Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Խ
ՏԷՐ-ՍՈՂՈՄՈՆԻ ՄԱՍԻՆ, ԵՒ ԹԷ ՆՐԱ ՄԻՋՈՑՈՎ Ի՞ՆՉ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ ՏՐՈՒԵՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ

 

Եւ այսպէս. այս երանելի Սողոմոնըառաքինութեամբ վեր էր ճգնաւորների բոլորբազմութիւններից, դեւերին հալածող ու ամէն տեսակհիւանդների առողջացնող: Դրա համար նրան նստեցնումեն Սիւնեաց եպիսկոպոսական աթոռին` ձեռնադրելովհայոց կաթողիկոս տէր-Զաքարիայի կողմից, որը եւ մեծջանքեր գործադրելով` այս սուրբ աթոռը զանազանկարգաւորումներով: Սրան հանդիպել էր աստուածակիրխաչից մի կտոր, որն իր վրայ ունէր Քրիստոսի արեամբներկուածութեան նշան, եւ նրանով զարհուրելի ու մեծհրաշքներ էին կատարւում: Եպիսկոպոսը ոսկուց խաչ էպատրաստել տալիս բարձրարուեստ վարպետներին, զարդարում է թանկարժէք ակներով ու մարգարիտներով, մէջը դնում այն փայտը, վրան գրում իր անունը ունուիրում սուրբ եկեղեցուն: Ուրիշ հարստութիւն էլ էգնում ու տալիս սուրբ խաչին: Ինքն էլ յիշատակիայսպիսի կտակ է գրում. «Աստծոյ շնորհիւ սա ձեռագիրնէ իմ` Սիւնեաց եպիսկոպոս Սողոմոնիս: [Իմացայ], որառաջներում տէր-Գէորգը Խոտի կալուածք-կոռավարըհոգեբաժին էր արել սուրբ նշանին, բայց ինչ-ինչհանգամանքներով այն յափշտակել էին: Երբ յաջորդելովգահակալեցի այս սուրբ աթոռին, [այդ կալուածքըվերադարձրի եկեղեցուն եւ] իմ տառապեալ հոգուփրկութեան համար ինձ ապաւէն դարձրի աստուածընկալայս սուրբ նշանը: Դարատափն էլ վերցրի Սիւնեաց տէր, իշխանաց իշխան Հրահատից` Գրիգորի որդուց` ո'չ իբրեւհոգեբաժին, ո'չ էլ բերքանուէր, այլ` իմ արդարվաստակով գնեցի հազար երկու հարիւր դրամով եւդարձրի այս սուրբ նշանին սեփական կալուածք: Այսպիսով այս սուրբ աթոռանիստում յաջորդողներդինձ` Սողոմոնիս, յիշեցէ'ք սուրբ աղօթքների մէջ, եւԱստուած վայելում կտայ: Դարատափի սահմաններընշուած են վաւերագրի մէջ: Աղբին գիւղի առջեւումնաեւ երեք գուր հող է յատկացուած: Եւ արդ ես` Վասակիորդի Խոտի տէր Գրիգորս, վկայ եմ. ես` Թադոսի որդիՎարդիկս, վկայ եմ. ես` Շերանկի որդի Աբասս, վկայ եմ. ես` տաշուեցի Գրիգոր երէցս, վկայ եմ. Վարդդեհմեթարս` վկայ եմ. մենք` Աբիսողոմբերդկաներիչցիս, Սարգիս արիտցիս եւ Պետրոս երէցս, վկայ ենք. մենք` տաթեւացի Ղազարս, քարատնեցիՄրջիւնիկս, վկայ ենք. Սմբատը` Ցուրագետից, Տէրունականի Պօղոս երէցը, Տիրանուն երէցը, Ահարոներէցը Աստծոյ միջնորդութեամբ վերը յիշատակուածանունները [կրողների հետ] վկայ են այս գործարքին: Արդ` ով Դարատափի եւ Աղբնի այս գործարքին հակառակկանգնի, Աստծուց ու սուրբ նշանից դատապարտուի, իրկեանքն ու ժառանգութիւնը չվայելի եւ աստուածադաւՅուդայի հետ լինի, իսկ հաստատողները օրհնուենԱստծուց ու մեզանից: Երեք հարիւր երեսունթուականին էե:

Այն ժամանակ մի Սիսական իշխան` Ջեւանշերանունով, Սիւնեաց տէր Սահակի որդին, գալիս էՍողոմոնի մօտ եւ նրանից խնդրում Կովսական գաւառիԲեխ գիւղը, որը հին ժամանակներից սուրբ խաչի ուեպիսկոպոսների սեփական կալուածքն էր: Նա [ուզում է]փոխանակել Բաղք գաւառի իր սեփական Արուքս գիւղիհետ: Եպիսկոպոսը համաձայնելով տալիս է Բեխը եւվերցնում Արուքս գիւղը, ու կնքում են այսպիսիպայմանագիր. «Հայոց երեք հարիւր քսան թուականին, աստուածապատիւ հոգեւոր տէր Սողոմոնի` Սիւնեացեպիսկոպոսի ժամանակ, ես` Սիւնեաց տէր, աստուածապահիշխան Սահակի որդի Ջեւանշերի, Բաղք գաւառի Արուքսանունով իմ մի գիւղը, որը հօրիցս ու եղբայրներիցսինձ կտակուած ժառանգութիւն էր հասել եւ իմ սեփականկալուածքն էր, անվիճելի տեղ, կամեցայ փոխանակելԿովսական գաւառում գտնուող Բեխ գիւղի հետ: Այդգիւղը բուն սուրբ խաչի եւ հոգեւոր տէրերի` Սիւնեացեպիսկոպոսների կալուածքն էր: Եւ ես ու տէր-Սողոմոնըմեր կամքով եւ փոխադարձ համաձայնութեամբփոխանակեցինք: Քանի որ փոխանակումը մեր երկուսիմիջեւ կատարուեց, ուստի մենք էլ [գործարքը]հաստատող այս պայմանագիրը կազմեցինք: Այժմտնօրինողը դուք էք, տէր-Սողոմոն` վայելելու եւժառանգելու այդ Արուքս գիւղը իր սահմաններով`ամբողջովին, ծառերով ու այգիներով, գետով ուցամաքով, արտերով ու մարգերով, ջրաղացներով ուպարտէզներով, եկեղեցիով ու այլ շինութիւններով: Դու, հոգեւոր տէր Սողոմոն, եւ այդ աթոռում յաջորդփոխարինողներդ ու սուրբ խաչի սպասաւորներդ[տնօրինեցէ'ք] մինչեւ յաւիտեան: Եւ այսուհետեւ այսանխախտ որոշմանը չհամարձակուի հակառակուել ոչ ոք`կա'մ մերոնցից, կա'մ օտարներից: Եւ եթէ որեւէ մէկըյանդգնի, դատի մէջ չշահի ու երեք սուրբ ժողովներիցնզովուած լինի, Յուդայի բաժինն ստանայ եւ մերմեղքերից պարտական լինի: Իսկ եթէ մահմեդականմեծաւոր լինի եւ յափշտակել ջանայ, իր Մահմեդիցմերժուած լինի օրէնքով հազար-հազար նալլաթ ստանայեւ հաւատուրաց ու սեւերես լինի իր աստծոյ առաջե:

Արուքսի սահմանները սրանք են. արեւելեանկողմից Կշմատուքն է սահմանակից, արեւմտեան կողմիցՀմանդրախտն է նոյն սուրբ խաչի սահմանը, հարաւայինկողմից [բաժանող գիծն անցնում է] հին առուով մինչեւԲեխի սահմանը, հիւսիսային կողմից Կաւարտի սահմանովէ: Վերցրինք Բեխն իր սահման[ներ]ով եւ արքունինեպակով ու տուեցինք Արուքսն իր սահման[ներ]ով եւարքունի նեպակով, որը տասներկու դրամ է: Այսգործարքի վկաներն են Սիւնեաց տէր Վասակը եւ իմեղբայր Արումանը, իմ որդի Տիգրանը, Բաղքիտանուտէրեր, սուրբ խաչի սպասաւորներ: Կնքեցինք մերմատանիովե:

Տէր-Սողոմոնի մօտ է գալիս նաեւ անզաւակՔուպղիդուխտը, որը Սիւնեաց տէր Վասակի դուստրն էր, Փիլիպէի քոյրը եւ Հրահատ իշխանի կինը, ու իրհոգեբաժինը նուիրում է սուրբ խաչին եւտէր-Սողոմոնին: Գրում է նաեւ այսպիսի վճռագիր. «Ես` Սիւնեաց տէր Վասակի դուստր Քուպղիդուխտս, մօտենալով ծերութեան ժամանակներին, մտաբերելովերկրային կեանքի ունայնութիւնը, յաւիտենականկեանք ցանկացայ. եւ քանի որ մարմնաւոր կեանքիսընթացքում զրկուած էի զաւակ ունենալու բաժնից, սուրբ խաչն ու աստուածապատիւ եւ հոգեւոր տէրՍողոմոնին` Սիւնեաց եպիսկոպոսին, ինձ համարընդունեցի հոգեւոր զաւակ` յոյս ու ապաւէն իմմեղաւոր հոգուն. եւ Բաղաց գաւառից մի գիւղ` Մաճանունով, որը նախապէս Սիւնեաց տէր եւ իմ եղբայրԱտրներսեհը ինձ էր տուել, իսկ նրանից յետոյ իմ տէրՀրահատը գնել էր իմ եղբօրից ու ինձ հոգեբաժին արել, ես` Քուպղիդուխտս, այդ գիւղը լեռներով ու դաշտերով, մարգով ու արտով, գետով, ջրով ու ցամաքով, ծառերովու տունկերով տուեցի սուրբ խաչին ու Սիւնեացեպիսկոպոս տէր-Սողոմոնին: Իմ հոգին յանձնեցի քեզ, տէր-Սողոմոն, այժմ տնօրէնը դու ես, եւ սրբերիցնրանք, ովքեր պիտի յաջորդեն Սիւնեաց այս աթոռում`միւս եպիսկոպոսները, [կարող էք] վայելել այդ գիւղնամբողջովին` իր սահմաններով, մինչեւ յաւիտեան: Ո'չես, ո'չ իմ եղբօրորդիները եւ ո'չ ուրիշ աւատառուներչհամարձակուենք վէճ յարուցել ու հակառակուել: Իսկ եթէ մէկը յանդգնի խօսք բացել իմ կատարածի դէմեւ ցանկանայ խախտել իմ այս նուիրատւութիւնը, Աստծուց ու այդ սուրբ խաչից դատապարտուի, հոգեւորտէրերից նզովուի եւ իմ, ծնողներիս, կեանքիս ընկերիշխան Հրահատի բոլոր մեղքերի ու յանցանքների համարԱստուած նրան տուժեցնի. նա սատանայի ու իրկամակատարների հետ անշէջ կրակի մէջ տանջուի: Գրեցիհայոց երեք հարիւր տասնվեց թուականին` վկայութեամբիմ եղբօրորդիներ իշխան Վասակի, իշխան Աշոտի, իշխանԳրիգորի, իշխան Սահակի, իրենց ազնուականների ուբոլոր շնհերցիների: Գրածիս առաւել հաստատութեանհամար նաեւ կնքել տուեցի Սիւնեաց եպիսկոպոս, աստուածապատիւ հոգեւոր տէր Սողոմոնի վաւերականմատանիով: Եւ եթէ մահմեդական պաշտօնէութիւնփոխարինի ու յափշտակել ջանայ, հազարից հազարնալլաթ ստանայ ու իր փեղամբարի կողմից մերժուածլինիե:

Եւ ապա բազմաթիւ ու մեծամեծ վաստակներիցյետոյ սուրբ եւ երանելի եպիսկոպոս տէր-Սողոմոննաւարտում է իր կեանքի ժամանակաշրջանն ու այսաշխարհից փոխադրւում: Նրան յաջորդում է հոգեւոր եւաստուածապատիւ, արքայաշնորհ եպիսկոպոստէր-Յովհաննէսը, որի գովելի ու անհամեմատելիգործերը գովաբանութեամբ պիտի ցոյց տամ ձեզ: