Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԾԲ
ՅԱԿՈԲԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԵԼԸ ԵՒ ԻՐ ԿԵԱՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ: ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՆԱՆԻԱՅԻ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՍԻՒՆԻՔ ԳԱԼԸ, ՎԱՀԱՆԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՁԵՌՆԱԴՐԵԼԸ ԵՒ ԱՂՈՒԱՆՔԸ ՀՆԱԶԱՆԴԵՑՆԵԼԸ

 

Աղուանքում Սահակ անունով կաթողիկոսկար, որը հոգեւոր սիրոյ կապով կապուած էրտէր-Յակոբի հետ: Նրանք համախոհներ էին ու միմեանցխիստ մօտ: Սահակից յետոյ առաջնորդեց նրա եղբայրԳագիկը, որը առաւել համարձակ գտնուեց Սիւնեացեպիսկոպոս Յակոբի հետ ունեցած միաբանական սիրոյմէջ: Քանի որ այն ժամանակ[ներում] Հայոցկաթողիկոսները հեռացած էին իսմայէլացիներիաւազակային մշտական յարձակումների պատճառով, Դուինի աթոռը թողել ու հայոց թագաւորների հետշրջում էին այստեղ ու այնտեղ` երբեմն բնակուելովՎասպուրականի թագաւոր Գագիկի մօտ, Վանայ ծովիկղզում, որտեղ կային սուրբ Գրիգորի սեղանը, աթոռնու գաւազանը, երբեմն` Շիրակի գաւառի Արգինայիվանքում` այսպէս տարուբերուելով, այլեւվախճանուել էր հայոց Թեոդորոս կաթողիկոսը, նրանյաջորդել Անանիա Մոկացին` երեք հարիւր իննսունթուականին այս Յակոբը հեռաւորութեան պատճառովչէր կարողանում ամէն տարի գնալ հայոց կաթողիկոսիմօտ` մեռոն վերցնելու, ուստի հարկ եղաւ մեռոնըխնդրելու Աղուանքի կաթողիկոսից: Եւ սա նրա համարմեծ մոլորութիւն ու անկանգնելի գլորում եղաւ, որովհետեւ սխալուեց մարդկային դիւրախաբութեամբ ուըստ Սողոմոնի այն ասոյթի, թէ` «Իմաստունն էլ քունունիե:

Եւ սա կատարեց ինքնահաճութեամբ ուինքնակամօրէն, որովհետեւ խոշորակազմ ու հպարտ մարդէր, մեծամիտ ու ամբարտաւան, համարձակբնաւորութեամբ ու ճոխ լեզուով, պայծառհանճարով ու խիստ քաղցրախօս: Դրա համար էլինքնահաւանութեամբ մի փոքր գոռոզացաւ: Իսկ Անանիակաթողիկոսը պատուիրակների միջոցով [իր մօտ]հրաւիրեց Յակոբին ու Սահակին, բայց նրանք իրենցաթոռներից չշարժուեցին, սուտումուտպատճառաբանութիւններ բերելով` չգնացին: Եւ քանիոր կաթողիկոսը լսել էր նրանց խիստ մտերմութեան ումօտիկութեան, ինչպէս նաեւ [Յակոբի կողմից]Աղուանքից մեռոն խնդրելու մասին, գիտէր եւ այն, որշատ տարիներ Յակոբը չի եղել սուրբ Գրիգորի աթոռը, ահեղ ոխով գրգռուած ու աստիկ ցասմամբ մղուած` եկաւՅակոբի հարցով, որ կա'մ հնազանդեցնի ու ըստ իրկամեցածի անի, կա'մ մեծագոյն պատիժներ ընդունել տայեւ ապա գնայ Աղուանք, աղուանքցիներին եւսհնազանդեցնի: Չէ՞ որ Աղուանքի արքեպիսկոպոսներըհայոց կաթողիկոսներից էին ձեռնադրութիւն ստանում. բայց դրանից քիչ տարիներ առաջ ետ էին կանգնել`Գէորգ կաթողիկոսի վախճանից մինչեւ այս Անանիայիժամանակները, հինգ կաթողիկոսների` Մաշտոցի, Յովհաննէսի, Ստեփանոսի, Եղիայի եւ Թեոդորոսի օրօք:

Երբ [Անանիան] եկաւ-հասաւ մեր Սիսականաշխարհը, նրան ընդառաջ ելան Սիւնեաց իշխանները`աստուածապահ տէր Սմբատը եւ Բաղքի Ջեւանշերը: Բերեցին Տաթեւի եպիսկոպոսարանն ու մեծաշուքպատուով նստեցրին այնտեղ: Ապա եկաւ Յակոբեպիսկոպոսը, ընկաւ նրա առաջ ու մեղքերը խոստովանեց`[ասելով]. «Ո'վ մեծապատիւ տէր կաթողիկոս, որովհետեւաստուածաբար դէպի մեզ թեքուեցիր ու մերյանդգնութիւնն անտես արեցիր, հնազանդւում ենք քեզու Գրիգոր Լուսաւորչի սուրբ աթոռին` որպէս Աստծոյ: Մեղք գործեցինք երկնքի ու քո հանդէպ, բայց դուների'ր մեզ ու մեր յանցանքներըե: Կաթողիկոսն այդտեսնելով` մեծապէս օրհնեց նրան, շնորհակալ եղաւ եւուզեց գնալ Աղուանք: Բայց Աբաս թագաւորից լրաբերեկաւ` [գուժելով] թագուհու մահուան մասին, կաթողիկոսին ետ դարձրեց այդ ձեռնարկումից: Այդպատճառով էլ մեծամեծ պարգեւներով ու առատընծաներով Սմբատ իշխանն ու Ձագիկ եպիսկոպոսը նրանճանապարհեցին դէպի իր աթոռը:

Իսկ ամենաչարը, որ շարունակ խանդում էբարուն ու մարդկանց գրգռում դէպի խռովարարականչարութիւն, չհանդուրժեց այս կատարուածը, այլսողոսկեց չար ու նախանձոտ մարդկանց սրտերը, [որոնք]սկսեցին կաթողիկոսի մօտ վերստին չարախօսել Յակոբիմասին, թէ` կրկին ապստամբուեց ձեր դէմ ու նա թոյլ չիտալիս Աղուանքին քեզ ենթարկուելու, ԱնձեւացեացԽոսրով եպիսկոպոսին էլ թղթով շեղեց ձեզանից: Նաեւուրիշ մեղադրանք էին յօրինում, թէ նա քողարկումովընդունում է քաղկեդոնականութիւնը: Եւ այսպէսխռովութիւն ու մեծ պայքար հրահրեցին եկեղեցու մէջ: Բայց ես ինքս այսպիսի բաները զրպարտութիւն եմհամարում եւ ոչ ճշմարտութիւն` իզուրդատապարտուող Յակոբ եպիսկոպոսի նկատմամբ, որովհետեւ ի՞նչ փառք ու պարծանք պիտի լինէր նրահամար` թողնել Գրիգոր Լուսաւորչի սուրբ աթոռը եւծառայել իր ծառայակից[ներ]ին, որոնք պաշտօնականօծութեամբ անկատար ու թերի էին: Սակայն սա թողնենքքննելու արդարադատ Աստծուն:

Ապա Աղուանքի կաթողիկոս Սահակը մեռնումէ, եւ նրան յաջորդում է իր եղբայր Գագիկը` նոյնանկատար օծութեամբ: Տէր-Անանիան այս իմանալով`Աղուանքի իշխաններին թուղթ է գրում իր իմաստալիցխօսքերով ու հրամայում չենթարկուել կաթողիկոսկոչուած այդ սնափառ Գագիկին: Նրանք հէնց այդպէս էլարեցին. նրան ոչ ոք չհնազանդուեց, բացի իշխաններիցմիայն մէկից` Սենեքերիմ անունով: Իսկ միւսներըմիաբանութեամբ Յովնան անունով մի մարդուուղարկում են հայոց կաթողիկոսի մօտ` իրենց համարարքեպիսկոպոս ձեռնադրուելու, որին եւ տէր-Անանիանսիրով ու պատուով ընդունում է, ձեռնադրելովուղարկում Աղուանք: Իսկ երբ այս այսպէս եղաւ, ոմանցնախանձով ու հակառակությաամբ Յովնանի վրայսկսեցին բարդուել փուչ բամբասանքներ, եւ երկուսի`Գագիկի ու Յովնանի միջեւ բաւականաչափ խռովութիւնեղաւ: Եւ երկուսն էլ մերժուեցին:

Անանիան, այս բոլորը լսելով, իր մտքումվարանում եւ տարակուսում էր` եկեղեցու տեսակ տեսակպառակտումների ու ապստամբութիւնների պատճառով, եւ հաւաքելով եպիսկոպոսների ու գլխաւոր հայրերիբազմութիւնը, խաչն ուսն առած` որպէս առաջամարտիկ`գալիս է եկեղեցու շեղուած ու պառակտուածպաշտօնեաների հարցով, դիմում-գնում է Աղուանք: Եւերբ հասնում է Խաչէնի գաւառը, նրան դիմաւորում էիշխան Գրիգորը` տանելով, իջեցնելով իր տանը: Այդաշխարհի բոլոր իշխաններին, եպիսկոպոսներին ուվանականներին հաւաքում է Ադախ կոչուած տեղում. գալիս են նաեւ Գագիկն ու Յովնանը: Ապա Անանիակաթողիկոսը պահանջում է «Աղուանքի պատմութիւնե-ը, որպէսզի իմանան Աղուանքի աթոռակալներիորպիսութիւնը: Սակայն նրանք թաքցնում ու բոլորովինցոյց չեն տալիս: Ապա երկնային տնօրինութեամբԳանձասարի եկեղեցապանը գիշերային արարողութեանժամանակ դնում է մի գիրք` իբր թէ ՅովհանՈսկեբերանինը, եւ կաթողիկոսին մեծարանքովհրաւիրում են կարդալու: Նա էլ, բացելով այն, գտնումէ իր փնտրածը, քանի որ դա «Աղուանքի պատմութիւնե-նէր: Նրա մէջ ամենայն ճշտութեամբ գրուած էր, որԱղուանքի առաջին եպիսկոպոսը հայոց լուսաւորիչսուրբ Գրիգորից էր ձեռնադրուել` Աղուանքի թագաւորՈւռնայրի խնդրանքով: Եւ չորս հարիւր քառասուն տարիենթարկուելով հայոց աթոռակալներին` Աղուանքիկաթողիկոսները Հայաստանից էին ձեռնադրութիւնստանում, որովհետեւ Հայաստանինը պատրիարք էր, իսկԱղուանքինը` արքեպիսկոպոս: Սա այսպէս էր հայոցքսանհինգ կաթողիկոսների ժամանակներում` մինչեւտէր-Աբրահամը:

Եւ երբ աղմուկ տեղի ունեցաւ մերաշխարհում, [Հայաստանի] յունական մասում ոմն Յովհանհակաթոռ [կաթողիկոս] էր նստած ու [եկեղեցու] ինըդասերի [կարգի] համաձայն յոյների կողմից էրհետամուտ Հայաստանին: Վրաց կաթողիկոս Կիւրիոնն էլիր փառամոլական ախտի պատճառով հեռացաւ հայոց[եկեղեցու դաւանակցութիւնից] ու քաղկեդոնիկդարձաւ, ապա եւ Աղուանքի [կաթողիկոսը] բաժանուելովհեռացաւ` ինչ-որ պատրուակներ մէջտեղ բերելով: Իսկերբ մեռնում են Աբրահամն ու Յովհանը, հայոցպատրիարք է նստում Կոմիտասը: Վախճանւում է եւԱղուանքի կաթողիկոսը: Այնուհետեւ աղուանքցիներըդարձեալ ենթարկւում են հայոց [եկեղեցուն] եւԿոմիտասից կաթողիկոս են խնդրում, որը եւ իրհայրապետութեան երկրորդ տարում ձեռնադրում է: Եւայսպէս հնազանդութեան մէջ մնացին ութսունհինգտարի` հայոց եօթ կաթողիկոսների ժամանակներում`մինչեւ տէր-Եղիան:

Սրա օրերում Աղուանքի իշխանականկանանցից մէկը կար` Սպրամ անունով, որն առնում է իրմերձաւոր ու սիրող Բակուր անունով մի եպիսկոպոսիեւ խոստանում նրան տալ կաթողիկոսութեանաստիճանը: Բայց չի համարձակւում ուղարկելՀայաստան, որ չմերժեն, այլ ժողով է անում Պարտաւումու կաթողիկոս ձեռնադրել տալիս նրան, որը եւանուանւում է Ներսէս: Վերջինս գաղտնի կերպովընդունում էր քաղկեդոնական դաւանանքը: Այդպատճառով Եղիա կաթողիկոսն արքունի հրամանովգնում է Աղուանք եւ բռնելով այն տիկնոջն ուԲակուրին` մերկացնում, կապում է իրար ու իշի վրայնստեցնելով` շրջել է տալիս Պարտաւի փողոցներում: Այդ պատճառով Բակուրը, ութ օր քաղցած մնալով, վախճանւում է:

Իսկ Եղիա կաթողիկոսը Աղուանքի համարարքեպիսկոպոս է ձեռնադրում ու այդ աշխարհիիշխաններից, եպիսկոպոսներից, գլխաւորվանականներից եւ աւագ տանուտէրերից մեծամեծնզովքներով երդում, պայմանագիր ու գրաւոր երաշխիքէ վերցնում` այլեւս սուրբ Գրիգորի աթոռակալներիցչհեռանալու եւ ետ չկանգնելու համար, ինքն էլվերադառնում է Հայոց աշխարհը: Եւ այսպէսմիաբանութեամբ մնացին հարիւր երեսունեօթ տարի, տասնչորս կաթողիկոսների օրօք` մինչեւ տէր-ԳէորգԳառնեցին:

Այնուհետեւ, երբ Բուղա ամիրան եկաւՀայաստան, եւ Գէորգ կաթողիկոսը գերի տարուեց, դառնու տեսակ-տեսակ պղտորումներ եղան Հայաստանում եւԱղուանքում: Տէր-Գէորգի աթոռից Յովնան անունովդռան եպիսկոպոսը փախաւ ու եկաւ Աղուանք: Աղուանքիարքեպիսկոպոսն էլ մեռաւ, իսկ [հայոց] կաթողիկոսըգերութեան մէջ էր: Կաթողիկոսի հանդէպ հաւատարիմհամարելով` հաւաքուեցին ու դռան եպիսկոպոսՅովնանին ձեռնադրեցին Աղուանքի կաթողիկոս: Իսկ երբԳէորգը Աղուանքի թագաւոր Համամի միջոցովվերադառնում է գերութիւնից, տեսնում է Յովնանիննրանց արքեպիսկոպոս եւ հրամայում է հանել նրազգեստներն ու կաթողիկոսական նշանները: Այդպատճառով էր Համամը նրա առջեւն ընկնելով, ներումէ խնդրում: Եւ կաթողիկոսը լսում է նրան` իր մեծերախտիքի համար, ու Յովնանին նորից ձեռնադրում էԱղուանքի արքեպիսկոպոս եւ թողնելով այնտեղ` գնումէ իր սեփական աթոռը: Իսկ երբ Գէորգ կաթողիկոսըվախճանուեց, մեր աշխարհին իսմայէլացիներիկողմից վրայ հասած դառն ու տեսակ-տեսակ անցքերիպատճառով աղուանքցիները չէին կարողանում հասնելհայոց հայրապետների մօտ, նոյնպէս եւ Աղուանքնանփութօրէն անտեսւում էր հայոց կաթողիկոսներիկողմից, քանի որ իւրաքանչիւր ոք միայն իր անձիհամար էր հնարներ փնտրում` իսմայէլական սրից ազատմնալու համար: Ապա Յովնանից յետոյ Աղուանքիկաթողիկոս են ձեռնադրում նրա Սիմէոն անունովեղբօրը, այնուհետեւ` Դաւթին, ապա` Սահակին, ապա`յիշեալ Գագիկին: Եւ այսպէս վաթսունինը տարի տեւեցնրանց ինքնագլուխ ու ինքնաձեռնադրական թերակատարօծումը:

Եւ ահա Անանիա կաթողիկոսը, կարդալով ուիմանալով այս ամենի մասին ու այս բաներով փակելովխոտորախօս մարդկանց զրախօս բերանները, պապանձեցնելով փառասէրների ու ինքնահաւաններիլեզուն, բոլորին ամօթահար արեց: Ու իշխանները, իմանալով հաստատ իրողութիւնը, լիովին համոզուելով, ենթարկուեցին նրան: Իսկ նա արժանապէս քննելով, նախկարգալոյծ արեց իր իսկ ձեռնադրած Յովնանին`յօրինած բամբասանքների պատճառով, եւ ապա`Գագիկին: Բայց Գրիգոր իշխանը մեծ աղաչանքներովխնդրում էր կրկին ձեռնադրել Գագիկին, որը, սակայն, ուղղադատ ու ճշմարտաքնին հայրապետը պատշաճչհամարեց, որովհետեւ վերստին ծնուածը վիժուածքկլինի, կրկին պսակուածը անվաւեր կկոչուի:

Ապա խնդրեցին վերադառնալ Հայաստան`[ասելով]. «Մենք կընտրենք մի շատ համապատասխանմարդու եւ կուղարկենք ձեզ մօտ, որպէսզի քո կողմիցմեզ համար առաջնորդ ձեռնադրուիե: Հայրապետըհաւաստիացուելով` այնուհետեւ դուրս ելաւ Աղուանիցտնից ու եկաւ Սիսական տուն, Տաթեւի սուրբհայրապետանոցի կողմը: Յակոբ եպիսկոպոսն այդիմանալով` գնաց Բաղաց ամրոցը` թաքցնելով իր երեսըըստ այն խօսքի, թէ` «Փախի'ր, թաքնուի'ր միառժամանակ, մինչեւ անցնի Տիրոջ բարկութիւնըե: Չէ՞ որ գիտէր, թէանիրաւաբար պէս-պէս զրպարտութիւններ էին կցմցել ուբարդել իր վրայ` երկաթը փայտի կամ սնդիկը ոսկու հետխառնելու նման: Իսկ տէր-Անանիան, երբ այդ իմացաւ, շատ օրեր մնաց այնտեղ` բազմաթիւ գրութիւններով ուպատգամաւորների միջոցով պահանջելով, որ Յակոբըդուրս գայ Ջեւանշերի հովանաւորութիւնից, բայց սաթոյլ չտուեց դուրս գալ: Այնուհետեւ կաթողիկոսըչկարողացաւ շարունակել Տաթեւում մնալ, որովհետեւձմեռ ժամանակ էր. սաստիկ ցասմամբ բորբոքուած` նաքանդեց ու աւերեց տեղը, ահաւոր նզովքներով իշխանինու եպիսկոպոսին խառնեց իրար, կապեց-կաշկանդեցկապանքներով, իսկ ինքն անցաւ-գնաց իր աթոռը: Ապաայնտեղ մնալով` միշտ գրութիւններ ուղարկելովչկարողացաւ հնազանդեցնել ու իր ծառայութեանըբերել Գագիկ Աղուանեցուն կամ Յակոբ Սիւնեցուն, այդպատճառով էլ միայն աղօթքներով էր Աստծուցխնդրում դրա ելքը: Եւ սա տեղի էր ունենում հայոցերեք հարիւր իննսունութ թուականին: Իսկ հայոց չորսհարիւր եօթ թուականին, կարծես վերին ակնարկմամբ, վախճանուեցին երկուսն էլ` Սիւնեաց մետրոպոլիտ ուհայոց բոլոր եպիսկոպոսների գլուխ Յակոբը եւԱղուանքի արքեպիսկոպոս Գագիկը: Վերջինս Անանիայիվերադարձից յետոյ անզգամաբար ապստամբուել էր ու իրպայմանը դրժել: Եւ գուժկան գալով` նրանց մահուանմասին տեղեկացրեց կաթողիկոսին, որը եւ, դահամարելով իր աղօթքների սադրանքով եղած, գոհունակութիւն յայտնեց Աստծուն: Բայց նա պատշաճչհամարեց իր կողմից աւերուած առաքելական աթոռըզրկել հայրապետական գլխից, ուստի եւ ճանապարհընկնելով` եկաւ մեր այս Սիսական աշխարհը, Սիւնեացեպիսկոպոսարանի անբնակ տեղը, հրաման տուեց հաւաքելկրօնաւորներին ու շինել տեղը, իսկ ինքը գնաց Կապանքաղաքը: Նրան ընդառաջ ելնելով բանադրուած Ջեւանշերիշխանը` զղջմամբ խոստովանեց իր մեղքերը: Նոյնպէս եւեկաւ Սիւնեաց գահերէց իշխան Վասակը` Աշոտի որդիՍմբատի որդին, գեղեցիկ խոստովանութեամբ մեղայեկաւ: Այսպիսով միասին [կաթողիկոսից] իրենցյանցանքների համար ներում ստանալով` նրան տարան, իջեցրին Կապան քաղաքի արքունական գահոյքի վրայ:

Հաւաքելով բոլոր խաչապաշտ մարդկանց ուճգնակեաց վանականներին` [կաթողիկոսից] խնդրեցինիրենց համար վերստին առաջնորդ [նշանակել]: Եւ նաընդառաջելով` Սիւնեաց եպիսկոպոս դարձրեցՋեւանշերի որդի Վահանին, որը Վահանավանքի մեծմիաբանութեան առաջնորդն էր: Կաթողիկոսը երդմնագիրվերցրեց Վահանից ու իշխաններից, որպէսզի այլեւսչշեղուեն ու չհեռանան սուրբ Գրիգորի աթոռից եւմտերմութիւն չանեն Աղուանքի արքեպիսկոպոսներիհետ, որ նմանօրինակ մոլորութիւն առաջ չգայ: Եւմեծապայման երդմնագիրը եզրափակեցին ահեղ ուսոսկալի նզովքներով, «որ եպիսկոպոսներից ոչ ոքչհամարձակուի Յակոբի արածն անել կամ մտածելոճիր, եւ որ իշխաններից ոչ մէկը չհամարձակուիայնպիսինին հետեւել, նրան օգնական կամ պաշտպանկանգնել. իսկ եթէ եպիսկոպոսներից մէկը յանդգնի, շտապ կերպով յանձնեն հայոց կաթողիկոսի ձեռքը, եւնրա համար թաքստոց կամ պատսպարան չլինենե: Եւերդմնագիրը կնքելով իրենց մատանի[ներ]ով`յանձնեցին կաթողիկոսին: Աւելորդ համարեցինք այն[այստեղ] գրելը, որովհետեւ [բոլոր նման]գրութիւնները լրիւ կան «Գիրք թղթոցե-ում, որոնքժողովել է սոյն Անանիան` «Հաւատոյ նամակե անունով: Բայց միեւնոյն ժամանակ Սիւնեաց տնից վերցրեցպատիւը, այսինքն` այն խաչը, որ առջեւից էին տանում, թանկարժէք ու մեծագին գաւազանը, ոսկեթելգահաւորակը, որոնք իրենց հետ ման էին ածում: Դրանքսահմանուած էին հայոց թագաւորների ուհայրապետների կողմից: Սրանք այսպէս վերցուեցին ուվերացան մինչեւ Սիւնեաց եպիսկոպոս տէր-Յովհաննէսիու հայոց կաթողիկոս տէր-Սարգսի ժամանակները: Իսկերբ տէր-Յովհաննէսը ձեռնադրուեց, Սիւնեացաթոռակալների ամբողջ պատիւն ու իշխանութիւնըվերականգնուեցին հայոց կաթողիկոս տէր-Սարգսիկողմից, որն իր տեղում կպատմեմ:

Ապա այս իրագործումից յետոյ կաթողիկոսըգնում է Աղուանք` այնտեղի աթոռակալութիւնըհաստատուն դարձնելու համար: Սակայն նրա ետեւիցգուժկան է հասնում Վասպուրականի եւ ԱրծրունեացԳրիգոր թագաւորի կողմից` յայտնելով, թէ [մարդ] էվախճանուել, ու դին քեզ է սպասումե: Այսպիսով ետեն դարձնում:

Այս իմանալով Աղուանքի իշխանները`Իշխանիկն ու Սենեքերիմը, այլեւ միւս Սենեքերիմը`Գրիգորի որդին, որին նախօրօք յիշատակեցինք, Ջեւանշերն ու Գուրգէնը իրենց մեղքերը մեծ զղջմամբխոստովանելով, Խոտակերաց վանքից Դաւթինուղարկեցին նրա մօտ` իրենց համար առաջնորդձեռնադրուելու: Նրան տէր-Անանիան ընդունեցմեծաշուք պատուով, ձեռնադրեց, ճոխ ընծաներով եւառատաբաշխ պարգեւներով այնտեղից ուղարկեցԱղուանից աշխարհը: Դրա համար էլ բոլորն իրենցլեզուով գոհունակութիւն ու փառք ուղղեցին վեր`բարերար Աստծուն, որն այսպէս վերացրեց եկեղեցումեծ խռովութիւնը եւ խաղաղութիւն բերեց մերկեղեքուած ու տառապած հայոց ժողովրդին. եկեղեցուպատուական անդամները, որ խոտորուել էին նրանից, վերստին միացրեց գովելի գլխին` մեծ պատրիարքներին, որոնք սուրբ Գրիգորի աթոռակալներն էին:

Եւ արդ` այս պայքարից յետոյ եթէ մէկը`Սիւնեաց եպիսկոպոս կամ Աղուանից արքեպիսկոպոս, խորհի կամ մտաբերի այն կորստաբեր շաւղով ընթանալու հեռանալ հայոց կաթողիկոսներից, ինչ պատճառովէլ լինի, բացի հոգեւոր վնասներից, եթէ ինչ-որհերձուած կամ անպատշաճ նորամուծութիւն հանդէսբերի, այնպիսին նզովուած լինի ՍուրբԵրրորդութիւնից, նրա մասն ու բաժինըհերձուածողների եւ ուրացողների հետ լինի, ուսատանայի հետ նա դատապարտուի: Իսկ եթէ ինչ-որ վնասնկատեն հաւատքի կամ եկեղեցու նկատմամբ, ճշմարտութեամբ պիտի ստուգել հայոցկաթողիկոսների միջոցով: Եւ կամ եթէ հանդիպեն ինչ-որմեծագոյն արատի ու վնասակարութեան, որոնք բազմաթիւմարդկանց խռովութեան եւ կորստեան պատճառ ենդառնում, իրենք պիտի իմանան արժանապէս վարուել, մինչեւ որ թիւրութիւնը բոլորովին մաքրուի: