Հեղինակ

Բաժին

Թեմա

1 Ընդ այսոսիկ հանդերձ աստուծով եւ առաջիկա պրակքս

ՊՐԱԿՔ ԺԹ

2 «Նենթակայում ասեմք որ յումեք ոչ իբր մասն գոլ»…

3 Չորից բարբառոց անծանաւթից մեզ ելոց՝ նենթակայում, ոչ նենթակայում, ըստ ենթակայում, [ոչ ըստ ենթակայում], երկուս միայն յայսցանէ ենթագրէ իմաստասէրս. զայնս՝ որք յոռիքն են՝ զնենթակայում, որ է պատահումն եւ մասնականն։ 4 Եւ նախադասէ զենթակայումն կարող գոլ եւ ընդհանուր. այլ նա զի եւ ստորոգութիւնքն ընդհանուրբն որոշին, այլ ոչ եթէ մասնականաւն. իսկ մասնականաւն ընդհանուր գոլ եւ ոչ երբեք կարող գոյ։ 5 Եւ պարտ է գիտել, թէ ենթակայում ոչ է սահման՝ որպէս հոմանուան. վասն զի յինն ստորոգութիւնսն տեսանի։ 6 Բայց ընդհանրապէս իսկ ասելն, եթէ եւ ոչ միում ընդհանուր բարբառոյ մարթ գոյ սահման տալ. որովհետեւ սահմանք զհաղորդութիւն իրաց խնդրեն, իսկ հոմանունք անուան միայն։ 7 Բայց սակայն ենթագրութիւնն ենթակայումն ունի զհամեմատն սահմանի. քանզի նոյն ինքն «յումեքն» սեռում համեմատի, իսկ բաղկացուցչաց զանազանութեանց «ոչ իբր մասն ելով [1], անկար զատ գոլ յայնմանէ՝ յորում էն»։ 8 Չորից պէտք են, որպէս զի եղիցի նենթակայում [2]. քանզի պարտ է յումեքն գոլ ամենայն իրաւք, քանզի ահա միտք աստուածայինք, բանական հոգի, ոչ է պատահումն, վասն զի եւ ոչ յումեքն է. եւ դարձեալ՝ պարտ է ոչ որպէս մասն գոլ յումեքն, քանզի ահա ձեռն յումեքն գոլով, ի մարմնում, ոչ է պատահումն, վասն զի մասն է մարմնոյն. պարտ է եւ անկար զատ գոլ յայնմանէ՝ յորում էն, քանզի ահա Սոկրատէս յումեք տեղում գոլով, ի Լիւկիում, եւ ոչ գոլով մասն տեղոյն՝ ոչ է պատահումն, վասն զի կարող գոյ զատ գոլ յայնմ տեղոջէ՝ յորում էն. պարտ է եւ ի նմա զգոյութիւն ունել. քանզի ահա Սոկրատէս յումեքն գոլով ի Պեղղոպոննիսիական ժամանակս եւ ոչ գոլով մասն ժամանակացն եւ ոչ կարելով զատ գոլ ի նոցանէ, սակայն ոչ է պատահումն, վասն զի ոչ ունիւր զգոլն ի նոսա. քանզի եւ ոչ գոյացութիւն ի ժամանակում զգոլն ունի պատահման ելում. այլ ժամանակն ի գոյացութեան ունի զգոլն՝ որպէս պատահումն։ 9 Բայց են մետասան նշանակութիւնք յումեքն. կամ ի ժամանակում՝ որպէս Սոկրատէս ի Պեղղոպոնէսիականսն, կամ ի տեղւոջ՝ որպէս ի Լիւկիում Սոկրատէս, եւ կամ յամանում՝ որպէս գինի սափորում եւ ցորեն ի կեղթում. եւ է թերեւս ուրեք տեղի ամանն անշարժ, իսկ սահմանն տեղի շարժուն, եւ կամ որպէս բոլոր ի մասունս՝ որպէս տասն ի յեւթան եւ յերիս, կամ որպէս մասունք ի բոլորում՝ որպէս եւթն եւ երեք ի տասին։ 10 Եւ բարիոք ասացաք զբոլորն եզաբար, իսկ զմասունսն յոքնաբար. քանզի ամենայն բոլոր մի է, իսկ մասունքն յոքունք, եւ կամ որպէս սեռ ի տեսակում՝ որպէս կենդանին ի մարդում, եւ կամ որպէս տեսակ ի սեռում՝ որպէս մարդ ի կենդանումն։ 11 Եւ աստանաւր յիրաւի եզականաբար արտաձայնին երկոքին՝ սեռ ի տեսակում եւ տեսակ ի սեռում, իսկ ի վերայ բոլորին եւ մասանցն՝ բոլոր եզաբար եւ մասունքն յոքնաբար, վասն զի բոլոր յիւրում միում մասին բոլորաբար ոչ կարող գոյ տեսանիլ, իսկ սեռն բոլորիւ ինքեամբ ի միում տեսակում կարող գոյ տեսանիլ. քանզի ահա հանգիտաւոր ունիմք ամենեքեան զսահման, եւ կամ որպէս տեսակ ի նիւթում՝ որպէս տեսակ անդրոց ի պղնձում, եւ կամ որպէս յարարչականում, ըստ որում ասեմք, եթէ ոչ են ի սա դիրք, այլ ի բնութեան, որ ստեղծանէ զսաղմն՝ կամ յիշխանականումն. կամ որպէս յաւարտականում, ըստ որում ասեմք՝ յիմաստասիրութեան ունի զյոյսս. եւ կամ որպէս նենթակայում՝ որպէս զպատահումն ի գոյացութեան։ 12 Զայսոսիկ զմետասան նշանակութիւնս յումեքն յուր ստորոգութիւնս վերաբերէ Արիստոտէլ։ 13 Քանզի իւրաքանչիւր ոք ի սոցանէ յայտ առնէ զայս ինչն յայսում կալ. իսկ կալն ուր ստորոգութեանն է։ 14 Բայց այսոքիկ մետասան նշանակութիւնք ըստ բնութեան են յումեք. իսկ այլքն անբնականք են, որպէս ապականութիւն յապականելումն անբնաւորապէս է։

15 Աստուստ տարակուսեն ոմանք երիս տարակուսանս. մի զայս՝ եթէ ըստ որո՞ւմ նշանակութեան մետասանիցդ նշան ի գծում է։ 16 Եւ ասեմք, եթէ որպէս տեսակ ի նիւթում. քանզի տեսակարարէ զեզերեալ գիծն նշանն։ 17 Երկրորդ տարակուսութիւն է որ ասէ, եթէ բոլորն ի մասունս է՝ եւ ոչ այլ ինչ [3] է բոլորն բայց մասունք՝ զիա՞րդ ոչ ինքն յինքեան գտանի գոլ ասացեալ։ 18 Առ որ ասեմք, եթէ ոչ բովնդակ ընթացակցութիւն ամենայն մասանց առ ի լինիլ բոլոր ինչ, այլ պէտք են եւ դրութեան եւ ձեւոյ եւ տեսակի՝ որ ի վերայ եղանին.

19 Երրորդ տարակուսութիւն է որ ասէ, եթէ զիա՞րդ նենթակայումն, պատահումն գոլով՝ հակորոշեաց [4] տեղում եւ ժամանակում, պատահմանց ելոց եւ նոցին։ 20 Եւ ասեմք, եթէ ոչ եթէ տեղում եւ ժամանակում հակորոշեաց, պատահմանց ելոց, այլ այնոցիկ, որք ի տեղում եւ ի ժամանակում են՝ գոյացութեանց ելոց։

21 «Նենթակայում ասեմ».

22 Բարւոք ասաց «ասեմ», քանզի ինքն այսպէս անուանեաց. քանզի որ այլոց են դրութիւնք՝ անդ «ասին» դնէ, որպէս «հոմանունք ասին, փաղանունք ասին»։ 23 Բայց մեք ցուցաք զընթերական ենթագրութիւնս, եթէ զիա՛րդ ունի զհամեմատն սեռում եւ բաղկացուցչաց զանազանութեանց. զի այսպիսի ենթագրութիւնս որոշէ զնա ի տասն նշանակիցելոցն. քանզի յումեքն որոշեաց զնա յորպէս բոլոր ի մասունսն. քանզի բոլորն ոչ որպէս այլ յայլում, այլ որպէս ինքն յինքեան կարծի գոլ։ 24 Իսկ ասելովն «ոչ որպէս մասն՝» որոշեաց զնա ի յորպէս մասն ի բոլորում եւ յորպէս սեռ ի տեսակում եւ տեսակ ի սեռում. քանզի կարծի իմն, թէպէտ եւ ոչ տիրապէս, մասն գոլ տեսակ սեռի. քանզի զանազանութիւնս առեալ՝ կատարէ զտեսակ, եւ տեսակ մասն գոլ կարծի սեռի՝ որպէս մասնականագոյն քան զնա. քանզի ոչ ասաց՝ «յումեքն մի մասն գոլ», այլ «մի որպէս մասն գոլ». քանզի այսոքիկ ոչ են տիրապէս մասունք։ 25 Իսկ ասելովն «յորում էն», այսինքն յորում զգոլն ունի՝ որոշեաց զնա ի ժամանակէ եւ յարարչականէն եւ յաւարտականէն. քանզի ոչ եթէ յայսոսիկ ունի զգոլն, որպէս ցուցաք։ 26 Իսկ յորպէս տեսակ ի սեռում որոշէ զնա՝ յայն որոշէ որպէս տեսակ ի սեռում։



[1]    Ասելով

[2]    Նենթակայում յումէքն

[3]    Այլ ոչինչ

[4]    Հակորոշեցաւ