Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԴ
ՆՈՐԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ, ԳԵՐՀՌՉԱԿ, ՓԱՌԱՒՈՐ ՈՒԽՏԻ ԵՒ ԱՇԽԱՐՀԱԾԱՆՕԹ ՀԱՆԴԻՍԱՐԱՆԻ ՇԻՆՈՒԹԵԱՆ ՈՒ ՆԱԽԱՊԱՏԻՒ ԳԱՀԵՐԷՑՈՒԹԵԱՆ ՍԿԻԶԲԸ ԵՒ ՊԱՏՃԱՌԸ

 

Սրանից շատ ժամանակներ առաջ, վաղ օրեր ուերկար տարիներ ի վեր այն նեղլիկ ձորակում մի յարմարտեղում կառուցուած էր մի եկեղեցի` կրաշաղախքարերով` սուրբ Կարապետի անուամբ, յոյժսքանչելակերտ, յայտնապէս ահազդու` մերձակայշրջակայքի նկատմամբ: Նրա մօտ բխում էր քաղցրահամ միաղբիւր: Ամբողջ ձորը զարդարուած էր այգիներով ումրգաբեր թանձրախիտ ծառերով: Նոյն ձորում, խիտքարակոյտերի մէջ կար նաեւ մի այլ եկեղեցի`կառուցուած Փոկաս սուրբ հայրապետի անուամբ: Եւեկեղեցու մէջ, բեմի տակից մի քիչ ջուր էր բխում, հետն էլ բուժիչ ձէթ էր դուրս գալիս, որի մասին շատհին աւանդութիւններից իմացանք, թէ բերուել էրսուրբ հայրապետ Փոկասի` այնտեղ թաղուած նշխարներիմօտից: Նրա անուամբ էլ տեղը Փոկաս կոչուեց: Դազարմանալի հրաշքներ էր կատարում. ամէն տեսակիցաւերը, որոնց բուժումը մարդկանց կողմից անհնարինէր, ինչպէս գոդութիւնն ու բորոտութիւնը, երկարժամանակուայ նեխուած ու ապականուած վէրքերը, բուժման յոյսով այնտեղ հասցուելիս, այն ջրովլուացուելիս ու ձէթով օծուելիս բուժւում էին, իսկդրանց մահացու լինելու դէպքում [հիւանդներն]անմիջապէս վախճանւում էին: Այս պատճառով էլայդ տեղի համբաւը խիստ հռչակուած էր ամբողջաշխարհում:

Ապա երբ եկաւ նեղ ժամանակը, երբ ամբողջերկրիս աւեր հասաւ, վերացաւ թագաւորութիւնը, սպանուեց Սենեքերիմ թագաւորը, բնաջնջուեց Բաղքիիշխանութիւնը, խափանուելով լռեցին բոլոր գործողվանքերը հինգ հարիւր յիսունչորս թուականին: Յովհաննու վանքում Յովհաննէս անունով միեպիսկոպոս կար` լցուած ամէն տեսակիառաքինութիւններով, ամբողջովին տոգորուածՔրիստոսով, ազնուական տոհմից, որդին Բաղաց մեծափառիշխան Հասանի, որն իր ձեռքի տակ ունէր այնթագաւորութեան բոլոր ազատներին եւ մեծ Համտունիորդին էր: Այս Յովհաննէսը, իր աշխարհի աւերումիցյետոյ այս ու այնտեղ շատ դեգերելով, գալիս է Վայոցձոր գաւառը եւ կամենում է հաստատուել ՆորավանքիԽորաձոր անապատում, Հրասեկաբերդի անառիկ դղեակիմերձակայքում, սուրբ Կարապետի` հիանալի զօրութիւնունեցող եւ մեծասքանչ եկեղեցում: Գնում, ներկայանում է Պարսկաստանի մեծ արքայ Մահմուդսուլթանին, ծանօթանում է նրա հետ եւ այն տեղի համարնրանից ֆարման ու մանշուր է վերցնում: Համարձակօրէն հաստատւում է այնտեղ` հաւաքելովկրօնաւոր ու ճգնակեաց մարդկանց եւ հիացնում էայս վայրերի բոլոր աշխարհական մարդկանց. ամբողջվայրը շրջապատով սահմանափակում է` կանգնեցնելովտէրունական նշան, որ այնտեղ չանցնեն կանայք ու լկտի[տղա]մարդիկ: Եւ եկեղեցու համար կալուածք էվերցնում հողեր ու դաշտեր սահմանակիցգանձակեցիներից եւ տխարբեցիներից:

Այս Յովհաննէսը, նեղուելով Հրասեկիանիծեալ ու պիղծ բերդապահից, որ Խորասանի խազրիկ էրեւ ձգտում էր սպանել սուրբ եպիսկոպոսին ու աւերելայդ սուրբ ուխտի կրօնաւորանոց տունը, իրեն պարսիկ էձեւացնում, մանաւանդ որ հմուտ էր նրանց լեզուի մէջ, փախչում-գնում է Սպահան քաղաքը, սուլթանի մօտ: Սուլթանը մինուճար մի որդի ունէր, որըհիւանդացել էր անտանելի հիւանդութեամբ ումահամերձ էր, բժիշկների բոլոր միջոցառումներնապարդիւն էին անցել: Մանկան ծնողներն ու սուլթանիհայրը մեծ սգի եւ տրտմութեան մէջ էին: Այնուհետեւսուլթանի մայրը երազում տեսնում է, որ իրենց քաղաքըմտած այն օտար մարդը եպիսկոպոս է` Յովհաննէսանունով, որը կբուժի մանկանը: Դրա համար էլ նրանորոնում են. գտնում, բերում են մեծ սուլթանի մօտ: Իսկ սուլթանը, լսելով նրա մասին, յիշեց ուճանաչեց: Նրան ընդառաջ գնալով` երկրպագեց ուխնդրեց` եթէ հնարաւոր է, բուժել մանկանհիւանդութիւնը: Եւ սուրբ եպիսկոպոսը, մեծայոյսհաւատով մտնելով կիսամեռ մանկան մօտ ու առաքելականզօրութեամբ դուրս վանելով ցաւը, [գրեթէ] մեռածմարմնին հրաման տուեց անկողնուց ոտքի կանգնել: Այդպատճառով սուլթանը մեծ զարմանքով ուհիացմունքով եպիսկոպոսից հարցրեց գալուպատճառը: Եւ նա պատմեց Հրասեկաբերդի ամիրայի ուԱնապատ բերդի միւս խուլամի դառն աղէտների մասին: Սուլթանը դրանից խիստ զայրանում է ու երախտահատոյցէ լինում Յովհաննէսին: Եւ հրովարտակովՀրասեկաբերդը յանձնում է եպիսկոպոսի իրաւունքին, նրա հետ էլ ուղարկում է հաւատարիմ մարդկանց`սպանելու բերդապահին իր ընտանիքով եւ տեղը տալուեպիսկոպոսին: Սուլթանի մայրը դրա հետ միասին նոյնտէր-Յովհաննէսին շնորհում է Անապատ բերդը`տասներկու ագարակներով եւ իսկական սիգէլով ուհաստատուն մանշուրով որպէս կալուածք է տալիսՆորավանքի սուրբ եկեղեցուն: Դրանց արքունականվաւերագրերը հէնց մենք կարդացինք ու ստուգեցինք: Ըստ թուրքական օրէնքի` անհուն երդումով հաստատուածէր գրուածը. այնտեղ սահմանուած էին բազումնալլաթներ ու ապիզարներ:

Եպիսկոպոսն այնուհետեւ մեծ խնդութեամբվերադառնում է իր տեղը` զինուած ջոկատով հանդերձ: Եւ բռնելով Հրասեկաբերդի ամիրային իր ընտանիքիհետ` ժայռից գլորում, սպանում են, տեղն էլ քարուքանդանում: Իսկ Անապատի բերդի միւս ամիրային հալածելով`բերդը ագարակների հետ դարձնում է եկեղեցուսեփականութիւն:

Բայց յետոյ Հրասեկաբերդը [վերա]շինուեց, եւ այնտեղ պարսիկներ բնակուեցին, որը եւ Իւանէաթաբեկի օրօք նոյնի հրամանով ուժով վերստինվերցուեց արփայեցի Ախթամարի ու խաչէնեցի այն Վասակիշխանի ձեռքով, որոնցից վերջինը բարեպաշտ եւմեծատոհմիկ իշխան Պռօշի հայրն էր: Իսկ Անապատը մնացսուրբ եկեղեցու իրաւունքին` մինչեւ այսօր: Եպիսկոպոսը լի էր բոլոր առաքինութիւններով, ապրումէր մեծ ճգնութիւններով: Շատ հրաշագործութիւններէր ցոյց տալիս այն աստիճան, որ գորտերինհրամայում էր լռել, եւ լռեցին մինչեւ այժմ: Մի անգամՏխարբ գիւղից մի կին ու մի ծծկեր մանուկ ընկնում ենվանքի դիմացի քարաժայռից. սուրբը տեսնելով`դիմացից խաչակնքում է, եւ նրանք անվնաս են մնում ուողջ եւ առողջ վերադառնում իրենց տունը ու ասում. «Տէր-Յովհաննէսը կանգնել էր ժայռի տակ եւ երկուձեռքով բռնելով` մեզ փրկեցե:

Այսպէս ապրելով բազում տարիներ`[եպիսկոպոսը] վախճանւում է հայոց վեց հարիւրվաթսուներեք թուականին, թաղւում է իր աղօթարանում, երկու վէմերի միջեւ, նոյն վանքում: Նրա գերեզմանիցմեծամեծ զօրութիւներ են հանդէս գալիս. ոչնչացնումէ մուկն ու թրթուրը, բուժում մարդուն, անասունին ուհանդերին հասած վնասները:

Այնուհետեւ, երբ Ելտկուզն առաւ սուլթանիմօրը ու տիրեց արքայական գահին, նրանից յետոյ եկաւշնորհազարդ Ստեփանը, որը եւ աթաբեկից Ֆախր էլ Մսեհկոչուեց ու հաստատուեց Նորավանքի սուրբ ուխտում, որովհետեւ հին աթոռն աւերուած, խաթարուած էր, իսկհայր տէր-Գրիգորն էլ թաղուած էր այստեղ: Եւ այսվանքը հաստատելով եպիսկոպոսական աթոռի տուն` մեծաթաբեկից հրամանագիր ու սիգէլ է վերցնում այսվիճակի համար, որպէսզի այստեղ յաջորդեն եկեղեցուժառանգորդները: Նմանապէս շրջաբերական թուղթ էխնդրում հայոց մեծ կաթողիկոս տէր-Գրիգորից, որպէսզի այս գաւառները լինեն սեփական վիճակՆորավանքի սուրբ ուխտին:

Այնուհետեւ գնալով Ելտկուզ աթաբեկի մօտ`ցոյց է տալիս սուլթանի գրութիւնը, նրանից եւսհաստատուն մանշուր է վերցնում Նորավանքի բոլորսեփականութիւնների համար: Պահանջում է նաեւԱգարակի ձոր գիւղը, որը եւս [աթաբեկը]բարեացակամօրէն, հաստատուն ու իսկական մանշուրովընծայեց սուրբ եկեղեցուն եւ այն ամէնը, ինչպատկանում էր վանքին` հող, ջուր, այգի, գիւղ ուագարակ եւ հէնց Անապատի բերդն էլ, ազատեց աշխարհիկբոլոր հարկերից: Այնուհետեւ [եպիսկոպոսը], ապրելովշատ տարիներ, մեռաւ այնտեղ եւ թաղուեց իր հօր մօտվեց հարիւր վաթսունհինգ թուականին: Նրան յաջորդեցտէր-Սարգիսը, որը նահատակուեց Երուսաղէմում: Սաեպիսկոպոս դարձաւ [տէր-Ստեփանոսի] կենդանութեանժամանակ եւ բնակւում էր Նորավանքում: Իսկտէր-Ստեփանոսը գրաւ էր դրել աստուածամուխ սուրբնշանը` տէր-Յովհաննէսի մեծ խաչը, թիթեղնակապն ուկամարակապը: Թիթեղնակապը երեսի վրայ ունէր ոսկիթիթեղներ, իսկ կամարակապը` ակնաձեւ կամար` թեւիցթեւ: [Այդ բոլորը գտնւում էին] Շահապօնքի Ածապ վանքիՊետրոս անունով մի եպիսկոպոսի մօտ: Այս կողմերիկուսակալ Վասակը` Պռօշ իշխանի հայրը, այդ մասինիմանալով, բռնութեամբ վերցնում է այս երեքաստուածային սուրբ նշանները եւ մեծ խաչը տանում, ընծայում է Իւանէ աթաբեկին, իսկ միւս երկուսը`թիթեղնակապն ու կամարակապը, տանում դնում էԿեչառոյքի իր վանքում: Ապա վեց հարիւր վաթսունհինգթուականին, երբ Իւանէ աթաբեկը պաշարել էր Չարէքկոչուած բերդը, տէր-Սարգիսը իր քեռի տէր-Ստեփանոսիառաջարկութեամբ ու գրութեամբ գնաց նրա մօտ`աստուածընկալ սուրբ խաչի պահանջով: Աթաբեկն ունէրմի գործակալ` իր ամբողջ իշխանութեան վրայ[նշանակուած] կառավարիչ, սենեկապանների աւագ. դաԲուպաք կոչուած մեծ ու բարեպաշտ իշխանն էր, որը եւԵլիկումի որդի Լիպարիտի աներն էր, իսկ Լիպարիտը շատսիրուած էր Իւանէի աչքում: Խաչն էլ պահուած էրՊղնձահանքում: Նրանք եպիսկոպոսին ներկայացնում ենաթաբեկին ու յանձնում գրութիւնը եւ իրենք էլ, մեծապէս հոգ տանելով, ջանում են ազատել գերուածխաչը: Շատ գանձեր ծախսեցին մեծամեծների ու ներքինխորհրդականների միջոցով: Բարեպաշտ Լիպարիտը հինգհարիւր դահեկանի չափ ընծայեց: Աթաբեկի պահանջով էլհինգ հարիւր դահեկան ընտիր կարմիր ոսկի տուեց ուայս ձեւով հատուցելով` նրա սիրտը շահեց`վերադարձնելու [խաչը]: Ապա [աթաբեկը] հրամայեցկանչել եպիսկոպոսին: Նրա առաջ պայման դրեց` ասելով. «Եթէ մէկը կամենայ սուրբ խաչի վերադարձը, [ապա] վաղըայս բերդը պիտի յանձնի իմ ձեռքը, եւ ես խաչըկյանձնեմ քեզ, եթէ ոչ` ձեռնունայն պիտիվերադառնասե:

Իսկ երբ լոյսը բացւում է, սուրբ խաչիզօրութեամբ բերդեցիները ինքնայօժար կամքով բերումեն բերդի բանալին, դնում աթաբեկի առաջ: Նրա հետբերում են նաեւ բերդերի ուրիշ երկու բանալիներ ուդնում նրա առաջ: Շատ ուրախանալով ու զարմանալով այդհրաշքի վրայ` [աթաբեկը] հրամայում է իր դիւանի`Օնոֆրէ անունով աւագ քարտուղարին գնալ տէր-Սարգսիհետ եւ Պղնձահանքի վանքում գտնուող խաչը յանձնելնրան, որը եւ անմիջապէս կատարւում է: Տէր-Սարգիսըգնալով ուրախութեամբ ստանում է խաչը եւ շտապկերպով անցնում, գալիս-հասնում է Նորավանքի ուխտըու այնտեղ է հաստատում սուրբ նշանը: Այնտեղ էլմեռած է գտնում իր քեռի տէր-Ստեփանոսին: Բայց, ինչպէս [վերն] ասացինք, գերուած խաչի համար հազարդահեկան կարմիր ոսկի [փրկա]գին տրուեց Լիպարիտիկողմից: