հետեւեալ
պայմանները
—
Ա.
երեսուն
հայ
յեղափոխականների
անձնատուր
լինելը,
որոնց
մէջ
եղած
օտարահպատակները
պիտի
փոխադրուէին
Եւրոպա,
իսկ
մնացեալները
արժանանային
Սուլթանի
ներման։
Բ.
երեսուն
թիւրք-քիւրտ
բաշիբօզուկների
գլխաւորների
ձերբակալում
եւ
աքսորում։
Ժողովը
վերջանում
է,
Անգլիական
հիւպատոսը
խոստանում
է
հեռագրել
Պօլիս
եւ
մինչեւ
երեկոյեան
վերջացնել
գործը,
դադարեցնել
կռիւը…
Կէս
օր
էր…
ես
Ջաղցպնենց
դիրքումն
էի,
երբ
անցաւ
կուսակալի
կառքը,
հեծեալ
ոստիկանների
երկչոտ
աչքերը
ուղղուած
էին
դէպի
մեզ,
ինչպէս
վախենում
էին
հայ
գիւղացու
պատուհաս
հարկահաւաք
գազանները։
Ժողովը-բանակցութիւնները
եւ
այս
բոլորը
մի
ստոր
դաւադրութիւն
էր,
մի
եղեռնական
խաղ
էր,
սարքուած
Անգլիական
կառավարութեան
ներկայացուցիչ
թրքացած
եւ
ստոր
Ուիլիամի
եւ
Սաադէդդին
բորենու
կողմէն։
Անամօթ՝
կրած
պարտութիւններով,
կատաղած՝
սիրելի
հաւատակիցների
հարիւրաւոր
դիակների
վրայ,
փրփրել,
սիրտն
ու
հոգին
ժահր
թոյնով
լցրել,
հայերի
կտրիճ
կռուով
եւ
դիմացկունութիւնով։
Սաադէդդին
եւ
նրա
հետ
Եըլտըզը
շուարել
էին,
ինչ
անելը
չգիտէր
Մեծ
Մարդասպանի
հայակեր
թիկնապահը,
նա
խոստացել
էր
իր
սատանաշուք
տիրոջ
մի
քանի
ժամուայ
մէջ
ջարդել
Վանի
անհաւատներին.
Այգեստանը
աւերակների
մի
մոխրակոյտ
դարձնել,
այժմ…
Սաադէդդինը
իբրեւ
թիւրք,
կոտորելու
միակ
պաշտօնով
Վան
եկած,
եւ
վերջապէս
մեր
ժամանակների
ամենահռչակաւոր
մարդակերի
հարազատ
լամուկը
լինելով,
նա
այդպէս
պիտի
մտածէր,
այդպէս
պիտի
անէր
ոճրագործի-դահճապետի
պարտականութիւնը
այդպէս
հոգալ,
անհանգիստ
լինել
էր
տրամադրում։
Բայց
ի՞նչու
էր
անհանգիստ
Ուիլիամը,
Անգլիական
կառավարութեան
այդ
նախատաբեր
վիժուածքը,
նա
ի՞նչու
էր
ձեռք
տուել
սուլթանի
կառավարութեան,
իր
կառավարութիւնը
ա՞յդպէս
էր
հրահանգել,
դա
անհաւատալի
է,
ո՛չ,
աւելի
իրական
է
նրա
մարդակեր,
հայատեաց
լինելը,
գուցէ
եւ
կաշառուած
լինելը,
նման
Եւրոպացի
բազմաթիւ
հայակերների…
Վանի
անցքերի
հետ,
ինչպէս
Սաադէդդինի
անունը,
նոյնպէս
եւ
Ուիլիամի,
սերտ
կապուած
պիտի
մնան,
ապագայի
լաւագոյն
սերունդը,
եղբայրացած
մարդկութիւնը
նախատինք
պիտի
կարդայ,
պիտի
թքէ
արեան-ոճրագործութեան
մէջ
եղբայրացած
երկու
հրէշների
պժգալի
յիշատակին…
Մեզ
մօտ
ժողովէն
յետոյ,
եռանդուն
մի
իրարանցում
սկսուեց,
Հայրենիքի
ազատութեան,
եղբայրների
անմեղ
արեան
յորդ
հոսումը
դադարեցնելու
համար,
մերոնք
բոլորն
էլ
ցանկութիւն
էին
յայտնում
կառավարութեան
յանձնուելու,
թէեւ
մենք
պատրաստ
էինք
բոլոր
սրտով
մինչեւ
վերջին
շունչը
կռուելու,
եւ
չէինք
կամենալ
մեր
անշնչացած
դիակներին
անգամ
մերձենար
ատելի
թշնամու
ձեռքը,
բայց…
անձնուիրութիւնը
—
ընկերին
կեանք
տալը,
տալիս
էր
աննման-անօրինակ
պտուղներ,
որոնց
առաջ
իւրաքանչիւր
գլուխ
խոնարհել,
երկրպագել
կը
փափագէր։
Արեւը
փախաւ,
գիշերն
եկաւ,
խաւարը
իր
անսահման
թեւերը
թափ
տալով
հասաւ,
միայն
Ուիլիամը
չեկաւ,
պատասխանը
չ’ըստացուեց։
Հաշտութեան
պայմաններ
առաջարկող,
պաշտօնական
բանակցութիւններ
սկսող
պետութիւնը
գիշերուան
խաւարի
հետ
սկսեց
իր
խաւար,
բայց
անմիտ
գործը
—
բիւրաւոր
հրացաններ
կրակուեցին,
զինուորական
բոլոր
գիշերապահները
փողահարել
սկսեցին,
գազանային
ժխորի
հետ
օդը
լեցուեց
վը՜զ-վը՜զների
եւ
վո՜ւ-վո՜ւների
երգով,
կատարեալ
պատերազմ
էր,
պատերազմական
դաշտ,
իր
ամբողջ
սարսափով,
իր
լիացրած
սոսկումով,
իր
աննման
զարզանդով։
Վը՜զ-վը՜զ,
վո՜ւ-վո՜ւ,
սալաւա՜թ,
առաւօտը
տօն
էր,
տօն
արիւնահեղութեան,
տօն
աւերումի,
տօն
սուլթան
Համիտի,
այժմ
նախատօնն
էր
կատարւում,
հրացաններն
ու
փողերը
երգում
էին,
վառօդի
կրակները
լուսափառում
ճրագալոյցը։
Մեծ
պողոտայէն
—
քաղաքէն
Համուդ-աղենց
տուն
—
Հայրիկենց
տան
դէմ
ու
դէմը,
երթեւեկել
սկսեցին
ձիաւոր
խմբեր,
որոնք
մեր
դիրքերի
մօտէն
անցնելիս
կանչում
էին.
«Մենք
պետական
պաշտօնեաներ
ենք,
մեզ
չխփէք»։
Եթէ
գիտենայի՜նք։
Նախատօն,
հրավառութիւնը
եւ
սուլթանաստեղծ
երաժշտութիւնը
շարունակուեց
մինչեւ
լուսադէմը։
ԺԷ.
ԿԱՐՄԻՐ
ՇԱԲԱԹ
—
Տղե՛րք,
ասաց
խմբապետը,
ի՛
զէն,
պատրաստ,
հասաւ
վճռական
ճակատամարտի
ահեղ
րոպէն,
ցոյց
տանք
թշնամուն
մեր
բազկի
զօրութիւնը։
Սենեակում՝
մարտի
երթալու
պատրաստ
քաջերը,
ուրախ
ու
անհամբեր
սպասում
էին
կռուի
հրաւէր
ստանալու
ցանկալի
րոպէին,
նորածին
արեւը
իր
առաջնէկ
ճառագայթները
ուղարկեց
մեր
սենեակը,
նրանք
նոր
փայլ,
նոր
պսպղանք
տուին
զինուորների
փամփուշտազարդ
կրծքերին,
եւ
ջարդ
ու
փշուր
ապակիների
կտորտանքներին։
Թնդանօթների
որոտումները
էլի
թնդացրին
օդը,
տասնեակ
հազարաւոր
հրացանները
միացան
նրանց
հետ,
վառօդի
ծուխը
ամպացաւ,
յունիսեան
պայծառ
արեւի
փայլը
նսեմացաւ,
շինութիւնների
եւ
ծառերի
գագաթները
ծածկուեցին
գորշագոյն
անթափանց
վարագոյրով։
Բիւրաւոր
ամբոխը
որոտմնալից
արձակեց
մահմադօ-սալաւաթօ՜ն,
կռուի
եկած
կանոնաւոր
զօրքը
հնչեցրեց
փողը,
հիւսիսային,
հարաւային
եւ
արեւմտեան
կողմից
կրակ-գնդակ
կարկուտ
թափուեց
Այգեստանի
վրայ…
Մեր
բոլոր
դիրքերից
սուրհանդակներ
հասան
եւ
պատմեցին
իրենց
կրած
սոսկալի
յարձակումների
մասին,
կանոնաւոր
զօրքերի
գնդեր
առաջնորդում
էին
բաշիբօզուկների
հազարաւորներից
բաղկացած
խուժանին,
լեռնային
հինգ
թնդանօթներ
սեւ-քռի
գլխից
ռմբակոծում
էին
Յայնկոյսների
դիրքերը։
Կռիւ
էր
Յայնկոյսներում,
կռիւ
Արարքում,
կռիւ
Թիւթիւնջոնց
դիրքում։
Պատերազմական
ատեանը
կեդրոնը
փոխադրեց
Մեծ
Քէնդրչու
մօտիկ
Աղւանեանենց
տունը,
եւ
հրամայեց
պահեստի
բոլոր
գնդերը
շարժման
մէջ
դնել։
Մեր
գունդն
էլ
գնաց
նոր
կեդրոնի
մօտ
այգում
կռուելու։
Թնդանօթները
որոտում
են,
հրացանները
վըզ-վըզում,
սալաւաթը
ոռնում,
փողերը
վնգվնգում…։
Կռիւը
սոսկալի
էր
Յայնկոյսների
դիրքերում,
հիւսիսից
թնդանօթները,
Նոր
Շէնից
խուժանը,
մեծ-փողոցից
հազարապետ
Հաշիմը
իր
զօրքերով,
երեք
կրակի
մէջ
էին
մնացել,
բայց
մերոնք
անպարտելի,
անկորուստ
կռուեցին
մինչեւ
կէսօր,
թշնամուց
բազմաթիւ
դիակներ
փռելով,
երբ
թնդանօթները
կործանեցին
մեր
քաջերի
հինգ
օր
անխորտակելի
մնացած
Յայնկոյսների
դիրքերը,
մինչեւ
այդ
ժամանակ
խուժան
եւ
զօրագնդեր
միշտ
յարձակուեցին
եւ
միշտ
յետ
դարձան
շատ
զոհերով,
թէ
այստեղ,
թէ
Արարքում
եւ
թէ
Թիւթիւնջոնց
դիրքում։
Յայնկոյսների
քաջերը
թողին
իրենց
կործանուած
դիրքերը,
խուժանի
եւ
զօրքերի
հետ
կռուելով
եկան
հարաւային
պատը
եւ
ամրացան
Խոտի-Մկանց,
Վուվունկանց,
Նառօենց,
եւ
Չղօենց
դիրքերում։
Կատղել
էր
հազարապետ
Հաշիմը,
սպանւում
էին
հարիւրապետներ,
սպանւում
սպաներ,
կոտորւում
զօրքեր։
Հրդեհուել
եւ
բոցավառուել
էր
մերոնց
սրտերը,
թշնամու
անամօթութեան
եւ
վայրագութեան
ծայրայեղութիւնը
վառել
բորբոքել
վրէժխնդրութեան
կրակը։
Մեր
գնդակներից
եւ
ոչ
մէկը
գետին
չէր
ընկնում,
մինչ
թշնամու
անթիւ
գնդակներին
վիճակուած
էր
օդումը
վազվզել
միայն։
Չեկա՞ն…
ամբողջ
հինգ
օր
էր
իւրաքանչիւր
հայ
մարդ
հարցնում
էր…
ինչո՞ւ
են
ուշանում,
միթէ
չեն
լսել…
ա՜խ…
եթէ
գայի՜ն,
եթէ
հասնէի՜ն։
Ո՞ւմն
էր
սպասում
Վանեցին,
ո՞վքեր
էին
եկողները,
այո,
նա
սպասում
էր,
նրա
աչքը
ճամբին
էր,
նրան
խոստացել
էին
—
Գարեգինի
խումբը
պիտի
գար,
Նիկօլ-Շէրօն
պիտի
հասնէին…
Սալմաստում
կազմ
եւ
պատրաստ
հազարաւորներ
պիտի
գային,
բայց
աւա՜ղ,
գացող
չկար,
հասնող
չկար…։
Խուժանի
յարձակումները
չէին
դադարում
Արարուց
եւ
Թիւթիւնջոնց
դիրքերից,
թէեւ
դժուար
էր
մեր
այդ
շրջանի
կռուողների
գործը,
բայց
ոչ
Յայնկոյսների
պէս,
ուր՝
խուժանի
հետ
էր
ե՛ւ
հազարապետ
Հաշիմը
ե՛ւ
աւերող
թնդանօթները։
Թշնամին
տիրացաւ
մեր
թողած
դիրքերին,
սկսեց
կողոպտել
եւ
այրել
տիրած
թաղերը,
իր
ուժը
կեդրոնացրեց
Համուդ
աղենց
տանը,
թնդանօթները
բերեց
Նառօենց
դիրքի
դէմ
ու
դէմ
Կուռուզենց
դուռը,
եւ
Խոտի
Մկանց
դիրքի
հանդէպ,
Պողպտի
Դարի
Կազինօի
մօտ,
15,
20
քայլից
հարուածել
սկսեց
մեր
դիրքերը,
կռիւը
ահռելի
էր…
ճակատամարտը
անհաւասար,
կռուողները
ահե՜ղ…
բայց
մեր
փոյթը
չէր.
—
թո՛ղ
թափուին
գնդակներ,
թո՛ղ
որոտան
թնդանօթներ,
թո՛ղ
պոռպռան
սալաւաթը,
մենք
դրանց
կը
պատասխանենք
մեր
հրացանների
գնդակներով,
որոնք
շատ
են
սիրում
մեր
թշնամուն,
մենք
կը
ծաղրենք
թշնամուն,
մեր
«Դէ՛,
կռուեցէք
տղերք»ի
կենսալից,
խրախուսիչ
երգի
սրտաթունդ
երգումով,
թող
կատղի
գազանը…։
Իւրաքանչիւր
զոհի,
պարտութեան
վրէժը
թշնամին
առնում
էր
իր
ձեռքն
ընկած
տներից
եւ
շինութիւններից
նրանց
հրդեհելով։
Սեւ-քռի
եւ
իր
կողքի
բլրաշարքերի
լանջերը
ծածկուեցին
անհամար
հեծեալներով,
Յայնկոյսների
եկեղեցին
կողոպտած,
եկեղեցական
զգեստներով
պճնուած
քիւրդ
բէկերը,
խաչ-խաչվառներով,
սրարշաւ,
թափօր
էին
տալիս,
յաղթական
լօ՜-լօ՜ներով
իրենց
աւար
կողոպուտի
վրայ
ուրախանում։
Հրդեհը
բռնեց
եկեղեցին,
ուսումնարան
Շան-խէրանի,
Դարի
գլխի,
Շաղօյենց
թաղի
տները,
բոց-ծուխ
բարձրացաւ
եւ
Հայրիկենց
տնից,
Հայրիկաշէն
իգական
ուսումնարանից,
ծուխը
պալա՜ն-պալա՜ն
բարձրանում
էր,
շէ՜կ-շէ՜կ
հրեղէն
լեզուները
գալար
գալար
թռչում
էին,
ծուխի
ամպը
բռնեց
արեւի
երեսը.
գազանը
փորձում
էր,
երկնքի
ճրագն
էլ
մարել։
Կրա՜կ,
արիւ՜ն
եւ
մա՜հ…
բայց
վերջին
երկուսը
թշնամու
բաժինն
էր։
Մինչ
թշնամին
հրեղէն
կարկուտներ
էր
թափում,
հրդեհում
ու
հրկիզում,
թնդանօթներով
գետինը
դողացնում,
եւ
իր
ահագին
զօրութեամբ
Շաղօենց
երկու
աչքանի
կոյրին
էր
սպաննում,
մեր
պատերազմական
ատեանը
Աղւանեանենց
տանը
կազմած
գաղտնի
ժողովում
նկատելով
այս
բոլորը,
եւ
հասկանալով
գալիք
աղէտի
ծանրութիւնը,
Աւետիսեան,
Մարտիկ
եւ
Պետօն
մի
վերջնագրով
դիմեցին
Անգղիական
հիւպատոսին
—
այդ
վերջնագրում
այպանելով
օսմանեան
նենգութիւնը,
նրա
խարդախութիւնը,
նրանք
յայտնեցին
որ
«իրենք
իրենց
կռուող
ընկերներով
դուրս
կգան
Վանից,
թող
կառավարութիւնը
թողնէ
անմեղ
ժողովրդի
կոտորումը
եւ
գայ
լեռներում
իրենց
հետ
կռուէ»։
Մեր
նոր
բռնած
Չզօենց
դիրքը,
երկու
ժամ
անընդհատ
ճակատելով
քսան
քայլ
հեռու
Համուդաղենց
տանը
բանակած
թշնամու
դէմը,
երեք
կողմից
կրակի
մէջ
մնալով,
քիչ
էր
մնում
իր
մէջի
կռուողներով
զոհ
գնար
թշնամուն,
բայց
մերոնք
խիստ
ճարպիկութեամբ
թողին
վտանգուած
դիրքը
եւ
եկան
միացան
Աւղանեանենց
այգում
կռուող
ընկերների
խմբին։
Խոտի-Մկանց
դիրքի
կռուողները
ինքնապաշտպանութեան
գործը
տանում
էին
հերոսաբար,
նրանցից
իւրաքանչիւրը
դիմադրում
էր
թշնամու
հազարին,
ամբողջ
խումբը
քսան
քայլից
հարուածող
երեք
թնդանօթներին։
Նառօենց
եւ
Հիւսենց
դիրքից,
Գրիգորիս
Աւետիսեան,
Մհէր-Տիգրան,
Սանօեաններ,
Գաբլօն
եւ
Աշջեան
Գէորգը
կռւում
էին
դիւցազնաբար,
երեք
թնդանօթների
եւ
խուժանի
դէմ։
Լայն
փողոցի
յատակի
վրայ,
թպրտում
էին
թշնամու
բազմաթիւ
դիակները,
առուներից
թիւրքի
արիւնն
էր
վազում…։
Մեզ
մօտ
էր
թւում
նահատակութեան
ժամը,
մենք
մէկ
համբուրւում
էինք,
մէկ
հրացանը
նշանի
բռնում,
ապա
նպատակին
հասած
գնդակի
ուրախութիւնից
էլի
համբուրւում,
էլի
նշանի
մտնում,
դարձեալ
գրկախառնւում
եւ
«մնաս
բարեւ»
ասում
—
անմոռանալի՜
վայրկեաններ։
Հազարապետ
Հաշիմը
իր
թիկնապահներով
գրաւեց
Նառօենց
դիրքի
դէմ
Տէր
Խաչատուրենց
կազինօն,
որտեղէն
նեղել
սկսեց
մեր
դիրքը,
մինչ
մեր
միւս
կռուողները
իրենց
անվրէպ
գնդակներով
գլորել
էին
աւելի
քան
քսան
թնդանօթաձիգների
եւ
մէկ
հարիւրապետի,
այնպէս
որ
էլ
ոչ
ոք
սիրտ
չէր
անում
մօտենալ
թնդանօթներին,
փողոցումը
վխտացող
խուժան
էլ
փախաւ,
թնդանօթները
մնացին
անտէր…
այս
լուրը
—
թնդանօթների
գրաւումը
—
կայծակի
արագութեամբ
տարածուեց,
ուրախացած
բազմութիւնը
դէպի
Խոտի-Մկանց
դիրքը
շտապում
էր,
թնդանօթները
եւ
նրանց
անտէր
թողնող
քաջերը
տեսնելու։
Թէեւ
ո՛չ
մի
դժուարութիւն
չէր
ներկայացնում
թնդանօթներին
մօտենալ
եւ
նրանց
մեզ
մօտ
բերել,
բայց
այդ
թոյլ
չտուեց
անել
պատերազմական
ատեանը…
Թշնամին
Համուդաղենց
տնէն
խուժեց,
որոտացին
թնդանօթները,
գոռացին
հրացանները,
ոռնացին
սալաւաթը,
լայն
փողոցը
ծածկուեց
թշնամու
բանակով,
զօրքերի
կարմիր-սեւ
պոչաւոր
ֆէսերը,
քիւրտերի
սեւ-սպիտակ
քօլոզները
օրօրալ
սկսեցին,
մարդկանց
ահագին
բազմութիւնը
ծփում-տնտղում
էր
փողոցում,
մեր
գնդակների
գործը
հեշտ
էր
—
կերակուրը
առատ։
Այս
միջոցին
մի
անահ
երիտասարդ,
վրէժխնդրութեան
կրակը
սրտում,
բանտային
տանջանքները
եւ
շղթաները
չմոռցած
—
մնաք
բարի
ախբէրնե՜ր,
կանչեց
ու
դուրս
թռաւ
փողոցը,
քաջը
աներկիւղ
վազեց
թիւրքերի
վրայ,
սպաննեց
թշնամուց
երեքին
եւ
ապա
ինքն
էլ
ինկաւ
անկենդան,
գնդակի
վէրքը
սրտէն,
Նառօենց
դռան
առաջ
եղաւ
նորա
գերեզմանը։
Յանդուգն
անձնուէրը
Աշջեան
Գէորգն
էր,
խրախուսիչ
եւ
յուզիչ,
օրինակելի
էր
նրա
արարքը,
որ
եւ
անմիջապէս
յետոյ
ունեցաւ
իր
հետեւողները։
Տիգրան,
Շահէն,
Կարօն
մի
տասնեակ
ընկերներով
դուրս
եկան
լայն
փողոցը,
ոմանք
ծառերի
յետեւէն,
ոմանք
առուների
հունը
մտած
մի
մասն
էլ
հէնց
գետնի
վրայ
պառկած
հարուածել
սկսեցին
թշնամու
խտացած
շարքերը,
դիակները
մէկը
միւսի
յետեւէն
փռուեցին,
մերոնք
յառաջացան,
թշնամին
էլի
խոյս
տուեց,
այդ
միջոցին
մերոնք
ապահովուած
իրենց
թիկունքէն,
փողոցի
կողմէն
պաշարեցին
Տէր
Խաչատուրենց
կազինօն,
եւ
պատուհաններէն
գնդակներ
տեղացին
հազարապետ
Հաշիմի
եւ
իր
զօրքերի
գլխին,
Հաշիմը
լեղապատառ
հազիւ
ազատուեց
այգիներէն
խոյս
տալով,
կազինօում
թողնելով
տասնեւհինգ
անշնջացած
զինուորները,
մերոնք
մտան
այդ
տեղ
եւ
վերցրին
զօրքերի
հրացանները,
մինչ
Մէրեան
Տիգրանը,
իր
մէկ
զոհի
կողքը
ճեղքածը
նրա
վէրքից
արիւն
էր
խմում։
Կէս
օր
էր…
ծուխը
պալա՜ն
պալա՜ն
բարձրանում
էր,
թնդանօթները
որոտում
էին…
Սաադէդդինը
կատաղել
էր,
ինքը
անձամբ
եկե՛լ
էր
ղեկավարելու
կռիւը,
եւ
հրամայել
բերդէն
իջեցնելու
կրուպպի
թնդանօթները.
թշնամին
էլի
գռոհ
տուեց
երեք
չորս
կէտերէն,
Համուդաղենց
տնէն,
Աղւականց
փողոցի
գլխէն,
Համուդաղենց
այգուց,
Չչօենց
եւ
Ջալադենց
այգիներէն,
այս
ժամանակ
Մարտիկը՝
Ոզմցի
Վանիկի,
Պուլուզի,
Բաշկալանցեան
Տիգրանի
եւ
Նշանի
հետ
դուրս
եկան
Աղւականց
փողոցը՝
Բագկանց
դռան
առաջ,
արգիլեց
թշնամու
յառաջխաղացումը,
մինչեւ
երեկոյ
այնտեղ
կռուելով։
Աւետիսեանը,
Սեւ-Լաճի,
Օտեանի,
Սեմի,
Մանօի-Աւդօի
եւ
ընկերների
հետ
մտաւ
Համուդաղենց
այգին,
որթատունկի
բեանակները
պատնէշ
դարձած
դիմադրում
էր
Համուդաղենց
տնէն
եւ
այգիէն
խուժող
խմբերի
դէմ։
Պետօն,
Ասքանազ,
Վազգէն
եւ
Եղիազարը
բազմաթիւ
ընկերներով
կռւում
էին
Աղւականց
այգու
պատերէն,
Չչօենց
եւ
Ջալադենց
այգիէն
գրոհ
տուող
թշնամու
դէմ։
Մեր
կռուողների
քաջութիւնը
աննկարագրելի
էր,
մինչ
մէկը
կռւում
էր,
մի
խումբը
երգում
էր,
երրորդը
պարում
ու
թռչկոտում,
մինչ
թշնամին
զբաղուած
էր
սպաննուածների
դիակները
քաշկռտելով։
—
Տղե՛րք,
կանչեց
կռուողներէն
մէկը
—
տեսէք
էն
զօրքը
ինչպէս
է
քաշում
իր
անշնչացած
ընկերոջ
դիակը,
ո՞վ
կարող
է
նրան
էլ
ուղարկել
Մահմէտի
գիրկը,
—
ընկաւ
նա
էլ,
երրորդն
էլ,
չորորդն
էլ։
Մարտը
ահեղ
էր,
ոյժը
անհաւասար,
թշնամին
երկչոտ,
մենք
կորովի,
անվհատ։
«Ամենայն
տեղ
մահը
մի
է»
Մեր
թաղերը
հետզհետէ
դատարկուեցին,
բոլորը
գնացին
բողոքականների
մօտ,
թշնամին
կռւում
էր,
հա՛
կռւում,
կրակում,
ու
որոտում։
Մարտիկի
զինակիցներէն
մէկին
մատը,
մի
ուրիշի
գլխարկը
կերաւ
թշնամու
գնդակը,
թշնամուն
աջողուեց
Բաղկանց
պարտէզը
մտնել
եւ
վտանգաւոր
դրութեան
մէջ
դնել
Աւետիսեանին,
բայց
Սեւ-Լաճը
եւ
Զէյթունցին
ազատեցին
նրան,
հալածելով
թուրքերին։
Մեր
յաջողութիւնները
զայրացնում
են
եւ
Թէմուր-Զադէ
Ղալիբ
փաշային,
որն
հրամայում
է
կոտորել
ամենաեղեռնական
անզուգական
կերպով,
Հայկավանքէն
եւ
այլ
թաղերէն
իր
տանն
ապաստանած
երկու
հարիւր
տղամարդկանց,
նրանց
կանանց
ու
երեխաների
աչքի
առաջ,
այրելով,
մորթազերծ
անելով
յօշ-յօշ
կտրտելով
նրանց,
ականատեսների
արիւնը
սառում
է
երակներում,
խաշւում
է
սրտերը,
երեխաները
ճիչ
են
բարձրացնում։
Թշնամին
շարունակեց
իր
կռիւը
մինչեւ
արեւմուտը,
որ
ժամանակ
սկսեց
հետզհետէ
թուլանալ
եւ
վերջապէս
իսպառ
դադարեց։
Թնդանօթներով
եւ
զօրաբանակով
էլ
պարտուեց
թշնամին,
բոլոր
դիրքերն
էլ
դիմադրեցին
մինչեւ
երեկոյ,
կորցնելով
Աշջեան
իր
յանդգնութեան
զոհ,
Խոտի-Մկանց
դիրքում
մի
պատանի
իր
անզգուշութեան
զոհ,
մի
մատ
եւ
մի
գլխարկ,
մինչ
թշնամին
միայն
Յայնկոյսների
շրջանում
թողել
էր
250-300
դիակներ
եւ
այս
թուի
կրկնապատիկը
վիրաւորներ
դաշտում։
ԺԸ.
Սիրած
Հայրենիքի,
պաշտած-տանջուած
ժողովրդի
պահանջը
անդիմադրելի
էր,
կռիւը
էլ
շարունակել
վնասաբեր
ու
աննպատակ,
պատերազմական
ատեանը
արդէն
նախապէս
կարգադրել
էր
քաղաքէն
հեռանալու
պատրաստուել։
Ինքնապաշտպան
բոլոր
քաջերը
խմբուեցին
Մեծ-Քէնդրջին։
Մի
երկու
ժամէն
նրանք
արդէն
պատրաստ
էին
ճանապարհ
ընկնելու…
Հասաւ
ուղեւորուելու
ժամը…
Խմբերը
շարժուել
սկսեցին
դէպի
Վարագայ
Սարը։
Մթութեան
մէջ
գնացողները
եւ
մնացողները
գրկախառն,
տալիս
էին
իրենց
վերջին
համբոյրները,
«մնաս
բարեւ»ները
ընդհատւում
էին
խուլ
հեկեկումներով։
Վան
հայութեան
պատիւն
ու
կեանքը
իրենց
արիւնով
գնողները
գնացին…
Վանում
առաջին
Կարմիր
օրերը
վերջացան։
