Մեկնութիւն քերականի

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԲԱՆ]

«Բառ է մասն դուզնաքեայ ըստ բաղդատութեան բանի»:

[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]

Բառն «ասումնե թարգմանի եւ գոյանայ յերկուց վանգից: Եւ սա' է սկիզբն եւ հիմն բանի` որպէս ողնափայտ նաւի կամ հիմն տան: Եւ ասաց ըստ բաղդատութեան բանի դուզնաքեայ, զի բաղդատելն «համեմատել» ասի եւ կամ «կշռելե զբանն. եւ դուզնաքեայն «սակաւ» ասի, զի յորժամ զբառն ընդ բանն կշռես, նա փոքր է բառն քան զբանն: Եւ ա'յլ եւս փոքր վասն այնր ասաց բառին, զի ինքն փոքր է, եւ եզերութիւն մեծ ունի, զի ձայն ածելն փոքր է, բայց իւր զաւրութիւնն մեծ է, վասն զի ամենայն տարբերութիւնք ի նմանէն ելանեն:

[ԲԱՆ]

«Բան է հետեւակ բառի շարադրութեան` զտրամախոհութիւնն ինքնակատար յայտնելով»:

[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]

Ի վեր ել արուեստաւորս իբրեւ ընդ աստիճանս ի կատար շինուածոյս, զի ասէ վասն բառից, որ է մայր ամենայն բանի: Եւ «հետեւակ բառ» ասաց, որ զհետ ել եւ հետ իրերաց երթայ` հիւսելով բանն: Եւ շինի մարմին եւ անդամք որպէս զբնութիւն, այլեւ զներքսակայ իմաստքն կատարեն յայտնելով: