ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ի Քրիստոսէ

Ա (1) Յառաջին ամի ծնընդեանն Քրիստոսի եղեւ գալ մոգուցն յերկրպագութիւն:

Եւ ընծայիլն տեառն ի տա•արն:

Եւ գնալն յԵգիպտոս:

Եւ էր կայսր Հռոմա յաւուրս յայս Հոգտաւիոս, որ կոչեցաւն Աւգոստոս, որդի Հոգտաւիոս կայսեր յազգէն Էնիասոյ: Սա յետ ծնընդեանն Քրիստոսի եկաց յաթոռ կայսերութեանն ամս ԺԴ (14): Սա արար զամենայն տիեզերս ընդ միոյ իշխանութեամբ: Բայց այնպիսի մեծ կայսր ոչ էր առանց արատոյ, այլ ունէր յինքն բազում պոռնկական ախտ մինչեւ ի մերձաւորսն իւր եւ ննջէր ի մէջ ԺԲ (12) կանանց եւ ԺԲ (12) կուսից:

/123բ/ ԺԵ (15) Մեռաւ Հոգտաւիոս կայսրն Հռոմա, որ կոչէր Աւգոստոս Կլաւդիոս. եւ յետ նորա եկաց Տիբերիոս կայսր Հռոմայեցոց ամս ԺԸ (18) մինչեւ յամի խաչելութեան Փրկչին մերոյ: Սայ էր խորթ եւ փեսայ Հոգտաւիոսի եւ կոչեցաւ Կլաւդիոս Տիբերիոս եւ էր այր իմաստուն ի պատերազմի եւ բարեբախտ եւ վարժեալ իմաստութեամբ գրոց եւ ունէր գեղեցիկ պատասխանատվութիւն, բայց էր ագահ եւ չարաբարոյ:

ԻԶ (26) Եկաց Պեղատոս դատաւոր ի վերայ Հրէից:

Խ (40) Գրեաց Մաթէոս Աւետարանիչն զիւր աւետարանն:

Ընդ այսու ժամանակաւ էր կայսր Հռոմայեցոց Գայիոս Գալիկոլա, որ թագաւորեաց ամս Գ (3) եւ ամիսս Ժ (10) եւ աւրս Ը (8) եւ էր յաւուրս Պետրոսի Առաքելոյն: Սա էր այր ամբարիշտ եւ պոռնկեցաւ ընդ երկոսին քորսն իւր եւ ընդ դուստր քաւր իւր, զոր ծնեալ էր ի նմանէ:

ԽԴ (44) Սատակեցաւ Գայիոս եւ թագաւորեաց Կլաւդիոս, կացեալ ամս ԺԴ (14), եւ ամիսս է (7), եւ աւրս Է (7):

Ի ժամանակս սորա Մարկոս Աւետարանիչն գրեաց /124ա/ զիւր աւետարանն եւ յայնմ ժամանակի եղեւ սով սաստիկ:

ԽԵ (45) Սուրբն Պետրոս եկաց պապ ի Հռոմ:

ԾԲ (52) Ներոն եհան ի Հռոմայ զՀրեայսն:

ԾԵ (55) ԶՊաւղոս առաքեալն տարան կապանաւք ի Հռոմ:

ԾԶ (56) Եկաց Ներոն կայսր յաւուրս սրբոյն Պետրոսի ամս ԺԳ (13), ամիսս Է (7), աւուրս ԺԸ (18): Սա խախտեաց եւ նուազեցոյց յոյժ զկայսերութիւնն Հռոմա եւ եսպան բազումք ի մեծամեծաց քաղաքին եւ էր թշնամի ամենայն բարիոք առն: Սա եսպան զեղբայրն իւր, եւ զկին իւր, եւ զմայր իւր, եւ զվարդապետն իւր, եւ այրեաց հրով զՀռոմ քաղաքն: Եւ սա արար զառաջին հալածանսն քրիստոնէից, վասն որոյ ընկեցին զնա յաթոռոյ Հռոմայեցիք եւ սպանաւ ի մէջ •անապարհին Սալայիր եւ Նոմէնդանա:

ԿԵ (65) Սուրբ առաքեալն Պետրոս եւ Պաւղոս վկայեցին ի Ներոնէ ի միում աւուր, յետ համբարձմանն տեառն ԼԸ (38) ամի:

ԿԸ (68) Վէսպիանոս գնաց Յերուսաղէմ ի վերայ Հրէիցն:

ԿԹ (69) Նահատակեցաւ Մարկոս Աւետարանիչն:

/124բ/ Հ (70) վախ•անեցաւ Ներոն եւ թագաւորեաց Սապա, այս Սապա եկաց կայսր Հռոմա Ը (8) ամիս:

ՀԱ (71) Եկաց պապ ի Հռոմ Լինոս, որ էր յաշխարհէն Իտալիոյ, յերկրէն որ կոչի Դուսգան, որդի առն որում անուն էր Սկոյլան: Սա եկաց պապ ամս ԺԱ (11), ամիսս Գ (3) եւ աւուրս ԺԲ (12): Սա հրամանաւ Պետրոսի առաքելոյն սահմանեաց` զի ամենայն կին որ մտանիցէ յեկեղեցոջն ծածկոյթ կալցի գլխոյն իւրոյ: Սա նահատակեցաւ եւ թաղեցաւ առ գերեզմանաւ առաքելոյն Պետրոսի ի Վաթիկանն Թ (9) աւուրբ յառաջ քան զկաղանդացն հոգտեմբերի: Առ սովաւ էր ի Հռոմ կայսր Վէսպիանոս, եւ եկաց այս Վէսպիանոս կայրս ամս Թ (9), ամիսս ԺԱ (11) եւ աւուրս ԻԲ (22): Զսա կացուցին կայսր ի Պաղեստինէ. առ սովաւ ազգն Հրէից նուա•եցան ընդ իշխանութեամբն Հռոմայեցոց: Սա եւ որդին իւր Տիտոս գերեցին զԵրուսաղէմ, վասն որոյ սիրեցին զնա առաւել Հռոմայեցիքն: Եւ վախ•անեցաւ ի տկարութենէ որովայնի:

Ձ (80) Եկաց կայսր ի Հռոմ Տիտոս ամս Բ (2):

/125ա/ ՁԷ (87) Եկաց կայսր ի Հռոմ Դոմէտիանոս: Սա եղեւ այր ամբարիշտ եւ եսպան յազգէն իւր եւ ի մեծամեծացն Հռոմա զբազումս: Եւ աւանդեաց Հռոմայեցոցն ի կարգ աստուածոցն կոչել զանուն նորա: Սա արար զերկրորդ հալածումն քրիստոնէից յետ Ներոնի եւ սպանաւ յիւրոց սպասաւորացն:

ՂԳ (93) Եկաց պապ ի Հռոմ Կլէմայնս, ազգաւ Հռոմայեցի, յերկրէն Սիլիոն, որդի Ֆաստինեայ, կացեալ ամս Թ (9), ամիսս Բ (2) եւ աւուրս Ժ (10): Սա գրեաց բազում գրեանս եւ կարգեաց Է (7) դաս կարգաւորս եւ առաքեաց զմի ոք ի նոցանէ ի կողմ մի աշխարհիս, վասն տեղեկանալոյ նահատակութեան մարտիրոսացն եւ գրելոյ զպատմութիւնս նոցա, թէ որպէս կատարեցան: Սա ընտրութեամբ կոչեցաւ առաջին պապ Հռոմա, յետ սրբոյն Պետրոսի, բայց եղեւ երրորդ աթոռակալ յետ սուրբ առաքելոյն: Սա առաքեաց ի Բարիղն զսուրբն Դիոնէսիոս եւ ի Լիոն զսուրբն Ֆաւտին եւ ի Ներպունն զսուրբ Պաւղոս եւ ի Դուրսն զսուրբն Կրասիանոս եւ ի Մայնսն զսուրբն Ճուլիան եւ յետոյ նահատակեցաւ:

ՂԷ (97) Սուրբն Դիոնէսիոս նահատակեցաւ ընկերաւքն:

ՂԸ (98) Եկաց կայսր ի Հռոմ Ներվա ամս Ա (1) եւ ամիսս Դ (4): Սա դարձոյց ի յաքսորանաց զսուրբ աւետարանիչն Յոհաննէս:

Ճ (100) Եկաց կայսր ի Հռոմ Տրայիանոս ամս ԺԹ (19): Սա յետ առնելոյ զԱսիա եւ զԲաբելոն գնաց մինչեւ ի յեզր աշխարհիս, մինչեւ ի նշանաւոր տեղիսն, ուր հասեալ էր Աղեքսանդր Մակեդոնացին: Եւ ոչ իւրովի, այլ ի սայդրելոյ խորհրդակցացն իւրոց արար զերրորդ հալածումն քրիստոնէից:

ՃԲ (102) Եկաց պապ ի Հռոմ Անակտորոս Առաջին, յազգէն /125բ/ Յունաց, աթենացի, որդի Անտիոքու. կացեալ ամս Թ (9) ամիսս Բ (2) եւ աւուրս Ժ (10): Սա կարգեաց զյիշատակն սրբոյն Պետրոսի եւ շինեաց զտեղիքն ուր գերեզմանքն են պապերոյն Հռոմա. եւ թաղեցաւ առ գերեզմանաւ սրբոյն Պետրոսի, Գ (3)-ն ի յուլիսն: Սա սահմանեաց զկլերիկոսքն լինել առանց մաւրվաց եւ առանց յերկայն մազի:

ՃԺԱ (111) Եկաց պապ ի Հռոմ Եվարիստոս Առաջին, յազգէն Յունաց, որդի Էնիֆա, որ կոչէր Յուդաս, ի քաղաքէն Բեղէհեմի: Սա եկաց պապամս Ժ (10), ամիսս է (7) եւ աւուրս Բ (2). եւ յետ սորա եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԺԳ (13): Սա սահմանեաց զտիթլն ի Հռոմ քաղաք եւ կարգեաց զի Գ (3) քահանայ եւ Է (7) սարկաւագունս առընթեր կայցեն եպիսկոպոսին, յորժամ քարոզեսցէ զբանն Աստուծոյ, վասն վկայ լինելոյ ուղեղ քարոզութեանն:

ՃԻԱ (121) Եկաց պապ ի Հռոմ Աղեքսանդր Առաջինն, յազգէն Հռոմայեցոց, որդի Աղեքսանդրու, կացեալ ամս Ը (8), ամիսս Ե (5) եւ աւուրս Բ (2). եւ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԻԲ (22): Սա յաւել ի խորհուրդ պատարագին նշանաւոր աղաւթս առանձինն եւ կարգեաց զջուր աւրհնելն աղիւ:

Յայսմ ամի եկաց կայսր ի Հռոմ Ադրիանոս ամս ԻԱ (21): Սա երկրորդ անգամ հնազանդեցոյց զապստամբեալ Հրեայսն եւ վերստին շինեաց զքաղաքն Երուսաղէմ եւ կոչեաց յիւր անուն Էլիա:

/126ա/ Յայնմ ժամանակի Աքիլեւս Պոնտիկոս երկրորդ թարգմանիչ յետ եւթանասնիցն յայտնեցաւ: Այս կայսր էր այր փառաւոր յամենայն իրս եւ կարգեաց աւրէնս կայսերականս զանազանս եւ շինեաց յանուն իւր սոյն մի ի քաղաքին Հռոմա:

ՃԽԳ (143) Անտոնիոս եկաց կայսր Հռոմա ամս ԻԲ (22) եւ ամիսս Գ (3): Սա ազատեաց յաշխարհին Հռոմայ զամենայն հարկս եկեղեցեաց: Սա փեսայ էր /126բ/ Ադրիանոսի եւ էր փառաւոր այր եւ քաղցր ընդդէմ քրիստոնէից, վասն որոյ կոչեցաւ անուն սորա Բիոս եւ Հայր: Սա եթող գանձս բազումս յետ իւր եւ բազմացոյց զհասարակաց ինչսն. եւ այնչափ բարեբախտ եղեւ, մինչեւ ցանկային սմա յետ մահուան իւրոյ իբրեւ Ըռոմիլոսին:

ՃԾԴ (154) Եկաց պապ ի Հռոմ Անակլէտոս Առաջին, ազգաւ Սուրիան, որդի Յոհաննէսի, ի գեղջէ որ կոչի Մերութ, կացեալ ամս Թ (9), ամիսս Գ (3) եւ աւուրս Դ (4): Սա կարգեաց զի կլերիկոսքն փոքրեսցեն զհերսն եւ սափրեսցեն զգագաթունսն:

ՃԿԵ (165) Եկաց կայսր Հռոմա Մարկոս Անտոնիոս Սէվիոս եղբարբ իւրով Լիւսով, կացեալք ամս ԺԹ (19): Ի սոցանէ սկսաւ ի Հռոմ լինել երկուս կայսերս ի միում տէրութեան: Այս Մարկոս թէպէտ եւ էր այր բարի, բայց /127ա/ յիւրոցն սկսաւ չորրորդ հալածանքն քրիստոնէից: Եկաց պապ ի Հռոմ Սաւտիր Առաջին, ազգաւ Գաբանիացի, որդի Գունգարտա, ի քաղաքէն Ֆունտիսի, կացեալ ամս Թ (9), ամիսս Է (7) եւ աւուրս ԻԱ (21). եւ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԻԲ (22): Սա կարգեաց, զի հաւատաւոր կանայք մի մերձեսցին յաւծեալ անաւթս եկեղեցոյ եւ ոչ խնկարկութիւն արասցեն ի սուրբ եկեղեցին եւ հրամայեաց արկանել ի վերայ գլխոցն խլայս:

ՃՁԳ (183) Եղեւ կայսր ի Հռոմ Գաւսոտոս Ավրէլիոս հանդերձ Լիւսիաւ, որ կոչէր Նավրէլիայ, տիրեալ ամս ԺԳ (13):

ՃՂԷ (197) Եղեւ կայսր Հռոմա Էլիոս Փէրթտինաքս: Սա էր այր դժնեայ եւ ժլատ, կացեալ ամս ԺԴ (14): Ի սմանէ խնդրեցին սինկղիտոսքն, զի թագաւորեցուսցէ զորդի իւր եւ զկին իւր եւ նա ոչ կամեցաւ, վասն որոյ սպանաւ ի զաւրացն իւրոց: Յայնմ ժամանակի էր չորրորդ թարգմանիչն Սիմաքոս եւ Նարսիոս, եպիսկոպոսն Երուսաղէմի, փայլէր եւ պայծառանայր բազում սքանչելաւք: Դարգիլիան Ափրիկ/127բ/եցի էր սքանչելի վարդապետ եկեղեցոյ եւ Որոգինէս էր ի դպրոց յԱղեքսանդրիա:

ՄԺԱ (211) Եղեւ կայսր Հռոմա Անտոնիոս Կարսելայ, որդի Սեվերեայ կայսեր, տիրեալ ամս է (7) եւ էր այր չար: Ի սորա աւուրս գտաւ յԵրիքով Ե (5)-երորդ էտիսիուն գրեանքն, բայց ոչ յայտնեցան գրաւղքն:

ՄԺԸ (218) Եկաց պապ ի Հռոմ Կալեստոս, սա առաջին յազգէն Հռոմայեցոց, որդի Տիմէնիկոյ, ի քաղաքէն Ըռաւանոյ, կացեալ ամս Ե (5), ամիսս Բ (2) եւ աւուրս Ժ (10). եւ մնաց աթոռն առանց հայրապետի աւուրս Զ (6): Սա շինեաց զտա•ար սրբոյ Աստուածածնին, յայնկոյս Դովր գետոյ եւ սահմանեաց զԳադր դամփլ պահքն, զոր պահեն ի Դ (4) եղանակս տարոյն:

/128ա/ ՄԻԲ (222) Եկաց կայսր ի Հռոմ Մարկոս, եւ տիրեաց ամս Ա (1): Զսա եւ զորդի իւր սպանին նախանձով: Եւ յետ նորա եկաց այլ ոմն Անտոնիոս անուն եւ տիրեաց ամս Գ (3): Ի սորա աւուրս գտաւ ի Նիկոյպաւլիս Զ (6)-երորդ էտիսիուն գրեանքն եւ յայն ժամ յայտնեցաւ Սարէլիոս:

ՄԻԳ (223) Եղեւ պապ ի Հռոմ Ուրբանոս Առաջին, ազգաւ Հռոմայեցի, որդի Բունսիանի, կացեալ ամս Թ (9), ամիսս ԺԱ (11) եւ աւուրս ԺԴ (14): Եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս Լ (30): Սա շինեաց զամենայն սպասս եկեղեցոյ ոսկեղէնս եւ արծաթեղէնս եւ կլայկեղէնս. եւ դարձոյց զբազումս մկրտութեամբ, մանաւանդ զազնուական այրն զՎալէրիանոս, զայրն սրբոյն Սիլիսէ, որ քաջութեամբ ժամանեալ ի հանդէս նահատակութեան:

ՄԻԵ (225) Եկաց կայսր Հռոմա Աղեքսանդր, կացեալ ամս ԺԳ (13): Յաւուրս սորա Որոգինէս էր յոյժ անուանի յԱղեքսանդրիայ: Սա կոչեցաւ յիւրոց զաւրացն Կեսար եւ ի սինկղիտոսացն` Ֆիրտոս Աւգոստոս:

Սա յաղթեաց պատերազմաւ զԲարսնաթն, բայց յետոյ հատին զգլուխ նորա ի Մանկուսն:

/128բ/ ՄԽԱ (241) Եկաց կայսր Հռոմա Մաքսիմիանոս եւ տիրեաց ամս Գ (3): Սա կարգեցաւ առաջին կայսր յաւժարութեամբ ձիաւորացն Հռոմա առանց ընտրութեան սինկղիտոսացն, եւ սա յարոյց Ե (5) հալածանս քրիստոնէից եւ յաղթեաց Թուրքացն Գերմանիկոյ:

Գորդիանոս եկաց կայսր Հռոմա ամս Զ (6):

ՄԽԷ (247) Եկաց կայսր Հռոմա Փիլիպոս եւ որդի նորա Փիլիպոս. սա տիրեաց ամս Է (7) յաւուրս Ֆապիանոսի: Սա եղեւ առաջին կայսր, որ հաւատաց ի Քրիստոս: Ի սորա առաջի ամին եղեւ հազար ամ Հռոմա շինութեանն:

/129ա/ ՄԾԴ (254) Եկաց կայսր Հռոմա Տէսիոս, որ է Դեկոս, կացեալ ամս Ա (1) եւ ամիսս Բ (2): Սա եղեւ չար յամենայն իւրս եւ յարոյց զԶ (6)-երրորդ հալածանսն քրիստոնէից:

ՄԾԵ (255) Եկաց կայսր Հռոմա Կալլոս եւ Վաւլէսիանոս եւ եկաց ամս Բ (2) եւ ամիսս Դ (4), յաւուրս սորա յայտնեցաւ հերձուածն Նաւատիու:

ՄԾԹ (259) Եկաց կայսր Հռոմա Վալէրիանոս եւ որդի նորա Գալիանոս, տիրեալ ամս ԺԵ (15): Սա մերկացոյց զԿոդի եւ զաշխարհն Յունաց եւ զՄակեդոնիայ եւ զԱսիա եւ զՊոնտոս եւ սա պատերազմեցաւ ընդ Սաբուռիոս արքայն Պարսից ի Միջագետս եւ յաղթեցաւ ի նմանէ:

ՄԿԳ (263) Եղեւ պապ ի Հռոմ Դիոնէսիոս Մոնակացի, որոյ ազգութիւն ոչ է յայտնի, կացեալ ամս Բ (2) եւ ամիսս Գ (3): Սա կարգեաց զծխաւորսն եւ ետ նոցա եկեղեցիս /129բ/ եւ հողվայրս եւ բաժանեաց զթէմս եպիսկոպոսաց:

ՄԿԹ (269) Եղեւ կայսր Հռոմա Կլաւդիոս, կացեալ ամս Ա (1) եւ ամիսս Թ (9): Սա յաղթեաց Կաւդացոց, որք աւերէին զԼիւրիկէ եւ զՄակեդոնիա:

ՄՀ (270) Եկաց կայսր Հռոմա Արէլիանոս կացեալ ամս Ե (5): Սա արար զԷ (7)-երորդ հալածանսն զԺԱ (11) ամացն: Սա հարեալ կայծակամբք եւ առժամայն վախ•անեցաւ:

ՄՀԴ (274) Եկաց կայսր Հռոմա Դասիտոս, տիրեալ ամս Է (7) եւ ամիսս Դ (4): Սա էր ազնուական եւ քաջ եւ յաղթեաց Բ (2) թագաւորաց:

ՄՀԵ (275) Եկաց կայսր Հռոմա Պրոբոս, կացեալ ամս Զ (6) եւ ամիսս Դ (4). զսորա հատին զերակսն եւ վախ•անեցաւ:

/130ա/ ՄՁԱ (281) Եկաց կայսր Հռոմա Գլարոս հանդերձ որդով իւրով Կարինեաւ եւ Նոմէրիանոսիւ, կացեալ ամս Բ (2) եւ հարեալ զնա կայծակն առ ժամայն վախ•անեցաւ:

ՄՁԳ (283) Եկաց կայսր Հռոմա Դիոկղիտիանոս եւ Մաքսիմիանոս եւ Կոստանցիոս եւ Լիւսինիոս, կացեալ ամս ԺԳ (13): Սա այրեաց բազում գրեանս Աստուածաշունչս եւ հալածանս յարոյց քրիստոնէից ընդ ամենայն տիեզերս զամս Ժ (10):

Սա առաջին զգեցաւ հանդերձս մարգրտաշարս եւ ակամբք պատուականաւք զարդարեալ եւ յետոյ սատակեցաւ մահացու դեղով:

ՄՁԷ (287) Եղեւ պապ ի Հռոմ Մարսէլինոս Առաջին Հռոմայեցի, որդի Պրաւլիկոյ, կացեալ ամս Է (7), ամիսս Բ (2) եւ աւուրս ԻԷ (27). եկաց աթոռն առանց հայրապետի, յետ սորա, ամս է (7), ամիսս Զ (6) եւ աւուրս ԻԶ (26): Սա Նեղեալ ի կայսերէն Դիոկղիտիանոսէ երկրպագեալ կռոց, բայց յետոյ զղջացաւ ի ժողովն, որ եղեւ ի Ջամբայնն, խոստովանեալ զյանցանսն իւր առաջի ՃՀԱ (171) եպիսկոպոսաց եւ էարկ մոխիր ի վերայ գլխոյն եւ զգեցաւ մազեղէնս եւ ապաշխարեաց: Եւ յայնժամ բարկացեալ Դիոկղիտիանոսի հրամայեաց եւ հատին զգլոիխ (si) նորա եւ թաղեցաւ ի գերեզմանին Պրիսիլու ի •անապարհին, որ կոչի Սալայր:

/130բ/ ՅԱ (301) Եկաց կայսր Հռոմա Վալէրիոս հանդերձ Կոստանդեաւ եւ Լիւսինեաւ, կացեալ ամս Բ (2): Այս Կոստանդին ընդ ձեռամբ արար զՍպանիա եւ էառ ի կնութիւն զդուստր թագաւորին Բրդանիոյ, որ կոչէր Հէլէն, յորմէ ծնաւ Կոստանդիանոս մեծն: Կոստանդիանոս եկաց կայսր Հռոմա ամս Լ (30), ամիսս Ժ (10): Սա առաջին քրիստոնեայ եղեւ ի կայսերացն: Սա հրաման ետ քրիստոնէից ժողովել համարձակութեամբ եւ շինել եկեղեցիս ի պատիւ Քրիստոսի:

Ի սորա ժամանակն սկսաւ հերէտիկոսութիւնն Արիանոսի, վասն որոյ հրամայեաց Կոստանդիանոս գումարել ժողովոյն ի Նիկիա հալածել զհերձուածսն: Եւ առ սովաւ եղեւ գիւտ սրբոյ խաչին յԵրուսաղէմ ի Հէլլինեա մաւրէն իւրմէ: Սա յետ յաղթելոյ Մաքսէնսիոյ եւ Լիւսինիոյ եւ Մաքսիմոյ եւ Սէվերիոյ մկրտեցաւ ի Քրիստոս ձեռամբ Սեղբրեստրոսի պապու, վասն սրբելոյ ի գոդութենէն, զոր ունէր, որ ետ եկեղեցոյն զամենայն կայսերական արժանաւորութիւնսն եւ ինքն փոխեցաւ ի Կոստանդինուպաւլիս եւ շինեաց զիւր ապարանսն յերիս կողմն քաղաքին:

/131ա/ ՅԶ (306) Եղեւ պապ ի Հռոմ Սեղբեստրոս Առաջին, ազգաւ Հռոմայեցի, որդի Ըռաւփինեայ. կացեալ ամս ԻԳ (23), ամիսս Ժ (10) եւ աւուրս ԺԵ (11). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԺԵ (15): Հրամանաւ սորա եղեւ առաջին ժողովն ի Նիկիա ուր գումարեցան ՅԼԸ (338) հայրապետք ուղղափառք, որք խոստովանեցան զկատարեալ հաւատն: Սա գրեաց բազում գիրս կանոնաց: Սա մկրտեաց զկայսրն Կոստանդիանոս որ եւ առ ժամայն սրբեցաւ ի գոդութենէն: Եւ ի սորա ժամանակն շինեաց կայսրն Կոստանդիանոս զտա•ար սուրբ վկային Լաւրէնտիոսի ի •անապարհին Դիպիւրդինեա, ի տեղին ուր կոչի Վռան, ի վերայ այրին, եւ շինեաց զքանչելի սանդուղխսն, որ իջանէ ի գերեզման սրբոյն եւ կազմեաց զտա•արն մարմարիոնաւ եւ արտաքոյ ծածկեաց արծաթով:

ՅԼԲ (332) Եղեւ պապ ի Հռոմ Յուլիոս Առաջին, ազգաւ Հռոմայեցի, որդի Ըռուսթինեայ, կացեալ ամս ԺԱ (11), ամիսս Բ (2) եւ աւուրս Է (7): Յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԺԵ (15): Սա հրամայեաց եւ աւրէնս եդ զի կլէրիկոսքն ոչ իշխեսցեն վկայութիւն տալ ի դատաստանի յատեանս դատաւորաց, բայց միայն յեկեղեցոջն:

ՅԼԳ (333) Եկաց կայսր Հռոմա Կոստանդին, որդի Կոստանդիանոսի /131բ/ եւ Կոստանցիոս եւ Կոստաս եղբարք նորա, կացեալ ամս ԻԵ (25):

Բայց եղբարք սորին յորժամ պատերազմեցան ընդ Հռոմ, կորուսին զզաւրութիւն իւրեանց. եւ յետոյ Կոստանդինն յաղթեաց եւ կալաւ զկայսերութիւնն եւ եղեւ քրիստոնեա: Եւ Կոստաս եղեւ արիանոս եւ յարոյց հալածանս քրիստոնէից ընդ ամենայն աշախարհն:

Եւ աւգնականութեամբ այս Կոստասի գնաց Արիոս ի Կոստանդինուպաւլիս հակա•առել ընդ ուղղափառսն վասն հաւատոյ. եւ յայնժամ հարկ եղեւ նմա ելանել յարտաքին պէտս եւ անդ յանկարծակի ի վայր հեղաւ ամենայն փորոտին եւ անդէն սատակեցաւ: Յայսմ ժամանակի էր Տաւնաթն, որ գրեաց զարհեստ կրամայրին եւ էր վարդապետ Ճէրոնիմոսե: Եւ սուրբն Անտոնիոս միայնակեացն վախ•անեցաւ յայնմ ժամանակի: Եւ յայն ժամ փոխեցին զնշխարս սրբոյն Անդրէի եւ սրբոյն Ղուկասու առաքելոյն ի Կոստանդինուպաւլիս:

ՅԽԳ (343) Եղեւ պապ ի Հռոմ Լիպէրիոս Առաջին, ազգաւ Հռոմայեցի, որդի Ակոստանաստասա, կացեալ ամս Ը (8), ամիսս Է (7) եւ աւուրս Թ (9). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԻԱ (21): Սա վարեցաւ յաքսոր ի կայսէրն Կոստասա, վասն ոչ համաձայնելոյ արիանոսացն եւ եկաց յաքսորս ամս Գ (3): Յետ որոյ աղաչանաւք Էվրիսարի եւ Վալանտէի կոչեցաւ յաքսորանացն, այլ նա ոչ կամեցաւ մտանել ի քաղաքն. կացեալ առ ժամանակ մի յեկեղեցոջն սրբոյն Աննայի: Սա աւրէնս եդ քահանայից` աւրհնել զպսակս ամուսնութեան:

ՅԾԳ (353) Եղեւ պապ ի Հռոմ Փիլիքս Երկրորդ, որ էր հերետիկոս, /132ա/ ազգաւ Հռոմայեցի, որդի Անաստասի, կացեալ ամս Բ (2), ամիսս Գ (3) եւ աւուրս Դ (4): Սա կարգեաց զի յորժամ ամբաստանութիւն լիցի զեպիսկոպոսէ եւ կոչեսցի ի ժողովս անյապաղ գնասցէ ի ժողովն վասն քննութեան: Յետ որոյ Լիպէրիոսն, զոր վերոյ յիշեցաք, եկաց դարձեալ յաթոռն ամս Ե (5), որ եւ հավանեցաւ հերձուածոյն Արիոսի, վասն որոյ հրամանաւ Կոստասա կայսեր կոչեցաւ դարձեալ յաթոռ հայրապետութեանն, զի առ կենդանութեամբ այս Լիպէրիոսի արիանոսքն կացուցին յաթոռ հայրապետութեան զՓիլիքս եւ զԼիպէրիանոս առաքեցին յաքսոր: Յայնժամ էր եկեղեցոյ մեծ հալածումն: Եւ յետոյ հրամանաւ Կոստասի Արիանոսի հատին զգլուխ նորա: Յայնմ ժամանակի էր սուրբն Իլարիոն եպիսկոպոս աշխարհին, որ կոչէր Բոդեր:

ՅԾԷ (357) Եկաց կայսր Հռոմա Յուլիանոս ամս Բ (2) եւ ամիսս Թ (9): Սա թոռն էր Կոստանդիանոսի եւ այնչափ ցանկացաւ կայսերական աթոռոյն մինչ զի եթող զքրիստոնէական կրաւնսն եւ յարոյց հալածանս քրիստոնէից, յետ որոյ յայտնապէս հարեալ ի հրեշտակէ Աստուծոյ սատակեցաւ:

ՅԾԹ (359) Եկաց կայսր Հռոմա Յոբիանոս, կացեալ ամիսս Է (7): Սա Քրիստոնեայ էր: Սա եւ Սաբուռիոս արքայն Պարսից խաղաղացեալ ընդ միմեանս թաղեցին զմարմինն Յուլիանոսի: /132բ/ Յետ որոյ կացեալ Վալէրինտիանոս եւ Վալանտ եղբարք տիրեալ ամս ԺԱ (11): Սա եղեւ քրիստոնեա եւ յաղթեաց, որոց կոչէին Սնէսք: Այլ եղբայր սորա Վալանտ եղեւ Արիանոս կամեցեալ ջնջել զուղղափառ քրիստոնեայս, այլ եղբայրն ոչ ետ թոյլ նմա:

ՅՀ (370) Եկաց կայսր Հռոմա Վալանդ հանդերձ Կրանսիանոսիւ եւ Վալէրիանոսիւ, կացեալ ամս Ե (5): Ի սոցա աւուրս սուրբն Ամբրոսիոս եպիսկոպոսն Մելանու սրբացու:

Եւ սուրբն Մարդին եպիսկոպոս քաղաքին, որ կոչի Դուրս, արար բազում սքանչելիս:

ՅՀԴ (374) Եկաց կայսր Հռոմա Կրասիանոս Վալէնտիանոսիւ եւ Թէոդոսիւ կացեալ ամս Զ (6): Յայնմ ժամանակի հրամանաւ Թէոդոսի կործանեցին զտա•ար կռոցն:

ՅՀԸ (378) Եղեւ պապ ի Հռոմ Սիրիկոս Առաջին Հռոմայեցի, որդի Ֆիպուրսիէ, կացեալ ամս ԺԵ (15), ամիսս ԺԱ (11) եւ աւուրս ԺԵ (15). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս Ի (20): Սա եգիտ զմանիքեցիսն եւ առաքեաց զնոսա յաքսորս: /133ա/ Եւ կարգեաց, զի մի հաղորդեսցին ընդ հաւատացեալսն ի սուրբ պատարագն եւ հրամայեաց` զի էթէ ոք ի նոցանէ զղջացեալ դարձցի ի սուրբ եկեղեցի բնաւ մի հաղորդեսցեն զնոսա. միայն ընդունել հրամայեաց ի կարգ կրաւնաւորաց, զի` անդ կացեալ աղքատութեամբ ապաշխարեսցէ պահաւք եւ աղաւթիւք մինչեւ ի վախ•ան. եւ յայնժամ ապա ընդունել զմարմինն տեառն: Սա արար զերկրորդ ժողովն ի Կոստանդինուպաւլիս ՅԾ (350) եպիսկոպոսաց: Յաւուրս սորա Ճերոնիմոս քահանայ, թարգմանիչ եւ գեղեցիկ վարդապետ, փոխեաց զգիրս Աստուածաշնչոցն ի Հրէական լեզուէ ի Լադին:

ՅՁԱ (381) Եկաց կայսր Հռոմա Թէոդոս Վալէնտիանոսաւ, կացեալ ամս ԺԱ (11):

ՅՂ (390) Եկաց կայսր Հռոմա Արկադէոս Ոնորիոսիւ, կացեալ ամս ԺԳ (13): Ի սորա աւուրս սուրբն Տաւնաթ եպիսկոպոսն Եբերոյ փայլէր սքանչելի վարուք: Սա եսպան մեծ վիշապ թքանելով ի բերան նորա եւ այնչափ մեծ էր, զի Ը (8) լուծս եզանց բռամբ կարացին քարշել զնա ի տեղոջ մի, վասն այրելոյ, զի մի նեխեալ մարմինն ապականեսցէ զաւդն եւ վնասեսցէ զմարդիկ: Յայնմ ժամանակի մարմինք սրբոց մարգարէիցն Ամբակումայ եւ Միքիայ յայտնեցան:

/133բ/ ՆԲ (402) Եկաց կայսր Հռոմա Ոնորիոս փոքր Թէոդոսիւ եղբաւրորդեաւ իւրով, կացեալ ամս ԺԲ (12): Ի սորա աւուրս Կոդացիքն առին զՀռոմ եւ Լիվանդրն, զՍապանիա եւ Ալամանքն յաշխարհէն, որ կոչի Սուայվը, առին զՖրանսն: Եւ Ռաւդակնիս թագաւորն Կաւդացոց սպանաւ ի զաւրացն Հռոմայեցոց: Առ սովաւ Բէլասիոս քարոզէր յաշխարհին Յունաց, հակառակ Քրիստոսի, զիւր հերձուածսն, վասնորոյ եղեւ ժողովն ի Գարդա•ն ԲՃԺԳ (213) եպիսկոպոսաց: Յայնմ ժամանակի փայլէր յեկեղեցոջ Կիրիլոս եպիսկոպոսն Աղեքսանդրու:

/134ա/ ՆԺԷ (417) Եկաց կայսր Հռոմա Թէոդոս Փոքր Վալէնտիանոսիւ փեսայիւ իւրով, կացեալ ամս ԻԷ (27): Սա յորժամ թագաւորեաց առ ժամայն կացոյց կայսր եւ զհար•որդին իւր զՎալէնտինիան: Առ սովաւ Վէնտրիացիքն ի Սպանիոյ անցեալ յայնկոյս յԱփրիկէ եւ անդ եղծին զուղղափառ հաւատն հերձուածովն Արիոսի: Զայսու ժամանակաւ Նեստորիոս եպիսկոպոսն Կոստանդինուպաւլսի յայտնեաց զհերձուածն իւր. ընդդէմ սորա ժողովն եղեւ յԵփեսոս, որք նզովեցին զնորա վնասակար հերձուածն: Յայնմ ժամանակի երեւեալ ի կղզոջն Կրետացոց դեւ ի նմանութիւն Մովսէսի մարգարէին եւ հաւատացոյց բազմաց, թէ նա առաջնորդեսցէ նոցա յերկիրն աւետեաց, գնալով ի վերայ ծովու իբրեւ ի ցամաքի, որ եւ կորոյս բազումս յայնցանէ, որք հաւատացին նմա, բայց որք զերծան զղջա/134բ/ցեալ դարձան ի շնորհս տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:

ՆԺԹ (419) Եղեւ պապ ի Հռոմ Քսեստոս Երկրորդ, ազգաւ Հռոմայեցի, որդի Քսեստոսի, կացեալ ամս Ը (8) եւ աւուրս Թ (9): Սա եդ սահման զի մի ոք ձեռնադրեսցի յայլում վի•ակի: Եւ սորա արարեալ զխոստովանութիւնն սրբոյն Լաւրէնտիոսի մարտիրոսի ի սիւնք Պաւրֆիրայք:

Զսմանէ եղեւ ամբաստանութիւն վասն պառնկութեան, բայց ի ժողով մի, որ եղեւ ԿԶ (66) եպիսկոպոսաց, գտաւ սուտ ամբաստանութիւնն այն եւ պատժեցաւ ամբաստանաւղն:

ՆԻԷ (427) Եղեւ պապ ի Հռոմ Լէաւն Առաջին, ազգաւ Դուսգան, որդի Գինսիանու, կացեալ ամս ԻԱ (21), ամիսս Ը (8) եւ աւուրս ԻԷ (27). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս Ը (8): Սա առաքեաց ընթերցուած մի առ կայսրն եւ առ ամուսինն իւր յոյժ գեղեցիկ եւ զարմանալի մեկնեալ զամենայն հաւատս քրիստոնէութեան:

Եւ յղեաց առ եպիսկոպոսն Ֆապիանոս ընթերցուածս Ը (8), յորոց միջի էր մինն յոյժ յայտնի եւ •շմարիտ ընդդէմ Եւտիքեայ, նախատելով զաղտեղութիւն նորա: Սա յետ կատարածի Վայնտրոցն, նորեաց զամենայն կահս եկեղեցոյ եւ արար արծաթեղէնս:

Առ սովաւ եղեւ երրորդ ժողովն Քաղկեդոնի ԶՃԼԶ (636) եպիսկոպոսաց, բայց ի հայրապետաց եւ ի զանազան առաջնորդաց:

Սա թաղեցաւ յեկեղեցոջն սրբոյն Պետրոսի յապրիլ Գ (3) աւրն:

ՆԽԵ (445) Եկաց կայսր Հռոմա Մարսիանոս Վալէնդին, կացեալ ամս Է (7): Եւ ի սորա սկիզբն էր ժողովն Քաղկեդոնի, յոր նզովեցին զԵւտիքէս եւ զԴէոսկորոս: Ի վեցերորդ ամի /135ա/ թագաւորութեան սորա Թէոդորոս թագաւորն Կաւդացոց եմուտ ի Սպանիա բազում զաւրաւք:

ՆԾԳ (453) Եկաց կայսր Հռոմա Լէաւն ամս ԺԳ (13), յորում ժամանակի Աղեքսանդր եւ Եգիպտոս լցեալ էին հերձուածովն Դէոսկորոսի հէրէտիկոսի, որք լցեալ պեղծ հոգով հաջէին իբրեւ զշուն:

ՆԿԷ (467) Եղեւ պապ ի Հռոմ Ֆիլիքս Երրորդ, ազգաւ Հռոմայեցի, որդի Ֆիլիքս քահանային, ի գաւառէն որ կոչի Ֆաստիաւլ, կացեալ ամս Ը (8), ամիսս ԺԱ (11) եւ աւուրս ԺԸ (18), յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս Ե (5): Սա շինեաց զտա•ար սրբոյն Աղաբիթեայ, առընթեր տա•արի սրբոյն Լաւրէնտիոսի /135բ/ եւ թաղեցաւ յեկեղեցոջն սրբոյն Պաւղոսի: Սա եդ սահման զի եպիսկոպոսունքն աւծցեն զտա•արսն: Առ սովաւ մեռաւ Չիլտրիկն եւ թագաւորեաց Կլաւվանսն, որ ամուսնացաւ ընդ դուստր թագաւորին, որոյ անուն էր Գլաւհաւթ:

ՆԿԹ (469) Յայտնեցան հերձուածքն որք հակառակ էին ժողովոյն Քաղկեդոնի: Յայսմ ժամանակի կայսրն Լէաւն ետ բերել ի Հռոմա ի Կոստանդինուպաւլիս զամենայն նկարեալ պատկերս սրբոցն եւ անդ հրամայեաց այրել զնոսա:

ՆՀ (470) Եկաց կայսր Հռոմա Զենոն ամս ԺԶ (16): Սա եդ բազում աւրէնս եւ եսպան զորդի կայսրն Լեւոնի: Ընդ այսու ժամանակաւ յայտնեցաւ մարմին սրբոյ առաքելոյն Բառնաբա եւ աւետարանն սրբոյն Սարկոսի:

/136ա/ ՆՁԵ (485) Եկաց կայսր Հռոմա Անաստասիոս ամս ԻԶ (26): Առ սովաւ Դրազմունթ թագաւորն Վնտրացոց փակեաց զուղղափառ եկեղեցիսն եւ առաքեաց յաքսորս ի Սառտայն կղզոջն եպիսկոպոսս ՃԻ (120): Յայնմ ժամանակի Աւլոնպիոս, որ ի Գարդայ•ն եպիսկոպոս էր, արիանոս նախատեաց զսուրբ երրորդութիւնն եւ առժամայն հարեալ եղեւ յայտնապէս ի հրեշտակէ Գ (3) նիզակաւ հրոյ եւ այրեցաւ: Եւ այլ ոմն եպիսկոպոս արիանոս Պարպար անուն, որ ի մկրտելն կարդայր անպատշա• աղաւթս ընդդէմ կանոնաց սրբոյ եկեղեցոյ: Եւ յաւուր միում յորժամ մկրտութիւն առնէր եւ ասէր զանպատշա• աղաւթսն առժամայն ջուրն, որ կայր յաւազանն ցամաքեցաւ, եւ որք եկեալ էին ի մկրտութիւն իբրեւ տեսին թողեալ զնա եւ գնացին յուղղափառաց եկեղեցիս եւ մկրտեցան: