Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ծ
ՏԷՐ-ՅԱԿՈԲԻ ԵՒ ՎԱՅՈՑ ՁՈՐ ԳԱՒԱՌԻ ՍՄԲԱՏ ԻՇԽԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՈՒ ՎԱՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ. ԱՅԼԵՒ ՍՈՒՐԲ ՄԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ

 

Սմբատ թագաւորի որդի հայոց Աբլաբասթագաւորի իշխանութեան ժամանակներում եւ ՍիւնեացՍմբատ իշխանի ու նրա եղբայրների եւ որդիներիտիրապետութեան շրջանում, հայոց երեք հարիւրեօթանասունութ թուականին, Սիւնեաց երանելիեպիսկոպոսը Եղեգեաց ձորում հանդիպում է մի տեղի`[ընկած] Ոստին գիւղից վեր: Շատ է հիանում նրանով`տեղանքի խիստ գեղեցկութեան ու չափազանց ապահով եւանվտանգ լինելու պատճառով. եւ առաջնորդուելովվերին տնօրինութեամբ` շինարարութիւն է սկսումՍմբատ իշխանի, նրա կին Սոփիայի ու եղբայր Սահակիաջակցութեամբ: Այնտեղ կանգնեցնում է եկեղեցի`տաշած վէմերով, զարդարում զանազան երանգներով, գեղեցիկ նկարներով: Տաճարի նաւակատիքին էլհրաւիրում է Սմբատին ու Սահակին: Եւ եկեղեցու համարկալուածք են սահմանում ամբողջ լեռնակողմը ունրանից ներքեւ, մինչեւ գետի այն կողմն ընկածբազմաթիւ ծաղկանոցներ ու արտեր: Այն հաստատում ենկրօնաւորների տուն` ի փառս Աստծոյ:

Դարձեալ` աստուածազօր Սմբատ իշխանը երեքհարիւր ութսունհինգ թուականին, մի օր Եղեգիքգիւղաքաղաքում գտնուող իր արքունիքից դուրս էգալիս որսի ու զբօսանքի, հանդիպում է խոտերովսնուող, աստուածակիր ճգնաւորների` թաքնուածբարձրից դէպի գետը նայող արձանի պէս կանգունքարաժայռերի ճեղքերում, Եղեգեաց ձորի վերեւի այնտեղում, որը Քարեվանք է կոչւում: Եւ զարմանալովնրանց հիւծուած ու անշուք տեսքի վրայ` հարց ու փորձէ անում նրանց կեանքից, նրանք էլ հեզահամբոյրկերպով պատասխանում են. «Հալածուեցինք ու փախանքաշխարհից, գուցէ կարողանայինք փրկուել նրա դաժանալեկոծութիւնիցե: Այնուհետեւ իշխանը դիմում է իրեպիսկոպոս տէր-Յակոբին` առաջարկելով ձեռնարկել ուշտապ կերպով եկեղեցի կառուցել յարմար տեղում`սուրբ ճգնաւորներին այնտեղ տեղաւորելու համար:

Եւ եպիսկոպոսը գալիս է սուրբ հայրերիմօտ, հարցնում նրանց կամքը: Նրանք էլ ցոյց են տալիսմի տափարակ վայր, քարաժայռերի տակ մի ուղիղ տեղ, որտեղ եւ շինարարութիւնն սկսում է կոփածոյ քարերովու կառուցում գմբէթայարկ եկեղեցի` սուրբ Գրիգորիանունով: Բերում է Ահերմոն անունով աւագագոյնծերունուն ու իր աշակերտ Ազարիային` միւսկրօնաւորների հետ, ու հաստատում այնտեղ: Իշխանըգալով օրհնել է տալիս եկեղեցին: Իսկ նրա բարեպաշտտիկին Սոփիան գնում ու եկեղեցուն կալուածք է տալիսվանքի դիմաց եղող Հաւու գիւղն իր սահման[ներ]ով, ինչպէս եւ ուրիշ այգիներ ու ծաղկանոցներԵղեգիքում: Վանքը զարդարում է բազումկահկարասիներով, փարթամացնում ամէն տեսակիանհրաժեշտ բաներով: Մեծամեծ նզովքներով է [նրավրայ] հաստատում Հաւու գիւղը, որ նրանից չխլեն: Իրենց յիշատակի համար կատարում են սուրբ Գրիգորիտօնը եւ մի քառասունք պատարագ Վարդավառին: Տեղն էլծերունու անունով կոչում են Ահերմոնի վանք:

Դարձեալ` որոշ տարիներ անց երանելի ուբարեպաշտ տիկին Սոփիան գնում է Գնդեվանք կոչուածխորաձոր վայրը` այնտեղ գտնուող մենակեացների մօտուխտի: Այնտեղ կային վաղ ժամանակների սուրբնահատակների մեծաթիւ նշխարներ: Չիմացանք, թէ դրանքովքե'ր կամ որտեղի'ց էին: Այնտեղ բազմաթիւ ումեծամեծ բժշկութիւններ էին լինում: Տիկինը, տեսնելով ու տեղը խիստ հաւանելով, մտադրւում էեկեղեցի կառուցել եւ նրա մէջ հաստատելկրօնաւորների դասեր: Դրա համար էլ նահատակներըգիշերը երեւալով խնդրում են կատարել այդմտադրութիւնը: Ապա տիկինը վեր կենալով` շտապ կերպովբերել է տալիս ճարտար քարագործ վարպետներ, սկսում շինարարութիւնը. վանքի առաջնորդնշանակելով հայր Սարգսին եւ գործակալ` Եղիշէերէցին ու նկարչին եւ այն յանձնում է տէր-Յակոբին`մեծ հոգատարութեամբ կատարելու ու աւարտելու: Մեծամեծ ճգնութեամբ այնտեղ փայլում էր եւԳնդունի կոչուած հայր Սուփանը: Կանգնեցնում ենԱստծոյ տունը, նկարակերտ յօրինուածքով զարդարումնրա առաստաղն ու պատերը: Նաւակատիք անելովմեծահանդէս տօնախմբութեամբ օրհնում են այն եւանուանում սուրբ նահատակների անուանակոչութեամբու նրա մէջ հաստատում սպասաւորների դասեր եւկրօնաւորների բազմութիւններ:

Նաեւ ամբողջ ձորը յարմար տեղերումլցնում են մենաստաններով ու նրանց մէջ տեղաւորումճգնաւոր եւ խստակրօն մարդկանց, որոնց կողմիցԱստուած աւելի էր փառաբանւում, քան Սինայիհայրերից:

Երանելի տիկինը վանքն անուանում էԳնդեվանք, որից վերեւ, քարափի գլխին հիմնում է եւգիւղը ու կալուածք տալիս վանքին` ազատ բոլոր տեսակիհարկերից, նոյն ձեւով էլ` միւս կողմի Ատչար գիւղը. մեծամեծ նզովքներով արգելափակում է, որ հետագայումայնտեղից չխլեն: Սա տեղի ունեցաւ հայոց երեք հարիւրութսունհինգ թուականին: Իսկ ամբողջ ձորը վերից վար, մինչեւ Գոլոշտ քարը, հրամայում է դարձնելքաղցրահամ միրգ տուող ծառերի խիտ տնկարաններ. մեծբարութեամբ գեղեցիկ այգիներ է տնկում, որպէսզիառատօրէն վայելեն սուրբ միաբաններն ու բոլորկարիքաւորները: Գրում է յիշատակի այսպիսի համառօտարձանագրութիւն. «Ես` Սիւնեաց աստուածապահ տէրՍմբատի կին եւ Գրիգոր Դերենիկի դուստր տիկինՍոփիաս, կառուցեցի այս եկեղեցին իմ հոգու յիշատակիեւ իշխանաց իշխան Սմբատի ու մեր որդյակներիարեւշատութեան համար եւ սա զարդարեցի թանկարժէքպարագաներով ու սրան կալուածք տուեցի երկու գիւղ, որոնք ոչ ոք չպիտի համարձակուի անջատել կամ խլելայս սուրբ եկեղեցուց, հակառակ դէպքում անխախտելինզովքներով անիծուի Աստծուց ու աստուածագումարսրբերից: Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա եւ[որպէս] ակ դրեցի վրանե:

Դարձեալ` որոշ տարիներ յետոյ, հայոց չորսհարիւր քառասունութ թուականին սուրբ հայրՔրիստափորը կառուցում է եկեղեցու գաւիթները: Երանելի սուրբ հայր Գուրգէնը եւս վանքում ունի շատյիշատակներ: Բայց երկար տարիներ անց, տէր-Սարգսի`հայոց կաթողիկոսութեան, Աշոտի որդի Գագիկիթագաւորութեան, իսկ Սիւնիքում եւ Բաղքում նորհիմնադրուած թագաւորութեան Վասակ թագաւորիժամանակ միւս հայր Սարգիսը, վանքին առաջնորդդառնալով, բազում արդիւնաւէտ գործեր կատարեց. նաեւջուր բերեց գլխաւոր մեծ սարից, որտեղ Ձկնարածկոչուած քաղցրաջուր գետի ակունքներն են` աներեւոյթհրեշտակի առաջնորդութեամբ, շատ ջանքերով ումեծամեծ ծախսերով հասցրեց վանքապատկան հողերը, ընդարձակ անջրդի քարուտ[ները] ջրարբի դարձրեց, այդպէս էլ` ամբողջ լեռնակողմը: Դրանում հաշիւ չունիոչ ոք` ո'չ պրակեցիները, ո'չ կեչուտեցիները, ո'չսահմանակից միւս գիւղերի բնակիչները, ո'չ էլ ուրիշորեւէ մէկը: Սա եղաւ չորս հարիւր յիսունեօթթուականին, Սիւնեաց տէր Յովհաննէսիեպիսկոպոսութեան օրօք:

Ինքն էլ եկեղեցու վրայ սեւ ներկովարձանագրութիւն է գրում եւ ահաւոր ու մեծամեծնզովքներով արգելք դնում ջրի վրայ, որ ոչ ոքչհամարձակուի այն կտրել կամ մաս վերցնել ուբաժնետիրաբար օգտագործել, բացի միայն ջրաւազանիցմարդկանց ու անասունների ջուր խմելուց: Եւսահմանում է յիշատակը նշել մեծ զօրավար սուրբՍարգսի օրը` իւրաքանչիւր տարի կատարելով ութքառասունք: Իսկ եթէ ծուլանան [այդ կատարելուց], ծանրդատաստանների ենթարկուեն:

Այլեւ այստեղ համառօտակի պիտի պատմեմմեծ ու բազերանելի նահատակ սուրբ Մամասի մասին, որի[նշխարները] շատ հին ժամանակներում բերել էին այսաշխարհը եւ թաղել Վայոց ձոր գաւառում, Սուլեմայանառիկ դղեակի սահմաններում: Հայոց Արշակունեացհարստութեան թագաւորութեան օրօք, երբ շէն էր այսաշխարհը եւ խրոխտ ու ճոխ իշխանութեամբ, երբխանդավառուած էին Աստծոյ սիրով` նորահաւատ լինելուպատճառով, ջերմ բոցով վառուած էինբարեգործութիւնների համար, առաւել եւս Աստծոյնահատակների սիրոյ հարցում, իւրաքանչիւր մարդ խիստչարչարանքով ու անսահման ծախսերով որոնումներ էրկատարում, որպէսզի թերեւս կարողանար գտնել սուրբնահատակների նշխարներից եւ բերել իր գաւառն ուիշխանութիւնը` այսպիսով ամրանալու, թշնամիներիաւազակային յարձակումերից ու չարութիւններիհանդիպելուց ապահով լինելու, ինչպէս նաեւ Քրիստոսիմօտ մշտնջենական բարեխօս ունենալու համար:

Եւ այսպէս Սիւնեաց իշխանները, որժամանակին սուրբ Գրիգորի ու սուրբ Ներսէսի հետգնացել էին Կեսարիա քաղաքը, նաեւ ուրիշժամանակներում էլ մեծամեծ գանձերի ծախսումով, անհուն չարչարանքներով, երկարատեւ, տքնաջանաղօթքներով ու խիստ պահեցողութեամբ որոնեցինաստուածակիր նշխարները երանելի ու մեծ ճգնաւորՄամասի, որը բնակուել էր Կեսարիայի մօտի լեռանվրայ, եւ որի ճգնութիւնների մեծամեծիրողութիւնների, նահատակութեան մարտի մասին մեզհաղորդում է Վկայաբանութեան գրքում գրուած ճառը, ու լայն հրապարակումով գովքն է անում Գրիգորաստուածաբանը Նոր կիւրակէի ներբողման մէջ: Իշխաններն իրենց մեծահաւատ յոյսով արժանացանաստուածային պարգեւների եւ վերին տնօրինութեամբվերցրին անկշռելի գանձը` սուրբ Մամասի նշխարներիկէսը, մէջքից վեր` գլխով ու բազուկներով հանդերձ, միւսը թողնելով իր սուրբ եկեղեցում, նոյն տապանիմէջ: Եւ սպիտակ ջորիների կառք պատրաստեցին, արծաթիարկղիկներ շինեցին, այնտեղ դրեցին սրբի նշխարները, վերցրին, սաղմոսներով, օրհնութեամբ, արագավազնժոյգներով, սրարշաւ երիվարներով, կարծես օդումթեւատարած շարժուելով, թռան-անցան երկարճանապարհի մեծ տարածութիւնը, հասան իրենցտէրութեան բուն սահմանները` Մազազ գաւառը: ԵւԳեղամայ լեռներն անցնելով` մտան Վայոց ձորը, քանիոր նպատակադրուած էին տանել Սիւնիքի իշխանականաթոռը:

Բայց վերին կամքը նրանց հայեցողութեանըչթողեց, այլ Հոգու ակնարկումով, ուր ինքը կամեցաւ, կապեց ջորիների ոտքերը, եւ կառքը կանգ առաւՍուլեմայ ձորի մէջ, մի հարթ տեղում, որը Դեզապանարտէ կոչւում: Իսկ նրանք տրտմութեամբ լցուելով`հաւաքեցին գաւառի բնակիչներին եւ, մեծաջանաղօթքներով պաշտամունքային արարողութիւններկատարելով, խնդրեցին հեռանալ այդ տեղից: Հազիւ կառքբարձրանալով` քշեցին մօտաւորապէս երկու ձայնընկէցտարածութիւն, նորից ջորիները կանգ առան մի յարմարտեղում, Խարաշկօնք կոչուած գիւղի սահմաններում ուայնտեղից էլ դուրս չեկան: Ապա հրաւիրելով Սիւնեացեպիսկոպոսին ու հաւաքելով վանական հայրերիբազմութիւն` [նշխարները] թաղեցին քարէ տապանի մէջ: Սրա մօտ կրաշաղախ քարերով վկայարան կառուցեցին: Եւշրջակայ վայրերը յատկացրին նրան որպէսվանքապատկան դաշտ: Նրա մէջ տեղաւորեցին կրօնաւորմարդկանց` սրբին ծառայելու համար:

Իսկ հետագայ ժամանակներում, մեր աշխարհիանիշխանութեան օրերին, աթաբեկ Իւանէիտիրապետութեան շրջանում երկու ճգնաւոր, խիստկրօնապաշտ կրօնեղբայրներ վանքի առաջնորդները` Սէթեւ Պօղոս անուններով, բազում աղօթքներով ուխնդրանքներով հանում են սրբի տապանը, կառուցում ենմի փոքր խորան, այնտեղ փոխադրում` նայողներինբացէիբաց տեսանելի դարձնելով կափարիչը, հայոց ... թուականին: Բայց տեղափոխելիս բացում են տապանն ունշխարներից վերցնում աջը. եւ այն օրը շատբժշկութիւններ են լինում: Վանականներից մէկն էլգաղտնի վերցնում է մի ատամը եւ իսկոյն դիւահարւումու փրփրում է. աղաղակում է ծածուկ գողացածի մասինեւ հազիւհազ բուժւում է: Ապա աջը յանձնեցինԱյրիվանքի սուրբ միաբանութեանը: Բայց չիմացանքառաջին բերողների անուններն ու [բերելու] ժամանակիթուականը: Այժմ էլ գոյութիւն ունի` որպէս պարծանքու բարեխօսութիւն այս աշխարհի համար` օրըստօրէմեծամեծ հրաշքներ գործելով բոլոր նեղեալների, հիւանդների ու դիւահարների համար: Նրաբարեխօսութեամբ Քրիստոս Աստուած թող խնայի այսաշխարհին, եկեղեցիներին եւ ինձ` բազմամեղպարտաւորեալիս: Փա~ռք Քրիստոսին յաւիտեանս. ամէ'ն: