Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԻԴ
ԹԷ Ո՞Ր ՕՐԸ ՀԱՍՏԱՏՈՒԵՑ ՀԱՅՈՑ ԹՈՒԱԿԱՆԸ ԵՒ ՍԱՀՄԱՆՈՒԵՑ «ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ, ՈՐ ԽԱՉՈՒԵՑԻՐե [ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆԸ]

 

Հայոց կաթողիկոս տէր-Մովսէսիհայրապետութեան չորրորդ եւ Մժեժ Գնունու`Հայաստանի մարզպանութեան տասներորդ տարում, երբ քրիստոնէական հինգ հարիւր յիսուներեք թուականն էր, աւարտուել էր Անդրէասի երկհարիւրեակը. այդ տարուայ զատկի [տօնի լուսնային] լրումն էլ ընկնում էր մարտի25-ին, մինչդեռ սկզբում ապրիլի 4-ին էր, եւ [այդպատճառով] չկարողացան վերադառնալ սկզբնականին, որովհետեւ [մարտի] 25-ից յետոյ [այն պիտի լինէր]ապրիլի 13-ին, բայց այդ ժամանակամիջոցում ինը շրջանպակաս էր դուրս գալիս: Դրա հետեւանքով էլ տարուայբոլոր տօներն սկսեցին խառնաշփոթուել: Ուստի եւ հարկ եղաւ հայոց թուական սահմանել, որպէսզի դրանով ուղղէին այդ անյարմարութիւնը: Դա հէնց այդպէս էլ ուղղեցին տասը թուականին Էաս գիտնականի միջոցով, որը եւ ստեղծեց հինգհարիւրեակի ստոյգ օրինակը` Հայաստանի որոշ գիտնականների հետ: Եւ այն ժամանակ, երբ Դուին քաղաքում մեծ ժողովով սահմանում էին թուականը, Սիւնիքի եպիսկոպոսն էր տէր-Վրթանէսը, իշխանը` Միհր Արտաշիրը, որոնք էլ միաբանուելով ժողովին, ուղարկեցին իրենց գիտուն վարդապետներին` նշանաւոր գիտնականների, որոնք հայոց վարդապետներիմէջ նախաթոռ էին: Այսպէս ուղղեցին այն տարակուսելի տոմարը: Այդ տարի նոյն ժողովում էլ հաստատեցին «Սուրբ Աստուած, որ խաչուեցիր» [արտայայտութիւնը] ընդդէմ քաղկեդոնականների ու Նեստորի ուսմունքի: Այս ժամանակներում տանջամահ եղաւ Քրիստոսի մեծվկայ, նոր նահատակ եւ երանելի պարսիկ Մախոժը, որըԴուին քաղաքում մկրտուելով` վերանուանուեց Յիզտբուզիտ, որ նշանակում է Աստուածատուր: Նրա հետ նահատակուեցին նաեւ Սահակը, Սամուէլը եւ Հըզըմխուաստը` նոյն ժողովրդից: