Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Կուզեմ կանկադ անեմ ի սատանայէ,
Որ ի վերայ ամէնեցուն հասուտ է.
Հարպած մարդն, որ պատուհասի հանդիպի,
Ասեմ, թէ, սատանան արաւ, նայ սուտ է:

Փարազատ էի, ոչ նստեցայ իմ տանս,
Որ հարպեցայ եւ կորուցի ջզդանս,
Թուխտ ու թանաք, կիր ու մօրհ, մատանս,
Ի ժանիս կազանաց վախեմ, թէ ուտէ:

Հայն աղվես կասէ, Թուրքն` ուռովի,
Թղթերն զայ չանես, քեզ կու խռովի,
Հարպած մարդոյ սպանողն նոր կու մեռունվի,
Ի մէջ Ադամայ դրախտէն նա էլ ու մուտ է:

Սարերն է արածեր, զմարմինն է պտեր,
Հետ-հետիս ժուռ եկեր, ջզդանս այ կդեր,
Տես, անիձել աղվեսն ինչ հետ այ մտեր,
Թղթերն եդ բացէր` կարմիր-կապուտ էր:

Մէկ գիրն էլ եդ բացեր` մօրհ ու նշան,
Կարդացեր ու դարձեր էր խիստ ուրուշան,
Մարդ էր ծկեր աղվեսն չորս քօվշան.
Արիք, դիւան արէք, նոր տարեմուտ է:

Մէկ գիրն էլ եդ բացեր, խիստ հազ է արէր,
Վրան թուրլու-թուրլու աւազ է արէր,
Աղվեսներն ժողօվէր, խիստ շհազ է արէր.
Այդ գիրըդ մեզի բարի ու մէկ ումուդ է:

Աղվեսներն ժողվեր խիստ փիր ու ջիւան,
Ղարաքիլիսու տակ զարկեր մեծ դիւան,
Թղթերն կարդացեր, դարձեր են հաւան:
Ասացին` Այդ աղվեսդ մեզի զապուտ է:

Ասացին` Աղվե'ս, դու ի՞նչ փառաց տէր ես,
Որ այդ թղթերդ դուն մէկ-մէկ առաջ կու պերէս:
Ասաց` Նոյայ տապանն եմ կարդացեր են,
Մակար այդ աւալդան գրոց հմուտ է:

Ասացին` Աղվե'ս, դուն մեզի ամիր, իշխան,
Ի վերայ գազանացն ես սուլթան ու խան,
Երբ աթոռակալէն էկեր պատասխան,
Այլ Քոսայ Էրէցն զուր չամիչ կուտէ:

Ես Քոսայ Էրէցն եմ, դուն` պարոն աղվես,
Ջզդանս առեր ես, մէջ ձուներուն շաղուես,
Իշխանութիւնս առեր, հաւեր կու ժողօվես,
Այդ քեզի չի մնար, Տէրն մահպուտ է: