Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԺԴ
ՍԻՒՆԻՔԻ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՅԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ` ԲԱԲԻԿԻՑ ՄԻՆՉԵՒ ՔՈՒՐԴՈ

 

Այսպիսով պատշաճ համարեցինք այստեղնախ դնել իշխանների յաջորդական շարքը եւ ապա նորից անդրադառնալով ցոյց տալ իւրաքանչիւրիժամանակներում կատարուած այն գործերը, որոնց մասին պէտք է խօսել: Այսպէս. Բաբիկը Սիւնիքի իշխանութիւնն ստանում է Շապուհից եւ ապրելով [իշխանութեան մէջ] քսանմէկ տարի` վախճանւում է: Նրա սենեկապետ Սամ Գնթունին իշխում է մէկ տարի: Վաղինակը` ինը, Վասակը` երեսունինը, Վասակին փեսայ դարձած Վարազվաղանը`քսանհինգ: Հինգ տարի ընդմիջում լինում]: [Ապա իշխում է] Գդեհոնը` տասնեօթ տարի: -Այս [վերջին] երեքը բաժանուեցին եկեղեցու աստուածադրոշմ միաբանութիւնից` չարութեամբ յիմարանալով եւ խաբուելով կրակապաշտներից: Վռամն իշխում է եօթ տարի, ընդմիջում մէկ տարի, միւս Վասակը` տասնմէկ տարի, Աչիրը` ինը տարի, ընդմիջում` երեք տարի, Բաբկէնը` տասը տարի, ընդմիջում` տասնմէկ տարի` երբմիւս Շապուհն էր գահակալում, Յովհանը` տասնութ տարի, Վասղուղը` մէկ տարի, Գրիգորը` տասը տարի, Միհրարտաշիրը` քսաներեք տարի, ընդմիջում` երեքտարի, Պիրանը` մէկ տարի, ընդմիջում` երկու տարի, Սարգիսը` երկու տարի, ընդմիջում` երեք տարի, Սահակը`տասը տարի, ընդմիջում` տասներեք տարի, երբ պարսիկներն իշխեցին: Գրիգորը, որ առողջ եւ ուժեղ կազմուածքի առաւելութեան պատճառով «քաջաց նուիրակ» կոչուեց, իշխեց տասնվեց տարի, Հրահատը`տասնվեց տարի, Յովհանը` քսանեօթ տարի, Քուրդոն`տասնութ տարի:

Ահա սրանք են, որ Բաբիկից ի վեր մինչեւայժմ իշխեցին` որդին հօրը յաջորդելով, թուով քսան, երեք հարիւր երեսուներկու տարի: Իսկ «քաջաց նուիրակ» կոչուած Գրիգորի մասին քեզ ցոյց կտամ պատմութիւնը, որ իմանաս, թէ սրանց տոհմը ոչ թէ սոսկ հայկազուն է, այլ խառնուած է Պահլաւիկ եւ Արշակունի թագաւորական ցեղին, ուստի այսուհետեւ սրանց ճանաչիր որպէս Արշակունի զարմ ու Պահլաւունիսերունդ, այնքան բարձր ու փառաւոր, որ իշխող դիրքով հաւասար էին պարսից եւ հայոց թագաւորութիւններին:

Եւ օրերից մի օր այսպէս եղաւ. պարսիցԽոսրով արքան` Որմիզդի որդին, որին ոմանք շահնշահ, այսինքն` թագաւորների թագաւոր են անուանում, ազնուականախումբ Արեաց գնդի հանդէս կազմակերպեցեւ կամեցաւ ճաշկերոյթով զուարճանալ: Մի խոշորու սեւաթոյր թռչնաքաշտ վերից վայր սլացաւ, եկաւ դէպի թագաւորի սեղանը, ուզեց սեղանից բան փախցնել: Իսկ թագաւորը խրոխտացաւ, ցասումով լցուեց` դա չարագուշակ բան համարելով: Բայց այն ամբողջ բազմութիւնից ոչ ոք թռչունի ետեւից չշարժուեց: ԱպաԳրիգորը, վերցնելով իր հաստաբեստ աղեղը, լայնաբացուածք աղեղից կորովաբար արձակեց նետը օդնի վեր չափազանց բարձր, թռչունը վայր գցեց թագաւորի առաջ, սեղանի մօտ: Թագաւորն ուրախութեամբ խանդավառուելով իր մօտ կանչեց Գրիգորին եւ հրամայեց նրան պահանջել ցանկալի ամենամեծ բանը: Եւ Գրիգորը` Սիւնիքի տէրը, ասաց. «Տէ'ր իմ, քանի որ հրամայեցիր պահանջել, թող արքայի դուստրը տրուի ինձ կնութեան»: Եւ պահանջն անմիջապէս կատարուեց բազմաթիւ մեծ պարգեւներով ու շատ բարձր փառքով: Սիսական ամբողջ նահանգն էլ ցնծաց: