Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ծօ', անիմար, սուտ աշխարհս զի՞նչ էկիր,
Լուսուդ ես մերկացէր, չունիս գործք բարի,
Կերիր, խմիր, մարմնուդ կամքն կատարեցիր,
Հոգիդ աղքատացեր, չունիս գործք բարի:

Հոգիդ մարմինդ ի միասին ստեղծեց,
Երկուքն ի միմեանց եղբայր նա կոչեց,
Միտքդ միջի նոցա դատող հաստատեց,
Յէ՞ր չես ուղիղ դատեր, չունիս գործք բարի:

Զօր ու գիշեր ծուլացել ես աղօթից,
Անըռահմ ես, չես ողորմիլ աղքատից,
Լեզուդ բանբասող է, յորդորիչ չարից,
Մէջ մեղաց ես թմրեր, չունիս գործք բարի:

Չար մշակ ես եղել մարմնուդ, կու դատիս,
Քիչ ապրիս, շատ ապրիս, օր՚մ կու մեռնիս,
Փողն որ փչէ, դատաստան երթալ պիտիս,
Կուզեն քեզանէ համարներ, չունիս գործք բարի:

Չարաչար անօրէն մեղքերդ դատին,
Յառաջ բերեն ձեռագիր սատանային,
Քոսայ Էրէց, չես տալ դու պատասխանին,
Ճարտար լեզուդ կապեր, չունիս գործք բարի: