Բ
ԾԱԳՄԱՆ
ԵՒ
ՆԱԽՆԱԿԱՆ
ԿԱԶՄԱՒՈՐՄԱՆ
ՄԱՍԻՆ.
ԹԷ
ՈՐՏԵՂԻ'Ց
ՍԵՐՈՒԵՑ
ՍԻՍԱԿԱՆ
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ
ՏՈՀՄԸ`
ԱԴԱՄԻՑ
ՅԵՏՈՅ
Աստուածապատուէր
հրամանով
կաշկանդուած
պրպտող
ժամանակագիրների
[համար]
անվիճելի
օրէնքով,
որ
ասում
է`
«ձեզ
չի
վերաբերում
իմանալ
ժամերն
ու
ժամանակները,
որ
հայրը
սահմանեց
իր
իշխանութեան
մէջ»,
միայն
հետագայ
[մարդկանց]
անուններին
ու
ծննդաբանութեանը
հետամուտ
կլինենք
ստոյգ
շարադրանքով`
մարդկութեան
սկզբնաւորումից
մինչեւ
Սիսական
տոհմի
նահապետութեան
սկիզբը:
Եւ
սա
նրա
համար,
որ
չկարծես,
թէ
այս
տոհմի
մարդիկ
խառնիճաղանջ
ամբոխներից
են
կամ
ինչ-որ
առաջադիմութեան
պատճառով
եւ
կամ
պատահաբար
են
ստացել
նախաթոռ
նահապետութիւնը,
այլ
աստուածաստեղծ
մարդու
նախասկզբնական
ազնիւ
տոհմից
սկսած
ակնյայտ
հարազատութեամբ
որդիները
հայրերին
փոխարինելով
հասան
նախարարութեան: