Տեղագիր Հայոց Մեծաց

Հեղինակ

Բաժին

Թեմա
Geography  
101. Պարսից իշխանութեան մասնաւորեալ են Հայստան երկրէ մեծ մասն մի Վասպուրական աշխարհի, հիւսիսոյ արեւմտից. Պարսկահայք` հարաւոյ նորին, եւ փոքր մի մասն Կորդուաց. որք ըստ օրինաց Պարսից բաժանեալք են գաւառս կամ յիշխանութիւնս, զի գաւառապետքն` որպէս եւ նահանգապետքն նոցա Խան կոչին. եւ թուին եօթն գաւառք լինել մասինս Հայոց. զոր կոչեսցուք Հայկական Նահանգ Պարսից, եւ են Մակու, Սէկմանապատ, Խոյ, Մարանդ, Սալամաս, Իւշնէ եւ Ուրմիա : Միւս եւս նահանգ Պարսից ըստ մասնէ Հայոց իշխանութեան է Ատրպատական աշխարհ, որոյ մասն մի եւեթ սեփականեալ էր մերոցս, որպէս Խաղտեացն աշխարհ, արտաքոյ բուն սահմանացն Հայոց Մեծաց. այլ քանզի չեն ճշդեալք նախնեաց, սահմանք կրկին պետութեանց` Հայոց եւ Պարսից` յայսմ կողմանէ, եւ զի տեղադրի Պարսից աշխարհին տիեզերագրութեան մերում բաց թողեալ էր մեր իսպառ զմեծ զայս նահանգ, հարկ կարեւոր համարիմք յիշատակել աստ գլխաւոր տեղիս նորին, թէ եւ սակաւ մի անցանիցեմք ըստ բնիկ սահմանս Հայոց: