«Թատրոն»

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՑԱՒԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԱՄԱԿ ՄԸ

Մեր բարեկամներէն մին Թատրոնի դադարման վրայ ցաւակցութիւն յայտնող եւ զգացմամբ լի նամակ մը դրկած ըլլալով մեզ ի հրատարակու­թիւն, սիրով կը հրատարակենք զայն չափազանց լեզուով գրուած տողերն կէտադրութեամբ անցնելով:

Էֆենտի

Թատրոնիդ դադարման վրայ մեծ ցաւ զգացի: Նախ անոր համար որ .............., ..............: Երկրորդ` անոր համար, որ .............. ՝ .............. ՞ ..............: Երրորդ` անոր համար, որ .............., .............. (. ) ..............: Չորրորդ` անոր համար, որ .............. ՛ .............. ՜ ..............: Բայց որովհետեւ Թատրոնը ..................., ..................... ՞ ...........................: Թէպէտեւ .............. (.............. ) .............. բայց ինչո՞ւ համար .............., .............. որովհետեւ .............., .............. որո՞ւ կ՚ըսես .............. «.............. » .............. անհրաժեշտ պէտք է .............. ճշմարտութիւնը .............., .............. այն ինչ .............., դուն ուրեք .............. իբրեւ կայծ

.............. (.............. ).............. «.............. » .............. ծանր է ծանր .............. ` .............. յառաջադիմութիւն, յառաջադիմութիւն .............., .............. ՞՞՞՞ .............. ո՞ւր ես, ո՜վ .............., .............. ՝ .............. ըստ որում .............., .............. իբր այն, թէ մարդս .............. ՝ .............. քանի որ մարդս .............., .............., .............. պէտք է որ մարդս ..............: Ասիկա յայտնի ճշմարտութիւն մ՚է .............., չեմ ըսեր թէ բոլորովին .............. ՞ .............., որովհետեւ ես ալ ...................................... ո՞չ ապաքէն դուն ալ .......................................... յայտնի է որ, աս ալ .............. ՞՞՞ .............. դժբախտութիւնը հոն է, որ .............., .............., .............. սրտի զգացումներն ..............: .............., միտքերն .............. ոտքերը .............. շղթայազերծ ալիքներու նման .............. նաւուն առագաստները ..............: .............. ՞ .............., .............. ՞ .................... ասիկա կը հերքեմ ...................................: ................... կը մաղթեմ .............. բարէ՜ .............. ՝ .............. ՞ ............... բարոյապէս .............. ։ .............. ափսո՜ս .............., որչափ ալ վնասակար .............. ՝ ..............

…Տէր. հաճեցէ՛ք սոյն նամակս ձեր դիտողութիւններով մէկտեղ հրա­տարակել ձեր ազատախօս թերթին մէջ, որով մնամ ցաւակից բարեկամդ՝

Գ. Թ.

Մեծ. Գ. Թ.

Շնորհակալ եմ ձեր սրտին զգացումներէն : Այո՛, իրաւունք ունիք, որովհետեւ .............. ո՞վ կը յուսար, որ .............., .............. բայց դուք պիտի ըսէք թէ` .............. ամենեւին, վասնզի .............. բայց ինչեւէ ..............: Մինչդեռ .............. ըստ որում .............. եւ այլն

Քոյդ
Թատրոն

Թատրոնի դադարման միջոցին ազգային քանի մի թերթեր ալ դադրած` բայց վերջէն իրենց ներուելով՝ նորէն հրատարակուիլ սկսած ըլլալնուն համար մեր ցաւակցութիւնն ու խնդակցութիւնն միանգամայն կը յայտնենք: