Հայրէններու բուրաստանը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՏԱՍՆԵՐՈՐԴ ՏԱՂԱՇԱՐՔ

 

Ա.

Գէմ չեմ Յուդայի ծընած կամ իմ հօրն ու մօրն անիծած,

Ես եմ աղկեկան բերած ու հազար նազով սընուցած։

Ես ինձ տարտեր շատ ունիմ, կամ սիրէ՛ կամ թո՛ղ զիս ի բաց.

Ձըգէ՛ խիղճ ի քո մըտիդ կամ յիշէ՛ աւուր մ՚աղուհաց։

Գամ կանգնիմ ի քո դիմաց, լամ, լալով անեմ քեզ իմաց.

Ընծի գէմ սէր չէ պակաս, կամ ի քո՛ սիրուդ կարօտած.

Սեւ սրտիկս ըզքեզ ուզաց, այլ ինծի խօշ եար չիպիտաց։

 

Բ.

Ա՜մ, ո՞վ էր հաներ վարեր զիր եարուկն՝ որ ես վարեցի։

Տարի ու անհուն լեռներն անցուցի ու շատ մի լացի.

Դարձայ սարերուն ասի, ձորերուն ապըսպըրեցի,

«Ուր երթաս, բարո՜վ կենաս, ես լալով զիմ կեանքս անցուցի»։

 

Գ. Քան զան ալ, ա՜մ, ի՞նչ աղուոր՝ որ լինայ երկու սէրըն նոր,

Երկու սէրըն նոր լինայ ՚ւ երկուսին դըռուին մօտեւոր.

Առաւօտուն դուրս ելնեն, ան անոր բարեւ ՚ան անոր.

Թեւիկն ի շըլնին ձըգէ ու գանգտիկ անեն հին ու նոր,

Գիրկ ածէ ՛ւ ի տուն տանի, թէ՝ Մեզ հիւր եկաւ հեռաւ։

 

Դ.

Ելայ ես ի քեզ եկայ, քեզ յիսնէ կարօտ գիտէի։

Իմ գալն քեզ դիժար թըւաց, ես ի մի՛տըս անդիճեցի.

Մի՛ լար, մի՛ տըրտում կենար, մի՛ հաշուեր զօրըս քեզ տարի.

Ան ոտկունքն որ հոս բերաւ, նա կարէ որ ալվի տանի։

 

Ե.

Երբ դուն հետ ինձ սէր չունիս, է՞ր չասիր առաջին օրէ։

Հանց ղավլ ու ըխրար արիր թէ՝ Սիրէ՛, Տէրն զքեզ պահէ։

Հիմայ դու ի զատ ելար, պէմունաթ զքեզ ո՞վ տեսեր է.

Կ՚ասես դու ի քո մըտիդ՝ Տըղա՜յ է, զայլ ոք կու սիրէ։

 

Զ.

Հա՜յ իմ աղաւնի պայծառ, որ թեւիդ թեպիկն է հազար,

Երկինք ու գետինք վըկա՛յ, եմ սիրեր ու չեմ մոռանար.

Կուգան ու կուտան հազար, չեմ առնուր ու զքեզ չեմ ի տար։

 

Է.

Երեսդ է կարմիր ու լան, ի վարդին տերեւն ի նըման.

Պօլիկդ է բարակ ՚ւ երկան, ի շամպայ եղէգն ի նըման.

Թուխ աչե՛ր, զուգուած՝ շարով. մի՛ ձըգեր վըզիդ մանէման.

Մի՛ գար մեր դըռնովն անցնիր, մի՛ ձըգեր իմ սիրտըս կուման.

Դու ինձ խօսքիկ մի ասիր, ես տարտէդ եղայ սարկատան։

 

Ը.

Քո սէրդ իմ սըրտիս միջին հանց մըտեր զէտ ոսկի բեւեռ,

Գնացեր է սըրտիկս ի ներս ու փառչին եղեր կեռումեռ.

Քո տեսդ իմ սըրտիս միջին հերկ արեր ու դարձեր է եռ։

 

Թ.

Սիրել պիտի զայն աղուորն որ դընդիկն է կարագ ու մեղր,

Բերնիկն է շաքրի սովոր ՚ւ երեսիկն է պագնելու տեղ։

 

Ժ.

Հա՜յ իմ մահալի մորճուկ մեր աղբիւրն ի ջուր ես եկեր.

Լուսինըն ի քո ծոցէն աղբըրին ի յակն է ցաթեր.

Երնէկ  ես անոր կուտամ որ գիշերն ի ծոցդ է պառկեր,

Գըրկիկ կուռ միջացդ ածեր ու զբերնիդ բոլորն է պագեր։

 

ԺԱ.

Կօզա՛լ, քեզ բանիկ մ՛ասեմ, քո ահուդ չեմ իշխեր ասել.

Անոր համար չեմ ասեր՝ դուք հարուստ էք ու մեք տառպել.

—Ծօ՜, ասա՛ եւ մի՛ վախեր, շատ հարուստ է տառապելացել,

Անչափ հարըստի դըստրիկ տառպելի ծոցիկ է պառ կել։

 

ԺԲ.

  Ամէն քար ի յիր տեղին է ամուր, ՚ւ ես եմ գըլորեր.

Երնեկ ես անոր կուտամ որ ո՛չ հոգ ունի ո՛չ երեր.

Դուն ալ սիրու տէր լինի՜ս, լօք ընկնի՜ս ի հոգ  ՚ւ ի երեր.

Ամէն օր ինձ հետ հաշտ ՚իր, ու այսօր ի՞նչ ես խըռովեր։

 

ԺԳ.

Եարուկ մ՚ի գընալ տեսայ, կանչեցի թ՚Իմ եա՜րն ի նըման։

Դարձաւ զան ճուղապ երետ թէ՝ Ես չեմ քո եարն ի նըման.

Քո եարըն թուխ աչք ունի, թուխ ընքուի ու պըզտի բերան.

Քո եարն ի ծովեր նըման, ես եմ իւր չարին պատըրան։

 

ԺԴ.

Լաւ աղուորին մալ մըսխեն քանց սիրեն ըզգէշն ըռեկան.

Զէտ գէշըն հարիւր հազար՝ աղուորին չարին է պատրան։

 

ԺԵ.

Ով որ սիրու տէր մարդուն չողորմի, ի՜նքն է էրելու.

Ինքն ալ սիրու տէր լինա՜յ ի յօտար երկիր ու հեռու.

Ո՛չ իր սիրուն ճար լինայ, ո՛չ դադրի աչերն ի լալու։

 

ԺԶ.

Մըտիկ ի մ եարին արէք որ նուշ ու շաքար կու ծախէ.

Զաչերն ալ ահէնք արեր զունքըն դար ի վեր կու քաշէ.

Ով կ՚երթայ ն՚աժան կուտայ, ես կ՚երթամ նա սուղ կու ծախէ.

Չիգիտեմ թէ խո՞ւյն է հանց թէ զղարիպս ի լաց կու պահէ։

 

ԺԷ։

Դաւի՛թ մարգարէ՝ իմ յո՛յս, շատ մեղկունք ունիմ՝ թէ թողուս.

Եարուկ մի սիրեր եմ ես պարապար հետ երկու լուսոյս.

Հընցկուն աղուորիկ եարուկ թէ ի խո՛ւցըդ գայ՝ նա թողուս,

Ցորեկըն սաղմոս ասես, լօք գիշերն ի ծոցիկդ առնուս։