Տաղեր

Հեղինակ
Suqias  

Բաժին

Թեմա
Fiction  

Ի սուտ կենցաղս որովհետեւ,
Չես մնալոց որովհետեւ,
Քանի թմրիս ի քուն մեղաց,
Երբ տի զարթիս որովհետեւ:

Սիրտդ լցեալ անթիւ չարեօք
Խօցեալ եղէր բազում մեղօք,
Ընդէ՞ր անզէղջ կաս այս ժամօք,
Անժամ զղջալն որովհետեւ:

Ունիս զքեզ հազար տարու,
Միտքդ չի գար օրն մահու,
Յանկա'րծ կու գայ զքեզ գտնու,
Քո չի հոգալն որովհետեւ:

Ւիւսեա հոգւոջ վարըս բարիս,
Մի' յաւելուր չարըս ի չարիս,
Թէ չէ ասես եղուկ, վա'յ զիս,
Անճար ժամուն որովհետեւ:

Քեզ տամ խրատ` մի' տրտնջել,
Եւ բնաւ զոք մի' բամբասել,
Զի մի' տացես զքեզ ատել,
Յետոյ զղջալն որովհետեւ:

Ի սկիզբ բանին լաւ խորհեցէր,
Պէս-պէս մտօք ՚ւ ապայ սկսիր,
Քան թէ անմիտ վազվազեցէր.
Վերջ փոշմնիլն որովհետեւ:

Ագահութեամբ մի' ժողովեր,
Ի գողութեանց զգուշ դու լեր,
Երբ դու մեռնիս, հետդ չես տաներ,
Այլոց թողուլդ որովհետեւ:

Սուտ մի' խօսիր սատանի պէս,
Մի' զոք նենգիր Կայէնի պէս,
Զի փոշմնիս Յուդայի պէս,
Զուր խեղդվիլն որովհետեւ:

Էրանի տամ զայս լսողին,
Տէր ողորմեա մեզ ասողին,
Զայս բանն ասաց ԵՌԾԻԿ թուին,
Ինք չի լսեց որովհետեւ: