Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԼԵ
ՍԻՒՆԻՔԻ ԱՅՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍԻՑ ՅԵՏՈՅ ՅԱՋՈՐԴԱԲԱՐ ԱԹՈՌԱԿԱԼԵՑԻՆ

 

Սիւնեաց քսաներկուերորդ եպիսկոպոսսուրբ Ստեփանոսը, մնալով եպիսկոպոսական աթոռին, վախճանուեց մարտիրոսական մահով: Ապա նրանիցյետոյ աթոռակալեց տէր Յովսէփը 17 տարի. սա բոլորի կողմից վկայուած է որպէս ճշմարտասէր ու լաւ մարդ: Նրանից յետոյ` տէր Յովակիմը` տասնեօթ տարի, տէր-Սադովկը` երեսուներկու տարի, տէր-Յովհաննէսը` երկու, տէր-Սողոմոնը` եօթ տարի, տէր-Եղիան` ութ տարի, տէր-Թէոդորոսը` տասնութ տարի, տէր-Գեւորգը` ութտարի, տէր-Դաւիթը` տասնեօթ տարի: Վերջինս Սիւնեաց իշխան Փիլիպէի եւ Սահակի որդի Սիւնեաց մեծ նահապետ Գրիգոր Սուփանի ժամանակներում էր, որըեպիսկոպոսութեան աթոռը հաստատեց Տաթեւի վանքումեւ ընդարձակեց նրա [իրաւասութեան] սահմանները. դա իր տեղում համապատասխանաբար կպատմեմ:

Սրանից յետոյ աթոռակալում էտէր-Յովհաննէսը` տասը տարի, ապա` ողջախոհ տէր-Սողոմոնը, որ զարդարուած էր հոգեկան բոլոր առաքինութիւններով եւ փայլում էր, ինչպէս արեգակը երկնակամարում. հէնց նա էլ փարթամութեամբ ճոխացրեց եպիսկոպոսարանը: Եպիսկոպոսութեան աթոռին մնալով տասնեօթ տարի` վախճանուեց: Ապա աթոռակալեց երանելի, բազմավաստակ, արքայատիպ տէր-Յովհաննէսը` հրեշտակների ու մարդկանց սիրելին` երեսունեօթ տարի: Սա կանգնեցրեց Տաթեւի երկնակառոյց քաւարանը, որի գովելի գործերի հանգամանքների մասին մեծ ճոխութեամբ եմ ուզում պատմել: Բայց այժմ եպիսկոպոսների շարքը [մէջտեղ] բերելուց եւ շատ խօսքերով նրանց զանազան գործերի մասին պատմելուց յետոյ պարտք եմ համարում կրկին անդրադառնալ եւ ըստ իմ կարողութեան ցոյց տալ նաեւիշխանների գործերի հանգամանքները եւ [նրանց մասին եղած] զրոյցները, [պատմել] պատերազմների, խաղաղժամանակների, շինարարութիւնների, զարմանալի գործերի, այլեւ Աստծոյ տների շինութիւնների մասին, որ իրենց սեփական աշխարհների զանազան տեղերում կանգնեցրին որպէս անջնջելի յուշարձան եւ անմահ յիշատակ: