Միքայել Նալբանդյանի կյանքի տարեգրությունը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀՆԴԿԱՍՏԱՆ
1860 նոյեմբերի 14 1862 մայիսի 25

1860

/154/

Նոյեմբերի 14. Նալբանդյանը հասնում է Բաթում եւ նույն օրը մեկնում Տրապիզոն:

ԵԼԺ, IV, 273:

Նոյեմբերի 15. Հասնում է Տրապիզոն:

Նույն տեղը։

Նոյեմբերի 16, Տրապիզոն. Նամակ Մ. Սանասարյանին: Չի պահպանվել:

ԵԼԺ, IV, 265:

Նույն օրը. Տրապիզոնից մեկնում է Պոլիս:

ԵԼԺ, IV, 273:

Նոյեմբերի 20. Ճանապարհին բազմաթիվ նեղություններ կրելով, Հասնում է Պոլիս:

ԵԼԺ, IV, 90, 273:

Նոյեմբերի 20 դեկտեմբերի 21թ. Նալբանդյանը մասնակցում է Պոլսի հայոց Բարեգործական ընկերության հիմնադրմանը եւ ընկերության նիստերից մեկում ելույթ է ունենում:

«Մամուլ», 1871, N 152, 377:
«Նոր կյանք», 1899, N 13, 195:

[Նոյեմբերի 20 դեկտեմբերի 21]. Պոլսում Նալբանդյանի եւ Հ. Սվաճյանի նախաձեռնությամբ «Մեղվի» շուրջը համախմբված արեւմտահայ դեմոկրատներից կազմակերպվում է մի ընկերություն, որ հակա/155/ռակորդների կողմից «դռնամիջյան ժողովարան» կամ «ժողովակ» է: հորջորջվում, որովհետեւ ընկերության ժողովները տեղի էին ունենում «Մեծ նոր խանի» (քարվանսարա) «վերին» եւ «ներքին» դռների միջեւ գտնվող սենյակում: Պոլսում եղած ժամանակամիջոցում Նալբանդյանը եռանդուն մասնակցություն է ունենում ընկերության աշխատանքներին, նույնիսկ նախագահում է ժողովները: «Նալբանդյանցին գալով, գրում է Չամուռճյանը, իրեն ասուպի երեւույթը որքան տեւեց նե՝ այդ ժողո վակին գրավոր փաստաբանն եղավ... » կամ՝ «... հիշյալ ժողովակը եւ անոր մեկ-երկու շաբաթվան նախագահ Նալբանդյանցը... »

Հովհ. Տերոյենց, Մ. Մ. Այվատյանին նամակին քննությունը
քրիստոնեական եկեղեցվո կառավարությանը վրա, Պոլիս, 1861, 9, 18

Նոյեմբերի 20–ից հետո, Պոլիս. Նալբանդյանը ներկայանում է Պոլսի ռուսական դեսպան Ա. Բ. Լոբանով-Ռոստովսկուն. վերջինս խոր հուրդ է տալիս, նախքան Կալկաթա մեկնելը, գնալ Լոնդոն, այնտեղի ռուսական դեսպան Բրունկովի միջոցով գործը պարզել անգլիական կառավարության հետ եւ ապա մեկնել Կալկաթա

ԵԼԺ, IV, 38։ 

Նոյեմբերի 22, Պոլիս. Նամակներ հարազատներին եւ Կ. Հայրապետյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 266

Նոյեմբերի 29, Պոլիս. Նամակ Կ. Հայրապետյանին: Չի պահպանվել։ 

Նույն տեղը:

Նոյեմբերի 30. «Մեղուն» . Սվաճյանը) խմբագրական հոդվածով ողջունում է Նալբանդյանի ժամանումը Պոլիս

«Անցած շաբթու Տրապիզոնի շոգենավով Պոլիս հասավ պարոն Մ. Նալբանդյան: Շատոնց ի վեր կճանչեինք պարոն Նալբանդյանը իր հրատարակություններովը «Հյուսիսափայլ» ծրագրին մեջ, եւ իր ոգվույն ու սկզբանցը լավ ծանոթ ըլլայով հեռվեն, հեռվեն կօրհնեինք նաեւ իր եւ իր արժանապատիվ աշխատակիցներուն ջանքերը ի լուսավորություն ազգին եւ մասնավորապես ռուսիաբնակ ազգայնոց: «Հյուսիսափայլը», գիտեն ընթերցողք, մեկ հատիկ ազատ օրագիրն է հայոց ի Ռուսիա... Բայց «Հյուսիսափայլի» հատկությունը այս չէ միայն. անի, աներկբա կրնանք ըսել, է՛ն պատվական հայ օրագիրն է Ռուսիո մեջ ո՛չ թե միայն սկզբունքներովն ու ազատամտությամբը, այլ նաեւ նյութերուն ընտրությամբն ու մեջը փայլած ամեն տեսակ գիտություններովը: Ուստի, հիրավի  /156/  բախտ մը կհամարինք մեզի համար պարոն Նալբանդյանին ի Պոլիս գալուստն ու մեր ճանչավորությունը իրեն հետ:

Երջանիկ պետք է համարի ան ալ զինքը, որ ասանկ ատեն մը հանդիպեցավ իրեն գալ ի Պոլիս. ասանկ ատեն մը, ուր ազգը սահմանադրական կառավարության ներքեւ կգտնվի, ուր ընդհանուր շարժում մը կա դեպի հառաջադիմություն... 

Ուրախ ենք դարձյալ մենք ալ, զի պարոն Նալբանդյան մեր մեջը Ռուսիո լուսավորյալ ազգայնոց ներկայացուցիչն է եւ անշուշտ իր դարձին պիտի պատմել իր հայրենակցացը, թե ինչպե՞ս հայերը հոն անքուն կմնան. մեր իղձերն ու ջանքերը անոնց հասկցնելով, զանոնք ալ մեզի գործակից ընելու պիտի աշխատի, որպեսզի միեւնույն հողի վրա եթե չկրնանք միանալ, գոնե միանանք սրտով ու տենչանոք, երկրով ու կրօնքով վարա տական Հայքս... »

«Մեղու», 1860, N 117, 258-2591 

«Երկու տողում» անդրադառնալով արեւմտահայ դեմոկրատական երիտասարդու թյան իրեն ցույց տված ջերմ ընդունելությանը, Նալբանդյանը գրում է. «... Երբ մեր փոքրությունը ոտք կոխեց Պոլիս, ազգային լրագիրները մի երկու տող գրեցին մեր մասին, մանավանդ արեւելյան, միանգամայն եւ նահապետական հյուրասիրութենից շարժ . ված, քան թե պարտականութենից դեպի մեր արժանավորությունը, որ բնավ պա հանջողության հանդգնություն չունի... Մենք չենք կարող բառ գտանել Պոլսի ազգային ների մեզ ցույց տված համակրության մասին մեր առ ի սրտե անկեղծ շնորհակալու թյունը հայտնելու: Լռում ենք, որ մեր սիրտը զգա եւ յուր լեզվով խոսի, այսպիսի դիպվածներում նորա խոսքը թեեւ ուրիշին անլսելի, բայց ըստ ինքյան ավելի վսեմ է, քան  թե մարդկեղեն բարբառը... »

«Երկու տող», Փարիզ, 1861, 7
ԵԼԺ, III, 16

Նալբանդյանի թողած տպավորությունը Պոլսում այնքան ուժեղ է եղել, որ, ինչպես պատմում են ժամանակակիցները, այդ այցելությունից 20 տարի անց, արեւմտահայ մտավորականներից շատերը, հիշելով Նալբանդյանին, ասել են. «Այո՛, այնպիսի մարդ  մենք այլեւս չտեսանք»

«Փարոս Հայաստանի», 1881, N 3, 19

Նույն օրը. «Մեղուն» տպագրում է Նալբանդյանի «Օշական» բանաստեղծությունը, հետեւյալ ծանոթությամբ. «Ուրախությամբ սրտի  կհրատարակենք հետագա հանգերը, որ Կոմս Էմմանուելին ներշնչել են իր այցելությանը ատեն ս. Մեսրոպա եւ Մամիկոնյան Վահանա գերեզմաններին, իր այս անգամվայ ուղեւորությանը»

«Մեղու», 1860, N 117, 259-260

Դեկտեմբերի 6, Պոլիս. Նամակներ Կ. Հայրապետյանին եւ Փափազյանին (?): Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 266

/157/ 

Նույն օրը. Հովսեփ Չերքեզյանը բողոքագիր է ներկայացնում Էջմիածնի Սինոդին, առաջարկելով հավաքել «Հյուսիսափայլի» 1860 թ 10-ի բոլոր օրինակները եւ «հրո ճարակ դարձնելու, այլեւ արգելել «Հյուսիսափայլում» կամ որեւէ այլ գրքում կրոնական բովանդակությամբ հոդվածներ տպագրելը՝ առանց էջմիածնի Սինոդի քննության եւ հրամանի

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1861,
թղթ. 53 թ. 284-85:

Դեկտեմբերի 10. «Մեղուն» տպագրում է Նալբանդյանի «Հրաշափառ խայտառակություն» պամֆլետը՝ Ս. Շահբեգ ստորագրությամբ, որի մեջ մերկացված է Չամուռճյանը որպես խավարամոլ ռեակցիոներ

«Մեղու», 1860, N 118, 269-270
ԵԼԺ, II, 293-295:

Դեկտեմբերի 13, Պոլիս. Նամակ Մ. Սանասարյանին։ Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 266

Դեկտեմբերի 14, Պոլիս. Նամակներ Մ. Բուդաղյանին, Ղ. Խաֆաֆյանին, Կ. Հայրապետյանին, Մ. Վեհապետյանին եւ Ս. Նազարյանին: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Դեկտեմբերի 15. Կղերա-ռեակցիոն հոսանքի ներկայացուցիչները . Վ. Այվազովսկի, Հ. Խալիբյան, Թ. եպ. Բեգնազարյան եւ ուրիշներ) շարունակում են հետապնդել Նալբանդյանին: Գ. վ. Այվազովսկին նրա դեմ ֆրանսերեն լեզվով մի ընդարձակ նամակ է գրում Կովկասի փոխարքա Ա. Ի. Բարյատինսկուն

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։ 

Դեկտեմբերի 17. Գ. վ. Այվազովսկին Հ. Խալիբյանին հայտնում է, որ ինքն արդեն նամակ է ուղարկել Պոլիս Նալբանդյանի դեմ. այնուամենայնիվ, զարմանալի չէ, գրում է նա, եթե Պոլսում գտնվեն մի քանի «չարախնդացներ», որոնք առժամանակ հավատան Նալբանդյանին: Այնուհետեւ հաղորդում է Թ. եպ. Բեգնազարյանից ստացած նամակի բովանդակությունը, թե «իզուր եւ անօգուտ է Նալբանդյանի գալը Հնդ/158/կաստան. եթե մարզարավոր հավատարմագրեր էլ ունենա, ումից ուզում է լինի, նա ոչինչ չի կարողանա ստանալ»

Այստեղից երեւում է, թե Նալբանդյանի քաղաքական հակառակորդները ո՛չ մի մի ջոցի առաջ կանգ չառնելով, օգտագործելով ամենուրեք ունեցած իրենց կապերը, ձգտում էին խափանել Նալբանդյանի ճանապարհորդությունը, ըստ երեւույթին, կռահելով, որ նա Հնդկահայ կտակների գործից բացի, ուներ նաեւ քաղաքական նպատակներ: Թերեւս հենց այդ մասին էր գրել Այվազովսկին փոխարքա Բարյատինսկուն՝ դեկտեմբերի 15-ի իր նամակում

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։ 

Դեկտեմբերի 19, Պոլիս (Բերա). Նալբանդյանը գրում է «Մեղվի» իմբագիր Հ. Սվաճյանին ուղղած. հրապարակական նամակ, պահանջելով դատել ժողովրդի կեղեքիչ, ոճրագործ եւ անբարոյական Պողոս վարդապետին եւ պատժել քաղաքացիական օրենքով

ԵԼԺ, II, 302-306

Դեկտեմբերի 20. «Մեղուն» տպագրում է Նալբանդյանի հիշյալ նամակը՝ Պողոս վարդապետի դեմ

«Մեղու», 1860, N 119, 273-276։
ԵԼԺ, II, 302-306

Նույն օրը, Պոլիս. Նամակներ Մ. Միանսարյանին, հարազատներին, Մ. Սանասարյանին, Կ. Հայրապետյանին, Ստ. Նազարյանին, «Քվաքեռներին» (2): Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 266

Դեկտեմբերի 21, Նալբանդյանը Պոլսից նավարկում է Մարսել՝ նպատակ ունենալով այնտեղից անցնել Լոնդոն: Սակայն Միջերկրական ծովում սկսում է մրրիկ, որ տեւում է վեց օր ու գիշեր: Մրրիկը շոգենավը մղում է դեպի Սիցիլիա կղզին

ԵԼԺ, IV, 88:

Նույն օրը. Ծանոթանում է արեւմտահայ Սահմանադրության հետ (լրացում խմբ. )

ԵԼԺ, III, 19։ 

Նույն օրը. Ստ. Նազարյանը, պատասխանելով Մատթեոս կաթողիկոսի ն. թ. նոյեմբերի 26-ի կոնդակին, որով առաջարկվում էր իրեն փոխել «Հյուսիսափայլի» ուղղությունը եւ այլեւս հայ լուսավորչական  /159/  եկեղեցու ոգուն ընդդեմ հոդվածներ չտպագրել, հայտնում է, որ առաջիկայում եւս շարունակելու է «Հյուսիսափայլի» հրատարակությունը նույն ոգով եւ ուղղությամբ

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123 /189, թ. 10-11:

Չնայած Նազարյանի այս հավաստիացումին, Նալբանդյանի հեռանալուց հետո «Հյուսիսափայլը» ռեակցիայի գրոհի առաջ տեղի տվեց:

Մինչեւ դեկտեմբերի 24. Պոլսից Գ. Այվազովսկուն տեղեկացնում են, թե Նալբանդյանը Պոլսի երիտասարդության կողմից ջերմ ընդունելության է արժանացել: Դեկտեմբերի 24-ի իր նամակով Այվազովսկին այդ լուրը Հ. Խալիբյանին հաղորդելով, Նալբանդյանին ջերմ ընդունելություն ցույց տված երիտասարդներին անվանում է «թեթեւամիտ յուրանման եւ ոչ խոհական» անձնավորություններ

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ.: 

Դեկտեմբերի 25 (26?). Փոթորկի պատճառով Նալբանդյանին տանող շոգենավը կանգ է առնում Սիցիլիայի Մեսինա նավահանգստում. «Մրրիկը չթողեց ինձ ուղղակի նավել դեպի Մարսեյլ՝ հարկադրվեցա ոտք կոխել Սիկիլիա (Սիցիլիա) կղզին: Երբ մեր շոգենավը մոտեցավ ծովեզրին, Մեսինայի նավահանգստում կանգնած էր մի ահագին բազմու թյուն աշխույժ երիտասարդների, որոնց կարմիր շապիկը վկայում էր, թե պատկանում են իտալական հերոսին՝ Գառիբայլդիու բանակին: Այդ վառվռուն երիտասարդների դեմքի վերա գծագրված էր ուրախություն եւ խղճի հանգստություն. նոցա ճակատը փայլում էր արժանավոր պար ծանքով

... Մեսինա մտած երեկոյիս (դեկտեմբերի 26 [?] հին ոճով) գնացի տեսանել թատրոնը եւ երբ ընդհատության միջոցին դուրս եկա ղահվետունը թաբակ ծխելու, այն բավական ընդարձակ դահլիճի մեջ, որ գտանվում էր ավելի, քան թե երկու հարյուր հոգի, կար մի մեծ աղմուկ եւ շփոթ: Մտածեցի մոտենալ բազմության եւ հասկանալ պատճառը, բայց հազիվ թե կարողացել էի ոտքս շարժել տեղից եւ ահա բազմության գլխի վերա շողացին երկու սուր: Շրջակա բազմությունը, հեռացնելով միմյանցից այդ ջերմացած գլուխները, հնար տվեց մեզ հասկանալու, թե սուր մերկացնողքը երկու uպայք էին, մինը Վիկտոր էմմանուելյան, իսկ մյուսը՝ Բուրբոնյան, որ դղյակից թատրոն էր եկել եւ մահվեցնում հանդիպելով անպատվության՝ կամեցել էր արյու նով լվանալ յուր անարգությունը

/160/  Թե ուր տարին նորան եւ ինչ եղավ վերջը՝ չիմացա, ըստ որում թատրոնական գործողությունքը սկսված լինելով, մտա թատրոն եւ մյուս օր ուղեւորվեցա Նեապոլիս»

ԵԼԺ, IV, 82-84

Դեկտեմբերի 26. –Նալբանդյանը մի այլ շոգենավով մեկնում է Մեսինայից դեպի Մարսել

ԵԼԺ, IV, 88

Դեկտեմբերի 27. - Շոգենավը բեռնաթափման համար կանգ է առ նում Նեապոլում: Օգտվելով առիթից, Նալբանդյանը շրջագայում է քա ղաքում, դիտում ճարտարապետական հուշարձանները, ծանոթանում քաղաքական անցուդարձին. «Քաղաքի մեջ փառավոր հրապարակների վերա հոյակապ ճարտարությամբ քանդակագործված արձանքը, որ երբեմն դրված էին Բուրբոնների փառքի համար, այժմ ջարդ ու փշուր խորտակված թավալվում են փոշու մեջ: Երեւում է, որ, սորանից իբր երկու հարյուր տարի առաջ, Արգոսյան դուքսի ընդդեմ ապստամբու թյան ժամանակակից անցքերը, թեթեւ կերպով կրկնվել են դարձյալ Նեապոլսի մեջ. Ֆրանսիսկոս երկրորդի անվանագիրը, որ դրված էր որեւիցե հրապարակական կամ տերութենական շինվածքների ճակատում, այդ բոլորը առանց ամենայն բացառության, խորտակված են այժմուս եւ նոցա փոխանակ դրվում է Վիկտոր Էմմանուելի անվանագիրը։ Ամենայն տեղ, սկսած տերութենական շինվածքներից մինչեւ գինետունքը, մինչեւ վարսավիրանների խանութները, ծածանվում է Սարդինյան դրոշակը եւ ազգի բերանը ուրախությամբ արտաբերում է յուր ազատիչների անունները»

ԵԼԺ, IV, 65

Դեկտեմբերի 30, Նեապոլ. Նամակ Հարություն Սվաճյանին. նկարագրելով դեկտեմբերի 25-30-ը Մեսինայում եւ Նեապոլում տեղի ունեցող անցքերը, խորհրդածություններ է անում Իտալիայի ազգային ազատագրական շարժման եւ հայ ժողովրդի քաղաքական վիճակի շուրջը

ԵԼԺ, IV, 82–86:

Նույն օրը, Նեապոլ. Նամակ Մկրտիչ Աղաթոնին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 266:

Դեկտեմբերի 31. Նալբանդյանը լինում է Հռոմում։ 

ԵԼԺ, IV, 85

/161/  Նույն օրը. Լույս է տեսնում «Պոլսեցի լուսավորչական հայեր» ստորագրությամբ «Հայտարարություն»՝ բողոք Պողոս վարդապետի կեղեքումների եւ չարագործությունների դեմ: Հայտնելով իրենց դժգոհությունը կրոնական ժողովի որոշումից, հայտարարության հեղինակները, Նալբանդյանի նման (տե՛ս դեկտեմբերի 19) պահանջում են, որ չարագործ հոգեւորականը, նախ՝ հասարակական պարսավանքի ենթարկվի եւ, ապա՝ պատժվի քաղաքացիական օրենքով:

Չամուռճյանը նշում է «Հայտարարության» հեղինակների ազդեցու թյունը Նալբանդյանից: Վերջինիս դեկտեմբերի 19-ի նամակից մեջ բերելով այն տողերը, ուր Նալբանդյանը պահանջում է քաղաքացիական պատժի ենթարկել Պողոս վարդապետին, Չամուռճյանը գրում է. «Այս խոսքիս համար է, որ Նալբանդյանցը դեկտեմբերի 31-ին ելած Հայտարարությունը հանող ժողովակին նախագահ ըսինք: Նալբանդյանցին նամակին թվականն է դեկտեմբերի 19, հայտարարութենեն 12 օր առաջ»

Հովհ. Տերոյենց, Մ. Մ. Այվատյանին նամակին քննությունը
քրիստոնեական եկեղեցվո կառավարությանը վրա, Պոլիս, 1861, 21

Դեկտեմբեր. «Մասյաց աղավնին» խմբագրական հոդվածում, մեջ բերելով Նալբանդյանի՝ Սարգիս Տեր-Միքայելյան Վարշամյանց ստորագրված նամակի այն տողերը, թե՝ «1858 թվականը արժանի է ոսկեղեն տառերով արձանագրվելու ամենայն բանասեր Հայկազնի հիշատակարանի մեջ... » («Հյուսիսափայլ», 1860, N 11), գրում է. «... «Հյուսիսափայլը» հիրավի 1858-ին ծնավ ազգիս մեջ, բայց իբրեւ հրեշ մը եւ ոչ թե լույս մը... այդ բազմարդյուն ըսած օրագրին արդյունքն է խռովություն, պղտորություն, հակառակություն սերմանել ազգիս մեջ: ... ահա, ըստ մեր կարծյաց, այս կողմանէ անմոռանալի է 1858 թվակա նին մեր ազգին գլխուն բերած կարճատեւ, բայց նոր պատիժը»

«Մասյաց աղավնի», 1860, N 12, 193

Վերջին ընդգծված բառով («կարճատեւ») Գ. վ. Այվազովսկու օրգանն ակնարկում էր «Հյուսիսափայլը» փակելու մասին, որի շուրջը աշխույժ գրագրություն էր սկսվել Սի նոդի, Կովկասի փոխարքայի, Կովկասյան կոմիտեի, ներքին գործերի ու լուսավորության մինիստրությունների եւ Պետերբուրգի գրաքննական կոմիտեի միջեւ

1861

Հունվարի 3. Նալբանդյանը Նեապոլից նավարկում է դեպի Ճենովա

ԵԼԺ, 19, 273

/162/  Հունվարի 4. Նալբանդյանը հասնում է Ճենովա: Տեսնելով, որ ձմեռային եղանակին ծովային ճանապարհորդությունը վնասում է իր առողջությանը, որոշում է այնուհետեւ ճանապարհը շարունակել ցա մաքով: Ճենովայում նստում է երկաթուղի եւ անցնում մինչեւ Ալպյան ձյունածածկ լեռների ստորոտները. այստեղից Թուրինի եւ Սավոյի վրայով, մինչեւ Փարիզ անցնում է մերթ ջորիով, մերթ սահնակով եւ մերթ դարձյալ երկաթուղով՝ սաստիկ ցրտերի պատճառով՝ ենթարկվելով մեծամեծ նեղությունների:

ԵԼԺ, IV, 88, 91

Նույն օրը. Գ. վ. Այվազովսկին Հ. Խալիբյանին ուղղած նամակում հայտնում է, թե առաջիկա շաբաթ Հայրապետյանի մասին գրելու է Ստրոգոնովին եւ Եկատերինոսլավի նահանգապետին, եւ թե՝ Նոր Նախիջեւանի խաղաղության համար պետք է այնտեղից անպատճառ հեռացնել Գաբրիել Պատկանյանին եւ Աղամիրյանին:

Հայտնում է նաեւ, որ Նալբանդյանի մասին արդեն գրել է Պոլսի «պատվավորներին» (այսինքն՝ ռեակցիոներներին). Նալբանդյանը ջերմ ընդունելություն է գտել Պոլսի միայն «ջերմագլուխ երիտասարդ ներից ոմանց կողմից», որոնք «անպիտան փշի նման ամեն տեղ կան»

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատուի ֆ. ։

Հունվարի 6(18). Վաղ առավոտյան հասնում է Փարիզ

ԵԼԺ, IV, 273:

Հունվարի 10 (22). Փարիզից մեկնում է Լոնդոն

Նույն տեղը։

Հունվարի 11 (23). Հասնում է Լոնդոն

Նույն տեղը։

Հունվարի 12 (24). Կ. Հայրապետյանին ուղղած նամակում նկարագրում է իր ճանապարհորդության ընթացքը՝ Փոթիից մինչեւ Լոնդոն: Հայտնում է, որ հետեւյալ օրը (հունվարի 14-ին) ներկայանալու է Լոնդոնի ռուսական դեսպանին՝ Հնդկահայերի կտակների գործով: Նշում է Լոնդոնի իր հասցեն՝ 40 Longham Street Great, Portland Street։ Նամակը, որոշ փոփոխություններով, ուղարկել է հունվարի 13 (25) թվագրով:

ԵԼԺ, IV, 87-92

/163/  Նույն օրը. Նալբանդյանը նամակներ է գրում Հովհ. Սահրատյանին եւ Ղ. Խաֆաֆյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 266

Հունվարի 13. Ս. եպ. Ջալալյանը Հ. Խալիբյանի առաջադրանքի համաձայն նրան տեղեկություններ է հաղորդում Նալբանդյանի մասին. հայտնում է, որ Նալբանդյանը թե՛ Էջմիածնում եւ թե՛ Թիֆլիսում «զանազան չարություններ» է գործել իրենց՝ Ս. եպ. Ջալալյանի, Հ. Խալիբյանի եւ Գ. վ. Այվազովսկու նկատմամբ: Այնուհետեւ, ստույգ է համարում այն յուրը, թե Նալբանդյանը՝ Թիֆլիսից Նազարյանին ուղղված նամակներում «անպատիվ բաներ» է գրել ո՛չ միայն կաթողիկոսի, այլեւ Էջմիածնի ամբողջ միաբանության մասին: Միաժամանակ հերքում է տարածված լուրը, թե իբր 238 հոգի այդ առթիվ Նալբանդյանի դեմ բողոքագիր են ուղարկել կաթողիկոսին: Գտնում է, որ նման եռանդ եւ դատողություն  Թիֆլիսում սակավադեպ է

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի թ. ։

Հունվարի 16 (28), Լոնդոն. Նամակ Հովհ. Բերբերյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 266։

Հունվարի 17 (29), Լոնդոն. Նամակներ Մ. Բուդաղյանին, Ֆ. Ռուդնեւին, հարազատներին, Պ. Սիմոնյանին, Մ. Միանսարյանին, Հովհ. Բերբերյանին, Ճ. Արամյանին, Ստ. Նազարյանին, «Մեղվին» . Սվաճյանին), Հովհ. Քաթանյանին, Կ. Հայրապետյանին, «Քվաքեռներին» (?): Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 266-267

Հունվարի 18 (30), Լոնդոն. Նալբանդյանն ստանում է Հովհ. Բերբերյանի՝ Փարիզից տված հեռագիրը, որով իրեն շտապ Փարիզ է կան չում

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 123|178:

Նույն օրը. Մեկնում է Փարիզ

ԵԼԺ, IV, 273

Հունվարի 19. Հասնում է Փարիզ

Նույն տեղը:

/164/  Հունվարի 29. Մատթեոս կաթողիկոսը Սինոդին առաջադրում է շտապ տնօրինել «Հյուսիսափայլ» վնասաբեր ծրագրի իսպառ խափան ման եւ խանգարման» գործը, օրագիր, որ Մոսկվայում հրատարակվելով, գայթակղություն է առաջացնում ազգի մեջ

ԳԱԹ, Գ. Աղանյանի ֆ., վ. 1084, թ. 2:

[Հունվար]. Չամուռճյանը տպագրում է Նալբանդյանի «Հրաշափառ խայտառակություն» պամֆլետի (տե՛ս 1860, դեկտեմբերի 10) պատասխանը՝ «Խայտառակության քննություն» վերնագրով: Դեւերի գոյությանը հավատալը քրիստոնեական կրոնի մի էական մասը համարելով, Չամուռճյանն այն եզրակացությանն է գալիս, որ Նալբանդյանը, հերքելով դեւերի գոյությունը, հերքում է նաեւ քրիստոնեական կրոնը, այլ խոսքով՝ Նալբանդյանն անհավատ է: Նալբանդյանի «մտերիմ սիրելին» համարելով Վոլտերին եւ վերջինիս խոսքերը մեջ բերելով, թե «սա տանա չեղածին պես փրկիչ ալ չըլլար», Չամուռճյանը գրում է. «Ուրիշներեն չես կրնար սովրիլ նե, աս քու խելակից բարեկամեդ սովրե, որ սատանա չկա ըսողը, փրկիչ ալ ճանչնալու չէ»

«Երեւակ», 1860, N 86, 49 59

[Հունվար]. Չարմուռճյանը տպագրում է «Մեղվի» խմբագրին ուղղած Նալբանդյանի հրապարակական նամակի (տե՛ս 1860, դեկտեմբերի 20) պատասխանը, ուր փորձում է ո՛չ այնքան պաշտպանել ոճրա գործ Պողոս վարդապետին, որքան «հերքել» Նալբանդյանի նամակի քաղաքական իմաստը՝ վախենալով ժողովրդի վրա նրա ունեցած ազդեցությունից: Չամուռճյանը հատկապես կանգ է առնում Նալբանդյանի նամակի այն տողերի վրա, որտեղ ասված է. «Բնական օրենքը, վսեմակա՞ն օրենք, գերագույն բոլոր մարդկային օրենքներից, վաղուց արդեն հասկացուցել է աշխարհին, թե մարդիկ հավասար իրավունքներով դուրս եկան արարչագործ աստուծո ձեռքից... »:

Նալբանդյանի այս միտքը Չամուռճյանը համարում է «անցյալ դարուն վերջը եւ ներկա դարուն կեսին (1848-ին) Գաղղիա եւ ետքը բոլոր Եվրոպա տակն ի վրա ընող սոցիալիստներուն կամ կարմիր հասարակապետականներուն դրությունը»: Այնուհետեւ Չամուռճյանը եզրա կացնում է, որ Նալբանդյանի պաշտպանած բնական օրենքը՝ մարդկանց հավասար իրավունքներով ծնված լինելու մասին, հակասում է «աստվա ծադիր» օրենքին, քանի որ աստված մարդկանց անհավասար է ստեղծել: Վերջում Չամուռճյանն ավելացնում է, թե Նալբանդյանը /165/ Պողոս վարդապետի «չար վարքը» առիթ է ծառայեցրել՝ «մոլար գրություններ եւ հերետիկոսություններ» տարածելու

«Երեւակ», 1860, 9: 87, 83-102

Նալբանդյանը «Երկու տողում» գրում է, որ Պոլսից իր ստացած տեղեկությունների համաձայն, Չամուռճյանի այդ հոդվածը «ամեն տեսակ մարդերից ցուրտ ընդունելություն է գտել»

ԵԼԺ, III, 15:

Փետրվարի 1 (13), Փարիզ. Նամակներ «Մեղվին» . Սվաճյանին) Չերնովի (?) մասին, Ան. Սուլթանշահին, Լալաեւին եւ Բուդաղյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 267:

Նույն օրը. Նոր Նախիջեւանի հասարակական գումարների յուրացումների գործը ծածկելու նպատակով Գ. Ա. Այվազովսկին Նալբանդ յանի եւ այդ հարցում նրա համախոհների դեմ նամակներ է գրում ցարական մի շարք բարձր աստիճանավորների՝ Եկատերինոսլավի նահանգապետ Սիվերսին, Նովոռոսիյսկի եւ Բեսարաբիայի գեներալ-նահանգապետ Ստրոգոնովին, Կովկասի փոխարքա Բարյատինսկուն եւ զինվորական մինիստր Միլյուտինին: Իր ծանոթների միջոցով Պետերբուրգի «բարձր» շրջաններում նա, ինչպես հայտնում է Հ. Խալիբյանին գրած նամակում, գրել է տվել Եկատերինոսլավի նահանգ պետին, որպեսզի վերջինս հատկապես իր մոտ կանչի՝ Նոր Նախիջեւանի քաղաքագլուխ Կ. Հայրապետյանին եւ խիստ նկատողություն անի ու բացատրի, որ թեմի բոլոր գործերը տնօրինվում են «բարձրագույն հաճությամբ», հետեւապես այդ գործերի նկատմամբ հարուցվող «բոլոր արգելքներն ու դավերը» կպատժվեն

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ.: 

Նույն օրը. «Փարիզ» թերթը հաղորդում է, որ Հնդկաստանից եկած լուրերի համաձայն, այնտեղ բերքի սակավություն է եւ խիստ թանկություն

«Փարիզ», 1861, N 39.

Փետրվարի 2. Նալբանդյանը Փարիզից մեկնում է Լոնդոն

ԵԼԺ, IV, 273:

«Փետրվարի 3. Հասնում է Լոնդոն

Նույն տեղը:

/166/ 

Փետրվարի 5 (17), Լոնդոն. Նալբանդյանին կանչում են ռուսական դեսպանատուն, ուր դեսպանության խորհրդական կոմս Բլուղովը, Լոնդոնի ռուսական դեսպան բարոն Բրունկովի հանձնարարությամբ, հայտնում է, որ անգլիական կառավարությունը, Ռուսաստանի արտաքին գործերի մինիստրի միջնորդության համաձայն, Նալբանդյանին Բանա չել է որպես լիազոր պատվիրակ (լիակատար երեսփոխան) Նոր Նախի ջեւանի հայերի կողմից` հնդկահայ կտակների գործում, եւ որ այդ մասին արդեն հրամանագրված է Կալկաթայի՝ անգլիական ընդհանուր նա հանգապետին: Միաժամանակ կոմս Բլուդովն առաջարկում է Նալբանդ յանին՝ երեսփոխանական թուղթը ներկայացնել Ռուսաստանի հյուպատոսին հաստատության

ԵԼԺ, IV, 93:

Նույն օրը, Լոնդոն. Նամակներ Մ. Միանսարյանին, «Մեղվին» . Սվաճյան), Պոլիս ռուսական փոստին, Էլիգյուզելին (2 նամակ), Հ. Սվաճյանին, Հովհ. Քյաթիպյանին, Կովայլսկուն, Գ. Մալենկովին եւ հարազատներին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 267

Փետրվարի 6 (18), Լոնդոն. Նամակներ Դ. Խաֆաֆյանին եւ Մ. Վեհապետյանին: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Փետրվարի 8 (20), Լոնդոն. Նալբանդյանը ներկայանում է Լոնդոնի ռուսական հյուպատոսարան «երեսփոխանական թուղթը» հաստատելու, սակայն հյուպատոսը նրան հայտնում է, թե նախքան այդ, հիշյալ միաստաթուղթը դեսպանության միջոցով պետք է ներկայացնել «ֆոռն օֆֆիս» (արտաքին գործերի ատյան) եւ ապա ռուսական հյուպատո սարան

ԵԼԺ, IV, 93:

Նույն օրը, Լոնդոն. Նալբանդյանը Կ. Հայրապետյանին ուղղած պաշտոնական նամակում հայտնում է, որ թեեւ իր երեսփոխանության թուղթը կարող է հաստատվել մինչեւ փետրվարի վերջը հին տոմարով, սակայն ինքը հնարավորություն չի ունենա անմիջապես ուղեւորվելու Կալկաթա: Դրան արգելք է հանդիսանում ծովային երկարատեւ ճանա սլարհը ձմեռ ժամանակ (Մարսելից մինչեւ Կալկաթա նավարկելու է 38 օր): Ուստի մտադիր է Լոնդոնում գործերն ավարտելուց հետո մեկնել  /167/  մի այլ վայր (Ֆրանսիա), ուր կենսամիջոցներն ավելի էժան են, քան Անգլիայում, եւ այնտեղ սպասել մինչեւ մարտի կեսը, նոր ապա մեկնել Կալկաթա

ԵԼԺ, IV, 92-94

Նույն օրը, Լոնդոն. Կ. Հայրապետյանին գրում է երկրորդ նամակը: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 267:

Նույն օրը. Հ. Խալիբյանը Գ. վ. Այվազովսկու ձեռքով Մատթեոս կաթողիկոսին գրած նամակում իր դժգոհությունն ու վրդովմունքն է արտահայտում, որ կաթողիկոսը Նալբանդյանի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք է ցույց տվել, իր կոնդակում նրան կոչելով մի նոր «Գրիգոր Մագիստրոս», իսկ Նոր Նախիջեւանի խռովարարների պարագլուխ Հայրապետյանն իր համախոհներով հանդգնել են նրան երես փոխան ընտրել եւ ուղարկել Էջմիածին, մինչդեռ «անօրեն չարյացապարտ Նալբանդյանը», որ վրդովում է ո՛չ միայն թեմի, այլեւ ամբողջ ազգի խաղաղությունը, գրով եւ խոսքով հայհոյում է վեհափառ կաթո ղիկոսներին, եպիսկոպոսներին, վարդապետներին ու քահանաներին՝ արժանի է բանտի եւ աքսորի:

Այնուհետեւ Խալիբյանը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ Մոսկվայում, իր «չարագործությունների» համար Նալբանդյանը ձերբակալվել է ու բանտարկվել, եւ միայն Ներսես կաթողիկոսի «վաղահաս» մահվան շնորհիվ է ազատվել դատապարտությունից

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ.: 

Փետրվարի 9 (21), Լոնդոն. Նալբանդյանը ներկայանում է ռուսական դեսպանատուն՝ «երեսփոխանական թուղթը» հաստատելու համար

ԵԼԺ, IV, 93

Փետրվարի 10. «Մեղու» հանդեսում տպագրվում է Մատթեոս Այվատյանի «Եկեղեցվո կառավարությունը սահմանադրակա՞ն է, թե միապետական» հոդվածը, որով հեղինակը պաշտպանում է Նալբանդ յանի սկահանջը՝ ոճրագործ Պողոս վարդապետին քաղաքացիակայն օրեն քով պատժելու մասին

«Մեղու», 1861, N124, 35-40

Նույն օրը. Չամուռճյանի՝ «Նալբանդյանի մեկ նամակին վրա»  /168/  հոդվածի առթիվ Սվաճյանը «Մեղվում» գրում է. «Այս հոդվածը պ. Նալ բանդյանին դեմ գրված ըլլալով, չենք ուզեր անոր իրավունքը հափշտա կելով անոր փոխանակ մենք պատասխանել. ուստի կթողենք, որ պ. Նալբանդյանին ձեռքը հասնելով Երեւանին նույն թերթը, ինքը պատաս խանե միանգամայն եւ կիմացնենք, թե անոր լռած ատենը մենք պատրաստ ենք անոր փաստերը պաշտպանելու: Բայց որովհետեւ այս հոդվածին մեջ տեղ-տեղ քարեր կա մեզի դեմ ալ արձակված, եւ որովհետեւ պ. Նալբանդյանին պատիվին ու արժանյաց դեմ թշնամական ոգով գրված է այս հոդվածը ծայրե ի ծայր, պարտք կհամարինք, եթե ոչ մեզի դեմ նետված այն անզոր քարերեն ինքզինքնիս պաշտպանելու, գեթ պ. Նալբանդյանին պատվույն նախանձախնդրությամբ մեկ քանի խոսք ընելու... »:

Այնուհետեւ, անդրադառնալով Չամուռճյանի այն դիտողությանը, թե իբր տպագրելով Նալբանդյանի նամակը եւ ընթերցողների ուշադրու թյանը հանձնելով այն, ինքը պատասխանատվությունից խուսափել է, Սվաճյանը վճռականապես հայտարարում է. «... Մենք պ. Նալբանդյանին գրած նույն հոդվածին ամեն մեկ տողին, ամ են մեկ բառին սկա հասխանատու ու պաշտպան ենք»:

Պատասխանելով Չամուռճյանի այն հանդիմանությանը, թե Նալ բանդյանը Պոլիս հասնելուն պես, «Մեղուն» նրան անվերապահորեն գովել է, Սվաճյանը գրում է. «Պ. Չամուռճյան գիտնալու է, որ պ. Նալբանդյան Պոլիս հասած ատեն մեզի համար նոր մարդ մը չէր. մենք կանի երեք տարիէ ի վեր կճանաչենք եւ անոր քաղցր ձայնը երբեմն-երբեմն «Մեղուի» թերթերու միջոցով մեր ընթերցողաց ականջին ալ հասուցած էինք»

«Մեղու», 1861, N 124, 33-34:

Փետրվարի 11 (23), Լոնդոն. Նամակ Կովայլսկուն: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 267:

Փետրվարի 13 (25), Լոնդոն. Նամակներ Հովհ. Սահրատյանին եւ Վարդերես Խալիբյանին (?): Չեն պահպանվել

Նույն տեղը:

Փետրվարի 15 (27), Լոնդոն. Նամակներ Մ. Ն. Պանովային, Ֆ. Ռուդնեւին, Ղ. Խաֆաֆյանին, «Մեղվին» (2 նամակ), հարազատներին եւ Կովայլսկուն: Չեն պահպանվել

Նույն տեղը:

/169/  Փետրվարի 19. Ալեքսանդր II ցարի «մանիֆեստը» ճորտատիրության «վերացման» մասին. «Գյուղացիական ռեֆորմը» ճորտատերերի ձեռքով իրագործվող բուրժուական ռեֆորմ էր: Դա քայլ էր Ռուսաստանը բուրժուական միապետության վերածելու ուղիով»

Վ. Ի. Լենին, Երկեր, 4-րդ հրատ., հ. 17, 131:

Մինչեւ փետրվարի 22 (մարտի 6), Լոնդոն. Անգլիայի արտաքին գործերի` ատյանում («ֆոռն օֆֆիս») հաստատվում է Նալբանդյանի «երեսփոխանական թուղթը»

ԵԼԺ, IV, 94

Փետրվարի 22 (մարտի 6), Լոնդոն. Նալբանդյանը Կ. Հայրապետյանին ուղղած պաշտոնական նամակում հայտնելով, որ Անգլիայի արտաքին գործերի ատյանն արդեն հաստատել է իր երեսփոխանության թուղթը, եւ որ այժմ իրեն մնում է ստանալ ռուսական դեսպանությունից անգլիական կառավարության՝ Հնդկաստանի ընդհանուր նահանգապետին ուղղած հրամանի պատճենը կամ այդ հրամանի համարն ու թվա կանը, գրում է, թե իրենք՝ հակառակորդները, Գ. վ. Այվազովսկու գլխավորությամբ, Թեոդոսիայում կազմել են եւ Ղրիմի՝ անգլիական հյուպատոսի միջոցով հաստատել երեսփոխանության մի թուղթ, որով նրանք ձգտում են հնդկահայ կտակների համաձայն կուտակված գումարներն իրենց ձեռքը վերցնել: Նալբանդյանը վճռականորեն բողոքում է եւ խնդրում է միջոցներ ձեռք առնել կանխելու իրենց թշնամիների այդ ոտնձգությունները. Նալբանդյանն ավելացնում է, որ եթե Կ. Հայրապետյանը, որպես Նոր Նախիջեւանի քաղաքագլուխ, եւ հասարակությունը լռեն, ապա դրանից ազգը կվնասվի եւ իրենք ապագայի առաջ պատասխանատու կմնան

ԵԼԺ, IV, 94-96

Նույն օրը, Լոնդոն. Նամակներ Կ. Հայրապետյանին (երկրորդ նամակը), Ղ. Խաֆաֆյանին (2 նամակ) եւ Կովայլսկուն: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 267

Փետրվարի 23 (մարտի 7), Լոնդոն. Նալբանդյանը ձեռք է բերում ատրճանակ՝ 6 փամփուշտանոց, 50 փամփուշտով

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123; 178

Փետրվարի 28. Հ. Սվաճյանը «Հյուսիսափայլի» համարները չստա/170/նալով, ենթադրում է, թե այն «դադրած պիտի ըլլա»: «Մեծ ցավ է մեզի, եթե իրավ է ասի», ավելացնում է նա: Միաժամանակ իր ստացած մասնավոր տեղեկությունների վրա հիմնվելով, հայտնում է, թե «շատ մը մարդիկ ժողվվեր կխնդրեն եղեր «Հյուսիսափայլի» խմբագիրներեն, որ շարունակեն իրենց հանդեսը»

«Մեղու», 1861, N 126, 43

[Փետրվար]. Չամուռճյանը պատասխանելով Սվաճյանի «Չքնաղ հյուրընկալություն» հոդվածին, գրում է, թե Նալբանդյանն իր նամակում («Մեղու», 1860, N 119), պաշտպանելով բնական օրենքը, եւ «ուրիշի իրավունքին մոտենալը եւ ընկերական կամ ընտանեկան պայ մաններում դրժելը շատ անգամ եւ շատ դիպվածի մեջ բնական օրենքին շեղած կամ խոտորած» համարելով, ժխտում է ավետարանի տասնա բանյա պատվիրանների աստվածադիր օրենք լինելը: Այնուհետեւ, Նալ բանդյանի նամակի յուրաքանչյուր տողի եւ բառի պատասխանատվու թյունը վերցնելը անխոհեմություն համարելով, Չամուռճյանը Սվաճյանին անվանում է «ազգային ժողովքի մը դեմ առանձին ժողովքի գլուխ» եւ «ազգին մեջ հերձիք եւ երկպառակություն ձգող»

«Երեւակ», 1860, N 93, 285 287

Մարտի 1 (13), Լոնդոն. Նալբանդյանը նամակներ է գրում Ճ. Արամյանին եւ Գ. Մալենկովին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 267:

Մարտի 2 (14), Լոնդոն. Նամակներ Կ. Հայրապետյանին եւ Ղ. Խավաֆյանին։ Չեն պահպանվել

Նույն տեղը:

Մարտի 4 (16), Լոնդոն. Նամակ Կ. Եզյանին: Չի պահպանվել։ 

ԵԼԺ, IV, 268

Մարտի 5. Հրապարակվում է ցարի փետրվարի 19-ի «մանիֆես տը»: Չերնիշեւսկու հեղափոխական խմբակը մշակում է գործունեության ծրագիր՝ ցարի «մանիֆեստին» հակադրվելու եւ այն մերկացնելու համար. «Չերնիշեւսկին, որպես գյուղացիական հարցի գիտակ, պետք է գրեր գյուղացիներին ուղղված կոչը. Շելգունովը եւ Ն. Օբրուչեւը իրենց վրա վերցրին զինվորներին ուղղված կոչը. աղանդավորներինը՝ Հանձնարա րեցին Շչապովին, իսկ հետո տվին նույնպես Նիկոլայ Գավրիլովիչին  /171/  [Չերնիշեւսկուն]. երիտասարդ սերնդի կոչը վերցրին Շելգունովը եւ Միխայլովը

М. Лемке, Политические процессы, 318. Н. М. Чернышевская,
Летопись жизни и деятельности Н. Г. Чернышевского 201.

Մարտի 7 (29), Լոնդոն. Նալբանդյանը ձեռք է բերում սուր գավազանի (ձեռնափայտի) մեջ, գաղտնի զսպանակով։ 

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 123/178:

Մարտի 9 (21), Լոնդոն. Նամակ Ա. Սուլթանշահին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 268

Մարտի 13. Նալբանդյանը Լոնդոնից մեկնում է Փարիզ

ԵԼԺ, IV, 273:

Մարտի 14. Հասնում է Փարիզ

Նույն տեղը:

Նույն օրը. Արեւմտահայ լիբերալ գործիչ Նշան Պ. Օտյանը Մկրտիչ Խրիմյանին ուղղած նամակում հայտնելով, որ ինքը վերջերս (1860 թ. նոյեմբերի 20 դեկտեմբերի 21) Պոլսում տեսնվել է Նալբանդյանի հետ, եւ նրան բնութագրելով որպես «շիտակը գլխի տեր մարդ, բայց անդիի ծայր հակառակասեր ոգի՝ ինք եւ իր նմանները», ավելացնում է՝ «այսքան չափազանցութենե զգուշանալու է»

Մատենադարան, Գ. եպ. Տեր-Ղազարյանի արխիվ, թղթ. 2, վ. 53:

Մարտի առաջին կեսը. Պոլսում լուր է տարածվում, թե Նալբանդյանը մի գրքույկ է գրում Չամուռճյանի դեմ: Արեւմտահայ դեմոկրատ ները հասարակական կարծիք են ստեղծում ընդդեմ Չամուռճյանի: Ինչ պես երեւում է մամուլի տվյալներից, նույնիսկ հակառակորդ կողմը Նալբանդյանի գրքույկին («Երկու տող») սպասում էր «սաստիկ հետաքրքրությամբ մը»

«Արեւելյան դար», 1861, N 24, 203-205

Մարտի 23 (ապրիլի 4), Փարիզ. Նալբանդյանը հեռագրում է Կ. Հայրապետյանին, խնդրելով փոխադրել 600 ֆունտ ստեռլինգ՝ «զանազան պետքերի, ճանապարհածախսի եւ Կալկաթայում ապրելու հա/172/մար»: Նշում է, որ «Հնդկաստանում սով է տիրում. ամեն ինչ թանկ է»

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 1234178

Մարտի 23. Կոստանդնուպոլսի պատրիարք Սարգիս արքեպիսկոպոսը եւ կրոնական ժողովը հրամանագրում են Հովհ. Տերոյենցին (Չամուռճյանին) պատասխանել Մ. Այվատյանի նամակին («Եկեղեցվո կառավարությունը սահմանադրակա՞ն է, թե միապետական») եւ հերքել նրա մեջ արտահայտված գայթակղեցուցիչ մտքերը

Հովհ. Տերոյենց, Մ. Մ. Այվատյանին նամակին քննությունը
քրիստոնեական եկեղեցվո կառավարությանը վրա, Պոլիս, 1861:

Մարտի 29. Ստ. Նազարյանը Աբել եպ. Մխիթարյանին ուղղած նամակում հայտնում է, որ Նալբանդյանից ոչ մի լուր չունի, որ նա բոլորովին չի գործակցում «Հյուսիսափայլին» եւ իրեն մոռացել է: Նամակի շարունակության մեջ անդրադառնալով «Հյուսիսափայլի» վիճակին, գրում է, թե բաժանորդները շատ քիչ են եւ հազիվ հազ կարելի է: ծախսը ծածկել

«Մուրճ», 1902, N 5, 145:

[Մարտի 30]. Պոլսում ստացվում է «Հյուսիսափայլի» 1861 թ. Առաջին ամսատետրակը

«Մեղու», 1861, N 129, 84

Մարտի երկրորդ կեսը. Գյուղացիական ապստամբությունների սկիզբը Պենզայի եւ Տամբովի նահանգներում: Ապրիլի սկզբին շարժումը լայն ծավալ է ստանում, ընդգրկելով մի շարք գավառներ: Չյորնի Գայ եւ մի քանի այլ գյուղերում մահակներով, եղաններով, բահերով զինված գյուղացիությունը դիմադրում է ապստամբությունը ճնշելու համար ուղարկված զորամասերին: Ալեքսանդր II ցարի հատուկ հրամանով գեներալ Դրենյակինը մեծ զորամասեր կենտրոնացնելով ապստամ բության վայրը, բարբարոսական հաշվեհարդար է տեսնում ցարի եւ ճորտատերերի` դեմ ըմբոստացած գյուղացիների հետ

Н. Ростов, Крестьянские волнения в 1861 r., 35-45

Ռուսաստանում ծավալվող գյուղացիական շարժումների առթիվ Կ. Մարքսը գրում էր. «Իմ կարծիքով, ամենամեծ անցքը, որ այժմ տեղի է ունենում աշխարհում, մի կողմից ստրուկների շարժումն է Ամերիկա/173/յում, որ սկսվում է Բրաունի մահով, մյուս կողմից՝ ստրուկների շարժումը Ռուսաստանում»

Կ. Մարքս եւ Ֆ. էնգելս, Հատընտիր նամակներ, 197-198:

[Մարտ], Փարիզ. Նալբանդյանը գրում է «Երկու տողը»

ԵԼԺ, III, 15-37

[Մարտ]. Լոնդոնում կազմակերպվում է հայկական տպարան՝ ազատ հրատարակությունների համար: Պետք է ենթադրել, որ այդ գործի նախաձեռնողը եղել է Նալբանդյանը: «Երկու տողում» հայկական տպարանի հիմնադրումը Լոնդոնում Նալբանդյանը համարում է կատարված փաստ. «... Լոնդոնում եւս դրված է արդեն հայկական ազատ տպագրության համար մի մամուլ: Լսում ենք, թե «Փարիզ» լրագիրը մանրամասն տեղեկություն պիտի տա այդ տպարանի մասին, որ մի նոր առհավատչյա է ազգի հառաջադիմության»

«Երկու տող», Փարիզ, 1861, 24:

Պարզված չէ, թե ինչո՛ւ այդ տպարանի՝ կազմակերպման գործը հենց սկզբում խափանվեց

[Մարտ]. «Մեղվի» հրատարակչին քանի մը խրատներ» հոդվա ծում Չամուռճյանը կրկին հարձակվելով Սվաճյանի վրա, թե ինչո՛ւ է նա դրվատում Նալբանդյանին եւ իր վրա վերցնում նրա յուրաքանչյուր տողի ու բառի պատասխանատվությունը, գրում է. «Պ. Նալբանդյանցը գովելեդ ի՞նչ վաստակեցար: Տված գովեստեդ կարծեցի, որ այն մարդը չես ճանչնար եւ չես գիտեր, որ Պրոթեոս մըն է, երբեմն Ս. Շահբեգ կըլլա, երբեմն Կոմս Էմմանուել կըլլա, երբեմն Մ. Նալբանդյանց կըլլա, գուցե երբեմն ալ Ղուկաս Պողոսյան կամ ուրիշ բան ըլլա»:

Այնուհետեւ, Չամուռճյանը մեղադրում է Սվաճյանին` «Հյուսիսափայլը» կարդալու եւ նրանով զմայլվելու համար: Պնդելով, որ նա «Հյուսիսափայլն» էլ գովում է առանց ճանաչելու, վերջինս բնութագրելու համար վկայակոչում է Գ. վ. Այվազովսկուն. «Հյուսիսափայլին» դիտմունքը, ընթացքն եւ աշխատությունը՝ ուղղակի մեր ազգային դավա նության եւ ամենայն ազգային գեղեցիկ հատկությանց դեմ պատերազմիլ եւ ջնջել, փչացնել է»: Չամուռճյանը գտնում է, որ «Հյուսիսափայլը» անհավատություն է քարոզում, քանի որ տիեզերքի շարժիչ ուժը նյութի մեջ է տեսնում եւ ոչ աստծու. «... Ուրեմն բոլոր տիեզերքը շարժողը նյութն է եղեր, կամ նյութը բոլոր տիեզերաց շարժող է եղեր», բացա/174/կանչում է Չամուռճյանը. «Քրիստոնյայք կհավատան, թե բոլոր տիեզերաց շարժողն աստված է... », «... Քու հավնած «Հյուսիսափայլիդ» նյութեղեն աստվածը չեմ ուզեր»

«Երեւակ», 1860, N. N 94, 95 եւ 96

Ապրիլի 1 (13), Փարիզ. Նալբանդյանը նամակ է գրում «Մեղվին» . Սվաճյանին): Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 268

Նույն օրը. «Ճռաքաղում» տպագրված «Երազ» երգիծական բանաստեղծության մեջ, որ ուղղված է «Հյուսիսափայլի» եւ Նալբանդյանի դեմ, սպառնալիք է արվում, որ «կրոնի դավաճաններին» սպասում է կախաղան

«Ճռաքաղ», 1861, հ. Բ, տետրակ ԺԷ, 276-280

Ապրիլի 5. Գրաքննիչը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» 1861 թվականի N 5-ը, որտեղ զետեղված է Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի «Տեր-Սարգիս» վեպը:

Ապրիլի 10 (22), Փարիզ. Նալբանդյանը պատվիրում է Փոքր Ասիայի քարտեզը 78x160 սմ չափով, 1500 օրինակ։ 

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123/173

Մինչեւ ապրիլի 11 (23), Փարիզ. Լույս է տեսնում «Երկու տողը» Ճանիկ Արամյանի հրատարակությամբ

Նույն տեղը:

Ապրիլի 11 (23), Փարիզ. Նալբանդյանը Ճ. Արամյանից ստանում է «Երկու տողի» թղթի եւ տպագրության հաշիվը

Նույն տեղը:

Նույն օրը. Գ. վ. Այվազովսկին Էջմիածնի Սինոդի դատախազին ուղղած նամակում հայտնում է, թե Նոր Նախիջեւանի եւ շրջակա գյուղերի բնակչության մեջ տարիներ տեւող հակառակությունն ու երկպառակու թյունը վերջին շրջանում գնալով ավելի էին սաստկանում, եւ դրան նպաստում էր Կ. Հայրապետյանը, ուստի եւ Եկատերինոսլավի նահանգապետ Սիվերսը, կանչելով նրան իր մոտ, հանդիմանել է: Վերջում հայտնում է նաեւ, որ ինքը Նոր Նախիջեւանում տիրող խռովությունների  /175/  մասին բողոք է գրում Նովոռոսիյսկի «ընդհանրական կուսակալին» (նահանգապետին), խնդրելով Գաբ. Պատկանյանի աքսորումը

Մատենադարան, Սինոդի պրոկուրորի գրասենյակի գործերը
թղթ. 23, վ. 16, թթ. 1-4

Ապրիլի 12 (24), Փարիզ. Նալբանդյանը «Մեղվին» . Սվաճյանին) է ուղարկում 300 օրինակ «Երկու տողից»

ԵԼԺ, IV, 268

Նույն օրը, Փարիզ. Նալբանդյանը նամակներ է գրում Լոնդոն (?), Կովայլսկուն եւ Ղ. Խաֆաֆյանին («Երկու տողի» մասին): Չեն պահպանվել

Նույն տեղը:

Նույն օրը. Սպասկի գավառի Բեզդինա գյուղում տեղի է ունենում ճորտ գյուղացիության բազմահազար ցույցն ընդդեմ «գյուղացիական ռեֆորմի»: Ցարական կառավարությունն ապստամբ գյուղացիներին ճնշելու համար զենք է գործադրում՝ հատուկ այդ նպատակի համար կանչված զորամասերի միջոցով. սպանվում եւ վիրավորվում են ավելի քան 400 գյուղացի

Н. Ростов, Крестьянские волнения в 1861 r., 30-33

Բեզդնայի դեպքերի առթիվ Գերցենը «Колокол»-ում գրում է. «Ռուսական արյունը գետի պես է հոսում. բոլոր կողմերից հասնող լուրերը սարսափով, արցունքով են լցնում մեր սրտերը... »: Գերցենը կոչ է անում չմոռանալ «այն կանչը, որը շրթունքներին մեռան Բեզդնայի նահատակները՝ «ազատությո՜ւն, ազատությո՜ւն»

«Колокол», 1861, от 15 мая, N 98/99.

Ապրիլի 19. Նալբանդյանը Փարիզից ուղեւորվում է դեպի Կալկաթա

ԵԼԺ, IX, 273:

Ապրիլի 20. Հասնում է Մարսել

Նույն տեղը:

Ապրիլի 21 (մայիսի 3), Մարսել Նամակ Ճ. Արամյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 268

Ապրիլի 22 (մայիսի 4), Մարսել. Նամակներ Հովհ. Բերբերյանին /176/   Մ. Բուդաղյանին, Ա. Մուրադյանին, Կ. Հայրապետյանին, Մ. Միանսարյանին, Ստանիսլավ Սաթինին, Լյուլեին (?), Տրապիզոնի շոգենավային ընկերությանը եւ եղբորը՝ Սերոբ Նալբանդյանին։ Չեն պահպանվել

Նույն տեղը:

Ապրիլի 23. Մարսելից մեկնում է

ԵԼԺ, IV, 273

Ապրիլի 28. «Հյուսիսափայլը» եւ Ստ. Նազարյանի գրվածքները քննելու համար նշանակված հանձնաժողովը Սինոդին է ներկայացնում իր եզրակացությունը, հայտնելով, որ «Հյուսիսափայլի» ամսատետրակներում բազմաթիվ հոդվածներ պարունակում են այնպիսի մտքեր, որոնք հակառակ են «հայ լուսավորչական եկեղեցու» եւ «Հայրապետական կանոնադրության»

ԳԱԹ, Աղանյանի ֆ., վ. 1084, թ.

Ապրիլի 29. Նալբանդյանը հասնում է Ալեքսանդրիա։ 

ԵԼԺ, IV, 273

Մինչեւ ապրիլի 30. Պոլսում ստացվում է Նալբանդյանի «Երկու տողին

«Մեղու», 1861, N 132

Ապրիլի 30. Հ. Սվաճյանը «Մեղվում» ծանուցում է տպագրում «Երկու տողի» մասին եւ ընթերցողներին հանձնարարում է ձեռք բերել այն՝ «Ընթերցասիրաց թանգարանում»

«Մեղու», 1861, 132, 107-108

«Մեղվի» նույն համարից Սվաճյանն սկսում է հատվածաբար տպագրել Նալբանդյանի այդ երկը՝ «Հատվածք Մ. Նալբանդյանցի «Երկու տողեն» վերնագրով, տալով հետեւյալ բացատրությունը. «Երկու տող» անուն տետրակը` մեր բաժանորդներու ամենուն ալ ձեռքը հասցնելն անկարելի ըլլալով, հարկ համարեցինք այն տետրակեն քաղված մը ընել մեր թերթին մեջ, ինչպես կտեսնեք»

Նույն տեղը, 109-10

Չամուռճյանն իր «Մ. Մ. Այվազյանին նամակին քննությունը... » գրքույկում, անդրադառնալով «Երկու տողից» «Մեղվում» տպագրվող հատվածներին, գրում է. «Մեղունն առայժմ «Երկու տողի» կտոր-կտոր իր մեջը ընդունել եւ հրատարակել սկսած է. գուցե ետքն ալ պաշտպանությունը ընե, եւ հիրավի, այս տետրակը ուրիշ բանի համար  /177/  չէ ալ նե՝ հայտնապես «ես հավատք չունիմ» ըսելու համար «Մեղվին» պաշտպանությանը արժանի է»: , 

Հովհ. Տերոյենց, Մ. Մ. Այվատյանին նամակին քննությունը 
քրիստոնեական եկեղեցվո կառավարությանը վրա, Պոլիս, 1861, 18։

Նույն օրը. «Արեւելյան դար» ռեակցիոն թերթում թունավոր ատելությամբ գրված անստորագիր մի հոդված է տպագրվում Նալբանդյանի եւ նրա «Երկու տողի» դեմ

Պատմելով, որ «Երկու տողի» տպագրվելու մասին նախապես իմացած է եղել դեռեւս մեկ ու կես ամիս առաջ «Նալբանդացեղ» անձերից (Նալբանդյանի համախոհներից), հոդվածագիրը շարունակում է. «Եվ սակայն այն ատենեն ի վեր սաստիկ հետաքրքրությամբ մը կսպասեինք այս բանիս գործնականապես հառաջ գալուն, եւ վերջապես ահա այս անգամ Պոլսո մեծ Նոր խանի Ընթերցասիրաց Թանգարանի միջնորդությամբ հանկարծ երեւեցավ մեր աչքերուն այն հրեշը՝ իբրեւ կերպարանս անհավատի առյալ... »:

Այնուհետեւ հոդվածագիրը նկատում է, որ Նալբանդյանի համար Չամուռճյանի հոդվածին պատասխանելը եղել է միայն պատրվակ, որ «Երկու տողի» ստեղծման համար Պողոս վարդապետն ու Գ. վ. Այվազովսկին սոսկ առիթ են ծառայել, որ Նալբանդյանի նպատակը եղել է «առանց բացառության, քարոզություն անհավատության եւ անկրոնության»:

Հոդվածագիրն առանձին եռանդով ընդգծում է նաեւ «Երկու տողի» եւ «Մեղվի» որոշ հոդվածների գաղափարական հարազատությունը: «Կարծես թե, գրում է նա, հիշյալ գրությունները եւ կամ այն հոդվածն հորինողը Պոլսո ոճով Նալբանդյանց «Մեղուն» էր, եւ կամ այս «Երկու տողը» շարադրողը Ռուսաստանի ոճով «Մեղու» Նալբանդյանցն է

Ահա ասով կհաստատվի նաեւ, թե՝ այն եւ այս, եւ կամ ասոնց նման ժամանակ-ժամանակ դուրս ելած (հայտնի եւ անհայտ) ի վնաս ազգի եւ կրոնի գրությունները «Մեղուի» եւ Նալբանդյանցի համակամ խորհրդակցությամբը եղած են... »

Վերջում հոդվածագիրն առաջարկում է «Երկու տողը» հանձնել Պոլսի կրոնական գերագույն ժողովի եւ Էջմիածնի Սինոդի «օրինավոր դատաստանին»

«... Այսպիսին եկեղեցվո հալածիչ եւ քահանայական կարգի թշնամի համարյավ ... ուղղակի հերետիկոս` եւ հերձվածող անվանել, եւ այնպես իբրեւ աղանդապետ դատապար տել»

«Արեւելյան դար», 1861, N 24, 203-205:

Մինչեւ մայիսի 1. Պոլսի ռեակցիոներներից ոմն Տ. Գ. Հ. (?) Գ. վ. Այվազովսկուն է ուղարկում Նալբանդյանի «Երկու տողը»: «Մասյաց աղավնիի» մեջ տպագրված նամակում Այվազովսկին ուրախությամբ է նշում, որ Պոլսի իր այդ համախոհը եւ ինքը միանման են «դասում եւ հասկանում» կրոնական ժողովի, մի քանի «պատվավոր» անձնավորությունների եւ մանավանդ՝ եկեղեցականների դեմ գրված Նալբանդյանի «Երկու տողը):

Չժխտելով «Երկու տողում» տպագրված իր նամակների վավերական /178/  լինելը, Գ. Ա. Այվազովսկին բուռն զայրույթ է արտահայտում «Մխիթարյանց մեծավորի»՝ Գ. Հյուրմյուզյանի դեմ՝ իր այդ նամակները հրապարակ հանելու համար. ոխակալությունը չէ թողուցած Մխիթարյանց մեծավորին մտածել այդ գործողության ժամանակը, թե հապա ի՛նչ մեծամեծ վնասներ կրնային ծագիլ իրեն եւ յուր միաբանությանը, եթե հանկարծ այն հին ատենադպիրն ալ [այսինքն՝ ինքը՝ Գ. վ. Այվազովսկին] ելներ տպագրությամբ հրատարակեր նորա եւ քանի մը գլխավոր միաբաններն առ ինքն գրված... նամակները... բայց... »

«Մասյաց աղավնի», 1861, N 9, 108

«Երկու տողի» այս արձագանքը ցույց է տալիս, որ, մերկացնելով իր քաղաքական հակառակորդներին, Նալբանդյանին միաժամանակ հաջողվել է օգտագործել նրանց մեջ եղած ներքին հակասությունները եւ պառակտել ու թուլացնել ռեակցիայի ուժերը

Մայիսի 1 (13), Ալեքսանդրիա. Նամակներ է գրում եղբորը՝ Սերոբ Նալբանդյանին, Կ. Հայրապետյանին, Ստանիսլավին (Սաթին), Հ. Սվաճյանին (3 նամակ), Մ. Սանասարյանին, Մ. Բուդաղյանին, Հ. Խաֆաֆյանին, Հովհ. Քյաթիպյանին եւ Ճ. Արամյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 268

Մայիսի 2 (14), առավոտյան ժ. 9–ին. Ալեքսանդրիայից մեկնում է

ԵԼԺ, IV, 273:

Նույն օրը, կեսօրից հետո, Ժ. 4–ին. -Հասնում է Կահիրե

Նույն տեղը:

Նույն օրը. -Նամակ է գրում Հ. Սվաճյանին: Չի պահպանվել

  ԵԼԺ, IV, 268

Մայիսի 4 (16), Կահիրե. Նամակներ Ստ. Նազարյանին եւ Հակոբյանին (?): Չեն պահպանվել: ՝ 

Նույն տեղը:

Մայիսի 5, առավոտյան ժ. 8–ին. Կահիրեից մեկնում է: - 

ԵԼԺ, IV, 273։

Նույն օրը, ժ. 3–ին. Հասնում է Սուեզ։ 

Նույն տեղը:

Մայիսի 6 (18), Սուեզ. Նամակներ Մ. Միանսարյանին, հարա/179/զատներին, Ղ. Խաֆաֆյանին, Կ. Հայրապետյանին, Կովայլսկուն, Ստանիսլավին (Սաթին) եւ Ալփիարին: Չեն պահպանվել

ԵԼԺ, II, 268

Մայիսի 7, կիրակի օր. Սուեզից մեկնում է: «Սուեզից մինչեւ այս տեղ (Կալկաթա) 24 օր ծովի վերա էի. շատ մրրիկների եւս հանդիպեցի» (Ան. Սուլթանշահին 1861 թ. հունիսի 26-ին գրած նամակը)

ԵԼԺ, IV, 109

Մայիսի 10. «Մեղվում» շարունակվում է «Երկու տողի» տպագրությունը հատվածաբար

«Մեղու», 1861, N 133, 119–130։ 

Մայիսի 13. Հասնում է Ադեն (Թատմոր): «Կարմիր ծովից դուրս գալու ժամանակ կանգնեցանք չորս ժամ Ադեն քաղաքի առջեւ: Սա հին Թատմորն է արաբական, որ երբեմն Սողոմոն շինեց եւ որ վերջումը նյութ եղավ արաբական բանաստեղծներին. իհարկե, հիշում ես Անթարը»

ԵԼԺ, IV, 109:

Նույն օրը, Ադեն. Նամակ է գրում Կ. Հայրապետյանին։ Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 269:

Նույն օրը, երեկոյան. Ադենից մեկնում է

ԵԼԺ, IV, 273:

Մայիսի 22. Նալբանդյանը հասնում է Ցեյլոն: «Թատմորից [Ադեն] գնացինք Ցեյլոն կղզին, որ երբեմն ճիզվիթները գնացել էին, երբ այս  դժոխային կարգը նոր էր հիմնվում»

ԵԼԺ, IV, 100:

Նույն օրը, Ցեյլոն. Նամակ Կ. Հայրապետյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, 19, 269:

Մայիսի 23. Ցեյլոնից մեկնում է

ԵԼԺ, IV, 273:

Մայիսի 27. Հասնում է Մադրաս

Նույն տեղը։ 

/180/ 

Նույն օրը, երեկոյան. Մադրասից մեկնում է

Նույն տեղը:

Նույն օրը. Գ. վ. Այվազովսկին Հ. Խալիբյանին ուղղած նամակում հայտնում է, որ գեներալ-նահանգապետ Ստրոգոնովի՝ Նալբանդյանի վերաբերյալ գրավոր հարցում ին ինքը գրում է «ընդարձակ եւ զորավոր» մի պատասխան, որ հաճելի կլինի նաեւ Խալիբյանին:

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։ 

Մայիսի 30 (հունիսի 11). Նալբանդյանը քսանչորս օր նավարկելուց հետո, հասնում է Կալկաթա

ԵԼԺ, IV, 99։ 

Նույն օրը. «Մեղվում» շարունակվում է «Երկու տողի» տպագրությունը հատվածաբար

«Մեղու», 1861, N 135, 136

Հունիսի 1 (13), Կալկաթա. Նալբանդյանը ներկայանում է Կալկաթայի գլխավոր կառավարիչ Հագին, որպես Նոր Նախիջեւանի հասարակության լիազոր ներկայացուցիչ՝ Հնդկահայ ժառանգության գործում: Հագը հայտնում է, որ կտակների գործը պետք է վարել դատարանի մի ջոցով՝ անգլիական օրենքների համաձայն: Կալկաթաբնակ հայերը հայտնում են Նալբանդյանին, որ Հագը խաղաղությամբ չի հանձնելու ժառանգությունը, քանի որ եկամտի հինգ տոկոսն ինքն է ստանում։ 

ԵԼԺ, IV, 99-101

Հունիսի 5 (17), Կալկաթա. Նալբանդյանն այցելում է օրենսգետ Պողոս Պալին. վերջինս երեսփոխանական թղթի բնագիրը եւ դրա անգլերեն թարգմանությունը կտակի հետ միասին ուղարկում է Հագին պաշտոնական գրությամբ

Նույն տեղը:

Հունիսի 10. Ավարտվում է «Երկու տողի» հատվածների տպագրու թյունը «Մեղվում»

«Մեղու», 1861, N 136, 144

Հունիսի 12 (24), Կալկաթա. Նալբանդյանը պաշտոնական գրությամբ Կ. Հայրապետյանին հայտնում է, թե Կալկաթայի անգլիական իշխանությունները խոչընդոտներ են հարուցում եւ որ ինքը փաստաթուղ/181/թեր ու տեղեկություններ է հավաքում կտակների գործը դատարան հանձնելու համար

ԵԼԺ, IV, 99-107

Նույն օրը, Կալկաթա. Նամակ Հովհ. Խաչկյանին. խնդրում է հաղորդել տեղեկություններ կտակարարներ Եղիա Մահտեսի Հակոբյանի եւ Սարգիս Ծատուր Աղավելյանի մասին, որոնք, ինչպես իրեն՝ Նալբանդյանին հայտնի է, զգալի ժառանգություն են թողել հօգուտ Նոր Նախի ջեւանի դպրոցի եւ տպարանի

ԵԼԺ, IV, 96-98

Հունիսի 12 (24), Կալկաթա. Նամակներ Կ. Հայրապետյանին (երկրորդ նամակը, ոչ պաշտոնական), Ղ. Խաֆաֆյանին, հարազատներին, Ֆ. Ռուդնեւին եւ Կովայլսկուն: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 269

Նույն օրը. Էջմիածնի Սինոդը, քննելով Հովսեփ Չերքեզյանի բողոքագիրը «Հյուսիսափայլի» եւ Ստ. Նազարյանի դեմ, որոշում է խնդրել Կովկասի փոխարքային, որպեսզի վերջինս ներքին գործերի մի նիստերի միջոցով արգելել տա «Հյուսիսափայլ» ամսագրում կրոնական հոդվածների, ինչպես եւ գրքերի տպագրությունը՝ առանց կաթողիկոսի եւ Սինոդի հրամանի, եւ ապա՝ հրամանագրել թեմական առաջնորդներին, որ վերջիններս իշխանության ձեռքով շտապ հավաքեն «Հյուսիսափայլի» 1860 թ. N 10-ի բոլոր օրինակները եւ ուղարկեն Սինոդի տնօրինությանը

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1861, թղթ. 53, թ. 290։

Հունիսի 14 (26), Կալկաթա. Նալբանդյանը, որպես Նոր Նախիջեվանի հասարակության լիազոր ներկայացուցիչ, օրենսգետ Պողոս Պալի միջոցով, պահանջ է ներկայացնում անգլիական կառավարիչ Հագին՝ հնդկահայ կտակների վերաբերյալ

ԵԼԺ, IV, 110

Նույն օրը, Կալկաթա. Պաշտոնական նամակով տիկին Վառվառե էլիազին խնդրում է տեսակցության օր նշանակել՝ Կատարինե Խոջամալյանի կտակի հետ կապված հարցերը պարզելու համար

ԵԼԺ, IV, 107

Նույն օրը, Կալկաթա, Գլխավոր կառավարիչ Հագի գրությունը Նալբանդյանին, որով ծանուցում է, թե Մասեհ Բաբաջանյանի գործի  /182/  մասին Պողոս Պալից ստացած բոլոր թղթերն ուղարկել է իր փաստաբանին, խնդրելով նրա խորհուրդը, որի պատասխանն ստանալուց հետո, կրկին գրելու է Պ. Պալին՝ Նալբանդյանի փաստաբանին

ԵԼԺ, 19, 282

Հունիսի 15 (27), Կալկաթա. Նալբանդյանի նամակը Հ. Գ. Աբգարյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, 19, 269։

Նույն օրը, Կալկաթա. Օրենսգետ Պողոս Պալի գրությունը Նալ բանդյանին, որին կից ուղարկում է գլխավոր կառավարիչ Հագի պատասխանը Մասեհ Բաբաջանյանի ժառանգության մասին

ԵԼԺ, IV, 282

Նույն օրը, Կալկաթա. Նալբանդյանն ստանում է Վառվառե Էլիազյանի հունիսի 15-ի նամակը, որով Կատարինե Խոջամալյանի կտակի գործի մասին բանակցելու համար տեսակցություն է նշանակվում է - նիսի 21-ը (հուլիսի 3)

ԵԼԺ, IV, 282

Նույն օրը. Լույս է տեսնում «Կոլոկոլի» N 101-ը, որտեղ տպագիր ված է Ն. Պ. Օգարեւի հոդվածը 1861 թ. փետրվարի 19-ի «մանիֆեստի» մասին՝ «Ճորտատիրական նոր, իրավունքի վերլուծությունը» վերնա պրով:

«Ճորտատիրական հին իրավունքը փոխարինված է նորով, - գրում է նա: Ընդհանրապես ճորտատիրական իրավունքը չի վերացված։ Ժողովուրդը խաբված է ցարի կողմից»։ 

З. П. Базилева, "Колокол" Герцена, ОГИЗ, 1949, 170-171.

Հունիսի 16(28), Կալկաթա. Հագը հնդկահայ կտակների գործի առթիվ Նալբանդյանի ներկայացրած պահանջին պատասխանում է, որ лարցը կարող է վճռվել միայն անգլիական դատարանի միջոցով

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 123/104:
ԵԼԺ, IV, 110

Հունիսի 17 (29), Կալկաթա. Հովհ. Խաչկյանի նամակը Նալբանդյանին. հայտնում է, թե Եղիա Հակոբյանի եւ Սարգիս Աղավելյանի կտակների մասին ոչ մի տեղեկություն չունի: Ուղարկում է Թ. եպ /183/  Բեգնազարյանին ուղղած իր նամակի պատճենը՝ Կատարինե Խոջամալ յանի կտակի մասին

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123697։
ԵԼԺ, IV, 282

Հունիսի 21 (հուլիսի 3), Կալկաթա. Նալբանդյանը Վառվառե Էլիազյանի հետ բանակցում է Կատարինե Խոջամալյանի կտակի գործի մասին

ԵԼԺ, IV, 282

Հունիսի 22 (հուլիսի 4), Կալկաթա. Նամակ օրենսգետ Պողոս Պալին: Հայտնելով, որ Սարգիս Աղավելյանի կտակած գումարի (250000 հնդկական ռուփի) կեսը պատկանում է Նոր Նախիջեւանին, Նալբանդյանը խնդրում է նրա աջակցությունը, որ այն հասնի ըստ պատկան է գույն

ԵԼԺ, IV, 108

Հունիսի 26 (հուլիսի 8), Կալկաթա. Նամակ Ան. Սուլթանշահին: Հայտնում է, որ տեղի անգլիական դատարանում («Սուպրիմ կորտ») երեք դատ ունի հնդկահայ կտակների առթիվ, բայց հաջողության վրա վստահ է, քանի որ Նախիջեւանի մեջ մի հոյակապ դպրոց տեսնելու հույսը քաջալերում է իրեն եւ զորացնում է «ֆիզիկական թուլությունը՝ պատճառված դժոխային ջերմութենից»

Գրում է, որ ծայր աստիճան շոգը, կտակների հետ կապված գործերը հնարավորություն չեն տալիս «Հյուսիսափայլին» աշխատակցելու: Ան. Սուլթանշահին խորհուրդ է տալիս «Հյուսիսափայլի» համար «գեթ մի հատ ազատամիտ բան թարգմանել»: Հույս է հայտնում , որ նա կկատարի իր խորհուրդը, քանի որ «այդ օրագիրը մեր թախըմի օրգանն է»

ԵԼԺ, IV, 108-109։

Նույն օրը, Կալկաթա. Նամակներ [անհայտինց], Ստանիսլավին (Սաթին), Ալփիարին, Մ. Միանսարյանին, Հ. Սվաճյանին, Հակոբյանին, Մ. Վեհապետյանին, Ճ. Արամյանին, հարազատներին, Ղ. Սաֆաֆյանին, Կ. Հայրապետյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 268:

Հունիսի 30. Հ. Խալիբյանը Գ. վ. Այվազովսկուն ուղղած նամա/184/կում հաղորդում է, թե Եկատերինոսլավի նահանգապետ կոմս Սիվերսը Հունիսի 13-ին գալով Նոր Նախիջեւան, Կ. Հայրապետյանից եւ Մագիստրատի անդամներից բացատրություն է պահանջել, թե՝ դուք ի՞նչ իրավունքով, առանց իմ գիտության, Նալբանդյանին Հնդկաստան եք ուղարկել

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի թ. ։ 

Հուլիսի 1. «Կոլոկոլում» (N 102) տպագրվում եւ միաժամանակ առանձին գրքույկով լույս է տեսնում Ն. Օգարեւի «Ի՞նչ է հարկավոր ժողովրդին» կոչը, որը կազմվել եւ մշակվել է Ն. Ա. Սերնո-Սոլովեւիչի, Ն. Ն. Օբրուչեւի, Ա. Ա. Սլեպցովի եւ Նալբանդյանի խորհուրդներով ու ցուցումներով։ 

А. И. Герцен, Полное собрание сочинений, XI, 136, 138-146.
Н. П. Огарев, Избранные социально-политические
и философские произведения, I, 842-843

Հուլիսի 3(15), Կալկաթա. Կատարինե Խոջամալյանի կտակի համաձայն, Նալբանդյանը պահանջ է ներկայացնում Վառվառե Էլիազյանին. վերջինս մերժում է, առարկելով, թե նույնպիսի պահանջ ներկայացրել է նաեւ Գ. վ. Այվազովսկին: Նալբանդյանը որոշում է դիմել. դատարան, ցույց տալու, որ Այվազովսկու պահանջն անօրինական է քանի որ նա ժողովրդի կողմից լիազորված չէ։ 

ԵԼԺ, IV, 115։

Հուլիսի 11(23), Կալկաթա. Նամակներ Կովայլսկուն եւ Կ. Հայրապետյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 269:

Հուլիսի 18 (30), Կալկաթա. Նամակներ Մ. եւ Ղ. Խաֆաֆյաններին: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Հուլիսի 20 (օգոստոսի 1), Կալկաթա. Օրենսգետ Պ. Պալի գրությունը, որով Նալբանդյանին հրավիրում է հետեւյալ օրվա (հուլիսի 31 օգոստոսի 2) դատական նիստին

ԵԼԺ, 19, 282

Հուլիսի 22 (օգոստոսի 3), Կալկաթա. Պ. Պալի գրությունը, որով  Նալբանդյանին հրավիրում է դատարան՝ կտակների գործով

Նույն տեղը:

/185/  Մինչեւ հուլիսի 26. Գ. վ. Այվազովսկին ֆրանսերեն մի ընդարձակ նամակ է գրում Եկատերինոսլավի նահանգապետ կոմս Սիվերսին Նալբանդյանի եւ նրա համախոհների դեմ: Նույն բովանդակությամբ նամակ էլ գրում է Նովոռոսիյսկի եւ Բեսարաբիայի գեներալ-նահանգա պետ Ստրոգոնովին

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։

Հուլիսի 26. Գ. վ. Այվազովսկին Հ. Խալիբյանին հայտնում է, թե «Նալպանտամիտք» (Նալբանդյանի համախոհները) իրենց եւ Խալիբյան ուսումնարանի դեմ աննպաստ կարծիքներ են տարածում

Նույն տեղը:

Հուլիսի 27 (օգոստոսի 8), Կալկաթա. Նալբանդյանի պաշսւոնս կան գրությունը Կ. Հայրապետյանին. մանրամասն նկարագրելով կսակների գործի ընթացքը, պատմում է, թե ինչպիսի խոչընդոտներ են հարուցում մի կողմից անգլիական իշխանություններն ու դատաստանական օրգանները եւ մյուս կողմից՝ Գ. վ. Այվազովսկին եւ նրա արբանյակները՝ իրենց կեղծ լիազորագրով: Նալբանդյանը վճռա կան բողոք է հայտնում Գ. վ. Այվազովսկու որոգայթների դեմ, որոնց նպատակն է կողոպտել եւ յուրացնել հասարակությանը պատկանող գումարները: Նալբանդյանը ցույց է տալիս, որ նման փորձեր կատարվել են նաեւ անցյալում Գ. վ. Այվազովսկու համախոհների կողմից. Ներսես կաթողիկոսը նույնիսկ հնդկահայ կտակների լիազոր է նշանակած եղել այն ժամանակվա Կովկասի փոխարքա Մ. Ս. Վորոնցովին... Բարեբախտաբար այդ փորձերն անցել են անհաջող:

Նալբանդյանը խոստանում է այդ ամենի մասին ժամանակին գրել եւ հրապարակել՝ մերկացնելով հակառակորդներին:

Հույս է հայտնում, որ մինչեւ օգոստոսի վերջը տեղի կունենա դատարանի վճիռը

ԵԼԺ, IV, 110-116:

Նույն օրը, Կալկաթա. Նամակներ հարազատներին, Ղ. Խաֆաֆյանին, Վ. Խալիբյանին (?), Ալփիարին, «Մեղվին» . Սվաճյանին) եւ Ստանիսլավին (Սաթին): Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 269։

Օգոստոսի 2(14), Կալկաթա. Նամակ Ղ. Խաֆաֆյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

/186/  Օգոստոսի 3(15), Կալկաթա. Նամակ Պողոս Պալին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Օգոստոսի 4(16), Կալկաթա. Պ. Պալի գրությունը, որին կից Նալբանդյանին է ուղարկում Բաբաջանյանի կտակի գործի եւ բողոքների տպագրված պատճենները

ԵԼԺ, IV, 282

Օգոստոսի 10(22), Կալկաթա. Նամակներ Կ. Հայրապետյանին, Ղ. Խաֆաֆյանին եւ հարազատներին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 269 270

Նույն օրը. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» իններորդ (սեպտեմբերի) եւ տասներորդ (հոկտեմբերի) ամսատետրակները, Նալբանդյանին վերագրվող հետեւյալ հոդվածներով:

1. «Նամակ Կոմս Էմմանուելին, Ա. Ա. Ե... ստորագրությամբ (N 9 էջ 221–225 ):

2. «Հռոմեական նամակ», Ալֆոնզո Ռաթթի ստորագրությամբ (N 10, էջ 301-330) [1]:

Օգոստոսի 16. «Փարիզ» լիբերալ թերթն իր խմբագրական հոդ վածում անդրադառնալով «Մասյաց աղավնուայն դիտողությանը, թե «Փարիզում» զետեղված «Նամակ Կալկաթայեն» խորագրով հոդվածի հեղինակը խոսում է «Երկու տողին» ոճովը կամ բերնովը», նկատում է, որ «Փարիզը» «Երկու տողին» ոճովը կամ բերնովը չխոսիր եւ խոսելիք ալ չունի, քանի որ մեջերնին կարծյաց զանազանություն կա»

«Փարիզ», 1861, N 52:

Օգոստոսի 17(29), Կալկաթա. Նալբանդյանի երկտողը Կ. Վրթանեսյանին, որով տեղեկություն է խնդրում կտակարար Մասեհ Բաբաջանյանի թաղման վայրի մասին

ԵԼԺ, IV, 117:

Օգոստոսի 22. Սուլթանական կառավարության հրամանով փակվում է «Մեղուն»: Հ. Սվաճյանն այդ առթիվ օգոստոսի 23-ին առանձին թերթիկով տպագրած իր «Ազդարարությամբ» հայտնում է. «Պատիվ  /187/  ունիմ ծանուցանելու իմ ազնիվ ընթերցողացս, որ երեկ իրիկուն, սեպտեմբերի 3 (օգոստոսի 22) թվականով նամակ մը ընդունեցի Բ. Դռնեն որ հանկարծական հրամանով մը առժամանակյա կերպով կդադարեցնել է «Մեղվին» հրատարակությունը, մինչեւ որ նոր հրաման մը գա»

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 193, վ. 147

Օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), Կալկաթա. Նամակներ Կ. Հայրապետյանին եւ Ղ. Խաֆաֆյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 270:

Օգոստոսի 29. Մատթեոս կաթողիկոսը. Հատուկ կոնդակով հա վանություն է տալիս Հովհ. Տերոյենցի (Չամուռճյանի) «Մ. Մ. Այվատյանին նամակին քննությունը... » գրքույկին՝ հրատարակության համար

«Երեւակ», 1861, N 114, հավելվածը, 203-206։ 

Ամառ. Բեռլինում լույս է տեսնում Ն. Սերնո-Սոլովեւիչի «Окончательное решение крестьянского вопроса» գրքույկը, որի առաջաբանում ասված է. «Ես հրապարակում եմ նախագիծ, որովհետեւ փետրվարի 19-ի օրենքով չլուծված կամ, ավելի ճիշտ՝ աղավաղված գյուղացիական հարցը կարելի է լուծել միայն երկու կերպ. կամ ընդհանուր ետգնման միջոցով կամ կացիններով. երրորդ ելք չկա, իսկ հարցը չլուծված չի կարող մնալ: Հետեւապես, այն մարդիկ, որոնք բռնություն չեն ցանկանում, պետք է գործադրեն այն ամենը, ինչ կա իրենց իշխանության տակ՝ ետգնմանն աջակցելու համար»

М. Лемке, Очерки освободительного движения  шестидесятых годов, 46

[Ամառ]. Պոլսում լույս է տեսնում Հովհ. Տերոյենցի (Չամուռճյանի) «Մ. Մ. Այ վատյանին նամակին քննությունը քրիստոնեական եկեղեցվո կառավարությանը վրա» զիր քույկը: Չամուռճյանի գրքույկն, ըստ էության, ուղղված էր դեմոկրատական այն շարժման դեմ, որ 50-ական թվականներին սկսվելով արեւմտահայ իրականության մեջ, 1860 թվա կանի սկզբներին նոր թափ էր ստացել Նալբանդյանի անմիջական ազդեցության շնորհիվ: Պողոս վարդապետի հարցը, ինչպես նաեւ հայ եկեղեցու կառավարման բնույթի հետ կապված խնդիրները լոկ պատրվակ էին, որոնց քողի տակ տեղի ուներ գաղափարական-քաղաքական սուր պայքար: Պաշտպանելով հայ եկեղեցու «միապետական» իրավունքները, Չամուռճյանը եւ արեւմտահայ ռեակցիայի մյուս պարագլուխները պաշտպանում էին միապետությունն ընդհանրապես, իբրեւ քաղաքական կառավարման «աստվածադիր» ձեւ: Նրանք լավ էին հասկանում, որ Նալբանդյանը եւ արեւմտահայ դեմոկրատները՝ Հ. Սվաճյան, Մ. Այվատյան, Կ. Փանոսյան եւ ուրիշներ, Պողոս վարդապետի հարցի առնչությամբ, պաշտպանելով ժողովրդի իրավունքները կրոնական խնդիրներում, ըստ էության, քա/188/ղաքական-հասարակական գործերում ժողովրդի ակտիվ, վճռական մասնակցության հարցն էին բարձրացնում: Իր գրքույկում Չամուռճյանը «օրինավոր» է համարում կառավարման մեջ այն փոփոխությունները, որոնք մտցվում են պետության գլխույն կողմեն» եւ որոշակի կերպով դատապարտում է ժողովրդական ապստամբության ուղին. «Ես ժողովուրդին ո՛չ խենթություն ընելու իրավունքը կճանչնամ, եւ ո՛չ ապստամբություն հանելու... ». այնուհետեւ վկայակոչելով «աստվածաշունչ պատգամը», թե՝ ով որ հակառակ է իշխանության, հակառակ է աստուծո հրամանին, Չամուռճյանը գրում է. «Ըսածներես կհասկցվի, որ պ. Մատթեոսին [Այվատյան] ըսածներուն հետեւությամբ, աշխարհական կառավարության մեջ խենթություն կամ ապստամբություն, իսկ եկեղեցականի մեջ խառնակություն եւ շփոթություն ելլելը անխորշելի է»

Հովհ. Տերոյենց, Մ. Մ. Այվատյանին նամակին քննությունը
քրիստոնեական եկեղեցվո կառավարությանը վրա, 35-35

Իր գրքույկի բազմաթիվ էջերում Չամուռճյանն այն միտքն է արտահայտում, որ թե՛ Մ. Այվատյանը եւ թե՛ բոլոր «մեղվականները» («դռնամիջյան ժողովարանը») ան հավատություն եւ ապստամբություն քարոզելով, կապվում են Նալբանդյանի հետ: Չամուռճյանի գրքույկը, փաստորեն, Նալբանդյանի դեմ է ուղղված

Սեպտեմբերի 11(23), Կալկաթա. Նամակներ Ալփիարին, Մ. Հակոբյանցին (?), Հ. Սվաճյանին, Կ. Հայրապետյանին եւ Ղ. Խաֆաֆյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 270

Սեպտեմբերի 15–ից հետո. Պետերբուրգի համալսարանում հար յուրավոր ուսանողների առաջ բարձրաձայն ընթերցվում է «Երիտասարդ սերնդին» կոչը: Այդ մասին իր հիշողություններում վրաց նշանավոր հրապարակախոս Ն. Նիկոլաձեն գրում է.

«Սրտի թրթիռով էինք լսում ընթերցողին, որ ավելի ու ավելի էր ոգեւորությամբ համակվում: Կոչի մեջ ամեն ինչ մեզ համար հայտնագործության նշանակություն ուներ: Ո՛չ թե նրա համար, որ օպոզիցիոն գրականությունը մեզ անծանոթ էր. մեզանից շատերը կարդում էին «Կոլոկոլը», «Պոլյարնայա զվեզդան» եւ Գերցենի այլ հրատարակությունները: Բայց դրանց մեջ կար ծաղր, խոցող սարկազմ, իսկ այս տեղ ուղղակի հնչում էր ապստամբության կոչ, ո՛չ թե ուղղելու, այլ տապալելու ամբողջ իրավակարգը: Կոչի առանձին արտահայտություններն ու ամբողջ բովանդակությունը չեմ հիշում, բայց նրա ընդհանուր տոնը, որ հնչում էր որպես նզովք՝ մինչեւ մահ չեմ մոռանա: Համենայն դեպս, ինձ վրա կոչի թողեց այդպիսի տպավորություն: Իմ ամբողջ մարմինը փշաքաղվեց... Կոչի արտաքին տեսքը, նրա բնաբանը, այն  /189/  ակամա սարսուռը, որ ապրեցի ես կոչի ընթերցման պահին կայսերական համալսարանի մեծ դահլիճում հազարավոր բազմության առաջ՝ այսօր էլ իմ աչքի առջեւ է, կարծես թե երեկ լիներ»

«Каторга и ссылка», 1927, N 33, 36

Սեպտեմբերի 18. Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» տասնմեկերորդ (նոյեմբերի) ամսատետրակը: Նալբանդյանի գրչին է պատկանում՝  «Իտալացի աղջկա երգ 1859 թվականից», Կոմս Էմմանուել ստո րագրությամբ. գրության վայրը նշված է «Զոդեն. Մայնի վերա Ֆրանկֆուրտի մոտ» (էջ 400-402):

Սեպտեմբերի 20. Նալբանդյանը տոմս է վերցնում «Կոլոմբո» շոգենավի համար՝ սեպտեմբերի 23-ին Կալկաթայից մեկնելու մտադրությամբ

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., 123|109:

Սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), Կալկաթա. Նալբանդյանը լիազորագիր է տալիս Ս. Աբգարին եւ Պ. Պալին՝ իրավունք վերապահելով նրանց ստանալ եւ իրեն ուղարկել Մասեհ Բաբաջանի ժառանգությունից։ Նոր Նախիջեւանին հասնող գումարի մնացորդը: Առանձին գրությամբ։ բացատրում է, որ նրանց վրա է դնում այդ պարտականությունը, որով հետեւ ինքն այլեւս չի կարող մնալ Կալկաթայում

Ե. Շահազիզ, Դիվան Միքայել Նալբանդյանի, 187-189:

Սեպտեմբերի 25. Տեղի է ունենում՝ Պետերբուրգի համալսարանի, ուսանողության բազմահազար ցույցը, որը ցրվում է զորքի միջոցով: Հարյուրավոր ուսանողներ բանտարկվում են Պետրոպավլովյան բերդում

Հետեւյալ օրը (սեպտեմբերի 26-ին) Պետերբուրգի համալսարանը փակվում է

«Каторга и ссылка», 1927, N 33, 38-39

Սեպտեմբերի 26. Նալբանդյանի հարուցած գործի առթիվ Կալկաթայի դատական ատյանը կայացնում է իր վճիռը՝ հօգուտ Նոր Նախիջեվանի

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 940, թ. 11:

Սեպտեմբերի 27, Կալկաթա. Նալբանդյանի երկտողը Սեթ Աբ/190/գարյանին, որով խնդրում է իր հաշվին 50 ռուփի վճարել ծեր եւ աղքատ Ռեթեոսին, իբրեւ վարձատրություն նրա բազմօրյա աշխատության

ԵԼԺ, IV, 117

Նույն օրը. Հաջողությամբ ավարտելով հնդկահայ կտակների գործը, Նալբանդյանը մեկնում է Կալկաթայից

ԵԼԺ, IV, 273

Հոկտեմբերի 3. Գ. վ. Այվազովսկին Մատթեոս կաթողիկոսին ուղղած նամակում գրում է, թե Նալբանդյանը եւ նրա համախոհները հետզհետե ուժեղանում են Նոր Նախիջեւանում, Թիֆլիսում եւ Պոլսում, թե նրանք ժողովրդին դեպի «անկրոնության վիհն են տանում, եւ ժողովուրդը հուզված է, ինչպես մրրկալից հողմերի ուժգնությունից փոթորկված ծովը... Այդ նրանք են, ―շարունակում է Այվազովսկին, նկատի ունենալով գլխավորապես Նալբանդյանին, որ «Հյուսիսափայլի» մեջ «անհնարին հանդգնությամբ» ամենայն չարախոսություն եւ հայհոյություն» են գրում Ներսես կաթողիկոսի, Էջմիածնի, եկեղեցականների, Խալիբյանի, իր՝ Գ. Վ. Այվազովսկու եւ ուրիշ շատերի դեմ. նրանք են, որ չեն թողնում ի կատար ածելու Սինոդի որոշումը՝ ջանալով, որ ներքին գործերի մինիստրի ձեռքով չխափանվի «այն դիվաշունչ օրագրի» («Հյուսիսափայլի») հրատարակությունը. նրանք են, որ դարձյալ բորբոքում են Նոր Նախիջեւանի բնակչության մեջ երկպառակության հրդեհը, որի սկզբնապատճառը Նալբանդյանն է՝ բացահայտ ապստամբության եւ անհնազանդության մղելով ժողովրդին, որն արդեն շեղվել է՝ Միքայել Նալբանդյանի եւ նրա համախոհների «չարաթույն վարդապետության» (ուսմունքին) հետեւելով

Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթ. 150, ց. 143:

Հոկտեմբերի 8(21), Մադրաս. Նամակ Սեթ Աբգարին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 270:

Հոկտեմբերի 12. Մոսկվայի Տվերսկայա հրապարակում տեղի է ունենում ուսանողական ցույց, որին մասնակցում են ավելի քան 500 հոգի. 340 հոգի ձերբակալվում են

«Համբավաբեր Ռուսիո», 1861, N 7, 3-4:

Հոկտեմբերի 21. Գրաքննության գլխավոր վարչության նախագահ Պուտ յատինը Կովկասյան կոմիտեի անդամ Բուտկովին հայտնում է, /191/ որ «Հյուսիսափայլի» 1860 թ. 10-րդ գրքի 312 եւ 313-րդ էջերում արված է դատողությունները հայ հոգեւորականության մասին, իրոք, չպետք է է թույլատրվեին տպագրության, բայց դրանք հիմք չեն տալիս ամսագիրի է միակելու համար: Այնուհետեւ հայտնում է, որ Պետերբուրգի գրաքննական կոմիտեին կարգադրված է՝ այսուհետեւ թույլ չտալ այդ ամսագրում է վիրավորական արտահայտություններ հայ հոգեւորականության դեմ եւ այդ մասին տեղեկացնել ամսագրի խմբագիր Ստ. Նազարյանին

ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր» հաս գիտ., 1948, N 11, 79-80:

Հոկտեմբերի 23, Մադրաս. Նամակներ Թ. Խ. Ավետում ին, Ս. Հ. Աբգարին, Պ. Հ. Պալին եւ եղբորը (?): Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 270։

Հոկտեմբերի 24. Նալբանդյանը հասնում է Սուեզ

ԵԼԺ, IV, 273.. 

Նույն օրը. Մտնում է Կահիրե

Նույն տեղը։ 

Հոկտեմբերի 28. Կահիրեից մեկնում է

Նույն տեղը։

Հոկտեմբերի 29. Հասնում է Ալեքսանդրիա

Նույն տեղը:

Հոկտեմբերի 30 (նոյեմբերի 11), Ալեքսանդրիա. Նալբանդյանի հեռագիրը Ղ. Խաֆաֆյանին՝ Հոլանդիա: Չի պահպանվել

  ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 123/178ct 

Հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), Ալեքսանդրիա. Նամակներ   Կ. Հայրապետյանին, Ղ. Խաֆաֆյանին եւ Սերոբ Նալբանդյանին: Չեն  պահպանվել

ԵԼԺ, IV, 270։ 

Նոյեմբերի 2. Ալեքսանդրիայից մեկնում է

ԵԼԺ, IV, 273.. 

Նոյեմբերի 3. Ձերբակալվում եւ Պետրոպավլովյան բերդում բան տարկվում է Վ. Ա. Օբրուչեւը

М. Н. Герцен, История царской тюрьмы, 345

/192/  Նոյեմբերի 4. Նալբանդյանը հասնում է Երուսաղեմ

ԵԼԺ, IV, 273:

Նոյեմբերի 8. Երուսաղեմից մեկնում է

Նույն տեղը։ 

Նոյեմբերի 9. Հասնում է Յոպպե (Յաֆֆա)

Նույն տեղը:

Նոյեմբերի 11. Հասնում է Ալեքսանդրետ

ԵԼԺ, IV, 274:

Նոյեմբերի 14(26), Ալեքսանդրետ. Նամակներ Սեթ Հ. Աբգարյանին, Անջելո Ռոզետտոյին եւ Ստանիսլավին (Սաթին)

ԵԼԺ, IV, 270

Նույն օրը. Ալեքսանդրետից մեկնում է

ԵԼԺ, IV, 274:

Նոյեմբերի 17.   Վախճանվեց Ն. Ա. Դոբրոլյուբովը։ 

С. А. Рейсер, Летопись жизни и деятельности
Н. А. Добролюбова, 314.

Նոյեմբերի 18(30), Ալեքսանդրետ. Նալբանդյանի հեռագիրը Հ. Սվաճյանին: Չի պահպանվել

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., 123/178բ

Նույն օրը. –Հասնում է Իզմիր

ԵԼԺ, IV, 274:

Նույն օրը. Իզմիրից մեկնում է

«Ծաղիկ», 1861, N 15։

Նույն օրը. «Արշալույս Արարատյան» թերթը, հիմնվելով Կալկաթայից ստացած մասնավոր նամակի վրա, հաղորդում է, որ Նալբանդ յանը հաջողությամբ ավարտելով Հնդկահայ կտակների գործը, մեկնել է Կալկաթայից

«Արշալույս Արարատյան», 1861, N 662:

Նոյեմբերի 20. «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը Նալբանդյանի Իզմիր ժամանելու առթիվ գրում է.

«Հայկական գրականության ասպարեզին ախոյաններեն արժա նահարգ պ. Նալբանդյանցը, որուն տաղանդը եւ անհատական արժա/193/նավորությունը եւ ազգասեր ոգին ու սիրտը արդեն շատերուն հայտնի է, նոյեմբերի 18-ին Աղեքսանդրիայեն Իզմիր հասավ՝ իր ի Հնդկաստան ճանապարհորդութենե վերադառնալով, եւ նույն օրը ավստրիական շոգենավով մեկնեցավ ի Պոլիս:

«Հաշտենից» եւ «Վասպուրական» ընկերությանց մեծարգո անդամներուն հետ մենք եւս պատիվ ունեցանք իր հետը տեսություն ընելու եւ ի մոտուստ նշմարելու եւ ստուգելու, ինչ որ արդեն լսած եւ իմացած էինք իր ազատականության եւ ազգասիրության վրա, երբ կկրեր անիկա իր ազատական դրոշը, որուն բռնության ձեռոք ծալված ըլլալուն տրտմառիթ լուրը արդեն առած ենք:

Ճշմարիտ սկզբունքներու վրա հիմնված դրություն մը չշարժիր ժամանակին շունչեն, եւ հօգուտ հանրության անխախտ կմնա այն՝ ապագային մեջ, նաեւ պարագաներու բռնության առջեւ: Համոզված ենք, թե արգո Մ. Նալբանդյանցը այսպիսի փրկավետ դրության մը տեր է եւ իր տեսությունը թեեւ կարճատեւ եղավ, սակայն մեր հիշողությունը համակրության այնպիսի դրոշմով մը կնքեց, զոր ժամանակին թեւը ան կարող պիտի ըլլա սրբել եւ ջնջել»

«Ծաղիկ», 1861, M 15, 120:

Նույն օրը. Նալբանդյանը Հնդկաստանից վերադառնալիս մտնում է Պոլիս: «Մեղուն», հատուկ խմբագրական հոդվածով, նշելով Նալբանդյանի երկրորդ այցելությունը, գրում է. «Պ. Միքայել Նալբանդյանց, նորնախիջեւանցի երիտասարդը, Բեդերսպուրկի համալսարանի ընտրելի, մեր եւ հայ ազգին ողջամիտ մասին սիրելի բարեկամը մայրաքաղաքս հասավ թերթիս թվույն թվականովը [նոյեմբերի 20] Հնդկաստանեն գալով եւ Երուսաղեմ ալ հանդիպելով»: Այնուհետեւ, համառոտակի տեղեկություններ տալով կտակների մասին եւ բարձր գնահատելով Նալբանդյանի դերն այդ գործում, թերթն ավելացնում է. «... Կվերջացնենք մեր խոսքը, հայտնելով մեր ուրախությունը պ. Նալբանդյանցի փառավոր հաջողության վրա, անոր մատուցանելով ազգին կողմ են մեր խորին շնորհակալությունը եւ հուսալով, որ Նախիջեվանի ազգայինք, շնորհիվ բարեհիշատակ հանգուցյալներուն արդյանց եւ շնորհիվ անոնց բարերարության կյանք տվող պ. Նալբանդյանցի տաժանելի աշխատությանցը, կարող պիտի ըլլան դաստիարակության, կրթության եւ հառաջադիմության ամենահարկավոր եւ գլխավոր  /194/  պիտույքը ձեռք բերած, ազգային տանը մեկ անկյունին հիմն ալ իրենք դնելու»:

Վերջում Սվաճյանը հայտնում է, որ մի քանի օրից հետո Նալբանդյանը Պոլսից մեկնելու է Լոնդոն՝ կտակների գործն ավարտելու համար

«Մեղու», 1861, N 146, 217-2018

Դեկտեմբերի 1(13), Պոլիս. Նամակներ Հ. Սվաճյանին եւ Պ. Մելիտոսյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 270:

Նույն օրը. Իզմիրի «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, ստանալով «Հյուսիսափայլի» համարները, իր ուրախությունն է հայտնում նրա անխափան հրատարակվելու առթիվ եւ հանձնարարելով ընթերցողներին, հատկապես հիշեցնում է, որ այդ ամսագրի հրատարակիչներից մեկն է Նալբանդյանը: «Հյուսիսափայլը» հայ հանդեսներուն երեւելիներեն մեկն է, եւ իր պարունակած զանազան օգտակար նյութեր են ըն թերցողն ինքնին կրնա համոզվիլ եւ խոստովանիլ մեր ըսածին ստուգու թյունը: Իզմիր ստորագրության տեղն է «Վասպուրական» թանգարանը»

«Ծաղիկ», 1861, N 16:

Դեկտեմբերի 6. Գ. վ. Այվազովսկին Եկատերինոսլավի նահանգապետ կոմս Սիվերսին ուղղած նամակում գրում է, թե ինքը մի անգամայն համաձայն է Կ. Հայրապետյանի եւ նրա համախոհների դեմ գործադրելու կառավարական խիստ միջոցներ, առանց որոնց թեմի գործերը վարելն իր համար կդառնար չափազանց ծանը մի բեռ

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի Հ. ։

Դեկտեմբերի 11. Հ. Չերքեզյանը Մատթեոս կաթողիկոսին ուղղած նամակում իր դժգոհությունն է հայտնում, որ «Հյուսիսափայլի» տպագրությունն արգելելու մասին Սինոդի որոշումը մինչեւ այսօր անկատար է մնացել: «Հյուսիսափայլի» «վնասակարության» վերաբերյալ նոր փաստեր բերելով, Չերքեզյանը խնդրում է, որ կաթողիկոսն իր «աստ վածապարգեւ եւ կայսերատար իշխանությամբ» ի կատար ածի «Հյուսիսափայլ» կոչված «վնասաբեր եւ ազգակործան օրագրի խափանման պանծալի գործը», որ նա արդեն սկսել է: Եվ այդ նպատակով խնդրում է կրկին դիմել Կովկասի փոխարքայի միջնորդությանը

«Մասյաց աղավնի», 1862, N 16, 186-188

/195/  Նույն օրը. Ժանդարմների շեֆը ներքին գործերի մինիստրին հա ղորդում է ցարի կարգադրությունը՝ ռուս էմիգրանտական մամուլի դեմ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ

А. И. Герцем, Полное собрание сочинений, XI, 224.

Դեկտեմբերի 12. Կ. Հայրապետյանի նամակը Նալբանդյանին. գրում է, թե այժմ ամեն ինչ լավ է. խնդրում է փետրվար ամսին (1862 իմ. ) լինել Պետերբուրգում, հույս հայտնելով, որ այնտեղ միմյանց հետ տեսնվելուց հետո, թերեւս, միասին Նոր Նախիջեւան էլ գնան՝ «կտոր մը ժողովուրդի հետ սեր վայելելու, վարժատուն բանալու եւ այլն, եւ այլն... Ուզում եմ, որ շենացնեմ, մեկ տպարան ալ կհետեւենք ունենալու, որ Նախիջեւանը ուրիշ քաղաքներու կարոտություն չունենար. այդ ամենը մենք Ձեզ հետ պիտո է անենք... 

Միմիայն շատ կու խնդրեմ Ձեզ, պիտո է խոհեմությամբ, երկայնամտությամբ եւ համբերությամբ բան անել, մի՛ նեղանաք. այժմ ամ են կողմից նայում են Ձեր ու մեր վերա (թեեւ ոչինչ չենք արած, բացի լավից, ոչինչ չգիտենք բացի ճշմարտությունից). ուրեմն պիտո է զգուշություն: Մեր բարեկամք ամենեքյան լավ են եւ անփոփոխ նույն հաստատ դրության մեջ են. դրսվանց կտոր մը պարկեշտություն, խոնարհություն, լուռ ու մունջ կենալ պետք է այսպիսի միջոցները»

ЦГИАМ, ф. ОППС, д. 54, л. 179-180.

Դեկտեմբերի 14, երեկոյան. Պոլսի Արեւելյան թատրոնում Նալբանդյանը դիտում է «Երկու հիսնապետներ» եւ «Երկու մոռացկոտներ» Ալիեսների բեմադրությունը: Ներկայացումից առաջ Նալբանդյանը, ինչպես վկայում է Ա. Այվազյանը, «իմաստալից ճառ մը կըսե, որ բուռն ծափահարությամբ կընդմիջվի եւ կգնահատվի, եւ օրինակն կհրատարակվի նույն տարվա «Մեղու» հանդեսին մեկ թվույն մեջ»

Ա. Այվազյան, Շար հայ կենսագրությանց, 113:

Դեկտեմբերի 17, Պոլիս (Բերա). Նալբանդյանը գրում է «Ազգային թատրոն Պոլսի մեջ» հոդվածը, որ, Հավանորեն, դեկտեմբերի 14-ի երեկոյան Արեւելյան թատրոնում, ներկայացումից առաջ, արտասանած ճառի շարադրանքն է

ԵԼԺ, 11, 307-311:

Դեկտեմբերի 20. «Մեղուն» տպագրում է «Ազգային թատրոն Պոլսի մեջ» հոդվածը

«Մեղու», 1861, N 147, 225-228

/196/ Նույն համարում արտատպվում է «Իտալացի աղջկա երգ 1859 թվականից» բանաստեղծությունը (էջ 228— 229), նոր՝ «Իտալացի աղջիկ» խորագրով

Նույն օրը. «Փարիզը» «Արշալույս Արարատյան» թերթից արտատպում է Նալբանդյանի՝ Հնդկահայ կտակների գործն ավարտելու եւ Կալկաթայից մեկնելու լուրը

«Փարիզ», 1861, N 57

Դեկտեմբերի 22, Պոլիս. Նալբանդյանը Պոլսի ռուսական դեսպանի հանձնարարությամբ գրում է «Армяно-грегорианская община в Константинопле» զեկուցագիրը, որտեղ, նկարագրելով արեւմտահայերի իրավաքաղաքական ծանր վիճակը Թուրքիայում եւ նշելով հայ ժողովրդի համակրությունը Ռուսաստանի նկատմամբ, անհրաժեշտ է համարում ռուս կառավարության միջամտությունը, որի շնորհիվ կարելի կլինի կասեցնել անգլո-ֆրանսիական ազդեցությունը, որ տարածվում է միսիոներների պրոպագանդայի եւ այլ միջոցներով

ԵԼԺ, II, 346-358:

Դեկտեմբերի 26. Պոլսի ռուսական դեսպան Ա. Բ. Լոբանով-Ռոստովսկին Կովկասի փոխարքայի տեղակալ Գ. Դ. Օրբելիանիին է ուղարկում Նալբանդյանի «Պոլսահայ լուսավորչական համայնքը». լիովին հավանություն տալով Նալբանդյանի դիտողություններին, դեսպանը նշում է, որ արծարծված խնդրի նկատմամբ Նալբանդյանն ունի «շահագրգիռ հայացք»

Անտիպ երկեր, 424--425։

Դեկտեմբերի 27. Նալբանդյանը Պոլսից մեկնում է Լոնդոն։ 

ԵԼԺ, IV, 274

Դեկտեմբերի 31. «Մեղվում» տպագրվում է «Ապոլոնին» բանաստեղծությունը

«Մեղու» 1861, N 148, 236:
ԵԼԺ, 1, 92

1862

Հունվարի 2. Նալբանդյանը հասնում է Մարսել

ԵԼԺ, IV, 274:

Հունվարի 4, Մարսել. Նամակներ Հովհ. Բերբերյանին, Ղ. Նալ/197/բանդյանին, Ղ. Խաֆաֆյանին, Կ. Հայրապետյանին եւ Կյուրեղին(1): Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 270:

Նույն օրը. Մարսելից մեկնում է Փարիզ

ԵԼԺ, IV, 274:

Հունվարի 5. Հասնում է Փարիզ

Նույն տեղը։ 

Հունվարի 8. Փարիզից մեկնում է Լոնդոն

Նույն տեղը:

Հունվարի 9. Հասնում է Լոնդոն

Նույն տեղը:

Հունվարի 15. Արտաքին գործերի մինիստր Ա. Մ. Գորչակովը Կովկասյան կոմիտեին է ուղարկում «Պոլսահայ լուսավորչական համայնքը», խնդրելով վերջինիս մասին կոմիտեի կարծիքը

Անտիպ երկեր, 426

Հունվարի 17. Կովկասյան կոմիտեն արտաքին գործերի մինիստրին վերադարձնելով «Պոլսահայ լուսավորչական համայնքը, նախազգուշացնում է Նալբանդյանի հաղորդած տեղեկություններին անվերապա հորեն վստահելուց. նա վկայակոչում է Նալբանդյանին «մոտիկից ճանաչողների» . վ. Այվազովսկի, Խ. Լազարյան, Ի. Դելյանով եւ նմանների կարծիքը, թե Նալբանդյանը սիրում է խառնվել ուրիշների գործերին եւ ձգտում է շարունակ ազդեցություն ձեռք բերել հայերի մեջ գոյություն ունեցող զանազան պարտիաների վրա»

Անտիպ երկեր, 426-427

Հունվարի 20, Լոնդոն. Նամակ Մ. Չուխաճյանին. բողոքում է Ջուղայի առաջնորդ Թադեոս եպիսկոպոս Բեկնազարյանի բռնությունների եւ շահատակությունների դեմ, նկարագրում է Ջուղայի ժողովրդի թշվառ վիճակը. բնակիչներից շատերը տնտեսական ծանր վիճակում են, նույն իսկ՝ զրկված օրական հացը հայթայթելու հնարավորությունից: Գրում է, որ այդ մասին բազմաթիվ փաստեր եւ տեղեկություններ ունի, որ հրապարակելու է: Քանի որ ժողովրդի բողոքը՝ նրան հարստահարող հոգեվորականության կողմից արհամարհանքի ու ծաղրի է ենթարկվում /198/  Նալբանդյանն անհրաժեշտ է համարում տպագրական մամուլի միջոցով, ո՛չ միայն հայերեն, այլեւ ուրիշ լեզուներով, մերկացնել հոգեւորականների բռնություններն ու հարստահարությունները ժողովրդի նկատմամբ

ԵԼԺ, IV, 118-122:

Նույն օրը, Լոնդոն. Երկրորդ նամակը Մ. Չուխաճյանին. հայտ նելով, որ Կալկաթայի հայկական եկեղեցում Էջմիածնին պատկանող` զգալի գումար է կուտակվել, խնդրում է կարգադրություն անել, հիշեցնելով, որ այդ գումարը կարելի է օգտագործել Էջմիածնում դպրոց հիմնելու համար

ԵԼԺ, IV, 122-123

Հունվարի 22 (փետրվարի 3), Լոնդոն. Նամակ Հովհ. Խաչկյանին. հայտնում է, որ Ջուղայի ժողովրդի ծանր վիճակի եւ հոգեւորականների հարստահարությունների մասին գրել է կաթողիկոսին, ինչպես նաեւ Թիֆլիսի եւ Էջմիածնի իր բարեկամներին, որպեսզի նրանք եւս բողոքեն

ԵԼԺ, IV, 123-124։

Նույն օրը, Լոնդոն. Նամակներ Դ. Խաֆաֆյանին եւ Ս. Հ. Աբգարյանին: Չեն պահպանվել: : 

ԵԼԺ, IV, 271

Հունվարի 23 (փետրվարի 4), Լոնդոն. Նամակներ եղբայրներին, Ղ. Խաֆաֆյանին, Հովհ. Բերբերյանին, Ս. Սուլթանշահին, Ֆ. Ռուդնեւին եւ Կովայլսկուն: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Հունվարի 24 (փետրվարի 5), Լոնդոն. Նամակ «Մեղվին» . Սվաճյանին ): Չի պահպանվել։ 

Նույն տեղը։

Հունվարի 26 (փետրվարի 7), Լոնդոն. Նամակներ Ղ. Խաֆաֆյանին եւ Կովայլսկուն։ Չեն պահպանվել

Նույն տեղը:

Հունվարի 27. «Արշալույս Արարատյան» կղերա-ռեակցիոն թերթը տպագրում է Էջմիածնի Սինոդի 1861 թ. հուլիսի 8-ի որոշումը՝ «Հյուսիսափայլի» հրատարակությունն արգելելու վերաբերյալ Կովկասի, փոխարքայի առաջ հարց հարուցելու մասին: ՝ 

«Արշալույս Արարատյան», 1862, հունվարի 27

/199/  Հունվարի 28 (փետրվարի 9), Լոնդոն. Նամակներ Հովհ. Քյաթիպյանին եւ Կ. Հայրապետյանին։ Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 271:

Հունվարի 29 (փետրվարի 10), Լոնդոն. Նամակներ . ] Հակոբյանցին եւ Ալփիարին: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Հունվարի 30 (փետրվարի 11), Լոնդոն. Նամակ Մ. Բուդաղյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Հունվարի 31 (փետրվարի 12), Լոնդոն. Նամակներ «պապային» (?) եւ «Մեղվին» . Սվաճյանին): Չեն պահպանվել

Նույն տեղը:

« Հունվար. Մարկիզ դե Տրավերսեն Լոնդոնում ծանոթանում է Գերցենի եւ նրա ընկերների հետ

М. Лемке, Очерки освободительного
движения "шестидесятых годов", 106

Հավանաբար, Նալբանդյանը դե Տրավերսեի հետ ծանոթացել է հենց այդ ժամանակ

Փետրվարի 1(13), Լոնդոն. Նամակ Կովայլսկուն: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 271:

Փետրվարի 3(15), Լոնդոն. Նամակ Տ. Փեշտմալճյանին։ Չի պահպանվել: ՝ 

Նույն տեղը:

Փետրվարի 5(17), Լոնդոն. Նամակ Մ. Բուդաղյանին: Չի պահ պանվել։ 

Նույն տեղը:

Փետրվարի 7 (19), Լոնդոն. Նամակներ «պապային»(?) եւ «Մեղվին» . Սվաճյանին): Չեն պահպանվել

Նույն տեղը:

Փետրվարի 9(21), Լոնդոն. Նամակ Հովհ. Քյաթիպյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

/200/  Փետրվարի 12. Լոնդոնից մեկնում է Փարիզ

ԵԼԺ, IV, 274

Փետրվարի 13. Հասնում է Փարիզ

Նույն տեղը:

Փետրվարի 14(26), Փարիզ. Նամակներ Կալկաթայի իր ծանոթներին՝ Պ. Միլիտոսյանին, Պ. Պալին, Թ. Խ. Ավետումյանին, Կ. Մ. Դավիթյանին եւ Ս. Հ. Աբգարյանին: Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 271։

Փետրվարի 14. «Փարիզ» թերթը, հաղորդելով Էջմիածնի Սինոդի որոշումը «Հյուսիսափայլի» մասին, գրում է. «Հյուսիսափայլը» բնավ կարդացած չեմք, եւ չեմք գիտեր ամենեւին, թե նա ի՛նչ կքարոզե: Բայց. եթե անոր հրատարակածները մոլար գաղափարներ ալ լինին, դարձյալ անիկա դադարեցնել տալը խղճի եւ տպագրական ազատության դեմ է եւ դարույս ոգվույն հակառակ»: Թերթը գտնում է, որ «մոլար գաղափարների» դեմ պետք է պայքարել «անմոլար» գաղափարներ տարածելով, այսինքն՝ ազատ բանակռվի միջոցով: «Դարույս ոգվույն» հակառակ լինելուց բացի, «Հյուսիսափայլը» փակելը հոդվածագիրը պայքարի անօգուտ ձեւ է համարում: «Ի՞նչ կրնանք ընել, հարցնում է նա, եթե վաղը «Հյուսիսափայլի» արգո հեղինակները կամ ուրիշ անձինք Եվրոպա գան, օրինակի աղա գավ, Անգղիա երթան, եւ մեր չուզած մոլորություններն ազատորեն եւ առատորեն տպագրեն ու տարածեն. կրնա՞նք հոն ալ միջնորդ մը գտնել տպագրածնին խափանելու կամ իրենց ընթերցողներուն ձեռքեն խլելո: Ո՛չ երբեք: Եվ ահա Լոնտռա (Լոնդոն) հրատարակված «Զանգակ» («Կոլոկոլ») անուն ռուսերեն օրագիրը մեզի օրինակ կրնա լինել»

«Փարիզ», 1862, N 61:

Փետրվարի 19 (մարտի 3), Փարիզ. Երկու նամակ «պապային» (?): Չեն պահպանվել

ԵԼԺ, IV, 271:

Փետրվարի 21-22 (մարտի 5-6). Նալբանդյանը լինում է Կալեում (Ֆրանսիա)

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 123/178բ:

Փետրվարի 24 (մարտի 8), Լոնդոն. Նամակ Հովհ. Քյաթիպյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 272

/201/  Փետրվարի 27 (մարտի 11), Լոնդոն. Ս. Թագվորյանի նամակին (տե՛ս մայիսի 14(26) կից ծածկագրի տակ Նալբանդյանը մակագրում է. «Պահպանելի օրինակ: Ճիշտ է: 11 մարտի նոր ոճով, 1862, Լոնդոն»

ԵԼԺ, IV, 284-285. ներդիր

Նույն օրը, Լոնդոն. Նամակ Հովհ. Քյաթիպյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 272

Փետրվարի 28 (մարտի 12), Լոնդոն. Նամակներ Մ. Բուդաղյանին, Ղ. Խաֆաֆյանին, «պապային» (?) եւ Հ. Սվաճյանին: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Փետրվար. Չամուռճյանն «Արշալույս Արարատյան» թերթից, առանձին գոհունակությամբ, ամբողջովին արտատպելով Էջմիածնի Սինոդի որոշումը «Հյուսիսափայլի» մասին, շտապում է եզրակացնել, թե՝ «պետության հրամանով ալ ասկեց ետքը [նրա] հրատարակությունը արգելեր են»: «Այս պարբերականս գովողներն ալ, քաջալերողներն ալ, շատկեկ բաժանորդ գտնելու աշխատողներն ալ նույն դատապարտության տակ են», գրում է Չամուռճյանը, ակնարկելով Սվաճյանին եւ մյուս «մեղվականներին»

Անդրադառնալով Նալբանդյանին, Չամուռճյանը նշում է, որ նա «ուղղափառ հավատի դեմ» իր նետերն արձակում էր «Հյուսիսափայլի» միջոցով, ինչպես եւ հետագայում, Պոլիս գալով՝ «Մեղվի» միջոցով: Սակայն «Փարիզը» Նալբանդյանը չկարողացավ օգտագործել, որով հետեւ «Շահնազարյան վարդապետը անոր հոդված չէր տար տպելու: Ուստի հարկ եղավ Նալբանդյանցին իր «Երկու տող» խոսքը առանձին տետրակով տպել եւ Կոստանդնուպոլիս ձրի բաժնելու համար խրկել «Մեղվի» խմբագրին, որ ան ալ հատը հինգական ղուրուշ ծախելով, ստակը հեղինակին մոլորությունը իր պարբերականին մեջ տարածելու գործածեց»:

Արեւմտահայ դեմոկրատներին գալով, Չամուռճյանը նշում է, որ նրանք, կաթողիկոսի իշխանությունը չճանաչելով իրենց «մոլար վարդապետություններու դատապարտությունը»` նույնքան բանի տեղ կդնեն, ինչքան Վոլտերն ու Ռուսսոն՝ իրենց գրքերի դատապարտությունը

«Երեւակ», 1862, N 123, 79 86

/202/  Մինչեւ մարտի 1. Ա. Ի. Գերցենն ստանում է Ն. Ա. Սերնո-Սոլովեւիչի «Какой исход для России из нынешнего ее положения» գրքույկը

А. И. Герцен, Полное собрание сочинений, XV, 70

[Մարտի սկիզբը], Լոնդոն. Նալբանդյանն սկսում է գրել «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը

Մարտի 6(18), Լոնդոն. Նամակներ Հ. Նուրիջանյանին, Կ. Հայրապետյանին, Ղ. Խաֆաֆյանին, Հովհ. Բերբերյանին եւ եղբայրներին: Չեն պահպանվել

ԵԼԺ, 19, 272

Մարտի 7(19), Լոնդոն. Նամակ «Մեղվին» . Սվաճյանին): Չի պահպանվել

Նույն տեղը: է

Մարտի 10(22), Լոնդոն. Նամակներ Դ. Խաֆաֆյանին եւ Կ. Հայրապետյանին: Չեն պահպանվել

Նույն տեղը:

Նույն օրը. Գերցենի «Կոլոկոլում» տպագրվում է Տվերի նահանգի լիբերալ ազնվականության դիմումը Ալեքսանդր II ցարին՝ գյուղացիական ռեֆորմի մասին: «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ Նալբանդյանն ամբողջությամբ թարգմանաբար արտատպելով այդ դիմումը՝ տալիս է իր մեկնաբանությունները եւ տեղեկություններ է հաղորդում` դիմումն ստորագրողների եւ նրանց նկատմամբ ցարական կառավարության գործադրած հալածանքի մասին

ԵԼԺ, III, 60–61:

Մարտի 14(26), Լոնդոն. Նամակ Տ. Փեշտիմալճյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, 19, 272։ 4

Մարտի 15(27), Լոնդոն. Նամակ Տ. Փեշտմալճյանին: Չի պահ: պանվել

Նույն տեղը։

Մինչեւ մարտի 16(28). Լոնդոն է ժամանում Ն. Վ. Ալբերտինին

А. И. Герцем, Полное собрание сочинений, XV, 78

/203/  Հավանորեն, այդ ժամանակ էլ Նալբանդյանը ծանոթանում է Ալբերտինիի հետ

Մարտի 21 (ապրիլի 2), Լոնդոն. Ստանում է թույլտվություն Բրիտանական թանգարանի ընթերցարանից օգտվելու համար:

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123/166

Մարտի 26, Լոնդոն. Գրում է «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության առաջաբանը՝ ուղղված հայ երիտասարդու թյանը

ԵԼԺ, III, 41

Մարտի 29 (ապրիլի 10), Լոնդոն. Նամակներ Ս. Հ. եւ Հ. Գ. Աբ գարյաններին, Ս. Թագվորյանին եւ Տ. Փեշտմալճյանին: Չեն պահպանվել

  ԵԼԺ, IV, 272:

  Մինչեւ մարտի 30 (ապրիլի 11). Նալբանդյանն այցելում է Գեր ցենին

А. И. Герцен, Полное собрание сочинений, XV, 105, XXII, 320

Այդ մասին Ն. Ա. Տուչկովա-Օգարեւան իր հիշողություններում պատմում է. «Բակունինի Լոնդոնում եղած ժամանակ Ռուսաստանից եկածներից հիշում եմ մի հայի՝ Նալբանդով ազգանունով: Նա կլիներ երեսուն տարեկան. գեղեցիկ չէր, ո՛չ էլ ճարպիկ, քաշվող էր, բայց բարի ու խելացի, ամեն լավ բանի համակրող: Նա մեծ միջոցների տեր էր, ինչպես նկատելի էր եւ ինչպես նախապես լսել էինք նրա ընկեր Ս-ից: Ավարտելով, կարծեմ, Մոսկվայի համալսարանի դասընթացը, նա ճանապարհորդում էր իր բավականության համար [?]. եղել էր Չինաստանում [?] Ռուսաստան վերադառնալիս լսել էր «Կոլոկոլի» ու Գերցենի մասին եւ որոշել էր լինել Լոնդոնում: Երբ նա առաջին ան բամ եկավ Ալեքսանդր Իվանովիչի մոտ, հուզմունքից հազիվ էր կարողանում խոսել. սակայն, հետո, ուրախացած Գերցենի սիրալիր ընդունելությունից, շատ հաճախ էր լինում մեզ մոտ... Այդ տարօրինակ մարդը մոտ երկու ամիս ապրեց Լոնդոնում, միանգամայն գոհ Անգլիայում լինելու համար, եւ չունեցավ ոչ մի մասնակցություն ռուսական պրոպագանդայի գործերում [?]։ Սակայն Ռուսաստան վերադառնալու ճանապարհին նա ձերբակալվեց արեւելյան ինչ-որ մի բերդում, ուր, հավանորեն, նրան մոռացան: Նա կործանվեց Բակունինի անզգուշությունից, որ Ռուսաստանի բարեկամներից մեկին գրած նամակում գովել էր նրան: Բակունինի նամակներն, իհարկե, փոստում բաց էին արվում: Նրա մասին իմաց էին տվել սահմանապահներին, եւ Նալբանդովը զոհ գնաց Բակունինի հետ ունեցած բարեկամությանը: Մենք այլեւս երբեք չիմացանք միանգամայն լավ եւ ար ժանավոր այդ մարդու վիճակի մասին: Ցավալի է խոստովանել, որ Բակունինի անզգուշությունից միայն Նալբանդովը չէ, որ տուժել է»

Н. А. Тучкова-Огарева, Воспоминания, 313-314

Մարտի 30 (ապրիլի 11). Ի. Ս. Տուրգենեւին ուղղած նամակում  /204/  Գերցենը գրում է. «Այս երկտողը քեզ կհանձնի ազնվագույն եւ ամենաբարի բժշկության դոկտոր եւ հայ Նալբանդովը։ Սիրով ընդունիր նրան: նա դրան լիովին արժանի է: Վաղուց չէ, որ նա եղել է Կալկաթայում, իսկ այժմ մեկնում է Moskow... »

А. И. Герцен, Полное собрание сочинений, XV, 105.

Մարտի 31 (ապրիլի 12 ), Լոնդոն. Նամակ Տ. Փեշտմալճյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 272:

Ապրիլի 3(15), Լոնդոն. Նամակ Ս. Թագվորյանին: Չի պահպանվել

Նույն տեղը:

Ապրիլի 4(16). Ս. Ս. Գրոմ եկոյին ուղղած նամակում Ն. Վ. Ալբերտինին Նալբանդյանի մասին գրում է. «Գրում եմ ձեզ, թանկագին Ստեփան Ստեփանովիչ, Լոնդոնի իմ բարի ծանոթի՝ Նալբանդովի միջոցով: Այս առիթից օգտվում եմ ձեզ ասելու շատ բաներ, ինչ որ այլ կերպ չէր կարելի ասել: Եթե նամակս գրելու համար մնացած ժամանակը կարճ լինելու պատճառով որեւէ բան չկարողանամ ասել, ապա դա կլրացնի Նալբանդովը, մի մարդ, որ լիովին վայելում է Լոնդոնի ռուսների հար զանքը»

М. Лемке, Очерки освободительного движения, 136.

Նույն օրը. Լոնդոնից մեկնում է Փարիզ

А. И. Герцен, Полное собрание сочинений, XV, 105-108.

Ապրիլի 6(18). Հասնում է Փարիզ

ԵԼԺ, IV, 274: 4

Ապրիլի 9(21). Ա. Ի. Գերցենը նամակներ է գրում Նալբանդյանին եւ Ի. Ս. Տուրգենեւին՝ դնելով վերջինիս հասցեագրած ծրարում (Նալբանդյանին գրած նամակը չի հայտնաբերված)։ 

«Երբ ես նամակը տվի Նալբանդովին, քո վիպակը [«Հայրեր եւ որդիներ»] Լոնդոնում չէր ստացվել, գրում է Գերցենը Տուրգենեւին: Նա [Նալբանդովը] եւս երեք օր մնաց... Նալբանդովը շատ ու շատ ազնիվ եւ լավ մարդ է: Մի՛ թույլ տա, որ նա այստեղ բերի Բակունինքի կնոջը:

Ներփակ նամակս տուր Նալբանդովին], եթե նա չի մեկնել: Եթե մեկնել է՝ այն բե՛ր քեզ հետ (թեկուզեւ հավատացած եմ, որ չես գա)»

А. И. Герцен, Полное собрание сочинений, XV, 108-110

/205/  Մինչեւ ապրիլի 12(24), Փարիզ. Նալբանդյանը տեսակցում է Տուր գենեւի հետ: Ինչպես երեւում է Բակունինի ապրիլի 12-ի (24) նամակից, այդ հանդիպման եւ ժամանակ Տուրգենեւը շատ լավ տպավորություն է ստանում Նալբանդյանից եւ այդ մասին գրում է Բակունինին (տե՛ս ապրիլի 12(24))

М. Лемке, Очерки освободительного движения, 76

Ապրիլի 12(24). Բակունինի նամակը Նալբանդյանին. խնդրում է աջակցել՝ իր կնոջն Իրկուտսկից` Տվերի նահանգը տեղափոխելու գոր ծին: «Ես, մենք բոլորս շատ ուրախ ենք, որ դուք արժանացել եք ձեր Տուրգենեւի սիրուն եւ քանի որ զգացմունքները միշտ փոխադարձ են լինում, ապա նա էլ, անկասկած, ոչ պակաս սիրվել է ձեր կողմից, գրում է Բակունինը Նալբանդյանին: Ես ստացա նրա նամակը եւ այս երեկո կպատասխանեմ: Ինչքան կարող եք շուտ դուրս հանեցեք նրան Փարիզից, մենք խիստ ցանկանում ենք նրան տեսնել... »

М. Лемке, Очерки освободительного движения, 75-76.

Ապրիլի 16(28). Ի. Ս. Տուրգենեւի նամակը Ա. Ի. Գերցենին՝ վեր ջինիս ն. թ. մարտի 30-ի (ապրիլի 11-ի) նամակի պատասխանը: Հայտնում է, որ Նալբանդյանն իր վրա թողել է շատ լավ տպավորություն. «NN-ը իսկապես սքանչելի երիտասարդ է, եւ ես նրան անկեղծորեն սիրեցի» («NN истинно отличный малый и я его полюбил»):  

«Coвременник», 1913, книга 9, 5.

Ապրիլի 21. Տուրգենեւի՝ Գերցենին գրած նամակից. «Նալբանդովը իսկապես որ սքանչելի երիտասարդ է, եւ ես նրան անկեղծորեն սիրեցի: Նա ինձ հիշեցնում է Կոլբասին եղբայրներին»

И. Тургенев, Полное собрание сочинений и писем.
Письма, IV, M. ., 1962, 383

Ապրիլի 22, Փարիզ. Նամակ Լոնդոնի բանկի կառավարչին՝ հնդկահայ կտակների գործի առնչությամբ

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123/119.

Ապրիլի 24 (մայիսի 6). Բակունինի նամակը Նալբանդյանին՝ կըր կին իր կնոջն Իրկուտսկից Տվերի նահանգը տեղափոխելու միջոցների /206/  մասին. խնդրում է Նալբանդյանի աջակցությունը: Ն. Ի. Վորոնովին հանձնարարում է, որպես միանգամայն լավ, օգտակար եւ կատարելապես վստահության արժանի մարդու. խնդրում է, որ Նալբանդյանը Վորո նովին ծանոթացնի Թիֆլիսի իր համախոհների հետ. նամակին կից է գաղտնի բառարանը

М. Лемке, Очерки освободительного движения, 76-79

Մինչեւ ապրիլի 27 (մայիսի 9). Նամակ Մաձձինիին: Անհայտ

ԵԼԺ, III, 438-440: -

Ապրիլի 27 (մայիսի 9), Փարիզ. Նալբանդյանի նամակը Ս. Թագվորյանին: Չի պահպանվել, սակայն, ինչպես երեւում է Թագվորյանի պատասխանից, այդ նամակում Նալբանդյանը դժգոհել է Պոլսի իր հա մախոհների թուլությունից եւ դանդաղկոտությունից: «Ապատիան ինձ համար մահ է», գրել է Նալբանդյանը: Նա դժգոհություն է հայտնել նաեւ, որ իր նամակը Մանձինիին դեռեւս չի հանձնված

Նույն տեղը։ 

Նկատի առնելով սենատական ցուցմունքների 22-րդ հարցին Նալբանդյանի տված ընդարձակ պատասխանը, պիտի կարծել, որ խոսքը ոչ թե Մաձձինիին ուղղված նամակի մասին է, այլ նրանից ստացված նամակի, այն էլ ո՛չ թե հատկապես Մ. Նալբանդյանին հասցեագրված, այլ, թերեւս, մեկ ուրիշի, որին ծանոթ է եղել նաեւ Մ. Նալբանդյանը (լրացում խմբ.  

 

Ապրիլի 28 (մայիսի. 10). Բակունինի նամակը Նալբանդյանին. Հայտնում է Լոնդոնի (Գերցենի) հրատարակությունները Ռուսաստանում տարածելու միջոցների մասին: Գերցենի եւ իր անունից խնդրում է, որ Նալբանդյանը Պոլսի եւ Թիֆլիսի իր համախոհների միջոցով կազմակեր պի այդ գործը եւ դրանում աջակցի Ն. Ի. Վորոնովին

М. Лемке, Очерки освободительного движения, 80–81

Ապրիլի 30. Ի կատարումն ներքին գործերի մինիստրության հրամանագրի, Երեւանի զինվորական գեներալ-նահանգապետը, նահանգի ոստիկանական հիմնարկներին ուղղած «հույժս գաղտնի» գրությամբ, հայտնելով, որ Ռուսաստանում տարածում են գտել քաղաքական վտարանդի Ն. Պ. Օգարեւի հակակառավարական երկու կոչը՝ լիտոգրաֆիկ հրատարակությամբ, որոնք լի են «վրդովեցուցիչ պահանջներով», կար/207/գադրում է ուշադիր հետեւել, թե ինչ ձեւով են դրանք տարածվում եւ գտնել հանցավորներին

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխ., ֆ. 38/102, 16(3), թթ. 10-11:

Մայիսի 4(16). Բակունինի նամակը Նալբանդյանին՝ իր կնոջն Իրկուտսկից Տվերի նահանգը փոխադրելու հարցի շուրջը։ 

М. Лемке, Очерки освободительного движения, 81-82

Մայիսի 14(26). Ս. Թագվորյանի նամակը Նալբանդյանին. զեկուցում է գործերի ընթացքի եւ նրա հանձնարարությունների կատարման մասին. հայտնում է, որ գաղտնի բառարանն ստացել են։ Կազմակերպվում է կոմիտե «Լոնդոնի լոժի» (Գերցենի խմբակի) ղեկավարությամբ. ձեռնարկված է Զեյթունում նախապատրաստվող ապստամբությանն օգնելու գործը

ԵԼԺ, III, 438–440

Հետագայում, Թագվորյանի այս նամակն ընկնելով ցարական կառավարության ձեռքը, դառնում է Նալբանդյանի մեղադրության «իրեղեն ապացույցներից մեկը

Մայիսի առաջին կեսը, Փարիզ. Նալբանդյանն իր լուսանկարներն ուղարկում է Լոնդոն՝ Գերցենին, Օդարեւին եւ Տխորժեւսկուն: , 

ЦГИАМ, ф. Следст. комиссии, д. 27, л. 54.

[Մայիսի առաջին կեսը], Փարիզ. Նալբանդյանը Հ. Նուրիջանյանից ստանում է իր խնդրանքով նրա թարգմանած «Բաղադրություն վառոդի» ձեռնարկը

ЦГИАМ, ф. 1862, ф. 51, л. 454— 463.

Մայիսի 21(հունիսի 2), Փարիզ. Ի. Ս. Տուրգենեւը երկտող է զրում Նալբանդյանին, հայտնելով, որ ինքը Ռուսաստան կմեկնի հետեւյալ օրը, սակայն ո՛չ թե առավոտյան ժամը 7-ին, այլ երեկոյան 5-ին: «Եթե դուք, գրում է Տուրգենեւը, կմեկնեք առավոտյան, ապա իմացեք, որ Պետերբուրգում ես կիջեւանեմ Կլեյի հյուրանոցում, իսկ Բեռլինում՝ « Սանկտ-Պետերբուրգում», երբ գաք, ապա անպայման տեղեկացրեք ինձ»

М. Лемке, Очерки освободительного движения, 83

Մինչեւ մայիսի 22 (հունիսի 3), Փարիզ. Նալբանդյանը մի քանի  /208/  անգամ տեսակցում է Ի. Ս. Տուրգենեւի հետ. վերջինիս մոտ էլ հանդի պում է Նիչիպորենկոյին

И. С. Тургенев, Сочинения, XII, 457.

Մայիսի 22 (հունիսի 3). Տուրգենեւը Փարիզից մեկնում է Պետերբուրգ

М. К. Клеман, Летопись жизни и творчества
И. С. Тургенева 133

Նույն օրը, Լոնդոն. Բակունինի նամակը Լ. Չերնեցկուն. խնդրում է հայտնել, թե ստացվե՞լ են, արդյոք, «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության տպագրված օրինակները՝ Նալբանդյանին ուղարկելու համար

М. Лемке, Очерки освободительного движения, 82

Մինչեւ մայիսի 25 (հունիսի 6). Փարիզում լույս է տեսնում «Երկ րագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը՝ Սիմեոն Մանիկյան ծածկանունով

Մայիսի 25 (հունիսի 6). Բակունինի նամակը Նալբանդյանին. գրում է, թե «Երկրագործության օրինակների ստացվելու վերաբերյալ Չերնեցկուց պատասխան չունի, եւ հենց այսօր (մայիսի 25) ինքն անձամբ կգնա նրա մոտ, եւ ինչքան որ ստացված լինի՝ կուղարկի: Հայտնում է, թե ստացել է Նալբանդյանի լուսանկարները, որոնք մեծ ուրախություն են պատճառել Գերցենին եւ Օգարեւին. «Դուք կուրախանայիք, եթե տեսնեիք, թե ինչպիսի ուրախությամբ ե՛ւ Բարոն Տիզենհաուզենը (Գերցենը), ե՛ւ նրա բարեկամ Կոստերովը (0գարեւը) ձեր նկարներն ընդունեցին ինձնից»
М. Лемке, Очерки освободительного движения, 82–83.



[1]     «Հռոմեական նամակի» Նալբանդյանի գրչին պատկանելը կասկածելի է (ծան. խմբ.